low;
humble, submissive, respectful;
lower, inferior, mean, base, low;
feeble, weak;
down down below;
downwards;
from top to bottom;
at the foot of beneath, below, underneath;
below, lower, under;
— առնել, to humble;
— լինել, to be humble or meek, to humble one's self;
to be humbled;
զերեսս ի — արկանել, to be sulky or sullen;
— սրտիւք, lowly in heart;
աչք ի —, with downcast eyes.
ταπεινός humilis. Ստորին. ցած. վայրագոյն. զիջագոյն. խորագոյն. որում հակակայն Բարձր. ալչագ, աշաղա. (լծ. եւ թ. քէնար. որպէս եզր ստորին։)
Որ առնէ զխոնարհս ի բարձունս. (Յոբ. ՟Ե. 11։)
Բարձր է տէր, զխոնարհս տեսանէ. (Սղ. ՟Ճ՟Լ՟Է. 6։)
Խոնարհքն բարձրացան։ Բարձրացոյց զխոնարհս. (Եսթ. ՟Ժ՟Ա. 11։ Ղկ. ՟Ա. 52։)
Խառնէ ըստ խոնարհսն զբարձրագոյնսն. զի խոնարհօքն բարձրագունիցն հորդեսցէ ճանապարհ. (Ոսկ. եբր.։)
Զառ ստորն խոնարհ ասէ, զի ի վայր է լուսնն. (Շ. բարձր.։)
Իջեալ ի բարձանց ի խորութիւն անդնդական ծովուցն խոնարհ. (Ագաթ.։)
Ի ԽՈՆԱՐՀ. մ. κάτω infra, deorsum. Ի վայր. ի ստոր. որում հակակայի Ի վեր.
Հայեցան առ նաի խոնարհ երկու ներքինիք. եւ ասէ, ընկեցէ՛ք զդա ի խոնարհ։ Ի ջանէ ի խոնարհ յերկիր։ Տաց նշանս յերկինս ի վեր, եւ նշանս յերկիր ի խոնարհ։ Միջովք չափ ի վեր՝ նմանութիւն արեգական, եւ միջովք չափ ի խոնարհ՝ նմանութիւն հրոյ։ Արձակեալ արմատս ի խոնարհ։ Էր ի խոնարհ ի գաւթին. եւ այլն։
տերեւք տնկոց՝ հոսեալք ի խոնարհ. (Նար. ՟Կ՟Ա։)
Յորժամ զերեսս ուրուք ի խոնարհ արկեալ տեսանիցես ի միտ առ զմտացն նենգութիւն։ Յորժամ դէմքն ի խոնարհ կախեսցին. (Սեբեր. ՟Դ։)
Զոր եւ ի վեր եւ ի խոնարհ տայ խրատ մովսէս։ Ի վեր եւ ի խոնարհ զայդ ասես եթէ ածից զթագաւորն բաբելացւոց. (Ոսկ. ես.։)
Ի վեր եւ ի խոնարհ զմովսէս յիշես. (Ոսկ. գծ.։)
Վեր եւ ի խոնարհ շուրջ բերեալ զասացուածն. (Բրս. թղթ.։)
Ի վեր եւ խոնարհ յայս փութայր զնոսա հաւանեցուցանել, թէ վասն նոցա փրկութեան եկն։ Իվեծ եւ ի խոնարհ ասէր զինքն կեանս յաւիտենից. այսինքն ստէպ. (Ոսկ. յհ. ՟Ա. 44։ ՟Բ. 1։)
Ի վեր եւ ի խոնարհ զչարչարանսն, զգերեզմանն եւ զյարութիւնն քարոզելով. (Ոսկ. գծ.։)
Ի ԽՈՆԱՐՀ. նխ. բցռ. խնդ. κάτω infra.
Ի միջոյն եւ ի խոնարհ՝ հուր. եւ ի միջոյն եւ ի վեր իբրեւ զտեսիլ փայլական. (Եզեկ. ՟Ը. 2։)
Յերկեմենից եւ ի խոնարհ. (Մտթ. ՟Բ. 16։)
Որչափ արդարք էին յադամայ եւ ի խոնարհ. (Կիւրղ. ծն.։)
ԽՈՆԱՐՀ. մ. Խոնարհեալ. ի գուճս իջեալ, իջանելով. կորացեալ. գետնամածեալ.
