Entries' title containing ն : 10000 results

Ինքնաստեղծ

adj.

self-created, invented;
fictitious, imaginary, fancied, fantastical.

· Calfa

NBHL (2)

Յինքենէ ստեղծեալ. յանձն հնարեալ.

կործանել ... զինքնաստեղծ ախտիցն կուռս. (Սկեւռ. աղ.։)


Ինքնաստեղծութիւն, ութեան

s.

fiction;
invention.

· Calfa

NBHL (2)

մտացածին գիւտ. հնարք.

Ընդ հին չարութեանցն նորոգ ինքնաստեղծութիւնս գտի։ յերկաքնչիւրոց բնութեանցս մերոց վերերեւին ինքնաստեղծութիւն. (Նար. ՟Ի. ՟Ղ՟Բ։)


Ինքնաստորակայ

adj.

subsistent, existing by itself.

· Calfa

NBHL (2)

Որ յինքեան կամ ըստ ինքեան, այլ ի գոյացութեան ենթակայանայ, վասն որոյ եւ Այլաստորակայ ասի.

Ոմանք տեսակք ինքնաստորակայք բան ոչ ունելով, բայց զգայութիւն ունն։ Ինքնաստորակայքն բաղկացուցանեն զայլաստորակայսն. իսկ ըստ պորփիւրի այլաստորակայքն բաղկացուցանեն զինքնաստորակայսն. (Անյաղթ պորփ.։)


Ինքնատես, աց

cf. Ականատես.

· Calfa

NBHL (16)

Առաջին աշակերտեալք շնորհին՝ ինքնատեսք եւ սպասաւորք բանն լեալք. (Նիւս. երգ.։)

Աւանդեցին մեզ ինքնատեսքն ... եւ սպասաւորքն. (Ոսկ. գծ.։)

Յինքնատեսեաց եւ սպասաւորաց աստուածն բանի. (Դաւիթ բագրեւ.։)

որ արժանաւորեցար գոլ ինքնատես եւ սպասաւոր բանին աստուծոյ. (Թէոդոր. կուս.։)

Որ յինքնատեսէ բանին աստուծոյ յաստուածազգեաց վկայէն իգնատիոսէ տուաւ. (Վրք. ոսկ.։)

Զնահատակն բարեպաշտութեան. (ՃՃ.։)

ԻՆՔՆԱՏԵՍ. Որպէս Ինքնատեսօղ. Ինքնին տեսօղ մտօք. խելամուտ. քաջիմաց.

Որք ճշմարտութեան են ինքնատեսք. (Նիւս. կազմ.։)

Ո՞վ զնա յայսպիսի խոստովանութիւն զարթոյց, եթէ ոչ ինքնատես գիտութիւն։ Յարեաւ ինքնատես գիտութեամբն. (Մաշկ.։)

ԻՆՔՆԱՏԵՍ. αὕτοπτος ipse visus et deprehensus. Ինքնին երեւեալ դէմ յանդիման. անձամբ տեսանելի եղեալ.

Քահանայիցն (հանդերձ) ծերովքն ինքնատես երեւի։ Շրջեցուցեալ զնոսա ընդ անապատն՝ ինքնատես ի լերինն լինելով. (Ագաթ.։)

Զոր ամենայն ուրուք ինքնատես եղեալ, եւ ոչ առ յընկերէ պատմեալ. (Կորիւն.։)

Նոցա ինքնատես եղեալ առ յինէն սքանչելագործութեան եղելոյ. (ՃՃ.)

Ոչ առնէ զհոգին յառաջ քան զմարմնն, զի մի՛ եղիցինքնատես եղելոցն. (Ոսկ. յադամ.։)

ԻՆՔՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ. αὑτοπτέω ipse meis oculis cerno Ինքնին աչօք իւրովք տեսանել. ականատես լինել.

αὑτόπτης qui suis oculis vidit, oculatus testis Ինքնն տեսօր աչօք իւրովք. ականատես.


Ինքնատէր

adj.

one's own master, absolute, independent;
— եմք գործոց մերոց, we are masters of our own actions.

· Calfa

NBHL (8)

Տէր անձին իւրոյ. անձնիշխան. ազատ կամօք.

Ստեղծ զմարդն ... մտաւոր, ինքնիշխան, ինքնատէր.

Իբրեւ զազատս եւ զինքնատետրս անձնիշխանութեամբ վարիլ յառաքինութիւնս. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

Զմնաս զայս հասարակաբար առ ամենեսեան տուեալ ... որում ամենայն ոք ինքնատէրեւ բաւական է. (Իգն.։)

Մեք անիշխան ստեղծեալք յարարչէն՝ ինքնատէրն ախտից եւ խորհրդոց, եւ տէր յերկաքանչիւրս հակամիտութեանն, առաքինութեան ասեմ, եւ չարութեանն. (Ածաբ. մակաբ.։)

ԻՆՔՆԱՏԷՐ. Ինքնագլուխ. ինքնացեալ. անկախ.

Շրջին ըստ մտի իբրու զինքնատեարս։ Յամբարտաւանութիւնդ ձեր պարծիք իբրու թէ ինքնատեարք էք. (Սարգ. յկ. ՟Ժ։)

ԻՆՔՆԱՏԷՐ. Որ ունի տիրապէս իշխանութիւն ի վերայ իւրոց. ազատաբար տնտեսօղ. իշխան. ըստ յն. ինքնակալ αὑτοκράτωρ . ըստ լա. տէր. patronus, dominus.


Գերակայութիւն, ութեան

s.

eminence, height, pre-eminence, superiority.

· Calfa

NBHL (7)

Յետինքն ո՛չ են հաղորդ նոցա գերակայութեան. (Դիոն.։)

Մշտապայծառ փառաց գերակայութիւն. (Խոր. վրդվռ.։)

Ակնարկեա՛ յիս յանբաւ գերակայութենէդ քումմէ. (Ճ. ՟Ա.։)

Գերակայութիւն սիրոյ, կամ քահանայութեան. (Խոսր.։)

Ի լոյսն վերին անմատոյց գերակայութեան անսահմանելւոյդ. (Նար. ՟Զ՟Գ։)

Գեղեցկապէս ի նմանէ գահընկեալ, վայելչապէս գերակայութեամբ. (Յհ. կթ.։)

ὐπεροχή, ἑξοχή, προσοχή praestantia, eminentia, excellentia, summitas Բարձրութիւն. գերազանցութիւն. պատիւ.


Գերաճաճանչ

adj.

full of rays, effulgent, brilliant.

· Calfa

NBHL (2)

Գերաճաճանչ ճառագայթք։ Գերաճաճանչ գագաթն. (Դիոն.։)

ὐπεραύξησις excessus, superlatio Կարի ճաճանչեղ. լուսափայլ յոյժ յոյժ.


Գերաճումն, ման

s.

increase, advantage.

· Calfa

NBHL (2)

Աճումն եւս քան զեւս. զարգացումն յոյժ. յաւելուած.

Զի՞նչ է գերաճումն կրօնաւորի. ասէ ծերն. յաւելումն մարդոյ ի բարիս՝ խոնարհութիւն է. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Գերան, աց

s.

beam, rafter, joist.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հւ.։ «մարդակ» ՍԳր., «մի տեսակ օդերևոյթ» Փիլ. նխ. բ. 100, որից՝ բազմագերան Ոսկ. ամ-բակ., բնագերան Ոսկիփ., մայրագերան Ա-սող., գերանալից կամ գերանալիր Շնորհ. ընդհ., գերանակիր Նար. իե. էջ 65. Լմբ., գե-րանաձև, գերանացեալ Խոսր. ժմ. պտրգ.։

=-Բնիկ հայ բառ՝ հնխ. vernnā-ձևից, որի համազօրները գտնւում են միայն կելտական լեզուներում և ալբաներէնում. այսպէս՝ բրըտ. gwern և մ. բրըտ. guernenn «կայմ. 2. լաստենի. 3. լաստենիների անտառ», կորն. guern «կայմ», gwern-en «լաստենի», կիմր. cмвrn «ւաստենիների անտառ, ճահճոտ տեղ», gwern-en «նաւի կայմ, լաստենի» միռլ. fern, fernog «լաստենի», նոր իռլ. fearn «կայմ, լաստենի» (սրանից փոխա-ռեալ են պիէմոնտ. verna, պրովանս. verna, verno, ֆրանս. verne, vergne «լաստենի»), ալբան. verε «սպիտակ կաղամախի, populus Alba»։ Կելտական բառերի նախաձևն է *yer-nā, որը տալիս է նաև ալբաներէնը։ Ծառի անունը իբրև ընդհանուր «գերան» նշանա-կութեամբ գործածելու համար հմմտ. տճկ. perdu և Ղրբ. փարդու «գերան», որոնք ծագում են հյ. բարտի բառից (տե՛ս անդ), Pokorny, 1, 292։

Klaproth, Asia polygl. 99 պրս. kiriš, քրդ. karita։ ՆՀԲ (հեծան բառի տակ) լծ. եբր. զօրա։ Հիւնք. պրս. gêran «մեծ» ռառիզ։ Patrubány, SA, 2, 219 լիթ. virszús «վերին»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, IF, 18, 485 -487, որից անտեղեակ Petersson, KZ, 47, 290-1 հյ. գերանդի բառի հետ հնխ. uer-«ծռել» արմատից. հմմտ. հսլ. vrūvī «չուան», verigy «շղթայ», սնս. vrnta «կոթ, ցողուն»։

ԳՒՌ (dialectal) Տփ. գէրան, Ոզմ. գ'երան, Ալշ. Ախց. Երև. Մշ. Սեբ. գ'էրան, Ղրբ. կէ՛րան, Մկ. Սլմ. Վն. գ'էրան, Խրբ. քէրան, Ագլ. գm՛րmն։ Նոր բառեր են՝ գերանեղբայր, գե-րանական։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. keran «գերան» (Բիւր. 1898, 627), քրդ. [arabic word] kiran «գերան» (ըստ Justi. Dict. kurde), իսկ Պօլիս տպուած քրդերէն Աւետարանը ունի գէրան. այսպէս՝ Չը՞մա տը նէռի գըրշէ նավ ջահվէ պռէյ խօ, ու լը ջահվէ դատու գէրանէ նա պինի... ու վահա լը ջահվէդա գէրան հէյէ... ավուլ ժը ջահվէ խօ գէրանէ պը տէրինը։-Զի՞ տեսա-նես զշիւղ յական եղբօր քո և ի քում ականդ զգերանդ ո՛չ տեսանես... և ահաւադիկ ի քում ականդ գերան կայ... հա՛ն նախ զգերանդ յա-կանէ քումմէ (Մտթ. է. 3-5). ուղղագոյն ձևը թւում է քէրան, ինչպէս ունի Վտակ, 1908, ❇ 141։

NBHL (4)

Ընդ յարկաւ գերանաց իմոց։ Գերանք տանց մերոց մայրք։ Ի յատակէ տանն մինչեւ ցորմսն եւ մինչեւ ցգերանսն։ Գնել քարինս, եւ փայտս ի գերանս։ Ի քում ականդ գերան կայ.եւ այլն։

Դու գերանիւդ կուրացեալ ես. (Երզն. մտթ.։)

Իբրեւ զգերան հրեղէն. (Վրդն. ել.։)

δόκος trabs, tignum Հեծան. մարդակ. ստուար ձողք առաստաղաց.


