Definitions containing the research մի : 10000 results

Մարգարէակիր

adj.

prophetic;
— ոգւով, by a — spirit.

· Calfa

NBHL (1)

Կայր զօրութիւն նշանացն եւ արուեստիցն ի մարգարէակիր մարմին մարգարէին մեռելոյ. (Կոչ. ՟Ժ. (յն. այլազգ։))


Մարգարէանամ, ացայ

vn.

to prophecy;
to predict, to foretell;
to play the prophet, to counterfeit.

· Calfa

NBHL (1)

Միանգամայն մարգարէանայ եւ զառյապայ լինելոցն։ Ի դէմս աղօթից մարգարէանայ զփրկչին խորհրդոյ, եւ զմիջնորդէն մերոյ կենացս. (Իսիւք.։)


Մարգարէապետ, աց

s. fig.

chief of the prophets (Moses);
our Lord J.-C.

· Calfa

NBHL (1)

Միայն է թագաւոր ի վերայ ամենայն արարածոց, եւ միայն է մարգարէապետ հօր. (Եւս. պտմ. ՟Ա. 3։) (այլ որ գրի զկնի)


Մարգարէութիւն, ութեան

s.

prophecy;
the book of the prophets.

· Calfa

NBHL (2)

Ի լսել զմարգարէութիւն ազարիայ մարգարէի։ Ահա գրեալ է ի մարգարէութիւնն եսայեայ։ Զմարգարէութիւնս մի՛ արհամարհէք։ Ամենայն մարգարէութիւն իւրոց գրոց լուծումն ոչ ունի։ Քանզի ոչ եթէ ըստ կամաց մարդկան տուաւ մարգարէութիւն երբէք, այլ ի հոգւոյն սրբոյ կրեալք՝ խօսեցան մարդիկ յաստուծոյ.եւ այլն։

Արդ է մարգարէութիւն՝ անյայտից իրաց գիտութիւն, ոչ միայն ապագայից, այլ եւ անցելոց եւ մերձակայից. (Նախ. ծն.։)


Մարգարէուհի, հւոյ, հեաց

s.

prophetess.

· Calfa

NBHL (1)

Էր կաղնի մի սրբազանեալ զեւսի, եւ ի նմա էր դիւթարան կանանց մարգարէուհեաց ... փչումն ընկալեալ մարգարէուհեացն ի շնչմանէ դիւացն. (Նոննոս.։)


Մարգարէօրէն

adv.

prophetically.

· Calfa

NBHL (1)

Զմի ճանապարհ վարեցին քրիստոս եւ յովհաննէս. այլ քրիստոս տիրաբար եւ աստուածապէս եւ մարդասիրաբար. իսկ յովհաննէս ծառապէս, մարգարէօրէն, եւ բարեկամաբար. (Եղիշ. մկրտ.։)


Մարգարտագոյն

adj.

pearl-coloured.

· Calfa

NBHL (1)

Արմատացեալի միտս մարգարտագունին յուլիանեայ. (Ճ. ՟Ա.։)


Մարգարտածին

adj.

bearing or producing pearls.

· Calfa

NBHL (1)

ՄԱՐԳԱՐՏԱԾԻՆ կամ ՄԱՐԳԸՐՏԱԾԻՆ. Ծնօղ կամ բերօղ մարգարտի. Խաղաղութեան միայն դու ծոգ՝ մարգըրտածին եւ կոյս գոլով. (Մաշտ.։)


Մարգարտեայ

adj.

of pearls, pearly.

· Calfa

NBHL (2)

Պսակ մարգարտեայ. (Մամիկ.։)

Դրունք երկոտասան՝ մի մի մարգարտեայ. (Շ. տաղ.։)


Մարգարտօրէն

adv.

like a pearl.

· Calfa

NBHL (1)

Մարգարտօրէն (կամ մարգըրտօրէն) ծընունդ կուսին, աստուած եւ մարդ՝ մի երկոքին. (Յիսուս որդի.։)


Մարդագերի

s.

captive, prisoner, slave.

