s.

(ըստ Հին բռ. Փունդս. ) Աման ինչ, եւ չափ.

Եկին իջուցին զտապանակն զեւտացիքն, եւ զփունդսն ւսկեղէն մկանցն. (Եփր. թագ. տե՛ս եւ Մծբ. ՟Ժ՟Բ։)

«մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։

Petersson KZ 47, 270 կցում է հսլ. spadu «մոդ, modius» ձևին։