Definitions containing the research ական : 10000 results

Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)


Աշխարհ, աց

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։

Հներից շատեր հանում են աշխար բա-ռից, այսպէս՝ Յայսմ. մարտ 19 «Աշ-խարհ ասելն այլ զնոյն նշանակէ (հմմտ. երկիր, այն է «վախեցի՛ր»), որ աշխար և սուգ է և կոծ և աղէտ ողբոց և հովիտ վշտաց և տրմութեան», Տօմար. «Աշ-խարհ կոչի աշխար և սուգի և տրտմու-թեան հովիտ»։ Տօնակ. «Աշխարհակա-նըն աշխարական ասի. և աշխարհն՝ սգոյ, և աղէտի անուն է. զի աշխարելի է աշ-խարհականն»։ Տաթև. ձմ. ճժ. «Կոչի աշխարհ, այսինքն է աշխար, որ է սուգ և տրտմութիւն և միշտ և հանապագ պարտ է աշխարել զմեզ՝ և ի սուգ և ի


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Աշուն, շնան

s.

autumn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի) «կնաթողութիւն», որից գիր ապահարզա-նի Օր. իդ. 1, թուղթ ապահարզանի Ես. ծ. 1. Երեմ. գ. 8. Եփր. ծն. էջ 56. Եւս. պտմ. 285. Նոյն ձևերն ունին ստէպ Ոսկ. ես. և մտ. ար-դի գրականում ընդունուած է միայն ապա-հարզան ձևը՝ «ամուսնալուծութիւն» նշանա-կութեամբ (այսինքն թէ՛ մարդու և թէ՛ կնոջ կողմից, մինչդեռ հնում միայն մարդու կող-մից ապահարզան էր տրւում կնոջ)։

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։


Ապահով

adj. adv.

sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։


Ապատ

cf. Շէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շէն, շէն տեղ» Եղիշ. գ. էջ 46. Յհ. կթ. ուրիշ տեղ չկայ. գտնում ենք նաև զանազան տեղական յատուկ անուանց ծայ-րը. ինչ. Վաղարշապատ, Ներսեհապատ, Պե-րոզապատ, նորերից Խանապատ, Ղազարա-պատ, Կորիւնապատ. գրուած է պատ Մագ. խէ և ծ։


Ապարանջան, աց, ից

s.

bracelet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև ա-ռանց վկայութեան) «դաստակին անցկաց-նելու օղակաձև զարդ, բլազուկ (թէ՛ այրերի և թէ՛ կանանց յատուկ)» ՍԳր. Եփր. թգ. 389. Կաղկնտ. հրտր. Շահն. Ա. էջ 291. յետնա-բար ապրանջան Վստկ. 149. առպնճան Արձ. 1318 թուից (Վիմական տարեգ. 159). ա-պարանջ ԱԲ. որից ոտնապարանջան ԱԲ. ապառճան Վրդ. առ. 134։


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.

Նախ ՀՀԲ և յետոյ միւսները, ինչպէս ՆՀԲ, ՋԲ, Peterm. 77, 260 ապ բացա-սականով երասան բառից։ Windisch. 1Չ սանս. raemi բառի հետ։ Նախորդ ձևով է նաև Հիւբշ. 102 և 148։


Ապարում

s.

border or edge of a tent or pavilion, fringe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի վրաց ააური ապաուրի կամ აბეური ապեու-րի «կապ, սամեթել»։


Ապաւառ, աց

s.

excrement.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «թրիք, քակոր» ՍԳր. Լմբ. Զքր. ժբ. 6. Կանոն. «կեղտ, աղտ» Նար. խր. 506. «աղիքների մաշկը» Նար. առաք. 427. որից ընդ արիւն և ընդ ապաւառ գալ «արիւն-քրտինք մտնել» Ոսկ. պօղ. բ. 486 (ուզում է ասել ընդ արիւն և ընդ ապաժոյժ գալ). ապաւառել «դուրս անել, մաքրել, լուալ» Պիտառ. ապաւառութիւն «կեղտոտու-թիւն, ապականութիւն», Տիմոթ. կուզ, էջ 24 և հակառակը՝ «մաքրել, լուալ, քաւութիւն մեղաց» Տիմոթ. կուզ, էջ 24, 308, Կնիք հաւ. էջ 198. բացապաւառութիւն «փորը դուրս ել-լելը» ԱԲ, «մաքրել, սրբել» Տիմոթ. կուզ, էջ 24, Կնիք հաւ. 189. անապաւառութիւն «քա-ւութիւն մեղաց» Կնիք հաւ. 119։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։

Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=փոխառեալ պհլ. apē-kām, պրս. [arabic word] bēkām «անկամ» ձևից (կազմուած kām «եամք» բառից՝ apē=bē բացասականով)։-Ոջ

ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։


Ատոք

adj.

full, fat, abundant, fertile;
— հառկ, eared, an ear (of corn).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. tog «կուշտ»։ Տէրվ. Alt-Արմատական բառարան-19


Ատրճանակ, աց

s.

pistol.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։

= Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։

Սակայն յետոյ նկատելով, որ r արիա-կան լեզուներին յատուկ է, մինչդեռ եւ-րոպականներն ունին 1, փարատեց իր կասկածը (անձնական. տե՛ս նաև Patru-bány SA 1, 77)։ Scheftelovitz BВ 29, 16 հիտլ. frár «արագ», հբգ. fro «ու-րախ», վեդ. prava «թռչելով» բառերի հետ՝ դնում է հնխ. provo արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. յն. τραχίς «բիրտ» բառի հետ է կցում (էջ 20)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 ար «ոտք» բա-ռից, որ պահում են նաև արագիլ, ար-գել, արահետ։ Karst, Յուշարձան 400 ասուր. arhu «արագ» բառին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] , raq՝ «արագ վազել, շտապել» (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 588)։


Արագիլ, գլաց

s.

stork.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պէտք է կցել յն. πελαργός «արագիլ» րառին։ Այս բառը թէև ստուգաբանւում է πελός «սև» +αργός «սպիտակ» բառերից (Boi-sacq 760, Pokorny 2, 53), բայզ դա ան-շուշտ ժողովրդական յարմարանք է։ Բառի հին ձևը պէտք է դնել *περαγλός կամ *πα-ραγλός, որ տեղափոխութեամբ տուել է πε-λαργός. փոքրասիական ծագումով բառ է, և նոյն աղբիւրից է նաև հայերէնը։-Աճ.

սիս 1x81, էջ 202 «թերևս բաղդատի արկիլա ձայնին հետ»։ Հիւնք. առաթինի րառից։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 գը-նում է արա «ոաք» (հմմտ. արահետ, որոզայթ)-գիլ, իբր «բարձրոտն, բարձ-սասրան»։ Հալաճեան, Արևելը 1893 նոյ՛՛ 10 արազ խել։ Buqqe I 1, էջ 444, 456 հրղ. chragil «ճոուողող». cihragilōn «շաղփաղփել» բառերի հետ. այս բառերը K. Hildebrand (Deutsch. Wtb. V 1956) և Fick BВ 17, 320 հա-մեմատում են լտ. grāculus «մի տեսակ ագռաւ» բառի հետ, որ ըստ Fiok հնխ. graqló-, graqélo նախաձևից է ծաղում, Walde 349 լտ. և գերմ. բառերին կղոմ է նաև հսլ. grača grakati «կռնչել», grukati «մնչել», իռլ. grāc «կոնչիւն», սերբ. gróchot «բարձր քրքիջ» և ուրիշ բնաձայն բառեր, որոնք բոլորը դնում է հնխ. ger-արմատից։ Halévy (անձ-նական) եբր. [hebrew word] regel, ասոր. [syriac word] reglā, արար. [arabic word] riǰl «ոտք» բառերից, իբր «երկայնոտն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 17 համեմատում է սանս. krakara «մի տեսակ կաքաւ»։ Patrubány ՀԱ 1908. 188 -իլ համարում է նուազական մասնիկ։ Սագզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 402 սումեր. arlk-gil-im «մի տեսակ բարձրասրուն թռչուն է»։ Յոյն բառի հետ, ինչպես նշվեց, կցել էր Lagarde։ Առաջարկում եմ վերի մեկնութիւնը, որ ընդունում է նաև Meillet (անձնական)։ Ըստ այսմ պա-տահական նմանութիւն ունին ասոր. raqraqu, laqalaqa, արաբ. laqlaq, թրք. legleg, leylek հոմանիշները։ ևՌ.-Վն. առակել, Ոզմ. առակէղ, Մկ.


