Definitions containing the research մի : 10000 results

Պաստառակալ, աց

s.

fine linen-cover, bed-sheet, drapery, tapestry;
— անկողինք, beds furnished with fine coverlets.

· Calfa

NBHL (1)

Պատեաց (զմարմինն Յիսուսի) պաստառակալաւ. եւ եդ ի կռածոյ գերեզմանի. (Ղկ. ՟Ի՟Գ. 53։)


Պասքանամ, ացայ

vn.

cf. Պասքիմ.

· Calfa

NBHL (1)

Ոռոգանել զպասքացեալ միտս մարդկային բնութեանս. (Նանայ.։)


Պասքիմ, եցայ

vn. fig.

to be athirst, very thirsty, to be dying with thirst;
to pant or eagerly long for, to hunger and thirst after.

· Calfa

NBHL (1)

Առ սակաւ մի պասքին ի ցրտոյ, եւ կամ ի տօթոյ տկարանան. (Իսիւք.։)


Պասքութիւն, ութեան

s.

excessive thirst, thirstiness;
siccity, dryness, aridity.

· Calfa

NBHL (1)

Որ միշտ քեզ բերէ զզովացումն պասքութեան։ Ջուրն զովացուցանէ զծարաւումն պասքութեանն. (Նանայ.։)


Պասքումն, ման

s.

cf. Պասքութիւն.

· Calfa

NBHL (1)

Որ միշտ քեզ բերէ զզովացումն պասքութեան։ Ջուրն զովացուցանէ զծարաւումն պասքութեանն. (Նանայ.։)


Պատագրոս

cf. Պոտագրոս.

· Calfa

NBHL (1)

Ի նոյն գոգցես միտս գրեալ է եւ ի (Լծ. ածաբ.)


Պատահար, աց

s. adv.

cf. Պատահ ;
sad adventure, grievous accident, serious case, misfortune, mischance, catastrophe;
ըստ —աց, by chance, fortuitously;
ի —է, unfortunately.

· Calfa

NBHL (3)

Պատահար մի պատահելոց է ամենեցունց նոցա ... Որպէս պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն։ Պատահար է որդւոց մարդկան, եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա։ Պատահար է յարդարն եւ յամբարիշտն. պատահար է յամենայնի։ Պատահար պատահէ ամենեցունց. (Ժղ. ՟Բ. ՟Գ. ՟Թ։)

Կրկնակք են մերկութիւնք. մին՝ որ ի պատահարէ, որ լինի ի ձեռն ակամայ յանցուածոցն. (Փիլ. լին. ՟Բ. 65։)

Եւ այսչափ չար պատահարօք լի են, մինչեւ ամենայն կեանքս փորձութիւն են։ Մի՜ ոք ըստ պատահարաց համարիցի զմահ, այլ ըստ կոչի արարչին. (Իսիւք.։)


Պատահեմ, եցի

va. vn.

to cause to happen, to bring about, to compass;
Պատահիմ.

· Calfa

NBHL (4)

Քրիստոնեա՞յ պատահիս. ո՜չ եթէ միայն պատահիմ, այլ եմ իսկ կամօքն Աստուծոյ (իբր ո՜չ ըստ բախտի հանդիպել). (Ճ. ՟Ա.։)

Ոչ մի ինչ յայսց չարեաց պատահեալ լինէր քեզ. (Իսիւք.։)

Դառնայ դարձեալ գրէ. մինչ զի եկն եւ պատահեցաւ այնմիկ, յորոյ աւուրս գրեցաւ սոյն պատմութիւնս. (Եփր. մն.։)

Զմինն միայն (ցուցանէ) պատահեալս առողջութեան եւ հանգստեան. (Երզն. մտթ.։)


Պատաղիմ, եցայ

vn.

to occupy, busy or employ oneself, to give oneself up to, to apply oneself to.

· Calfa

NBHL (1)

Յանապատին տաղաւարօք բնակեցոյց զնոսա, զի մի՜ անդէն պատաղիցին (կամ պատաղիցեն) ի հանգիստ. (Արշ. եւ Լծ. կոչ.։)


Պատաղիչ

adj.

embroiling;
encumbering.

