lot, chance, destiny, fate, fortune;
ballot, suffrage, vote, voice;
lot, state, condition;
lot, portion, share;
lottery;
sorcery;
inheritage, possession;
fief, farm;
department, district, liberties, precinct, extent of jurisdiction, territory;
diocese;
clergy;
situation, condition, fortune, rank, quality, dignity, office, employment, profession;
—ս արկանել, to draw or cast lots, to ballot, to vote;
to practise witchcraft;
— արկանել ի վերայ իրիք, to cast lots or to draw for anything;
—աւ տալ, to give through lottery;
ետուն —ս նոցա, they drew their names by lot;
եւ ել վիճակն մատաթեայ, and the lot fell upon Matthias.
κλῆρος (յորմէ գղեր, կղեր). sors μέρος (յորմէ միրաս ). pars, portio λόχος, σύμβολον symbolum եւ այլն։ Որոշումն իրաց անկելոց ընդ վիճմամբ՝ ի ձեռն վիգի կամ քուէի. ... լայնաբար՝ Բախտ. կարգաւորութիւն աստուծոյ. ... եւ Բաժին. բաշխ չափեալ. ժառանգութիւն բաժանեալ եւ սեպհականեալ.
Զվիճակ քո ա՛րկ ընդ մեզ. Հանգուցեալ ի մէջ վիճակաց։ Արկցէ ահարոն ի վերայ երկուց նոխազացն վիճակս. վիճակ մի տեառն, եւ վիճակ մի արձակելոյ։ Ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին։ Առնուլ զվիճակ պաշտամանս այսորիկ։ Ետուն վիճակս նոցա, եւ ելանէր վիճակն մատաթեայ։ Որ կոչեացն զմեզ ի մասն վիճակի սրբոցն ի լոյս. եւ այլն։
Վաղ ուրեմն փախեաւ ի մէնջ պատահումն այն, թէ արդեօք եւ վիճակ (բարեբախտութեան). (Խոր. ՟Ա. 21։)
Կամակորքն ըստ խոտորնակ մտացն իւրեանց զաստեղսն դնեն վարիչս աշխարհիս, եւ վիճակք իմն ասեն բաժանի ի նոցանէ. (Վեցօր. ՟Զ։)
Զօրութիւն վիճակի այն է, զի ոչ ընտրէ երեսս. (Մխ. երեմ.։)
Վիճակս արկանէին, եւ վիճակքն այն են, որում եւ հանգանակս ասեն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
(Թադէոսի) վիճակ հասեալ, ի կողմանս հայոց առաքեցաւ։ Իմս տարտմութեան անկաւ այս վիճակ հոգեւոր տնտեսութեան. (Խոր. ՟Ա. 30։ Շ. ընդհանր.։)
ՎԻՃԱԿ. գ. κατάσχεσις possessio μερίς portio διοίκησις dioecesis. Մասն բաժնի. ստացուած սեպհական. կալուած. անդաստան. եւ Տեղի իշխանութեան. նահանգ. թեմ.
Տացէ ինձ զայրն կրկին, որ է ի վիճակի ագարակի իւրոյ. (Ծն. ՟Ի՟Գ. 3։)
Վիճակ գետնոյ յովաբայ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 30։)
Վիճակ ազգացն, զորս մերժեաց աստուած. (Գծ. ՟Է. 45։)
Ոչ տայ նոցա վիճակ կալուածոյ երկրի. զի տէր է բաժին նոցա. (Նախ. թուոց.։)
Արաք բուսարձակք, եւ վիճակք պտղալիցք. (Վեցօր. ՟Բ։)
Ի զբօսանս տեսլեան վիճակաց ցորենոյ. (Վրդն. ծն.։)
Վիճակ զանդաստանս սովոր են ասել. եւ մեք սովոր եմք զժողովուրդս վիճակ կոչել. (Մխ. երեմ.։)
Ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս. (Խոր. ՟Գ. 57։)
Մի՛ իբրեւ տիրելով վիճակացն, այլ լինել օրինակ հօտին. (՟Ա. Պետ. ՟Ե. 3։)
ՎԻՃԱԿ. σχοινίον, σχοίνισμα, σχοινισμός funiculus, portio per funiculum dimensa. Լար, եւ լարաբաժին. Տե՛ս (Սղ. ՟Ժ՟Ե. 6։ հէ. 54։ Օրին. ՟Լ՟Բ. 9։ Յես. ՟Ժ՟Է. 5. 14։ ՟Ժ՟Թ. 29։ ՟Գ. Թագ. ՟Դ. 13. եւ այլն։)
ՎԻՃԱԿ. Առ յետինս ստէպ վարի որպէս Հանգամանք կենաց. լտ. status.
