Entries' title containing բ : 4768 results

Բանջարանոց, աց

s.

kitchen-garden.

· Calfa

NBHL (1)

Պարտէզ բանջարոյ. (Վրք. հց.։)


Բանջարավաճառ, աց

s.

green-grooer;
— կին, herb-woman.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԲԱՆՋԱՐԱԾԱԽ. Վաճառօղ զբանջարս. խոտեղէն ծախօղ.

Ես աշխարհական եմ բանջարավաճառ. (Վրք. հց. ձ։)


Բանջարեղէն, ղինի, նաց

adj.

herbaceous.

· Calfa

NBHL (4)

ԲԱՆՋԱՐԱՒՈՐ ԲԱՆՋԱՐԵՂԷՆ. Կազմեալ բանջարով. ունակ բանջարոյ. խոտեղէն.

Բանջարաւոր դալարւով, եւ պտղոց ծառոց հեշտ վայելչութեամբ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի մէջ բանջարեղինացն պարարեալ. (Համամ առակ.։)

Լա՛ւ է կոչունք բանջարեղէնք (յն. հանդերձ բանջարովք) սիրով եւ շնորհիւ. (Առակ. ՟Ժ՟Ե. 17։)


Բանսարկեմ, եցի

va.

to slander, to calumniate, to report.

· Calfa

NBHL (8)

διαβάλλω traduco, defero, calumnior, criminor Բանս ի մէջ արկանել քսութեան. չարախօսել. պարսաւել. մատնել. ընդ վայր հարկանել. զրպարտել. բամբասել. բան խառնել, քաշքշել, անցընել.

Զամենայն ոք բանսարկեցեր, եւ գէթ ի մի այրդ ոչ խնայեցեր. (Ոսկ. ապաշխ.։)

Մինչ ոչ էր բանսարկեալ սատանայի. (Յճխ. ՟Զ։)

Զոր (զՅոբ) բանսարկէր չար թշնամին. (Յիսուս որդի.։)

Զճշմարտութիւնն բանսարկեն բամբասանօք. (Շ. յուդ.։)

Պատճառ է զտնօրէնութիւն իրիք՝ որ զսուտն (այսինքն ստութեամբ) բանսարկէ. (Կլիմաք.։)

Ոչ բանսարկիս ի բարո՛ւթեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)

Բանսարկեցար, զի զերծուսցեսզմեզ ի մեղաց բանսարկութենէ. (Սարկ. աղ.։)


Բանսարկու, աց

s.

tell-tale, talebearer, sycophant, opponent, adversary;
satan, devil, tempter.

· Calfa

NBHL (7)

διάβολος diabolus, delator, calumniator Բանս ի մէջ արկօղ քսութեան. չարախօս. քսու. որոմնացան. հակառակ. որ եւ սեպհականեալ անուն սատանայի. բան խառնօղ.

Եւ եկաց բանսարկու ի մէջ Իսրայէլի։ Զոր բանսարկունքն բամբասէին։ Այր բանսարկու առ ի յուզել զկռիւ։ Եւ եկաց հրեշտակ Աստուծոյ՝ լինել նմա բանսարկու։ Ոչ է արժան առն բանսարկուի ի տան թագաւորի լինել.եւ այլն։

Կարծէին բանսարկուքն կորուսանել զնա. (Փարպ.։)

Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ։ Ահա հանդերձէ բանսարկուն արկանել ի ձէնջ ի բանտ։ Որ է բանսարկուն, եւ սատանայ։ Յորժամ բանսարկուն սատանայի վիճեալ տայր պատասխանի.եւ այլն։

Սարսեալ բանսարկուն փախիցէ ի մէնջ. (Փարպ.։)

Զպատրանս բանսարկուն սատանայի. (Յհ. իմ. ատ.։)

Բանսարկու եւ սատանայ անուանեմք զնա ի գործոյն, զի միշտ զբանս չար խորհրդոյն արկանէ ի սիրտ եւ ի միտս մեր. (Լմբ. էր ընդ եղբ.) (մանաւանդ վասն չարախօս լինելոյ զմէնջ առաջի Աստուծոյ) cf. ՉԱՐԱԽՕՍ։


Բանսարկութիւն, ութեան

s.

tale, slander, false accusation, calumny;
contrariety, opposition;
witchcraft.

· Calfa

NBHL (8)

Եւ ահա ելի ես ի բանսարկութիւն քեզ (այսինքն ի հակառակիլ). (Թուոց. ՟Ի՟Բ. 32։)

Բազում են բանսարկութիւնք, եւ դու ամենայն բանից մի՛ հաւատար. (Սիր. ՟Ժ՟Թ. 15։)

Սատանայի պատիւն բանսարկութիւն. (Ոսկ. ապաշխ.։)

Ի չարին բանսարկութենէ. (Արշ.։)

Բանսարկութեամբ զնախարարսն էարկ ընդ միմեանս. (Եղիշ. ՟Բ։)

Առնէին բանսարկութիւն առ Շապուհ (զԽոսրովայ)։ Եւ նորա զգացեալ զբանսարկութիւնն իշխանացն հայոց։ Բանսարկութեամբ ետուն մերժել զնա. (Փարպ.։)

Պարսեսցին պատրողին բանսարկութիւնք. (Նար. ՟Զ։)

Ծանիցուք զթշնամւոյն զբանսարկութիւն ի մէջ եղբարցս արկեալ. (Լմբ. ատ.։)


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

ԳՒՌ (dialectal) Ալշ. բ'անդ։

NBHL (5)

ԲԱՆՏ գրի եւ ԲԱՆԴ՝ նովին հնչմամբ. (իբր հյ. պահանդ. կամ պրս. պէնտ այսինքն կապ, կապանք) φυλακή custodia (որ են Պահ) carcer (լծ. գառագեղ) εἰρκτή (արգելան) ὁχύρωμα (ամուր), եւ այլն. Կապարան պատժաւորաց. զնդան. արգելան. տեղի՝ ուր դնեն զոք ի դիպահոջ։ Նմանութեամբ՝ Մարմին, կամ աշխարհ, կամ դժոխք, եւ այլն. զընտան.

Եդ զնոսա ի բանտի։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Էին ընդ նմա ի բանտի անդ։ Հանին զնա ի բանտէ անտի։ Տէր հան ի բանտէ զանձն իմ։ Կապանաց եւ բանտից.եւ այլն։

Յաննշոյլ բանտի։ Ի ստորին բանտի։ Բանտն բարկութեան. (Նար.։)

ԲԱՆՏ ԳՈՒԲ. իբր Բանտանման գուբ, կամ Բանտ նման գբոյ.

Ատելութիւն արանց, եւ սէր կանանց արկին զՅովսէփ ի բանտ գուբն. (Եփր. ծն.։)


Բանտակալ, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (3)

ԲԱՆՏԱԿԱԼ կամ ԲԱՆԴԱԿԱԼ. Կալեալ եւ եդեալ ի բանտի. բանտաւոր. կալանաւոր.

Սոյնպէս բանդք բանդակալաց. (Յճխ. ՟Ի։)

Միթէ բանտակալ կապանաց նա ոք իցէ արձակիչ. (Ագաթ.։)


Բանտական, ի, աց

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (6)

Որ ոք՝ զի կապեալ եւ ի բանտի կայցէ, եւ առեալ զշղթայսն՝ զայլ զիւր ընկարսն զբանտականսն կոշկոճիցէ. (Ոսկ. ես.։)

Բազում բանտականաց փրկութիւն արարեալ. (Ագաթ.։)

Բազում բանդականաց թողութիւն արարեալ. (Կորիւն.։)

Բանդականաց եւ կալանաւորաց արձակումն. (Վրք. սեղբ.։)

Հիւրոց եւ հիւանդաց եւ բանտականաց. (Խոսր.։)

զԿապանս իւր, եւ զամենայն բանտականաց. (Լմբ. սղ.։)


Բանտամուտ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (3)

Մտեալն ի բանտ. եւ Որ ինչ անկ է մտելոցն կամ մտիցն ի բանտ.

Բանից ընկեր, եւ ճանապարհաց, եւ բանտամուտ կապանաց. (Ագաթ.։)

Եւ այսպէս զմիմեանս քաջալերեալ ի ժամանակս բանտամուտ վշտացն. (Ղեւոնդ.։)


Բանտապահ, ի, աց

s.

gaoler, keeper of a prison.

· Calfa

NBHL (5)

ԲԱՆՏԱՊԱՀ կամ ԲԱՆԴԱՊԱՀ. δεσμοφύλαξ custos vinculorum, commentariensis Պահապան կամ վերակացու բանտի, եւ բանտականաց. զընտանպէքճիսի, զընտանպան.

Տանել զբանտապահսն, եւ սպանանել։ Վասն մահու բանտապահացն. (Կոչ. ՟Զ։)

Զայն հրաման առեալ ի մոգպետէն բանդապահացն. (Ճ. ՟Ա.։)

Թողին զբանդ իւրեանց բանդապահքն. (Բրս. գորդ.։)

Եւ էր բանդապահն բարեկամ Միքայէլի. (Վրդն. պտմ.։)


Բանտապան, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (2)

Մինն ի բանդապանացն եհար զգագաթն Հ=Յ. (նոյ. ՟Ի՟Թ.։)

Ընդէ՞ր, որպէս առ Պետրոսիւն, որ ել ի բանտէ, պատժին բանտապանքն (յն. պահապանք), սոյնպէս եւ որ Քրիստոսի բանտապահքն (յն. պահօղք) էին, ոչ պատժեցան. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Բանտապետ, ի, աց

cf. Բանտապահ.

· Calfa

NBHL (3)

ԲԱՆՏԱՊԵՏ կամ ԲԱՆԴԱՊԵՏ. ἁρχιδεσμοφύλαξ, δεσμοφύλαξ summus carceris custos, custos vinctorum Պետ եւ վերակացու տան բանտի, եւ կալանաւորաց, եւ պահապանաց.

Ետ նմա շնորհս առաջի բանտապետին։ Եւ ետ բանտապետն զբանտն ի ձեռս Յովսեփայ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա, եւ այլն։ Ոչ իշխանքն կարող են ընդդէմ դառնալ, եւ ոչ բանտապետք. (Ճ. ՟Ժ.։)

Նմա եւ գող բանտապետ եւ զգուշացող. (Մագ. ՟Ի՟Թ։)


Բանտարգել

adj.

prisoned;
— առնել, to imprison, cf. Զնդանեմ, cf. Բանդեմ, cf. Կալանեմ.

· Calfa

NBHL (14)

ԲԱՆՏԱՐԳԵԼ կամ ԲԱՆԴԱՐԳԵԼ (իսկ Բանտարգելոց, ընթերցի՛ր Բանտարկելոց) Արգելեալն ի բանտի. բանտարկեալ. բանտակալ. բանտական.

Երթալ զհիւանդն եւ զբանդարգելն տեսանել. (Ոսկ. մ. ՟Ա. 7. (յն. զկապեալն. որ եւ ասի կա՝անւոր)։)

Հիւանդին եւ բանդարգելին ի տես գնաց. (Լմբ. առակ.։)

Նա եւ ի բանտարգելսն եւ ի հիւանդսն, թէ կամիս, բարեգործես. (Խոսր.)

Վհատելոցն բանտարգելիցն քարոզեալ ցուցաւ. (Նար. ՟Լ՟Դ։)

Առնէր զնա խաւարամուտ իբրեւ զբանդարգել. (Արշ.։)

Եւ իբր Բանտարգելական.

Մատնել ի բանդարգել չարչարանացն նեղութիւն. (Պիտ.։)

ԲԱՆՏԱՐԳԵԼՔ. գ. իբր Արգելանք բանտի.

Մնացեալքն անկցին ի բերդս ամուրս, եւ ի բանդարգելս անելս. (Եղիշ. ՟Բ։)

ԲԱՆՏԱՐԳԵԼ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Ի բանտ արգելուլ, եւ արգելանիլ. բանդել, իլ.

Զբազումս ի սրբոցն ես բանտարգել առնէի. յն. ի բանտս փակէի. (Գծ. ՟Ի՟Զ. 10։)

Ընդ բռամբ ածեալ զհակառակամարտն՝ բանդարգելս առնիցէ. (Տօնակ.։)

Իբրեւ բանդարգել արարեալ պահեցան ի յարութիւն փրկչին։ Իբրեւ ի բանդարգել եղեալ անյիշութեամբ. (Արշ.։)


Բանտարգելութիւն, ութեան

s.

imprisonment, detention.

· Calfa

NBHL (4)

Արգելումն ի բանտի.

Բանտարգելութեամբ զնոցայն ոք տանջեալ գտցէ անձինս. (Պիտ.։)

Ո՛չ քարկոծանք, ո՛չ բանդարգելութիւնք. (Սարկ. քհ.։)

Կամ զբանտարգելութիւնն բազմօրեայ ի խոր վիրապին. (Գր. տղ. թղթ.։)


Բանտարկեալ

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

ԲԱՆՏԱՐԿԵԱԼ որ եւ գրի ԲԱՆՏԱՐԳԵԱԼ. Արկեալն ի բանտ. կալանաւոր.

Իսկ սուրբն ի բանտին անդադար ուսուցանէ զբանտարգեալս. (Հ=Յ. սեպտ. ՟Գ.։)


Բանտաւոր

adj.

cf. Բանտարգել.

· Calfa

NBHL (2)

Առնու զշղթայս յամենայն բանտաւորաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Յիշէին զԳրիգորիոս. (զո՞ արդեօք. զբանդաւորն. Ոսկ. լս.։)


Բանտեմ, եցի

va.

to imprison.

· Calfa


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։

-Պհ, *barš բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կան սրա միւս ընկերները, ինչ. զնդ. barəša-«ձիու վիզ կամ կռնակ», պհլ. bus, բելուճ. bušk «ձիու բաշ», պրս. [arabic word] buš, [arabic word] paš, [arabic word] fuš «վիզ, ձիու բաշ», աֆղան. vraž «բաշ», օսս. barze, bärz «վիզ» (Horn § 220)։ Հյ. բարշ բառի ը ձայնը իր ներ-կայացուցիչն ունի զնդ. բառի մեջ, իսկ փաշ ձեռագրական սխալ չէ, այլ հաստատւում է պրս. fuš ձևով։-Հիւբշ. 118։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ համեմատելով պրս. փէշ ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 355 վարանում է համե մատեւ ոնդ. և պրս. ձևերի հետ։ Սան-տալճեան, Բազմ. 1904, 500 բարշ=լծ. հլ. վարս։

ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։

Բաշահատ «քուռակ, ձիու ձագ». գործա-ձուած է միայն երկու անգամ հայ գրակա-նութեան մէջ. «Եւ չէզոքն, որպիսի՝ քուռակ, ռաշահատ, մատաղաձի» Մագ. քեր. 241= Երզն. քեր. «Խորհուրդ ի մէջ առեալ յան-սանձս եդին բաշահատ ջորոջ. զի թէ ուղղա-կին երթիցէ պողոտայ, նոյն բարի եղիցի» Յաւսմ. նոյ" 18։

=Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უამატი փաշատի «փոքր զամբիկ ձի. молодая кобылица» (Չուբի-նով, էջ 1298), ֆաշատի ցխենի «էգ ձի» (Erckert, Die spr. d. Kauk. Stammes § 346), մինգր. ֆաշատի «քուռակ»։ Այս բառերը ան-շուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետև հայերէնը ունի իր ստուգաբանութիւնը, իսկ վրացական ձևերը ո՛չ մի ստուգաբանութիւն չունին վրացերէնով։ Բայց վրացական ձևերն էլ ծագում են հյ. գւռ. *փաշատ ձևից, ըստ [other alphabet] րում հյ. բաշ բառի գւռ. ձևն է փաշ. աւելի սո-վորական է հատ>ատ կրճատումը, ինչ. ձեո-նատ, քթատ, պնչատ, ականջատ, կռնատ ևն.