· Calfa

NBHL (1)

Խառնութիւն այնոցիկ՝ որ ոչ միաբանէին գործոցն նոցա (ճգնողական անզբաղութեան), պակասութիւն եւ պատաղիչ համարեալ էին նոցա։ Իբրեւ մարդք ախոյեանք եւ պատաղիչք կախարդաց զազրաց եւ պղծոց. (Եւս. պտմ. ՟Բ. 17. եւ ՟Է. 10։)


Պատան, աց

s.

band, bandage, wrapper;
truss;
— մեռելոյ, shroud, winding-sheet, grave-clothes.

· Calfa

NBHL (4)

Պատան վիրաց լինի՝ եւ կապ, թէ ոք սըմին լինի պարապ. (Շ. յիշ. սողոմ.։)

Յառաջագոյն խնկեաց զմարմին իմ՝ ի նշան պատանաց։ Յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ. (Մրկ. ՟Ժ՟Դ. 8։ Յհ. ՟Ժ՟Բ. 7։)

Ոչ պատանաց եւ ոչ թաղելոյ արժանի առնել։ Զի մի՜ հողոյ եւ մի՜ պատանաց յիւրում բնակութեանն աշխարհին արժանի լիցի. (՟Բ. Մակ. ՟Թ. 15։ ՟Ժ՟Գ. 8։)

Մայրն՝ գեղեցիկ գերեզմանի պատան (յն. մի բառ) տայր մանկանցն զինքն, զկնի երթալով յառաջ գնացելոցն։ Այլ ոչ մարմինդ պատանացդ լուանի. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)


Պատանդեմ, եցի

va.

to serve as hostage;
to give or receive for hostage or pledge;
to tie, to enlace, to bind;
to involve, to contain, to enclose.

· Calfa


Պատառատուն

adj.

used, torn, old, worn out, threadbare, shabby, ragged, tattered;
— հանդերձ, torn, ragged or tattered coat, rags, tatters;
—ս զգենուլ, to be reduced to tatters.

· Calfa


Պատառումն, ման

s. fig.

tearing, rending, laceration;
eruption;
intestine broils, rupture, division, scission, disunion, party, faction.

· Calfa

NBHL (2)

ῤῆγμα, σχίσμα ruptura, fragmentum, scissura, fissura, diruptio. Պատառիլն. հերձումն. խզումն. բացումն. բաժա նումն. ճեղքումն ի միաբանութենէ.

Ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք։ Երկուցեալ ի պատառմանէ անտիգոնեանցն (երկպա ռակութեամբ)։ Բազում պատառմունք եւ անմիաբանութիւնք ի մէջ զօրացն եւ այլ ազգականացն լինէին. (Խոր. ՟Բ. 7. 18. 27։)


Պատասխանատուութիւն, ութեան

s.

answering, answer;
defence, apology, excuse;
responsibility.

· Calfa

NBHL (1)

Զի մի՜ ընդ խոտանս գտանի ցիմք յաւուրն պատասխանատուութեան։ Օր պատասխանատուութեան՝ օր դատաստանին. (Խոսր.) (որ բերի եւ ի յաջորդ նշանակութ)։


Պատասխանատրեմ, եցի

vn. va. to answer, to make answer, to reply, to give answers or an answer;
to defend, to apologize, to excuse;
այլ ընդ այլոց —, to reply evasively;
— իսկ ծանրացաւ, he hardly deigned or condescended to reply.

· Calfa

NBHL (1)

Յորժամ միայն համարձակել պիտոյ էր, պատասխանատրեն։ Յաղագս նոցա պատասխանատրէ հանդարտօրէն՝ թէ ոչ գիտացին զնա։ Միայն յաղագս իւր պատասխանատրէ. (Ոսկ. գծ.։)


Պատատ, ի, աց

s.

load, burden, bundle, bale;
package, roll;
wrapper, cover.

