Definitions containing the research ական : 10000 results

Մակագրեմ, եցի

va.

to inscribe, to write upon, to entitle;
to ascribe;
to compose.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Վերագրել, իբր ընծայել. սեպհականել.


Մակադրեմ, եցի

va.

to impose, to lay on, to put upon, to super-add;
to surname.

· Calfa

NBHL (2)

ՄԱԿԱԴՐԵԼ. Դնել ի վերայ անուն իչ. մակակոչել. մականուանել. վերաձայնել.

Ըստ զանազան ընթացից աշակերտելոցն մակադրէ զմարմնական հասարակաց անուն. (Շ. ՟ա. յհ. ՟Ա։)


Մակադրութիւն, ութեան

s.

imposition, superposition;
surname.

· Calfa

NBHL (1)

Ի մակադրութեան անուան ... փոխեալ յորդիսն որոտման. (Շ. տաղ. (ա՛յլ ձ. ի մակադրական)։)


Մակածութիւն, ութեան

s.

induction, consequence.

· Calfa

NBHL (2)

Ներհական է ի հարկէ՝ բարւոյ չարն, եւ սոքա յայտնին ըստ իւրաքանչիւր իւրեանց մակածութեան. ո՛րկէն, ողջութեան՝ հիւանդութիւն, եւ արդարութեան՝ անիրաւութիւն, եւ արութեան՝ երկչոտութիւն. (Արիստ. հակակ.։)

ἑπαγωγή inductio. Ի վերայ ածելն եւ ածիլն. յարադրութիւն. հետեւանք. եւ Մակածական ձեռնարկութիւն տակր՝ ի մասնաւորաց յընդհանուրն.


Մակաղեմ, եցի

va.

cf. Մակաղեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Մակաղեցուցեր զժողովուրդն քո առ երկոտասան ականս աղբերացն յաղիմայ. (Ճշ.։)


Մակաղեցուցանեմ, ուցի

va.

to fold or pen sheep.

· Calfa

NBHL (1)

Մակաղեցուցեր զժողովուրդն քո առ երկոտասան ականս աղբերացն յաղիմայ. (Ճշ.։)


Մակարդիմ, եցայ

vn. va. to curdle, to coagulate, to clot, to congeal.

· Calfa

NBHL (1)

Ի սատանայական խորհրդոցն ջրոյ մակարդեալ։ Ընդ բնական կրիցն աւելորդօքն մակարդեալ, ստերիւրեաց։ Մակարդեալ է ի մարմնոյ հեշտութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)


Մակացեալ, ցող, ցու

adj.

learned, skilled, erudite.

· Calfa

NBHL (1)

Յունականին ներհուն եղեալ, յոգնիմաստիցն մակացեալ. (Շ. վիպ.։)


Մակացութիւն, ութեան

s.

knowledge, erudition, science.

· Calfa

NBHL (3)

Մակացութիւն ենթակայումն է անձին. եւ զենթակայէ ասի զքերականութենէ։ Առաքինութիւն՝ չարութեան ներհական է, եւ մակացութիւն՝ անգիտութեան. (Արիստ. ստորոգ.։)

Քոյով իմաստասիրական մակացութեամբդ հրատարակել. (Մագ. ՟Խ՟Ե։)

Որ զնաւավարականն միայն ունիցի մակացութիւն. (Պղատ. օրին. ՟Ա։)


Մակաւասար

adj.

plain, level, even, equal.

· Calfa

NBHL (1)

ՄԱԿԱՒԱՍԱՐ ԱՆՈՒՆ. ἑπίκοινον nomen epicoenum. ըստ յն. քերականաց՝ է բառ անխտիր յարականն եւ յիգականն ըստ յանգի.


Մակդիր, դրի

s.

adjective, epithet, attribute, predicate.

· Calfa

NBHL (3)

Ենթանկեալ ընդ անուամբ եւ այսք, որք եւ սոքա տեսակք կոչին. իսկ, առասական, մակդիր, առինչունակ, եւ այլն. (Թր. քեր.։)

Գտանի գրեալ եւ Մակդրական։ cf. ՄԱԿԵՂՈՒՏ։

Նոյն ընդ Մակադրական. ἑπίθετον adjectivum. որ առ մեօք Ածականի ասի՝ (հակադրեալ գոյականի) ըստ յն. վերադիր. եւ ըստ լտ. յաւելուածոյ.


Մակեղուտ

adj.

accessory, additional.

