Entries' title containing ե : 10000 results

Շերտեմ, եցի

va. med.

to bark in strips, to streak, to stripe;
to scarify;
to cup.

· Calfa

NBHL (2)

ՇԵՐՏԵԼ. Շերտ շերտ կեղեւել. գծել. կամ զշեր գաւազան նկարէն քերել քերթել.

Զգաւազանսն շերտեալ արկանէր յաւազանսն. իբր զի ոչխարացն տեսեալ ի ջուրսն, ի գաւազանացն շերտից (այսինքն շերտելոց կամ շերտուածոց) խորհրդեամբ յղացեալ ծնանէին խայտախարիք. (Շ. բարձր.։)


Շեփոր

cf. Շեփորայ.

· Calfa

NBHL (3)

Ի շեփոր բարբառոյ տալ նմա պատգամս։ առաքեաքն իբր շիփորք անուանեցան։ Որոտընդոստ ահագնագոչ շիփորայիւք. (Ագաթ.։)

լուիցէք զձայն շեփորայ։ Ի բարբառ սաստկաձայն շեփորայիցն. (Մծբ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Է։)

ՇԵՓՈՐ կամ ՇԻՓՈՐ. ՇԵՓՈՐԱՅ, կամ ՇԻՓՈՐԱՅ. σάλπιγξ tuba. Փող. ըստ եբր. զօֆար. պ. շէփուր, շէյպուր, շիպուր. պօռու, սուռ, զուռնա.


Շեփորայ, ից

s.

haut-boy;
cf. Փող.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. որ և շե-փոր կամ շիփոր (սեռ. -այ) «նուագափող» Նորագիւտ Ա. մնաց. ժե. 28, Ագաթ. Մծբ. Եփր. համաբ. 79. Վկ. արև. 135. նոր գրա-կանում ընդունուած է միայն շեփոր, որից շեփորուկ «մի տեսակ ծաղիկ, տճկ. boru («շեփոր») čičeyi».-գրուած է նաև շիփող։ Գնձ.։

= Ասոր. [syriac word] šītorā «շեփոր», որ գալիս է հրէարէն [hebrew word] šifūra, եբր. [hebrew word] šōfār «շեփոր, պատերազմական փող» բա-ռից. սրանից են փոխառեալ նաև պրս. [arabic word] šapor կամ [arabic word] šēpor, արաբ. [arabic word] ša-būr «շեփոր, փող»։ Բառս բնիկ սեմական է. նախապէս նշանակում էր «եղջիւր, կոտոռ». հմմտ. ասուր. [other alphabet] šappa ru «վայրի այծ», արաբ. ❇ savāfir «խոյի եղջիւրներ» (Strassmaier, Alphab Verzeich. 994, Delitzsch, Assyr. Handwb. 683)։-Հիւբշ. 313։

ՀՀԲ համարում է «բառ եբր.»։ ԳԴ արս. շէփուր։ ՆՀԲ եբր. և պրս. ձևերը։ Müller SWAW 38, 577 եբրայեցերէնից. Lag. Armen. Stud. § 1693 ասորերէնից,

NBHL (3)

Ի շեփոր բարբառոյ տալ նմա պատգամս։ առաքեաքն իբր շիփորք անուանեցան։ Որոտընդոստ ահագնագոչ շիփորայիւք. (Ագաթ.։)

ՇԵՓՈՐ կամ ՇԻՓՈՐ. ՇԵՓՈՐԱՅ, կամ ՇԻՓՈՐԱՅ. σάλπγξ tuba. Փող. ըստ եբր. զօֆար. պ. շէփուր, շէյպուր, շիպուր. պօռու, սուռ, զուռնա.

լուիցէք զձայն շեփորայ։ Ի բարբառ սաստկաձայն շեփորայիցն. (Մծբ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Է։)


Շթքեմ, եցի

va.

cf. Շքթեմ.

· Calfa

NBHL (1)

Սակաւիկ մի զգլուխն խոնարհեցուցեալ ի ցանկալի ի վտակս ջուրցն անուշութեան՝՝ ծայրիւք մատանց ձեռինն՝ ներքոյ ի վեր շթքելով լեզուօք իբրեւ զշունս լակեն. (Եղիշ. դտ.։)


Շիթեմ, եցի

va.

cf. Խայթեմ.

· Calfa

NBHL (1)

Ի ճանճոյ եւ ի պիծակաց շիթեալ։ Ժողովեցան ի վերայ նոցա ամենայն շիթող պիծակքն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Ճ. ՟Ա.։)


Շիկահեր

adj.

light-haired.

· Calfa


Շիկերեայ

s.

roe-buck.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արու վայրի ոչ-խար» Մագ. և Երզն. քեր.։

ՓՈԽ (borrowing) Արևել. թրք. [arabic word] šil «շիլ», որ չի կարող թուրքերէնով մեկնուիլ, (բուն թրք. բառերն են [arabic word] ︎ šaši և [arabic word] զσžγəη «շիլ»)։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] ︎ šahl «շիլ», քրդ. šil «անդա-մալոյծ»։

ՆՀԲ «որպէս թէ շէկ երէ կամ որպէս արաբ. շէգրէ «կաթնաբեր» կամ որպէս պրս. շիքեար «որս, երէ»։ Սագըզեան, ՀԱ 1909, 336 սումեր. šigarra «մի տե-սակ եղջերու»։

NBHL (2)

ՇԻԿԵՐԵԱՅ կամ ՇԻԿԵՐԷ. (որպէս թէ Շէկ էրէ. կամ որպէս արաբ. շէգրէ. կաթնաբեր. կամ որպէս պր. շէքեար. որս, երէ) Վայրենի ոչխար արու. էրէ նման օդեաց.

Չորքոտանեաց վայրենեաց մաքրագունից անուանեալ է սեռաբար երէ. իսկ յատուկ ի նոցունց՝ շիկերեայ (կամ շիկերէ)։ Ընտանի ոչխար, եւ վայրենի՝ շիկերեայ. այսոքիկ օդեաց արական. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Շիկնեմ, եցի

vn.

cf. Շիկնիմ.

· Calfa

NBHL (12)

ՇԻԿՆԵՄ ՇԻԿՆԻՄ. Շէկ կամ շիկն լինել. կարմրանալ. հրագոյն լինել. հրանալ. շանթանալ. շառագոյն լինել. եւ Շառագունիլ ամօթով. պատկառիլ. ամաչել. յամօթ լինել. կարմրիլ, կարմրնալ, կասկարմիր կտրիլ, ամըլնալ.

Ոչ որ շիկնէն (կամ շիկնին) վասն ամաչելոյն՝ շիկն (կամ շիկնոտ) ասի, եւ ոչ դեղնացեալն վասն երկնչելոյն դեղնոտ. (Արիստ. որակ.։)

Ո՞չ շիկնես (ամօթով)։ Ժողովեալ նախատանս, ի ձեռն որոյ շիկնեսցեն։ Շիկնել եւ ամաչել. (Փիլ.։)

Յափշտակեալ ի միջոյ հրոյն ատրագոյն շիկնեալ զերկաթն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կեղծաւորութիւն սրտի աղտեղի, որ ծանրանայ եւ շիկնէ, որպէս եւ մանկունք՝ որք գործեն զչար. (Կլիմաք.։)

Շիկնել ամօթխածութեամբ. (Ճ. ՟Ժ.։)

Մերթ շիկնէին, մերթ ծիծաղէին. (Բուզ. ՟Զ. 4։)

Շփոթեալք անխտիր խառնակութեամբ՝ բոյս շիկնեալ շինէին նման աշտարակին. (Արշ.։)

Յուդա ոչ շիկնեաց՝ ի լուացումն ոտից ընդ մետասանիցն գալ. (Շ. ՟ա. պետ. ՟Ծ՟Է։)

Յառաջ գան առանց շիկնելոյ եւ պատկառելոյ ի ձեռնագրութիւն քահանայութեան. (Սարկ. քհ.։)

Դու ընդ քրիստոսի խաչեալդ ո՞չ շիկնիս բացական ի նմանէ լինել. (Լմբ. պտրգ.։)

Ի զմտաւ ածելն շիկնիմք. (Մաշկ.։)


Շիղաբեր

cf. Շղաբեր.

· Calfa

NBHL (1)

Շաղախաբեր եւ շիղաբեր վաստակս հնարով հնարէ (ծիծառն). (Ուռհ.։)


Շինակեաց

adj. s.

living in a village;
burgher, villager.

· Calfa

NBHL (2)

Որ կեայ ի շինի. շինական. ռամիկ։ (Ագաթ.։)

Բանն համաշխարհական, որ կայ ի լեզուս շինակեաց արանց, եթէ՝ Որ գիտէ զչափ անձին իւրոյ, մարգարէ է. (Տօնակ.։)


Շինեմ, եցի

va. fig.

to found, to build, to erect, to construct, to make;
վերստին —, to rebuild, to build up again or anew;
to renew, to restore;
to edify, to instruct, to set a good example.

· Calfa

NBHL (4)

Շինեաց սեղան աստուծոյ։ Շինէր քաղաք։ Շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ։ Եթէ ոչ տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա։ Ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ։ Զգերեզմանս նոցա շինէք։ Շինեաց տէր աստուած զկողն՝ զոր առ յադամայ՝ ի կին։ Աշխարհս ողորմութեամբ շինեսցի։ Շինեցից ազգէ յազգ զաթոռ քո.եւ այլն։

Գիտութիւն հպարտացուցանէ, այլ սէր շինէ։ Որ խօսի իլ լեզուս, զանձն իւր շինէ. եւ որ մարգարէանայ, զեկեղեցիլ շինէ։ Խիղճ մտաց նորա անդրէն շինիցի ուտել զզոհեալն. եւ այլն։

Բարիոք շինէ ի վերայ զասացեալս՝ որ ի կարգիս կայ. (Վանակ. յոբ.։)

οἱκοδομέω, ἑποικοδομέω, κτίζω եւ այլն aedifico, fabrico, condo եւ այլն. Շէն եւ տուն՝ տաղաւար եւ բնակարան կառուցանել. հիւսնել. կերեալ՝ կազմել զո՛ր եւ է իրս. հաստել. յօրինել. յարդարել. յարմարել. շէ՛ն եւ կանգուն պահել նորոգութեամբ զիրս, կամ բարի օրինակաւ զմարդիկ. բարեկարգել. բարեզարդարել. օգտել. օգնել. շինել, ընել, շտկել.


