talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.
Բառ եբր. Աղջիկն. օրիորդ. կոյս. (ուստի եւ յատուկ անուն գնի յանուն տիրամօր կուսի)
Տա՛լիթա կո՛ւմի. որ թարգմանի, աղջի՛կ դու (քեզ ասեմ) արի՛. (Մարկ. ՟Ե. 41։)
Ի վերայ հրեղէն թեւո՞ցն, եթէ ի բազուկսն տալիթայ (կամ տալիթայի) մօր քոյ։ Դու ծեր գոլով բազմօրեայ, եւ ես տալիթայ։ Տալիթայ մի ի կեանս կոչեաց զազգս մարդկան. (ՃՃ.։)
Կամ իբր Աղջիկ՝ պարսաւելի առմամբ.
Տալիթայն պճնապէս յայրատութեամբ յօրինէր զկաքաւսն. (Գանձ.։)
Ի հերովդեայ դատապարտեալ գլխատեցաւ՝ փոխան գանձուց տալիթայի ըստ իւր խնդրոյն. (Տաղ.։)
ՏԱԼԻԹԱՅ ՍԱՐԿԱՒԱԳ. cf. ՍԱՐԿԱՒԱԳՈՒՀԻ. ἠ διάκονος.
Ողջոյն տամ ի քրիստոս տալիթայ սարկաւագաց, որք պահեն զդրունս սրբութեանցն աստուծոյ. (Ածազգ. ՟Ը։)
• (սեռ. -ի) «աղջիկ» (Աստուա-ծածնի համար ասուած) Եփր. ծն. քս. 10, 23. տնընդ. 41. Սրճ. ածած. էջ 436. «աղ-ջիկ» (Յիսուսի յարուցած աղջիկը) Բենիև (վատ մտքով. Հերովդիադայի համար աս-ուած) Գնձ. Տաղ. Տաթև. ձմ. ժը. որից տա-լիթայ սարկաւագ «սարկաւագուհի» Իգնատ. թղ. 105. ամենահին օրինակն է. Մրկ. ե. 41 «Տալիթա, կո՛ւմի, որ թարգմանի Աղջի՛կ դու, քեզ ասեմ, արի՛»։
• = Յն. ταλιϑά ձևից, որ տառադարձուած է արամ. [syriac word] ︎ talīϑā «աղջիկ» բառից. այս էլ արամ. [hebrew word] taliā և ասոր. ❇ taliā «տղայ, մանուկ» բառի իգականն է, որ կրց-ւում է արաբ. [arabic word] talā «գառնուկ, ուլ», ն. արաբ. tully «արու գառն», եբր. [hebrew word] tāle «ֆոքրիկ գառ», եթովպ. [other alphabet] talú «այծ» բառերին (Gesenius17, էջ 276, Brockel mann, Lex. syr. 134)։ Նոյն ասոր. բառի արական ձևից է փոխառեալ հյ. տղայ։-Հիւբշ. 325։
• ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).