Definitions containing the research եւ : 10000 Results

Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

Etymologies (2)

• «գետի մէջ ծանծաղ տեղ՝ որից կարող է մարդ անցնիլ, ելք, հնարք, ճաս-բայ» Ծն. լբ. 22. Յես. բ. 7, Մծբ. Եւագր. «անցք, բացուածք, բաց մնացած տեղ» Բուզ. գ. 1. (ՆՀԲ սխալմամբ գրում է հուն մի «մի քիչ, խուն մի»). «ծանծաղ, երեսկունկ, սա-կաւաջուր» Արծր. որից ի հուն ելանել «գլուխ ելնել, յաջողիլ» Ոսկիփ. հունաւոր «սահմա-նաւոր» Ոսկիփ. անհուն «անվերջ, անանռա-նելի, ընդարձակ» (գետ) Եփր. ծն., (հեղեղ) Ամովս. ե. 24, (ծով) Եւս. քր., (բազմու-թիւն) Ագաթ. հունել «անցանել» Բռ. երեմ. էջ 185. ըստհուն «հմուտ» Երզն. քեր. ներ-հուն «հմուտ» Շնորհ. վիպ. Կրպտ. ոտ.։

• ԳՒՌ.-Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։

NBHL (10)

(յորմէ Անհուն. եւ Հնար) διάβασις transitus, vadum. Անցք հնարաւոր. նշանակեալ տեղի անցից գետոյ, իբրեւ ծանծաղ, կամ դիւրին վասն քարանց արկելոց ի ներքոյ, եւ այլն.

Հունն յորդանան գետոյ։ Հուն ճանապարհի եւ դիւրագոյն անցս. (Մծբ. ՟Ա։ Պիտ.։)

Անցուցանէին ընդ գետն երասխ՝ ընդ հունն ջուղայու. եւոնդ.։)

Անհունս ասեմք անհաւատսն, ո՛չ եթէ անելանելիք ի հնէն. քանզի ամենայն ուրեք եզերեալք են. Անյաղթ պորփ.։ Ուր գոյ նմանութեամբ եւ նշանակութիւն բառիցս՝ Սահման, Չափ, Բաւ.

եւ յայս միտ բերի նաեւ ասելն.

Այլով անուամբ վարին, եւ ժամանակօք անբաւիւք ... ո՛չ զուգեալ համեմատեն հուն թուոց առարկութեանցս եւ այլն. (Խոր. ՟Ա. 3։) (որ բերի եւ ի յաջորդ նշ։)

ՀՈՒՆ ա. իբրեւ Խուն. ծանծաղ. սակաւաջուր.

Ի նուրբ եւ հուն տեղիս ջուրցն անկեալ, եւ ի նմին խրեալ. (Արծր. ՟Գ. 7։)

Զի մի՛ ի միջի մերում պատմութեանս ընդհատ երեւեսցի, հուն մի նշանակեցաք. (Բուզ. ՟Գ. 1։)

Պա՛րտ է եւ ըստ երից ամանակաց ըստհուն լինել. (Երզն. քեր.։)


Հուպ, հպոյ, հպի, ից

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

Etymologies (2)

• ՆՀԲ լծ. յն. ὸπο «ի ներքոյ, առըն-թեր»։ Եւրոպա 1849, էջ 200 հպրս. upa։ Վերի ձևով մեկնեց նախ Տէրվ. Նախալ. 119, որից անկախաբար Bugge KZ 32, 61 և Meillet MSL 8, 292, 10, 270։-Հիւնք. ափ բառից։ Nyberg, Hilfsbuch 2, 13 իրան. *upa-ձևից փոխառեալ է համարում. հմմտ. սանս. upaka «մօ-տիկ, կից», պհլ. apāk «միասին»։

• «սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։

NBHL (18)

προσέχων, προσεχής proximus, finitimus. (յորմէ Հպիլ. լծ. եւ յն. ի՛բօ շ ի ներքոյ. առընթեր) Մօտաւոր, մերձաւոր, առընթերակայ. հաղորդ. կցորդ. նման. մօտիկ, քովիկը.

Հուպ ամենից եւ մերձաւոր, եւ յումեքէ ոչ հեռաւոր. (Շ. խոստ.։)

Ծայրս կոչէ զվերինսն զօրութիւնս, եւ զհուպսն առ աստուած. (Մաքս. ի դիոն.։)

Նաւարկութիւն՝ ունի հուպ ենթակայ զընհանուր փայտ, իսկ հեռի՛ ենթակայ զայս անուն փայտ. (Սահմ. ՟Ե. եւ ՟Զ։)

Յաւուրսն յայնոսիկ, ոչ անդէն զկարգն (ժամանակի) ի հպոյ յայտ արարեալ՝ զայս այսպէս դնէ։ Յերեւելեացս երկեցուցանէ, որ աստէն առ ոտս դիպիցին ի հպոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 10. 15։)

ՀՈՒՊ ԵՄ, ԼԻՆԻՄ, ԵՐԹԱՄ, եւ այլն. ἑγγιζών εἱμι, ἄπτω, ἄπτομαι . Մերձ լինել. մերձենալ.

Մի՛ ուտիցէք ի նմանէ, եւ մի՛ հուպ լինիցիք. (Ծն. ՟Գ. 3։)

Քաղաք՝ որ հուպ իցէ ի վիրաւորն. (Օր. ՟Ի՟Ա. 2. եւ 6։)

Նաեւ ոչ մատենագրութիւնք դիոդորի հուպ են առ մեզ. (Խոր. ՟Գ. 1։)

Իբրեւ զկարկուտ առ հալելն հուպ լինելով. (Յհ. իմ. երեւ.։)

Հուպ ի յորդանան։ Ո՛չ յոստսն եւ ի սաղարթն, այլ յարմատսն հուպ. (Շ. մտթ.։)

Պաշարեաց զկղզին, եւ հուպ յառնուլ արար. (Եփր. ել.։)

Իբրու մշակէաք ի կղզոջն, հուպ մեր եւ սա անդանօր վաստակէր. (Պղատ. եւթիփռոն.։)

ՀՈՒՊ. մ. ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԸՆԴ ՀՈՒՊ. ՀՈՒՊ ԱՌ ՀՈՒՊ. որ եւ Ի ՀՊՈՅ. Ի մօտոյ. ադէին առ նմին. իսկոյն. մերձ ընդ մերձ. հետզհետէ. անընդմիջապէս. հէմէն մօտիկ, շուտով էտեւէն, իրարու էտեւ.

Հուպ առ հուպ ի քթիթ աչաց միայն թարթափման. (Նար. խչ.։) որք առ հասարակ են նշանակք ժամանակի. իբր յն. ταχέως cito, celeriter եւ այլն.

Ասի եւ իբր տեղական, Մօտ առ միմեանս. կից. քովէ քով, կիպ. իբր ἕγγυστα, ἑγγύτατα proximo եւ այլն.

Զի՞նչ արդեօք արասցէ, յորժամ եւ դիցուք առաջի նոցա զայս հուպ առ հուպ. (Կիւրղ. գանձ.։)

Այնուհետեւ ի յաւիտեան, եւ հուպ առ հուպ զտենդանս փափագանացն սիրելեաւն լնու. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Է։)


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

Etymologies (1)

• «յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։

NBHL (9)

ՀՈՒՍԿ. ՀՈՒՍԿ ՅԵՏԻՆ. ՀՈՒՍԿ ՅԵՏՈՅ. (լծ. յն. է՛սխադօս. եւ թ. ուզագ. ἕσχατος, -ον, -ως, τελεύτατος ultimus, -me;
summus, -me;
postremus, novisimus, extreme. Կարի յետին, վերջին. որ է ի ծայրն ստորին. եւ Յետոյ քան զամենայն. յետ ամենեցուն. ի վախճանի. է՛ն ետեւինը, ետքի, ետքը.

Հուսկ կրտսերն միայն մնայր անտիոքոս։ Յառաջնմէն մինչեւ ցհուսկ յետինն. (Եւս. քր. ՟Ա։)

Ի սկզբանն, ի միջոյ կողման, եւ հուսկ յեզր մագաղատին. (Փարպ.։)

Հուսկ վերջին է։ Մինչեւ ի հուսկ վերջին աշտիճան. (Եւս. քր. ՟Ա։ Սկեւռ. աղ.։)

Մինչեւ յամն երկրորդ վեսպանիոսի, յորում եղեւ հուսկ յետին աւերումն տաճարին. (Շիր. զատիկ.։)

Արար զերկուս աղախնայսն եւ զորդիս նոցա առաջի ... եւ զհռաքէլ եւ զյովսէփ հուսկ յետոյ. յն. յետինս. (Ծն. ՟Լ՟Գ. 2։)

Հուսկ յետոյ քան զամենեսին ... երեւեցաւ եւ ինձ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 8։)

Անգէաս եւ զաքարիա հուսկ յետոյ էին քան զամենայն մարգարէսն. (Լմբ. սղ.։)

Թէպէտեւ ոչ առ առաջինսն, այլ հուսկ յետոյ՝ վերջնոցն յետին. (Յիսուս որդի.։)


Հուրաստաց

adj.

cold, cool.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ եւնի Եղիշ. խաչել. 288. «Եւ ցուրտ ոչ դուզ-նաքեայ, այլ պարզ հուրաստաց, նմանեալ է անպտղաբեր ձմերայնւոյ»։ ՆՀԲ և ԱԲ հաս-կանում են «ցուրտ, պաղ», մեկնելով «ան-ստազ հրոյ»։

NBHL (1)

Բառ անյայտ. թերեւս՝ Անստաց հրոյ, անբաժ ի ջերմութենէ.


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

Etymologies (1)

• . ի-ա հլ. «ճարտասան, ճարտա-ոախօս» Եւս. քր. Փարպ. Խոր. որից հռետո-րաբան Կորիւն. հռետորութիւն Եւս. պտմ. հռետորական Փարպ. գրուած է նաև ռետոր Ժմ. յն. հեռետոր Պղատ. սոկր. 37, 38. յետին ձև է հռետուորիլ «ճարտասան դառնալ» Հին քեր. հմմտ. նաև հռիտորայ։

NBHL (1)

Բառ յն. ռի՛դօր. լտ. օռա՛դօր. ῤήτωρ orator, rhetor. այսինքն Ասօղ. ճարտասան, եւ ճարտարախօս. ատենախօս. փաստաբան. պերճաբան.


Հրահանգ, աց

s.

instruction, tuition, education, discipline, teaching;
knowledge, information;
regulations;
system, rules;
diet, regimen, low diet;
—ք զինուորութեան, military discipline;
—ք զինուորաց, military exercises;
evolutions;
ի —ս կրթութեան վարժել զզօրս, to exercise, to drill soldiers;
—ք մարմնոյ, bodily exercises.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ. սովորաբար անեզական) «ուսում, կըր-թութիւն, ուսման մէջ վարժութիւն, մար-կանք, մրցում» Եւս. քր. Բուզ. Եզն. Ոսև. մտթ. և ա. կոր. «կարգ, կանոն, չափաւո-րութիւն, կարգաւորութիւն» Պղատ. տիմ. Յհ. կթ. «կարգաւորեալ, կանոնաւոր» Պիտ. Վրք. հց. որից հրահանգել Պիտ. Յհ. կթ. հրա-հանգող Պղատ. օրին. անհրահանգ Ոսկ. ա. կոր. ևն։

NBHL (9)

ՀՐԱՀԱՆԳ մանաւանդ ՀՐԱՀԱՆԳՔ. διατριβή , γυμνασία exercitatio, schola ἑπιτήδευμα disciplina, usus ἁγών certamen studium եւ stadium. Դեգերանք ի կրթութիւն ո՛ր եւ է իրաց. կրթութիւն. կրթականութիւն. վարժք. մարզք. ուսումն. մրցանք. փորձ. հանդէս. եւ Ասպարէզ մրցանաց. վարժարան.

