Entries' title containing հ : 6108 Results

Ոտնահարութիւն, ութեան

NBHL (3)

Դոփեաց ոտիւքն ոտնահարութեամբ. (Մծբ. ՟Ե։)

Կրէ յումեքէ թշնամանս, տուգանս, եւ ոտնահարութիւն. (Գր. հր.։)

Ծիծաղի զկորստեամբ անխրատիցն՝ ոչ ոտնահարութեամբ ի սրտէ. (Լմբ. առակ.։ եւ Վանակ. յոբ. ստէպ։)


Չարահատոյց լինիմ

NBHL (2)

ՉԱՐԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ, ԳՏԱՆԻԼ. Չարիս հատուցանել.

Փոխանակ սիրոյ չարահահատոյցն եղեւ։ Առ բարեգործն այն ե՛ւս չարահատոյց քան առ ամենեսեան գտաւ չար թշնամին. (Պիտ.։ Յհ. կթ.։)


Պատուհասակոծ

NBHL (7)

Սկսեալ այնուհետեւ պատուհասակոծ առնէր (տրդատ զգրիգոր). (Ագաթ.։)

ՊԱՏՈՒՀԱՍԱԿՈԾ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ἁπειλέω minor, comminor προσπέττω, -σσω arguo ἑπιτιμάω, ἑγκαλέω reprehendo, objurgo, increpo. պատուհասիւք սաստից կոծել, ահագին սաստիւք կշտամբել. պատուհասել, որպէս սպառնալ՝ քան պատժել. փղպել.

Պատուհասակոծ առնէր զդպիրսն իբրեւ զկաշառաբեկս։ իբրեւ յանցանէ աղքատն, յարուցեալ ի վերայ՝ պատուհասակոծ առնեն զնա. (՟Գ. Մակ. ՟Դ. 15։ Սիր. ՟Ծ՟Գ. 27։)

Այլ զի մի՛ միայն պատուհասակած առնիցեմք, օն առեալ՝ եւ օրինակ ինչ ուղղութեան հնարեսցուք։ Կարծէր թէ գուցէ դարձեալ պատուհասակոծ լիցի։ Պատուհասակոծ առնէր զնոստ եւ ասէր։ Սաստէի եւ պատուհասակոծ առնէի ըզ ձեզ. (Ոսկ. մտթ. Ոսկ. յհ. եւ Ոսկ. հռ.։)

Բանայցէ զբերանիւր եւ պատուհասակոց առնիցէ. (Սեբեր. ՟Ղ։)

(Դատաւորք) մի՛ յառաջագոյն պակուսցեն, եւ մի՛ յառաջեսցեն եւ զյանցուցեալսն։ ատուհասակոծ արասցեն. (Փիլ. լին. ՟Դ. 70։)

երկա՛յք առ իս ծանրաբեռինք եւ պատուհասակոց եղեալք. (Կանոն.։)


Պղնձահատ

NBHL (4)

χαλκού μέταλλα aeris metala. կամ լոկ μέταλλον metallum. cf. ՊՂՆՁԱՀԱՆՔ. Տեղի հատանելոյ ի հանքաց զպղինձ. եւ Արտասահմանութիւն յայնպիսի մետաղս.

Ի պղնձահատս՝ առ ի պատիժս ընկեցեալ էին։ Ապրեցան ի կապանաց վշտաց պղնձահատին. (Եւս. պտմ. ՟Թ. կամ ՟Ծ. 1։)

Ի պղնձահատսն՝ հատան գլուխք նոցա։ Սով եւ պղնձահատք եւ կապանք. (Եւս. պտմ. ՟Ղ. 13. 15։)

Եգիա կապանս, շղթայս. ըստ աշխարհն հանել, ի պղնձահատս տալ. (Եւս. քր. ՟Բ։)


Ջահազգեստեալ

NBHL (3)

cf. ջահազգեստ.

Ջահազգեստեալք ի քրիստոս, եւ դասեալք ընդ հրեշտակս. (Շար.։)

Գուցէ եւ մեք աղտեղի զգեստիւ անդ ի հարսանիսն երթիցուք, ուր ամենեքեան ջահազգեսիեալք պայծառանան. տպ. ջահազգեստիւք. յն. պայծառ զգեստս ունին. (Ոսկ. յհ. 6։)


Ջահապայծառ

NBHL (2)

Պայծառ որպէս զջահ, լուսապայծառ.

Ջահապայծառ լապտէրօք առաջնորդեալ. (Թէոփիլ. պհ.։)


Ջահավառեմ, եցի

NBHL (4)

Զգենուին ջահավառեալ՝ զլոյսն անշիջանելի. (Գանձ.։)

Որպէս զջահ վառել. լուսազարդել. պայծառացուցանել. կր. պայծառանալ.

Զճրագն (զյովհաննէս) ջահավառեա՛ զնա ի բարձունս երկնից. (Եփր. ի յհ. մկ.։)

Զեռաթուեան եւ զեղակ լոյսն տեսանելով՝ հրաշ առ հրաշ ջահավառել՝ յերկնալոյս ուրախութիւնսն. (Թէոդոր. խչ.։)


Ջահատու

NBHL (1)

Գուշակեալ զքեզ ի վաղուեան ազգին ջահատու, առաջնորդ լուսափայլ ահարկու. (Գանձ.։)


Ջահաւորական, ի, աց

NBHL (2)

Այս նիւթ ջահաւորական (այլ ձ. (ճահաւորական) բանիդ անջրպետեցաւ. Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)

Արասցես լինել զայս իր նշանակիչ ջնար ջահաւորական. (՟Ղ՟Բ.) մարթ է իմանալ նաեւ ճահաւորական։


Ջահաւորութիւն, ութեան

NBHL (2)

αὑγή splendor. Պայծառութիւն ըստ ջահի. ջահաւառութիւն. լուսաւորութիւն.

Ի գիշերին լապտերաց երեւալով իբրեւ ամենագիշեր ջահաւորութիւն. (Նիւս. ի Թէոդոր.։)


Ջրհեղեղ, աց

NBHL (3)

κατακλυσμός inundatio, diluvium. Հեղեղ կամ ողող ջուրց. ուխք. հոսանք. յորդութիւն անչափ.

Ածից ջրհեղեղ ջրոյ ի վերայ երկրի։ Եւ եղեւ ջրհեղեղ ՟Զխ տիւ եւ ՟Զխ գիշեր։ Ծնան նոցա որդիք յետ ջրհեղեղին. (Ծն. ՟Զ. ՟Է. եւ այլն։)

Բաղում ապականութեան մարդկան լինելն ջրհեղեղօքն իսկ եւ հիւանդութեամբք. (Պղատ. օրին. ՟Գ։)


Սուսերահար

NBHL (3)

ՍՈՒՍԵՐԱՀԱՐ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Սուսերաւ հարկանել, իլ.

