s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

s. adj.

Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի։ Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ).

Եւ ըստ բազմապատիկ առմանցս մեկնի բանն (Ես. ՟Ա. 18.)

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն զորդան կարմիր, իբրեւ զասր սուրբ արարից։

Արիւն կարմրացաւ ի նոսա իբրեւ զձանձախարիթ. (Մծբ. ՟Դ։)

Թանձրութեան ներկմամբ իբրեւ զձանձախարիթ որակացեալ. (Մագ. ՟Ի՟Դ։)

Ձանձախ (իբր ծանծաղ), սակաւակարմիր։ Ձանձախարիթ, վատ կարմիր, (կամ վատակարմիր), կարմրագոյն։ (Հին բռ.)

Իբրեւ զձանձախարիթ, զոր ասեն ծուխ մածեալ. (Այլ Գէ. ես. հայելով յարաբ. զոյգ ընդ Լծ. կոչ. եւ Տօնակ.) յառաստաղս։

ՁԱՆՁԱԽԱՐԻԹ. Տեսակ գունոյ մթին. ὅρφινον pullus vel ater coor.

Կարմիրն ընդ սեւի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ ծիրանի (լինի). եւ ձանձախարիթ ընդ սոքօք խառնելով, մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սեաւ. (Պղատ. տիմ.։)

Ուստի վարի եւ որպէս Սեաւ մազ.

Թէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այսինքն իբրեւ զմազ այծեայ. (Անան. ի յովնան.։)

Կամ իբր Շառագոյն. կարմրագոյն. ըստ յն. արմաւագոյն. φοινικέος puniceus, rutilus.

Եթէ ձանձախարիթք մեղօքն իցէք, եւ նուազ ինչ արիւնագոյնք, սպիտակացարո՛ւք իբրեւ զձիւն. (Ածաբ. յայտն.։)

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այս է ի գոյն արմաւոյ. (Վանակ. յոբ.) զի եւ ի բանն եսայեայ ըստ յն. դնի φοινικέος (փիւնիկեան, կամ արմաւի). phoeniceus, puniceus.

• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։

• ՆՀԲ եբր. սանի կամ շանի «կրկին ներկեալ, կրկնաթաթախ» և քաղդ. ա-սոր. ձախօրիթ, ծահարիթա «ներկ կար-միր» բառերից բարդուած։ Հիւնք. պրս. զիթար «մրուր ձիթոյ» և հյ. խանձ բա-ռերից, որով ձանձախարիթ նշանակում է բուն «այրեցած մրուր ձիթոյ»։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. IF 19, 477-8, Առռմ. ՀԱ 1907, 251։