Հրահանգիցն աղագաւ առ մանկունս։ Հրահանգիւք կրթութեամբ։ Ըստ քերթողական հրահանգաց։ Ի հրահանգս կրթութեան. (Պիտ.։ եւ Յհ. կթ.։)

Յաստուածեղէն եւ յարտաքին հրահանգս. (Շ. բարձր.։)

Իբրեւ զկրթութիւն եւ զհրահանգ ունել իմսատութեան ի տան. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Առաքեսցէ զնոսա ի հրահանգս՝ մրցել ընդ ախոյեանս։ Թողեալ է աստուծոյ զսատանայ իբրեւ ի հրահանգս կռուանոցաց յաշխարհի. (Եզնիկ.։)

Իբրեւ զքաջ զինուորս վառեցին զնոսա, եւ ի հրահանգս կրթութեան վարժեցին զնոսա. (Եղիշ. ՟Ը։)

ՀՐԱՀԱՆԳ. δίαιτα ratio vivendi. Չափ եւ կարգաւորութիւն կերակրոյ. հանգամանք կենաց. սպաս պէսպէս. կարգ եւ կանոն.

Դաստիարակել պարտ է հրահանգիւ զամենայն զայսպիսիքս, եւ ոչ գեղիւք զչարն մաքառեցուցանել. (Պղատ. տիմ.։)

Բան հրահանգ եւ անշփոթ. (Վրք. հց. ՟Ը։)


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ St. Martin. Mé-moires II 1819, էջ 314, իբրև պրս. farmān։ Նոյնը նաև ԳԴ։ ՆՀԲ լծ. պրս. ֆէրման, յն. χρημα «իր, գործիք, ենչք»։ Peterm. 26 պրս. farmān, Win-disch. 22 սանս. pramāna։ Gosche 6I սնս. և պրս. ձևերը։ Եւրոպա 1849, 200 հպրս. framāna-։ Մորթման ZDMG 26, 522 բևեռ. armani, պրս. farmān։ Հա-լաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հուր+ ման գալ։

NBHL (8)

κέλευμα, πρόσταγμα, ἑπιταγή , σύνταγμα jussum, mandatum, praeceptum, edictum, licentia, permissio χρηματισμός oraculum, decretum եւ այլն. (լծ. պ. ֆէրման. յն. խրի՛մա ). Բան հրամայեալ. կամք բացատրեալ՝ կատարելի. պատուէր. պատուիրան. պատգամ. կարգաւորութիւն. վճիռ. որոշողութիւն. հրովարտակ. եւ Թոյլտուութիւն.

Զհրամանն աստուծոյ եւ զօրէնս նորա։ Զհրամանացն աստուծոյ եւ զօրինաց նորա։ Գնալ ըստ հրամանաց նորա։ Ըստ հրամանի թագաւորին։ Բռնաւորաց հրամանաւ։ Տղայակոտոր հրամանին։ Ել հրաման յօգոստոս կայսերէ։ Յինէն ել հրամանս այս։ Ես եդի զհրամանս զայս։ Հրաման ինչ ի տեառնէ ոչ ունիմ։ Ոչ հնազանդեցան հրամանի քում.եւ այլն։

Զայս ասեմ ներելով, եւ ոչ հրաման տալով։ Կիւրոս թագաւոր հրաման ետ վասն տանն տեառն։ Դու հրաման ետուր ամենայն մարդոյ։ Տէր ի բարձանց ի սրբութենէ իւրմէ տացէ հրաման։ Գրեա՛ զամենայն զբանս, զոր ետու քեզ հրաման. գրեաց զամենայն զբանս տեառն, զոր հրաման ետ նմա։ Որ յերկրին հրաման տայր։ Տո՛ւր ինձ հրաման երթալ նախ թաղել. եւ այլն։

Հրաման առեալ ի տեսլեան, կամ ի հոգւոյն սրբոյ, կամ ի հրեշտակէ սրբոյ։ Հաւատովք հրաման առեալ նոյի.եւ այլն։

ՀՐԱՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՒՈՅ. χρησμός oraculum, responsum. Պատգամ աստուածային, եւ պատասխանի ի դից, եւս եւ հրաման արքունի։ (Եւս. քր. ՟Ա։ Պտմ. աղեքս. ստէպ։ Եղիշ. ՟Ե։)

Թեթեւագոյն թեւս ունի արեգակն քան զլուսինն. իսկ յեսու թեւաւորին եւ անթեւին հասարակ առնէր զհրաման պատասխանւոյն. (Եղիշ. յես.։)

ՀՐԱՄԱՆՔ կամ ՀՐԱՄԱՆ. εἰμαρμένη fatum. այսինքն Ճակատագիր եւ օրհաս հեթանոսական. cf. ԻՄԱՐՄԷՆԻ.

Քակէր զաստեղագիտութիւնն, բառնայր ի միոջոյ զբախտն եւ զհրամանս։ Որք զբախտին եւ զհրամանաց կրօնս օրէնսդրել ժպրհին. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ ՟Բ. 1։ Եզնիկ. ստէպ։ Մանդ. ՟Ի՟Զ։)


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

Etymologies (1)

• , ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։

NBHL (4)

Այլ եւս հրաշ սքանչելեաց ասի եղեալ. (Ճ. ՟Ա.։)

Թէ աստ ուրախ առնէ եւ հրաշ, այլ յետոյ տայ քեզ մահու ճաշ. (Շ. այբուբ.։)

ՀՐԱՇ ԱՌ ՀՐԱՇ. մ. Յոյժ հրաշապէս. հրաշափառապէս. եւս քան զեւս հրաշալի օրինակաւ.

Զեռաթուեան եւ զեզակի լոյսն աչալուրջ երեսօք համարձակապէս տեսանելով, հրաշ առ հրաշ ջահավառեալ յերկնալոյս ուրախութիւնսն. (Թէոդոր. խչ.։)


Հրապարակ, աց

s.

place, spot, ground;
public or market-place, market, exchange;
town-hall, town-house;
concourse of people, assembly, the public, crowd;
court, tribunal;
good cheer, feast;
արտաքին —ք դրանց, porch, portico, atrium, vestibule;
տիեզերական, ահեղ —, last judgment;
— մեհենից, gymnasium;
cf. Ըստ, ընթացք, թատր;
ի —ս, ի —ի անդ, —աւ, in the public places, in public, publicly, notoriously, evidently, frankly, plainly, openly;
— դնել, to consult, to deliberate;
— առնել, cf. Հրապարակեմ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «ընդարձակ տեղ քաղաքում, արձակավայր. 2. ատեան, ար-քունի ատեան. 3. աւագանիի ժողով. 4. բազ-մութիւն, ժողովուրդ» ՍԳր. Մծբ. Ոսկ. փի-լիպ. Ագաթ. որից հրապարակաւ «ամէնքև առաջ» ՍԳր. հրապարակագոյժ Ոսկ. մ. բ. 1Ո. հրապարակախօս Առակ. լ. 31. Ագաթ. Ոսկ. հրապարականէծ Առակ. ժա. 26. հրա-պարակատես Ոսկ. ես. հրապարակախօսու-թիւն Եւս. քր. հրապարակախօսական, հրա-պարակային (նոր բառեր) ևն։

NBHL (5)

ἁγορά forum πλατεῖα platea ἅμφοδον bivium γυμνάσιον gymnasium δημόσιον publicum. Արձակավայր ի մէջ քաղաքի, որպէս եւ պալատան. վաճառանոց. փողոց. պողոտայ. գռեհ. կիցք ճանապարհաց. եւ Գաւիթ, դիւան, դահլիճ. ատեան. եւ Բազմութիւնն ժողովեալ ի նոսին. ամբոխ. աւագանի.

Հրապարակ քաղաքի։ Ընդ հրապարակս քաղաքիս։ Յանկիւնս հրապարակաց։ Ի հրապարակէ մտեալ (ի տուն)։ Ոչ պակասեացի հրապարակաց նոցա վաշխ եւ նենգութիւն։ Կայ ի հրապարակի անդ մեռեալ։ Ձգեցին ի հրապարակն առ իշխանսն։ Խնդրէին ածել ի հրապարակ.եւ այլն։

Եկա՛յք ի դուռն, եւ յանդիմա՛ն լերուք մեծին հրապարակին. (Եղիշ. ՟Բ։)

Առաջի թագաւորի, եւ հանդիսական նորա հրապարակի. (Լմբ. պտրգ.։)

Ձեւով ատեան թուէր, եւ ճշմարտութեամբ՝ աւազակաց հրապարակ երեւէր. (Երզն. մտթ.։)


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «սուրհանդակ, թղթա-տար, պատգամաւոր. 2. առաքեալ, մարգա-րէ, նախակարապետ. 3. կանխայայտ նշան-4. երկնային հրեշտակ» ՍԳր. Ոսկ. ես. «ոգի, բարի դև» Պղատ. օրին. գրուած է նաև հրըշ-տակ Վեցօր. էջ 33, 94, 199 (երեք անգամ), հրիշտակ Եփր. ա. կոր. 59, 61. գաղ. 131. որից հրեշտակութիւն «պատգամաւորութիւն» ՍԳր. հրեշտակօրէն Կոչ. հրեշտակապետ Յուդ. 9. ա. Թես. դ. 15. (որ և գրուած հրեշ-տապետ Անկ. գիրք առաք. 310), հրեշտակա-գնաց Եւս. քր. զուգահրեշտակ Նիւս. երգ. և կազմ. համահրեշտակ Ճառընտ. ևն։

NBHL (9)

ՀՐԵՇՏԱԿ ἅγγελος angelus. գրի եւ ՀՐՇՏԱԿ. (լծ. պ. ֆիրիստէ, ֆէրիզթէ որ է Առաքեալ, եւ Թեւաւոր) Պատգամաւոր երկնային. դեսպան աստուծոյ՝ զուարթուն երկնից.

Հրեշտակ տեառն։ Բանակ հրեշտակաց տեառն։ Ո արար զհրեշտակս իւր հոգիս։ Հրեշտակք նոցա (պահապանք՝) հանապազ տեսանեն զերեսս հօր իմոյ։ Երեւեցաւ ինձ հրեշտակ աստուծոյ, որոյ եսն եմ, եւ պաշտեմ զնա.եւ այլն։

Հրեշտակն անուն զսպասաւորութիւն նշանակէ։ Վեհագոյնքն համանունութեամբ հրեշտակք կոչին, այլ եւ ո՛չ հրեշտակքն՝ սերոբէք կամ քերոբէք անուանին. (Շ. հրեշտ.։)

Հրեշտակ՝ պաշտաման է նշանակ, եւ զծառայական մեզ ցուցանէ չափ. (Պրպմ. ՟Լ։)

Առաքեաց յակոբ հրեշտակս առ եսաւ, կամ մովսէս առ արքայն եդոմայ։ Հրեշտակ հաւատարիմ, կամ մահու։ Հրեշտակք արձակեցան։ Առաքեցան հրովարտակքն ի ձեռն հրեշտակաց.եւ այլն։

ՀՐԵՇՏԱԿ. որպէս ըստ հեթանոսաց՝ Դեւ բարի. ոգի.

