Entries' title containing թ : 7737 Results

Ենթանրակ

s.

subclavian.


Եպարքոսութիւն, ութեան

s.

prefecture;
vice-royalty, vizirate.

NBHL (4)

ἑπαρχία կամ ὐπαρχία praefectura եւ այլն. Իշխանութիւն եպարքոսի. բդեշխութիւն. քաղաքապետութիւն.

Ամբրոսիոս յեպարքոսութենէն կոչեցաւ եպիսկոպոս մեդիոլանու. (Լմբ. պտրգ.։)

Ստացաւ ապարանս , եւ առ զեպարքոսութիւն քաղաքին. (Վրք. հց. ձ։)

Առցես զպատիւ եպարքոսութեան. (Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ա.։)


Եպիսկոպոսապետութիւն, ութեան

s.

archbishopric.

NBHL (2)

Արքեպիսկոպոսութիւն. կաթողիկոսութիւն.

Եկաց յեպոսկոպոսապետութիւն հայոց ասպուրակէս։ Տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն զսուրմաակն. (Խոր. ՟Գ. 41. եւ 64։)


Գահագլխութիւն, ութեան

s.

cf. Գահերիցութիւն.

NBHL (3)

Գահագլխութեան (կամ գահագլխութենց) աշտիճան. (Պիտ.։)

Գահագլխութիւն խնդրել. (Իգն.։)

Զամենայն ժամանակ եւ զհասակ պատշաճ վարկանին վարդապետութեան եւ գահագլխութեան. (Լծ. ածաբ.։)


Գահակալութիւն, ութեան

s.

succession to the throne or to some dignity.

NBHL (3)

Իշխանութիւն. աշտիճան.

Կայսերական աթոռոյդ, եւ հայրապետական գահակալութեանդ. (Թղթ. գագկայ առ ռոման.։)

Եւ եւս ի մեծագոյն ձգիլ գահակալութիւնս. (Ճ. ՟Ա.։)


Գահակցութիւն, ութեան

s.

cf. Աթոռակցութիւն.

NBHL (1)

Եղբայր լինէաք հաշուեալ նոցա՝ պատուով եւ գահակցութեամբ. (Փարպ.։)


Գահասիրութիւն, ութեան

s.

ambition, immoderate desire of honour and grandeur.

NBHL (3)

Սէր բարձի եւ պատուոյ. իշխանասիրութիւն.

Քահանայք գահասիրութեամբ մի հակառակեսցեն ընդ միմեանս. (Կանոն.։)

Ի փառասիրութենէ եւ ի գահասիրութենէ. (Սարգ. յկ. ՟Թ։)


Գահավիժութիւն, ութեան

s.

precipitation;
high precipice.

NBHL (5)

Յանդուգն բերմամբ զյանկարծադէպն յաջորդէ զգահավիժութիւն. (Պիտ.։)

Ցրուեալք գահավիժութեամբք ըստ նմանութեան գիշերամարտի. (Երզն. մտթ.։)

Զոչխարս հօտին մատնէ գայլոց եւ գահավիժութեանց. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ցրուեալ անապատաց եւ գահավիժութեանց. (Խոր. ՟Գ. 68։)

Գահավիժութիւնք եւ լիճք եւ ովք. (Ճ. ՟Գ.։)


Գահերիցութիւն, ութեան

s.

presidency;
primacy;
deanery.


Գահընկէցութիւն, ութեան

s.

dethronement


Գաղթ, ի, ից

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

NBHL (8)

ԳԱՂԹ որ եւ ԳԱՂՈՒԹ. (որպէս թէ գաղտերթ, կամ գաղոյթ. զօղումն փախստեամբ) ἁποικία demigratio, transmigrtatio, colonia (ուստի կողոնիա). Չու. վտանդարութիւն. տարաբնակութիւն. բնակափոխութիւն. պանդխտութիւն. փախուստ. գերութիւն. անցք. հատուած. կէօլ, հիճրէթ, գէվաթը, թէրքի տիյար.

Ել գաղթին փութացուցանէր։ Դառնիճն յայտնութիւն հոգեկան գաղթին է։ Ի գոհութեան գաղթիցն։ Բնակափոխութիւնք գաղթից. (Փիլ.։)

Յելս գաղթին փոյթ լինել։ Տաղաւարն ոչ ունի հաստատութիւն, այլ վասն գաղթի. իսկ յորժամ գաղթն դառնայ, ապա երանգ եւ փութապէս կործանի. (Ճ. ՟Թ.։)

Աւերի երկիրն ի գաղթէն։ Որ գաղթին յերեսաց ասորեստանւոյն. (Գէ. ես.։)

Ի հելլենացոց լեզուն զատիկն փասեք կոչի կամ գաղթ. (Տօնակ.։)

ԳԱՂԹ. ի Թանձրացեալն, իբր Գաղթական. վտարանդեալն. խումբ փախստէից.

Շուրջ զամրոցաւն, ուր գաղթ գաւառին զօղեալ դադարէր։ Զգաղթ ընտանեացն իւրոց ի ծործորս ամուր լերանցն թագուցանէր։ Ոչ կարացին ժամանել անկանել յամրացեալ գաղթս։ Առեալ ընդ իւր զգաղթն յաւարի առեալ. (Յհ. կթ.։)

Առ ի գաղթ լինել բնաւ յաշխարհէս կանաց. (Տօնակ.։)


Գաղթական, ի, աց

adj. s.

fugitive, refugee, settler;
colony.

NBHL (7)

ἁνασωζόμενος servatus, fugitivus, peregrinus Գաղթ ի թանձրացեալն. վտարական. վտարանդի. փախստեայ ապրեալ, զերծեալ. գաչգըն.

Սառա թագաւորին ոչ փոխանակեաց զգաղթական այրն իւր. (Եփր. ծն.։)

Գաղթականք աշխարհին սպառեցին զհամբարս մթերեալս. (՟Ա. Մակ. ՟Զ. 53։)

Զգաղթականսն՝ որ ի նա անկան. (Մխ. երեմ.։)

ἁποικία colonia Գաղթ ի վերացեալն, միանգամայն ի թանձրացեալն. հատուած.

Գաղթական էջ ի բերիտիա, եւ ի պատարա։ Յունաց գաղթականն. յորս եւ զհոմերոս ոմանք պատմեն. (Եւս. քր. ՟Բ։)

Ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն՝ այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն եւ ի գաղթականս՝ փախստեամբ ամրանան. (Խոր. ՟Ա. 15։)


Գաղթականութիւն, ութեան

s.

cf. Գաղթ.

NBHL (2)

Զօրավար գաղթականութեան։ Յունական գաղթականութիւնն։ Առ յունական գաղթականութեամբն. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Յօրինակ եօթնօրեայ աշխարհիս տաղաւարաց եւ գաղթականութեանց. (Կամրջ.։)


Գաղթանոց

s.

refuge, retreat.


Գաղթայր

s.

settler, fugitive.

NBHL (2)

Գաղթեալ այր. գաղթական.

Ի գաղթէ՝ գաղթայր, եւ ի վանմանէ՝ վանեալ. (Երզն. քեր.։)


Գաղթեմ, եցի

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

NBHL (12)

Զաշխարհն վասպուրական գաղթէ յասորեստան. (Ասող. ՟Գ. 5։)

ԳԱՂԹԵՄ, եցի. չ. ԳԱՂԹԻՄ, եցայ. ձ. μετοικίζομαι, ἁναχωρέω demigro, transferor, fugio, discedo Գնալ վտարանդի իբրեւ հատուած. տարագնաց լինել ի հայրենի գաւառէն. փոխել զբնակութիւն այլուր. չուել. մեկնիլ. խոյս տալ. անկանիլ եւ պատսպարիլ. կէօչմէք, թէրքի տիյարէթմէք, սըղընմագ.

Ի փութալն իւրում ի գաղթել՝ անկաւ եւ կաղացաւ. (՟Բ. Թագ. ՟Դ. 4։)

Որդի պարթեւին, որ ի կողմանս յունաց գաղթեաց. (Ագաթ.։)

Ոգւոցս մերոց հանդերձեալ գաղթիլ առ արդարութիւն. (Փիլ. ել. ՟Ա. 12։)

Ի գաղթելն հայոց յարտաշրէ՝ գաղթին եւ նոքա. (Խոր. ՟Բ. 75։)

Գաղտնի նետիւք խոցոտէ զգաղթեալսն. (Մագ. ՟Լ՟Գ։)

Փողով ազդ առնել ի գաղթիլ. (Մխ. երեմ.։)

Յորժամ ինքեանք գաղթեցին. (Լմբ. իմ.։)

Գաղթեցաւ ի խորշս լերինն։ Յերեսաց նոցա գաղթէին մարդիկ յամրոցս. (Վրդն. պտմ.։)

Ոչ կարացեալ սպառսպուռ գաղթիլ յամրոցսն. (Յհ. կթ.։)

Գաղթեն բնակիչս աշխարհին յամրոցս, եւ ի քաղաքս ամուրս յերեսաց իսրայէլի։ Ելանէ հրաման ի կայսերէն՝ գաղթել զբնակիչս աշխարհին ի քաղաքս ամուրս, եւ ամուր աշտարակս. (Ղեւոնդ.։)


Գաղթիմ, եցայ

vn.

to leave ones home or country, to emigrate;
to steal away, to escape, to flee;
to take refuge, to retire.


Գաղղիաբանութիւն, ութեան

s.

gallicism.


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

Etymologies (3)

• (սեռ. գաղթի) «հայրենիքը թող-նելով՝ փախչիլ ուրիշ տեղ երթալ բնակիլը» Եփր. թգ. և դտ. Փիլ., որից գաղթել «փախ-չիլ երթալ ուրիշ տեղ ապաստանիլ» Բ. թագ. դ. 4. Ագաթ., «ժողովուրդը տեղահան անե-լով քշել, վտարել» Ասող. գ. 5, գաղթական Ա. մակ. զ. 53. Եփր. ծն. Բուզ. Եւս. քր., գաղ-թականութիւն Եւս. քր.։ Սրանցից և գաղութ բառի խոտորնակ հոլովներից սխալ ենթա-դրուած մի ձև է գաղթ «գաղթել ուրիշ տեղ բնակիլը» Ճառընտ. Փիլ. Գէ. ես. Տօնակ., «գաղթողների՝ փախստականների խումբը» Յհ. կթ.։ Նոր գրական լեզուի մէջ կազմուած ձևեր են՝ գաղթավայր, արտագաղթ, ներ. գաղթ, գաղութային, գաղթականական։

• = Ասոր. ❇ gāluϑa «աքսոր, գաղթ» (Brockelm. 55 ա), եբր. արամ. [hebrew word] gālūϑ «աքսոր տարուիլը, աքսորականներ, գաղթականներ». այս բոլորը բնիկ սեմական բառեր են, որոնց պարզ արմատն է [hebrew word] gālā «բանալ, ծածկոյթը հանել, գաղտնիքը պարզել, բնակիչներին դուրս վտարելով եր-կիրը դատարկել ևն», որոնց հետ նոյն է ա-րաբ. [arabic word] ǰilā նոյն նշ. նաև «փայլ», այն է «կեղտերը հանելով՝ մաքրել»։ Ըստ այսմ վե-ոի ձևերի մէջ ծ մասնիկ է. ասորերէնի մէջ gālūϑā -սաստկական ձևն է, որի բաղա-դրեալն է gāluϑ և բացարձակը՝ gālu։-Հիւբշ. 301։

• ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։

NBHL (2)

Զառաջին գաղութ բնակափոխութեան ի քաղդէացւոցն երկրէ ի խառանացւոցն ասի առնել։ Գաւառ է նորա արփի եւ երկին, եւ գաղութ՝ երկիր։ Առաքեալ հանեն առ սուրբ եւ աստուածային տեղին զգաղութն. (Փիլ.։)

Դաւիթ անց գնաց ի գաղութս, քանզի հանդերձ կանամբք եւ որդւովք գնաց նա։ Հատան մնացին դաշտք իսրայէլի, այսինքն ի գաղութ ելին ի բնակութենէ գեօղքն. (Եփր. թագ. եւ Եփր. դտ.։)


Գաղջութիւն, ութեան

s.

lukewarmness, tepidity, coolness, slackness;
indevotion.


Գաղտակծութիւն, ութեան

s.

cheat, imposture.

NBHL (2)

Գաղտ կծողութիւն. նենգ. դաւ. դաւաճանութիւն. մեքենայագործութիւն.

Գաղտակծութեամբ իմն առաքէ դաւօղս ի վերայ նորա։ Զընկերակիցս իւրեանց գաղտակծութեամբ իմն իբրեւ զոչխար ի սպանդ վարեալ. (Յհ. կթ.)


Գաղտնագրութիւն, ութեան

s.

steganography.


Գաղտնորոգայթ

adj.

that lays snares in secret, insidious.

NBHL (2)

Ծածկեալ ընդ որոգայթիւ. ծածուկ մեքենայեալ.

Գաղտնորոգայթ աներեւութերակ ... գարշութեամբ մեղացս ջրգողեցեալ. (Նար. ՟Ժ՟Ը։)


Գաղտնութիւն, ութեան

s.

occultation, hiding, concealment;
secret.

NBHL (3)

τὸ ἁπόκρυφον Ծածկութիւն. եւ Գաղտնիք. անգիտելի իրք.

Լուայ քեզ ի գաղտնութենէ մրրկին. (Սղ. ձ. 18։)

Խոստովանութիւն գաղտնութեանց չարեաց։ Զնպատակն խաւարային աղեղնաւորին գաղտնութեան. (Նար. ՟Ի՟Բ. զբ.)


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

Etymologies (3)

• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։

• ՆՀԲ գայթել=գթել, գայթագղիլ<գայ-թելով գլիլ։ Հիւնք. երկուսն էլ խութ բա-ռից, իսկ գայթագղիլ <գայթիլ և կա-ղալ՝ Մէնէվիշեան, ՀԱ, 1890, 54 զալ-թագղիլ < գայթ և գլել (գլոր, գլան) բառերից։ Մ. Ս. Դաւիթ-Բեկ, Յուշաո-ձան, 397 հյ. կատար բառի հետ՝ թերևս ն. գալլ. cedor «արբունքի մազ», ար-մօրիկ. кaezoureк «արբունքի հաստծ». ն. իռլ. caith, հ. բրըտ. caitoir «ար բունքի հասած», հիռլ. čatharac նոյն նշ.։ Մառ, ЗВО (անդ) գիթվոր հանում է պրս. [arabic word] gīd? «վախկոտ» բառից, որ նշանակութեամբ յարմար չէ։ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 9 գայ-թանք նորագիւտ բառը մեկնում է «ինչք, հարստութիւն, գումար», որ սխալ է։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 5 սանս. vуáihate, vithura-, գոթ. wi0ön «դողդոջիլ, ցնցել» բառերին է կցում գթել, գթոտ, գթում։ Ղափանցեան Տե-քել բայից։

• ԳՒՌ.-Տփ. գէթ «վնաս, յանցանք, մեղք», գէթ անիլ «վնասել, մեղանչել», անգէթ «ան-վնաս»։

NBHL (9)

Գթումն. լպրծումն, եւ գայթագղութիւն. եւ Որոգայթ. խոչ ընդ ոտն. խութ.

Գայթ կոչէ զայլափառացն աստուածոց զծառայութիւն։ Ոչ իրիք լպրծի եւ գայթի առ ոտս պատահեցելոյ. (Փիլ. ել.։)

Եւ այն եղեւ նոցա գայթ ոտից ի գլորումն. (Վրդն. սղ.։)

Յօրէնսն գայթ կոչեաց զգործս այլազգեացն, եւ անօրէն՝ որք յօրէնս յանցեան. (Երզն. մտթ.։)

ԳԱՅԹ Ի ԳԱՅԹ, կամ ԳԱՅԹԻ ԳԱՅԹԻ. մ. ՟Ա. Կաղ ի կաղս. անհաստատ. թոյլ. էյրէթի.

Կեղակարծ եւ գայթ ի գայթ խոստովանութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Գայթ ի գայթ զղջումն. (Կանոն.։)

Ի մէջ փորձանացն շրջի գայթ ի գայթ մտօք. (Լմբ. սղ.։)

Որ յառաջն իսկ գայթ ի գայթի (կամ գայթն ի գայթին) կային յօրէնս. (՟Գ. Մակ. ՟Բ. 16։)


Գայթագղական, ի, աց

adj.

scandalous;
scandalized.

NBHL (3)

Առիթ գայթագղութեան առանձին կամ այլոց.

Զգայթագղականսն, զպատրողականսն. (Նար. ՟Խ՟Ե։)

Յերեւելիսըդ մի կացցես՝ գայթագղական. (Երզն. ոտ. երկն.։)


Գայթագղանք, նաց

s.

cf. Գայթագղութիւն.

NBHL (3)

Ի գայթագղանս տարակուսի անկեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Այնպիսի գայթակղանս գայթակղեն։ Զգայթագղանաց եւ զցնորական տօնն առնիցեն. (Սեբեր. ՟Դ. ՟Ե։)

Յետ գայթակղանաց ի խաչն քրիստոսի եղելոյ աշակերտացն. (Բրս. թղթ.։)


Գայթագղեմ, եցի

vn. va.

cf. Գայթագղիմ. to scandalize, to supplant;
to stumble, to trip.