Սպասեալ դիպող ժամանակի՝ սուսերահար առնէ։ Սուսերահար արարեալ զզօրն յունաց։ Յետ սուսերահարն լինելոյ սուրենայ. (Ասող. ՟Բ. 2։ ՟Գ. 37։)

Յետ սուսերահարն լինելոյ խոսրովու. (Խոր. ՟Բ. 73։)


Ստահակեցուցիչ

NBHL (2)

Որ տայ այլում ստահակել.

Զոր օրինակ եթէ ոք մանուկ ստահակ ունիցի, զնա թողեալ՝ զստահակեցուցիչսն պատուհասիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 17.) (յն. զարարողսն զնա այնպիսի)։


Վհատեցուցիչ

NBHL (2)

Ահացուցիչ. լքուցիչ.

Ձայնս մրմնջեցից վհատեցուցիչս. (Նար. ՟Լ՟Թ։)


Տարաշխարհական

NBHL (8)

ՏԱՐԱՇԽԱՐՀԱԿԱՆ ՏԱՐԱՇԽԱՐՀԵԱՅ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ. ἁποδημητικός , ξενικός peregrinus, -a, -um. Որ ինչ սեպհական եւ հեռաւոր աշխարհի, կամ երթողաց ի տար աշխարհ. պանդխտական. նժդեհական. հեռաւոր. օտար.

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)

Յայլ տարաշխարհական ճանապարհ փութայցեմք երթալ։ Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Սրով մաշեցեր բաբելովնական, եւ գերութեամբ տարաշխարհական. (Սկեւռ. աղ.։)

Տալով համբերութիւն ժուժկալութեան ի տարաշխարհիկ պանդխտութեանս։ Ի տարաշխարհիկ գերութենէն զերծեալ ապրիջիք։ Եւ այլք ի պարթեւական տարաշխարհիկ բարբառս նոցա պատասխանեն. (Սարկ. աղ.։ Գէ. ես.։ Լմբ. ստիպ.։)

Եւ որպէս ἁπόδημος, ἁποδημητής, ξένος peregrinator, peregrinus. Նա՝ որ է ի տար աշխարհէ կամ երթեալ է ի տար աշխարհ. պանդուխտ. օտարական. վտարանդի. գաղթական.

Հանդերձ յօտարուստ տարաշխարհեայ հռիփսիմեաւ, եւ ամենայն սրբովք. (Վանակ. յուրախացիրն.։)

Այրն տարաշխարհիկ։ Մի՛ նեղեր զտարաշխարհիկս։ Իբրեւ ճանապարհորդք տարաշխարհիկք։ Տարաշխարհիկ եղաք. (Նար. խչ.։ Ճ. ՟Ա.։ Սարգ. յհ. ՟Ե։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ցրտահարիմ, եցայ

NBHL (2)

Ցրտահար լինել. ցրտէն զարնըւիլ.

Ցրտահարեցան երեսք նորա յեղեմնախառն ցրտոյն. (Եփր. թագ.։)


Քահանայապետ, ից, աց

NBHL (8)

ἁρχιερεύς summus sacerdos, pontifex. Պետ եւ գլուխ քահանայից կամ յաջորդք նորա՝ գլխաւոր գործակցօք. ի նորումս ճշմտրիտ քահանայապետ յաւիտենից Քրիստոս, եւ փոխանորդք նորա՝ եւ յաջորդք առաքելոց եւ օրինաւոր առաջնորդք եկեղեցւոյ. որ եւ ՀԱՅՐԱՊԵՏՔ ասին. որպէս եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարգ, կաթողիկոս, պապ.

Քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետն օծեալ։ Կարդեցան քահանայապետքն զգեցեալ զպճղնաւորն։ Ծերոցն հրէից, եւ քահանայապետից։ Պահապանաց տաճարին, եւ քահանայապետից։ Թագաւորօքն մերովք, եւ քահանայապետօք մերովք։ Զօրանային բարբառք նոցա, եւ քահանայապետիցն.եւ այլն։

Այսպիսի եւ վայել էր մեզ քահանայապետ՝ սուրբ , անմեղ, անարատ։ Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս։ Ունիմք այսուհետեւ քահանայապետ մեծ՝ անցեալ ընդ երկինս՝ զՅիսուս որդի Աստուծոյ.եւ այլն։

Ինքն քահանայապետ, եւ ինքն պատարագ. (Խոսր.։)

Քահանայապետ Աստուծոյ, եւ պատմօղ աստուածային օրինաց՝ տէր սուրբ գրիգոր։ Ի յիշատակի քահանայապետացս աստուածայնոյ։ Ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս. (Շար.։)

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ. ἰεράρχης hierarcha. դասապետ հրեշտակաց կամ սրբազան պաշտօնէից յերկինս. (ըստ յն. սրբազնապետ)

Քահանայապետք առաջին։ Քահանայապետք երկրորդ։ Առաջին յերկինս քահանայապետք։ Երկրորդին դասու քահանայապետք։ Երրորդ ի յերկինս քահայապետք։ Ի գերիմտցական քահանայապետութենէն քահանայապետք. (Շար.։ Շ. հրեշտ.։)

Քահանայապետն կռոց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Քաղահեղձոյց լինիմ

NBHL (2)

Փուշ իբրեւ ի խոպանի ... իւրաքանչիւր ոգւոյ քաղահեղձոյց լինել ի չարիս. (Գէ. ես.։)

Զիւրաքանչիւր հոգւոց քաղաքահեղծոյցն լինելոյ ի չարիս։


Քաջախորհուրդ

NBHL (2)

εὕβουλος prudens, consultus. որ եւ ՔԱՋԱԽՈՀ, ՔԱՋԱԽՈՀԱԿ, ՔԱՋԱԽՈՐՀԱԿ. ՔԱՋ ի խորհելն կամ ի խորհուրդս. խոհական. զգօն, ուշիմ.

Էր այր սրտեայ եւ ուժեղ. քաջախորհուրդ եւ իմաստնախորհ։ Քաջախորհուրդ առատաբուխ խաղացմամբ իմաստութեանն. (՟Բ. 1։ ՟Դ. 11։)


Definitions containing the research հ : 10000 Results

Իմաստակ, աց

s. adj.

sophist, pedant, sophister;
sophistical, pedantieal;
finespun, subtle.