Գերանալից

adj.

full of beams.

· Calfa

NBHL (2)

ԳԵՐԱՆԱԼԻՑ կամ ԳԵՐԱՆԱԼԻՐ. Գերանաւ լցեալ (աչք կեղծաւորի).

Գերանալից (կամ գերանալիր) աչօք եղեալ. (Շ. ընդհանր.։)


Գերանակիր

adj.

that bears, supports a beam.

· Calfa

NBHL (2)

Որ կրէ յինքեան զգերան (աչք կեղծաւորի).

Գերանակիր ակնս թշուառացեալ. (Նար. ՟Ի՟Է։ յորմէ եւ Լմբ.։)


Գերանաձեւ

adj.

in the shape of a beam.

· Calfa

NBHL (2)

ԳԵՐԱՆԱՁԵՒ ԳԵՐԱՆԱՑԵԱԼ. Ունօղ զձեւ կամ զչափ գերանի. մեծացեալ իբրեւ զգերան.

Նկատեա՛ ճշդիւ զգերանաձեւ մեղսդ ի քում ականդ։ Զանձին գերանացեալ մեղս ոչ տայ տեսանել. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Գերանանամ, ացայ

vn.

to become a beam, to make one's self a beam.

· Calfa

NBHL (2)

ԳԵՐԱՆԱՁԵՒ ԳԵՐԱՆԱՑԵԱԼ. Ունօղ զձեւ կամ զչափ գերանի. մեծացեալ իբրեւ զգերան.

Նկատեա՛ ճշդիւ զգերանաձեւ մեղսդ ի քում ականդ։ Զանձին գերանացեալ մեղս ոչ տայ տեսանել. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Գերանաւեմ, եցի

vn.

to navigate with the waves.

· Calfa

NBHL (2)

ԳԵՐԱՆԱՒԵԼ. Նաւել յաղթելով ալեաց, զանցեալ զկոհակօք.

Գերանաւեալ ընդ յորձանուտ կոհակս կենցաղոյս. (Անան. եկեղ։)


Գերանդազէն

adj.

armed with scythes.

· Calfa

NBHL (3)

Երեք հարիւր գերանդազէն կառօք. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 2։)

Գերանդազէն կառքն՝ սուր ունէր ի նմանութիւն գերանդոյ, մի յայս կողմ կառացն, եւ մի յայն ... եւ յերկուս կողմանսն զզօրսն իբրեւ զորայն հնձէր. (Կեչառ. աղեքս.։)

որ եւ ըստ յն. Գերանդաբեր կամ գերանդակիր. δρεπανηφόρος falcifer, falcatus Զինեալ գերանդեօք կամ մանգաղօք ի հնձել զդիմապատահեալս.


Գերանդալից

adj.

full of or furnished with scythes.

· Calfa


Գերանդի, դեաց

s.

scythe, sickle.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(-դւոյ, եաւ, եաց) «մեծ ման-գաղ. 2. փոքր մանգաղ, յօտոց» ՍԳր. Փարպ. Յհ. կթ., որից՝ գերանդազէն Բ. մկ. ժգ. 2, դերանդաբեր Պտմ. աղէքս.։

ՆՀԲ և Հիւնք. գերան բառից։ Pictet, 2, 220 սանս. karanda, քրդ. kerendl։ Petersson, KZ, 47, 290 դնում է հնխ, uer «ծռիլ, կորանալ» արմատից (տե՛ս զերան բառի տակ), ինչպէս որ լն. ἀρπή, հսլ. srupú «մանգաղ» = ռուս. serp, լեթթ. sirpe «մանգաղ» բառերը նշանակում են բուն «կոր»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. Մշ. գ'էրընդի, Երև. գէրա՛նդի, Սլմ. Վն. կ.էրընդի, Ղրբ. կէրmն-դիւ՛, Ոզմ. գ'էրընդէ. Մկ. կէրընդը՛, Հմշ, քէրէնդի։ Նոր բառեր են՝ գերանդաւոր, գե-րանդուաքաղ, գերանդկոթ։

ՓՈԽ (borrowing) Քրդ. kirendu, kirendi, kerendi, k'eləndu (քելընդիւ), լազ. քերենդի՝ բոլորն էլ «գերանդի»։

NBHL (5)

Գերանդի թռուցեալ, ոմանք ընթեռնուն յեբր. (Զաք. ՟Ե. 1. եւ 2։) մէկիլա, որ է մագաղաթ, մատեան։

Վասն մեր (բուսոցս դաշտի) սուրք սրեն գերանդեաց. (Մխ. առակ. ՟Լ՟Գ։)

Ժիր մշակք քաջ սուր մանգաղաւ՝ եւ գերանդեաւ զխոտ հարկանիցեն. (Փարպ.։)

Զարտորայս տարաժամ հնձեալ գերանդիւք (կամ գեւք, ամենայն գերանդեօք). (Յհ. կթ.։)

δρέπανον falx Մանգաղ մեծ՝ երկայն մեղեխաւ, որ է իբրեւ զգերան ինչ, ի հնձել զխոտ. ... եբր. տէրպան. վարի եւ իբր Փոքր մանգաղ հնձելոյ զցորեան, կամ կթելոյ զխաղող. օրագ. եբր. մակէլ. տե՛ս (՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 20։ Յովէլ. ՟Գ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 14=19։)


Գերապանծ

adj.

glorious, illustrious, superb, excellent.

· Calfa

NBHL (5)

գրի եւ ԳԵՐԱՊԱՆՁ. Կարի պանծալի. փառաւոր. շքեղ.

Գերապանծ իշխանութեամբ. (Շար.։)

Ի գերապանձ կրօնից քրիստոնականաց. (Յհ. իմ. պաւլ.։)

Երկոքումբք գերապանծ եւ անհամեմատ եղեալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Գերապանծին պահպանութիւն առիւծուն, մարթի նշանակել նաեւ քաջիկ պանծացեալ։ (Խոր. ՟Բ. 67.)


Գերապատուութիւն, ութեան

s.

reverence.

· Calfa

NBHL (3)

Առաւելութիւն պատուոյ. աստիճան գերազանցութեան.

Պարունակօղ գերապատուութեամբ ընդհանուր թագաւորութեանց. (Շ. թղթ.։)

Գօտիս (ունէին) ոսկեղէնս՝ վասն բնական կարողութեան եւ գերապատուութեան. (Լմբ. յայտն.։)


Գերբնական, ի, աց

adj.

supernatural.

· Calfa


Գերբնաբար

adv.

supernaturally.

· Calfa

NBHL (2)

Գերբնապէս. ի վեր քան զբնութիւն. արտաքոյ բնութեան, կամ նիւթոյ, եւ բնական որակի. մաթեմաթիդապէս.

Գերբնաբար (կամ գերաբնաբար) ծառն ծանուցեալ։ Զսա (զոստայնանկութիւն) ո՛չ ի գծէ գերբնաբար, այլ միեղինութեամբ մակագրեն։ Գերբնաբար ի գոյէ բնաւորեալ. (Մագ. ՟Ի՟Թ. ՟Լ։)


Գերբնապէս

adv.

cf. Գերբնաբար.

· Calfa

NBHL (3)

Որպէս Ջնջան. սրբիչ. ջնջոց, քուրջ. քաչարվա.

Կատուն եղեւ գերբն, եւ անկաւ ի յալիւր տուն. գան մկունքն, եւ ասեն. ո՛վ դու չար, քո հաւատովդ, (ոչ հաւատամք, թէ) դու գերբն ես. (Վրդն. առակ.։)

Յենթակայէ ունել ընդունելութիւն բաղկացուցանէ գերբնապէս. (Մագ. ՟Հ՟Զ։)


Գերդաստական, ի, աց

s.

servants.

· Calfa

NBHL (4)

ԳԵՐԴԱՍՏԱԿԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻԿ. Ծառայ, կամ աղախին տանուտեառն.

Յիշեցուցանէ նմա զիւր ազնուականութիւն, որպէս դստեր միում թագաւորաց, որ յիւրոց գերդաստականացն երկնչիցի. (Ոսկ. ես.։)

Աղախին է, եւ եւ՛ս չար քան զգերդաստանիկսն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)

Աղախինն դարձեալ նոյնպէս ի մէջ գերդաստանկացն. (Ոսկ. մ. ՟Գ. 4։) (գրածն, գերդաստանակցացն. իբր ծառայակցաց. բայց յն. δούλων ծառայից)։


Գերդաստան, նաց

s.

goods, possessions;
fireside, family, house.

· Calfa

NBHL (9)

Տնտես ... զոր կացոյց տէր իւր ի վերայ գերդաստանի իւրոյ՝ տալ ի ժամու զկերակուրս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 42։)

Տնտեսք տիրական, որ զքոյդ գերդաստան կերակրեն ի ժման. (Գանձ.։)

Գեօղս գնիցէ, եւ գերդաստանս ժողովիցէ։ Գերդաստանացն բազմութիւնքն. (Ոսկ. մ. ՟Ա. 23. եւ 20։ եւ Ոսկ. եփես. ՟Ի։)

Կամ χρῆμα Ինչք. մալ մէլալ.

Տէր բերդից եւ գանձից եւ գերդաստանաց. (Կոչ. ՟Ե։)

Եւ Կալուածք անդաստանաց.

