Your research : 356 Results for ն

Entries' title containing ն : 10000 Results

Թշնամանական, ի, աց

adj.

malevolent, illminded.


Թշնամանամ, ացայ

vn.

to become hostile;
to be hostile.


Թշնամանասէր

adj.

insulting, provoking;
cf. Թշնամանական.


Թշնամանեմ, եցի

va.

to offend, to enrage, to insult, to shock, to affront, to jure;
to reprove, to scold, to upbraid;
— զայլոյ ամուսնութիւն, to violate or defile another's bed.


Թշնամանիկ

adj.

offensive, insulting, injurious, outrageous, insolent, saucy, impertinent;
նիկ բանք, offensive words or expressions.


Թշնամանիչ

cf. Թշնամանիկ.


Թշնամանող

cf. Թշնամանիկ.


Թշնամանք, նաց

s. pl.

s. pl. insult, affront, offence, injury, outrage;
նս դնել ումեք, to abuse, to scold, to slang, to revile, to affront;
ի —նս լինել, to be despised, to fall in ignominy or opprobrium;
to be put in the pillory, to be object of insult;
թշնամանօք, injuriously, insultingly, offensively.


Թշնամենամ, եցայ

vn.

cf. Թշնամանամ.


Թշնամիմ, եցայ

vn.

cf. Թշնամանամ.


Թշնամութիւն, ութեան

s.

enmity, hostility, hatred, aversion, misunderstanding;
ի — դառնալ, to become an enemy;
թշնամութեամբ լինել, կալ ընդ ումեք, to be at enmity, in contest with, on had terms;
թշնամութեամբ, in a hostile manner.


Թշուառական, ի, աց

adj.

unfortunate, melancholy, miserable.


Թշուառանամ, ացայ

va.

to become miserable;
to be miserable.


Թշուառանք, նաց

s.

cf. Թշուառութիւն.


Թշուառացուցանեմ, ուցի

va.

to render miserable.


Թշուառաքիրտն

adj.

painful, disastrous, unfortunate.


Թշուառութիւն, ութեան

s.

misery, misfortune, evil, calamity, wretchedness, disastrous state;
ի — անկանել, to fall into misfortune or misery;
դառնալ ի —, to be unfortunate.


Թոդան

s.

cuttle-fish.

• «մի տեսակ ձուկ». ունի միայն Բռ. ստեփ. լեհ.

• = Իտալ. tótano «մի տեսակ ծովային խե-ցեմորթ է. ֆր. calmar». անշուշտ նոր ժա-մանակի գիտական փոխառութիւն է։-Աճ.

ՆՀԲ դնում է յն. τευϑίς հոմանիշից, զր սակայն նման չէ մեր բառին։


Թոթովութիւն, ութեան

s.

act of stuttering, impediment of speech, lisping, stammering.


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

• «արջի ձագ» Եզն. էջ 69. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.

ՆՀԲ լծ. թրք. tosun «հորթ», իտալ tozzo «տխմար կամ տղայ»։ Հիւնք. թրք. tosun «հորթ»։ Ղափանցեան, ЗВО 23, 354 երկուսը միասին իրան. tauk-«ծնա-նիլ, սերունդ յառաջ բերել» արմատից. որոնց կցում է նաև թրք. [arabic word] foγ-maq «ծնիլ»!


Թոխորն, աց

s.

viper;
aspic, asp.

• , ի-ա հլ. «մի տեսակ օձ». ան-ստոյգ բառ՝ որ մէկ անգամ ունի Վրդն. ծն։ «Չիք իգամոլք կոչեցան յԵրեմիայէ, և կէսք թիւնս թոխորնաց և նենգութիւնս»։-Ըստ ԳԲ «թոյն կամ թունաւոր»?


Թողանամ, ացայ

vn.

to be left, given, conceded;
to be abandoned, outcast, rejected, derelict, forlorn, permitted, allowed, conceded, lawful;
to relent, to slacken;
— ի հաւատոց, to waver or vacillate in the faith;
— ի մտաց իւրոց, to change opinion;
բղջախոհութեամբ թողանալ, to give one's self up to luxury, to lead a dissolute life;
թողացեալ կին, divorced woman.


Թողարան, աց

s.

starting-post, barrier.


Թողացուցանեմ, ուցի

va.

to permit, to let, to allow, to concede, to forego, to relax.


Թողութիւն, ութեան

s.

remission, relaxation, pardon, discharge, release, deliverance;
defection;
խնդրել —, to ask pardon, to make excuses;
— տալ, շնորհել, to pardon, to grant pardon, cf. Ներեմ;
— արա ինձ, I beg pardon, excuse me;
have the goodness;
with permission, by your leave;
— առնել ումեք, to pardon, to condone, to absolve;
— առնել երկրին, to remit taxes or tribute;
to condone the burdens of taxation, to lighten;
to let the earth lie fallow;
— առնել ի կապանաց, to unbind, to release;
— լինել մեղաց ումեք, to be absolved, or freed from the effects of sin.


Թողումն, ման

s.

abandonment, resignation, desertion, cession, renunciation, alienation, estrangement;
permission.


Թոյլանդամ

adj.

whose limbs are weak, feeble, languid, faint.


Թոյլտուութիւն, ութեան

s.

permission, allowance, concession, grant;
alienation;
toleration.


Թոյն, թունից

s. fig.

poison, venom;
spite, virulency, venom;
թափել զ—, to remove or extract the venom, to give antidotes;
թափել զ—ս յոք, to give vent to one's anger, rage, malice, to grow fierce or ferocious;
cf. Թափեմ;
— առնուլ, to take poison;
— մահացու, mortal poison;
— մահու արբուցանել, to cause one's to drink a mortal poison;
— դառնութեան, bitter poison.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ. ՆՀԲ ղնում է նաև ո հլ. բայց առանց վկայութեան) «մահադեղ» ՍԳր. Եփր. ծն. էջ 19. որից թաւ-նաւոր Իմ. ժզ. 10. Եփր. վկ. արև. թունել «թունաւորել» Խոր. թունալից Յհ. իմ. երև. ապաթոյն Նար. կգ. 160. դառնաթոյն Վեցօր. 196. չարաթոյն Ագաթ. իժաթոյն Յհ. կթ. հրաթոյն Բենիկ. թունամուխ Եփր. վկ. արև 21. անթոյն Եղիշ. խաչել. հակաթոյն (նոր բառ). գրուած է նաև թիւն, որից թիւնաւոր Կոչ. թիւնաբեր, թիւնաբուխ, եռաթիւնեալ Շնոր. վիպ. ևն. հմմտ. անդոյր և անդիւր գրչութիւնները։

• Canini. Et. étym. էջ 56 և 228 կիմը. ton «թոյն»։ Հիւնք. պրս. թինիյն «օձ, վի-շապ», թաուն «ժանտամահ, սրածու-

• թիւն»։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. teur «ուժ ունենալ, այտնուլ» արմատից։

• ԳՒՌ.-Կայ միայն Մշ. թուն. իսկ Զթ. ա-նէծքների մէջ գործածական է թունաթափել բայը։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

• ը հ,. «գետնափոր փուռ» ՍԳր Կոչ. 103. Փիլ. լին. Նխ. ղևտ. Վրք. հց. Բ. 422 Վկ. գէ. 39. գաւառական ձևեր են՝ թոնդիր Վկ. գէ. 39 (ի հլ.), թոնդրուգ ԱԲ. այսպիսի ձևեր է ակնարկում նաև Մագ. թղ. 164 «Ջա-նուն տեղւոյն Թոնդրակս անուանեն, զի անու-նըդ այրեցման նշանակէ պատշաճ գոլ». Բառ. երեմ. էջ 121 ունի թորոն, թունտիր ձևերը

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։

• ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։

• ԳՒՌ.-Խրբ. Տիգ. թօնիր (Խրբ. սեռ. թօյ-րի), Ռ. Սեբ. թունիր. Ակն. թանիր. Մկ. Ոզմ. Վն. թօնէր (սեռ. թօրվան), Ջղ. թոնդիր, Տփ. թօ՛նդիր, Ալշ. Երև. Խտջ. Մշ. թունդիր, Սլմ. թուէնդիր, Մրղ. թէօնդիւր, Ախց. թընտիր, Շմ. թունդուր, Կր. (սեռ.) թնռին, Ղրբ. թո՛ւ-րուն, Հւր. թօրուն, Գոր. թօ՜ռնը, Ջղ. թօ՜րան, Ագլ. թա՛րան։ Նոր բառեր են թոնրահող, թոնտրափ, թոնրածհան, թոնրեզեր, թոնբր-տուն, թոնրերկաթ, թոնրմուխ ևն։-Թոնիր բառի մանկական ձևն է թոթոն։


Թոնծ

adj.

crippled, lame, maimed, mutilated.

