Definitions containing the research լ : 10000 results

Աննիւթական, ի, աց

cf. Աննիւթ.

· Calfa

NBHL (2)

Յամենեւիմբ աննիւթականսն մատչել. (Սահմ. ՟Ժ՟Զ։)

Մի՛ յաղագս նիւթականին հոգալոյ՝ յաստուածային առաքինութեանց աննիւթական հոգոց խափանեսցի։ Աննիւթական տանջանօք. (Շ. ընդհ. եւ Շ. ամենայն չար.։)


Աննիւթութիւն, ութեան

s.

immateriality.

· Calfa

NBHL (2)

Պարտ է զնա իմանալ գերագոյն քան զմիտս եւ զբան աննիւթութեամբ։ Աստուածայնոյ գալստեան ամենայն անախտութեամբ եւ աննիւթութեամբ ընդունական. (Դիոն. եկեղ.։)

ἁυλία. immaterialitas. Աննիւթն գոլ. անմարմնութիւն. վերացումն ի նիւթոյ. հոգեղինութիւն.


Աննկար

adj.

without painting, figure or device;
unformed, imperfect, shapeless.

· Calfa

NBHL (3)

Սաղմն աննկար. (Ել. ՟Ի՟Ա. 22։)

Մի է նկարեալն եւ աննկարն ըստ յուսոյ առնն՝ ծնանել կնոջն, թէ եւ բազում միջոց է նկարելոյ եւ աննկարի. (Մխ. դտ.։)

μὴ ἑξεικονίμενος. non formatus, non figuratus. Ոչ նկարեալ իւր սարօքն. անկատար ձեւացեալ. ուրուական. անկերպարան. անձեւ.


Աննկարագիր

adj.

indescribable.

· Calfa

NBHL (2)

ԱՆՆԿԱՐԱԳԻՐ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ. Ոյր չիք կամ լինի նկարագիր, եւ պատկեր համանման. աննման. անզուգական. նմանը չունեցօղ.

Որդի աննկարագիր։ Աննկարագրելի բնութիւն. (ՃՃ.։)


Աննման, ից

adj.

unlike, dissimilar, different;
not uniform;
incomparable.

· Calfa

NBHL (11)

Աննման են այլոց կեանք նորա. (Իմ. ՟Բ. 15։)

Զպատիւսն՝ աննմանիցն մասն բաշխեալ տայ. (Փիլ. քհ.։)

Պատահումն յէութիւնն բաժանելով՝ յաննմանն բաժանի. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Ասել՝ թէ օդով ծածկեալ էր երկի, աննման է։ Առ բազում իրս աննմանս գայթագղեալ կործանին. (Վեցօր. ՟Բ. ՟Գ։)

Խոյին գոլ տարացոյց առ իրն աննման. (Պիտ.։)

ἁνόμοιος. dissimilis, absimilis, dispar. Որ չէ նման այլում. այլազան. տարբեր. զանազանեալ տեսլեամբ կամ որակաւ. պէնզէմէզ, մուխթէլիֆ.

Ոչ է ապա յաննմանիցն՝ եւ ձեզ գալ յարեւելս. (Շ. թղթ.։)

Չէ՛ ինչ աննման, այլ՝ ի դէպ. (Ոսկ. մ. ՟Բ. 1։) եւ (Տօնակ.։)

Զաննմանս եւ զանմօտաւորս ինքեան խօսէր։ Յանձն էառ ասել զաննմանսն վասն իւր։ Աննմանքն վայելեն եւ ոչ վայելեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Գեղն աննման։ Ի տեսիլս անպատումս, յաննման փոփոխմունս. (Ագաթ.։)

Անյարմար. անվայելուչ. անճահ. անպատշաճ. անդէպ. անտեղի. օտար. անշուք. ցած իմն. ուսլուպսուզ. եագըշըգսըզ. μὴ πρόσηκον, ἁπεικόν, ταπεινόν. inconveniens, absurdum, humile, vile.


Աննմանութիւն, ութեան

s.

unlikeness, dissimilitude, difference;
unsuitableness, disproportion.

· Calfa

NBHL (3)

Մի՛ ինչ էութեանն աննմանութիւն իմասցի։ Ուրանօր էութեանն նոյնութիւն, զո՞ր կալցի տեղի աննմանութիւնն. (Կիւրղ. գանձ.։)

Ինքն բանն կոչեցեալ՝ զաննմանութիւն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

ἁνομοιότης. dissimilitudo. Աննման գոլն. պակասութիւն նմանութեան. տարբերութիւն. անհամեմատութիւն. եւ Աննմանելի կամ անզուգական իսկութիւն. պէնզէմէզլիք, իխթիլաֆ.


Աննուազ

adj.

inexhaustible.