Զշինանիստ շինուածս քաղաքաց եւ գաւառաց, գեօղից եւ գերդաստանաց։ Շինեալ անդ գեօղս եւ գերդաստանս. (Յհ. կթ.։)

Ռոճիկս նոցա կարգեալ ի գեղից եւ ի գերդաստանաց։ Գանձս եւ գերդաստանս առաջի մատուցանէին. (Յհ. կթ.։)

οἷκος, οἱκία, θεραπεία, ἁνδραπόδα familia, famulatus, ministerium, comitatus Որպէս թէ կերտաստան, այսինքն բնակարան հանդերձ բնակչօք եւ ամենայն սպասուք. Տուն, ըստ որում Տան ծառայք. ընդոծինք. կարգ պաշտօնէից.


Գերդաստանակից

s.

fellow-servant.

· Calfa


Գերդաստանիկ

s.

domestic;
maid servant.

· Calfa

NBHL (4)

ԳԵՐԴԱՍՏԱԿԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻԿ. Ծառայ, կամ աղախին տանուտեառն.

Յիշեցուցանէ նմա զիւր ազնուականութիւն, որպէս դստեր միում թագաւորաց, որ յիւրոց գերդաստականացն երկնչիցի. (Ոսկ. ես.։)

Աղախին է, եւ եւ՛ս չար քան զգերդաստանիկսն. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)

Աղախինն դարձեալ նոյնպէս ի մէջ գերդաստանկացն. (Ոսկ. մ. ՟Գ. 4։) (գրածն, գերդաստանակցացն. իբր ծառայակցաց. բայց յն. δούλων ծառայից)։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. «գերեզման» ՍԳր. Եփր. ծն., որից՝ գերեզմանատուն Ուռհ., գե-րեզմանակրկիտ Ոսկ. մտթ. Կոչ. 402. Փարպ. (ՀՀԲ ունի նաև գերեզմանակիտր սխալ ձևը), գերեզմանակուր Սեբեր., գերեզմանահատ Ոսկ. յհ. բ. 39, գերեզմանատեղի Ոսև. մ. ա-9, գերեզմանօրհնէք Մաշտ. 760. նոր բառեր են՝ գերեզմանափոր, գերեզմանաքար, գե-րեզմաննոց, գերեզմանային ևն։

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր

թէ հին սովորութեամբ մարդոց դիակ, ները բարձր տեղից ցած՝ փոսերի մէջ էին գցում։ Սրա դէմ և վերի ձևով Խ. Յովհաննիսեան, Արձագանք, 1893, л 12։-Հիւնք. պրս. կիրիզման «երկինք»։ Ալիշան, Հին հաւ. 418 յն. ϰηρ, ϰήρες «մահուան ոգիներ», լտ. cerus-manus «Աստուած»։-Հիւբշ. 127 մերժում է հա-մեմատել վերի իրանեան բառերի հետ. Patrubány, SA, 1, 210 գերի+ պրս. zamin «հող» բառերից, իբրև «հողոյ գերի»։ Բառիս վրայ երկար խօսում է Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 119 և տալիս է վերի մեկնութիւնը։

ԳՒՌ (dialectal) Ջղ. գ'երեզման, գ'արեզման, Տփ. գերէզման, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'էրէզման, Ոզմ. գ'νէրէզման, Շմ. Սլմ. կէ-հէզման, Մկ. Վն. կ'էրէզման, Ասլ. գ'էրէզմա, Ակն. գ'էրըզման, Ննխ. Պլ. Ռ. Սչ. քէրէզման, Տիգ. քէրէզմmն, Ագլ. գըրէ՛զման, Ղրբ. կ'ըրէ՛զման, Հմշ. քէրէզմօն, Հւր. գիրէզման Գոր. կիրէ՛զման, Մրղ. կ'իրէզման, Հճ. գ'է-յէզմօն, Զթ. գ'իյիզմօն, գ'իրիզմոն, Այն. գեզ-ման (ըստ Բիւր. 1900, 671բ)։ Նոր բառեր են՝ գերեզմանուտ, գերեզմանաթումբ, գերեզմա-նատեղ, գերեզմանօրհնելչէք, գերեզմանա-թաղ, գերեզմանել։

ՓՈԽ (borrowing) ՓՈՆ.-Ուտ. gǟrámzá «գերեզման», gä rámzálüγ «գերեզմանատուն», որ կազմուած է lüγ<թրք. ləq «-արան, -անոց» տեղա-կան մասնիկի յաւելումով, հմմտ. Էնկիւրիի թրքախոս հայոց լեզւով kerezmanlar gunu՝ Վարդանանց տօնի օրը, բուն «գերեզման, ների օր»։

NBHL (6)

Ստացուած գերեզմանի։ Թաղեսցեն զիս ի գերեզման նոցա։ Ճչէին առ գերեզմանօք մեռելոցն։ Նման էք գերեզմանաց բռելոց։ Եղիցի ինձ քաղաքն իմ գերեզման։ Լինէր ինձ մայրն իմ գերեզման.եւ այլն։

Գազանք վայրի եւ ընտանի՝ եղեն գերեզման դիականացն. (Լաստ. ՟Ի՟Դ։)

յետ մահուան անուն գերեզմանաւն յիշատակի. (Լմբ. ժղ.։)

Լցցէ ինձ եւ երեմիաս զ ի վերայ գերեզմանին բանն. յն. զգերեզմանականն. (Ածաբ. մակաբ.։)

Այն որ պահեաց զյովնան ի փոր ձկանն՝ գերեզման ի մէջ գերեզմանի (ծովու). (Եփր. ծն.։)

τάφος, μνῆμα, μνημεῖον sepulchrum, monumentum Տեղի թաղման. շիրիմ. տապան. դիր հանգստեան.


Գերեզմանագիր, գրոյ

s.

epitaph.

· Calfa


Գերեզմանական, ի, աց

adj.

sepulchral, funeral;
— վայրք, cemetery, burial-ground;
—ք, the deads.

· Calfa

NBHL (9)

Հանդէս գերեզմանական արար (դարեհի) գերեզման դիւցազնական. (Պտմ. աղեքս.։)

Հանդերձ հարսանեացն եղեւ գերեզմանական պատանս. (Ոսկիփոր.։)

Գերեզմանականն անշնչութիւն. այսինքն մեռելութիւն. (Մամբր.։)

Գերեզմանական ձայն, կամ բանաստեղծութիւն, ողբ, ճառ, բան. (Ոսկ. գծ.։ եւ Արշ. ՟Ի՟Է։ Մագ. Բրսղ. մրկ.։ Լմբ. եկեղ.։ Վրք. ածաբ.։)

ԳԵՐԵԶՄԱՆԱԿԱՆՔ Եղեալքն ի գերեզմանս. մեռեալք.

Զգերեզմանականացն ըմբոշխնելով կերպ. (Սհկ. գալստ.։)

Ոչ ընդ կենդանեացն ի լոյս՝ քան թէ ընդ գերեզմանականացն ի խաւար. (Նար. ՟Լ։)

Զօդս բարեխառն վասն գերեզմանականացն մաղթեցեր։ (Կեանքն է) գերեզմանականացն՝ անյոյս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

τάφιος, ταφήϊος sepulchralis, funebris, funeralis Որ ինչ անկ է գերեզմանի եւ թաղման կամ ասի ի վերայ գերեզմանի իբրեւ ճառ թաղման՝ ողբական եւ ներբողական. որ եւ ԱՐՁԱՆԱԿԱՆ.


Գերեզմանակից

adj.

buried together.

· Calfa

NBHL (5)

Արա՛ քեզ գերեզմանակից. (Կեչառ. աղեքս.։)

Չարչարակից լինել, խաչակից, գերեզմանակից. (Կամրջ.։)

Որք մահակիցք եւ գերեզմանակիցք եղեն նորա. (Երզն. մտթ.։)

Ի ներքս մտցես՝ առաքինութեամբն գերեզմանակից լինել. (Լծ. ածաբ.։)

σύνταφος sepulchrum commune habens Ի միասին թաղեալ ի գերեզմանի. թաղակից.


Գերեզմանակուր

adj.

that is consumed in the grave.

· Calfa

NBHL (2)

Կուր եղեալ գերեզմանի, կամ կլեալ ի նմանէ. թաղեալ եւ հողացեալ.

Զգերեզմանակուր հողս՝ մասն յերկնից բնութիւնս հաստատեաց. (Սեբեր. ՟Գ։)


Գերեզմանակրկիտ, կտաց

adj. s. that strips sepulchres or the hurried dead.

· Calfa

NBHL (5)

Լեռնախոյսք, գերեզմանակրկիտք. (Փարպ.։)

Գերեզմանակրկիտք, գանձահատք. (Ոսկ. յհ.։)

Մարդասպանաց, եւ գերեզմանակրկտաց (Ոսկ.մտթ.։ եւ Սկեւռ. աղ.։)

Գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ժ՟Է։)

τυμβωρύχος busta eruens, spoliator mortuorum, vespillator Որ կրկտէ եւ բրէ կամ բանայ զգերեզմանս ի կողոպտել զզարդս մեռելոց, որպէս գողն. կամ վասն ուտելոյ զգէշս, որպէս բորենի.


Գերեզմանասէր

adj.

who diligently visits and ornaments sepulchres.

· Calfa

NBHL (2)

Սիրօղ գերեզմանաց. փոյթ յայց առնել եւ ի զարդարեալ զշիրիմս.

Հանապազ գերեզմանասէրք էին. (Մամբր.։)


Գերեզմանատեղի

s.

cemetery, church-yard.

· Calfa

NBHL (5)

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ. Տեղի Գերեզմանի. դամբարան. շիրիմ. գերեզմանք. գերեզման. թաղման տեղ, գերեզմաննոց. մէզարլըգ.

Ի գերեզմանատեղւոյն յիրաւի կոչին մանկտին որդիք հռաքելայ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Օրհնութիւն դամբարանաց կամ շիրիմաց, որ է գերեզմանատեղիք. այսինքն հողվայրք. (Մաշտ. ջահկ.։)

Կոչեցաւ վանքն այն գերեզմանատուն սուրբ վարդապետաց. (Ուռհ.։)

Հաստատեցի ի Սանահնիս սուրբ աստուածածնիս, որ էր գերեզմանատուն նախնեաց մերոց, զսուրբ կաթողիկէքս Սանահնոյ ի ծնողաց իմոց գերեզմանատունս բագրատունեաց. (Յիշատ.։)


Գերեզմանատուն

cf. Գերեզմանատեղի.

