Entries' title containing գ : 6232 results

Մգլիմ, եցայ

vn.

to grow musty or mouldy, to mould;
to strive, to strain.

· Calfa

NBHL (1)

Ոչ ոգորիցի եւ ոչ ջանայցէ, եւ ոչ մգլիցի։ այլ դիւրաւ հեշտաւ իմն զմարմին թողուցու. իմա՛ առաւել՝ որպէս մագլցել, մաքառիլ։


Մելանագիծ

adj.

written, delineated with ink.

· Calfa


Մեծագանձ

adj.

very rich, wealthy, — opulent.

· Calfa

NBHL (3)

Մեհեանն որ ի նմա՝ մեծագանձ յոյժ։ Մեհեանն մեծագանձ՝ լի ոսկւով եւ արծաթով. (՟Ա. Մակ. ՟Զ. 2։ Ագաթ.։)

Մեծ իմն՝ մեծ իրք են գտանել մարդ հաւատացեալ. քան զամենայն գանձս մարդկան մեծագանձ երեւեցուցանեմ. (Կոչ. ՟Գ։)

πλούσιος locuples, dives πλουσιώτερος ditior. Բազմագանձ. ճոխ. հարուստ.


Մեծագեղ

adj.

very beautiful, lovely, graceful, charming.

· Calfa

NBHL (2)

Երեւելի գեղով. գեղեցիկ յոյժ. չքնաղ. խիստ՝ շատ աղուոր.

Գարունն իւրով մեծագեղ վայելչութեամբ։ Արեգական եւ լուսնի, որ զուգակիցք միմեանց մեծագեղն զարդուք. (Վեցօր. ՟Զ. ՟Ե. յորմէ եւ Շիր.։)


Մեծագին, գնոյ

cf. Մեծագնի.

· Calfa

NBHL (5)

πολύτιμος, πολυτελής pretiosus, sumtuosus. Ծանրագին. բազմագին. թանկագին. պատուական. ազնիւ. թանկ, սուղ.

Նարդեան ազնուի մեծագնոյ (կամ մեծագնւոյ). (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)

Նմանութիւն բիւրեղի մեծագնի. (Ճ. ՟Գ.։)

Մեծագին փոքրագինն լինի. (Սեբեր. ՟Գ։)

Յոսկւոյ ազնուէ, եւ յարծաթոյ մաքրագունէ, եւ ի մարգարտոյ մեծագնէ. (Մագ. ՟Ժ՟Ե։)


Մեծագնի, գնւոյ

adj. adv.

costly, very dear, most expensive, high-priced, too dear, precious, rich, magnificent, sumptuous;
dearly, at avery high price;
— մեծագնել, — վաճառել, to buy or sell dearly, at a high price.

· Calfa

NBHL (8)

ՄԵԾԱԳՆԻ. իբր մ. ի սեռականէ բառիս Մեծագին. μεγάλης τιμῆς pretio magno πολλοῦ multo. Մեծաւ գնով. մեծ գնոց. շատի՛, շատ գնով, սո՛ւղ.

Մարգարիտ մի պատուական մեծագնի. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Իւղ անոյշ եւ մեծագնի՝ ամանիւ ամփոփի։ Եթէ ոք զմեծագնինի խոտէ։ Եւ մեծագնի հանդերձից։ Մեծագնի ակամբք։ Որպէս ակունս մեծագնիս. (Նար. երգ.։ Բրս. հց.։ Արծր. ՟Գ. 9։ ՟Ե. 13։ Յճխ. ՟Ժ։)

Ունէր գիրք մի մագաղաթեայ մեծագնի. (Վրք. հց. ձ։)

Ետես հեղումն մեծագնին իւղոյն. (Զքր. կթ.։)

Մա՛րթ է վաճառել զդա մեծագնի. (Մտթ. ՟Ի՟Զ. 9։)

Վաճառեցաւ, եւ յոյժ դիւրագին, երեսուն արծաթոյ. այլ գնեաց զաշխարհ մեծագնի՛, իւրով արեամբն. (Առ որս. ՟Գ. յորմէ եւ Շ. թղթ.։)

Մեծագնից գնելով (ձեր զհարճս՝) մեծագնոց ստացուածոց. (Ղեւոնդ.։)


Մեծագլուխ

adj.

large-headed.

· Calfa


Մեծագնութիւն, ութեան

s.

preciousness, great worth.

· Calfa

NBHL (2)

Աման ինչ կնքեալ՝ նշանակիչ իմն է ներքնայնոցն մեծագնութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)

իբրու πολυτιμία pretiositas. Մեծագինն գոլ. արժելն բազում ինչ. պատուականութիւն. թանկութիւն. սղութիւն.


Մեծագոյն

adj. s.

greater, bigger;
major, elder;
maximum.

· Calfa

NBHL (9)

Երեք որդիքն յեսսեայ մեծագոյնք։ Երեքին մեծագոյնքն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 13. 14։)

Ի մեծէ, եւ յաւագէ, եւ ի մեծագունէ. (Առ որս. ՟Թ։)

Ի մեծագունէ (այսնիքն ի հոգեւոր) ախտէն են ապականեալ. (Ածաբ. աղք.։)

Մեծագունին մի՛ խանդալ ընդ փոքրագունին պատիւ. (Նանայ.։)

Գործովք մեծագունովք. փոխանակ գրելոյ՝ մեծագունիւք. (Թէոփիլ. պհ.։)

Տեսանե՞ս զարտաքին բազում մեծութիւնս, այլ ներքինն ե՛ւս մեծագոյն էր. (Իսիւք.։)

Յե՛ւս մեծագոյն լոյսն զմեզ եհան. (Խոսր.։)

Որպէս մեծատունն, զի մեծագոյն աղաչէր, թէ թերեւս հնար լիցի երթալ. (Երզն. մտթ.։)

μείζων, -ον major, -jus μέγιστος maximus. Առաւել կամ յոյժ մեծ յո՛ր եւ է կարգի. երիցագոյն. գերագոյն, եւ այլն. աւելի մենծ, մենծը.


Մեծագոչ

adj.

loud or highsounding, noisy, blustering, roaring, clamorous, vociferous, obstreperous.

· Calfa

NBHL (3)

Մեծագոչ ձայնիւ խոստովանէր զտէր մեր յիսուս քրիստոս. (Ոսկ. լս.։)

Մեծագոչ հնչմամբ աղաղակեմք. (Յհ. իմ. ատ.։)

Հրատարակեմք մեծագոչ բարբառով. (Ժող. շիրակ.։)


Մեծագործ

adj.

noble, generous, magnificent;
ostentatious;
grand, imposing, stately, superb, magnificent.

· Calfa

NBHL (5)

μεγαλουργός magnificus. Որպէս մեծ ինչ գործեցեալ կամ գործելի. երեւելի. հոյակապ.