· Calfa

NBHL (6)

Աննուազ գոլ եւ անշարժ ամենայն ուրեք. (Դիոն. եկեղ.։)

Որ աննուազ է եւ անբաւ։ Աննուազ բարիք։ Զի իցէ աննուազ տալ ո՛ւմ պիտոյ իցէ. (Յճխ. ՟Զ. ՟Ժ. ՟Ի՟Գ։)

Զաննուազ լուսոյդ. (Ագաթ.։)

Աննուազ լիութեամբ. (Պետ.։)

Աննուազ գոլով յընտանի փառացն. (Նար. ՟Հ՟Ե։)

ԱՆՆՈՒԱԶ որ եւ ԱՆՆԻԱԶ. ἁμείωτος. non imminutus, de quo nihil imminui potest. Որ ոչ նուազի, եւ որում ոչինչ նուազի. անպակասելի. անսպառ. անթերի. անկարօտ.


Աննուաղ

adj.

inextinguishable.

· Calfa

NBHL (2)

Արեգակն աննուաղելի. (Ճ. ՟Ա.։)

Մշտավառ ճրագ էր աննուաղելի. (Ոսկիփոր.։)


Աննուաճ

cf. Աննկուն.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ նուաճի. անսանձ. անմեղկելի. անզուսպ. զապթսըզ.


Աննուէր, ուիրաց

adj.

without offering;
implacable, inexorable, cruel.

· Calfa

NBHL (8)

Խոտորումն է աննուէրն լինել, եւ յոյժ խոտորումն է ի յափշտակութենէ ընծայեալ յինքեան աստուծոյ. (Ոսկ. հռ.։)

Զնուիրեալս աննուիրից եւ պղծոց մասն տան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ Ոչ նուիրեալ. առանց նուիրելոյ.

Զմասն ինչ ի փորոտւոյն աստուծոյ նուիրել, եւ զայլն ամենայն թողուլ աննուէր. (Սարկ. լուս.։)

Չունօղ ուստեք զնուէրս. զընծայս. կարօտ եւ աղքատ մնացեալ.

Աթոռս սուրբ՝ ընդ հարկաւ այլասեռից, եւ անօգնական եւ աննուէր ի մերասերաց. (Շ. ատեն.։)

Անողոքելի ի ձեռն նուիրաց կամ աղաչանաց. անհամբոյր. անաղք. անամոք. անգութ. անհաշտ. ἅσπονδος. implacabilis.

Աննուէր եւ առանց խաղաղութեան (գործս) ի նուէր եւ առանց խաղաղութեանն գործեցին. (Փիլ. տեսական.։)


Աննուիրական, ի, աց

adj.

that cannot be offered, not sacred, profane.

· Calfa

NBHL (1)

ἁνίερος. profanus. Աննուէր՝ որպէս անսրբազան. անսուրբ. պիղծ. հասարակ. խառն. ոչ արժանի նուիրելոյ աստուծոյ.


Անշահ, ից

adj.

unprofitable, useless, vain.

· Calfa

NBHL (6)

Խաբեցին՝ անշահք փոխանակ շահաւետին առնուլ. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)

Սնափառի պահք անվարձ, եւ աղօթք անշահ. (Կլիմաք.։)

Որ ոչ շահի ինչ. ցականեալ. ունայնաձեռն.

Տարակուսելոց եւ անշահից ի քահանայից՝ յաղագս կերակրոց ոչ անքատս լինել. (Փիլ. քհ.։)

Յայնմ եւս անշահ մնացեալ՝ յաղօթս ապաւինի. (Խոր. ՟Գ. 53։)

Սոսկ եւ վայրապար եւ անշահ անցանել ընդ լերինս գեղեցկութիւն. (Տօնակ.։)


Անշահութիւն, ութեան

s.

unprofitableness, uselessness.

· Calfa

NBHL (3)

Արհամարհութիւն լինէր առաջին պատուիրանին վասն նորին տկարութեան եւ անշահութեան. (Եբր. ՟Է. 8։)

Այլք տգիտաբար առ ունայնութիւն եւ անշահութիւն ի վայր խորտակելով. (Նիւս. սքանչ.)

τὸ ἁνωφελές, ἁκερδές, ἁνότητον, ἁχρηστία. inutilitas, res lucro carens. Անպիտանութիւն. չունելն զշահ կամ զօգուտ. ֆայտէսիզլիք.


Անշաղախ

adj.

free from dirt, clean;
not contaminated, pure, clear.

· Calfa

NBHL (3)

Թուղթ կնքեալ ամենայն իրօք անշաղախ սուրբ կոյսն է։ Այրի եղելոյ աշխարհի անշաղախ փեսայածին. (Ոսկ. յաւետիս.։)

Զմնացեալքս պահեսցէ կենդանի եւ անշաղախ. (Մագ. ՟Կ՟Է։)

ὀ, ἠ ἁμόλυντος, ἁμίαντος, ἅχραντος. immaculatus, -ta;
incontaminatus, intacta
. Ոչ շաղախեալ. աններկ. անաղտ. ամբիծ. անարատ. անփորձ. անապական. չի պլըշտըկած, մաքուր, սուրբ. քիրսիզ, փաք, փաքիզէ.


Անշամանդաղ

adj.

unclouded, clear.

· Calfa

NBHL (1)

Ուր չիք շամանդաղ. անմռայլ. պայծառ. անաղօտ.


Անշարադիր

adj.

uncompounded, simple.