NBHL (4)

Իբր յն. սոփեստէս. σοφιστής sophista. Այն՝ որ համարեալ է որպէս իմաստուն կամ իմաստասէր ոք եւ գրագէտ, ճարտասան, եւ այլն. եթէ իցէ արդեամք, եւ եթէ անուամբ եւեթ.

Զամնիւքն գտցէ գերազանցեալ զիմաստակացն հոյլս. (Պիտ.։)

Իմաստակի ումեմն արտաքնոյ բարւոք թուեցաւ չար ասել ըզմահ։ արձագանք ... ըստ իմաստակի ումեմն օտարի զօդ վիրաւորեալ։ Դպիր կշտամբեալ, իմաստակ խելագար. (Նար.։)

Պիհրոն ոմն իմաստակ ի հնումն. (Շ. ամ. չար.։)


Իմաստական, ի, աց

adj.

philosophical;
intellectual;
sensible;
sophistical.

NBHL (4)

իմաստական արիականգործովք վաճառականապէս ընդ միոյն զհարիւրապատիկսն փոխանորդէ օգուտ. (Պիտ.։)

հայեա՛ց ընդ իմաստական անձն. (Ոսկ. ի քանանացին.։)

Իմաստական բան, կամ հանճար. (Պիտ.։ Երզն. ոտ.։)

Տեսակք հաւաքմանցն ... եթէ առաւել է սուտն քան զճշմարիտն, լինի իմաստական. (Անյաղթ վերլծ. Արիստ.։)


Իմաստակիր

adj.

intellectual, intellective;
sensible.

NBHL (2)

Իմաստակիր խոհականութիւն։ Իմաստակիր բանիւք. (Արծր. ՟Ե. 5։)

Ի ձեռն իմաստակիր եւ քաղցրահամ բոյր խօսից նուաճէր յինքն զամենեցուն սիրտ. (Կաղանկտ.։)


Իմաստակութիւն, ութեան

s.

sophism, sophistry, pedantry, cavil, chicanery, quibble, paralogism, paralogy.

NBHL (1)

իմաստակն գոլ. իմաստակելն. անհիմն կամ պատիր իմաստութիւն.


Իմաստայեղց

cf. Իմաստազեղ.

NBHL (2)

Զշինութիւն աշխարհի տնօրինէր իմաստայեղց մտօք։ Ըստ իմաստայեղց խորագիտութեանն. հ. կթ.։)

Զիմաստայեղծ վերատեսուչ նահանգիս. (Ոսկիփոր.։)


Իմաստանամ, ացայ

vn.

cf. Իմաստնանամ.

NBHL (2)

Իմաստնասցի ամենայն գիտութեամբ աստուծոյ. (Վրք. հց. ձ։)

Զիմաստացեալն ի հաւատս. (Գանձ.։)


Իմաստապէս

adv.

wisely, learnedly.

NBHL (3)

Իմաստութեամբ. խոհականութեամբ.

Աշտարակօք՝ բարձր ահաւոր, իմաստապէս արուեստաւոր. (Շ. եդես.։)

Իսկ եթէ ընդէր, լուիցես իմաստապէս. (Վրք. հց. ՟Բ. հին ձ. ուր նորն եւ տպ. իմաստապէս։)


Իմաստասէր, սիրաց

s.

philosopher;
sage, man of science, of learning.

NBHL (7)

Առն իմատասիրի (յն. սիրողի զիմաստութիւն) ուրախ առնի հայր իւր. (Առակ. ՟Ի՟Թ. 13։)

Կատարեալ իմաստասէրն զամենայն ինչ խոստանալ գիտել, եւ գիտէ զօգտակարն։ Զորոյ զպատճառն բնական իմաստասէրն (բնախօսն) գիտէ. (Սահմ. ՟Դ. ՟Բ։)

ԻՄԱՍՏԱՍԷՐ. հետեւօղ բարոյական իմաստասիրութեան, յորում մասին նշանաւոր էր առ հելլենացիս Սոկրատ. առաքին. ըզգաստ. իմաստուն. խոհական. հեզ եւ համբերօղ.

Իմաստասէրկոչեմ ես ոչ զայն՝ որ զամենայն գիտէ ... այլ որ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր է՝ ոչ բազում ինչ գիտէ ... այլ որ անբիծ եւ անախտ կենցաղավարութիւն ստացեալ ունի յինքեան. քանզի կատարեալ իմաստասէր՝ ո՛չ որ բազում ինչ գիտէ, այլ որ զախտս կարող գոյ հնազանդեցուցանել. (Սահմ. ՟Ի։)

Եւ ոչ իմաստասէր քահանայիցն պատկառեցին. (Առ որս. ՟Ը։)

Ի սուրբն սոփիա գումարեալ կան բազմութիւն հոգելից իմաստասիրաց, որք անլռելի հրաշաձայն եղանակօք վերառաքեն զմաղթանս. (Ճ. ՟Ժ.։)

Իմաստասէր հրահանգաւ. (Նոննոս.։)


Իմաստասիրաբար

adj.

philosophically;
wisely, learnedly.

NBHL (1)

Զսեռն իմաստասիրաբար սահմանեալ ի նոցանէ տեսանեմք. (Կիւրղ. գանձ.։)


Իմաստասիրական, ի, աց

adj.

philosophical.

NBHL (6)

φιλοσοφικός philosophicus. Սեպհական մաստասիրաց, եւ իմաստասիրութեան ըստ ամենայն առման. փիլիսոփայական, իմաստական, եւ առաքինական.

Ոչ գոլովամենեւին հմուտ իմաստասիրական բանից. (Սահմ. ՟Զ։)

ամենայն իմաստասիրական ձայն հնգիւքս այսքւք գտանի յարդարեալս. (Անյաղթ պորփ.։)

Զորոց սղբութիւն իմաստասիրական հեզութեամբ տանէր սոսթենէս. (Ոսկ. գծ.։)

Հմտանալ յամենայն իմաստասիրականս (այսինքն յիրս իմաստասիրութեան) բառից եւ ոլորոկաց, եւ ապա համարձակել ի թարգմանութիւն. (Շ. բարձր.։)

Գօտեաւպնդել ըզմէջսն մերձ է յիմաստասիրականն (հանճար), կազմ ի գործ, եւ անարգել յընթեցս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)


Իմաստասիրանամ, ացայ

vn.

to be philosophioal;
to be virtuous.