Արաստոյ

adj.

hard, strong.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «կարի աստոյ կամ աս-տի, կամ իբր արու և ազդու»։ Պատկ. Maтep. I 15 պրս. [arabic word] rast «հառ-տատուն, ամուր» (ԳԴ չգիտէ այսպիսի բառ)։ Փառնակ, Անահիտ 1904, էջ 26 բաբելոնական Արաշտու «Արարատ»

բառի հետ, տոնելով իրրև «ամուր, կար-ծըր, լես, մայս», Մաս, Ilaдnuci, Cap-дуpa, էջ 8 մեկնում է «ուրարդական, ուրարդացիներից մնացած»։


Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև բց. յարա-տուէ, գրծ. արատաւ) «մարմնական պակա-սութիւն. 2. բիծ, կեղտի նշան, լաքա. 3. վը-նաս» ՍԳր. Եփր. ծն. և ղևտ. Կանոն. հիմայ գործածական է միայն երկրորդ նշանակու-թեամբ։ Որից արատաւոր ՍԳր. արատել Ել. իր. Բ. կոր. ղ. 3. Ոսկ. ես. անարատ ՍԳր Կոչ. անարատութիւն Ագաթ. սրան են պատ-կանում նաև արատիլ «պատը նեղքուիլ» Ոսկ. Փիլիպ. 411 (չունի ՆՀԲ, բայց յիշում է ԱԲ) և անարատ «ամիանտ քարը» Բրս. պհ. ա. վեր-ջինը կազմուած է թարգմանաբար յն. ἀμί-αντος բառից, որ նշանակում է «անարատ, մաքուր. 2. ամիանդ քարը» (a բազասա-կանով μιαίνω «ապականել, կեղտոտել» բայից)։

Ասետիքեան, Քերակ. 1815, էջ 313 յար ատելի։ Տէրվիշ. Նախալ. 103 սանս. rad, լտ. radere «քերել, քերթել» բա-ռերի հետ։ Հիւնք. յն. ἂρδα «կեղտ»։ Սարգիսեան տե՛ս արահետ բառի տակ։ Karst, Յուշարձ. էջ 417 ար+հատ. ար=թաթար. ar «մաքուր, լաւ», arik «մաքուր», ari «գեղեցիկ», իսկ հատ «կտրուած» բառն է, որ կրճատուած է ատ ձևով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 65 ա բացասականով պհլ. rāt «բա-րեբարոյ»։

ՓՈԽ (borrowing) Թուրք գաւառականները տեղ տեղ փոխ են առած այս բառը հայերէնից [arabic word] anarad ձևով. օր. Կեսարիոյ թիւրքմէնները ունին anarad yaγ «անարատ իւղ» (եր-կուսն էլ հայերէնից). տե՛ս Տ. վրդ. Պա-լեան, Բիւր. 1898, 712 և Գազանճեան, Յու-շարձ. էջ 328.-Նոյնպէս Ատանայի թուր-սառ և թրքախօս յունաց բարբառով anaradl (տե՛ս Արևելք 1888, նոյ" 8-9), Սեբաս-տիոյ թուրք բարբառով anaradl (ըստ Գա-բիկեան, անձնական)։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

Schrō̈der, Thesaur. 57 Հեսիքիոսի Aρ-τά́δες (οὶ διϰαιοι ὸπο Աαγων կոչին ար-դարք ըստ Պարսից) բառը մեր արդար ձևն է համարում։ Նոյնը նաև Վիստո-նեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6։ ՆՀԲ ար-դէն նշանակած է արդ, զարդ, յարդ արմատականների նոյնութիւնը, որոնց հետ լծորդ է դնում նաև արդար, հարթ, թրք. եօրտամ «յարդարանք». իսկ ար-դեօք, արդարև գալիս են արդար բա-ռից. ուղիղ է նաև զիարդ։ Windisch. 11. 42, Böttich. ZDMG 1850, 351 ար-ռար բառը կցում են սանս. rta ձևին, իսկ Böttich. Arica 13 և Justi, Zendsp. 30 զնդ. arəta «կատարեալ» բառին։ Böttich. ZDMG 1850, 366 և Lag. Ur-gesch. arm. 195 հայ. արդ բառը նոյն են դնում ասոր. [syriac word] ❇ ardīklā «ճար-տարապետ» բառի տռաջին մասի հետ,