Շինուածաձեւ

adj.

like an edifice;
towering.

· Calfa

NBHL (2)

Որ ունիլ զնմանութիւն շինուածոյ կամ մեքենայի.

Խորհել զշինուածաձեւ եւ զապարանազարդ կերպարանաց փղի. (Վեցօր. ՟Թ։)


Շիջելափառ

adj.

whose glory is extinguished;
inglorious, ignoble.

· Calfa

NBHL (2)

Ոյր փառքն է շիջեալ. յն. փառք շիջեալ.

Որդիք անզգամաց եւ անուանարկաց, եւ շիջելափառք յերկրէ. (Յոբ. ՟Չ. 8։)


Շիջուցանեմ, ուցի

va. fig.

to extinguish, to put out, to quench;
to dim, to cloud, to obscure;
to quench, to cool, to allay, to cool down;
to stifle, to smother;
to exterminate, to kill.

· Calfa

NBHL (6)

Շիջուցանեն զկայծակն իմ զմնացեալ։ Զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ։ Ոչ շիջուսցես զճրագդ իսրայէլի։ Ջուրք բազումք ոչ կարասցեն զսէր շիջուցանել։ Վասն մեղաց դատաստանք յուզին, եւ այր խորագէտ շիջուցանէ զնա.եւ այլն։

Շիջուցանել զազդմունս չարին. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Շիջուցին յինքեանց զբազմափայլ ճառագայթն աստուածպաշտութեան. (Խոր. ՟Բ. 89։)

Խզեաց զջիղսն, շիջոյց զլիրբ աչսն. (Սեբեր. ՟Ժ՟Զ։)

Միանգամայն եւ զնոսա յայն բարուց շիջուցանէ. (Երզն. մտթ.։)

σβέννυμι, σβεννύω, ἁποσβέννυμι , κατασβεννύω extinguo, exstinguo. Տալ շիջանիլ. անցուցանել զճրագն. հեղձուցանել զհուր. դադարեցուցանել. բառնալ. մեռուցանել. մարել, անցընել.


Շլացուցանեմ, ուցի

va. fig.

to blind;
to blunt;
to dim, to dull, to deaden;
— զաչս, to dazzle the eyes;
բարեբաղդութիւն —նէ զմեծատունս, prosperity spoils the rich.

· Calfa

NBHL (12)

Որպէս փոշի կամ բիժ ինչ զակն շլացուցանէ, եւ փափկութիւն զմիտս. (Գէ. ես.։)

Կալով ի միջի նոցա՝ շլացոյց զաչս նոցա։ Շլացուցանէր զնա անճառ լուսովն։ Շլացոյց զնա արծաթսիրութիւնն. (Ոսկ. յհ. Ոսկ. եփես. Ոսկ. մտթ.։)

Չարակնութիւն անզգամութեան շլացուցանէ զբարիս. (Իմ. ՟Դ. 12։)

Թանձրացուցանէին շլացուցանէին զաչս մտացն. (Ոսկ. ես. յն. լոկ, թանձր առնէին։)

Որ շլացուցանէ ի ճշմարիտ տեսութենէ։ Շլացուցանէր (փայլմամբն) զտեսողացն տեսանելիս։ Զպայծառութիւն աչաց շլացուցանէ ծուխ. (Յճխ. ՟Ի։ Լաստ. ՟Ժ։ Նեղոս.։)

Եթէ ոչ երեւի քեզ զօրութիւն գրոց, ընդէ՞ր շլացուցանես դու զաչս քո աշխատութեամբ ընթերցուածոց. (Եփր. համաբ.։)

Ահ խաւարի. քանզի շլացուցանէ զաչս եւ զմիտսն, զի յանկարծ հասանէ. (Մեկն. ծն.։)

Զլոյս մտացն շլացուցանեն. (Կլիմաք.։)

ἁμασυρόω, πωρόω obscuro, infusco, obcaeco, excaeco. Տալ շլանալ. բլշակնեցուցանել. մթագնել. կուրացուցանել.

Զըստ պատկերին առեալ ունի. իսկ որ ըստ նմանութեանն՝ զայն վասն յանցաւորութեանն շլացոյց. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Եւ Բթել զսո՛ւր իրս. բթացուցանել. գուլցընել.

Պահք եւ աղօթք զառիւծսնզ սանձեցին, զհուրն շիջուցին, զսուրն շլացուցին. (Եփր. քրզ.։)


Ուխտեմ, եցի

va.

to vow, to make a vow;
to take the vows, to profess;
to make or conclude a treaty, or covenant;
to confederate, to enter into a mutual obligation;
— նուէրս, to promise offerings.

· Calfa

NBHL (7)

Տէր աստուած մեր ուխտեաց մեզ ուխտ ի քորէբ. ոչ եթէ հարցն ձերոց ուխտեաց տէր զուխտն զայն, այլ ձեզ։ Ահա այս արիւն է ուխտին, զոր ուխտեաց տէր ընդ ձեզ։ Ուխտին՝ զոր ուխտեաց աստուած ընդ հարսն մեր։ Զվկայութիւնս նորա՝ զոր ուխտեաց նոցա, ոչ պահեցին։ Դու ինքնին ուխտեցեր մեզ։ Եւ ես ուխտեմ ձեզ, որպէս եւ հայր իմ ուխտեաց ինձ զարքայութիւն. եւ այլն։

Ուխտեաց յակոբ ուխտ։ Ուխտեաց իսրայէլ ուխտ տեառն։ Արասցես՝ որպէս ուխտեցեր աստուծոյ քում։ Զենին զոհս տեառն, եւ ուխտեցին ուխտս։ Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց։ Զսրբութեանն օրէնս միաբանութեամբ ուխտէին.եւ այլն։

Մանուկն սամուէլ ուխտեցաւ յառաջագոյն առաջի տեառն». այսինքն նուիրեցաւ. (Տօնակ.։)

Դադարել արժան է եպիսկոպոսի՝ յո՛ր եկեղեցի ի սկզբանէ յաստուծոյ (կամ աստուծոյ) ուխտեցաւ եւ օծաւ. (Կանոն.։)

Ուխտեա՛ ընդ մեզ ուխտ, եւ ծառայեսցուք քեզ։ Անարգեաց զամենայն բանսն, զոր ուխտեաց նմա, եւ օտարանայր ի նմանէ։ Ուխտեցին քահանայքն չառնուլ արծաթ, եւ ոչ կազմել զեբեդեկ.եւ այլն։

Ուխտէր այլ ոչ եւս տեսանել զաշխարհն հայոց. (Փարպ.։)

διατίθημι dispono, constituo, decerno, pango διαμαρτύρομαι testor, testificor. Ուխտ դնել. խոստանալ. դաշինս կռել. կտակ առնել. առաջադրել. որոշել. դնել վկայութիւն.


Ուխտեալ

adj.

professed (monk or nun).

· Calfa


Ուծակեր

adj.

vegetarian.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ Հիւծակեր. այսինքն Չորակեր. պահեցող.

Զուարթ են ասէ խելք ջրարբաց, եւ առողջ մարմինք ուծակերաց. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Ուծացուցանեմ, ուցի

va.

to cool, to damp, to estrange;
to avert, to remove.

· Calfa

NBHL (3)

Տալ ուծանալ. ցրտացուցանել. հովացուցանել. օտարացուցանել. պաղեցնել.

Մինչեւ զսուրբ եպիսկոպոսացն զմիտս ուծացոյց ի նոցանէ. (Եղիշ. ՟Դ։)

Զի եւ ոչ չարաչար ջախջախումն ոսկերաց ծնօտիցս իմոց ուծացոյց զիս ի յաստուծոյ նմոյ. (Ճ. ՟Բ.։)


Ուղեգնաց, աց

s.

traveller, passenger.

· Calfa

NBHL (8)

Նաւորդացն նաւակցեա՛. ուղեգնացացն ճանապարհակցեա՛. (Պտրգ. բրս.։)

Հնչեցուցանէ ձայնիւի (ճպուռն) զանտառսն, եւ զուղէգնացսն ձայնիւն անցուցանէ. (Առ որս. ՟Է։)

Պահք՝ բարի ճանապարհակից ուղեգնացաց։ Ուղեգնացք, եւ նաւորդք։ Որսորդս, ուղեգնացս։ Ուղեգնաց ես. (Բրս. պհ. եւ Բրս. հայեաց.։)

Ըստ ուղեգնացացն (նոր. ձ. ըստ ուղղէգնացիցն) սովորութեան ի յառաջադէմսն հայելով՝ սակաւ ինչ բանի արժանաւոր առնէ զերեւելիսս. (Նիւս. կուս.։)

Եկեալ հասեալ էին ուղէգնացքն՝ լուսաւորութեամբ. (Ագաթ.։)

Կալեալ զկիրճս ուղէգնացաց անապատին հագարու. (Յհ. կթ.։)

Ուղեգնացաց ետ օրինակ, թէ որպիսեօք գրաստուք զաշխատութիւնն հանգուցանել պատշաճ է. (Խոսր. պտրգ.։)

ՈՒՂԵԳՆԱՑ կամ ՈՒՂԷԳՆԱՑ. (վրիպակաւ գրի եւ Ուղղէգնաց) ὀδοιπόρος viator. Որ գնայ ընդ ուղի. ուղեւոր. ճանապարհորդ. ճամբորդ.


Ուղեգնացութիւն, ութեան

s.

travelling, journeying.