NBHL (1)

Յորժամ դու թշնամանես զնա եւ անարգես, եւ նա լռութեամբ համբերէ, դու խայտառակիս, եւ նա իմաստնասիրանա. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)


Իմաստասիրեմ, եցի

vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

NBHL (6)

առակ թուի ասացեալքս՝ բազմաց, որք իմաստասիրել ոչ կամին։ Յարմարագոյն է առ իմաստասիրել ամայութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40. 41։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Տրամաբանօրէն հաւաքաբանել. ձեռնարկել.

Եթէ ապացուցի պէտս ունի, յայտ է թէ իմաստասիրէ. քանզի մայր ապացուցի իմաստասիրութիւն է. եւ եթէ ոք ասէ գոլ զիմաստասիրութիւն, դարձեալ իմաստասիրէ. զի ապացուցի պիտոյանոյ՝ որով ցուցանէ գոլ զնա. ապա ուրեմն ամենայն իրօք իմաստասիրէ, եւ՛ որ բառնայ զնա, եւ՛ որ ոչն բառնայ. (Սահմ. ՟Բ։)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Հետաքննել. խուզարկել. քաջ խորհել. խելամուտ լինել. եւ հնարել, հայթհաղթել.

Իմաստասիրել խոհականութեանս բանիւ ոչ զաշխարհի ընդարձակութիւն, այլ թէ որքան է լայնութիւն եւ երկարութիւն առաւելութեան սիրոյն քրիստոսի. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)

Զայս յորժամ իմաստասիրեսցես, յոժարութեամբ առնիցես զողորմութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)


Իմաստասիրութիւն, ութեան

s.

philosophy;
wisdom.

NBHL (9)

Սահման իմաստասիրութեան ի ստուգաբանութեան, որ ասեն. իմաստասիրութիւն գիտութիւն գոյիցն՝ ըստ որում աստուածայնոց եւ մարդկայնոց իրողութեանց. (Սահմ. ստէպ։)

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Իմաստասիրելն, իմաստուն վարդապետութիւն. իմաստութիւն. իմաստ. հանճար. խրատ.

Մի ի բազմաց նորա իմաստասիրութեանց առաջի ահա եդեալ. (Պիտ.։)

Սարսելի է մահ, այլ ոչ առ այնոսիկ որք զվերին իմաստասիրութիւն վերնական եւ անկոխելի. (Նար. ՟Հ՟Ա։)

Վարկանել զաղքատութիւն իմաստասիրութիւն, եւ զչարչարանսն հանգիստ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Քաղցուցանէ հաւատոց քոց զիմանալեացն իմաստասիրութիւն. (Լմբ. սղ.։)

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Առաքինի խորհուրդ եւ քաղաքաւարութիւն. իմաստութիւն գործնական, եւ հոգեւոր.

բե՛ր զաստուածնյին հանդէս իմաստութեան զգեցցուք։ Իմաստասիրութիւն է խոկումն մահու. (Սահմ. ՟Ա. ՟Ը։)

Զճշմարիտ հարստութիւն ախորժեսցուք, եւ զհաւատի իմաստասիրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)


Իմաստասպառ

s.

that has lost his senses, mad, foolish.

NBHL (1)

Ահա ես ինքն ինձէն կամաւորապէս անձնամատն ... զգայազիրկ եւ իմաստասպառ. (Նար. ՟Ի՟Բ։)


Իմաստնաբար

adv.

wisely, learnedly, skilfully, sensibly, prudently, judiciously, ingeniously;
discreetly;
sentimentally.

NBHL (1)

Իմաստաբար եւ բարւոք հոդ տանի էիցս. (Նիւս. բն.։)


Իմաստնանամ, ացայ

vn.

to grow wise, to learn, to know, to be instructed;
to understand, to comprehend.

NBHL (6)

Եթէ իմաստնութիւն զինքն գոլ ասէ որդի, զիա՞րդ իմաստնանայր. եւ թէ պատահեաց նմա իմաստնանալն, եղիցի երբէք՝ զի ոչ այսպիսի. (Կիւրղ. գանձ.։)

Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան տըգետք. (Եղիշ. ՟Է։)

հեթանոսք.. որք վասն յարութեան ոչինչ իմանան, գործեն որ ինչ վայել է իմաստնացելոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Հանդիսանան պահել զպատուիրանս նորա, եւ իմասնանան ի բարիս. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Զո՞ր թողութիւն ունիցիմք մեք, որ յաղագս երկիւղին աստուծոյ ոչ կարեմք իմաստնանալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Զանմտութիւնս զայս ի բաց ընկեսցուք ի բաց ընկեսցուք, եւ իմաստնասցուք ի բարւոք կեանս մեր։ Զճշմարիտիմաստութիւն իմաստնասցուք ի կեանս մեր։ Որ զերկիւղն աստուծոյ ունի, զշնորհացն աստուծոյ իմաստութիւն իմաստնանայ. (Սարգ.։)


Իմաստնապէս

adv.

cf. Իմաստնաբար.


Իմաստնարան

s.

the seat of wisdom;
intellect, sense.


Իմաստնարար

adj.

instructive.

NBHL (1)

Եթէ զաստուած պատճառ չարեաց կամիցին ասել, անկանին յիմաստնարար խորհրդոց. (Եզնիկ.։)


Իմաստնացուցանեմ, ուցի

va.

to render wise, to improve in wisdom;
to free from infatuation, to disabuse, to undeceive.

NBHL (2)

Իմաստնացուցեր վերստին դարձեալ՝ հոգեւորական հանճարովդ. (Նար. ՟Զ՟Բ։)

Իմաստութիւնըդ հօր վերին, իմաստնացո՛ զիս յերկոսին. յարդիւնարար գործականին, եւ ի յիմաստ տեսականին. (Յիսուս որդի.։)


Իմաստնացուցիչ, չի, չաց

adj.

cf. Իմաստնարար.

NBHL (4)

Զաւակին իւրոյ դնել օրինակ իմաստնացուցիչ եւ ուսուցիչ խորհեցաւ նա։ Նշան իմաստացուցիչ եդ նմա. (Եփր. ծն.։)

Նայել ընդ իմաստնացուցիչ խորհուրդս աստուծոյ. (Համամ առակ.։)

Իմաստնացուցիչ հաղորդութեամբն առլցեալս զնոսա նշանակէ. (Շ. հրեշտ.։)

Իմաստացուցիչ է ամենաբաւական հոգին աստուծոյ. (Լմբ. իմ.։)


Իմաստնաւոր, աց

adj.

intelligent;
knowing, learned.