NBHL (8)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Փոքրն այն գինի՝ որ գայթակղեաց զքեզ։ Ոչ գայթագղեցին զեղբայրն։ Եթէ գայթակղեսցէ զիս. (Վրք. հց. ՟Թ. ՟Ժ՟Ը. ՟Ի՟Գ. եւ այլն։)

Շրջին զմեօք դեւք, թերեւս հնարեսցին գայթագղել. (Լմբ. սղ.։)

Եթէ ակն քո կամ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ։ Մի գայթագղեցուսցուք զնոսա։ Որ ոք գայթագղեցուցանէ զմի ի փոքրկանցս յայսցանէ. (Մտթ. եւ այլն։)

Պարզապէս Գթեցուցանել.

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)

Մի ելաներ ի վերայ ջրոյդ (սառին), զի կօշիկդ գայթակղեցուցանէ զքեզ. (Եփր. ի յհ. մկ.։)

Թէ կերակուր գայթագղէ զեղբայրն, ոչ կերայց միս յաւիտգեան, եւ ոչ զեղբայրն գայթակղեցից. (Վրք. հց. ՟Ա. ձ. (տպ. գայթակղեցուցանել։))


Գայթագղեցուցանեմ, ուցի

va.

cf. Գայթագղեմ.

NBHL (7)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Փոքրն այն գինի՝ որ գայթակղեաց զքեզ։ Ոչ գայթագղեցին զեղբայրն։ Եթէ գայթակղեսցէ զիս. (Վրք. հց. ՟Թ. ՟Ժ՟Ը. ՟Ի՟Գ. եւ այլն։)

Շրջին զմեօք դեւք, թերեւս հնարեսցին գայթագղել. (Լմբ. սղ.։)

Եթէ ակն քո կամ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ։ Մի գայթագղեցուսցուք զնոսա։ Որ ոք գայթագղեցուցանէ զմի ի փոքրկանցս յայսցանէ. (Մտթ. եւ այլն։)

Պարզապէս Գթեցուցանել.

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)

Մի ելաներ ի վերայ ջրոյդ (սառին), զի կօշիկդ գայթակղեցուցանէ զքեզ. (Եփր. ի յհ. մկ.։)


Գայթագղեցուցիչ, չի, չաց

adj.

scandalous, who causes scandal.

NBHL (6)

Որ գայթագղեցուցանէ

Է զի ի գայթագղեցուցչէն գթել լինի, է զի ի գայթագղեցելոյն գայթագղելն հանդիպի. (Բրս. հց.։)

Խլել զմեղսն գայթակղեցուցիչս յանձանց մերոց. (Ագաթ.։)

Գայթակղեցուցիչ որոգայթ. (Լմբ. սղ.։)

Ոչ գայթագղեցուցին զնա կանայք պղծալիցք գայթագղեցուցիչք. (Եփր. ծն.։)

Լուաւ հայրապետն զբանս գայթակղեցուցչացն՝ զհրապուրականս. (Տօնակ.։)


Գայթագղիմ, եցայ

vn.

to be scanda-lized, offended, to take offence, to be in a passion;
to stumble, to slip, to trip.

NBHL (7)

ԳԱՅԹԱԳՂԻՄ որ եւ ԳԱՅԹԱԿՂԵՄ, եցի, չ. σκανδαλίζομαι , προσκόπτω, ὐποσκελίζω scandalizor, labor եւ այլն. Գայթելով գլիլ, գթելով գլորիլ. ընդհարկանիլ ընդ խոչ եւ ընդ խութս, եւ կործանիլ մարմնով եւ հոգւով. թակարթիլ յորոգայթ. պղտորիլ մտօք. մոլորիլ. խոտորիլ. սահիլ, գլորտըկիլ. գայմագ, տիւշմէք, վուրուլմագ.

Եթէ ոք գնայ ի տուընջեան, ոչ գայթագղի. ապա թէ ոք գնայ գիշերի, գայթագղի։ Երանեալ է, որ ոչ գայթագղեսցի յիս։ Իբրեւ լուան զբանն, գայթագղեցին։ Յայնժամ գայթագղեսցեն բազումք։ Թէպէտեւ ամենեքեան գայթագղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթագղեցայց։ Գայթագղի, կամ գթէ. եւ այլն։

Զգոյշ լեր, գուցէ գայթագղիցես զնովաւ. (Սիր. ՟Ի՟Ը. 30։)

Թէպէտեւ գայթագղեսցի, նա մի կործանեսցի։ Սակաւիկ մի եւ գայթագղեալ էին գնացք. (Սղ. ՟Լ՟Զ. 24. ՟Հ՟Բ. 2։)

Եւ նոքա վասն իմ կեղծաւորեալ գայթագղեսցին. (՟Բ. Մակ. ՟Զ. 25։)

Առեալ ինչս բազումս՝ գայթագղեսցի առ կողմանսն. (Նոննոս.։)

Գործ գայթակղելի. (Վրք. հց. ՟Ժ։)


Գայթագղոտ

adj.

slippery, slippy, sliding;
who, is easily scandalized.

NBHL (3)

ԳԱՅԹԱԳՂՈՏ կամ ԳԱՅԹԱԿՂՈՏ Գթոտ. գայթոտ, գիւրագայթ, գիւրակործան. եւ Մեղսառիթ.

Ե՞րբ զերծանիմ ի գայթագղոտ կենցաղոյս։ Գայթագղոտ է բնութիւնս. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Ի յողդողդ եւ ի գայթագղոտ կարճմտութէն կանգնիլ. (Վրդն. քրզ.։ եւ Տօնակ.։)


Գայթագղութիւն, ութեան

s.

scandal;
stumble;
obstacle.

NBHL (8)

ԳԱՅԹԱԳՂՈՒԹԻՒՆ կամ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ σκάνδαλον Scandalum, offendiculum, laqueus, offensio որ եւ ԳԱՅԹԱԳՂԱՆՔ. Գայթումն. գթումն. եւ Որոգայթ. խոչ եւ խութ. եւ Չար օրինակ. մեղք. պակասութիւն. արգելք, վնաս, չար օրինակ. ալ, տուզագ, էնկէլ, Քէնա իպրէթ.

Վայ աշխարհի ի գայթագղութեանց. հարկ է գալ գայթագղութեանց. բայց վայ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռն գայցէ գայթագղութիւն. (Մտթ. ՟Ժ՟Ը. 7։)

Առաջի կուրին մի դնիցես գայթակղութիւն. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 14։)

Լինիցին ձեզ յորոգայթս եւ ի գայթագղութիւնս. (Յես. ՟Ի՟Գ. 13. եւ այլն։)

Գինի՝ լուծութիւն ձեռաց, գայթակղութիւն ոտից. (Յճխ. ՟Թ։)

Յունելն զճառագայթս արեգականն՝ տեսանեմք ի հեռուստ զգայթակղութիւնս. (Լմբ. սղ.։)

Միշտ խոչ եւ գայթագղութիւն լինելոց են իշխանութեան մերոյ. (Ղեւոնդ.։)

Եւ արդ յորժամ կամիցիս՝ առանց գայթակղութեան եկ առ իս իս. այսինքն աներկիւղ, անխափան. (Վռք հց. ՟Ժ՟Բ։)


Գայթագղումն, ման

s.

cf. Գայթագղութիւն.

NBHL (4)

Գայթագղիլն. գայթագղանք. գլորումն. կործանումն ի մեղս. սխալանք.

Զադամայ պատահեալ գայթագղումնն անուանեաց։ Ադամ մեծապէս ընկալաւ զգայթագղումն. (Իսիւք.։)

Գայթակղումն մեղաց. (Ճ. ՟Գ.։)

Խնդրէի զթողութիւն անցելոց գայթագղմանցն. (Վրք. հց. է։)


Գայթակղիմ, եցայ

vn.

cf. Գայթագղիմ.


Գայթակղոտ

cf. Գայթագղոտ.


Գայթակղութիւն, ութեան

s.

cf. Գայթագղութիւն.


Գայթեմ, եցի

vn.

to stumble, to trip, to glid, to slip.

NBHL (7)

ԳԱՅԹԵՄ ԳԱՅԹԻՄ. πταίω, πτάω, ὁλισθαίνω Labor, offendo, vacillo, excido Գթել. գայթագղիլ. դրդուիլ. սայթաքիլ. անկանիլ. սկրդիլ, սահիլ, սխալիլ. գայմագ, տիւշմէք.

Հարթեալք գայթեն. (Փիլ. բագն.։)

Եթէ գայթիցի, առաւել եւս կործանեսցեն զնա. (Սիր. ՟Ժ՟Գ. 29։)

Երանեալ է այր, որ ոչ գայթեաց բերանով իւրով. (անդ. ՟Ժ՟Դ. 1։ տես եւ ՟Ի՟Ա. 8։ ՟Լ՟Դ. 20։)

Գայթէ, եւ ունի չարն զձեռանէ նորա։ Անօրէնք գայթին եւ գայթագղին ի նոսա. (Մծբ. ՟Ժ՟Բ. եւ ՟Ժ՟Բ։)

Գայթէ եւ տկարանայ յաղօթելն. (Լմբ. պտրգ.։)

Զի մի անգոյիցն փութով ի հաստատնոցն եւ ի ճշմարտապէս էիցն սողոսկեալ գայթիցիմք. (Նիւս. երգ.։)


Գայթիմ, եցայ

vn.

cf. Գայթեմ.


Գայթոտ, աց

adj.

tbat stumbles, trips;
slippery.

NBHL (6)

ὁλισθέων, πτασημός Labans, caducus, cadivus Գթոտ. դիւրագայթ. որ ստէպ գայթէ. սխալական.

Զգայթոտ եղբայրն ի պատուականս հանել. (Կանոն.։)

Զի միշտ գայթոտ եմք. (Լմբ. սղ.։)

Հայեցեալ ի գայթոտ եւ ի դիւրավնասելի բնութիւնս. (Սարգ. յկ. ՟Բ։)

Եւ Լպրծոտ. ուր լինի գայթիլ. ὁλισθηρός lubricus

Ճանապարհս զգուշագոյնս թողլով՝ ի մինս յայս խոտորիմք, որ այսպէս վրիպող եւ գայթոտ է. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Գանկաբանութիւն, ութեան

s.

craniology.


Գանձահատութիւն, ութեան

s.

peculation.


Գանձապետութիւն, ութեան

s.

treasury.

NBHL (1)

Յուդա ոչ եղեւ արտաքաքսեալ ի գործոյ գանձապետութեան. (Մարթին.։)


Գարեթան

s.

barley broth.


Գարշաբանութիւն, ութեան

s.

immoral discourse, impudent, immodest words.

NBHL (1)

αἱσχρολογία Sermo turpis et obscoenus Գարշ եւ աղտեղի կամ տգեղ զրոյց. զազրաբանութիւն. ֆահշ.


Գարշահոտութիւն, ութեան

s.

stink, tank or bad smell, infection, fetidness.

NBHL (3)

Հոտ գարշութեան. ժանտահոտութիւն. ժահահոտութիւն. չարահոտութիւն. հոտածութիւն, գէշ հոտ, գէշութիւն.

Ոչ կարեմ ի գարշահոտութենէն տեսանել զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Գարշահոտութիւն մեղաց, ախտից, դիւաց. (Սարգ. յկ. ՟Դ։ Բրսղ. մրկ.։ Մաշկ.։)


Գարշութիւն, ութեան

s.

abomination, detestation, horrour, execration;
ugliness, deformity, the act of growing ugly;
dirt, filth, ordure, stain, nastiness, filthiness.

NBHL (4)

βδέλυγμα Abominatio. Պղծութիւն. զազրութիւն. գարշանք. իրք գարշելիք. աղտեղութիւն. աղտ. իքրահ, իսթիքրահ, փիսլիք, մուրտարլըգ, նէճասէթ.

Յամենայն գարշութեանց։ Ըստ գարշութեան ազգացն։ Եղեալ իցէ գարշութիւն ի ձեզ։ Իւրեանց գարշութեամբքն տանջեցեր։ Ի գարշութիւն համարեցաք նմա։ Ոչ գտան իրք գարշութեան ի նմա.եւ այլն։

Գարշութիւն մեղաց, կամ անառակ վարուց, կամ գունոց, կերակրոց, կռոց, ձուլածուին, գորտոց, որդանց, եւ այլն. (Նար.։)

Որովայնն հաշեալ եւ հարեալ ընդ հարկաւոր պիտոյս գարշութեան խառն ի վայր վայթի. (իբր աղբիք. Յհ. կթ.։)


Գաւազաներգութիւն, ութեան

s.

rhapsody.

NBHL (2)

Որպէս նիւթական թարգմանութիւն յն. բառիս՝ ῤαβδῳδία, ῤαψῳδία Rhapsodia, cantum cum virga in manu Երգ՝ գաւազան կամ ոստ ի ձեռին. որ եւ ի մեզ՝ Հագներգութիւն.

Հագներգութիւն ըստ հոռոմին լսի գաւազաներգութիւն. վասն զի սարդենի գաւազանաւ՝ պար գալով ապողոնի երգեն զհոմերական քերթածսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գաւաթ

cf. Բաժակ.

Etymologies (6)

• «բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։

• -Յն. γαβάϑα «ափսէ՝ խոր պնակ, թաս կամ չանաղ, bowl» (Sophocles, էջ 322. արդէն գործածուած 301 թուականից), նյն. γαβαϑα «չանաղ», γαβάϑι, γαβαϑάϰι «փոքր չանաղ», որոնք ծագում են լտ. gabata, gavata հոմանիշից։ Լատին բառի ծագումը անստոյգ է (տե՛ս Walde 331)։ Նրանից են յառաջացած ֆրանս. jatte, հբդ. gebiza, ge-bita, թրք. [arabic word] ︎ qavata, ռմկ. gavata «լայն, մեծ գավաթ» և ուրիշ զանազան ձևեր (հմմտ. Gustav Meyer, Turkise Studien, SWAW. 1803, 128, Marcel Cohen, BSL, ж 81, էջ 110)։-Աճ.

• ՆՀԲ (ճաշակ րառի տակ) լծ. յն. ϰնαϑος «գաւաթ»։-Հիւնք. լտ. cavatus «գոգեալ, գոգաւոր», čcaveus «աման խեցեղէն՝ գոգաւոր», յն. ϰύαϑος «բա-ժակ, ջրոյ, զինւոյ», տճկ. գավաթա։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն, N 742 եբր. կապիա, արաբ. քուպաթ «գա-ւաթ»։ Patrubány, ՀԱ, 1908, 154 հնխ.

• vəbha-«հիւսել» արմատից։ Ուղուրի-կեան (տե՛ս ԳԲ էջ 307 և 1405) լտ. գապաթան

• ԳՒՌ.-Ննխ. գավաթ (գիւղերը՝ գ'ավադ՝), Խրբ. Կր. Ջղ. Սեբ. Սչ. գ'ավաթ, Ռ. քավաթ, Շմ. կ.ա՛վաթ, Ագլ. գա՛վաթ, Գոր. կ. mվmթ, Տիգ. քmվmթ, Ղրբ. կէ՛վաթ։-Նոր բառեր են՝ ծննդգաւաթ, հարևանգաւաթ, գաւաթլա-կօտ. հմմտ. նաև գաւաթ Պռ. «աղբիւրի առա-ջի աւազանը, գուռ», ոճով՝ գաւաթի մօտիկ ննխ. «հարբեցութեան ետևից է ընկած, գի-նեմոլ» (հմմտ. նյն. γαβάβισμα «հարբեցո-ղութիւն»)։

• ՓՈԽ.-Ուտ. գամաթ «ջրաման»։

NBHL (1)

Զկծուագոյնս դեղոցն տալով ըմպել հիւանդաց (բժիշկք), մեղու բազում անգամ զգաւաթն օծանեն. (Բրս. սղ. ՟Ա։)


Գաւառապետութիւն, ութեան

s.

dignity of a provincial;
prefecture;
— վանորէից, provincialship.

NBHL (3)

ἑπιτροπή, ἑπιτροπεία Procuratio, praefectura, եւ Tutela Գործակալութիւն. տնտեսութիւն. եւ Վերակացութիւն որբոց.

Գործէր նա զգործս գաւառապետութեան ի վարձու միում ումեմն ի գլխաւորաց. (Եւս. պտմ. ՟Զ. 41։)

Մինչեւ հնգից ամաց հասանելով գաւառապետութենէն։ Ամենայն գաւառապետութենէն, եւ որբոցն փոյթ արասցեն օրինապահք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Definitions containing the research թ : 10000 Results

Պաղան

cf. Համետ.