NBHL (5)

Ձի (ընտիր) երեսն ցից, բաշն ի չափն, եւ ձաղկ. (Վստկ. ՟Յ՟Ղ։)

Վիշապ մի ահագին՝ խոզաձեւ բաշով. (Ճ. ՟Ա.։)

Խոզն բարձրացոյց զբաշն, եւ եհար ժանեօքն. (Վրդն. առակ.)

Խոզն բարկացեալ՝ զբաշն լարեաց, եզարկ զարջն։ (որ յԱղուեսագիրս գրի.)

Բաշն ընդ ամենայն մազին։ Զբաշսն, այսինքն է զվարսն, որ է ճակատին մազն. (Մարթին.։)


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

, ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։

= Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.

Առաջին անգամ ՆՀԲ կցեց պրս. պախշ, պախշիշ բառերին։ Յետոյ Lag. Urgesch. Arm 360 են։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] baxs «տուրք առϰ նել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 215)։

ԳՒՌ (dialectal) Սչ. բաշխել, Ննխ. բաշխէլ, բախշէլ. Երև. բ'աշխէլ, Աշլ. Մշ. բ'աշխել, բ'mխշել. Ոզմ. բ'mշխիլ, Ախց. պաշխէլ, Հմշ. պաշխուշ, Վն. պmշխել, Մկ. պmշխիլ, Ագլ. բշխիլ, Կր. Ջղ. բախշել, Ղրբ. Շմ. Տփ. բախշիլ, Սլմ. բmխշել, Մրղ. բmխշէլ. բոլորն էլ նշանակում են «պարգևել, նուիրել և ներել» (վերջին նը-շանակութիւնը գրաբարին անծանօթ է)։

«մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։

= Պրս. [arabic word] važax (կարելի է նաև կար-դալ važx), որից արաբ. [arabic word] vaǰǰ նոյն նշ. (Կամուս, թրք. թրգմ. Ա. 448). հայերենը պարսկերէնից աղաւաղուած կամ մի ուրիշ միջնորդ ձևից է յառաջացած։-Աճ.

Բառիս գոյութիւնը ցոյց տուաւ և հաս-տատեց Նորայր, Արև. մամուլ 1879, էջ 6Ո և Հայկ. բառաք. 109։ Իրանից առաջ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ Գաղիանոսի մէջ գտնելով

«Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։

ԳՒՌ (dialectal) Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։

NBHL (10)

ԲԱՇԽ մանաւանդ ԲԱՇԽՔ. δασμός divisio, portio, tributum Արմատ բաշխելոյ՝ որպէս Բաշխումն. բաժին. բաժ. վիճակ. սակ. հարկ. տուրք. (իսկ պրս. պախշ. պախշիշ է տուրք, պարգեւ).

Ոչ ի բաշխս բախտից, եւ ոչ ճակատագրաց. (Եզնիկ.։)

Կալ ի վերայ բաշխից հարկաց խնդրեցելոց. (Խոր. Գ. 65։) Ուստի ՊԱՐՏԲԱՇԽՔ, հարկաւ տալի պարտք կամ տուրք արքունի.

Զորդիսն ապրեցուցանել ի պարտ բաշխից. (Եւս. քր. Բ։ Իսկ Մաղ. Ա. 3։)

Ի բաշխ անապատի. յն. է. տանիք, այլ լինի ընթեռնուլ, տուրք. ըստ եբր. վիշապք, նհանգք։ Որպէս Հարկ ճակատագրական ըստ հեթանոսաց. բախտ. վիճակ անհրաժեշտ կարծեցեալ.

Բարդածան բազում ասացուածս արար ընդդէմ աղանդին մարկիոնացւոց, եւ բաշխից, եւ կռոց պաշտաման. (Խոր. Բ. 63։)

Զիմարմինէին բաշխից եւ զբախտի առասպելս ի մէջ բերել. (Սեբեր. Է։)

Բաշխս բախտից բաժանեցին. (Շիր.։)

Սանդուկեցիք զբաշխս խափանեն, եւ զի չէ՛ նա ինչ՝ քարոզեն. հոսնացիք՝ բաշխի տան իշխանութիւն ի վերայ ամենայնի. (Եփր. համաբ.։)

Արարին խնդութիւն մեծ. եւ բաշխ աղքատաց, եւ ետուն գոհութիւն աստուծոյ. (Պտմ. վր.։)


Բաշխեմ, եցի

va.

to distribute, to share, to part, to divide, to dispense, to assess;
to disseminate.

· Calfa

NBHL (15)

διανέμω, ἁπονέμω, μερίζω, μεταδίδωμι distribuo, impertior, νέμω tribuo, χορηγέω suppedito, subministro, largior Բաշխ կամ բաժին տալ իւրաքանչիւր ումեք ըստ արժանեաց, կամ ձրի որպէս պարգեւ. բաժանելով տալ. մասնաւորել զբարիս, զուտելիս, եւ այլն. մատակարարել. տնտեսել. պարգեւել, շնորհել. բաժնել.

Առանց նախանձու բաշխեցից։ Բաշխեաց պարգեւս։ Զաւար նորա բաշխեսցէ։ Եւ զերկուս ձկունսն բաշխեաց ամենեցուն, եւ այլն։

Արդարութիւնն ոչ ուրուք ելով ոսոխ՝ բաշխէ տայ զարժանիսն ըստ իւրաքանչիւր իրի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Հոգին՝ որ զայսպիսի բաշխէ եկեղեցւոյ արժանաւորացն. (Կիւրղ. գանձ.։)

Հաւասարից անհաւասար բաշխելն է անիրաւ. (Նիւս. բն.։)

Որ զամենեցունց զխնամս ըստ իւրաքանչիւր պիտոյից բաշխէ. (Եզնիկ.։)

Ձեռօք բաշխք պարգեւ. (Մխ. երեմ.։)

Ամենայն շնորհք հոգւոյն յորդւոյ բաշխին. (Ագաթ.։)

Նոյն ինքդ է բաշխօղ, եւ նոյն ինքդ բաշխի ի միջի մերում. (Պտրգ.։)

Անծախութեամբ բաշխեցար ի ձեռաց մերոց. (Փարպ.։)

Հաւասարութեամբ բաշխիւր երկրածնաց՝ մանանային զուգամասնութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Իբրու զի տասն են (պատուիրանք), բաշխեաց յերկուս հնգեակս, զորս յերկուս արյանս փորագրեաց։ Երիս բաշխելով տալով ի մի իւրաքանչիւր. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ. ՟Դ։)

Զողորմութիւն եւ զշնորհս բիւրուց ազանց բաշխեալ աւետարանէ։ Որք ի բազում տեղիս բաշխեցան, սփռեալ տարածեցան. (Նար. խչ.։)

Բաշխեմ զբարբառ իմ որդւոց մարդկան. ((այսինքն բարբառիմ, կամ ձայն արձակեմ). Առակ. ՟Ը. 4։)

Իրաւապէս բաշխել զդատաստանս. (Պղատ. օրին. ՟Ա։)


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։

= Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։

= Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.

NBHL (1)

Որպէս ռմկ. պաշխիշ. պ. պէխշիշ. այսինքն Պարգեւ, կամ մասն եւ բաժին ի բարեաց. Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց. (Բուզ. ՟Է. 2։)


Բաշխոյք, ոյից

s. pl. gift, present, gratuity, donation.

· Calfa

NBHL (2)

χορηγία suppeditatio Բաշխք. պարգեւք բաշխելիք. տուրք. մատակարարութիւն.

Տային զանձինս յանօրէն բաշխոյս կաքաւչաց. (՟Բ. Մակ. ՟Դ. 14։)


Բաշխութիւն, ութեան

s.

distribution, apportionment, division.

· Calfa

NBHL (1)

Հուր յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն ըստ էականին կշի՛ռ բաշխութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բաշխումն, ման

s.

cf. Բաշխութիւն.

· Calfa

NBHL (4)

ԲԱշխելն ընչից, կամ աթերաց։ Բաշխման յաղթանակաց։ Ձրի բաշխմամբ։ Բաշխմունք պարգեւաց։ Անաչառ կամ հաւասար բաշխմամբ. (Մանդ. ՟Դ։ Խոր. ՟Գ. 62։ Սարկ.։ Նար.։)

Զաստուածայնոյն շնորհացն բաշխումն։ Որպէս նիւթով իւրիք ի մարմնական բնութեան բաշխմամբ պիտաւորեալք. (Կիւրղ. գանձ.։)

Կենարար մարմնոյ եւ արեան տեառն բաշխումն։ Բաշխմամբ կենդանարար խորհրդոյ. (Խոսր.։ Շար.։)

Գերագոյն քան զմիտս անուշահոտութեան բաշխման զընդունակութիւն. (Դիոն. երկն.։)


Բաշոտ

s.

a kind of falcon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազէի նման մի թռչուն». ՆՀԲ դնում է գաւառական բառերի շարքում, իսկ ՋԲ և ԱԲ իբր հին բառ։

Կարո՞ղ է լինել բաշ բառից, իբր «բա-շաւոր»։


Բաչիւտ

cf. Բառաչ.

· Calfa


Բաջաղանք, նաց

s. pl. story, idle talk, stories, nonsense, prattle, quackery.

· Calfa

NBHL (9)

ἁδολεσχία loquacitas intemopestiva, garrulitas, nugatio որ եւ ԲԱՋԱՂՈՒՄՆ. Պաղատումն ի շատախօսութիւն. աղճատանք. շաղփաղփութիւն. բանդագուշանք. ցնորք. երազաբանութիւն. առասպելք. ցնդածի խօսք.

ԲԱՋԱՂԱՆՔ. συμπλοκή complicatio Պատաղումն, իբր ցնդումն, եւ պատատումն ի ծուփս խորհրդոց.

Դուք ինքնին գիտէք զայրն, եւ զբաջաղանս նորա. (՟Դ. Թագ. ՟Թ. 11։)

Թողում զառասպելեացն բաջաղանս. (Խոր. ՟Բ. 7։)

Բաջաղանք մոլորելոց մտաց ի դիւաց։ Զնոյն բաջաղանս այլովք պատմութեամբք կարկատեցին։ Անմտութեամբ լի են բաջաղանքն. (Եզնիկ.։)

Յայտնութիւնք դիւաց լինէին ի բաջաղանս պատիր խաբէութեան մոլար պաշտաման. (Խոր. առ արծր.։)

Ոչ մարմինն յերկնից իջեալ՝ ըստ առաջին եւտիքեայ բաջաղանացն. (Յհ. իմ. երեւ.։)

Զսրտին բաջաղանս (յերեսաց յայրատ տեսութեան) հրամայէ խափանել Քրիստոս. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ի նոյն տիպքն՝ միտքն բաջաղանս երազոց ծնանի. (Լմբ. ի գր. պապ.։)


Բաջաղեմ, եցի

vn.

to tattle, to prattle, to talk idly, to tell idle tales, to speak of trifles.

· Calfa


Բաջաղկոտ

adj.

prattler, great talker.

· Calfa


Բառ, ից

s.

word, term, speech, expression;
air, song;
— առ —, word for word;
ըստ բառին, literally.

· Calfa

NBHL (12)

λέξις vocabulum, dictio Ձայն մարդկեղէն՝ յօդաւոր եւ նշանական, յորմէ կազմի բան եւ խօսք եւ բարբառ եւ ճառ.

ԲԱՌ. որպէս Բարբառ. լեզու.

Ցարդ եւս բան ըստ իւրեանց աղխատրոյզ բառին պատմի. (Յհ. կթ.։)

Բառ է մասն դուզնաքեայ՝ ըստ (կամ ի) բաղդասութեան բանի. (Թր. քեր.։)

Յարմարումն եւ բառք որպէս նիւթ են շարագրութեան. (Անյաղթ պորփ.։)

Անբանութեան է՝ ոչ ի զօրութիւն դիտմանն հայել, այլ ի բառսն։ Որպիսի ինչ նշանակէ բառն ... այլովք յայտնաբանագունիք բառիւք հաւաստել. (Դիոն. ածայ.։)

Մարմինն ունի (սուրբ գիրն) զճառական հրամանսն, եւ հոգի՝ որ կայ ի բառսն անտեսանելի միտքն. (Փիլ. տեսական.։)

Բառս իմն եւ քննութիւնս ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել. (Լմբ. ատ.։)

աշխարհական բառն է, յորժամ զոք հարկանեն կամ կողոպտեն, պարծին առ այլս՝ եթէ զնա լուացաք. (Կլիմաք.։)

Աղաչեմ զձեզ, իրաւապէս՝ իբրու ինձ իսկ թուի, բառիցս եղանակիս թոյլ տալ. (Պղատ. սոկր.։)

Որպէս տղայքն, որ ոչ գիտեն բառիւք զպէտս ի մարցն խնամոցն առնուլ. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ես երգեմ, եւ նա ոչ երգէ. իմ բառս քաղցր է, եւ նորայն ոչ. (Վրք. հց. ՟Դ։)


Բառագիրք

cf. Բառգիրք.

· Calfa

NBHL (1)

Ի բառագրացն ըռըստակիսի. (Երզն. քեր.։)


Բառաչ, ի, ոյ

s.

bellowing, lowing;
roaring.

· Calfa

NBHL (2)

βληχή, βλήχημα balatus Ձայն գոչման անբանից, հօտից եւ անդեայց. մայելը, պոռալը.

ի բառաչ ձայնի բարբառոյ՝ որ անկերպաւոր աննշանական. (Նար. ՟Ժ՟Ե։)


Բառաչեմ, եցի

vn.

to bellow, to low;
to roar.

· Calfa

NBHL (10)

(լծ. հաչել հառաչել). βληχάομαι balo Գոչել եւ բոռալ խաչանց եւ արջառոց. բառանչել, պոռչտալ, մայել.

Հարկաւոր էր բառաչել. (Նիւս. կազմ.։)

Յանասնոց, որ առ մեզ բառաչեն. (Վեցօր. ՟Զ։)

Իբրեւ խաչանց ի մի բարբառ բառաչելոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 43։)

Ամենայն կենդանիք ի զենումն ածեալ՝ բառաչեն. (Սկեւռ. ես.։)

Կանչելով եւ բառաչելով. (Վրդն. ծն.։)

Անասուն կապեալ յորժամ տեսանէ զտէրն իւր՝ ընդդէմ նորա բառաչէ. (Անան. զղջ.։)

Նմանութեամբ ասի.

Ոչ յայտնեաց Աբրահամ որդւոյն իւրում, թէ դու ես գառն պատարագի, զի մի՛ բառաչիցէ ի գոլով . (կամ) զի մի՛ բառաչեսցէ ընդդէմ հօրն. (Եփր. ի նինուէ.։)

Դեւն իբրեւ զառիւծ եղեալ, եւ ընդ դէմն բառաչեալ, ոչ կարաց խափանել զնա ի հոգեւոր աղօթիցն. (Լմբ. սղ.։)


Բառարան

cf. Բառգիրք.

· Calfa


Բառացի

adj.

renowned, famous, excellent;
rich.

· Calfa

NBHL (6)

Ցոյցք հացտուացն բառացի մեծութեա. յն. մի բառ εὑπορία opulentia։ Փիլ. (տեսական.։)

(իբր բառից արժանի. լծ. եւ փարթամ. որպէս եւ յն. է՛ւբօրօս) Մեծանուն, եւ մեծատուն. ճոխ. մեծափառ. անուանի. հռչակաւոր. հոյակապ. պանծալի.