Զմեծագործ եւ զբազմերախտ ի քրիստոսէ պարգեւեալ մեծ աւանդ. (Յհ. իմ. ատ.։)

Մի՛ ընդ վատ ծառայի՝ վասն մեծագործ հրամանի. (Սիր. ՟Լ՟Ե. 14. յն. վասն բազում գործոյ։)

ՄԵԾԱԳՈՐԾ. Որ գործէ զմեծամեծս. գործօղ կամ ստեղծօղ հրաշափառապէս.

Չփառաւորեցին զմեծագործն արարածոց. (Կիւրղ. ծն.։)


Մեծագործութիւն, ութեան

s.

magnificence, nobility, generosity;
sumptuousness;
munificent act.

· Calfa

NBHL (4)

μεγαλοργία magnificentia. Մեծ ինչ գործելն, եւ մեծ ինչ գործեալ. հրաշակերտութիւն.

Փառաւորեալ աստուած սքանչելի մեծագործութեամբ եկիր ի փրկել զարարածս քո. (Շար.։)

Զնշանացն ըստ կարգի ասէ մեծագործութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Տաճարին (երուսաղէմի) մեծագործութիւն. (Նիւս. կազմ.։)


Մեծագութ

cf. Բազմագութ.

· Calfa

NBHL (2)

Ոյր գութն է մեծ. բազմագութ.

Մեծագութ ողորմութեան նորա լինիմք փառաւորիչք. (Վեցօր. ՟Զ։)


Մեծագրեմ, եցի

va.

to esteem, to value, to prize or rate highly.

· Calfa

NBHL (2)

Մեծ ինչ գրել կամ համարել. յարգել.

Մեծագրեալ քո զմերն՝ վեհս գոհաբանիս. (Նար. ՟Ժ՟Է։)


Մեծագրոհ

adv.

crowding in, rushing on in crowds.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ գրոհ մեծ. խուռնընթաց, գունդագունդ.

Հոսէին մեծագրոհ դիմեցմամբ ի տես նոր արքային. (Բառ. ստեփ. լեհ.։)


Մեծազանգուած

adj.

very voluminous, bulky, large, enormous.

· Calfa


Մեծազգի, զգւոյ, զգեաց

adj.

of illustrious family or descent.

· Calfa

NBHL (5)

Որ է ի մեծ ազգէ. մեծատոհմ. մեծազարմ. ազնուական.

Մեծազգի եւ իմաստուն. (Ճ. ՟Բ.։)

Յայտնի եղեւ, թէ ազնուական է ի մեծազգեաց տոհմէ. (Եփր. ծն.։)

Եւ մեծազգի կանանց գուշակ՝ պճնողական (արուսեակն, որ է որպէս թէ հարսն). (Երզն. ոտ. երկն.։)

Գաւառատեարք, նահանգապետք, մեծազգեացք, եւ ամենայն ուխտք քահանայութեան. իմա՛, անձինք մեծազգի արանց, կամ ընթերցի՛ր, նահապետք մեծազգեացն։


Մեծազգութիւն, ութեան

s.

nobility, gentility, high lineage.

· Calfa

NBHL (2)

Մեծազգի գոլն. մեծատոհմութիւն. ազնուականութիւն.

Կամեցաւ կին առնուլ զսա վասն մեծազգութեան. (Վրք. հց. ՟Ը։ Տէր Իսրայէլ. փետր. ՟Ի՟Ը.։)


Մեծահոգի

adj.

magnanimous, generous.

· Calfa

NBHL (2)

Իբրու թէ մեծահոգին ոչ կենդանութեան իւրոյ յոժ փոյթ առնէ. (Արիստ. առաք.։)

Տան զաղջիկն հեթմոյ մեծահոգի հանճարեղ պատանեկի. (Վրդն. պտմ.։)


Մեծահոգութիւն, ութեան

s.

greatness of soul, high-mindedness, magnanimity.

· Calfa

NBHL (3)

ՄԵԾԱՀՈԳՈՂՈՒԹԻՒՆ ՄԵԾԱՀՈԳՈՒԹԻՒՆ. μεγαλοψυχία magnanimitas. իբր Մեծահոգիութիւն. մեծանձնութիւն. մեծախրհրդութիւն.

Առաքինութիւն բոլոր անձինն, արդարուըիւն, եւ ազատականութիւնն, եւ մեծահոգողութիւնն։ Մեծահոգողութիւն՝ առաքինութիւն անձինն, ըստ որում կարէ հանդուրժել բարեբախտութեան եւ վատաբախտութեան, եւ պատուոյ եւ անպատուութեան։ Հետեւեալ լինի մեծահոգութեանն՝ պարզութիւն եւ ճշմարտութիւն. (Արիստ. առաք.։ եւ Կիր. ՟ը. խհ.։)

Մեծահոգողութեան եւ ազատամիտ առաքինութեան կա՛լ օրինակ զառաքեալսն սուրբս։ Մեծահոգութեամբ անցասումն լինելով առ անարգօղսն, եւ անյիշաչար. (Ոսկ. գծ.։)


Մեծաձիգ

adj.

very extensive, very vast;
long-winded, diffuse, prolix, wordy;
— բանիւք, diffusely, prolixly.

· Calfa

NBHL (2)

Ձգեալ յոյժ յոյժ. երկայնատարած. լայնածաւալ.

Մեծաձիգ երկայնութեանն նոցա եդ սահման բովանդակիչ։ Բազում բանս մեծաձիգս երկայնատարածս։ Առ ամենայն մեծաձիգ ծոց աշխարհիս. (Վեցօր. ՟Ա. ՟Զ. (յն. այսչափ տարածեալ, կամ տարածութիւն։))


Մեծապարգեւ

adj.

very magnificent, very liberal, generous;
— առնել, մեծարել, to load with precious gifts;
— լինել յումեքէ, to receive magnificent presents.

· Calfa

NBHL (11)

Որ էր այր մեծապարգեւ եւ աղքատասէր. (Լաստ. ՟Ա։)

Մեծապարգե՛ւդ, տո՛ւր ինձ սակաւիկ. (Սարկ. աղ.։)

Հոգւոց մաքրութիւն կարկառու քեզ մեծապարգեւն. (Սեբեր. ՟Ժ։)

Զմեծապարգեւին աստուծոյ մեծ օգնականութիւն։ Մեծապարգեւիդ մարդասիրութիւնդ. (Փիլ. բագն.։ Խոսր.։ Մաշտ.։)

Եւ որպէս Այն ինչ, որ է մեծ պարգեւ կամ պարգեւական. առատապէս պարգեւեալ.

μεγαλόδωρος qui magna donat, munificus. Առատաապարգեւ. մեծաձիր. որպէս առատաձեռն, տուօղ մեծամեծ պարգեւաց.

