Your research : 274 Results for ը

Entries' title containing ը : 905 Results

Definitions containing the research ը : 3890 Results

Սաքափաթանք

s.

sycophancy;
juggling tricks.

• , ի-ա հլ. (պարզ արմատը եբր *սաքափաթ). անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 138. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն անագռական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց, որչա՛փ ևս առաւել օծութիւն Հոգւոյն»։

• ՆՀԲ մեննում է «նշանակ հմայից և թովչութեանց կամ վնասակարութեանց. ռեռևս որպէս յն. συϰοφαντία, որ և «զըր-պարտութիւն»։ ԱԲ մեկնում է «ձեռնա-ծուներու խաղերը, որ կը ձևացնեն թէ սուր կամ գչիր կը խոթեն մարմիննուն մէջ»։ Տէրվ. Altarm. 76 կարծում է «յն. περίαμμα, վզից կախուած յուռթուլունք» և մեկնում է սաք (=սանս. saǰǰ «կա-խել», լիթ. segti «կապել», թերևս նաև լտ. saga «կախարդութիւն»)+ փաթանք «շոր, քուրջ» (=հյ. փանդամ, զնդ. pai-ti-dāna «շորի կտոր, որ փարսիները աղօթքի ժամանակ իրենց բերնին են կապում»)։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1185 և 1406) «փխ. սաքարփաթանք, պրս. սիհրպազի, աճպարարի խաղ, ո-րով, օրինակի համար՝ մարմնոյն մէջ սուր մը խոթել կը ձևացնէ»։ ունի Եփր. թգ. «Սկսաւ սաքթաքել՝ ճշմար-տասոյզ բանիւք խօսել»։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

• Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։

• ԳՒՌ.-Ոչ. սև, սեվ, Ալշ. Հճ. Մշ. Սլմ. Վն. սեվ (սեռ. Վն. սիվու), Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. սէվ, Ասլ. սէ՛վ, Ղրբ. սըէվ, Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տիգ. Տփ. սիվ։ Նոր բառեր են սեա-գլուխ, սևագնտիկ, սևաշոր, սևատաւար, սև-ուզք, սևջրկիլ ևն ևն։

• ՓՈԽ.-Յն. ἕαβαρτοιάσταλοι իբր հյ. սևոր-դի ձևից փոխառեալ՝ տե՛ս Որդի բառի տակ։-Հայերէնից է նաև sev «էսրար, ծխե-լու ափիոն, հաշիշ», որ շատ գործածական t Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկա-լեզուի մէջ (տե՛ս Թէոդիկի Ամէնուն տարե-ցոյցը, 1920, էջ 221)։


Սեբենի

cf. Սեբինէ.

• , որ և սեբինէ, սեբինեայ, սե-բին, սևնի «արմաւենուց հիւսուած բան (ըզ-դեստ կամ խսիր)» Վրք. հց. ա. 709, բ. 22, 390. 615։

• = Յն, σεβένιον կամ σεβέννιον «արմաւի ծաղկի վրայի բարակ պատիճը կամ մաշկը», σεβὲνινος «այս մաշկով հիւսուած (բան)» (Sophocles 982)։-Lag. Armen. Stud. § 1974 յիշեալ յն. բառը համարում է բուն եգիպտական, որ եգիպտական ճդնաւորներն ու անապատականները նիւթի հետ տարածել ևն. հմմտ. խպտ. beni, benne «արմաւ», որից še 'mbeni «սեբենի» (յիշուած Zoega Catalog 11, 27 իբր Պօղոս անապատակա-նի šθēn-ի նիւթը), fōi ənte šenbeni իբրև ճգնաւորների ձեռարուեստի նիւթ՝ յիշուած անդ, 72, 34։-Հիւբշ. 377։


Սելէս

cf. Սելին.

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ակինեան ՀԱ 1913, 654 սիլին ձևը արաբականից է ընըւմ։


Սեխ, ի, ոյ

s.

melon;
շերտ —ի, slice of -;
— մշկահոտ, musk-melon.

• , ո հլ. «սեխ» Թուոց ժա. 5, Վեցօր. 89. (սեռ. սեխոյ). Եփր. երաշտ. 205. Մխ. առակ. Գաղիան. որից սեխաստան կամ սե-խաստանի Կոչ. 351. սեխենի Ես. ա. 8. Թիւք ի. 5, Պիտ. գրուած նաև սեղխ Մծբ. 240 և սեխղ. ըստ այսմ Կոչ. 351 երկու անգամ տպ. ի սեղխեստանի, Իրեն. 16 ի սեղխենիս։


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

• ԳՒՌ.-Ախց. Երև. սէկ «այծի կաշի», Այշ. Հճ. Մշ. սեգ. Ռ. սէգ «կօշիկի երեսի կաշին», Սեբ. սէգ «կաշի, սախտիյան», Եւդ. սէգ «մո-մապատ շոր, որի վրայ շռհողն են դնում», Խրբ. սէք՝ «ամանի բերանը ծածկելու կա-շեայ կափարիչ, սերեկ»,-նոր բառեր են նեկել «այծի կաշիով պատել», սեկեմուկ (հմմտ. կաշաթև, մաշկաթև) «չղջիկ»։


Սեկունդիկուռ

s.

secundicerus.

• «երկրորդ կարգի պաշ-տօնեայ» (առաջինը կոչուած պռիմիկուռ)։ մէկ անգամ ունի Յայսմ. հոկտ. 7. «էր սուր-բըն Սարգիս պատուեալ պռիմիկուռ դասուց

• = Յն. σέλαχος նոյն նշ. որ սովորաբար գործածւում է յոգնակի τάλσελαχη ձևով. ըստ այսմ մեր բառը պէտք է ուղղել սեղաք։-Հիւբշ. 378։


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

• , ո հլ. (իսկ Յուդթ. դ. 10, Եզեկ. զ. 5 գրծ. սեղանօք) «սեղան, մանաւանդ ճա-չի. 2. կերակուր, հացկերոյթ, կոչունք. 3. Լումայափոխի ևն սեղան. 4. զոհի սեղան, զոհարան, բագին. 5. տաճարի սեղանը. 6. Քրիստոսի խաչը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. Եփես. «ծամող ատամ» Տաթև. ձմ. խզ. որից սե-ղանատր ՍԳր. սեղանակից Վեցօր. սեղանա-յարդար Ոսկ. եփես. սեղանայօրէն Ոսկ. մ. գ. 17. սեղանազերծ Բ. մկ. դ. 42. համասե-ղան Փիլ. կամ հոմասեղան Բրս. պհ. նոր բառեր են ճաշասեղան, սեղանատամ, սե-ղանապետ, սեղանատուն, սեղանատրութիւն ևն։