Etymologies (2)

• «համետ, թամբ» Յայսմ. փետր. 6 (երկիցս). Առաք. պտմ. 330, 331 (կուր-դինն, որ է պաղանն). որից պաղանե «հա-մետել» Վրք. հց. ա. 496. պաղանաւոր «ձիա-ւոր» Կաղանկտ. պաղանակար «համետա-գործ» Դրնղ. 324։

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։

NBHL (1)

Դի՛ր ի վերայ վիրաւորեալ թիկանցդ պաղան, պատեա՛ց ընդ սրահ եկեղեցւոյս, եւ ողջանաս։ Եթէ ոչ դնես թիկանցդ (կամ բառնաս ողինդ) պաղան, ոչ ողջանաս. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ՟Ա.։ եւ Հ. փետր. ՟Զ.։)


Պաղատիտ, տտի

s.

dried fig, string of dried figs, a frail.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «չոր թուզ» Ա. թագ. իե. 18, լ. 12. Դ. թագ. դ. 42, ի. 7. ես. լը. 21. Նորագիւտ Ա. մնաց. ժբ. 40. (իսկ Յուդթ. ժ. 5 գրուած է յգ. գրծ. պաղատտկօք, այլ ձ.

• ՆՀԲ «նոյն բառ է և ի յն. բալա՛թի»։ Հիւնք. յն. παλάϑη «կողով թզոյ», պրս. falāta «պտուղ չորացուցեալ, քաղցու թանձրացեալ, պաստեռ».

NBHL (4)

ՊԱՂԱՏԻՏ ՊԱՂԱՏՏԻԿ. Նոյն բառ է եւ ի յն. բալա՛թի. παλάθη massa ficuum. Չոր թուզ ի շարս անցուցեալ կամ կոխեալ յամանս. տիւզի կամ տապան ինճիրի. եբր. տէվլա.

Կայթ մի չամիչ, եւ պաղատիտս երկերիւր։ Ետուն նմա կոտոր մի պաղատտաց եւ երկուս չամչեայս, եւ կերաւ։ Առցեն պաղատիտս թզոյ, եւ դիցեն ի վերայ վիրիդ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Բ. 18։ եւ ՟Լ. 12։ ՟Դ. Թագ. ՟Ի. 7։)

Ելից զնա (զմախաղն) փոխնդով եւ պաղատտկօք (կամ պաղատկօք, կամ պաղատակօք). (Յուդթ. ՟Ժ. 5։)

Եզեկիա թագաւորն բժշկեցաւ պաղատիտ թզովք։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։

• ՆՀԲ աաճար «տաւար» բառի համար թուի թէ յիշում է եբր. պաքար «պախ-րէ». իսկ պաճարել՝ լծ. և նոյն թրք. be-ǰermek և ռմկ. ճարել։ Lag. Urg. 479 ճարակ բառի հետ։ Հիւնք. պաճար «տա-ւար»=պրս. čārpā «չորքոտանի» (շըրջ-մամբ), իսկ միւս նշանակութիւններով վաճառ բառից։ Գազանճեան, Արևել. մամ. 1907, 934-5 պաճարել=թրք. bejer-mek։ Meillet, Rev. d. ét. arm. 2, 6 պա-մասնիկով իրան. ճար (cār), ճարակ (čārak) բառերից փոխառեալ։

NBHL (4)

Ի պաճարաց եւս ծննդից՝ ըստ հօտից եւ անդէոց։ Ոչ եւս վարեսցեն ի պէտսն զպաճարսն։ Շունք՝ որ ի հօտսն են, յառաջագոյն մարտնչելով ի վերայ պաճարացն մինչ ի յաղթութիւն։ Զբնակիցն ի մեզ զպաճարն պարարեն՝ զցանկութիւնն։ Զառ ի շնորհ պատարագն յարու պաճարաց առնել. (Փիլ.։)

Սիրելի է սա (գարունն) ամենայն մարդկան, եւ ցամաքային պաճարաց։ Ի թշնամեացն խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Զկոյտս ջոլրաց անասուն պաճարաց. (Երզն. մտթ.։)

ՊԱՃԱՐՔ որպէս Պաճարանք. հայթայթանք. հնարք.


Պաճիտակ

s.

delicious condiments.

Etymologies (1)

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։

NBHL (2)

Որպէս թէ Պաճուճակ. Աւելորդ պաճուճանօք եւ հանդերձանօք յօրինեալն.

Գնիեզինութիւնք եւ խահակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան եւ որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լինելոյ գործեն հիւանդութիւն. (Փիլ. ել. ՟Բ. 18։)


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

Etymologies (3)

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։

NBHL (4)

Արմատ Պաճուճելոյ. Պաճուճեալ եւ սեթեւեթեալ. զարդարուն. եւ Պաճուճանք. զարդարանք.

Բազմակատար նիւթ, եւ պաճոյճ արուեստ. (Բրս. ծն.։)

Պերճ եւ պաճոյճ շարամանութեամբ (բանահիւսութեան). (Մագ. յիշ. ոտ.։)

Ո՛վ շնորհաշուք գեղով արփաւոր ծածկութիւ, յանմատոյց գեղեցկութենէն պաճոյճ փաղփաղեալ (որ լինի ա. գ. եւ մ) (Նար. կուս.։)


Պայ, ից

s.

fairy, elf.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

• = Պհլ. *payāzāt ձևից, որ է հպրս. *pati azāta «յաջորդ յազատութեան, որ է ազ-նուականութեան», կազմուած pati մասնի-կով՝ āzāta-«ազատ» բառից։-

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։

NBHL (1)

Իբրեւ զծովացուլն՝ զոր ի կովէ ելեալ ասեն, եւ զպայն իմն ի մարդկանէ։ Ոչ երբէք ի մարդկանէ ելեալ պայն, եթէ առ երես արարած իցէ. (Եզնիկ.։)


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

Etymologies (1)

• = Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։

NBHL (1)

Անդէն վաղվաղակի թօթափեցան պայիկքն նախամարտիկք, որք պահէին զպարիսպսն։ Թօթափեցան ամենայն պայիկք նախամարտկացն ի պարսպէն։ Մարտ եդեալ ըստ պայիկսն. (Ղեւոնդ. ՟Ժ։ Ասող. ՟Բ. 4։ եւ ՟Գ. 10։)


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

Etymologies (2)

• «ֆրանկների կողմից Կիլիկիոյ, Հայոց մեծ իշխանին տրուած աատուռ։ տիտղոս» Հեթմ. պտմ. Յիշատ. Վահր. ոտ. 210. Սմբ. պտմ. Սամ. անեց. շար. 148, «պարոնի կամ ասպետի փոխանորդը» Ան-սիզք 9, 39. որիզ պայլութիւն Անսիզք 11-17 Մեխ. աս. 514, Պտմ. կիլ. 207։

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1

NBHL (3)

Բառ գաղղ. եւ իտալ. bailo, balio. թ. պալեօզ. որ էր առ մեօք սեպհականեալ անուն դեսպանի վենետկեցւոց ի Կոստանդինուպօլիս. եւ առ կիլիկեցւովք, անուն պատուոյ տուեալ մեծի իշխանին հայոց ի ֆռանկաց.

Պայլն հայոց Կոստանդին կոտորեաց զնոսա մերձ ի Սիս. (Հեթում պտմ.։)

Մատաղ որդի մի իւր թողեալ ... այն որ պարոն եւ պայլ եդեալ. (Վահր. ոտ.։)


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։

• Klaproth, As. polygl. 101 արաբ. [arabic word] baiδa «սպիտակ» և գերմ. weiss «սպիտակ» բառերի հետ։ Bugge, Beitr. 33 լեթթ. špihguloth «փայլիլ» բառին է կցում։ Հիւնք. արաբ. պէյզա «սպիտա-կութիւն», պէյազ «սպիտակ»։ Մառ ИАН 1909, 1155 -առ մասնիկով (հմմտ. երկ-ար և արդ-ար) պայծ բա-ռից՝ որ փոխառեալ է վրացական մի լեզուից. տե՛ս պերճ, հմմտ. գւռ. պէծ «կայծ»։ Նոյն ИАН 1920, էջ 106 պայծ արմատը նոյն է դնում պարծիլ, կարծ և կայծ բառերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. պա՛յծառ, պօ՛յծառ, Շմ. պայ-ձառ, Ննխ. բայձառ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) բէյձառ, Վն. պոծառ, Ալշ. Մշ. պօձառ, Մկ. պուծառ, Ակն. բօձառ, Չրս. բօզառ (ըստ Հայկունի՝ Մօքոս, էջ 23), Սվեդ. բիձձու։

NBHL (4)

Պայծառ զքաղաքն յօրինեն ամենայն պատրաստութեամբ. (Իգն.։)

Զուարթագոյն եւ պայծառք երեւէին. (Եղիշ. ՟Է։)

Որպէս հրամայեաց պայծառն ի թագաւորս մեծն Կոստանդիանոս. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Յանձինս պանծային ... վասն պայծառ վարուցն. (Երզն. մտթ.։)


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «դաշն, դաշինք, ոճ, ձև, կերպ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. ծն. Ոսկ. մ. ա. 19 և յհ. ա. 27. որից պայմանաւոր Ա-գաթ. Վեցօր. պայմանել Խոր. Վրք. հց. տա-րապայման Բուզ. անպայման Ագաթ. յետ. նաբար գրուած է ըստ մհյ. պոման Զքր. կթ. Ուխտ. Բ. 86. Մխ. դտ. Մեսր. եր. Մարթին. Անսիզք 9, 13, 15, 47. պոմանել Կանոն. բարդութեամբ՝ պոմնթուխթ «պայմանա-թուղթ» Անտիզք 75։ Նոր բառեր են պայմա-նագիր, պայմանաժամ, պայմանադրու-թիւն, պայմանական, պայմանատրուիլ, նա-խապայման։ -Նոր գրականում (արևելեան բարբառ) անպայման ստացել է «անպատ-ճառ, անշուշտ» իմաստը (ազդեցութեամբ ռուս. бeзуcловнo ձևի), մինչդեռ հին նշա-նաևութիւնն է «չափից դուրս, չափազանց» (անպայման սքանչելի Ագաթ.), իսկ արև-

• = Պազ. paimān «չափ, սահման, խոս-տում, դաշինք, համաձայնութիւն, դաշնա-դրութիւն», պրս. [arabic word] paimān «պայման, ուխտ, դաշինք», [arabic word] paymāna «մի չափ է. 2. գինու մեծ կթղայ», պհլ. ❇ pat-mān, [arabic word] patmānak «դաշինք. համաձայնութիւն, չափ, աստիճան» ❇ [other alphabet] ápatmān «անպայման=չափազանց, ան-չափ»։ Իրանեանից են փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] faymān «պայման» (Կամուս, թրք. թրզմ. Գ. 532), արևել. թրք. [arabic word] paуman կամ [arabic word] paymanah «մի տեսակ չափ»։ Իրանեան ձևերը ծագում են paiti-մասնիկով՝ mā «չափել» արմատից. ըստ այսմ պրս. [arabic word] paymūdan, պհլ. pat-māyend, քրդ. piwán «չափել» (Horn § 363), որոնց հետ հմմտ. սանս. mana «չափ», յն. μέτρον (որից մետր) «չափ», լտ. mētior «չափել», ռուս. мepa «չափ» ևն։-Հիւբշ. 230։

• ԳԴ (յետոյ ՆՀԲ) դնում են պրս. փէյ-ման ձևից։ Böttich. ZDMG 1850, 360 սանս. pratimāna։ Նոյն, Arica 80, 344 սրա հետ նաև պրս. ձևը։ Lag. Urgesch, 139 պրս.-ից փոխառեալ է դնում։ Mül-ler SWAW 38, 555 յիշում է նաև եբր. [hebrew word] (patmān?) ձևը, որ չունի Ge-senius։ Մորթման ZDMG 26, 526 բևեռ. pini «պայման» և 544 vidimana «պայ-ման»։ Նորայր, Կորիւն վրդ. էջ 275 ան-պայման դնում է պրս. փէյմուտէն «չա-փել» բայից։

NBHL (9)

պ. փէյման. σύγκρισις conjectura, conditio σύνταξις coordinatio τάξις ordo τρόπος modus ἔξεις vires προθεσμία ἠμέρα կամ ὤρα praestitutum tempus, statuta hora եւ այլն. Ուխտ. դաշն. սակ. խոստումն. կարգ. օրէնք. կանոն եւ եղանակ եւ չափ իրաց եւ բանից. հանգամանք. եւ ժամադրեալ սահման. ոճ. ձեւ. ահտ, շարթ.

Ըստ թուոյ նոցա եւ ըստ պայմանի իւրեանց։ Այս էր պայման խորանին վկայութեան։ Պահեսջիք զքահանայութիւն ձեր ըստ ամենայն պայմանի սեղանոյն։ Մի պայման, եւ մի չափ, եւ մի օրինակ ամենեցուն (մեքենովթացն)։ Արտաքոյ բնակութենէ ի տալ (կամ տար) պայման հրամանին տարապարտուց մեռանել (չիք ի յն) Թուոց. Թ. 3։ ՟Ի՟Թ. 6. 24 = 37։ Ել. ՟Լ՟Ը. 21։ Թուոց. ՟Ժ՟Ը. 7։ ՟Գ. Թագ. ՟Է. 37։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14. եւ այլն։)

Աղքատ առողջ, եւ զօրաւոր պայմանաւ (յն. զօրութեամբ). (Սիր. ՟Ը. 14։)

Պայման արար, թէ ես յորժամ գամ, արձակեմ ի կապանացն. (Փարպ.։)

Թողուլ զբանիցն զառանձինն պայմանն, եւ զմիտս լեզուին թարգմանել. (Կիւրղ. ծն.։)

Զճշմարտութիւն նոցա (շարժման աստեղաց) առ ձեռն պայման Պտղոմէի յանդիման կացուցանէ. (Շիր.։)

Խնդրեմ զմիտսն քո, եւ զիրացն որ գործիցի՝ զպայման ... Ածէ այնուհետեւ ի գեղեցիկ պայման աղօթիցն։ (Մեղաւորի) տայ ժամանակ եւ պայման պատասխանւոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 19։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 27։)

Յորդեգրութեան պայման վերացան. (Լմբ. սղ.։)

Պայման նամակն՝ որ հայերէն գրով էր՝ յապստամբութեանն կորեաւ։ Զպայման նամակն իսկ գտանիցէք գրով ձերով. (Աբր. կթ. առ Կիւրիոն.։)


Պայտար, ի, աց

s.

horse-shoer, shoeing-smith, farrier.

Etymologies (2)

• , որ և պայթար, բայտար, փայ-տար «կենդանիների ոտքին պայտ զարնող արհեստաւոր կամ ձիու բժիշկ» Վրդ. առ. 57. Ոսկիփ.։

• = Արաբ. [arabic word] baytār նոյն նշ. որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 769 գալիս է [arabic word] batr «պատառել, ճեղքել» արմատից, այսպէս կոչուած՝ պայտարի սմբակը ճեղքելու պատ-ճառաւ։ Սրանից են նաև թրք. քրդ. baytar, վրաց. ბაითალი բայթալի՝ նոյն նշանակու-թեամբ։

NBHL (1)

Ես ի սկզբանէ մսագործ էի, եւ արդ ո՞ արար զիս պայթար (կամ զիս բայտար ո՞ արար). (Ոսկիփոր.։ 1)


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։

• = Նպհլ. paykār ձևից. հմմտ. պրս. [arabic word] paikār կամ paigār «կռիւ, մարտ, պատե-րազմ», պազ. պհլ. [other alphabet] l patkār «վէճ. կռիւ, հակառակութիւն, պայքար», զնդ. *pai-tikāra (Horn § 360), որ կազմուած է paiti-մասնիկով kar «գործել» արմատից. հմմտ. զնդ. [other alphabet] paiti. akəra-naot «հակառակը գործեց, հակառակուեց» (Bartholomae, Altir. Wört. 447 բառիս ե-մաստը անյայտ է թողնում)։-Հիւբշ. 220։

NBHL (3)

Թո՛ղ ընդ նոսա (եւ ընդ մեզ) պայքար յանդիմանութեան հակառակութեան լիցի՝ ա՛րքայ. (Բուզ. ՟Դ. 8։)

Ընկերաբար գայիր ի պայքար։ Այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարու։ Ոչ ինչ մտանեմ ես ի պայքար ընդ քեզ վասն բնութեան արարածոցս։ Ընդ աթենացիսն վիճէին պայքարաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը. եւ Եղիշ. յառաք.։)

Մինչդեռ ի պայքարին եւ ի տուգանին իցեն։ Եթէ պայքար ինչ իցէ ի մէջ եղբարցն, հաշիւ դիցեն. (Կանոն.։)


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

Etymologies (5)

• , ի հլ. «կոլոր հաց, բլիթ, նկանակ» ՍԳր. (15 անգամ գործածուած). Վանակ. հց. Մեկն. ղևտ. Նար. էջ 93. «մեղրախորիսխ, մեղրահաց» Լմբ. առակ. Կլիմաք. Վստկ 192. յետնաբար գրուած է բան «բաղարջ փե-թակի, մեղրահաց» Վստկ. լա։

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։

• ԳՒՌ.-Արբ. բան, Զթ. բօն, բոն, Սվեդ. բուն «մեղրահաց, չհալած մեղը», որից և կազմուած է մեղրապան Զթ. «մեղրախո-րիսխ»։

• (բոյսը) տե՛ս Բան. ձած է պանդոկ (սեռ. -ի), որ և որուաձ պանտոկ, բանդոկ Ճառընտ. Վրք. հց. Յս. որդի. Լմբ. ատեն. Գնձ. Մեկն. ռև. որից պանդոկապետ Ղկ. ժ. 35. Սեբեր. պանդո-կապան Պղատ. օրին. պանդոկապանութիւն Պղատ. օրին։ Նոր գրականի մէջ ընդունուած է միայն պանդոկ ձևը։

• = Յն. πανδοxεῖον «պանդոկ, հիւրանոց, հիւրատուն» ձևից, որի հետ կան նաև παν-ὄογεῖον «պանդոկ», πανδοχεύς «պանդոկա-պան». կազմուած է παν «բոլոր» և δέχομαι «ընդունիլ» բառերից։ Յոյնից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] ︎ funtuq կամ [arabic word] funduq «պանդոկ, խան» (տե՛ս Կամուս, թրք. թռոմ Գ. 44). վերջինից է հյ. փնտուկ յետին ձևը, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. էջ 370։

NBHL (6)

ἅρτος panis. (լծ. ընդ պան) Հաց բոլորշի, բլիթ. նկան. սօմուն, էքմէք.