· Calfa

NBHL (1)

σάγμα involucrum, onus jumenti sarcinarii, clitellae, stratum. Ինչ մի պատատօղ կամ պատատեալ. եւ առ անձինն՝ Կորդին գրաստուց՝ հանդերձ բեռամբք կապելովք. պլլած՝ փաթթած բան, կապոց, բեռ. սարմա.


Պատատեմ, եցի

va.

to envelop, to wrap up;
to twine, to twist, to wind round, to entwine or interweave, to entangle;
to implicate, to involve;
— բեռինս, to pack up.

· Calfa

NBHL (7)

Առեալ որդի նորա զփակեղն իւր՝ պատատեաց զերկու ձեռս իւր։ Գնեսցե՜ս միս, եւ պատատեա՜ զայն ընդ սրունս քո ի մերկուց. (Վրք. հց. ՟Ե. ՟Զ։)

Խորհրդովքն չարեօք յամենայն կողմանց իբրեւ հոռամբք զմիտս եւ զհոգիս պատատեմք. (Լմբ. առակ.։)

Զի մի՜ բնութիւն հոգեւորական՝ կրկնակօք պատատեալ լիցի կապօք։ Բնութեամբ կապեալ եւ պատատեալ աղցաւորօքս (մարմինն)։ Ձեռօք երիզապընդովք, երեսօք պատատելովք։ Պատատէին ոտք նորա իբրեւ զփոկ զմիմեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 4։ ՟Դ. 29։ Մամբր.։ Ճ. ՟Բ.։)

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօք բաղեղն. (Փիլ. լիւս.։)

Յորժամ զմիմեամբք պատա տիմք՝ զընտանի անդամօք մերովք, բազում մխիթարութիւն ընդունիմք. (Ոսկ. հռ.։)

Թէեւ մարմնով հեռի են, ի ձեռն գրոց զմիմեամբք պատատին յաղագս գթոյն. զի բարք սիրելեաց այս են, զմիմեամբք գրկախառնին պատատին ձեռամբք. սոյնպէս եւ հոգւոյն ընդ միմեանս պատատել. (Ոսկ. ՟ա. կոր.։ Փիլ. լիւս.։ Ոսկ. հռ.։ եւ Ոսկ. ՟ա. կոր.։ Եւագր. ՟Ժ։)

Զոտիւք պատատեալ՝ պնդէ. եւ Յիսուս ասէ ցնա. մի՜ մերձենար յիս. (Ճ. ՟Գ.։)


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

· Calfa

NBHL (4)

Եբեր կային ի պտղոյ երկրի պատարագ Աստուծոյ (որ զկնի կոչի զոհ)։ Չուեաց Իսրայէլ, եւ եկն ի ջրհորն երդման, եւ մատոյց պատարագ Աստուծոյ։ Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ։ Տալ պատարագս զոյգս տատրակաց։ Պատրաստել զմարմինս ձեր պատարագ կենդանի.եւ այլն։

Կամ որպէս δῶρον donum, munus. Տուրք, եւ ամենայն ընծայ մատուցեալ Աստուծոյ կամ մեծի ումեք. եւս եւ Կաշառք. արմաղան, փիշկէշ, եբր. մինխա, գառպան, քօռպան, լէխմ, շօխատ. (յորմէ շաղավաթ) Եւ ըստ այսմ ընդարձակ առմանս ասի.

Հայեցաւ Աստուած Յաբէլ եւ ի պատարագս նորա։ Առ յորոց ածէրն ձեռամբ իւրով պատարագս, եւ առաքեաց Եսաւայ եղբօր իւրում. ծառայի քոյ Յակոբայ պատարագք են. ցածուցից զերեսս նորա պատարագօքըդ։ Տարա՜յք առնն պատարագս՝ ռետին եւ մեղր եւ խունկ։ Մատուցին նմա պատարագս՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ Եթէ մատուցանիցես զպատարագ քո։ Կորբան, որ է պատարագ։ Ընծայս եւ պատարագս տանել միմեանց. եւ այլն։

Պատարագաւդ հօր ի հոտ անուշից զմարմինդ առ ի մէնջ. իմա՛, պատարագմամբդ, պատարագելովդ։


Պատարագակից

adj.

celebrating the mass together.

