• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ, Lag. Beitr. bktr. Lex. 29։-Հիւ-բըշ. 128 աւելորդ տեղն է յիշում բելուձ., gvamis «լուացքի մէջ գործածուած մի փոքր բոյս», հայերէն գոմէզ «խոտի տե-սակ» անգոյ բառի առթիւ։
• տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։
• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։
• ԳՒՌ.-Երև. գլգլիլ «հագուստի մաշուիլ, կտրտուիլ, քուրջ դառնալը»։