· Calfa

NBHL (2)

Ստեղծ նա զիմանալիսն պարզս եւ անշարադիրս բնութեամբ. (Վահր. ի ծաղկ.։)

ἁσύνθετος. compositus. Ոչ շարադրեալ ի մասանց. ոչ բաղադրեալ կամ բաղկացեալ. պարզ.


Անշարժ, ից

adj.

immovable, fixed, stable, firm;
not commutable;
real, not personal.

· Calfa

NBHL (12)

Զանշարժ կենացն ի վերայ ելանել. (Բրս. ընչեղ.։)

Անշարժ խորհուրդ, կամ օրէնք, գիտութիւն, բարութիւնք, խաղաղութիւն, յոյս, հաւատ. եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Է. 6։ Պիտ.։ Փիլ.։ Ագաթ.։ Ոսկ. հռ.։ Վեցօր. եւ այլն։)

Անշարժ լինել կամ պահիլ արդարութեան, թագաւորութեան, եկեղեցւոյ. եւ այլն. (Ագաթ.։ Խոր. ՟Ա. 7։) (Շար.։)

Աշխարհն հաստատուն լիցի, եւ անշարժ ի նմանէն. այսինքն մի՛ օտարասցի յիւրմէ. (Բուզ. ՟Բ. 34։)

Անյօժար. որ ոչ բերի. անընդոստ. Քարացեալ կռապաշտութեանց սառնամանիքն անշարժ առ քաջ պտուղսն մնայր. (Խոր. հռիփս.։)

ἁκίνητος, ἁνήλατος, ἁσάλευτος. immobilis, immotus, immutabilis. Որ ոչ շարժի ի տեղւոջէն կամ ի վիճակէն. անսասան. անդրդուելի. կայուն. հաստատուն. անփոփոխ. անվրդով. դէփրէնմէզ. հարեքէթսիզ. cf. (Ել. ՟Ժ՟Գ. 16։ ՟Ի՟Է. 15։ Օր. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ա. 18։ Յով. ՟Խ՟Ա. 15։ Գծ. ՟Ի՟Է. 41։ Եբր. ՟Ժ՟Բ. 48։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 58։)

Անշարժ գոլ սիրոյ անցաւորիս. (Սկեւռ. աղ.։)

Ի նմա բնակեալք անշարժ։ Անշարժ հաստատեալք ի հաւատս. (Փարպ.։)

Առ արդարեւ բարձրեալն բոլորիւք զօրութեամբք անշարժաբար բարւոք կայիւք հաստատեալ. (Դիոն. երկն. ՟Է։)

Անշարժաբար հիմնացուցանել, կամ արձանացուցանել. (Յհ. իմ. ատ. ՟Գ։)

Լեռանց նըման անշարժաբար զեկեղեցւոյ կանգնեալ կամար. (Շ. յիշ. առակ.։)

անշարժաբար. ἁκινήτως, ἁκατασείστως. immobiliter, immoto animo. Առանց շարժելոյ. հաստատութեամբ. անխռովաբար. առանց այլայլութեան.


Անշարժաբար

adv.

immovably, firmly.

· Calfa

NBHL (5)

Ի նմա բնակեալք անշարժ։ Անշարժ հաստատեալք ի հաւատս. (Փարպ.։)

Առ արդարեւ բարձրեալն բոլորիւք զօրութեամբք անշարժաբար բարւոք կայիւք հաստատեալ. (Դիոն. երկն. ՟Է։)

Անշարժաբար հիմնացուցանել, կամ արձանացուցանել. (Յհ. իմ. ատ. ՟Գ։)

Լեռանց նըման անշարժաբար զեկեղեցւոյ կանգնեալ կամար. (Շ. յիշ. առակ.։)

ԱՆՇԱՐԺ ԱՆՇԱՐԺԱԲԱՐ. ἁκινήτως, ἁκατασείστως. immobiliter, immoto animo. Առանց շարժելոյ. հաստատութեամբ. անխռովաբար. առանց այլայլութեան.


Անշարժութիւն, ութեան

s.

immobility, immovableness, stability, firmness.

· Calfa

NBHL (7)

Ո՛չ ամենայն ներգործութիւն՝ շարժութիւն է. այլ է ինչ, որ ի ձեռն անշարժութեան ներգործութեամբ, ըստ որում նախ ներգործէն աստուած. քանզի որ նախ շարժէն՝ անշարժ է. (Նիւս. բն.։)

Մշտնջենաւոր անշարժութիւն (լերանց). (Առշ։)

Հաւատալ անշարժութեամբ. (Փարպ.։)

Տարածեալ զբազուկս անշարժութեան (այսինքն անշարժս). (Արշ.։)

Զամէն ամէնն դնելով՝ իբր երդմամբ իմն զանշարժութիւն բանին նշանակէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Բարձրանան մոլարքն ի վերին անշարժութիւն մերձ. (Ոսկիփոր.։)

ἁκινησία. immobilitas. Անշարժ գոլ. հաստատութիւն անդրդուելի. անփոփոխութիւն.


Անշաւիղ

adj.

pathless, trackless.

· Calfa

NBHL (2)

Որ չիք շաւիղ գնացից. անել.