· Calfa

NBHL (7)

Երկայն ուղեգնացութեան համբերելով. (Նիւս. կուս.։)

Առակ օրինակի ուղեգնացութեան տագնապեցելոց։ Զիա՛րդ եբրայեցւոցն ծովն առ ի պէտս ուղեգնացութեանն պատառեցաւ. (Փիլ. ել. եւ Փիլ. յովն.։)

Որք զհեռարձակ ուղեգնացութիւնսն առնեն. (Բրս. պհ. ՟Բ։)

Հրամայէ մակուկաչու ուղեգնացութեամբ ի քաղկեդովն ելանել. (Շիր. քրոն.։)

Անդառնալի ուղեգնացութիւն։ Զնաւին ուղեգնացութիւն։ Վաստակեցար յուղեգնացութեան. (Մաշտ.։ Պիտ.։ Սկեւռ. աղ.։)

Զուղեգնացութիւնսն արեգականն ի կենդանակերպսն։ Ականն տուընջեան ցանգ յիւրն կենդանատեսակս ուղեգնացութիւն. (Մագ. ՟Ե. ՟Ի՟Թ։)

ὀδοιπορία, ἁποδημία iter, profectio. Գնալն՝ երթն յուղի. ուղեւորութիւն. ճանապարհորդութիւն. ճամբորդութիւն.


Ուղեդարձ

s.

return from a journey or voyage.

· Calfa

NBHL (1)

Առաքէ նմա ընծայս՝ վասն իւրոյ ուղեդարձին. (Մագ. ոտ.։)


Ուղեկեալ

adj.

returning from a journey or voyage, travelled.

· Calfa

NBHL (2)

Եկեալն յուղւոյ. ճամբէ եկած.

Հրամայէր զուղեկեալսն ի հայոց՝ ի վրաց եւ յաղուանից՝ զառաջեաւ ածել. (Փարպ.։)


Ուղեկից

s.

fellow-traveller, fellow-passenger;
—ք, retinue, train, attendants, suite, cortege.

· Calfa

NBHL (6)

Ընդ ուղեկիցսն իցէ։ Զուղեկիցսն պօղոսի։ Հրեշտակն նորա ուղեկից լիցի ձեզ. (Ղկ. ՟Բ. 44։ Գծ. ՟Ժ՟Թ. 29։ Տոբ. ՟Ե. 22։)

Զուղեկցացս փոխանորդէ զպնդութիւն՝ լքումն։ Աղօթք՝ ճանապարհորդաց ուղեկից։ Երանութիւնն՝ որ ի տեառնէ, ուղեկից է նոցա։ Ուղեկից լինել ընդ նմա. (Պիտ.։ Խոսր.։ Բրս. հց.։ Ճ. ՟Ա.։)

Ե՛կ գնա՛ ընդ մեզ յերկինս. քանզի այսպիսի ուղեկիցս ոչ երբէք գտանես. (Ճ. ՟Բ.։)

Տե՛ս, զորպիսի՛ լուսոյ ճառէ, ընդ որում փառք աստուծոյ ուղեկից են. (Ոսկ. ես.։)

Նաւավար՝ ալեաց ճանապարհորդ, ծովու մշակ, հողմոց ուղեկից. (Պիտառ.։)

συνέκδημος, συνοδοιπόρος, συνοδία comes, comitatus. բայիւ συμπορέομαι proficiscor cum, una vel simul eo. (գրի վրիպակաւ եւ Ուղղեկից) Կցորդ եւ ընկեր ուղւոյ. ճանապարհակից, ճանապարհորդակից. եւ Զուգընթաց


Ուղեկցեմ, եցի

vn.

to travel together, to accompany, to go with, to follow;
to convoy.

· Calfa

NBHL (6)

Զանմաքուրս ի սրբութենէ ... հատուածեալ յինքենէ՝ հեռի ուղեկցէ. (Նար. ՟Հ՟Ե։)

ուղեկցեմ կամ ցիմ. չ.ձ. Ուղեկից լինել. ճանապարհակցել. զուգընթաց գտանիլ.

Ուղեկցի այնոցիկ՝ որ գնային յեմաւուս։ Ուղեկցի կղէովպեանցն ի ճանապարհին եմաւուսայ. (Իգն.։ Վրդն. աւետար.։)

Ուղեկցեալ է ստուեր՝ մարմնոյ, եւ նշոյլք՝ զօրութեան հրոյ. (Վեցօր. ՟Ա։)

Ի ժամանակի յայնմիկ արէս (հրատն) ուղեկցեալ արեգական, եւ օդք ջերմայինք. (Խոր. ՟Գ. 8։)

συνοδεύω, συμπορεύομαι itineris socius sum, una iter facio, comitor συντρέχω concurro. Ուղեկից առնել ինքեան.


Ուղեկցիմ, եցայ

vn.

to travel together, to accompany, to go with, to follow;
to convoy.

· Calfa


Ուղեկցութիւն, ութեան

s.

travelling companion, accompanying, following, company;
convoy.

· Calfa

NBHL (5)

Դիւրընթացիկ լինիցի զկնի մեր յուղեկցութիւնս ճանապարհին. (Ճ. ՟Ա.։)

Զհոգւոյդ սրբոյ ինձ ուղեկցութիւն, զոր պաշտեմ. (Նար. ՟Հ՟Գ։)

Հրաշաշաւիղ եւ կատարեալ ուղեկցութիւն զկնի աստուածային ձայնին. (Թէոդոր. խչ.։)

Գրոց սրբոց է ուղեկցութիւն (մերս բան եւ ընթացք). (Լմբ. առ լեւոն.։)

συνοδία iter commune, comitatus συνφδρομή concursus. Ճանապարհակցութիւն. զուգընթացութիւն. գործակցութիւն. հետեւողութիւն. եւ Ձայնակցութիւն.


Ուղեղ, ուղղոյ

s.

brain, brains;
marrow;
cf. Թափեալ;
սենեակ ուղղոյ, skull;
— ի գլուխ ունել, to be judicious, in one's right senses;
մինչեւ ց— ոսկերաց, to the very marrow of the bones.

· Calfa

NBHL (20)

Ուղեղ գլխոյ. (Նիւս. բն. ՟Դ։ Բուզ. ՟Ե. 3։)

Եհար վաղերբ զգլուխն երուանդայ, եւ ցրուեաց զուղեղն ի յատակս տանն. (Խոր. ՟Բ. 44։)

Յուղղոյն սնանալոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ. (Եզնիկ.։)

Եւ ո՞վ ոք որ ուղեղ ի գլուխն (յն. միտս) ունիցի, եւ այնպիսի գործս գործիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Ամենայնի սկիզբն իսկ ուղղին է լինելութիւն ... եւ սա իսկ ուղիղս յայտնելոց եղեւ (տարրից) ... զուղիղն ի սոցանէ գործեաց ... անուանեաց ուղիւղին զսա մասն սկաւառակ ... ուղղով խառնէր ... ուղղաւն ի սմանէ ստեղծեալ, եւ այլն. (Պղատ. տիմ.։)

Օծումն ուղղոյս սենեկի (այսինքն խելապատակին). (Նար. ՟Ղ՟Գ։)

Գլուխն, յոր ուղեղն է գանձեալ։ Ուղեղն վարդապետէ անձինն եւ խելացն զգործս եւ զբանս։ Իմաստ ուղղին ի գլուխ մարդոյն է։ Իմաստիցն՝ որ յուղղոյն։ Թափուրս ի հոգւոյն ուղղոց. (Նար. երգ.։)

Զախելով արկանէր ընդ սաղաւարտն եւ ընդ ճակատն ի ներս յուղիղն (այսինքն յուղեղն)։ Ուղիւղ գլխոյ եւ ոսկերաց։ Եօթնեակն՝ աթենա կուսածին յուղւոյն (այսինքն յուղղոյն) արամազդայ. (Պիտ.։ Արիստակ. գրչ.։ Մագ. ՟Ը։)

Ուղղեղ (կամ ուղիւղ, կամ ուղիղ) նորա շճեսցէ։ Շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոց (կամ ուղղոյ)։ Կերիջիք զուղեղ (կամ զուղիւղ) երկրիս. (Յոբ. ՟Ի՟Ա. 24։ Եբր. ՟Դ. 12։ Ծն. ՟Խ՟Ե. 18։)

Կերիցես զուղեղ երկրին. (ասորին ասէ, զբարութիւն երկրի. Կիւրղ. ծն.։)

Ոչ պատրեաց զմեզ ուղեղ պարգեւացն նորա. (Եփր. համաբ.։)

Սնեալ էին ուղղովք զուարակաց. (Եղիշ. ՟Ը։)

Շարամածի ամենայն թանձրութիւն նորա կակղապէս իբրու յուղղէ լինելով, եւ սնանելով կաթամբ. (Պղատ. տիմ.։)

Որ ի գլխոյն ընդ պարանոցին եւ ողնաշարին ուղիւղն է մածեալ. (անդ։)

Սովն տիրեաց յաղիս եւ յուղիղս։ Ուժգին ջերմ իբրեւ ի խոր ուղոյ (այսինքն ուղղոյ) նորա այրէր զնա. (Եւս. պտմ. ՟Գ. 6։ ՟Թ. 11։)

իլք, ուղեղ, ոսկր, ատամն։ Յոսկեր կառուցեալ՝ կարծրանայ, եւ յուղղի կակղանայ. (Նիւս. բն. եւ Նիւս. կազմ.։)

Փորձ իրացն իսկ յուղեղս ամենայն մսեղեաց ցուցանէ (լնուլ եւ պակասել ըստ լուսնի)։ Լրմունք եւ պակասութիւնք ուղղոց անասնոց եւ մարդկան. (Եզնիկ.։ Շար.։)

Հերձաւ գլուխն նորա, եւ արիւնն հանդերձ ըղեղաւն ցրուեալ ի վերայ վիմին. (Ոսկիփոր. հին. (նորն, ըղեղովն)։)

ՈՒՂԵՂ 2. μυελός, ἑγκέφαλος cerebrum. իտ. cervello. (գրի եւ ՈՒՂԻՒՂ, եւ ՈՒՂԻՂ, ուղղի, ից. ռմկ. ըղեղ ). որ եւ ԽԵԼՔ ասի. Ծուծ գլխոյ. օթարան մտաց. փափուկ եւ ոգելից հիւթ սպիտակ իւղաւոր՝ փակեալ ի խելապատակի, ուստի ծորի ոյժ եւ պարարտութիւն ընդ ամենայն խողովակս մարմնոյ ոսկերաց.