· Calfa

NBHL (5)

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ. Տեղի Գերեզմանի. դամբարան. շիրիմ. գերեզմանք. գերեզման. թաղման տեղ, գերեզմաննոց. մէզարլըգ.

Ի գերեզմանատեղւոյն յիրաւի կոչին մանկտին որդիք հռաքելայ. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Օրհնութիւն դամբարանաց կամ շիրիմաց, որ է գերեզմանատեղիք. այսինքն հողվայրք. (Մաշտ. ջահկ.։)

Կոչեցաւ վանքն այն գերեզմանատուն սուրբ վարդապետաց. (Ուռհ.։)

Հաստատեցի ի Սանահնիս սուրբ աստուածածնիս, որ էր գերեզմանատուն նախնեաց մերոց, զսուրբ կաթողիկէքս Սանահնոյ ի ծնողաց իմոց գերեզմանատունս բագրատունեաց. (Յիշատ.։)


Գերեհան

cf. Գերեթափ.

· Calfa

NBHL (2)

Որ հանէ զայլս ի գերութենէ. ազատարար գերեաց. գերեթափ.

Սուրբդ Սարգիս գերեաց գերեհան. (Շար.։)


Գերիմացական, ի, աց

adj.

inconceivable.

· Calfa

NBHL (2)

Գերագոյն յիմացական եւ յիմանալի կարգի.

Գերիմացական քահանայապետութիւն. (Շ. հրեշտ.։)


Գերծանեմ, ծի

va.

to shave;
to make bald.

· Calfa

NBHL (3)

Գերծցէ (կամ գերծեսցէ) զամենայն զմազ իւր։ Զտեսիլ մօրուաց մի՛ գերծուցուն։ Յաւուրն եօթներորդի գերծցի։ Եգործ զմօրուս նոցա, կամ զնոսա։ Ապա թէ գերծուցում (կր), մեկնեսցի յինէն զօրութիւն իմ։ Եգործ զեօթանասին գիսակս գլխոյ նորա։ Գերծի՛ր, եւ կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց.եւ այլն։

Եգիպտացիքն եւ զբոլորն գերծուն զմարմինն, ուր ծածկէ եւ ստուերացուցանէ մազն զմարմինն։ Որք ուսանին ի վարդապետացն, զանուսմնութիւն ի բաց գերծուն. (Փիլ. լին.։)

Մազ գլխոյ ոչ կարէ կալ առաջի սրբչի (այսինքն ածելւոյ), այլ վաղվաղակի գերծու (կր), եւ անկանի. (Ոսկ. ես.։)


Գերծումն, ման

s.

act of shaving or making bald.

· Calfa

NBHL (2)

Լալումն եւ կոծումն եւ աշխարումն եւ գերծումն. (Ես. ՟Ի՟Բ. 12։)

ξύρησις rasura, tonsura, calvitium Սափրումն. ցտումն. եւ Կնտութիւն.


Գերմանաբանութիւն, ութեան

s.

germanism.

· Calfa


Գերմանախօս

s.

who speaks German.

· Calfa


Գերմանական, ի, աց

adj.

germanic.

· Calfa


Գերմանացի, ցւոյ

adj. s. German.

· Calfa


Գերմաներէն

adv. s.

in german;
German, the German language;
— ուսանել՝ գիտել՝ խօսել, to learn, to know, to speak German.

· Calfa


Գերմարդկային

adj.

superhuman.

· Calfa


Գերութիւն, ութեան

s.

captivity, slavery, servitude, yoke;
tie;
transmigration;
ի — վարեմ, վարիմ, ի գերութեան վարեմ, cf. Գերեմ, cf. Գերիմ.

· Calfa

NBHL (9)

Ա՛ռ զհամար աւարի գերութեանդ ի մարդոյ մինչեւ յանասուն։ Մինչեւ ցօր գերութեան երկրին։ Դարձուցէ՛ք անդրէն զգերութիւնսդ, զոր գերեցէք դուք յեղբարց ձերոց։ Խնամակալութիւն արարին գերութեան.եւ այլն։

Գերութիւնք աշխարհաց հասցեն. այսինքն գերմունք. (Փարպ.։)

Ի վերայ այսքանեաց գերութեանց ամենաթշուառ վտանգաւորիս։ Ողորմութեամբ քո լցցի գուբն իմ գերութեան (գերեզմանն). (Նար. ՟Ի՟Ե. ՟Կ՟Ե։)

Ի ԳԵՐՈՒԹԻՒՆ կամ Ի ԳԵՐՈՒԹԵԱՆ ՎԱՐԵԼ, ՎԱՐԻԼ, ՄԱՏՆԻԼ. ըստ յն. գերել, իլ. վտարել, իլ. տե՛ս (Թուոց. իա. 29։ Յոբ. ժբ. 17։ Ես. ե. իգ. խզ։ ՟Ա. Մակ. ՟Ա. եւ այլն։)

Մի՛ մատնեսցես իմոցս կամաց զաւանդս հոգւոյս վարել ի գերութեան. (Նար. ՟Հ՟Ը։)

Ոչ վարին ի գերութիւն բնակիչք. (Փարպ.։)

Պատերազմեալ՝ ի գերութիւն ըմբռնեցաւ. ռմկ. գերի բռնըւեցաւ։

Դիւրութեամբ ըմբռնեալ լինէր ի գերութիւն. (Մխ. երեմ.։)

αἱχμαλωσία, ἁποικία, μετοικεσία captivitas, demigratio, transmigratio եւ այլն. Գերի լինելն. վտարանդութիւն, ստրկութիւն. թշուառութիւն. Մարդիկ գերեալք. գերիք.


Գերունակ

adj.

sublime, eminent, excellent;
գերունակ լինիմ, cf. Գերազանցեմ.

· Calfa

NBHL (7)

Մեծութեամբ քան զամենայն գերունակ։ Աներեւոյթ գոլ վասն գերունակին երեւութի (այսինքն գերագոյն պայծառութեան). (Դիոն.։)

Էակն գերունակ (աստուածութիւն). Գերունակ փառք. (Ճշ. վրդվռ.։)

Գերունակ գոգոյդ։ Գերունակ գորով։ Ի գերունակն գահոյս. (Նար.։)

Եթէ քան զամենայն գերունակ է անեղութիւն։ Որպէս ամենայնիւ գերունակ է քան զնոսա, նոյնպէս գերունակ եղիցի եւ այսու. եւ այլն. (Կիւրղ. գանձ.։)

Ամենայն շնորհաց գերունակ է՝ սուրբ երրորդութեանն երկրպագուս եւ փառաբանիչս լինել. (Խոսր.։)

ὐπέροχος, ὐπεροχικός eminens, praestans Գերակայ. գերագոյն. գերազանց.

ԳԵՐՈՒՆԱԿ ԵՄ, ԼԻՆԻՄ. ὐπερέχω excedo, praesto Գերազանցել. գեր ի վերոյ գտանիլ.


Գերունակութիւն, ութեան

s.

sublimity, preeminence, excellence.

· Calfa

NBHL (9)

Ոչինչ է յիմացականացն՝ ամենայն իմացականացն ըստ գերունակութեան պատճառ։ Այս է գերունակութիւն ըստ արձակ եւ գերակարգեալ անպարունակ մեծութեան։ Ըստ ամենայն գերագոյ գերունականութեան. (Դիոն.։)

Գերունակութեան է ասէ տուողին քան զառողին. (Աթ. ՟Ա։)

Զիա՞րդ ոչ յաղթեսցէ Քրիստոս (Մկրտչին) անհամեմատիւք գերունակութեամբք։ Յանուանց եւ ի կատարմանցն գերունակութենէ առնէ զհամեմատութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Որպէս իմացականի գերունակութեան ցուցումն հաւաստի երեւեցուցեալ. (Մեկն. ղեւտ.։)

Ըստ մի իշխանութեան զօրացեալ, եւ կամ ըստ փարթամութեան գերունակութեան տարբերեալ. (Պղատ. օրին. ՟Դ։)

Ըստ սրովբէականն գերունակութեան. (Մագ. խչ.։)

Ամբարձեալ գովեալ գերունակութեամբ ի ստորեւ վերինն վարագուրի. (Նար. խչ.։)

Մարդիկ ի նուազութենէ ի գերունակութիւն ելանելով՝ կատարեալ ասին. (Երզն. մտթ.։)

ὐπεροχή prastantia, eminentia, excellentia, summitas Գերազանցութիւն. մեծութիւն. վսեմութիւն. առաւելութիւն. ծայրութիւն.


Գերփանք

s.

cf. Գերփումն.

· Calfa

NBHL (2)

Գերփելն. եւ իլն.

Ոչ ինչ փոյթ եղեւ ումեք հոգալ զուստեք արշաւանս եւ զգերփանս։ Զբազում աւարհարութիւնս եւ զգերփանս հայոց աշխարհիս ի մերհուժանայ։ Առնուլ վրէժս զգերփանացն եւ զսաստիկ արիւնհեղութեանցն. (Արծր. ՟Ա. 14. 15։ ՟Բ. 2։)


Գերփումն, փման

s.

ravage, ruin, pillage.

· Calfa

NBHL (2)

Գերփանք. գերփելն, իլն.

Գերփումն տանց. (Խոր. ՟Գ. 68։)


Definitions containing the research ն : 10000 results

Բարեզարդեմ, եցի

va.

to embellish, to adorn;
to reform.

· Calfa

NBHL (3)

εὑκοσμέω bene orno, exorno Շքեղացուցանել. վայելչացուցանել.

Լուսաւորք զարարածս բարեզարդեն. (Նար. առաք.։)

Զերկիր յեղանակօք բարեզարդէ։ Բարեզարդեցէ՛ք զձեզ արքունիսդ առաջնոցն սովորութեամբ. (Լմբ. սղ. եւ Լմբ. առ լեւոն.։)


Բարեզարմ

adj.

of good family, noble.

· Calfa

NBHL (5)

εὑγενής, εὑγένειος generosus, nobilis Ազնուազարմ, քաջատոհմիկ.

Զայս ասացեալ վայելուչն այն եւ բարեզարմն՝ ննջեաց խաղաղութեամբ. (Ճ. ՟Ա.։)

Մեծազարմ իշխօղս մեր՝ հանդերձ բարեզարմ ժառանգօք եւ ժառանգակցօք. (Սկեւռ. յար.։)

Իսկ յասելն ի հոլով քերթողական.