· Calfa

NBHL (1)

Զքոյդ ձեռն կարող եւ հզօր գի՜ր ի սուրբ յաւետարանիս յայսմիկ, յորում պատարագակիցք իմ ունիցին ի վերայ սորին գլխոյ. (Մաշտ.։)


Պատարագամատոյց, տուցի

adj. s.

offering, making a present;
sacrificer;
officiating priest;
missal, massbook;
liturgy.

· Calfa

NBHL (1)

Ի սուրբ մակաբայեցիսն էի ընդ Ատտիկոսի պատրիարգին ի պատարագամատուցի։ Յորժամ սարկաւագն զանուն միոյ ի նոցանէ քարոզէ ի պատարագամատուցին. (Հ=Յ. օգոստ. ՟Գ.։ Ոսկիփոր.։)


Պատարագիք, գեաց

s.

things destined to be sacrificed;
mass-dues, alms.

· Calfa

NBHL (1)

Ոչ պատարագիս զենլի պատարագ, այլ զմիտս եւ զյօժարութիւն ընդունի այնորիկ՝ որ զենուն։ Իբրեւ զամբիծ եւ զանարատ պատարագիս առ ի պատարագ մատուցանել. (Փիլ. բագն. եւ Փիլ. լին. ՟Բ. 52։)


Պատարեմ, եցի

va.

to fill abundantly, to fill up to the brim, to fill to overflowing, to heap up.

· Calfa

NBHL (1)

Լնլով եւ պատարելով զբոլոր ոգիսն։ Լնուն եւ պատարին Աստուծոյն երեւմամբ՝ միտք մաքրագոյն. (Փիլ. լին. ՟Դ. 4. 8։)


Պատարումն, ման

s.

fulness, abundance, plenty, overflow;
cf. Ծայրալիր.

· Calfa

NBHL (1)

Կարգադըրեալ եւ եդեալ ծայրալիր պատարմամբ՝ զսկիզբն, զմիջոցն, եւ զկատարումն. (Եղիշ. ՟Ա։)


Պատարուն

cf. Պատար.

· Calfa

NBHL (1)

Զերրորդն թիւ պատուեցին՝ պատարուն զնա գտեալ, ունելով սկիզբն՝ միջութիւն եւ կատարած. (Մագ. ՟Ե։)


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

· Calfa

NBHL (2)

Խօսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ։ Որ լուաւ զպատգամս Աստուծոյ։ Տացես զպատգամս ի՜մ ի բերան նորա։ Ուղիղ են պատգամք Տեառն։ Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ Երեմիայի։ Ի գիրս պատգամաց Եսայեայ մարգարէի։ Յիշել զյառաջագոյն ասացեալ պատգամս ի սրբոց մարգարէից.եւ այլն։

Ի ՊԱՏԳԱՄՍ ԱՆԿԱՆԻԼ. Պատգամագնաց կամ բանագնաց լինել. բանս դնել ընդ միմեանս.


Պատգամագիր

adj. s.

writing oracles;
prophet;
sentence.

· Calfa

NBHL (1)

ՊԱՏԳԱՄԱԳԻՐ. գ. Գրութիւն պատգամի։ վճիռ. սահմանադրութիւն.


Պատգամաւորեմ, եցի

vn.

to be a messenger, ambassador or deputy, to go or to come as ambassador, to negotiate, to go in mission;
to treat by diplomacy, to be a diplomatist.