· Calfa

NBHL (2)

Անունն երկակի է, կա՛մ եղուտ, կամ մակեղուտ. եւ սա ասի մակեղուտ ամենայն պատահումն՝ որ յէութեան (այսինքն ի գոյացութեան) ունի զգոլն։ Մակեղուտն եթէ բազում բնութեան պատկանի, պատահումն լինի. իսկ եթէ միոյ բնութեան պատկանի, յատուկ լինի՝ որ էր մակեղուտ. որպէս յոժամ մարդոյ ասեմք յատուկ գոլ զծիծաղականն։ Մակեղուտ է, որպէս սեաւն, սպիտակն։ Պատուականագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)

ἑπίθετος, -ον adjectivus, um. Ի վերայ եկեալն եղուտ կոչեցելոյ, իմա՛ գոյացութեան կամ գոյացականի. այն է ածականն, եւ իրն նշանակեալ ածական բառիւ. պատահական. յաւելեալ.


Մակեռակ

cf. Մակեռորդ.

· Calfa

NBHL (2)

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ է՝ որ զկիսաբոլոր, եւ ո՞ր զմակեռակն, որ ո՞ր զմակաքառակն. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Ի ձեռն այնց թուոց՝ որք ըստ երաճշտականութեան յարմարուըիւն են. չորիւքն, մակեռակիւն, քառասնիւն առ երեսունն. (Փիլ. լին. ՟Դ. 27։)


Մակեռորդ, աց

adj.

sesquitertian;
s. gr. triphthong.

· Calfa

NBHL (2)

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ է՝ որ զկիսաբոլոր, եւ ո՞ր զմակեռակն, որ ո՞ր զմակաքառակն. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Ի ձեռն այնց թուոց՝ որք ըստ երաճշտականութեան յարմարուըիւն են. չորիւքն, մակեռակիւն, քառասնիւն առ երեսունն. (Փիլ. լին. ՟Դ. 27։)


Մակերեւոյթ, ութի

s.

surface, superficies, area;
outside.

· Calfa

NBHL (1)

Եռականգնումն, կամ մակերեւութւոջն, կամ այսպիսեացն իմիք՝ ոչինչ նայնց է ներհական. (Արիստ. քանակ.։)


Մակընթացութիւն, ութեան

s.

flux or flow;
— եւ տեղատութիւն, the ebb and flow, tide.

· Calfa

NBHL (1)

Անդր եւս քան զընդհանրականացս մակընթացութիւնս՝ զդիւցազնական արգասեաց զանթառամելի առոգանութիւնս ի քեզ շառաւեղեալ. (Ճ. ՟Ա.։)


Մակընթրակք

s.

lunch, luncheon.

· Calfa

NBHL (1)

Մրգոցն ի ներքս մուծեալ. եւ զայն՝ որ ասին մակընթրակք. (Փիլ. տեսական.։)


Մահաբեր, ից, աց

adj.

mortiferous, death bringing, destructive, baleful, deleterious, deadly, fatal.

· Calfa

NBHL (1)

θανατηφόρος, θανάσιμος, φθοροποιός , ὁλεθροποιός, δηλήμων mortifer, lethifer, exitialis եւ այլն. Բերօղ զմահ (մարմնոյ կամ հոգւոյ). պատճառ կամ առիթ մահու. մահառիթ. ապականարար. սատակիչ.


Մահալոյծ

adj.

destroying or overcoming death.

· Calfa

NBHL (1)

Վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք ձայն։ Վերջնումն այնմիկ ապականահալած եւ մահալուծօղ գիշերին երթեալ հանդիպանամ. (Յհ. իմ. ատեն.։)


Մահաշունչ

adj.

pernicious, exhaling death, malignant, deathly.

· Calfa

NBHL (1)

Այս չարամիտ եւ մահաշունչ այր։ Արբոյց փոխանակ կենսականի զմահաշունչն դեղ։ Մահաշունչ ատելութեամբ վարեն զօտարս եւ զթշնամիս. (Պիտ.։)


Մահապարտ, աց

adj.

worthy of death, deserving death;
condemned to death;
— առնել, առ —ս ունել, to condemn to death.

· Calfa

NBHL (1)

ἕνοχος (θανάτῳ, θανάτου ) reus (mortis). Պարտական մահու. որպէս արիւնահեղ, կամ արժանի մահուան յանցաւոր. արունտէր, մեռնելու արժանի.


Մահապարտութիւն, ութեան

s.

condemnation.

· Calfa

NBHL (1)

Մահապարտն գոլ. յանցանք արժանի մահու. արեան պարտականութիւն. եւ Դատապարտութիւն.


Մահարար, աց

adj.

death giving or causing.

· Calfa

NBHL (1)

Այսպէս եւ հոգւոյ ոչ մարմնականքն միայն, այլ հոգեկանքն են մահարարք. (Շ. թղթ.։)


Մահացու, աց

adj. s.

deadly, mortal, mortiferous, pestilential;
cf. Մահկանացու;
mortal;
—ք, mortals;
mankind;
— մեղք, հիւանդութիւն, վէրք, թշնամի, deadly sin;
mortal sickness;
fatal wound;
deadly enemy.