Առաւելապէս իմն կամեցեալ երեւեցուցանել բառացիս առ բնաւ ազգօք։ Արտաքին վայելիւք երջանիկ բառիցս. (Պիտ.։)

Եթէ ոչ բարձրասցիս ըստ մարմնոյ բառացի գոլ. (Մագ. լ։)

Եւ այրն էր բառացի յոյժ ամենայն պաճարանօք. (Ճ. ՟Բ.։ Զ։)

Բառացի բարբառութեանց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Բառացութիւն, ութեան

s.

renown, glory, excellence, beauty.

· Calfa

NBHL (1)

Զզանազան խիտ ծառոցն ունելով բառացութիւն. Աւա՛ղ անցելոյ երջանկաւէտ բառացութեանն. (Պիտ.։)


Բառգիրք, գրոց

s.

dictionary, vocabulary, lexicon, glossary.

· Calfa

NBHL (3)

ԲԱՌԳԻՐՔ որ եւ ասի ԲԱՌԳԻՐ, ԲԱՌԻ ԳԻՐՔ. λεξικόν lexicon, vocabularium, dictionarium Նոյն է եւ ԲԱՌԱԳԻՐՔ, կամ ԲԱՌԱՐԱՆ. Գիրք հաւաքման եւ մեկնութեան բառից՝ յայլեւայլ լեզուս ըստ ազգի. որ երբեմն էր գործ թեթեւ յամենայն ազինս, եւ դարուց ի դարս ճոխացաւ.

Յըռստակիսի բառգրոցն քաղեալ. (Երզն. քեր.։)

Ի բառգիրն տե՛ս։ Ի բառի գիրք տե՛ս. (Ոսկիփոր.։)


Բառնալիք, լեաց

s. pl. lever;
porringer;
handle.

· Calfa

NBHL (4)

ἁναφορεύς vectis Լծակք, ձողք՝ որովք բառնան զիրս ծանունս.

Առին զտապանակն բառնալեօքն ի վերայ ուսոց իւրեանց։ Զտապանակն, եւ զբառնալիս նորա։ Շուրջ ունէին բառնալիքն, եւ հայէին գլուխք բառնալեացն. (եւ այլն. ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ե. 15։ ՟Բ. Մնաց. ՟Ե. 8.9։)

Լամբք լծակացն, որ է բառնալիք. (Վրդն. ել.։)

Եւ զկասկարայս, եւ զբառնալիս, եւ զսանսն. իմա՛ ընդունարան՝ որ տանի ինչ յինքեան, որպէս սկաւառակ, եւ այլն։ (՟Բ. Մնաց. ՟Դ. 16.)


Բառնամ, բարձի, բարձ

va. vp.

to take away, to remove, to carry off, to displace;
to retrench;
to derogate, to suppress, to withdraw;
to cause to cease, to destroy, to dispel, to efface, to extinguish, to stifle;
to take away, to ravish, to take, to steal, to rob;
to lift up, to raise;
to bear, to support, to sustain;
— ի վերայ, to put, to put on, to load;
— ի հաշուէ, to discount, to deduct, to abate;
— զօրէնս, to repeal a law, to cancel, to annul;
— զխոչս, to clear, to extricate;
— զցանկն, to unbar;
— զմանուկն յարգանդէ, to deliver a woman;
— թողուլ, բարձի թողի առնել, to abandon, to forsake entirely, cf. Մերժեմ, cf. Լքանեմ;
—ի լուծ կշռոց, to weigh;
— զգլուխ, to behead, cf. Գլխատեմ;
աղաղակ կական՝ կառաչ՝ ձայն՝ ճիչ —, to scream, to cry out;
to weep;
— ի միջոյ, to carry away, to stroy, to annul;
— զամենայն դժուարութիւն, to take away all difficulty;
— զկեանս ուրուք, to take away the life of some one, to kill, to murder;
բաղոք —, to appeal, to invoke, to lament;
— զցաւս, to support pain;
— ուստեք, to go away, to depart;
— զթիւ, to subtract;
— արձակել, to dismiss;
բարձեալ բերել, to carry;
to be carried or brought;
to liken, to compare;
to be taken away;
to be destroyed;
to be estinguished;
բարձիր եւ անկիր ի ծով, be thou removed and cast into the sea;
— մտաց հպարտութեամբ, to be proud of;
արք արգարք բառնիմ, the just perish;
Դամասկոս բարձցի ի քաղաքաց, Damascus will soon be no longer a city;
բարձաւ ուխան, the pact is broken;
— ի կենաց, to die;
նմա բարձին զխանչն, they put on him the cross.

· Calfa

NBHL (34)

ԲԱՌՆԱԼ. ἑπαίρω, ἑξαίρω attollo, levo որպէս ամբառնալ. վեր վերցնել.

ԲԱՌՆԱԼ. ἑπαίρω, αἵρω aufero, extollo Ի բաց առնուլ. ի բաց տանել. ջնջել ի միջոյ. կր. պակասիլ.

Դամասկոս բարձցի ի ձէնջ արքայութիւնն Աստուծոյ։ Բարձի՛ր, եւ անկի՛ր ի ծով.եւ այլն։

αἵρω tollo, porto կր. Բառնիլ, եւ բառնալ, եւ բարձեալ լինել. Տանիլ. ի վեր առնուլ, եւ ի վերայ առնուլ. վերացուցանել, եւ կրել որպէս զբեռն. առնուլ տանել. վերցընել, տանիլ.

Բառնալ լծակօք զտապանակն, կամ զսեղանն, եւ զվերնափեղկս խորանին։ Յուսս իւրեանց բառնային, եւ թաղեցին։ Բարձին զնա ձիովք։ Բարձին զնշխարս կոտորոցն։ Բարձցէ զխաչն։ Գառն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի։ Ոչ գնասցեն, այլ բառնալով բարձցին (յայլոց)։ Հուր բառնայցէ (բեկորով խեցւոյ)։ Բարձին զպղինձ նոցա ի Բաբելոն։ Բարձցեն զիս (զոսկերս իմ) յԵգիպտոսէ. եւ այլն։ Որ եւ ասի ստէպ, Բարձեալ բերել. Բարձեալ տանել. եւ այլն։

Զոր ինչ դիցես ի վերայ իմ, բարձից։ Բարձեալ էր ինքնին զխաչափայտն։ Զցաւս մեր եբարձ։ Բառնալ զկօշիկս նորա։ Մի՛ բառնայք քսակ։ Զծանրութիւն աւուրն բարձաք եւ զտօթ.եւ այլն։

Ի գիրկս քո բարձեր։ Բառնալ ի գիրկս յորդւոց Ադամայ։ Բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն, որ բանիւ զարարածս բարձեալ ունի. (Շար.։)

Յարգանդի կուսին բառնիլ կրիւր. (Անյաղթ բարձր.։)

Եբարձ պատանին դէտն զաչս իւր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 34։)

Զաչս իւր ի վեր եբարձ. (Ծն. ՟Լ՟Գ. 1։ ՟Լ՟Է. 25։)

Զոր բարձեալ մակաւասար որթոյն. (Մագ. ՟Կ՟Ը։)

Եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշապն. (Եզնիկ.։)

Զի մի՛ բարձցի միտք նոցա հպարտութեամբ. (Ճ. ՟Թ.։)

Բարձ Յիսուս աչս իւր առ նոսա, եւ սկսաւ ասել. (Եփր. համաբ.։)

Բարձէք զչարն ի միջոյ ձերմէ։ Բարձցես զչարն յիսրայէլէ։ Բարձեր զանտառսն յերկրէս Յուդայ։ Բարձցուք զյիշատակս նորա յերկրէ։ Եկն ջրհեղեղն, եւ եբարձ զամենեսեան։ Բարձցեն զլուծն ի պարանոցէ նոցա։ Բարձաւ լուծն հեթանոսաց յԻսրայէլեան տոհմէ անտի։ Արդարութիւն բարձաւ ի նմանէ։ Դատաստան նորա բարձաւ։ Բառնան յերկրէ կեանք նորա։ Բառնան արք արդարք. եւ այլն։

Ի բառնալ տէրութեանն յԱրտաւանայ. (Ագաթ.։)

Ի բառնալ ազգին Արշակունեաց. (Եղիշ. ՟Ա։)

Այսոքիկ բառնին ի միջոյ, յորժամ մահուն բռնութիւն բառնայ։ Բառնին գայթագղութիւնքն։ Բառնիւր ի կենաց. (Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։)

Մովսէս բարձեալ լինի, եւ յեսու ոչ յաջորդէ։ Բարձեալ լինի իշխանութիւն հայոց ի քաղաքէն յայնմանէ. (Խոր. ՟Գ. 68։ ՟Բ. 17։)

ԲԱՌՆԱԼ, ԲԱՌՆԻԼ. հ. Բեռն ի վերայ դնել. բարձուցանել. տալ բառնալ. եւ Բառնալ. կրել.

Այսու եղբօր բեռն ծանր բարձեր. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Որ բարձեալ ուղտուց զգանձս իւրեանց. (Լաստ. ՟Ժ՟Գ։)

Եթէ Սիմոն իցես կիւրենացի, զխաչն բարձի՛ր, եւ երթիցես զհետ նորա. (Ածաբ. պասեք. ՟Բ։)

Զոր որպէս տղայ ի գիրկս բարձաւ. (Հ. կիլիկ.։)

ԲԱՌՆԱԼ. որպէս Համբերել. կարօղ լինել տանել. դիմանալ.

Զամենայն կարիս բարձեալ քոյին մարմնովդ. (Փարպ.։)

Ոչ կարէ բառնալ մարմին. (Մխ. երեմ.։)

Որքան կարէր բառնալ հաւատ։ Ըստ չափոյ բառնալոյ զգայութեան եւ մտաց. (Վրդն. ել.։)

ԲԱՌՆԱԼ ԹՈՂՈՒԼ. Մերժել. լքանել. անտես առնել. ի բաց թողուլ.

Վա՛յ են ձեզ արք ամպարիշտք, որք բարձէք թողէք զօրէնս Աստուծոյ բարձրելոյն. (Սիր. ՟Խ՟Ա. 11։)

Պարտ է եւ զառ ի միտսն (մեկնութիւն) ոչ բառնալ թողուլ։ Ոչ իրաւացոյց զառնն տուն անորդութեամբ բառնալ թողուլ։ Բառնան թողուն զժառանգութիւնսն՝ ազգին։ Զայս ասացեալք՝ զժողովուրդն բարձին արձակեցին. (Փիլ.։)

ՁԱՅՆ կամ ԿԱԿԱՆ կամ ԲՈՂՈՔ կամ ՃԻՉ ԲԱՌՆԱԼ. Տե՛ս ի յարակից բառս. Ձայն բարձեալ մանկանն՝ լայր։ Ձայն եբարձ եւ ելաց։ Ձայն եբարձ կին մի։ Բարձին զձայնս, եւ ասեն. եւ այլն։

Զլալ հարկանեն, զկական բառնան. (Ոսկ. ես.։)

Ձայն բարձեալ՝ ասէր։ Կառաչ բարձեալ լային։ Բողոք բարձեալ յանդիմանէին. (Փարպ.։)


Բարձեալ լինիմ

sv.

cf. Բառնամ.

· Calfa


Բասիլիսկոս

cf. Արքայիկ՞՞՞օձ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.

= Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (3)

ԲԱՍԻԼԻՍԿՈՍ ԲԱՍԻՂԻՍԿՈՍ. Բառ յն. βασιλίσκος basiliscus ըստ հյ. Արքայիկ օձ. Քարբ.

Իսկ այլքն բասիղիսկոս ասեն, որ նայելովն միայն սատակէ. (Ոսկ. ես.։)

Որպէս որ բասիլիսկոսն կոչի՝ ազգ ինչ օձից, հայելով միայն սատակէ զմարդ կամ զանասուն. (Եզնիկ.։)


Բասիր

cf. Բասրելի.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։

= Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։

ՆՀԲ լծ. հյ. վսեր։ Ուղիղ մեկնութիւնը աաւաւ նախ Lagarde, ❇rm. Stud. § 360։ Տէրվ. Altarm. 11, Նախալ. 95, Մասիս 1882 մայ" 24 բամ, բաս, բայ ձևերի հետ է կապում։ Հիւնք. պարսաւ և բաս-րել դնում է <յն. περισύρω «քաշքշել»

ԳՒՌ (dialectal) Վն. պսրել, Նբ. պստրել «դատարկ դատարկ խօսիլ, ցնդաբանել, խելքին փչածն ասել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. გასრობა բասրոբա «ծաղ-րել, այպանել». Խոլո իգինի հբասրոբդես մաս «Եւ նոքա ծաղր առնէին զնա» Ղուկ. Ը. 53. გამახრვა գաբասրվա «նախատել, վրան խնդալ», საბახრობელი սաբասրոբելի «բաս-րելի, պարսաւելի, այպանելի»։

NBHL (1)

Որ է հաւաստի կերպարան բասիր անօրէնութեան. (Նար. ՟Ի։)


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

տե՛ս Բախտ։

ՆՀԲ լծ. պրս. (իմա՛ արաբ.) [arabic word] favz «փրկութիւն, յաջողութիւն», լտ. faus-tus «երջանիկ», faustitas «երջանկու-թիւն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Bötticher ZDMG 1850, 351, Arica 77. 270, Lag. Urgesch. 361 ևն։ Հիւնք. լատ. faustus «երջանիկ»։

«ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։

= Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.

Այս մեկնութիւնս տե՛ս իմ Հայ. նոր բա-ռեր հին մատեն. հտ. Բ. էջ 49։

Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 182 պրս. քրդ. bäs «բաւ է» ձևից։

NBHL (4)

Բախտ. աջողուած. բարեբախտութիւն. երջանկութիւն. (լծ. պրս. ֆէվզ. լտ. ֆաւսդում. ֆաւսդիդաս)

Աւա՛ղ իմում նախկին բաստի. (Պիտ.։)

Արեգակն բնութեամբ իսկ բա՛ստ է, այսինքն երջանկութիւն բարուց, խոհականութիւն, եւ այլն. (Շիր.։)

Քան զոր (զառաքինութիւն), ոչինչ ճոխութիւն եւ բաստ՝ պանծալի եւ երանելի է. (Սարկ. քհ.։)


Բասրանք, նաց

s. pl. reproach, blame, rebuke.

· Calfa

NBHL (8)

διαβολή, αἱτία criminatio, obtrectatio, culpa, accusatio Պարսաւագրութիւն, բամբասանք. բանսարկութիւն. քրթմնջիւն, ստգտանք, թշնամանք. նախատինք.

Արա՛ զսուգն ըստ արժանի նորա՝ օր (մի) եւ երկուք վասն բասրանաց. (Սիր. ՟Լ՟Ը. 16։)

Ոչ բամբասողք, ոյք զայլս բասրանօք յիշեն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Զայսքան լսելով ի մեզ մեծաբանութիւնս եւ բասրանս. (Սարկ. հանգ.։)

Զքիլսն չարաբանս ի բասրանս նորա ձգէր. (Յհ. կթ.։)

Ի խաչին ձաղեալ բասրանօք. (Շ. բարձր.։)

Վասն անձինն բասրանաց ոչ վրէժ խնդրէր. (Երզն. մտթ.։)

Ոչ հարկանել բասրանովք ինչ զխիղճ ընկերին՝ հալած է զառաքինութիւնս. (Վրք. հց. ձ։)


Բասրեմ, եցի

va.

to reproach, to blame, to condemn, to rebuke, to censure.

· Calfa

NBHL (10)

αἱτιάομαι criminor, incuso Իսկ Բասրելի. ἑπίληπτον reprehensibile Ըստդտանել. յանցաւոր ցուցանել. մեղադրել. բամբասել. պարսաւել. եպերել. անդոսնել. նախատել.

Ըստ գտանելով եւ բասրելով զնոսա։ Ըմբռնելի եւ բասրելի գոլ զնոսա. (Փիլ.)

