February.
Բառ լտ. Februarius φεβρουάριος ռմկ. փետրվար. վր. թէպէրվար. Երկրորդ ամիսն տարւոյ առ հռովմայեցիս.
Նումաս պոմպիղիոս երկուս ամիսս յաւել ի տարին, զյունուարիոս, եւ զփեբրուարիոս. (Եւս. քր. ՟Բ։)
• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։
• -Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։
• Ուռեդ մեկնեց նաև ՆՀԲ։