Your research : 7 Results for համեմ

Entries' title containing համեմ : 17 Results

Definitions containing the research համեմ : 649 Results

Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

• BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։


Բիւր, ուց, ոց

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

• . ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։


Բոբ

s.

basket;
sack.

• ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։


Բողոք, աց

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 207 ողոք բառիցբ բացասականով։ ՆՀԲ սաստ-կականն ձայնիս ողոք. լծ. և յն. βօή «ճիչ, աղաղակ»։-Բ մասնիկով ողոքել բայից հանում են նաև էմին, Հայ. քե-րակ. 1846, էջ 38, Տէրվ. Նախալ. 63, Գազանճեան, Արևել. մամ. 1902, 76 և Հիւնք։-Տէրվ. Altarm. 10 յն. φη-μί և լտ. loqu-i «ասել, խօսիլ» բառերից բար-դուած՝ իբր կրկնական։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 քննադատելով այս վերջինը, առում է. «լեզուաբանութեան առաջին ռարն է»։-Meillet MSL 11, 391 իբր բնաձայն համեմատում է անգլսք. bel-lan «գոչել», հրգ. bellan «հաջել», հիսլ. be'ja «մռնչել», յն. φλοϊσβος «ժխոր». φλύος «շատախօսութիւն». φλύαρος «դա-տարկաբան, շատախօս», φλύας «խեղ-կատակութիւն» ևն ձևերի հետ։ (Boi-sacq 1032 և 1030 և Walde 301 այս բառերը կցում են յն. φλέω=լտ. fluo


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

• Bötticher Arira 71, 165 կիմր. bawd, որ մերժում է Lag. Arm. Stud. § 403։ Հիւնք. փութալ բառից։-Meillet MSL 12, 431 համեմատում է սանս. bhuri-«առատ, ուժով, շատ», bháviyān «ա-ւելի առատ», հբգ. buro-(bang) «շատ (երկար)». այս անունը տրուած է բոլ-թին՝ իր հաստութեան պատճառաւ։ -Karst, Յուշարձան 418 հյ. բութ «հաստ, գուլ» բառի հետ։


Բոսոր

adj.

blood-colour.

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։

• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

• Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot


Բորակ, ի, աւ

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յե-տոյ ՆՀԲ, Lag. Gesam. Abhd. 21 ևն, բոլորն էլ համեմատելով պրս. բառի հետ [other alphabet]


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

• «ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

• Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

• ՆՀԲ բուծանել բայից (որից նաև Հիւնք.)։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. 733, որ համեմատում է պրս. և զնդ. ձևերի հետ։ Նոյնը կրկնում են Müller, Justi, Տէրվ. Նախալ. 97, 172 ևն։


