Your research : 39 Results for գործած

Entries' title containing գործած : 6 Results

Definitions containing the research գործած : 957 Results

Սիտղ

s.

water-pot, bucket.

• = Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

• . անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։


Սկիւռ

s. zool.

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

• «ազնիւ մորթով մի անասուն է. թրք. սընճապ, ֆր. écureuil». հնից չէ ա-ւանդուած. գործածական է միայն արդի գը-րականում։


Սնդմայ, ից

cf. Կապանք.

• = Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սոթ

adj.

firm, solid.

• «պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

• , ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• «փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Ռահան, ի

s. bot.

s. bot. basil;
սուտ —, mercury, dog's caul.

• «անուշահոտ մի բոյս. basilicum» Բժշ. Տօնաց. յետնաբար ռէհան Թլկր. 25. նոր գրականում գործածական է ռեհան ձե-ւով։

• ՓՈԽ.-Ուտ. irehan «ռեհան»։ Մեզանի՞ց են վրաց. რეჭანი րեհանի (ե-ի պատճա-ռաւ) և էնկիւրիի թրքաց և թրքախօս հայոց ու յունաց մէջ գործածական ərahän հոմա-նիշը (Բիւր. 1898, 789), նախաձայն օ-ի պատճառաւ, որ հայկական յաւելուած է։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


Սաբաւովթ, այ

cf. Սաբաւօթ.

• (սեռ.-այ. յետնաբար կայ գրուած սաբաւօթ) «Երկնային զօրութիւննե-որ, Զօրք». իբրև Աստուածային վերադիր քանիցս անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ, հմմտ. Ա. թագ. ա. 11, Ա. եզր. թ. 46, Ես. ը. 18, որոնցից առնելով Ոսկ. ես. Կոչ 141. Կիւրղ. ես. Առ որս. ևն։-Ոսկ. ես. 222 իրար ետևից գրում է սաբայովթ և սաբաւ-ովթ, իսկ էջ 309՝ սաբաովթ։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• . (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• ԳՒՌ.-Մշ. սագ՛, յգ. սագ'եր «վանքի կը-տուրի թեք լանջերը». օր. Վանքի սագ'ի վրա նստուկ էր. (ուրիշ շէնքի համար չի գործածւում)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• «զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.


Սադիր

cf. Ծոթոր.

• . աոմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած են սադրել «յորդորել, հրապուրել, թելադրել, միջնորդել» Եւս. քը. Փարպ. Խոր. Նար. 165. Յհ. կթ. «թուել, հա-մարել» Իրեն. հերձ. 90, 176 (ՀԱ 1910, 305), չարասադիր Օրբ. հկճռ. ժբ. էջ 172. սադ-րանք Պտմ. աղէքս. սադրիչ Փարպ. Ղևոնդ։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool.

s. zool. francolin, heath-cock.

• ԳՒՌ.-Մշ. սալամ. գործածական է միայն սալամ-կաքվու պէս ման կիգ'ա ոճով


Սալար, սալարանի

cf. Սաղար.

• «ամբողջ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած միջին հյ. մատենագրութեան մէջ. Զտարին ու զօրն որ նա սալար լինի կեցել (Անսիզք 67). Նա սալար զգինն ի հետն թող բերէ (Անսիզք 69). Առնու ամէն մէկ զիր բաժինն սալար (Սմբ. դատ. 5ն)։


Սալոն, ի

adj.

foolish, mad.

• «խենթուկ, փախուկ, յիմար» Վրք. հց. ա. 350 (իբր մականուն կամ յատուև ա-նուն գործածուած)։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• . արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• = Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• , ի-ա հլ. «ոստրէ, գաղտակուր կամ նրա պատեանը» Եփր. մրգ. էջ 351-358 գործածուած 14 անգամ). նոյնը տիփ ձևով «խեցեմորթի խեցի կամ պատեան» Պիսիդ. Վեռօռ. 1103. «Զգաղտակուրսն, ւռոժամ լիւրեանց խեցեղէն տիփսն ամփոփին, ըս-տուգեալ ճարտարութեամբ բանան զնոսա»։


Տիտան, այ, ի

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• = Յն. Γιταν յատուկ անունից. սա Ուռա-նոսի և Գէայի որդին էր։ Իբրև յատուկ ա-նուն գործածել են Եւս քր. Խոր. ևն. փխբ. «հսկայք» իմաստով է նաև յն. օί Τιτανες, որից τιτανώδης «տիտանի պէս, կատաղի գեմքով», τιτϰνιϰός «տիտանկան» ևն։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

• Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վռզող

adj.

headlong, rash, bold, rebellious.