NBHL (2)

Իմաստուն. հանճարաւոր. իմաստաւոր. խելացի.

Զսոկրատէս եւ հարց ոմն իմաստնաւոր. (Պիտ.։)


Իմաստութիւն, ութեան

s.

wisdem, sense, reason;
understanding, knowledge;
philosophy;
skill, science;
գերաբուն —, sovereign wisdom;
իմաստութեամբ, wisely, sensibly, judiciously;
prudently, discreetly.

NBHL (16)

հանապազ յիմաստութեան դեգերին դպրոցս. (Պիտ.։)

σοφία sapientia. Բարձրագոյն իմաստ եւ գիտութիւն. ծանօթութիւն աստուածային եւ մարդկային իրաց. գերագոյն հմտութիւն. եւ լայնաբար՝ Ուսումն իմաստասիրութեան կամ փիլիսոփայութեան, մանաւանդ ատուածաբանութեան.

Իմաստութիւն ստուգաբանի իմացումն՝ կա՛մ անցելոց իրացն, կամ առաջիկայիցն, յորս կարէ հասանել տեսողական մտացս հանճար։ Իմաստութիւն ստուգաբանի իմացութիւն. եւ այս ծերոցն ի դէպ է՝ քան մանկանցն՝ վասն հնութեան ժամանակին. (Լմբ. սղ.։)

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ՝ յաստուած է Ծայրագոյն միտք աստուածեղէն, կամ ծնունդ մնաց հօր՝ որդին, որ պարզապէս իմաստութիւն կոչի. որպէս եւ բաշխումն ի մեզ՝ պարգեւ ասի հոգւոյն.

Իմասնութիւն աստուծոյ ասաց, առաքեցից ի նոսա մարգարէս եւ առաքեալս։ Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան եւ դիտութեան աստուծոյ։ Քրիստոս աստուծոյզօրութիւն, եւ աստուծոյ իմաստութիւն։ Որ եղեւ մեզ յաստուծոյ իմաստութիւն։ Հոգի աստուծոյ, հոգի իմաստութեան եւ գիտութեան։ Ոչ կարէին զդեմ ունել իմաստութեանն եւ զհոգւոյն, որով խօսէր։ Սուրբ հոգին իմաստութեան։ Մարդասէր հոգին իմաստութեան.եւ այլն։

Իմաստութիւն հօր յիսուս, տու՛ր ինձ իմաստութիւն։ Իմաստութիւն երկնային իջեալ ի վերուստ. (Ժմ.։ Շար.։)

Եկն ի ծագաց երկրի լսել զիաստութիւն սողոմոնի։ Վարժեցաւ մովսէս ամենայն իմաստութեամբ եգիպտացւոցն։ Հեթանոսք զիմաստութիւն խնդրեն։ Կորուսից զիմաստութիւն իմաստնոց։ յիմարեցոյց աստուած զիմաստութիւն աշխարհիս այսորիկ։ Ահա աստուած պաշտութիւն է իմաստութիւն.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ἑπιστήμη scientia մակացութիւն, որպէս գիտութիւն, հանճար, խելամտութիւն. իլմ.

Ոչ գոյ ի նոսա իմաստութւն։ իմաստութեամբ նորա տարածեալ է համատարած։ Լուռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստութիւն։ Հոգվուեսցեն զձեզ իմաստութեամբ։ Բազմութեամբ իմաստութեան քոյ եւ վաճառաց։ Ի վերայ գեղոյ իմաստութեան քոյ։ Խորհրդակից է աստուծոյ իմաստութեանն։ Զճանապարհս իմաստութեան ոչ ծանեան.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. φρόνησις prundentia. հանճար եւ խոհականութիւն.

Աստուած ուսոյց ինձ իմաստութիւն։ Զմտաւ ածել զնմանէ կատարեալ իմաստութիւն է։ Տեսին՝ թէ իմաստութիւն աստուծոյ էի նմա առնել իրաւունս։ Դարձուցանել զանհաւանս յիմաստութիւն արդարոց։ Ալիք իմաստութիւն մարդոյ են (յն. ալիք իսկ է մարդկան՝ իմաստութիւն).

Իմաստութիւն զխոհականութիւնն ասէ, որում եւ այլ առաքինութիւնք հետեւին. (Նախ. իմաստ.։)

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. αἵσθησις sensus. Զգօնութիւն. հանճար. խորհուրդ.

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. ἕννοια cogitatio. Խորհուրդ. մտածութիւն.

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ. իբր մ. σοφῶς sapienter συνετῶς intelligenter φρονίμως prudenter. Իմաստնապէս. իմաստնաբար. հանճարով. ճարտարութեամբ. իբրեւ զխոհական. խելքով.

Մի՛թէ ասիցէ արարածն զարարիչն՝ թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս։ Իմաստութեամբ հնարս խնդրէ՝ զիա՛րդ կանգնեսցէ զնա. (Ես. ՟Ի՟Թ. 16։ ՟Խ. 20։)


Իմաստուն, տնոց

adj. adv.

wise, learned;
intelligent;
prudent, judicious, discreet, sensible;
skilful;
sentimental;
philosopher;
— առնել, cf. Իմաստնացուցանեմ;
—, —ս, cf. Իմաստութիւն

NBHL (16)

Այս օձիցն եւ կարճացն է բարք. եւ արդ մի՛ նմանիր նոցա դու, որ բանաւոր ես եւ իմաստուն։ Ո՛չ իբրեւ զանասունս ստեղծ զմեզ աստուած, այլ հոգեւորս եւ իմաստունս. (Սարգ. յկ. ՟Դ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

ԻՄԱՍՏՈՒՆ. σοφός sapiens երեւելի իմաստութեամբ եւ հանճարով յոր եւ է կարգի.

Առաքեաց կոչեաց զամենայն իմաստունս եգիպտոսի։ Եւ դու խօսեսցիս ընդ ամենայն իմաստունս մտօք։ Կանայք իմաստունք իշխանաց նորա։ Եւ տէր իմ իմաստուն է ըստ իմաստութեան հիշատակի աստուծոյ։ Որ հասանէ իմաստունք։ Այր իմաստուն՝ որ գիտիցէ քանդակալ զքանդակս ընդ իմաստունս իմ։ Ու՞ր իմաստուն, ու՞ր դպիր.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒՆ. νοήμων intelligens. Խելամուտ. խորհրդական. հանճարեղ. ուշիմ. խելացի, բան հասկըցօղ, խելք բանեցընօղ.

