s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

s.

Ծկոյթ. փոքրիկ ի մատունս. ճկութ.

Կտրեցին զճկոյթս նորա, որ է վերջին մատն. (Ճ. ՟Ա.։)

Կապեաց զամենայն սկիտէ ի յայն փոքու ճկոյթն իւր. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Կաթիլ մի ջրոյ ծագիւ ճկութին կարօտանայր. (Հց. աթ. կիւրղ.։)

s.

ԾԿԻԿ ՄԱՏՆ, ԾԿՈՅԹ ութի, կամ թոյ. գ. որ եւ ՃԿՈՅԹ. ռմկ. ճկութ, ծկութ. (փոքրկութիւն) Փոքրիկն ի մատունս. փոքր մատն.

Աջոյ ձեռաց ծկիկ մատն. (Առաքել պտմ.։)

Ծկոյթ իմ ստուար է քան զմէջ հօր իմոյ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 10։)

հատնել ծկութոյ (կամ ծկոյթոյ) մերոյ. (Եփր. համաբ.։)

• . ի-ա հլ. «մատներից ամենա-փոքրը» Ոսկ. փիլիպ. 368 (գրծ. ճկութաւ) Ճառընտ. Աթան. հց. էջ 428 (սեռ. ճկութան, որ ենթադրում է ուղ. ճկոյթն ձևը), որից ճկոյթամայր «մատնեմատ» Մաշտ. էջ 119. հնագոյն և ընտիր ձևն է ծկոյթ, ո հլ. Գ. թագ. ժբ. 10=նորագիւտ բ. մնաց. ժ. 10 (նոր թրգմ. փոքր մատն). Եփր. համաբ. 235 (սխալագիր սեռ. ծկոյթոյ). կայ նաև ծկիկ մատն Առաք. պտմ. 384։

• = Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.

• Հիւնք. գաճաճ բառից։ Վերի մեկնու-թիւնս տե՛ս Բանաս. 1906, էջ 106։ Պա-տահական պէտք է համարել իրանեան բարբառներից եազգ. cəlyagī «ճկոյթ», սար. dzúl, dzúlikik, ռօշ. dzəl, dzlikīk, zələtik «փոքրիկ, չնչին» (JAs. 1916, 261) ձևերի նմանութիւնը։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. ճկութ, Ալշ. Մշ. ճգութ (սեռ. ճգտի), Սչ. ջգութ, Ոզմ. ճկութ, Վն. ճկոթ, ճկոթիկ, Սեբ. ջգուդ, Սվեդ. ջըգրդ, Զթ. ջիգիթմօդ, ջիզիթմոդ, Տփ. ճկիթկ, Սլմ. ճկոտ, ճիկոտ, Տիգ. չթթիգ (<*ճկթիկ), Ակն, չթիգ, ջթնիւգ, Խրբ. ջթնիգ, չթիգ, Գոր. կծէ՛յ-նո, Ղրբ. ծկէ՛՛նգնը, ծկէ՛նը, կծէ՛ղնը, Ջղ. ծկիկ (որ և գիւղերում ճֆկիթ), Ագլ. ծլայգ՝ բիւթ, Շմ. ծկլա մատ, Մրղ. ճիլտիկ1 (սրա համեմատ նաև ճլտիկ Ազա). ունինք նաև ճկոտիկ Ք., ծծինք Գնձ., ծծիկն Ղրբ. ձևերը, իսկ Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 152բ դնում է ճկոյթ կամ կճոյթ։ Միւսներն ունին «պրզ-տիկ մատ, փոքր մատ»։

• ՓՈԽ.-Ն. ասոր. čilt'ik' «ճկոյթ» (Kaлa-шевь, Aисорcко-pусc. cлов.) յառաջացած է նոր գաւառական մի ձևից. հմմտ. ճլտիկ Առա և Մրղ.։