Definitions containing the research եւ : 10000 Results

Ուռն, ռան, ուռունք, ռանց

s. fig. mar.

hammer;
cf. Սեպ;
oppressor;
հարուած ուռան, hammer blow;
կոփիւն ուռանց, hammering;
— հարկանել, to hammer;
— դարբնոցի, sledgehammer or forge hammer;
— մեծ, sledge;
— ճօճան, tilt hammer, tail hammer;
— ճակատաւոր, front hammer, largest forge hammer;
— վերացման, lift hammer;
— շոգեշարժական, steam hammer;
— ժայռահերձ, pounding hammer;
— ատամնաւոր, claw hammer or fid hammer;
— ձեռաց, hand hammer, up-hand hammer.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. հյ. ուրագ, թրք. ur, vur «զա՛րկ, հա՛ր»։ Lag. Urgesch. 284 սանս. par արմատին է կցում։ Տէրվ. Altarm. 76 վէր, վիրաւոր ևն ձևերի հետ՝ սանս. vadh «զարնել, սպանել», vadha «հարուած, վիրաւորում», զնդ. vadarə «զէնք» ևն բառերին է կցում։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaeδa հոմանիշի հետ։ Հեւնք. ուռի բառից։ Lidén, Arm. Stud 53 հիռլ. ordd, գաէլ. ord, կիմր. gordd, հկորն. հբրըտ. ord, նբրըտ. orz. horz «մուրճ» բառերի հետ. կելտաևան նա-ևաձևը դնում է *ordo-, հայկականը *urdn, որից՝ միջին բաղաձայնի անկու-մով ուռն։ Նոյնը Per Persson IF 35 *08. Կրկնում է Petersson KZ 47. 259. Karst, Յուշարձան 422 թթր. ur, vur «զարնել»։ Бepидзe, სიტლვის კონაGIl. 1912, էջ 43 վրաց. գւռ. (Իմեր. և Ռա-չին.) ურატა ուրատա «փոքր մուրճ» բա-ռի հետ։ կեն զիս ի քո տեսուն։ Թերևս թուռնայ կամ դուռնայ. որ է թրք. [arabic word] turna, [arabic word] turna «կռունկ» (Будaговъ, Cpaвн. cлов. 1, 746). հենց բնագիրն էլ ունի «Աչերդ ուռնայի նը-ման», ուր դ-ի անկումը կարող է յառաջա-ցած լինել նախորդ դ-ի պատճառովս

NBHL (6)

σφύρα malleus. (լծ. հյ. ուրագ. թ. ու՛ռ. վու՛ռ. այսինքն հա՛ր) Գործի երկաթի մեղեխաւոր՝ կոփիչ, տոփիչ, ջախիչ. որ եւ ԿՌԱՆ. տե՛ս եւ ՄՈՒՐՃ, եւ ՈՒՐԱԳ. չէքիճ, չաքուճ. իսկ փայտեղէնն՝ թօգմագ.

Կալաւ զուռնն ի ձեռին իւրում, եւ բախեաց զցիցն ընդ ծամելիս նորա։ Իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք։ Կռել կոփել, ուռն հարկանել։ Ուռամբք եւ բեւեռօք հաստատեցին զնոսա.եւ այլն։

Որ իցեն ի դարբնոցի, եւ յանդադար ձայնէ կռանին եւ ուռանին (այսինքն ուռանն) անդ դռնչին ականջք նորա. (Վեցօր. ՟Գ։)

Կարի յոյժ լաւէր (դրօշողաց զկուռս՝) երկաքանչիւր ձեռացն երկրպագութիւն մատուցանել, գոնէ ուռանց եւ սալից. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ուռամբք ջարդեալ։ Ուռն մի մեծ ոսկի։ Սենեակս այս դարբնոց է. զմի ուռն դու հարցես, եւ զերկրորդն ես հարից. (Փարպ.։ Ագաթ.։ Վրք. հց. ՟Դ։)

Արկանել կապիճս երկաթի ի ծունկս նորա, եւ վարել ուռունս ստուարս». ըստ հյ. իմա՛, հարկանել ուռամբք. այլ ի յն. գրի՝ սֆինաս. լտ. գո՛ւնէօս, այսինքն սեպս. չիվի. վասն որոյ վերծանելի է արդեօք եւ ի հյ. ուռամբք սեպս կամ բեւեռս ստուարս։


Ուս, ոց

s.

shoulder;
back;
— շինուածոց, wing of a building;
ելանել ի յ— երիվարի, to ride, to mount, on horse-back;
զուսովք արկանել, to put on one's back;
— դնել, to become stiff-necked, obstinate;
բարձր ուսովք չափ ի վեր, taller by a head and shoulders;
cf. Ընդոստ.

Etymologies (1)

• «սովորելը». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են՝ ուսանիլ «սովորիլ» ՍԳր. ուսած Ոսկ. յհ. բ. 12. ու-սումն ՍԳր. Եփր. ա. մն. ուսող Եւս. քր. ու-սումնական Սեբեր. ուսումնակից Բուզ. ա-սումնասէր Կոչ. Սեբեր. Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. Կիւրղ. ել. ուսուցանել ՍԳր. Ոսկ. Կոչ. Սեբեր. մարտուսոյց Եզն. բազմուսումն Փիլ, լին. այլուսումն «օտարուսումն» (նորագիւտ բառ) Եփր. գծ. էջ 9. դիւրուսոյց Փիլ. լին, դժուարուսանելի Ոսկ. ղկ. ինքնուս Փիլ. լին. կնքնուսումն Ոսկ. ես. կանխուսեալ Լմբ. պտրգ. կենսուսոյց Վրք. հց. ճշմարտուսոյց Պիտառ. նորուսումն Նխ. գծ. Կանոն. նորուս Թէոդ. մայրագ. քաջուսացի Տիմոթ. կուզ. 31,-նոր բառեր են՝ անուսումնասիրութիւն, ուսանող, ուսանողուհի, ուսանողութիւն, ու-սանողական, թերուս, ուսումնածարաւ, ինք-նուսուցիչ, ուսումնասիրել, ուսումնարան, ու-սումնարանական, ուսումնաւարտ, ուսուզչա-կան, ուսուցչանոց, ուսուցչապետ, ուսուցչու-հի ևն։

NBHL (7)

(յորմէ թ. օմուզ. յն. օ՛մոս, օմի՛ա. լտ. հու՛մէրուս ). ὅμος, ὡμία humerus. Ողն յետուստ գլխոյ՝ հանդերձ ծոծրակաւ եւ իրանօք՝ իմամբք բազկաց. թիկունք, իրօք կամ նմանութեամբ. տե՛ս եւ ՆՈՒՍ. կռնակ.

Եդ յուս նորա զմանուկն։ Ունէր սափոր յուս իւր։ Ի վերայ ուսոց իւրեանց, կամ իւրոց։ Ի վերայ երկուց ուսոց իւրոց։ Եդ զուս իւր յաշխատել.եւ այլն։

Ի վերայ ուսոց վակասին։ Ի ներքոյ աջոյ ուսոյ տանն։ Ուսք նոցա ի ներքոյ աւազանացն։ Ուսք ձուլեալք հանգոյնք մարդոյ. եւ այլն։

Թէ արդարեւ դու կենդանութեամբ զգլուխդ ի վերայ ուսոցդ ի հայս տանիս. (Փարպ.։)

Եհար եպիսկոպոսին զաջ ուսն։ Ելեալ ի յուս երիվարին՝ անցանէր ընդ մեծ գետն. (Եղիշ. ՟Ը. եւ ՟Գ։)

Ուս եդեալ ընդ ամենայն քաւարանս աղօթից՝ խոկային կործանել եւ շփոթել զսրբութիւն եկեղեցեաց քրիստոսի. եւոնդ.։)

Բնակեցուցանէ յարեւելեայ ուսոյ (կամ ուսոց) մեծի լերինն. (Խոր. ՟Ա. 29. կամ 30։)


Շամբուշ

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

Etymologies (1)

• «խելագար, խենթ, անմիտ 2. կատաղի, մոլեգնած. 3. ցանկասէր, վա-վաշոտ» Փիլ. նխ. 10. Պիտ. Պրպմ. 234. Յհ. իմ. Երև. գրուած նաև շամուշ Ուխտ. բ. 113. որից շամշիլ «խենթենալ, գժուիլ» Ոսկ. մ. գ. 3. Կնիք հաւ. էջ 278. «մոլեգնիլ, կատաղիլ» Եւս. քր. ա. 210. «անառակիլ, շաղաշարիլ» Ոսկ. ա. թես. ը. 454. շամբշիլ Սարգ. յկ. զ յորդ. շամբշագոյն Փիլ. այլաբ. շամբշանք Ոսկ. մ. բ. 26. շամշանք Ճառընտ. շամբշա-բանել Ճառընտ. =շամշաբանել Վրք. և վկ, ա. 367. շամբշաբար Պիտ. շամբլական կամ շամշական Ճառընտ. շամբշութիւն կամ շամ-շութիւն Փիլ. Խոր. ևն։

NBHL (11)

(լծ. հյ. ուշ, որպէս շամբյերերի. եւ իտալ. սլէ՛մբիօ, շէ՛մբիօ կամ սէ՛մբիօ. եւ թ. սէրսէմ, սէքիհ ). οἱστοπώδης, εὑηθή, μανικός, ἅφρων , ἕκφρων, σκαιός, ἑλίθιος, νόθης insanus, stupidus եւ այլն. Ցնորեալ. խելագար. խօլ. խօլական. անմիտ. յիմար. մոլի. մոլեգին. ցոփ. (անձն, խորհուրդ, բան, եւ իր) իսկ ի Լծ. փիլ. լայնաբար մեկնի՝ անկիրթ կամ վայրենաբարոյ.

Շամբուշ ցանկութիւնք, եւ շռփմունք իբրու մոլեկանք. (Պղատ. օրին. ՟Է։)

Շամբուշ է, որ ընդ վեհագունին քան զինքն բերէ հակառակութեան վէճ։ Շամբուշք, եւ կամ փառամոլեալք յանառակ շրջագնացութէան. (Պիտ.։)

Ի միում տեսակի (անասնոց կամ մարդկան) հասարակ եղեն բազումք եւ շամբուշք. (Փիլ.։)

Շամբուշ խորհրդով բանդադուշիս։ Եւ ոչ շամբուշ մտօք ընդ վեհսն քան հակառակել։ Զի՞նչ ոք ասիցէ շամբուշն մտածութեամբ։ Երկոքեան սուտք, եւ այնպէս քո իմաստութիւնդ շամբուշ է։ Շամբուշ ստութեամբ լցեալ զմիտս։ Երթեալ տարցիս զշամբուշ յիմարութեան մրցանակս։ Շամբուշ անմտութիւն. (Յհ. իմ. երեւ.։ Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Առ որս.։ Պրպմ.։ Պիտ.։)

Շամբուշ եւ ախմար ինձ թուի՝ կեանս անմահ ի մահկանացուս գտանել։ Ախմարագոյն է՝ եւ թերեւս շամբուշ՝ երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց։ Յոյժ ախմար եւ շամբուշ. (Փիլ.։)

ՇԱՄԲՈՒՇ. ἑρωτιδός amatorius. Ցանկասէր, եւ ցանկասիրական.

Իբրեւ զձիս յղփացեալս՝ առանց սանձահարութեան՝ շամբուշս եւ անհեդեդս։ Վավաշ շամբուշ բորբորիտն՝ պիղծն Սմբատ. (Մագ. ՟Ա։)

Որ շամբուշքն են համանգամայն՝ նաեւ ազատք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Գերապայծառ լոյսնմինչեւ ցշամբուշ տեսանելիսն (հասանէ). եւ որ բոլորովին ոչ տեսանէ, եւ ո՛չ ակն է. (Դիոն. ածայ.։)

ՇԱՄԲՈՒՇ ԱՌՆԵԼ. Անհրահանգ եւ անկիրթ կացուցանել։ անգործ առնել. ἁγύμναστος inexercitatus եւ այլն.


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սչ. Տփ. շամփուր, Խրբ. շամբ'ուռ, Շմ. շանփուր, Զթ. շամփույ, շամփուր, Հճ. շամփույ, Սվեդ. ámմբ'էօռ.-Նոր բառեր են շամփրաքար, շամփուր-կշիռք «Հայկ աստեղատունը»։-էն-կիւրիի թրքախօս հայերն էլ ունին ջամփուր «ռեռ» ԼԲեւր. 1895, 865)։. [syriac word]

NBHL (2)

Հուր լուցեալ, եւ շամփուր երկաթի ի միս խորովեալ. (Խոր. ՟Գ. 37։)

Հրացեալ շամփրով այրեցին եւ խորովեցին զմարմին նորա. (Ճ. ՟Բ.։)


Շամփրակ, ի, աց

s.

crown, diadem;
small spit.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «թագ, պսակ». մէկ անգամ ու-նի Եւագր. 125. «Ոչ վայելէ անզգամի գիտու-թիւն և քար անարգյոսկի շամփրակի»։ Այս կտորը մեկնելով Լծ. եւագր. գրում Լ «Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ»։ Այսպէս նաև Վանակ. յուրախ. մեկ-նելով «Ուրախացիր, պսակ կուսից» շարա-կանը, ասում է. «Պսակդ այլ լեզուաւ շամփ-րակ ասի և է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման» (այսինքն թէ շամփրակ նշանակում է «պսակ կամ մրցանակ»).-Սասն. էջ 14 ներգ. հոլով ի շամփրակի՝ լուսանցքում մեկ-նուած «պսակ».-Բառ. երեմ. էջ 243 և 245 ունի շամփրակ և շափրակ «պսակ կամ զարդ», որից շափրակազգեաց «պսակաւոր» Մագ. գամագտ. (ՀԱ 7911, 721)։

NBHL (3)

Ուրախացի՛ր պսակ կուսից. պսակդ՝ այլ լեզուաւ շամփրակ ասի. եւ է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման. (Վանակ. յուրախացիրն.։)

Ոչ վայելէ անզգամի դիտուի, եւ քնար անարդ յոսի շամփրակի. (Եւագր. ՟Դ։)

Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ. (Լծ. եւագր.։)


Շանթ, ից

cf. Շանդ.

Etymologies (1)

• . ի հլ. (գրուած նաև շանդ) «կայ-ծակ» Յոբ. լը. 35. Եւս. քր. «երկնառաք կը-րակ» Նար. յովէդ. «կրակի կայծ և ատրաշէկ երկաթ» Յոբ. խա. 10. Զքր. կթ. «մետաղի ձոյլ և սրանից 3/︎ քանքարի ծանրութիւն» Եփր. թգ. 425. Սիրաք. խբ. 18. «հրավառ տաք» Վստկ. 186. որից շանթի կամ շանդի «կայծակ» Շիր. էջ 44, 47, Փիլ. Նիւս. բն. շանթահար Խոր. շանթընկէց Ոսկ. հռ. շանթե-ոանդն Մծբ. էջ 296, շանթիք Կոչ. էջ 98 (այս երկուսի մասին տե՛ս ՀԱ 1913, 345-6). շանթակեաց (ուղղելի շանթընկէց կամ շան-թակէզ) Ոսկ. ա. տիմ. ժե.-նոր բառեր են շանթառաք, շանթարգել, շանթահարել։

NBHL (16)

ՇԱՆԹ կամ ՇԱՆԴ կամ ՇԱՆԹԻ կամ ՇԱՆԴԻ. κεραυνός fulmen. Կայծակն երկնառաք. հրեղէն ցոլքն փայլատականց. որ եւ ասի ԲԱՐԿՈՒԹԻՒՆ, կամ ՀՐԱՑԱՆ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ. կայծակ։ եըլտըրըմ, եըլտըրըմ օգու.