· Calfa

NBHL (1)

Ի մահացուաց յերկիր ի խոնարհ։ Զմոխիրս անարգ մահացու։ Ո՛վ մահացուդ ի կենդանեաց։ Իբր զերկրածին մահացու մարմին։ Անմահին փառաց՝ մահացու զանգուածով քարոզք։ Անապականք, եւ ոչ մահացու։ Ել ի հովտէս մահացուաց երկրօ. (Նար.։)


Մահացուցանեմ, ուցի

va.

to cause to die, to put to death, to slay, to kill;
to mortify.

· Calfa

NBHL (1)

Այնպէս զարհուրական ունելով զդէմսն, որպէս զի մահացուցանել զտեսողսն. (Նոննոս.։)


Մահացուցիչ, չի, չաց

adj.

killing, murderous, mortifying.

· Calfa

NBHL (1)

Անմահական կերակրովն կերակրեալ՝ հրաժարէ ի մահացուցչէն. (Ճ. ՟Գ.։)


Մահկանացու, աց

adj.

mortal, subject to death;
mortiferous, deadly;
հէք —քս, we, poor mortals.

· Calfa

NBHL (3)

θνητός mortalis. Որպէս թէ մահական կամ մահացու (ըստ ՟Բ նշ). Ներքոյ անկեալ մահու. որ ունի մեռանիլ. մարդ՝ որ է տակաւին յաստի կեանս.

(Մանեթոս գրեաց) զդից եւ զդիւցազանց եւ զուրուականաց, եւ զմահկանացուս, զի ընկալցի զմեր մահն իբրեւ զանմահից. (Եղիշ. ՟Բ։)

(Մանեթոս գրեաց) զդից եւ զդիւցազանց եւ զուրուականաց, եւ զմահկանացուաց թագաւորաց՝ որ եգիպտացւոց թագաւորեցին. (Եւս. քր. ՟Ա։)


Մաղթանք, նաց

s.

prayer, entreaty, supplication, imploration;
wish, desire.

· Calfa

NBHL (1)

Ընկա՛լ տէր զմաղթանս մեր։ Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց։ Մաղթանօք սոցա խնայեա՛ ի մեզ. եւ այլն. (Շար.։) Իսկ ի ժամագիրս Մաղթանք կոչին համառօտ աղօթք ի բերանոյ աւագերիցուն. (ռմկ. սլաքական աղօթք։)


Մաղկատիմ, եցայ

va.

to bite, to sting, to prick, to nettle, to pique;
to transpierce, to run through.

· Calfa

NBHL (2)

Ոչ կսկծեալ մաղկատեցոյց զնա դսրովական բանիւք. (Զքր. կթ.։)

ՄԱՂԿԱՏԵՄ ՄԱՂԿԱՏԵՑՈՒՑԱՆԵՄ ՄԱՂԿԱՏԻՄ. δάκνω mordeo եւ այլն. որպէս թէ մխելով զժանիս կամ զխայթոց՝ հատանել ծակոտել իբր զմաղ. այսինքն Խածանել. խայթել. հարկանել օձի. կծանել. մորմոքեցուցանել. կր. Հարկանիլ յօձէ՝ կամ մականաւ, այսինքն գաւազանաւ եւ այլն. կրել զցաւ. չարչարիլ. տանջիլ. մորմոքիլ. ցաւագնիլ. խածնել, խօթել, կճել, ցաւցընել. կր. ցաւ քաշել, խշխշալ, մզմզալ.


Մաղձադեղ

s.

emetic;
cholagogue.

· Calfa

NBHL (1)

Դեղ՝ որ տայ թափել զաւելորդ մաղձս, որպէս մաքրողական կամ փսխեցուցիչ.


Մաղձալից

s.

bilious.

· Calfa


Մայտան, ի

cf. Հրապարակ.

· Calfa

NBHL (1)

Մրցականին մայտանն դիւր ի դէպ է, եւ հիւանդին կակղագոյնքն ի գեղոց. (Ոսկ. գծ.։)


Մայրագորով

cf. Մայրագութ.

· Calfa

NBHL (1)

ՄԱՅՐԱԳՈՐՈՎ ՄԱՅՐԱԳՈՒԹ. Որ ունի զգորով եւ զգութ մայրական. (Ոսկիփոր.։ Գանձ.։)


Մայրագութ

adj.

full of maternal tenderness, care or love.

· Calfa

NBHL (1)

ՄԱՅՐԱԳՈՐՈՎ ՄԱՅՐԱԳՈՒԹ. Որ ունի զգորով եւ զգութ մայրական. (Ոսկիփոր.։ Գանձ.։)


Մայրածին

adj.

set and risen again (sun);
born of incest.