Եւ համօրէն՝ նոցին ծննդոյ, յոգնաշաւիղ՝ բարեզարմոյ. (Յիսուս որդի.) իմա՛ բարեզարմի, կամ բարի զարմի։


Բարելաւ

adj.

very good, very useful.

· Calfa

NBHL (2)

καλοκάγαθος bonus, optimus, probus Բա՛րի եւ լաւ. քաջալաւ. ընտիր յոյժ. աղէկ ու լաւ, շատ աղէկ.

Ճանաչել զշահս ճշմարիտ բարելաւ կենդանեացս։ Բարելաւ կատարումն կենաց։ Բարելաւ ունակութիւն, կամ ախորժակ. (Պիտ.։)


Բարեխորհ

adj.

that thinks of good things.

· Calfa

NBHL (5)

Սէր սուրբ ձիթենի պտղալից է ի սրտի բարեխորհին։ Հարք բարեսէրք, եւ բարեխորհք լիցին. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Զ։)

Խաղաղարար եւ բարեխորհ ամենայն երկրի. (Ասող. ՟Գ. 3։)

Զի տեսողացն բարեխոհաց բարի պատճառք խրախութեան լիցին. (Յհ. կթ.։)

Իսկ եթէ կոյս պահեաց զմայրն, Աստուած ծնեալ բարեխորհիցն ճանաչիւր. (Ճ. ՟Գ.։)

Ոչ ոք ի բարեխորհից սակաւ (այսինքն փոքր) զմեղս ստութեանն. (Կլիմաք.։)


Բարեխորհուրդ

cf. Բարեխորհ.

· Calfa

NBHL (2)

Թագաւորեցուցանէ զՎաղարշակ՝ զայրս բարեխորհուրդ, եւ խոհեմ եւ քաջ. (Յհ. կթ.։)

Հանապազ երկս արկանէր բարեխորհուրդն. (Բուզ. ՟Ե. 34։)


Բարեխրատ, ից

adj.

that gives good advice, good instruction;
well instructed.

· Calfa

NBHL (6)

εὑπαίδευτος recte institutus Բարւոք խրատեալ, քաջ կրթեալ, ի բարին հրահանգեալ.

Մի՛ բանսարկուս, մի՛ դինեմոլս, այլ՝ բարեխրատս, զի զգաստացուցանիցեն զմանկամարդս. (Տիտ. ՟Բ. 3։)

Լսօղ եղեալ բարեխրատուցն իւրոց. (Ասող. ՟Բ. 2։)

Որպէ՛ս զիմաստուն եւ զբարեխրատ իմացող պատուեալ (զնաթանայէլ). (Կիւրղ. գանձ.։)

Յայնժամ բարեխրատքն՝ յիւրեանցն ողջախոհասցին յառաքինութեան կալ հաստատուն. (Պիտ.։)

Կարծեմ զնա անպիտան տգիտաց, եւ բարեխրատից. զի եւ բարեխրատքն զայսոսիկ զխօսս ըստգտանեն. (Սոկր.։)


Բարեխօսեմ, եցի

vn.

to intercede.

· Calfa

NBHL (6)

ներգործական բայ չէզոքական բայ παρακαλέω advoco, deprecor, εὑτυγχάνω, πρεσβέω, ἰκετεύω intercedo, interpello, suplico Բարեխօս լինել եւ թախանձել որպէս միջնորդ եւ աղաչաւոր. միջնորդել.

Բարեխօսեալ առ մեծի թագաւորիդ՝ օգնեսցես մեզ. (Խոր. ՟Գ. 57։)

Զի բարեխօսեսցէ թագուհոյն. (Ճ. ՟Բ.։)

Առ Քրիստոս բարեխօսեա՛, փրկել զժողովուրդս իւր։ Բարեխօսեա՛ վասն անձանց մերոց։ Բարեխօսեցէ՛ք առ տէր. եւ այլն. (Շար.։ Ժմ.։) Իսկ զասելն զհոգւոյն սրբոյ.

Ըստ Աստուծոյ բարեխօսէ վասն սծբոց. (Հռ. ՟Ը. 27.) իմա՛ յանդիման լինել գերօրինակ միջնորդութեամբ. զորմէ տե՛ս ի բառն ԲԱՐԵԽՕՍ։ Գեղեցիկ է եւ առաջիկայս մեկնութիւն.

Բարեխօսել նորա (այսինքն Քրիստոսի) վասն սրբոց, եւ բարեխօսել հոգւոյն սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ, զի ընդ միմեանց բարեխօսիցեմք. եւ ոչ եթէ առ բարձրագոյն ոք՝ միածնին կամ հոգւոյն սրբոյ բարեխօսելն գիտելի է. քանզի միապատիւ է աստուածականն, եւ աչ բազմաբար. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)


Բարեկամաբար

adv.

friendly, familiarly, domestically.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԲԱՐԵԿԱՄԱՊԷՍ. φιλικῶς, φιλίως aamice Իբրեւ բարեկամ. ընտանեբար.

Աստ եւ անդ վնասնէ զմեզ (չարն), եւ մեք բարեկամաբար ողջունեմք զնա. (Սարգ. յկ. ՟Դ։)


Բարեկամուհի, հւոյ, հեաց

s.

friend.

· Calfa

NBHL (2)

φίλη amica Կին բարեկամ, կամ ծանօթ.

Յաղագս խրախճանութեանցն՝ զբարեկամս եւ զբարեկամուհիս ոչ յոլովագոյնս հնգից՝ երկաքանչիւրոցն ի միասին կոչիլ. (Պղատ. օրին. ՟Զ։)


Բարեկարգ

adj.

well regulated, corrected, reformed, policed.

· Calfa

NBHL (3)

Բարեկարգ շինութիւն տանց։ Օրինաց բարեկարգ յարմարութիւնք. (Պիտ.։)

Բարեկարգ աւանդութիւն, կամ ընթացք. (Լմբ. պտրգ. եւ Ժղ.։)

Բարեկարգ ունելով զգիրս մարմնոյ. (Լաստ. ՟Բ։)


Բարեկարգեմ, եցի

va.

to order properly, to dispose, to put in order;
to amend, to reform.

· Calfa

NBHL (5)

Բարւոք կարգաւորել, գեղեցիկ տնտեսել. ուղղել.

Բարեկարգէ զամենեսեան. (Լմբ. իմ.։)

Քաղաքական օրինօք բարեկարգել։ Յանապատս նոքօք բարեկարգին. (Մխ. դտ.։)

ասի եւ Կարգելն Աստուծոյ զիմն, որ է միշտ բարի. որպէս եւ գործելն Աստուծոյ՝ ասի Բարեգործել.

Զբանակս անդրանկացդ բարեկարգեա՛ ինձ պահապան. (Նար. ՟Ձ՟Դ։)


Բարեկեաց

cf. Բարեկեցիկ.

· Calfa

NBHL (7)

Մանաւանդ՝ τρυφών, τρυφήλος delicatus, deliciis deditus, εὑημέρων, εὑθηνούμενος, εὑπαθών bene agens եւ այլն. փափկակեաց. հեշտակեաց. հեշտասուն. զեղխեալ բարօրութեամբ.

εὕζωος bene vivens Որ բարւոք կեայ ըստ աշխարհի. եւ այն ինչ՝ որով լինի հանգստեամբ կեալ ի կենցաղումս. աղէկ ապրօղ կամ ապրելու.

Բարեկեաց շատակեաց կենօքս յերկրի՝ զձեզ վայելուչս ցուցանիցէք. (Ագաթ.։)

Բարեկեաց փարթամութիւն (մատուցանէ) մարդկանս ազին. (Պիտ.։)

Զմտաւ ած եւ զՂազարոս, իմա՛ զմեծատունն եւ զբարեկեացն ... Ղազարոս ի գոգն Աբրահամու՝ բարեկեաց, յղփացեալ եւ փափկացեալ. (Ոսկ. ղկ.։)

Զբակեկեցին զտրտմութիւնն նախ ասասցուք։ Զբարեկեցացն ակնարէ աստ։ Մի՛ բարեկեցացն երանի տացուք, այլ՝ վշտահանացն. զի սոքա յերկինս փութան, եւ նոքա ի գեհեն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.։)

Սարդանապաղղոս՝ թագաւոր թուլամորթ եւ բարեկեաց. (Սամ. երէց.։)


Բարեկերպ

adj.

that has a good figure, handsome, graceful, genteel, pretty, well-made.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զկերպարանս բարւոյ. աղէկ էրնջօղ

Չարն՝ ի ներքոյ դառն ապաժոյժ ղեղւոյն. Իսկ ի վերոյ բարեկերպ գունեալ. (Անյաղթ հց. իմ.։)


Բարեկեցիկ

adj.

happy, prosperous, in good circumstances, rich.

· Calfa

NBHL (8)

cf. ԲԱՐԵԿԵԱՑ, ըստ ամենայն առման.

Ամենեւին բարեկեցիկն եւ յաջողեալն. (Յոբ. ՟Ի՟Ա. 2։)

Բարեգործքն բարեկեցի՛կք են ի բարութեան նորա. (Յճխ. ՟Է։)

(Տային) յորդառատ գոհութիւն ըստ նմանութեան բարեկեցիկ մարդկան. (Եղիշ. ՟Ը։)

Անօրէնքն ընդդէր են բարեկիցիկք. (Լմբ. սղ.։)

Ի սոդոմ փափկանային, բարեկեցիկ լինէին. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Բարեկեցիկ եւ խրախճան կեանք։ Բարեկեցիկ փարթամութիւն անձանց. (Փիլ.։ Պիտ.։)

Ամայի էին բարեկեցիկ տունք. (Բրս. գորդ.։)


Բարեկիրթ

adj.

well instructed, civil.

· Calfa

NBHL (2)

Այն ինչ՝ յոր իցէ ոք քաջ կրթեալ.

Զայսպէս նուրբ, եւ ոչ բարեկիրթ խնդրոյս՝ ոչ է պարտ օրինադրական վճիռ հատանել. (Պրպմ. ՟Ի՟Է։)


Բարեհաճիմ, եցայ

vn.

to vouchsafe, to accept, to receive favourably, to please.

· Calfa

NBHL (5)

εὑδοκέω complaceo mihi de ... adquiesco, probo Հաճ եւ հաւան գտանիլ. լաւ համարել բարեսէր կամօք. կամել.

Օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա, որ այսպէս բարեհաճեցաւ։ Գոհանամ զքէն Քրիստոս Աստուած իմ, զի այսպէս բարեհաճեալ յիս՝ զօրացուցաներ զիս։ Բարեհաճեցաւ ի քեզ հայր բարերար. (ՃՃ.։)

Բարեհաճեցի՛ր, եւ ընկալ տէր ի հաճոյս քո զվերակացու եւ զտեսուչ հոգւոց մերոց. (Եփր. քրզ.։)

Մերթ որպէս Բարեհաճոյանալ.

Զայս եւ տէրն աւանդեաց՝ զբարեհաճիլն ամենայն մարդկան. (Համամ առակ.։)


Բարեհամ, աց

adj.

tasteful, savoury.

· Calfa

NBHL (3)

εὕχυμος sapidus Համեղ. քաղցրահամ, ախորժաճաշակ. անուշ, համով.

Հոսանք ջուրց բարեհամաց ի լեռնէն իջանելով. (Խոր. ՟Ա. 15։)

Չոգայ ի բարեհամ աղբիւրիկն. (Յհ. կթ.։)


Բարեհամբաւ

adj.

of good renown, of great reputation, famous, renowned, celebrated.

· Calfa

NBHL (7)

εὕφημος bonae famae, fausti nominis, καλώς ἁκούων bene audiens Որ ունի զբարի անուն կամ զհամբաւ. բարեհռչակ. գովեալ. օրհնեալ. աղէկ անուն ունէցօղ, անուանի.

(Պա՛րտ է) բարեհամբաւ լինել եւ գովիչ ի վերայ այսպիսի օգտակար իրաց. (Փիլ. բագն.) յն. εὑφημητέον

Բարենշան՝ բարեհամբաւ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 37։)

Բարեհամբաւն ի ժողովս ազգաց. (Նար. մծբ.։)

Բարեհամբաւ գովութեամբ։ Լաւ զբարեհամբաւ գովութիւն համարեալք։ Էին զօրութիւն յամենայն բերանոց բարեհամբաւ գովեալ լիցի. (Փիլ.։)

որպէս Բարեհամբաւօղ. գովիչ. գովաբան.

Ընդ ամենայն տեղիս բարեհամբաւ ստանաս զիս քեզ. (Լմբ. սղ.։)


Բարեհամբաւեմ, եցի

va.

to celebrate, to publish with praise.

· Calfa

NBHL (11)

εὑφημέω, εὑφημίζω celebro, laudo Բարեհռչակել, ներբողել, գովել. եւ Օրհնել.

Մեղապարտ մաքսաւորն բարեհամբաւեալ. (Նար. ՟Ի՟Բ։)

Բարեհամբաւելով ընդ ամենայն տիեզերս. (Պիտ.։)

Բարեհամբաւեալ ես մաքրութեան շաւիղ։ Հոգեշարժ քնարիւք զքեզ բարեհամբաւեմք. (Նար. կուս.։)

Որք գրովն իւրեանց բարեհամբաւեն զմեր ճշմարտութիւնս. (Լմբ. առ լեւոն.։)

Զնորին հնազանդութիւնն բարեհամբաւէ. (Կլիմաք.։)

Թէ գոհութեամբ բարեհամբաւես զնոյն։ Այլք կուռս բարեհամբաւեցին. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Կին գեղեցիկ՝ փոյթ եւ ժրագլուխ՝ բարեհամբաւի եկեղեցի սուրբ. (Համամ առակ.։)

Մովսէս որպէս օրինադիր բարեհամբաւի. (Ոսկ. ի կոյսն.։)

Բարեհամբաւեցան մարգարէք. (Տօնակ.։)

Եւ այս (օրէնք) բարեհամբաւեսցի. այսինքն՝ իբրեւ բարի հրատարակեսցի. (Մխ. դտ.։)


Բարեհամբոյր

adj.

agreeable, amiable, graceful, polite, civil, gentle, tractable, humane, kind, courteous, complaisant, beneficent.

· Calfa

NBHL (4)

Բարեշնորհ եւ հաճոյական, իբր արժանի համբուրելոյ եւ ողջագուելոյ. քաղցր եւ ամոք, եւ ամոքիչ.

Զարմացեալ ընդ գեղեցկութիւն բարեհամբոյր հասակին. (Յհ. կթ.։)

Շնորհեսցի՛ եւ նոցա իմովս ձայնիւ՝ շունչս բարեհամբոյրս. (Նար. ՟Գ.)

Իսկ ոստիկանն դաւաճանօղ կաճառ էր բարեհամբոյր բանիւ. (Յհ. կթ.։)


Բարեհայց

adj.

that demands good things.

· Calfa

NBHL (1)

Հայցօղ զբարին. որոյ խնդրուածն է բարի.


Բարեհասակ

adj.

having a fine shape or stature.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զբարւոք հասակ, կամ զտիս՝ ըստ պատշաճի. չափահաս.

Վասն հոգեւոր առաքինի արգասեացն՝ բարեհասակ. (Բուզ. ՟Գ. 5։)


Բարեհատոյց

adj.

rewarder, that recompenses well, that does good.

· Calfa

NBHL (2)

Հատուցանօղ կամ տուօղ բարեաց. բարերար.

Անծանօթաբար առ բարեհատոյցսն եղեւ վայելեալ. (Պիտ.։)


Բարեհռչակ

cf. Բարեհամբաւ.

· Calfa

NBHL (1)

Աճեցուցեալ զտարփանս նոցա խանդաղատանօք բարեհռչակ բարբառոյն. (Լմբ. պտրգ.։)


Բարեհռչակեմ, եցի

va.

cf. Բարեհամբաւեմ.

· Calfa

NBHL (2)

Զշնորհ նորին առ ամենեսին բարեհռչակեմ։ Զբարեհռչակեալ անունդ հզօր՝ գովելի. եւ այլն. (Նար. ստէպ։)

Զմերս բարեհռչակեն բարեկարգութիւն։ Որով բարեհռչակիմ. (Լմբ. առ լեւոն.։)


Բարեհրաւէր

adj.

that invites, exhorts to good things.

· Calfa

NBHL (2)

Ի բարին հրաւիրօղ. բարեյորդոր.

Կանոնս բարեհրաւէրս եւ կենդանատուրս՝ գրեալս հոգւովն Աստուծոյ. (Նար. ՟Ծ՟Ա։)


Բարեձեւ

adj.

of a good shape, well made, genteel;
graceful.

· Calfa

NBHL (6)

Այլ ոմն կին, որ ունէր հանդերձս բարեձեւս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ուր գեղեցիկ ոչ է, եւ ոչ բարեձեւ (է գործն). (Արիստ. աշխ.։)

Կացին մնացին օրինադրեալ պահսն՝ ամենայն բարեձեւ կարգօք։ Բարեձեւ կարգօք վարեն զաշխարհ. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Բ։)

Կարգաւորաբար կայցէ ի բանս բարեձեւս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Մի եւ նոյն բարեձեւս բաբելոնի հնոցն՝ եւ բաբելացի անօրինացն բոցանայր. (Փարպ.։)

Բարեձե՛ւ շրջեսցուք, եւ զվերինն խորհեսցուք. (Լծ. կոչ.։)


Բարեձիր

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (1)

Խրախ լեալ ընդ բարեձիր պարգեւս նորա, եւ ընկալեալ մեծաւ շնորհակալութեամբ. (Յհ. կթ.։)


Բարեմիտ, մտաց

adj.

sincere, ingenuous, frank, naive;
innocent, good, well disposed.

· Calfa

NBHL (10)

ἁθῷος innocens, εὑγνώμων proba mente praeditus, fidelis Ոյր միտք են բարի եւ անկեղծ. ողջամիտ. առողջախորհուրդ. անխարդախ. միամիտ. հաւատարիմ. բարէմիտ ու բարէսիրտ.

Եւ ո՛չ ազատիլն յայնպիսի ախտէ՝ բարեմիտս արար զնոսա. (Իգն.։)

Բարեմիտ ունկնդիր (հնազանդ) մեռեալս յարուցանէ. (Կլիմաք.։)

Ոչ ոք բարեմիտ եղեւ առ մեզ, թէպէտ եւ բազում ամօք բնակեցան առ մեզ. (Լաստ. յիշ.։)

Կայծ մի փոքրիկ յանդունդս անկեալ՝ վաղվաղակի շիջանի. սոյնպէս եւ տրտմութիւն ի սիրտս բարեմտաց. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Զծառայս՝ ոչ յորժամ կապեալս ունիցիս, բարեմիտս կարծիցես զնոսա. (Մաշկ.։)

Բարեմիտ իցէ բնութեամբ, եւ սիրելւոյ ումեք կամ ընտանւոյ տուրս տացէ արտաքոյ վաստակոց եւ երախտեաց։ Երբեմն բարեմիտ գոլով տամք, եւ երբեմն յեղափոխեալ յայնց բարուց՝ զղջանամք զտալն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ի զուարճութիւն բանասիրի, եւ բարեմիտ ընթերցողի. (Յիսուս որդի.։)

Բարեմիտ խորհրդոց է՝ ոչ հեռանալն, եւ այլն. (Բրս. յուդիտ.։)

Բայց դու մի՛ ակն ունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել. (՟Բ. Մակ. ՟Է. 19.) իմա՛ անվնաս, իբր անմեղ։


Բարեմոռաց

adj.

unthankful, ungrateful.

· Calfa

NBHL (4)

Սիրտ բերկրեալ բարեմոռաց ոչ առնէ զանձն իմաստնոյ. (Համամ առակ.։)

Բարեմոռացն աստուածամոռաց է. (Վրդն. առակ.։)

Համբերեցեր Յուդայի՝ բարեմոռաց աշակերտին. (Մարաթ.։)

Մի՛ ապերախտք եւ բարեմոռացք գտցուք. (Նանայ.։)


Բարեմտաբար

adv.

ingenuously, frankly, naively.

· Calfa

NBHL (5)

Բարեմտութեամբ. անկեղծութեամբ. հաւատարմութեամբ. ի բարի սրտէ. սիրով.