• ՆՀԲ պրս. ջիլան (իմա՛ [arabic word] slān «թագաւորական սեղան», որից են ար-ևել. թրք. [arabic word] šilan «սուլթանների և էմիրների սեղան, հասարակաց ճաշ», օրդ. šilan «խնջոյք, պատրաստուած սեղան, սեղանի վրայ դրուած բաժին-ները»), եբր. շօլխան։ La Croze (առ

• Lag. Urgesch. 827, Gesam. Abhd. 18) եբր. [hebrew word] šulxān «սեղան», որ մեր-ժում է Հիւբշ. 316։ Հիւնք. պրս. շիյլան։ Ալիշան, Հին հաւ. 434 լտ. sella «թամբ, աթոռակ»։ Patrubány SA 1, 188 իռլ. clár «սեղան»։ Մառ. Teксть xIII, էջ 23 եբր. [hebrew word] sulxān ձևի հետ. հայը ծառում է selqan ձևիռ։

• ՓՈԽ.-Գնչ. salan կամ selan «սեղան»։ Տառադարձութեամբ մտած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Սեղան քի ժի մը տի (Գտի բագին մի). Գծ. ժէ. 23.-Սէղանան թալան տրքի՞ (Զսեղա՞ն կողոպտես). Հռովմ. բ. 22։-Պատահակսն նմանութիւն ունին աբազ. sexan, կաբ. sexan, սվան. sayn, շապս. saxane «պնակ», որոնք ծագում են արաբ. [arabic word] šahn «սան» բառի թրքացած sahan «սկաւառակ» ձևից։


Սեղեխ, աց

s.

fornicator, whorekeeper;
suitor, gallant, sweet-heart, admirer.

• , ի-ա հլ. «շնացող մարդ, կնոջ ա-պօրինի սիրականը» Եզեկ. ժզ. 33, 34. Կոչ. 98. Խոր. Փիլ. որից սեղեխաբար Խոր. Կղ-նկտ. սեղեխասպանութիւն Պիտ. բազմա-սեղեխ Եփր. յես. էջ 302. գրուած է նաև նեղեղ, սիղեխ, սիղեղ Վրք. հց. ա. 82, 83, նիղիխ, սիղիղ, որոնցից նոր գրականը ըն-դունել է միայն սեղեխ ձևը։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

• = Յն. σημειογράφος հոմանիշից, որ կազ-մուած է σημεῖον «նշան» և γράρω «գրել» բա-ռերից։ Յոյն բառի առաջին մասը տառա-դարձուած, երկրորդ մասը թարգմանուած է հյ. գիր, ճիշտ ինչպէս վրաց. სიმიათა-ϑნე-რალი սիմիաթա-մծերալի «արժանայիշա-տակ բաների գրող, nисатель достопри-мeчaтельносcтeиl» (Չուբինով 1174)։-Հիւբշ. 378։

• ՓՈԽ.-Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։


Սեմիար, աց

s.

tachygrapher.

• ՆՀԲ սեմագիր բառի հետ յն. սիմա, սիմի՛օն «նշան»։ Վերի ձևով մեկնեղ Gelzer Anfánge ver arm. Kirche IIl ծան.։ Նոյնը նաև Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 1Ա6։


Սեմփոր

cf. Խոստուկ.

• = Յն. συμφορή կամ συμτιρα «զանազան հիւանդութիւնների հաւաքում, reunion ren. гontre de maladies» (յն. συμ-τερω «հաւա-քել» բայից)։ Ըստ այսմ հայ ձևը պէտք է ուղղել սիմփորի կամ սիմփոր։-Աճ.


Սենատոր, աց

s.

senator.

• , ի-ա հլ. «ծերակուտական, ծերակոյտի անդամ» Ճառընտ. գրուած է նաև սենոտոր, սենադուր Մին. համդ. 61, բենատուր Մին. համդ. 88, սենոտորոս Վրօ. և վկ. Բ. 301։


Սենգելոս

s.

chancellor.

• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

• Klaproth, As. pol. 104 պրս. [arabic word] čōb «ցուպ, գաւազան»։ ՆՀԲ (բևեռ բառի տակ) լծ. թրք. čivi «գամ»։ Lag. Urgesch. 1056, Btrg. bktr. Lex. 18 զնդ. safa «եղջիւր, սմբակ»։ Հիւնք. սևեռ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 նոյն ընդ շեպ։

• ԳՒՌ.-Երև. Շմ. սէպ, Մշ. շեպ, Գոր. Ղրբ. սէպ, սըպ «երիթ, ատամ», Ագլ. սիպ «գամ».-նոր բառեր են սեպաւոր «սուր ծայրը դուրս ելած (ժայռ)», սեպռիկ «առջևի ատամները ընկած», սեպել «խոթել, մէջը խրել»։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

• , ի-ա հլ. (կայ և սեռ. սեպու-հեաց) «ասպետ, ազնուականութեան մի աստիճան» Եղիշ. Փարպ. Լաստ. (Հին բռ. մեկնում է «հարկևոր, մեծարգոյ», նոր գրա-կանում «գլխաւոր, առաջնակարգ» (օր. սե-պուհ պարտականութիւն). որից սեպհական (նաև գրուած սեփական, սեփհական) ռա-ռանձնական, իւրական, իրեն պատկանած, տէր եղած» ՍԳր. Աթագ. Ոսկ. մ. բ. 20։ սեպհականեալ Եզն. էջ 8. սեպհականութիւն Կոչ. Սեբեր. սեպհականագոյն Փարպ. սեպ-հականատէր (նոր բառ). հնագոյն ձևն է *սեպուրհ, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սազեպուրո փոխառեալ ձևը (տե՛ս տակը

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. ❇. ❇ ︎vīsō-puϑra«(իշխանական) տան որդի», հիւս. արևմ. պհլ. vispuhr, մա-նիք. պհլ. [hebrew word] vispuhr(), ︎︎) «իշխան» (Salemann ЗAH 8, 75), հր. արևմտ. պհլ. vis pus «իշխան», սոգդ. višpus «ժառանգ», որի թարգմանութիւնն է արամ. bəne baitā [hebrew word] «որդիք տան» (որ է «աւագանին, արքայական իշխաններ»)։ Հայերէնը ենթա-դրում է իրան. *visya-puϑra, որի մէջ բար-դութեան իբր առաջին եզը դրուած է գոյա-կանի տեղ ածականը, որից *վսեապուրհ> *վսեպուհ և վ-ի անկումով՝ սեպուհ։