Զփայտէ կախեցին, կան եւ բասրեն զնա. (Ճ. ՟Ա.։)

Անդէն իսկ առ նմին բասրեաց զնա. (Եփր. թագ.։)

Եւ արդիւնք իսկ բարքն, որ բասրիցեն, եթէ զո՛րս բարձրեալս տանիմ, որ ոչ եւ զիւր իսկ անձն շարժել կարէ. (Ոսկ. ես.։)

Բասրելով յիւրոց զօրացն վասն առաւել պղերգութեանն։ Եւ մարդկան գովելիս, կամ բասրելիս. (Խոր. ՟Բ. 21։ եւ ՟Ա. 18։)

Զկիրս բասրելիս. (Նար. ՟Ղ՟Ա։)

Զի մի՛ բասրեալ լինիցին իբր որովոյնապարարս. (Իգն.։)

Որոց առաջի բասրեաց զնա (զՅովակիմ) քահանայապետն. (Հ. կիլիկ.։)

Ի պատճառս զբօսանաց սիրոյ զերեսին եղբարսն բասրեալ ածեալ ի միասին՝ դնէ՝ ի բանտի. (Յհ. կթ.։)


Բասրելի, լւոյ, լեաց

adj.

reproachable, blamable.

· Calfa


Բարաբ

s.

shuttle.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռին իւրում ունէր զբարաբն ոստայնին. եհար զաչսն իւր, եւ կուրացոյց. (Հ=Յ. մայ. ՟Զ.։)


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։

= Պհլ. *bārak, որ անչուշտ զոյոթիւն ա-նէր *bārīk ձևի հետ միասին. երկուսն էլ թէև աւանդուած չեն, բայց հաստատւում են հայե-րէնի հետ՝ պրս. [arabic word] tārīk և բելուճ. baraγ հոմանիշներով։ Հիւբշ. 118։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կրկնում են ՆՀԲ, Lag. Urgesch. 927 և այլն։

ԳՒՌ (dialectal) Տփ. բա՛րակ. Ախց. Երև. Կր. Ջղ. բ'արակ. Ննխ. Պլ. բարագ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ, բ'արագ. Ագլ. Հւր. բmրmկ. Ալշ. Ոզմ. բ'm-րmգ. Հմշ. պարակ. Մկ. պmրակ, Գոր. Վն. պmրmկ. Մրղ. Սլմ. պmրmկ. Շմ. պmրmգյ. Ղրբ. պէ՛րակ. Ասլ. բ'արայ. Ռ. փարագ. Տիգ. փmրmգ. Զթ. բ'արոգ, բ'այօգ. Հճ. բ'այօգ, Ակն. բ'արգնալ «բարակիլ»։ Նոր բառեր են բարակահող, բարակասիրտ, բարակա-ցաւ, բարակսրտանի, բարակուկ, բարակիլ ևն։

«որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։

Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։

=Կրկնուած է բար անծանօթ արմատից քում մեկնուած է փայլակն)։

= Եբր. [hebrew word] bāraq «փայլակ». հմմտ. և արաբ. [arabic word] barq «փայլակ»։-Աճ.

NBHL (14)

պ. պարիգ, պարիյգ. λεπτός subtiis, tenuis Նուրբ. անօսր. անգայտ.

Բարակ կտաւ, կամ հանդերձ, գաւազան, լար. (Փարպ.։ Մծբ. Զ։ Վրդն. լս.։ Վրդն. ել.։ Վրդն. օրին.։)

Իբրեւ սարդից բարակ անկեալ է քարագիր խշտիքն. (Փիլ. նխ. բ.։)

Ոչ գունով զպայծառագոյնն խնդրեալ (հանդերձ) եւ ոչ կազմածով զբարակն եւ զկակուղն. (Բրս. առ աստուածաբ.։)

Եւ ոչ ընդ ասր եւ ընդ կերպաս՝ զի ազնիւ եւ բարակ է. (Եփր. համաբ.։)

Նմանութեամբ ասի եւ

Բարակ սովորութիւն. (Լմբ. առ լեւոն.։)

Ըստ քերականաց՝ Նուրբ եւ լերկ տառ բաղաձայն։ (Երզն. քեր.։)

Այն ազդ ջերմն՝ հալ եւ մաշ ... ոմանք սեղմ ասեն, եւ հայք բարակ ասեն։ Մարմինն նօսրանայ եւ բարկնայ, եւ օր ըստ օրէ վատուժի եւ նիհարանայ, վասն այդր պատճառանացդ անուանեցին բարակ զայս ջերմս. (Մխ. բժիշկ.) որպէս եւ Ի գիրս մոլ.։

Եթէ լուասցիս բարակաւ. (Երեմ. Բ. 22։)

Աղ եւ բարակ խառնեալ ընդ քացախոյ. (Ճ. Ա.) այլ լաւ եւս գրի դարձեալ անդ.

Աղ եւ բաւրակ. որպէս եւ (Մխ. երեմ.)

Եթէ լուասցիս բարակաւ ... Զի՞նչ բաւրակն եւ աճառն իցէ, թէ ինքն (տէրն) է՝ որ մաքրիցէ։

Սպառեցան բարակք որսականք. (Եղիշ. Ը։)


Բարակաման, աց

adj.

that spins or weaves finely;
finely spun or woven.

· Calfa

NBHL (3)

Որ բարակ կտաւս մանէ.

Ամաչեսցեն կտաւագործքն բարակամանք. (Ես. ՟Ժ՟Թ. 9։)

Յորժամ զօրագոյն ինչ յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման, պատառէ. (Վեցօր. ՟Զ։)


Definitions containing the research բ : 10000 results

Ընդունիմ, ընկալայ

vn.

to receive, to take, to admit, to embrace, to accept, to make welcome;
to gather together;
to derive;
to impetrate, to obtain;
to suit, to agree;
to approve, to confess, to consent, to acknowledge;
ոչ —, to deny, to disavow, to disapprove;
— զոք յաւազանէ, to stand godfather, godmother to a child;
մեղս —, to fall into sin;
— մտաց աչօք, to conceive, to seize mentally;
պատուով — զոք, to receive with honour;
ոչ բարւոք — զոք, to give a bad reception;
— յինքետն, to learn by heart;
յաստուածս ընդկալաւ զնոսա, he has made of them his gods;
ի քէն ընդկալայ զկեանս, I owe you my life.

· Calfa

NBHL (7)

(ի Ունիմ, կալայ) δέχομαι, εἱσδέχομαι, ἑκδέχω, -ομαι (ի διά , եւ ἕχω ) λαμβάνω, ἁναλαμβάνω suscipio, recipio, accipio κομίζω fero, porto եւ այլն. Յինքն առնուլ հաճութեամբ. յանձն առնուլ. հաւանիլ. հաճիլ. ըմբռնել. առնուլ. բառնալ. հիւրընկալել. իրեն կամ իր քովը առնել.

Որ ընդունի զձեզ, զիս ընդունի։ Խնդութեամբ ընդունին զբանն։ Ոչ ընկալան զնա։ Ընկալցին զիս ի տունս իւրեանց։ Ընկալեալ բաժակ՝ գոհացաւ։ Զաղաչանսն ընկալաւ։ Ընկա՛լ զծառայս քո ի բարի։ Ընկալարո՛ւք զխրատ նորա։ Ընկալցի զնա խաւար։ Ի բազուկս իւրեանց ընկալցին զքեզ.եւ այլն։

Վասն սովուն՝ որ ընկալաւ զհրէայսն. այսինքն ըմբռնեաց եւ նկուն արար. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

ԸՆԴՈՒՆԵԼ. ἁντιλαμβάνομαι իբր Օգնական եւ ձեռնտու լինել։ (Սղ. ստէպ։)

Գտանի եւ Ընդունեցայ կամ Ընդունեցի, ընդունեա՛, ընդունեալ, եւ այլն, որ առ մեօք է ռամկական։ (ՃՃ.։ Շ. թղթ.։ Լմբ. առ լեւոն.։ Ոսկ. լս.։ Վրք. հց. ՟Է. ՟Ժ՟Զ։ Մաշկ.։ Վրդն.։ Երզն. եւ այլն։) Կրկին առմամբ ասի.

Արծաթ անպիտան ո՛չ ընդունի եւ կամ համբարի ի գանձ տէրունի. (Նար. ՟Ի՟Զ։)

Ոչ ընդունին պատարագք մեր. (Մծբ. ՟Դ։)


Ընդվայրագնաց

cf. Ընդվայրաբեր.

· Calfa

NBHL (1)

Զընդվայրագնաց բնութիւնս մեր դադարեսցուք. (Եփր. գող.։)


Ընդվայրախօս

adj. s.

cf. Ընդունայնաբան;
magician, enchanter.

· Calfa

NBHL (2)

Ընդվայրաբան. ունայնաբան. զրախօս. փճախօս.

Գետնակոչացն արուեստ եւ ընդվայրախօսացն՝ որք յորովայնէ բարբառիցին. (Ոսկ. ես.։)


Ընդվայրախօսութիւն, ութեան

s.

cf. Ընդունայնաբանութիւն.

· Calfa


Ընդվզիմ, եցայ

vn.

to revolt, to resist, to disobey, to rebel, to throw off the yoke;
to lift up the horn, to become proud, arrogant, haughty, ostentatious;
to turn the back disrespectfully;
to throw one's self headlong, to precipitate;
ընդվզեալ ի բաց վազել յեշխանութենէ, to free from domination, to shake off the yoke.

· Calfa

NBHL (6)

δίδωμαι αὑχένα cervicem do τραχηλιάω cervicem attollo, superbio ἁναχαιτίζω ferocio, retrocedo Զվիզն ընդդէմ դնել. դիմակաց լինել բարձրավզութեամբ. ըմբոստանալ. անսանձ լինել. անսաստել. փքանալ. յոխորտալ. վիզը տնկել, գլուխը քաշել.

Ապստամբեցին ... դարձուցին զերեսս ... ընդվզեցան. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Թ. 6։)

Ամբարձ ձեռս ընդդէմ Տեառն, եւ առաջի Տեառն Ամենակալի ընդվզեցաւ. (Յոբ. ՟Ժ՟Ե. 25։)

Ընդվզել ընդդէմ հնազանդութեան Տեառն հրամանի։ Զընդվզեալն ապստամբութիւն, եւ այլն. (Նար. ՟Կ՟Զ. եւ Նար. խչ.։)

Ընդվզեալ ուռճանայր առասպելապատում ճառիւքն գեր զբազումս. (Պիտ.։)

Զդժուարերասանս ձիոցն ... ոչ անդրէն բախեն. քանզի ընդվզել այնպիսիքն, եւ ի բաց սասանեցուցանել զհեծեալն վարդապետին. (Բրս. յուդիտ.։)


Ընթադրութիւն, ութեան

s.

trampling upon;
subjection;
project, purpose, design;
սպանանել ձիախրոխտ ընթադրութեամբ, to ride over and trample to death.

· Calfa

NBHL (1)

Սպանանեն ձիախրոխտ ընթադրութեամբ ի վատնեան դաշտին. (Յհ. կթ.։)


Ընթանամ, ացայ

vn.

to run, to run to;
to apply;
to slide;
to gallop;
to walk;
to go, to depart, to pass;
արշաւասոյր —, to run full speed, to rattle along full speed;
երամովին՝ խուռն —, to run in company, in crowds, in a throng, to rush, to crowd, to flock;
— զհետ ուրուք, to follow, to run after;
— զհետ շաւղաց՝ հետոց ուրուք, to follow the tracks, to tread in the steps;
— զճանապարհս իւր, to follow one's career;
այսր անդր —, to dip into, to run over a book;
ընթանալով ասել, to say in few words, to touch lightly;
ի ճանապարհս պատուիրանաց —, to observe or obey the commandments;
բարւոք ընթանան իրք, affairs are thriving, business is prosperous;
cf. Զէն.

· Calfa

NBHL (7)

Եւ յանդեայ ընթացաւ։ Ընթա՛ գի՛տ զփքինն։ Ընթա՛. եւ ընթացաւ ընդ ճանապարհ կեքարայ։ Ընթա՛ ընդ առաջ նորա։ Ընթացայց զհետ նորա։ Որ յասպարիսին ընթանան։ Համբերութեամբ ընթասցուք ի պատերազմ։ Ի զէն ընթանայր. եւ այլն։

Նմանութեամբ՝ եւ պէսպէս ոճով ասի.

Վաղվաղ ընթանան պատգամք նորա։ Զի բանն տեառն ընթանայցէ։ Ընթանայր հուր ընդ երկիրն։ Իբրեւ կայծակն ընդ եղէգն ընթասցին։ Իբրեւ զփայլակն յայսկոյս եւ յայնկոյս ընթանան։ Համբաւ քաջութեանն ընդ ամենայն կողմանս ընթանայր.եւ այլն։

Բայց այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր. (Եղիշ. ՟Գ։)

Յաղագս որոց բանս ընթանայր։ Ի միասին ընթանալով փառացն եւ անարգութեանն. (Յհ. իմ.։)

Ընթացան միտք մարդկան կարծել՝ թէ չիք մեծ քան զՅովհաննէս եւ ոչ յարքայութիւնն. (Եփր. համաբ.։)

Աւետարանիչք ի բազում տեղիս՝ ընթանալով ասեն զբանն։ Աւետարանիչս այս ընթանալով զայս ծանոյց. իմա՛, համառօտելով. (Ոսկ. յհ. ՟Ա. 18. 19։)


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
— մի, walking distance;
հետի —, foot-race;
— մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

· Calfa

NBHL (6)

Զորս ընթաց բանիս գումարէ. (Նար. խչ.։)

Արեգական եւ լուսնի անբաղբաղելի ընթացն։ Մարդկան, եւ ձիոց մարտկացն ընթացի՝ մրցանակ եդեալ լինի. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լիւս.։)

Որպէս զի զսպառ ընթաց (այսինքն զբոլոր ընթացս) մարմնոյն անձամբ անձին փորձեալ ծանիցէ. (Լմբ. ստիպ.։)

Առաւել սովորական է յոքնականն պէսպէս առմամբ.

Զի ո՛չ թեթեւաց են ընթացք։ Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց։ Կասեաց ընթացօղն յընթացից իւրոց։ Իբրեւ լնոյր Յովհաննէս զընթացսն։ Զընթացսն կատարեցի.եւ այլն։

Արգելում զընթացս բանիս յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 61։)


Ընթեռնում, թերցայ

vn.

to read;
— ընդ միտս, դաշն ձայնիւ, — to one's self;
— ի ձայն, բարձրաձայն —, — aloud;
— յականջս ուրուք, — in the presence of;
անսայթաք —, — currently;
կակազելով —, — hesitatingly;
to stammer;
— հարեւանցի, վեր ի վերոյ, to look through, or to skim over a book;
յառաջ վարել զ—ն, — on;
կրկին եւ երեքկին —, — over and over again;
տալ —, to cause -;
մանուկ քո գիտէ՞ —, can your boy read ? ընթերցեալ զթուղթդ, after the perusal of your letter;
յետս ընդդէմ —, cf. Ընդդէմ.

· Calfa

NBHL (1)

Ըստ բարբառոց մարգարէիցն, որ զամենայն շաբաթսն ընթեռնուին՝ դատեալ կատարեցին։ Ըստ ամենայն շաբաթուց ընթերցեալ. (Գծ. ՟Ժ՟Գ. 27։ եւ ՟Ժ՟Ե. 21։)


Ընծայական, ի, աց

adj. s.

sacred;
dedication;
— գիր, թուղթ, dimissory letter, testimonials;
—գեսպանաց, credentials;
— բարեկամաց, letter of recommendation.

· Calfa

NBHL (1)

Խայտացեալք ընդ ընծայական շնորհադրուատ բացատրութիւն զուարթնոյն. (Թէոդոր. խչ.։)


Ընծայատար

cf. Ընծայաբեր.