• «խեղ, հաշմանդամ». մէկ անդամ ունի Երզն. մտթ. 340 «Զբազում մարմինս թոնծս և կիսամեռս բերեալ ընկեցին զնոսա առաջի նորա իբր առ կենաց տուող և ցաւոց լուծող»։

• «վիհ, գահավէժ». գիտէ միայն Տի-րոյեան, Հանրագրութ. 408։


Թոնձ

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ, pélican». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. 140. ուրիշ վկա-յութիւն չկայ։ Սակայն Փարպ. էջ 10 կայ թանձր թռչունը, որ անշուշտ պէտք է ուղղել թանձ կամ թոնձ և հասկանալ նոյնը։

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ծովաւեն ժժմակ կամ խեցեմորթ». և ստուգաբա-նում «թերևս իբր թոնծ անդամօք»։ Ա-ռաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք.

• տող 1098-1112՝ փորահաւ թռչունի հա-մար գտնելով ճիշտ նոյն նկարագրու-թիւնը ինչ որ Փիլոնի մէջ տրուած է թոն-ձի համար, և երկրորդ՝ Փիլոնի լուսանց-քի վրայ թոնձին իբրև մեկնութիւն տրու-ած պեղական բառը յն. πελεϰαν հաս-կանալով՝ տուաւ թոնձ բառին վերի ու-ղիղ մեկնութիւնը։


Թոպիւն

s.

beating, thrashing, blow, stroke;
torment, vexation.


Թոպումն, ման

s.

cf. Թոպիւն.


Թոռն, ռին, ռանց

s.

grandson;
granddaughter, grandchild;
թոռունք or թոռանց թոռունք, descendants, children's children, progeny, race, lineage, family.


Թոռնեայ

s.

great grand-child.


Թոռնորդի, դւոյ

s.

great grandson.


Թովչութիւն, ութեան

s.

cf. Դիւթութիւն.


Թորանոց, աց

s.

alembic;
still;
diem. cucurbite, pelican.


Թորացուցանեմ, ուցի

va.

cf. Թորեցուցանեմ.


Թորգոմածին

adj.

descended from Togarmah, Armenian.


Թորգոմական

cf. Թորգոմածին.


Թորգոմեան

cf. Թորգոմածին.


Թորեցուցանեմ, ուցի

va.

to distil;
to cause to drop or sweat.


Թորումն, ման

s.

distillation, ejection, evacuation.


Թորեցումն, ման

s.

cf. Թորումն.


Թուաբան, ից

s.

arithmetician.


Թուաբանական, ի, աց

adj.

arithmetic.


Թուաբանութիւն, ութեան

s.

arithmetic, ciphering, science of numbers;
algorism;
ուսուցիչ թուաբանութեան, ciphering master.


Թուաբանօրէն

adv.

arithmetically.


Definitions containing the research ն : 4985 Results

Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

• , ի-ա հլ. (յետնաբար ռ հլ.) «մահակ կամ հաստ գաւազան» ՍԳր. Ագաթ. «կռանի կոթ» Ուռհ. 320. որից բրազոհ առնել «չա-րաչար ծեծել» Ճառընտ. բրածեծ «բիրով ծեծ կամ բիրով ծեծ կերած». Ագաթ. Բուզ. Ոսկ. բ. կոր. բրաջարդ «բիրով ջար-դուած» Մարթին. բրաւոր «բիրերով զի-նուած» Ոսկ. յհ. ա. 21։-Բիր նախապէս էր նաև փորելու գործիք և այս իմաստից են բղխում՝ բրել «փորել» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. բրած «փորած տեղը» Յայսմ. Ճառընտ. բը-րածոյ «փորելով շինուած, հիմը ամուր» Յհ. կթ. բրածոյք «հանք» Ոսկիփ. բրիչ «փորելու գործիք» Լաստ. իգն. Սարգ. երկրաբիր «հո-ղը փորող» Ոսկ. Փիլիպ. գետնաբիր «հող փորող» Ագաթ. հողաբիր «բրիչ» Եղիշ. այ-լակ. 239. կրկնութեամբ բրբրել «այս ու այն կողմը փորփրել» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 59։

• = Մեկնութիւնը տե՛ս բահ. գաղափարների զուգորդութեան համար հմմտ. փայտատ, որ նշանակում է «տապար, կացին. 2. բրիչ»։

• Bugge, Etrusk. u. Arm. 93 բրած = ետրուսկ. frast։ Հիւնք. լտ. virgula «ճիւղ, ցուպ» բառից։ Bugge IF 1, 452 կցում է յն. φίτρος «կոճղ, ծառի բուն, փայտի կտոր» բառին՝ իբր հնխ. bhitro-ձևից։ Սրա վրայ Հիւբշ. 429 աւելաց-նում է նաև գերմ. Beil, հբգ. bīhal (<*biθla<հնխ. bhéitlom) «տապար. կացին», հսլ. biui «զարնել, ծեծել». բայց Հիւբշ. իրարից բաժանում է բիր «մահակ», որ հանում է հնխ. bhitro-ձևից և բիր, բրել, որ վարանում է կցել բահ բառին։ Müller WZKM 8, 358 պրս. bīl, bāl «բահ» բառի հետ։ Bugge, Lykisch. Stud. 1, 16 բիր. բրել գտնում է (λαββὸρινϑος բասի մէջ։ Scheftelovitz

• BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. բ'իր, Հմշ. Մկ. պիր, Ոզմ. բ'է՛ր «բիր». սրանց հետ ունինք նաև Ղրբ. նիհր, Տփ. բհիր, Երև. բ'հիր «ցից».-Զթ. փիյիչ, փիրիչ «բրիչ», Ռ. փրէլ «քերել».-նոր բառեր են բհրավար, բհրոց տալ, բրուճ. բրուորիլ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ կապ չունի վրաց. ბირკი բիրկի «հաշուեփայտ», որ ըստ Չու-բինովի թաթարերէն բառ է (ռուս. бирка)


Բիրտ

adj.

big, coarse, aukward, rude, clownish, rough, rustic, wild, base, un-genteel, clumsy, heavy, impolite, dull, ignorant, brutal.

• «պիրկ, ամուր, պինդ (փայտ)» Եւս. պտմ. 634. Կոչ. «կոպիտ, սոպռ, անկիրթ, վայրենի» Եղիշ. Յհ. կթ. Տօնակ. որից բըր-տագոյն Ոսկ. մ. բ. 5. բրտանալ Ողբ. դ. 8. Կռչ. Ոսկ. մ. բ. 25. գ. 8. Եւս. պտմ. բրտա-ցուցանել Ոսկ. մ. ա. 25. բրտերախ Ոսկ. յղ. սգ. բրտավզութիւն Գրչ. արիստ.։

ՆՀԲ բիր «փայտ» բառից։ Հիւնք. բուրդ րառից։ Bugge, Beitr. 35 հանում է հնխ. bhid-ri-s ձևից. հմմտ. հհիւս. bitr «կը-ծող, կծու», զերմ. bitter «դառն», սանս. bhidrá-«կայծակ»։


Բիւր, ուց, ոց

s. adj. adv.

myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.

• . ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։

• = Պհլ. 9ոլ bēvar. մանիք. պհլ. [hebrew word] bivr (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 62), պրս. [arabic word] bēvar (bī̄vār), փարս. baevar, bivar, զնդ. baevarə, բոլորն էլ «բիւր, տա-սը հազար», իսկ օսս. béurā, birā (որից էլ չէրքէզ. beurə) «շատ, յոյժ, երկար ժամա-նակ» (Horn, Grdr. § 262, Bartholomae 913)։-Հիւբշ. 121։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ։-Peterm. 17, 39 ևն յն. μύριοι «տասը հազար, շատ»։ Windish. 15 զնռ. baēvare, սանս. bhūri «շատ, լի» և յն. μὸριοა «բիւր»։ Այսպէս են մեկնում նաև Gosche 40, Böttich. Arica 63, Տէրվ. Երկրագ. Ա 51 ևն։ Հիւնք. զանազանում է բիւր «տասը հազար»<պրս. պիյվեր և բիւր «շատ»<պրս. [arabic word] pur «բազում, լի»։

• ԳՒՌ.-Սեբ. բ'իւր, Զթ. բ'իւր բ'իւրոց, բ'իւյ բ'իւյուց, Ասլ. բ'իիւր հազար, Ախց. Երև. բ'ի-յուր հազար, Խրբ. բ'իյուր, Ջղ. բ'ուրք բ'ու-րոց, Տիգ. փիյուր, Պլ. փիյուր հազար, Ալշ. փուր հազար, Ռ. փիւյիւր, Մկ. հիյուր փի-յուր, կայ և Ննխ. համբիւր՝ իբր «հարիւր բիւր, խիստ շատ»։

• ՓՈԽ.-Իրանեան ա-ի անկման պատճա-ռաւ հայերէնից փոխառեալ պէտք է համա-րել վրաց. ბევრი բեվրի «տասը հազար, շատ, առատ», ბევრნი ბევრთანი բեվընի բեվրթանի «բիւրք բիւրուց», ბევრეული բեվրեուլի «բիւրաւոր, բազմաթիւ», ვაბე-ვრება գաբեվրեբտ «բազմապատկել»։ Այս-պէս է ընդունում նաև Մառ Ипnoл. 62։


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։

• = Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին

ՆՀԲ (տղիւս բառի տակ) լծ. է դնում յն. πλίνϑος «աղիւս»։ Հիւնք. թլիփ բա-ռից։ Bugge, Btrg. 35 յն. ἂλφιτον «գա-րեհաց», ալբան. el'p (սեռ. el'bi) «գա-րի» բառերի հետ ցեղակից։

• ԳՒՌ.-Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.

• ՓՈԽ.-Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։


Բծիծ

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

• «ոջիլ». մէկ անգամ ունի Նոննոս. ՆՀԲ հանում է բիծ «կեղտ» բառից։

• ԳՒՌ.-Ղրբ. պծէզնը «ծետուկի ճանճի գցած որդը», որից բայաձև պըծըզնէլ «ծե-տուկի ճանճի որդեր գցելը». ծագում է նա-խաւոր բծիծն ձևից։

• «ծովի սոխ. լտ. scilla, ֆրանս. scille». ունի միայն ՀԲուս. § 355, առնելով Ստ. Ռոշքեանից. գտնում եմ նաև Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն» աշխատու. թեան մէջ, տպ. 1671, էջ 316 բծեծ «վայրի կոճղէզաւոր մի բոյս»։


Բղուկ

s.

pot, earthen vessel.

• «հողէ աման՝ իւղ, պանիր և թթուեղէն դնելու» Հայել. 178. աւելի հին ձև է բղուղ Ոսկիփ. Վրդ. առ. 253. Վստկ. 102, 137. Զքր. սարկ. Ա. 58, Հին բռ. գրուած նաև բղող, բլուդ, բլուզ, որ ՆՀԲ և ՋԲ գաւառական են համարում։

• = Պրս. [arabic word] balūk «է տեսակ իմն կըթ-ղայի՝ որով ըմպեն զգինի», [arabic word] barx «անօթք գինւոյ և գործիք բազմականի»։

• Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 300, որ դնում է պրս. belūk։ Petersson KZ 47. 261 բլուր բառին կցելով հյ. բղուղ, եր-կուսն էլ միասին՝ դնում է հնխ. bhel, bhol «ուռիլ» արմատից (տե՛ս բլուր բառի տակ)։

• ԳՒՌ.-Սեբ. բ'ղուգ, Ռ. փուղուգ.-Ալշ. բ'ղիգ.-Տփ. բղուղ, Ախց. Երև. Կր. բ'ղուղ (Ախց. և Կր. սեռ. բ'ըղվի, յգ. բ'ըղվընէր).-Ոզմ. բ'ղող, Խրբ. բ'ղօղ, Մկ. պղօղ, Արբ բ'օղօղ.-Խտջ. բ'ուլութ.-այլ ձևեր են բը-լուզ, բլուկ, բլիկ ՆՀԲ, բլուդ ԱԲ և ՋԲ, որոն-ցից ունինք բլտիկ Ք. բղկնակ Պրտ. բղողիկ Բլ. նուազականները։


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

• «պղծասէր, ցանկասէր» Լմբ ժղ. Երզն. քեր. Գր. հր. Կաղկանտ. Ասող. յիշ. որից բղջախոհական Ճառընտ. բղջախո-հութիւն Շնորհ. ատ. Ոսկիփ. Լմբ. ժղ. Բռս-մրկ. Գր. հր. գրուած է նաև բողջախոհ Պիտ. բողջախոհութիւն Պիտ. Արծր.։

• = Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։

• Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։


Բոբ

s.

basket;
sack.

• «ռռոգ. օթոց, խալի». գործածուած է երեք անգամ հայ մատենագրութեան մէջ. «Եւ երթեալ յանդիման լինել թագաւորին ի մեծ անուանեալ դաստակերտին և ելեալ ար-տաքս ի դահլիճն, նստի ի Բոբ և ի Բահղակ» (Սեբէոս, հրտր. Պատկ. էջ 64, երկուսն էլ իբրև յատուկ անուն). «Զգեցուցեալ զնա (զմարմինն) եդ ի բոբի միում և ասր շատ ընդ նմա». «Ի բոբի միում եդեալ». Ճառընտ. = Վրք. և վկ. Բ. 377։

• -Պհլ. bōp և բելուճ bōp «բարձ, անկո-ղին», պրս. [arabic word] bōb «տուն զարդարելու թանկագին գորգ (vullers), գեղեցիկ սփռոցք տան (ԳԴ)»։-Հիւբշ. 121։

ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝

• ԳՒՌ.-Ագլ. բիւբ «հաստ անկողին», Ջղ. բուի «օրօրոցի մէջ՝ մանկիկի տակ փռուած անկողինը, որի մէջտեղը ծակ է՝ միզամա-նո դնելու համառ»։


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• «Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։

• = Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։

• Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։

• ՓՈԽ.-Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։

• , որ և բոգի, բոք «մի տեսակ լեռնային բոյս է. օձի սխտոր. լտ. gentiana» Գա-ոիան։

• ԳՒՌ.-Բոգի ձևով կան զանազան բոյսեր այսպէս ըստ ՆՀԲ «խոշոր խոտերի հաստ ցօ-ղունն է՝ եղէգից բարակ և ցորենից հաստ», Շիր. «ղանթափա կոչուած վայրի բոյսը կամ նրա հաստ ցօղունը», Մշ. «լայն թփերով մի բոյս, որի գագաթին լինում է կորեկի նման փոքրիկ կարմրագոյն հատեր», «մարդա-չափ մեծութեամբ, լայնատերև մի խոտ. մի տարի կեանք ունի. տճկ. տիւտիւլ»։


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «անբարոյական կին, պոռնիկ» ՍԳր. Բուզ. Ոսկ. Եփես. որից բոզութիւն Մծբ. Ոսկ. մ. բ. 12. բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բոզանոց ՍԳր. Ոսկ. մտթ. կող. եբր. և ա. տիմ. Եւս. պտմ. Ագաթ. բոզորդի Եփր. համաբ. 31 և ել. բոզաւագ «բոզանոց պահող» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 3։

• -Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

• Հիւնք. պրս. ֆօշ «բոզ»։ Վերի մեկնու-թիւնը տուած եմ Բանաս. 1906, 105 և

• Արրտ. 1911, 417։ Patrubány ՀԱ 1908, 152 բոկ բառի հետ՝ իբր «մերկ, անա-մօթ կին»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. բ'ոզ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սչ. բ'օզ, Ննխ. Պլ. բօզ, Վն. պնզ, Ռ. փօզ, Ասլ. Սեբ. բ'էօq, Շմ. պէօզ, Տփ. բուզ, Զթ. Ոզմ. բ'իւզ, Տիգ. փուզ, Սլմ. պուէզ, Մկ. պիւզ, Մրղ. պըք զ.-Նոր բառեր են բոզ-լաց, բոզլացութիւն, բոզարած (որից Սչ. բոզտրած)։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• , ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