ՀՐԵՇՏԱԿ. որպէս Մարգարէ կամ առաքեալ, եւ կարապետ եւ այլն. ի դէպ եկեալ եւ անուանցս մաղաքիա (իբր մէլայիք ) եւ անգէոս. (մերձ ի յն, անղէլօս ).

ՀՐԵՇՏԱԿ. որպէս Նշանակ եւ ազդարարող.

Որպէս ծուխ հրեշտակ է հրոյ, նոյնպէս եւ գործ ինչ չար՝ հրեշտակ է բարկութեան. (Ոսկ. ես.։)


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

Etymologies (1)

• , ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։

NBHL (3)

Զձեռն իւր զձախ։ Ի ձախու ձեռին իւրում։ Ի ձախմէ ձեռանէ քումմէ.եւ այլն։

Ի ձախմէ իսրայէլի, կամ դամասկոսի։ Ձախով իւրով։ Զաջ իւր եւ զձախ իւր։ Յաջմէ եւ ի ձախմէ։ Զաջակողմն թեւին բեկանէր, եւ զձախուն արկանէր. եւ այլն։

Որ բնաւ զաջ եւ զձախ ոչ գիտէ։ Որք գիտեն զաջ եւ զձախ. այսինքն զբարի եւ զչար. (Ագաթ.։ Մծբ. ՟Ժ՟Բ։)


Ձաղ, ու

s.

derision, mockery, jeering, laughter, laughing-stock;
— առնել, to taunt, to rally, to scoff, jeer or laugh at, to mock, to make game or sport of, to turn into ridicule, to make laughing-stock of, cf. Ձաղեմ;
— լինել, to make a fool of oneself, to expose oneself to the laughter of every body, to be laughed at, to be the laughing-stock of.

Etymologies (1)

• (ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղր կամ ծաղրելի» Ոսկ. ես. 74, 181 և եբր. Եփր. թգ. 369. Մծբ. 340-341. որից ձաղել «ծաղրել, հեգնել, խաղք ընել» ՍԳր. Ոսկ. մտթ. և եբր. Եւս քր. Սե-բեր. «յաղթել, նուաճել» Եւս. քր. բ. 276, 268. ձաղանք «ծաղր» Երեմ. ժա. 18. Ոսկ. մ. ա. 18. ռ. կոր. ձաղակոծ Ոսկ. մ. գ. 5. ձաղածանակ (նաև գրուած ծաղածանակ) Ա-գաթ. ձաղադէմ Փարպ. ձաղիչ Մծբ. ձաղու-թիւն կամ ձաղումն Ոսկ. Եւս. քր.։

NBHL (3)

κατάγελως derisio, irrisio καταγέλαστος derisus. Ծաղր. եւ ծաղրելի. խաղ. այպն. ծանակ. խաղքութիւն, խախք, ծիծաղ, ծիծաղելի.

Յորժամ այնպիսի ոք ինչ խօսեսցի, իսկ եւ իսկ ձաղ լինիցի. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Գ։)

Ձաղ եւ նախատ լինիցին, յորժամ մերկանայցեն ի փառացն. (Ոսկ. ես.։)


Ձաղկ, ի, աւ

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։

NBHL (5)

κλάδος ramus ῤάβδος virga եւ այլն. Իբր Ձողիկ կամ ծղիկ ուղղորդ. Գաւազան. բիր. մահակ. տոփիչ. գործի ձաղկելոյ. եւ Գան. ձաղկանք.

Չոր ձաղկն դալարացեալ տերեւէր՝ իբր զմարիամ կոյս. (Ոսկ. գծ.։)

Ձաղկ եղեգան հարին գլխոյս իմ մեղաւորք. (Տաղ. (տե՛ս եւ ի յաջորդ նշ)։)

Ի ձեռանէ թափչին ձաղկաւ հարաւ, եւ մեռաւ. (Եւս. պտմ. ՟Բ. 1։)

ՁԱՂԿ. ա. τεταμένος tensus. Ուղղորդ ձկտեալ ինչ, անձեւ երկայնեալ, ոչ գանգուր. շիտակ երկնցած կամ տնկուած. (լծ. ցախ)


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

Etymologies (1)

• , ի հլ. «որևիցէ ձայն, հնչիւն» ՍԳր. Եփր. ծն. «երգի կամ շարականի եղանակ» ՍԳր. «բառ» Սահմ. «խօսք, լեզու» Ոսկ. յհ. բ. 39. որից ձայնել Բ. թագ. ի. 5, 43. Եփր. թգ. ձայնակից Գ. մակ. դ. 6. ձայնակցա-բար Ոսկ. եբր. Սեբեր. ձայնատու Իմ. ժը։ 10. Առակ. ը. 1. Եւս. պտմ. ձայնատուր Բ. մակ. դ. 14. Ոսկ. եբր. Եւս. քր. «այնարկու ՍԳր. Ոսկ. յհ. բ. 12 և փիլիպ. բարձրաձայն Ագաթ. Յուդթ. ժգ. 17. մեծաձայն ՍԳր. բազ-մաձայն Ագաթ. ձայնալուր Մ. Մաշտ. 274բ. համարձակաձայն Ոսկ. մ. բ. 18. խառնա-ձալն Ա. կոր. ժդ. 8. ևն։ Նոր բառեր են՝ ձալ-նագիր, ձայնագրութիւն, ձայնագիտութիւն. ձայնաբանութիւն, ձայնախօսութիւն, ձայնա-լար, ձայնաչափ, ձայնամփոփ, ձայնագրա-գէտ, բաղաձայնայանգ, բաղաձայնաւոր, ձայնաւորայանգ, ձայնեղ, քառաձայն, ձայ-նախումբ ևն։

NBHL (12)

Ողբս, ձայնս, եւ վաս. (Եզեկ. ՟Բ. 9։)

(լծ. լտ. սօնուս ). φωνή vox φθόγγος sonus ἡχώ echo, sonitus. Հնչիւն ի բախմանէ օդոյ յունկն հասեալ. շչիւն շառաչիւն յերկրէ եւ յերկնէ. գոչիւն ամենայն կենդանեաց. եւ Բարբառ մարդոյ. եւ երգ. ձան. cf. ԱՒԱՉ. լտ. վօ՛քս.

Ձայն փողոյ։ Անշունչքն ձայն տայցեն։ Այնչափ ազգք ձայնից են յաշխարհի։ Ի ձայնէ ջուրց բազվաց։ Ձայն ալեաց։ Ձայն ետուն ամպք։ Ի ձայնէ որոտալոյ քո։ Լուան զայն զգնալոյ տեառն։ Լուար ձայնի կնոջդ քո։ Ձայնդ՝ ձայն յակոբայ։ Ի ձայն բարձր։ Ձայն երգոց։ Ի ձայն ցնծութեան, եւ այլն։

ՁԱՅՆ. τόνος tonus μελῳδία, μέλος modulatio. Եղանակ երգոց, եւ շարականաց.

Հետեւսցին երգոց եւ ձայնից։ Յեռմոսաց ձայնից։ Զսաղմոսս եւ զկանոն իմ ի վերայ ութ ձայնից կատարեմ երգով. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Դ։)

Յորժամ վասն շան է բան, վասն զի ի հոմանուանց է այս ձայն (այսինքն բառս շուն), եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

ՁԱՅՆ. Բան. բարբառ. պատգամ. եւԼեզու.

Հետեւել զկնի ձայնին աստուծոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Յաղագս հինգ ձայնիցն պատմէ, սեռի, տեսակի, տարբերութեան, յատկի, պատահման։ Քանզի ամենայն իմաստասիրութեան ձայն կա՛մ սեռ է, կամ տեսակ եւ այլն։ Ձայն երկակի է. կա՛մ յօդեալ, կամ անյօդ. իսկ յօդեալն ձայն նշանական, կա՛մ հանուր, կամ մասնական. (Անյաղթ պորփ.։)

ՁԱՅՆ՝ յարեալ ի բազմապատիկ բայս. զորօրինակ առնել, առնուլ, արկանել, արձակել, բառնալ, ամբառնալ, տալ, ածել. եւ այլն. φωνέω, καλέω, κράζω, βοάω եւ այլն. vocem edo, voco, clamo եւ այլն. Ձայնել. կարդալ. գոչել.

Ձայն արար կաքաւ։ Ձա՛յն առ, ճի՛չ բարձ։ Ձայն առին՝ սկսան օրհնել։ Ձայնս արկցեն քաղաքքն խռովեալք։ Յառա՛ջ կացցէ, ձայն տեցէ։ Ձայն ետ ի ճակատ իսրայէլի։ Միմեանց ձայն տալոյ, եւ այլն։

Ձայն զկնի եդեալ սրբոյն ղեւոնդի՝ կոչէր զնա. (Փարպ.։)


Ձաւար, ի

s.

wheat-meal;
— գարի, pearl barley.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Քրդ. sawar «gruau, blē perlé» (Justi), zavar «seigle blanc» (Socin), sa-vár «seiole froment cuit» (Garzoni), sā-var «froment pilé, cuit et séché» (S. A Rhea)։ (Հայերէնի հետ նմանութիւնը նշա-նակում է նախ Lag. Arm. Stud. § 1344, յե-տռւ lusti Dict. Kurde 233, Kurd. Gram. 12)։-Թրք. գւռ. Կես. Տ. և Եւդ. [arabic word] za-var «ձաւար» (Բիւր. 1898, 712 և 1899, 798, Յուշարձան 329)։

NBHL (2)

Ցորեան եւ հաճար եւ գարի՝ յետ խարշելոյ խոշոր աղացեալ. far decorticatum.

Զգարին ձաւար արա՛։ Ձաւար գարի տո՛ւր (քուռակին). եւ այլն. (Վստկ.։)


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

Etymologies (1)

• , ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։

NBHL (4)

στέγη, ὅροφος, ὁρόφωμα tectum, tegmen στέγασμα contignatio, concameratio ἑπίβασις ascensus εἵλημα involucrum, integumentum. (լծ. յն. ստէ՛ղի. յորմէ՝ ստիկոն, դստիկոն) Ծածկոյթ վերնայարկի տան. յարկ. որ եւ ՑՈՒ (ըստ կորնթեաց), եւ ԱՌԱՍՏԱՂ (ըստ խորոփեաց). ծածք, ծածուկք, առիք.

Արեգակն՝ իբրեւ ճրագ մի ի մեծի տան ի մէջ ձեղուան եւ յատակի լուցեալ. (Եզնիկ.։)

Ձեղուն պահէ յանձրեւանց։ Գեղեցիկ ձեղուամբ յարկեալ. (Ոսկ. յհ.։)

Ի ձեղուան երեւեալ օձ կամ մուկն. (Նոննոս.։)


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

Etymologies (1)

• , ո հլ. «բրդոտ պոչ (ինչպէս՝ շան, աղուէսի, առիւծի)» Առակ. իզ. 17, Դտ. ժև. 4. Եւս. քր. «առնի անդամ» Սմբ. ռատ 121-2. որից քառաձետ «մի տեսակ զեռուն» Մագ. թղ. 214. գրուած նաև ցետ Եղիշ. դտ..

NBHL (3)

κέρκος, οὑρά cauda. իբր Ցյետ. յետոյ. լծ. եւ լտ. գա՛ւտա, գո՛տա ). Տուտն. ագի. դմակ. պոչ.