Անշաւիղ արգելան ինձ պատրաստեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)


Անշեղ

adj.

not oblique, straight, direct.

· Calfa

NBHL (2)

Անայլայլելի անմահութիւն, եւ անշեղ եւ անխոտոր մշտաշարժութիւնն։ Անշեղս ի վատթարն կոյս. (Դիոն. ածայ.։)

ἁρρεπής. non vergens, constans. Ոչ շեղեալ. ոչ թիւրեալ կամ միտեալ եւ խոնարհեալ ի կողմն ինչ. անխոտոր. անմէտ. ուղիղ. ուղղորդ. սեպացեալ. շիտակ. չիծռած. էյիլմէզ. տօս տօզրու, տիք.


Անշէն

adj.

uninhabited, desert.

· Calfa

NBHL (5)

Բլուր հողոյ անշէն յաւիտեան։ Անշէն լիցի տուն նորա։ Ի տունս անշէնս։ Անապատ անշէն. (Յես. ՟Ը. 28։ Յոբ. ՟Ը. 14։ ՟Ժ՟Ե. 28։ Իմ. ՟Ժ՟Ա. 2։)

Տեղի անշէն. անբնակ վայր. անապատ. վիրանէ, գըռ, չէօլ.

Յանշինէ անտի ընդդէմ եգիպտոսի։ Յագեցուցանել զանկոխն եւ զանշէնն։ Տէր արար զշէնս եւ զանշէնս. (Յես. ՟Ժ՟Գ. 3։ Յոբ. ՟Լ՟Ը. 17։ Առակ. ՟Ը. 26։)

Ոչ միայն զշէնս, այլեւ զանշէնս. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Եւ լինիցի՞ այդպիսի հանգիստ ի դաշտի անշէնս. (Վրք. հց. ՟Ժ՟Ա.)


Անշէջ

adj.

inextinguishable.

· Calfa

NBHL (7)

ἅσβεστος. inextingubiis. Անշիջանելի. անշիջական. որ ոչ շիջանի. մշտավառ. մշտաբորբոք. չմարելու. սէօնմէզ.

Անշէջ ճրագ, լոյս, կայծակն, եւ յիշատակ. (Եղիշ. դտ.։ Խոսր.։ Նար. կուս.։ Յճխ. ՟Ժ՟Դ։)

Զանշէջ հուրն բորբոքեաց ի սրտի իւրում։ Անշէջ բոց է ոխակալութիւն եւ նախանձն. (Ոսկիփ.։)

Անշէջ եւ առանց մոռանալոյ է յիշատակ սուրբ սիրոյն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Առանց շիջանելոյ. առանց մարելու. սէօնմէյէրէք.

Զհուրն որմզդական անշէջ հրամայէ լուցանել. (Խոր. ՟Բ. 78։)

Անշէջ վառեալ զլոյս լապտերաց. (Շար.։)


Անշնորհ, աց

adj.

ill-favoured, disfigured, deformed;
ungracious, ungraceful, unpleasant;
unfortunate, unlucky;
ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (13)

ἅχαρις. ingratus, ut ratia carens, insuavis, injucundus. Յետնեալ ի հոգեւոր կամ ի մարմնաւոր շնորհէ. ուր պակասին շնորհք, կամ վայելչութիւն. անշնորհք, շէնք շնորհք չունեցօղ.

Առասպել տարաժամ՝ այր անշնորհ (կամ անշնորհք). (Սիր. ՟Ի. 20։)

Անհաւատից եւ անշնորհից եւ յոլով բանք խրատուց ոչինչ օգուտ գործեն. (Յճխ. ՟Դ։)

Անշնորհ սնափառութեամբ ցնդին յարտասուս. (Կլիմաք.։)

Ակամայն եւ ի հարկէն անշնորհ է, եւ առանց վայելչութեան. (Վրք. սեղբ.։)

Զի մի՛ կարծիցեն, թէ երկայն աղօթելն անշնորհ ինչ իցէ. (Իգն.։)

Տացես ըմպել յանշնորհս. այսինքն անշնորհաբար կամ անդէպս. (Սիր. ՟Ի՟Թ. 32։)

Զայնպիսի քաղցր տեսութիւն թողուլ, յանշնորհն եւ ի ժլատն ընթանալ (բռնաւորի) ծառայութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)

ἁχάριστος. ingratus, gravitudinis expers. Ապաշնորհ. անշնորհակալու. ապերախտ. ոչ փոխարինօղ. նամքէօր.

Կշտամբէ զանշնորհն լինել նոցա, եւ առանց ողորմութեան. (Շ. յկ. ՟Ծ՟Թ։)

ԱՆՇՆՈՐՀ ԱՌՆԵԼ. Չճանաչել կամ առ ոտն հարկանել զտուօղն շնորհի. աներախտի կամ անարժան շնորհակալութեան համարել.

Դորին խրատ անշնորհ առնել զդիսն իշխեաց, որոց նմա զայն շնորհեալ էր գեղեցկութիւն. (Ագաթ.։)

Անշնորհ առնէր զտալիսն եւ զբերելիսն կարասոյն. (Բուզ. ՟Դ. 10։)


Անշնորհութիւն, ութեան

s.

deformity, ugliness, ill-favouredness;
ingratitude.

