Definitions containing the research լ : 10000 results

Անկողնակցութիւն, ութեան

s.

bed-fellowship.

· Calfa

NBHL (2)

Անկողնակիցն գոլ. մերձաւորութիւն առն եւ կնոջ.

Ի հասանելն նոցա ի միաբանութիւն անկողնակցութեան. (Մխ. դտ.։)


Անկողոպուտ

adj.

that cannot be plundered, not subject to devastation.

· Calfa

NBHL (7)

ԱՆԿՈՂՈՊՈՒՏ ԱՆԿՈՂՈՊՏԵԼԻ ἅσυλος. inspoliatus, intemeratus, tutissimus. Զոր չէ մարթ կողոպտել. անկապտելի. անքոյթ. անձեռնարկելի. անապական, որ չի թալլըւիր. սօյուլմազ. չալընմազ. էմին.

Յանկողոպուտ գանձս արքայութեանն համբարիցես։ Սատանայ անգամ չկարէ կողոպտել. այլ յանկողոպուտ գանձին պահեսցի. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 25։)

Աստի անդր մատուսցուք յանկողոպտելի գանձանակն ի ձեռն աղքատաց։ Զամենայն ինչ անդր ժողովեսցուք յանկողոպտելի գանձարանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 24. 28։)

Գանձ կամ զգեստ անկողոպտելի. (Շար.։)

Հարսն Քրիստոսի հարազատ, նուէր անկողոպտելի. (Ածաբ. կիպր.։)

Անկողոպտելի մաքրութիւն. (Խոսր. հռիփս.։)

Անկողոպտելի ուրախութիւն. (Զքր. Ծն.։)


Անկոչ

adj.

uncalled, not named;
uninvited;
— բազմական, parasite, smell-feast, trencher-friend.

· Calfa

NBHL (6)

Մերթ՝ ոչ կոչեցեալ, առանց հրաւիրման. μὴ καλούμενος. non vocatus, vel invitatus.

Անկոչ ինքնակամ յօժարէր երթալ ի տունն. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)

Փոյթ սիրելի յուրախութիւնսն կոչեցեա՛լ (այս ինքն ի կոչիլն եւեթ) պարտ է մերձակայիլ. իսկ ի փորձութիւնսն (բարեկամին՝) անկոչ. (Ոսկիփոր.։)

Ընթասցո՛ւք առ Տէր, եւ անկոչ եկեսցէ առ մեզ. (Կլիմաք.։)

Մերթ՝ անանուն. անյորջորջելի յատուկ կոչմամբ. ἅκλητος. nomine carens, apellatione potior.

Անկոչի, եւ գերագոյն քան զանուն երեւեցելոյ գերագոյի Աստուածութեանն։ Օրհնել զանկոչին եւ անանուան Աստուածութեանն բազմանունութիւնս. (Դիոն. ածայ.։)


Անկործան

adj.

not fallen;
that cannot fall or be thrown down.

· Calfa

NBHL (4)

ԱՆԿՈՐԾԱՆ ԱՆԿՈՐԾԱՆԵԼԻ Որ ոչ կործանի, կամ չանկանի. անսասան. հաստատուն. վար չինկնօղ, ամուր կեցած. եըգըլմազ. տիւշմէզ. մամուր.

Քաղաք անկործան։ Արձան հաստատեա՛ միշտ անկործան։ Կայ կանգուն՝ անկործան։ Սիւն անկործանելի. (Նար.։)

Անկործանելի մնալ ի դրդուողացն. (Լմբ. սղ.։)

Հաւատ անկործանելի զարգանայ խորհրդով ընդ խոկումն մահու. (Կլիմաք.։)


Անկորուստ

adj. adv.

that cannot be lost, imperishable;
without loss.

· Calfa

NBHL (3)

Ուր չիք կորուստ. որում անմարթ է կորնչել. անպակասելի. անվատնելի. որ չիկորսըւիր. գայպ՝ զայ օլմազ.

Զի անկորուստ լիցի արդարութիւնն. (Ագաթ.։)

Զի զիս զանարժանս՝ անկորուստ եւ անվնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես. (Նար. ՟Լ՟Զ։)


Անկուած, ոց

s.

weaving, texture;
weft.

· Calfa

NBHL (6)

որ եւ ԱՆԳՈՒԱԾ. ὔφασμα, συνυφή. textura, contextura. Ոստայնանկութիւն. եւ հիւսուած. ընդելուզումն. գործած. բանուածք. տօգույուշ. էօրմէ. եւ գործն անկեալ՝ հիւսեալ. բանած բան. իշլէնմիշ տօգունմուշ շէյ.

Դուն ուրեք՝ որպէս անկումն, այս ինքն անկանիլն. ինկնալն, տիւշիւղ. σύπτωσις.