• ՆՀԲ նոյն է դնում հյ. սպայ կամ ըս-պահ, պրս. սիփահի բառերի հետ։ Էմին, ռուս. թրգմ. Ասող. էջ 254 (արտ. Иe-тор. М.Хорен. 1893, 303) սպահ բա-ռի հետ հանում է ասպ «ձի» բառից։ Müller SWAW 42, 256 պահլ. [arabic word] šahputr «արքայորդի»։ Տէրվ. Altarm. 98 սեպհական բառը սրանից բաժանե-լով՝ մեկնում է դերանուանական *sabha արմատից, իբր յն. σφεῖς, σգός, հպրուս. subha, suba «ինքն, իւրեան», գոթ. silba «ինքն» ևն։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Մառ ЗВО 5, 288-9 (թրգմ. ՀԱ 1892, 165), որ հա-մարում է զնդ. vīsō-puϑra «տան որդի» ձևից կրճատուած։ (Նոյնը Ադոնց, Aрм. въ ən. Юст. 401)։ Մերժում է Հիւբշ, ZDMG 46, 327-8, թրգմ. ՀԱ 1892,

• aš5, ընդունում է Ած. Խաչատրեան, Լումայ 1896 Ա. էջ 294։ Հիւնք. էջ 282 նեպուհ=պրս. իսբէհ, սեպհական<սեպ բառից, իսկ էջ 344 սեպուհ =պրս. շա-պուր «արքայորդի»։ Մառ ЗВО 11 165-170 պնդում է ընդդէմ Հիւբըշ-մանի, իբր կռուան առնելով վրաց. საზეβურო սազեպուրո բառը, որ երևան է հանում հնագոյն հյ. *սեպուրի և աւելի է մօտեցնում զնդ. vīsō-puϑra ձևին= պհլ. vis-pūhrak։-Գ. Փառնակ, Անահիտ 1907, 21 Սեբէոսի մէջ գտնե-լով ի սեպհական գնդին կողմանսն՝ դրուած իբրև Վասպուրական, այս եր-կու բառերն էլ դնում է=զնդ. vīsō-pu-ϑra> *վսպուհր >*սպուհր>*սպուհ= սեպուհ։ Salemann, Manich. Stud AAН 8 (1908), էջ 75 մանիք. պհլ. vīspuhr ձևի հետ։ Marquart ՀԱ 1911, 541-2 բուն ձևը դնում է *սեփուն, թրգմ. վրաց. սեփեծուլի ձևից. -ուե, իգ. -ուհի՝ ծագում է հպրս. puthra «որ-ռի» բառից։ Meillet MSL 17, 248 հա-մարում է իրանական փոխառութիւն. բառի երկրորդ մասը հիւս. պհլ. puhr (=puϑra) «որդի» բառն է. անծանօթ է նե-, որ կապ չունի vis-«տուն» բառի հետ։ Վերի ձևով պատճառաբանեց ու մեկնեց վերջին անգամ Benveniste ՀԱ 1927, 762 և REA, 9 (1929), էջ 9։ Lidén, Göteborgs högskolas arsskriit 1933, Jջ 52-54 ալբան. ϑep «տեպ ժայռ» բառի հետ, իբր հնխ. k'epoo--

• ՓՈԽ.-Ըստ Մառ՝ ЗВО 5, 289 և 11, 166-170, Иnnoл. 64 Qизioлorтъ 1904 էջ xxxTI հայերէնից են փոխառեալ վրաց. სეუე սեփե (ռմկ. նեփե, մեփե) «թագաւոր» (որից სეუეცული սեփեցուլի «ազնուական»), Ֆემური զեպուրի «սեպուհ», საზეჭურო սա-ռեպուրո «սեպհական». վերջինը գործա-ծուած է Օր. ժդ. 2, իզ. 18 և տառառառձու-թեամբ ձևացած է հյ. սեպուհ, սեպհական բառից, որ գործածուած է բնագրի համա-պատասխան տեղերը։ Ըստ այսմ վրացին նախապէս ունէր *სახეჭურო սասեպուրդ ձևը, որ յետին մեկնիչները վրաց. Գეεური զեպուրի «երկնային հաց» ձևից համարելով՝ այսպէս են սրբագրել։


Սեպտեմբեր, ի

s.

September.

• «հռովմէական իններորդ ա-միսը» Իգնատ. թղ. 95 (ոսկեդարեան). Տո-մար. Յայսմ. (գրուած նաև ռմկ. սեկտեմ-բեր)։

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Սեռ, ից

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• , ի հլ. «ազգ, ցեղ, տոհմ» Փիլ. Շար. Մագ. Յայտ. իբ. 16. «ըստ տրամաբանից՝ առաջինն ի հինգ ընդհանրից» Պորփ. Արիստ. ստորոգ. «ըստ քերականաց՝ անունների ա-րական, իգական կամ չեզոք լինելը և բայերի ներգործական, կրաւորական կամ չեզոք լի-նելը» Թր. քեր. որից սեռական, սեռային, նեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռե-ան, կիսասեռ, յոգնասեռ ևն, բոլորն էլ յե-տին։

• ՓՈԽ.-Ըստ Փառնակ, Անահիտ 1906, էջ 238 սեռ ձևից է փոխառեալ ալբան. siri բսեր. տեսակ»։


Սեռն, սեռին

s.

axle, axis, pivot.

• Lag. Arm. Stud. § 1982 վարանելով յիշում է եբր. և ասոր. ձևերը։ Հիւնք. լտ. sera «նիգ, սողնաև»։

• ԳՒՌ.-Ղրբ. սէ՛ռնը, Ալշ. Երև. Մշ. Սլմ. Վն. սռնի (սեռ. սռնու) նոյն նշ.։

• «զուտ, անխառն, պարզ, մաքուր» Ոսկ. գղ. և մտթ. Սեբեր. Փիլ. որից սեռնու-թիւն «յստակութիւն» Սեբեր. Ոսկ. մտթ. դ Ասող. -նշանակում է նաև «սերտ, հոծ, խիտ, պինդ», որից ունինք սեռնիլ «լցուիլ, խտա-նալ» Սեբ. իդ. էջ 79 (Լցեալ սեռնեցան վայր-քըն բուսով դալարոյ), սեռել «պնդացնել, ամրացնել» Դամասկ.։

• տից. հմմտ. յն. γνήσιος «հարազատ, ազնիւ, ստոյգ»՝ γένος «սեռ, սերունդ» բառից։ Տէրվ. Altarm. 100 հյ. սերտ, սեղմ, սանս. sāra «ամրութիւն» բառե-ոի հետ։ Հիւնք. լտ. sincerus «անխառն, զուտ ևն»։ Meillet, Esquisse 108 ըստ ՆՀԲ։


Սեռն

adj.

clean, pure, clear, limpid;
sincere, true, simple.