• Այս մեկնութեամբ առաջին հեղինակն է Thomaschek SWAW 1893, 66, թրգմ. ՀԱ 1894, 18։ Աւելի յետոյ նոյնը Pe-tersson KZ 47(1916), 260 և վերջին անգամ Scheftelowitz KZ 53(1925), էջ 250։ ՆՀԲ լծ. ոլոր, յն. ὄλος «ամբողջ, բոլոր», թրք. ulu «մեծ», արաբ. kulli «ամբողջ։ Peterm. 17, 38, 183 յն. ὄλος։ Տէրվ. Նախալ. 106բ նախդիրով ոլորել բայից։-Հիւնք. հյ. ոլորել և յն. δλο-բառերից։ Thomaschek-ի մեկնոթիւնը տե՛ս բլուր բառի տակ։ Bugge Beitr 41 յն. πέτας «ծայր, վերջ, սահման»

• ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։

• ԳՒՌ.-Այշ. Մշ. բ'օլոր, Ախց. Երև. Խրբ. Սեբ. Սչ. բ'օլօր, Տփ. բօլօրք «շուրջը», Պլ. փօլօր «մի դահեկան, տաճկական ղրուշ» (ծածկալեզուով), փօլօրքը «շուրջը», Ռ. փօ-լօր «ամբողջ. 2. ծծկ. դահեկան», Տիգ. փօ-լ'օր «ամբողջ», փօլ'ուր «կլոր», Ջղ. բ'ուլոր «բոլոր», բ'ուլորվել «միտքը ամփոփել». ր'ա-լորվել «շրջան կազմել», Վն. պիւլոր, Ասլ. բ'էօլէօր, Զթ. բ'իւլիւր, բ'իւլիւյ, Մկ. պիւլիւր «շուրջը», Ղրբ. պիւ՛լլիւր, Շմ. պիւլէօ՛ր, Գոր. պիւ՛լէօր, Ոզմ. բ'էօլօվ «ամբողջ», Ղզ. պլիւ-րիկ «կլոր», Հմշ. պօլօյդիք «բոլորտիք»։-Ո ձայնաւորի ջնջմամբ և ր բաղաձայնը լ-ի վերածելով կազմուած են՝ Պլ. բլօրէլ «ոլո-րել», բլլէլ «փաթթ» (այսպէս ունի ար-դէն Առաք. պտմ. 455. արևմտեան գրականի մէջ էլ ընդունուած են պլորել, պլլել ձևերը). Ասլ. բըլլէ՝լ, Խրբ. բլօրիլ, Հճ. բ'իլլել, Զթ. բ'իլլիլ «ման գալ, շրջիլ» (որ և բլլուիլ, Զթ. բէօլլել Կս. հմմտ. Զթ. իլլիլ<ոլորել), Ատն. (թրքախօս հայոց լեզւով) բըլլէլլէմէք «փա-թաթե» (թրք. -լէմէք բայակերտ մասնի-րակ ամաններ», բոլորբովի, բոլորել «ծած. կել», բոլորեշուրջ, բոլորմնի, բոլրկիլ, բոլըր-տել, բոլորպատ ևն ևն։ Հմմտ. նաև Ջղ. բ'ուլ, Առլ. բիւլ, Ղրբ. պիւլ «խմորից կտրուած մի գունդ, որ մէկ հաց է դառնում»։

• ՓՈԽ.-Բոշ. bələrel «դառնալ, յետ դառ-նաւ» (Finck. Die Sprache der Arm. 71-geuner ЗАH 1907, էջ 107)։ Վրաց. საბლუ-რი սաբլուրի «кpучeнныи какъ вepeвкa չուանի պէս ոլորած», შებოლოვება շերոլո-վերա «доканчивать աւարտել». առաջինը «կլոր, ոլորել» իմաստից, երկրորդը «ամ-բողջ» իմաստից, վերջինը պահում է հայե-րէնի արմատական բոլ ձևը, որ ունի նաև Ոսմ. բ'եօլօվ «ամբողջ»։


Բոհ

s.

slaver;
dark.

• «ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։

• «շողիք, լորձունք». ունի միայն ՋԲ և սրանից էլ ԱԲ. չգիտէ ՆՀԲ. ենթադրուած է բոհբոհել կամ բոհբոխել բառից, որ մէև ան-գամ ունի Ագաթ. տպ. 1909, էջ 380 «Եւ թա-գաւորն խոզացեալ՝ մեծաձայն ճչէր, կան-չէր, խանչէր բոհբոհելով, փրփրացեալ» (áá-բոհբոհելով, բոհբոխելով, բոբոհելով, բո-խոհելով)։ ՆՀԲ այս բառը մեկնում է «խան-չել խոզի», իսկ ՋԲ «լորձունս կաթեցուցա-նել, որպէս առնեն վարազք և կատաղեալքն. կամ հանել զձայն խոզի բո՛հ բո՛ւհ». ԱԲ ու-նի միայն «շողիքը վազցնել», որ թերևս ուղ-ղագոյնն է, ինչպէս երևում է փրփրացեալ ձևից։

• «նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։


Բոմբիւլոս

s.

silk-worm.

• «շերամի որդը». մէկ անգամ ունի Վեցօր. ը. 176 «(Հնդիկ որդն) գայ լինի ի կերպարանս այլ իրի իմն՝ որ անուանեալ կոչի բոմբիւլոս»։

• = Յն. βομβύλιος «շերամի որդ», որի հետ նոյն են βομβυλίς, βομβὸλιον ձևերը. հմմտ. նաև βομβύϰιον «շերամի խոզակ», βέμβος «շերամ, մետաքս».-փոխառեալ է ա-րևելքից, որի վրայ տե՛ս բամբակ բա-ռի տակ։-Յունարէնից է փոխառեալ լտ. bombylis «շերամի խոզակ»։ -Հիւբշ. 344։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ ևն։


Բոյժ

s.

cure;
remedy.

• , ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։

• -Պհ,. bož-ձևիզ. հմմտ. զնդ. buǰ, ba-og-«լուծել (զօտին), մաքրել, ազատել, փրկել», baoxtar «ազատարար, փրկիչ»։ buxti «ազատումն, փրկութիւն», պազենդ. boxtan «ազատել, փրկել, զերծուցանել», božišn «ազատում, փրկութիւն», buxt-ruānī «փրկութիւն հոգւոյ», պհլ. bōxtan «ազա-տել, փրկել», bōxtār «փրկիչ», բելուճ. bó-jag, bōžaγ «լուծել, բանալ, քակել» (Bar-tholomae 916-17, Pokorny 2, 145). բոլորի նախաձև է հնխ. bheug(h)-«հեռացնել, պրծնիլ, ազատուիլ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից, ինչպես ցոյց է տալիս ժ ձայնը և կապ չունի բժիշկ բառի հետ։ Իրան-եան բառերի ցեղակիցներն են ըստ Walde 326՝ լտ. fungor «կատարել վերջացնել» (իբր թէ գործը կատարելով ազատիլ. հմմտ. ռմկ. խալըսիլ «վերջացնել» <արաբ. xalas «ազատութիւն, փրկոթիւն»), գոթ. us-bau-gjan «աւլել, սրբել», պալի pari-bhuñǰati «մաքրել, սրբել», vi-nib-bhuǰati «բաժա-նել»։-Հիւբշ. 122։

• Bötticher, ZDMG 1850, 352 բժիշկ բառի հետ? Ուղիղ մեկնութիւնը տւաւ Justi, Zendsp. 215։ Հիւբշ. Arm. Stud. 23 դեռ հաստատ չէ թէ փոխառեալ է իրանեանից։-Հիւնք. բժիշկ բառից հա-մառօտեալ։ Գազանճեան, Առև. մամ. 1902, 76 ոյժ բառից՝ ը մասնիկով։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

• , ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։

• Brosset JAs. 1834, xIV. 369-405 վրաց. պոլցի բառի հետ։ Böttich. Arica 79. 312 հոյլ բառի հետ=սանս. bhūri-«առատ, շատ»։ Հիւնք. յն. βουλή «խոր-հուրդ, ժողով» բառից։ Meiliet MSL 12, 431 սանս. bhuris «առատ, շատ», գոթ. uf-bauljan «ուռիլ»։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 75բ մասնիկով հոյլ բառից։ Karst, Յուշարձան 421 հոյլ բառի հետ թրք. Kullu «ամբողջ» (դըժ-բախտաբար արաբ. [arabic word] kulli բառն է)։ Petersson KZ 47, 276-7 բոլորովին ճիշտ է գտնում Meillet-ի մեկնութիւնը, որի վրայ աւելացնում է նաև լիթ. buris, լեթթ. búra «դէզ, հօտ»։ Peder-sén KZ 39, 387 և 406 յ ձայնի յաւե-լումով բոլոր բառի հետ։ Մերժում է Pokorny 2. 115 և ընդունում է Meil-let-ի մեկնութիւնը, դնելով հնխ. bhu-«ուռչիլ» արմատից՝ աճած Լ աճակա-նով։-Գւռ. բուլք ձևի հետ նոյն է ալթայ. [arabic word] pölōk «ցած և փշոտ