Անկանէր ընդ նմին անկուած ականակապ։ Ըստ վերնոյ խառնուածոյն անկուածոյ վակասին։ Հիւսեալս ընդ միմեանս յանկուած վակասին. (Ել. ՟Լ՟Թ. 10. 18. 19։)

Ոսկէթել անկուածովքն. (Լմբ. սղ.։)

Երկդիմի անկուածս (լանջանոցին). (Փիլ. քհ.։)

Զի մի՛ երբէք կակղացեալք ախտիցն՝ ի ներքս անկուածովքն հովտանայցեմք. (Նիւս. երգ.։)


Անկուածոյ, ից

adj.

woven.

· Calfa

NBHL (2)

Ոստայնանկեալ. հիւսեալ. հիւսկէն. ընդելուզեալ. բանած, հուսած. տօգունմուշ. եօրմէ. ὐφαντός. textus, textilis.

Անկուածոյ հիւսկէն։ Գործ անկուածոյ. (Ել. ՟Ի՟Զ. ՟Ի՟Ը. ՟Լ՟Զ. ՟Լ՟Թ.) ստէպ. ուր յն. երբեմն է՝ հիւսածոյ, եւ երբեմն՝ հիւսողի։


Անկումն, ման

s.

fall, tumble;
overthrow, ruin, subversion;
degradation;
cadence;
վերստին —, second fall;
relapse.

· Calfa

NBHL (8)

Անկանիլն, ըստ ամենայն նշ. իբր կործանումն. վայրաբերումն. զրկումն, վրիպումն, մահ, պատահումն եւ այլն.

Յարուցին ի գլորմանէ զանկումն ամենայնի երկրի. (Ագաթ.։)

Անկումն կաթողիկոսին (յաթոռոյ)։ Սուգ առեալ վասն անկման փեսային. (Յհ. կթ.։)

Արտաքս անկումն. իբր ի դուրս բերումն, յաւելուած. (Արշ. ԺԳ։)

Ի սկզբանցն մինչեւ յանկումն գալ կենցաղոյս. (Պիտ.։)

Յանգումն բերեալ՝ տեսանէ զամենայն ի բարիս աւարտեալ. (Մագ. Ե։)

Աստանօր յանգման գրոցս կարգեաց զյաղագս ունելոյն բան. (Անյաղթ ստորոգ.։)

Բաբիլոնացւոց անկմամբ ոսկեղէն թել ճեղանակ. (Պտմ. աղեքս.։)


Անկուշեմ, եցի

va.

to kick, to strike with the hind feet;
to resist, to reject.

· Calfa

NBHL (7)

Յագեցաւ, յօրացաւ, եւ անկուշեաց զսիրելին. (Օր. ՟Լ՟Բ. 15։)

Անգուշնեաց սիրելւոյն. (Լմբ. սղ.։)

եւ չ. ԱՆԿՈՒՇԵՄ ԱՆԿՈՒՇՆԵՄ որ եւ ԱՆԳՈՒՇԵԼ, ԱՆԳՈՒՇՆԵԼ. (լծ. ընդ անգոսնել, անկոսնել, անկուսնել. մերձի եւ ի հյ. կուշտ. եւ ի պրս. կիւշիտէն, ունկն դնել) աքցանել. կիցս ընկենուլ. որպէս թէ տալ անկանիլ յուսոց. ἁπολακτίζω. recalcitro. թէքմէ վուրմագ, չիֆտէ սալմագ.

Վազս առեալ փռնգալով, անկուշեալ՝ յետս կոյս զիշխանն ընդոստուցեալ ընկենոյր։ Ի պարարտութենէ պորտոյն անկուշեալ. (Յհ. կթ.։)

Զի յետ դարձին եւ դուք դարձեալ անկուշեցէք. (Ոսկ. ես.։)

Եւ իբր անգոսնել. ստունգանել. անսաստել. կամ առ ոտն հարկանել. ընդ վայր հարկանել. ընդվզիլ. թօթվել, չսեպել.

Զի մի՛ կիրթ բանիցն անկուշնեսցեն (կամ անկոշնեսցեն) լսօղքն. (Ոսկ. հռ.։)


Անկուռ

adj.

rough, rude, uneven, rugged.

· Calfa

NBHL (3)

Որ չէ կուռ (պողոտայ). ոչ կռեալ. անկոխ. շատ մարդ չիկոխած. ἅτριπτος. non tritus.

Անկուռ է առաքինութեանն ճանապարհ. քանզի սակաւք են՝ որ գնան ընդ նա. եւ կո՛ւռ եւ կո՛խ՝ չարութեանն։ (Անխրատն) ի յանկուռ ճանապարհաց ոչ խոտորեալ եւ խորշեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Չէ՛ անկուռ ճանապարհ, ընդ որ ընթանալ եմք հանդերձեալ. (Լմբ. սղ.։)


Անկոփ

adj.

not carved, unpolished, rough.

· Calfa

NBHL (4)

Ոչ կոփեալ. անտաշ. եւ դժուարին ի կոփել. չտաշած, չկոկած, ձեռք չիդպուցած, ամբողջ. պիւթիւն՝ էնտամըյլա.