· Calfa

NBHL (1)

Մարդ՝ որ լինի գերի. ըստ յն. մարմին ասի.


Մարդադաւան

adj.

believing in Christ as man only, denying the divinity of Christ, Nestorian.

· Calfa

NBHL (1)

Որ զքրիստոս դաւանի լոկ մարդ, եւ ո՛չ աստուած. որպէս հրէամիտն նեստոր, եւ աղանդ նորա.


Մարդախանձ

adj.

man-devouring, eager for human flesh.

· Calfa

NBHL (1)

Խանձեալ՝ խազեալ՝ մոլեալ ուտել զմարմինս մարդկան. մարդածախ. մարդակեր.


Մարդախառն

adj.

hypostatically united with the human nature.

· Calfa

NBHL (1)

Խառնեալ՝ այսինքն միացեալ ընդ մարկութեան. զգեցեալ զբնութիւն մարդկային.


Մարդակերպ, ից

adj.

human, having a human form or figure;
after the men's manner;
s. zool. anthropomorphite.

· Calfa

NBHL (3)

Յանողորմից անտի եւ ի գազանաց մարդակերպից կրեցին. (Սարկ. հանգ.։)

Կամի՞ս գիտել, թէ ո՛յք են մարդակերպ սեաւքն. (Վրք. հց. ՟Դ։)

ἁνθρωπόμορφος, ἁνθρωποειδής humanae formae. Որ ունի զկերպարանս եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. որպէս մարդ գազանաբարոյ, եւ գազան ըստ իմիք նման կերպարանաց մարդոյ.


Մարդահաճոյ, ից

adj.

insinuating, fawning, flattering, striving for favour, servile.

· Calfa

NBHL (2)

Ոչ կամիմ զձեզ մարդահաճոյս լինել, այլ մանաւանդ աստուածահաճոյս, որպէս եւ էքդ իսկ. (Ճ. ՟Գ.։)

Որ մարդահաճոյքն էին եւ սուտակասպասք. յն. մի բառ. (Եւս. պտմ. ՟Բ. 10։)


Մարդահասակ, աց

adj. s.

of the human height or form;
of perfect form, well shaped (man);
the human stature, size or height.

· Calfa

NBHL (1)

Սերմանի նախ սերմն յարգանդ, եւ ապա պայծառացեալ ծաղկի մարդահասակ պատկեր աստուածութեանն։ Որով ամենայն աստուածատես կատարելոցն միապէս մարդահասակ նմանութեամբ երեւեալ. (Ագաթ.։)


Մարդամօտ

adj.

near the habitation of men;
ի —ի կեալ, to inhabit -.

· Calfa

NBHL (1)

Մարդասէր է եւ մարդընտել, եւ ի մարդամօտի եւեթ կամի կեալ աղաւնի. (Ագաթ.։)


Մարդանամ, ացայ

vn.

to become man, incarnate, to take human flesh or nature.

· Calfa

NBHL (2)

Մարդացար անմարմին. (Նար. ՟Լ՟Դ։)

Մարդացաւ մարմնով անմարմինն՝ որպէս առ աբրահամ. անդ տալոյ վասն զաւակ, եւ աստ՝ վասն օրհնելոյ. (Վրդն. ծն.։)


Մարդաչափ

adj.

of man's height or size.

· Calfa

NBHL (2)

Եղեւ խորն մարդաչափ մի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Գերեզման տեառն մերոյ էր տուն բոլոր՝ հատեալ ներքոյ վիմի. բարձր մարդաչափ մի, այնչափ՝ մինչ զի մարդ (արտաքուստ) վերացուցանէ զձեռն, ապա հասանէ ի վերին կողմ. (Բրսղ. մրկ.։)


Մարդապաշտ, ից

s. fig.

anthropolatra;
flatterer, fawner, adulator.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ ցայս վայր է մարդահաճոյ, զի մի՛ ասացից՝ մարդապաշտ, հակաճառութիւնս. (Նչ. խնդ.։)


Մարդապէս

adv.

cf. Մարդկօրէն.

