va.

to say.

s.

κόλπος (յորմէ իտալ. golfo ) sinus, gremium Ծոց, գիրկ փոր, որպէս փորոքեալ, գոդեալ. խորշ պորտոյ, եւ հանդերձի ամփոփելոյ. ծոցաւոր ընդունարան կամ տեղի հանգստեան. (եբր. խէյիք. յն. գօ՛լբօս

Ա՛ռ զդա ի գոգ քո, որպէս առնուցու դայեակ զստնդիաց։ Ծրարիցէ՞ ոք հուր ի գոգ, եւ զհանդերձսն ո՛չ այրիցէ։ Ժողովեաց զհողմս ի գոգ իւր։ Ունայն գոգով ելանել։ Տացեն ի գոգս նորա հանգուցեալ.եւ այլն։

Գոգօք զհողն արտաքս կրէին. (Ճ. Բ.։)

Տրորեցան գոգք նորա։ Տրորեալ գոգոց նորա. (Եղիշ. Ե։ Յհ. կթ.։)

Ընդ ծոց եւ ընդ գոգ մտեալք (յն. գրկախառնեալք). (Ոսկ. մ. Ա. 23։)

Վասն գթութեանց ունիմ ասել, որ է գոգ հանգստեան։ Գերունակ գոգոյդ. (Յճխ. ԺԱ։ Նար.։)

ԳՈԳ. նմանութեամբ, իբր Ծոց ծովու, երկրի, առագաստի, եւ այլոց իրաց.

Զգոգ մի նշմարէին, թէ ափն ծովուն իցէ. (Գծ. ԻԷ. 39։)

Զխորշս եւ զգոգս եւ զականջս ծովուց։ Խորշք եւ գոգք են մեծի ծովուն։ Զարծաթ եւ զոսկի գոգք երկրի բերեն. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

Զխորշ գոգոցն՝ որ են յամենայն կողմունս երկրի. (Շիր.։)

Գոգն ադրիական ծովուն վենետիկոյ. (Ոսկիփոր. (ռմկ. կօ՛լֆօ։))

Այս ծով մեծ՝ բոլոր էից գոգ, անքոյթ ծոց։ Գոգք ամփոփման ծոցոյն կազմածոյ (նաւի) անարգեցան. (Նար.։)

Սպիտակ առագաստիւն գոգ գործեալ տանի զնա։ Գոգս առեալ ուռուցեալ առագաստիւք։ (Վեցօր. Զ. է։)

Իբրեւ զառագաստ նաւի հողմուռոյց գոգ առեալ. (Ճ. Բ.։)

adj.

ԳՈԳ ա. իբր Գոգեալ, գոգաւոր.

Ջրոցն բնութիւն ի գո՛գս ժողովեալ ծոցս. (Մաշկ.։)

ԳՈԳ (գոգջի՛ր, գոգցե՛ս, գոգցու՛ք, գոգջի՛ք, գոգցե՛ն.)

ԳՈ՛Գ. Պակասաւոր բայ՝ սաստական Ոգելոյ, այն է Ասել. որպէս նոյն ընդ Գոչել. տե՛ս (Ես. Խ. 6։ Երեմ. Դ. 5։ Ա. Մակ. Ը. 35։)

Գո՛գ ... գոգջի՛ր. (Մծբ. Ե։)

Գոգէ՛ք, այսինքն ասացէ՛ք. (Մխ. երեմ.։)

Ասացէք ցարքայ, գոգէ՛ք. (Բուզ. Ե. 6։)

Գոգջի՛ք զձեզ ծառայս անպիտանս. (Նար. ՀԲ։)

Ի վերուստ գոգելով, դա՛ է որդի իմ սիրելիթ. յն. գոչելով. (Կիւրղ. գանձ.։)

Ասիցեն եւ գոգցեն, եթէ վասն այնորիկ հաներ զնոսա յերկրէն եգիպտացւոց, եւ այլն. (Ոսկ. ես.։)

Գոգցուք բնաւ՝ թէ ծարաւի իսկ էին. (Եփր. ղեւտ.) որ լինի եւ մ։

adv. շ.

կամ ԳՈԳ. ԳՈԳՑԵՍ. եւ ԳՈԳՑԵՍ ԹԷ. ԳՈԳՑԵՍ ԻՄՆ. մանաւանդ՝ իբր մ. կամ շ. Գրեա՛ թէ. գրեթէ. ասա՛ թէ. դի՛ր թէ. իբր թէ. սայքի. սանքի.