• Lag. Arm. Stud. § 1982 վարանելով յիշում է եբր. և ասոր. ձևերը։ Հիւնք. լտ. sera «նիգ, սողնաև»։

• ԳՒՌ.-Ղրբ. սէ՛ռնը, Ալշ. Երև. Մշ. Սլմ. Վն. սռնի (սեռ. սռնու) նոյն նշ.։

• «զուտ, անխառն, պարզ, մաքուր» Ոսկ. գղ. և մտթ. Սեբեր. Փիլ. որից սեռնու-թիւն «յստակութիւն» Սեբեր. Ոսկ. մտթ. դ Ասող. -նշանակում է նաև «սերտ, հոծ, խիտ, պինդ», որից ունինք սեռնիլ «լցուիլ, խտա-նալ» Սեբ. իդ. էջ 79 (Լցեալ սեռնեցան վայր-քըն բուսով դալարոյ), սեռել «պնդացնել, ամրացնել» Դամասկ.։

• տից. հմմտ. յն. γνήσιος «հարազատ, ազնիւ, ստոյգ»՝ γένος «սեռ, սերունդ» բառից։ Տէրվ. Altarm. 100 հյ. սերտ, սեղմ, սանս. sāra «ամրութիւն» բառե-ոի հետ։ Հիւնք. լտ. sincerus «անխառն, զուտ ևն»։ Meillet, Esquisse 108 ըստ ՆՀԲ։


Սեր, ից

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

• (յետնաբար ի, ռ հլ.) «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ» Փարպ. Արիստ. աշխ. Նոնն. Մառ. «սերիլ, աճիլ, բազմանալը» Վեցօր. 93. «քերականական սեռ» Թր. րեր. որից սերել կամ սերիլ «սերունդով աճիլ՝ բազմանալ» Եզեկ. լզ. 12. Վեցօր. Եզն. Մծբ. Եւս. քր. Ագաթ. Ոսկ. մտթ. սերանալ Մծբ. Եփր. թգ. և օրին. սերունդ Խոր. սերուն Փիլ. բազմասեր Պիտ. մօտասեր Փիլ. զաւակասե-րութիւն Պիտ. եղեգնասեր Փարպ. մանկասե-րութիւն Փիլ. բոլորասեր «բոլորատեսակ» Ագաթ. (տե՛ս ՀԱ 1913, 625) սերնդագոր-ծութիւն (նոր բառ). այստեղ են պատկանում սեռ, սերմն, որոնք տե՛ս առանձին։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ke'r-«աճիլ, ա-ճեցնել, սնուցանել» արմատից. ժառանգներն են՝ լտ. čreo «ստեղծել, գոյացնել, յառաջ բերել, արտադրել, զաւակ կամ ձագ սերել», cresco «ծնիլ, աճիլ, զարգանալ», cerus «ա-րարիչ», Ceres «երկրագործութեան աստաւա-ծուհին», procerus «երկար, մեծ, բարձր, աճած», creber «խիտ աճած, թաւ, լաճախա-կի», օսկ. caria «հաց», յն. ատտ. ϰόρος «տղայ, երիտասարդ», յետնաբար «ընձիւղ, մատաղ ոստ», ϰορεσω «յագեցնել», հոմեր. յոն. ϰοῦρος, դոր. ϰῶეος, ատտ. ϰὸρη «աղ-ջիկ, երիտասարդուհի», ϰλωρ (<*k'êror) «որդի, սերունդ», լիթ. šeriu, šērti «սնուցա-նել», paš̌aras «կեր», šermens, šermenys «մեռեւահառ» (Walde 200, Boisacq 433, 497, Ernout-Meillet 223, Pokorny 1, 408)։

• ՆՀԲ նոյն ընդ սեռ. Windisch. 20 լտ։ sero «սերմանել»։ Տէրվ. Altarm. 91 սաղմ, սերմն, զարմ ևն ձևերի հետ՝ յն γλόη «դալարիք», լիթ. zelti «աճիլ, կանաչիլ», želmn «թարմ դալարիք», զնդ. zarəmaya «կանաչ», իսկ էջ 99 սանս. sar «սուրալ, վազել» արմատի հետ, որից նաև հյ. սուրալ, սողալ ևն։

• Հիւնք. լատ. sero։ Bugge KZ 32, 64 սեր, սեռ և սերմն դնում է հնխ. spér-si, spéros ձևից. հմմտ. յն. σπὲρμα։ Ու-ռիղ մեկնութիւնը մտածեց նախ Pat-rubány SA 1, 216, որ բառս կասկա-ծով կցեց լտ. creo ձևին։ Նոյնը հաստա-տում է մի առանձին մենագրութեան մէջ Osthoff, Etymol. Parerga էջ 1-71, յատկապէս էջ 6 և 33, նաև Schef-telowitz BВ 28, 283, Meillet Esquis se 108։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 16 ահլ. զերհունդ=հյ. սերունդ։ Սա-դրզեան ՀԱ 1909, 336 սումեր. sar «սե-րունդ, աճիլ»։ Karst, Յուշարձան 400 ատուր. zēru «սերմ, ցանք», zaru «սեռ, սերունդ», 407 սումեր. sar «սերունդ»։

• «կաթի երեսը, սեր» Մծբ. Վստկ. Տաթև. ձմ. կա. որից սերզատ (նոր բառ)։

• ԳԴ պրս. ❇ ❇sar-šīr «սեր» (բուն նշ. «գլուխ կաթի»)։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. serum «շիճուկ»։ Տէրվ. Altarm. 99 սանս. sā̄ra «թթու սեր, սեր»։ Հիւնք. պրս. šir «կաթ» և sar-i-šīr «րեռ». Գաբրիէլեան, Բազմ. 1908, 501 նոյն ընդ. հյ. կեղ «վէրք», լտ. cera «մոմ»։ Pictet բ. տպ. Բ. էջ 39 սանս. sara «սեր» կամ kšira, պրս. ❇ šir «կաթ»։

• ԳՒՌ.-Այ». Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. սեր. Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Սեբ. սէր, Ասլ. սէրիւնց, սէրիւսգ. Ագլ. (այժմ. անգոր-ծածական). Հմշ. Մկ. Սվեդ. Տփ. սիր (իսկ Ղրբ. ի՛րէս և Ագլ. կխցի՛րիս՝ իբր «կաթի երես». միւսները թրք. ղայմաղ, խայմախ). նոր բառեր են սերակալել, սերակեր, սերո-տուիլ, սերոց, սերուց։


Սերեկ

s.