Երագեաց մովսէս՝ խոնարհ երկիր եպագ. (Ել. ՟Լ՟Դ. 8։)
Անկան խոնարհ երկիրպագին նմա. (Մծբ. ՟Դ։)
Տեղւոջն՝ ուր խոնարհ եդ յերկիր զաստուածային երեսն արտասուօք. (Լմբ. համբ.։)
ԽՈՆԱՐՀ ԱՌՆԵԼ, կամ ԼԻՆԵԼ. իբր կորացուցանել. իջուցանել. եւ Կորանալ.
Խոնարհ արարին զանձն իմ. (Սղ. ՟Ծ՟Զ. 7։)
Տառապեցայ, եւ խոնարհ եղէ յոյժ. (Սղ. ՟Լ՟Է. 7։)
Զայլ եւս մարդիկ ամրոցին խոնարհ արարեալ ի տեղի չարչարանաց. (Յհ. կթ.։)
ԽՈՆԱՐՀ. Մեղմ. դաշն. ցած ձայնիւ եւ աղերսիւ գնայր. (Լմբ. պտրգ.։)
Որք մեծաբանելով ձգտեսցին ընդ մեզ, մեք խոնարհս խօսեսցուք ընդ նմա. (Իսիւք.։)
ԽՈՆԱՐՀ. որպէս Նուաստ. ցածազգի. անաւագ. նկուն. յետին, յետնեալ. տառապեալ. անտոհմ. անշուք. ταπεινός, ἤττων humilis, minor, infirmus. խեղճ, վարի աստիճանի.
Կռփէին զգլուխս աղքատաց, եւ ճանապարհս խոնարհաց թիւրէին։ Եղեր ամենայն քաղաքի խոնարհի օգնական։ Իրաւունս արարէ՛ք տնանկին եւ խոնարհի.եւ այլն։
Շնորհեաց մեզ գուշակ եւ նշան՝ խոնարհիցս եւ մեղաւորաց. (Ճշ. հին.։)
Այնպէս զմեր խոնարհ մարմինս փառաւորել. (Ի գիրս խոսր.։)
Ամենեւին խոնարհ եւ նկուն ցուցանէ զուսումնհերձուածողացն. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)
Որպէս եւ բանն՝ թէ ի խոնարհ ին ոք կամի վասն նորա ասել, չառնու յանձն փոքրկանալ ասողացն բերանով. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Ուստի ԽՈՆԱՐՀ ԱՌՆԵԼ. Նուաստացուցանել. նկուն առնել. խոնարհեցուցանել եւ որ է օրինակաւ. Տե՛ս (Սղ. ՟ը. 6։ ՟լդմ13։ ՟ձթ. 15։ ՟ճդ. 18։ ՟ճխղ. 6. եւ այլն։) Որպէս եւ ԽՈՆԱՐՀ ԼԻՆԵԼ՝ որպէս Նուաստանալ. նկուն լինել։ (Սղ. ՟ճե. 42։ ՟ճղ. 12. եւ այլն։)
ԽՈՆԱՐՀ. որպէս հակակայ ամբարտաւանի կամ հպարտի. Ունակ առաքինութեան խոնարհութեն. որ վարի որպէս նուաստ եկ յետնեալ ոք. ցածուն եւ հլու. նուաստացեալ կամաւ, կամ նուաստ յաչս անձին.
Ուսարու՛ք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Ես յո՛ հանգեաց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս։ Տէր ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց։ Զխոնարհս փառաւոր առնէ տէր։ Ընդ խոնարհս զիջանիցիք.եւ այլն։
Զեղբօրէն ասէ՝ իւր համարելով զմեղս նորա. զի խոնարհք են հոգիք սրբոցն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Որ է կերպարան անձանց խոնարհից զիջեալ բեկութեամբ. (Նար. ՟Ժ՟Ա։)
Եւ իբր խոնարհական.