Շունս՝ որոց ձեռքն իբրեւ զձկանց տտունս։ Առիւծն ձետովն ծածկէ զշաւիղն իւր. (Եւս. քր. ՟Ա։ Մաքս. ի դիոն.։)

Կապեաց զնոսա ընդ միմեանս ձետ ընդ ձետ, եւ եդ զջահսն ի մէջ երկուց ձետոցն. (Դտ. ՟Ժ՟Ե. 4։)


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

Etymologies (1)

• «պիրկ» Ոսկ. ես. «ամուր, պինդ» Ճառընտ. «երկար» Շիր. Խոր. Արծր. «հիւս-ուածք, զդեստ» Ոսկ. մ. բ. 27, «արօրի մա-ներից մէկը, արօրձող» Սեբեր. «նեարդ» Պի-սիդ. Վեցօր. տող 695. «նետ, սլաք» Ոսկ, պօղ. Ա. 935. որից կազմուած են ձիգ դնել ռնետաձիգ լինել» Երեմ. ծ. 14. ի ձիգ ար-կանել «երկարաձգել» Ոսկ. մ. բ. 27. ձգել «տարածել, քաշել, երկարել, պարզել, նե-տել ևն» ՍԳր. Ագաթ. «դէպի մէկ կողմ դի-մել, երթալ» (ճիշտ ինչպէս Պլ. երկննալ, քաշուիլ. օր. Քիչ մը սա կողմը երկննանք, Քաշուեցան գացին) Ել. ը. 28. Դատ. ի. 31, Ժող. ա. 5, 6. Եզն. 189. Բուզ. 141 (այս նոր իմաստը երևան հանեց Հ. Գ. Գայեմքեար-եան, Մասիս 1900, 403). ձգիչ Վեցօր. ձգա-րան «լար» Նար. ձգանք ՍԳր. Ոսկ. եբր. ա-կօսաձիգ Ագաթ. քաջաձիգ Ասող. նետաձիգ ՍԳր. Փարպ. հրձիգ ՍԳր.. Եւս. քր. բռնաձիգ Փիլ. Պիտ. խոնարհաձիգ Ագաթ. գեղեցկաձիգ Փարպ. գաղտնաձիգ Մանդ. խառանաձիգ Գ. մակ. դ. 7. բացաձիգ Մծբ. Վեցօր. լիաձիգ Սղ. հէ. 9. երկայնաձիգ Ոսկ. ես. Վեցօր. Եւս. քր. ձեռնձգութիւն Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են՝ ձգափոկ, ձգակապ, ձգախէժ, առաձիգ, առաձգական, հրաձգարան, ձգողութիւն, ձգո-ղականութիւն։-Նոյն արմատից՝ կրևնու-թեամբ՝ ձգձգել Երեմ. ժե. 10. Ոսկ. մ. բ. 18. Եւագր.։-Աճած տ մասնիկով՝ ձգտել Ոսկ. յհ. ա. 11, 12. բ. 39. Կոչ. ձգտեզու-ցանել ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն, Ագաթ. ձգտիլ «երկարիլ, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ Եփր. ծն. «յօրանջելով ճապկտիլ» Ոսկ. Եզն, Վեցօր. «փափագիլ, ըղձալ» Բառ. երեմ. էջ 190. ձգտալ Ոսկիփ. ձգտումն Նաւում. բ. 10. -տ-ի ազդեցութեամբ դարձել է նաև ձկտել ևն։

NBHL (13)

Արմատ Ձգելոյ, եւ Ձկտելոյ. որպէս Ձգեալ, պարզեալ, պինդ. պիրկ.

Որպիսի՞ սիւնակք, կամ որպիսի՞ ապարումք խառնեալ ընդ երկինս՝ ունիցի զնա ձիգ եւ պարզ. (Ոսկ. ես.։)

Որք ձիգ եւ պինդ ունէին զմիաբանութիւնն. (Ճ. ՟Ը.։)

Ձիգ ասպարիզօք միջոցացն։ Ձիգ եւ յերկար առնել զպատմութիւն. (Խոր. ՟Բ. 4. 64։)

Աղօթս ձիգ եւ յաւերժս արարաք եւ արասցուք. (Թղթ. կիւրղ. առ կոստ.։)

Հարուստ եւ ձիգ ժամս։ Երկարել ձիգ ամօք. (Արծր. ՟Գ. 12։ Մագ. խ.։)

Ձիգ եւ յաւէժ աղօթէ. (Արծր. ՟Ե. 9։)

Եթէ ընդհարցիս ... դաւումն անձին դէպ եղեւ ունել զիւր ձիգսն. (Փիլ. սամփս.։)

ՁԻԳ. Ձգուած կամ հիւսուած, կար, ագոյց, մաճ, ուղղեակ եւ այլն.

Կարս հարկանել, եւ ձիգս հիւսուլ. (յն. հանդերձս գործել) (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Լուծ կազմել, եւ ձիգ, եւ եզինս սամետիւք ի գործ լծել. յն. լուծ առնել, եւ ղեակ ուղղել, եզինս լծել. (Սեբեր. ՟Է։)

Ի ՁԻԳ ԱՐԿԱՆԵԼ. Յերկարաձգել. յերկարել. յարատեւել. ἑπιτείνω extendo.

Յորմէ եւ (Երզն. մտթ.)


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։

• Klaproth, Asia pol. էջ 103 ավար. matt։ ՆՀԲ «արմատն երևի-մատն և քիլ»։ Հիւբշ. KZ 23, 35 և 36 սանս. nakha, պրս. nāxun, օսս. nüx ձևերի հետ՝ եւրոպական nagha, naghla «ե-ղունգ» նախաձևից։ Lag. Arm. Stud. § 1400 մերժում է սրանք և համարում

NBHL (4)

ՄԱԳԻԼ ὅνυξ unguis. (գրի եւ ՄԱՔԻԼ, ՄԱԿԻԼ, ՄԱԳԱԼ. արմատն երեւի Մատն, եւ Քիլ) Ճապուռն. ճիրանք. որ է սո՛ւր եղնգամբք թաթ հաւուց, եւ գազանաց. ըստ այլ լեզուաց՝ եղնգունք, ոտք, յօդք թաթից, եւ այլն. ճանկ, ըղունկ.

Ժանիք նորա երկաթիք, եւ մագիլք նորա պղնձիք։ Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթւ. (Դան. ՟Է. 19։ Իմ. ՟Ե. 11։)

Արձակել այլ հաւս, եւ նոցա ի նաւն գալ՝ կաւվ թաթխ զմագիլսն բերեալ։ Սաստիկ ժանիս եւ մագիլս ունի։ Երկաթի մագլօք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 4։ տե՛ս եւ Կոչ. ՟Բ. ՟Դ. ՟Թ։)

Յորժամ հասանէ ժամանակ ծննդեան առիւծակորեանն, պատառէ մագլօքն զարգանդ մօրն, եւ ելանէ. (Վեցօր. ՟Թ։)


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։

NBHL (3)

Բառ լտ. մաճի՛ստէռ magister (equitum, militiae). յորմէ յն. մաղի՛ստրօս μαγίστρος . գաղղ. մաճի՛ստռ. այսինքն վարդապետ. վարժապետ. որպէս Պետ. զօրապետ. իշխանապետ. դուքս. որպիսի եղեւ եւ գրիգոր մագիստրոս. վասն որոս դնի ի վերագրի թղթոց նորա,

Գրիգորի մագիստրոսի գերապանծ իշխանի պահլաւունւոյ հայոց.եւ այլն։

Եկն առ մագիստրոս ոմն։ Բազում մագիստրոսս առաքեաց թագաւորն խնդրել զսա, եւ ոչ եգիտ։ Էր ոմն մագիստրոս մանուկ հասակաւ. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Է։)


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

Etymologies (2)

• , ո, ի հլ. «գլխի կամ մարմնի մազ» ՍԳր. Ոսկ. եփես. սրանից մազագործ Թուոց լա. 20. մազապուր «մազից ազատած» ՍԳր. Եւս. քր. մազեղէն ՍԳր. Եփր. ա. մն. մա-զեղ Կոչ. մազկռինչ «վերջին թելը հասած, հոգեվարք» Ոսկ. մ. բ. 1. մազմզուկ «թելա-ւոր արմատներ» Վստկ. անմազմզուկ Վստկ, սպիտակամազ Ոսկ. ես. թաւամազ Դամասկ, դեղձանամազ Ոսկիփ. ձաղկամազ Պղատ. եւթ. մազնատեսակ «մազանման», որ մէկ անգամ ունի Գիրք. առաք. 190 ա. «ի ձեռն մազնատեսակ ջլացն որք են արմատացեալք ի գլուխն»։ Ենթադրում է մազն ձևը, բայռ անշուշտ ազդուած է մզնատեսակ բառից (տե՛ս միզն)։ Մազոտ, մազմզոտ, մազխիլ (նոր բառեր) ևն։

• ՓՈԽ.-Վրաց. მაზმანი մազմանի «չուան շինող», թրք. գւռ. Կս. Եւդ. Ատն. (ինչպէս և Ատանայի թրքախօս Յունաց բարբառով) [arabic word] mazman «մազման, այծի մազ մանող և այծի մազից պարկ ևն գործող արհեստա-ռոր» (Բիւր. 1898, 713, Յուշարձան 330)։-Հյ. մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] nezgeb «մազի կապ, ծամկալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325 և Բ. 658)։

NBHL (8)

θρίξ, τρίχες pilus, capillus, hilus, villus. (որպէս թէ Մած ի մորթն. cf. ՄԱԾՈՒՄՆ. Թել բուսեալ ի վերայ մարմնոց կենդանեաց՝ ըստ մասին կամ ըստ բոլորին. որպէս հեր. գէս. ձար. վարսք. ստեւք.

Մազ նորա ի սպիտակ դարձեալ իցէ։ Վասն խարտեաշ մազոյն։ Զվարսս մազոյ գլխոյ իւրոյ։ Ոչ անկցի ի հերոյ նորա մազ ի գետին։ Ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ։ Ձգէին քարինս, եւ ի մազէ ոչ վրիպէին.եւ այլն։

Անզէն իմն, եւ աղքատ է մարդն, եւ ոչ մազոյ վերարկուօք մարմինն ծածկեալ է. (Նիւս. կազմ)

Իբրեւ մեռեալ է մազ։ Որպէս զհերսն կամ զմազն արտաքոյ ամենայն ախտից ես. (Նար. երգ.։)

Փառք ծրոց ալիք. եւ ո՛չ (եթէ) երեւեալ ի ծաղկի մազոյն, այլ վարուցն փոխումն. (Համամ առակ.։)

Մազ փոքր պղտորէ զտեսարան, եւ հոգք փոքունք խահրէ զմիանձնութիւն. (Կլիմաք.։)

որպէս յն. mմա՛սդիգս. μάστιξ flagellum. Գան. եւ գաւազան. խարազան.

Հեղգ ձի մի ... պատճառէր կաղալ. մինչեւ բուծողացն մազովքն դարձեալ՝ քան զդանդաղանս ի վեր եղեւ. (Փիլ. լիւս.։)


Մալ

s.

wether, mutton.

Etymologies (1)

• «մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։

NBHL (1)

Ոչխար արու՝ մալեալ. թաղասմաւոր. կռտած ոչխար, կուռտ .... (որպէս եւ յն. մի՛լօն է ոչխար) խաշն.