· Calfa

NBHL (2)

Իբր Անշնորհակալութիւն. ապաշնորհութիւն.

Եւ իբր Անշնորհ կամ անշնորհաւորն գոլ.


Անշնչական, ի, աց

adj.

breathless, dead;
inanimate, senseless.

· Calfa

NBHL (2)

Անշնչականացն անկեալ երկիրպագանիցէ։ Սովորութիւն է գրոց՝ եւ անշնչականացն տալ աւետիս ուրախութեան. (Ոսկ. ես.։)

Վերականգնեսցես ի յանշնչական մեռելութենէն։ Բուսուցանես յերկրի դալարի՝ զմեռեալն յանշնչականէն։ Յանշնչական արձանաց։ Ի կենդանեաց, եւ յանշնչականաց. (Նար.։)


Անշնչանամ, ացայ

vn.

to expire, to die;
to commit suicide by suffocation.

· Calfa

NBHL (3)

Զարհուրեալ անշնչացաւ։ Անշնչանայր իբրեւ զմեռեալ. (ՃՃ.։)

Որ ի խաչին անշնչացար։ Կամաւորապէս անշնչացար։ Որ զդատակնիք մահու ելոյծ իւրով անշնչացեալ մարմնով զհոցեալ մարդոյն. (Շար.։)

ἁψυχέω. exanimor. Պակասիլ ի շնչոյ. նուաղիլ. նուդգու դութուլմագ. եւ Հանել զոգի. մեռանիլ. ճանընը թէսլիմ էթմէք.


Անշնչութիւն, ութեան

s.

expiration, death;
asphyxia.

· Calfa

NBHL (4)

Անշունչն գոլ. անզգայութիւն. ճանսըզլըգ.

Անհնար է անշնչութիւն եւ անկամութիւն զամենայնէ համարել Ոչ ի ձեռն անշնչութեան զշարժմունսն ունելով. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եւ Անշնչանալն. մահ. մեռելութիւն.

Զձեռն սրբոյն՝ որ անշնչութեամբն էր խափանեալ, շարժեաց. (Յհ. կթ.։)


Անշշուկ

adj.

dumb with amazement, astonished, surprised;
— լինել, to be astonished, to wonder;
— լռութիւն, utter or profound silence.

· Calfa


Անշշունջ

cf. Անշշուկ.

· Calfa

NBHL (5)

Պայթուսցէ զնոսա անշըշունջս ուռուցեալս։ Զանշըշունջ կուռսն. (Իմ. ՟Դ. 19։ ՟Գ. Մակ. ՟Դ. 12։)

Կոչեցեր անշշունջս։ Անշշունջ լռութեամբ. (Ագաթ.։) Գրի եւ ԱՆՇՇՈՒՆՉ, ԱՆՇՐՇՈՒՆՋ։

Առանց շշնջման. լուռ. լռիկ.

Անշշունջ կալ. (Դատ. ՟Ժ՟Զ. 2։ Գծ. ՟Թ. 7։) (Պիտ.։)

ἅφωνος, ἑνέος, κωφέων. voce destitutus, mutus, surdus, silens. Ուր չիք շշունջ կամ շշնջիւն. անձայն. անբարբառ. անխօս. լուռ. համր.


Անշունչ, շնչից, ոց

adj.

inanimate, senseless.

· Calfa

NBHL (3)

Մատուցեալ շշնջէ առ անշնչին։ Յանշունչ կուռսն յուսացեալք։ Փափաքէ պատկերի մեռելոյ անշունչ տեսլեան։ Որպէս անշունչքն ձայն տայցեն. (Իմ. ՟Ժ՟Գ. 17։ ՟Ժ՟Դ. 29։ ՟Ժ՟Ե. 5։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 7։)

Ոսկի եւ արծաթ զարդ շինածոց է՝ անշունչ անշնչից։ Յանշնչոց մարդասիրութիւն՝ մարդկօրէն փրկիչ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն.։)

Զգայականացն անշնչից։ Յանշնչոցն արարածոց. եւ այլն. (Եզնիկ.։)


Անշուշտ

adj. adv.

incontestable, sure, certain, assured, infallible;
assuredly, incontestably, certainly.

· Calfa

NBHL (9)

Անշուշտ եւ անսուտ (յն. մի բառ) զնա ասասցուք գոլ։ Ստոյգ եւ անշուշտ կամօք. (Փիլ. նխ. ՟բ. եւ ՟Ա։)

Զի անշուշտ լիցի արդարութիւն հաւատոցն։ Զի անշուշտ լիցի կենաց աւետիք. (Ագաթ.։)

Հրաման անշուշտ ի վերայ եդեալ։ Անշուշտ սիրոյ միակամութիւն։ Ըստ անշուշտ պատմագրին։ Անշուշտ նամակ, կամ ուխտ, հրովարտակ. (Յհ. կթ.։)

Մահք իւրեանց անշուշտ կեանք համարեալ էին։ Հաստատո՛ւն կացէք յանշուշտ զօրագլուխն մեր. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Առանց ստութեան. ստուգապէս. հաւաստեաւ. արդաեւ. եւ այլն.