• «յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

• = Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։

• ՀՀԲ եբր. բատ «կտաւ» բառից է դնում (իմա՛ [hebrew word] bad, որ գործածուած է բնագրի հենց նոյն հատուածում)։ ՆՀԲ «իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մին-չև ի սրունս, կամ դիւպպան, դիւմպան»։ Հացունի, Պատմ. տարազի 118 տաւփ-հատ «ուղիղ կտրուած ներքուստ»։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

• «խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տախտապար, ի — արկանել

adj.

stretched on the earth;
ի տախտապար արկանել, cf. Տախտապարեմ.

• «փռել, գետնի վրայ պառկեց-նել». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն տախտապարել Եզեկ. լբ. 4 և ի տախ-տապար արկանել Ճառընտ.= Պտմ. ամաս. 69 ձևերի մէջ. ուրիշ գործածութիւն և վկա-յութիւն չկայ։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։

• ՓՈԽ.-Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Տանձ, ից

s.

pear.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տէր, տեառն, տերանց, տեարց

s. gr.

God, the Lord;
Sir, lord, master, Mister, Mr.;
possessor, owner, master;
Reverend, Rev.;
ով —, Lord! o Lord! good God! Heavens! goodness! good gracious!
— արքայ, Sire!
— իմ արքայ, o King! o Majesty!
— իմ, My Lord;
— թովմաս, Mr. Thomas;
Rev. Thomas;
— լինել, կալ, to be or become master of, to be lord over, to rule, to overcome, to master;
յամի տեառն, in the year of our Lord, Anno Domini;
յիս տէր, oh my lord! I pray you my lord! tell me my lord!
յի՛ս դարձ տէր, oh king hear us! — բայի, objective or accusative case;

• է աւելացնում նաև ալբան. δe «եռ-կիր»։-Տէր, պարոն և աղա բառերի իբրև պատուանուն գործածելու մասին 1856. 305-8 և 1858 ապրիլ, Արշալ. արրտ. թ. 574, 579, Մեղու 1858, թ. 11, 1859 թ. 2, 1860 թ. 86, Բիւր. 1899, էջ 457։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տէր, Մրղ. տէր, տէ՛յր, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ռէր (Սչ. միայն տանը տերը ձևի մէջ. ուրիշ տեղ չկայ). Հճ. դէյ, Զթ. դէյ, դէր, Սվեղ. ռիր, Ղրբ. տար, տա՛րը, Ագլ. տայր.-Մժ. mդի «քահանայ», Ակն դէրդըրնաք «տէրտէր-ներ», դիւրիւթիւն «հոգատարութիւն, խը-նամք»։-Նոր բառեր են անտիրական, անտի-րու, անտէրտէր, տիրացու (հմռ. տացու), տերաթաղ, տէրակին, տէրէցտէր անել, տէր-ողորմեա «համրիչ», տէրտէրակին, տէրտէ-րացու, տիրաձայն, տիրամեռ, տիրատր, տի-րուկ, տիրունի։-էնկիւրիի թրքախօս հայե-րըն ունին deratsu «տիրացու» (Բիւր. 1898, 865), ուր ձայնաբանական տեսակէտով հե-տարռօրական է ց ձայնի ts դառնալը՝ փխ. s.-Արմաւիրի չէրքէզախօս հայերը գիտեն d'ender «տէրտէր», diracu, diranču «տի-րացու»։-Կարևոր ձև է տէրնդաս (Հճ. դէյէն ռէզ, որ գործածւում է «կաղանդ, նոր տարի» նշանակութեամբ), որ է միջ. հյ. տէրընդայս «տեառնընդառաջի տօնը». այս երկու հոմա-նեշների վկայութեան և ստուգաբանութեան համար հմմտ. Յայսմ. փետր. 14 (Եկին ի տեսանել զեկեալն ի տաճարն և միմեանց ձայն տուեալ ասէին։ Տէր ընդ առաջ. և այլք պատասխանեալ ասէին. Տէր ընդ այս) և Տաթև. ձմ. ժգ (Տեառնընդառաջ և տէր-ընդայս, զոր ծեքելով ասեմք տէրընդէս). տե՛ս և Նորայր, Բառ. ֆր. chandeleur.