Ի սիրտ ամենայն իմաստիոց ետու զիմաստութիւն, եւ արասցեն զխորանն, եւ այլն։ Կին իմաստուն եւ բարեպաշտօն օրհնեսցի։ Իշխանք տայանու իմաստունք խորհրդականք թագաւորի։ Ո՞վ է այր իմաստուն՝ եւ ի միտ առցէ զայս։ Սերգեայ պօղոսի առն իմաստնոյ։ Կորուսից զիմաստութիւն իմստնոց։ Յաւուրս զաքարիայ իմաստնոյ։ Ամենայն ղեւտացի՝ որ ոք էր իմաստուն նուագարանօք երդոցն։ Որ իմաստունն է՝ ի ժամանակին յայնմիկ լռեսցէ։ ամենայն ինչ ուղիղ է իմաստնոց.եւ այլն։

Խնդրեա՛ այր մի իմաստուն եւ խորհրդական։ Ետու քեզ սիրտ իմաստուն եւ հանճարեղ քան զամենայն իմաստնոց եգիպտոսի։ Որ ետ որդի իմաստուն դաւթի։ Դարձուցանէ զիմաստունս յետս։ Մի՛ լինիր իմաստուն յաչս անձին քո։ Այր իմաստուն զլռութիւն սիրէ։ ծԾառայեսցէ անմիտն իմաստնոյն։ Խնդրեսցեն զհանճար առ յիմաստնոց դիւրաւ.եւ այլն։

Կապուտակ եւ ծիրանի հանդերձ նոցա՝ գործ իմաստնոյ ամենայն. (Երեմ. ՟Ժ. 9։)

Կեանք իմաստնոց մակագրի գիրք Փիլոնի վասն նահապետաց սրբոց։

Իմաստունք ծագեսցեն իբրեւ զլուսաւորութիւն ի հաստատութեան։ Անօրինեսցին անօրէնք, եւ ոչ առնուցուն ի միտ ամպարիշտք. եւ իմաստունք իմասցին. (Դան. ՟Ժ՟Բ. 3. 10։)

Յայլ աշխարհ գնան, ուր անդ զանազանի պատիւ իմաստնոյն յանզգամին պատուհասէն. (Լմբ. ժղ.։)

ԻՄԱՍՏՈՒՆՆ. սապհականեալ անուն Սողոմոնի. որպէս եւ գիրք իմաստութեան նորա համարեալ, եւ է ի բերանոյ նորա.

ԻՄԱՍՏՈՒՆ. որպէս Իմաստնական, խոհական, իմաստաւոր.

Երեսք առն հանճարեղի իմաստունք։ Ոսկի խնձոր ընդ սարդիոն յեռեալ, որպէս է խօսել զբանս իմաստունս. (Առակ. ՟Ժ՟Է. 24։ ՟Ի՟Ե. 11։)

Իմաստուն տենչումն, կամ աջողութիւն, խորհուրդ, կորովութիւն, հարցուած. (Սահմ.։ Փարպ.։ Պիտ.։ Յհ. կթ. Սարգ.։)

Ուղիղք իմաստունս խորհեցան. իմա, իմաստուն բանս կամ իրս.

Իմաստուն առնէ զտղայս։ Զծերս նոցա իմաստուն արասցէ։ Որք կարօղ են իմաստուն առնել զքեզ։ Իմաստուն արարից զքեզ, եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես։ Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստուն արա զիս. եւ այլն։ որպէս եւ կր. Իմաստուն լինել՝ նոյն ընդ Իմաստնանալ։


Իմաց

cf. Իմացութիւն;
— առնել տալ, cf. Իմացուցանեմ.

NBHL (6)

(մանաւանդ ԻՄԱՑՔ, ցից) νόησις, νόημα intelligentia, cogitatio իմացումն. իմաստ. խորհուրդ. միտք.

Լցեալ զնոսա աստուածայնովք լուսափայլութամբք, եւ կատարեալ ամենասուրբ հանճարով աստուածապետականացն իմացից. (Դիոն. եկեղ.։)

ընդդեմ բազմապիսի իմացիցն մարտնչէր. (Վրք. հց. ձ։)

Զսիրտն ունին, որ հոգւոյն իմացքն, եւ մտաւորական տեսութիւն. (Երզն. մտթ.)

Իմացք ամբարտաւանութեան, եւ հոգի անհաւատ. (Մաշկ.։)

Երթալ ի տունն, իմաց արար ընտանեացն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Իմացական, ի, աց

adj. s.

intellective, intellectual;
intelligent;
spiritual;
the mind, the intellect, the understanding;
—ք, the spirits of light, the Angels.

NBHL (2)

Չէ անտեղի զայս իմանալ՝ թէ կարգեցան, զարդ իմ պայծառ, ունել զխորհուրդ իմացական. (Շ. իմ. եղակ.։)

Այս են հրաշք զարմանալիք ի վեր քան զմիտս իմացականաց. (Անան. եկեղ։)


Իմացող

adj.

of quick apprehension, attentive, intelligent, discerning.

NBHL (2)

որ իմանայ. իմաստուն. բան հասկըցօղ.

Յառաջահայեաց եւ իմացող մտաց դիւրին է անաշխատ ճանաչել. (Փարպ.։)


Իմացողութիւն, ութեան

s.

cf. Իմացութիւն.

NBHL (1)

Իմացումն. իմանալն. հասողութիւն. եւ Ըմբռնումն, կամ ըմբռնողութիւն. իմացական կարողութիւն. Վերածելն զմիտս ամենեցուն առ իմացողութիւն լուսոյն։ տեսին զաստուած դասք քահանայիցս իմանալի հայեցողութեամբ ձեռօք. (Լմբ. պտրգ.։)


Իմացուած, ոց

s.

intellect, understanding;
sense, sentiment;
cenception;
meaning, sense, signification;
thought, design.

NBHL (5)

νόημα, ἕννοια intellectio, cogitatio Իմացումն. իմանալն. իմացողութիւն. ծնունդ մտաց. խորհուրդ. ուշ.

Ստուգագէտ իմացուածիւ ծանուցեալ։ Զնոյն բարեաց իմացուածս յայտ ածեալ. հ. կթ.։)

Թէ առաջինն եւ միջին փորուածքն կրեն ինչ, իմացուածքն հանդերձ զգայարանօքն հատանին. (Նիւս. բն.։)

ԻՄԱՑՈՒԱԾ. φρόνησις prudentia. Խոհականոկթիւն. իմաստութիւն.