Ծառայք հաւատարիմք զհաւատացեալն (բան) բարեմտաբար կատարելագործեն. (Մաքս. եկեղ.։)

Զդուզնաքեայս բան առ ի մէնջ ընկալցիս բարեմտաբար. (Ոսկ. լս.։)

Իսկ յասելն ի գործսն (բռնաւորին) խորամանկէր. յն. բարեմտեալ. իմա՛ կուսակից կամ անձնատուր լեալ։

Ես՝ որք բարեմտաբար առ իսն լինին, զշնորհս հոգւոյն սրբոյն բաշխեմ։ (Եփր. աւետար.)


Բարեյաջող

adj.

favourable, prosperous;
— լինել, to prosper.

· Calfa


Բարեյարմար

adj.

well adjusted, well agreed;
symmetrical.

· Calfa

NBHL (4)

Յորում բարեյարմար մեծն Աղեքսանդրիա է շինեայ քաղաք. (Խոր. ՟Գ. 62.) որ լինի եւ մ. իբր εὑαρμόστως apte

Առ ի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարեյարմարս գոլ. (Սահմ. ՟Գ։)

Բարէյարմար փարթամութիւն. (Ճ. ՟Ա.։)

Բարեյարմար բանի կերպարան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բարեյոյս

adj.

of good or of great hope.

· Calfa

NBHL (5)

εὕελπις qui est bonae spei, bona spe fretus Քաջայոյս. որ ունի զբարի ակնկալութիւն. վստահ. եւ Լի յուսով բարեաւ.

Բարեյոյս արարեր զորդիս քո. զի տաս ի վերայ մեղաց ապաշխարութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 19։)

Բարեյոյս կամօք սխրացեալ համարձակի հարցանել։ Բարեյոյս ի վերստին դառնալն յաշխարհն հայրենի։ Բարեյո՛յս կաց առ հանդերձեալ կեանսն. (Լմբ. ստիպ.։)

Հաստատուն, բարեյոյս եւ համարձակ։ Բարեյոյս եւ համարձակ կալ յանյաղթելի զօրութիւն փրկողին. (Սկեւռ. ես.։)

Մնալ նմա արտաքոյ բարեյոյս կենացն։ Բարեյոյս եւ ուրախարար աւետիք. (Շ. յկ. ՟Ժ։ Լծ. կոչ.։)


Բարեյօժար

adj.

well inclined, very willing, benevolent.

· Calfa

NBHL (1)

Բարւոք կամ քաջ յօժարեալ. յօժարամիտ առ բարին. բարեսէր.


Բարեպաշտ, ից, աց

adj. s. pious, religious, devout.

· Calfa

NBHL (12)

εὑσεβής pius, religiosus որ եւ ԲԱՐԵՊԱՇՏՕՆ. Որ բարիոք պաշտօն մատուցանէ, կամ ծառայէ Աստուծոյ. երկիւղած յԱստուծոյ, աստուածապաշտ, պաշտօնասէր. արդար. ուղիղ. բարեկրօն. հակադրեալ ամբարշտի եւ անօրինի, հեթանոսի եւ չարափառի.

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։

Ի բարեպաշտաց այս ամենայն հեռի եղիցի. (Սիր. ՟Ի՟Գ. 16։)

Ո՛վ անբարիշտդ ի բարեպաշտից. (Նար. ՟Ը։)

Բայց առաւել բարեպաշտիցն. (Պիտ.։)

Նմանութիւն Աստուծոյ է բարեպաշտն եւ արդարն գոլ՝ հանդերձ խոհեմութեամբ. (Սահմ. ՟Զ։)

Բարեպաշտ արքային Տրդատայ։ Թէոդոս մեծն՝ բարեպաշտ եւ աստուածասէր։ Վասն բարեպաշտ թագաւորաց, եւ աստուածասէր իշխանաց. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Ժմ.։)

Առն բարեպաշտի։ Նախնոյն քո բարեպաշտի։ Բարեպաշտ կաթողիկոսն։ Բարեպաշտ եպիսկոպոսօք. (Փարպ.։)

ԲԱՐԵՊԱՇՏ. իբրու Բարեպաշտական. որ եւ ԲԱՐԵՊԱՐԻՇՏ ասի.

Որ (ինչ) ոչ է ըստ տեառն կամաց, չէ՛ բարեպաշտ, այլ՝ դառնացուցիչ. (Խոսր.։)

Բարեպաշտ փութով տօնասէր անձանց. (Պիտ.։)

ԲԱրեպաշտ կրօնիւք կերպարանին՝ առ ի զպարզամիտսն խաբելոյ. (Լաստ. ՟Ի՟Բ։)


Բարեպաշտեմ, եցի

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.

· Calfa

NBHL (11)

եւ չ. ԲԱՐԵՊԱՇՏԵՄ եւ ԲԱՐԵՊԱՇՏԻՄ. կ. եւ ձ. εὑσεβέω probe et religiose Deum colo, pius sum, pie ago Բարւոք պաշտել, եւ բարեպաշտանալ. առնել զգործ բարեպաշտութեան, եւ բարեպաշտութեամբ կեալ.

Պատմելով նոցա (այսինքն Պօղոս՝ աթենացւոց) Աստուած, զոր բարեպաշտելն նոքա մեհենին պատուով կարծեցին. (Առ որս. ՟Դ։)

Զնախապատուելին բարեպաշտել. (Յհ. իմ. ատ.։)

Յորոց ամենասուրբ երրորդութիւնդ երկրապադեալ բարեպաշտի։ Հաճեցար զմերոյս ազինս բարեպաշտիլ առ քեզ. (Մաշտ.։)

Եկիր բարեպաշտիլ առ աստուածսն. (Ճ. ՟Ա.։)

Համարձակին բարեպաշտել, բայց շրթամբք միայն. (Առ որս. ՟Զ։)

Այսպէս եւ դու՝ զբան հաւատոյն՝ տնօրինական, այս երկոքումբք բարեպաշտեա՛ փառատրական. որ է դաւանել բանիւ եւ գործով. (Երզն. ոտ. երկն.։)

Ըստ կամաց երկնաւոր տեառնն բարեպաշտել. (Խոսր.։)

Տանին տքնութեան, եւ պահոց պնդութեան, եւ մաքրութեամբ բարեպաշտեն. (Իգն.։)

Քրիստոնէութեանս օրինօք բարեպաշտեալ են. (Մխ. դտ.։)

Այսպէս խորհի բարեպաշտօղն առ Աստուած. (Ճ. ՟Բ.։)


Բարեպաշտուհի, հւոյ

adj.

pious, religious.

· Calfa

NBHL (4)

Կին բարեպաշտօն.

Բարեպաշտուհին աղլայիս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եւ զբարեպաշտուհի կին նորին (իշխանին սիւնեաց). (Յհ. կթ.։)

Եղբայր մօր սորա երջանկի եւ բարեպաշտուհւոյ. (Նար. խչ.։)


Բարեպատեհ

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.

· Calfa

NBHL (3)

Յոյժ պատեհ. կարի պատշաճ. դիպողագոյն. բարեյարմար. վայելչական. աղէկ յարմար.

Եկն եհաս ժամ բարեպատեհ՝ գրել ինձ. (Նար. ՟Հ՟Է։)

Բարեպատեհ ձայն, կամ տեսողութիւն, պատահմունք, ամք. (Նար. ստէպ։)


Բարեպարիշտ

cf. Բարեպաշտ.

· Calfa

NBHL (7)

cf. ԲԱՐԵՊԱՇՏ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ. (հակառակն Ամբարշտի) εὑσεβής, εὑσεβέστατος pius, piissimus

Ամբարիշտ ցուցաք զսատանայ, իսկ բարեպարիշտ՝ զօրէնսն Աստուծոյ (եւ զօրինապահս). (Լմբ. սղ.։)

Բարեպարիշտ ծերունին աննա ընդ Սիմէոնի մարգարէացաւ. (Ոսկիփոր.։)

Առ ի բարեպարիշտ ծնողացն իւրոց խրատեալ. (Նար. խչ.։)

Շողոքորթել, եւ բարեպարիշտ անուանել. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ի մարդկանէ զքեզ տեսցեն միայն բարեպարիշտ։ Ցո՛յց քոց փափագողաց զմիոյ որովայնի քո զբարեպարիշտ զշիրիմն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. մակաբ.։)

Անծանօթք բարեպարիշտ հաւատոյն եղեալք. (Պիտ.։)


Բարեսէր, սիրաց

adj.

good, virtuous, pious, religious;
benevolent, indulgent, obliging.

· Calfa

NBHL (8)

φιλάγαθος, φιλόκαλος amans bonum, bonus, benignus Սիրօղ զբարին, զբարութիւն, եւ զբարերարութիւն. բարեբարոյ. մարդասէր. քաղցր.

Բարեսէրք եւ առաքինասէրք են։ Ոգի է բարեսէր՝ եւ յամպարշտութենէ խոտորեալ. (Փիլ.։)

Խաղաղասէր եւ բարեսէր առ ամենեսեան. (Յճխ. ՟Ի։)

Բարեսէր եւ ազնուականագոյն մարդկան անձինք։ Բոլոր բարեսիրացն խուսափեալ։ Հի՞մ զհարազատ եւ զբարեսէր եղբայր սպանանես. (Պիտ.։)

Հոգայր իբրեւ զբարեսէր, թէ մի՛ գուցէ դժուար ինչ արանցն ի թագաւորէն դիպի։ Էր այր մտացի, առողջախորհուրդ եւ բարեսէր։ Եւ էր այն օր՝ անսպառ ուրախութիւն աստուածասէր բարեսիրացն. (Փարպ.։)

Կամ որպէս Բարեսիրական, մարդասիրական.

Յիւրմէ բարեսէր առատութենէն. (Եսթ. ՟Ժ՟Զ. 16։)

Ըստ հայցման հաճութեան բասէր կամաց երջանկիդ. (Նար. յիշ.։)


Բարեվայելուչ

adj.

becoming, conformable, convenient, proper, handsome, pretty;
graceful.

· Calfa

NBHL (9)

εὑπρεπής decorus, decens, speciosus Քաջայելուչ. բարեյարմար. բարեձեւ. բարետեսիլ. գեղեցիկ. ազնիւ, պատուական.