· Calfa

NBHL (3)

Տարօղ ընծայից. ընծայաբեր. ընծայ տանօղ կամ տանելով.

ԸՆԾԱՅԱՏԱՐ ԼԻՆԵԼ. ԸՆԾԱՅԱՏԱՐԵԼ. Ընծայս տանել մատուցանել. ընծայաբերել.

Զի ամենեքին օժտաբեր ընծայատար լիցին մեծի հարսանեացն. (Ագաթ.։)


Ընծայաւոր

cf. Ընծայաբեր.

· Calfa

NBHL (3)

Ընծայաբեր. որ ունի ընծայ մատուցանելի.

Ի լանջս առեալ մատուցանէ զպատարագն. քանզի այն առանձին կերպարանք են ընծայաւորացն. (Սեբեր. ՟Գ։)

Մատուցանեն ընծայս իշխանացն, յորոց ընկալեալ մասն ինչ նախարարացն՝ ըստ կամի պարգեւեն եւ նոցա ի յիւրեանց բերոցն՝ ըստ առաւելապէս բաւականի ընծայաւորացն. (Փարպ.։)


Ընկենում, կեցի, կէց, կեաց, կեա

va. vn.

to throw, to cast, to hurl, to repulse, to fling, to pour;
to destitute, to depose, to deprive;
— յերեսաց, to drive from his presence, to despise, to abandon;
— յերկիւղ, to frighten;
— յոք զհոգս իրիք, to confide the care of, to confide to;
— — զանձն իւր յառաջ, to present one's self, to throw one's self forward, to expose one's solf;
— զզէնս, to throw down one's arms, to surrender;
— ի կալանս, to thrust in prison;
— յերկիր, to throw down, to slay, to fell to the earth;
— արտաքս, to thrust out, to hunt or drive away;
to empty the stomach;
— քարինս, to throw stones;
կիցս —, cf. Կիցք;
to despise;
— զխարիսխ, to cast anchor;
զաստուածութեամբն —, to attribute to God;
ի վերայ միմեանց — զյանցանս, to lay the blame on one another;
to be thrown, or cast away;
— արտաքս, արտաքոյ դրան, to be thrown out, driven away;
— ի ճանապարհի, to be cast on the streets, to be thrown out on the common way.

· Calfa

NBHL (3)

ῤίπτω, ῤιπτέω, ἁπορρίπτω , ἑκρίπτω, ἑκβάλλω, καταβάλλω jacto, dejicio, projicio, abjicio եւ այլն. որ եւ գրի ԸՆԳԵՆՈՒԼ, նովին հնչմամբ. որպէս ներգործականն Անկանելոյ. Արկանել ի վայր, եւ ի բաց. ձգել՝ նետել՝ դուրս կամ երեսէն կամ զատ կամ մէկ դի.

Ընկէց զմանուկն ի ներքոյ միոյ եղեւին ծառոյ։ Ընկեցին զնա ի գուբ։ Ի գե՛տ ընկեսջիք։ Ընկեա՛ զդա ի գետին. եւ ընկէց զնա ի գետին, եւ եղեւ օձ։ Ընկեցի զայն ի հուր։ Ընկեցեալ ի ճանապարհի, կամ յանցս Երուսաղէմի։ Ընկեսցի արտաքոյ դրանն։ Զիւրաքանչիւր զէնս առ ոտս պատերազմողացն ընկենուին։ Ընկեցին զնոսա առ ոտս նորա։ Յետուստ կողմանէ ընկեցին խարիսխս չորս։ Ընկեսցո՛ւք ի մէնջ զլուծ նոցա։ Ընկեա՛ ի Տէր զհոգս քո. եւ այլն։

Ընկենլով ի թագաւորութենէ հրէից զհիւրկանոս։ Ընկեցեալ ի պատուոյն։ Զբազումս ընկենոյր ի թշնամեացն, եւ այլն. (Խոր.։)


Ընկղմեմ, եցի

va.

to sink, to deepen, to submerge;
to flow, to inundate, to drown, to plunge, to absorb, to bury;
to dim, to cloud;
նիրհմամբ —, to lull, to make sleepy.

· Calfa

NBHL (7)

καταποντίζω, βυθίζω, καταπίνω , καταδύνω, βαπτίζω եւ այլն. demergo, submergo, mergo in profundum եւ այլն. որպէս թէ Ընդկլանել. որ եւ ԸՆԿԼՈՒԶԱՆԵԼ. ԸՆԿԼՆՈՒԼ. Սուզանել. խորասոյզ առնել. ծածկել ընդ ջրով. մուծանել եւ մտանել կամ իջանել ի խորս՝ իրօք կամ նմանութեամբ.

Ընկղմեաց զփարաւովն եւ զզօրս իւր ի ծով Կարմիր։ Շրջանք ընկղմեցին զիս։ Ընկղմեցան ի ծով Կարմիր։ Ընկղմիցի ի խորս ծովու։ Ընկղմեցան որպէս կապար ի ջուրս սաստիկս։ Այսպէս ընկղմեսցի Բաբելոն։ Լցան երկոքին նաւքն՝ մինչեւ մերձ յընկղմել նոցա.եւ այլն։

Զի՞նչ մեղաւ Երեմիա, զի ընկղմեցաւ ի գուբ տղմոյն. (Եփր. ծն.։)

Նմանութեամբ ձեւանան պէսպէս ոճք՝ յամենայն լեզուս.

Բանք բերանոյ իմաստնոյ շնորհք. եւ շրթունք անմտի ընկղմեն զնա. (Ժող. ՟Ժ. 12. (այսինքն ընկլնուն, կամ վատնեն ի կորուստ)։)

Ընկղմեցաւ անունն Աստուծոյ ի մէջ անուանց բազում աստուածոց, եւ ոչ ուրեք գտանէր. (Եզնիկ.։)

Ընկղմեալ ի քոյդ գթութեանց։ Ընկղմեցաւ ի քոյդ լոյս։ Ընկղմեալ զմայլեալ։ Նիրհմամբ ընկղմեցեր։ Զբնաւն ընկղմէ զյիշատակ։ Ընկղմեցաւ յանապական անօսր էութիւնն. (Նար.։)


Ընտրողութիւն, ութեան

s.

choice, election;
discernment, discretion, judgment, understanding;
ընտրողութեամբ, discreetly.

· Calfa

NBHL (2)

Կամացն ընտրողութեամբ. (Շ. ամենայն չար.։)

Բնական ընտրողութեան ամենայն ոք բաւական ստեղծաւ յԱստուծոյ. զայս ընտրողութիւնս անզգամք թողին. (Լմբ. ժղ. եւ Լմբ. առակ.։)


Զգայութիւն, ութեան

s.

sensation;
sense;
reason, understanding;
ի — գալ, to recover, to recover one's senses;
ընդ զգայութեամբ անկանել, to come under the senses;
to stand to reason;
— առնել, տալ, բերել ի-, to inform, to advise;
— առնուլ, ի զգայութեան լինիլ, to perceive, to be sensible of;
—ք, the senses.

· Calfa

NBHL (11)

ԶԳԱՅՈՒԹԻՒՆ. φρόνησις prudentia, sapientia, intelligentia Զգաստութիւն. խոհականութիւն. խելք. խելամտութիւն. եւ Խելաբերութիւն. ուշ.

(իբր վերացեալ) αἵσθησις, αἵσθημα sensio, sensus, cognitio, intelligentia. Զգացումն, ըմբռնումն, ճանաչումն, տեղեկութիւն.

Զգայութիւն՝ ամենայն բանի յայտնագոյն՝ առ ի փորձն է. (Բրս. մկրտ.։)

ՅԱստուծոյ մեծութիւնն հայելով՝ զգայութիւն առցէ ամենայն տկարութեամբ. (Փիլ. բագն.։)

Ես զտանջանացդ բնաւ ոչ առի զգայութիւն. (Ճ. ՟Ա.։)

Ի զգայութեան լինի վատթար գործոց անցեալ ժամանակին, եւ զչարութեան ողբայ զվարս. (Շ. մտթ.։)

Ոչ բերէր առժամայն ի զգայութիւն զգործեցեալ իրականութիւնն. (Յհ. կթ.։)

Երկի՛ր ի սոսկալի բեմբէն, եւ ե՛կ ի զգայութիւն. (Մանդ.։)

Խնդութեամբ յուսոյն վերաստեղծաւ ի զգայութիւն (տպ. զգաստութիւն) առաքինասէր վարուց. (Յճխ. ՟Ի։)

Զգայութիւն սրտին խոցոտեալ։ Իբրեւ զանասուն համարեցայ հերքեալ ի զգայութենէ։ Ի քեզ համբառնամք զձեռս, զմիտս, եւ զզգայութիւնս հոգւոց իմաստից. (Նար.։)

Զգայութիւնք պատուհանացս ազդմամբ քո լցո՛. (Մխ. աղ.։)


Զգայռեմ, եցի

va.

to eruct, to belch;
to vomit, to throw up;
to blow, to fetch one's breath;
— or զգառիմ ազտեղութեամբ պղծութեան, to soil, to dirty, to daub one's self, to cast one's self in the mire.

· Calfa

NBHL (4)

ԶԳԱՅՌԵՄ ԶԳԱՅՌԻՄ, եցայ. ἑρεύγω, -ομαι eructo, ructo, -or գրի եւ ԶԳԵՌԵԼ. (որպէս թէ սաստիկ գայռել. թ. կէյիրմէք ) Ի վեր տալ զկերածն յափրութեամբ անմարս. ի վեր բղխել զյորդութիւն. եւ նմանութեամբ, Ի դուրս տալ զաւելորդ եւ զանպատեհ բանս. ործկալ.

Իբրեւ յանոյշ խորտկաց լիութենէ մեղմով զգայռեալ՝ այնպէս արձակեաց զոգին. (ՃՃ.։)

Ծով ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ զանամոքելի աղութիւնն ի խորոց զգայռի. (Պիսիդ.։)

Իբրեւ զհուր՝ կայծակունս զգայռէ ի ներքուստ։ Բանս նախատանաց զգայռել. (Լմբ. սղ.։)


Զգաստութիւն, ութեան

s.

recovery of senses, return to sense, amendment;
wisdom, prudence;
sobriety, chastity;
watchfulness, watching;
զգաստութեամբ, soberly;
— ի կերակուրս, abstemiousness;
— մըտաց, readiness of wit, presence of mind;
դառնալ, գալ ի —, to recover one's self, or one's wits, to come to one's self again;
to be cured (of), weaned (from);
ածել ի —, cf. Զգաստացուցանեմ.

· Calfa

NBHL (6)

Կանայք զգաստութեամբ զարդարել զանձինս։ Հոգի սիրոյ, եւ զգաստութեան։ Զգաստութեամբ կեցցո՛ւք յաշխարհիս։ Առաջնորդեսցէ ինձ ի գործս իմ զգաստութեամբ.եւ այլն։

Մաքրականաց տիրանուէր զգաստութեանց։ Զսրբարանն մաքրութեան, եւ զընդունակն զգաստութեան. (Նար.։)

Զգաստութեամբ եւ համեստութեամբ վարս ունել ուղիղ բանն առթէ։ Զգաստութիւն նախախնամութեամբ զամենայն ինչ գործէ. (Փիլ.։)

Հսկօղ յորջորջեցայ, բայց զզգաստութեանն աչս կափուցի։ Ի զգաստութիւն արթնութեամբ սրտի։ Ի զգաստութեանն զուարթութիւն. (Նար.։)

Հանապազ՝ զոր ինչ գործես յարբեցութեան՝ առաջի աչաց տեսցես ի զգաստութեան ժամու. (Ոսկիփոր.։)

Վայելիցէ ի զգաստութեան։ Ուստի եւ Յովսէփ ցուցանէր բազում զգաստութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 3. եւ 4։)


Զգեցութիւն, ութեան

s.

dressing or robing one's self;
մարմնոյ զգեցմամբ, clothing himself in flesh.

· Calfa

NBHL (4)

Զոսկեճամուկ զգեցութիւնսն։ Զսեւաթոյր զգեստու նորա զգեցումն ի բաց թօթափէ. (Յհ. կթ.։)

Մաքրութեամբ շնչոյս, զգեցմամբ անդամոցս՝ զգա՛ստ արասցես. (Նար. ՟Ժ՟Ը։)

Անսկիզբն բանն ... սկզբնաւորեալ ի կուսէն՝ մարմնով զգեցմամբ. (Շար.) այսինքն առնլով զմարմին։

Իւրով յարութեամբն շնորհեաց մարդկան զյարութիւն եւ զյոյս վերստին զգենլոյն մարմին ննջելոցն հոգւոց, զերծեալք հոգիքն անմարմինք եւ յանմարմնաբար զգեցութենէ թշնամոյն. (Ղեւոնդ.։)


Զգնամ, ացի

vn.

to walk, to take a walk, a turn, to walk out;
— ի վերայ տանեաց, ի բուրաստանի, to walk upon the roofs, in the garden;
— ընդ եղբ ծովուն, to wander along the sea shore.

· Calfa

NBHL (2)

Զգնայր ի բուրաստանի։ Զգնայաք ի մէջ բուրաստանի. (Դան. ՟Ժ՟Գ. 8. 36։)

Դարձաւ եւ զգնացաւ ի տանն յայսկոյս եւ յայնկոյս. ի բազում այլ օրինակս, եւ ի յն. դրի, գնաց։


Զգուշապէս

adv.

cf. Զգուշաբար.

· Calfa

NBHL (2)

Զգուշապէս՝ սրտի սարսափմամբ՝ միշտ երկրպագէիր. (Նար. խչ.)

Զգուշապէս մտաւորական աչօք նայեցեալ տեսէ՛ք։ (Լմբ. պտրգ.)


Զգուշացուցանեմ, ուցի

va.

to precaution;
to forewarn, to preserve;
— զբերան իւր, to guard one's tongue, to keep the tongue between the teeth.

· Calfa

NBHL (2)

Կամ Զգուշութեամբ պահել, պահ դնել.

Զգուշացուսցէ զբերանն. (Վրք. հց. ՟Ե։)


Զգուշութիւն, ութեան

s.

sliness, precaution, circumspection, consideration, guard, watch, attention, measure, constraint, preservation, management, heed, admonition, defence;
discretion;
exactitude, accuracy, punctuality;
foresight;
reserve;
diet;
sobriety;
դնել ի զգուշութեան, to heed, to assure;
դնել ծովու —, to set a bar to the sea, to put a dyke;
— տալ, to prohibit, to forbid;
— ի կերակրոց, diet, regime;
յառաջատես —, foresight;
— եղեալ նմա՝ զոր նայն խոկայր, he having divined his thoughts;
զգուշութեամբ, cf. Զգուշաբար.

· Calfa

NBHL (5)

Իմ է խորհուրդ եւ զգուշութիւն։ Անզգամ ատեայ զբարբառ զգուշութեան։ Բնակեսջիք զգուշութեամբ։ Զգուշութիւն եղիցի յիմում քաղաքի։ Սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ։ Զբանտն գտաք փակեալ ամենայն զգուշութեամբ.եւ այլն։

Հիմն՝ հաստատուն զգուշութեամբ ի ներքոյ կայցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Ունկնդիր եղեալ բազում զգուշութեամբ. իմա՛ ուշադրութեամբ. (Փարպ.։)

ԶԳՈՒՇՈՒԹԵԱՄԲ. իբր մ. Զգուշաբար. զգուշեաւ. խնամով. ἁσφαλῶς, ἑπιμελῶς caute, secure, accurate, diligenter զգուշութենով, աղէկ նայելով.