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։

NBHL (5)

Ետ ցաղախինն իւր զմախաղն, եւ ելից զնա փոխնտով։ Ընկէց ի մախաղ կերակրոյ իւրոյ։ Եհան զգլուխն ի մախաղէն. (Յուդթ. ՟Ժ. 5։ ՟Ժ՟Գ. 11. 19։ տե՛ս եւ Ղկ. ՟Թ. 3։ ՟Ժ. 4։ ՟Ի՟Բ. 35. 36։)

Զգեստն աղտեղի, եւ խոտացեալ ամենայն մարմինն, ցուպ բերելով, եւ մախաղ զգեցեալ. (Բրս. գորդ.։)

Եբեր զմախաղ իւր, յորում կայր չամիչ։ Մախաղն կրօնաւորական՝ որ էր ի սնարսն։ Ծեր ոմն գնայր վաճառել զմախաղ իւր. եւ դիպեալ յանկարծ դեւն ի մախաղն, եւ այլն։ Ահա աստ են մախաղք քո չա՛ր ծեր. (Վրք. հց. ստէպ։)

ՄԱԽԱՂ. κάδιον, μηλωτή parvus cadus, sitella, pellis եւ այլն. Կաշեայ աման ջրոյ կամ գինւոյ.

Էառ ծերն զմախաղն, եւ եբեր զնա լի ջրով. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

Etymologies (2)

• «կպած, կից, իրաբ միացրած» Ել. իը. 25. Ոսկ. եփես. 821. «խիտ, հոծ, թանձր» Վեցօր. 60, 172. որից մածանիլ կամ մած նուլ «կպիլ, կպչիլ, փակչիլ, թանձրանալ, կաթը մակարդուիլ» ՍԳր. Ոսկ. Թես. Եփր. բ. մնաց. «յարիլ, միանալ (այրը կնոջ հետ)» Երզն. մտթ. էջ 399. մածչիլ Պիսիդ. վեցօր. 1651, մածանել Նար. մածուցանել «կպցնել, միացնել, մակարդել (կաթ, պանիր ևն)» ՍԳր. զմածիլ «սաստիկ կպչիլ» ԱԲ. մածումն նեւս. բն. մածան «կպչուն» Տօնակ. մած-ուած Պիտ. տախտակամած ՍԳր. թանձրա-մած Ոսև. ես. և ա. Թես. թ. խաւարամած Ագաթ. ջրամած Ագաթ. հեղեղամած Ագաթ. դանդաղամած Բ. մկ. ա. 20. մառախլամած Մձռ. ստուերամած Ագաթ. գետնամածեալ Շար. ծխամած Ճառընտ. կրամած Ճառընտ. խճամած Նչ. եզեկ. հրամած Բենիև ձեռնա-մած Պտրգ. մածուն Ոսկիփ. Մագ. և Երզն. քեր. (վերջինիս համար հմմտ. Մածուցեր զիս իբրև զպանիր. Յոբ. ժ. 10. Մածաւ որ-պէս կաթն սիրտ նոցա. Սղմ. Ճժը. 70. առո-masidan «մակարդել» և māst «մածուն», թրք. yoγurmaq «շաղախել, շաղուել» և yoγurt «մածուն», ֆրանս. cailler «մակառ-դել, թանձրացնել» և lait caillé «մածուն»), մածուցիկ (նոր բառ) ևն։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։

NBHL (2)

συνεχής, πηγνύμενος continuus, coagulatus ἑμπλόκιον implexum, torques. Արմատ Մածանելոյ, իբր Մածեալ, այսին հոծեալ, թանձրացեալ. կպած, կպչուն. եւ Կից. յարեալ. յեռեալ. ընդելուզեալ. իրարու փակած.

Օդն հոծ եւ մած է։ Զհոծ եւ զմած բնութիւն օդոյս. (Վեցօր. ՟Գ. ՟Ը։)


Մակարդակ, աց

adj. s.

plane, plain, flat, level;
plane, level surface.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Գրականից է փոխառեալ Ասլ. խել-քիդ մագարթագը «խելապատա՛կդ» ծաղրա-կան բացատրութիւնը։-Բայց ինչպէ՞ս պէտք է կապել մակարդուն Եւդ. «հարթ. յղկուն» բառը։

NBHL (1)

ἑπίπεδος, -ον aequalis, planus, -um;
superficies. Որոյ վերին երեսն է արդակ. դիւր. հարթ. ողորկ. եւ Մակերեւոյթ. երես մարմնոց հարթ եւ հաւասար. կոկ, շիփշիտակ.


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

Etymologies (1)

• , ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։

NBHL (6)

Ես մաղս գործեմ։ Որ զմաղս գործէ, նա ի գիւղս շրջի։ Գործէր մաղս. եւ զյաւանակն մաղիւքն իւրովք բարձեալ (այսինքն բեռնաւորեալ) առաքեաց զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)

ՄԱՂ. Կողով ի նմանութիւն մաղի կամ ուռկանի. κύρτος, -τις nassa, qualus, fiscella, gibbosa sagena եւ πλοκή հիւսք, եւ այլն.

Յօդոյ եւ ի ջրոյ իբրու զտեսակ ինչ մաղի շարամանելով. (Պղատ. տիմ.։)

ՄԱՂ մեղուաց. κηρίον (որպէս թէ մոմարան). cellula, favus. Մոմակերտ ծակոտկէն պանն, որ եւ Բջիջ. որպէս եւ մեղրալիցն կոչի Խորիսխ.

Զմաղսն մեղերն յարդարէ, եւ զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգացն ժողովէ։ Անգայտ մաղովք անօրս գործոյնն զգործած գբոցն յօրինէ. (Վեցօր. ՟Ը։)

Գործասէրն մեղու աշխատի՝ առնելով ի մաղսն զվեցանկիւնսն. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

Etymologies (1)

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

NBHL (7)

ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի.

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ ձգեր ձեռն, եւ մի՛ ճեպեր ի մաղազմի նորա. (Սիրաք. ՟Լ՟Դ. 17։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)

Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). (Ոսկիփոր.։)

Աստուած մեր սկեաց եւ մաղազմեաց ոսկեաց չունի պէտս. (Սոկր.։)


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։

NBHL (2)

ἑχέτλη stiva, aratri manica ἅροτρον, ἁροτρόπους vomer, aratrum, aratri ferrum. Փայտ երկայն իբրեւ զղեկ արօրոյ ի ձեռս հերկողի՝ մաճակալ կոչեցելոյ. եւ լայնաբար նոյն ընդ արօր, եւ ընդ խոփ.

Ոչ ոք արկանէ ձեռն զմաճով, եւ հայիցի յետս։ Սամեգար եհար յայլազգեացն վեց հարիւր այր մաճով արօրոյ. (Ղկ. ՟Թ. 62։ Դտ. ՟Գ. 31։)


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

Etymologies (1)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։

NBHL (5)

Դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլս։ Արարին զանիւն որպէս հիւսնական մամուլս՝ յամենայն կողմանց սրով կապեալս։ Ճնշի իբրեւ ի մամուլս. (Ագաթ.։ Ճ. ՟Ե.։ Շիր.։)

Ի մամուլ գրոց զոգիս յեռցուք (յն. կենդրոն)։ Պահօք եւ աղօթիւք կալ ի մամուլս գրոց, եւ ի խրատ գիտնոց. (Եւագր. ՟Ժ։ Տօնակ.։)

Մինչեւ ի կտրել զմամուլս առագաստին. (Ճ. ՟Գ.։)

որպէս Բառ այլազգական. իմամ եւ իւլամէ. կարդացօղք այլազգեաց.

Որ եւ ի Մխ. առակ. գրի Մալում։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

Etymologies (1)

• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։

NBHL (26)

Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։

(որպէս թէ ունօղ զմի այր. կամ միացեալ ընդ այր) լծ. եւ պ. մատէր, մազէր. սանս. մա՛թռրի. յն. μήτηρ , մի՛դիր. mater. մադէր. Էգ ծնօղ, որ յղանայ եւ ծնան զզաւակ. մանաւանդ ի բանական կենդանիս. մար.

Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր։ Նա է մայրայր ամենայն կենդանեաց։ Քոյր իմ է ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Հանդերձ մարբն։ Զեօթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց.եւ այլն։

Մայր եւ կոյս։ Կոյս եւ մայր։ Քրիստոսի մայր աստուծոյ մերոյ. (Շար.։)

Տղայոց՝ որ զկոտորեալ մարամբքն փարէին, եւ դիէին զարիւն ստեանց նոցա որպէս զկաթն. (Կաղանկտ.։)

ՄԱՅՐ ասի եւ այն՝ որ լնու զտեղի մօր ի վերայ օտարի, որպէս մայրագիր.

Ծնան կուսանք ազգս բազումս, եւ մարք մանկունք զհրապարակս ծերոց. (Շար.։)

ՄԱՅՐ ՎԱՆԻՑ. Առաջնորդ կուսաստանի։ Վրք. հց.։ Յայսմաւ. եւ այլն։ Որպէս եւ կուսանքն կամ հաւատաւորք՝ մարք կոչին, որպէս եւ կրօնաւորք՝ հարք.

ՄԱՅՐ. փոխաբերութեամբ՝ ասի եկեղեցին, եւ սուրբ աւազանն։ Եւ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ, կամ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԵԱՑ՝ աթոռանիստ տաճարն, կամ գլխաւոր եկեղեցին, եւ կաթողիկէ եկեղեցին։ Որպէս եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ՝ է մայրաքաղաք։

Յօրէ ելանելոյ յորովայնէ մօր իւրոյ՝ մինչեւ յօր թաղելոյ ի մայրն ամենեցուն. (Սիր. խ. 1։)

ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.

Քանզի երեկոյացեալ էր ժամն, արեգակն ի մայրն դառնայր։ Յորժամ արեգակն ի մայր մտանէր։ Ի մայր մտից (թաղմամբ) ընդ արեգականն, եւ յաներեկ առաւօտին ծագեցայց. (Լաստ. ՟Ի՟Գ։ Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի.։)

Նովին նմանութեամբ բացատրի եւ խաւարումն արեգական, եւ շիջումն ճրագի. ռմկ. Ղ՝մոդ մարիլՓ. իբր մարը մտնալ.

Քնազի ի հասարակ աւուրն եմուտ արեգակն ի մայրն, խաւար ասաց, եւ ոչ գիշեր. (Եղիշ. խաչել.։)

ՄԱՅՐ. որպէս Սկիզբն եւ պատճառ իրաց ինչ՝ բարւոյ եւ չարի.

Որպէս մայր պատերազմաց անիրաւութիւնն է, նոյնպէս եւ մայր խաղաղութեն՝ արդարութիւնն է. (Ոսկ. ես.։)

Առաջին ճաշակումնն մայր եղեւ մահու եւ ապականութեան. (Կիւրղ. ղկ.։)

Խոնարհ լինիցիս՝ հեզ եւ հանդարտ, այն իսկ է մայր ամենայն առաքինութեան։ Ամենայն բարութեանց՝ անոխակալութիւնն է մայր. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)

cf. ՄԱՅՐ։ ՄԱՅՐ ԱՐԵՒՈՒ կամ ԱՐԵԳԱԿԱՆ, է Արեւմուտք. մարը.

κέδρος cedrus եւ κέδρινος cedrinus. Եղեւին ծառ. եղեւնափայտ. ազգ նոճի՝ որպէս մայր ծառոց՝ գլխաւորն ի փայտս անտառի.