Ամենայն ի քարանց պատուականաց, չափով յանկոփից (յն. այլազգ է)։ Առնեն վէմս անկոփս ըստ օրինացն (յն. ամբողջ). (՟Գ. Թագ. ՟Է. 9։ ՟Ա. Մակ. ՟Դ. 47։)

Ի գլխոյ լեռնէն առեալ վէմս անկոփս՝ յաղթս. (Ագաթ.։)

Զկարծրութիւն անկոփ վիմացն՝ սխրալի կոփեալ. (Մագ. ՟Ժ՟Գ։ Իսկ Մագ. ՟Ծ՟Ը.)


Անկռինչ

adj.

without cries;
unable to cry out.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ կռնչէ կամ չկարէ ճիկ հանել. անբարբառ. ձանը կտրած.


Անկռիւ

adj.

without contention;
without resistance;
without quarrel.

· Calfa

NBHL (5)

Անկռիւս լինել. (Տիտ. ՟Գ. 2։ (այլուր, մի՛ կռուօղ)։)

Որոց (հրեշտակաց) ոչինչ այնպէս առանձինն՝ իբրեւ զանկռիւն եւ զանամբոխն (գոլ). (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ի նոցա (դիւաց) բառնալն, եւ զմեզ մոռանալն՝ մեք անկռիւք լինէաք. (Լմբ. սղ.։)

Եւս եւ ըստ յն. ոճոյ իբր անկռուելի. անառիկ.

Ետես նա զերկիրն յուսացեալ բերդիւք եւ անկռիւ ամրոցօք. (Եփր. ծն.։)


Անկրական, ի, աց

adj.

impassive, insensible.

· Calfa

NBHL (3)

Անկիր. անկարեկան. ոչ կրօղ կիրս ինչ յինքեան կամ յայլմէ. անվնասելի. անախտ. անապական.

Յանկրական հրոյ եւ լուսոյ երկին բաղկացեալ. (Տօնակ.։)

Հրդեհեա՛ անկրական հրով ահաւորիդ։ Անկրական եւ անսահման սիրոյ քո։ Մի՛ առագաստեսցէ մառախուղ մեղսասիրին զանկրական լոյս էութեան քո. (Բենիկ.։)


Անկրթութիւն, ութեան

s.

want of discipline, indocility, rudeness.

· Calfa

NBHL (2)

Անկիրթն գոլ. անվարժութիւն. սորված չըլլալը, կրթութիւն չունենալը.

Զի մի՛ քանցեսցի լնդացն փափկութիւն եւ անկրթութիւն. (Նիւս. կազմ.։)


Անկրօն, ից

adj.

irreligious.

· Calfa

NBHL (1)

Օտար ի ճշմարիտ կրօնից. անհաւատ, մոլար. մէզհէպսիզ.


Անկցորդ

adj.

disjoined, separate;
that does not participate, that takes no share.

· Calfa

NBHL (5)

Որ չէ կրոցդ կամ հաղորդ. անմասն. անբաժ. իլհագ օլմայան, լագասըզ, պէրի. ἁμέτοχος. non particeps, expers.

Ամենայն ախտի անկցորդ՝ Աստուծոյ բնութիւնն է։ Անկցորդ է եւ ի վեր քան զամենայն ախտս։ Անուն ունայն՝ անկցորդ ի ճշմարտութենէ իրաց. (Փիլ.։)

Անկցորդ մնացեր ի մասնէ հողածնելոցս հասարակաց։ Անկցորդ տեսականաց, կամ պարտեաց մեղանաց։ Առ օրէնս երկրի անկցորդ. (Նար.։)

Մի՛ հաղորդեսցի խորհրդոյս, այլ զգուշութեամբ դրանցդ՝ անկցորդ սմին լինիցի. (Լմբ. պտրգ.։)

Կենդանի արծաթն (սնդիկ՝) յամենայն աղտոյ մարմնոյ անկցորդ. (Կլիմաք.։)


Անհագագ

adj.

speechless;
without aspiration;
breathless.

· Calfa

NBHL (1)

Անհագագ ոմն, եւ անկենդան, եւ առ ամենայն հրաման նուազեալ. (Նար. ՟Լ՟Դ։)


Անհակառակութիւն, ութեան

s.

pacific conduct.

· Calfa

NBHL (1)

Չհակառակիլն. խաղաղասիրութիւն. յն. անյաղթասիրութիւն.


Անհաղորդ, ից

adj.

that does not participate;
incommunicable;
that does not receive the communion.

· Calfa

NBHL (9)

ἁμέτοχος, ἁμέθεκτος. non particeps, expers. որ չէ հաղորդ իմիք. անկցորդ. անմասն. անբաժ. մասնակից չեղօղ. իլհագ օլմայան, լագասը եօգ.