• թուփ» (Будaговъ 1, 323), որ պատա-հական նմանութիւն միայն ունի, քանի որ կայ գւռ. բուլ «թուփ»։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։

• ՓՈԽ.-Մառ. Teкcтt и paac. հտ. IV յաւել. հյ. բոյլք բառից փոխառեալ է դնում վրաց. ბოლუკი բոլուքի «cонмы, խումբ, ամբոխ, բազմութիւն», որ սակայն լալտ-նապէս թրք. [arabic word] bölūk «խումբ, զումար-տակ» բառն է, ինչպէս ունի և Չուբինով 113, և բնաւ կապ չունի հյ. բոյլ, բոյլք բառի հետ.

• . անստոյգ բառ, որ գտնում ենք մի-այն ի բոյլ անկանել «նուազիլ, թեթևանալ» ոճի մէջ. «Շնորհք Հոգւոյն բաշխեալք և կեանք պարգևեալ. ծանունքն ի բոյլ անկեալ և կար-ճեալ» Ոսկ. մ. բ. 14. անշուշտ կայ գրչագրաϰ կան մի սխալ. ՆՀԲ ուղղում է ի բաց ան-կեալ։


Բոչոյ

s.

nag.

• «փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։

• = Վրաց. ბაჩა-ცხენი բաչա-ցխենի «փոք-րահասակ ձի, малороcлая лошаль-ино-xодец, nонн» (Չուբինով, էջ 100)։-Աճ.

• Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. էջ 241 հանում է պրս. [arabic word] bača «ձագ» բա-ռից։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

• , ո հլ. «իշամեղու, բորեխ, պիծակ» Վրք. հց. Բ. 184. Նեղոս 674. Մարթին. Պի-սիդ. Վեցօր. տող 970. Վստկ. 210. որին պէտք է միացնել նաև բրէտ, ի-ա հլ. «իշամեղու» Եւագր. 127, 128. Վեցօր. 175. Մխ. առկ. ա-ռաջինի հետ նոյն է բորեղ Յայսմ. ապր. 30 (գւռ. բոռեխ), երկրորդի հետ կրէ՞տ. շրթնա-կանի այսպիսի փոփոխութեան օրինակ լի-նի թերևս պիտի>գւռ. կիտի, տիկի (մասնիկ ապառնիի)։

• = Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։

• Lagarde, Urgesch. 466, 467 բոռ միաց-նում է բրետ բառին, իսկ բրետ դնում է սանս. bhrānta։-Հիւնք. բոռ<բոր-բորիտ բառից և բրետ<յն. βροῦγος «մո-րեխ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ Meillet MSL 11, 391։-Patrubány IF 14, 59 գոթ. basi «քոլի պտուղ», յն. φῆν «քերել»!

• ԳՒՌ.-Երև. բօռ (որից բոռաճանճ), Ակն. բ'օռ-մէղու, Ալշ. Մշ. բօռեխ, Գնձ. պիւռ, Ղրբ. կէօռնը, պիւռնը «ձի ու տաւար խայթող մի տեսակ մեծ, սև ճանճ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბორა բորա «ձիաճանճ, лօ-шадиныи кровоcоcъ»։


Բոսոր

adj.

blood-colour.

• , ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։

• = Եբր. [other alphabet] bāsərā բառն է, որ նշա-նակում է բուն «ամրապատ և անմատչելի տեղ» և յետոյ դարձել է եդոմայեցոց գլխա-ւոր քաղաքի անունը. «Իսկ այս ո՞վ է որ դի-մեալ գայ յեդովմայ. կարմրութիւն ձորձոց ուրոց ի Բոսորայ» (Ես. կգ. 1). մեր բառը տառադարձուած է յն. βοσό, ձևից։

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

• , ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhē̄-«խորովել առանձել, տաքացնել» արմատի bhō-ձևից (և կամ ս աճականով). հմմտ. հբգ. bāen, նբգ. bähen «հացը խորովել», հիսլ. baδ «շոգիով բաղանիք», հսաքս. bath, անգսք. beeϑ, հբգ. և նբգ. bad «բաղանիք», նորվ. bara «տաք ջրով մաքրել» (Pokorny 2, 187)։ Այս պարզ արմատը բացի հայկակա-նից ու գերմանականից ուրիշ տեղ պատա-հած չէ. աճած ձևով տե՛ս վերը բոկեղ։-Աճ

• Pictet 2, 257 եփել և խոհ ձևերի հետ՝ կապում է սանս. pač «եփել» բառին, համարելով «թերևս պարսկական ծա-գումից»։-Հիւնք. փուք բառից։ Schef-telowltz BВ 29, 37 լտ. focus «վառա-րան, կրակ», foveō «տաքացնել», fo-

• tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. բ'օվել, Տփ. բօվիլ, Երև. բ'օվէլ, Ղրբ. պօ՛վէլ, Շմ. պօվիլ, Սլմ. Վն. պէօվել, Մրղ. պէօվէլ, Մկ. պէօվիլ, Ննխ. բօհրէլ, բըհօրէլ, Պլ. Ռ. փօհրէլ, Ախց. բ'օֆ-րէլ, Հմշ. պօֆրուշ, Կր. բ'օրֆէլ։-Հմմտ. նաև բով Նբ. Խն., բովիկ Վն. «տաշտաձև մեծ ա-ման՝ որի մէջ աղանձ են բոհրում», բով Նբ. «երկաթէ բարակ թիթեղ՝ որի վրայ աղանձ են բովում. սաջ», բով անել, բովիկ անել Վն. «զորեն բոհրել, աղանձ շինել». նոր բառեր են բովուկ, բոհրուն, բոհրահոտ, բովուիլ, բովտուն, բովքար։

• ՓՈԽ-Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։


Բովիճայք

s.

aromatics, spice;
incense;
perfume

• «խնկեղէն» Խոր. աշխ. 615, 616. գրուած բովաճառ՝ Թորոսեան, Տետրակ համառօտ բառարանի, Նախիջևան 1794, էջ 65։

• Պատկանեան, Խոր. աշխ. 1877, էջ 81 պրս. [arabic word] bōyiča (ըստ Vullers) «con-volvulus, որ է բաղեղ կամ որթի թըր-թուռ»։ Մարքվարտ (նամակ 1926 դեկտ.) պհլ. bōyāk-čār «անուշահոտ ճար՝ դե-ղօրայք»։


Բոտոտ, ից

s.

mow-worm;
moth, wood-fretter.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճճի, փորի որդ, փայտի ցեց» Բարուք զ. 19, Վրք. հց. Բ. 623. Նար. կթ. էջ 177. որիզ բոտոտակեր «ճճեկեր» Բարուք. զ. 71. Ագաթ. բոտոտակերեալ Բարուք. զ. 11։

ՆՀԲ թուի հանել փտել բառից։ Հիւնք. փտել բառից։ Կայ արաբ. [arabic word] bahīlā, նուազականը [arabic word] butitia «ծառի որդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 457)։ Բայց ըստ որում հայերէն բառը շատ հին է, ուստի նմանութիւնը պատահական է։ Այսպէս նաև ասորես. baltitu, ասոր. beltiϑā «փայտի որռ»։