· Calfa

NBHL (1)

Էր ի կերպարանս խոզի՝ բայց միայն ի մարդապէսն խօսելոյ. (Ագաթ.։)


Մարդառու

adj.

biting man.

· Calfa

NBHL (1)

Թէ կարդամք զնոսա (ցուլ) հարկանող, կամ ուղտ մարդառու, միումն կարդամք. (Եփր. ծն.։)


Մարդասէր

adj.

philanthropic, humane, benevolent;
kind, obliging courteous, civil, gracious;
tender, compassionate, charitable.

· Calfa


Մարդասիրական, ի, աց

adj.

philanthropical.

· Calfa

NBHL (1)

Ի քո յուսալով մարդասիրական եւ անդառնալի աղօթսդ առ միածինն քո. (Սարկ. աղ. կուսի.։)


Մարդասիրութիւն, ութեան

s.

philanthropy, humanity, kindness, benignity, affability, benevolence, courteousness;
condescension;
welcome;
մարդասիրութեամբ, cf. Մարդասիրապէս.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ այսպէս իւղ զմարմինն առողջացուցանէ, որպէս մարդասիրութիւնն զոգիս. (Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Ապա թէ ասիցես, մեղաւոր եմ, միթէ սակա՞ւ իցէ աստուծոյ մարդասիրութիւնն. կամ քո չարիքն աստուծոյ մարդասիրութեանն յաղթե՞լ կարիցեն. (Գէ. ես.։)


Մարդատեաց, եցաց, ցից

adj. s.

hating mankind, misanthropic;
misanthrope, man-hater.

· Calfa

NBHL (2)

Մարդատեացք էին՝ միանգամայն եւ աստուածատեացք. (Երզն. մտթ.։)

μισάνθρωπος, μισανθρωπότατος hominum osor, homini infensus, infensivus եւ κακόξενος inhospitalis. Ատեցօղ կամ թշնամի մարդկան.


Մարդատեցութիւն, ութեան

s.

misanthropy, hatred of mankind.

· Calfa

NBHL (1)

Առաքինին զմիայնութիւնն սիրէ, ո՛չ վասն մարդատեցութեան, քանզի մարդասէր է։ Մարդատեցութեան՝ որ ըստ մարդկան է. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Մարդաքաղաքացի

cf. Մարդացի.

· Calfa

NBHL (1)

Եղեւ՝ որպէս նման է, ոչ եւս մարմին բանն ըստ գրոց, այլ մարդաքաղաքացի յաւէտ. եւ պարտ էր ասել զնա մարդացի, քան թէ մարդ անուանել զնա. (Պրպմ.։)


Մարդացուլ, ցլոյ

s.

minotaur, bucentaur.

· Calfa

NBHL (1)

Ետես խառնակերպ այր մի, զոր ոմանք մարդացուլ կոչեն. (Հ. դեկտ. ՟Զ.։)


Մարդկաբար

adv.

cf. Մարդկօրէն.

· Calfa


Մարդկական, ի, աց

cf. Մարդկային.

· Calfa

NBHL (2)

Մի՛ զամենայն զմարդկական կարիսն ի միում շարի հարեալ՝ ընդ մի համարիցիս. (Յհ. իմ. երեւ.։)

Մարդկական է (միանգամայն) նորա աստուածագործութիւնն ամենայն՝ որ ի տնօրէնութեանն. (Մաքս. ի դիոն.։)


Մարդկային

adj.

human;
belonging to man, manlike.

· Calfa

NBHL (2)

Նոյն է մարմին մարդկային ունել քրիստոսի, եւ բնութիւն մարդկային. (Յհ. իմ. երեւ.։)

Զմարդկայինսն բանս աղքատութեան քրիստոսի։ Ո՛չ է մարդկայնոյս բնութեան բարին գոլ, այլ աստուծոյ միայն։ Առ զմարդկային աթոռն դաւթի զըստ մարմնոյ հօրն իւրոյ։ Երկուս կամս աստանօր ցուցանէ, է ին՝ որ մարդկային, որ է մարմնոյ, եւ է ինչ՝ որ աստուածային. քանզի մարդկայինն վասն տկարութեան մարմնոյն հրաժարէ ի չարչարանաց, իսկ աստուածայինն նորա յօժար է. (Աթ. ՟Ա։)


Մարդկապէս

adv.

cf. Մարդկօրէն.