· Calfa

NBHL (3)

Որք վասն անցաւոր կենացս պատգամաւորեն ի հողեղինէ եւ մահկանացուէ առ նմանսն, հոգան եւ զգուշանան՝ զի մի՜ ամօթ եւ երկիւղ հասցէ նոցա ի պատգամաւորելն. (Խոսր.։)

Յեփթայէ պատգամաւորէր առ թշնամիսն զայսօրինակ բանից։ Հռոմայեցիք եւ սպարտացիք պատգամաւորեալ (այսինքն ընկալեալ զպատգամաւորութիւն հրէից), դաշինս բարեկամութեան առաքեցին միմեանց. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Պատգամաւորէին առ միմեանս թագաւորքն. (Ասող. ՟Ա. 2։)


Պատգամաւորութիւն, ութեան

s.

message, deputation, mission, embassy;
diplomacy.

· Calfa

NBHL (3)

Ոչ գոյ պատգամաւորութիւն յաւուր պատերազմի (այլ ձ. հրեշտակութիւն)։ Պատգամաւորութիւն քո դրախտ նռնենեաց (ա՜յլ ձ. առաքումն). (Ժող. ՟Ը. 8։ Երգ. ՟Դ. 13։)

Ի ձեռն պատգամաւորութեան գալ նոցա ի միաբանութիւն տեսութեան. (Խոր. ՟Ա. 28։)

Հրամանաւ արքունի ի պատգամաւորութիւն խօսէր։ Պատգամաւորութիւն այնուհետեւ երեքին աշխարհքն առ միմեանս առնէին. (Եղիշ. ՟Ե։ Փարպ.։)


Պատգարակ, աց

s.

hand-barrow, litter, sedan;
հրեղէն —, instrument of torture, gridiron.

· Calfa


Պատեհ, ից

adj. s. adv.

convenient, proper, fit, suitable, decent;
well-timed, timely, opportune, seasonable, propitious, favourable;
opportunity, occasion, propitious moment;
ի —, ըստ —ի, conveniently, suitably;
v. imp. — է, it is fit, it is becoming;
it is due;
ի — լինել, to befit, to become;
— համարել, to think proper, to deem it expedient;
— ժամանակ գտանել, to find a favourable opportunity;
— առնուլ, to seize the occasion, to strike the iron while it is hot;
յօգուտ արկանել զ—, to avail oneself of, to profit by the opportunity;
cf. Կորուսանեմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարէաք թաղել զմարմինս նոցա յերկրի, զի եւ ոչ գիշեր ի պատեհ լինէր մեզ այսմ, եւ ոչ արծաթ հաւանեցուցանէր զպահապանսըն. (Եւս. պտմ. ՟Ա. 1։)


Պատեհութիւն, ութեան

s.

convenience, fitness, decency;
opportunity, seasonableness, fitness of time, of circumstances;
chance;
չկորուսանել զ—, not to lose the opportunity;
յօգուտ ի կիր արկանել զ—, to profit by the occasion, to avail oneself of the opportunity;
կորուսանել զ—, not to seize the opportunity, to let the occasion pass, to let slip the opportunity.

· Calfa

NBHL (2)

Հատանեմ զերկիւղ ի պատեհութեան. (Մամիկ.։)

Նուիրագործութեանց առ ի յընդունելութիւն պատեհութիւն ... զօրէն հրոյ նմա զմիաւորեալսն՝ ըստ իւրեանց առ աստուածանալն պատեհութեան։ ... Ըստ իւրաքանչիւր պատեհութիւն։ Ըստ աստուածընկալ պատեհութեան հուպ գոլոյն. (Դիոն.։)


Պատեմ, եցի

va.

to surround, to environ, to encompass, to enclose, to fence, to gird;
to besiege, to invest, to beset;
to surround, to beset, to hem in;
to envelop, to pack up;
to spread abroad, to circulate, to take or lead about;
to veneer, to plate, to cover, to overlay;
պատեալ պաշարել զոք, to make a ring round, to hem round;
to beset;
— զվէրս, to dress a wound;
անդ խոր լռութիուն պատէ զամենայն, great silence prevails there;
ահ պատեաց զնա, he was struck by fear;
cf. Շուրջ.