Ձերոցդ իմացուածուածոյ խորհուրդ, եւ մերոյս հաւատոյ բանն. (Աթ. ՟Դ։)


Իմացութիւն, ութեան

s.

intelligence;
intellect, understanding, comprehension, perception;
sentiment, opinion;
thought, design, project;
—ք, the celestial intelligences, the angels.

NBHL (11)

Սիրտ հաստատեալ յիմացողութիւն խորհրդոյն. (Սիր. ՟Ի՟Բ. 29։)

Իմացութիւն զանազանապէս ասի. զի ա՛յլ է հաւանել իմանալոյն. (Լմբ. սղ.։)

Ուղիղ իմացութիւն բանիցն պատրաստէ մտացն ի բարձր տեսութիւնս ելանեալ. (Ոսկ. յհ.։)

Բարձրագոյն իմացութիւն է այսմ խոնարհ բանին։ Որ խոնարհագոյն թուի, ունի ի ծածուկ զբարձրագոյնն։ զի՛նչ ի գիրս իմացութիւնք են՝ իմանալ եւ ի միտ առնուլ. (Ոսկ. յհ.։)

ԻՄԱՑՈՒԹԻՒՆ. νόημα, νόος, νοῦς intellectus, mens, ingenium Իմացական զօրութիւն. միտք. Ոչ չափին բանիւք կամ իմացութեամբք շնորհեալքն ի նոցանէն զնոյն տկարութիւն իմացութեան նոցա. (Նար. երգ.։)

Կայք ամենայն եւ շարժութիւն իմացութեանցն եւ անձանց՝ (աստուծոյ հոգւոց) եւ մարմնոց. (Դիոն. ածայ.։)

Կամ յոքն. իմացութիւնք, իբր Հրեշտականք, որ միտք են բոլորովին. իմանալիք. հոգեզէնք.

Զգալեօք պատկերօք զերկնայինսն դրեաց իմացութւնսն։ Յերկնայնոցն իմացութեանց քահանայապետութիւնս, որպէս կարող եմք, ի վեր հայեսցուք. (Դիոն. երկն.։)

իմացութիւնս կոչեն եւ յունաց իմաստունքն զիմանալիս եւ զհրեշտակականս զօրութիւն. (Մաքս. ի դիոն.։)

Պարք վերնական իմացութեանց հպագոյնք առ աստուած հանդիմանելով. (Անան. եկեղ։)

Այն որ ի մէնջ տեսանի՝ (կամ տեսութիւն՝) հաւատարիմ է քան զայլ իմացութիւնս. (Ոսկ. յհ. 25։)


Իմացումն, ման

s.

cf. Իմացութիւն.

NBHL (7)

νόημα, νόησις intellectio, intelligentia, cogitatio, sensus եւ այլն. իմանալն եւ իմանիլն. իմացութիւն. ըմբռնումն՝ մտօք. գուշակութիւն մտաց. հասկըցողութիւն, հասկընալը.

Ոչ գիտացին զտեսիլն (զաքարիայի), այլ միայն իմացմամբ նկատեցին՝ նշանս եւ զօրութիւնս ինչ լինել ի տեղւոջ սրբութեան։ հրեայքն եւ այլքն մարմնաւորօքն (աչօք) ըստ մարմնի իմացմանցն տեսանէին ... եւ դուք իմացմամբ տեսանէք առաւել յետ չարչարանացն. (Կիւրղ. ղկ.։)

Զիմաստալի հոգին միշտ յիմացումն աստուծոյ, աւ ի յայս հադերձեալ կենացն կրթէ։ Իմացումն մտաց ելանէ յերկիրս, ընթանայ ի ծագս աշխարհի, յիշէ զանցեալսն. (Լմբ. սղ.։)

Խորհուրդ յղութիւն է մտաց, եւ բան՝ ծնունդ է իմացմանց. (Արծր.։)

ԻՄԱՑՈՒՄՆ. մանաւանդ՝ ԻՄԱՑՄՈՒՆՔ. խորհուրդք. հնարք դատումն. միտք կամ իմացւած թիւր.

Խորհեալ չարաչար իմացմունս առնն ի միտս իւր։ Զայս ամենայն չար իմացմունսիմացեալ սինոյ սեպհին. (Փարպ.։)

ԻՄԱՑՈՒՄՆ. αἵσθησις, νόησις sensatio, sensus, perceptio. Զգալն յանձին. ըմբռնումն մտօք եւ զգայութեամբ. Եթէ ունկնդիր լալ (բանից մերոց) եւ ի ձեռն գործոց ցուցումն ընձեռէք, իմացումն ոչ առցուք քրտանց եւ աշխատութեան մերում. (Ոսկ. յհ. ՟ա. 21։)


Իմացուցանեմ, ուցի

va.

to inform, to apprize, to acquaint.

NBHL (4)

συνίημι, συμβιβάζω, συνετίζω, ὐποδιδάσκω intelligentem facio, instruo, instituo, subdoceo. Տալ իմանալ. խելամուտ առնել. ուսուցանել. իմացնել, հասկըցնել.

Իմացուցանեմ դոցա զհրամանսն աստուծոյ. (Ել. ՟Ժ՟Ը. 16։)

եւ իմացուցեալ՝ ածին զնոսա առաջի իշխանացն. (՟Բ. Եզր. ՟Ե. 17.) (որ հայի եւ ի յաջորդ նշ)։

Յորժամ ընդ ումէք ասիցէ, ի հարկէ երկուս իմացուցանէ. (Պրպմ. ՟Խ՟Ե։)


Լիաբերան

adj. adv.

open-mouthed, greedy, zager;
greedily, eagerly.

NBHL (1)

Լիաբերան գոհութեամբ աստուծոյ կամացն հաւատայր տալ զգիւտկենաց. հ. կթ.։)


Լիաբուռն

adj. adv.

with full hands;
bountifully, plentifully, generously;
cf. Բռնալիր.


Լիականութիւն, ութեան

s.

cf. Լրականութիւն.


Լիակատար

adj. adv.

plenary, full, complete, absolute;
perfectly, entirely, fully;
— իշխանութիւն, absolute power, full authority;
— իշխանաւոր, a plenipotentiary;
— ներողութիւն, plenary indulgence.

NBHL (4)

Յաստուածակոյս կողմանէն ամենայն ինչ հաստատուն եւ լիակատար է. (Լմբ. հանգ.։)

Արձակէ ձայն լիակատար հայրափափաք սիրով. (Պրոկղ. յայտն.։)

Մարդկանս ազգի լիակատար հոգւով ընծայել հրամայէ. (Լմբ. սղ.։)

Ոչ կարէր լիակատար յնքն յանգուցանել զվստահութիւն սրտին. հ. կթ.։)


Լիաձեռն

adj.

with a bountiful hand, liberal, generous.

