sling;
swarm of bees;
քարինս արձակել —իւ, to sling.
σφενδόνη funda. իտ. frombola, fromba. որ եւ ՊԱՐՍԱՏԻԿ, ՊԱՐՍԱՏԱԿ, ՊԱՐՍԱՅԱԿ, ՊԱՐՍԷՏ. Փոկ կամ հիւսուած թաթաչափ, յոր ամփոփի քար ողորկ, եւ ի պտոյտքելն ի ձեռաց թողեալ լինի մի ծայր չուանին. որով թռուցեալ քարն ի միջոյ՝ խաղայ ուժգին ի նպատակ. պարսէտ. սափան.
Ընտրեաց իւր հինգ քարինս ողորկս ի հեղեղատէն ... եւ զպարսն ի ձեռին իւրում։ Եւ զօացաւ դաւիթ քան զայլազգին պարսիւքն (յն. պարսիւըն) եւ քարիւն. (՟Ա. Թագ. ՟Ծ՟Է. 40. 50։)
Պատրաստէր նոցա պարսս ի քարինս. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 14։)
Զօրէն պարսին ճարճատեալ, եւ որոտմամբ... հզօրաբար յարձակմամբ. (Մագ. լ։)
Որպէս լար պարսից՝ զգաստիցն միտք լարեն ի կամս քրիստոսի. (Համամ առակ.։)
Քարամբք պարսից՝ հոգեւոր հնարից. (Նար. ՟Լ՟Դ. եւ ՟Կ՟Զ։)
Քարն պարսից տէրունւոյն ձեռաց. (Նար. մծբ.։)
Առ քրիստոս բանքդ պարսիւք ի բաց առաքեսցին. (Առ որս. ՟Ղ։)
Լինի պարս եւ ի փայտէ, ճեղքելով զծագ գաւազանի եւ անցուցանելով ընդ այն զքար, որ ոլորմամբ, ի բաց ձգի ուժգին.
Քարինս արձակեցեր պարսիւս այսու փայտեայ ընդդէմ գողիադու. (Նար. ՟Ղ՟Բ։)
ՊԱՐՍ, ՊԱՐՍՍ. որպէս Պարք. զՊարս, տե՛ս ի բառն Պար։
ՊԱՐՍ ՊԱՐՍՔ. որպէս Պարսիկ. իկք. անուն ազգի.
Մեծամեծաց պարսից եւ մտրաց. (Եսթ. ՟Ծ՟Զ. 23. Եւն։)
Եւ որպէս աշխարհ նոցա. պարսկաստան.
Մարտիրոս որդւովդ ի պարս վկայեալ. (Շար.։) Այլ առաւել յոքնակին ասի ի Պարսս՝ առ ամենայն մատենագիրս։
Տե՛ս բռ. յտկ. ան։
• , ի հլ. «քար գցելու փոկ. տճև. սա-փան» ՍԳր. սրա հետ նոյն են (զանազան մասնիկներով կազմուած) պարսետ կամ պարսէտ «նոյն նշ.» Զենոբ էջ 45, Պդատ. օրին. Վանակ. յոբ. պարսատիկ ա հլ. «պարսաքարի փոկ» Ա. թագ. իբ. 29. Առակ իզ. 8. «բաբանի մէջ քար դնելու տեղը» Լաստ. պարսատակ «նոյն նշ.» Յհ. Կթ Արիստ. մկրտ. պարսայակ Արծր. արմատա-կան պարս ձևից են՝ պարսաւոր ՍԳր. պար-սաքար Զաք. թ. 15. պարսաքարել Ա. թագ. ժէ. 49. իե. 29. պարսել «պարսաքարով զարնել» Մազ. Նար. «քարկոծել» Օրբ. հրտր. Էմ. էջ 330 (Պարսել զբերան զրաբան ա-րանց). «ոստնուլ, վեր ցատկել» Պտմ. ա ղէքս. Փիլ.։
• -Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.
• Հիւնք. պրս. bārsang «կշիռքի նժարը դսելու քար» (բառացի նշանակում է «բեռնաքար», կազմուած bār «բեռ» կ Sang «քար» բառերից)։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Müller WZKM 8, 287, որ չընդունեց Հիւբշ. 514 և IF, Anz 8. 49. Müller WZKM 11, 293-4 տւաւ նոր բացատրութիւններ վերի ձևով, որով
• Հիւբշ. ևս համաձայնուեց IF. Anz, 10, 49,
• ԳՒՌ.-Վն. պարսետ, Մկ. պարսիտ, Խրբ. բարսադիք՝, Ջղ. պարսոտ, Ալշ. Մշ. պար-սենդ, Ավեդ. բարսէթ, Երև. պա՛րսօնդ, Ղրբ. բա՛րսուդ, Գնձ. բա՛րսութ, Զթ. բայսիգ, բար-նիգ (Ղրբ. և Գնձ. նշանակում են նաև «շատ նեղ բան»)։ Ոճով ունինք խելքը պարս ընել Սեբ. «յանկարծ մի նոր միտք ունենալ, խել-քին փչել, խելքին հէօքմ ընել» (հմմտ. պարսել «վեր ցատկել»), եթէ մեղուների պարսից չէ։