Դի՛ր զգուշութեամբ։ Գնասցէ Իսրայէլ զգուշութեամբ փառացն Աստուծոյ։ Կալջի՛ք զնա, եւ տարջի՛ք զգուշութեամբ։ Պատուիրեցին բանտապետին զգուշութեամբ պահել զնոսա.եւ այլն։


Զգօնամիտ

cf. Զգօնաբարոյ.

· Calfa

NBHL (2)

Զգօն մտօք, զգօնաբարոյ. ուշիմ. հանդարտ. հեզ.

Զգազանամիտ բարս մարդկան կոչէ գայլս, եւ զգօնամիտս կոչէ գառինս։ Վայրենամիտք եւ զգօնամիտք ի միասին բնակեսցեն, եւ միմեանց ինչ ոչ վնասեսցեն. (Ոսկ. ես.։)


Զգօնութիւն, ութեան

s.

wisdom, maturity, good sense, good judgment;
mildness, gentleness, benignity, affability;
—, Գիրք զգօնութեան, the Book of Wisdom and the Proverbs of Solomon;
սկիգբն — զգօնութեան երկիւղ Տէառն, the fear of the Lord is the beginning of wisdom.

· Calfa

NBHL (7)

Զգօնութիւնն հանդարտութիւնն է. (Լմբ. առակ.։)

Ի հեզութիւն եւ ի զգօնութիւն (տերանց առ ծառայս). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ ամենայն ուրեք զգօնութիւն լաւ ինչ է, այլ երբեմն զսաստն յաճախէ. (Երզն. մտթ.։)

Սկիզբն զգօնութեան՝ երկիւղ Տեառն. (Սղ. ՟Ճ՟Ժ. 10։)

Պաշտօն բարի առ Աստուած՝ սկիզբն զգօնութեան. (Առակ. ՟Ա. 7։)

Խստութիւն խստութեամբ ոչ մղի, այլ զգօնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Այն իսկ է՝ ասաց զգօնութիւն, կերա՛յք զհաց իմ. (Եփր. համաբ.։)


Զեղխեմ, եցի

vn.

to abandon ones self to luxury, excess, debauch, to be dissolute;
to be intemperate, licentious, prodigal, extravagant;
— ի դինւոջ, to drink hard, to gormandize;
ըստ մոլորութեանն Բաղաամու զեղխեցան զհետ վարձուց, they ran greedily after the error of Balaam for reward.

· Calfa

NBHL (1)

Վասն որոյ ի հարկէ զեղխեն, ըստ տեղեացն եւ օդոցն փոփոխման խաբեալք. (Պիտ.։)


Զեղում, ղի

va.

to shed, to pour out, to spill;
to fill up;
— ումեք, (յօք) զվարդապետութիւն, to preach redundantly, to be verbose;
բազում ծաղր զեղեալ հեղուլ, to laugh immoderately;
զեղուին զնովաւ զամենայն ամբոխն, the people crowded around him.

· Calfa

NBHL (11)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Զեղուին զնովաւ զամենայն ամբոխն. (Գծ. ՟Ի՟Ա. 27։)

Բազմաց եզեղ զողորմութիւն. (Լմբ. սղ.։)

Լցցին կալք ցորենոյ, եւ զեղցին հնձանք գինւոյ եւ իւղոյ։ Զեղուն գուբք. (Յովէլ. ՟Բ. 24. ՟Գ. 13։)

Զեղցին քաղաքք բարութեամբ. (Զքր. ՟Ա. 17։)

Անասուն բազում էր ... որդւոցն Գադայ՝ զեղեալ յոյժ. (Թուոց. ՟Լ՟Բ. 1։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)

Միշտ զեղուն բարիքն ի յուշոյս իմ տեսութենէ. այսինքն ի դուրս թափին։ Ի գլխոյ անտի ի մօրուսն զեղեալ։ Որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ։ Խնդութեամբ զեղեալ եպիսկոպոսն. (Նար.։)

Զգիրկսն տարածեաց, զմանկամբն զեղաւ, եւ համբուրիւ յինքն ժողովեաց. (Լծ. կոչ.։)

Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ (յն. պարազեղանիլ), եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. հռ.։)


Զեղում, եղայ

vn.

cf. Զեղանիմ;
— խնդութեամբ, to be filled with joy;
— ծովու, to be at the flood;
— իմիք ի յուշոյ, to slip one's memory, to forget;
— զոմամբ, to embrace, to clasp to one's bosom;
զեղաւ սիրտ նորա, his heart swelled with emotion, overflowed, outpoured itself.

· Calfa

NBHL (11)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Զեղուին զնովաւ զամենայն ամբոխն. (Գծ. ՟Ի՟Ա. 27։)

Բազմաց եզեղ զողորմութիւն. (Լմբ. սղ.։)

Լցցին կալք ցորենոյ, եւ զեղցին հնձանք գինւոյ եւ իւղոյ։ Զեղուն գուբք. (Յովէլ. ՟Բ. 24. ՟Գ. 13։)

Զեղցին քաղաքք բարութեամբ. (Զքր. ՟Ա. 17։)

Անասուն բազում էր ... որդւոցն Գադայ՝ զեղեալ յոյժ. (Թուոց. ՟Լ՟Բ. 1։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)

Միշտ զեղուն բարիքն ի յուշոյս իմ տեսութենէ. այսինքն ի դուրս թափին։ Ի գլխոյ անտի ի մօրուսն զեղեալ։ Որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ։ Խնդութեամբ զեղեալ եպիսկոպոսն. (Նար.։)

Զգիրկսն տարածեաց, զմանկամբն զեղաւ, եւ համբուրիւ յինքն ժողովեաց. (Լծ. կոչ.։)

Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ (յն. պարազեղանիլ), եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. հռ.։)


Զեռամ, ացայ, ացի

vn.

to creep;
to swarm;
to crawl;
— եռալ, to burn, to be fervid;
— ցանկութեամբ, to burn with concupiscence;
յամենայն զեռնոց որ զեռայցեն ի վերայ երկրի, from all creeping things that creep upon the earth.

· Calfa

NBHL (2)

Բնութեամբ ունի ջուրն զխոնարհահակ լինելն եւ զզեռալն. որպէս սորիլ, ծորիլ. (Վրդն. ծն.։)

Յառաջ զեռեալ (իբր զեռալ կամ զեռել) սկսան զօրքն թշնամւոյն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 22։)


Զի

conj. adv. int.

for, because, in order that, to the end that;
that;
զի՞, what? what thing? why? for what reason? զի՞ կայ իմ եւ քո, what do you want, or what do you want of me ? զի՞ է զի, what is the motive for which? why? what is it ? why then ? զի՞ է զի յարեւու եկիք այսօր, how happens it that you are returned before sun-down? քեզ զի՞ փոյթ է, what does it matter to you ? զի՞ է որդեակ, what do you want my son? զի՜, how! how much! զի՜ անգութ ես, how cruel you are! զի՜ բարի կամ զի՜ վայելուչ, how good and how pleasant!

· Calfa

NBHL (16)

ὄτι, γάρ quia, quoniam, nam, enim Քանզի. վասն զի. զի, զերէշ զիրա. եբր. քի.

ԶԻ՞ Է ԶԻ. τί;
quid? ut quid? cur? quare? Առ ի՞նչ. վասն զի՞նչ պատճառի. ընդէ՞ր. ինչո՞ւ, ի՞նչ բանի համար, ի՞նչ եղաւ՝ որ.

ԶԻ 3 մջ. ԶԻ՞. ὦς;
τί;
quam! quid? quantum! quomodo? Զիա՞րդ, ո՞րպէս, ի՞բր. ի՞նչպէս, ո՞րչափ, ի՞նչ.

Սրբեաց զնա, զի ի նմա հանգեաւ։ Սա կոչեսցի կին, զի յառնէ իւրմէ առաւ։ Զի նա է մայր եւ այլն։

Զի արհամարհեցեր զբան Տեառն, արհամարհեսցէ զքեզ Տէր. (Ա. Թագ. ԺԵ. 23։)

Այնչափ չգարշի ի մեղաւորաց, զի վասն նոցա եկն. (Ոսկ. մտթ. Բ. 5.) որ է առաւել ոճ յունական. այլ առաւել հայկաբան է ասելն՝ Զի եւ. այսինքն՝ մինչ զի նաեւ։

Այնպէս ահագին էր տեսիլն, զի եւ Մովսէս ասէր, թէ զահի հարեալ եմ եւ դողամ. (Եբր. ԺԲ. 21։)

Ետես Աստուած զլոյսն, զի բարի է։ Գիտացի, զի երկիւղած ես դու յԱստուծոյ. եւ այլն։

Իսկ սուրբ զի ասաց, վասն կուսութեանն իւրոյ կոչեաց զնա. (Եփր. թագ.։) Է՛ զի թարմատարն լնու եւ զտեղի յարաբերականի. իբր ռմկ. որ.

Որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում։ Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ։ Ի ժամանակի զի հարկանէր զԴարեհ արքայ։ Մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն, զի սիրեն եւ այլն։

Մի՛ դատիք, զի մի՛ դատիցիք։ Մի՛ արկանէք ... զի մի՛ առ ոտն կոխիցեն։ Զի մի՛ երեւեսցիս մարդկան իբրեւ զպահօղ։ Զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո. եւ այլն։

Ըզզիդ բազում անգամ դնեմք փոխանակ Ընդէ՛ր. ո՛րկէն, զի՞ ասես, զի՞ գնաս, զի՞ խօսիս, քանզի ամենեքին այսոքիկ ընդէ՞րի փոխանակ. (Փիլ. այլաբ.։)

Արդ զի՞ կոծիս, զի՞ մրցիս, զի՞ այրիս, զի՞ բորբոքիս, զի՞ չշիջանիս. (Եղիշ. Ա։)

ԶԻ՞. Ըստ հոմաձայնութեան յն. ձայնիս, դի. իբր Զի՞նչ. զի՞նչ ինչ. անուն ուղղ. եւ հյց. գ. եւ ա. ի՞նչ, ի՞նչ բան.

Ո՛չ զմարմնաւոր, այլ զհոգեւոր եղբարս սպանանիցես. եւ այն զի՞ առնէ, եթէ՝ ոչ սրով, այլ այլովք օրինակօք. (Ոսկ. ա. թես. Ը։)

Տէր Տէր մեր, զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի։ Զի՞ բարի, կամ զի՞ վայելուչ, զի բնակին եղբարք ի միասին. (Սղ. Ը. 2. ՃԼԲ. 1։)


Զինուոր, աց

s.

militia-man, warrior, soldier;
իբրեւ զ—, in a military manner;
— սոսկական, private or common soldier;
հետեւակ —, foot-soldier;
հեծեալ —, horse-soldier

· Calfa

NBHL (2)

Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Իւրաքանչիւր զինուորի մասն։ Հարցանէին զնա եւ զինուորքն։ Մի ոմն ի զինուորաց։ Հանդերձ զինուորաւ պահապանաւ իւրով։ Վշտակի՛ց լեր իբր զբարւոք զինուոր Քրիստոսի Յիսուսի.եւ այլն։

Եւ զի երբեմն բազումք ի ժողովրդենէ գրին ի զինուորութիւն, յայնժամ Զինուոր ասին եւ ժողովրդականք, կամ աշխարհականք.


Խնում, խցի

va.

to cork, to stop, to bung;
to close, to shut;
to oppilate, to constipate;
— զբերան ուրուք, to put to silence;
— զպատուհան լսելեաց, to turn a deaf ear to, to refuse to listen.

· Calfa

NBHL (5)

ԽՆՈՒՄ φράσσω, -ττω, ἑμφράττω sepio, munio, constipo βύω obturo, obstruo καμμύω claudo συνέχω contineo. որ եւ ԽՑԱՆԵԼ, ԽՑԵԼ. Փակել եւ պատել ամենայն մասմբք. Կափուցանել. ցանկել. արգելուլ զամենայն անցս, եւ չթողուլ ծակ ինչ. խցել, խծկել. գոցել.

Խնու զլսելիս իւր, զի մի՛ լուիցէ տկարաց։ Զակն աղբար խնուցու։ Ամենայն բերան խցցի։ Խցին զբերանս առիւծուց։ Խցան աղբիւրք անդնդոց։ Զամենայն ջրհորս զոր խցին փղշտացիքն, եւ լցին զնոսա հողով։ Խցեալ է զականջս իւր։ Խցցինզդրունսքո։ Խցցէ զչարս ձեր.եւ այլն։

Յիմար է որ զիւր աղիւրն խնու, եւ յաղագսօտարին վիճի։ Նոյնժամայն եխից տէր մեր զբերանփորձչին. (Եփր. աւետար. եւ Եփր. համաբ.։)

Խցի զպատուհն լսելեացս իմոց առ բանիդ կենաց ընդունելութիւն. (Նար. ՟Ե։)

Խնու զբերանս հրէիցն. (Երզն. մտթ.։)


Կախեմ, եցի

va.

to hang, to suspend;
to hang on, to attach to;
to hang up, to hook, to clasp;
— զբեւեռաց, to hang from a nail.

· Calfa

NBHL (15)

ԿԱԽԵՄ ԿԱԽԻՄ, կամ ԿԱԽԵԱԼ ԿԱՄ. ձ.չ. κρεμάω, ἑκκρεμάω, -ομαι , κρεμαννύω, -υμι suspendo, pendeo, dependeo եւ այլն. Կապեալ թողուլ կամ մնալ ի բարձր վայրի ընդ մէջ օդոյ. խեղդ արկանել. խաչել. եւ Ի կապ թողուլ կամ մնալ հաստատել, իլ. կապել, իլ. ունել զկապակցութիւն. յենուլ. յարիլ. կախել, կախուիլ, փակչիլ, կապուիլ. ... Ստէպ պատմական խնդրով՝ եւպէսպէս առմամբ. զոր օրինակ,

Կախել զոք, կամ կախիլ եւ կախեալ կալ ուրուք զփայտէ, զկաղնվոյ. զմիոյ ձեռանէն։ Զծերս խակեցին զբութաց. զմանկուսն զստեանց կամ զպարանոցէ մարցն։ Անօթ զչորեցունց տտնոց կախեալ յերկնից։ Տեսին կախեալ զգազանն զձեռանք նորա։ Խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն։ Զմարմինս նոցա կախեցին զպարսպէն։ Կախեաց զնիկանովրայ զգլուխն զբարձրամուր աշտարակէն յանդիման ամենեցուն։ Ցից մի, կախել զնմանէ անօթ ինչ. եւ այլն։

Եւ նմանութեամբ.

Գիր զգրոյ կախելով՝ անաշխատ բերելով զհեգենայն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Յոյս մեր է այժմ զքրիստոսէ կախեալ. (Լմբ. պտրգ.։)

Եւ եւս յայլ եւ այլ հոլովս՝ իրական կամ նմանական նշանակութեամբ.

Կախեցին ի վերայ ջրբղխին։ Կախեաց զերկիր ի վերայ ոչնչի։ Կախեցաւ ընդ երկինս եւ ընդ երկիր։ Զկապարճս կախէին ի պարիսպս քո։ Կախեցին զգլուխն ի պարսպէ անտի։ Կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա։ Յայս երկուս պատուիրանս կախեալ կան։ Ի մեզ են կախեալ ոգիք նոցա։ Կախել ընդ պատուհանն, ընդ պարիսպն։ Ի ցուոցն կախեցին զնոսա.եւ այլն։

Առ ստորին կողմամբ պճղնաւորին կախէին ոսկի նռունք. (Փիլ.։)

Կախել ի բարձրավանդակ, ի խաչափայտն. (Ճ. ՟Ա.։ Սարգ.։)

Զտախտակն դատաստանի ունին յաջակողմն կախեալ ի վերայ բարձիցն. (Լմբ. պտրգ.։)

Թողեալ զամենայն ինչ՝ զնովաւ կախեցան. (Լմբ. սղ.։)

Ջահք ի բարձանց ի քեզ կախեալք անշիջական. (Երզն. ոտ. երկն.։)

Խարիսխն ի նաւէն ի խոնարհ կախիցի. (Եփր. եբր.։)

Կախէին բեռն գրաստուց. (Նեեմ. ՟Ժ՟Գ. 15։)

Կարօղ է կախել նոցա բեռինս ծանրութեան. (Ագաթ.։)


Կական, ի, աց

s.

loud lamentation, grievous complaint, crying, whining, howl, shriek;
— բառնալ, to lament or cry loudly, to utter or set up loud shrieks cries, to mourn, to bewail or weep aloud, to complain, to moan, to wail, to squeak, to whine, to howl, to shriek.