Զնաշիհն եւ զորս ի թոնրէն պանս՝ զոհ կոչեաց. (Մեկն. ղեւտ.։)

ՊԱՆ. նմանութեամբ, Մաղ խորսխի մեղուաց, եւ նմանիք. բճիճ.

Սուգն գտանի ի մէջ ուրախութեանն, որպէս մեղր ի բճիճս պանիցն. (Կլիմաք.։)

Անուն բուսոյ. պան օթու.

Զկարասն ... են՝ որ մազտաքոյն ցախովն ձիւթեն, կամ պանին ցախովն ... կամ այլ անուշահամ ծառանց. (Վստկ.։)


Պանդեմի

adj.

popular.

Etymologies (1)

• «հեթանոսա-կան ժողովրդական հասարակաց տօն». մէկ անգամ ունի Ոսկ. եզեկ.։

NBHL (2)

ՊԱՆԴԵՄԻ կամ ՊԱՆԴԵՄԻՆ. Բառ յն. բա՛նտիմօս, բանտիմի՛. այսինքն ամենախումբ, համաշխարհական. Տօն հանդիսի առ հեթանոսս.

Հեթանոսք տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս՝ յաւուրս կոչեցեալս պանդեմին, եւ ողջակիզեն զկերակուրսն. (Ոսկ. եզեկ.։)


Պանդոկի, կւոյ

cf. Պանդոկ.

Etymologies (2)

• (սեռ. -կւոյ, -կւոջ) «իջևան, անցորդների օթևան, խան» Ղկ. ժ. 34. Եփր. ա. ևոր. 72. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 33. որ և պանդուկի Վրք. սեղբ. 710. յետնաբար դար-

• Ստուգաբանութիւնը տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. էջ 710. «Զնոյն ասել (իմա՛ վերոյիշեալ) պանդուկին, այս է ամենընկալ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև ՆՀԲ, Müller SWAW 66, 278 և Հիւնք.։

NBHL (4)

ՊԱՆԴՈԿ մանաւանդ ՊԱՆԴՈԿԻ. πανδοχεῖον, πανδοκεῖον diversorium publicum, taberna, stabulum, cauponium. իտ. l'osteria, albergo, locanda. (գրի եւ ՊԱՆՏՈԿ. ԲԱՆԴՈԿ. ար. եւ պ. ֆունտուգ ). Բառ յն. բանտօգի՛օն, որպէս թէ Ամենից ընդունարան. այն է Իջեւան ի վերայ ճանապարհի. օթեւան անցաւորաց. վան. խան, գօնագ, լօստարիա, լօքանտա.

Տարաւ ետ զնա ի պանդոկի մի. պանդոկին՝ եկեղեցի թարգմանի։ Եւ պանդոկին ետ ցպանդոկապետն. եկեղեցին ցեպիսկոպոսն. (Սեբեր. ՟Ժ՟Բ։)

Եկն ի պանդոկի մի, եւ խնդրեաց օթեւանս։ Ընկէց ի մէջ պանդոկին. (Ճ. ՟Բ.։)

Թէ օթէ մարդ ի պանդոկի ... իսկ եթէ թողու զգրաստ իւր ի պանդոկն, եւ այլն. (Մխ. դտ.։)


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «նժդեհ, վտարանդի» ՍԳր. որից պանդխտիլ ՍԳր. Ոսկ. ես. պան-դըխտանալ ՍԳր. պանդխտեցուցանել Բ. եզր. և 12 նեեմ. է. 6. Գծ. է. 4. պանդխտութիւն ՍԳր. պանդխտակից Ոսկ. բ. կոր. պանդըխ-տանոց «իջևան» Փարպ.։-(Պանդուխտ, նըժ-դեհ և եկ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. ամ. 360)։

• պանդխտութիւնը իբր բանտարգելութիւն ըմբռնելով։ Հիւնք. պանդոկ բառից։ Մարքվարթ, Die Entstehung der arm Bistumer Roma 933, էջ 7, ծան. 1 դնում է յն. παγδόγος ձևից, որ մերժում է Adontz, ըստ որում նոյն յն. բառի հա-մապատասխանն է պանդոկ (հաղորդեց Հ. Պէրպէրեան, նամակ 1933 յունվ. 16)։

NBHL (2)

Մահ սպառնայ ասէ՝ Աստուած՝ թէ ոք անդր պանդուխտ երթիցէ. (Նախ. երեմ.։)

Մխիթարեսցէ զնոսա ի վերայ պանդուխտ որդւոյն իւրեանց Ալէքսիանոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

Etymologies (5)

• (յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։

• = Պհլ. *panir ձևից, որ աւանդուած չէ. բայց կայ պհլ. panēr, պրս. [arabic word] panīr «պանիր», որից փոխառեալ են նաև աֆղան. panir, բելուճ. p'anēr, քրդ. panir, panīr, peynir, զազա penir, արևել. թրք. penir, թրք. penir, peynir, գնչ. pendir «պանիր»։ -Բառիս ծագումը իբր զնդ. paeman-«կաթ» 221։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. -ՆՀԲ յիշում է թրք. բէնիր, և հայ բա-ռը մեկնում է իբրև «պան իր», հացի հետ ուտելու բան։ Այսպէս նաև Թա-ղիադեան, Առաջնորդ մանկանց, էջ 29. Ուղիղ են մեկնում Böttich. Arica 78,

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պանիր, Ղրբ. պա՛-նըէր,, Շմ. պանէր, Ագլ. պա՛նդիր, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. բանիր (սեռ. Խրբ. բայրի), Տիգ, բmնիր, Պլ. փանիր (սեռ. Տիգ. բmնդրի), Սվեդ. բmնէր, Ննխ. բէնիր (գիւղերը՝ բ'ա-նիր), Զթ. բանը՛յ, բանը՛ր, Հճ. բանիյ, Հմշ. բօնիր.-սրանց մէջ է ձայնաւորը և նախա-ձայն բ՝ կամ փ յառաջացած են խաչաձև-մամբ Թրք. penir ձևի. հմմտ. MSL 10, 324, Բազմ. 1897, էջ 260 և Քննութ. Ն. Նախիջևա-նի բարբառի, § 15, § 217.-ըստ Գաբիկեան, Ամէն. տարեցոյցը 1922, 325 Սեբ. Բրգնիկ գիւղ պօնիր, Մրշ. պանար (իմա՛բօնիր, բա-նար)։ Նոր բառեր են պանրագող, պանրադ-րի, պանրաման, պանրատէր, պանրխոտ։

• ՓՈԽ.-Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։

NBHL (7)

թ. բէնիր. τυρός caseus. իտ. cacio, formaggio. որպէս եւ Պանիր գործել, τυρεύω in caseum cogo et denso, lac coagulo. Կաթն մակարդեալ, եւ ի բլիթս բլիթս կազմեալ, որպէս թէ Պան իր.

Մատուցանէր նմա պանիր։ Գործել պանիր զկաթն. (Պտմ. աղեքս.։ Նոննոս.։)

Կթեա՛ կաթն, եւ լինիցի պանիր. (Համամ առակ.։)

Արեգակն երեւեցուցանէ արտաքս զգիջութիւն մոմոց, եւ զպանրոյ. (Իսիւք.։)

Ետուր ծառայից քոց զնիւթ պանրիս եւ ձուոցս ի վայելս ճաշակմամբ. (Մաշտ.։)

Օրհնութիւն պանտրի եւ ձուոց. (Մաշտ. ջահկ.։)

Զենոն օրէնս եդ՝ երկուս շաբաթս բարեկենդանին ոչ ուտել միս, այլ՝ պանիր. (Կիր. պտմ.։)


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

Etymologies (2)

• ՆՀԲ մեկնում է «պաճարանք ուտե-լեաց»։ Lag. Urgcsch. 480 պաճար բա-ռի հետ։ Հիւնք. նոյն ընդ վանառ։ Վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Kev. d. Et. arm. 3, 8։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։

NBHL (6)

ἑφόδιον viaticum ἑπισιτισμός cibaria. բայիւ ἑφοδιάζω ad iter sumo. Պաճարանք ուտելեաց՝ որպէս թոշակ ճանապարհի. կերակուր ի պէտս ուղեւորութեան, կամ հանդերձեալ պիտոյից. պարէն. նպար. ճամբու պաշար, կերակրեղէն. զախրէ, թուշէ.

Ետ նոցա պաշար ի ճանապարհ։ Եւ ոչ պաշար արարին իւրեանց ճանապարհին։ Եկեալք պաշարովք եւ պատրաստութեամբ։ Հաց պաշարի իւրեանց չորացեալ։ Զհացս զայս ջերմ առաք պաշար ի տանց մերոց. (Ծն. ՟Խ՟Ե. 21։ Ել. ՟Ժ՟Բ. 39։ Յես. ՟Թ. 4. 5. 11. 12. 14. եւ այլն։)

Սովիմբք կենդանի եւ իմացական պաշարաւս (սուրբ հաղորդութեան). (Եղիշ. ննջ.։)

Աղօթեա՛ արտասուօք. զի պաշարաւ երթիցես ի կարեաց աշխարհն. (Տօնակ.։)

Հաղորդեցուցանեն կենսացուցիչ մարմնոյ եւ արեան. որ եւ պաշար առ Աստուած ուղեգնացութեանն յիւրաքանչիւր ելս կատարածի կենաց. (Յհ. իմ. եկեղ.։)

Ինձ պատարագ պաշա՛ր դըրէք, ւի չար այսոցըն թափեցէ՛ք. (Գանձ.։)


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «հարսի բերած օժիտը փեսային» Յես. ժզ. 10. Գ. թագ. թ. 16. Խոր. սխալ գրուած պաշտական, պաշա-տական ևն։ Նոյնից է նաև պաշտանակարել «պարգևել, doto» Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. 167բ։

• Հիւնք. պրս. pešdār «կանխագոյն տուեալ, կանխիկ հատուցեալ» բառից հյ. -ական մասնիկով։ Կոստանեան, Ազգ. հանդ. ժԳ. 133 յն. παστάς «առա-գաստ» բառի հետ։ Ադոնց, Aрм. Юстин. էջ 190 պրս. peš-dāta «առաջ-վանից տրուած?» Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 311 պրս. [arabic word] pis-dād «նախընծայ»։


Պաշտպան, աց

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «պահապան, պահող պահպանող» ՍԳր. Ոսկ. մ. ա. 5. որից պաշտպանել ՍԳր. Ոսկ. մ. գ. 25. պաշտ-պանակք «թիկնապահ» Արծր. պաշտպանու-թիւն ՍԳր. պաշտպանումն Սիր. լա. 19. ան-պաշտպան, մաքսապաշտպան (նոր բառեր). ւետնաբար կապելով բառս պաշտել բայի հետ՝ գրուած է «ծառայել» նշանակութիւնը, այսպէս՝ պաշտպան «ծառայող, սպասաւոր» Լմբ. Սկևռ. աղ. պաշտպանութիւն «ծառաւու-թիւն» Պիտ. Լմբ. սղ.։

• -Պհլ. *paštpān ձևից, որ չէ ասանդուած. բայց ունինք սրա աւելի նոր ձևը՝ պհլ. [other alphabet] puste-pān-և պրս. [arabic word] pustbān, [arabic word] pustvān, որոնք ենթա-դրում են հպրս. և զնդ. *paršti-pāna-։ Նագում է հպրս. *prsti-=զնդ. ❇ naršti-> պհլ. [other alphabet] pušt և պրս. [arabic word] pušt, զազա pašt, աֆղան. pušt, քրդ. pišt, բելուճ. p'ut «թիկունք, կըռ-նակ»+pāna>bān բառերից, որով բուն նշանակութիւնը լինում է «թիկնապահ», յե-տոյ ըմբռնուած է ընդհանուր «պահապան. օգնական» իմաստով (Horn § 321)։ Հյ. պաշտպան փոխառեալ է արշակունեան շըր-ջանին. միևնոյն բառը սասանեան շրջանին երկրորդ անգամ փոխ է առնուած փուշտի-պան «թիկնապահ» ձևով (տե՛ս այս բառը) և վերջապէս երրորդ անգամ նորապարսիկ շրջանին փոխ առնուելով տուած է փեշտը-վան Ակն. «պատի մէջ պահանգ», որ է պրս. puštvān «պահանգ»։-Հիւբշ. 221։

NBHL (6)

Պաշտպան լինիցիմ քեզ, իսրայէլ։ Ոչ ոք է որ պաշտպան լինի ազգիս իսրայէլի բաց ի քէն Տէր. (Ովս. ՟Ժ՟Ա. 8։ Յուդթ. ՟Թ. 19. եւ այլն։)

Որ այնչափ բազմութեան եղեւ պաշտպան, անձին ինչ ոչ կարաց վճարել. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

ՊԱՇՏՊԱՆ. իբր Պաշտող, պաշտօնեայ որ յանձն առնու ծառայել սիրով. գործի սպասաւորութեան.

Ձեռս իմանամք զգործս մեր, զի ձեռն՝ գործոյ է պաշտպան։ Զգայարանս իւր կէտն ետ պաշտպան Յովնանու յաղօթելն, զո՛ր օրինակ փող՝ որ բարբառի ձայնիւ հնչողին։ Յաւելու, թէ՝ եւ պաշտպան, որ ծառայական գործ է պաշտելն։ Պաշտպա՛ն (իբր ծառայական) խոնարհութեամբ զարդարութիւնն ի գլուխ եհան. (Լմբ. սղ.։)

Որ զտարտամութիւնս ընթադրեալ՝ պաշտպան կացի աւուրս մեծի. (Լմբ. համբ.։)

Արտաքս ի յարկէն սրբութեան տանջողական պաշտպանօքն հանեալ՝ յաւիտենական եւ յարաբորբոք մատնեսցես բոցոյ. (Սկեւռ. աղ.։)


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

Etymologies (5)

• (յետնաբար ի-ա, ու հլ.) «մեծ հայր» Փիլ. Մամիկ. Մխ. դտ. «հայրապետ, կաթուղիկոս (Աղէքսանդրիոյ, բայց յատկա-պէս Հռովմի)» Մխ. այրիվ. Վրք. հց. Գնձ. Սկևռ. պտ. 66. որից պապենի Յիշատ. երկ-պապ «պապի պապի հայրը, quadrisaieul» մհյ բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս.) նոր գրականի մէջ պապական, պապենական, պապադաւան ևն. գրուած է նաև պապայ Օր-բել. ողբ. էջ 62. պապիոս Ուռհ. 275 30ā առանձին տես ապոպապ և պապա։

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

• ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պապ, Գոր. պա՛պի, Ղրբ. պապ, պա՛-պրէ, Ալշ. Մշ. պաբ, Խրբ. Հմշ. Ռ. Սեբ. Սչ. բաբ, Ագլ. պօ՛պի, Վն. պապիկ (սեռ. պապ-կէ), Սլմ. պապիկ', Զթ. բօբ, բոբ, Անտ. բուէօ՛բ, Հճ. բօբ, Տիգ. բmբ, Սվեդ. բուբ, տրոնցից առաջինները նշանակում են «մեծ հայր, պապ», իսկ Ալշ. Զթ. Անտ. Տիգ. ըս-տացած են «հայր» նշանակութիւնը, ինչպէս ռո Տիդ. մամ դարձել է «մայր». Ալշ. պառ «հայր», պաբէ «պապ», Սվեդ. բուբ «քահա-նայ, 2. կնքահայր», բmբէօգ «մեծ հայր. պապ»։ Նոր բառեր են պապկլոր, պապկեպ-լոր, պապկանց, պապոնք, պապունց, պա-պունցի, կնքապապ (էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով իք'աբաբ «կնքահայր»), սա-նապապ (Ատն. սանաբաբ), պապուկ Ալշ. Պլ. «մուրացկան» (այլուր նաև «ծերունի խեղճուկ, մի սև միջատ ևն».-«մուրացկան» նշանակութիւնը յառաջացած է euphémis-me-ի օրէնքով. հմմտ. նաև Պլ. ամուջա (<թրք. amuja «հօրեղբայր»), որ մուրաց-կաններին տրուած կոչականն է)։

• ՓՈԽ.-Քրդ. babuk «մուրացկան, աղքատ, թշուառ մարդ»։

NBHL (3)

Որչափ հայրն եւ պապն կենդանի է։ Ոչ ունի իշխանութիւն հայրն զթոռունսն ի հնազանդութենէ պապուն ազատել։ Հնազանդեցուցանէ օրէնքս զորդիս որդւոցն՝ պապուն. (Մխ. դտ.։)

Պապն Աղեքսանդրու, եւ ամենայն իշխանքն խնդրեցին զնա։ Սովորութիւն էր առաջնորդացն սկիտոյ ելանել առ պապայն ի տօն զատկին։ Մտեալ ծերն առ պապն՝ ագաւ առ նմա. (Վրք. հց. ՟Ը. եւ ՟Թ։)

Ստորագրեցաւ հրովարտակս հրամանաւ մեծի պապուս հռովմայեցւոց։ Սրբոց եւ գլխաւորաց առաքելոցս, եւ փոխանորդի նոցա պատուելի պապիս։ Սեղբեստրոսի պապի. (Թղթ. դաշ.։)


Պապակ, ի

s.

excessive thirst, parching.