cf. Սեկ;
leather-lid, leather-cover.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սեկ, կաշի» Լծ. նիւս. որից ներեկել «ամանի բերանը կաշիով պատելով կապել» Թուոց ժթ. 15. Ոսկ. ա. տիմ. էջ 114։

• ՆՀԲ լծ. յն. σειράω, σειρεύω «կապել»։ Հիւնք. թրք. սարղը «ծածկոց»? Աբեղե-ան, Հայոց լեզ. տեսութ. էջ 211 սեր+ եկ (գալ բայից), իբր սերեկ «սեր գալը, երեսը սեր բռնելը». սակայն այս նշա-նակութիւնը այլուստ ծանօթ չէ և սե-րեկ միայն խնոցու կամ կաթնամանի կաշէայ կափարիչը չէ, այլ ամէն տե-սակ ամանի. հմմտ. Թուոց ժթ. 15 «Ա. մենայն աման բաց, որ ոչ իցէ խփեալ կամ սերեկեալ, պիղծ լիցի»։

• ԳՒՌ.-Երև. սէ՛րէգ «սերեկ», Սեբ. սէրէգ «երեսը կապած բարակ խաւ (վէրքի, կաթի ևն)», Ալշ. Բլ. Մշ. սարեգ, Վն. սարէկ, Սլմ. սարէկ1, Խրբ. սարէք՝, Մկ. սարիկ, Ղրբ. սի՛րէկ, բոլորն էլ «սերեկ». որից սարեկել, սարեկթել, սերեկահամ, սերեկել «երեսը բա-րակ մի խաւ կապել»։


Սերկ

adv.

today, this very day;
— եւ վաղիւ, զ— եւ զվաղիւ, today and tomorrow.

• ԳՒՌ.-Կենդանի է Հւր. իսէկի, իսէրկի «այսօրս», իսկէլի «այժմ» ձևերով, որոնցից երևում է որ յիշեալ սերկ բառը յունաբան։ ների ձեռքով շինուած կեղծ մի ձև չէ, այլ բնիկ ժողովրդական։


Սերկեւիլ, եւլի

s. bot.

s. bot. cf. Սերկեւլի.

• «այվա» Ագաթ. Խոր. աշխ. Վստկ. 41 (ունի սերկիւիլ), Մխ. բժշ. որից սերկևլի «սերկևիլի ծառ» Մխ. առակ. գըր-ուած է սրկևիլ Մծբ. 189։ Հին գաւառական ձև է սորովիլ, որ երկու անգամ ունի Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 35, որի դէմ Վե-նետ. 1865, էջ 610 գտնում ենք սերկեւիլ։-

• =Նոյն են արաբ. [arabic word] safarǰal, [arabic word] safarjala, յգ. [arabic word] salariǰ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 247), պհլ. sapejarjeleh (An-quetil 2, 404), sapeljalva (505), վրաց. šօ-гokali (չունի Չուբինով), յն. σαφαρντζηαλ (Du Cange) հոմանիշները. բայց ի՞նչ է սրանց կապը. արաբերէնը անշուշտ փո-խառեալ է, ըստ որում 5 արմատական բա-ղաձայն ունի. յոյնը ուշ ժամանակի տա-ռադարձութիւն է արաբերէնից։

• Պատկ. հրտր. Խոր. աշխ. 1877, էջ 52 արաբ. և պհլ. ձևերի հետ։ Հիւնօ. արաբ. սէֆէրճէլ-ից։ ՀԲուս. § 2738 արաբերէնը դնում է հայերէնից փոխա-ռեալ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. սէրկէվիլ, Ալշ. Մշ. սէր-գէվիլք, Երև. սրգէ՛վիլ, Նորք (և Երևանի այլ գիւղեր) սերկէֆիլ, Շմ. սիրկէվիլ, Մկ. սըր-կըվիլ, Ագլ. սըրկի՛վիլ, սըրկէ՛վիլ, սըրկվի՛լ, Վն. սիրկիվիլ, սիկիվիլ, Ջղ. սարկիվիլ, Սլմ. նէվկէլիւ, սէվկէլիւկ, Ղրբ. սըվգէ՛լուկ, սըվ-կ'է՛լուկ, սըլկըհէ՛վիւլ, Գոր. սըլկըհէ՛վիլ, Զթ. նինգիվիլ, Հճ. սիվուգmլիյ։


Սերմն, սերման, սերմունք, սերմանք, մանց

s. fig. bot. med.

seed, grain;
berry;
corn, pulse;
progeny, race, descendants;
germ, bud, seeds, cause, principle;
cotyledon;
— արութեան, sperm;
— ձկանց, spawn;
— շողգամի, rape-seed;
ի — տալ զցորեան, to sow corn;
ելանել արութիւն սերման, to be afflicted with gonorrhea;
— առնուլ կնոջ, to conceive.

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց. կայ նաև յետնաբա՞ր սերմունք) «բոյսի կամ կենդանական սերմ, ցեղ, սերունդ։ ՍԳը. ասւում է նաև սերմ Ղևտ. ժբ. 2. Ոսկ. մ. ա. 5. ածանցման մէջ մտնում է 3 ձևով. 1. Սերմն. ինչ. սերմնակաթ ՍԳր. սերմնըն-կալ Եզն. 135. սերմնարկութիւն Ոսկ. եբր. իգ. մանկասերմնութիւն Փիլ. լին. չարասեր-մըն Ճառընտ. 2. Սերման. Ինչ. սերմանիք եւս. ատմ. սերմանաքաղ Գծ. ժէ. 18. Վեց-օր. սերմանել ՍԳր. սերմանիչ Եւագր. սեր-մանարկու Եզն. 135. սերմանական Ոսկ. ես. ներմանահան Մտթ. ժգ. 3. 3. Սերմ. ինչ։ երմակրել Յայսմ. սերմահեղձութիւն Շնորհ, ներմառել Տօնակ. դիւասերմ Մարաթ. բա-հեսերմութիւն Նար. ևն։ Սրանցից հնագոյնը երկրորդն է, միջինը՝ առաջինն է, նորագոյ-նը՝ երրորդ ձևն է։