ՈՒՂԵՂ. μυελός medulla. իտ. midollo. ծուծ .... նմանութեամբ՝ Պարարտութիւն.


Ուղեղական

s. chem. cerebric acid.

· Calfa


Ուղեղային

adj.

cerebral;
medullar, medullary.

· Calfa


Ուղեչափ, ի

s.

odometer.

· Calfa


Ուղերձ, ի

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ընծայ, նուէր» Հին բռ. որից ու-նինք. ուղերձել «ընծայ տալով մի բան խընդ-րել, աղերսել, սիրտը իրեն քաշել» Իմ. ժը. 21. Եզեկ. ժզ. 33. Ոսկ. մ. բ. 10. «նուիրա-բերել» ժմ. 604. «քաջալերել, յորդորել» Սարգ. գ. յհ. ա. էջ 620բ տպ. (Որք մօտ եր-թան և ողերձենն առ նահատակութիւնսն). ուղերձումն Նար. խչ. գրուած է նաև օղերձ, օղերց, ըղերձել, ողորձել (Սարգ. անդ, ա տպ. 784,բ տպ. 620), ըղորձել, ողերձել։ Արմատի երկրորդ նշանակութիւնն է «դէզ. հակ, բեռ», որից ունինք օղերձեալ՝ փխ. ու-ղերձեալ «բեռնաւորուած» Վեցօր. էջ 129 (տե՛ս Աճառ., Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 163) և նախաձայն ու-ի կրճատմամբ էլ ղերձ, ի հլ. «հակ, վաճառքի կապոց» Ոսկ, մ. բ. 1 (հմմտ։ ուղղորդ>ղորդ)։

ՆՀԲ «աղերսել... կարօղ էր և ստու-գաբանել՝ ուղի հերձել կամ հանդերձել առ խնդրելին»։ Մառ ИАН 1914, 363 հյ. իղձ և վրաց. մղդելի «քահանայ» ռառերի հետ։

NBHL (2)

ՈՒՂԵՐՁ կամ ՕՂԵՐՁ. (արմատ Ուղերձելոյ) Աղերս՝ ըստ որում ընծայ. նուէր։

Օղերձ, օղերց, ընծայ, կամ արուէզ». (թ. արզ. եւ արմազան)։


Ուղերձեմ, եցի

va.

to make a present, to present, to offer, to give;
to address;
to push forth, to produce;
to attract, to win with gifts, to seduce;
to persuade, to induce.

· Calfa

NBHL (9)

Աղօթիւք եւ խնկօք ուղերձեալ զքաւութիւնն. (Իմ. ՟Ժ՟Ը. 21։)

Տայիր վարձս սեղեխաց քոց, եւ ուղերձէին զնոսա գալ առ քեզ յամենայն կողմանց. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 33։)

Մինչեւ ուղերձեաց ի յինքն զվերջին պատուհասն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Որ միշտ ի բնութեան ուիմք բնաւորաբար ուղերձեալ զբիծս չարեաց։ Ի քաւելոյդ շնորհ ծանուցեալ, ողորմութեան լուսովդ ուղերձեալ. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Խ՟Թ։)

Ի հոգեւոր մարդիկսն, որ մօտ երթան հաղորդ գտանել. (Սարգ. ՟գ. յհ.։)

Զդառնութիւն որոմանց ողորձեալ՝ մթերեցի համբարս առ ի նիւթ տոչորման. (Բենիկ.։)

Զուշ մտացն ընդ բարբառն ուղերձել։ Ամենեցունց աչք ընդ նմին յուսով ուղերձէր։ Այդպէս փափագմամբ ընդ նա ուղերձիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ. եւ Լմբ. վերափոխ.։)

Ուղերձել, յաւելուլ, ունել, գործել, ուղէշ արձակել. (Լծ. նար.։) (Կարօղ էր եւ ստուգբանել. ուղի հերձել կամ հանդերձել առ խնդրելին։)

ՈՒՂԵՐՁԵՄ κομίζω fero, porto, munero φορτίζω onero, tributum do եւ այլն. որ եւ ԸՂԵՐՁԵԼ, ՕՂԵՐՁԵԼ, ՈՂՈՐՁԵԼ. ՈՂԵՐՁԵԼ. Աղերսել կամ ողոքել ընծայիւք. ընծայաբեր լինելով համոզել, հաճել, յանկուցանել, յարել, յինքն ձգել. եւ Ընծայել յիւրմէ, ի դուրս տալ. բերել. կր. ձգիլ, բերիլ. յարիլ.


Ուղերձումն, ման

s.

extension.

· Calfa

NBHL (2)

Ուղերձելն, իլն. ձգումն. ձկտումն. յարումն.

Կամակար մտօք զբազուկն անարատ՝ բեւեռօք սեւեռեալ ի տերեւասաղարթ տնկոյն տեսակ՝ ամրափակ ուղերձմամբ. (Նար. խչ.։)


Ուղեցոյց, ցուցի

s. mech.

guide, escort;
itinerary;
sector-guide;
— օտարականի, cicerone, guide;
— լինել, to guide, to escort, to conduct.

· Calfa


Ուղեւոր, աց

s.

traveller;
passenger;
ի ձեւ —ի, in travelling trim.

· Calfa

NBHL (10)

Ետես զայրն ուղեւոր ի մէջ հրապարակի քաղաքին։ Հասանիցէ ի վերայ քո իբրեւ զչար ուղեւոր (կամ ճանապարհորդ) տնանկութիւն. (Դտ. ՟Ժ՟Թ. 17։ Առակ. ՟Զ. 11։)

Աղաչէ զնմանեալսն ուղեւորաց երից՝ օթեւանս առնուլ առ նմա. (Փիլ. իմաստն.։)

Հատուցանել քեզ՝ իբրեւ աղքատ ուղեւոր թագաւորի ճաշ. (Արշ.։)

Հանդիպի ոմանց ուղեւորաց քաշտեօք նաւուց. (Մագ. ՟Ժ՟Ա։)

Ռահահորդ ուղեւոր երկնընթաց. (Շ. տաղ.։)

Անգիւտ կորստեանն ուղեւոր կացուցանէ. (Յհ. իմ. եկեղ.։)

Մարգարէից հետոց ուղեւոր. (Մագ. ՟Ժ՟Ա։ Նար. մծբ.։)

ՈՒՂԵՒՈՐ. որպէս ուղեւորիչ կամ ուղեցոյց, ուղղիչ. առաջնորդ.

Ի յերկնայնոց երկնաւորին, եւ զիս յերկինս ուղեւորին (կամ ուղղեւորին). (Յիսուս որդի.։)

ὀδοιπόρος viator. Ուղեգնաց, ճանապարհորդ. անցաւոր. հետեւօղ. ճամբորդ .... գրի սխալանօք եւ Ուղղեւոր, Ուղղաւոր.


Ուղեւորական, ի, աց

adj.

travelling.

· Calfa

NBHL (2)

Սեպհական ուղեւորաց կամ ուղեւորութեան.

Ուղեւորական գրաստ, եւ սայլակառս. (Պտմ. աղեքս.։)


Ուղեւորեմ, եցի

va.

to guide, to conduct, to direct in the way, to put on the way;
to send, to despatch, to forward.

· Calfa

NBHL (4)

Երտնաւոր կենացն խոստմամբ ի բազում ճանապարհս առաքինութեանց ուղեւորէ զմանկունս. (Նախ. առակ.։)

Զամենեսեան ուղեւորեն ընդ տէրունական պողոտայն. (Լծ. եւագր.։)

Զայսքան տնօրէնութիւնս փրկագործութեան սիրելի որդւոյդ ուղեւորեցեր մեզ. (Լմբ. պտրգ.։)

ἠγέομαι duco, conduco. Տանիլ յուղի ուղիղ. առաջնորդել. եւ Յուղարկել. յղել. գրի եւ Ուղղեւորել.


Ուղեւորիմ, եցայ

vn.

to set out on a journey, to start, to go to travel, to travel, to take a journey, to journey.

· Calfa

NBHL (6)

Ոտք իմ զերկնայինն ուղեւորին ճանապարհ։ Կեանք աշխարհիս որպէս ճանապարհ ուղեւորեալ (այսինքն ընդ որ ոք ուղեւորի), արագ եւ առ աչօք անցանեն. (Ճ. ՟Բ.։ Զքր. կթ.։)

Իսրայէլ ուղեւորեցաւ ի պարգեւաց երկիրն։ Ուղեւորեցաք առ տէր կարօտութեամբ գթոց ի տեսութիւն. (Արշ.։)

Իշխանութիւն ունիմ յերկինս ուղեւորել, եւ ընդ հրեշտակս պարել։ Ճանապարհորդաց առաջնորդ, որք ուղեւորին ի ծովու եւ ի ցամաքի։ Ի նոյն շաւիղ ուղեւորեալ, իւրում հօտին առաջնորդեալ. (Նար. երգ.։ Շ. բարձր.։ Յիսուս որդի.։)

Եպիսկոպոսք՝ որ նոյն շաւղօք ուղեւորէին ի ժողովն. (Խոր. ՟Բ. 86։)

Ուղեւորեալ լինէր նորին հրամանաւն ոմն ի քահանայիցն. (Նանայ.։)

ὀδοιπορέω, ὀδοιποιέω iter facio, viam facio. Գնալ՝ ընթանալ ընդ ուղի. ճանապարհորդել. դիմել. երթալ.


