adj.

generic;
general, universal;

gr.

genitive.

adj.

γενικός generalis, universalis. Սեպհականն կամ յայտարարն սեռի իմիք. հանրական. ընդհանուրն՝ ընդ որով են մասնաւորք. ընդհանրական.

Մասնաւոր իմանալիք, սեռական իմանալին. մասնաւոր զգալիք, սեռական զգալին։ Սեռականն՝ ամենայն, իբրու զի կատարեալ է։ Մեծ գետն՝ որոյ չորք վտակք եղեն, սեռական առաքինութիւն. իսկ տեսականքն չորքն ի սեռականէն. (Փիլ. այլաբ.։)

Զսեռականն ախտ այսպէս սահմանեն, ախտ է շարժութիւն յայլում յայլմէ. (Նիւս. բն.։)

Բնականն որ հոմանունակի ասի փայտ, իսկ սեռականն՝ յատուկ ինքեան, որպիսի՝ կիպարիս։ Կապեալ բեւեռեցին՝ ի քառաթեւ սեռականին (այս ինքն յազգ ինչ փայտի). (Անյաղթ բարձր.։ Մագ. ոտ. խչ.։)

Զի որ զջուրն նիւթական՝ փոխէ ի տունկսըն սեռական (այսինքն ազգի ազգի). (Շ. խոստ.։)

Սեռականք՝ գազանք եւ անասունք (ըստ սեռի, կամ ազգի ազգի). (Շիր.։)

Սեռական սեռ է, որ ոչ իցէ տեսակ, վասն ոչ ունելոյ ի վերայ նորա այլ սեռ։ Առաջին եւ սեռականաց սեռ էութիւնն է. այս է առաջին եւ սեռական սեռ. որ եւ Սեռականագոյն ասի. (Դամասկ.։)

ՍԵՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ՝ ըստ քերականաց. γενική (πτῶσισ) genitivus (casus). Նշանակ սեպհական գոլոյ ազգի իրաց կամ անձանց. ստացական. իւրական. արաբ. զիւրիյէ.

Հոլովք անուանց են վեց, ուղղական, սեռական եւ այլն։ Սեռականն՝ ստացական եւ հայրենի։ Ուղղական, ես, դու, նա. սեռական, իմ, քո. նորա. (Թր. քեր.։)