Բուն, բնոց, բնից

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

• , ի-ա հլ. (կայ նաև սեռ. բնոյ Եփր. Փիլիպ., գրծ. բնիւ Բուզ.) «ծառի իրանը, այն է արմատից վեր՝ մինչև ճիւղերի ռաժան-մունքը եղած մասը» Յոբ. ժդ. 8. նմանու թեամբ՝ «աշտանակի հիմնական մասը, որի վրայ հաստաուած են ստեղները կամ ճրագ-նեոր» Ել. իե. 31, լէ. 17, Թուոց ը. 4. «նիզա-կի կոթ» Ա. թագ. ժէ. 7. «խաչի կոթը, եռ. կար թևը» Շնորհ. թղթ. և բարձր. «սանդու-խի երկու կողմի գերանները, որոնց վրայ ամրացած են աստիճանները. montant» Վրք. հց. «խարիսխ, հիմ» Ոսկ. զ. ճառ Ղազարու. (Զբունս սրտին շարժեալ սասանէր. յն. ἐձ βεuέλια (ոհիմունս) τῆς ϰαρδίας. áá զբոյնս, զբոց, զբոյժս. ՆՀԲ ուղղում է զբոյ-նըս. Վարդանեան ՀԱ 1911, 690 յաջող կեր-աով սրբագրում է զբուն). «բուն բանակը կամ բանակատեղին (համեմատութեամ թևերի)» Ա. մակ. թ. 35. Ագաթ. Բուզ. «մէկի կամ մի բանի ծագումը, նախապատճառը. սկիզբը» Ոսկ. մ. բ. 26. Մծբ. Եզն. Եփր. Փի-լիպ. «բնիկ, բնական, իսկական, ճիշտ ու ճիշտ» Սգր. Ոսկ. ես. և Եփես. Եւս. պտմ. և քր. Կորիւն։ Այս այլևայլ առումներից են ծա-գում ի բուն «ցվերջ, ի սպառ» Ագաթ. Ոսկ. ես. ցբուն «ցվերջ, ընդ միշտ» Ոսկ. մ. բ. 6, z. ես. և եփես. ի ընէ «բնականից, ի սկըզ-բանէ» ՍԳր. Ոսկ. մտթ. հռ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Բուզ. Եզն. Կիւրղ. թգ. բուն կանգնել «որսալու մի ձև է. որսատեղին մարդկանցով ու շներով շրջապատելով՝ երէներին խըրտ-նեցնում էին և քշում դէպի կենտրոնը» Անան. գիտ. 25. ի բնմէ Բուզ. Ոսկ. յադամ. ի բնո-ջէ Կիւրղ.. գնձ. բնաւ, բնաւ իսկ, ոչ բնաւ-ընդ բնաւ ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. Ագաթ. Եւս. քր. բնաւին Ոսկ. մ. ա. 4. բնաւոր Ոսկ. մտթ. և ես. բնակ «բուն, հարազատ» ՍԳր. Եւս. քր. Բուզ. «տևական, մնայուն» ՍԳր. Ոսկ. ես. բնի Ոսկ յհ. ա. 11. բնիկ Փարպ. Խոր. բնութ Տիմոթ. կուզ. էջ 178. բնութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եզն. բնական Հռ. ա. 26, 27. Կորիւն. բնաբարձ Մծբ. Ոսկ. ես. բնադիր «բանակա-տեղի» Յուդթ. ժե. 7(բուն «բանակ» բառից). բնածին Բ. պետ. բ. 12. բանիբուն Ոսկ. Սե-բեր. Եւս. քր. անբուն Հռ. ժա. 24. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. միաբան Ագաթ. Կիւրղ. յես. համաբնեայ Եզն. ողորմաբուն «բնապէս ողորմած» Մ. Մաշտ. 226բ ևն ևն։ Նոր բա-ռեր են՝ բնաձիր, բնապաշտ, բնատուր, բնա-կանոն, բնածուխ, բնագէտ, բնագիտութիւն, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն ևն։

• Klaproth, Asia polygl. էջ 298 մանչու. funku և էջ 105 սլ. pen, էրզ. bun։ Առարին անզամ ուղիղ մեկնեց ԳԴ, որ մեր բառը համեմատում է պրս. պիւն և պում ձևերի հետ։ ՆՀԲ պրս. պիւն, բայց ի բուն, ցբուն բառի մօտ նաև լծ. լտ. finis «վերջ»։ Պրս. bun ձևի հետ են եռում նաև Bötticher, Lagarde, Mül-ler, Justi։-Spiegel, Comm. 2, 421 հյ. բնութիւն բառի հետ դնում է պրս. buna, ինչպէս որ Windisch. 22 հյ. համաբնութիւն ձևին իբր համապա-տասխան դրած է սանս. samabhava։-Երկուսն էլ սխալ։-Առաջին անգամ Muller SWAW 38, 578, 593 և 39, 404 աւելացնում է սանս. budhna, իսկ Justi, Zendsp. 215 նաև զնդ. buna։-Bugge KZ 32, 5 հիոլ. bun «արմատ, տակը» և bunad «ծազում, հիմ» բառերի հետ. բայց IF1, 455 փոխելով այս փունջ բառի հետ *bunyo-ձևից։ Հիւբշ. Pers. Stud. էջ 31 մերժում է կցել պրս. bun-պհլ, van<զնդ. vanā-«ծառ» բառի հետ, որ պիտի տար հյ. *վան։ Նոյնը Arm. Gram. վճռական մի որոշում չի կարո-ղանում տալ՝ էջ 123 դնելով իբր իրա-նեան փոխառութիւն, իսկ էջ 431 դնե-լով իբր բնիկ հայ։ Karst, Յուշարձան, էջ 400 ասուր. būnu «մանչ, սերումն, կազմութիւն», bunānu «սերունդ», իսկ էջ 406 հյ. պինդ և սումեր. pin «հիմ-


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

• Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս


Բուռն, բռան, բռամբ

s. adj. adv.

fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] birī «ուժ, կորով» (Justi ինքը համեմատում է այս բառը հյ. բուռն ձևի հետ. աւելի յարմար է գւռ. բռի «կոպիտ, բիրտ»). գնչ. burnek «մէկ բուռ, մէկ ափ լիքը» (այս վերջինը Paspati համեմատում է պրս. [arabic word] ︎︎ burenk, burunk «մթեռուած իր, գանձ» բառի հետ, որ նշանակութեամբ համաձայն չէ գնչու բառի հետ)։


Բազմակ, աց

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

• ՆՀԲ բազմիլ բայից (ճրագ՝ որ բազմի ի վերայ աշտանակի)։ ՋԲ բազմիլ բայից և կամ բազուկ բառից (ճրագակալ, այ-սինքն բազուկք աշտանակին)։ Ուղիղ մեկնեց նախ Bötticher, Horae aram. էջ 38 և Lagarde, Gesam. Abhd. էջ 63, համեմատելով ասորի ձևի հետ։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• Առաջին անգամ ՆՀԲհամեմատեց սանս. պահու բառի հետ։ Նոյնը կրկնում են այնուհետև Peterm. 17. Diefenbach, Berl. Jahrb. 1843. 444, Windisch. 21, Bötticher ZDMG 1850, 351, Boрo Հմմտ. քերակ. թրգմ. ֆրանս. Բ. 207 ևն։-Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատի տակ դնում է բազուկ և բազում։ Հիւնք. պրս. ❇ bāzm «խրախճան» բառից։ Patrubány SA 1, 197 բառի ծայրի ում-ը նոյնացնում է իրանական -um «-երորդ» դասականի մասնիկի հետ։


Բաժ, ից

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

• փայ, լտ. pars, portio «մաս»։ -Böt-ticher ZDMG 1850, 351 համեմատեց սանս. bhāǰya բառի հետ։ Նոյն Arica 79, 317 սանս. bhāga «մաս, բաժին, երջանիկ, բախտ, յաջողութիւն, գեղեց-կութիւն», զնդ. baγa-և պրս. bāǰ բա-ռերի հետ։ Lag. Urgesch. 359 սանա-bhaǰ «բաժանել» արմատից ևն։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

• = Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։

• Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

• Պարսկերէնի հետ համեմատեցին նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ ևն։ Gosche, էջ 22 Հե-սիքիոսի աւանդած փռիւգական βάμβαλον «վերարկու և ամօթոյք» բառը հա-մեմատում է հյ. բամբակ և պրս. panba բառերի հետ։


Բամբիշն, բշան

cf. Բամբիշ.

• , ն հլ. (-շան, -շանէ, -շամբ.) «թագուհի» Եւս. քր. Ոսկ. մ. գ. 14. Եփր. թգ. 420. Արծր. Փիլ. յետնաբար եղել է բամ-բիշ Գնձ. որի համեմատ սրբագրուած է Մծբ. գ. և որ նոր գրականի էլ ընդունած ձևն և (բայց քիչ գործածական)։


Բանդ

cf. Բանտ.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։


Բանդակ, ի

s.

jelly.

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

• Հիւնք. արաբ. [arabic word] 'anāsir «տարերք», որի եզակին է [arabic word] *unsur «տարը»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 124 համեմա-տում է դոթ. ganōhs, հբգ. ginuog հհեւս. gnögr «բաւական», լտ. nancis-cor «պատահիլ», սանս. açnōti «հաս-նում է»։


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

• ՆՀԲ և ՋԲ? ապ և ակն բառերից, իբր «բառնալ և աներևոյթ առնել յաչաց»։ Lagarde, Gesam. Abhd. 298 khan «փորել» արմատից, որից նաև վևան-դել։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiaль I. 6 ա բացասակա-նով պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, իբր «անմաքուր»։ Տէրվ. Նախալ. 24 ապա+ակն։ Հիւնք. ապ+ակն, ինչ. յն. ἀφανιζω «աներևոյթ դարձնել, ջըն-ջել, կորցնել, հեռացնել, մթագնել». կազմուած a բացասականով φαίνω «ե-րևիլ» բայից։ Հիւբշ. 413 խորհրդածե-լով Lagarde-ի համեմատութեան վրայ՝ կասկած է յայտնում, որ գուցէ բառս ի-րանեանից փոխառեալ լինի, իբրև պհլ, *apakanēm? Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. ab «ջուր»+կան մասնիկով. իբր թէ «մէջը ջուր խառնել»։


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

• Առաջին անգամ ուղիո մեկնեց ԳԴ. Նոյնը յետոյ ՆՀԲ։ Lagarde, Urgesch. 28 սկիհ բառի հետ։ Patrubány SA 1, 222 համեմատում է հունգ. üveg «բաժակ, գաւաթ», օսս. aWg։


Ապարահ, ից

cf. Ապահար.

• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ


Ապարօշ, ից

s.

turban, head-band, frontlet.

• ՆՀԲ համեմատում է ռուս. уojуcъ «թաշ-կինակ, անձեռոց, պատկերների մար-գարտաշար պսակ»։ Հիւնք. պրս. շու-պարա «գդակ»։ Հիւբշ. 105 փոխառեաւ է դնում պհլ. *aparafš ձևից, որ հայե-րէնի վրայից է շինում, որ սաևաւն հաս-տատելու համար ուրիշ իրանեան կամ ասորի բառ չկայ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 56 ապ+ պրս. ruš «լոյս», իբր «լուսարգել, ծածկոյթ»։


Բանջար, ոց, աց

s.

herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.

• ՆՀԲ մեկնում է «բան ճարակեւու».-Մորթման ZDMG 1870, 80 համեմա-տում է թրք. [arabic word] panǰar «ճակնդեղ» բառի հետ։ Սրան պատասխանելով Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 93 առում է, թէ պէտք է համեմատել ո՛չ թէ panjar, այլ թրք. [arabic word] banǰar «մո-լոշ, բանջարեղէն, բոյս»։ Հիւնք. թրք. panǰar «ճակնդեղ» բառից փռխ առ-նուած և ընդհանրացած։ Patrubány, Բանաս. 1902, 80 և IF 14, 58 բանալ= յն. φαἰνω բայից, իբր «բացուած», ջ և ար մասնիկներով. հմմտ. ջին-ջ, ար-դար, դալար։


Բանտ, ից

s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ համեմատելով պրս. փէշ ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 355 վարանում է համե մատեւ ոնդ. և պրս. ձևերի հետ։ Սան-տալճեան, Բազմ. 1904, 500 բարշ=լծ. հլ. վարս։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ համեմատե-լով պրս. պէխշիշ ձևի հետ. որից էլ Lag. Arm. Stud, § 358։ Ունի նաև Horn § 186։ Զարմանալի է, որ Հիւբշ. 113 բաշխ արմատի տակ է յիշում և առան-ձին փոխառութիւն չի համարում։


Անտառ, աց

s.

forest, wood;
— փոքր, grove, copse, thicket;
— թաւ, thickest part of a forest;
վերակացու անտառի, ranger of a forest, forester.

• ՆՀԲ համտարը, համծառ։ Bötticher ZDMG 1850, 350 և Bopp. Հմմտ. քե-րակ.բ տպ. թրգմ. Bréal, II 381 սանս. kantāra։ Lag. Urgesch. Arm. 259 և Bak Lex. 68 tar արմատից, իբր «անթա-փանցելի»։ Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 մեզնից փոխառեալ է դնում սանս. թառու «ծառ» և Մադեռա կղզու անու-նը, որ «լուսիտաներէն նշանակում է ծառ»։ Տէրվ. Altarm. 75 նոյն ընդ հյ. ծառ և սնս. taru «ծառ». անտար -համ. ծառ։ Նոյն, Նախալ. 86, 122 և Լեզու էջ Չ1 ան մասնիկը համեմատում է անխուլ. անքոյթ, անգամ բառերի ան մասե հետ. Canini, Et. etym, 125 հբգ. triuuen «ա-հիլ» բայի հետ։ Bugge, Etrusk. u. Arm. 86 ծառ. յն. δρία, δρίος բառերի հետ, ան-= sm «միասին»? Հիւնք. յն. ὄενδ-ρα-ից։ Patrubány SA 1. 190 փոխառեալ իրանեանից, իբր պհլ. van «ծառ»+tar մասնիկ (=սանս. *vanatara «ծառաս-տան»)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ, ծաո և սումեր, tar «ծառ, անտառ, փայտ»։ Մառ ИАН 1912, 597 վրաց. տեվրի «խիտ անտառ» բառի հետ, Մառ ЗВО 1925, 667 ռուս. дepeвo «ծառ» բառի հետ։