Իմաստութեամբ եւ խոնարհ գնացիւքն զամենեսեան նուաճէր. (Շ. մտթ.։)
Խոնարհ բանիւ շահեաց զաւելախնդիրսն զայնոսիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Խոնարհ հնազանդութեամբ բազմեալ ի կառսն խոնարհութեան. (Նար. խչ.։)
Զմարմնոյն խոնարհ բանս յաստուածութիւն բանին հպեցուցանել ձեռնարկեն. (Կիւրղ. գանձ.։)
• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ցած, վար, տակը. 2. ծնրադրեալ, կորա-ցեալ. 3. համեստ, հեզ, հլու. 4. յետին, նուաստ. աղքատ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Մծբ, որից ի խոնարհ «ցած, դէպի ներքև» ՍԳր. Սեբեր. Ոսկ. ես. և յհ. ա. 44. բ. 1. խոնար-հիլ ՍԳր. Ագաթ. խոնարհեցուցանել ՍԳը Ոսկ. խոնարհութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 11. խոնարհաբար Ոսկ. յհ. ա. 39, բ. 3, 24. խոնարհագնաց Վեցօր. խոնարհագոյն ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. Ոսկ. խոնարհամիտ Ոսկ. յհ. բ. 27. Մծբ. խոնարհահակ Վեցօր. նա-խախոնարհ Մանդ. գրուած է խոնահ Տիմոթ. կուզ, էջ 116։
• Հներից Համամ. քեր. 268 խոնաւ բա-ռի հետ միասին հանում է խոն (?) նախդիրից։ ՆՀԲ լծ. թրք. (իմա՛ պրս.) kanār «եզր» բառից։ Müller SWAW 42, 255 Vendidad xI 18 և I 35-36 յիշուած xnaϑaiti-(արմատը ըստ Justi, Zendsn. 91 xnaϑ-«խոնարհիլ, պաշ-տել») ձևից դնում է *xnaϑra, որից էլ հանում է հյ. խոնարհ։ Այս մեկնութիւ-նը ընդունում է Justi (անդ), մերժում է Lag. Arm. Stud. § 1005։ (Այժմ Bar-tholomae 533 xnaϑaiti-դնում է իգա-կան մի պարիկի յատուկ անուն, անյաւտ ստուգաբանութեամբ և թերևս ոչ-իրա-նական բառ)։ Տէրվ. Նախալ. 71 խուն, խոտ, հբգ. hauen «կոտորել, կտրել», heu «խոտ», գոթ. huns «խոնարհ,
• խուն», հսլ. kovatī «կտրել» ձևերի հետ հնխ. ku, kun, kud «կտրել, կոտրել» արմատներից։-Հիւնք. խորան բառից։ Ղափանցեան ЗВО 23, 360 իրան. *xvan-aϑrā? ձևից։ Nyberg Hilfsbuch 2, 133-134 դնում է իրան. *avana -arϑa «ցածր տեղ»>*onārh> xo-narh. առաջին մասը կազմուած է իբր *ava -na (հմմտ. սանս. avani «գետի յատակը, երկիր»), որի հետ նոյնն է տարբեր մասնիկով *avara-> *or> հլ. խոր (հմմտ. զնդ. avarə, aora «ցած, մայր»)։ Նոյն տարրերով են կազմուած պհլ. xorsand «գոհունակ, համեստ» և պրս. [arabic word] xursand «սակաւապետ», իբր xōr+sand (=սանս. čhanda «փա-փագ, կամք»)։
• ԳՒՌ.-Ջղ. Վն. խոնար, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Պլ. Սեբ. Սչ. խօնար, Տիգ. խօնmր, Տփ. խօ՜նար, խո՛նար, Շմ. Ոզմ. խունար, Զթ. խունոյհ, խունորհ, Սլմ. խոնարխ, Մրղ. խօնարխ, խօնարք։
• ՓՈԽ.-Կառո՞ր է գնչ. k'arno «խոնարհ» փոխառեալ լինել հայերէնից. k՝ կարող է փոխանակել խ ձայնը.-Paspati այս բառը հանում է յն. γάμαι «հող» բառից, որ շատ անյարմար է։