Խնամակալութեան անհաղորդ լեալ ի Քրիստոսէ. (Գէ. ես.։)

Անհաղորդք են յետինքն բոլորիցն գերագունիցն առանձնաւորութեանց. (Դիոն. երկն.։)

Չհաղորդեալ խորհրդոյ սուրբ հաղորդութեան. եւ հատեալն ի սուրբ խորհրդոյ անտի կամ ի հաղորդակցութենէ եկեղեցւոյ. հաղորդ՝ կամ սրբութիւն չառած, մասնակցութենէ կտրած.

Հաղորդելոցն ասաց լինել ի թողութիւն մեղաց, եւ ոչ անհաղորդիցն. (Գր. հր.։)

ՅԱստուծոյ անհաղորդ էէն յառաջ եկեալ առատ հեղմամբ (գոյք ամենայն). այս ինքն յԱստուծոյ՝ որ ըստ Աստուածութեանն է անհաղորդելի. (Դիոն. ածայ.։)

ἁμέθεκτος, ἁκοινώνητος. incommunicabilis, non communis. Անհաղորդական. անհաղորդելի. որում ոչ լինի հաղորդ լինել ըստ ամենայն բանի.

Կամ որ չկամի հաղորդակից լինել մարդկան, որպէս եւ որ չկամի հաղորդել այլոց զիւր բարիս. ուրիշներէն հեռացօղ. եւ ուրիշի բարիք մը չընօղ.

Որք ի լերինս եւ ի ծերպս վիմաց մեռան՝ անհաղորդք ի մարդկանէ. (Լմբ. պտրգ.։)


Անհաղորդական, ի, աց

adj.

incommunicable.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՆՀԱՂՈՐԴ ասի, ըստ որում անհաղորդելի. սեպհական. ոչ հասարակ. ἁκοινώνητος.


Անհաճոյանամ, ացայ

vn.

to displease, to be disagreeable.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀԱՃՈՅԱՆԱԼ Անհաճոյ գտանիլ. չսիրուիլ. սէվիլմէմէք.

Ջանայ հաճոյանալ նմա, երկնչի անհաճոյանալոյ ի նմանէ. (Վրք. հց. ՟Բ։)


Անհամ, ից

adj.

insipid, unsavoury;
nauseous, disgustful.

· Calfa

NBHL (6)

ἅναλος. insulsus եւ μωρός. insipidus. որ եւ մորոս, եւ անհամեստ. Անբաժ ի համոյ. անհամեմ. անախորժ. անաղի. անլի. տադսըզ. լեզզէթսիզ.

Բանք ձեր ոչ լինիցին անհամ. (Շ. ընդհ.։)

Երկրորդել զանհամ պատմութիւնս նոցա. (Վեցօր. ՟Զ։)

Անհամ խօսելով. (ՃՃ.։)

Զի եթէ յայտնեալ էր՝ թէ ե՛րբ գայ նա, անհամ լինէր գալուստ նորա. (Եփր. համաբ.։ եւ Ոսկ. գծ.։ եւ Երզն. մտթ.։)

Լացցո՛ւք, մի՛ անառակս եւ անհամս. (Ոսկ. փիլիպ.։) (այս ինքն անհամեստ կամ անշնորհ օրինակաւ։)


Անհամանամ, ացայ

vn.

to grow insipid, to be nauseous, to be disgustful.

· Calfa

NBHL (2)

Անհամ լինել. կորուսանել զհամ՝ իրական կամ նմանական. անհամնալ. տադսըզ լանմագ.

Նորին աղագաւ անհամացաք, եւ կոխան ոչ միայն մարդկան եղաք, այլ եւ զանազան ախտից. (Սարգ. յկ. ՟Ը։)


Անհամառօտ

adj.

not brief, not concise, prolix.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀԱՄԱՌՕՏ ԱՆՀԱՄԱՌՕՏԵԼԻ. Ոչ համառօտեալ. երկար. մշտատեւ. հաստատուն.

Անհամառօտ յոյս (Աստուած)։ Կատարեցեր զյուսոյն յերկարաձգութիւն, որ առ քեզ պահեալ անհամառօտելի. (Նար. ՟Գ. ՟Ծ՟Բ։)


Անհամար

adj.

innumerable, infinite.

· Calfa

NBHL (7)

Զենուին արջառս եւ ոչխարս անհամարս եւ անթիւս (յն. մի բառ) ի բազմութենէ։ Մեռեալս անհամարս։ Անհամար մնացեալ են արտաքոյ այդր գրոյ. (՟Գ. Թագ. ՟Ը. 5։ Իմ. ՟Ժ՟Ը. 12։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Անհամար տեսիլս. (Ագաթ.։)

ἁναρίθμητος. innumerabilis. Որոյ չիք համար կամ թիւ. անթիւ. անթուելի. անհաշիւ. համրանք չունեցօղ. հիսապսըզ. հատսըզ. սայըսըզ.