Իբրեւ զմայրս ի գնացս ջուրց։ Ձայն տեառն փշրէ զմայրս, եւ մանրէ տէր զմայրսն լիբանանու.եւ այլն։

Առաքեաց քիրամ փայտս մայրս։ Ահա ես բնակեմ ի տան մայր փայից։ Տուն ի մայր փայտից։ Գերանք տանց մերոց մայրք.եւ այլն։

ՄԱՅՐ. որպէս πεύκη pinus, abies եւ πεύκινος pineus, abiegnus. թեղօշ. փստըղենի վայրի.

Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։

Իսկ ի բառս Գաղիանոսի ՝ Մայր փայտ դնի նաեւ որպէս յն. բի՛գիս եւ լտ. պի՛չէա. cf. ԿՈՒԵՆԻ։

Զմայրս եւ զեղեւնափայտս հարցուք. յայժմու յն. գրի՝ մորենի։


Մանանայ, ի, ից

s.

manna.

Etymologies (1)

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։

NBHL (5)

Երեքհարիւր զէն ոսկի կուռ, եւ երեք մանք ոսկի ի զէն. (՟Գ. Թագ. ՟Ժ. 17։)

Այլ հնչեալ յեբր. ման, մանա, (թ. մանէ՛ ) է քննութիւն. մեկնութիւն, զի՞նչ. եւ զի ի նորահրաշ տեսիլ երկնատեղաց մանանային՝ ասէին որդիքն իսրայէլի, զի՞նչ է այս, աստի կոչեցաւ անուն նորա ասեն Ման. ըստ այլոց նաեւ Մաննա, եւ ի մեզ Մանանայ. որպէս եւ վր. մանանա, μάν, μάννα man, manna. (ա՛յլ է եւ Մաննայ, զոր տեսցես ի կարգին)

Անուանեցին որդիքն իսրայէլի զանուն նորա Ման։ Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի։ Միայն ի մանանայն են աչք մեր։ Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ, եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին. (Ել. ՟Ժ՟Զ. 51=53։ Թուոց. ՟Ժ՟Ա. 6. եւ այլն։)

Կերակրեաց մանանայիւ մարմնոյ իւրոյ։ Սափոր ոսկեղէն լի մանանայիւ. (Արշ.։ Շար.։ Վրդն. ծն. ուր գրի եւ Մանանէ։)

ՄԱՆԱՆԱՅ ասի յոմանց եւ Աւիշկն իբր մեռոն կաթեալ ի մարմնոց սրբոց.


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (գրւում է նաև մանգ) «նենգութիւն, խորամանկութիւն» Վեցօր. 144. «խորամանկ» Հին բռ. որից մանկաւոր Եւագր. 304. մանկաւորել «մեքենայել, խար-դախել, նենգել» Եւագր. Տիմոթ. կուզ, էջ 158. մանկաւորապէս «խաբեբայութեամբ» Տիմոթ. կուզ, էջ 185. անմանկ «անխարդախ, անկեղծ» Ոսկ. մ. ա. 25. խորամանկ ՍԳը. խորամանկել ՍԳր. չարամանկ Բրս. մախ.։

NBHL (2)

ՄԱՆԿ կամ ՄԱՆԳ. ἁκαιρία intempestivitas, insidiae. Արմատ բառիս Մանկութիւն, ըստ որում Խորամանկութիւն. մեքենայագործութիւն, խարդախութիւն՝ որպէս ման գալով, կամ մանուկ անհաստատ ելո. կամ ըստ յն. ստահակութիւն, եւ դաւ.

Խեղգետնոյ նման է, որ նենգութեամբ մերձենայցէ առ մերձաւորսն, եւ ընդ միամին ընկերին նենգաւ եւ մանկաւ գնայցէ. (Վեցօր.։)


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

Etymologies (1)

• (-նու, -նունք, -նունց) «մանր, փոքրիկ, պստիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ա. կոր. որից մանրել ՍԳր. մանրուած Ա-մովս. թ. 9. մանրիկ ՍԳր. Ագաթ. Կոչ. ման-ռամանր Եփր. ա. կոր. մանրապատում Ա-գաթ. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մանրախին Յոբ. ը. 17. Կոչ. մանրախոտկ Ագաթ. ման-րակծծի Ոսկ. բ. տիմ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. մանրավաճառ Զքր. սարկ. Ա. 20 (չունի ԱԲ) ևն։ Գրուած է նաև գւռ. ձևերով՝ մանտր, մանտրունք Կիր. պտմ. մանորուն Կոստ. երզն. 110. սխալ գրչութեամբ ման-նոաւր Սուտ-Շաահ. էջ 3։ Նըր բառեր են ման-րանկար, մանրանկարիչ, մանրանկարչական, մանրանկարչութիւն, մանրամասնութիւն, մանրամասնօրէն, մանրատար. մանրէ ման. րազնին, մանրադէտ, մանրադիտական. մանրավէպ, մանրաճճի ևն։

NBHL (9)

(լծ. լտ. մինօր, մինուս, մինու՛դուս. λεπτός tenuis, tener, minutus. Փոքրիկ եւ նուրբ, որպէս մասն մասին. մանտր, պզիկ.

Եղեւ մանր իբրեւ զփոշի։ Մանրեսցէ իբրեւ զփոշի մանր։ Մանր իբրեւ զգինձ։ Հատանիցէ զմանր մանր ողկուզացն։ Գազանք մեծամեծքեւ մանունք։ Իբրեւ զեղեամն ի մրրկէ հալածեալ մանր (այսինքն զեղեամն մանր).եւ այլն։

Վարսս մանր անձրեւով լցեալ՝ յեռմամբ մարգարտով. (Նար. տաղ.։)

Գլուխ իմ լցաւ ցօղով. վարս քո (կամ վարսքս) մանր անձեւով ցայթեաց. (Սիւն. տաղ.։)

Մղեղ, եւ մանր աճիւն լինէր. (Փիլ. իմաստն.։)

Ի նուրբ եւ ի մանր մանր սքոց ըստ արտաքին երեսաց ծածանէր. (Նիւս. կազմ.։)

Ի ձեռն մանր պարգեւացդ՝ զոր ասէք, յագեալ իցէք. (իբր զանազան, կամ փոքր ի շատէ). (Եփր. ՟ա. կոր.։)

ՄԱՆՐ. մ. λεπτόν, λεπτῶς tenuiter, subtiliter κατὰ μέρος particulatim ἁγαθῶς bene. իբր Մանրապէս, եւ մանրամասնաբար. մասն մասն. քաջ. քաջիկ. իսպառ. մանտրելով, աղէկ մը.

Զոր եւ մարգարէն մանունս դրոշմէ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Մանրագոր, աց

s.

mandrake, mandragorous.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ թըմ-րեցուցիչ բոյս. լտ. atropa mandragora» Ծն. լ. 14-16, Երգ. է. 13, Ագաթ. Վեցօր. 88, 89. Եզն. -այս բառը Լծ. նար. կէ. մեկնում է. «Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայրն ունին, որպէս մասուրն և սինձն. Եւ դարձեալ՝ ազգ մի խնձոր կայ վա-ղահաս, մանրագոր ասի, կարմիր է և անաւ-շահոտ». (վերջինը ՆՀԲ համարում է «ափի-ոն, խաշխաշ»). իբր Մոկաց նահանգի պը, տուղ է յիշում Խոր. աշխ. 608։

NBHL (7)

յն. մանրաղօ՛րաս, եբր. տուտայիմ. μανδραγόρας mandragoras, -ra. իտ. mandragola. Բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրեւ արքայկաղնոյ, եւ ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ՝ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, եւ լինիցի դեղ թմբրեցուցիչ եւ քնաբեր. վասն որոյ ասացեալ ի լտ. նաեւ Circaeum, իբր գործի կիրկեայ դեղատու վհկի. եւ Semihomo, կիսամարդ. եւ Vesanum gramen, բոյս՝ որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ. մանրագոր, մարմնատակ.

Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, եւ վարդն, եւ շուշանն. (Ագաթ.։)

Մոկք ունի եւ մանրագոր. (Խոր. աշխարհ.։)

Իբրեւ զմանրագոր զանապակն ըմպելով թմբրեալք եւ թրջեալք եւ զմբրեալք. (Փիլ. տեսական.։)

Միթէ ի մանրագորա՞ց թմբրեալ իցէ, եւ կամ ի սաստիկ անապակա՞ց զմրեալ իցէ. (Մամբր.։)

Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց. (Վեցօր. ՟Ե։) (որք անխտիր յարմարին եւ մեկոնի, որ է խաշխաշ. որոյ եւ ծաղիկն է երեւելի, թէպէտեւ անախորժ հոտով։)

Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայր ունին, որպէս մասուրն եւ սինձն. եւ դարձեալ ազգ մի խնձոր կայ վաղահաս, մանրագոր ասի. ուստի քաղեաց ռուբէն. բայց խնձոր մանրագորաց մարթ է իմանալ եւ զգլուխն մեկոնի լի սերմամբք, ուստի կազմի եւ ափիոն։


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

Etymologies (1)

• (սեռ. նեմէի, ներգ. ի նեմտջ, յգ. ի նեմեայս) «յունական ագոնական մի խաղ է» Եւս. քր. Փիլ. լիւս. 153. որից նեմէական Ածաբ. կիպր.։

NBHL (1)

Բացեալ դիւցազնային տեսլարանաց եւ ձեւոց յոլոմպիադսն, ի նէմեայսն. (Փիլ. լիւս.։)


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) «դաւ, դաւաճանութիւն, խաբէութիւն» Բ. մկ. ժռ. 21. Մրկ. ժդ. 1. Եւս. քր. «նենգաւոր» Ոսկ. ես. և յհ. բ. 5. որից նենգել ՍԳր. Բուզ. Եզն. Ոսկ. մտթ. նենգագործ Ոսկ. մ. բ. 1 8. Եւս. քր. նենգախոշոշ Եւագր. նենգան Ել, իբ. 11. Եւս. քր. նենգատր ՍԳր. նենգաժէտ Իգն. (նենգաժոտ Դամասկ. Վրդ. առ. 5. Մե-ծոբ. Գնձ. նենգժոտ Իգնատ. ղկ. 241, 386, Լմբ. ժբ. մրգ. էջ 192 (զաք. զ. 8). Ուռհ. 101), տիրանենգ Բուզ. Փարպ. աննենդ Փարպ. Եղիշ. ուխտանենգ Փարպ.-նոր բա-ռեր են դրամանենգ, չարանենգ, դիւանենգ, մաքսանենգ ևն։

NBHL (5)

δόλος dolus, fraus, stratagema, ars. եւ բայիւ ἑπιβουλεύω molior, insidior. իսկ գործիականն իբր մ. ἑν δόλῳ, δόλῳ dolo δολερῶς dolose. որ եւ ՆԵՆԳՈՒԹԻՒՆ. Դաւ. դաւաճանութիւն. խաբէութիւն չարարուեստ. ... (իսկ նէնգ ՝ է նախանձ).