Զմեծապարգեւն նորա շնորհս։ Մի՛ արտաքսիցես զմեզ յայսպիսի մեծապարգեւ շնորհէ։ Զաստուծոյ իմոյ մեծապարգեւ ողորմութիւնն։ Մեծապարգեւ փառօք դառնայ. (Դիոն. եկեղ.։ Խսոր։ պտրգ։ Ոսկիփոր.։ Ասող. ՟Բ. 2։)

ՄԵԾԱՊԱՐԳԵՒ ԱՌՆԵԼ. Պարգեւօք ճոխացուցանել։ (՟Գ. Մակ. ՟Զ. 10։)

ՄԵԾԱՊԱՐԳԵՒ ՄԵԾԱՐԵԼ. Մեծամեծ պարգեւօք պատուել. (՟Բ. Մակ. ՟Գ. 35։ Բուզ. ՟Գ. 10. 21։)

ՄԵԾԱՊԱՐԳԵՒՔ գ. cf. ՄԵԾԱՊԱՐԳԵՒՈՒԹԻՒՆ.

Յուսալ ի մեծապարգեւսն աստուծոյ. (Վրք. ոսկ.։ (տպ. ի մեծապարգեւն աստուած։))


Մեծարգեմ, եցի

va.

to honour, to respect.

· Calfa


Մեծարգի

cf. Մեծարգոյ.

· Calfa

NBHL (10)

αἱδεστιμότερος, μεγαλεῖος reverendus, venerandus, magnificus πολύτιμος pretiosus եւ այլն. Մեծապէս յարգի կամ արգոյ. որոյ յարգն է մեծ. մեծապատիւ. ակնածելի. պատկառելի. մեծ եւ պատուական. մեծագին.

Մեծարգի լինել կամ երեւել (անձին եւ իրաց). (Ոսկ. եփես. եւ Ոսկ. կողոս.։ Յհ. իմ. պաւլ.։ Կոչ. ՟Ժ՟Զ։)

Իջցուք ի տարապարտ հպարտութենէ՝ չունել զանձինս առ մեծարգիս. (Եզնիկ.։)

Առ ի՞նչ արդեօք զգինդսն մեծարգի համարեցաւ. (Եղիշ. դտ.։)

Մեծարգի զբանս ճշմարիտս առանց երդման՝ քան զստութիւն ամբարշտութեան. (Վեցօր. ՟Բ։)

Ովրիգենէս՝ մեծարգի եցոյց զեօթանասնիցն թարգմանութիւնս քան զայլոցն. (Շիր. քրոն.։)

Քան զորպիսի՞ մեծութիւն մեծարգի չիցէ պատիւս այս. (Սարգ. յկ. ՟Ա։)

Մեծարգի բան, կամ նիւթ, կատարումն, կամ պատիւ, կամ հայրապետ. (Պիտ.։ Գէ. ես.։ Լաստ. ՟Ի՟Գ։)

Կամ իբր մ. Մեծաւ յարգանօք.

Զհողեղէն բնութիւնս այնքան մեծարգի պատուել. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Մեծարգոյ

adj.

very respectable, estimable, reverend, venerable;
— լինել, to be held in high esteem, to enjoy the esteem of, to be much esteemed by;
— առնել, cf. Մեծարեմ.

· Calfa

NBHL (9)

Զի յոյժ մեծարգոյ էր այրն (դաւիթ), զնա ած վկայ մահուն եւ յարութեան. (Ոսկ. գծ.։)

Մեծարգոյ հայրապետին բարսղի։ Իմաստասէրքն մեծարգոյ. (Ճ. ՟Բ. Ը։)

Արարչին մեծարգոյ է մարդոյս բնութիւն. (Տօնակ.։)

Աճէ լինի ծառ մեծարգոյ. (Շ. խոստ.։)

Խաչն է պատուական եւ մեծարգոյ քան զամենայն անօթս փրկականս. (Շ. բարձր.։)

Շունչ (այսինքն հոգի) մարդոյ մեծարգոյ է եւ պատուական. (Վեցօր. ՟Թ. (յն. մարդն ազնուականութեամբ ոգւոյ գերագոյն է։))

Մեծարգոյ եցոյց զեղբայրսիրութիւնն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Որ ընչիւքն են թաթաւուչ, նոքին բարգաւաճեալք ցուցանին, եւ մեծարգոյք առ սիրելիս անյաղթ՝ ողորմութեամբ քո պահեցեր (զթագաւորն հեթում). (Տաղ.։)

Վարունկն մեծարգոյ քան զայլսն կարծէր զանձնէ վասն կանխութեանն. (Մխ. առակ.։)


Մեծարգութիւն, ութեան

s.

reverence;
authority.

· Calfa


Մեկնագոյն

adv.

cf. Մեկին.

· Calfa

NBHL (2)

ἀπλῶς . Պարզագոյնս. պարզապէս. յայտնապէս.

Մեկնագոյնս իմն ճառէ. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Մեհենագիրք, գրոց

s.

ancient codices, pagan archives;
hieroglyph.

· Calfa

NBHL (2)

Քուրմք ունէին զմատեանս ի մեհենագիրս. (Եւս. քր. ՟Ա։)

ἰεραί βίβλοι . Մեհենական գրուածք, մատեանք, եւ դիւան.


Մեղմագնաց

adj.

slow-paced.

· Calfa

NBHL (5)

Ուր իցէ մեղմ գնացք. հանդարտաքայլ.

Մեղմագնաց եւ հանդարտագնաց ոտիւք. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)

Սողելով մեղմագնաց քայլիւք մերձեցան ի պարիսպն. (Ճ. ՟Ա.։)

ՄԵՂՄԱԳՆԱՑՔ գ. Մեղմ ընթացք.

Կէսքն երագընթաց գնացիւք հասանեն միմեանց, եւ կէսքն մեղմագնացիւքն յամեն եւ անագանեն. (Շիր.։)


Մեղմագոյնս

adv.

cf. Մեղմ.

· Calfa

NBHL (6)

προσηνέστερος, -ον mitior, -ius. Առաւել մեղմ. թուլագոյն. թեթեւ. եւ Կարի մեղմով. մեղմագին.