Արձակիցես շանթս, եւ գնայիցեն. (Յոբ. ՟Լ՟Ը. 35։)

Փայլատակունս եւ շանթս հրացցալս. (Եւս. քր. ՟Ա։)

Կայծակմունք եւ ճայթռմունք փայլատականց, եւ շանթից արկածք։ Զշանթիցն՝ զոր ի վերայ անշնչիցն առաքէ։ Որ երկեաւն ի շանդիցն երեւմանէ։ Զշանդեացն առաքումն ի վերայ. (Փիլ.։)

Յայտ է ի շանդեացն. քանզի ամենայն շանդի՝ քարիւ եւ ծծմբով բերի ի վայր. (Նիւս. բն.։)

Շանթիք եւ ցոլմունք ի վերայ սոդոմայեցւոցն ի յերկնէ ի հրեղէն մարմնոյն կոտորատեալ ի վերայ հոսէր. եւ այժմ ի նմին մարմնոյ անկեալ յերկիր՝ շանթին անուանեմք. (Շիր.։)

Նետք քո գնան, որ է արկումն շանդեաց։ Երկնչելով եւ յերկնէ՝ ի շանթեաց եւ յորոտմանէ. (Վրդն. սղ. եւ Վրդն. ծն.։)

Իսկ քրովբէական սուրն՝ որ պահէ զդրախտն, շանթիքդ է՝ որ անկանի յերկնից յահ եւ յերկիւղ ամբարշտաց. ((որ է այլաբանական մեկնութիւն) Մխ. այրիվ.։)

ՇԱՆԹ կոչի եւ ամենայն հուր երկնառք.

ՇԱՆԹ. (լծ. լտ. սչինթիլլա ). σπινθήρ scintilla ἑσχάρα focus, craticula. սրպէս Կայծակն հրոյ. եւ Երկաթ հրացեալ՝ որպէս կասկարայ, եւ այլն.

Ի բերանոյ նորա ղամբարք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ. (Յոբ. ՟Խ՟Ա. 10։)

Երկաթ եւ հուր խառնեալ՝ շանթ ասի. (Զքր. կթ. ծն.։)

Հրամայեաց հրացեալ շանթիւք այրել ղունթսն եւ զկողսն. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ը.։)

ԹԱՆԹ. βῶλος gleba, massa. որպէս ռմկ. գանթար, եւ քիալաչէ. Կշիռ եւ չափ երեւելի ձուլոյ ծանրութեան. ձոյլ, գուղձ. զանգուած.

Որպէս եւ (Սիրաք. ՟Խ՟Բ. 18.) ըստ հին, եւ նոր թարգ.

Զաւազ եւ զաղ եւ զթանշս երկաթոյ դիւրին է կրել՝ քան զմարդ անմիտ. յն. ձոյլ երկաթոյ։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

Etymologies (2)

• (յետնաբար ի, ու հլ.) «շարուածք, կարգ» Սիր. զ. 31. Ոսկ. մ. ա. 5, 15, եբր. թ. «շարակարգութիւն խօսքի» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 28. «խումբ, բազմութիւն (շների և ճանճերի համար ասուած)» Նար. Սարգ. որից լարել Ագաթ. շարումն Սհկ. կթ. արմաւ. շարուրել «իրար վրայ կամ կողք կողքի կարգ կարգ դիզել» ԱԲ. մարգարտաշար Վրք. հց. Գնձ. Շար. միաշար Ոսկ. ես. նախաշար Յայսմ. Գր. սք. շաղաշարել Յհ. կթ. Նոնն. զուգա--շարել Երզն. քեր. ղամբարաշար Խոր. վրդ. մտաշար Նար. կուս. յունաբան հեղինակների մօտ, դարձել է սովորական նախամասնիկ իբր։ համապատասխան յն. συν-և լտ. con-մասնիկներին. օր. շարագրել =συγγράφω, շա-րադասել =συντάσσω, շարադրել =συντιϑημι, շարունակել= συνεχω, շարաձայն= συμφωνία ևն. կասկածելի է շարայարել = συνάπτω Ոսկ. եփես. նոր բառեր են շարունակելի, շարահիւ-սութիւն ևն։

• , ի հլ. «3600 տարիների մի շրջան» Եւս. քր. ա. 11, որից Խոր. Արծր. հրտ. Պատև. էջ 21. Սամ. երէց. Մագ. թղ. 179 ևն։

NBHL (19)

κλῶσμα fila, alligatora σειρά series, linea, catena, funis δεσμός nexus τάξις, τάγμα ordo. (լծ. թ. սըրա. յն. սիրա՛. լտ. սէ՛րիէս ) Դասաւորութիւն ո՛ր եւ է իրաց. դաս. կարգ. տող. հիւսուած. յեռումն. շղթայ. գումարտակ. շարք, շարոց, կարգ, կապոց, թել, գիծ.

Զարդ ոսկեղէն է ի նմա, եւ կապանք նորա շար յակինթ. (Սիր. ՟Զ. 31։)

Իբրեւ շար ինչ յեռեալ պատիցէք զոգւովք։ Իբրեւ շար իմն ոսկի տողեալ միըսամիոջէ զպատուիրանսն։ Իբրեւ զշար ոսկի է. զի եթէ զառաջնոյն բուռն հարկանիցես, ամենայնն զկնի գայ. (Ոսկ. մ. ՟Ա. 5. 15։ Եբր. ՟Թ։)

Իբրեւ զբազմաման ինչ շարի (կամ շար) յորժամ սկիզբն լուծանիցի, ընդ նմին քակի. (Առ որս. ՟Զ։)

Ընդ միմեանս կապեալ են առաքինութիւնքն, որպէս շար ինչ հոգեւոր միըստմիոջէ յեռեալ. (Նեղոս.։)

զորս եւ գտին պարսիկս լեզուաւ՝ սատակէին, եւ զքիթսն կտրեալ՝ ի շարի արկանէին. (Մամիկ.։)

Ծածկեն եօթն շարիով զսուրբ խորհուրդն, եւ զմեռոնն. (Մաշտ.։)

Ո՞րպիսի պսակ ունի նա յինքեան պարծանաց, եւ կամ ո՞րպիսի զօրաւոր ոսկեղէն շարս զգեցաւ. (Տօնակ.։)

ՇԱՐ. Շարակարգութիւն բանից, եւ Կարգ իրաց, շարադասութիւն. շարունակութիւն. համար.

Զո՞րս հիւսեցից շարս եւ տողս բանից դսրովականաց։ Զպատասխանի խաչապսակն փրկչի ի շար առաջնոյն յաւելեալ հոգէկրի։ Որպէս ի ծիրս աստեղաց զարուսեակն երկնից ի ճահ է դասել ի շար սկսմանն. (Նար. ՟Ի. եւ Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Յեռնուլ եւ ի շարի հարկանել զեբրայեցւոց ժամանակագրութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)

Ի շար արկեալ թուեն զկատարելութիւն բնութեանս մերոյ։ Զմարդկական կարիսն ի միում շարի հարեալ ընդ մի համարիցիք. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ եւս յառաջ (այսինքն հետագայք) ամենայն ինչ նոյնպիսի շար հիւսեալ տողեալ ի հեշտականաց եւ ի տրտմականաց. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Ընդ մովսէս խօսեցար, եւ նովաւ ի շար մարդկան յայտնեցար. (Գանձ.։)

Ոչ պակասեցուցանեմք, եւ ոչ առաւելումք ի շարէ շինմանն. (Գր. տղ. առ տուտ.։)

Իբրեւ շարք շանց եղեն, եւ վոհմակք գայլտոց. (Սարգ. ՟ա. պետր. ՟Է. ՟Թ։)

ՇԱՐ. Ի բարդութիւնս կամ ի բաղադրութիւնս է նոյն ընդ ձայնիցս, շաղ, բաղ, յար, կից, համ, զոյգ, եւ այլն. որպէս յն. լտ. συν, συλ-, συρ- con-, col-, cor- եւ այլն։

իբր յն. սա՛րօս. σάρος. որ է փունջ եւ կապոց որպէս աւել. իսկ նմանութեամբ՝ Դար մեծ, կամ շրջան ամաց բազմաց անհեթեթ դրութեամբ.

Թագաւորել նմա շարս տասն, բաժանեալ զմի շար ի թիւ երից հազարաց եւ վեցհարիւր ամաց։ Տասն թագաւորք, շարք հարիւր եւ ՟Ի։ Եւ ճի շարիցն ասեն առնել սխգ (կամ զ՝խգ) բիւրս ամաց։ Գուցէ ուրեք անուանեալ շարքն ոչ զառ ի մէնջ կարծեալ ամս նշանակիցեն. (Եւս. քր. ՟Ա. յորմէ եւ Խոր. ՟Ա. 3։ Սամ. երէց. եւ այլն։)


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։

NBHL (9)

ᾇσμα, μέλος, ὔμνος cantus, canticum, melos, hymnos եւ hymnarium εἰρμός series. (լծ. եբր. շիր, շիրա. ար. շիւյիր, պ. սիւրուտ. ռմկ. շարգի ). Երգ, եւ երգարան, ընդունարան եկեղեցական երգոց. շարակնոց.

Եւ ասեն՝ Գովեա՛ երուսաղէմ, շարականաւ։ Եւ սկսանին զամբիծսն եւ զԱրարիչն շարականաւ. (Մաշտ. հին.։)

Ծանեաք յերգս ձեր եւ յօրհնութիւնս, որ է շարականք. (Գր. տղ. թղթ.։)

Սղմ. տէր թագաւորեաց. ընդ որ եւ շարական յարմարեն պատշճապէս ի փառս աստուծոյ. (Լմբ. պտրգ.։)

Գերմանոս արար եւ կցուրդս եւ շարականս քաղցրեղանակս. (Հ=Յ. մայ. ՟Ժ.։)

Այս՝ մարտիւրոսի շարական է, զոր եւագր ասացեալ է. (Լծ. եւագր.։)

Ո՛չ տունս շարականաց ուսաք։ Ոչ երգի ի մէջ մեր՝ ո՛չ եղանակս, եւ ոչ շարականաց տունս։ Զի՞նչ հաստատէր երգ շարականացն. (Վրք. հց. ձ. (տպ. եռմոս)։)

Իսկ ի կարգի Շարականիս մերոյ՝ վերնագիրք են ամբողջ երգոց ըստ աւուր պատշաճի, Կանովն. այլ ի վերնագիրս մանկանց դնի ըստ ձ. եւ տպ.

Շարական իգնատիոսի։ Շարական յհ. ոսկեբերանի։ Շարական խնկարկութեան եւ այլն։


Շարաւ, ոյ

s.

pus, matter, ichor, sanies, purulence;
rottenness;
stench, stink;
— առնուլ;
to effervesce, to swell, to become inflamed.

Etymologies (1)

• , ո հլ. «թարախ, վէրքի կեղտոտ ջուրը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Եղիշ, որից շա-րաւ առնուլ «արիւնը բորբոքիլ» Պղատ. տիմ. շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. 240 (սոխի համար ասուած). շարաւահոտութիւն Եւագր. շարաւոտեալ Եփր. ել. էջ 176. բազմաշարաւ Ոսկիփ. մեծաշարաւ Յիշատ. շարաւալիր Լծ պրպմ. 775, գրուած է շարաֆ Մոլութ. էջ 8բ և Գեռո առար. 397ա. հմմտ. հարաւ> հարաֆ։

NBHL (7)

πύον, βρόμος, βρώμος, βρύος pus, putredo, sanies, cruor, foetor. (լծ. թ. ճիրահաթ. լտ. գռու՛օր ) Արիւն փտեալ. թարախ. ժահր վիրաց՝ մսոյ եւ գիշոյ. խղխայթ. սորսորեալ ինչ. ապականութիւն. նեխութիւն. ժահահոտութիւն.

Շարաւով տեսանեմ զկերակուր իմ իբրեւ զհոտ առիւծու։ Աւուրք իմ անցին շարաւով. (Յոբ. ՟Զ. 7. 11։)

Ապականեցից, եւ ելցէ շարաւ նորա, եւ բուրեսցէ հոտ նորա. (Յովէլ. ՟Բ. 20։)

Ի ճենճե՞րս զոհից, եւ ի շարաւս աղտեղի՞ս մրճոտիցիք. (Եղիշ. ՟Գ։)

Բազում շարաւով լի, եւ որդնալից, եւ թարախալից վիրօք. (Ոսկ. մ. ՟Բ. 3. (յն. բազում ժահահոտութեամբ լի)։)

ՇԱՐԱՒ ԱՌՆՈՒԼ. φλεγμαίνω effervesco, tumeo. որ եւ inflammatio. Եռալ արեան, եւ պատճառել զուռոյցս եւ զշարաւ.

Շարաւ առնուլ ասի մարմնոց յայրեցմանէ եւ ի մաղասահար լինելոյ. (Պղատ. տիմ.։)


Շարժ, ից

s.

movement, motion;
earthquake.

Etymologies (2)

• (յետնաբար ի հլ.) «երերալը» Պի-սիդ. Վրք. հց. «երկրաշարժ» Մամիկ. Վրք. հց. Նխ. յայտ. որից շարժել ՍԳր. Եզն. Կիւրղ։ ել. (նաև «յորդորել, գրգռել» Մխ. դտ. 323. տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 66) շարժահիմն Ագաթ. շարժումն ՍԳր. Եզն. Եւս. օր. շարժուն ՍԳր. Եզն. շարժիչ Եզն. անշարժ ՍԳր. Վեցօր. Բուզ. Ագաթ. գետնաշարժ Ամովս. ա. 1. Եղիշ. դիւրալարժ Իմ. է. 22, թեթևաշարժ Փարպ. հողմաշարժ Յոբ. ժգ. 25. հինգաշարժ Ոսկ. ա. կոր. երկրաշարժ Նոնն., զինաշարժ Յհ. կթ. արագաշարժ Պիտ. դժուա-րաշարժ Պիտ. Յհ. իմ. ատ. շարժապատկեր, շարժառիթ, շարժուձև (նոր բառեր) ևն։ Ա. ռանձին տես շարժմակ և շարշլել.

• ՆՀԲ լծ. հյ. սարսել, եբր. շարէշ «ար-մատէն հանել», թրք. սարսմագ, սալլա-մագ «ցնցել, շարժել», յն. οαλεύω «ցըն-ռեւ»։ Մորթման ZDMG 26, 545 բևեռ. asazi «շարժել»։ Տէրվ. Նախալ. 64 շ մասնիկով *արժ արմատից, որ կցում է սանս. argh, յն. ὄρχέω բառերին, իբր հնխ. argh «շարժել, յուզել»։ Հիւնք. ա-

NBHL (11)

κίνησις motus. Շարժումն՝ որպիսի եւ իցէ.