Ուղեւորութիւն, ութեան

s.

journey, travels;
itinerary;
— ընդ ցամաք կամ դարձ, the journey there and back;
— ընդ ծով եւ դարձ, the voyage out and home;
ծախք ուղեւորութեան, travelling expenses;
ուղեւորիլ զանդարձն —, to go one's last journey.

· Calfa

NBHL (8)

Ուղեգնացութիւն. ճանապարհորդութիւն. ընթացք. երթ. եւ Փոխումն յաստեացս յանտի կեանս.

Գնաց՝ երեւեցուցանէ ուղեւորութիւն։ Յօտար յաշխարհ ուղեւորութիւն առնել. (Փիլ. լին.։)

Ըմբռնեն զոմանս յուղեւորութեան ճանապարհի. (Ճ. ՟Բ.։)

Ի մտէ ուղեւորութեանս՝ ընդդէմ կացէք ինձ. (Խոր. ՟Գ. 26։)

Անգիտութեամբ գնայ զուղեւորութիւնն՝ ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը։)

Անդարձ ուղեւորութիւն. (Լաստ. ՟Ժ։)

Երկայն ուղեւորութեան ապաձեռն անթոշակութիւնս. (Նար. ՟Ի՟Դ։)

Զինքն պատրաստել իւրում ուղեւորութեանն (այսինքն փոխման յաշխարհէ). (Կանոն.։)


Ուղխեմ

va.

to inundate.

· Calfa

NBHL (3)

ՈՒՂԽԵԼ ՈՒՂԽԻԼ. Հոսել զուխս. հոսիլ իբրեւ զուխս. զեղուլ, զեղանիլ.

Հինահարութեամբ ուղխեալ՝ զանվճար աշիտիցն միշտ արկածս յաշխարհ հեղեղեն. (Պիտ.։)

Ուղխեալն չարութեամբ շուրջ զերկրաւս օդ. (Բրս. ծն.։)


Ուղկեան

adj.

palm-long, four-inched, four finger's deep.

· Calfa

NBHL (2)

Արասցես (սեղանոյ) պսակ ուղկեան շուրջանակի։ Ծնօտս ուղկեանս. (Ել. ՟Ի՟Ե. 25։ ՟Լ՟Է. 12։ Եզեկ. խ. 43։)

παλαιστή, -ής palmus, -ma. Որոյ չափն է ուղուկ մի. այն է չափ ափոյ բացելոյ, եւ թիզ, եւ քիլ. իբր չորս մատնաչափ. թզաչափ. քլաչափ.


Ուղղաբերձ

adj.

high and straight;
well-shaped, straight, tall;
գնալ — հասակաւ, to go haughtily, to hold one's head high.

· Calfa

NBHL (4)

Յորժամ լինիցի նմանութիւն ուղղաբեր, իբրու բազում անգամ մարմնոյ անդամոց լինելով ուղիղ. (Պղատ. օրին. ՟Է։)

Ուղիղ ըստ բարձրութեան. ուղղորդ. կանգո՛ւն. բարձրապարանոց. շիբ շիտակ, տնկած.

Մի՛ գնասջիք ուղղաբերձ հասակաւ. (Մծբ. ՟Ժ՟Ը. (որ ի Միք. ՟Բ. 3. կանգուն)։)

εὑθυφερής in rectum tendens. Որ ուղիղ կամ դէպուղիղ բերի. որ ուղղորդ շարժի.


Ուղղագրեմ, եցի

va.

to correct, to rectify, to set right, to spell;
to write correctly.

· Calfa


Ուղղախօսեմ, եցի

va.

to speak correctly or properly.

· Calfa

NBHL (4)

Զդաստակերտն՝ զոր շինեաց յանուն իւր մշակ կողմնապետն արամայ, անուանէին հինք աշխարհին մաժաք, որպէս ոչ կարելով ուղղախօսել։ Կոչիւր աւագ այր. զայս ոչ կարելով ուղղախօսել յունաց եւ ասորւոց՝ կոչեցին աբգարիոս. (Խոր. ՟Բ. 13. 25։)

Յոչն ուղղախօսելոյ։ Ոչ ուղղախօսելով. (Մագ. ՟Ը. ՟Ծ՟Ը. եւ Մագ. քեր.։)

Որք ոչն դիտեն ուղղախօսել. (Երզն. քեր.։)

ὁρθολογέω, εὑθυλογέω recte vel proprie loquor. Ուղիղ խօսել. ուղիղ յօդել եւ բարբառել զխօսս.


Ուղղածեմ, եցի

va.

to conduct directly.

· Calfa

NBHL (3)

Առաջնորդել. դէպուղիղ ածել. կր. ուղիղ ընթանալ, գալ.

Գիտէ եւ ուսուցանել անբան եւ անմուղ կենդանեացն ուղղածել. (Մագ. ՟Խ՟Դ։)

Ուղղածեցար ի յաջորդումն նախաթոռոցն ազգապետիւք՝ քահանայապետութեամբ. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Ուղղակցեմ, եցի

va.

to reunite well.

· Calfa

NBHL (2)

Զցաւագնեալսն բժշկեա՛, եւ ուղղակցեա՛ ընդ սուրբ կաթուղիկէ եկեղեցւոյ. (Բրս. պտրգ.։)

συνάπτω conjungo. Ուղիղ կցել. բարւոք զօդել, յարել, միաւորել.


Ուղղահայեաց

adj.

perpendicular;
normal;
— գիծ, plumb-line.

· Calfa


Ուղղահայեցութիւն, ութեան

s.

perpendicularity.

· Calfa


Ուղղաձեւեմ, եցի

va.

to direct;
to rectify;
cf. Ուղիղ համառօտեմ.

· Calfa

NBHL (2)

Բարւոք ուղղաձեւեալ զբան ճշմարտութեան քո։ Եւ արդ ուղղաձեւեա՛ զճանապարհս մեր. (Բրս. պտրգ.։)

ὁρθοτομέω recte tracto, dirigo. Ուղիղ ձեւել՝ կտրել. ուղիղ համառօտել. ուղղել.


Definitions containing the research ե : 10000 results

Աշխարհատիկին

s.

queen;
princess, victress.

· Calfa

NBHL (1)

Շուշանիկ աշխարհատիկինն աղուանից։ Դեսպակ աշխարհատիկնոջն. (Ճ. ՟Գ.։)


Աշխարհարարութիւն, ութեան

s.

creation of the world.

· Calfa

NBHL (5)

κοσμοποιία. mudi creatio, opificium. Արարչութիւն աշխարհի. արարչագործութիւն. ստեղծումն աշխարհի. աշխարք ստեղծելը, աշխրքիս ստեղծուիլը.

Աշխարհարարութիւնն կարգեալ յօրինեալ է (ըստ գրոցն ծննդոց)։ Զաշխարհարարութիւնն հաշուելով ասէ, այս գիր արարածոց։ Յաշխարհարարութեանն ասէ, թէ փչեաց ի դէմս նորա. եւ այլն. (Փիլ.։)

Զոր եւ յաշխարհարարութեանն գիրսն Գրեաց Մովսէս։ Մեծն մովսէս՝ եբրայեցւոցն շարագրող, եւ աշխարհարարութեան մարգարէ. (Կիւրղ. հանգ.։ Արծր. ՟Ա. 1։)

Կարգաւ մի ըստ միոջէ զաշխարհարարութեանն պատմէր գործ։ Ըստ աշխարհարարութեանն ասեմ կարգի. (Պիտ.։)

Նախ քան զաշխարհարարութիւնն քրիստոսիւ նկարեաց հայր զհրաւիրեալսն ի ժառանգութիւն. (Ոսկ. եփես.։)


Աշխարհացոյց, ցուցի

s.

map;
համատարած —, map of the world.

· Calfa

NBHL (2)

Ցոյց եւ ցուցակ աշխարհի. տեսարան տիեզերաց ծրագրեալ իւիք օրինակաւ.

Տուեալ նմա աստուածագիծ տախտակ՝ հրամայեաց այնու գրել զաշխարհարարութիւնն, եւ զօրինակն երկրի. եւ սկիզբն աշխարհացուցին զտապանակն հրամայեաց գործել յօրինակ վերնոյ աշխարհին. (Տօնակ.։)


Աշխարհաւանդիկ

s.

publican;
tavern keeper.

· Calfa

NBHL (3)

Զագահսն ի մէջ ածցուք, եւ զաշխարհաւանդիկս, եւ դարձեալ զգինեվաճառսն ամօթալից հանգանակացն։ Զբազումս ի նոցանէ գտանիցես խոհակերս, եւ իշավարս, եւ աշխարհաւանդիկս. (Ոսկ. մ. ՟Բ. 13։ ՟Գ. 5։)

Իբր զստրուկս ոմանս կամ զաշխարհաւանդիկս կիսիշօք շրջիմք, եւ ի դրունս իշխանաց յաճախեմք. (Սարգ. յկ. ՟Ը։)

որ գրի եւ ԱՇԽԱՐԱՒԱՆԴԻԿ. κάπηλος. caupo. Պանդոկապետ. գուսանապետ.


Աշխարհաքաղաքացի, ցւոյ, ցեաց

s.

cosmopolite.

· Calfa

NBHL (2)

Քաղաքացի աշխարհիս. բնակեալ յաշխարհի.

Կամի ցուցանել զառաքինին միանգամայն ե՛ւ աշխարհաքաղաքացի, ե՛ւ հանգիտապատիւ ամենայն աշխարհիս։ Աշխարհաքաղաքացիս մարդ, որ իբր փոքր աշխարհ ի մեծ աշխարհի եղեալ. (Փիլ. լին. ՟Գ. 39։ եւ Փիլ. նխ. ՟ա.։)


Աշխարհօրէն

adv.

secularly;
vulgarly;
generally, universally.