Etymologies (3)

• «պասուք, սաստիկ ծարաւ» Երզն, մտթ. որից պապակիլ «ծարաւից այրիլ» Ղկ. ժզ. 24, 25. պապակիչ Լմբ. ժղ. պապակումն Կլիմաք. հմմտ. նաև պապախել։

• = Կրկնուած է անծանօթ պարզական *պակ արմատից։

• ՆՀԲ յիշում է փափագել կամ «բա-բախմամբ շրթանց՝ պա՛ պա՛ հնչել» Հիւնք. պապաջել բայից։ Muller, Ar-men. 4l և Bugge KZ 32, 58 պասուք բառի հետ՝ կցում են սանս. pipas «խմել ուզել» բային։

NBHL (1)

Արտաքոյ պապակի մեծատանն լինել, եւ շնորհօք հոգւոյն զեղանիլ. (Երզն. մտթ.։)


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

Etymologies (4)

• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ արմատը ո՞, ո՞յր, յո՜ր՝ իբր ներ-գոյական. լծ. յն.օῦ, ὄπου, լտ. ubi։ Pè-term. 263 յն. ποῦ, օῦ։ Տէրվ. Altarm. 3-4 լտ. que, quisque, գոթ. bvah ևն բառերի հետ՝ հնխ. qvar ձևից։ Հիւնք. պարոյր բառից։ Bugge KZ 32, 52 լիթ. kur բառի հետ։ Meillet MSL 10, 259 և Հիւբշ. 481 ր մասնիկով ու արմատից։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն տե՛ս Gauthiot, La fin de mot, էջ 210. Meillet MSL 20, 92 և վերջին անգամ вEA VII, 1, էջ 3։

• ԳՒՌ.-ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։

NBHL (11)

Ո՞ւր է որ ծնաւ արքայն հրէից։ Ո՞ւր կամիս զի պատրաստեսցուք։ Ո՞ւր են հաւատքն ձեր։ Իսկ արդ ինունքն ո՞ւր են։ Ո՞ւր են օթեւանք քո։ Ո՞ւր եգիք զնա։ Ո՞ւր իմաստուն, ո՞ւր դպիր, ո՞ւր խորհրդական.եւ այլն։

Ո՛ւր եւ մտանէր։ Ո՛ւր եւ երթալոցն իցեմ. (եւ այլն։ cf. ՅՈ՛, ՅՈ՛Վ։)

ՈՒՐ մ. իբր յարաբերութիւն ներգոյական. (լծ. յն. ո՛ւ, որ է Ուր, եւ ոյր) կամ օ՛բու. լտ. ո՛ւպի. οὗ, ὄπου ubi. Ի տեղւոջ՝ յորում. յորում վայրի. ուր, ուր որ. ...

Եկեալ եկաց ի վերայ, ուր էր մանուկն։ Եկն ի նազարէթ, ուր սնեալն էր։ Ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա։ Եդ ի կռածոյ գերեզմանի, ուր չէր բնաւ զոք եդեալ։ Յերկրի, ուր ցեց եւ ուտիճ ապականեն։ Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին։ Որդւոյ մարդւոյ ոչ գոյ՝ ուր դիցէ զգլուխ իւր.եւ այլն։

Առաքեաց զնոսա յամենայն քաղաքս եւ ի տեղիս, ուր ինքն երթալոց էր։ Հողմ ուր կամի՝ շնչէ։ Ո՛ւր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ.եւ այլն։

Ուր եւ արդ իսկ են ի ձեզ հեռ եւ նախանձ, ո՞չ ապաքէն մարմնաւոր էք։ Չզանգիտեն զփառսն հայհոյել. ուր հրեշտակք, եւ այլն։ Ուր միքայէլ հրեշտակապետն, եւ այլն։ Զանմեղս դատապարտէիր, եւ զվնասակարս արձակէիր, ուր աստուծոյ ասացեալ էր, թէ զանմեղն եւ զարդարն մի՛ սպանանիցես. (՟Ա. Կոր. ՟Գ. 3։ ՟Բ. Պետ. ՟Բ. 11։ Յուդ. 9։ Դան. ՟Ժ՟Գ. 53։)

Մինչ ի կատարումն արարածոց, ուր ընթացք արեգականն դադարին. (Շ. բարձր.։)

ՈՒՐ, ուրի. գ. Որպէս ստորոգութիւն յայտնիչ տեղւոյ.

Տարակուսեալ ի մարդկային բժշկութեանցս՝ ուր ուրեմն զմտաւ ածէր զվկայն քրիստոսի. (Ճ. ՟Ա.։)

Յերկարէ ժամս ինչ զպատասխանիսն. եւ ո՛ւր ուրեմն հեծութեամբ սկիզբն արարեալ պատմէ զամենայն. (Խոր. ՟Ա. 25։)

Ուր ուրոյն թուէ զզարդսն՝ զգլխոց եւ զոտից. (Ոսկ. ես.։)


Ուրագ, աց

s.

hatchet, small axe.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «փայտ տաշելու գործիք» Ա. մն. ի. 3. Ես. խդ. 12. Եփր. նին. 114. Ոսկ. փիլիպ. որից քարուրագի Եփր. թգ. էջ 423. գրուած ուրաք Տաթև. ամ. 167 (եռ-կիցս)։

• = Ասուրականից փոխառեալ բառ. հմմտ. ur-ra-ku «քարտաշ», ston-mason, steinmetz, urrakutu «քանդակագործութիւն», sculpture, Bildheuerkunst (Muss-Arnolt, Ass. Hand. wb. էջ 100բ)։-Աճ.

• ՆՀԲ «իբր ազգ ուռան կամ ուռան ագի՝ որպէս սրեալ և հատու կողմն». Հիւնք. առոյգ բառից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 հյ. ուռն, վուռ, վիռ, թրք. urmaq «զարնել»։ Պատահաբար նման են հնչում սանս. paracúh, լն. πέλεϰος «կացին», որոնք համարւում են ո՛չ թէ բնիկ, այլ փոխառեալ նոյն իսկ նախալեզուեան շրջանին. հմմտ. ասուր. pilakku (Delitzsch, Assyr. Hndw. 529), սումեր. balag, ասոր. [syriac word] nel-qā «կացին, տապար». նոյն բառը գըտ-նըւում է նաև Աւստրալիայում balgo balgu, balko, polgo ձևերով (M. Cohen ըստ Trombetti, BSL л 85, էջ 50)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մշ. ուրագ՝, Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Տփ. ուրաք, Մկ. Վն. ուրաք, Տիգ. ուրmք, Ասլ. իւրաք, Ագլ. օ՛րագ՝, Գոր. հօ՜րաք, Ննխ. վրաք, Հմշ. ուրէք, Ղրբ. հօ՜րէք, Սվեդ. ուրիւգ՝, Հճ. ու յօգ՝, Զթ. ույօք, ուրոք։ Նոր բառեր են ուրա-գատաշ, ոտնուրագ, ձեռնուրագ։

NBHL (2)

Ճարտարապետին եթէ՛ երկաթի եւ եթէ՛ ոսկի ուրագ տայցես, զնոյն գործ գործէ. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Սղոցեաց սղոցօք, եւ ուրագօք երկաթեօք։ Հիւսն՝ ուրագ սրեաց. (՟Ա. Մնաց. ՟Ի. 3։ Ես. ՟Խ՟Դ. 12։)


Ուրախ, աց

adj.

light-hearted, gay, merry, joyful, jocund, cheerful, sportive, playful;
— առնել, cf. Ուրախացուցանեմ;
— լինել, to be cheerful, delighted, to rejoice, to feel glad, to have pleasure;
to feed well, to feast;
— լեր, hail! joy be with you! God keep you!.

Etymologies (3)

• «զուարթ» ՍԳր. որից ուրախանաւ Սղ. ճխթ. 2. ուրախութիւն ՍԳր. ուրախալից Ոսկ. մ. ա. 15. ուրախակից Յուդ. 12. Փիլիպ. բ. 17, 18. Սեբեր. ուրախամիտ Սղ. ճժբ. 9. ուրախարար Վեցօր. բազմուրախ Կղնկտ. ու-րախալի, կենսուրախ (նոր բառեր)։ Ոտանա-ւորների համար սղուած ձևեր են՝ րախ Գնձ. րախալի Գնձ. րախաճեմ Ճառընտ. րախա-րար Մագ. ևն։ Իսկ խրախ բառի վրայ՝ որ սրա սաստկականն է, տե՛ս առանձին։

• Meillet MsL 8, 160 նմանապէս բուն ձևը *խուրախ։ Հիւնք. յն. χαρά«ուրախու-թիւն», արաբ. *araq և թրք. raqə «օղի»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 85 դնում է խուրախ ձևից, որ տարանմանութեամբ դարձաւ հուրախ և նախաձայնի անևու-մով ուրախ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ❇ rāxī «բարեկեցիկ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 822), ասոր. [arabic word] rəvāxa «հաճոյք, ուրա-խութիւն» (որի արմատն է [arabic word] rūxā «ոգի, շունչ»=արաբ. ❇ ruh), մանիք. պհլ. [hebrew word] hurvāxm «ուրախու-թիւն» (Salemann ЗAH 8, էջ 50)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. ուրախ, Հճ. ույօխ, Զթ. ույօխ, ուրոխ, Տիգ. ուրmխ, Ագլ. Գոր. Ղրբ. օ՛րախ։ Նոր բառեր են ուրախ-զուրախ, ուրախայ, ուրա-խու, ուրախատեղ, ուրախատուն։

NBHL (3)

Զուարթ. խրախ. խնդալից. շաղ, շատ. սէվինճլի.

Ետես եւ ուրախ եղեւ։ Ուրախ լիցին սիրտք ձեր։ Ուրախ եղէ կամ եղաք։ Եւ արդ ուրախ եմ։ Ուրա՛խ եղէց յաստուած փրկիչ իմ։ Ուրա՛խ լեր յոյժ դուստր սիովնի։ Ուրա՛խ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ։ Ուրախ էք անճառ եւ փառաւորեալ խնդութեամբն։ Ցնծացէ՛ք, եւ ուրա՛խ լերուք։ Ուրախ լերուք ի տէր։ Ուրախ եղեւ ամենայն տամբն։ Ուտէին եւ ըմպէին, եւ ուրախ լինէին։ Ուրախ եղէց ընդ բարեկամս իմ։ Ուրախ լինել առաջի տեառն զեօթն օր։ Ուրախ եղեւ անդ սամուէլ եւ ամենայն ժողովուրդն յոյժ։ Ուրախ լինէր հանապազ առատապէս.եւ այլն։

Գինի ուրախ առնէ, իւղ զուարթ։ Որդի իմաստուն ուրախ առնէ զհայր։ Աւետիք բարեաց ուրախ առնեն զնա.եւ այլն։


Ուրար, ի

cf. Քող.

Etymologies (1)

• , որ և որար, ուրարն «եկեղեցա-կանի ուսանոց», բայց կայ նաև «աշխար-հականի գօտի, կայսերական զարդ, կնոջ լա-ջակ» նշանակութիւններով՝ Մաշտ. ժմ. Մաշկ. Մխ. դտ. Մարթին. Օրբել. իչ. Կանոն. Միխ. ասոր. հնագոյն վկայութիւնն ունի Եւս. պտմ. էջ 589 որար ձևով (տե՛ս այս մասին ՀԱ 1913, 348). որից բազկուրար Մաշտ. ջահկ. Պտրգ. 476. փորուրար (նորագիւտ բառ) Պտրգ. 620. ձեռնուրար Մաշտ. ուրարումն «պատելը» Պտրգ. էջ 622։

NBHL (2)

Ուրար կայսերաց, որով շրջապատեն զինքեանս, եմիփորոն պապոյն եւ արքեպիսկոպոսացն. (Մարթին.։)

Ո՛չ է պարտ սպասաւորաց (դպրաց), եւ ո՛չ գրակարդացաց ուրար ընդ պարանոց ընթեռնուլ կամ սաղմոսել. (Կանոն.։)


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

Etymologies (3)

• ՆՀԲ լծ. յորդ, հորդ։ Տէրվ. Altarm. 89 և Նախալ. 106 *ուդր նախաձևիզ համա-րելով՝ կցում է սանս. udra, յն. δδωρ, լտ. unda, հսլ. voda, գոթ. vato. ռերմ, Wasser «ջուր» բառերի հետ։ Հիւնք. երդ բառից։ Սանտալճեան, L'idiome 13 բե-ւեռ. uldie, զնդ. urudh «ջրանցք»։ Scheftelowitz BВ 29, 29 պրս. rud «գետ», զնդ. araoδat «հոսիլ»։ Patrubá-ny ՀԱ 1908, 341 հնխ. sero «հոսիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ջղ. ուրդ, Մշ. ուրդ՝, Այշ. ուռթ. Սլմ. յիւրթ, Ագլ. էօռդ. Մաստարա գիւղում՝ ուրց (այս վերջինը ըստ Ամատունի, Հայոր բառ ու բան 538)։ Նոր բառ է ուրդկապ (Ա-մատ. 537)։

• ՓՈԽ.-Սալմաստի թուրքերը տեղական հայ բարբառից փոխ առնելով՝ գործածում ե։ yürt ձևը։

NBHL (2)

Աստուած՝ զօրէն յորձանաց ուխից զարկածս չարութեանն ընդ այլ ուրդս արձակել ցանկացեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զթանձրագոյն ի պարզագունէն ընտրեալն՝ զմանրն ի ձեռն ուդից ոմանց առուոց ի լերդին ածէ ի դուրըս. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Ուրու, աց

s.

phantom, ghost.

Etymologies (3)

• «երազական տեսիլ, ցնորք» Գնձ. որից ուրուական «երազական՝ երևակայա-կան բան, երևոյթ» Նիւս. բն. Դիոն. ածայ. «ևուռք, չաստուած» Ագաթ. Եզն. «հոգեգէշ, մեռելի ստուերը« Եւս. քր. Ոսկ. մ. բ. 9. ուրուապաշտ «կռապաշտ» Ագաթ. ուրուարար «հմայող» Բռ. ստեփ. լեհ. ուրուաձայն Նար. էջ 243. նոր բառեր են ուրուագիծ, ուրուա-գծել, ուրուանկար։

• ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։

• իգական ձևն է ուհի», Karst. Յուշար-ձան 403 սումեր. biru «երազ»։ Ղա-փանցեան, Արրտ. 1917, 230 երևիմ բա-յի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] rai, rii «ոգի, ուրուական» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Գ. էջ 818)։

NBHL (1)

Հեթանոսք յարգին ի ձեռըն ուրուին. (Գանձ.։)


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ

NBHL (4)

ՈՒՐՈՒԿ գրի եւ ԱՒՐՈՒԿ ՕՐՈՒԿ. (որպէս թէ ունօղ զեռ, կամ զայրուք ցաւ. երուք՝ եռք ունեցօղ ). Բորոտ. գոդի. քոսոտ.

Աղօթք ուրկի». յն. աղքատի. ((իբրու մուրկի) Սղ. ՟Ճ՟Ա. 1։)

Բորոտք հալածեալ լինէին ... զուրուկս փախստեայ առնէին։ Բորոտաց եւ ուրկաց։ Ընկալայ զգիր զախտացելոցդ մարմնով՝ զուրուկ անուանելոցդ. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։ Շ. թղթ.։)

Զինչ պղծութիւն լինի ջրոյն ի յուրկէն յայնմանէ, որ լնու զայն։ Գտեալ ի ճանապարհին ուրուկ մի ընկեցիկ։ Ասէ ուրուկն, արա՛ սէր, եւ բա՛րձ զիս. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Դ։)


Ուրուր

s. zool.

buzzard.