Ոչ գոյր յիս զօրութիւն, եւ ոչ շարժ մի ոտին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կայիւք շարժի, եւ շարժիւք կայ մնայ. (Պիսիդ.։)

Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է եւ ի ծխնոջն, եւ ոչ ի փւփխումն։ Շարժ ասեմք զեղելոցն փոփխումն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յայտն.։)

Ախտաւոր կամ ախտաւորական շարժիւք. (Սկեւռ. աղ. եւ Սկեւռ. լմբ.։)

ՇԱՐԺ. σεισμός terraemotus, concussio. Գետնաշարժ. սասանութիւն. սարսումն եւ տատանումն երկրի. ժաժ.

Շարժ խստագոյն եղեւ, եւ տունք ի շարժէ անտի փլան. (Մամիկ.։)

Շարժ եղեւ մեծ յոյժ, եւ ծովն ի սահմանէ իւրմէ փոխեցաւ։ Գիտաց սիմէոն, թէ շարժ կամէր լինել։ Եւ նորա աղաչեալ զաստուած՝ դադարեաց շարժն. (Վրք. հց.։ Հ=Յ.։)

Ահագին շարժ եղեւ։ Եղեւ շարժ մեծ. (Վրդն. պտմ.։ Տէր Իսրայէլ.։)

Կարկուտ, եւ շարժ ի վերայ մարդկան. (Նախ. յայտն.։)

Շարժն եւ պատառումն վիմաց։ Շարժ մեծ յահ եւ յերկիւղ հրէիցն եւ զինուորական եղեւ. (Բրսղ. մրկ.։)


Շաւիղ, ւղաց

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «նեղ ճանապարհ» ՍԳր. Եւս. պտմ. «ոտքի հետք» Բ. կոր. ժբ. 18. Բուզ. որից շաւղակոխել Կիւրղ. ի կոյսն. լու-սաշաւիղ Յհ. կթ. Խոսր. լաւիղակից ԱԲ. ընդ-միջաշաւիղ Ես. ծը. 12. խոզաշաւիղ Ստ. ժմ. 486. միջաշաւիղ Դիոն. թղթ. բազմաշաւիղ Յհ. իմ. ատ. բոցաշաւիղ Նար. տաղ. երկնա-շաւիղ Անան. եկեղ. երկշաւիղ Նանայ. 202, 256. Կիւրղ. ղկ. կուրաշաւիղ Յհ. իմ. երև. ևն։ Գրուած է նաև լաւեղ, շաւիւղ և հոլովուած շաւեղի, շաւիղի։ Հոմանիշների երանգը ճըշ-տելու համար հմմտ. Գիրք առաք. 498 բ. «Ուղղութիւնն է առաքինութիւն յոյժ պա-տուական, զի առ սակաւս գտանի. վասն որոյ շաւիղ կոչի առաւել՝ քան ճանապարհ, որպէս ասի Առակաց դ. 11. «խելամուտ ա-րարից զքեզ ուղիղ շաւղաց»։

NBHL (6)

τρίβος via trita ἅξων semita τροχία cursus ἁτραπός callis, tramis, via ἵχνη vestigium. (գրի եւ ՇԱՒԵՂ, ՇԱՒԻՒՂ. գտանի եւ հոլովեալ՝ շաւիղին, շաւեղին, շաւեղաց. լծ. արաբ. զէպիլ. լտ. սէ՛միդա ). Ուղի ուղիղ. արահետ. կուռ պողոտայ կամ կոխեալ ճանապարհ. եւ Հետք ոտից կամ գնացից.

Առաջնորդեա՛ ինձ ի շաւիղս քո ուղիղս։ Զշաւիղս յաւիտենականս պահեսցէ, զորս կոխեսցեն արք արդարք։ Ընդ շաւիղս կորստեան նոցա շփեցան շաւիղք իմ։ Զձկունս ծովուց, որ շրջին ընդ շաւիղս ծովուց։ Զշաւիղս գնացից նորա ի մէջ ալեաց։ Կամակոր շաւիղք։ Շաւիղք բարութեան։ Ուղիղ շաւղաց.եւ այլն։

Նեղ եւ սարկաւագնաց շաւիղ, որ ի յաւէժն տանի ի կեանս. (Անյաղթ հց. իմ.։)

Շաւիղ նեղ եւ նուրբ. (Եւս. պտմ. ՟Զ. 40։)

Ճանապարհն ընդարձակ է, եւ շաւիղն (Ճանապարհի) նուրբ. (Լմբ. սղ.։)

երբեմն գրի վրիպակաւ կամ կամաւ որպէս Շառաւիղ. (եւ անդրադարձեալ)


Շափիղայ

cf. Շափիւղայ.

Etymologies (1)

• , որ և շափիւղայ, շափիլայ, յետնաբար լափիղ (բոլորն էլ ի հլ. կամ ան-փոփոխ նաև սեռ. շափիղայ) «պատուական մի քար. sapphirus» ՍԳր. Փիլ. այլաբ. Եփր. ել. էջ 178. որից շափիւղեայ Պտմ. աղէքս. Տաղ. շափիւղաձև Լծ. եւագր։ Հմմտ. նաև սափիրայ։

NBHL (3)

ՇԱՓԻՂԱՅ ՇԱՓԻՒՂԱՅ կամ ՇԱՓԻՂ, գրի եւ ՇԱՓԻԼԱՅ. եբր. սաֆիր, սաֆֆիռ . յորմէ եւ յն. σάπφειρος sapphirus. իտ. zaffiro. Ակն պատուական՝ երկնագոյն, կամ ծիրանագոյն, կամ դեղնագոյն, ոսկի երակօք. կէօք եագութ, սարը եագութ. (ըստ ոմանց՝ նաեւ լաճիվէրտ եւ այլն) Տե՛ս (Ել. ՟Ի՟Դ. 10։ ՟Ի՟Ը. 18։ ՟Լ՟Թ. Եզեկ. ՟Ա. 16. եւ այլն։)

Յաթոռն շափիւղայ (իբր շափիւղայ) ի վերայ հրեղէն թեւոցն. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

Յականցն շափիլայ։ Բազմագոյն եւ փայլուն ասի շափիլայն. (Տօնակ.։)


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։

NBHL (4)

ՇԱՔԱՐ կամ ՇԱԳԱՐ. σάκχαρ, σάκχαρον saccharum, saccarum. իտ. zuchero. (որ եւ յայլ լեզուս ասի շիքէ՛ր ... ծու՛քքէրօ ). Հոյզն հնդկային եղեգան՝ ազնիւ քան զամենայն քաղցրահամ նիւթս, անոյշ որպէս զխորիսխ մեղու (որպէս եւ լաւն սորին շաքարանայ ի յատակն բճճոյ).

Ա՛ռ զշաքարն ապաշխարութեան, եւ զծաղիկն եղբայրսիրութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։ եւ Ոսկիփոր.։)

Ընդէ՞ր ոչ զխորհուրդ մարմնոյ եւ արեան իւրոյ աւանդեաց ի շաքար, ի նուշ, եւ ի վարդաջուր. (Բրսղ. մրկ.։)

Սա արար ճառըս համեղաբար, եւ բանք սորա է որպէս շաքար. (Գանձ.։)


Շաքիլ, քլոյ

s.

germ, bud, sprout, shoot.

Etymologies (1)

• ՆՀԲ դնում է շաքիլ «ընձիւղ, ծիլ». բայց այս իմաստը եթէ յարմար է լաք-լել բային, անյարմար է Վաստակոց գը-րոց վկայութեանց, որոնք պահանջում են «տերև» իմաստը, ինչպէս ունի նաև Խրբ. -ըստ ՆՀԲ «թուի բառ պրս. sax «շառաւիղ»։-Տէրվ. Altarm. 31 իբր բնիկ հայ կցում է լիթ. szaká «ճիւղ», szakè «արմատ», հսլ. cукъ, cюкъ «ոն-ձիւղ», սանս. cākhā, պրս. sāx «ճիւղ, ոստ» բառերին, -իլ համարելով մաս-նիկ։ Պատահական պէտք է համարեւ ա-րաբ. [arabic word] šakīr «մեծ. ծառերի տակ բուսնող տունկ, արմաւենու տակի ծիլը կամ մանր տերևները, շիւ, տաշտաթաղ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 923)։

NBHL (1)

Թուի բառ պ. որ է Շառաւիղ։ Վստկ. միգ. եւ այլն։ յորմէ յաջորդ բայն։


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

Etymologies (1)

• , ո հլ. (գրուած նաև շիղջ) «կոյտ, դէզ (յատկապես արմտիքների, ցորենի)» ՍԳր. Եփր. ել. Ագաթ. Բուզ. որից շեղջել «դի-զել, կուտել» Սեբեր. Եւագր. շեղջաշեղջ Իմ. ժը. 23. շեղջակոյտ Սիր. իա. 9. Եփր. ծն Եւս. պտմ. շեղջակուտել Բ. տիմ. գ. 6. Եւս. օր. ջրշեղջ կամ ջրլիղջ Ես. ժթ. 5. Եփր. ել. էջ 158. Վեցօր. ևն։ Յետնաբար գրուած է շեաղջ Նոր վկ. էջ 515 (Ժէ դար), սեղջ Զքր. սարկ. Ա. 68։

NBHL (3)

ՇԵՂՋ σωρός, θημωνία acervus, cumulus χῶμα tumulus. գրի եւ ՇԻՂՋ. որ եւ ՇԵՂՋԱԿՈՅՏ. Դէղ, մանաւանդ արմտեաց. կոյտ. կուտակ. կարկառ. հաւաքումն. հողաբլուր. ... փիւզթէ, քիւմէ. (լծ. հյ. գումար. լտ. գու՛մուլուս, յն. խօ՛մա ).

Զպտուղ ցորենոյ, եւ զամենայն արմտեաց, զտասնորդս զուարակացն եւ ոչխարաց. եւ բերեալ կուտեցին շեղջս շեղջս ... հարցանէէ վասն շեղջոցն։ Իբրեւ զշեղջ ցորենոյ։ Իբրեւ զշեղջ կալոյ. եւ այլն։

Թաղեալ կայի ի մէջ օձից իբրեւ ի շեղջի։ Շեղջք շեղջք (սպասուց) կուտեալ կային առ դուրս հնձանին. (Ագաթ.։)


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

Etymologies (1)

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ եւ», զնդ. sčind (իրանեան առմա-տո skand, sčand, skad), պրս. sikastan «կոտրել» չեն յարմարւում հայերէնին՝ նշանակութեամբ և ձայնապէս։ Հայերէն շերտ պահանջում է հնխ. sked-r-ձևը։ Միջին ճանապարհն է բռնում Pedersen,

NBHL (2)

Եդեզ զշերտսն (փայտի). եւ յօշեաց զողջակէզն, եւ եդեզ ի վերայ շերտիցն. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 33=38։)

Կռփիչ հանապազորդեան՝ գլխոյ գագաթան հպարտացեալ չարագործին՝ շերտս այս տաշեցեալ (խաչափայտն)։ Ի կշտամբանս յանդիմանութեան թերահաւատիցն կացուցանէր զշնորհեալ շերտին զգոյի հատուածս (մասն նոյեան տապանին). (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. մծբ.։)


Շիլ, շլաց

adj.

squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց մկայութեան) «աչքը պակասաւոր, ծուռ» Ղևտ. իա. 20. Վանակ. հց. որից շլագոյն Ղևտ. ժգ. 4-56. Եւագր. շլամիտ Մծբ. 235. շլութիւն Կոչ. շլանալ «աչքր ծռիլ մթնիլ» Յոբ. ժէ. 7. Ես. խդ. 18. Ոսկ մ. գ. 26. Եւագր. «փայլը կորչիլ, խունանալ» Ողբ. դ. 1. «գու-լանալ, բթանալ կամ դանակի բերանը ծռեւ» Իւս. ատմ. 635. Լաստ. էջ 48. Ոսկ. լս. (Սո-փերք, Դ. 110). լլացութիւն ՍԳր. շլացուցա-նել Իմ. դ. 12. Ոսկ. ես. եփես. մտթ. Կոչ. 281.-վրիպակ պէտք է համարել Բառ. ե. րեմ. էջ 249 շօլիկ «շիլ»։

NBHL (2)

ἕφηλος qui clavum habet in oculis, lippus. գերմ. եւս՝ շիլ. (յորմէ՝ Շլանալ) Պակասաւոր աչօք, իբր դժուարատես, կարճատես, վտտեալ, եւ Թիւրակն՝ որ առ ի շեղ հայի. աչքը սախատ, հաւկուր, կամ շիլ, շաշի.

Այր սապատողն, կամ շիլ, կամ պտղակն. եւտ. ՟Ի՟Ա։ 20։ Երեսն ի դուրս շրջին, ակներն խիթ եւ շիլ. Վանակ. հց.։)


Շիրիմ, րմաց

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

Etymologies (1)

• . ի-ա հլ. «գերեզման, գերեզմանա-քար» ՍԳր. Եւս. պտմ. որից շիրմակից Պր-դատ. օրին. շիրմաւոր Նար. մծբ.։

NBHL (4)

(ար. սիրր. պ. կիւր, քէօր. ռմկ. կոռ. լծ. կոյր, եւ խաւար) μνημεῖον, τάφος monumentum, tumulus, sepulchrum στήλη cippus Գերեզման. դամբարան. տապան. յիշատականոց թաղման մեռելոյ. կոթող. արձան.

Կանգնեաց արձան ի վերայ շիրմին։ Ագարակն եւ այրն ի ստացուածս շիրմաց, կամ շիրմի։ Ի շիրմի անդ՝ զոր փորեցի ես ինձ։ Շինէք զշիրիմս մարգարէից.եւ այլն։

Գագաթն գողգոթայ՝ տեղի կառափելոյ, եւ շիրիմ առաջին մարդոյն յեբրայեցւոցն ասացեալ. (Անյաղթ բարձր.։)

Շիրիմ մեռելոյ (գերեզման փրկչին) եւ յարութիւն մեռելոց. (Մեկն. ղկ.։)


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

Etymologies (1)

• , ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։

NBHL (10)

ἁνάγκη, σπουδή necessitas urgens, augor, festinatio եւ այլն. (լծ. հյ. շութափ. ստէպ, ճեպ. եւ Շոյտ ափ յափոյ. պ. շիթապ թ. շաբըգ ). Ստիպումն հարկեցուցիչ. հարկ ստիպօղ. խուճապ. ճեպումն, աճապարումն. վաղվաղումն. փոյթ. որ եւ ՇՏԱՊ ՏԱԳՆԱՊԻ. վարանք. շփոթ. աղմուկ. վտանգ. տառապանք.

