assembled, gathered together.
Իբր Հաւաքեալ. համագումար.
Գտին կազմ եւ հաւաք զհայս եւ զվիրս. (Վրդն. պտմ.։)
• «ժողովուած» Վրդ. պտմ. այս ար-մատից են հաւաքել «ժողովել» ՍԳր. հաւա-քումն Ոսկ. յհ. ա. 38. հաւաքարան Թէոփ. ծն, հաւաքական Անյ. վերլծ. հաւաքաբանու-թիւն Անյ. վերլ. հաւաքիչ Մագ. զանազանա-հաւաք Թէոդ. կուս. բազմահաւաք Պիտ. դըժ-ուարահաւաք Խոր. զուգահաւաքել Ճառընտ. ծաղկահաւաք Խոսրովիկ. համահաւաք Վրդն. սղ. ծն. զօրահաւաք, հաւաքածու, հաւաքա-տեղի, հաւաքոյթ (նոր բառեր) ևն։ Առանց հ նախաձայնի ունինք աւաքել «հաւաքել, ժո-ղովել» Եզեկ. իթ. 5. Գ. մակ. զ. 4. Բրս. ողորմ.։ Այս բառը ունի նաև «բժշկել» նշա-նակութիւնը. այսպէս՝ աւաքել ի բորոտու-թենէ կամ զբորոտութիւն «բորոտութիւնը բը-ժըշկել» Դ. թագ. ե. 3, 6, 7, 11. աւաքեցու-ցանել «բժշկել» (անդ). պարզապէս աւաքէր «բժշկում էր» Սասն. էջ 36։ Այս նշանակու-թեան զարգացման համար հմմտ. յն. συ-ναγω «հաւաքել» և ἀποτσυναγω «բժշկել». նաև հայ. ախտաքաղ «ախտաբոյժ» Սասն, 65 (տպ. աղտաքաղ. հմմտ. քարաղր բառի տակ ասուածները)։
• Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։
• ԳՒՌ.-Երև. հավաքէլ, Շմ. Տփ. հավաքիլ, Գոր. Ղրբ. հվա՛քէլ, Ագլ. հվm՛քիլ, Մշ. հm-վըկել, Ռ. հաֆքէլ, Ախց. Կր. հաֆքիլ, Զթ. հաֆգ'իլ, Հճ. հէվքել.-Ախց. Կր. ևն ստացել են «տեղաւորուիլ, պարունակուիլ, պարփա-ևուեւ» նշանակութիւնը։-Նոր բառեր են հա-ւքոտել, հաւքտուկ, հաւաքս, հաւաք-տեղակ անել։