Etymologies (6)

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձայ-նից։ ՆՀԲ որոր համարում է «որի կամ ուրուր»։ Capelletti, Arm. թրգմ. Արշալ. արրտ. 1842, 108 բնաձայն է համա,

• րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ննխ. Սեբ. Տփ. ուրուր, Ասլ. իւրիւր, Խրբ. ուրուրիք՝, Ալշ. Մշ. ցուրուր. նոյն է և ուլուրիկ Մլթ. իսկ փխբ. Պլ. ուրուր «այս ու այն կողմ պրպտող, ան-հանդարտ (տղայ)», Ննխ. ուրուրի աչք «շատ սոատես»։

• ՓՈԽ.-Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։

NBHL (1)

Ետես զուրուրսն, մինչ վերանային յօդն։ Ցին է, որ է ուրուր հաւն. (Մարթին.։)


Ուրջ

cf. Վերջ.

Etymologies (1)

• «վերջ». գիտէ միայն ԱԲ.-արդեօք սխալ գրչութի՞ւն է։

NBHL (1)

Արմատ բառիցս Լուրջ, եւ Անուրջք, Արթնութիւն. լրջութիւն. տե՛ս ՎԵՐՋ, Ի ՎԵՐՋԷ, ի վերջի. որպէս ի Լրջութեան, յարթնութեան։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «խորթ զաւակ» Սեբեր. 42 (սեռ. ըրջուաց), Եւս. քր. ա. 245։

NBHL (1)

(որպէս թէ՝ որ կամ ոյր որդի է եւ չէ՛. կամ իբր որդի) Խորթ զաւակ, խորթ ուստր կամ դուստր.


Ուրց

s. bot.

thyme.

Etymologies (3)

• (գրուած նաև ուրձ, ուռց) «մի տե-սակ բոյս. ծոթոր. thymus serpyllum L» Բժշ. Գաղիան. (ըստ ՆՀԲ փխբ. նշանակում է նաև «ուռոյցք, պալար, խաղաւարտ», եթէ չէ շփոթուած ուռոյց բառի հետ)։

• ՆՀԲ մեկնում է «ուռուցուկ խոտ»։ Նը-շանակութիւնը ճշտում են Տիրացուեան, Contributo § 419 և Արթինեան, Ամէն. Տարեց. 1914, 161։

• ოՈԽ.-Վրաց. ურլ,ი ուրցի «богородская травa, nолевой тминъ», եეურცა խեուրցա «дикiи базилекъ, цeбрецъ» (որ է «ծոթ-րին»)։

NBHL (1)

θύμον եւ θῦμα . Ուռուցուկ խոտ, որ է զոպայ, ծոթրին, ծաթրին. եւ նմանութեամբ, Ուռոյցք, պալար, խաղաւարտ։ Գաղիան.։ cf. ԹԻՒՄ, կամ թումա.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

white poplar.

Etymologies (2)

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։

NBHL (2)

Անուն անպտուղ ծառոյ ի պէտս փայտի շինուածոց. թերեւս որպէս ազգ կաղամախի, որ ըստ իտալ. օ՛փփիօ. oppio.

Առ յոյժ ուղղաձիգ բարձրութեանցն եւ ողորկատարր բնութեանն եւ առոյգութեանն՝ դիւրայարմարք մատուցանելոյ ի պէտս շինողացն փութոյ էին տունկք ոփեացն եւ կաղամախեացն. (Պիտ.։)


Ոքսիմելի

s.

oxymel, honey, vinegar and water.

Etymologies (2)

• «մեղրով ու քացախով պատ. րաստուած համեմանք՝ կերակուրի համար. իսքէնճէբի» Մագ. թղ. 214 (այլ ձ. ոքսեմելի, ոքսմելի)

• -άն. δέύuελι նոյն նշ. ծագում է όէυς «կծու, թթու»+μέλι «մեղր» բառերից. որից նաև ֆրանս. oxуmel ևն։-Հիւբշ. 369։

NBHL (1)

Բառ յն. օքսիմէլի. ὁξύμελι . իբր քացախամեղր, մեղրաքացախ. potio e melle et aceto. Օշարակ թթու եւ քաղցր, ի շլորոյ, ի նռանէ եւ այլն. արկեալ իբրեւ համեմ ի կերակուրս եւ յեփոց ձկանց.


Չաման, ոյ

s.

cumin.

Etymologies (4)

• , ո հլ. «համեմիչ մի բոյս է» Ես իր. 25, 27, 28. Մտթ. իգ 23. որից չաման հալոց «cuminum armenicum, carvi» Բժշ. չամանուկ «վայրի չաման» Գաղիան. չաման-ջուր Վստկ. 223։

• = Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։

• ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։

NBHL (2)

κύμινον ciminum, cuminum. եբր. քամմօն. ար. քէմմուն. թ. չէմին (յն. քի՛մինօն. լտ. չի՛մինում կամ քո՛ւմինում). Բոյս ընտանի եւ վայրենի, որոյ ունդն է դեղին. որպէս եւ տերեւն չորացեալ դեղնի. ջերմ եւ չոր՝ կծուահոտ, որ լինի համեմ ի կերակուրս. մանաւանդ ի պէտս ապխտելոյ զմիս.

Տասանորդէք զանանուխ եւ զսամիթ եւ զչաման. (Մտթ. ՟Ի՟Գ. 23։)


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

Etymologies (4)

• , ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. չամիչ, Հճ. Մրղ. Սլմ. Տիգ. չmմիչ, Սվեդ. չmմէչ, Ալշ. չամիճ, Ղրբ. չm՛մինչ, չա՛մէնչ, չա՛մըէչ, Զթ. չամը՛չ, Ագլ. չա՛մուչ, Մղր. չօ՜ մէնչ։-Նոր բառեր են չամչապուր, չամիչխաղող, չամ-չենի կամ չամչի, չամչկենի, չամչիլ, չամ-չմիլ ևն։

• = Պրս. [arabic word] čumča «շերեփ. 2. փայտէ պնակ», որից նաև թրք. [arabic word] čemče «շերեփ». [arabic word] čamčaq «փայտէ խոր սկաւառակ», ն. ասոր. čamcá «գդալ»։-Աճ.

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։

NBHL (3)

σταφίς, ἁσταφίς uva passa, vel sicca, corinthiaca. եբր. ձիմիւք , կամ զիմմուք. Խաղող չորացուցեալ յարեւու կամ ի փռան. որպէս եւ ի բնէ կծկեալն յետ կատարեալ հասունութեան. յորում մասին երեւելի է մանրահատ խաղողն սեաւ, եւ սպիտակ խաղողն անուշահոտ.

Կայթ մի չամիչ, եւ պաղատիտս երկերիւր. (՟Ա. Թագ. ՟Ի՟Է. 18։)

Զգինի ի չամչոյ մինչեւ ցթինն». իմա՛ զկոխածն խաղողոյ. շիվ. στέμφυλον, -λα vinacea, retrimenta. տե՛ս ԹԻՆ։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

Etymologies (3)

• (կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է «անօթ ջը-րոյ կամ ըմպանակ երկայնավիզ և դըր-գալ մեծ» և կցում է հյ. չամիշ բառին։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 9ç8,

• ԳՒՌ.-Ղրբ. Ջղ. չամչիկ «կարճ կոթով» փայտէ փոքր շերեփ», Երև. չօմչա։

NBHL (1)

ՉԱՄՉԵԱՅ ՇԵՐԵՓ կամ ՉԱՄՉԱՇԵՐԵՓ. Բառ ռմկ. որպէս Անօթ ջրոյ կամ ըմպանակ երկայնավիզ. եւ դրգալ մեծ՝ վասն ըմպելոյ զխօշաֆ.


Չափ, ուց, ոց

s. mus. adj. prep. fig.

measure;
that by which any thing is measured;
extent, dimension, measurement;
quantity, dose;
measure, bounds, compass;
mediocrity;
moderation;
rule, proportion, measure;
reach, value, capacity;
boundary, limits, end;
measure, time;
cadence, metre, foot, measure, rhythm;
age of discretion, manhood;
measured, regular, moderate;
middle, moderate;
even, to, about, as, by, with;
— ինչ, some, a little;
—ով, with measure or moderation, moderately;
in verse;
—ով բան, բանք —աւ, verse, poetry;
— հասակաւ, middle-sized;
ի — հասեալ, of age, grown up, formed;
ըստ —ու, in proportion;
ձեօք —, as much as you;
արեամբ —, to blood-shed;
ի — հասանել, to arrive at or to be in the flower of manhood;
to become of age, to be grown up, adult, marriageable;
ի — աւուրց հասանել, to be getting old;
ի —ու ունել զանձն, գիտել զ— անձին, to conduct oneself with moderation, to restrain, to regulate oneself, to be master of oneself;
ի —ու ունել, to confine within due limits, to limit, to keep within bounds, to restrain, to repress;
զ— առնուլ, to measure, to prove, to weigh;
to try, to feel;
զամենայն ինչ առնել —ով եւ կշռով, to do all by weight and measure;
անդր քան զ— անցուցանել, անցանել ըստ —, to go rather too far, beyond bounds, to outstrip, to carry to excess;
— դնել, — եւ սահման դնել, to place limits to, to moderate, to restrain;
կալ ի —ու, to restrain oneself;
to keep one's temper;
ծախս առնել ըստ —ու եկամտիցն, to spend in proportion to one's income;
չկալ ի —ու, to make a bad use of, to misuse;
առնուլ զ— հանդերձի, to take the measure for a coat;
ճանաչել զ— անձին, to know one's ability;
զառն — ոչ գիտել, to know not a man;
not to know mankind, to be ignorant of human nature;
ուխտել երդմամբ —, to confirm on oath;
բրել զտեղին իբրեւ առն —, to dig a hole to a man's depth, to excavate the earth to the depth of a man's height;
ունի սա — ժամանակի առաւել քան զինն հարիւր ամաց, it has lasted for more then nine hundred years;
ունի — ժամանակի հարիւր ամաց, it is a period of a hundred years, it is a century;
հինգ հարիւրով —, about five hundred;
cf. Հինգ;
միտք նորա —ով, person of shallow intellect or weak mind;
առաւել քան զ—ն, very much, immeasurably, exceedingly, extremely, excessively;
միջովք — եւ բարձիւք —, from the loins to the thighs;
զհասարակ — գիշերաւ, about midnight;
գալով — բանին քոյոյ, when your word shall be proved true;
լրացեալ է —ն, the measure is heaped up;
the cup is full.

Etymologies (4)

• (ո հլ. եզակիում, ու հլ. յոգնա-կիում) «չափ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. Եւս. պտմ. Կոչ. Ոսկ. որից չափել ՍԳր. (սռա մէկ նոր առումն է «փորը լցնել, ագահու-թեամբ խմել» Կղնկտ. հմմտ. իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 29). չափոյք Ոսկ. Աե-բեր. չափան Եփր. մն. 471. Ոսկ. մ. գ. 8. չափախօս Եւագր. անչափ ՍԳր. Ոսկ որչափ ՍԳր. Ոսկ. Եւս. քր. այնչափ ՍԳր. Ագաթ. այնչափիք Ոսկ. յհ. բ. 33, 37. դոյնչափ Եզն. Ոսկ. ես. հայկաչափ Փիլ. լին. 66. գրկաչափ Վրք. հց. ժամանակաչափ Ագաթ. երկրաչափ Զքր. Բ. 1. Վեզօր. երկալնաչափութիւն Փարպ. հասակաչափ. Բ. մկ. ե. 24. Ագաթ ևն։ Բառիս ռամկական կամ մհյ. ձևերն են չաք Վստկ. 26, Անսիզք 25, չաքս Մխ. բժշ 129, և չակ, չան, որոնցից ունինք որչաք Հին քեր. ափչաք «մէկ ափի չափ» Վստկ. էծ 21, հանչաք «այնչափ» Անսիզք 51, որչակ, որչան Թր. քեր.։ Նոր բառեր են անհանա-չափ, անչափահաս, ծանրաչափ, ջերմաչափ, խոնաւաչափ, բաւականաչափ, աստիճանա-չափ, անդաչափութիւն, չափանիշ ևն։

• Հիւնք. կցում է ցուպ բառին։ Bugge KZ 32, 74 կապում է յն. ϰαλαμος «եղէգ» բառին, իբր անցած *ճափ, *ճաղւ ձևերից։ Karst, Յուշարձան 423 թթր. čak «մաս». ույղուր. kacak «երբ», չուվաշ. čok «ժա-մանակաչափ», yüz-č̌ak «հարիւրաաա-տիկ» (այս բառերը կցում է ռմկ. չաք ձևին)։ Մառ, Teксты и Paз. no Kв. Փил. հտ. 1, էջ 86-87 յաբեթական բառ. հմմտ. վրաց. qap «դդում», յետոյ, «դդումից աման», որ մեր մէջ ստացել է ընդհանուր նշանակութիւն։-Կարևոր են համեմատութեան համար մանիք. [arabic word] čāf, եաղն. čāf «ո՛րչափ» (ИАН 1907, 547), սոգդ. čāВ, սոգդ. ասոր. č'f, եաղն. čaf «որչափ, այնքան» (Gauthiot, Gr. sogd. 72, 120), որոնք ըստ վերջի-նիս ծագում են *čwat ձևից>*čha-։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմ. Ղրբ. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ չափ, Ասլ. չափ, չա*, Տփ. չափ, չափս. Շմ չափս, Սլմ. Վն. Տիգ. չmփ, Ագլ. Հճ. չօփ, Զթ. չօփ, չոփ, Սվեդ. չուփ.-ունինք նաև չամ, չանք, չուք ձևերը, բայց միայն ածան-ցումների մէջ. այսպէս՝ անչամ «այնչափ» Վն., էնչանք, մչանք, մունչունք Ղրբ., եո-չունք, էտչանք, էնչանք Ջղ.-Միջին հյ. չար ձևից է Զթ. չօք մը «ինչչա՛փ»։-Տեղ տեղ տարբերութիւն է դրւում չափ գոյականի և չափ մակբայի միջև. այսպէս՝ Մրղ. չmփ, Ագլ. չօփ գործածական են իբր գոյական, իսկ Մրղ. չամք և Ագլ. չունք՝ իբր մակբայ. հմմտ. նաև Երև. Տփ. չափս՝ միայն իբր գո-յական, իսկ չափ՝ թէ՛ գոյական և թէ մակ-բայ։-Ոզմ. չmնք «այնչափ»։

• ՓՈԽ.-Վրաց. ჩაუი չափի «մի տեսակ հեղուկաչափ, որ առնում է 4 թունգի կամ 36 ֆունդ. 2. սափոր, դոյլ», ուտ. չափ «չափ», քրդ. č̌ap «չափ» (հմմտ. Մտթ. է. 2՝ Պը չը չափ հուն չափ պրքըն, պր ուի տէ պէ ժը ոռա չափանտըն. Որով չափով չափէք, չափեսցի ձեզ). նշանակում է նաև «հեղու-կաչափ». այսպէս Ղուկ. ժզ. 6 (Սատ չափ սունէ զէլթուն-Հարիւր մար ձիթոյ). օսմ. [arabic word] čap «չափ. 2. ներքին տրամաչափ». [arabic word] čaplámaq «չափել» (սրանց միջոցով՝ սերբ. čap «թնդանօթի տրամագիծ, Kugelmass», ռում. čiap «չափ», որ ըստ Սրմագաշեանի՝ միայն ատաղձագործների մօտ գործածուող մի բառ է). գւռ. թրք. Եւդ. čap «սայլի անիւին բոլորաձև շրջագիծը չա-փելու կարկին, զոր հայ գիւղացիք ալ չափ ևը կոչեն» (Յուշարձան 329), գւռ. թրք. և յն. Ատն. չափ «ուղղալար», որ գործածական է և նոյն տեղի հայոց մօտ (Արևելք 1888, նոյ. 8)։-

NBHL (27)

μέτρον mensura եւ temperamentum, modus συμμετρία apta proportio, moderatio διαμέτρησις dimensio πέρας finis, terminus. Քանակ քանակաւորի՝ ըստ տարածութեան եւ ըստ կշռոյ եւ ըստ թուոյ, սահման. բաւ. եզր. որքանութիւն. եւ կանոն որքանութեան. չափաւորութիւն. եղանակ. տարազ. պայման. համեմատութիւն. զուգաչափութիւն.