· Calfa

NBHL (5)

βιτικῶς. ad vitae rationem եւ ad normam populi, vulgariter. Ըստ կարգի աշխարհիս, կենցաղոյս, աշխարհականաց. կենցաղական եւ քաղաքական. ատէթի տէվրանի իւզրէ.

Ի զգեստս մի՛ աշխարհօրէն բերիլ. (Շ. ընդհանր.։)

Զկատակերգութիւնն (վերծանել) աշխարհօրէն. (Թր. քեր.։)

Միաբան խորհեցան աշխարհօրէն խորհուրդ, եթէ ո՛ւմ պարտ իցէ զհայրապետութեանն կաթողիկոսութիւնն ունել։ Միաբան համօրէն աշխարհօրէն ժողովէին առ ներսէս կաթողիկոսն հայոց. (Բուզ. ՟Գ. 17. 51։)

Յաշխարհօրէն պատերազմին ախոյեանն եկեղեցւոյ. (Շար.։)


Աշխարումն, ման

s.

complaint, lamentation.

· Calfa

NBHL (2)

Լալումն եւ աշխարումն. (Մտթ. ՟Բ. 18։)

Յաշխարումն նոցա մի՛ մտանիցես. (Երեմ. ՟Ժ՟Զ. 5.) յն. հաւաքումն, ակումբ. որպէս թէ աշխարհումն կամ աշխարհաժողով բազմութիւն՝ ի խնջոյս կամ ի լալիւն. որպէս եւ յարի զկնի. որպէս եւ յարի զկնի. եւ ի կոծ նոցա մի՛ երթիցես. եւ այլն։


Աշխուժութիւն, ութեան

s.

vivacity, spirit, gaiety, sprightliness;
rapture;
mettle.

· Calfa

NBHL (2)

ԱՇԽՈՅԺՈՒԹԻՒՆ կամ ԱՇԽՈՒԺՈՒԹԻՒՆ Արութիւն. արիութիւն. կտրճութիւն. եավուզլուգ.

Քամահեաց զհասակաւն, ոչ գիտացեալ զհոգւոյն աշխոյժութիւն. (Պտմ. աղեքս.։)


Աշնանային, այնոյ

adj.

autumnal.

· Calfa

NBHL (3)

ԱՇՆԱՆԱՅԻՆ որ եւ ԱՇՆԱՅԻՆ. μετοπωρινός. autumnalis. Սեպհական ժամանակի աշնան.

Զըստ տարւոյն զուգօրութիւնս, զգարնանայինն եւ զաշնանայինն։ Զաշնանայինն՝ փոխանակ ժողովելոյ ամենայն պտղոց։ Յաշնանային հասարակօրութեան։ Աշնանայնոյն (կամ աշնայնոյն) զուգօրութիւն։ Գարնանայնոյն, եւ աշնայնոյն։ Տերեւթափ լինին եւ ցամաքին տունկք աշնայնովն եւ ձմերայնովն. (Փիլ.։)

Աշնանային զուգաւորութիւն։ Գարնանայինն քան զաշնանայինն գերազանցէ ժամանակ. (Պիտ.։)


Աշնանի, անւոյ

s.

autumn;
adj. adv. of or in the autumn.

· Calfa

NBHL (4)

ԱՇՆԱՆԻ որ եւ ԱՇՆԱՅՆԻ. Աշնանային. Եղանակ աշնան. եւ Ի ժամանակի աշնան. կիւզ, կիւզ էյեամը, կիւզիւն.

Եթէ յամարայնի իցէ, եթէ յաշնանի իցէ. (Կոչ. ՟Ծ՟Դ։)

Ոմանք գարնայնի, եւ ոմանք աշնայնի ըստ զուգաւորութեանցն (բերին). (Փիլ. լիւս.։)

աշնանի քննասէր (կամ քնասէր) լինիս, ամարանի անօսրանաս եւ տարածիս. (Պիտառ.։)


Աշտ

cf. Յաշտ.

· Calfa

NBHL (3)

ԱՇՏ կամ ԱՇԴ cf. ՅԱՇՏ. (որպէս զոհ հաշտութեան.)

Կանգնել յաշտից տեղիսն. (Խոր. Բ. 13։)

ԱՇՏ. Որպէս լծ. ընդ հյ. Ոշտ, ոստ. ոստնուլ. նստիլ. եւ թ. իւսթ այսինքն ի վերայ, ի վեր. այսինքն յոտին կալ, կամ նստեալ կալ, է արմատ յաջորդ բառից (=ԱՇՏԱՆԱԿ) ինչ. տե՛ս եւ ՈՍՏԻԿԱՆ (վերակացու)։


Աշտանակամազ

adj.

hair on end, brislly.

· Calfa

NBHL (2)

Որոյ մազքն են տնկեալ ի վեր. ցից ցից տնկըւած.

Դեւք խոզանեալք եւ աշտանակամազք. (Ոսկ. ես.։)


Աշտարակագործ

adj.

that builds a tower.

· Calfa

NBHL (1)

Շինօղ աշտարակի (ի բաբելոն, եւ այլն).


Աշտարակագործութիւն, ութեան

s.

construction of a tower.

· Calfa

NBHL (3)

πυργοποιία. turris opificium որ եւ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՒԹԻՒՆ. Շինութիւն աշտարակի (ի բաբելոն).

Եւ զաշտարակագործութենէն եսւ բազմավէպն յիշէ։ Աշտարակագործութիւնն կազմեցաւ. եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Յոյնք ի յաւանայ, որ էր մի յառաջնորդաց աշտարակագործութեանն։ Զամենայն եղեալս յաշտարակագործութենէն մինչեւ առ մեզ։ Ի ժամանակի աշտարակագործութեանն մի լեզու ի բազումս բաժանեցաւ. (Եզնիկ.։ Խոր. ՟Ա. 6։ Ոսկ. ՟ա. կոր.։)


Աշտարակաշէն

adj.

cf. Աշտարակագործ.

· Calfa

NBHL (3)

Աշտարակաշէնքն համարեսցեն զծախս աշտարակին. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

ԱՇՏԱՐԱԿԱՇԷՆ ԱՌՆԵԼ. Շինել զաշտարակ. առնել զշինութիւն ի աշտարակի.

Նեբրովթ սկայն կախարդութեամբ զբոլորս հրապուրէր ազինս աշտարակաշէն առնել. (Կաղանկտ.։) (եթէ իմասցիս, առնել զնոսա, յայնժամ լինի՝ շինօղ աշտարակի։)


Աչագար

adj.

who has bad or sore eyes.

· Calfa

NBHL (2)

Խանգարեալ կամ ցաւագար աչօք. կուրացեալ.

Եւ որք մնայցենն՝ աչագարք լինիցին. զի այն է նուաղել աչացն. (Կիւրղ. թագ.։)


Աչալուրջ

adj.

alert, sprightly, vigilant, active, gay;
circumspect.

· Calfa

NBHL (5)

Լուրջ եւ անխէթ աչօք. համարձակահայեաց. վստահ. աներկեւան. արթուն զուարթուն. զուարթ, եւ համարձակ. պարզերես. սէրպէսթ.

Գալ այսր համարձակութեամբ սրտիւ, եւ աչալուրջ երեսօք։ Այնպէս արժանի լիցուք կալ յաշխարհիս, զի եւ անդ եւս աչալուրջ առ միմեանս բնակիցեմք։ Աչալուրջ համարձակութեամբ տեսանել զտէրն կարասցուք. (Ոսկ. եփես. ՟Գ. ՟Ի.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 11։) յորս միշտ յն. է լոկ, համարձակութեամբ կամ վստահութեամբ.

Աչալուրջ լրջմտութեամբ։ Աչալուրջ իմն եւ սխրալի օգնականութիւն. (Մագ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Դ։)

Աչալուրջ երեսօք զբոլոր նորա կատարեալ զհայցուածս. (Յհ. կթ.։)

Ընդ այգանալ աչալրջացն, կամ աչալրջոցն, (Խոր. ՟Բ. 39.) իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ այլ ձ. ԱՇԱԼՐՋՈՑՆ, որ է արշալուրշ, արշալոյս։


Աչալրջութիւն, ութեան

s.

vigilance, circumspection;
frankness;
spirit.

· Calfa

NBHL (7)

παρρησία. fiducia, confidentia. Աչալուրջ համարձակութիւն. վստահութիւն. պարզերեսութիւն. աներկեւանութիւն.

Աչալրջութեամբ զքրիստոս տեսանել կարասցուք։ Վայելել աչալրջութեամբ զպատրաստեալ բարիսն սիրելեաց իւրոց։ Մեծաւ աչալրջութեամբ առ աստուած կայիր. եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ։)

Համարձակ աչալրջութեամբ ասա՛ (յն. համարձակեա՛ց, ասելով). (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Վաստակեսցեն յայգւոջ անդր, զի պահպանեսցեն զաւելին աչալրջութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Առջի՛ք դուք յաչալրջութենէ անտի, յորում են իսկ մեծացեալ նոքա. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Պարծանօք եւ աչալրջութեամբ կաս առ նմա։ Աչալրջութեամբ կացցուք առաջի ահաւոր բեմին. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Ի վերայ ճակատոյդ մեծաւ աչալրջութեամբ եդեալ լիցի. (Կոչ. ՟Ժ՟Գ. 39.) թերեւս խորհրդով գրի ի ձ. եւ տպ. ջ տառիւ, վասն զի եւ ի յոյնն ասի, համարձակութեամբ՝ մատամբք։


Աչակաքաւ

adj.

that moves the eyes.

· Calfa

NBHL (1)

Որոյ աչք կաքաւեն կամ խաղան՝ զվայրօք յածեալ.


Աչամէջք

s. pl. space between the two eyes.

· Calfa

NBHL (3)

Միջոց ընդ մէջ երկուց աչաց. ճակատ կենդանւոյ.