Գո՛գ իբրեւ ստգտեալ իմն էր. (Գաղ. Բ. 11։)

Գոգցես յերկրին հայկազանց զայս լինել։ Որպէս յաստուածային գոգցես տեսչութենէ։ Աստուածային իմն գոգցես տեսչութեամբ. (Խոր. Ա. 25։ Բ. 28. 88։)

Հրեշտակային իմն գոգցես թէ ազդմամբ. (Յհ. իմ. ատ.։)

Զոր գոգցես նմա պարգեւեալ ի տեսչութենէ շնորհացն աստուծոյ։ Աստուածային գոգցես պատշաճողութեամբ։ Հողմ ահագին գոգցես իմն աստուածային հրամանաւ շնչեալ։ Աստուածասաստ իմն գոգցես բարկութեամբ հարեալ. (Յհ. կթ.։)

• . ո հլ. «գիրկ, ծոց. 2. ծովածոց, ծովա-խորշ. 3. առագաստի ուռած մասը» ՍԳր. Ոսկ. մ ա. 23. Վեռօր. «4. երկրի ծոցր» Վրդն. սղ. 45. գոգաւոր, փոս» Մաշկ., որից՝ գոգ առնուլ «առագաստի ուռչիլը» Վեցօր. է., «պատը փոր տալով՝ փլչելու մօտ լինել» Արծր. 276, գոգել «փոս շինել, գոգաձևի վերածել, ուռեց-նել» Ոսկ. ես. Շիր., «գրկել, պարփակել» Գ. թագ. է. 23. Կոչ., ընդգոգել «ամփոփել, պա-րունակել» Կոչ. գոգած «ծոց. խորշ» Եզեկ. խգ. 13, գոգաձև Վեցօր., անգոգ «ողորկ հարթ» Վեցօր., երկայնագոգ Խոր. Յհ. կթ., գոգնոց Մ. Մաշտ. 176բ, 216 բ.-նորակերտ բառ է գոգի «ռուս. cальфeткa, անձեռոցիկ» իմաստով (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 78 և 214)։

• Հիւնք. գող բառից։ Scheftelowiti BВ, 28 (1904), 152 և 29, 16, 43 կը-ցում է յն. γεεια «խորշ» և լտ. fovea «փոս» բառերի հետ, որոնք թէև նշա-նակութեամբ համաձայն են, բայց ո՛չ ձևով. սպասելի էր նախաձայն ձ։ Li-dén, Armen. Stud. § համեմատում է լիթ. gōgas «ձիու կռնակի բարձրու-թիւնը», շվէդ. gag, gagr «ետ ծռուած», իսլ. gaga «վիզը ետև ծռել» ևն, որոնք հանում է հնխ. g2hog2h, g2hēg2h-«ծը-ռած, կորացած» արմատից։ Karst, Յու-շարձ. 402 սումեր. agub «երկնակա-մար», 418 թաթար. kot, koy, kut, kuy «վարը, խոր, փոս», չաղաթ. ku-tuk, kuduk «հոր», օսմ. quyə «հոր, ջրհոր», qoyn, qoyun «ծոց»։ (Կան նաև թուշ. գագաօ «որովայն, փոր», զազդար «հաւաքել, պահպանել», աբա-զա. կիկա, ավար. կեկէ, անդի. կոկա, մոնգոլ. զոզու, դիդ. կիկի, անցուգ. կեյկ, կազիկումուկ կուկու, մանչու. խուխուն, թրք. gōgus, góks «կուրծք», բայց այս բոլորն էլ պատահաևան նմա-նութիւն միայն ունին)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 տճկ. quj-aq «գիրկ» բառի հետ։

• ԳՒՌ.-Հճ. Մշ. գ'ոգ՝, Ալշ. Ջղ. գ'ոք, Ննխ. գօք, Ախց. Ակն. Երև. Կր. գ'օք, Պլ. գօք, Րօք, Ռ. քօք. Վն. Կ հրմ, Տփ. գուք, Սեբ. գ'էօք, Ասլ. գ'էնք, Հմշ. կէօ՝ք, Ոզմ. զ'νեօք., Ղրբ. կեօք1, Զթ. գ'իւգ՝, Ագլ. գ.իւգ., Մկ. կ.իւք։։-Նոր բա-ռեր են՝ գոգառ, գոգան «գոգաւոր արտ»։

