hive, bee-hive.
καψίλη alveare, cella. Մեղուանոց. սապատն՝ ուր մեղուք կազմեն զպան եւ զմեղր իւրեանց.
Մեղուք վաճառեալ ըստ մեղեր.. . նովին փեթակաւ. (Մխ. դտ.։)
Եւ են արարեալ փեթակք ըստ գործակցութենա մարդկան. (Փիլ.։)
• , ի-ա հլ. «մեղուանոց» Փիլ. Մխ. դտ. (Ոսկեդարում ասւում էր մեղուանոց Եզն. մեղուաբոյն Սեբեր.), որից փեթակա-նոց (նոր բառ)։
• = Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.
• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 181 յն. ἀποϑήϰη «շտեմարան, աւանդատե-ղի»։ Bugge, Beitr. 21 լիթ. spécziu, spesti, լեթթ. špeets «պար մեղուաց» բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բանաս. 1899, 250-1։ Մէյյէ (անձնա-կան) բառս համարում է անշուշտ փոխառեալ իրանեանից, բայց ո՛չ վերի ձևից, որովհետև սանտ. petāka հընդ-կական բառ է և ո՛չ թէ հնդիկ-իրանե-ան։ (Արգելք չկայ որ բուն հնդկական մի բառ փոխառութեամբ անցած լինէր Պարսից, ինչպէս օր. փիղ)։ Պատահա-կան նմանութիւն ունին վրաց უუჯკარი փուտկարի, ինգիլ, futkar, լազ. putoji, putuǰi «մեղու»։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Վն. փէթակ, Ասլ. Երև. Խրբ. Սեբ. Ննխ. փէթագ, Մկ. փէթաք՝, Հճ. փէթօգ, Ագլ. փm՛տmկ, Սվեդ. փիթիւգ. -նոր բառեր են փեթակաթող, փեթակատէր, փեթկիկ։ Նկատի պէտք է առնել յատկապես փեթակ Ախց. «մեղու», Ջղ. փետակ «ալիւրի արկղ», Սլմ. փէթmք1 (նաև Մշ. Ք.) «ալիւ-րատուն», Սվ. «մանկիկներին կանգնիլ աո-վորեցնելու մի գործիք», և մանաւանդ Ննխ. փէթագ «կողով, հողէ կամ թրիքէ աման՝ մոխիրը թափելու համար»l։
• ՓՈԽ.-Քրդ. petek «փեթակ» (Justi, Dict. Kurde 74 ա), արևել. թրք. [arabic word] petek «ruche de miel, փեթակ» (P. de Court), ռամ. [arabic word] petek «մեղրախորիսխ, rayon de miel» (Աբիկեան, Բառ. տճկ. 211 ա), «փե-թակ» (Будaговъ 1, 312), թրք. գւռ. էնկ Սեբ. Տ. փէթէք «փեթակ» (Բիւր. 1898, 865 ա և 1899, 799 ա), Ատն. (թուրքաց և յունաց բարբառով) փէթէք «մեղրախառն մոմ» Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 9). կայ նաև ուռ. թրք. [arabic word] petek «ալիւրտուն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 845), որ մեր գւռ. փեթակ հոմանեշ բառից է փոխառեալ։