Որ ոչ յօժարին՝ վտանգ ի վերայ ումեք ոչ գնէ, եւ շտապ տագնապի։ Ասացէր՝ եթէ ննջեաց, եւ հիւանդ է. (ապա ո՛չ է շտապ գործոյ՝ գնալ անդ. Ոսկ. յհ. ՟Ա. 9։ ՟Բ. 16։)

Բազում շտապ տագնապի եղեւ ի մէջ ծառայից իւրոց։ Իբրեւ զայս ասէր, շտապիւ տապոյ ցաւոց տանջեալ լինէր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

Եւ ի գնալոյ տագնապէ շտապոյն շարժէր զերկիր՝ իբրեւ զնաւս. (Ճ. ՟Բ.։)

Փախիր ասելն՝ փութացուցանել եւ շտապ առնելոյ փոխան է. (Վրդն. երգ.։)

Առ շտապ տագնապի նեղութեանն ստիպեցին երկունք նորա. (Եփր. թագ.։ (որ լինի եւ ածակ։))

Մեկնեալ եւ պարզեալ յամենայն շտապ տագնապէ. յն. յամենայն հարկէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Շտապ հրաւէր տուեալ համայնազնեան ռամկին. (Տաղ. (որ լինի եւ մ։))

ՇՏԱՊ. մ. (յայլ եւ այլ հոլովս) իբր Ստիպաւ. ճեպով. տագնապաւ. արագ. եւ կրկնութեամբ՝ որպէս Ստէպ ստէպ. արտորնօք, շուտ շուտ.

Եւ ահա գայր այր մի ի շտապս ըստ հետեւակ գնացս ճանապարհին. (Ուռհ.։)


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

Etymologies (1)

• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։

NBHL (1)

(որ է ռմկ. Կապ խրձանց ի ճիւղից կամ յոստոց) Արմատ է յաջորդ բառից. որպէս լծորդ ընդ Ոլոր, եւ Ոստ. որպէս եւ յն. օ՛զօս է ոստ։


Ոլոր, ից

s.

twisting, contortion, tension;
intensity, force, stress;
tresses;
—ք բարեկամութեան, ties of friendship.

Etymologies (1)

• «ոլորք, ոլորած բան, պնդութիւն, ամրութիւն» Ոսկ. ա. տիմ. ժե. և հռ. «փա-կագիծ» Լծ. նար. որից ոլորել «գալարել, պրկել, պնդել» Եւագր. Կիւրղ. թագ. ոլորակ «արկումն, ձգտում» Ոսկ. լհ. ը. 37. «առո-գանութեան մի նշան» Թր. և Երզն. քեր. ռլո-րակել «պրկել» Յայսմ. ոլորան «պրկոց, գե-լարան, մամուլ» Վանակ. հց. Վրդն. լս. 58 ոլորուտ Պղատ. տիմ. շեշտոլոր Թր. քեր. ոլորուն, ոլորապտոյտ (նոր բառեր)։ Նուն արմատից տ մասնիկով աճած է ՍԼՈՐՏ «պր-տոյտ, սաստիկ ոլորք» Իմ. ե. 11. «բոլոր-տիքը, չորս կողմը» Պիտ. Փիլ. որից ոլոր-տանալ Պիտ. Փիլ. Անան. եկեղ. քաջոլորտ Մագ. նոր բառ է մթնոլորտ. մասնիկի հա-մար հմմտ. բոլոր, բոլորտիք։

NBHL (3)

τόνος extensio, intensio. Ոլորեալ եւ բոլորեալ ինչ՝ իբրեւ զլար. ոլորումն. պրկումն. գելումն. կարկամ հիւսուած. ձիգ գոլն. պնդութիւն, կարկամութիւն, սերտութիւն. ... յն. դօ՛նօս. որ եւ ոլորակ. ոլորք հնչման ձայնի. լտ. դէ՛նօռ, ինդէ՛նսիօ.

Ոչ ինչ յայլոց ախտից այնպէս գիտէ քակել զոլոր սիրոյն աստուծոյ՝ որպէս զագահութիւնն։ Մի՛ պոռնկական երգոցն միտ դիցուք, զի մի՛ զոլոր ոգւոց մերոց մեղկիցեն։ Լուծանէ զոլոր մտացն, եւ զբարեկարգութիւն հոգւոյն. (Սարգ. յկ. ՟Զ։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)

Հաստատեալ ընդ լուծ սամետէիւք, եւ ընդ ոլորս մտեալ ձգիցէ (յն. զլուծ տանելով ձգիցէ). (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. օլոք, Ախց. Ննխ. Ջղ. օլօք «ծունևից մինչև կոճը եղած մասը» (ըստ Բլ. «ցորենի ցօղուն» Ազգ. հանդ. Ե. 23), Եռև օլօրք «ոլոքի ոսկորը, լուլա». այստեղ են պատկանում նաև ծոկոլոք Ոզմ. «ոլոքի վրա-յի կակուղ միսը, բումբ», լոլոք Եւդ. «բարձ-ոսկը»։

NBHL (3)

ՈԼՈՔ կամ ՈԼՈԳ ռմկ. ոլոքներ. ἵσχιον ilium σκέλος tibia, crus. Սրունք եւ կարթք ոտից՝ ի ծնգաց ցկրնկունս. ոտից ճղերը, ճիվերը. cf. Կրուկ, եւ Խոտուցք.

Բերել կոճեղս փայտից, եւ առնել ըստ ոլոքի խոտցաց ոտից նորա. (Ագաթ.։)

Զանդամոցն, եւ զկարթիցն, եւ զոլոքացն զբնութիւնն. (Պղատ. տիմ.։)


Ոխ, ի, ոյ, ից

s.

rancour, inveterate hatred, resentment, concealed hate;
—ս ունել ընդ ումեք, —ս պահել ումեք, —ս ի մտի ունել, to harbour resentment, to hate, to owe or bear a grudge, to have a grudge or spite against, to bear malice or ill-will;
cf. Մթերեմ.

Etymologies (1)

• (հների մէջ անեզական) «քէն, վրէժ-խնդրութիւն» ՍԳր. Եփր. աւետ. Փիլ. լին որից ոխանալ Ծն. խթ. 23. ոխացեալ Մրկ. զ. 19. ոխացուցանել Բուզ. ոխակալ ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. Եւագր. չոխակալ Ոսկ. մ. ա. 25. ոխաթափ Կոչ. 249. ոխերիմ կամ ոխորիմ «ըմբիշ» Եւս. քր. «անհաշտ թշնա-մի» Պիտ. Յհ. կթ. Խոսր. ոխութիւն ՍԳր. Եւագր. Բուզ. ևն։

NBHL (3)

Պահէր եսաւ ոխս յակոբայ վասն օրհնութեանցն։ Բարկութեամբ ոխս պահէին ինձ։ Ոչ յաւիտեան պահէ ոխս։ Ոչ պահեցից ձեզ ոխս յաւիտեան։ Գուցէ ոխս ունիցի ընդ մեզ յովսէփ։ Ընդ որդւոց ժողովրդեան քոյ ոխս մի՛ ունիցիս։ Ոխս չարեաց ընկերի իւրում մի՛ ոք կալցի ի սիրտս իւր.եւ այլն։

Զոխս եւ զսրտմտութիւնս մեք ումեք ոչ պահեմք. (Եփր. աւետար.։)

Բարկութիւն՝ ոխք տրտմութեան, եւ յարձակումն ... ի վրէժ առնուլ. (Բրս. բարկ.։)


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. օղ (սեռ. օղան կամ օղնի) «կռնակ. 2. լեռան լանջ», Խտջ. վօղ «լեռան լանջ», Հմշ. էօղ (սեռ. օղօն) «երկա-րանիստ բլրակ», Տր. օղ «տան գլուխը, կը-տուր»։ Սրանցից կազմուած ձևեր են՝ վըր օղան Մշ. Սս. «շուռ տուած, կռնակի վրայ աառևեցրած» (օր. Ամանը վըր օղան ռառձ-նեւ), օղմիլ, օղմէիլ (հմմտ. Ոսկ. պօղ. ա 93 ընդողմեալ ձևը) Ապ. Բլ. Մշ. «ընկողմա-նիլ, մի տեղ յենուիլ, թևի վրայ յենուելով պառկիլ», օղնուիլ Վն. «մի տեղ կպիլ, մնալ, նրանից դժուար հեռանալ»։ Ունինք նաև Ակն. օղըշար «ողնաշար»։

NBHL (17)

Անկաւ հեղի յաթոռոյն յետս առ դրանն, եւ բեկաւ ողն նորա, եւ մեռաւ։ Խոտացուցին զողն իւրեանց քան զողն հարց իւրեանց. (՟Ա. Թագ. ՟Դ. 18։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ե. 14։)

Կապել շառաշիղս աղի ի վերայ ողին նորա. (Ագաթ. յորմէ եւ այլք. (ուր յետինք գրեն՝ ողան)։)

Միեղջերու, որ է մեծ գազան, եւ ի վերայ ողինն ճանգ. (Խոր. աշխարհ.։)

Բազուկք, եւ առ պարանոցաւն ողունքն՝ քան զամենայն ինչ է հզօրագոյն՝ որ ինչ մարդկան են անդամք. (Փիլ. լին.։)

Կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձոյլ երկաթոյ. (Յոբ. ՟Խ. 13։)

Զայսոսիկ իջուցին առ ողամբն, եւ զծննդականն ի միջի ըմբռնեալք ուղեղ. (Պղատ. տիմ.։)

Խելքն (ուղեղ գլխոյն), եւ ողինն ուղեղ։ Ջիղքն խստագոյնք են յաւէտ՝ որ յողանէն, եւ ի սոցանէ եւս յաւէտ՝ որք ի ներքուստ կուսէ ողինն. քանզի որքան առաւել զատի ի խելացն ողնն, այսքան առաւել խստագոյն լինին եւ ջիլքն ի նմանէ բուսեալ։ Իւրաքանչիւր յօդ ողինն զզոյգս ջղացն առաքէ յիւրմէ. (Նիւս. բն. ՟Ի՟Զ։)

Գնային ի բարձր պարանոց ոչ միայն հպարտացան, այլեւ ճեմելով եւս անառակեցան, յողն եւ ի ճեմս պարանոցաւ. (Գէ. ես. (որ է սիգաճեմ շարժուած կանացի)։)

ՈՂՆ. նմանութեամբ՝ Վերնակողմն իրաց, որպէս երկնի, լերին, նաւու, եւ այլն.

Թուէր (տեսանել) զերկինս բացեալ, եւ ի վերայ ողինն երկնի զյիսուս անբաւ բազմութեամբ մարդատեսակ հրեշտակաց. (Դիոն. թղթ.։)

Ամենայն ողունք, ձորք եւ ծործորք, եւ սարք. (Նիւս. կազմ.։)

Զարթուցեալ մարգարէին, եւ ի վերայ նաւին ողին եղեալ՝ ետես զամպ ձմերայնոյն. (Փիլ. յովն.։)

Ողն բեկեցաւ ախաբու (ի լուր գալստեան եղիայի)». իմա՛ որպէս ռմկ. մէջքը կոտրեցաւ. (թերեւս լաւ եւս իցէ ընթեռնուլ, ողնբեկեցաւ ախաբ)։

ՈՂՆ ԱՌՆՈՒԼ. ՅՈՂՆ ԿԱԼ. ՅՈՂՆ ԱՆԿԱՆԻԼ. ՅՈՂՆ ԵՐԹԱԼ. ὐστιάζω, ὔπτιος γίνομαι, ἁναπεπτικῶς ἴσταμαι supinus sum, in lapsu persto. Յեցուցանել զողն, կամ հանգչել ի վերայ ողին, եւ Ընկողմանիլ ի վերայ թիկանց. եւ Խստապարանոց լինել, բարձրավզել. եւ մանաւանդ՝ Յորսայս անկանիլ յուլութեամբ. անհոգանալ. յօրանալ. տե՛ս եւ ԸՆԴՈՂՆԻԼ, ՑՈՂՆԻԼ

Հպարտանալ ամբարտաւանել յողն կալ բարձրապարանոց երեւել ի վերայ երախտաւորաց իւրեանց. (՟Գ. Մակ. ՟Գ. 12.) յն. բարձրավզեալք. ὐψαυχενοῦντες cervicem erigentes

Յողն անկեալ անհոգ մնային։ Ի բարկանալ տեառն իմում՝ դու յողն անկանիս, եւ ոչ դողաս եւ երկնչիս. (Ոսկ. ՟Բ. 4. 14։)

Սկսանի այնուհետեւ մերթ յորանջել՝ յողն երթալ, մերթ ձկտել պարապատել. (Վեցօր. ՟Ե։)


Ողոմպիադ, աց

s.

olympiad.

Etymologies (1)

• (գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.

NBHL (4)

ՈՂՈՄՊԻԱԴ կամ ՈԼՈՄՊԻԱՍ. որ եւ ՈԼՈՄՊԻԱԴ, ՈԼՈՄՊԻԱԹ, ՈԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱՆԴ. լաւ եւս՝ ՈՂԻՒՄՊԻԱԴ, ՈԼԻՒՄՊԻԱԴ. յն. օլիմբիա՛ս , սեռ. օլիմբիա՛տօս. հյց. օլիմբիա՛տա. ὁλυμπίας, -άδος, -άδα olympias, -adis, olympii, -ia, olympiaca. Խաղ աշխարհագումար ըմբշամարտաց, եւ ասպարիզական արշաւանաց յողիւմպիա դաշտի եղիդ կամ հեղիայ գաւառի՝ չորեքամեայ ընդհատութեամբ իբր միանգամ ի նահանջ ամս. եւ Թուական հաշուիս այսորիկ. եւս եւ Յաղթանակն.

Ժամանակք թագաւորաց, եւ ողոմպիադաց, որ թարգմանի ըմբշամարտաց։ Յաւելից ի սոյն եւ զդիր ողոմպիադացն, որք ի յունաց գրեցան։ Յունաց առաջին ողոմպիադն կարգեցաւ։ Առ վաթսներորդիւ եւ հինգերորդիւ ողոմպիադաւն։ Յունաց ողոմպիադք (մրցանքն, եւ թուականն). ՟Ա. ողոմպիաս, յորում յաղթէր կուռբոս հեղիացի ի ստագին։ Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի պիթիոջն վեցիցս. եւ այլն. (Եւս. քր.։)

Տրդատ յոլոմպիաթսն յունաց հսկայազօր երեւեալ. (Ագաթ.։)

Ոլի մպիաթն առ յունօք անուանի այն, որ ըստ չորս ամացն ժողովին ի տօն տարեկանացն ... Հերովդէս թագաւորէ յամին հարիւրորդի ութսներորդի վեցերորդի յոլիմպիաթացն՝ յամին չորրորդին իւրոյ. (եւ այլն. Կոչ. ՟Ժ՟Բ։)


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

Etymologies (1)

• (յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։

NBHL (3)

որ է ռամկականն ձայնիցս ՇՈՂ, եւ ՇՈԳԻ. Ցոլք արեւու. տօթ. տապ. տաք.

Ամառնային օդոցն շոգն ի հարկանելն զմարմինն՝ զովացուցանողի կարօտ առգնէ։ Թէ շոգ լինի կամ աշխատին, ի հօր կամս է պահելն եւ լուծանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. բենեդ.։)

Իբրեւ ծուխ ելանէր շոգ (կամ շոգի) ի մատանց աղջկանն (այսահարելոյ). (Պիտառ.։)


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

Etymologies (1)

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

NBHL (6)

Ցոլք լուսոյ արեգական՝ երեւեալ ընդ ծակս. նշող. նշոյլ. շառաւիղ. ճառագայթ. շտւղ.