(Դաւիթ) հարեալ այնուհետեւ կշռակի ընդ աչամէջսն անցուցանէր. (Պիտ.։)

Հարեալ զնա ուրագովն ի յաչամէջսն. (Ուռհ.։)


Աչառանք

s.

cf. Աչառութիւն.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ինչ առնե աչառանօք. (՟Ա. Տիմ. ՟Ե. 21։)

Յաչառանաց սկսեալ՝ որ ակամայն է, ի մարդահաճութիւն անկանի. (Սարգ. յկ. ՟Զ։)

Աչառանօք մարդկան պատրուակեալ։ Աչառանօք ատելութեան. (Լմբ. ատ.։)

Յառաջ քան զհազար ամ մարգարէիցն, ո՛յր միտք առ իւր իցեն, եթէ աչառանս համարիցի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

πρόσκλησις, ὐπότημα. personarum acceptio, aupicatio. Աչառութիւն. ակնառութիւն, ակնածութիւն. եւ Կասկածանք. ընդ ակամբ հայելն.


Աչառու, աց

adj.

that respects the appearance of persons, partial.

· Calfa

NBHL (3)

Կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ, կամ աչառոտ. (Լմբ. առակ.։)

Եպիսկոպոսք յայնմ ժամանակի եղիցին աչառուք. (Վրք. հց. ՟Բ։)

Երեւելի սպասուք, եւ աչառու ովսաննայիւք յղարկեսցեն. (Եփր. գալստ. յերուսաղէմ.։)


Աչառութիւն, ութեան

s.

respect of persons, partiality.

· Calfa

NBHL (4)

προσωποληψία. personae acceptio, velrespectus. որ եւ ԱՉԱՌԱՆՔ. Ակնառութիւն. մարդահաճութիւն. երեսպաշտութիւն. խադըր կեօնիւլ պագմասը. եւ Ակնածութիւն. պատկառանք. հիճապ.

Մի՛ աչառութեամբ (կամ աչառանօք) ունիցիք զհաւատսն. (Յկ. ՟Բ. 1. զորմէ տե՛ս Սարգ. յկ. ՟Զ։)

Չի՛ք աչառութիւն անդ դատաւորին. (Ոսկ. ի նեռն.։)

Ամենայն երկրաւոր իշխանութիւն ի փրկութիւն յաստուծոյ տնօրինեալ եդաւ, զի աչառութեամբ նոցա զարհուրեալ մարդիկ՝ մի՛ իբրեւ զձկունս կլցեն զմիմեանս. (Շ. ՟ա. պետ. ՟Գ։)


Աչարձակութիւն, ութեան

s.

look of love, longing eye, amorous glance, lust.

· Calfa

NBHL (4)

Ոյր աչք են արձակեալ յօտարին իրս եւ յաւելորդս. զակատեալ. մոլի. ցանկասէր. աչքածակ, անգահ.

Ցանկութիւն միշտ անքուն կայ, ի բաղձանս եւեթ աչարձակ, ի յափշտակութիւն եւայն. (Անյաղթ հց. իմ.։)

Զանցոյց զաչարձակութիւն ապականութեան իւրոյ. (Եզեկ. ՟Ի՟Գ. 11։)

Աչս արձակելն յիրս անարժանս. ցանկասիրութիւն. յարումն։ անկղիտանալն. ագահութիւն. անյագութիւն. յն. վերադրութիւն, կամ ցանկութիւն. ἑπίθισις. impositio, invasio, concupiscentia.


Աչացաւ

adj. s.

that has bad eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (8)

Ժանգ ջրոյն կարմիր եւ սպիտակ. եւ մինջեւ ցայսօր օգնէ աչացաւաց. (Խոր. պտմ. հռիփս.։)

Աչացաւացն ի տապ արեւու ոչ է զօրութիւն. (Նար. ՟Ծ՟Գ։ եւս եւ Լմբ. յայտն.։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Աչացաւն կշտամբեալ յանդիմանի յարեգակնային ճառագայթիցն. (Մեկն. ՟բ. կոր.։)

Կին մի աչացաւ լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Զ.։)

Ընդ աչացաւացն նեղելոց մեծակական ձայնիւ հառաչեմ. (Նար. ՟Ժ՟Է։)

Տարին ցաւագին, եւ աչացաւ բազում։ Աչացաւ յոլով, ապա տղայոց մահ. (Տօմար.։)

Աչացաւին դարմա՛ն տար աչացն. (Կոչ. ՟Բ.) ի յն. ասի, Ընդ սկսանիլ աչացաւութեան դարմա՛ն տար ըստ ժամանակին։

ὁφθαλμιαίων, νοσῶν τὰς ὅψεις. oculis laborans. Ունօղ զցաւ աչաց. ախտացեալ աչօք. աչքը ցաւոտ.


Աչացաւութիւն, ութեան

s.

complaint, pain in the eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (7)

Իբր Աչացու, կամ զաչացու. (մարթի լինել եւ հոլովականն վերնոյն։)

Ո՛վ թագաւոր, իբրեւ զբանդագուշած եւ աչացաւու հայսի յիս. (Մեսր. երէց.։)

Ոչ յայլոյ տրտմութենէն իբրեւ զաչացաւութիւն ընդունիցի. (Բրս. յուղ։)

ὁφθαλμίαν. lippitdo. Ցաւ աչաց. որ եւ ասի ԱՉԱՑԱՒ.

Ախտ աչացաւութեան զնոսա տագնապեալ. (Խոր. պտմ. հռիփս.։)

Յաչացաւութեան անկաւ ախտ, եւ նենգեցաւ ի տեսութենէ. (Սոկր.։)

Սամարուհւոյն անունն, յորմէ ջուր խնդրեաց տէր, լիւսինա (կամ փոտինա, այսինքն լուսաւոր). յիշելով զանունն ի բարեխօսութիւն՝ աչացաւութեան օգնէ ողջութեամբ. (Վրդն. յաւետ.։)


Աչացու

cf. Զաչացու.

· Calfa

NBHL (5)

ԱՉԱՑՈՒ որ եւ ԶԱՉԱՑՈՒ, ԱՉԱԳԱՐ. Կարօտ աչաց. կոյր. աչիկայ, կուր. քեօր.

Աչացուք, նաեւ անշունչք. (Մագ. լ։)

Ընդ աչացուին քեզ աղաղակեցից՝ լուսատու փրկիչ. (Գանձրն.։)

Աչացու (կամ աչացաւ) լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ. կիլիկ.։)

Զանաչեայն յեղեալ աչացուն հարցանէր տէրն. (Խոսրովիկ.) կա՛մ է՝ երբեմն կոյրն, կամ աչեայ եղեալն։


Աչիկայ

cf. Զաչացու.

· Calfa

NBHL (1)

առաւել ռմկ. Ոյր աչք չկայ. կոյր։ Հ. յուլ. 30.։


Աչիկ

s. pl. cf. Աչք.

· Calfa

NBHL (1)

Աչկունքն էին արեգակունք. (Խոր. ՟Ա. 30։)


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱԿՆՈՑ ասի առ մեօք. Ապակեայ գործի՝ սատար աչաց առ լաւ եւս տեսանել.

Աչոցք կազմին, զի սաստկագոյնս տեսցէ՝ որ զտկար տեսութիւն ունի. (Աշխ. առ ստեփ. Լեհ.։)


Ապաբան

adj.

without reason, without answer, without reply.

· Calfa

NBHL (2)

Իբր Անբան, այսինքն Անպատասխանի. եւ Անբանաւոր.

Պարապեալ յապաբան նորաձեւութիւն, եւ յանիմաստ յածումն. (Ոսկիփոր.։)


Ապաբանութիւն, ութեան

s.

eulogy, praise.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԱՂԵՐՍ ԱՊԱԲԱՆՈՒԹԵԱՆ. իբր հետեւողութիւն յն. ձայնիս ἁπολογία. apologia. Պատասխանատուութիւն. ջատագովութիւն. պաշտպանութիւն փաստաբանական.

Ոչ եմ պահապան եղբօր. գեղեցիկ (հեգնաբար) աղերս ապաբանութեան. Ի նոյն աղերս ապաբանութեան անգիտութեանապաստանել։ Յառաջ անցեալ յաղերս ապաբանութեանն յերկարեցեր. (Փիլ. լին. եւ Փիլ. նխ.։)

Մի՛ քոյդ արդարացուցաներ ի բազմաց կրեալ ստգտանս եւ ապաբանութիւն. (Յհ. իմ. երեւ.։)


Ապագայ, ից

adj.

that is to come, future, posterior.

· Calfa

NBHL (7)

Զապագայիցն, յորոց կասկածեմ։ Ապագայիցն ազգաց. (Նար. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ե։)

Զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ. (Յհ. կթ.։)

Յապագայցն ժամանակաց. (Անան. եկեղ։)

Եւ ըզպսակս յաղթանակին՝ ինձ պարգեւեա՛ յապագային։ Ոչ ի նախնեաց թագաւորաց, ւոչ յապագայց բռնաւորաց. (Յիսուս որդի.։)

ՅԱՊԱԳԱՅՍ ԻՄՆ. Յետոյ ուրեմն. ուշ.

Իսկ արքայ իբր յապագայս իմն իմացեալ զչուելն յուսփայ. (Յհ. կթ.։)

μέλλων, -ον. futurus, -um. Որ ապա ունի գալ. ապառնի. հանդերձեալն.


Ապագովանք

s.

blame, dispraise.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՊԱԳՈՎՈՒԹԻՒՆ. Արհամարհանք. անարգութիւն. ընդվայրհարութիւն. ստգտանք.


Ապագովութիւն, ութեան

s.

cf. Ապագովանք.

· Calfa

NBHL (1)

Տանել զապագովութեանցն բամբասանս։ Զապագովութեանցն հարազատաբար հարկանել սպասաւորութիւն։ Զմեծագոյն ապագովութեանցն հատուցանել մրցանակս. (Պիտ.։)


Ապաղէն

adj.

unarmed;
յ— մարանչել, to fight without weapons.

