branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.
ՃԻՒՂ որ եւ ՃԻՂ, ճղոյ, ոց, եւ ի, ից. κλών, κλάδος , κλαδών ramus, ramulus. գրի եւ որպէս ռմկ. Ճուղ. Ճեղ. (լծ. ընդ ծիղ. ծեղ. շիղ. ընձիւղ) Ոստ, ստեղն. բազուկ. բարունակ, շառաւիղ բուսոց եւ տնկոց, նմանութեամբ եւ մատանց, գետոց, եւ այլն.
Կաղնի, եւ սոճի. (յորմէ ճիւղ ի ճակատ կապեալ, եւ այլն. Մագ. ՟Ժ՟Ա։)
Զճիւղս ստեղնաձիգս նոճիաճահ ճոխն անտառաց։ Ոմն, եւ ճուղք իւր. ոմն, եւ ոստք իւր. (Նար. խչ. եւ ՟Զ։)
Իբր զպտուղ ծառոց բարձրաբերձ ճղոց դժուարակութ է. (Լծ. նար.։)
Աճեցեալ ի ստեղն, ի յոստս, ի ճուղս, եւ ի ծայրս ... ճարեգործութեան ճուղք, որոց զերկնէ ծայրքն ունին. (Անյաղթ հց. իմ.։)
Ճիւղ ճախարակագոյն ճըղեր ունի՝ ծայր զերկնիւք. առեալ վերամբարձ նման ի լեառն ի թաբոր. (Շ. տաղ.։)
Աբրամինափորձ սաբեկայ ճուղ՝ ծառ ծաղկեցար. (Սիւն. տաղ խչ.։)
Ի ճիւղս երկրաստեղծ մատանցդ։ Զպտղածին ճիւղ երգոյ տառիս. (Նար. ՟Հ՟Ը. եւ Նար. առաք.։)
Անցանէին ի միւս ճղոյ գետոյն ի միւսն. (Մարթին.։)
• , ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։
• ՆՀԲ լծ. ծիղ, ծեղ, շիղ, ընձիպղ։ Հիւնք. էջ 23 շիւղ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 96 իբր բնիկ հայ կցում է յն. βέλος, βελὸνη «սլաք», լիթ. gelunis «խայթոց» բառերին։ Յիշում է Walde 805. չի ընդունում Meillet MSL 13, 944՝ իմաստի տարբերութեան աատճա-ռով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 264 պրս. [arabic word] cuγ կամ [arabic word] čīγ «բա-րակ ճիւղերով հիւսուած վարագոյր», որ ըստ Բուրհանի թուրքերէն է (պիտի տար հայ. ճուգ)։ Պատահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] čoq «թուփ» (Будaговъ 1, 495)։ Klaproth, Asia po-lygl 107 գերմ. zweig, լիթ. cuka, պրս. šāx հոմանիշների հետ։
• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ճուղ, Ախց. ճէղ «ճղուած մի կտոր՝ փայտի ևն», Ագլ. Ղրբ. ճէ՛ղնը, Ակն. Խրբ. Պլ. ջէղ, Ննխ. ջուղ, ջուխք, ջըղ, Ասլ. ջէ՞ղ, ջէօ՞ղ, Գոր. Ղրբ. ճօ՜ղնը, Շմ. ճըղ-նը, Ոզմ. ճող, Մկ. Սլմ. Վն. ճօղ, Ռ. ջուղ, Երև. Ջղ. Տփ. ճուխկ, Տիգ. ջիղ, Հճ. ջեղ, Սվեդ. ջէօղ, Հմշ. ջուխք, իսկ Սեբ. կրկնու-թեամբ՝ ձառ-ջէղ «մացառ, խռիւ»։-Նոր բա-ռեռ են ճղակոտոր, ճղատ «ճեղքռտուք», ճը-ղատիլ «մորթը ճաքճքիլ», ճղատկել, ճղաւել «ճիւղերով շինուած աւել», ճղել «պատռել, ճեղքել», ճղիկ ճղիկ, ճղլակ, ճղլկել, ճղճղել, ճղճղատել, ճղճղուիլ, ճղճղոտել, ճղնանի, ճղնակոտոր, ճղքնակոտոր, ճղնահան, ճղովի, ճղոտել, ճղուակ, ճղրտել, ճրղտել, ճղրտո-տել, ճղճղնուիլ, ճղճղնոտուիլ, ճղքճղքնոտիլ, ճղօն ճղօն անել, ճղքցու, ճղքնաշատ։ Այս ձևերից մի մասը պատկանում է ուղղակի ճիւղ «ոստ» ձևին (ճիւղ, ճիւղն, ճիւղք), մը-նացեալը գալիս է պարզական ճեղ, ճեղել արմատից։
• ՓՈԽ.-Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։