• ՓՈԽ.-Հյ. գոգնոց բառը փոխառեալ է թուրքերէնի մէջ. տե՛ս Ծաղիկ, 1891, էջ 89-90. գործածւում է օր. Զիլէի թուրքերի բար-բառով (տե՛ս Յուշարձ. էջ 327)։

• «ասել». արմատ մի հին, կորած բայի, որից մնում են միայն ապառնիի և հրամայականի մնացորդները (գո՛գ, գոգջի՛ր. գոգէ՛ք, գոգցես, գոգցուք, գոգջիք, գոգցեն). ՍԳր. Մծբ. Ոսկ. ես. (Ասիցեն, գոգցե՛ն), է︎ 311. Բուզ. 209 (Ասացէք ցարքայ, գոգէ՛ր). Եփր. ղևտ. բայց կայ նաև գոգելով «գոչելով, Կիւրղ. Գնձ. բառիս հին նշանակութիւնը ջըն-ջուելով յետոյ դարձել է մակբայ. գոգ, գոգ-ցես, գոգցես թէ, գոգցես իմն «կարծես թէ» Գաղ. բ. 11. Խոր. Յհ. իմ. ատ. Յհ. կթ. մակ-բայական գործածութիւն ունին. գոգցես գոր-ծածաևան է նս և արդի գրականում, ուր հե-տըզհետե ջնջուելու վրայ էս

• = Բնիկ հայ ոառ՝ հնխ. vog*h-արմատից. որի միւս ժառանգորդներն են՝ լտ. voveo «հանդիսաւորապէս խոստանալ, ուխտել, փափագիլ», votus «խոստում, ուխւտ». սանս vāghát-«ուխտաւոր, աղօթաւոր, զոհ խօս-տացող», զնդ. aog «ծանուցանել, ասել, խօ-սիլ», aogedā «ասաց, խոսեցաւ», aoxta «ա-սուեց», յն. εύχομαι «աղօթել, ուխտել, խոստանալ, յայտարարել, ասել», εύχή «ուխտ, աղօթք, մաղթանք», εῦχωλή «ուխտ, աղօթք, հպարտ խօսքեր, յաղթական երգ» (Walde, 858, Boisacq, 300, Pokorny, 1, 110, Ernout-Meillet, 1092)։ -Յունարէն և զանդկերէն ձևերի նախաձևն է հնխ. eveg*h-ձայնդարձը։

• ՆՀԲ ոգել, գոչել բառերի հետ։-Տէրվ, Նախալ. 105 հյ. գոչել, հեգել, հագագ, ոգել, սանս. և զնդ. vač, լտ. vocare, vox «խօսիլ, ձայն» ևն ձևերի հետ հնխ. vak արմատից։ Bugge, KZ, 32, 34 և IF, 1, 448 ոգել բառի հետ՝ յն. βοղ «կոչ, գո-չիւն», βοάω «գոչեմ», սանս. jóguve

• «հնչել, խօսիլ»։ Հիւնք. գոչել, կոչել բա-յերի հետ։ Մառ, l'paм. др.-apм. 267 հաւնում է հնադոյն գու ձևից և դնում է իբր պրս. [arabic word] guftan «խօսիլ, ասել»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet, Բա-նաս. 1900, 109, նոյնը նաև Brugmann, Kurze vgl. Aram։ -Scheftelovitz, BВ, 20. 14 նոյն է Տէրվիշեանի հետ։ Սա-զրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. guz «խօսիլ», Karst, Յուշարձ. 401, 405, 411 սումեր. gu, gu-gu, gug «ձայն, ասել, խօսիլ», gude «յայտարարել, ասել», քրդ. gutin «ասել, խօսիլ», 416 մոն-դոլ. uge «խոսք, բառ», թունգուզ. ige «ուխտ», 418 ույգուր. ökmek, ögmek, չաղաթ. ögumek, օսմ. öymek «գովել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Գոգ, ոց

Գոգ

Գոգած

Գոգաձեւ

Գոգանամ, ացայ

Գոգաւոր

Գոգեմ, եցի

Գոգցես, գոգցեն, գոգ, գոգջիր

Գոգցես թէ

Գոգցես իմն

Երկգոգաւոր

Ընդգոգեմ, եցի

Հարթգոգաւոր

Մագոգ

Voir tout