Որպէս յորժամ շողն ընդ երգ մտանիցէ, եւ հողմաղք իմն երեւին ի շողն։ Ընդ լուսանզցոյց երգոցն ի շողսն խաղայցէ մարամաղ փոշին. (Եզնիկ.։ Ագաթ.։)

Թեւս արծաթափայլ ունէր՝ արեգական շողոյն նման. (Տաղ.։)

Ի լուսատարր օդոյ եւ յանօսր շողից կերպացեալ. (Ուռպ.։)

Իբրեւ զղամբար՝ իբրեւ զշող ամպ ինչ ջեռեալ ի ճառագայթից արեգականն. (Ոսկ. եբր.։)

Յորժամ յամպոց յամպ մտանիցէ եւ ելանիցէ արեգակն, զջերմակիծ շող ամպն յերկիր առաքելով, զխոնաւութենէ օդոյ յայտ առնէ. լինի . կամ ՟Գ. իբր՝ զշո՛ղ ամպ, կամ զշողն՝ ամպն եւ այլն։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

Etymologies (1)

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։

NBHL (3)

Դեւն ամբարհաւաճութեան ընդ երեսս խնդայ, շուկատ է. (Եւագր. ՟Ժ՟Ա.)

եւ ի (լս. ՟Լ՟Ծ.)

Սո՛ւր է, եւ արագ։)


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

Etymologies (1)

• , ն հլ. (շրթան, -թունք, -թանց) «բերնի պռօշները, պռկունք, փխբ. բերան, լեզու, խօսողութիւն, եզերք, մի բանի եզրը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. որից շրթնատ Կանոն. Վրդն. ծն. շրթնաշղթայ Նար. առաք. էջ 429. միաշուրթն «մէկ լեզու խօսող» Սիր. ժէ. 12. Եւս. քր. խորաշուրթն Ոսկ. ես. պղծաշուրթն Ես. զ. 5. կռաշուրթն Դիոն. երկն. Սահմ. երկ-շուրթն Պտմ. աղէքս. զուգալուրթն Նար. ա-ռաք. թիւրաշուրթն Առ որս. մատնաշուրթն Բժշ.։

NBHL (9)

χεῖλος labium, labrum. եւ os. եւ ora. Եզր բերանոյ՝ որպէս կրկին թերթք կարմիր։ Լայնաբար՝ Բերան, լեզու, բարբառ։ Նմանութեամբ եւ Ափն կամ ծնօտ եւ կողմն իրաց. պռկունք ... լէպ. (լծ. լտ. լա՛պիում, լա՛պրում. )

Շրթունք իւր ոչ շարժէին։ Իբրեւ լար կարմիր են շրթունք քո։ Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց նորա, կամ ընդ շրթունս իւր։ Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, եւ սիրտ իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն.եւ այլն։

Արար զծովն ձուլածոյ՝ տասն կանգուն շրթանէ ի շուրթն։ Շուրթն նորա իբրեւ զգործ շրթան բաժակի. եւ այլն։

Ոչ ունէին իմաստասիրութիւն, այլ ի վերայ շրթան, եւ վեր ի վերոյ. (Փիլ. լին.։)

Նման մաքրեալ եսայեայ՝ բերան եւ շուրթըն սոցա. (Տաղ.։)

Շնչափողաւ, լեզուաւ, շրթամբք, եւ ատամամբք՝ յառաջաբերումն է ձայնի. (Շ. թղթ.։)

Որ շուրթն եւ բան հօր ասի՝ պատմող կամաց նորա. ասին եւ շուրթքն նորա երանելի աշակերտքն. (Համամ առակ.։)

Ծառայեն գործոցն նորա ամենայն շրթունք ի պէսպէս բարբառս, եւ ամենայն լեզուք պէսպէս ձայնիւք. (Եփր. ծն.։)

Եւ էր ասէ՝ երկիր ամենայն մի շուրթն. մի եթէ մի շո՞ւրթն էր ամենայն մարդկան. ո՞չ ապաքէն զմի խօս բերանոյ կոչեաց մի շուրթն։ Եղաք շուրթն մի եւ ձայն մի, հակառակ այնոցիկ՝ որք զաշտարակն շինէին. (Սեբեր. ՟Գ։ Առ որս. ՟Ժ՟Դ։)


Նեխ, ոյ

s. chem. adj.

putrefaction, rottenness, putrescence, corruption;
infection, bad smell, stench, stink, fetidness;
brome;
corrupt, spoiled, putrid, stinking;
չարաթոյն —, foul smell;
— անկաւ ի մարմինն, it has begun to putrefy.

Etymologies (1)

• ի հլ. «ժահահոտութւին, փտութիւն. թարախ» Բ. մկ. թ. 9, 10, 12. Կոչ. 81. «փը-տած, հոտած» Կանոն. Եղիշ. դտ. էջ 188 Վստկ. 104. որից նեխիլ «հոտիլ, փտիլ» ՍԳր. Կոչ. 289. նեխել Ագաթ. Եփր. ծն. նեխա-սաստ. Սիր. դ. 35. նեխական Ագաթ. նեխու-թիւն Յոբ. ը. 16. նեխավայր Բրս. ծն. չարա-նեխ Մանդ. նեխուտ «նեխեալ» (չունի ՆՀԲ) Եւս. պտմ. 529-30։ Նոր բառեր են ապա-նեխել, հականեխել, հականեխական։

NBHL (6)

σηπεδών putredo. որ եւ ՆԵԽՈՒԹԻՒՆ. Հիւթ նգոտեալ. ժահ. ժահահոտութիւն նեղիչ. փտութիւն. ապականութիւն. ցեց մեց. շարաւ. զազրութիւն. եբր.

Վկայ լիցի հոտ նեխոյդ ըռնկացդ ամենեցուն։ Մարդկան ի մեռելոյ գայ հոտ նեխոյ, եւ աստուծոյ ի մեղաւորէ. (Մամբր.։)

Մեռաւ ղազար, եւ նեխ անկաւ ի մարմինն։ Ունչք՝ որովք ճաշակեցին զհոտ նեխոյն, զի ասացին, ա՛րդ հոտեալ է. (Կոչ. ՟Ե։ Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

ՆԵԽ. ա. որ եւ ՆԵԽԱԿԱՆ, ի, աց. Ունակ նեխութեան. նեխեալ. ժահահոտ.

Ի նեխ եւ ի փտեալ վիրացն. (Կանոն.։)

(Զջուրն) զնեխականն եւ զանհամականն եւ զպղտորն պարզեսցէ. (Ագաթ.։)


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

Etymologies (1)

• «Զատիկ (Հրէից Եգիպտոսիս դուրս գալու և Քրիստոնէից համար էլ Քրիս-տոսի Յարութեան յիշատակը)» Ղկ. իբ. 1 Ղևոնդ, էջ 83. որ և պասեք ՍԳր. (23 անգամ գործածուած). Շար. Կլիմաք. որից պասի-քատօն Եւս. քր. պասեքատօնակ Մամբր. հմմտ. նաև փասեակ։

NBHL (3)

ՊԱՍՔԱ եւ ՊԱՍԵՔ. Բառ եբր. ֆասէխ, ֆէսախ. այսինքն անցք. եւ յն. փասխա . πάσχα pascha. (լծ. լտ. passio., կիրք, չարչարանք. եւ իտ. passare. անցանել) որ ըստ մեզ Զատիկ ասի, որպէս Զատումն, եւ ազատութիւն. Տօն ելիցն Իսրայէլի յԵգիպտոսէ. եւ ի նորումս՝ տօն յարութեանն Քրիստոսի, որով փրկեցաք յաներեւոյթն փարաւոնէ։

Պասեքս այս մեծ է եւ պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին, եւ յայտնէ ձայնն զԱնցքն։ Պասքա, տեառն պասքա. եւ դարձեալ ասեմ՝ պասքա, պատիւ երրորդութեանն։ Փասկա յեբրայեցւոցն անուանի ... եւ ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ, եւ զկէն ի քէ փոխեցին, եւ պասքա զօր փրկչին անուանեցին. (Ածաբ. պասք. ՟Բ։)

(Ի հրէից) կոչէր պասքա, անցարան ըստ նոցա. եւ ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. (Տօնակ.։)


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

Etymologies (1)

• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։

NBHL (10)

Ի հովանի ծառոց եւ ի պատից նստեալ դեգերէին. (Գր. երէց.։)

Վերինն Երուսաղէմ՝ երկոտասան պարսպօք պատօք, եւ երկոտասան դրամբք յօրինեալ. (Մխ. այրիվ.) (որ կա՜մ է բացայայտիչ պարսպաց, եւ կամ ա. որպէս պատօղք)։

Յաւանս եւ ի գիւղս, յանապատս եւ ի պատս։ Ո՜չ զպատն յանապատ յեղափոխել. (Մագ. ՟Խ՟Է. եւ ՟Ծ։)

ՊԱՏ ԱՌՆՈՒԼ, ԳԱԼ. Շրջան առնուլ. շուրջ գալ. պատիլ. պարփակել. եւ Գալարիլ սողնոյ.

Երկինն վերին՝ պատ առեալ զամենայնիւ։ Յորժամ պատ էառ վերին շրջագայութիւնն զմեծ աշխարհաւս այս։ Որպէս ձուոյ դեղինն ի միջի գնդաձեւ կառուցեալ կայ, եւ սպիտակն շուրջ զնովաւ, եւ խեճեպն պատ առեալ զամենայնիւ։ Մարմին ամանոյն պատ առեալ զամենայնիւ։ Զծովէ ասեն՝ պատ առեալ զամենայնիւ. (Շիր.։)

Ասէր զգէս ոչ հատանել, մինչեւ երկայնեսցի եւ պատ առցէ. զի վասն այն կոչի պատանի. եւ ապա կտրել հրամայէր, զի վասն այնորիկ կոչի կտրիճ. (Կիր. պտմ.։)

Հինգ պատ առնու օձ ի սողել իւրում. իսկ առաջոյքն եւ զկնիքն լնուն զեօթներորդ թիւն. (Եղիշ. խաչել.։)

Բազում են անմահութեան նորա ցուցմունք առ ի Պղատոնէ եւ յայլոց, այլ այնք պատ ի պատք եւ դժուարիմացք. (Նիւս. բն. ՟Բ։)

Ժողովուրդն իբրեւ ետես, խոստովան եղեւ առ ժամ մի պատ ի պատէ, եթէ Տէր՝ Աստուած. (Եփր. թագ.) (ուր ա՜յլ ձ. պանտ ի պանտէ. որպէս թէ կողմն ի կողմանէ կաղալով)։

Իբրեւ պատ ի պատու իմն է պատմութիւնն. (Կիւրղ. ծն.։)


Պատագրոս

cf. Պոտագրոս.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։

NBHL (7)

ՊԱՏԱԳՐՈՍ ποδαγρός, ποδαγρικός, ποδαλγός podager, podagricus, dolore pedum laborans. որ եւ ՊՈՏԱԳՐՈՍ. Բառ յն. բօտաղրօ ՜ս. այսինքն Ոտնացաւ. ունօղն զոտնացաւութիւն. ոտնառու. նիգրիզլի, կօտտալը.

Գոնջացեալք եւ պատագրոսք, (Ագաթ.։)

Ոչ կարաց ընդոստախօս պատագրոսն այն համբառնալ զգլուխն իւր. եւոնդ.։)

Բժշկեաց զնա, եւ զԱբդիու պատագրոս՝ իշխան քաղաքին. (Խոր. ՟Բ. 30. յորմէ եւ Հ. դեկտ. ՟Լ՟Ա. եւ այլն։) (Ապա օտար է մեկնութիւնն յաւելեալ ի հարցմունս Վանականի.

Պատագրոսն՝ ոմանք զգոդին ասեն. բայց բոր է, եւ ի մէջն խաղաւարտ ցամաք եւ քոս. որ է շփոթութեամբ առեալ ի պատմութենէն Աբգարու բժշկելոյ ի բորոտութենէ։

Ի նոյն գոգցես միտս գրեալ է եւ ի (Լծ. ածաբ.)

Զուրուկսն եւ զպատագրոսն արտաքս վարէին։


Պատահ, ից

s. adv.

adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.

Etymologies (1)

• , ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։

NBHL (8)

Դէպ եղեւ անցանել ընդ նոսա ըստ պատահի։ Յաղագս որ ի պատահիցն եւ ի դիպմանց ոչ ամաչեցեալ՝ հաշտեցուցանէին զԱստուած. (Փիլ. նխ. ՟բ.։ եւ Փիլ. իմաստն.։)

Հասարակաց սեռի եւ պատահից յաղագս։ Յատկից սեռի եւ պատահից վասն։ Յաղագս հասարակաց տեսակի եւ պատահի։ Վասն յատկաց տեսակի եւ պատահի. (եւ այլն. Պորփ.։)

Որք միանգամ յայսպիսեացս պատահից՝ յախտից ոմանց դժոխաշարժից եւ յարատեւողաց՝ որակութիւնք ասին։ Ոչ բնականք, այլ յոմանց այլոց պատահից եղեալ են. (Արիստ. որակ.։ եւ Անյաղթ անդ։)

Մինչ զի կարել ասել ինձ զ՝յայն ժամու պատահիցն՝ իբրեւ զայլմէ պատմելով, մանուկ էի մտավարժ. (Յհ. իմ. ատեն.։)

ԶՀռութայ զիրսն թէ կամիս՝ առցես ի պատահսն Ադամայ, եւ յելսն ի դրախտէն. (Նախ. դտ.։)

Զդիպուածն, զպատահն, եւ զայլ ամենայն. (Արծր. ՟Ա. 8։)

Յարակայ եւ եօթներեակ պատահք աւուր. (Վրդն. ել.։)

Յայտնելով զտեղի, զժամանակ, զթիւ, զդէմ, եւ զայլ եւս պատահս. (Երզն. քեր.։)


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

Etymologies (1)

• , ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կտոր, բեկոր՝ մանաւանդ հացի» ՍԳր. Ոսկ. ես. որից պատառ-պատառ Եւս. քր. Ոսկ. ես. և եփես. պատառել ՍԳր. Եզն. Կոչ. Եփր. թգ. պատառումն ՍԳր. պատառաքաղ Խոր. հան-դերձապատառ Մանդ. գայլապատառ Օրբել. րեղարդնապատառ Ճառընտ. -ատ, -ոտ մասնիկներով՝ պատառատուն կամ պատա-ռոտուն ՍԳր. Ագաթ. Եփր. պհ.։

NBHL (5)

Բրդեսցես զայն (զբաղարջն) պատառս պատառս։ Զոհ ի պատառոյ։ Պատառով միով հացիւ։ Թացցես զպատառ քո ի քացախիդ։ Պատառ մի հաց։ Պատառ մի ի կասկարայէ։ Թացեալ զպատառն՝ տայ Յուդայի իսկարիովտացւոյ. եւ յետ պատառոյն ապա եմուտ ի նա սատանայ. եւ այլն։

Մի՜ պատառաւ եւ բաժակաւ կարօտացուսցուք զնա (աղքատն). (Եղիշ. հայր մեր.։)

Փութան զսեղանս եւ զանօթս ... ի մի պատառ կլանել. (Վրք. հց. ՟Ե։)

Ի նաւ ապաստանեալ՝ պատառ պատառ կոտորէր։ Ոմն (յառաքելոց) պատառ պատառ կոտորեցաւ։ Պատառ պատառ կոտորիլ, կամ կոտորէաք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. ես. եւ Ոսկ. եփես.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ. ՟Է։)

Պատառ պատառ յերկիր անկանիլ (մասանց մարմնոյ եւ իրաց). (Վրք. հց. ՟Ի՟Զ։ եւ ՃՃ.։)


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

Etymologies (1)

• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա

NBHL (7)

Որպէս Պատրուճակ, որ է Զենլիք ի կենդանեաց, եւ որպէս Պտուղ երկրի՝ պատուասիրութեամբ իմն ընծայեալ Աստուծոյ. որ եւ ԶՈՀ. իբր յն. թիսի՛ա, որ ի գիրս Փիլոնի ՝ մեկնաբար թարգմանի՝ Զենլի պատարագ. եւ ի սուրբ գիրս անխտիր դնի Զոհ, եւ Զենլիք. θυσία hostia, sacrificium. եբր. զէպախ. ար. ֆիտա, կիրեան, զէպիհէթ, գուրպան.