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

• Հներից Տաթև. ամ. 108 կապում է խոտան բառի հետ։ Klaproth, As. polygl 102 օտս. chos, բենգալ. gos բառերի հետ։ ՆՀԲ լծ. թրք. ot «խոտ», otləq «արօտատեղի», յն. γόρτος «խոտ»։ Peterm. 259 յն. χόρτον։-Lag. Btrg. baktr. Lex. 40 արաբ. qut։ Նոյն, Arm. Stud. § 1011 մերժելով այս՝ ուզում է հանել թրք. ot բառից? Մորթման ZDMG 24, 80 թրք. ot «խոտ»։ Տէրվ. Նախալ. 21 համառեւով թէ բուն նշանակութիւնն է «կտրուած», դնում է հնխ. kud «կըտ-րել, կոտրել» արմատից։ Հիւնք. պրս. xōdrū «ինքնաբոյս» բառից։ Canini, Et. étym. 56 թրք. ot, սանս. kutha, Tomaschek, Die alt. Thrak. II. 30 թրակ. ϰοτίατα «սէզ», լիթ. kótas «ցողուն», իռլ. coth «կերակուր» բառե-րի հետ։ Bugge KZ 32, 69 կցում է յն. χόρτος «խոտ», լտ. hortus «պարտէզ», հիռլ. gort «ցանածը, ցանք» բառերի հետ, որով մեր բառի նախաձևը լինում է *խորտ։ Srheftelovitz BВ 28, 312 նոյն է դնում հյ. խածանել, խայծ բա-ռերի հետ, իբրև սանս. khāda «եւռտ»։ Pedersen. Հայ. դր. լեզ. 196 համեմա-տում է հսլ. sadū «բոյս», սլովեն. sad


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ գերմանա-կան գնչ. xoro, xod «խոր» (տե՛ս Rudolf v. Sowa Wörterbuch des Dialects der deu-tschen Zigeuner). նոյնպէս է նաև տաճկա-կան գնչ. k'or «խորունկ», որ Paspati կցում է հինդուստանի guhra «խոր», սանս-khur «ճեղքել» բառերին. այս համեմատու-թիւնները անյարմար են։


Խորխ, ի

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

• ՓՈԽ.-Չեչէն. խորխո «թաւիշ», կիւրին. xur «կաշի, մորթ», քրդ. [arabic word] xur «մորթ. կաշի» (վերջինս Justi, Dict. Kurde 162 հա-մեմատում է մեր բառի հետ՝ որ սխալմամբ գրում է խորք)։-Այս բառերի համեմատու-թիւնը սակայն այնպէս է, որ աւելի ենթա-դրել է տալիս թէ բոլորը միասին խալդեան կամ մի ուրիշ աղբիւրից են։


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• ՓՈԽ.-Վրաց. ხორმა խորշա, ხორმაკი խորշակի, եვარმაკი խվարշակի, եუარმაკი խուարշակի «հեղձուցիչ տաքութիւն», ხვარ-მაკოვანი խվարշակովանի «սաստիկ՝ կիզիչ հեղձուցիչ տաք», թուշ. ხორმა խորշա «ջերմ, տենդ»։-Justi, Dict. Kurde 154 մեր բառի հետ է համեմատում քրդ. [arabic word] xuršag. այս բառի նշանակութիւնո՝ առնև լով Klaproth-ի Mines de I'Orient (հտ. I7, Vienne) աշխատութիւնից՝ դնում է «ծիա-ձան», բայց կարծում է որ հեղինակը սխալ նշանակած պիտի լինի։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

• (յետնաբար ի, ո հլ.) «վէրք (հա-րուածից, սրից, նիզակից կամ ինքնին յա-ռաջացած)» Նար. Վրք. հց. Ոսկ. յհ. «վիրա-ւորուած» ՍԳր. որից խոցել ՍԳր. Ոսկ. եփես. զ. խոցահարել Ոսկ. յհ. բ. 8. ծածկախոց «ծածուկ խոցող» Մծբ. էջ 371 (ձեռ. ծածկա-խոյց, որ այսպէս սրբագրեց Վարդանեան ՀԱ 1913 300՝ համեմատութեամբ ասորի բնառ-րի). լերդախոց ԱԲ. չարախոց Եփր. աղ. 259. սրախոց Յայսմ. գեղարդնախոց Գնձ. ջրխոց Բժշ. տիգախոց Շար. Յայսմ. -ոտ մասնի-կով սաստկացած՝ խոցոտել ՍԳր. խոցոտիչ Երեմ. թ. 8. խոցոտումն Ովս. թ. 13. միջին ձայնաւորի կրճատումով ձևացած է *խոցտել, որից ունինք միջ. հյ. խոցտուկ «փորացաւ, խիթ» (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. colique բառի տակ). և սրանից յառաջացած խոստել (գւռ.) և խոստուկ «խիթ» Վստկ։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