Կամ ἅλογος. որոց համարն ոչ է առեալ. ոչ հաշուելի. դժուարին ի հաշուել. սայըլմազ.

Աւուրքն առաջինք անհամա՛րք լիցին, զի պղծեցաւ գլուխ ուխտի նորա. (Ծուոց. ՟Զ. 12։)

Անհամար բամբասելով. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Առանց համար պահանջելոյ, կամ քննելոյ. անպատուհաս.


Անհամբեր

adj.

impatient;
intolerant.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ համբերէ. անհամբերող. սապըրսըզ, թէհամմիւլսիւզ.

Անըմբերելի. անհանդուրժելի. անտանելի. չդիմանալու. սապր օլունմազ. տայանըլմազ.


Անհամբերութիւն, ութեան

s.

impatience;
intolerance.

· Calfa

NBHL (2)

Պակասութիւն համբերութեան. սապըրսըզլըգ.

Իւրաքանչիւր չարի յօրինել զներհակն, անհամբերութեանն՝ համբերութիւն. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Անհամբոյր, բուրից

adj.

haughty, unsociable, reserved, austere, churlish, uncivil, morose, sullen, surly, harsh, forbidding.

· Calfa

NBHL (7)

Անընտել գազան եւ անհամբոյր։ Մեղքն՝ դժնդակ, եւ անհամբոյր գազանն։ Ալիք անհամբոյրք. (Ոսկ.։)

Թշնամիք անհամբոյրք։ Աննուէր եւ անհամբոյր թշնամեաց գործ է. (Փիլ.։)

Ոչ համբոյր. անընդել. վայրենի. կատաղի. դժնդակ. անհաշտ. անողոքելի. որ ոչ համբուրէ զբարի ինչ, կամ ոչ է համբուրելի առ դժնէութեանն. անճահ. անդէպ. ἁνήμερος, ἅγριος, μαινόμενος, ἁμείλικτος, ἅσπονδος. immanis, furiosus, implacabilis.

Յանհամբուրից բարւոյ. խարդաւանեալ. (Յհ. կթ.։)

Անհամբոյր վայրագին գալ տղայոյն ի դիեցումն։ Անհամբոյր չարութիւն. (Պիտ.։)

Փորուած քարի անհամբոյր առ ի բնակել սակս քարաժեռ խոժոռութեանն. (Յհ. կթ.։)

Գոյն անհամբոյր։ Անհամբոյր շրթանցս դրութիւն պապանձեալ. (Նար.։)


Անհամեմատ

adj.

disproportionate;
incomparable, unparalleled, matchless.

· Calfa

NBHL (8)

ἁσύγκριτος. incomparabilis. որ եւ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ. Անբաղդատ. աննման. անչափ. անկշիռ. չունօղ զհամեմատ ինքեան, կամ զհամեմատութիւն ընդ այլում. մենէնտի՝ ագրանը եօգ, պինազիր, պիմիսալ.

Անհամեմատ առաւելութեամբք գերակայ։ Անհամեմատիւք տարբերութեամբք. (Պրպմ.։)

Չափովք անբաւիւք եւ անհամեմատիւք նուազեալ. (Դիոն.։)

Անհամեմատդ ի կանայս։ Ի մարմնի վարս ստացեալ անհամեմատ մարմնաւորաց. (Շար.։)

Եթէ կամիցի յիրս ինչ համեմատել, անհամեմատ գտցէ զնա. (Սարգ. յկ. ՟Դ։)

Տարբերեալ. օտար. անյարմար. պէնզէմեզ. ույմազ.

Զմերս զարտուղի եւ անհամեմատ սոցա ընթացս քննել. (Լմբ. պտրգ.։)

Անհամեմատք ի հասարակաց ծնողէս ի յերկրէ երեւին յառաջ եկեալք տեսակք կենդանեաց. (Պիտ.։)


Անհամեմատական

cf. Անհամեմատ.

· Calfa

NBHL (3)

Անհամեմատելի է տարբերութիւն Արարչի եւ արարածի. (Կիւրղ. հանգ.։)

Անհամեմատելի արութիւն. (Պիտ.։)

Մի՛ միայն զփառսն Աստուծոյ կարծար անհամեմատելի ասացեալ ի սրբոյս։ Տեսանե՞ս զանհամեմատելի գործն. (Լմբ. սղ.։)


Անհամեմատաբար

adv.

incomparably, disproportionally.

· Calfa

NBHL (2)

Ամենայն բանի եւ մտաց ի նմանութենէ նորա անհամեմատաբար ի վայր մնացեալ. (Դիոն.։)

ἁσυγκρίτως. incomparabiliter. Անհամեմատ եւ անբաղդատ օրինակաւ. առանց համեմատութեան. յանչափս. պիլաթեշպիհ.


Անհամեմատութիւն, ութեան

s.

disproportion;
inequality.

· Calfa

NBHL (3)

Անհամեմատն գոլ. անբաղդատ առաւելութիւն. աննմանութիւն.