Եբեր կային ի պտղոյ երկրի պատարագ Աստուծոյ (որ զկնի կոչի զոհ)։ Չուեաց Իսրայէլ, եւ եկն ի ջրհորն երդման, եւ մատոյց պատարագ Աստուծոյ։ Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ։ Տալ պատարագս զոյգս տատրակաց։ Պատրաստել զմարմինս ձեր պատարագ կենդանի.եւ այլն։

Ընդ զոհս եւ ընդ պատարագս ոչ հաճեցար։ Ո՜չ ողջակէզք եւ ո՜չ զոհք եւ ո՜չ պատարագք։ Մինչեւ մատեաւ ի վերայ իւրաքանչիւր ուրուք ի նոցանէ պատարագ։ Մատնեաց զանձն իւր վասն մեր՝ պատարագ եւ զենումն Աստուծոյ ի հոտ անուշից, եւ այլն։

Կամ որպէս δῶρον donum, munus. Տուրք, եւ ամենայն ընծայ մատուցեալ Աստուծոյ կամ մեծի ումեք. եւս եւ Կաշառք. արմաղան, փիշկէշ, եբր. մինխա, գառպան, քօռպան, լէխմ, շօխատ. (յորմէ շաղավաթ) Եւ ըստ այսմ ընդարձակ առմանս ասի.

Հայեցաւ Աստուած Յաբէլ եւ ի պատարագս նորա։ Առ յորոց ածէրն ձեռամբ իւրով պատարագս, եւ առաքեաց Եսաւայ եղբօր իւրում. ծառայի քոյ Յակոբայ պատարագք են. ցածուցից զերեսս նորա պատարագօքըդ։ Տարա՜յք առնն պատարագս՝ ռետին եւ մեղր եւ խունկ։ Մատուցին նմա պատարագս՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եթէ մատուցանիցես զպատարագ քո։ Կորբան, որ է պատարագ։ Ընծայս եւ պատարագս տանել միմեանց. եւ այլն։

ՊԱՏԱՐԱԳ. ի նոր օրէնս՝ է Անարիւն եւ անծախելի զոհ եւ զոհագործութիւն կենդանի եւ կենդանարար մարմնոյ եւ արեանն Քրիստոսի. որոյ եւ կատարումն կամ պաշտօնն կոչի Քահանայագործութիւն, կամ Պատարագ. որպէս յն. λειτουργία, ἰερουργία liturgia, missa, sacrificium.

Պատարագ Քրիստոսի մատչի գառն Աստուծոյ։ Քահանայապետ եւ պատարագ։ Ընկա՜լ հա՜յր սուրբ մարդասէր զպատարագս. (եւ այլն. Պտրգ.։)


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «հրաման, պատուէր, վճիռ (դից, Աստուծոյ կամ թագաւորի), լուր, համբաւ» ՍԳր. Բուզ. Ագաթ. «լրատար» Եղիշ. որից պատգամագնաց Եւս. քր. պատ-գամախօս Ագաթ. պատգամաւր Ես. կգ. 9 Ղկ. է. 10. Սեբեր. պատգամատրիլ Բ. կոր. և. 20. Եփես. զ. 20. Եւս. քր. պատգամանի Մագ. մեծ են. էջ 18, 24. տասնպատգամեան Մանդ. Պիտ. պատգամաւորական (նոր բառ) ևն։

NBHL (5)

ῤῆμα, λόγος, φάτις, χρῆμα , χρησμός, χρηματισμός verbum, sermo, eloquium, dictum, dictio, sententia, oraculum, responsum. (Արմատն Պա, պատ, նոյն ընդ բա, բայ, բառ, բարբառ, բան. լծ. յն. ֆա՛դիս, ֆա՛սիս. լտ. ֆա՛րի, ֆա՛թում, ֆա՛մա. կայ եւ ի բառսդ Պատասխանի, Պատուէր, Պատմել, եւ այլն) Իբրու Պատուէր, հրաման եւ բան յաստուածակոյս կողմանէ. որպէս եւ առ հեթանոսս ի բերանոյ դից. այէթ, քէլիմէթուլլահ, քէլամ.

Խօսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ։ Որ լուաւ զպատգամս Աստուծոյ։ Տացես զպատգամս ի՜մ ի բերան նորա։ Ուղիղ են պատգամք Տեառն։ Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ Երեմիայի։ Ի գիրս պատգամաց Եսայեայ մարգարէի։ Յիշել զյառաջագոյն ասացեալ պատգամս ի սրբոց մարգարէից.եւ այլն։

ՊԱՏԳԱՄ. որպէս Վճիռ կամ հրաման թագաւորի. ազդեցութիւն. եւ Խըրատ ծնողաց կամ իմաստնոց. եւ Լուր. համբաւ. էմր, ֆէրման, նասահաթ, տույ, խապէր.

Եկին առ Բաղաամ, եւ ասացին նմա զպատգամս Բաղակայ։ Լուարո՜ւք զպատգամս արքայի մեծի։ Պատգամ ամենայն Իսրայէլի եկն առ արքայ։ Առաջի առնեմ ձեզ զհոգւոյ իմոյ պատգամս։ Ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ՝ ծածկեսցես յանձին քում.եւ այլն։

Գրով եւ պատգամաւ յանդիմանէր զնոսա. (Եղիշ. ՟Ը։)


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

Etymologies (1)

• «խաբէական, խաբեբայ, սուտ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. որից պատ-րել «խաբել, դաւել, որսալ» ՍԳր. պատիրք «խաբէութիւն, մոլորութիւն» Բ պետ. բ. 13. Ոսկ. կող. և եբր. Սեբեր. պատրական Ոսկ. եփես. պատրանք ՍԳր. Եւս. քր. պատրա-խառն Եփր. համաբ. էջ 154. առասպելապա-տիր Կոչ. 312. պատրողական Փարպ. խաբե-պատիր Եփր. թգ. և յես. հաւապատիր ՍԳր. կորստապատիր Մծբ. դիւրապատրելի Ոսկ. ա. կոր. վաղապատիր Ոսկ. բ. տիմ. թակար-դապատիր Ճառընտ. ևն։

NBHL (8)

Ի բանս պատիրս, ի բանս հրապուրանաց արկին զբազումս։ Պատիր բանիւք. (՟Ա. Մակ. ՟Ա. 12։ ՟Ա. Կոր. ՟Բ. 4։ եւ Կող. ՟Բ. 4։)

Պատիր բանիւք կոչէր ի խաղաղութիւն. եւոնդ.։)

Առաջին փայտն՝ գեղեցիկ եւ քաղցր պտղովն՝ մահու եղեւ առիթ, պատիր եղեալ ադամածին կուսին. (Անյաղթ բարձր.։)

Զբաղեալ էին յարուեստ ձկնորսութեանն, որ քաղցր եւ պատիր է քան զամենայն. (Շ. մտթ.։)

Պատիրք եւ խաբկանք են (բժժանք)։ Զի մի՜ թուիցին թէ պատիրք ինչ իցեն եւ վայրապար պարծանք, եւ բանից խաբէութիւն. (Ոսկ. կող. եւ Ոսկ. եբր.։)

Ի պատիրս մեքենայել թեւակոխէ. (Սեբեր. ՟Թ։)

Ոմն եւ հնարք իւր ... ոմն՝ եւ պատիրք իւր։ Խաւարասիրացն պատիրք մի՜ ընդ իս վերերեւեսցին։ Հեռացո՜ զհետս վրիպելիս, զպատիրս ձաղելիս։ Հանել ի հոգւոյս զպատիրս դիւաց. (Նար.։)

Մեղր ոչ հրամայէ ընդունել ի տաճարին. եւ պատիրք աշխարհիս չէ ընդունելի ի սուրբս. (Համամ առակ.։ 13)


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

Etymologies (1)

• , ո հլ. (կայ նաև -տուի, -տուէ) «պատիւ, փառք, պարծանք, մեծ անուն և աստիճան. 2. պարգև, ընծայ, նուեր. 3. պատուի տեղ, աթոռ. 4. իշխանական պսակ, գլխին կամ կրծքին կապելու շքանշան» ՍԳր. Եզն. Ոսկ. Եփես. և ես. Սեբեր. Եւս. ատմ. (4րϰ նշանակութեան համար տե՛ս Պատկ Maтep. II. 2). «5. պատուաւոր (իբրև ած.)» խոր. բ. 8. (Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արգոյ և պատիւ լինել քան զգեղջ-կաց). «6. համառօտագրութեան ❇ նշանը». Պատիւն որ է քաշն՝ որ ի վերայ երկու գրոյն դնեմք, որոշէ զանունն Աստուծոյ ի պիտակ անուանց աստուածոցն (Գէորգ վրդ. սկևռ. Մեկն. ես. տե՛ս Ոսկ. ես. էջ 256 ծան.)։ Այս արմատից են պատուել ՍԳր. Ոսկ. եփես. և մ. բ. 26. պատուական ՍԳր. Կիւրղ. թգ. պատուաւոր Գծ. իե. 23. Եղիշ. պատուակալ Բուզ. անպատիւ Ոսկ։ մտթ. զուգապատի։ Ոսկ. յհ. ա. 28. մեծապատիւ ՍԳր. Ոսկ. ես Ագաթ. Կոչ. Բուզ. յառաջապատուել Ոսկ. լհ, ա. 34. հասարակապատիւ Եւթաղ. 131. Ոսկ. մ. ա. 19. հանգիտապատիւ Բ. պետ. ա. 1։ Ոսկ. ես. և մ. ա. 15. Սեբեր. միապատիւ Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. նոր բառեր են պատուանուն, պատուանշան, պատուարժան, վսեմապատիւ, վերապատուելի, պատուա-խնդիր, անպատուաբեր, պատուականապէս, պատուազգած, պատուազուրկ ևն։

NBHL (13)

τιμή honor ἁξίωμα dignitas. վր. պատի՛վի. Շուք՝ ներքին եւ արտաքին. փառք, եւ փառաւորութիւն, պարծանք. շնորհ. յարգանք. մեծութիւն. եւ Արժանապատուութիւն. բարձ եւ աշտիճան մեծութեան.

Այն եղիցի ի պատիւ երեսաց քոց։ Արասցես պատմուճան սուրբ՝ Ահարոնի եղբօր քում՝ ի պատիւ եւ ի փառս։ Փառօք եւ պատուով պսակեցեր զնա։ Մարդ ի պատուի էր, եւ ոչ իմացաւ։ Թող ի տեղւոջ իւրում փոխանակ իւր զԱնդրոնիկոս ի նմին պատուի.եւ այլն։

Դողումն եւ սոսկումն ունի զարարածսն՝ յորժամ զպատիւ արարչին ոք նոցա մատուցանիցէ. (Եզնիկ.։)

Ոչ արժանի խաչի եւ մահու էր նա, այլ՝ պատուի եւ երկրպագութեան։ Որք ոչ զպատիւն յինքեանս ձգէին, այլ պատիւն զհետ նոցա ընթացաւ. (Խոր. ՟Բ. 30. 77։)

Ի փոքր պատուէ ի մեծն վերանան։ Պէսպէս պատուովք՝ ընդ ժամանակս ժամանակս։ Սրբազանից եւ աստուածայնոցն պատուոց. (Ոսկ. եփես. ՟Ե։ եւ Ոսկ. ես.։)

Ըստ իւրաքանչիւր պատուի եւ արժանաւորութեան. (Նար. յովէդ.։)

Ի պատուէ. կամ պատուի. կամ պատուօք. (Կանոն.։ Սեբեր.։ Իսիւք.։ Խոսր. եւ այլն։)

ՊԱՏԻՒ. γέρας, δωρεά fonum, praemium ἁνάθημα donarium sacrum. Պարգեւ. ընծայ. նուէր.

Յամենայն նուիրելոցն ինձ յորդւոցն իսրայէլի՝ քեզ ետու զայն ի պատիւ։ Ոչ ընտրեցին զպատիւ ոգւոց անարատից։ Պարգեւք քո քեզ լիցին, եւ զպատիւ տան քոյ այլում տո՜ւր։ Ի պատիւ տաճարին տուեալ էր. (Թուոց. ՟Ժ՟Ը. 8։ Իմաստ. ՟Բ. 22։ Դան. ՟Ե. 77։ ՟Բ. Մակ. ՟Բ. 13։)

Ի պատճառս պատուի եւ պարգեւաց։ Յումմէ՞ գտեալ է քո զայդ ամենայն պատուական պատիւդ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Քաղաքացեաց մարդկան արգոյ եւ պատիւ լինել առաւել քան զգեղջկաց. (Խոր. ՟Բ. 7։)

ՊԱՏԻՒ կոչի առ քերականս Քաշն ձգեալ ի վերայ բառից համառօտելոց՝ ի ձեւ տառիս ւ, զի հնարեալ է առաւել ի պատիւ սրբազան անուանց. որպէս՝ Աստուած, Աստուծոյ, Տէր, Տեառն. Յիսուս, Քրիստոս, եւ այլն։

Զհոգին ասէ պատուով գրեալ՝ որպէս զԱստուածն եւ զՏէրն եւ զՏեառնն պատուով գրեմք. զի պատիւն՝ որ է քաշն, որ ի վերայ երկու գրոյն դնեմք, որոշէ զանունն Աստուծոյ ի պիտակ անուանց աստուածոցն։ Սովոր են յոյնք եւ զհոգին սուրբ պատուով գրել, զի պատիւն զատուսցէ զանուն սուրբ հոգւոյն ի հոմանուն հոգւոց. (Գէ. ես.։)


Պատկանդարան, ի

s.

fit vessel;
quiver, case for arrows.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «նետի աման, կապարճ» Եւագր. 82 (գրուած պատկնոա-րան). Եղիշ. էջ 7. Արծր. Ճառընտ. =Վրք. և վկ. ա. 614. Սկևռ. աղ. 13. Ճջ. 418 ա։

NBHL (6)

βελοθήκη (նետադարան կամ փքնադարան), φαρέτρα pharetra. որ եւ ՊԱՏԿԱՆ ԴԱՐԱՆ. (որպէս թէ յարմար դրարան) սեպհականեալ անուն կապարճից՝ ուր դնին նետք. թիրքէշ, թիրտան.