Այս ձկնահանս մեր առաքեալս գձուձ վիճակաւ. (Տօնակ.։)
• , ի-ա հլ. «վիճելի մի խնդրի կար-գադրութիւնը՝ բախտի նայելով կամ քուէ ձգելով. 2. բախտ, բախտի բերմունք. 3. բա-ժին, ժառանգութեան բաժին. 4. մի շնչին ըն-կած հողաբաժին. 5. նահանգ, թեմ. 6. լար, լարաբաժին» ՍԳր. Վեցօր. Կոչ. յետնաբար նաև «հանռամանք, որպիսութիւն» Տօնակ. որից վիճակակալ Բուզ. վիճակակից Ոսկ. մ. ա. 6, 8. Եփր. ծն. վիճակիլ ՍԳր. վիճակե-ցուցանել Սղ. հէ. 54. ես. լդ. 17. Ոսկ. եփես. Առաթ. վիճակատուութիւն Ագաթ. լարավի-ճակ Վրդն. սղ. բոլորավիճակ Կիւրղ. գանձ. Դիոն. ածայ. մեծավիճակ Օրբել. նոր բառեր են վիճակահանութիւն, վիճակախաղ, վինա-կացոյց, վիճակագրութիւն ևն.
• = Պհլ. vāīčak «վիճակ» բառից, որ գոր-ծածուած է Արտավիրաֆի մէջ, Գլ. Ա. 42, 40՝ vāīčak ramitūnit «վիճակ արկանել» ոճով։ Այս բառը մինչև վերջերս կարդում էին nahičak, nāīcak, vaiǰeh, vaijak (ըստ որում պահլաւերէն գրչութեան մէջ ] կարդացւում է թէ՛ n և թէ v). բայց հայերէնը ցոյց տուաւ որ պէտք է կարդալ միայն vāīčak կամ ve-čak, որից հյ. *վէճակ>վիճակ։ «Հողաբա-ժին» իմաստի զարգացման համար հմմտ. ըստ Մանանդեան, Տեղեկ. համալս. 1, 21 ֆր. sort, գերմ. Loos, ռուս. жepeбьe՝ նոյն իկին իմաստներով։-Հիւբշ. 515։
• ՆՀԲ թուի հանել վեճ բառից։ Böttich. ZDMG 1850, 362, Arica 80, 348, Lag. Urgesch. 373 սանս. vīja և զնդ. vaela «ծագում, նախահայրենիք»։ Վերջինը նաև պրս. āwēxtan,հսլ. wèsir «կշեռ»։ Muller SWAW 38, 573, Lag. Btrg. bktr. Lex. 72 պրս. wεža կամ bεza «զուտ, անխառն, յատուկ», Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 18 վէճ և զնդ. Airya-nam vāsǰa-ձևերի հետ։ Հիւնք. վէն բառից։ Վերի մեկնութիւնը՝ պհլ. բառի սրբագրութեամբ՝ տուաւ նախ Աճառ. (անտիպ), ընդունեց Meillet (անձնա-կան), որից քիչ յետոյ նոյնը անկախա-բար Müller WZKM 10, 175։ Հիւբշ.
• 242 մերժում է համեմատել պրս. wεža ձևի հետ և էջ 515 յիշում է վերի մեկ-նութիւնը։
• ԳՒՌ.-Ախց. Կր. Ղրբ. Մկ. Շմ. Սլմ. Վն Տփ. վիճակ, Մրղ. վինակ, վըճակ, Ագլ. վի՛-ճmկ, Ալշ. Երև. Մշ. Սեբ. Սչ. վիջագ, Տիգ. վիջmգ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. վջագ, Ասլ. վջագ վջայ, Արբ. վջիգ, Զթ. վոջորք, բոլորն էլ «վի-ճակահանութիւն, Համբարձման տօն» (նոյն օրը բացուած վիճակարկութեան պատճառաւ այսպէս կոչուած). Սչ. նշանակում է նաև «հմաւեաև, կախարդական պահպանակ»։ Թրքախօս հայերից՝ Ատն. viǰag atmaq «վի-ճակ հանել, վիճակ արկանել»։ Նոր բառ է վիճկրար Մշ. «ֆալ բաց անող գուշակ»։
• ՓՈԽ.-Վրաց. ვიჭაკი վիճակի «raданьe на водь наканунь вознеcенiя», թրք. գւռ. Սեբ. fijeg «Համբարձման վիճակը, որ ան-ցել է նաև տեղացի թուրքերին» (Գաբիկեան, Ամէն. տարեցոյցը 1925, 313)։