Ատել հրամայէ զհայր եւ զմայր, զի սոցա սէրս՝ որ առ իմ սիրովն է, մեղմագոյն երեւեսցին, եւ իբր զատելութիւն թուեսցի. (Մեկն. ղկ.։)

Քանզի յոյժ կսկծեցոյց, արդ մեղմագոյն իմն կամի առնել զբանն։ Յառաջին թղթին մեղմագոյնս ճառէ վասն սոցին։ Մեղմագոյն եւս երեւեցուցանէր զանձն առ ամենեսեան, զի մի՛ ոք խրտուցանիցէ. (Ոսկ. ՟բ. թես. եւ Ոսկ. մ. ՟ա։ ի ճ.։)

Փոխարկեցեր զբնութիւն հրային՝ ի մեղմագոյն ցօղ երկնային. (Յիսուս որդի.։)

Այսքան մեղմագոյնս խօսեցաւ ընդ նոսա։ Ոմանք մեղմագոյնս, եւ ոմանք յանդգնագոյնս բարբառին։ Վարդապետեաց մեղմագոյնս ի ճահ նոցա եւ յօգուտ. (Իգն.։ Շ. մտթ.։ Նանայ.։)

Եւ վասն գալոյն ճշմարիտ հոգւոյն խօսեալ մեղմագոյն. (Գանձ.։)


Մեղուագործ, աց

cf. Մեղուաբոյծ.

· Calfa

NBHL (2)

μελιτούργος mellarius. Որ պահէ մեղուս մեղրագործս.

Երկրագործաց, եւ անդիորդաց, եւ մեղուագործաց. (Պղատ. օրին. ՟Ը։)


Մեղուագործութիւն, ութեան

s.

collecting, making honey.

· Calfa

NBHL (3)

Իբր Մեղրագործութիւն. մեղր կազմելն մեղուաց.

Մեղուագործութիւն յառաջ քան զմեղու յարմարապէ՞ս կարգիւն ասացին կատարիլ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Զառօրեայ փուշ ի ծաղկանցն նիւթ մեղուագործութեան փութան մատուցանել. (Եղիշ. դտ.։)


Մեղրագործեմ, եցի

va.

to make honey.

· Calfa

NBHL (3)

μελιτουργέω mel facio. Մեղր որպէս զմեղր գործել.

Զխորիսխ գեղեցիկ ստեղծանել՝ յոյժ սքանչելապէս մեղրագործեալ. (Փիլ. լիւս.։)

Զհեռաստան աշխարհս իբրեւ զմօտաւորս մեղրագործեցին (առաքեալք). (Եղիշ. դտ.։)


Մենանուագ

s. mus. solo.

· Calfa


Մետաղագործ, աց

s.

metallurgist.

· Calfa


Մետաղագործական, ի, աց

adj.

metallurgic.

· Calfa


Մետաղագործութիւն, ութեան

s.

metallurgy.

· Calfa


Մետասանվանգեան

adj.

hendecasyllable.

· Calfa


Մետաքսագործ, աց

s. adj.

silk-manufacturer, silk-merchant;
producing silk.

· Calfa

NBHL (2)

Զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ. (Խոր. ՟Բ. 20։)

Մետաքսագործ կերպասի (կամ կերպասուց). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մետաքսագործութիւն, ութեան

s.

silk-manufacture, silk-mill;
silk-husbandry, sericiculture.

· Calfa


Մերազգեայ

cf. Մերազնեայ.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զմերազգեայ ժողովուրդն. (Եւս. քր. ՟Ա։)


Մերկագլուխ

adj. adv.

bare-headed;
frankly, boldly, freely.

· Calfa

NBHL (2)

Ըստ յն. մերկ գլխով. այսինքն Համարձակ. անպատրուակ.

Յայտ յանդիման մերկագլուխ պատմեցէ՛ք։ Մերկագլուխ ազատադէս առանց պաճուճանաց զարդարութիւնս (կամ զճշմարտութիւնն) ցուցանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 9։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Մերկատիգ

adj.

hare-armed.

· Calfa


Մծղնագործութիւն, ութեան

s.

cf. Մծղնէութիւն.

· Calfa

NBHL (2)

Գործ մծղնէից. մծղնէութիւն. պղծագործութիւն. փծագործութիւն.

Մծղնագործութիւն, որ առաւել քան զամենայն մեղս, եւ սոդովմայեցւոց հրոյն արժանաւոր. (Կիր. ՟ը. խհ.։)


Մկնագի

s. bot. mouse-tail, myosurus, holoster.

· Calfa


Մկնագոյն

adj.

mouse-coloured.

· Calfa


Մղտագունութիւն, ութեան

s.

obscurity, darkness.

· Calfa

NBHL (2)

Մթագնութիւն. նսեմ գոյն.

Արծաթ՝ լուսափայլութեամբն, եւ անագ եւ կապար ըստ իւրեանց մղտագունութեանն. (Խոսր.։)


Մշտագիլ

adj.

perpetually rolling or turning round.

· Calfa


Մշտագիշեր

adj. adv. in perpetual darkness, always in the dark.

· Calfa

NBHL (2)

Որ միշտն է որպէս ի գիշերի. որ կայ ի մթան՝ անմասն ի լուսոյ տուընջեան.

Ընդ աչացաւացն նեղելոց մշտագիշերն խարխափանօք. (Նար. ՟Ժ՟Է։)


Մշտագնաց

adj.

going or flowing continually.

· Calfa

NBHL (2)

Ակունք մեծամեծք, որք բղխեն յերկրէ՝ անդադար եւ մշտագնաց վտակովք. (Վեցօր. ՟Գ։)

Սահմանեաց զաղբիւրս, եւ զգետս մշտագնացս. (Մխ. այրիվ.։)


Definitions containing the research գ : 10000 results

Անապաւէն

adj.

without refuge, destitute, unprotected.

· Calfa

NBHL (1)

Ոյր կամ ուր չիք ապաւէն. անօգնական եւ անապաստան.


Անառակ, աց

adj.

dissolute, debauched, libertine, licentious, wanton, lewd;
prodigal, profuse.

· Calfa

NBHL (8)

( ի հյ. առակ. եւ թ. առ, ըրզ) անամօթ. անպատկառ. անարգել. վատնիչ ընչից. զեղխ եւ շռայլ. առսըզ. էտէպսիզ. եօսմա. շէհվէթլի. միւսրիֆ. ἁκόλαστος, luxuriosus.

Անառակ է (այս ինքն պատճառ անառակութեան) գինի. (Առակ. Ի. 1։)

Զանառակ որդին մերձեցոյց ի հայրենի ժառանգութիւնն. (Նար.։)

Ընդ անառակին որդւոյ գոչեմ առ Հայրդ գթած. (Շար.։)

Եւ անօրէն. անկարգ. խառնակ. ἅθεσμος, ἅτακτος, lege carens, ordinis expers, եօլսուզ, գարըշըգ, իզամսըզ, օրանսըզ.

Անառակ մոլորութեամբ զգածեալք. (՟Բ. Պետ. ՟Գ. 17։)

Անառակ եւ անկարգ գնացիւք. (Շ. ընդհ.։)

Ոմանք շամբուշք եւ փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտ.։ Իսկ յասել անդ.)