· Calfa

NBHL (2)

Լո՛ւր նմին իսկ մովսէսի յաղագս մարդկապէս երեւմանն (որդւոյն աստուծոյ). (Ղեւոնդ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ։)

Գունդխ գաբրիէլեան եւ միքայէլեան՝ մերձաւոր սպասաւորքն աստուածայայտնութեան որդւոյ, ի մարդկապէսն տնօրէնութիւն. (Ճ. ՟Ժ.։)


Մարդկութիւն, ութեան

s.

humanity, human nature;
humanity, mankind;
multitude, many people.

· Calfa

NBHL (3)

Զամենայն ըստ բնութեան մարդկութեանս մերոյ առնէ եւ կատարէ միածին որդին աստուծոյ. (Յհ. իմ. երեւ.։)

Արդարն նոյ միայն գտաւ կատարեալ յազգի մարդկութեանս. (Եղիշ. ՟Ե։)

Զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեամբ, եւ պայծառ շինուածովք. իսկ շուրջ զմարդկութեամբն՝ ծաղկոցաց եւ հոտարանաց կազմութիւն. (Խոր. ՟Բ. 39։)


Մարդկօրէն, րինաց

adj. adv.

human;
humanly, as a man, according to human nature.

· Calfa

NBHL (1)

Իւրացուցանէ զմարդկօրէնսն։ Կատարէր զմարդկօրէնն։ Ի մարդկօրէն տկարութենէ։ Ամենայն իրք մարդկօրէնք։ Թողուլ զիրս մարդկօրէնս։ Զմարդկօրինաց չունել ինչ փոյթ յանձին։ Զմարդկօրինացս մի՛ ինչ փոյթ յանձին կալցուք. (Պրպմ. ՟Ի՟Ե։ Ճ. ՟Գ.։ Դիոն. եկեղ.։ Ոսկ. մ. ՟Ա. 2. 10. 13. 18։)


Մարերի

s.

the tenth month of the ancient Armenian calendar, (May).

· Calfa

NBHL (1)

Ամիս հայոց՝ ըստ անշարժ տումարի համեմատ մայիսի, (որպէս ամիս մարեաց կամ թխելոյ հաւուց).


Մարզեմ, եցի

va.

to instruct in athletic exercises;
to inure to war;
to exercise, to instruct, to initiate, to teach, to discipline, to form, to train, to civilize, to soften manners.

· Calfa

NBHL (2)

Եւ այսպէս զժամանակս արգելանին իւրեանց՝ մարզէին զմիմեանս՝ ասելով, բաւականապէս վայելեցաք ի փառս անցաւորիս ո՛վ եղբարք. (Ղեւոնդ.։)

Ուշիկ ուշիկ զմարմին մարձէ. (Մխ. բժիշկ.։)


Մարթանամ, ացայ

vn.

cf. Մարթեմ.

· Calfa

NBHL (1)

cf. ՄԱՐԹԵՄ, ացի. չ. Թռչուն մի անասուն անբան, որ ոչ երբէք մարթանայ բանիւք օրհնել զաստուած. (Կոչ. ՟Ժ՟Ը։)


Մարթանք, նաց

s. adv.

stratagem;
means, experient, resource, remedy;
skill, art, ability, cleverness, mastery;
—նօք, ingeniously, cunningly.

· Calfa

NBHL (1)

Իմաստասիրութիւն, եւ ամենայն առաքինի մարթանք հանճարոյ։ Ուստի՞ զառաքինի եւ զիմաստուն մարթանսդ ունիս։ Արուեստական գործ ոչ ինքնին լինել, այլ ի հանճարէ մարթանաց իմատուն գործն զկատարելութիւն ընդունիցին։ Արջք՝ որ ինչ միանգամ մանկավարժից սովորութիւն է՝ մարթանօք գիտութեանն զամենայն ինչ գործեն։ Ըստ արուեստի իմն մարթանաց հանճարոյ. (Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. լիւս.։)


Մարթեմ, եցի

va.

to find means, to invent, to contrive, to find out.