Տի

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

• «օր». արմատ առանձին անգործա-ծական. կայ միայն երկտի «երկու օր» բար-դի մէջ, որ իբր նորագիւտ բառ մի քանի անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. փի-ւիպ. 380, 439, Կող. 537, Եփես. 813, 895. 942. այս բոլոր տեղերում գրուած է «Մի օռ կամ երկտի և զերիր օր». նոյնպէս Ոսկ. փիլ. 347 ունի երկի, որ պէտք է կարդաւ երկտի։


Տիեզերք, րաց

s.

the universe, the whole world, the earth, macrocosm;
ընդ —րս, ընդ ամենայն or բնաւ —ս, ընդ ոլորտս —րաց, throughout the world, every where;
առնել —րս անապատ, to reduce the earth to a waste.

• , ի-ա հլ. (գործածուած է ան-եզաբար) «ընդհանուր աշխարհ, բոլոր եր-կիրները» ՍԳր. Կոչ. Եղիշ. որից բազմաթիւ բարդութիւններ, մանաւանդ յետնաբար. հին են տիեզերախօս Ագաթ. տիեզերական Ագաթ.։


Վայել

s. v. imp.

cf. Վայելք;
v. imp. վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

• (ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։


Վանգ

cf. Վանկ.

• «ոսկոր». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 37 և 282. «Տեսցեն զվանգս մարդ-ևան՝ յանցաւորացն». առնուած է Ես. կզ. 24 համարից, որ մեր Ոսկեդարեան թարգմա-նութեան մէջ այսպէս է. «Եւ տեսցեն զոսկե-ռոս մարդկան առ իս յանցուցելոց» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99)։

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։


Վանկ, ից

s. gr. mus.

sound, voice;
syllable;
tune.

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «գէշ, չար» Ծն. լէ. 17. Բ. մկ. է. 34. Ագաթ. Եփր. թգ. «անպիտան, ծոյլ, անարի, թոյլ» ՍԳր. Եղիշ. Փարպ. Խոր. որից վատիլ «կու-րանալ, աչքի լոյսը խաւարիլ» ՍԳր. Ոսկ. տիտ. Վեցօր. վատանալ «դանդաղիլ, ծուլա-նալ» Դատ. ժը. 8. Ոսկ. Եզն. վատախոռ հուրդ Օր. լբ. 31. Բուզ. Մծբ. Փարպ. վատա-մտիլ (չունի ՆՀԲ) Ոսկ. փիլ. 356. վատամահ Կիւրղ. թգ. վատշուէր (տե՛ս շուէր). վատա-կոխ «վատ ճանապարհ, որ ցեխոտ լինելով՝ անցնելը դժուար է» Կղնկտ. հրտր. Շհնզ. Ա. էջ 165 (հրտր. Էմ. 53 ունի վարակոխ). վա-տանշան Բուզ. Կոչ. Ոսկ. վատանուն Կոչ. Եզն. վատարի Եւագր. 333. վատասիրտ ՍԳը. Եւս. քր. ևն։ Նոր բառեր են վատաբանել, վատահամբաւ, վատատես։ Նոր գրականի մէջ արևելեանը գործածում է սովորական «յոռի, գէշ» նշանակութեամբ, իսկ արևմտե-անը «փոքրոգի, վատասիրտ, läche»։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• «հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

• «ձիու մի զարդ. թամբ կամ սա՞նձ». առանձին չէ գործածուած. որից ճսկիվարաւանդ «ոսկեղէն վարաւանդ ունե-ցող» Բուզ. դ. 12. Ոսկ. եփես. 769. վարա-ւանդասպաս «ձիապան, ձիավար, սանձա-կալ» Բուզ. ե. 43։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

• 312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է


Ցիր, ցրիւ

s. adj.

dispersion;
vast open space;
— or — եւ ցան, dispersed, scattered about, spread;
cf. Ցան;
ցիր ընդ ցիր լինել, to be dispersed, scattered about, spread over;
— եւ ցան մտօք absent-minded, distracted.