Չափ նոյն եղիցի ամենայն փեղկիցն։ Միով չափով մի բովանդակութիւն քրովբէիցն։ Երկայն է չափ երկրի։ Մեծ է տէր ... եւ մեծութեան նորա ոչ գոյ չափ։ Ոչ գոյ չափ զարդու նորա կամ ազգաց նոցա։ Չիք չափ փախստեան նոցա։ Արար զծովն հալածոյ ի տասն կանգնոյ զչափն։ Չափ տաճարին ներքնոյ.եւ այլն։

Ոչ անցանեն զչափով։ Ապա եթէ ելանեն ըստ չափսն, վնաս առնեն։ Ըստ աւետարանական չափուցն (այսինքն կարգի եւ կանոնի)։ Զորոց զչափ գիտէր քրիստոնէութեանն։ Ըստ չափոյ աշխատութեանն կամ զօրութեան ձերոյ։ Պահէ չափով մարդոյ. (Ագաթ.։ Յճխ. ՟Է։ Կորիւն.։ Եղիշ. ՟Ը։ Շ. ընդհանր.։ Իգն.։)

Ուսանին զչափ երկրի (յն. զերկրաչափութիւն)։ Գիտէք դուք ամենեքեան, թէ յո՛ր չափս բարձրութեան հասեալ եղեւ (տպ. յո՛րչափ բարձրութիւն)։ Որք չափով վարին, առաւել քան զկարն վաստակին։ Սակայն ծառայ եմ, եւ զչափ իմ ճանաչեմ. (Եւս. պտմ. ՟Ե. 28։ Վրք. հց. ՟Բ. ՟Զ։ Կոչ. ՟Ժ՟Ե։)

Փախիցուք ի բարեկեցութենէ, եւ դարման տարցուք անձանց չափուքն։ Որ ի չափ եւ ի պայման ի տունս բնակիցէ։ Այլ այս վայել է մարդկութեանն չափուց։ Ոչ անպատուեալ զմարդկայնոցս չափուց զվայելուչն։ Ոչ չափուցն եւ ոչ կարգացն անսացելոց անխառնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 19։ եւ փիլ. ՟Ժ։ Պրպմ. ՟Բ. ՟Ի՟Բ։ Մաքս. ի դիոն.։)

Զաթոռոյն տեսիլ կամ զչափ մի՛ քննեսցուք». յն. մի բառ, զյատկութիւն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Մի՛ առնիցէք անիրաւութիւն ի դատաստանի, ի չափս, եւ ի կշիռս, եւ ի զոյգս։ Զոյգք արդարք, եւ չափք արդարք։ Եւ տանէր (ծովն պղնձի) երիս հազարս չափ։ Ժողովեցին զպէտսն կրկին, երկուս չափս առ մի մի։ Լցէք լի չափով զմանանայդ յաման մի։ Արկցե՛ս ի նա լի չափովդ մանանայ։ Չափն էր տասներորդ երից գրուաց։ Եւ ահա կշիռ մի կապարեայ ամբարձեալ, եւ կին մի նստէր ի մէջ չափոյն.եւ այլն։

ՉԱՓ. μέτρον metrum ῤυθμός rhythmus. Ոտն չափաբերական. չափ եւ եղանակ եւ թիւ տաղից կամ ոտանաւորաց.

Ստեղծանել բանս չափաւորս եւ ոտանաւորս. որպէս վասն ոտից չափոյ, եւ տաղասացութիւն. (Թր. քեր.։)

Ի տղայութեան նորա գուցէ չափ ելանիցէ». (Սիր. ՟Խ՟Բ. 9.) այսինքն յարբունս կամ ի չափ հասանիցէ։

Զի զչափ առցուք զհեզութեան նորա։ Յորժամ զչափ առին, ծանեան։ Զքո բարերարութեանդ զչափ առեալ հոգասցուք (յն. հոգալով կամ զննելով դատեսցուք)։ Զի զչափ առից զձեր, եթէ յամենայնի հպատա՞կ իցէք. (Իմաստ. ՟Բ. 19։ ՟Ժ՟Ա. 10։ ՟Ժ՟Բ. 22։ ՟Բ. Կոր. ՟Բ. 9։)

ՉԱՓ ՀԱՍԱԿԱՒ. որպէս Չափահասակ, կամ չափաւորեալ ըստ հասակի. չափահաս, կամ օրթա պօյլու.

Եթէ եղիցին իբրեւ զաւազ առ ափն ծովու, չափ ինչ մնացորդք մնայցեն ի նոցանէ. (Ոսկ. ես.։)

Ոչ չափ ինչ պատժովք, այլ գեհենին տանջանօք տանջիցիս։ Ոչ դոյզն փութամ եւ ոչ չափ ինչ. այլ աշխատիմ՝ պատերազմեալ սաստիկ փութով։ Յաշխարհիս ճանապարհի ոմանց բազում ինչ պէտք են, եւ ոմանց չափ ինչ (յն. ոչինչ). (Ոսկ. մտթ. Ոսկ. կողոս. Ոսկ. եբր.։)

Ոչ վասն դանդաղելոյ լռեմ, այլ չափ միայն, յանյագ երկայնաբանութենէ խոյս տուեալ. (Փիլ. լիւս.։)

Պատարագն նոյն է, եթէ չափ եւ դոյզն ոք մատուցանիցէ, եւ եթէ պօղոս եւ պետրոս գլխովին. (յն. հանդիպեալն. այսինքն ո՛ ոք եւ իցէ) (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Մեղր յորժամ գտանիցես որդեակ, չափո՛վ կերիջիր։ Զբերան իւր երաց չափով եւ իմաստութեամբ. (Առակ. ՟Խ՟Բ. 15։ ՟Լ՟Ա. 26։)

Ահա չափով եդիր զաւուրս իմ». (Սղ. ՟Լ՟Ը. 6.) յն. թզաւ կամ թզաչափ։

Թոյլ ետ աստուած՝ բանիւք չափ միայն ճոխանալ թշնամեացն. (Ոսկ. ես.։)

Ճառիւք չափ լսելով յանձն մի՛ առնուր։ Իշխեցին զխնամս նորա եւ զդարմանս նորա՝ երկնիւք եւ ամպօք չափ փակել։ Նովաւ չափ, եւ որչափ նայն էր՝ են շնորհք (յառնելն ղազարու եւեթ ի ժամուն). (Կոչ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Գ։)

Եթէ միայն խորհրդովքն չափ գայ ի վերայ ախտն, առանց սաստելոյ ոչ է ախտացեալն. (Մեկն. ղեւտ.։)

Քեւ չափ բնակցութեամբ հիմնափայլեցեր. (Շար.։)

Զհասարակ գիշերաւ չափ՝ ձայնք ահեղք, եւ այլն». (իմա՛ իբր, շուրջ, ունելով զզօրութիւն մակբայի. Եղիշ. ՟Ը։)

Արեան չափ եւ մարտիրոսութեան ապաշխարեսցէ։ Ընդ խաչի չափ քեզ հնազանդութեան. (Մագ. ՟Ե։ Լմբ. համբ.։)

Չի՛ք անդ տեղի արտասուաց, թէ եւ յովկիանոսի չափ հեղու. (Մեկն. ղկ.։)

Եւ բնութեամբ ի չափ (յն. մինչեւ ի բնութիւն) եկն յաղագս մարդասիրութեանն, եւ ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն աստուած. (Դիոն. ածայ.։)

Զի որպէս եղբայր թագաւորի բազում համարձակութիւն ունի առ իւր եղբայրն թագաւորն, քանի՞ չափ մանաւանդ բազում եղբարցն. (Մաշկ.։)


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

Etymologies (3)

• «ցանկապատ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 21. «Ետես աչօք բացօք սուրբն Գրիգորիոս զիջումն Միածնին ի չափար պա-լատն (իմա՛ պալատան) արքունի»։

• = Պրս. [arabic word] capar «որմ կազմեալ ի ցախից և ի մացառաց՝ որ է ցանկ, զոր առ-նեն շուրջանակի տան, պարտիզի և բակի». նոյնից նաև թրք. čeper՝ որ նշանակում է «տունը շրջապատող ցանկապատը. 2. կռուի համար պատրաստուած ցանկապատ. 3. մարդկանց շղթայ» (Будaгoвъ 1, 469)։-Աճ.

• ԳՒՌ.-Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։

NBHL (1)

Ետես աչօք բացօք սուրբն գրիգորիոս զիջումն միածնին ի չափար պալատն արքունի. (Թղթ. դաշ.։)


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

Etymologies (7)

• «ճզմած ձիթապտուղի կեղևանք» Վստկ. 184. «Դարձո՛ զչեչն հանդերձ կտովն ի ջրաղացն»։

• ԳՒՌ.-Ատն. չէչ, Ղրբ. չիչ և Շմ. ջէջ «ճըզ-մած խաղողի կեղևանք», Երև. չէչ «թութի քամած կեղևանք», Ախց. Կր. չէչ «խնձորի. տանձի և նման պտուղների նետելու մեջու-կը, կանաչեղէնների դէն գցելու մասերը, չօփ»։-Սրանց հետ նոյն են չաչ Հմշ. «եգիա-տազորենի վրայի շապիկը կամ պատեանը». Տր. «լոբու դրսի կանաչ պատեանը», Խտջ «շողգամի և բողկի կանաչ տերևները՝ որ չորացնելով պահում են կերակուր եփելու համար»։

• ՓՈԽ.-Թրք. և յն. գւռ. Ատն. č̌eς «խաղո-ղի ճզմած կեղևանք» (Արևելք 1888, նոյ. 8-9), ուտ. čec «միջից մեղրը քամուած մեղրահաց»։

• «կալի մէջ լցուած մաքուր ցորենի դէզ». գաւառական բառ է, որ հնից աւանդ-ուած չէ. սխալմամբ է որ ՆՀԲ նախորդը շը-փոթում է սրա հետ։

• = Պրս. [arabic word] čat, որ և [arabic word] cas, [arabic word] žaž «դէզ կալի կամ կոյտ արմտեաց, զոր դիզեն զկնի ծեծելոյ և որոշելոյ ի յար-դէն զցորեանն ի կալին». նոյնից է թրք. թթր. čaǰ, čac, čaš, jaš «կալսած հաճարի կամ վարսակի դէզ. 2. մաքրելուց յետոյ կալի մէջ մնացած բարակ յարդը» (Будaгoвъ 1, 454). նոյն բառն է դարձեալ՝ որ թուրքերէնի միջոցով փոխ առնուելով՝ դարձել է սերբ. čadǰ, čadja, լեհ. čac, čadž «բարակ յարդ»։ -Աճ.

• ԳՒՌ.-Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։

• ԳՒՌ.-Արմատը պահուած է «ծաղկախտից մնացած հետքեր երեսի վրայ» և «մեղրև ծակ ծակ բջիջներ» նշանակութեամբ. այս-պէս Ախց. Խրբ. չէչ, Ագլ. Գոր. Ղրբ. չիչ.-Բայց նշանակում է նաև «մեղրի բջիջները կազմող մեղրամոմը» (Ղրբ.), «մեղրից քամ. ուած մոմը» (Երև. Սեբ.), «մեղրի բջիջների սև նիւթը» (Ակն.). նմանութեամբ «միսը ծա-մելուց յետոյ մնացած անհիւթ մասը» (Ղրբ.)։ Այս իմաստները, մանաւանդ վեր-ջինը, կարող են լինել չեչ «կեղևանք» բա-ռից։-Նոր բառեր են չեչոտ (Շմ. չէչօտ, Ջղ. չիչոտ, Մշ. չիչոդ, Տփ. չէչուտ), չեչմեղր, չեչ-խաթու, չեչոտենի «մի տեսակ տանձ՝ վրան սև կէտերով»։

NBHL (2)

Բառ. ռմկ. Դէզ եւ խռիւ. մրուր կամ մանրուք իրաց, թին, խեշերանք. կամ Պիսակութիւն. խորտաբորտութիւն.

Դարձո զչեչն հանդերձ կտովն ի ջրաղացն. (Վստկ. ՟Մ՟Ղ՟Ե։) յաւել ի մեկնութիւնն. Առաւել ասի ռմկ. որպէս շիւ կամ ճիպռէ խաղողոյ. եւ որպէս դատարկ մաղ մեղու։


Չիղջ, չղջի, չղջից

s.

bat.

Etymologies (1)

• (գրուած նաև չեղջ) ի հլ. «սեկե-մուկ, մաշկաթև» Ղևտ. ժա. 19. Օր. ժդ. 17. Ոսկ. ես. Եփր. համաբ. 225. որից չղջիկան, ի-ա հլ. (գրուած նաև չիղջիկան Եփր. հա-մաբ. 225, ջղջիկան Վեցօր. 162, 172-3, չղջկան, սխալմամբ՝ յղջկան Յայսմ.) նոյն նշ. Ես. բ. 20. Բարուք զ. 21. Ոսկ. ես. կայ և ճղճիկայ Դրնղ. 551. արդի գրականում գոր-ծածւում է միայն չղջիկ ձևը։

NBHL (5)

νυκτερίς vespertilio. գրի եւ ՉԵՂՋ. Չղջիկան. մաշկաթեւ՝ մկնատեսիլ կենդանի թռչական ընդ աղջամուղջ գիշերոյ. չղջիկ, սէկէմուկ.

Յոպոպ, եւ չիղջ. եւ ամենայն զեռուն թռչուն՝ որ գնայ ի չորս։ Զյոպոպ եւ զչիղջ, եւ զամենայն սողուն ի թռչնոց. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օր. ՟Ժ՟Դ. 17։)

Չիղջ տոհմակիցն քո՝ քանզի ոչ կարէ համբերել լուսատու ճառագայթից արեգական, ի գիշերի ելանէ թռչել. (Եփր. համաբ.։)

Որպէս գիշերական չղջից արեւ եւ լոյս թշնամի է, եւ խաւար սիրելի, եւ դիւացն առաքինութիւնն թշնամի է, եւ չարիք սիրելի. (Գէ. ես.։)

Չեղջ, մաշկաթեւ. (Հին բռ.։)


Չիտ

cf. Ծիտ.

Etymologies (2)

• «ճնճղուկ» Մխ. առ. ճի. Վրդ. առ. 5Չ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հաւռո ռառ ու բան 541). գրուած է և ջիտ «ճնճղուկ» Ոս-կիփ. որից չտիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (վկայութիւնը տե՛ս Ամատ. անդ՝ էջ 545) մկնչիտ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ էջ 483)։

• ԳՒՌ.-Սվեդ. չէդ «ճնճղուկի նման փոքրիկ մի թռչուն է. թութ է սիրում ուտել». սրա տռեսակներն են մկան չիտ և թթաչիտ Սվեդ.։

NBHL (1)

ՉԻՏ որ եւ ՋԻՏ. Ճնճղուկ փոքր. ճնճղիկ, որ ձայնէ ստէպ ջի՛տ ջի՛տ, եւ այլն. ծիտ. ... սանս. չաթաքա.


Չիտ, չըտի

cf. Ծիտ.

Etymologies (2)

• «ճնճղուկ» Մխ. առ. ճի. Վրդ. առ. 5Չ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հաւռո ռառ ու բան 541). գրուած է և ջիտ «ճնճղուկ» Ոս-կիփ. որից չտիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (վկայութիւնը տե՛ս Ամատ. անդ՝ էջ 545) մկնչիտ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ էջ 483)։

• ԳՒՌ.-Սվեդ. չէդ «ճնճղուկի նման փոքրիկ մի թռչուն է. թութ է սիրում ուտել». սրա տռեսակներն են մկան չիտ և թթաչիտ Սվեդ.։

NBHL (1)

ՉԻՏ որ եւ ՋԻՏ. Ճնճղուկ փոքր. ճնճղիկ, որ ձայնէ ստէպ ջի՛տ ջի՛տ, եւ այլն. ծիտ. ... սանս. չաթաքա.


Չիք

vd. s.

there is not, there does not exist;
nothing, nothingness;
nullity;
չիք ոք բարի բայց մի աստուած, no one is good save God only;
զբաբելոն իմ չիք տեսեալ, I have not seen Babylon;
չիք ոք չիք ուրեք, there is no one;
չիք որ գիտիցէ զայդ, nobody knows that;
չիք ոք որ եղծանել կարէ, no one can destroy it;
չիք ինչ, there is nothing;
չիք եւ չիք, indeed it is not;
առ չքի, for want of;
ի չիք դարձուցանել, to reduce to nothing, to annihilate;
չիք լինել, չիք յաչաց լինել, to come to nothing, to be annihilated, dissipated, to disappear, to vanish;
— լուսնի, wane.

Etymologies (2)

• ՆՀԲ լծ. հյ. չոր, յն. քսի՛րօն, թրք. գուրու, գուրուսու։

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. չիր, Զթ. չիյ, չիր։

NBHL (7)

Չիք ոք բարի (յն. ոչ ոք է բարի)։ բայց մի աստուած։ Չիք իմ տեսեալ։ Չիք ի նմա առողջութիւն։ (Չիք ոք. եւ այլն։)

Չիք անդ տեղի թաքստի։ Չիք ոք, չիք ուրեք. (Եղիշ. եւ այլն։)

Չիք եւ չիք իսկ զուրուք զկեանս առանց տրտմութեան գտանել, այլեւ ո՛չ յուրախութենէ անմասն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

ՉԻՔ չըքի. գ. Չէ. չգոյ. պակասութիւն. չգտանիլն. չերեւելն. չըլլալը, չեղած բանը.

Ի լուսնի չիքն՝ որ չերեւի. այսինքն լուսնի ծնունդ։ Եւ զիւրկթելն ի լուսնի չիքն արա՛. (Վստկ. ՟Ծ՟Ե. ՟ճ՟Ծ՟Ա։)

ՉԻՔ ԼԻՆԵԼ. ἁφανίζομαι evanesco. Աներեւոյթ՝ անհետ լինել, չքանալ.

Անդէն վաղվաղակի դեւքն չիք լինէին. թ. անտ.)