· Calfa

NBHL (4)

ԿԱԿԱՆ κραυγή, κλαυθμός clamor, vociferatio, ploratus, lamentatio. բայիւ κράζω vociferor. որ եւ ԿԱԿԱՆՈՒՄՆ. Ճիչ, գոչիւն լալեաց. ձայն հեկեկանաց. ողբումն՝ մեծաձայն. աշխար. գոռում գոչում.

Կական բարձ ի ձայն մեծ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 4։)

Կական (կամ զկական) բարձեալ լտյր դառնապէս. (ՃՃ.։)

Իջւսեցէք յարմար ձայն կականաբար. (Գանձ.։)


Կականեմ, եցի

vn.

cf. Կական բառնամ.

· Calfa

NBHL (6)

ներգործական բայ չէզոքական բայ ԿԱԿԱՆԵՄ ԿԱԿԱՆԻՄ, եցայ. ձ. κράζω vociferor κλαυτθμόν ἁναλαμβάνω ploratum assumo φρυάττομαι fremo. Կական բառնալ. Ճչել. աշխարել. ողբալ դառնապէս.

Զձայն բարձեալ կականէին. (Ողբ. ՟Ե. 13։)

Կականէր եւ ողբայր զկորնթացիս. (Կանոն.։)

Բազում որբք կականին դառնապէս. (Եղիշ. միանձն.։)

Կականելովն՝ զհայրական գութ նորին շարժել. (Լմբ. սղ.։)

Մեծ վստահութեամբ առ սուրբ մայրդ կականիմք. (Տաղ.։)


Ըմպեմ, արբի, ա՛րբ

vn.

to drink;
— անյագաբար, — eagerly, greedily;
— սաստիկ յոյժ, — hard or deep, — like a piper, to tipple, to tope to be a hearty toper;
— ի կենդանութիւն թագաւորի, — the king's health;
— ի յաջողութիւն..., — to the success of;
գան —, to receive a thrashing, a blow;
ապտակ —, to be struck in the face;
զջուր գնոյ —, to obtain water by dint of money, to pay for water -;
որ ընպէ զանօրէնութիւնս հանգոյն ըմպելւոյ, who drinks iniquity like water;
տուր ինձ —, give me ... -;
cf. Արբեալ, cf. Արբենամ.

· Calfa

NBHL (8)

ԸՄՊԵՄ πίω, πίομαι, πίνω bibo, poto գրի եւ Ըմբել՝ նովին հնչմամբ. (արմատն է ումպ, եւ արբ). Առնուլ ի պէտս զովացման զջուր, կամ զգինի ի պէտս ստամոքաց եւ ի զուարթութիւն, եւ այլն. վասն որոյ Արբեալ՝ անխտիր է Ըմպեալ եւ Արբեցեալ. խմել .... (սանս. ամպու, ջուր)

Ըմպել ջուր ի գետոյ։ Ոչ գտանէին ջուր ըմպելոյ։ Կերան եւ արբին։ Արբ ի գինւոյն, եւ արբեցաւ։ Արբից. եւ ասէ ցիս, ա՛րբ։ Զջուր մեր գնոյ արբաք։ Արբցեն զարիւն նոցա իբրեւ զգինի։ Արբեր ի ձեռանէ տեառն զբաժակն բարկութեան նորա։ Գինի եւ օղի մի՛ արբցէ։ Զբաժակս ըմպիցէք։ Եւ ի բաժակէն արբցէ։ Ահա այր կերօղ եւ արբեցօղ (այսինքն ըմպօղ). եւ այլն։

Նա՝ որ ի բուն իսկ երկեղէն չարբ (զգինի), զիա՞րդ յետ երկեղին ըմպէր. (Կիւրղ. ծն.։)

Եթէ ոչ էր արբեալ կրկնակի քացախ զանդեալ ընդ լեզւոյ. (Նար. ՟Հ՟Ե։)

Զփրկականն ըմպեալ զբաժակ. (Շար.։)

Ըմպեաց զսուրն, եւ արբեցաւ. (Մխ. երեմ.։)

Ըմպեսցեն զբաժակ բարկութեան. (Լմբ. ամովս.։)

Ի հրէից հնգիցս՝ քառասուն՝ միով պակաս արբի. յն. առի. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 24։)


Ընդ

prep.

to, at, towards, by;
through;
among, in the midst, into, in;
with;
for;
under, below;
upon;
soon, as soon as;
in the place, instead, of;
հայել — երկինս, to look at the sky;
թագաւորել — նորա, to reign instead of him, to succeed him;
տուր — իմ եւ — քո, give for me and for you;
— աղօտ, obscurely;
— ամենայն, totally, in all;
— ակամբ հայել, to look upon one with an evil eye or with aversion;
— ձեռն, with or by the hand;
— մէջ, in;
into, inside, in the midst;
through;
— մէջ կարել, to split, to. pass or go across;
— աջմէ, to the right;
— գիրկս մտանել, to draw the bow strongly;
— ժամս ժամս, sometimes;
— խաբս, fraudulently, erroneously;
— խազ, կատակս, ludicrously, facetiously;
— այր եւ — կին, as much the man as the woman;
— ծառով, under a tree;
փոխանակ — այնր, for it;
— մի բերան, with one voice, unanimously;
դիր զգիրսդ — այլս, put these books with the others;
եկ — իս, come away with me;
— անցանելն, going along;
— ո՞ր ճանապարհ, by what road ? — արեւելս, towards the East;
— ամենայն երկիր, in all countries;
անցանել — Կարին, — այն, to pass through Erzerum, to go that way;
— ջուր եւ — ցամաք, by sea and land;
— երկինս եւ — երկիր, between heaven and earth;
— հեծեալ եւ — հետեւակ, between cavalry and infantry together;
— աւուրսն — այնոսիկ, — ժամանական — այնոսիկ, — այնու ժամանակաւ, in those days, at that time;
— շատ եւ — փոքր, more or less, a little more, a little less;
— այս եւ — այն, between this and that;
altogether, unitedly;
ընկենուլ — պատուհանն, to throw out of window;
— ամենայն տեղիս, every where;
— մահճօք, under the bed;
— երկնիւք, under heaven;
— իւրեւ or իւրեաւ, under him;
— պատրուակաւ, under pretence;
— առաւօտն, այգն, at break of day;
— երեկս, երեկոյս, or երեկոյն, towards the evening;
մեկնեցաւ — լուր համբաւոյ գալստեան նորա, he set out on the report of his coming;
— հակառակն, on the contrary;
cross-wise;
— միտ ածել or հարկանել, to think, to reason in one's mind;
— ոտն հարկանել, to trample under foot;
— թիւ մտանել, to be reckoned among;
— ամս տասն, during ten years;
եօթանասուն եւ հինգ ամք — ութ հարիւրով, eight hundred and seventy five years;
— փթթելն եւ գօսասցի, it will fade as soon as it uncloses.

· Calfa

NBHL (39)

ԸՆԴ. σύν, μετά cum վերջահոլով տրական խնդրով, իբր Հանդերձ. ի միասին. զոյգ. կից. առընթեր. հետ, հետը.

Ստէպ բերէ եւ զնշանակութիւն գործիականի, կամ բացառականի, կամ ներգոյականի, կամ տրականի՝ պէսպէս ոճով. διά, δι’ per եւ այլն.

Հայել ընդ իս, ընդ նա, ընդ արեւելս։ Սկսաւ ասել ընդ ժողովուրդսն։ Ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։ Գնաց ընդ իւր կողմն։ Թքանել ընդ երեսս։ Հարկանել ընդ գլուխն։ Խորհէին կամ վիճէին ընդ միմեանս։ Զարմանային ընդ վարդապետութիւն նորա։ Բեւեռեա՛ ընդ երկիւղ քո.եւ այլն։

Ներգոյ. առաւել ի ժամանակականս, եւ ի դերբայս. զոր օրինակ.

Ա՛ռ մի ի կորից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Տացէ անձն ընդ անձին, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Թագաւորեաց Յովրամ եղբայր նորա ընդ նորա։ Եւ զայն առեալ՝ տացես նոցա ընդ իմ եւ ընդ քո.եւ այլն։

ԸՆԴ. (նախադրութիւն). լծ. յն. անդի, կամ անդ՝. ἁντί, ἁντ’, ἁνθ’ pro, loco, vice Սեռական խնդրով, իբր Փոխանակ. փոխան. ի տեղի.

Եւ ամենայն Երուսաղէմ ընդ նմա։ Բազմեսցին ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ եւ ընդ Յակովբու։ Եւ եղեւ ընդ հրեշտակին ընդ այնմիկ։ Եւ այնոցիկ որ ընդ նմայն էին։ Եկին ընդ մեզ.եւ այլն։

Եւ ընդ բանին յարուցանէր. (Շ. խոստով.։)

Ոչ արարին ողորմութիւն ընդ տանն յերոբովամայ ... ըստ ամենայն բարութեանն՝ զոր արար ընդ Իսրայէլի. (Դտ. ՟Ը. 35։)

Խռովեալք ընդ բանին։ Զգեցաւ մազեղէնս մերկ ընդ անձինն. այսինքն ի վերայ մարմնոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե. եւ ՟Լ՟Ը։)

ԸՆԴ. առընթեր բացառականի՝ տայ զզօրութիւն իմն ներգոյականի. զոր օրինակ.

Կամ իբր Ի, բացառականի.

Յայտ արար՝ թէ ընդ տկարութենէ մնաց սպանանելն արդեմբք. (Լմբ. աբդիու.։)

Զովասջիք ընդ ծառովս։ Հնազա՛նդ լեր ընդ ձեռամբ նորա։ Նստաւ (էշն) ընդ Բաղաամաւ։ Ընդ յարկաւ։ Ընդ թեւովք։ Այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինեւ զինուորս.եւ այլն։

(Դեւք) ընդ մեօք միշտ գնան ի կենցաղս. (Լմբ. սղ.։)

Ընդ ամենայն ջերմագութ հարամբ անցանէ այս բան. այսինքն զամենայն հարամբ. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Տե՛ս ո՛րչափ բազմութիւն աստեղաց են յերկինս, եւ ընդ ամենեսեան ոչ են բաւական լուսաւորել զտխուր տրտմութիւն գիշերոյն. (Վեցօր. ՟Զ։)

Ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէ։ Յիսուս գնաց ընդ նորա։ Եկին ընդ իս եւ սոքա։ Ընդ միմեանս վիճէին։ Խորհէին ընդ միմեանս։ Ընդ սիրելիս մեր՝ ընդ Բառնաբայ եւ ընդ Պօղոսի. յն. ընդ սիրելեաց մերոց եւ այլն։ (Այլ զի մի՛ շփոթեսցի ընդ սեռ". հոլովոյ, ընդ սիրելիս ասի խորհրդով)։

ԸՆԴ. (նախդիր՝ նշանակութեամբ նախադրութեան). σύν cum Հանդերձ. ի միասին. զոյգ. հետ, հետը.

Ընդ դասս երանելի վկայից։ Ընդ երկնային հոգեղինաց դասքն այսօր տօնեմք։ Ընդ հրաւիրեալսն ի կոչումն։ Ընդ սուրբս քո դասեա՛, եւ ընդ արդարսն պսակեա՛. (Շար.։)

Խորհեցաւ Դաւիթ ընդ Նաթան. (Լմբ. սղ.։)

Ընդ խաղ. ընդ կատակս. ընդ խաբս, եւ այլն։

Ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց. (Մտթ. ՟Բ. 12. ( ուրիշ ճամբով, ուրիշ ճամբէն )։)

Խօսին իբրեւ ընդ մի բերան։ Ընդ մի բերան զհրամանն գովէին. (՟Գ. Թագ. ՟Ի՟Բ. 13։ ՟Գ. Մակ. ՟Ե. 11.) որ եւ ասի՝ Ի միոջէ բերանոյ. մէկ բերնով, մէկ բերան.

Ընդ ամենայն տեղիս է տէրութիւն նորա. իբր յամենայն տեղիս. (Սղ. եւ այլն։)

ԸՆԴ, ԸՆԴ. Կրկնութեամբ՝ նշանակէ Ընդ մէջ, ի մէջ.

Ուխտին ընդ իս եւ ընդ ամենայն երկիր։ Մի՛ լիցի կռիւ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ընդ հովիւս իմ եւ ընդ հովիւս քո։ Ընդ իս եւ ընդ քեզ զի՞նչ է այն։ Եւ ահա է այն ընդ Կադէս եւ ընդ բարադ։ Կախեցաւ ընդ երկինս եւ ընդ երկիր.եւ այլն։

Երկար միջոց ճանապարհին ընդ նա եւ ընդ ամբոխն. (Խոր. ՟Ա. 10։)

Կամ իբր Միանգամայն. բոլորը մէկտեղ.

Աւետարանիչս զառաջին գնալ զօրականացն առ քահանայապետսն եւ զերկրորդս՝ ընդ մի պատմէ. իբր մի, կամ միանգամայն. (Սկեւռ. յար.։)

Ընդ ամենայն։ Ընդ բնաւ. (եւ այլն,)

ԸՆԴ ԱԿԱՄԲ ՀԱՅԵԼ. cf. ի բառն ԱԿՆ։

եւ մ. ԸՆԴ ԱՌԱՋ. Հոլովականն բառիս Առաջ. իբր. նխ. եւ մ. Յառաջս. ի դէմս. ընդդէմ։ Ուստի ԸՆԴ ԱՌԱՋ ԵԼԱՆԵԼ, ԵՐԹԱԼ ուրուք կամ ումեք եւ այլն, է Հանդիպել, պատահել, կանխել պատուով, եւ զդէմ ունել. դիմաւորել.

Ել յայէլ ընդ առաջ նորա։ Ելանիցէ ընդ առաջ իմ։ Որ առաքեացն զքեզ այսօր այսր ընդ առաջ իմ։ Ել Պտղոմէոս ընդ առաջ նորա զօրօք բազմօք։ Յոտն եկաց արքայ ընդ առաջ նորա։ Ուրախ եղեն ընդ առաջ նորա։ Ել արքայ սոդոմացւոց ընդ առաջ նորա։ Ընդ առաջ եղեն նմա հրեշտակք Աստուծոյ։ Ելին նմա քաղաքացիքն ընդ առաջ.եւ այլն։

Զյանձնառականն ընդ առաջ տանելով բան, ահաւասիկ եմ ես. (Յհ. իմ. ատ.։)

Այլ ո՛չ ընդ երկար կալաւ բարկութիւն քո. (Իմ. ՟Ժ՟Ը. 20։)

ԸՆԴ ՁԵՌՆ. նխ. Ի ձեռն. ձեռամբ, միջնորդութեամբ.

Հաշտութիւն խօսեցեալ ընդ ձեռն Սմբատայ ասպետի։ Ընդ ձեռն ո՛ր եւ է թագաւորի. (Խոր. ՟Գ. 58. 65։)

Ընդ ձեռն այդպիսի բանից. Ընդ ձեռն այսոցիկ, կամ այսորիկ. (Խոսրովիկ.։)


Ընդածին

cf. Ընդաբոյս.