NBHL (1)

Լիաձեռն զխայրեացն հատուցումն պտղաբերելոյն. (Պիտ.։)


Լիաձիգ

adj.

skilful in archery;
well-bent (bow).

NBHL (1)

ἑκτείνων extendens. որ լիուլի քարշելով զաղեղն՝ ձգէ զգետ. եւ ՔՕաջ լարեալ (աղեղն). լիագիրկք, եւ լիալիճ. հաստաձիք.


Լիապատար

adj.

heaped up, running over, full to overflowing;
complete, perfect.

NBHL (5)

Զլիապատար գանձարանացն մթերս։ Ի լիապատար թանգարանաց իմն նմա ընձայ բերեալ. հ. կթ.։)

Յաստուածեղէն եւ յարտաքին հրահանգս անթերի եւ լիապատար էր. (Շ. բարձր.։)

Լուսինն յերկեակ եօթնեակս ուռճացեալ, լիապատար (կամ լիապարար) լուսով լցեալ՝ զբոլոր գիշերն լուսաւորէ. (Անան. ի յհ. մկ.։)

Լիապատար էական աստուածութեան նորա. (Լմբ. հանգ.։)

Զանազանք են շնորհք բարեաց հեղեալ յարարչէն աստուծոյ ... եւ այն՝ առատապէս, եւս եւ լիապատար ըստ մեծաձեռնութեան արարչին. (Խոսր.։)


Լիապարգեւ

adj.

liberal, bountiful, munificent.

NBHL (2)

Ամենառատ տէր լիապարգեւ ի պէտս կարեաց փրկութեան. (Նար. գանձ հոգ.։)

Իսկ (Ոսկ. յհ. ՟Ա. 7.) ըստ ձ.


Լիապէս

adv.

abundantly, plentifully.

NBHL (2)

Լե՛ր պարգեւիչ հայցուածոց մերոց լիապէս ի քոյ առատ պարգեւացդ. (Բրս. քարոզ.։)

Թերակատար, եւ ոչ լիապէս ծանուցանել, կամ ուսուցանել, կամ ցուցանել. (Պիտ.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 22։)


Լիապտուղ

adj.

fruitful, fertile, productive, teeming.

NBHL (1)

Դրախտ խաջազուարթ՝ սաղարթացեալ ծառովք լիապտղովք. յն. պտղաբերօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)


Լիացուցանեմ, ուցի

va.

to fill up, to fill with;
to satiate, to fill to overflowing, to load with;
to satisfy;
to perfect, to finish, to ultimate.

NBHL (3)

Սերմանել զերկիր, եւ զհասարակաց պէտս լիացուցանէ. (Խոսր.։)

Լիացուցանել զագահութեանն իւրոյ ինեւ ջանայր զուսումնասիրութիւն. հ. իմ. ատ.) (որ հայի եւ ի ՟Բ նշ)։

ԶԶօրութիւն հացի բառնայ, որ ոչ լիացուցանէր բանիւք զլսօղսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)


Լիզաջինջ առնեմ

sv.

to lick up, to devour, to exterminate.

NBHL (1)

Տարածեցաւ մահ, եւ լիզաջինջ արար զասքանազեան ազն Նկանակն գեդէոնի հոլովեալ ի բանակս այլազգեացն, եւ լիզաջինջ զնոսա արարեալ. հ. կթ.։)


Լիզեմ, եցի

va.

cf. Լիզանեմ.

NBHL (4)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Զհողոտից քոց լիզեսցեն. (Եւս. ՟Խ՟Թ. 23։)

Լիզեսցեն զհող իբրեւ օձք, որ սողին ընդ երկիր. (Միք. ՟Է. 17։)

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լիզում, լիզի

va.

cf. Լիզանեմ.

NBHL (4)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Զհողոտից քոց լիզեսցեն. (Եւս. ՟Խ՟Թ. 23։)

Լիզեսցեն զհող իբրեւ օձք, որ սողին ընդ երկիր. (Միք. ՟Է. 17։)

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լինդ, լնդի, դաց

s.

gum;
ցաւել լնդաց, to have sore gumes.


Լինելոց

adj. s.

future, coming, inevitable;
the future, time to come.

NBHL (5)

μέλλων, -οντα futurum, -ra. Ուղղականն ապառնի ընդունելութեան Լինել բային. որպէս Այն՝ Որ հանդերձեալ է լինել. ըլլալու, ըլլալիք.

զլինելոցս նախատեսեալ. հ. իմ. ատ.։)

Տեսանէ զամենայն զեղեալսն, եւ զլինելոցն, եւ զոր ենն. (Շ. ընդհանր.։)

Այս սովորութիւն իմն է մարգարէիցն, իբրեւ զեղելոց՝ զլինելոցն պատմեն (այսինքն զլինելեաց). (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մի՛, ոչ էիցն եւ ոչ լինելոցն՝ որպէս ի ձեռն գոյիցն զվայելսն դիցես. (Բրս. հայեաց.։)


Լինելութիւն, ութեան

s.

being, origin, generation, creation, birth;
ի — ածել, to create, to produce from nothing, to call into existence;
յանէութենէ or յոչէից ի — գալ, to be created, to exist.

NBHL (7)

Այս գիր լինելութեան երկնի եւ երկրի ... որ զաշխարհարարութիւնն պարունակէ. (Փիլ. ՟Ա. 1.)

Ամենայն իրի անհնար է առանց պատճառի ի լինելութիւն հասանել։ Հոգի է ամենեցուն գերագոյն որչափ լինելութեան հաղորդեալ են, եւ անմահ իսկ, եւ իշխան ամենայն մարմնոյ. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Փառաբանութիւն անմարմնոցն ի լինելութենէ անտի իւրեանց սկսեալ. (Շ. հրեշտ.։)

Իմ է օրն լինելութիւնն յովհաննու (մկրտչի) պատմէ. (Կիւրղ. ղկ.։)

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Ըստ բնախօսաց՝ Ծնունդ կամ եղանութիւն հակակայ ապականութեան.

համեմատէ ընդ ամենայն լինելութիւն արարածոց. (Շ. բարձր.։)

Երկինք եւ երկիր, եւ որ ի սոսա լինելութիւնք. (Գր. հր.։)


Լինումն որդւոց

sn.

procreation.

NBHL (1)

Ի սեղան, ի մահիճս, եւ ի լինումն որդւոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)