• Տէրվ. Նախալ. 71 խոտ, խոնարհ, հբգ. hauen «կտրել, ջարդել», heu «խոտ», գոթ. huns «խոնարհ, խուն», հսլ. kovati «կտրել» ձևերի հետ՝ հնխ. ku, kun, kud «կտրել, կոտրել» արմատ-ներից։ Հիւնք. յն. τοῦν «գոնէ» ձևից։ Meillet Et slaye 1, 174 հսլ. xudu «փոքր, խեղճ», գոթ. hauns «ցածր, խո-նարհ», յն. ϰοῦτος «թեթև» բառերին ցեղակից է դնում։ (Հակառակ են Ber-neker 405 և Boisacq 504)։ Patrubány ՀԱ 1903, 381 նոյն ընդ խուղ, խուց, ո-ռոնց վրայ տե՛ս։ Pedersen, Հայ. դը. լեզ. 79 մերժում է թէ՛ հսլ. xudü (իբր= սանս. kšudra «փոքրիկ») և թէ գոթ. hauns «ստորին» բառերի համեմատու-թիւնը և միացնում է խնամ, խնալ բա-ռերի հետ, արմատը խուն՝ ըմբռնելով եբրև «ջանք, ճիգ»։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gina «փոքր, քիչ», 426 թթր. sön-mek «մարիլ, հանգիլ», էջ 428 թթր. չաղաթ. ini «փոքրիկ», ön «թեթև» բա-ռերի հետ։


Խրատ, ուց

s.

admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. խիրէտ ձևի հետ։ Ուղիղ մեկնեցին նաև Soiegel, Huzw. Gr. 187, Böt-tich. Arica 76, 257, Lag. Urgesch. 459, Muller SWAW 38, 582, Տէրվ. նախալ. 144 ևն։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 43 իբր խոր ատել։ Հիւնք. պրս. հիրատէ «փայտ, գաւազան»։


Խափշիկ

adj. s.

adj. s. negro, blackamoor.

• ՆՀԲ ռմկ. հապէշ, որ իրօք նոյն բառն է։ Müller SWAW 42, 253 արաբ. ha-bašī, որ չի ընդունում Lag. Arm. Stud § 983։ Lag. Gr. Agath. 152 համեմա-տում է Հեսիւքիոսի ϰαμφιϰίζειν բա-ռի հետ։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

• ՆՀԲ մեկնում է «անշուք տուն և ըն-տանիք» և համեմատում է պրս. քեա-զանէ «ձմերոց, տուն ձմերան» բառի հետ։ ՋԲ մեկնում է «հիւղ կամ վրան», ԱԲ «խեղճ տնակ, և ընտանիք, տղաք»։ Աճառ. Գւռ. բառ. էջ 468բ քրդ. qlz'an «աղջիկներ» բառից է հանում, որ թրք. [other alphabet] ︎ qəz «աղջիկ» բառի յոգնակին է։ Բայց այս մեկնութիւնը՝ որ տրուած է գւռ. խիզան «կին, երախայ, գերդաս-տան» ռարին, անյարմար է հնագոյն «պանդուխտ» նշանակութեան պատճա-ռով։ Պատահական նմանութիւն ունին թրք. և քրդ. [arabic word] xəzan «աղքատիկ, թշգւառ»։


Խիճ, խճից

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

• Չուբինով, Dict. Géorg. համեմատում է վրաց. կաժի «գայլախազ, հրահան» բառի հետ։ Հիւնք. հանում է ցեխ բա-ռից։ Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1900, էջ 8 ևռում է գերմ. Kies «խիճ» բառին։ Ա-ճառ. ՀԱ 1909. 160 խ և կ ձայների լծորդութեամբ միացնում է կիճ, կուճ «մարմարիոն» բառին։ Մառ, ИАН, 1917, 316 հյ. կիճ, ավար. գամած «քար» ևն բառերի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 104 վրաց. խվինջի և կեն-ճի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունի փռիւգ. γίσσα «քար»։