Անառակաբար

adv.

dissolutely, lewdly, wantonly;
prodigally, lavishly.

· Calfa

NBHL (2)

Անամօթ լրբութեամբ. անառակութեամբ. անկարգաբար.

Եւ յանդգնաբար.


Անառակիմ, եցայ

vn.

to be dissolute, to be debauched, to be a libertine;
to be prodigal or lavish.

· Calfa

NBHL (2)

Անամօթիլ. առսըզլանմագ.

Իբրեւ զմանուկ ոք վերացուցեալ ի համբոյր, եւ յանառակելն՝ զարկուցանէ զգետնի. (Վրդն. սղ.։)


Անառակութիւն, ութեան

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

· Calfa

NBHL (5)

ἁσωτία, luxuria, κῶμος, comessatio Անառակ ընթացք. անկարգութիւն. եւ զեղխութիւն. շուայտութիւն. կերուխում, մսխողութիւն. նէֆսանիլիք, շէհվէթ.

Կեայր անառակութեամբ։ Եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան։ Մի՛ անառակութեամբք, արբեցութեամբք։ Արբեցութիւնք, անառակութիւնք։ Գինեհարութեամբք, անառակութեամբ։ Զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ամուսնութեանց անառակութիւն (յն. անկարգութիւն). (Ղկ.։ Տիտ.։ Հռ.։ Գաղ.։ ՟Ա. Պետ.։ Իմ. ԺԴ. 23. 26։)

Նոցին նմանեալք՝ զնոյն անառակութիւնս անխտիր գործեսցեն. (Եզնիկ.։)

Բազում անառակութեամբ վարէր զթագաւորութիւնն. (Փարպ.։)

Զերեւելիս կարծէաք Արարիչ, եւ գործէաք զամենայն անառակութիւնս. (Եղիշ. ՟Ը։)


Անառաջնորդ

adj.

without a guide or chief, indirected.

· Calfa

NBHL (1)

Առանց առաջնորդի մնացեալ. անգլուխ. անտերունչ.


Անառիկ

adj.

impregnable, inexpugnable

· Calfa

NBHL (1)

Որովք եւ տապանակին անառիկ լինել ասէ. Արշ.։ Անառիկ ամրութեամբ, կամ զգուշութեան։ Ի մէջ անառիկ ամրացեալ խաղաղութեան. (Պիտ.։)


Անասելի, լւոյ, լեաց

adj.

unspeakable, ineffable.

· Calfa

NBHL (6)

Անասելի բարեկենդանութիւն. (Իգն.։)

Վայելէ ի շնորհս Հոգւոյն, զոր անասելի է. (Յճխ. ՟Ժ։)

Ընկալան անասելի սիրով։ Զանճառ եւ զանասելի շնորհս Մարիամու։ Անասելի է սիրոյն հանգամանք. (Տօնական.։)

ԱՆԱՍԵԼԻ. Զոր չէ՛ օրէն ասել. անվայելուչ. անպատշաճ. անարժան. անըլմազ. աննըլմասը նա լայըգ.

Այն՝ որ գործէ զաղտեղութիւն, զանասելին մարդոյ լեզուին. (Շ. եդես.։)

Ղովտ արբեցաւ, եւ զանասելի գործսն գործեաց. (Կիր. ՟ը. խհ.։)


Անասնաբար

adv.

brutally, coarsely.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ միանգամ առ ի կերակուրս անասնաբար է, եւ յըմպելիս։ Անասնաբար ընդ անասունս հաւասարել. (Փիլ.։)

Անասնաբար գազանամտութիւն. (Բուզ. ՟Գ. 10։)


Անասնաբարոյ, ից

adj.

brutal, rude, ill-mannered.

· Calfa

NBHL (2)

Առաւել անասնաբարոյք են քան զգազանս չարս. (Ոսկ. յհ.։)

Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)


Անասնազոհութիւն, ութեան

s.

cf. Անասնազետութիւն.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱՍՆԱԶԵՆՈՒԹԻՒՆ ԱՆԱՍՆԱԶՈՀՈՒԹԻՒՆ. Զենումն անասնոց ի զոհ. զոհ անբանից. գուրպան.


Անասնական, ի, աց

cf. Անասնախառն.

· Calfa

NBHL (5)

ἅλογος, brutalis, irrationalis որ եւ ԱՆԱՍՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԵՂԷՆ. Անբանական. հանգէտ իրաց անասնոց անբանից. հայվանի, վահշի.

Բանական, ե՛ւ անասնական։ Անասնական զգայութիւնք. (Փիլ.։)

Անասնական անարգելութիւն, կամ խառնակութիւն, յարձակումն, ախտք. (Պիտ.։)

Ոչ ըստ անասնական գառինն որ յԵգիպտոսն երբեմն էր պատարագեալ. (Կիւր. Ղկ.։)

Ես եղէ պատարագ վասն քո, եւ ազատեցի զքեզ յանասնական պատարագէն՝ որ ոչ ունէր զփրկութիւն. (Եփր. քրզ.։)


Անասնամեզ

cf. Անասնագէտ.

· Calfa


Անասնամիտ

adj.

having the understanding of a brute, stupid, dull.

· Calfa


Անասնային

cf. Անասնական.

· Calfa

NBHL (1)

Որ յանասնայինսն եւ ի գազանայինսն խոտորին զազրագործութիւնս. (Գր. հր.։)


Անասնանամ, ացայ

vn.

to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.

· Calfa

NBHL (2)

Ոչ եւս խոտով ճարակեցուցանէ, որ է անասնացեալ մարդոց կերակուր. (Նար. երգ.։)

Մի՛ անասնանալ ախտիւք։ Ծովահեղձ արար զանասնացեալ եւ զգազանացեալ ազգս մարդական։ Խաչիւ եւ եկեղեցեաւ փրկեաց զանասնացեալ եւ զգազանամիտ ազգս մարդկան. (Տօնական.։)


Անասնիկ

s.

a small beast;
animalcule;
a lean beast.

· Calfa

NBHL (2)

Անասուն փոքրիկ կամ տառապեալ՝ ստացուած աղքատի ուրուք. հայվանճըգ.

Զգօնացոյց եւ զանասնիկն՝ մեղմաբար սպասաւորել նմա. (Երզն. մտթ.։)


Անասնութիւն, ութեան

s.

nature of the brute creation;
brutality, bestiality.

· Calfa

NBHL (2)

ἁλογία. rationis privatio, brutalitas. Անասնային բնութիւն կամ բարք. անբանութիւն. գազանութիւն. հայվանլըգ.

Դու քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաց գնացս. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Անասուն, սնոյ, սնոց

adj. s.

irrational;
animal, brute.