Զփառացն եւ զվայելչութեանն անհամեմատութիւն կամեցաւ ցուցանել. (Լմբ. յայտն.։)

Տեսեալ զանհամեմատութիւն խնամակալութեան սրբոյն Նիկողայոսի. (Ճ. ՟Գ.։)


Անհամեստ

adj.

immodest, unchaste, obsccene.

· Calfa

NBHL (1)

Որ չէ համեստ. անամօթ. անպարկեշտ. խենէշ. լկտի. անհամ բարուք. ետեպսիզ. տադսըզ.


Անհամիմ, եցայ

vn.

cf. Անհամանամ.

· Calfa

NBHL (3)

Նոյն ընդ անհամանալ. անհամնալ. պադսըզլանմագ. μωραίνομαι. որ եւ մորոսանալ. յիմարիլ. եւ անհամեստ լինել. լտ. լայնաբար ասի evanesco փճանալ. եւ infatuor, stulte ago. խենդենալ.

Մի՛ պարարտութիւնն անհամեալ. (Նար. ՟Ղ՟Է։)

Անհամեալ էր ամենեւին ամենայն բնութիւն մարդկան ... Այլոց անհամելոց մարթի ձեռօք գալ ի համեստութիւն։ Եւ դու ծիծաղիս, եւ անհամիս, լկտանաս, եւ խօլանաս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)


Անհամութիւն, ութեան

s.

insipidity, ill flavour;
nauseousness.

· Calfa

NBHL (4)

Պակասութիւն համոյ. տադսըզլըգ.

Զանհամութիւն կերակրոցն համեմել. (Շ. մտթ.։)

Պատճառք իսկ չարեաց՝ լեզուոյն անհամութիւնն է։ Այն ամենայն անհամութիւն է, եւ անհեդեդ կերպարանք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Նմանութեամբ, կամ ըստ հոմաձայնութեան յունին, մորոսութիւն. անխառնութիւն. անհամեստութիւն. անամօթութիւն. էտէպսիզլիք. μωρότης, կամ μώροσις, ἁκρασία, ἁναίδεια. fatuitas, intemperantia, ineptia, impudentia.


Անհայր

adj.

fatherless.

· Calfa

NBHL (8)

ἅπατωρ. patris expers. Որոյ չիք հայր. հայր չունեցօղ. աթասըզ. պապասըզ. Զմելքիսեդեկէ ասի, ըստ որում չիք հայր նորա նշանակեալ ի սուրբ գիրս.

Անհայր, անմայր, չհամարեալ յազգս (այս ինքն յազգահամարի). (Եբր. ՟Է. 5։)

Առաւել զՔրիստոսէ, որ ըստ մարմնոյ ծնաւ ի կոյս մօրէ առանց մարմնաւոր հօր.

Անմայրն անհայր լինի ... Անմայր յառաջնումն, եւ անհայր յերկրորդումս։ Անհայր աստի, այլ եւ անմայր անտի. (Ածաբ. Ծն. եւ Առ որս. ՟Գ։)

Անմայր ի Հօրէ անսկզբնաբար՝ լինել անհայր ի սրբոյ Կուսէն։ Անհայր ծնունդ. (Շար.։)

որպէս որբ կամ անխնամ մնացեալ ի հօրէ.

Հարցցո՛ւք ընդ հարս մեր. եւ արդ զիա՞րդ ոք մեզ պատմեսցէ, անհայր գոլով, սակս քո. (Մագ. ՟Թ։)

Հայր ոչ եթէ անհայր (կամ անհօր) վանիցն լինել. (Լմբ. պտրգ.։)


Անհանգէտ

adj.

not conformable, dissimilar, unequal;
inconsequent, not inferible.

· Calfa

NBHL (3)

Անհանգէտ գոլով քումդ արժանաւորութեան. (ՃՃ.։)

Ուրոյն յատուկ մանաւանդ քանոյն (կամ քանակին) զհանգէտն եւ զանհանգէտն ասիլ. ո՛րզան, մարմին ե՛ւ հանգէտ եւ անհանգէտ ասի. (Արիստ. քանակ.։)

Բաղկացաւ (այս ինչ թիւ) ի հանգիտէն եւ յանհանգիտէն. (Փիլ. լին. ՟Ա. 91։)


Անհանգիտութիւն, ութեան

s.

disparity, inequality.

· Calfa

NBHL (1)

Վաթսուն եւ չորքն հանգիտութիւն է, յիսուն եւ վեցն անհանգիտութիւն։ Չենք օրէնքն՝ անհանգիտութեան պատմիչ. (Փիլ. լին. ՟Ա. 91. 216։)


Անհանգստութիւն, ութեան

s.

inquietude, uneasiness;
agitation.

· Calfa

NBHL (2)

Չառնուլն կամ չտալն զհանգիստ. րահաթսըզլըգ.

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի՛ պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ. (Փիլ. լին.։)


Անհանդերձ

adj.

unclad, naked.