• Klaproth, Asia pol. 104 լտ. semen «սերմ» և արաբ. zar' «ցանել»։ ՆՀԲ լծ. յն. σπέρμα, σπόρος, σπορά, լտ. semen։ Windisch. 20 լտ. semen։ Pictet 2, 90 ևեմ. zar' «ցանել» արմատից՝ արիա-կան մասնիկով։-Պատկ. Изcлeд. լտ։ semen։-Տէրվ. տե՛ս սերել։ Հիւնք. յն. οτερμα-ից։ Bugge KZ 32, 64 լիովին համաաատասխան է գտնում յն. σπὲρμα Patrubány SA 1, 216 սերել =լտ. creo ձևից, որ ընդունեցին նաև Osihoit, Meillet, որ տե՛ս սերել։ Գաբրիէլեան ՀԱ 1909, էջ 222 զարմ բառից։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] ϑamar (օսմ. semer հնչումով) «պտուղ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սերմ. Խրբ. Ախց. Կր. սէրմ, Գոր. Երև. սէրմը, Ղրբ. սէրմ, սը՛րմը, Ասլ. սէ՛րմ, Ագլ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տփ. սիրմ։-Նոր բառեր են սեր-մակալել, սերմահան, սերմառիլ, սերմացու, ներմել, սերմագարի, սերմազորեն, սերմա-հաճար, սերմակորեկ, սերմագցի։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

• (ի-ա հլ. յետնաբար) «հաստ, թանձր, հոծ, ծանր» Գ. թգ. ժբ. 10. Ա. մև դ. 30. «թաւ (ձայն)» Թր. և Երզն. քեր. որից ստուարանալ Օր. լբ. 15. Երեմ. ե. 27. Ոսև բ. կոր. ստուարացուցանել Կիւրղ. թգ. ստու-արագոյն Բ. մնաց. ժ. 10. Փարպ. ըստու-րութիւն Փարպ. ևն։

• = Պհլ. stavar «թանձր, հաստ, ստուար» բառից փոխառեալ, որի հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ustuvār «ամուր, հաստատուն», քրդ. stur, ustūr «հաստ, թանձր, ուժեղ», ռաս. st'ur «մեծ, խոշոր, զօրեղ», բելուճ. istūr, աֆղան. star «մեծ, լայն, խոշոր», զնդ. stawra-«ուժեղ, զօրաւոր», stavah-«ստուարութիւն, հաստութիւն», stū-styi-«ստուար», սանս. sthāvará-«ստուառ. թանձր, հաստատուն», sthurá-«թանձր, ւայն», stūla-«հաստ, թանձր» ևն։ Այս բա-ռերի ցեղակիցներն են յն. σταυρός «ցից», στεδμαι «ոտքի կանգնիլ, հաստատել, վաւե-րացնել», լտ. re-staurare «վերականգնեւ». in-staurare «կանգնել, հաստատել», գոթ. stiurjan «հաստատել», հբգ. stūri «զօռա-ւոր», stiura «ցից», stiuren «կառավարեւ-վարել, նեցուկ դնել», լիթ. storas «հաստ», հիսլ. staurr «ցից» ևն, որոնց նախաձևն է հնխ. stēu-, stāu-«կանգնիլ, ոտքի վրաւ հաստատ մնալ» և -ro-մասնիկով՝ հնխւ. steuro-, stəuro-, stūro-, steuero-, որոնք իբր բնիկ հայ պիտի տային *ստոյր, *ստօր, *ստուր, *ստոր։-Իրանեան -av-ձևի դէմ հյ. երբեմն գտնում ենք -ով-. հմմտ. Խոս-րովը տե՛ս Pokorny 2, 603-609, նաև Boisacq 902 և հլ. ստա-նալ բառի տակ։ Անշուշտ իրանեանից է նաև ուտ. ostavan «ամուր, պինդ, ժլատαι

• Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Ստուգն

s. anat.

s. anat. oesophagus.

• , ն հլ. (գրծ. ստգամբ) «որկոր. կերակրի ճանապարհը». մէկ անգամ միայն գրծ. ստգամբ ձևով ունի Նիւս. երգ. այս պատճառով ՆՀԲ և ՋԲ դնում են ուղ. ստիգն կամ ստուգն. իսկ ԱԲ դնում է միայն ստուգն, որ նոր գրականի էլ ընդունած ձևն է։ Տաթև. ձմ. ճէ գրում է կրկին ձևով՝ ստոք և ստոքս. «Ստոքսն, ընդ որ մտանէ կերակուրն ի ստա-ռօսն.. թէ լինի ինչ արգելումն կամ ցաւ ի տոքին՝ ընդ որ մտանէ կերակուրն»։

• ՆՀԲ լծ. ընդ ծծումն, ծծոց։ Բառիս նշանակութեան վրայ ընդարձակ խօ-ռում է Մ(էնէվիշեան) ՀԱ 1887, 43։-Անստոյգ ձևը թոյլ չի տալիս որոշելու թէ իբր բնիկ հայ կապ ունի՞ հնխ. sto-шen-«ռերան», որից զնդ. staman «շան դունչ», յն. στόμα «բերան», στόμαχος «կո-կորդ, ստուգ, ստամոքս» (կազմուած -gho-մասնիկով) ևն բառերի հետ (Boi-sacq 914-5, Pokorny 2, 648)։


Ստուեր, աց

s. fig.

shadow;
shadow, figure, sign;
—ք, shade, manes, ghost, spectre, spirit;
սին —, vain shadow;
—ք մահու, shades of death;
the dark grave;
—ք գիշերոյ, the shades of night;
— երեկորին, the evening shades;
— եւ լոյս ի նկարս (լուսաստուեր), light and shade in painting, chiaro-oscuro;
— արկանել ի նկարս, to shade a drawing;
իբրեւ զ— անցանել, to pass away like a shadow;
իբրեւ զ— են կեանք մարդոյ, life is but a fleeting shadow.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «շուք, շուաք, հովանի» ՍԳր. «մեռելի ուրուական, հոգեգէշ» Ճառընտ.-Ժ դարուն արդէն ջնջուած էր բառս ժողովրդական լեզուի մէջ, տեղի տալով շուք բառին. հմմտ. Խոսր. պտրգ. էջ 29. «Ստուեր ասի, զոր շուք մեք կոչեմք, որ անկանի ի մարմնոյ. եթէ ի ևեն-դանւոյ և եթէ յայլ ինչ իրէ»։-Որիզ ստուե-րացուցանել Եւագր. ստուերանի «ստուերներ» Մագ. մեծ են. էջ 37. ստուերագիր իմ. ժե. 4 Կոչ. ստուերածս ածել Բ. թագ. ի. 6. ոտու-երական Ոսկ. ես. մ. ա. 1. Եւագր. ստուերա-մած Առաթ. ստուերանիստ Ագաթ. անստուեր Ագաթ. Վեցօր. նսեմաստուեր Նար. խչ. առ. ստուերագիր Եղիշ. բարեստուեր Շնորհ. յուդ. երկստուերեան Վեցօր. ստուերախիտ, ստուերաշատ, ստուերոտ (նոր բառեր) ևն։


Ստրատ

cf. Զօրավար.