· Calfa

NBHL (10)

κτῆνος, ζῶον, jumentum, armentum, animal. Կենդանի չորքոտանի՝ ընտանի եւ վայրի. արջառ, ոչխար. գրաստ. դուար. էրէ. անբան կենդանի. հայվան, հայվանաթ, պէհիմէ, ճանվէր, ճանավար.

Զգազանս, եւ զանասունս։ Ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի։ Մեծատուն յոյժ՝ անասնով եւ արծաթով։ Արդարն ողորմի անասնոյ իւրում։ Որոց անասնոց մատչէր արիւնն։ Իբրեւ զանխօս անասունս. եւ այլն։

Ընտանի անասնոց եւ վայրենեաց. (Սարգ.։)

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ԻԳ։)

Իբրեւ զանբան անասունս ի գերութիւն վարէին։ Իբրեւ անբան անասուն՝ ժանեօք մանրեալ ուտէին. (Յհ. կթ.։)

ԱՆԱՍՈՒՆ. Անբան. որ չէ ասուն. ոյր չիք բան, այս ինքն բանականութիւն, ասք եւ խօսք. ἅλογος, irrationalis, brutus, զայրի նադըգ.

Զխօսունն եւ զանասունն, զծերն եւ զտղայն. (Ագաթ.։)

Ի տեսիլ նմանութեան անասուն խոտակեր կենդանեաց։ Իշխան անասուն կենդանեաց։ Անասուն կենդանիքն. (Ագաթ.։ Սահմ.։ Պիտ. եւ այլն։)

Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)

Անասուն մատամբք ձեռաց ի ձեռն հնչման գործւոյն՝ բանին կցորդեսցէ յԱստուած օրհնութիւնսն. (Վրդն. սղ.։)


Անաստառ

adj.

without lining.

· Calfa

NBHL (1)

Նկանն լինէր այսպէս. սալ ջեռուցանէին, յորոյ վերայ զճարպն թացեալ անաստառ անդ դնէին, եւ ապա մաղմաղ ի վերայ արկանէին. (Կիւրղ. թագ.։)


Անաստուած, ից

adj.

atheistic, atheist;
ungodly, irreligious.

· Calfa

NBHL (5)

Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)

Մի՛ երկիցուք յանաստուած ազգէն հեթանոսաց. (Եղիշ. ՟Է։)

Անաստուած մտածմունք։ Մոլեգնութիւն անաստուած. (Նար.։)

Զանաստուած բարս, կամ զխնդիրս։ Անաստուած ժամանակ (երիտասարդաց). (Սարգ.։)

Անաստուած զոհք, կամ գիր. (ՃՃ.։)


Անաստուածութիւն, ութեան

s.

atheism;
ungodliness, irreligion.

· Calfa

NBHL (2)

ἁθεότης, ἁθεία, atheismus, impietas in deum. Ուրանալն զԱստուած՝ գոնէ գործովք հեթանոսութեան. օտարութիւն յԱստուծոյ. ամպարշտութիւն. տինսիզլիք, իլհատ, քեաֆիրլիք.

Կարճել կամելով զնոցա անաստուածութեանն յանդգնութիւն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Անաստուածպաշտութիւն, ութեան

s.

idolatry.

· Calfa

NBHL (3)

Առին ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Ագաթ.։)

Անաստուածպաշտութիւնն պատրիչ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)


Անատակ

adj.

impotent, imbecile, feeble.

· Calfa

NBHL (1)

Որ չէ ատակ կամ չատակէ. անկար. տկար. չատիկօղ, չի կրցօղ. գուտրէթսիզ, աճիզ.


Անարատ, ից

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

· Calfa

NBHL (10)

ԱՆԱՐԱՏ. Որպէս թարգմանութիւն յն. ձայնիս ամիանդօն. ἁμίαντον (զոր տեսեր ի վերոյ իբր ա. ἁμίαντος ), Քար՝ ուստի ելանէ նիւթ նման բամբակի կամ վշոյ՝ անարատ կալով եւ ի մէջ հրոյ.

Որոջ անարատ։ Գառինս անարատս։ Ոչխար կամ խոյ անարատ։ Արու կամ էգ անարատ։ Ընտրել ի մէջ անարատին եւ արատաւորին։ Մանկունս անարատս գեղեցիկս երեսօք. եւ այլն։

Երանեալ է ամուլն անարատ, որ ոչ գիտաց զանկողինս յանցանաց։ Եկի ի մարմին անարատ. (Իմ. ՟Գ. 13։ ՟Ը. 20։)

Յանեղծ եւ յանարատ եւ յանթառամ ժառանգութիւնն։ Պահեաց անարատ զսուրբ տեղի իւր. (՟Ա. Պետ. ՟Ա. 4։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 34։)

Կամ ազատ ի մեղաց. անբիծ հոգւով, եւ ըստ Աստուծոյ քաղաքավարութեամբ. անախտ. անմեղ. արդար. անպարտ. անստգիւտ. ἅμεμπτος, ἁθῷος, inculpatus, irreprehensibilis, innocens, insons, կիւնահսըզ, պիկիւնահ, մասում.

Անարատ զբնաւ անբիծն նշանակէ։ Անբիծ եւ անարատ այն է, որ եւ ոչ միոյ ուրուք ի կարեացն ծառայանայ. (Սարգ. յկ. ՟Ե։ եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)

Անարատ ասելովն, յարատոյ՝ որ ըստ հոգւոյ եւ մարմնոյ իցեն, մաքուր լինել հրամայէ. (Շ. ընդհ.։)

Հաւատա՛, զի ի կապադովկացւոցն ոչ ոք թագաւորեաց. անարա՛տ կալ զմտածութիւն քո. (Վրք. հց. ԺԹ։)

Է բնութիւն մարմնոյ՝ զոր կոչեն անարատ. որ ի բոց անկեալ կալով կայծանալ թուի. արտաքս առեալ ի հրոյն՝ որպէս ջրով փայլեալ՝ մաքրագոյն լինի. (Բրս. պհ. ՟Ա։)

Կամ անթերի. անպակաս. ամբողջ ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ. ողջանդամ, եւ ողջամիտ. զայրի միւլէմմէս, թէմամ. ἁνεπίληπτος.


Անարատաբար

adv.

holily, inviolably.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱՐԱՏԱԲԱՐ ԱՆԱՐԱՏԱՊԷՍ ἁμωμήτως, ἁχράντως, ἁμέμπτως, immaculate, impollute, inculpate. Անարատութեամբ. մաքրապէս. սրբաբար. անստգիւտ. լէքէսիզ, թէմիզ փաք.


Անարատութիւն, ութեան

s.

purity, uprightness, integrity, entire state.

· Calfa

NBHL (3)

Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.