Բարեվայելուչ եւ ցանկալի է աշխարհն աղուանից ամենագիւտ շահիւք ի բարձրաբերձ կոհակացն կաւկասայ. (Կաղանկտ.։)

Փոխանակ նոցա զբարեվայելուչսն եւ զօգտակարագոյնսն ի տեղւոջն արձանացուցանել. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին բարեվայելուչ բարձրութիւնն. (Լմբ. սղ.։)

Բարեվայելուչ ազնուականն շառաւեղք. (Աթ. ՟Ը։)

Ոչ կարեմք ընտրել, ո՛ր հնդիկն է, եւ ո՛ր բարեվայելուչն է. (Մաշկ.։)

Առաքեաց զիւր ... արագագիրն բարեվայելուչ. ((այսինքն է զԵւգրափոս, որ է ըստ յն. գեղեցկագիր) Ճ. ՟Ա.։)

Ի բարեվայելուչ բողբոջել շքեղաշուք գեղոյն. (Լմբ. ժղ.։)

Բարեվայելուչ հանդիպի. այսինքն ի դէպ գայ. (Աթ. ՟Ը։)


Բարեվիճակ

adj.

well settled, fortunate.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զբարի վիճակ. վիճակեալ բարւոյ մասին. բարեյարմար. բարեզարդ. բարեկարգ. բարեբաստիկ.

Բարեվիճակ կեանք։ Բարեվիճակ պաշտօն. (Լմբ. սղ.։)

Բարեվիճակ կանոնք (աստուածային)։ Բարեվիճակ հարթութիւն՝ զուգակշիռ հաւասարութիւն (երրորդութեան). (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ի՟Ը։)


Բարետաւիղ

adj.

that sounds well, sweet, harmonious, well adjusted or organized.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ հնչիւն ընտիր տաւղի կամ քնարի. քաղցրանուագ.

Աղէյարմար ջութակաց, բարետաւիղ ողբերգարկութեանց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Բարետեսակ

adj.

having a good prospect, aspect or countenance, handsome, charming, graceful, genteel, delicate, pretty, agreeable.

· Calfa

NBHL (6)

εὑειδής speciosus, formosus, pulcher որ եւ ԲԱՐԵՏԵՍԻԼ. Գեղեցիկ, բարեձեւ, վայելուչ. տէսքով, սիրուն, աղուոր.

Փոխանակ տգեղին եւ զազրատեսակին զգեղեցիկն եւ զբարետեսակն յարդարէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Որդիքն բարետեսակք. (Գր. հր.։)

Զպատուական իրս ի բարետեսակ ամանի ծածկեն. (Նար. երգ.։)

Փոխանակ ամենայն բարետեսակ իրաց զփոշին տեսանէ. (Լմբ. սղ.։)

Բարետեսակք են, եւ զոր յետ իւրեանցն են՝ կցորդ առնեն բարւոյն պարգեւաց։ Որպէս բարետեսակ քահանայապետութիւն՝ եւ զորս յետ իւրն զնոյնհետայն հաղորդեցոյց. (Դիոն. ածայ. եւ Դիոն. երկն.։)


Բարետեսիլ

adj.

cf. Բարետեսակ.

· Calfa

NBHL (7)

Ու՞ր բարետեսիլ եւ ակնարկող աչքն. (Ոսկ. ննջ.։)

cf. ԲԱՐԵՏԵՍԱԿ ըստ ՟Ա նշ.

Ոչ զսեաւն սպիտակ յօրինէ, եւ ոչ զտգեղն գեղեցիկ կամ բարետեսիլ. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Տուն, կամ օծումն բարետեսիլ. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Բարետեսիլ երեւեալ ամենեցուն յաչս քո. (Մագ. ՟Խ՟Բ։)

Եւ ըստ ՟Բ նշ.

Ասէ սակս աղաւնոյ, բարետեսիլ է, եւ ամենայն որ ինչ ի կենցաղումս է կենդանի, հաճոյ նորա թուացեալ. (Մագ. ՟Խ՟Բ։)


Բարետիպ

adj.

becoming, proper;
of good figure, genteel.

· Calfa

NBHL (3)

ἁγαθότυπος boniformis Ունօղ զտիպ կամ զտպաւորութիւն բարի. բարեձեւ. բարետեսիլ. վայելուչ.

Հրեշտակն է հայելի մաքուր, ընդունելով զբոլոր գեղեցկութիւնն բարետիպ աստուածատեսակութեանն. (Դիոն. ածայ.։)

Քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ պտուղ։ Աշտարակ կանգնեաց զբարետիպ դիտաւորութիւն շնորհին. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Բարետոհմ, ից

adj.

that is of good family, noble, illustrious.

· Calfa

NBHL (10)

εὑγενής nobilis, generosus, εὕπατρις bono, vel nobili patre natus, -ta Որ է ի բարի եւ յազնիւ տոհմէ. ազնուազարմ. քաջատոհմիկ. մեծ ազգէ.

Զսա փառաւորեն հրեշտակք յաղագս բարետոհմ պայծառութեանն. (ա՛յլ յն. տոհմակից. συγγενής ) (Ածաբ. մկրտ.։)

Մօր քաջատոհմի (յն. բարետոհմի՝) բարետոհմն շառաւեղք. (Ածաբ. մակաբ.։)

Արանց բարետոհմից աթոռակցութիւնն գովեալ. (Առ որս. ՟Ը։)

Բարժանէ զլաւն ի վատթարէն, թէպէտեւ են բարետոհմիցն ծնունդք. (Ոսկ. հռ.։)

Նուաստից, բարձրագունից, բարետոհմից (կամ բարետոհմաց), անազգեաց։ Կոյս ոմն էր ի բարետոհմից եւ ի զգաստից. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կիպր.։)

Կին բարետոհմ. (Ճ. ՟Ա.։)

Եւ իբր Բարետոհմական. ազնիւ.

ԲԱՐԵՏՈՀՄ. Որոյ տոհմականքն այսինքն արդիւնքն կամ բերք են բարի.

Տացուք որպէս այգի քաջաբեր եւ բարետոհմ, մի՛ փուշ, այլ՝ խաղող. (Սարկ. հանգ.։)


Բարետոհմիկ

cf. Բարետոհմ.

· Calfa

NBHL (6)

cf. ԲԱՐԵՏՈՀՄ ըստ ՟Ա նշ.

Բարետոհմիկ ... եւ ապատոհմիկ։ Բարետոհմիկք, եւ անարգք։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն. (Պիտ.։)

Զայս առ բարետոհմիկսն ասէ, որ արտաքնովն պայծառանային. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Նմանութանմբ, կամ ըստ ՟Բ նշ. ասի.

Բարետոհմիկ եւ անկողոպտելի հաւատ. (Պիտ.։)

Ծնունդս բարետոմիկ. (Վրդն. յանթառամն.։)


Բարերար, աց

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

· Calfa

NBHL (23)

εὑεργέτης, εὑεργετήσας, ἁγαθοποιῶν, ἁγαθός benefactor, benemeritus, bonus Արարօղ զբարիս. բարի եւ բարեսէր եւ բարեգործ առ այլս. մարդասէր եւ երախտաւոր. աղէկութիւն ընօղ.

ԲԱՐԵՐԱՐ. ա. որ եւ ԲԱՐԵՐԱՐԱԿԱՆ, ի, աց. ἁγαθός, ἁγαθώτατος bonus, -a;
benignus, benignissimus Որ ինչ սեպհական է բարերարի կամ բարերարութեան. մարդասիրական.

Պարզապէս զԱստուծոյ ասի, որ միայն է պարգեւատու ամենայն բարեաց ամենայն արարածոց.

Օրհնեցից զտէր զբարերարդ իմ։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ։ Տէր բարերար՝ քաւիչ լեր ամենայն սրտից ուղղոց։ Բարերա՛ր է Աստուած ի վերայ համբերւղաց իւրոց։ Զի գոյ ի նմա հոգի մտաւոր, սուրբ, բարեսէր, բարերար։ Եւ զհոգի քո սուրբ զբարերար ետուր նոցա իմանալ զօրէնսն.եւ այլն։

Բարերար եւ բազումողորմ Աստուած։ Տէր բարերար. եւ այլն. Ժմ.։ Բարերար ամենայն բնութեան մարդկան. (Ագաթ.։)

Արարիչն բոլորեցուն եւ բարերար։ Որպէս բարերարն է ւ քաղցր, այսպէս եւ ահագին է. բարերար է՝ ըստ որում Աստուած է. ահագին է՝ վասն զի տէր է. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Եւ զմարդկանէ ասի պէսպէս օրինակաւ.

Եւ զբարերար քաղաքին՝ իբրեւ զվնասակար իրաց արքունի կշտամբելով. (՟Բ. Մակ. ՟Դ. 2։)

Եւ եթէ բարի առնէք բարերարաց ձերոց, ո՞ր շնորհ է ձեր։ Եւ որ իշխենն նոցա՝ բարերարք կոչին. (Ղկ. ՟Զ. 33։ ՟Ի՟Բ. 25։)

Ի խորհրդոց իւրոց ուղղեսցի այր բարերար. (Առակ. ՟Ժ՟Դ. 14.) յն. բարի. որպէս ռմկ. աղէկ մարդ։ Նոյնպէս իմա՛ եւ ի սոսին.

Ոչ միայն բարերարացն եւ հեզոցն, այլեւ կամակորացն. (՟Ա. Պետ. ՟Բ. 18։)

Բարւոյ եւ բարերարի առն որդի. (Տոբ. ՟Է. 7։)

Փոխել զբարերար անուն մեր ի չարարար. (Խոր. ՟Գ. 66։)

Լայնաբար ասի եւ զայլոց իրաց, որպէս Բարի ինչ, եւ առիթ բարւոյ, յորոյ ի լաւութեան լինի վայելել.

Պատուիրանն սուրբ եւ արդար եւ բարերար. (Հռ. ՟Է. 12։)

Վճարիլ ի բարերար լուսոյն. (Փարպ.։)

ԲԱՐԵՐԱՐ. ըստ որում Բարեգործ, որ ըստ ինքեան առնէ զբարին.

Ի բարերար արարչէն չար ինչ չիք լեալ։ Չլսել բարերարին պատուիրանի. (Եղիշ. ՟Բ։)

Տէր եւ հատուցանօղ բարերարացն՝ բարիս, եւ չարարարացն՝ չարիս. (Ագաթ.։)

Ի մարդասիրութենէ բարերար կամաց քոց. (Ագաթ.։)

Բարերար բարբառովն կոչէ. (Յճխ. ՟Բ։)

Բարերար բնութիւն. (Գանձ.։)

Յերկնայնոցն էութեանց մինչեւ յետինս երկրի թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն յէսս. (Դիոն. երկն.։)