• ԳՒՌ.-Ռ. փօդօդ, Վն. պտէօտ «բոտոտ». որից բոտոտիլ, Ռ. Վն. «որդնոտիլ, ճճեկեր դառնալ», բոտ Վն. «ճճեկեր, մէջը որռ մտաճ (ծառ կամ փայտ)».-նո՞յն է նաև Մկ. մըն-դիւտ «ծառի որդ»։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] betut «ցեց, փալտի որդ». -այլ է վրաց. ბოტოტი բոտոտի «կա-խուած թանձր խլինք. rуcтая cоnля». ბთ-ტოტებიანი բոտոտեբիանի «խլնքոտ, conл-авыи» (Չուբինով 115)։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բորոտութիւն, քոս» Սրճ. յար. էջ 282. Երզն. մտթ. Շնորհ. ընդհ. որից բորոտ «բորով հիւանդացած»՝ ՍԳր. բորոտութիւն ՍԳր. բորոտիլ ՍԳր. բորոտանալ Եփր. մնաց. բորութիւն Պրպմ. 48 (չէ մտած բառարան-ների մէջ. թերևս և վրիպակ է). քածբոր Վստկ. 223 (գրուած է բոր կամ քածպոր)։

• = Իրան. *bor ձևից փոխառեալ, որի միակ ներկայացուցիչն է նորագիւտ սոգդ. βr'wk՝ (կարդա՛ *βarukə) «բորոտ»։-

• Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot

• MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. բ'որ, Ննխ. Պլ. բօր, Ախց. Կր. Սչ. բ'օր, Հմշ. պօր, Սեբ. բ'էօր, Զթ. բ'իւր, բ'իւր.-Ախց. Երև. Կր. բ'օրօտ, Ալշ. բ'օրոդ, Ննխ. Պլ. բօրօդ, Սչ. բ'օրօդ, Հմշ. պօրօդ, Ռ. փօրօդ, Ասլ. բ'էօրէօ*, Հճ. բ'ույոդ, Զթ. բ'իւ-րիւդ, բ'իյիդիլ։

• ՓՈԽ.-Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

• = Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։

• Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.

• «ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։

• ԳՒՌ.-Երև. բ'օրփ տալ «կրակ տալ, բոր-բոքել, սիրտը կամ եռանդը արծարծել», բ'օր-փէլ, Ղրբ. պէ՛րփէլ «կրակը արծարծել» (յատկապէս «քղանցքով փչել»), նաև «դըր-դել, գրգռել», Ջղ. բ'որբո՛քել, Խրբ. Կր. բ'օր-բ'օքիլ, Ալշ. բ'օրբ'ընգել, Մշ. բ'օրբ'ըգել, Ոզմ. բ'էօրբըքիլ, Նբ. բ'օրբ'ընքել, Սլմ. պէօրպը-քել «կրակը հրահրել»։ Նոյն բառերն են բոր-բոնք Վն. «բորբոքում», բորբոնք զարնել Վն. «հրահրել», բորբոք ըլլալ Մն. «զայրանալ, սաստիկ բարկանալ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბორბოკი բորբոքի «զայ-րանալ, բարկանալ, յանդիմանել, քրթմըն-ջել»։


Բութակ, աց

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

• «մետաղ հալեցնելու յատուկ հողէ աման, քուրայ» Ոսկիփ.։

• -Արաբ. [arabic word] butaq «քուրայ», որ փո-խառեալ է պրս. [arabic word] bōta հոմանիշից. սրա-նեզ է նոյնպէս թրք. [arabic word] pota «քուրայ»։

• Այս ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ էջ 456 ա (պութէ բառի տակ)։ ՆՀԲ և ՋՐ դնում են ռմկ. բօթա։ Pictet 2, 263 պրս. բառի հետ։


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

• , ի-ա, ո հլ. «կաթնկեր գառնուկ կամ ուլիկ, Ծն. լա. 7, 41. Եզեկ. խղ. 13. Եփր. Ել. Երզն. քեր.։

• = Հնխ. bhug'o-ձևից, որի միւս ժա-ռանգներն են սանս. bukka «բուծ», bukkā «այծ», զնդ. būza «ուլ», buzya-«այծեայ, այծի», պհլ. būǰ, պրս. ❇ buz «այծ, ուլ», ❇ buzīča «ուլ, այծիկ», ❇ buza «այծ-եղջիւր», աֆղան. wuz, buz «ուլ», vuza «այծ», հինդուստ. ❇ buz «այծ», քրդ. ❇ bizin «ալծ», լօրիստ. biz, զազա bəzeia, bəzyá «այծ», bəzyék «ուլիկ», գուժիկ. bise, սեմնանի boča «այծիկ», վախի buč, buc, եազգուլ. boe «հորթ», գնչ. buznó «բուծ», buzni «այծ», buznoró «ուլ», buzin «այծ», buzos «բուծ, ուլիկ», բելուճ. būz «այծ» (Horn § 213), գերմ. Bock, հրգ. boc, հոլլ. bok, անգլսք. bucca, հհիւս. bukkr, անգլ. buck, հիռլ. boc, bocc (փոխառութեամբ ֆրանս bouc) «նոխազ, արու այծ» (տե՛ս Kluge 64, Iokorny 2, 189)։-Հիւբշ. 430։

ՆՀԲ բուծանել բայից (որից նաև Հիւնք.)։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. 733, որ համեմատում է պրս. և զնդ. ձևերի հետ։ Նոյնը կրկնում են Müller, Justi, Տէրվ. Նախալ. 97, 172 ևն։

• ՓՈԽ.-Վրազ. ბუწი բուծի «մատղաշ, փոքրիկ գառնուկ». բառս հայերէնից մի-այն կարող է փոխառեալ լինել՝ վերջի ծ-ի պատճառով. թերևս նաև չեչէն. բուօժ, բօժ «ուլիկ»։


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

• , ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

• Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

նաև փափուկ՝ դնում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Btrg. 20 փամփուշտ կցում է յն. πεμφός ձևին՝ իբր բնիկ հաւ։ Müller WZKM 6, 185 միացնում է փոշտ(անկ) և փամփուշտ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბუმტი բուշտի «միզային փամփուշտ, ջրի պղպջակ», ბუმტუკი բուշ-տուկի «միզափամփուշտ», դաբուշտեբա «ու-ռեցք յառաջացնել». լազ. busti «միզափամ-փուշտ»։


Բուռ, բռոյ, ով

s.

lime;
plaster;
varnish.

• , ո հլ. «ծեփելու կիր կամ գաճ» Օր. իէ. 2. 4. Ոսկ. ես. 422. «նօթ, սլիկոն կոչուած կարմիր ներկը» Իմ. ժգ. 14. «ապիկի, ջնա-րակ, սըռ» Վրք. հց. որից բռել «կրով կամ գաճով ծեփել» ՍԳր. բռեայ «բուռով ծեփած» Երզն. մտթ. 456. բոքար «փոքր քար՝ ձեռքը առնելու չափ» Վրդն. առ. 89. բռածեփ «բու-ռով ծեփած» Ոսկ. ղկ. գրուած է փոր, ի հլ. Սարգ. ա. պետր. դ (էջ 246բ)։

• =Բաբել. *būlu «կիր», ասուր. pūlu «կիր», որից փոխառեալ է նաև յն. πῶρος «փխաքար, tuf», πωρόω «պնդիլ, կարծրա-նալ»։

• Հիւնք. սփռել բայից։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Jensen, Hitt. u. Arm. էջ 183, 212 և ՀԱ 1904, 273։

• ՓՈԽ.-Արևել. թրք. (Kazzak-ի բարբա-ռով) [arabic word] bur «գաճ» (Shaw, A sketch), Կա-զանի թթր. [arabic word] bur «կաւիճ» (Будaговь 1, 274), թրք. գւռ. Եւդ. [arabic word] pur «բուռ, բռա-քար, բռաժայռ» (Գազանճեան, Յուշարձ. էջ 329)։


Բազմակ, աց

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

• , ի-ա հլ. «ճրագ» Ա. մնաց. իը. 15. Փիլ. բագն. 203, 204. Վրդն. ել. «ճրագա-րան, աշտանակ» Երզն. մտթ. Նար. Լծ. նար. որից բազմակակալ և կամ համառօտուած բազմակալ «ճրագ» Բ. մնաց. դ. 21. «ճրագի մկրատ» Ել. իե. 38, լե. 17. Թուոց դ. 9. Գ. թագ. է. 49. «աշտանակ» Լծ. նառ.։

• = Իրան. *bazmak հոմանիշ ձևից, որ թէև չէ գործածուած բնաւ իրանեան գրականու-թեան մէջ, բայց հայերէնի հետ նոյնն է հաստատում ասոր. [syriac word] mazməxā (բա-ցարձակ ձևը mazmak) «ճրագ, աշտանակ» (Brockelm. 96 ա, 182բ), որ բնիկ սեմա-կան չի կարող լինել և նոյն իրանեան բառից փոխառեալ պէտք է լինի։ Ասորերէնի մէջ նախաձայն b՝ յաջորդ վանկի m-ի ազդեցու-թեամբ վերածուել է m-ի։-Հիւբշ. 114։