· Calfa

NBHL (4)

Պակասեալ ի հանդերձից. անվերարկու. եւ մերկ. առանց պատանաց. ἁνείμων. non vestitus, male vestitus եւ nudus եւ ἅταφος. insepultus.

Անհանդերձք, միայն պատմուճանօք։ Ոչ միայն անհանդերձ, այլ եւ ամենայն մասամբ մերկ. (Փիլ. քհ. ՟Ա.։ Փիլ. նխ. ՟բ.։)

ԱՆՀԱՆԴԵՐՁ. Առանց հանդերձանաց կազմեալ. պարզ. անշուք. պայաղը, սաֆի.

Ոչխարք ոչինչ ցանկան պէսպէս խորտկաց, այլ զլոկն զհանդերձ ճարակն ճարակին. (Ոսկ. ես.։)


Անհանդուրժական

cf. Անհանդուրժակ.

· Calfa

NBHL (12)

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Որում անհնար է կամ դժուարին է հանդուրժել. անժուժալի. անըմբերելի. անբերելի. անտանելի. ահաւոր եւ սաստիկ յոյժ. որ քաշելու՝ դիմանալու՝ տարւելու բան չէ. տայանըլմազ. չէքիլմէզ. կեօթիւրիւլմէզ. ἁφόρητος. intolerabilis.

Ուսանիցին զԱստուծոյ զանհանդուրժական արձակեալ բարկութիւնն։ Անհանդուրժականն հպարտութիւն. (Ոսկ. ես.։)

Զանհանդուրժական (մեզ) բնութիւն հրեշտակին յայտնելով. (Վրդն. դան.։)

Աստուած երեւեալ զօրութեամբ անհանդուրժելի. (Վրք. հց. ՟Դ։)

Առաւել զայրացեալ անհանդուրժելի բարկութեամբ. (ՃՃ.։)

Ողբք անհանդուրժելիք. (Յհ. կթ.։)

Անհանդուրժելի տանջանք. (Խոսր.։)

Անհանդուրժելի վշտաց եցոյց պատահել մեզ. (Տօնակ.։)

Անհանդուրժելի երկեղ. (Լմբ. պտրգ.։)

Անհանդուրժելի արդեօք զծախիցն իցէ առնել յոլովութիւն ընչից. (Պիտ.։)

Եղեւ բորոտ յոյժ անհանդուրժելի. (Վրք. հց. ՟Ը։)

Անհանդուրժելի ճառագայթք արձակին. (ՃՃ.։)


Անհանճար, ից, աց

adj.

foolish, imprudent, ill-advised.

· Calfa

NBHL (6)

Իբր անհանճարական. անարուեստ. անմտական. անբանական. ἁνεπιδήμονος, ἁπαίδευτος, ἅλογος. եւ այլն. imperitus, irrationalis եւ.

Անհանճարիցն եւ խստապարանոցաց մարմնաւոր իմն տեսիլքն վայելէին։ Ոմանք յանհանճարիցն ասեն։ Անհանճարացն ոչ այնպէս պատուհասք ծանունք թուին, որպէս տանջանքն ահագինք։ Զանհանճարացն ճառել. (Ոսկ.։)

Ի նուաստացուցանելոյն զնա անհանճարիցն ի յերեւելոյն մարմնոյ. (Պրպմ.։)

Անհանճար հոգիք ոչ ախորժեն առնուլ դեղ. (Շ. մտթ.։)

ἁσύνετος, ἁφρονέστατος, ἁλογώτερος. եւ այլն. insensatus, insipiens եւ այլն. Անբաժ ի հանճարոյ. անիմաստ. անխորհուրդ. անմիտ. անբանագոյն. անխելք. ագըլսըզ. լաշգըն.

Չէ՛ անհանճար սգոյ այնպիսի արտօսր, այլ՝ գթոյ եւ խնամոց, եւ միւսն անհանճար սգոյ է։ Տրտմութիւն անհանճար։ Կամելն Աստուծոյ ո՛չ անհանճար ինչ է։ Զի՞նչ բան զայն անհանճարոյ կայցէ. (Ոսկ.։)


Անհանճարաբար

adv.

foolishly, imprudently.

· Calfa

NBHL (3)

ἁσυνέτως, ἁνοήτως, ἁσόφως. imperite, stulte. եւ այլն. Առանց հանճարոյ. անմտաբար. անիմաստաբար. անխելքաբար. շաշգընճա. տելիճէ.

Անհանճարաբա՛ր ասելն, զիա՞րդ հնար է այսմիկ լինել։ Ո՛չ ըողուլ անհանճարաբար, զոր ինչ գործելն էր պարտ. (Պրպմ.։)

Անհանճարաբար ի բաց մերկացեալ զլուսեղէն զարդարանսն. (Ճշ.։)


Անհանճարագոյն

adj.

more or very foolish.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՆՀԱՆՃԱՐԵՂԱԳՈՅՆ. ἁσυνετώτερος, ἁφορνέστατος. magis isipiens, stultissimus. Առաւել անհանճար. անիմաստագոյն. աւելի անխելք՝ խենդ.