· Calfa

NBHL (1)

Մակդիր արեգական, ըստ որում մտեալ ի մայր իւր յարեւմուտս՝ ծնանի վերստին յարեւելս։ Զոր պարսից յառասպելս անհեթեթս փոխեալ՝ ասէին զմիհրն՝ այսինքն զարեգակն ծնունդ լինել մարդոյ, յորժամ անկցի ոք ընդ մօր իւրում.


Մայրակեր

adj.

eating its mother (viper, adder).

· Calfa

NBHL (1)

Չար ծնունդք են տոկոսիք՝ իբրեւ զծնունդս իժից, եւս չար քան զայնպիսի չարաճճիս. զի նոքա մայրակերք են, եւ սոքա զոգիս թշուառականացն ուտեն. (Ոսկ. մ. ՟Գ. 3. (պակասի ի յն. եւ մարթ է իմանալ նաեւ հողակեր)։)


Մայրասէր

adj.

loving one's mother, filial love.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ զմայր իւր. որ եւ յն. ձայնիւ Փիլոմետոր, մակդիր հեգնական թագաւորի ատեցողի զմայրն.


Մայրաւոր

s.

pine forest;
wood, forest.

· Calfa

NBHL (1)

Ի թանձրութենէ անկեալ դիականցն մօտ առ մօտ խտացեալ. (Եղիշ. ՟Զ։)


Մայրաքաղաք, աց

s.

metropolis, capital;
— վանք, cf. Մայրավանք.

· Calfa

NBHL (1)

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. իբր Մետրապօլտական կամ արքեպիսկոպոսական եկեղեցի.


Մայրաքաղաքացի, ցւոյ, ցեաց

s. adj. native or inhabitant of a metropolis;
metropolitan.

· Calfa

NBHL (1)

Բնակիչ մայրաքաղաքի. եւ Արքեպիսկոպոս մայրաքաղաքի. մետրապօլիտ. եւ Վանականն երեւելի մենաստանի.


Մայրենի, նւոյ, նեաց

adj. s.

maternal, motherly;
by mother's side;
— հաւ, maternal grandfather;
—ք, mother's country or birth-place.

· Calfa

NBHL (1)

Մայրական. որ ինչ հայի ի մայր. ի կողմն եւ յազգ նորա. մօրը, մօրենական.


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

· Calfa

NBHL (1)

Մակբայ ... բաղդատականն՝ առաւել կամ աւելի (յն. մա՛լլօն ) ... եւ սաստկութեանն, յորդ, յոյժ, կարի շատ, սաստիկ, յաւէտ, մանաւանդ (յն. մա՛լիսդա ). (Թր. քեր.։)


Մանկաբար

adv.

like a child, childishly, in a puerile manner.

· Calfa

NBHL (2)

Զմանկաբար խանձարուրսն, զմսուրն, զի ոչ գոյր նոցա տեղի. տպ. մանկաբարձ. յն. մանկական. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Կամ իբր ա. Մանկական. νεώτερος, -ον, παιδικός jnior, puerilis, -le.


Մանկաբարոյ, ից

adj.

childish, puerile;
cf. Մանկամիտ.

· Calfa

NBHL (2)

Կամ իբր Մանկաբարոյական. տղայական. երիտասարդական.

Բասրելի գոլ՝ մանկաբարոյ անարգելութեամբ լի. (Փիլ. տեսական.։)


Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

· Calfa

NBHL (1)

Առողջաց, եւս առաւել մանկագունաց ի նոսա, եւ կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)


Մանկակրթութիւն, ութեան

s.

cf. Մանկավարժութիւն.

· Calfa

NBHL (1)

Սակս ոչ լինելոյ քաղաքականութիւն, եւ արքայական ապարանս, եւ մանկակրթութիւնս. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մանկամարդ, աց

s.

young woman, maiden or girl.

· Calfa

NBHL (1)

Մանկամարդ առնականայք. (Փարպ.։)


Մանկամարզ, ից

adj. s.

gymnastic;
gymnastic-master.

· Calfa

NBHL (1)

παιδοτρίβης paedotriba. Մարզիչ մանկանց կամ երիտասարդաց ի մրցանս, որպէս յասպարէս ողոմպիական, եւ այլն.


Մանկամոլ, ից

adj.

sodomite, pederast.

· Calfa

NBHL (1)

Հարկէք զմեզ՝ ստայօդ ոչէիցն, եւ ապականագործ մանկամոլիցն (դից ձերոց) երկիրպագանել. (Ճ. ՟Ա.։)


Մանկամոլութիւն, ութեան

s.

pederasty, sodomy.

· Calfa

NBHL (1)

παιδομανία puerorum insanus amor. Մոլիլն տռփանօք ի մանկունս. մանկատռփութիւն. արուամոլութիւն. սոդոմականն մեղք ընդդէմ բնութեան.