· Calfa

NBHL (3)

Պատեսցեն զքեւ թշնամիք քո պատնէշ։ Աննշոյլ անբաց խաւարաւն պատեցան։ Ահ պատեաց զնա։ Մինչդեռ խաղաղ լռութեանն պատեալ էր զամենայնն. եւ այլն։

Զի մի եղիցի պատել վիճակ ժառանգութեան տոհմին ազգէ յազգ. (Եւս. պտմ. Ա. 17։)

Գիրկս արկեալ պատեցարուք զմիմեանց պարանոցաւ. (Պտմ. աղեքս։) Սոյնպէս եւ յամենայն գիրս բազմապատիկ առմամբ։


Պատերազմական, ի, աց

adj.

warlike, martial;
— հրահանգք, martial exercises.

· Calfa

NBHL (1)

πολεμικός bellicus. Որ ինչ անկ է պատերազմի.


Պատերազմակից, կցի, կցաց

s.

fellow-soldier, comrade, companion in arms;
ally;
— լինել, to fight together.

· Calfa

NBHL (2)

σύμμαχος socius belli, commilito συναγωνιστής certaminis socius, adjutor, stipulator, succenturiatus. եւ բայիւ συμμαχέω, συναγωνίζομαι . Կցորդ եւ ընկեր ի պատերազմի, մարտակից. նիզակակից.

Պատերազմակիցք մարտին՝ ոչ միայն անձանց, այլ եւ ընկերին զգուշանան. (Խոսր.։)


Պատերազմասէր

adj.

fond of war, delighting in war, warrior, belligerent, warlike.

· Calfa

NBHL (1)

Զդիմի հարկանել պատերազմասէր դիւին. (Լաստ. վերջաբ։)


Պատերազմատեաց

adj.

hating war;
timid, coward.

· Calfa

NBHL (1)

φυγοπόλεμος, φυγόμαχος qui detrectat bellum vel pugnam, fugax. Ատեցօղ պատերազմի. որ խորշի կամ փախչի ի մարտէ. վատասիրտ.


Պատերազմատու, աց

s.

enemy.

· Calfa

NBHL (1)

Որ տայ պատերազմ. թշնամի.


Պատժական, ի, աց

adj.

punitive, penal, repressive;
— օրէնք, penal law.

· Calfa

NBHL (1)

Ոչ զպատժականսն ասէր զնորայսն՝ զտապարն, եւ զայլսն, այլ զքաղցրագոյնսն միայն. (Շ. մտթ.։)


Պատժահալած լինիմ

sv.

to avert the deserved punishment.

· Calfa

NBHL (1)

Զի մի՜ եւ ստրկաց եւ պաճարաց զօրէն՝ առ անգիտութեան պատժահալածք եղեալք՝ միահամուռ ի մահ մատնեսցին, ի չարութենէ դադարել ոչ կամեցեալք. (Փիլ. նխ. ՟ա.։)


Պատժապարտ, ից, աց

adj.

deserving punishment, found guilty, punishable, culpable, criminal.

· Calfa

NBHL (1)

Առցէ զայս կշտամբութիւն պատժապարտն՝ առիթ ազատութեան։ Ինձ պատժապարտիս համբարձեալ միշտ անդուլ դատիչ, անաչառ կշտամբիչ. (Նար. ՟Կ՟Զ. ՟Ձ՟Ը։)


Պատժապարտեմ, եցի

va.

to declare guilty;
to condemn, to punish.

· Calfa

NBHL (1)

Մի՜ վասն անօրէնութեան նոցա պատժապարտեսցես զնոսա. (Մամիկ.։)


Պատժաւոր

adj.

condemned, punished, chastised;
guilty, culpable, delinquent, villainous;
cf. Պատժական.

· Calfa

NBHL (1)

Յերկարեցաւ մինչեւ յերկոտասաներորդ ամ պատժաւորացն. (Եղիշ. ՟Ը։)


Պատժեմ, եցի

va.

to punish, to chastise, to correct, to inflict punishment or correction.