Անհանճարական, ի, աց

cf. Անհանճար.

· Calfa

NBHL (1)

Մի՛, վասն զի շնորհաց է փրկութիւնն, անհանճարական ինչ համարիցիս։ Մի՛, յորժամ ցասումն լսիցես, կարիս ինչ անհանճարականս կարծիցես զԱստուծոյ. (Ոսկ. ես.։)


Անհանճարութիւն, ութեան

s.

folly, imprudence;
insipidity, dulness.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ քան զայն անհանճարութիւն տգեղագոյն կայցէ։ Յայնպիսի անհանճարութիւնս (յն. յանզգայութիւն) հասաք, մինչ՝ եւ յանիրաւութենէն չտալ. (Ոսկ. մտթ.։)

Անհանճարութիւն՝ կարծիք կապեալ ընդ ստութիւն. (Լմբ. սղ.։)

ἁσυνεσία, ἁπαιδευσία, ἁλογία. imperitia, inscitia. Անհանճարն գոլ. անմտութիւն. տգիտութիւն. մոլորութիւն. անզգայութիւն. անխելքութիւն. ագըլսըզլըգ.


Անհաշտ

adj.

implacable, irreconcilable.

· Calfa

NBHL (4)

Անհաշտ եւ անհամբոյր թշնամութիւնք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ընդ որում անհաշտ թշնամութիւն պարտ էր ունել. (Եզնիկ.։)

ἁκατάλλακτος, ἅσπονδος, ἁσύμβατος. implacabilis, pacificatione alienus, irreconciliabilis. Որ ոչ հաշտի. անհաշտելի. անողոքելի. եւ ուր չիք նշան հաշտութեան. պարըշմազ. պարըշըգսըզ. իսլահ օլունմազ.

Գուցէ հաշտիցի որդին ընդ հօր իւրում, եւ նմա անհաշտ (այս ինքն անաջող) լիցի մեքենայքն. (Կիւրղ. թագ.։)


Անհաշտական, ի, աց

cf. Անհաշտ.

· Calfa

NBHL (5)

Անհաշտական բաժանեալ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Զանհաշտականն յինքեանս արծարծելով զքէն. (Փիլ. իմաստն.։)

Անհաշտեցելոց ծնաւ համոզիչ. յն. անհաշտ ատեցելոց ծառայից. (Ոսկ. յաւետիս.։)

Հարազատաց դաւաճանութիւն անհաշտելի. (Նար. ՟Ի՟Զ։)

Ի հակառակս անհաշտելիս. (Ճշ.։)


Անհաս, ից

adj.

imperceptible, incomprehensible, inconceivable;
unripe.

· Calfa

NBHL (16)

ἁνέφικτος. inaccessus, non assequendus. Յոր չէ մարթ հասանել. անմատոյց. եւ անհնար ի ձեռս բերել կամ ստանալ. որուն որ հասնիլ չըլլար. եէթիշիլմէզ. եանաշըլմազ.

Պարզէր զանհա՛ս եւ զխակ լեզուսն տղայոց. (Ճ. ՟Թ.։)

Անզգամ միտք՝ անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. (Փիլ. այլաբ.։)

Ցանկացեալ անհասից՝ պատրանօք բանսարկութիւն. (Անան. նին.։)

Զանյուսալին մեզ անհասիցդ ընկալցուք գիր. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել։ Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել։ Անհաս ի քննողաց։ Անհաս մտաց եւ խորհրդոց. (Ագաթ.։)

Եւ իբր անպատմելի, կամ անհամեմատ.

Կամ իբր դժուարին. եւ անհաւատալի. եւ մտացածին.

Կամ անհասանելի. անըմբռնելի. անիմանալի. անբովանդակելի. ἁκατάλληκτος. incomprehensus, incomprehensibilis.

Սերմանօղ անհաս տարահաւանութեան՝ հնձեմ լիաբուռն զամբարշտութեանցն տոյժս. (Պիտ.։)

Ոչ հասու. ոչ լիով խելամուտ. անգէտ. անտեղեակ. ἁγνοῶν. ignorans, minime comprehendens.

Անհասք Աստուածաշունչ գրոց եղեալք՝ մոլորեցան յաղագս ճշմարտութեանն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Անհասք դոցա եղեալ մեր։ Անհաս եղեալ մտածութեամբ՝ լռեմք. (Խոր. աշխարհ.։)

Անհաս լիեալ յառաջագոյն այսպիսի իմաստութեան. (Արշ.։)

Անհաս եղայ, եւ ոչ կարացի հետազօտել խորհրդոցն Աստուծոյ. (Նար. երգ.։)

Թշնամին անհաս գոլով նորին մարդանալոյն խորհրդոյ. (Լմբ. անառակ.։)