· Calfa

NBHL (1)

cf. Ընդաբոյս. տե՛ս ի բառն ԸՆՏՈԾԻՆ։


Ընդարձակեմ, եցի

va. fig.

to dilate, to enlarge, to make greater, to increase, to augment, to extend, to prolong;
to disband, to relax, to spread, to widen, to reach, to stretch, to give ground, to amplify;
— բանիւ, to exaggerate;
to relax, to give repose to;
to tranquilize;
ընդարձակելով — զձեռն յօք or ումեք, to open the hand, to give freely, to be generous;
— ումեք, to give rest or repose, liberty, license.

· Calfa

NBHL (6)

πλατύνω, ἑμπλατύνω dilato ἁνοίγω aperio Լայնել. բանալ. տարածել. համարձակ եւ ազատ առնել. անդորրացուցանել. դիւրել. ճոխացուցանել. թողացուցանել. լանցընել, մենծցընել.

Ընդարձակեսցէ Աստուած Յաբեթի։ Որ ընդարձակեաց Գադայ. (Ծն. ՟Թ. 27։ Ել. ՟Լ՟Դ. 24։)

Ընդարձակեցաւ բերան իմ ի վերայ թշնամեաց իմոց. (՟Ա. Թագ. ՟Բ. 1։)

Ընդարձակելով ընդարձակեսցես նմա զձեռն քո, կամ զձեռն քո յաղքատ եւ ի տառապեալ եղբայր քո. (Օր. ՟Ժ՟Ե. 8. եւ 11։)

Դաւիթ հարկանէր զքնարն վասն Սաւուղայ, զի ընդարձակեսցի նմա. (Մծբ. ՟Թ։)

Ընդարձակեա՛ զկապըն լեզուիս, բարբառեցո՛ ինձ ըզբարին. (Յս. որդի.։)


Ընդարմանամ, ացայ

vn. fig.

to grow stupid, numb, to fall asleep;
to be benumbed, dulled;
— ի ցրտոյ, to be benumbed with cold, to be frozen, to become torpid;
— աչօք յիմն, to gaze at, to stare at;
— զբաղանօք, to preoccupy one's self, to plunge in, to engulf one's self;
զբաղմակոյտ ոսկերաց նորա ընդարմացոյց, he has benumhed the multitude of his bones.

· Calfa

NBHL (3)

καταπλήσσω, -ττω, ναρκόω obstupeo, torpeo Զարմանալ յոյժ յոյժ. ապշիլ. թմրիլ, զըմբրիլ. կամ թառամիլ. լուծանիլ. լքանիլ. անզգայանալ. անշարժ մնալ՝ յերեսաց երկիւղի, ցաւոց, թմրեցուցիչ իրաց. փատ կտրիլ.

Բազում սերմանիք ի բազում ամաց ընդարմացեալ կացին ընդ հողով անբոյսք. (Մամբր.։)

Ընդարմացեալ ի տգիտութենէ։ Աչօքն ընդ երեւելի վայելչութիւնս ընդարմանեալ։ Ընդարմացեալ եմք զբաղանօք աշխարհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Ընդդէմ, դինաց

adj. prep. adv.

contrary, opposed;
opposite, mimical;
unfortunate;
— պատասխանի, an adeguate or prompt reply;
against, on the contrary, the wrong side, outward, the wrong way;
before, in face;
— դառնալ, կալ, գտանիլ, հարկանիլ, to oppose, to resist, to counteract, to make head against, to cope with;
— յառնել, to rise up against;
to combat;
— գանձանակին, opposite the money-box;
վէմ — դնել դրամ, to place a stone against the door;
զդուրս — դնել, to close the doors;
բանիցն — բերել, to reply opportunely, to respond;
— եղեւ նոցա իրն, they succeeded badly in that affair;
յետս — ընթեռնուլ, to cavil, to sophisticate;
instead otherwise, on the contrary;
— հակառակութիւն, cf. Ընդդէմդարձութիւն.

· Calfa

NBHL (25)

Ոչ կարացին տալ պատասխանի ընդդէմ Յոբայ. (Յոբ. ՟Լ՟Բ. 3։)

Ընդդէմ է բարւոյն՝ չար։ Հարկեցայց զընդդէմսն ասել։ Զի մի՛ բարիքն փոխեսցին առ ընդդէմս։ Յընդդիմացն յորժամ մի ինչ ի դուրս ելցէ, զհետ մտանէ միւսն. (Փիլ.։)

Զընդդէմսն գործեալ իմաստնոյն։ Զընդդէմսն քեզ գործեցի։ Մի՛ մատուսցես բան ընդդէմ՝ ահեղ. (Նար.։)

Ընդդիմացն փոխանորդութեամբ փոփոխեալ լինի։ Ընդդիմօքն խառնեալ ի միասին որակութեամբք։ Խառնեալ ի ձեռն ընդդիմացն. (Նիւս. կազմ.։)

Յընդդիմաց կողմանէ պատասխանի. (Լծ. ածաբ.։)

Հա՛ն զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց։ Ոչ ոք կացցէ ընդդէմ ձեր։ Եթէ բռնասցի մին, երկուքն կայցեն ընդդէմ նորա.եւ այլն։

Այդ խորհուրդ դարձեալ իմոց բանից ընդդէմ է. (Եղիշ. ՟Գ։)

Պօղոս բամբասելոյն ընդդէմ օրհնեաց. (Լմբ. ատ.։)

Եւս եւ ընդ մէջ արկանելով զայլ բառ, կամ կրկնելով զընդն.

Ոչ կարեմք մեք ընդ ճշմարտութեանն դէմ գործել ինչ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ցոյ՛ն ցուցանէ քեզ թշնամի, որ ընդ գանձիդ դէմ մարտնչի. (Երզն. ոտ. այբուբ.։)

Ընդդէմ լինէր սուրբ եպիսկոպոսացն. որոց բազում մեծարանս ցուցեալ. (Կորիւն.։)

Պշնուլ ընդդէմ սորա. (Լմբ. պտրգ.։)

Մարմնացելոյն ընդդէմ իբրեւ Աստուծոյ՝ ընդ աստղն ընթասցուք. (Ճ. ՟Գ.։)

Եւ անդէն աւետարանական բանիցն ընդդէմ բերեն, թէ ի գիշերի համբարձէ՛ք. (Յհ. իմ. եկեղ.։)

Զվարագոյր վերին կամարին՝ բանայր ընդդէմ Նախավկային. (Գանձ.։)

ԸՆԴԴԷՄ. մ. որպէս Հակառակ. եւ Փոխանակ. ըստ յն. լտ. ի բարդութիւնս, կամ ի բաղադրութիւնս բայից. ἁντι- re- կամ հյ. դիմա". հակա". փոխա". զոր օրինակ ասի.

Ընդդէմ չափել մեղացն՝ զուղղութիւնսն. (Ածաբ. մկրտ.։)

Կամեցար մահուանն մեր՝ պատիւ եւ փառս կշռել ընդդէմ. (Լմբ. սղ.։)

Դու ցրես զնետս չարութեանն՝ ընդդէմ կառուցեալ անուան սուրբ արձան. (Նար. խչ.։)

Ի միոջէ ի մասնէ դատին եւ ընտրեն զբոլորն, այլ ո՛չ յընդդիմէն՝ ի բոլորէն զմասն. (Փիլ. լին. ՟Գ. 3։)

Ո՛չ ամենայն իրօք՝ միասնաբար ասացեալքն՝ եւ առանձնաբար ասին. որպէս եւ յընդդիմէն, եւ ո՛չ ամենեւին առանձնաբար ասացեալքն եւ միասնաբար ասիլ կարօղ գոն. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Ո՛չ ի բաց բառնայ զմարդն. այլեւ զընդդէմն եւս, աճեցուցանէ. (Անյաղթ պորփ.։)

ԸՆԴԴԷՄ ԴԱՐՁՈՒԹԻՒՆ. Իբր Դիմադարձութիւն.

ԸՆԴԴԷՄ ՅԱՆԴԻՄԱՆ. Իբր Դէմ յանդիման.


Ընդդիմախօս

adj.

cf. Ընդդիմաբան.

· Calfa


Ընդդիմախօսեմ, եցի

vn. va. cf. Ընդդիմաբանեմ.

· Calfa


Ընդդիմախօսութիւն, ութեան

s.

cf. Ընդդիմաբանութիւն.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ուրեք զանամօթութիւն հրէիցն ըմբերանէր զընդդիմախօսութեանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Խստութիւն, ութեան

s.

hardness;
stiffness;
roughness, harshness, asperity, austerity, rigidness;
rigour, severity, cruelty, inclemency, inflexibility;
— սրտի, obduracy, hardness of heart;
— բարուց՝ օրինաց, severity of customs, of laws;
— կարծեաց, too great austerity of morals, puritanism;
— որովայնի, tightness of the bowels, costiveness, constipation.

· Calfa

NBHL (12)

Որպէս ոսկրն՝ որ խստութեամբն պնդէ զթուլութիւն մսոյն. (Բրսղ. մրկ.։)

ԽՍՏՈՒԹԻՒՆ. Պակասութիւն մեղմութիւն. բարկ եւ սաստիկ գոլն յո՛ր եւ է կարգի. սաստկութիւն կրից կամ բարուց. Բռնութիւն դժնդակութիւն կրից կամ բարուց. բռնութիւն. դժնդակութիւն. դառնութիւն. բարկութիւն.

Ես եմ առաքեալ առ քեզ խստութեամբ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 6։)

Խստութիւն խստութեամբ ոչ մղի, այլ՝ զգօնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Աստուած քաղցրութեամբ հարցանէր, իսկ նա խստութեամբ եւ լրբութեամբ առնէր զդատաստանի. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Կամ իբր Խստասրտութիւն, եւ խստապարանոցութիւն.

Կակղասցին ի խստութենէ անտի իւրեանց. (Մծբ. ՟Ժ՟Ե։)

Խստութիւն անձրեւոյ։ Խաւար խստութեան։ Եկեսցէ ի վերայ ձեր սով խստութեամբ։ Գործ խստութեան։ Զայս խստութեան տանջանս մարմնոյ. (Ես. ՟Դ. 6. ՟Ե. 30. ՟Ը. 21։ Օր. ՟Ի՟Զ. 6։ ՟Բ. Մակ. 34։)

Խստութիւն ծովու. (Վրք. ածաբ.։)

Սաստկագոյնս նեղեալ հարկաց խստութեամբ. (Խոր. ՟Ա. 13։)

Սպեղանին խստութեան գիրաց. (Նար. մծբ.։)

Սաստիկ լալովն ... խստութեամբ ողբալոյն. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Խտրեմ, եցի

va.

to distinguish, to discern, to make a difference;
to observe rigorously or scrupulously;
— զբարեկամն ի մարդելուզէ, to distinguish a friend from a fawner.

· Calfa

NBHL (5)

Ամենայն ինչ՝ որ ի սպանդանոցի վաճառի, կերայք, եւ մի՛ խտրէք վասն խղճի մտաց։ Որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ, դատաստանս անձին իւրում ուտէ եւ ըմպէ, զի ոչ խտրէ զմարմինն տեառն. (՟Ա. Կոր. ՟Ժ. 25։ ՟Ժ՟Ա. 29։)

Զորս ըստ պատկերի աստուծոյ եղեն, կանոնաւ խտրէ։ Ոչ խտրեցի զմանունս փոքունցն յանցանաց՝ իբր անվնասակարք վարկանելով. (Նար. ՟Հ՟Ե. եւ ՟Ժ՟Թ։)

Եթէ զանօրէնութիւնս խտրիցես, ո՞ կարէ ժուժկալ լինել առաջի քո. (Սեբեր. ՟Թ։)

Ոչ զեթովպացին խտրէ։ Խտրել զմեղս։ Յաճախել ի չար գործս առանց խտրելոյ։ Խարելի գործ (այսինքն զգուշալի). (Լմբ. ստիպ.։)

Մեծապէս խտրեաց ընդ միտս իւր. իբր խտրանս կամ չար գուշակութիւն համարեցաւ։


Խրամատեմ, եցի

va.

to breach;
to break, to defeat, to disperse;
to exterminate;
— զհամբաւ լաւութեան, to diffame, to destroy one's reputation.

· Calfa

NBHL (2)

διακόπτω, ῤηγνύω, -νυμι disrumpo, findo, reseco, decido, frango. Խրամ հատանել. խրամահատ լինել. պատառել, հեղձուլ, խորել, բանալ զտեղի փակեալ կամ ցանկ, զպարիսպ. քակել. խախտել. լուծանել. (լծ. արաբ. խարմ, խարէ, խարէպ, խարգ. եբր. ֆարաձ. իբր հերձուլ) պատռել, ճղքել.

Խրամատել զցանկ հաւատոց, կամ օրինաց, կամ զօրէնս. (Արշ.։ Շ. թղթ.։ Լմբ. պտրգ.։)


Զինուորիմ, եցայ

vp.

to take up arms, to fly to arms, to arm one's self;
to oppose;
to take up the profession of arms;
ո՞սք երբեք զինուորիցի իւրովք թոշակօք, who goeth a warfare any time at his own charges ? զի գու զինուորիցիս նոքօք զգեղեցիկ զինուորութիւնն, that thou by them mightest war a good warfare.

· Calfa

NBHL (4)

Ո՞ ոք երբէք զինուորեցի իւրովք թոշակօք. (՟Ա. Կոր. ՟Թ. 7։)

Աշակերտութիւնք կրօնաստանաց ... Տեառն զինուորեալք։ Մատուցեալ ի յօգոստաբնակ ... պալատ՝ զինուորէր. (Նար. ՟Հ՟Բ. եւ Նար. խչ.։)

Ի բաց մերժիլ ի մարմնաւոր ցանկութեանցն, որ զինուորին ընդդէմ ոգւոց. (՟Ա. Պետ. ՟Բ. 11։)

Բամբասաւորօք զինուորեալ նետիւք. (Նար. ՟Խ՟Ը։)


Զինչպիտութիւն, ութեան

s.

caprice, whim, freak, humour, fantasy;
ի կամս անձին զինչպիտութեան բերիլ, to follow one's own caprice or fancy;
թողուլ զոք ի կամս անձին զինչպիտութեան, to leave one to his ways or caprices.

· Calfa

NBHL (1)

Ի կամս անձին զինչպիսութեան բերեալ՝ ոչ անսայր բանի խրատու աներոց իւրոց։ Զկամս անձանց զինչպիսութեան իւրեանց կատարել։ Ելեալ գնացին ի կամս անձանց զինչպիտութեան իւրեանց. (Յհ. կթ.։)


Զկծեցուցանեմ, ուցի

va.

to displease, to vex, to trouble, to offend, to chagrin;
to nettle, to sting, to peck at;
զկծեցուցից եւ ես զձեզ բանիւք, I will sting yon with my words.

· Calfa

NBHL (4)

παροξύνω, παροργίζω exacerbo ἑνάλλομαι insilio, insulto Տալ զկծիլ կամ զգածիլ դառնութեամբ. կծանել. կսկծեցուցանել. զայրացուցանել. դառնացուցանել. կճել, սիրտը ծակել՝ էրել՝ խշխշցընել, թթուեցնել.

Զկծեցուցից եւ ես զձեզ բանիւք. (Յոբ. ՟Ժ՟Զ. 5։)

Եւ Մաղաքիա, թէ որ զկծեցուցանէիք զԱստուած բանիւք ձերով, եւ ասէիք՝ թէ ի՞ւ զկծեցուցաք զնա. (Ոսկ. ես.։)

Շատխօսութեան հոսանք իբրեւ յաղբերէ դիմեն, որպէս ասաց ոմն ի հնոցն, եւ զկծեցուցանեն զամենայն գիներբուս եւ զհրապարակս. (Խոր. ՟Բ. 89։)