Այդ այդպէս է անշուշտ. (Գծ. ՟Ժ՟Թ. 36.) (յն. անդիմախօսելի)։

Անշուշտ (յն. անալէկոծ) յամենայն ժամ հաստատել զկեանս նոցա։ Հաստատեալ անշուշտ յն. անարատաբար) մերոյ իշխանութեամբ. (Եսթ. ՟Ժ՟Գ. 2. եւ 4։)

Եւ զի այս այսպէս է անշուշտ, ջանասցո՛ւք եւ այլն. (Խոսր.։)

Անշուշտ յօրինեալ զկարգ հայկականս տումարի։ Անշուշտ նուաճեալ. (Յհ. կթ.։)


Անշփոթ, ից

adj. adv. without confusion;
unperplexed, not embarrassed;
tranquil.

· Calfa

NBHL (9)

Անշփոթ լինել զամենայն աւուրս կենաց մերոց. (Ճշ.։)

Անշփոթ մնացին գոյացութիւնքն, կամ բնութիւնքն։ Անշփոթս զնոսա պահելով ի միմեանց. (Պրպմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)

Պահեալ զբնութիւնսն անշփոթս, եւ ստուգապէս միաւորեալս. (Սարկ. հանգ.։)

Անշփոթ միութիւն։ Վասն անշփոթ եւ անայլայլելին գոլոյ. (Շ. թղթ.։)

Խառնելով ի նիւթ ինչ, որ անշփոթ է. (Շ. ամենայն չար.։)

Աստուած ոչ անշփոթ աղօթս ի հնազանդելոցն պահանջէ պահանջէ. հրեշտակք միայն են անկողոպտելիք. (Կլիմաք.։)

Զկարգ դասու առ միմեանս անշփոթ կալցին. (Պիտ.։)

Եւս եւ Անապական. անշաղախ. անփորձ յառնէ. (գուցէ իբր անշփելի. անհպելի). եւ կամ Չունօղ ամօթալի ինչ.

ԱՆՇՓՈԹ գրի եւ ԱՆՇՓՈՅԹ, եւ ԱՆԸՇՓՈԹ. ἁσύγχυτος, ἁσύμφυρτος. inconfusus, non confusus. Ոչ շփոթեալ. ոչ խառնակեալ. անայլայլելի. ոչ կորուսեալ զիւր բնութիւն կամ զյատկութիւն.


Անշփոթութիւն, ութեան

s.

imperturbability, calm.

· Calfa

NBHL (3)

Ցուցանելով զաստուածայնոցն ներգործութեանցն կարգաւորութիւն եւ անշփոթութիւն. (Դիոն. եկեղ. ՟Է։)

Վասն զանշփոթութիւնն ցուցանելոյ ընդդէմ չարափառացն։ Զանշփոթութիւն միութեանցն առաւելուն ցուցանել. (Շ. թղթ.։)

Որ սիրեսցէ զանշփոթութիւն, սիրել ստասցի զառանձին բնակութիւն. (Վրք. հց. ՟Բ։)


Անշքանամ, ացայ

vn.

to become vile, to grow despicable;
to grow ugly, to fade.

· Calfa

NBHL (3)

Անշուք լինել. նուաստանալ. եւ Կորուսանել զգեղ. անշքեղանալ.

Զանշքանալն յորդւոց ի մարդկանէ տեսլեան նորա. (Արշ.։)

Այսպէս փոքրկացոյց զանձն՝ անշքացեալ. (Իգն.։)


Անշքացուցանեմ, ուցի

va.

to disfigure, to deform, to spoil.

· Calfa

NBHL (3)

Անշուք կացուցանել. նուաստացուցանել.

Զփառս իւր անշքացուցեալ՝ ընդ հարկաւ մտանէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Զչքնաղ գեղեցկութիւն պատկերին իւրոյ անշքացուցեալ յաչս տեսողացն. (Ճ. ՟Ա.։)


Անշքութիւն, ութեան

s.

awkwardness, deformity, ugliness.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ աւելի անշքութիւն քան զայն կայցէ. յորժամ աստուած մարդ երեւեսցի, եւ տէրն ի ծառայի կերպարանս. (Ոսկ. ես.։)

ἁδοξία. dedecus, ignominia, vilitas. Անշուքն լինել. անփառութիւն. նուաստութիւն (իրաց, եւ անձին). նուաստակերպութիւն. հագարէթ, սէֆիլլիք.


Անողորմ, ից

adj. adv.

unpitying, imcompassionate, inhuman, barbarous, cruel, brutal. cf. Անողորմաբար.

· Calfa

NBHL (4)

Զմիտս իւրեանց անողորմ ունելով առ աղքատս. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Զտունս անողորմ (ա՛յլ ձ. անողորմաց. Ճ. անողորմածաց) պարսաւել. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Կամ Անարժան ողորմութեան. աններելի.

ἁνελεήμων, ἁνελεής, ἁνηλεής. immisericors, durus, crudelis. Ոյր չիք ողորմ կամ ողորմութիւն ի սրտի. անգութ. անգորով. անագորոյն. անկարեկից. անմարդի. խիստ. անաչառ. անխնայ. սաստիկ, (անձն, եւ գործ). մերհամէթսիզ, գալպի փեք.