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Արդն, դունք

s.

lance, spear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111


Առաւիր

adv.

in vain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ի ցուր. վայրապար, պարապ տեղը» Փիլ. լին. 82, 95. Լաստ. էջ 4. որից առվիրական «ի զուր» Մագ. թղ. 237. թէ առա-ւիր «ի զուր, ընդ վայր» Հին բռ. կամ միա-ցեալ ձևով թառաւիր Հին բռ. և Մագ. գա-մագտ. (տե՛ս ՀԱ 1911, 374)։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։

= Բառի բնիկ ձևը անստոյգ լինելով՝ ստու-գաբանութիւնն էլ կասկածական է. արդի ձևի տակ թւում է թէ լեզ ծագում է լիզել բայից. բայց կարող է լինել որ դա ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք լինի, ինչպէս է նաև լեզու բառը. հմմտ. տակը նշանս-կուած զանազան մեկնութիւնները։

նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև

եբր. 'arel, ասուր. arlu «մեռել», ara-li «գերեզմանատուն» բառերը պատա-հական նմանութիւն ունին և հին ձևն է յարալէզ՝ լիզել բայից։ Մի նոր քննու-թիւն նոյն նիւթի մատին ունի Մատիկեան ՀԱ 1923, 481-496, ուր բառը մեկնւում է իբր «Արան լիզօղ»։


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասուպ

s.

shooting star.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թռիչ աստղ». ըստ ՀՀԲ և ՋԲ ի-ա հլ. ՀՀԲ իբր վկայութիւն դնում է Ալպերտ ա-ծառ. ոստ ՆՀԲ բառ ռմկ. գործածական է արդի գրականում։


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։


Ասպանդակ

s.

stirrup;
փոկ —ի, stirrup-strap or — leather.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հեծեալի ոտնատեղերը՝ որ թամբի երկու կողքից կախուած են». այս ձե-վըն է, որ ընդունուած է արդի գրականում. բայց հնապէս գրւում էր նաև ասպանտակ, ասպատան, ասպատանգ, ասպատանկ, և իբր յգ. ասպատանք, հյց. ասպատանս Վրք. հւ ա. 218։

= Անշուշտ պահլաւական փոխառութիւն է կազմուած asp «ձի» բառից. բայց նոյն իսկ հայերէնի ձևը անորոշ լինելով՝ կարելի չէ որոշել թէ յատկապէս ի՛նչ պահլաւերէն բա-ռից է. հմմտ. միայն պոհեմ. span «ասաան-դակ» (տե՛ս Vaillant, Gram. Dialegues et Voc. de la langue des Bohimiens ou Ci-gains, Paris 1868, էջ 128), նաև վրաց, ავჟანდა ավժանդա, մինգր. աբժանդ, աբ-ժանդի, սվան. ավժանդ «ասպանդակ»։-Աճ.


Ասպաստան, աց

s.

stable;
drove of horses, horses.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ախոռ», Երեմ. լա. 40. Բուզ. դ. 16 (քանիցս). Եփր. թգ. 423, 426. 457. Պտմ. աղէքս. Փիլ. լիւս. Արծր. Ճա-ռընտ. որից շինուած կեղծ ձևեր են ասպաս-տանի «ախոռ» Մխ. Երեմ. (իբրև թէ մեկնե-լու համար Երեմ. լա. 40 ասպաստան բառը)։ ասաաստանեակ «արածող ձիոց կամ դառ մանող երիվարաց» ՀՀԲ, ասպաստանք «երկ-րորդական ձի ճանապարհորդաց» ՓԲ։


Ասպատակ, աց

s.

straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
— առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձիով արշաւանք կամ յարձակում. 2. ձիով արշաւող, յարձա-կուող» ՍԳր. Եւս. քր. Բուզ. դ. 58. Ոսկ. ես. ոճով ասւում է ասպատակ գծել, տալ, սըփ-ռել, արձակել, առնել «արշաւել». նոյն ար-մատից են ասպատակաւոր Յոբ. ա. 17. Եդիշ. ասպատակել ՍԳր. ասպատակի կամ յաս-պատակի «արշաւակի» Վեցօր. 153, 16Ո դիւրասպատակ ԱԲ. նոր բառեր են ծովաս-պատակ, ձիասպատակ։ Ըստ ԱԲ կայ և աս-պատ «ասպատակ», որ անշուշտ մի յետին ձև է, ուր ակ սխալմամբ նուազական կար-ծուելով՝ ջնջուած է։


Ապուխտ

s.

salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *apuxt «անեփ, չեփած» բառից ռր կաղմուած է a բացասականով puxt «ե-փած» բառից. հմմտ. պհլ. hu-puxt «լաւ եփու-ած, քաջեփ», պրս. [arabic word] puxta «եփուած», [arabic word] puxtan «եփել» բայից։ -Հիւբշ. 106


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։

ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. Սլմ. Վն. ապուր, Ալշ. Ախց. Ակն. Զթ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. աբուր, Մրղ. ապուռ, Տիգ. mբուր, Ոզմ. ա՛-պօր, Ասլ. աբիւր, Հճ. աբույ. այս բոլորը նը-շանակում են «սուպ, շօռվա». իսկ Այն. Արբ. Մրշ. «փլաւ», Ղրբ. «անասուններին տրուած կերը (յարդ, գարի, թեփ, հաճար ևն)։ Պլ. կայ միայն «պաղա՜ծ տբուր» և «կերած ա-բուրը նայէ» ոճերով, իսկ Երև. թանապուր բարդի մէջ։-Ապրիլ բառը պահուած է Ջղ. Սլմ. Վն. ապրել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ապրիլ, Գոր. Երև. Ղրբ. ա՛պրէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Մշ. Պլ. Ռ. աբրիլ, Սչ. աբրել, Ննխ. աբրէլ, Զթ. աբրըլ, Տիգ. mբրիլ, Հմշ. աբռիլ, Մրղ. աբռէլ, Սեբ. ափրիլ, Ակն. Ասլ. արբիլ։ -Ապրսւստ բառի դէմ գտնում ենք Մկ. Ջղ. Սլմ. ապրուստ, Մշ. աբրուստ, Ագլ. Երև. ա՛ պրուստ, Պլ. աբրուսղ, Ասլ. արբիւս ։-Ապրանք բառի դէմ Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սլմ. Տփ. ապրանք, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. Պլ. Սչ. աբրանք, Մկ. Վն. ապրանք, Ոզմ. հաբ-րանք, Հմշ. աբրօնք, Զթ. աբրօնք։ (Այս բա-ռը Գոր. Երև. Ղզ. Ղրբ. նշանակում է նաև «արջառ, տաւար, եզ ու կով». հմմտ. արաբ. [arabic word] ︎ māl «ապրանք, ինչք. 2. արջառ»)։ Նոր բառեր են ապրուցք, ապրոտ, ապրիկ, ապըր-ցու, ապրուիլ, ապրտրկուիլ և ապուրի զանա-զան տեսակների անուններ. ինչ. թանապուր. ճիտապուր, փշրուկապուր ևն։ Ատանայի թրքախօս հայոց բարբառով ունինք ապուր «կերակուր», ճիտապուր «հերիսայ», ապրիս «կեցցե՛ս»։ Պօլսոյ մանկական բարբառով աբիս «համբուրել, ձեռք համբուրել» (ըստ որում ձեռք համբուրողին պատասխանում են ապրի ս)։

ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։


Ապրիլ, ի

s.