Ելից զնա իբրեւ զպատկանդարան՝ դեղեալ նետիւք. (Եղիշ. ՟Ա։)

Իբրեւ զպատշաճ դարան՝ դեղեալ նետիւք։ ընդհանուր նշանակութեամբ առեալ զդարանն՝ ասաց.

Որպէս եւ (Սկեւռ. աղ.)

Բայց բարդութեամբ լինի ստէպ եւ մի բառ. որպէս,

Սատաանայ, եւ օձն՝ պատկանդարան նետից նորա. (Տօնակ.։)


Պատկեր, աց

s.

icon, image, effigy;
painting, picture, representation;
likeness, figure, portrait;
statue, idol;
sight, visage, face;
design, project, plan;
type, symbol;
doll;
—ք, the Divine Person;
— աւուրն, the day of the week or month;
hymn for the day;
գեղեցիկ —աւ, of fine presence, of noble aspect;
— ըստ —ի, in the image of, in the likeness of;
ի սոյն —, in this way or manner;
cf. Համառօտագիծ.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «նկար, դէմք, կերպա-ռանք, արձան, կուռք ևն» ՍԳր. Եփր. թգ. «օրինակ, գաղափար, տեսք, երևոյթ, ազգա-համար, պորտ» Խոր. Վրք. հց. Մխ. դտ. որից պատկերագիր Ոսկ. մ. ա. 9. պատկե-րագործ Ագաթ. պատկերակերպ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. պատկերա-պաշտ Ագաթ. պատկերասէր Ագաթ. մար-դապատկեր Եւս. քր. յայտապատկեր Կոչ. բազմապատկեր Եփր. յես. անպատկեր Սե-բեր. առնապատկեր Խոր. Պտմ. աղէքս. դի-ւապատկեր Յայսմ. պատկերազարդ, պատ-կերակալ, պատկերահանդէս, պատկերասը-րահ (նոր բառեր) ևն։

• պրս. և ասոր. ձևերի հետ։ Windisch, д2 սանս. pratikrti։ Եւրոպա 1849, 200 հպրս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Rudim. 52, 212, ZDMG 1850, 360, Arica 80, 345, Lag. Ges. abd 79 Urgesch. 202, Spiegel, Ւuzw. Gram. 187, Müller SWAW 38, 572 ևն։-Հիւսք. պրս. զնդ. և հպռս. համարելի ձևերի հետ նաև յն. πά́ται-ϰοι «նաւորդաց պահապան դիք»։

NBHL (17)

պ. բէյքէր. εἱκών imago, efficies, species τύπος forma, figura ἅγαλμα simulacrum ἁνδριάς statua. Նմանութիւն կերպարանաց օրինակեալ՝ որպէս ի հայելւոջ, կամ նկարեալ, դրօշեալ. արձան. եւ ըստ Աստուածաբանին սահմանելոյ՝

Արասցուք մարդ ըստ պատկերի մերում։ Արար Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա։ (Ադամ ծնաւ զՍէթ) ըստ պատկերի իւրում։ Մի՜ առնիցէք ձեզ դրօշեալս՝ նմանութիւն ամենայն պատկերի։ Զպատկերս նորա (Բահաղու) խորտակեցին մանր։ Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ։ Հարցանիցեն զդիսն իւրեանց եւ զպատկերս իւրեանց։ Դու ա՜րքայ, տեսանէիր պատկեր մի ... ահաւոր էր յոյժ պատկերն։ Ո՞յր է պատկերս այս կամ գիր. ասեն, կայսեր։ Փոխեցին զփառս անեղծին Աստուծոյ ի նմանութիւն պատկերի եղծանելի մարդոյ։ Կերպարանակից լինել պատկերի որդւոյ իւրոյ։ Որ է պատկեր աներեւութիւնն Աստուծոյ, եւ այլն։

Պատկեր որդւոյ ասի եւ է Հոգին Սուրբ. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Յաղագս հոգւոյս եղեւ ասացեալ մարդս պատկեր Աստուծոյ եւ ո՜չ վասն մարմնոյս ... որպէս ամենայն գիրք Աստուածաշունչք ցուցանեն. (Շ. թղթ.։)

Զսրբոցն պատկերս պատուել ի գովեստ Աստուծոյ, եւ ի յիշատակ քաջութեան նոցա. (Սարկ. քհ.։)

Գրեալ է եւ սուրբն Բասիլիոս, եթէ պատիւ պատկերին նորա է, յորոյ անուն տպաւորեալ է. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Թ.։)

Արար փոքր պատկերունս, եւ ի թաքստեան պահէր. (Հ. յուլ. ՟Ժ՟Դ.։)

Ի բազում ճգնութենէն իբրեւ զանշունչ պատկեր եղեւ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Փախոյց զնա Մեղքող, եւ եդ ընդ նորա պատկեր ի գահոյսն. (Եփր. թագ.։)

Եւ ապա մարգարէն ընկենու զպատկերն (զնմանութիւնն, զառակն, զպատրուակն), եւ ասէ (ցԴաւիթ). դու ես, թա՜գաւոր. (Ճ. ՟Ժ.։)

Ի սոյն պատկեր եւ մեզ պարտ է դիտել. այսինքն յայսմ, կամ ըստ այսմ օրինակի. (Լմբ. առակ.։)

Որոյ անձն եւ պատկեր՝ որպէս եւ է իսկ մեր Աստուծոց. (Խոր. ՟Ա. 8։)

Էր յոյժ գեղեցիկ պատկերօքն։ Էր վայելուչ հասակաւ, եւ գեղեցիկ պատկերաւ. (Վրք. հց. ՟Դ. եւ ՟Ժ՟Դ։)

Խոստովանիմք յերիս կատարեալ պատկերս, եւ ի մի աստուածութիւն. (Վրք. սեղբ.։)

Մինչեւ յերիս պատկերս միմեանց տացի կտակն, այսինքն ի թոռինն ժառանգութիւնն։ Ոչ խափանի սահմանադրութիւն մեռելոյն մինչեւ յերիս պատկերս. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Ի վեցն յունվարի հանդիպել եւ մկրտութեանն աւուր, թէպէտ եւ պատկեր աւուրն ոչ նմանապէս. (Շ. թղթ.։)

ՊԱՏԿԵՐ ԱՒՈՒՐ ասի եւ շարականն ըստ աւուր պատշաճի, որ եւ ԿԱՆՈՆ։


Պատճառ, աց

s. prep.

cause, author;
occasion, matter;
principle, origin;
reason, subject, motive;
fault, offence, misdeed, crime;
pretext, excuse, subterfuge;
—աւ, ի —ս, on account of, for the sake of, for, because of, out of regard for;
under pretence of;
ի —ս քո, for your sake, for you;
— տալ, to give occasion to;
—ս առնուլ, to take as a pretext, to pretend, to allege;
— լինել, to be the cause or author of;
to dissemble;
—ս ի մէջ ածել, to allege, plead, urge or adduce reasons;
բառնալ զ—ս, to take away the motive or grounds;
պատճառել —ս մեղաց, to seek excuses for sins;
առանց իրաւա ցի —ի, without a real motive, causelessly, groundlessly, unreasonably.

Etymologies (1)

• , ի-ա, ո հլ. «պատճառ. 2. ա-ռիթ. 3. պատրուակ. 4. յանցանք» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 13. Եւս. պտմ. եփր. թգ. Ագաթ. յաճախ անեզական է գործածւում, ինչ. Զի նա առաջին պատճառք և ճշմար-տութեան պատճառք. Ոսկ. ես. էջ 382. որիղ պատնառել ՍԳր. Եզն. պատճառաւոր Եզն. պատճառանք ՍԳր. Եւս. քր. Բուղ. եիր. ղևտ. պատճառախնդիր Եզն. տօնապատնառ Յիշատ. Ոսկիփ. կամ պատնառնամակ տօ-նից «տօնապատճառ» (նորագիւտ բառ) Յի-շատ. 1267 թ. (Շողակաթ, էջ 31), անպատ-ճառելի «անմեղ» Տիմոթ. կուզ, էջ 287. խօ-թապատնառ «սուտ հիւանդ ձևացած» Բուզ. յոգնապատճառեան Նար. կենապատնառ Պիտ. բարեպատճառ Օրբել. գերաաատճառ Մաքս. պատնառաբանել, դրդապատճառ (նոր բառեր) ևն։

NBHL (15)

Անուն կռոցն եւ պաշտօն՝ ամենայն չարի սկիզբն եւ պատճառք։ Սա է պատճառք ամենայն չարեաց։ Ջանացայց լինել ձեզ պատճառք բարեաց։ Եղեւ ամենայն հնազանդելոց իւրոց պատճառք փրկութեանն յաւիտենից։ Հարցեալ միմեանց զպատճառսն.եւ այլն։

Կանխագիտութիւնն (Աստուծոյ) չէ պատճառք չարեաց։ Դնեն եւ նոքա մի ինչ ինքնակաց՝ պատճառ ամենայնի. (Եզնիկ.։)

Փափագէ ամենայն բանական բնութիւնս՝ Աստուծոյ եւ առաջին պատճառին. (Առ որս. ՟Գ։)

Չէ՜ ընդ մի համար՝ զհայր մոռանալ, եւ զԱստուած. զի Աստուած՝ առաջի՜ն եւ ճշմարի՜տ պատճառ. (Գէ. ես.։)

Գեղեցկութեանն տուիչ ինքն է, եւ բարութեանն զանձնիշխանութիւնն արար պատճառ. (Եզնիկ.։)

Պատճառք ձեր յազգացդ են, որ շուրջ են զձեօք։ Պատճառս առին մեղքն պատուիրանաւն։ Միայն զի ազատութիւնն ձեր ոչ լինիցի ի պատճառս մարմնոյ։ Պատճառս տամք ձեզ պարծանաց վասն մեր։ Մի՜ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս.եւ այլն։

Ի պատճառել զպատճառս մեղաց։ Պատճառս խնդրէ այր՝ որ կամիցի քակել ի բարեկամաց իւրոց։ Պատճառք ստութեան են։ Խնդրէին պատճառս զԴանիէլէ։ Բայց արդ չիք ինչ պատճառք վասն մեղաց իւրեանց.եւ այլն։

Միայն պատճառ սակաւս զպատմութեանց, եւ այլն. (Եւս. պտմ.։)

Ես եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա։ Եւ ոչ մի ինչ պատճառ մահու գտեալ. (Յհ. ՟Ժ՟Ը. 38։ Գծ. ՟Ժ՟Գ. 27։)

Նախ վճարեալ զնա յամենայն պատճառոյ՝ յայնժամ խնդրէ զնա ի բազմութենէն. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։) (Ստէպ դնի հոլովդ Պատճառոյ՝ եւ ի գիրս Դիոնեսիոսի.։)

Ի ՊԱՏՃԱՌՍ Ի ՊԱՏՃԱՌ ԱՌ ՊԱՏՃԱՌԷ ՊԱՏՃԱՌԱՒ Ի ՊԱՏՃԱՌԱՑ. Յաղագս. աղագաւ. սակս. վասն. եւ Պատճառանօք. ընդ պատրուակաւ. համար, սեպ. սէպէպինտէն.

Հատուածի պատճառաւ փախստական լինի յԱրտաշրէ, եւ զհետ մտանելով զօրացն պարսից՝ առ պատճառէ՝ որպէս թէ փախստական վարելով զնա. (եւ այլն. Խոր. ՟Բ. 71։)

Ոչ ետ տեղի այսմ Գուրգէն՝ յերկուց պատճառաց. մի՝ զի եւ այլն. (Արծր. ՟Գ. 13։)

Առաքեցաւ (Սաւուղ) խնդրել զէշսն, եւ հաս յայս պատճառ մինչ առ Սամուէլ. (Եփր. թագ.։)

Յերկիրն եգիպտացւոց իջուցեալ զնոսա առ հաց ի բերան՝ սովոյն պատճառաւ, որ լինին եւ այլն. (Ագաթ.) (ուր հին տպ. վրիպակաւ ունի, պատճառաւոր լինին)։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

Etymologies (1)

• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։

NBHL (4)

ՊԱՏՃԷՆ որ եւ ՊԱՏՃԵԱՆ, եւ ՊԱՃԵԱՆ, (լծ. լտ. բա՛ճինա ). ἁντίγραφον rescriptum, pagina, forma, exemplar. Օրինակ թղթոյ, կամ հրովարտակի. հաւասարն գրոյ.

Պատճէն հրովարտակացն կամ հրովարտակին։ Պատճէն գրոյն, կամ բանից։ Զգիրս զայս գրել ի տախտակս պղնձիս, եւ զպատճէնս նոցա դնել ի գանձ։ Եւ առ նոսա գրեցի պատճենիւդ այդուիկ. (Եսթ. ՟Դ. 8։ ՟Ը. 13։ եւ ՟Ա. Մակ. ստէպ։ ՟Բ. Մակ. ՟Թ. 25։)

Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս եւ ի հայոց աշխարհն. (Եղիշ. ՟Ա։)

Թարգմանեալ ի նմանէ քսան եւ ութ պատճեան (գլուխ բանի), եւ տասն՝ որ ի գրի առ իս կայր. (Մամիկ.։)


Պատշաճ, ից

adj. s. adv.

suitable, pertinent, proper, seemly, decorous, becoming, convenient, congruous, fit, decent, conformable, analogous, proportioned;
just, reasonable;
—ք, decency, decorum, propriety, conveniency;
— ըստ —ի or —ից, conveniently, duly, a propos, pertinently, decently, seemly, seasonably;
— է, պարտ աւ — է, it is proper, suitable, right, it becomes;
չէ —, it is not seemly or befitting;
ըստ ոչ —ի, unseasonable;
լնուլ զպարտս —ից, to behave with propriety, decorum, good breeding or politeness.

Etymologies (1)

• , ի հլ. «յարմար, վայելուչ» Բ մկ. զ. 24. Ոսկ. մ. ա. 1, գ. 29. որից պարտ և պատշաճ Բ. մկ. դ. 19, թ. 12. պատշան է՝ չէ Եւս. քր. Եզն. ըստ պատշաճի Ա. պետ. ա 6. Ագաթ. պատշաճական Ոսկ. մտթ. և ես. Սեբեր. պատշաճել, պատշաճիլ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. պատշաճող Երեմ. իբ. 14 պատշաճութիւն Սեբեր. Ոսկ. մ. ա. 13. Եւս. քր. անպատշաճ Եզն. գեղապատշաճ Խոր. անպատշաճապէս (նորագիւտ բառ) Լմր մատ. էջ 51. պատշաճօրէն (նոր բառ) ևն։

NBHL (15)

κατήκον, ἤκον, δέον, προσῆκον, προσῆκων, καταλλήλος conveniens, debitus, accommodatus, congruus, quod par est, vel oportet, velut officium. Պատեհ. պատկան. յանկաւոր. յարմար. արժան. իրաւացի. վայելուչ. որ ինչ պարտ է եւ շատ.