· Calfa


Ապաթարց, ի

s. gr. apostrophe.

· Calfa

NBHL (2)

ἁπόστροφος. apostrophus, aversio. Ոմանք կամեցան իմանալ որպէս հյ. Այբադարձ, կամ ապ ա՛ դարձ, կամ թարց Այբի, (այսինքն դարձուած՝ ուր չկայցէ տառդ ՟Ա) այլ ըստ յունին է Ապադարձ, իմա՛ բացադարձութիւն։ Այն է գրախեց իբր մակակէտ (՛) ի նշանակ պակասութեան այբ տառի ի բարդութիւնս. զոր օրինակ, Թ՛այդպէս, այսինքն՝ թէ այդպէս. ապ՛եթէ, այսինքն ապա եթէ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։ Վրդն. սղ. յռջբ։)

Մերթ որպէս Յետադարձ. կամ յետին կողմն.


Ապաթոյն

adj.

without venom, without poison.

· Calfa

NBHL (1)

Զանկենդան ցուպ գաւազանին ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Ապաժամ

adj.

tardy, too late;
out of season.

· Calfa

NBHL (1)

Զպտղահասութեանն յամրութիւն քան զբազում ծառոց ապաժամ հասուցանէ. (Պիտ.։)


Ապաժաման

adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

· Calfa

NBHL (9)

Յետնեալ ի ժամանելոյ կամ ի ժամանակէն. դանդաղ. եւ ապաժամ. տարաժամ.

Քան զյետինսն եւս յետնեալ գտանիցիմք, եւ ապաժամանք. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ապաժաման յանզգոյշ ժամուն եկն ընդ անիծիւք. (Նար. ՟Թ։)

Ծոյլ է, եւ ապաժաման ի զօրութենէ. (Սիր. ՟Ժ՟Ա. 12։)

Եթէ պիտանի լինի, վարէ զքեզ ի գործ. եւ եթէ ապաժաման, թողցէ զքեզ. (Սիր. ՟Ժ՟Գ. 5։)

Զօրական մի վատթար եւ ապաժաման (սեմէի)։ Ապաժաման քան զհեթանոսս գտանիցիմք։ Եւ չու մի՛ ապաժաման քան զնոսա գտանիցիս։ Յամօթ առնէ, եւ ապաժաման առ ամենեսեան։ Ապաժաման գտանիցի (մեծութիւնն առաջի առաքինութեան). (Ոսկ. մ. ՟Ա. 3. 18. 23։)

Իբր զապաժաման ընդունայնութիւնք արհամարհեալք լքանին. (Նար. ՟Հ՟Թ։)

(Ադամ) ապաժաման առ ուղղակի տեսութիւն մեղանաց՝ առ աստուած վերաբերէ զպատճառն. (Արծր. ՟Ա. 1։)

ὔστερων, εὑτελής, κατώτερος, μαλακώτερος. vilis, posterior, destitutus, inferior եւ այլն. Յետեալ յո՛ր եւ է կարգի. վերջացեալ. ստորնագոյն. անպիտան. վատթար. ընկեցիկ. թուլագոյն. անարգ.


Ապախտանամ, ացայ

vn.

to forget, to be ungrateful.

· Calfa

NBHL (2)

Ապախտ առնել. չսեպել.

Տպաւորէ զդէմս թագաւորի, որ բարեպաշտութեամբ խաղաղութիւն առնէ, եւ նոքա ապախտացեալ ապստամբին. (Մխ. առակ.։)


Ապախտարք, րաց

s. pl. bad omen, sad destiny.

· Calfa

NBHL (1)

Իսկ այլ ախտարք եւ ապախտարք ըստ երկոտասանիցդ ասեն բաժանեալ։ Այսուհետեւ լքցուք որ ինչ յաղագս ախտարաց եւ ապախտարաց են ասացուածք. (Շիր.։)


Ապախտաւոր, աց

adj.

ungrateful.

· Calfa

NBHL (10)

ἅγνωμος, ἁγνώμων. ingratus, improbus. Որ ապախտ առնէ՝ մանաւանդ զերախտեօք. անճանաչօղ եւ արհամարհօղ երախտեաց. ապերախտ. նամքեօր. եւ Անհանճար. չար. անարժան. կամ Չունօղ երախտիս ինչ.

Անարժանից, ապաշնորհացն, ապախտաւորացն. (Սեբեր. ՟Է։)

Միշտ ապախտաւորք լինէին ընդ իւրեանց երախտաւորսն։ Ոմանք յանհանճարից յապախտաւորաց. (Ոսկ. մ. ՟Բ. 18։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)

Պէսպէս նեղութեամբք պատժեն զապախտաւորսն. (Յճխ. ՟Ը։)

Այնպիսի սիրեցեալն՝ որպիսի՛ ապախտաւոր գտաւ. (Ոսկ. ես.։)

Եթէ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես. (Նար. ՟Հ՟Դ. տե՛ս եւ ՟Լ. ՟Լ՟Է։)

Ապախտաւորացն բարիս գործիցեմք. (Խոսր.։)

Զապախտաւոր հրէայսն մանանայիւն կերակրէ. (Ոսկ. գղ.։)

Եւ իբր Անճանաչողական. ապերախտական.

Յաղագս ապախտաւոր եւ անառակ գործոց չարեաց։ Մի՛ զերախտաւոր կարգս յապախտաւորս փոխեսցեն։ Ապախտաւոր անօրէնութիւն։ Ի դժնդակ խորհուրդս ապախտաւորս. (Յճխ. ստէպ։)


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (6)

ἁγνωμοσύνη. ingratitudo. Անճանաչողութիւն երախտեաց. արհամարհութիւն. ապերախտութիւն.

Յայսչափ ապախտաւորութիւն եկին, զի ոչ միայն զշնորհակալութիւնն հատանել, այլ եւ զշնորհօղն իւրեանց ոչ գիտել. (Փիլ. յովն.։)

Բազում էր աստուծոյ զիջանելն ընդ աքազու, եւ յոյժ նորա ապախտաւորութիւնն. (Ոսկ. ես.։)

Ապախտաւորութիւնք առ երախտիս արարչին. (Յճխ. ՟Ժ։)

Յանդիմանէր զապախտաւորութիւն նոցա եւ զսրբութիւն նոցա եւ զլրբութիւն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Ի կշտամբութիւն եւ յամբաստանութիւն նոցա լինիցին իրք, թէ ե՛ւս ի նմին ապախտաւորութեան կայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)


Ապախտիք, տեաց

s.

cf. Ապախտաւորութիւն.

· Calfa

NBHL (2)

Ապախտաւորութիւն. ապերախտութիւն.

Փոխանակ երախտեացն՝ ապախտիս հատուցանէք. (Բուզ. ՟Գ. 14։)


Ապակագործ, աց

s.

glassmaker;
glazier.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՊԱԿԷԳՈՐԾ. ὐαλοτέχνης. artifex vitri conficendi, ὐαλουργός, vitrarius. Գործօղ ապակւոյ.

Հրէի միոյ ապակագործի նստաւ երանելին սիմէօն հանդէպ դրացն ընդ այլ աղքատսն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ապակագործութիւն, ութեան

s.

art of making glass;
glass-house, glass-works, glass-trade;
glazing, glazier's work.

· Calfa

NBHL (3)

ὐαλουργική τέχνἡ. vitraria ars. որ եւ ԱՊԱԿԷԳՈՐԾՈՒԹԻՒՆ. Արուեստ գործելոյ զապակիս եւ զուլունս ապակեղէնս.

Ամենայն որ ապակագործութիւն է, սակս ապակւոյ գոյ եղեալ. եւ ամենայն որ սակս ապակւոյ գոյ եղեալ. ապակագործութիւն է. (Սահմ. ՟Դ։)

Մի ոմն ի նոցանէ ունէր արուեստ ապակագործութեան. (Ագաթ.։)


Ապականագործ

adj.

that corrupts, corrupter, destructive.

· Calfa

NBHL (6)

φθοροποιός. corruptionem faciens, interitum afferens, corrumpens, exitiosus. որ եւ ԱՊԱԿԱՆԱՐԱՐ. Որ ոք կամ որ ինչ գործէ զապականութիւն. խանգարիչ. վնասակար. մահառիթ.

Ապականագործն, կամ ապականագործ մահ, ուտ, արկածք, եղեամն. չարութիւն, թոյն. հնութիւն մեղաց. եւ այլն. (Նիւս.։ Մամբր.։ Մաքս.։ Պիտ.։ Նար.։ Իգն.։ Արծր.։)

Տունկք մահաբերք ... ապականագործ ոմանք ի տնկոցն են. (Փիլ. լին. ՟Ա. 10։)

Անկեալ են ընդ ապականագործ հետեւանօքն. (Շիր.։)

Շիջցի արդ տէր քոյովն՝ զոր եկիր արկանել յերկիր՝ հրովն, ապականագործս այս հուր. (Սարկ. հանգ.։)

Որպէս զապականագործ փտութիւն ինչ ի բաց հատանել. (Ոսկ. գծ.։)


Ապականասէր

adj.

that likes corruption.

· Calfa

NBHL (2)

Սիրօղ ապականութեան.

Նենգաւորք ... ապականասէրք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ապականարար, ի, աց

adj.

cf. Ապականագործ.

· Calfa

NBHL (4)

Երոկւ զօրութիւնք, փրկականն, եւ ապականարարն ... բարեգործակք, եւ ապականարար. (Փիլ. ել.։)

Կարկուտ ապականարար։ Ընդդէմ ապականարար գայլոցն յարձակեալ. (Արծր. ՟Գ. 9. 12։)

Ապականարար ուխտ։ Ախտք ապականարարք. (Նեղոս.։) (Իգն.։)

Զանբծութեանն ապականարարսն։ Զժանտութիւնն ապականարար. (Նար. ՟Ի՟Թ. ՟Խ՟Ը։)