Անողոք

adj.

implacable, severe, inflexible, inexorable.

· Calfa

NBHL (6)

ԱՆՈՂՈՔ ԱՆՈՂՈՔԵԼԻ. Որ ոչ ողոքի աղաչանօք. անամոքելի. անմեղկելի. խիստ. որ կակղնալ չի գիտեր.

Թշուառական, ծառայելով բազմաց եւ անհաշտ եւ խիստ եւ անողոք տերանց. (Փիլ. լին.։)

Անողոք աններելի սրտմտութեամբ։ Անողոքելի քինուցն ոխակալութեամբ. (Պիտ.։)

Կերչացն կոյաք անողոքելիք։ Անողոքելի պարսաւիչ. (Նար. ՟Կ՟Թ. ՟Ձ՟Ը։)

Անողոքելի տանջեալս. (անդ. ՟Հ՟Ա.) իմա՛, առանց կարելոյ ողոքել։

Անողոքելի սլացմամբ. (՟Ձ՟Զ.) իբր աննահանջելի։


Անոճ

adj.

without style, orderless, confused;
— իմն, pellmell, promiscuously.

· Calfa

NBHL (1)

Այս դիոնեսիոս թրակացի գտեալ զգիրս զայս, անոճ եւ անյարմար կարգեալ. (Մագ. քեր.։)


Անոյժ

adj.

without force, feeble.

· Calfa

NBHL (3)

Քամահելով զանոյժ բանս. (Եղիշ. դտ.։)

Քրիստոնէից գոլով անոյժ. (Լմբ. յիշ. առակ.։)

Անոյժ եւ անհաստատ լիցի ձեռնադրութիւն. (Կանոն.։)


Անոստ

adj.

without branches;
that does not rise or stir.

· Calfa

NBHL (2)

Մնացի իբրեւզսալ դարբնաց անոստ։ Անոստ սաստկութիւն կարծրութեան չարին կակղացեալ. (Նար. ՟Կ՟Դ. եւ Նար. առաք.։)

ԱՆՈՍՏ որ եւ ԱՆՈՇՏ. իբր Անընդոստ. որ ոչ ի վեր ոստնու, կամ ոչ ի վեր վազէ. անշարժ. խիստ. դիմակաց. անմեղկելի. որպէս յն. ἁνήλατος. contumax, inobediens, non emollitus.


Անոտն

adj. adv.

footless, apode;
baseless;
յանոտից, at the feet.

· Calfa

NBHL (3)

ἅπους. pedibus carens. Ոյր ոչ գոյ ոտն, կամ ոչ գոն ոտք. անկար ի քայլել. այագսըզ.

Սուտն անոտք է, եւ ընթանալ ոչ կարէ. (Նչ. խնդ.։)

Իբրու ոչինչ տակաւին ոտից գոլով պիտոյից, յանոտս սոքա եւ գետնաշարժս առ երկրաւ ծնան. (Պղատ. տիմ.։)


Անոտնաձայն առնեմ

sv. vn.

to walk on the tip-toe;
to walk on the tip of one's toes.

· Calfa

NBHL (3)

Որ ի գալն չառնէ ոտնաձայն ինչ. առանց ոտնաձայնի.

Իջցէ (կամ եկն) իբրեւ զցօղ՝ անոտնաձայն լռութեամբ. (Վրդն. սղ. եւ Վրդն. երգ.։)

մեղմով իմն անոտնաձայն առնելով. (Ոսկ. ես.։)


Անորակ

adj.

without quality or accident.

· Calfa

NBHL (5)

ἅποιος (որ եւ անարար). carens qualitate, qualitatis expers. Ոյր չիք որակ. որ չէ երբեմն այսպիսի՝ եւ երբեմն այնպիսի, այլ միշտ նոյն եւ նոյնպիսի. անփոփոխ. անյեղլի. անմասն ի զգալի գունոյ եւ ի ձեւոյ.

Անորակ եւ անարարուած է աստուած։ Աննիւթ են շնորհքն աստուծոյ, եւ անորակք։ Խնդրել զանորակն եւ զանտեսակն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟բ.։)

Անուանակիր եղեալ անորակին. (Անյաղթ բարձր.։)

Անորակի արփւոյն հատածք որակացեալ. (Անան. եկեղ.)

Անորակ (այսինքն անայլայլակ) ներմարդութեամբն միաւորեալ զբնութիւն աստուածութեանն. (Թէոդոր. խչ.։)


Անորդիմ, եցայ

vn.

to remain without children, to lose one's children.

· Calfa

NBHL (2)

Մի՛ գուցէ անորդեցայց յերկոցունց ի ձէնջ ի միում աւուր. (Փիլ. լին.։)

ἁτεκνόομαι. liberis orbor. Անորդի մնալ. անզաւակիլ. զաւկէ զրկըւիլ. եվլատսըզ գալմագ.


Անորդութիւն, ութեան

s.

cf. Անզաւակութիւն.