Անդամօք երկար, եւ ընդ իրեարս պատշաճ։ Պատշաճ վարկաւ ո՜չ ամենեցուն առ իւր կալ ի Մծբին։ Արգելում զընթացս բանին յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 5. 7. 61։)

Գտանիցեմք զպէտս դեղոցն պատշաճից։ Չառնէ ինչ պակաս ի պատշաճիցն, որ յուղղութիւն ածիցեն։ Որք ոչ զպատշաճ կարծիսն ունէին վասն նորա. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ ՟Գ. 29։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Զրկմամբ ի պատշաճիցն նոցա բարութեանց՝ չարք ասին։ Այլայլումն ի պատշաճէ նոցա հրեշտակավայելուչ կատարելութենէ։ Զգեցուցանեն հանդերձս՝ կատարեցելոյն պատշաճս. (Դիոն. ածայ. եւ Դիոն. եկեղ.։)

Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի։ Թողլով զպատշաճն ըստ իս՝ յանպատշաճագոյնն իմ ընկղմեցան խորհուրդս. (Արշ.։ Յհ. իմ. երեւ.։)

Ոչ մեղկէ, այլ ի սահման պատշաճին պահէ։ Պատճառ պատշաճից անպատկառ ճգնութեանց. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։) (որք բերին եւ ի յաջորդ նշ։)

Որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս. (՟Ա. Պետ. ՟Ա. 6։) (Ուր զպատշաճն առնու Սարգիս իբրեւ ածական բառիս՝ իրաց։)

Բարւոք եւ պատշաճ ասացան առաջին բանքն. (Իսիւք.։)

Անձնեայքն եւ բարեձեւ ըստ պատշաճի։ Ըստ պատշաճի ջերմապէս ապաշխարեսցէ։ Ըստ պատշաճի վիճակել զիշխանս եւ զդատաւորս. (Խոր. ՟Բ. 54։ Վրք. հց. ՟Բ։ Մխ. առակ.։)

Հաւատասցեն ըստ իւրաքանչիւր պատշաճից։ Տե՜ս ո՜րպէս ըստ պիտոյիցն եւ ըստ պատշնճիցն միշտ տնօրինէ զվարդապետութիւնսն. (Սեբեր. ՟Գ։ Նանայ. ՟Ե։)

Ոչ էր պարտ եւ պատշաճ. (՟Բ. Մակ. ՟Դ. 19։)

Ինձ անկ է հայրենի իշխանութիւնն ... (եւ միւսն) ասէր. ինձ պատշաճ է. (Եւս. քր. ՟Ա։)

Յոչինչ դառնալ եւ դարձուցանել չէ պատշաճ. (Եզնիկ.։)

Տ. ՄԱՐԹ, եւ ՊԱՏՇԱՃ.

Զիա՞րդ մարթ ու պատշաճ էր ի վերայ այլոց աղօթս առնել, որ ինքն ջուրբքն չեւ էր սրբեալ. (Կոչ. ՟Գ։)


Պատուար, աց

s.

bulwark, rampart, bastion, barrier, epaulment, beam, rafter;
ceiling;
— լինել հայրենեաց, to be a bulwark of one's country.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «պատ, պատնէշ, տախտակապատ, որմարգել» ՍԳր. Եւս. քր. «հեծաններով ծածկոյթ» Գ. թգ. զ. 5, է. 4, 20. որից պատուարաւոր Գ. թաց. է. 5. պատուարեալ Արծր. դ. 4. քարապատուար Նար. խչ. 372։

NBHL (8)

περίτειχος circummurale, propugnaculum προτείχισμα antemurale ἁνάλημα edita structura, munimen եւ այլն. (լծ. ռմկ. եւ թ. պատ. տիվար) Որմարգելք. նախապարիսպ. պատնէշ. եւ որպիսի եւ իցէ ամրութիւն քաղաքի եւ տեղւոյ՝ շրջապատեալ ի ձեւ որմոյ.

Կանգնեսցէ պարիսպս եւ պատուարս։ Կուտեցին բլուր հողոյ հանդէպ քաղաքին, եւ կանգնեցաւ իբրեւ զպատուար։ Պատուար արտաքոյ քաղաքին լինիցի ի բնակութիւն եւ յարձակավայրս նորին։ Զօրացոյց զպատուարսն քաղաքին դաւթի. (Եւն։)

Կանգնեալ պարսպօք, եւ պատեալ պատուարօք, որ է արտաքին պարիսպն. (Գէ. ես.։)

Պատեաց պարսպաւ, եւ հզօր պատուարաւ, եւ անուասեաց վաղարշապատ։ Զբաբեղոն պարսպէր պարսպով, եւ երեքկին պատուարաւ. (Խոր. ՟Բ. 63։ Եւս. քր. ՟Ա։)

Փլուզին զդուզնաքեայ պատուար այգեստանեացն, զի էր կարկառակոյտ քարանց առանց հողոյ. եւոնդ.։)

Խնամեալք եւ հանգուցեալք ընդ հովանեաւ պաշտպանութեան ամուր պատուարի սուրբ աստուածածնիգ։ Պատուար պճնայօրէն ... պատուար հրապարփակ, եւ այլն. (Նար. կուս.։)

ՊԱՏՈՒԱՐ. μέλαθρον lacunar, trabs եւ այլն. հեծանաձիք ծածկոյթ, տախտակամած յարկ.

Ած զորմովք տանն պատուարս շուջանակի, ի վերայ կողմանոցած սեանցն պատուարք երեք։ Պատուար ի վերայ երկոցունց սեանցն, եւ ի վերուստ ի կողմանոցած խոյակին պատուար. (՟Գ. Թագ. ՟Ղ. 5։ ՟Է. 4. 20։)


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

Etymologies (1)

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

NBHL (6)

θυρίς, θυρίδος fenestra. Ծակ որմոյ տան առ ի կողմանէ կամ ի վերուստ՝ ի պէտս անցից լուսոյ եւ հողմոյ. լուսամուտ. լուսանցոյց. (պ. պատիուն, պատխէն. որպէս թէ հողմացոյց. եւ յն. թիռի՛ս, որպէս դռնակ).

Եբաց նոյ զպատուհան տապանին։ Կարկառաւ ընդ պատուհանն, եւ ետես զիսահակ։ Կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն։ Կապեսցես զպատուհանէդ ։ ըստ օրինակի պատուհանիցն եւ կամարացն առաջնոցեն։ Ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն (ա՛յլ ձ. յառեաց զձեռն իւր ընդ ծակոյն. յն. եւս՝ ծակ)։ Պատուհանք բացան երկնից։ Բացից զպատուհանս երկնից. (իմա՛ ըստ եբր. եւ յն. սահանք) Եւն։

Եղիցին իբրեւ զծուխ ի պատուհանից. (Ովս. ՟Ծ՟Գ. 3.) (իբր ի ծխնելուզաց )։

Մարմնոյ պատուհանիցն նմանեցին մի ըստ միոջէն մասունք զգայութեանցն. քանզի ի ձեռն սոցա իբրու ընդ պատուհանն մտանէ ի մի միտսն հասումն ըմբռնման զգալեացն. եւ դարձեալ միտքն յառեալ կարկառին ի ձեռն նոցա, եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 34 ։)

մարմինս մեր տուն է առակաւ, եւ պատուհանք ՝ զգայարանքս։ Ի զգայարանաց մերոց իբրեւ ի պատուհանից ելանեն գողք եւ կողոպտեն զմեզ. (Եւագր. ՟Լ՟Ա։ Վրք. հց. ՟Ծ՟Բ։)

Էարկ զոսկին ի զամբիլն, եւ եգ զնա ի պատուհան եկեղեցւոյն։ Դու եւս ե՛ղբայր լցեր զպատուհանս քո թղթովք։ (Վրք.հց. ՟Է. ՟Ծ՟Ա։)


Պատրաստ, ից

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

Etymologies (1)

• (յետնաբար ի հլ.) «յօժար, կազմ» ՍԳր. «առձեռն, ներկայ» Փիլ. «զգոյշ» Վրք. հց. Ոսկիփ. Մխ. բժշ. «ինչք, կարա-սիք» ԱԲ. որից պատրաստել ՍԳր. պատ-րաստիչ Վեցօր. պատրաստաբան Բուզ պատրաստագոյն Բ. կոր. թ. 3. Ոսկ. ես. պատրաստական ՍԳր. անպատրաստ Ծն. ա 2. Բ. եոր. թ. 4. Ագաթ. Ոսկ. առձեռնպատ-րաստ Պիտ. Խոր. Յհ. կթ. դիւրապատրաստ Նար. ինքնապատրաստ Բրս. պհ. Մաշկ. յա-ռաջապատրաստ Ուռհ. Կանոն. նախապատ-րաստեւ Ոսկ. լհ. ա. 33. պատրաստակամ, պատրաստակամութիւն (նոր բառեր) ևն։

NBHL (8)

ἔτοιμος paratus, promptus. Հանդերձեալ կազմեալ. կազմ, եւ յոժար.

Հաւասար այնոցիկ՝ որ ի պատրաստէ ընկենուն զշնորհսն առաջի։ Տրտմագին է մարդկան աղդ եւ կարօտ, կամ հասելոց չարեացս, կամ յուսացելոց, կամ պատրաստիցս ակամայց տրտմել. (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Եղիցի ի ստանալոյ ընչից ամենեւին պետրաստ ի բազմախօսութէան. (Վրք. հց. ՟Բ։)

Ի դինւոյ ամենեւին պատրա՛ստ կաց. (Վրք. հց. ձ։)

Զմիտս սրբել ի խղճէ չարաց, եւ ոչ միայն մարմնոյ պատրաստ կալ սբբութեան. (Բրսղ. մրկ.։)

Պատրաստ լինել աղօթից եւ պահոց. (Կանոն.։)

Պատրաստ եւ հանդարտ կերիցես իբրեւ զկրոնաւոր. (Վրք. հց. ՟Ծ՟Ա։)

Զյառաջագոյն խոստացեալ օրհնութիւն ձեր ի պատրաստի ունել։ Որ իպատրաստի ունի դատել զկենդանիս եւ ըզմեռեալս. (՟Բ. Կոր. ՟Թ. 5։ ՟Ա. Պետ. ՟Դ. 5։)


Պատրիկ, րկաց

s.

patrician, noble.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։

• «կրօնաւոր, վարդապետ». նոր ժամանակի բառ, որ գործածում է Առաք. պտմ. 109, 131 եւրոպացի կաթոլիկ ևոռնա-ւորների համար։

NBHL (4)

Բառ յն. եւ լտ. բադրի՛գիոս, բադրի՛չիուս . πατρίκιος, εὑπατρίδης patricius. Մի յաւագանւոյ՝ իբրեւ հայր հայրենեաց՝ զկնի ծերակուտի. բդեաշխ. նախարար. պարետ. եպարքոս.

Ռոմիղոս ... ծերս ազնուականս հարիւր՝ սինկղիտիկոս արար. եւ որ ըստ նոցանէն էին՝ պատրիքս կոչեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Խորհեցան իշխանք չարիս ինչ զչորից պատրկաց նորա։ Ես եթէ պատրիկ լեալ էի, ոչ եւս տեսանէի զձեզ. (Վրք. հց. ՟Ծ՟Դ։)

Եհաս պատրիկն (աշոտ) զօրօք իւրովք։ Եհաս պատրիկն հայոց ի թիկունս օգնականութեան. եւոնդ.։)


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։

NBHL (7)

ՊԱՏՐՈՅԳ ՊԱՏՐՈՅԿ. λυχνιαίον, ἑλλύχνιον ellychnium, funale λίνον linum. Պատատեալ թել կտաւոյ կամ բամբակի ի ճարակ լապտերի եւ ճրագի յիւղոյ. ծագ մոմոյ լուցելոյ.

զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ։ Շիջան իբրեւ զպատրոյկ շիջեալ. (Ես. ՟Խ՟Բ. 3։ ՟Խ՟Գ. 17։)

Պատրոյկ թացեալ ի ճարպուն՝ ոչ երեւեցուցանէ ինչ նշոյլ, մինչեւ հուրբ լուցեալ վառիցի։ Ձեռնկալութիւն ձիթոյ՝ շարտմանութեամբ նիւթոյ պատրուգի ընդ նոյն զանդելոյ։ Որպէս պատրոյգն ի ճրագն մերձենալով՝ ի նոյն լոյս փոփոխի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. երգ.։)

Վառումն անշէջ ճրագացն ի իւղոյ եւ ի պատրուգէ Եղիշ. (դատ.։)

Կազմեաց զճրագն ձիթով եւ պատրուգիւ. (Վրք. հց. ձ։)

Լոյս ճրագին՝ պատրուգովն զձէթն ծծէ եւ պակասեցուցանէ. (Երզն. երկն.։)

եթէ ոչ արկանես իւղ, ճրագն շիջանի. եւ եթէ ոչ կազմես զպատրոյգն, խոտացեալ անճառագայթ լինի եւ աղօտանայ. (Եփր. աւետար.։)


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

Etymologies (1)

• (որուած նաև պատուրճակ, պատրճակ), ի-ա հլ. «ուտելի կենդանի» Ոսկ. մ. գ. 16. Եղիշ. Մագ. Երզն. քեր. «ոչ-խար» ՍԳր. «ռոճիկ, ուտելեղէն» Եւս. քր. բ. 272։

NBHL (8)

Կենդանի զենլի ի պէտս ուտելոյ կամ զոհելոյ, յորմէ եւ պատարագ. ռոճիկ յուտելի անասնոց. խաչն եւ արջառ, եւ այլն.

Ըստ մերում լեզուի՝ երիցս այսոցիկ, օդեաց, այծից, խողից՝ սեռաբար անուն է պատրուճակ. քանզի յորժամ ասենք, երթիցես բերցես պատրուճակ եւ զենցես, զերիս զայսոսիկ նշանակէ անյայտաբար. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Պատրուճակք՝ անյաշտք մի՛ մեռցին, եթէ յօդեաց եւ եթէ յայծեաց, եթէ յարջառոց եւ եթէ ի հաւուց, եւ եթէ ի խոզից։ Զոհել պատրուճակս. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Ոչ արիւն նոխազաց հեղու առ նոսա, եւ ոչ միս պատրճակաց յօշի եւ բաշխի. (յն. եւ ոչ մսոց հատմունք) (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

ի սուրբ գիրս ըստ յն. դնի πρόβατον ovis. ոչխար. որպէս եւ վր. րշխվարի, որ է նոյն. եբր. ծօն. որ է լծ. ըստ հյ. ձօն, եւ ղէն.

Զղենլիս իմ զոր զենի կարողաց իմոց պատրուճակս։ Պատրուճակս եւ որթս դիեցիկս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 11։ ՟Բ. Թագ. ՟Ծ՟Է. 29 ։)

Տային (առիւծուց) երկուս պատրուճակս. (Դան. ՟Ծ՟Գ. 31. ուր եւ ըստ վր. գրի պատրուճակնի։)

Ներոնի՝ սինկղիտիկոսն ի համար պատրուճակի՝ բիւր եւ հազար դահեկան ի տարւուջ համարեցաւ տալ ... իմա իբր ռոճիկ, կամ ծախք կերակրոյ.