cf. Քերքէս.
• Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։
• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mād-«հանդիպիլ, պատահիլ, մօտը գնալ» արմատից, որ և ու-նէր mod-, məd-ձևերը. ժառանգներից ու-նինք հսլ. mōt «հանդիպում, հաւաքոյթ, հասարակական ժողով», անգսք. ge-mōt, հին սաքս. mōt, մբգ. muoz «նոյն նշ.». հիսլ. mota, գոթ. gamotjan, անգսք. metan, անգլ. meet «հանդիպիլ, պատահիլ». mee-ting «պատահում, հանդիպում, տեսակցու-թիւն, հաւաքում, ժողով», moot «վիճաբա-նիլ, հակաճառել» ևն (Pokorny 2, 304)։
• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։