Մեծութիւն՝ բեռինք ոսկեղէնք, բազմաց ըղձալի ... իրք են ամենեցուն նենգի եւ վնասի. (Պիտառ.։)

Արիւնահեղն, եւ նենգով լին. (Շ. եդես.։)

Փախչիլ ի նենգ խորհրդոց։ Մի՛ նենգ խորհրդով մերձենալ առ ահաւոր սեղանն։ Հարցանէին ի նենգ մտաց. (Նախ. իմ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Զճանապարհ նենգ սիրոյն եւս յայտնէ։ Աբիսողոմ զնենգ բանսն խօսելով յականջս ժողովոյն՝ քակեաց ի հնազանդութենէ հօրն. (Լմբ. առակ.։)


Նեպակ

cf. Նեպուկ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։

NBHL (2)

ՆԵՊԱԿ ՆԵՊՈՒԿ. Ճճի բազմոտանի, որ ի կծկիլն գնտանայ ի չափ սիսռան. լինի ի խոնաւ վայրս. ... իտ. mille piedi. հազարոտնեայ. իսկ բիւրոտանի՝ μυριόπους ասի որ եւ է բազմոտանին. որպէս եւ թ. գըրգայագ.

Մողէզք եւ կովիդեայք եւ բնդռունք, ըստ նեպակի գեղջ կապճահամար ժժակք. (Արծր. ՟Ա. 3։)


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

Etymologies (1)

• , ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։

NBHL (6)

ἁντίχριστος antichristus. Դերաքրիստոս. անտիքրիստոս. այսինքն հակառակ Քրիստոսի՝ կամ փոխանակ Քրիստոսի սուտ Քրիստոս. վերջին սուտ մեսիայն, եւ կարապետք նորա. ի մեղ Նեռն՝ կարծի առեալ յանուանէ Ներոն կայսր՝ նախկին հալածչի, առ որով եւ Սիմոն կախարդ գտաւ առաջին նեռն.

Նեռն գալոց է. եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են։ Նա իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի. եւ այս նեռինն է. եւ այլն. (՟Ա. Յհ. ՟Բ. 18. 22։ ՟Դ. 3։ եւ ՟Բ. Յհ. 7։)

Զնեռնն, եւ զսուտ Քրիստոսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Զնեռինս չարագոյնս եւ բազմապատիկս քան զնոյնս ընդ մեզ բերեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Իսկ որ առ նեռամբն լինին, եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։) (Թիւ անուան նեռին 666. նշանակեալ ի Յայտ. ՟Ժ՟Գ. 15. ի մեզ դէպ գայ տառից ձայնիս. Մեծ գազան. եւ ըստ յն. լեզուի, բայիս Ուրանալ. եւ այլազգ եւս յայլ լեզուս։

(Եղեն եւ որք յարմարեցին ի թիւ անուանս ն ե ռ ն. յորում եղեն զարմանալի փոփոխութիւնք աշխարհի)։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

Etymologies (1)

• . ի հլ. «600 տարւայ մի շրջան» Եւս քր. ա. 11. Արծր. հրտր. Պատկ. էջ 21. Սամ. անեց. 12։

NBHL (10)

ՆԵՐ կամ ՆԷՐ. (որպէս թէ Նուեր. նուանք). σύννυμφος connurus, janitria. Նուակից. համհարսն. հարսնակից կանայք երկուց եղբարց, կամ մի եւ նոյն առն ի հին օրէնս. էլթի.

Ասէ նոոմին ցհռութ, ահա նէր քո դարձաւ. դարձի՛ր եւ դու զհետ նիրին քոյ. (Հռութ. ՟Ա. 15։)

Հռեբեկա երեւեցաւ տհաճ լինել վասն առաջնոցն կանանց (եսաւայ), զի էին նախանձողք ընդ ներս (այսինքն ընդ միմեանս). (Փիլ. լին. ՟Դ. 241։)

նխ. ἑν in. ի. յ. ըն. ի կազմել զներագոյական. (արմատ բառիցս Ի Ներքս, Ներքին, եւ այլն, իսկ (արմատ իւր է Ն, եւ եր, լծ. ընդ հյ. վայր, եւ թ. եէր, որ է տեղի. որոյ հետք կան եւ ի բառս Ներել, եւ Երկինք, Երկիր).

Ոչ թողուցու պատերազմունս եւ հիւանդութիւնս ի ներ մարմնոջն ծնանել. (Պղատ. տիմ.։)

Առ ամենայն պատկեր, եւ ներ գիր, եւ ներ երաժշտ ... խոհեմական գոլ դատաւոր պարտ է. (Պղատ. օրին. ՟Բ։)

Զի այս անկա՛ր՝ շարագրողին, այլ եւ նոցուն ներ արհեստին. այսինքն ներկուռ եղելոց անգամ յարհեստի անդ. (Շ. եդես.։)

Արդ՝ են ներձայնոջքն՝ ներանձիցն ախտից նշանակ, եւ գրեցեալքն՝ ներձայնոջացն. (այսինքն որ ինչ ենն ի ձայնի՝ նշանք են որոց ի յոգւոջ կրից. եւ գրեալքն նշա՛ն են որոց ենն ի ձայնս)։ Եւ են ներձայնոջքն ստորասութիւնքն եւ բացասութիւնքն՝ նշանակք ներանձիցն։ Ներ ձայնոջքն հետեւին ներխորհրդոջն. (Պերիարմ.։)

Այսոքիկ որպէս հելլենաբանութիւնք առ իմանալ եդան, եւ ո՛չ ի վար արկանել։

Ներ մի ասէ ի ներիցն է վեցհարիւր ամ։ Թագաւորէր ներըս չորս։ Շարն է վ եւ վեցհարիւր ամ. եւ ներն վեցհարիւր, եւ սոսն վաթսուն. (Եւս. քր. ՟Ա։)


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

Etymologies (1)

• . ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։

NBHL (1)

βαφή tinctura. Նիւթ՝ որ տայ զգոյն կամ զերանգ, եւ Նիւթ գունաւորեալ.


Նէեսա

s.

nessa;
ostrich.

Etymologies (1)

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։

NBHL (3)

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Նէէղաս՝ հաւ է ի միջագետս ասորւոց, որոյ թեւքն վայելուչ, եւ թռչելն զուարթարար. ակիղաս բազէ ասէ, եւ այլք մարախ, այլ նա ա՛յլ է, եւ սոքա ա՛յլ. (Հին բռ.։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)


Նժար, ից

s.

balance-scale.

Etymologies (1)

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։

NBHL (3)

Իբրեւ զմէտ մի ի նժարից կշռոց եւ ամենայն աշխարհս առաջի քո. (Իմ. ՟Ժ՟Ա. 23։)

Ի մէտս կշռոց եթէ ղմին ծանրացուցանես նժար, թեթեւագոյն ամենայն իրօք զընդդիմակն առնես. (Բրս. հայեաց.։)

Եբարձ ի մէտս կշռոց զտառապանս նոցա եւ մեղս, եւ ծանրացաւ նժար ազգի ազգի տառապանաց։ Տե՛ս, գուցէ թեթեւացուցանես զարդարութեանն քո նժար. (Մաշկ.։)


Նժդեհ

cf. Պանդուխտ.

Etymologies (1)

• , ի հլ. «պանդուխտ» ՍԳր. Բուզ. Եւս. պտմ. գրուած է նաև նշդեհ Եփր. եբր. 29-488

NBHL (3)

ՆԺԴԵՀ. παρεπίδημος peregre veniens, peregrinus, advena, hospes. Գրի եւ ՆՇԴԵՀ. Պանդուխտ. օտարական. տարաշխարհիկ. եկ.

Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ի միջի ձերում։ Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր, որպէս ամենայն հարք իմ։ Ընտրելոցդ նժդեհից՝ որ ի սփիւռս. (Ծն. ՟Ի՟Գ. 4։ Սղ. ՟Լ՟Ը. 13։ ՟Ա. Պետ. ՟Ա. 1։)

Ազգն հեբրայեցւոց մինչեւ ի նժդեհս անգամ. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

Etymologies (1)

• «նուազ, կարօտ, պակաս» Եզն Խոր. գ. 42. Լմբ. որից նիազութիւն Եւագր. Նխ. գծ. աննիազ Բ. մկ. ժդ. 35. Գ. մկ. բ. 5. աննիազական Կորիւն. Ագաթ. նիազեցուցա-նել «մարմինը պասով տկարացնել»։

NBHL (2)

Նուազ, նուազեալ. կարօտեալ. պակաս. եւ Աղքատին. սակաւապէտ. պ. նիյազի.

Ոչ նիազ ի գիտութենէ ... եւ ոչ կարօտ յիմաստութենէ. (Եզնիկ.։)


Նիզակ, աց

s.

lance, spear;
pelta, clypheus;
հարուած —ի, spear or lance-thrust;
ի տէգ —ի վառեալ, armed with a lance, pikeman;
անտառախիտ —ք, a forest of spears;
սատակել —աւ գերանդւոյ, to slay with scythes.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «տէգ, գեղարդ. 2. լայ-նաբար՝ գեղարդի բունը, տէգի կոթ. 3. նի-զակաձև խնձորով վահան?» ՍԳր. որից նի-զակակից «զինակից, կռուի դաշնակից» ՍԳր. Առաթ. նիզակաբեկ Եզեկ. լթ. 9. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. նիզակատէգ Բուզ. ե. 37 Փոպ. (այսպէս ուղղել նաև Մծբ. էջ 359 նի-զակատեղ գրչութիւնը՝ ըստ ՀԱ 1911, 502). նիզակաւոր Նորագիւտ Ա մնաց. ժբ. 8, 24, 34, Բ. մնաց. ժդ. 8. Բուզ. նիզակընկէց Եւագր. նիզակագերանդի Նոնն. 56. նիզա-կակցութիւն (նոր բառ) ևն։

NBHL (2)

δόρυ hasta, lancea. Գեղարդն փոքր՝ որպէս թէ նետ ձեռամբ ձգելի. աշտեայ. գայիսոն. (իսկ նիզէ՝ մզրագ, որ է գեղարդն) այլ լըայնաբար վարի եւ որպէս Բուն գեղարդեան, եւ գեղարդն, սըւնակ, սուին, եւ ամենայն զէն եւգործի պատերազմակտան ի ձեռին.