• «սփռուած, ցրուած» Ագաթ. Խոռ. «թափառական» Եփր. ծն. «թափթփած, և առնաև» Սեբեր. «անգայտ, նօսր, տարա-ծուած» Վեցօր. «ընդարձակ տեղ, տարա-ծեալ վայրեր» Բուզ. Նար. որից ցիր և ցան Կղնկտ. Յհ. կթ. Լծ. Եւագր. ցիր ընդ ցի։ Խոր. բազմացիր Նիւս. կազմ. ջրացիր Նար. 262. ցրել «ցրուել, քայքայել, փարատել» ՍԳր. Եզն. Կոչ. ցրիչ Փարպ. ցրումն ՍԳր. Ոսկ. ա. թես. Ագաթ. ցրօնք Խոր. ա. 5. Թը-րակ. քեր. ցիրապահակք Նար. առաք. 425 (չունի ՆՀԲ), ցրան «ջրից ցայտած կաթիլ-ները, ցալքուն» Պտմ. մծբ. 19. գնդացիր (նոր բառ)։ Այս արմատի սաստկականն է՝ ՉԲԻՒ Ճառընտ. Նչ. եզեկ. որից ցրուել ՍԳր. Զդիչ. Մանգ. ყրոփիչ Յհխ. Բրս. մրկ. ցրու ումն Վրդն. ծն. նոր գրականում գործածա-կան է միայն ցրուել, իսկ արևելեանի մէջ կայ նաև ցրել։


Ցնոր, ի

s.

belter.

• , ի հլ. (անեզաբար գործածուած) «երևակայութիւն, աչքին երևեցած բան, երազ, արհաւիրք» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւագր. Սեբեր. որից ցնորիլ «միտքը ցնդիլ, յիմա-րիլ» Ագաթ. Եզն. ցնորական Սեբեր. Ոսկ. մ. ա. 10. ցնորակոծ Կոչ. 312, 315 զնորե-ցուցանել Ոսկ. մ. ա. 6. Եւագր. խելացնոր Ագաթ. Փարպ. խելացնորեցուցանել Ագաթ. բազմացնոր Արիստ. աշխ. ցայգացնոր Սե-բեր. 150։


Ցփսի, փսւոյ

s.

serge, camlet stuff, woollen stuff;
cf. Խարազն;
— ազնիւ, shawl.

• «այծի մազից հիւսուած կոշտ կտոր» Եւս. պտմ. բ. 23. Յհ. կթ. Սիրաք խ. 14 Վրդն. պտմ.-նշանակութեան ճշտութեան համար հմմտ. Բրդեղէն ոչ զգեցաւ, այլ միայն ցփսիս, այսինքն մազեղէնս (Յայսմ. հոկտ. 23). Եպիսկոպոսին զաղտեղեալ ցըփ-սին, այս է զմազեղէնն (Յայսմ. յունվ. 18) գրուած է ցպսի «մսի վրայից հագնելու ճըզ-նաւռռաևան մացեղէն զգեստ» Առաք. պտմ. 195. ցսպի Տաթև. ամ. 669. նոր գրականում գործածական է միայն ցփսի ձևով և նշա-նակում է «շալ»։


Ւ՛

conj.

and.

գործածական չէ բառասկզբում. յետին տաղաչափների կողմից միայն՝ ւ-ով սկսող բառեր ունենալու համար՝ հնարուած են մի խումբ ձևեր. սրանք շինուած են՝ 1. հ-ով սկսող բառերի սկիզբը հ-ի տեղ դնելով ι. ինչ. ւիանալ<հիանալ Շնորհ. տաղ. ւիւանդ <հիանդ Գնձ. ւիւթ <հիւթ Գնձ. Նար. տաղ. ւիւծեալ<հիւծեալ Շար. ժմ. ւիւել <հիւսել Շար. տաղ. տվիւ<հովիւ Տաղ. հմմտ. նոյն։ պէս ւ տառի անունը՝ հիւն. 2. իւ-ով սկսող բառերի սկիզբը աւելացնելով ւ ինչ. ւիւղե-նի<իւղենի «ձիթենի» Նար. տաղ. յար. ւիւր<իւր Շնորհ. տաղ.։ Սրանցից դուրս գտնուած բառերը հետևեալներն են-


Փակ, ոյ, ի

s. adj.

fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.

• «գաւազան, ցուպ».. մէկ անգամ գործածել է Վրք. հց. ձ. «Ունէր աղաբա-ղովն և փոքր մախաղ՝ բաբելոնացի փա-կովք». (այլուր՝ ցուպ բաբելոնացի)։


Փահլ

s.

horse, stallion.

• «արու ձի». ունի միայն-ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. 240, հոմանիշների մի շարքի մէջ. «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիւար, գե-դազատ. այսոքիկ արականք են»։


Փաղ, ից

s. zool.

s. zool. phalarope, sea-duck.

• «կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։