ՆՀԲ բազմիլ բայից (ճրագ՝ որ բազմի ի վերայ աշտանակի)։ ՋԲ բազմիլ բայից և կամ բազուկ բառից (ճրագակալ, այ-սինքն բազուկք աշտանակին)։ Ուղիղ մեկնեց նախ Bötticher, Horae aram. էջ 38 և Lagarde, Gesam. Abhd. էջ 63, համեմատելով ասորի ձևի հետ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում վրաց. ბაზმა բազմա, ბაზმაჯი բազմակի «ճրագ» Երեմ. իե. 10, որից საბაზ-მაკე սաբազմակե «աշտանակ, ճրագ» Զքր. դ. 2։ Հայերէնից փոխառեալ է համարում նաև Չուբինով։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• , ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։

• -Պհլ. *bāžak հոմանիշից, որ թէև աւան-դուած չէ գրականութեան մէջ, բայց հաս-տատւում է՝ հայերէնի հետ, նաև ուրիշ փո-խառութիւններով. այսպէս՝ հրէարէն [hebrew word] bazak կամ [hebrew word] bazīk, կովկասեան լե-զուներից՝ ցախ. bazak «սափոր, կուժ»։ Ի-րանեան բառի արմատն է bhaǰ «բաժանել», որից ունինք նաև զնդ. baǰina-և սանս. bhāǰana-«աման»։-Հիւբշ. 115։

• Հներից Վարդան վրդ.՝ Սաղմոսաց մեկ-նութեան մէջ, գլ. ճժե., էջ 385 համա-րում է բառս յառաջացած բաժանել բա-ւից. «Բաժակ՝ աման գինւոյ, բաժանիչ ասի»։ (Այսպէս մտածելով է, որ Մխ. ե-րեմ. գրում է բաժանակ և ո՛չ իբր սխալ

• գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։

• ԳՒՌ.-Գործածւում է միայն «Հաղորդու-թեան բաժակ, սկիհ. 2. Հաղորդութիւն. 3, Հաղորդութեան գինի» իմաստով. աւաես ևն Ջղ. Սեբ. բ'աժակ, Ալշ. բ'աժագ, Մրղ. Սլմ. պmժmկ', Շմ. պաժակ, Ղրբ. պէ՛ժակ, Պլ. Տփ. բաժանք։ Նոր բառեր են բաժկի «Հաղոր-դութեան զինին» (Երև. բ'աշկի), բաժկարե-րան «մաօրախօս» (որի բերանը Հաղորդու-թեան բաժակի պէս սուրբ է), բաժակացու «Հաղորդութիւն պատրաստելու գինի»։


Բալ, ից

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

• «կեռաս, տճկ. քիրազ, գիլաս» Բժշ. նոր գրականում «ֆիշնէ, вишня», որից կազ-մուած նոր բառեր են բալենի «բալի ծառ». բալագոյն «բալի գոյնով, մութ կարմիր»։

• = Պրս. [arabic word] balū կամ նաև [arabic word] alubā-lū «կեռաս». սրանցից փոխառեալ են վրաց. ბალი բալի, ალუბალი ալուբալի, մինգր. buli, թուշ. bal, alubal, չեչէն. bol, օսս. bal, լեզգ. bali, beyli, իմերել. bali, լազ. buli ևն, բոլորն էլ «կեռաս» կամ «բալ» նշանակութեամբ։ Բառիս ծագումը չգիտէ Horn։ -Հիւբշ. 263։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ La-garde, Arm. Stud. § 329։ Patrubány

• ՀԱ 19οs, 2ր6 հնխ. bhelo «այտնուլ» արմատից. հմմտ. յն. φλέω, ւաա. fluo «հոսիլ»։

• ԳՒՌ.-Երև. բ'ալ, Հմշ. պալ «կեռաս», պա-լընի «կեռասենի». նոր փոխառութիւն է Տփ. բալի «կեռաս» (վրացերէնից). միւսները գոր-ծածում են սովորաբար թրք. = պրս. ձևը (ֆիշնէ ևնՆոր բառեր են բալնոց «բալենի-ների պարտէզ», բալնուտ «բալենիների ան-տալռ»ք


Բալուտ

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

• «վայրի կաղին» Բժշ. չունի Հբուս.

• = Արաբ. [arabic word] ballūt, ասոր. և արամ. ❇ balūjā, պրս. [arabic word] balūd, թրք. [arabic word] ︎ palamut, բոլորն էլ նոյն նշ.։ Այս սառից է նտև պրս. [arabic word] šāhbalūt «շա-գանակ» (բառացի «արքայական բալուտ»), որ աղաւաղուելով դարձել է Ղրբ. շմբա՛-լուտ «շագանակ»։-Հիւբշ. 263։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Բակլայ, ից

s.

bean;
lupine.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «բակլայ կոչուած ընդեղէնը. fève» Մխ. առակ. Տօնակ. Յայսմ. Վստև. 21. մանր բակլայ «lupinus» Գաղիան

• = Արաբ. [arabic word] baqla, որ և [arabic word] baqila, [arabic word] bāqilla «բակլայ», որից փոխառեալ են պրս. bāgālā, արևել. թրք. [arabic word] baqla, թրք. քրդ. [arabic word] bakla և թուրքերէնի միջո-ցով էլ ալբան. baklla, բուլգար. bakla, սերբ. bakla։ Արաբերէնի պարզ արմատն է bql «բոյս, արօտ, խոտ, բուսնիլ», որից և [arabic word] baqqal «ընդեղէն ծախող, նպարավա-ճառ» (=ռմկ. բախկալ, և ռուս. бакалeй. ныи)։-Հիւբշ. 263։

Նախ Շրէօդեր, Ihesaur. 47 դրաւ պարս-կերէնից փոխառեալ։ Նոյնը յետոյ ԳԴ. Pott ZKM 7, 157, Lag. Arm. Stud. § 334։

• ԳՒՌ.-Առւ. Տփ. բա՛կլա, Ջղ. բ'ակլա, Ալշ. Ննխ. բագլա (Չալթր գիւղի մէջ բ'ագլա «լո-ռի»), Ախց. Կր. Սչ. բ'ագլա, Մկ. բmկլա, Մշ. բագլագ, բանգլա, Զթ. բ'ագլօ, Տիգ. բmգլm. Գոր. պmկլm, Ղրբ. պէ՛կլա, Ակն. Սեբ. բ'այ-լա, Վն. բmյլ, Ոզմ. բmհլm, Ասլ. փայլա, Սլմ. բmղլm, Ռ. փաղլա, Պլ. փախլա, Շմ փmխլm։-Նոր բառեր են՝ բակլաճճի, բակլա-տախտակ, բակլաքչև։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• , ու հլ. (յետնաբար ի հլ.) «երկա-թէ թի» Ագաթ. Գոր. և Շմ. 70 (սեռ. բահուց), որից բահաւոր (չունի ԱԲ) Առաք. պտմ. 88. բահել «փորել» ՋԲ (իբր նոր բառ)։

• = Հնխ. bher-արմատից, որի միւս ժա-ռանգներն են (իրենց աճած ձևերով միա-սին). սանս. bhrīnāti «վիրաւորել», bhri «կացին», զնդ. brīnənti «հատանեն», brólϑ-тa «սուր բերան, սայր», bära «սուր ծայր»,

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. բահ, Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. բ'ահ, Ռ. փահ, Խրբ. բ'այ, Ալշ. բ'ա (սեռ. բ'այի), Հւր. բmհ, Ջղ. բ'ախ, Ոզմ. բ'mխ, Գոր. Շմ. պmհ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. պmխ, Ագլ. բէօհ (սեռ. բm՛հի), Ղրբ. պին (Թաղոտ գիւղ՝ պի՛հի)։-Կարևոր ձևեր են Գոր. պm'-հիլ, Ղրբ. պի՛հիլ, Ագլ. բրհի՛լ «բահել»։-Նոր բառեր են բահակոթ, բահաձև, բահակտրուկ, բահաքենջ, բահքերիկ, բահափոր։