• = Յն. στράτιος «բանակի գլխաւորը»։


Ստրատելատ

cf. Սպարապետ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «զօրապետ, զօրագլուխ» (իբրև յունական տիտղոս) Բուզ. Խոր. Վկ. գէ. 14 (Ստրատելատք՝ որ կոչին զօրավարք) որ և ստրատեղատ Ճառընտ. որից ստրա-տելատութիւն Վրք. հց. Յալսմ.։


Ստրատիգին

cf. Ստրատիգիոն.

• «զօրա-պետի օթևանը». մէկ անգամ ունի Խոր. բ. 85, իբր օտար բառ. «Շինեաց յիշատակ իւր զասացեալն ստրատիգին, քանցի ի նմա զպատերազմականսն յօրինեաց կազմու-թիւն»։

• -Յն, στρατήγιον կամ στρατηγεῖον «զօրա-պետի վրանը. 2. Աթէնքի մէջ այն ժողովա-րանը, ուր ռազմագէտները նիստ էին գու-մարում»։


Ստրատիգիոն

s.

general's tent, habitation, or quarters, head-quarters.

• «զօրա-պետի օթևանը». մէկ անգամ ունի Խոր. բ. 85, իբր օտար բառ. «Շինեաց յիշատակ իւր զասացեալն ստրատիգին, քանցի ի նմա զպատերազմականսն յօրինեաց կազմու-թիւն»։

• -Յն, στρατήγιον կամ στρατηγεῖον «զօրա-պետի վրանը. 2. Աթէնքի մէջ այն ժողովա-րանը, ուր ռազմագէտները նիստ էին գու-մարում»։


Ստրովբիւղ

cf. Ստռոբիլոս.

• = Յն. στρὸβιλος «շռնչան». բառս նշանա-կում է նաև «պտուտկող քամի» և այտ նշա-նակութեամբ տառադարձուած է ստռոբիլոս, որ տե՛ս վերը։-Հիւբշ. 382։


Սրիկայ, ից

adj. s.

adj. s. ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գող աւազակ մարդ» Դտ. թ. 4. ժա. 3. Խոր. բ. 7. Յհ. կթ. 403. որից սրի-կայութիւն, սրիկայական (նոր բառեր)։

• ԳՒՌ.-Կր. սրիկա, Խրբ. Ռ. սրիգա, Պլ. սիրիգա (փոխառեալ գրականից). նշանա-կում են «անամօթ, լպիրշ», ճիշտ իբրև հա-մապատասխան թրք. čapqən (ռմկ. չափ-խըն) բառի, որ է «փողոցային»։

• ՓՈԽ.-Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։


Սրիկոն

s.

minium.

• = Յն. συριϰὸν «սուսր» կամ պրս. [arabic word] ︎ sariqūn (Justi, Kurd, Gram. 71), որոնց հետ նուն են քրդ. zerikun, արաբ. silīqun և սրանից հյ. սիղիգոն (տե՛ս այս բառը). յոյ-նից է փոխառեալ նաև ասոր. լօռ︎ [syriac word] srīqaun «կարմիր թանաք»։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• = Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Սրոհունդ

s. bot.

s. bot. St. John's wort.

• «մի տեսակ բարձր խոտաբոյս, տզկանեփայտ, լտ. ricinus» Գաղիան. (ֆր. millepertuis, լտ. hypericum ըստ Քաջունի, հտ. Գ. 224, որի համար ասում է թէ «հա-մարէին ևս ունել զօրութիւն հալածելոյ զդևս, և տային խելագարաց և լուսնոտաց»)։ ՀԲուս. § 2949 և § 2840 գիտէ սրոյ հունդ, որ ցոյց է տալիս թէ բարդուած է սուր + հունդ բա-ռերից. բայց հմմտ. նաև Լ. Ղք. ըրօ՛հունդ, որ է «լտ. lappa fomentosa, ռուս. лопуxъ, лопуաникъ» կոչուած բոյսը՝ բոլորովին տարբեր նախորդ երկուսից։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

• = Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։

• Սոյն գեղեցիկ մեկնութիւնը տւաւ Ա. Խաչատրեան, 1898 թ. Հիւբշմանին գը-րուած մի նամակի մէջ (անձնական)։ Հիւնք. հանում է սուր բառիզ։


Սփիռ

cf. Սփիւռ.

• «ցրուած, տարածուած. ռեռուռան, Վեցօր. 68, 74, Եփր. ծն. 5, որ և սփիւռ Վեցօր. Սեբեր. որից ի սփիւռս կամ ի սփի-որս «ամբողջ տարածութեան մէջ» ՍԳր. Եւա-գր. սփռել «տարածել, ցրուել» ՍԳր. սփռիչ «ճարմանդ» Ել. իզ. 17, լզ. 22. լուսասփիտ Յհ. կթ. համասփիռ կամ համասփիւռ. Զքր. կթ. ընդհանրասփիւռ Անան. եկեղ. լայնա-սփիւռ Վեցօր. խաչասփռել Կլիմաք. հագա-գասփիւռ Կոչ. 187. հագագսփռութիւն Կոչ 187։

• =Կազմուած է ս սաստկականով փռել (արմատը *փիռ) ձևից, որ տե՛ս։

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» ըշ. 494 կասկածով կցելով յն. οπείρω բառին՝ արմատը դնում է հնխ. spēr--Ադամեան, Բիւզանդիոն 1898, թ. 431 մի երկար յօդուածով ուզում է ապա-ցուցանել թէ պէտք է կարդալ ըսփռել և ոչ սըփռել։ Այս առթիւ Մէնէվիշեան ՀԱ 1898, 156 ստուգաբանում է բառս վերի ձևով, բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-


Սփոփ

s.

cf. Սփոփանք.

• = Կազմուած է *փոփ արմատից՝ զ սաստ-կականով, որ յետոյ դարձել է ս, յաջորդ փ ձայնի պատճառաւ. արմատը առանձին չէ պահուած, բայց նոյնը գտնում ենք (հ)ամ մասնիկով՝ ամ-փոփ բառի մէջ. հմմտ. նաև փոփոգել։


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։


Սքողաստիկոս, աց

adj. s.

adj. s. scholastic.

• , ի-ա հլ. (սեռ.-աց Վրք. և վկ. Բ. 493) «դպրոց անցած մարդ, ուսում-նական, իմաստասէր» Վրք. հց. ա. 224, 226 Ճառընտ. Սոկր. Կանոն. որից սքողաստիկոս-եան «գիտնական» Մագ. գամագտ. ժա (ՀԱ 1911, 544). գրուած է նաև սքողոստիկոս. քողոստիկոս Վրք. և վկ. Բ. 493, քողաստի-կոս Վրք. հց. ա. 224, նոր յունարէնի հըն-չումով՝ սխոլաստիկոս Ատոր. դատ. 53։


Սօթ

bot.

cf. Սրտուկ.