· Calfa

NBHL (1)

Ոչ մարթաց զմիտս գումարելոց հանդիսատեսացն հաճել. (Ոսկ. եբր.։)


Մարթիմ, մարթի

v. imp. it is possible;
զիա՞րդ — այդմ լինել, how can these things be?
չ-, ոչ —, it can't be, it is impossible;
—ցի՞, is it possible?.

· Calfa

NBHL (1)

Առանց կուսութեան մարթի տեսանել զարքայութիւնն, բայց առանց ողորմութեան անհնար է տեսանել։ Մարդ չմարթի զքեզ կոչել։ Զողորմութիւն չմարթի գաղտ գործել. (իսկ զաղօթսն եւ զպահսն մարթի. (յն. կոչիլ, գործիլ։) Ի նազարեթէ մարթիցի՞ բարւոյ իմիք լինել։ Ոսկ. մտթ.։)


Մարթուն, թնոց

adj.

ingenious, clever, skilled;
cf. Մարթ.

· Calfa

NBHL (1)

Զգովութիւնս ոչ միայն ի մարդկանէ աստի բառնան առնուլ, այլեւ ի չմարթնոցն գովութիւնս բարձրացեալ յղփացեալ խնդրեն. (Եսթ. ՟Ժ՟Զ. 4։) յն. ἁπειράγαθος (անփորձ կամ տգէտ բարւոյ իմիք) imperitus, insolitus.


Մարի, րւոյ, րեաց

s.

hen.

· Calfa


Մարկեղ, ի

s.

hoe.

· Calfa

NBHL (1)

Ետու նոցա փայտատ, եւ մարկեղ, եւ քուրձ մի հաց. (Վրք. հց. ձ։)


Մարմանդ, ի

s.

hot or temperate climates;
pleasant meadow, delightful spot;
greensward, lawn, grass-plot.

· Calfa

NBHL (1)

(Իսկ ռմկ. ասի՝ Մարմանդ կրակ, բոց, թոնիր, եւ այլն. իբր մաղմաղ, թեթեւ կամ մեղմ ջերմութեամբ. որպէս եւ Մարմնդիլ՝ է զիջանել եւ մեղմիլն ջերմութեան։)


Մարմաջեցուցանեմ, ուցի

va. fig.

to cause to itch, to tickle, to titillate;
to irritate, to exasperate;
to tickle, to please, to gratify.

· Calfa

NBHL (2)

Թոյնք կարճի զմարմին մարմաջեցուցանէ։ Ախտաւոր գիջութիւնք մարմաջեցուցանեն զխիղճ մտացն. (Լմբ. յայտն. եւ Լմբ. առակ.։)

Ոչ եթէ այս միայն էր, որ մարմաջեցուցանէր զնոսա (տպ. մարմանջեցուցանէր)։ Ոչ կամէր յաճախապէս մարմաջեցուցանել զնոսա. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 3։)


Մարմառոտ

adj.

feeling a prickling, subject to a pricking sensation.

· Calfa

NBHL (1)

յն. միռմիգի՛օն. μυρμηκίων formiculosus, verrucosus. Ունօղ զխաղաւարտ իբրեւ զբոյն մրջմանց. կամ զկեղ, որ ռմկ. կոչի մրջմնոց.


Մարմարիոն, աց

s. adj.

marble;
—, of marble;
կարծր իբրեւ զ—, as hard as -.

· Calfa

NBHL (2)

Առեալ տապան մի մեծ մարմարիոն. (Ասող. ՟Բ. 5։)

Գործեցին տապանակ ոսկի, եւ զտապանակն եդին ի մարմարիոն վիմի. (Ճ. ՟Բ.։)


Մարմարիոնեայ

cf. Մարմարեայ.

· Calfa

NBHL (1)

Զմարմին սրբոյն եդ ի մարմարիոնեայ տապան. (Տէր Իսրայէլ. նոյ. ՟Թ.։)