Յամենայն ճանապարհս ձեր ածի զձեզ պահեալս անարատութեամբ. (Ագաթ.։)

Զամենայն մասունս առաքինութեանցն անարատութեամբ ի կատարումն հասուցանիցէ. (Սարգ. յկ. ՟Բ։)


Անարար, աց

adj.

increate.

· Calfa

NBHL (7)

ἅκτιστος. increatus. Ոչ արարեալ. անստեղծ. անեղ. ինքնագոյ. չստեղծուած, չեղած. եարատըլմամըշ, օլմամըշ, զայրի մախլուգ.

Անարար բնութիւնն Աստուծոյ։ Անարար բնութիւն էականին Աստուծոյ. (Սեբեր. ՟Է։ եւ Տօնակ.։) (Ագաթ.։)

Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Անարարն գոյանայ (այս ինքն անեղն եղանի). (Զքր. Ծն.։)

Զերկիր ... զանդունդս համատարածս ... անկազմս, անարարս. (Ագաթ.։)

Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)

Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)


Անարբ

adj.

sober, abstemious.

· Calfa

NBHL (1)

Ոչ արբեալ. չըմպօղ. հրաժարական յըմպելոյ զգինի. չխմօղ, չխմելու. իչկիսիզ.


Անարդ, ոյ

adj.

uneven, unpolished.

· Calfa

NBHL (4)

Հարկ է այնմ ընդ անարգոյն եւ ընդ անգեղեցկին ձեւանալ. (Նիւս. կազմ. ԺԴ։)

Երկրաքարշ եւ անարգ (տունկ որթոյ). (Պիտ. ՟Զ։)

Էր երբէք հիւղն անզարդ եւ անարգ։ Անզարդ եւ անարգ եւ չար էր։ Յանզարդս եւ յանարգս էր. (Եզնիկ.։)

Որոյ չկայցէ արդ, այս ինքն զարդ կամ յօրինուած. անյարդար. անշուք. անհարթ. անհեթեթ. անձեւ. տձեւ. անզարդ, տգեղ, անշնորհք. ուսլուպսուզ, չիրքին, նասազ. ἁσχήμων, figura carens, deformis, turpis


Անարդակ

cf. Անարդ.

· Calfa

NBHL (2)

Որում չիք զուգական յօրինուածով. անհամեմատ. աննման. գերազանց. պիմիսալ, պինազիր.

Զանհամեմատ հարթութեան, եւ զանարդակ թեւակոխութեան բոլորն մակացութեան ծայր ի քումդ խոկման։ Զի ըստ կրից իւրն անարդակ առաքինութեան զմեզ հաղորդս արասցէ (Տէրն). (Մագ. ՀԶ. ՁԱ։)


Անարդար, ոց

adj.

unjust, partial.

· Calfa


Անարդիւն

adj.

unproductive, fruitless, useless;
worthless.

· Calfa

NBHL (3)

Ո՛վ երիցս երանելւոյ ոգւոյ, յորում Աստուած ո՛չ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին. ՟Դ. 8։)

Անբաժ յարդեանց. անարգասաւոր. անպտուղ. եւ անգործ. պիհասըլ.

Առանձինն խորհուրդք եւ յանձնառութիւնք՝ անգործք եւ անարդիւնք են յինքեանց, եթէ ոչ շարժեսցին ի մտացն առ անգսն իւրեանց արդիւնս եւ ներգործութիւնս. (Փիլ. լին. ՟Դ. 56։)


Անարդութիւն, ութեան

s.

deformity.

· Calfa

NBHL (1)

Անարդ գտանիլն. տձեւութիւն. անկազմութիւն. տգեղութիւն. իբր ἁσχημοσύνη. deformitas.


Անարեւ

adj.

without sun, dark, cloudy.

· Calfa

NBHL (1)

Անարեւ միգով յամենայն մասանց պարփակեալ։ Յոյժ անարեւ եւ անվերարկու ի տարտարոսի. (Նար. ԻԳ. ԻԶ։)


Անարժան, ի, ից, աց

adj.

unworthy, unfit, improper;
condemnable, blamable, illegal, dishonest;
— համարել, to disdain.

· Calfa

NBHL (16)

Որ չէր արժան. անարդար. անիրաւ. անօրէն. նամուսթահագ, նահագ. իբր ἁπάξιος, indignus, ἅδικος, injustus, iniquus.

Կամ անվայել. անպատեհ. անտեղի. անպատշաճ. անշնորհք. պէթ. եարաշըգսըզ. μὶ καθήκον, non conveniens, ἅτοπος, absurdus.

Անարժանօքն գործէին զօրութիւն՝ շնորհքն. (Ոսկ. եբր.։)

Արժանիքն իցեն նորա որդիք, եւ ոչ անարժանքն. (Ագաթ.։)

Յորոց եւ իմ անարժանիս եղեալ ի կարգ եպիսկոպոսութեան. (Կորիւն.։)

Անարժանս կարծեցեալ զանձինս գիւտի երկնաւոր գանձուցն. (Փարպ.։)

Լի ամենայն անարժան յանդգնութեամբ. (Պիտ.։)

ἁνάξιος, indignus. Որ ոչն է համարեալ արժանի իմիք բարւոյ. նալայըգ, լայըգսըզ.

Անարժան է այնքան երանութեանն՝ յանարգսն եւ ի փոքունս իջանել. (Նիւս. բն.։)

Անարժան գործք, կարգ, բանք։ Ոչ զոք հարցանէր ի մարդկանէ զարժանն եւ զանարժանն. (Փարպ.։)

Թարգմանի սոդոմ՝ կուրութիւն կամ ամլութիւն. քանզի կոյր է եւ ամուլ յառաքինութենէ ամենայն անարժան. (Փիլ. լին.։)

Յանարժան պղծութենէն. (Ագաթ.։)

Վասն անարժան պատարագաց. (Մանդ. ՟Ա։)

իբր անարժանաբար. ըստ ոչ արժանեաց. ոչ իրաւամբք. նահագ եէրտէ.

Անարժան գոռոզացեալ (այս ինքն իշխօղ). (Փարպ.։)

Կամ իբրեւ զանարժա՛ն եւ զանօրէն. անարգանօք.


Անարժանաբար

adv.

unworthily.

· Calfa


Անարժանաւոր

adj.

unworthy.

· Calfa

NBHL (1)

Սովոր եի միշտ բարութիւնքն ծուլացուցանել զմեզ, եւ անարժանաւորս առնել ի պարգեւացն. (Ոսկ. ես.։)


Անարժանի

adv.

cf. Անարժան;
յ—, unworthily.