April.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։

-āն άτοἰλις կամ ἀπρίλιος բառից, որ ծա-գում է լտ. aprilis ձևից. բուն նշանակում է «երկրորդ», իբրև մարտից յետոյ երկրորդ ամիսը, ինչպէս ունինք quintilis (հինգե-րորդ) «յուլիս», sextilis (վեցերորդ) «օղոս-տոս». հմմտ. սանս. ápara-, հպրս. զնդ. apara-«վերջինը, երկրորդը», գոթ. afar «յետոյ», լատինի նախաձևը *aporo-s։ Լա-տինական տոմարի տարածման հետ այս բառն էլ անցաւ բազմաթիւ լեղուների. յի-շենք ի մէջ այլոց ֆրանս. avril, զերմ, april, իտալ, aprile, վրաց. აბრილი ապրի-լի, ռուս. aпрeль ևն ևն (Walde 52--53)։-Հիւրշ. 367։


Ապրիշում, շմի, շմոյ

s.

silk;
cf. Մետաքս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մետաքս» կղկնտ. Միխ. ա-սոր. Գնձ. (գրուած նաև ապրշում). փոխա-բերական իմաստով է ապիրշում «ծառի վրայ մազանման մամուռ» Վստկ. 79. որից ապրիշմի «մետաքսեայ» Նար. տաղ. 473 ապրիշմագործ «մետաքս շինող (շերամ)» Պիսիդ. Վեցօր. տող 1293. ապրշմեղէն Թղթ. դաշ. 17. ապրիշմեղէն Յայսմ. նոյ" 8 (որ և պրիսմեղէն Մաշտ. ջահկ. պրիսմէն Սմբ. դատ. 21). ապրիշիմագործութիւն Մխ. ալ-րիվ. էջ 45։ Արդի գրականում ընդունուած է միայն արևելեանի մէջ աբրշում ձևով, իսկ արևմտեանը չէ ընդունած իբր ռամիկ (գործ է ածում նրա փոխարէն մետաքս)


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։

= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առաստաղ, աց

s.

ceiling, roof;
floor;
garret.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ-հնխ. slel-«դնել, զե-տեղել, բարձրացնել, կանգնեցնել, ցից, սիւն, յենարան» արմատից, առ մասնիկով, ենչպէս առասպել։ Ժառանգ ձևերը տե՛ս ստանալ, ստեղծ և ստեղն բառերի տակ։ Այստեղ յիշելի են սանս. sthála-«բարձ-րութիւն, գետին», յն. στελλω «սարքել, պատրաստել», σταλις «ցից», στολος, στολή «սառօ». ատտ. στήλη, դոր. στάλα, թես։ Ἀτάλλα «սիւն», հիսլ. stallr «խորան, մսուր, ախոռ», անգսք. steall «ախոռ», stellan «հաստատել», հբգ. Stal «բնակավայր, բնա-կարան», stellan «հաստատել, կանգնեցնել», stollo «ցից, յենարան», ինչպէս նաև g, d, p աճականներով՝ անգսք. stealc «բարձր կանգնած, ցից տնկուած», անգլ. stelt «զիռ». հիսլ. stolpi «սիւն, ցից», գերմ. stulpe «կափարիչ», stulpen «խուփը դնել», ռուս. cголбъ «ցից, սիւն» (Pokorny 2, 643-6, Boisacq 908)։-Աճ.

ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։

ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։

ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն


Բալասան, աց

s.

balm;
balsam;
balsam-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան, սեռ. պալասանայ Միխ. աս. 378) «արաբական մի տեսակ թուփ, նրա ծաղիկը, անուշահոտ իւղը. balsamina hor-tensis De.» Խոր. աշխ. 612. Մաշտ. յետին գրչութեամբ պալասան Բժշ. Միխ. աս. պա-լասամ Բառ. երեմ. յաւել. 571 (երկիցս). հր-նագոյն ձևերն են բաղսամոն (յունարէնից փոխառեալ) և ապրսամ (ասորերէնից կամ պարսկերէնից փոխառեալ). ասւում է և մե-ռոնի ծառ Բժշ.։


Բալղինջ

s.

gad-fly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։


Բալուտ

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] ballūt, ասոր. և արամ. ❇ balūjā, պրս. [arabic word] balūd, թրք. [arabic word] ︎ palamut, բոլորն էլ նոյն նշ.։ Այս սառից է նտև պրս. [arabic word] šāhbalūt «շա-գանակ» (բառացի «արքայական բալուտ»), որ աղաւաղուելով դարձել է Ղրբ. շմբա՛-լուտ «շագանակ»։-Հիւբշ. 263։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։

Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։

ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։