· Calfa

NBHL (3)

Զանորդութիւն իւր լցուցանելով սառայ ի ձեռն նաժշտին, ոչ իրաւացոյց զառն տուն անորդութեամբ բառնալ թողուլ։ Քան զանորդութիւն եւ զանսէրութիւն ոգւոց ոչինչ ոք այլ չար գուցէ. եւ այս է անուսումնութիւն եւ անխրատութիւն. (Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)

Յաճախ ի մէջ բերէ զամլութեան եւ զանորդութեան զպատմութիւն. (Կիւրղ. ղկ.։)

գրի եւ ԱՆՈՐԴՒՈՒԹԻՒՆ. իբր ռմկ. անորդիութիւն. ἁτεκνία. sterilitas, liberis privatio. Անզաւակութիւն. չունելն զորդիս. որդի չունենալը, տղոց տէր չըլլալը.


Անորիշ

adj.

inseparable, indivisible.

· Calfa

NBHL (11)

Անհատք անբաւք եւ անորիշք են առ ի թուել. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Ձայն անորիշ եւ անզանազան ըստ ինքեան նշանակելումն. (Փիլ. լին. ՟Դ. 210։)

Անորիշ յիրերաց եւ անբաժանելի. (Պիտ.։)

ԱՆՈՐԻՇ որ եւ ԱՆՈՐՈՇ. յն. աօ՛րիսթօս. ἁόριστος. indefinitus, indecretus. Չորոշեալ. անսահման. եւ Անզանազան. անխտիր.

Եւ ἁχώριστος. inseparabilis. Չզատուցեալ. անբաժան. անմեկնելի. անքակ. այրըլմազ.

Բանն աստուած միացեալ ի մարմնի անորիշ եւ անփոլի. (Տօնակ.։)

Տարմացեալ է մարախոյն ազգ, եւ անորիշ ի միմեանց, եւ ոչ բնաւ զատանին. (Լմբ. յովէլ.։)

Անցեալն ունի զանազանակս չորս, յարաձգական, յարակայ, գերակատար, անորիշ. որոց բաղազանութիւնք են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակային (ընդ անցելոյն) գերակատարին, անորոշին ընդ ապառնւոյն. (Թր. քեր.։)

Անորոշաբար. առանց որոշելոյ. խառն. առ հասարակ. եւ անընտրողաբար.

Որոշմամբ (յն. ընտրողաբար) ողորմութեամբն վարի, եւ ոչ անորիշ (յն. անընտրողաբար) ողորմութեամբն, եւ ոչ անողորմ դարձեալ ողորմած ասէ, եւ արդար տէր. (Բրս. սհմ. Բրս. կրօն.։)

ԱՆՈՐԻՇ ԲԱՅ. ἁόριστον ῤήμα. indefinitum verbum. ըստ հայումս, ἁπαρέμφατος. infinitivus. Աներեւոյթն անդէմ, եւ անամանակ. այլ առ յոյնս է եւ յայտարար անցեալ ժամանակի անորոշակի՝ դիմաւոր կամ անդէմ.


Անորոշ, ի, ից

adj. adv.

undetermined, indefinite, uncertain;
vague, indistinct, confused;
inarticulate;
contingent;
Անորոշաբար.

· Calfa

NBHL (4)

Նշանակք բարւոյ եւ չարի եւ անորոշի. զանազանի սեմն՝ բարւոյ, եւ քամն՝ չարի, եւ յաբեթն՝ անորոշի. (Փիլ. լին.։)

Որպէս Անսահման. անհուն. չորոշեալ.

Որպէս Անմեկնելի. անանջատ.

Ոչ բաժանեմ զքեզ անբաժանելիդ, ոչ որոշեմ զքեզ անորոշդ. (Ոսկ. նոր կիր.։)


Անորոշաբար

adv.

indefinitely;
confusedly, indistinctly;
implicitly.

· Calfa

NBHL (9)

Խայթոց մահու մեղք, ո՛չ եթէ այս կամ այն, այլ անորոշաբար, յայտ է եթէ ամենայն մեղք. (Բրս. հց. ՟Ծ։)

Ոչ յայտնապէս, այլ անորոշաբար. (Անյաղթ պերիարմ.։)

Աստ անորոշաբար ասէ, այլուր յայտնապէս. (Առ որս. ՟Է։)

Ոչ մեծին եւ փոքուն, այլ անորոշաբար. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

ἁδιορίστως, ἁορίστως. indistincte, indefinite, ἁδιαφόρως. indifferenter. Առանց որոշելոյ. անորիշ. անխտիր. հասարակաբար. անյայտաբար. եւ Անխորհրդաբար կամ անպատճառ.

Անորոշաբար շարադասին, կամ վկայեալ. (Լմբ. հանգ.։)

Անորոշաբար բաժանիլ (ի միաբանից) ո՛չ է պարտ. (Բրս. հց. ՟Լ՟Բ։)

Անորոշաբար արարչագործել զամենայն որդւոյ ըսն աստուծոյ (հօր). (Աթ. ՟Ը։)

Յերիս անձինս անորոշաբար բաժանեալ, եւ անխառնաբար միաւորեալ. (Տօնակ.։)