· Calfa

NBHL (5)

Անարժանիք եղեալ գրոց եւ յիշատակական պատուոց։ Եթէ ոք յանարժանեացն իցէ բարձրութեանս այսորիկ, ամենեւին մի՛ հպեսցի. (Առ որս. ՟Է։)

Զամենայն խորհուրդս՝ հոգեւորական վարդապետութեանն անարժանիս. (ՃՃ.։)

Ոչ ինչ ի չարեաց եւ յանարժանեաց գործեցի. (Եպիփ. յար. մեռ.։)

ՅԱՆԱՐԺԱՆԻ. Յանիրաւի. նահագ եէրէ.

Յարժանի եւ յանարժանի բռնաբար ունէին. (Եփր. թագ.։)


Անարժանութիւն, ութեան

s.

unworthiness.

· Calfa

NBHL (7)

ἁνάξιον, ἁπαξία, indignitas. Անարժան գտանիլն. անարժանաւորութիւն. ոչն արժանի լինել կամ երեւիլ. եւ յետնութիւն. ցածութիւն. նուաստութիւն. լայըգսըզլըգ.

Որ զանց արարեր զմերով անարժանութեամբս։ Մի՛ հայիր յանարժանութիւնս մեր. (Պտրգ.։)

Որ արժանի արարեր զանարժանութիւնս իմ քոյոյ պարգեւիդ. (Ագաթ.։)

իբր անպատեհութիւն. անտեղութիւն. անկարգութիւն, զոր չէ արժան առնել. այըպ՝ նալայըգ շէյ.

Կատարեցին զգործն անարժանութեան. (Ագաթ.։)

Ազգի ազգի խօսս անարժանութեան. (Փարպ.։)

Անարժանութիւն ասեն զիրն գոլ։ Չմերձենալ Ի մեղաւորս անարժան է մարդասիրութեան նորա. (Երզն. մտթ.։)


Անարիութիւն, ութեան

s.

timidity, pusillanimity, tearfulness, cowardice;
gigantic size.

· Calfa

NBHL (3)

Հետեւեալ լինի զանգիտութեանն՝ անարիութիւն. (Արիստ. առաք.։)

Մի՛ անկանիցիս ի կործանումն անարիութեան։ Արիութեան զվարս զգեցի՛ր. (Վրք. հց. ձ։)

ἁνανδρία, invirilitas որ եւ ԱՆԱՐՈՒԹԻՒՆ. Պակասութիւն արիութեան. վատասրտութիւն. վախկոտութիւն, անճրկածութիւն. գօրգագլըգ. նամէրտլիք.


Անարիւն, րեան, րեանց

adj.

that has no blood, bloodless;
that does not bleed.

· Calfa

NBHL (4)

ἅναιμος, sanguinecarens. Ոյր կամ ուր չիք արիւն. արուն չունեցօղ. գանսըզ.

Սովորութիւն է մեղուաց՝ քաղցր եւ անարիւն կերակուր մատուցանել. (Մագ. ԾԷ։)

Եւ աննիւթ, հոգեղէն, անմարմին. զի ուր չիք միս, եւ ոչ արիւն գտանի.

Անարիւն զենման զքահանայութիւն աւանդեցեր մեզ. (Պտրգ.։)


Անարծաթ, աց, ից

adj.

moneyless, poor;
gratuitous, gratis.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ անարծաթքըդ սրբազանք, եւ ձրի բժիշկք՝ որոց յուսան։ Անարծաթացըդ յանդիման՝ աստ տագնապեալքս կան յանդիման. (տաղ։)


Անարծաթասէր

adj.

that does not love money, generous, liberal.

· Calfa

NBHL (1)

Ոչ տրտմի անարծաթասէրն ի տուգանսն անկեալ. (Նեղոս.։)


Անարծարծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be revived, or rekindled, not renewable, extinct.

· Calfa

NBHL (2)

Այն՝ զոր դժուարին է կամ անհնարին արծարծանել, վառել, նորոգել զվառումն, կամ զթրծումն, եւ զո՛ր եւ է պակասութիւն.

Որպէս զթրծեալ աման խեցեղէն փշրեցայ անարծարծելի. (զոր ոչ լինի նորոգ զանգանել եւ թրծել). (Նար. Ի։)


Անարմատ

adj.

without roots, rooted

· Calfa

NBHL (1)

Պտուղս կոչեաց յանարմատ փայտէ ( ի գաւազանէն Ահարոնի). (Վրդն. լս.։)


Անարուեստ, ից

adj.

of no trade, or profession;
artless;
guileless;
immaterial, simple, natural;
rough, rude.

· Calfa

NBHL (8)

ἅτεχνος, arte carens, imperitus. Որպէս անգէտ արուեստի. անտեղեակ. անվարժ. եւ ո՛չ ճարտար ոք. արհեստ չգիտցօղ. սէնաաթ պիլմէզ. աճէմի. խամտէսթ.

Անարուեստ գրչաց։ Ինքն անարուեստ ցուցաւ. (Երզն. քեր.։)

Անարուեստ գոլով՝ զարուեստաւորին խնդրեն զնշանակն։ Անարուեստ եմ բանիւք. (ՃՃ.։)

Անարուեստից գործաւորաց, եւ ընտրելոց յամենայն արուեստաւոր գործաւորաց. (Խոր. ՟Ա. 15. եւ ՟Բ. 24։)

Յանարուեստ գովութեանց. (Վեցօր. ՟Ե։)

Յանկարծակի երեւեցուցանել (զգաղտնիս հաւատոյ՝) անարուեստ է. (Առ որս. ՟Զ։)

Ոչ եղեալ մարդկային արհեստիւ. անձեռագործ. աննիւթ.

Զանարուեստ ձեռաց մարդկան զխորանն կանգնեաց. (Ճ. ՟Թ.։)


Անարուեստութիւն, ութեան

s.

simplicity;
rudeness.

· Calfa

NBHL (2)

ἁτεχνία, nulla ars, imperitia Անհմտութիւն արուեստի. արհեստ չգիտնալը. մարիֆէթսիզլիք, աճէմիլիք.

Ի միջասահմանի կալով (մարդոյն) արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)


Անարութիւն, ութեան

s.

cf. Անարիութիւն.

· Calfa

NBHL (3)

Խենեշութիւն եւ անարութիւն։ Անարութեան եւ իգութեան առաջնորդ։ Փոխեսցին միտք մեր յերկիւղէ եւ յանարութենէ յարութիւն եւ ի քաջալերութիւն։ Անարութիւն եղջերուաց. (Փիլ.։)

Գաւառք քանդեալք ոչ յաղագս անարութեան նախամարտկաց, այլ վասն մերոյ չարութեան. (Առ որս. ԺԵ։)

Անարութեան գործ։ Իւրով անարութեամբն լքուցանէր զձեռս մարտիկ նահատակացն։ Արութեան եւ ոչ անարութեան են ցոյցք. (Պիտ.։)


Անարտաբերելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be pronounced distinctly, difficult to articulate.

· Calfa