• «տունկի միջուկը» Վստկ.։


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

• = Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայ-նից։ Lag. Urgesch. 740 սանս. vyāg-hra-միայն հայր ava-մասնիկով՝ փխ. νi-։ Նոյնը նաև Muller SWAW 38, էջ 576, Pictet 1, 426, Հիւբշ. KZ 23, 20 Հիւնք. յն. ἀγριος «վայրենի» բառից։

• Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. ვარხვი վարխվի (որ է ըստ Չուբինով 503 «հաւալուսն թռչունը»!)

• ՓՈԽ.-Վրաց. ვიգრი վիգրի կամօგრი իգրի «վագր»։ Լտ. tigris «վագր» բառը Varron համարում է հայերէնից փոխառեալ. tigris qui est ut leo varius, qui vivus capi adhuc non potuit. Vocabulum e lingua armenia-nam ibi et sagitta et quod vehementis-kimum flumen dicitur Tigris. լտ. tigris փոխառեալ է յն. τίγρις ձևից և այս էլ իրա-նեանից։ Վարրոնի ժամանակ Հայաստանը Պարթևների ձեռքին լինելով, հայերին շփո-թել է նրանց հետ. իսկ գետի անուան հետ համեմատութիւնը ժողովրդական ստուգա-բանութեան արդիւնք է (Meillet, Dict. etym Lt. էջ 997-8)։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ

• միւսները ունին միայն «ընթանալ» նշանա-կութեամբ. այսպէս են Հճ. Մշ. Սչ. վազել, Ակն. Երև. Ննխ. Պլ. Սեբ. վազէլ, Ասլ. վա-զէ՝լ, Զթ. Խրբ. վազիլ, Տփ. վա՛զիլ, Ալշ. վmզել, Մկ. վmզիլ, վmզկիլ, Սլմ. վmզնել, վmսկել, Ջղ. վազզել, Ախց. Կր. Պոտ. Ռ. Տիգ. վազզէլ, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. վազ տալ, Ագլ. վէզ տօլ (սրանք չունին վազել բայա-ձևը). իսկ Վն. ունի վmրզել, որից երևում է որ նախաձևն է *վարզել։ Իմաստի զարգաց, ման համար հմմտ. թրք. [arabic word] atlamaq «ցատկել» և արև. թրք. [arabic word] ︎ atalamaq «վազվռտել». հնից կայ նաև Եւս. պտմ. 156 վազվազելով ընթանային, որ երկու նշանա-կութեանց միջին տեղն է բռնում։ Նոր բա-ռեր են վազան, վազկան, վազման, վազէ-վազ, վազնիվազ, վազուկ, վազուն, վազըո-տել, վազվոտել, վազվզել, վազվզտել, վազ-վըռտկել ևն։


Վաթսուն, սնից

adj.

sixty.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։

• Ուղիղ համեմատեց նախ Windisch. 32. նոյնը ունին նաև բոլոր միւսնեոս. առանձին գլխով խօծում է Տէրվ.. Եռև րագունտ և Լեզու 176։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Շմ. Ջղ. Վն. Տփ. վաթ-սուն, Մկ. վmթսուն, Հմշ. Ննխ. վաթցուն, Խր. և Ննխ. գիւղերը՝ վասուն, Սվեդ. վmր-ցուն, Սեբ. վաթձուն, Զթ. վաթծօն, վաթձոն, Գոր. Ղրբ. վա՛տցուն, Մշ. վատսուն, վածուն, Ագլ. Ախց. Կր. Մրղ. Ռ. վացցուն, Հճ. վաձ'-ձ'ուն, Խրբ. վաձձ'ուն, Պլ. վաձձուն, Ասլ. վա*ձիւն, Սլմ. Սչ. վացուն։


Վախ

cf. Երկիւղ.

• . ե հլ. «գահաւանդ, գահավէժ տեղ» Ոսկ. յհ. ա. 2, 6, 38. Փիլ. Նխ. Յհ. կթ. Վրք հց. որից վախուտ «ափափայ» Պտմ. աղէքս. վախ ի վախէ «գահավիժուտ» Եւագր. 41. գրուած է նաև վահ Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 77 (իսկ պախ ձևի վրայ տե՛ս պախ «եր-կիւղ»)։ Նոյն բառն է ըստ իս նաև վազք «անդունդ», որ վախք>վաղք սխալ գրչու-թիւնից յառաջացած պէտք է լինի. հմմտ. Վազք քարանձաւաց Ճառընտ.=Վրք. և վկ ա. 357 (տե՛ս և վերը վազ)։

• «երկիւղ». գործածական է միայն արդի գրականում և բարբառներում. հնից չէ աւանդուած առանձին. բայց նոյնից են վա-խել կամ վախիլ «վախենալ, երկիւղ կրել» Վրք. հց. Մագ. Յայսմ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 92. Ճառընտ. վախող Նիւս. բն. վախեցուցանել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. վախկոտ Ոսկ. յհ. բ. 30. վախվախել Վրք, հց.։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։


Վականակ, աց

adj.

in season, ripe.

• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։

• Բառ. երեմ. էջ 294 դնում է «չոր կամ դիւրաջախջախ»։-ՆՀԲ «լծ. թրք. վագթը կէլմիշ, օլմուշ, որպէս և յն. ὥριμος, իբր օրահաս, ժամահատ»։ Ny-berg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

• (սեռ.-ի) «ըստ եբրայեցոց՝ քա-հանայապետի կրծանոցը, իսկ ըստ մեր եկե-ղեցու՝ քահանայական շուրջառի օձիքը կամ սաղաւարտի յետևից կախուած մասը, որ մինչև ուսերն է իջնում» ՍԳր. Եփր. դտ. 344, «խոյր, պսակ, թագ» Կոչ. 31. Կալիսթ. 159. որից վակասակիր Ագաթ. վակասատր Մձբ.։

• ՀՀԲ ուս բառի՞ց։ ՆՀԲ լծ. թրք. yaqa ռօձեռ»։ Հիւնք. պրս. պէսաք, բէսաք «ծաղկեպսակ»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• = Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭანაკრა-. վահանակրայ «վահանակրեայ» ըստ Մառ, Teкст. и Paз. Tī, физiологъ 1904, էջ xxx7I փոխառեալ է հայերէնից՝ Բարոյախօսի թարգմանութեան ժամանակ։