· Calfa


Պատիժ, տժոյ, տժի, տժոց

s. adv.

pain, punishment, chastisement, correction, penitence;
— մահու, condemnation, sentence;
առանց պատժոց or պատժի, with impunity;
անկանել ընդ պատժով, to incur, to deserve punishment;
— տալ, to order punishment or penance;
դնել — ի վերայ, to inflict punishment or chastisement;
զանիրաւութեան —ս արկանել զնովաւ, to punish his injustice.

· Calfa

NBHL (2)

Մեծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։ Պատժեաց Աստուած զփարաւովն պատժօք մեծամեծօք։ Պատրաստին անխրատից տանջանք, նոյնպէս եւ պատիժք անզգամաց։ Պատժի (յն. պատժիլ) ոչ ունին ակն։ Պատիժք ի վերայ մեղաւորաց հասին։ Զանիրաւութեան պատիժս զնոքօք արկանէին։ Ի նմին պատժի կաս։ Ո՞րչափ սաստիկ պատժոց արժանի համարիցիք զայն՝ որ զորդին Աստուծոյ առ ոտն եհար. եւ այլն։

Ընկալաւ զպատիժ մահուն։ Ի նմին օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժս դատապարտութեան. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)


Պատիճ, տճոյ

s. bot.

elephant's trunk, proboscis;
follicle, univalvular pericarp, seed-vessel, husk, pod, shell.

· Calfa

NBHL (2)

προβοσκίς, προνομαία, μυκτήρ proboscis, nasus. իտ. tromba, muso. Ցռուկն փղի երկայն եւ դիւրաթեք, որով պատատէ եւ առնու զոր ինչ եւ կամի. խօրթում, տուժ.

Փոխանակ երկայն պարանոցին ունի զերկայն պատիճն՝ առ ի դարման կերակրոյ, եւ առ ի պէտս ջրոյ ըմպելոյ։ Զպատիճն երկայն՝ որ մինչեւ ի յոտսն հասանէ։ Փեղ զկերակուրն պատճովն համբառնայ հանէ յերկրէ. (Վեցօր. ՟Թ։)


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

· Calfa

NBHL (3)

Իւրովք պատիր արուեստիւք։ Հոգք աշխարհիս ծարացուցանեն զմիտս մարդկան ի պատիր զբօսանաց. (Վեցօր. ՟Դ. ՟Ե։)

Պատիրք եւ խաբկանք են (բժժանք)։ Զի մի՜ թուիցին թէ պատիրք ինչ իցեն եւ վայրապար պարծանք, եւ բանից խաբէութիւն. (Ոսկ. կող. եւ Ոսկ. եբր.։)

Ոմն եւ հնարք իւր ... ոմն՝ եւ պատիրք իւր։ Խաւարասիրացն պատիրք մի՜ ընդ իս վերերեւեսցին։ Հեռացո՜ զհետս վրիպելիս, զպատիրս ձաղելիս։ Հանել ի հոգւոյս զպատիրս դիւաց. (Նար.։)


Պատկանաւոր

cf. Պատշաճ.

· Calfa

NBHL (3)

Երաժշտականութիւն՝ ցոյց մարդկան արուեստի է, ի ձեռն որոյ պատկանաւորն նուագ ձայնի կենդանեաց եւ շնչաւոր գործեաց կազմին հնարիւք հանճարոյ. (Փիլ. լին. ՟Բ. 3։)

Հայցեմք յիշատակել զմեզ ... ի պատկանաւոր խնդրուածս։ Այր երագամիտ, եւ ըստ կարգաբանութեան խօսից յոյժ պատկանաւոր. (Նար. յիշ. եւ Նար. խչ.։)

Իբրու զանդամոցն պատկանաւոր ախից ի միմեանս յօդումն. (Մագ. լ։)


Պատկանաւորութիւն, ութեան

s.

convenience, suitableness, decency.

· Calfa

NBHL (1)

Որպէս մասանց (մարմնոյ) ի միասին պատկանաւորութիւնք. (Սկեւռ. յար.։)


Պատկանդարան, ի

s.

fit vessel;
quiver, case for arrows.

· Calfa

NBHL (1)

Բայց բարդութեամբ լինի ստէպ եւ մի բառ. որպէս,