Եւ ահա սաւուղ յեցեալ կըայր ի նիզակն իւր։ Եհար զնա աբեններ նիզակաւն ընդ սնակու շան, եւ ել նիզակն ընդ զիստ նորա։ Եւ փոյտ նիզակի նորա իբրեւ զստթորի ոստայնանկաց։ Նիզակ իբրեւ զփայտ կամրջի։ Սպան զնա նորին նիզակաւըն։ Նիզակ ոսկի կռածոյ, եւ երեքարիւր դահեկան ի վերայ միոյ նիզակի (որ այլուր կոչի վահան)։ Հովանի լինէր ամենայն գնդին իւրով նիզակաւն (յն. սուսերաւ). եւ այլն։


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

Etymologies (2)

• , ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nizdo-ձևից, որ կազմուած է ni մասնիկով՝ պարզական sed-«նստիլ» արմատի ստորին zd-ձայնդարձիռ-Պարզ արմատն են ներկայացնում սանս- [other alphabet] sad, [other alphabet] sidati «նստիլ», sá-dah «ևայան, տեղ». զնդ.. ❇ had, հպրս-had «նստեւ», զնդ. և հպրս. hadis «բնակա-րան, պալատ», յն. ἔζομαι «նստիլ», ἔδος «նստարան, կայան», լտ. sedeo «նստիլ», sedo «հանգստացնել», հիռլ. saidim, կիմր. seddu, հիսլ. sitja, գոթ. sitan, հբգ. sizzen, գերմ. sitzen, անգլսաք. sittan, անգլ. sit. հոլլ. zitten, լիթ. sédu, sédmi «նստիլ, նըս-տեցնել», հսլ. sšdčti, ռուս. cидeть «նստիւ». հպրուս. sīdons «նստած», այսպէս նաև հսլ-saditi «տնկել», ռուս. caдъ «պարտէզ», cвдло «համետ, թամբ» ևն, իսկ ni-ով աճած ձևեր են սանս. [other alphabet] nisīdati «նըս-տում է», [other alphabet] nīdá-«դադար, կայան, թըռ-չունի բոյն», զնդ. ❇ nišhiδai ti «նստում է», հպրս. niy-a-sadayam «նըս-տուցանել», պհլ. [other alphabet] nišastan, պրս. [arabic word] nišastan «նստիլ», [arabic word] nišinam «նստիմ», սոգդ. nista «նստած», լտ. nīdus, հբգ. nest, անգլ. nest, միռլ. net, կիմր. nуth, կորն. neid, լիթ. lizdas, լեթթ liozda հսլ. gnézdo, ռուս. rнъздo «բոյն» ևն ևն (Walde 518, 695, Horn § 1633, Boisacn 685, 215, 217, Trautmann 200, 259, Berne ker 313, Pokorny 2, 483-486, Ernout-Meil. let 878-9)։ Այս նոյն արմատից են ծագում դարձեալ հյ. ատեան, հեծանել. տե՛ս և տե-ղի։-Հիւբշ. 178։

NBHL (9)

στάσις, ἔδος, ἔδρα , καθέδρα, βάσις . ուստի եւ լտ. situs, status, sesio, sedes, basis, locus. (Արմատ Նստելոյ. իսկ արմատ իւր է՝ սա, ըստ, եստ, իստ, աստ, ստան, եւ այլն, ի բազում լեզուս. որպէս եւ սանս. նիզդա՛ է բնակութիւն) Զետեղումն. կայք, դիրք, հանգիստ. տեղի. վայր ստթորին. յատակ. նստուածք.

Եւ եւ ընկաղմանումն, եւ կացութիւն, եւ նիստն՝ դրութիւնք ոմանք։ Նիստ (մասանց մարմնոյ). (Արիստ. ստորոգ.։)

Զաթոռ պատուական արանց, զնիստս եւ զհանգիստս։ Ո՞ եհեղ զօդս, զթեւաւոր բնութեանց զկառս, զհողմոցն զնիստս. (Առ որս. ՟Ը. եւ ՟Է։)

Որոյ նիստն ընդ արեւմուտս է մերձ ի գաղգաղ. (Օր. ՟Ժ՟Ա. 30։)

Երկայնաձեւ բլուր մի, ործոյ նիստ երկայնութեանն ի մուտս կոյս արեգականդ. (Խոր. ՟Ա. 15։)

Թեւոցն արծուոյ անվայելուչ է նիստն, զի քարշելն ընդ երկիր՝ երեւոյթ զնա տեսանողացն առնէ. (ՃՃ.։)

Նիստ գեղջս գեղեցիկ եւ ցանկալի է աչաց տեսանելոյ. (Եփր. թագ.։)

ՆԻՍՏ. ἅστυ sedes ... եւ այլն. Աթոռ իշխանութեան. քաղաք թագաւորական. արքունիք. բազմական. բարձ եւ պատիւ.

Ղեւտացւոցն եղիցի ի կալուածս. եւ առաջնորդին յայնմանէ եւ անտի յերախայրիս սրբոցն ի նիստ քաղաքին։ Ի նիստ քաղաքին յանդիման նորին. (Եզեկ. ՟Խ՟Ե. 7։ ՟Խ՟Ը. 21։)


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

Etymologies (1)

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։

NBHL (3)

γραφή, ζωγράφημα pictura εἱκών imago. պ. նիկեար. Գծագրութիւն ներկով. պատկեր. կենդանագիր. նկարէն յօրինուած. գործած. ... եւ նագըշ. քաշած պատկեր, քաշուածք, բանուածք.

Ոչ գեղագործողին աղօթիւք տացի գիծ եւ գեղեցկութիւն նկարից. (Ոսկիփոր.։)

Գործել զամենայն գործ սրբութեանն, զոստայնանկութիւն, եւ զնկարու՝ կապուտակաւն եւ ծիրանեաւն։ Գործ նկարուց։ Գոյնագոյն նկարուց։ Նարօտ պէսպէս նկարուց։ Գոյնագոյն նկարօք, եւ պատուական հանդերձիւք. (եւ այլն. Եչ. ՟Լ՟Ե. 35։ ՟Լ՟Թ. 38։ Դտ. ՟Ե. 30։ Եսթ. ՟Ա. 6։)


Նհանգ, աց

s.

alligator, cayman.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «ծովային առասպելա-կան վիշապ, գետաձի, կոկորդիլոս» Եւս. քր. ա. 204. Ոսկ. մ. բ. 23. Եզն. որիր նհան-գանման Աղթամ. (հրտր. Կոստ. 111՝ սխալ տպուած)։

NBHL (2)

պ. նէհէնք. (իբր նէհր խունգ. գետոյ ձի). ἰπποπόταμος hippopotamus, equus fluvialis, crocodilus, draco aquatilis, piscis homines comedens ἑρινύς furia. Ձիագետի. գազան ջրային, որպէս կրոկոդիղոս, վիշապ ձուկն, փոկ, եւ այլն.

Զվիշապացն եւ զնհանգացն համբաւեն. վիշապք ասեն եւ նհանդք կեղծս ի կեղծս լինին։ Ոչ նհանգ ինչ անձնաւոր գոյ։ Նահանգք ինչ իցեն գետոց, եւ շահապետք վայրաց։ Ի վիշապի կերպարանս, կամ ի նհանգի իմն, եւ ի շահապետի. (Եզնիկ.։)


Նշաւակ, աց

s. fig.

mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «նետի նպատակ, գա-ւազան կամ այլ նշան արքունի» Լաստ. Լմր. Վրք. հց. «նախատանքի առարկայ, խաւտա-ռակութեան նիւթ» ՍԳր. Եւս. պտմ. «լաւ նշանաձիգ» Խոր. «խայտառակ» Փիլ. որից նշաւակել «խայտառակել» Կող. բ. 15. Յուդ. 19. Եւս. քր. նշաւականք Փարպ. նշաւակու-թիւն Ոսկ. մտթ. և մ. գ. 27. Եւս. քր. մարմ-նանշաւակ Ոսկ. մ. բ. 5։

NBHL (7)

σημεῖον signum σκοπός scopus, meta. որպէս թէ Նիշ աւագ. նշանակ եդեալ յերեւելի տեղւոջ. նպատակ հարկանելի. եւ Գաւազան կամ այլ նշան արքունի.

Նետից թշնամւոյն նշաւակ եղէ, նոր միշտ խոցոտիմ։ Գրին նշաւակ իբրեւ նպատակ, եւ հարին նետիւ։ Զմանկունսն նշաւակ եդեալ չարաչար խոցոտելով սատակէին։ Զտէրն եդեալ նշաւակ՝ շարժէին զգլուխ. այլ նշաւակ՝ որպէս դնեն աղեղնաւորք՝ ձգելով զնետ նախատանաց։ Թափ տուեալ բազկին նիզակաւ, զի հարցէ զնշաւակն. (Ժմ.։ Վրք. հց. ՟Ը։ Լաստ. ՟Ի՟Ա։ Վրդն. սղ.։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Գ.։)

Զնշաւակ արքայութեան նորին՝ փեսայ նորին՝ ներողութեամբն աստուծոյ առ. (Վրք. հց. ձ. (եթէ չիցէ գրելի Նշանակ. որպէս եւ ի Լմբ. սղ. ՟Խ. եւ այլն, Նշանակ գրի որպէս Նշաւակ)։)

ՆՇԱՒԱԿ. σημεῖον signum τέρας prodigium βδέλυγμα abominatio παράδειγμα exemplar θρίαμβος , θέατρον publicum spectaculum եւ այլն. նմանութեամբ է Նպատակ նախատանաց. տեսիլ խայտառակ եւ խորշելի. ձաղանք. առակ եւ այպն կատականաց՝ յօրինակ տեսողաց.

Իբրեւ առակ նշաւակի եղեաք ամենայն աշխարհի. (յն. ջնջան. ռմկ. փալառվա). (՟Ա. Կոր. ՟Դ. 13։)

Պահեցան նոքա, զի եղիցին ի տեսիլ նշանակի (կամ նշաւակի՝ ի տեսլարանի յաղթանակաց) քան զայլ ժողովուրդն. զի սատակեսցին ի տեսիլն նշաւակի ի սուր եւ ի գազանս. (Եւս. պտմ. ՟Գ. 7։)

Տեսիլ նշաւակի եղեւ ամենայն տոհմին իւրոյ եւ գաւառին մարդկան. վասն զի ի խորհրդակցէն ի դիւէն իւրմէ տանջեալ ամս բազումս առաջի ամենեցուն հանապազօր նշաւակօք, եւ այլն. (Փարպ.։)


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

Etymologies (1)

• «նշան, հետք, երևոյթ, տեսիլ» Եփր. համաբ. Նար. Յայսմ. որից նշմարել «նկատել» ՍԳր. նշմարեցուցանել Ագաթ. նօմարանք իմ. ե. 11. Եւս. քր. և պտմ. Ոսկ. ես. Եփր. եբր. ել. աստեղանշմար Եզն. բա-րենշմար Նար. դիւրանշմար Փիլ. հիանմար Նար. Տաղ. աննշմարելի Ճառընտ.։

NBHL (9)

ՆՇՄԱՐ ՆՇՄԱՐԱՆ ՆՇՄԱՐԱՆՔ. նաց. ἵχνος vestigium τεκμήριον argumentum, signum ἑρείπιον rudera οἱκόνισμα species ἅποψις perspectus եւ այլն. Նիշ եւ նշան իմն մնացեալ. ստուերագիծ մնացորդ՝ նշխար՝ հետք իրաց՝ հազիւ երեւեալ. երեւոյթ. տեսիլ կամ ակնարկութիւն աղօտ. իշմար, իշմարանք

Իբրեւ զ՝ի բաց բարձեալ նշմարան ճրագի չերեւեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, որոյ ոչ գտանին նշմարանք գնացից. (Իմ. ՟Ե. 11։)

Ի ծովալճին՝ առագաստից նշմարանք երեւին։ Որ ունիցին նշմարանս. (Եւս. քր. եւ Եւս. պտմ.։)

Այն ամենայն ստուեր էր, եւ նշմարանք. (Ոսկ. ես.։)

Օրինակ երկնաւորացն են, այսինքն նշմարանք են այսր պաշտաման։ Յաչս այնր ապաշխարութեան, մերս որպէս նշարանք են։ Որպէս եւ նկարիչք՝ զկերպարանս եւ զնշմարանս իրացն ցուցանէին կախարդք. (Եփր. եբր. եւ Եփր. նին. եւ Եփր. ել.։)

Թերեւս սակաւ ինչ նշմարանս ճշմարտութեան յանդիման կացուցանել. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ոմն՝ եւ ազդմունք իւր, ոմն՝ եւ նշմարանք իւր։ Ոչ կրին նենգութիւնք, եւ ոչ նշմարանք մթութեան։ Յորս չիք ինչ նշմարանք եւ կամ գիւտք խաւարի. (Նար. ՟Զ. ՟Ժ՟Ե. ՟Հ՟Ա։)

Շրջշրջել զնաւս, եւ հատանել զարահետ ճանապարհ ի նշմարանս աստեղացն. (Պիտ.։)