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

Etymologies (5)

• (ո, ի հլ. յետնաբար) «չոր, ոչ-թաց» ՍԳր. Եւս. քր. փխբ. «լոկ, միայն» Մաշտ. ջահկ. (չոր պատարագ), «կարծր։ կոշտ» Գր. սքանչ. ծն. քս. (Ո՛չ մահիճ և ո՛չ անկողին, այլ ի չոր մսուր եդեալ. ՀԱ 1912, 475. հմմտ. Ղրբ. անկողինը չոր է՝ կարծր տիմ. ժդ. չորակեաց Յայսմ. չորակեր Կա-նոն. Տօնակ. չորաճաշակ Ուռհ. դիւրաչոր Ոսկ. սղ. խորշակաչոր Վրդն. սղ. շքաչոր Վստկ. չորուտ «անբեր (երկիր, հող)» Եփր. տուղի չոր, չորացրած պտուղ», որի վրայ տե՛ս առանձին։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2soros ձևից, որի k2sēros ձևից էլ ենթադրւում է հյ. չիր։ Սը-րանց ցեղակիցներն են սանս. kš̌ā̄rá «կիզիչ, հրավառ», յն. šηρός, ἔερόა «չոր», ἐερόν «ռա-մաք երկիր», լատ. seresco «չորանալ», se-renus «պայծառ, չոր», հբգ. serawen «չո-րանալ, ծիւրիլ», գերմ. serben «չորանալ, թառամիլ» (տե՛ս Boisacq 678, Walde 701, Ernout-Meillet 887, Pokorny 1, 500 և 503). Հնխ. kser-«չոր» աճած պիտի լինի հնխ. k'sē կամ k'sā «այրել, վառել» պարզ ար-մատից։-Հիւբշ. 485։

• ՆՀԲ լծ. թրք. quru, յն. ἔηρός Տէրվ. Altarm. 87 սանս. kšara, յն. ἔηρός նոյն. Նախալ. 112 հնխ. skar «այրել» արմա-տից. հմմտ. խարել, խարշել, սանս. kš̌āra «կծու», kšāma «չոր, ցամաք» ևն։ Հիւնք. ջուր բառից։ Scheftelovitz BВ 28, 293 սանս. ǰvar «տաքանալ, այրել» աոմատի հետ։-Karst, Յուշարձան 429 թթր. kar, kor, kur, չաղաթ. koruk, ku-ruk, եաքութ. kurun, kūr «չոր», օսմ. qavurmaq «խորովել»։ Էսգէթ, Արրտ. 1915, 784 արաբ. [arabic word] šarr «չորա-ցում, չոր» բառից։ Pokorny 1, էջ 500 և 503 իրարից բաժանում է 1) սանս. kšā-ra «կիզիչ», kšāma «չորացած, չոր» և 2) յն. ζερόν «ցամաք», ἔηρός «չոր», լտ. seresco «չորանալ», գերմ. serben ևն. առաջին խմբի մէջ դնում է հյ. ցաւ, ցա-մաք, ցասնուլ. երկրորդը հայերէն ներ-կայացուցիչ չունի. հյ. չոր խաբուսիկ կերպով նման է վերինների և յատկա-պէս յն. ἔηρός բառի հետ, բայց իսկա-պէս երկու խմբի հետ էլ ո՛չ մի կապ չունի։ Պատահական նմանութիւն ունի վրաց. დამრობა դաշրոբա, დავამრობ դավաշրոբ «չորացնել» (արմատը მრ շր-)։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. չոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. չօր, Սլմ. չուէր, Մրղ. չուր, Մկ. Տիգ. Տփ. չուր, Հմշ. Սեբ. չէօր, Ասլ. չէօ՝ր, Սվեդ. չիւր Զթ. չիւյ, չիւր, Հճ. չոյ (բայց չիյնօլ «չորա-նալ»).-Ագլ. չունի այս բառը և գործա-ծում է խէշկ ձևը, որ պրս. [arabic word] xušk հո-մանիշից է փոխառեալ։ (Սակայն կայ չիր «չոր պտուղ»)։ Նոր բառեր են չորագլուխ, չորաթան կամ չորթան, չորթանագող, չորա-կապ, չորամահակ, չորային, չորապուր, չո-րել, չորացնել, չորեղէն, չորեփոց, չորոտ, չորուկ, չորուտ, չորչրուկ, չորչորատիլ, չոր-խըրտիլ ևն։

• ՓՈԽ.-Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։

NBHL (9)

(լծ. թ. գուրու. եւ յն. քսիրօ՛ս ). χῆρος aridus, siccus, torridus. Ցամաք. անմասն ի խոնաւութենէ կամ ի պարարտութենէ.

Մի՛ ասիցէ ներքինին թէ ես եմ փայտ չոր։ Զամենայն փայտ դալար, եւ զամենայն փայտ չոր։ Եթէ ընդ փայտ դալար զայս առնեն, ընդ չորն զի՞նչ լինիցի. (Ես. ՟Ծ՟Զ. 3։ Եզեկ. ՟Ի. 47։ Ղկ. ՟Ի՟Գ. 31։)

Չոր թզով եւեթ զպէտսն վճարէր. (Եւս. քր. ՟Ա։)

Ի սերմանց խոնաւոց եւ չորոց լինելութիւն կենդանեաց եւ տնկոց. (Փիլ. լին.։)

Տատրակ անջատեալ յամուսնութենէ՝ ի դալար ոստս ոչ նստի, այլ միշտ ի չոր. (Զքր. կթ.։)

Զընտրութիւնս չորիցն եւ զգիջոցն. (Եփր. երաշտ.։)

Պահոց եւ աղօթից հետեւելով, չոր ճաշակելով։ Զարդարեսցի սեղան քո չոր եւ ցամաքային իրօք. (Վրք. հց. ՟Բ։)

Քահանայն՝ չոր (պահեցողութիւն) քարոզէ. (Եղիշ. երէց.։)

Զի թէ առանց պատարագի առնէ քահանայն զպսակն, այսինքն չոր պատարագ, որ զպաշտօնն միայն ասեն. (Մաշտ. ջահկ.։)


Սան, ուց

cf. Սանական.

Etymologies (6)

• , ի հլ. (բայց Նորագիւտ բ. մն. լե. 13 ունի գրծ. սանուք, որ կարելի է ուղղել սա-նիւք) «մեծ կամ փոքր կաթսայ» ՍԳր. Պիտ. Մագ. որից սանակալ «կասկարայ» (Կ. Սա-ռաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպ. էջ 226, ռուս. магант)։

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 157 թերևս պրս. (թրք. և արաբ.) [arabic word] sahn, sahan «կաթսայ»։ Հիւնք. արառ-սահն։ Bugge KZ 32, 86 փոխառեալ է Կովկասից. հմմտ. հիւրկ. šang, ավար։ hag, օսս. ag «սան»։

• , ու հլ. «իբր զաւակ ձեռքի տակ սնուցած ու մեծացրած տղայ» Բուղ. Մծբ. Ագաթ. Եղիշ. «կնքահօր կնքած մանուկը» Կանոն. Շնորհ. ընդհ. որից սանական «որ-դեգրեալ, որդիացեալ» Ագաթ. սանակից կա-նոն. սանահայր, սանամայր Գնձ. Մեձ--

• = Բնիկ հայ բառ. ստորին ձայնդարձն է սին, սուն արմատի. նշանակութեան զար-գացման համար հմմտ. լտ. alo «սնուցա-նել» և alumnus «սան»։ Մագումը տե՛ս ըն-դարձակ ստին։-Հիւբշ. 456։

• ՆՀԲ «յորմէ սնանիլ և սնուցանեւ»։ Lag. Urgesch. 612 սանս. cās և հյ., սնանիլ ձևերի հետ։ Canini, Et. étym. 94 սանս. su, sūn «ծնել» արմա-տի հետ։ Տէրվ. Նախալ. 73 սուն, սին, սոնք ևն ձևերի հետ հնխ. çu, çvan արմատից։ Գասապեան, Բիւր. 1890, 155 անգլ. son «որդի» բառի հետ։ Հիւնք. ննանիլ բայի հետ՝ ծին արմատից։ Dst-hof, Et. Parerga 7-8 ծան. տե՛ս սուն։ Scheftelowitz BВ 28, 283 յն. ϰοναρός «լաւ սնուած» բառի հետ։ Liden, Go-teborgs högskolas ârsskrift 1933, էջ 51 մերժելով տրուած մեկնութիւնը՝ կը, ցում է օսս. sän-igk «վեցամաեայ ուլ» բառին։

• ԳՒՌ-Ալշ. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Մշ. Սեբ. Տփ. սան, Ասլ. ստ, Զթ. սոն, Հճ. սօն, Սվեդ. սուն, Ագլ. Ախց. Երև. Վն. սանիկ, Սլմ. սանիկ', Հմշ. սօնիգ (որոնք միւսների մէջ փաղաքշական են). իսկ Սչ. միայն սա-նրհար, սանըմար ձևերի մէջ պահուած։ Նոր բառեր են սանուկ, սանալաթ, սանահարանք, սանապապ. թրքախօս հայոց մէջ՝ Ատն. էնկ, սան, նաև էնկ. սանայէր «պարզամիտ» (Բիւր. 1898, 865), որ ձևափոխուած է սա-նահայր բառիցւ

NBHL (4)

Իսկ կրտսեր որդւոյն յազկերտի դայեակն ռահամ անուն թագաւորեցուցանէր զիւր սանն, որում անուն էր պերոզ. (Եղիշ. ՟Ը։)

Սանու նորին. անուն էր նմա հռիփսիմէ։ Հանդերձ պարկեշտասէր սուրբ սանովն հռիփսիմեաւ։ Խօսել սկսաւ (գայիանէ) ընդ սանուն իւրում. (Ագաթ.։)

Եսթերայ սանու իւրոյ (այսինքն մուրթքէի). (Մծբ. ՟Գ։)

Կաթսայ յեռանդան. լռեցից զսանն տիտանեան. ոչ զանց արարից զմեստրեմեանն սանէ. բայց ե՛կ դու առ աստուածային սանսն օրինաց։ Մեծ քան զսանսն թեսպասդեան, մտկաւասար է եւ սանին ափռոդիտեայ. լռեալ ի սանցին. (Մագ. ՟Լ՟Ը. ՟Հ՟Է։)


Սան, ից

s. chem.

kettle, boiler, caldron, saucepan, stewpanchem. still, cucurbite;
— պապենի, Papin's digestor, athanor, digesting-furnace.

Etymologies (6)

• , ի հլ. (բայց Նորագիւտ բ. մն. լե. 13 ունի գրծ. սանուք, որ կարելի է ուղղել սա-նիւք) «մեծ կամ փոքր կաթսայ» ՍԳր. Պիտ. Մագ. որից սանակալ «կասկարայ» (Կ. Սա-ռաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպ. էջ 226, ռուս. магант)։

• Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 157 թերևս պրս. (թրք. և արաբ.) [arabic word] sahn, sahan «կաթսայ»։ Հիւնք. արառ-սահն։ Bugge KZ 32, 86 փոխառեալ է Կովկասից. հմմտ. հիւրկ. šang, ավար։ hag, օսս. ag «սան»։

• , ու հլ. «իբր զաւակ ձեռքի տակ սնուցած ու մեծացրած տղայ» Բուղ. Մծբ. Ագաթ. Եղիշ. «կնքահօր կնքած մանուկը» Կանոն. Շնորհ. ընդհ. որից սանական «որ-դեգրեալ, որդիացեալ» Ագաթ. սանակից կա-նոն. սանահայր, սանամայր Գնձ. Մեձ--

• = Բնիկ հայ բառ. ստորին ձայնդարձն է սին, սուն արմատի. նշանակութեան զար-գացման համար հմմտ. լտ. alo «սնուցա-նել» և alumnus «սան»։ Մագումը տե՛ս ըն-դարձակ ստին։-Հիւբշ. 456։

• ՆՀԲ «յորմէ սնանիլ և սնուցանեւ»։ Lag. Urgesch. 612 սանս. cās և հյ., սնանիլ ձևերի հետ։ Canini, Et. étym. 94 սանս. su, sūn «ծնել» արմա-տի հետ։ Տէրվ. Նախալ. 73 սուն, սին, սոնք ևն ձևերի հետ հնխ. çu, çvan արմատից։ Գասապեան, Բիւր. 1890, 155 անգլ. son «որդի» բառի հետ։ Հիւնք. ննանիլ բայի հետ՝ ծին արմատից։ Dst-hof, Et. Parerga 7-8 ծան. տե՛ս սուն։ Scheftelowitz BВ 28, 283 յն. ϰοναρός «լաւ սնուած» բառի հետ։ Liden, Go-teborgs högskolas ârsskrift 1933, էջ 51 մերժելով տրուած մեկնութիւնը՝ կը, ցում է օսս. sän-igk «վեցամաեայ ուլ» բառին։

• ԳՒՌ-Ալշ. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Մշ. Սեբ. Տփ. սան, Ասլ. ստ, Զթ. սոն, Հճ. սօն, Սվեդ. սուն, Ագլ. Ախց. Երև. Վն. սանիկ, Սլմ. սանիկ', Հմշ. սօնիգ (որոնք միւսների մէջ փաղաքշական են). իսկ Սչ. միայն սա-նրհար, սանըմար ձևերի մէջ պահուած։ Նոր բառեր են սանուկ, սանալաթ, սանահարանք, սանապապ. թրքախօս հայոց մէջ՝ Ատն. էնկ, սան, նաև էնկ. սանայէր «պարզամիտ» (Բիւր. 1898, 865), որ ձևափոխուած է սա-նահայր բառիցւ

NBHL (4)

Իսկ կրտսեր որդւոյն յազկերտի դայեակն ռահամ անուն թագաւորեցուցանէր զիւր սանն, որում անուն էր պերոզ. (Եղիշ. ՟Ը։)

Սանու նորին. անուն էր նմա հռիփսիմէ։ Հանդերձ պարկեշտասէր սուրբ սանովն հռիփսիմեաւ։ Խօսել սկսաւ (գայիանէ) ընդ սանուն իւրում. (Ագաթ.։)

Եսթերայ սանու իւրոյ (այսինքն մուրթքէի). (Մծբ. ՟Գ։)

Կաթսայ յեռանդան. լռեցից զսանն տիտանեան. ոչ զանց արարից զմեստրեմեանն սանէ. բայց ե՛կ դու առ աստուածային սանսն օրինաց։ Մեծ քան զսանսն թեսպասդեան, մտկաւասար է եւ սանին ափռոդիտեայ. լռեալ ի սանցին. (Մագ. ՟Լ՟Ը. ՟Հ՟Է։)


Սանդ, ից

s.

pounding-mortar;
— հրեղէն, petard.

Etymologies (2)

• ՆՀԲ սան «կաթսայ» բառից, «որպէս թէ ի ձև սանի»։ Հիւնք. լտ. sanitas «ա-ռողջութիւն» բառից։ Պատահական նը-մանութիւն ունի ասոր. [syriac word] aseϑ-ϑa «սանդ», որի հետ համեմատւում. է

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խտջ. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Պրտ. Ջղ. Սեբ. Սլմ. Վն. սանդ. Հմշ. սօնդ, Ագլ. Սվեդ. սունդ. (Խտջ. նշանա-կում է «ոտքով դարձնելու մեծ սանդ»)։-Նոր բառեր են սանդաքար, սանդափ, սան-դաթակի, սանդծեծելուկ։

NBHL (1)

(որպէս թէ ի ձեւ սանի). ἵγδης mortarium, pila. Անկան. քար կամ փայտ գոգեալ, յորում ծեծեն զարմատիս.


Սանդալ, ի, ոյ

s.

sandal;
փայտեղէն —, wooden -.

Etymologies (2)

• = Փռխառեալ է կա՛մ պհլ. *sandal ձևից, որի ներկայացուցիչն է պրս. [arabic word] sandal, և կամ յն. σάνδαλον, σανδάλιον հոմանիշ ձևե-րից, որոնք նոյնպէս ասիական ծառում աւ-նին (Boisacq 851)։ Յոյնից փոխառեալ լտ. sandalium, ֆրանս. sandale, անգլ. sandal «հողաթափ» ևն։

• ԳՒՌ.-Նբ. սանդալ «երիցուկ, տճկ. փա-թաթիա, ռուս. ռամաշկա»։

NBHL (3)

ՍԱՆԴԱԼ կամ ՍԱՆՏԱԼ. որ եւ յն. սանտալօն, սանտա՛լիօն. պ. սէնտէլ . σάνδαλον, σανδάλιον sandalum, solea. Հողաթափ. մուճակ. մոյկ. (լծ. մակոյկ, եւ մագուգ, որ են ի ձեւ հողաթափի. որպէս եւ ռմկ. նաւու սանտալ ՝ նմանաձեւ՝ է կուր, նաւակ).

Ի փութոյն եթող զսանդալ իւր։ Սանդալս ոտից, եւ վերարկու։ Ջնջէին զփոշի սանդալոյն։ Ունէր սանդալս եւս յոտսն։ Զմաշկեղէն գօտին, եւ զսանդալ հողաթափն։ Զփայտեղէն սանտալս. (Վրք. հց. ստէպ։)

Սանդալ, հողաթափ, կամ չմուշկ. (Հին բռ.։)