• ՓՈԽ.-Վրաց. ბარი բարի, ბარულა բա-բուլա «բահ», ბარვა բարվա «փորել» (<*բարհել), մինգր. բարի, բուդուխ. բար, չեչէն. bahā, behi, թուշ. bahh, կիւրին. փեր, բոլորն էլ «բահ» նշանակութեամբ։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

• , ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։

• Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. բ'աղարջ, Խրբ. բ'աղարչ, Գոր. Շմ. պաղարճ, Մկ. Վն. պmղառճ, Ղրբ. պէ՛ղարճ, Տփ. բա՛ղաճ, Ախց. Երև. Կր. բ'ա-ղաճ, Ջղ. բ'աղաջ՝, Սեբ. բ'աղաչ, Մրղ. պm-ղmճ, իսկ Ակն. Մշկ. բառս երևան է գալիս բաջուկ ձևով և «կարկանդակ» նշանակու-թեամբ. Պրտ. բ'աջ'ուգ «մի տեսակ աղցան» (<բաղրջուկ ձևից).-այս բաղարջ բառի և թրք. boγača «կարկանդակ» բառի խառնուր-դըն է ներկայացնում Հմշ. պուղարջա «կար-կանդակ»։-Նոր բառեր են բաղարջնախշի, բաղարջուկ։ բապահջ-չաղարջ։

• ՓՈԽ.-Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

• «նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ ևն։

• = Յն. βαλίστρα «քարաձիգ մեքենայ», որ ծագում է βάλλω «նետել, արձակել» բայից. սրանից են փոխառեալ նաև լտ. balllsta,


Բամա

s.

altar.

• «զոհի բարձր սեղան, բեմ, բար-ձունք» Ա. թագ. թ. 19 ևն։

• = Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։

ՆՀԲ և ԱԲ դնում են եբրայեցերէնից։


Բամբ, ից

s. mus. adj.

s. mus. basse, base;
thorough base.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նուագարանի խոշորաձայն հաստ թելը. 2. հաստ ձայն» Երզն. քեր. Ոսկիփ. ά-րից բամբերգային «հաստ ձայնով երգող» Նար. բամբջութակ, բամբջութակահար (նոր բառեր). գրուած է պամ Երզն. քեր. տե՛ս և բանդ, բանդախառն։

• = Պրս. [arabic word] bam, որից փոխառեալ արաբ. [arabic word] bamm «բամբ, հաստ ձայն, քնարի հաստ թելը». վերջաձայն բ՝ հայերէնի մէշ յետոյ է աւելացրած. հմմտ. բեմ>բեմբ, պատշգամ>պատշգամբ։-Հիւբշ. 116։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. Նոյնը կրկնում են յետոյ ՆՀԲ, Lag. IIrgesch. 629 են։


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

• «մի տեսակ խի-ժաբեր բոյս». մէկ անգամ ունի Գաղիան. խունկ ի բամբոցէ (կամ ի բանբոցէ) ձևի մէջ՝ որ ՆՀԲ համարում է «gomme ammo-niaque»։

ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ

• երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Բայ

cf. Բա;
cf. Բամ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն ի բայի ներգոյականը) «գազանների որջը կամ ձմեռուայ քառասունքը» Շնորհ. եդես. որից բայանալ «որջը մտնել» Փիլ. լին. Արծր. հրտր. Պատկ. էջ 119. բայոց «արջի ձմեռա-յին քառասունքը» Եզն. բայեցեալ «քառա-սունք մտնելով թմրած կամ քնած» Կոչ. գրուած է բահ Վրդն. այգեկ. 85։

ՆՀԲ «որպէս պահ, այսինքն՝ դիպահ և պահք»։ Հիւնք. յն. παγίς «դարան ամ-բըյթէայն»։

• ԳՒՌ.-ՆՀԲ և ՋԲ իբր ռմկ. յիշում են բայ կամ բահ, որ ինձ այլուստ ծանօթ չէ։


Բայ, ից

s. gr.

s. gr. verb;
word, speech, discours;
cf. Բայոց.

• (ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն ի բայի ներգոյականը) «գազանների որջը կամ ձմեռուայ քառասունքը» Շնորհ. եդես. որից բայանալ «որջը մտնել» Փիլ. լին. Արծր. հրտր. Պատկ. էջ 119. բայոց «արջի ձմեռա-յին քառասունքը» Եզն. բայեցեալ «քառա-սունք մտնելով թմրած կամ քնած» Կոչ. գրուած է բահ Վրդն. այգեկ. 85։

ՆՀԲ «որպէս պահ, այսինքն՝ դիպահ և պահք»։ Հիւնք. յն. παγίς «դարան ամ-բըյթէայն»։

• ԳՒՌ.-ՆՀԲ և ՋԲ իբր ռմկ. յիշում են բայ կամ բահ, որ ինձ այլուստ ծանօթ չէ։


Աշակերտ, աց

s.

disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.

• , ի-ա հլ. «վարպետի մօտ սոր-վող» ՍԳր. Կորիւն. որից աշակերտիլ ՍԳր. Կորիւն. աշակերտական Ագաթ. աշակերտա-կից Յհ. ժա. 16. աշակերտասէր Կորիւն Ոսկ. յհ. ա. 3. աշակերտութիւն Եզն. Կորիւն. Եփր. Կողոս. աշակերտուհի Ոսկ. յհ. բ. 26. աշակերտավայել (նոր բառ) ևն։

• = Հին պհլ. *aš̌ākert, որի նոր ձևն է a-šagart=պազենդ. ašagard, պրս. [arabic word] ša-gird, որից փոխառութեամբ քրդ. šagird, թրք. šayirt, šayərt «աշակերտ»։-Հիւբշ, 100։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Bötticher, Arica 76, 254 ևն։ Թօփու-զեան, Արծիւ Վասպ. էջ 44 իբր արշ կերտել «գեր ի վեր լինել»։

• ԳՒՌ.-Սչ. աշագերդ, Երև. աշագէրդ, աշ-կէրտ, Ախց. Կր. Մկ. աշկէրտ, Շմ. աշագէրդ, շագիրդ, Մշ. Ջղ. աշկերտ, Ննխ. աշկերդ, Ակն. Խրբ. Պլ. Ռ. աշգէրդ, Սլմ. Վն. աշկեռտ, Ալշ. աշկերդ, Ոզմ. Տփ. աշկիրա, Մրղ. աշկէրթ, Ագլ. ա՛շկառտ, Տիգ. mշգիրդ, Զթ. էշգիրդ, էշգիյդ, Սեբ. աշգէդ, Հճ. էշգէյդ։ Արևմտեան՝ գրականում զանազանւում է աշակերտ (դպրոցի համար) և աշկերտ (խանութի հա-մար)։


Աշարայ, ից

s. bot.

s. bot. rye.

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)

• Lagarde, Urgesch. 486 հաճար բառի հետ սանս. čar արմատիու

• ԳՒՌ.-Լ. աշօրա, Ղրբ. շա՛րա՝ նոյն բոյ-սը, իսկ Վն. աշարա (գիւղերում) «ցորենի նոր ծլած բոյսը» (քաղաքում) «նոր ցորեն» (ըստ ՀԲուս. § 126 աշարայ «նորաբոյս խոտ»)։ Բոլորովին տարբեր է Ննխ. արիշ «рожь», որ փոխառեալ է Կազանի թաթա-րերէն և կիրգիզերէն ❇ ariš հոմանիշից (տե՛ս Будaговъ 1, 27)։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

• «կարմիր-դեղնագոյն, հրագոյն» Չաք. ա. 8, զ. 2, 6. Լմբ. զքր. ուրիշ տեղ չկայ. որից աշխետաձի Գնձ. (ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ յիշում է ճարտուկ բառի տակ), աշխետութիւն, աշխետանալ ՀՀԲ (առանց վը-կայութեան

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։

ՆՀԲ յիշում է վրաց. սխէտի։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Müller, Orient und Occident 3, 348, որ Lagarde. Arm. Stud. § 144 մերժում է։ Հիւնք. պրս. šēdax բառից։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «ուժեղ, զօրեղ, արի, կտրիճ» Յհ. իմ. պաւլ. Պիտ. Մագ. (արդի գրականում և գաւառականներում «աչքաբաց, եռանդուն»). որից աշխոյժք «ե-ռանդ, արութիւն» Խոր. գ. 8. աշխոյժութիւն (առանց սղումի) Պտմ. աղէքս. աշխոյժուհի թագուհի» Հին բռ. գրուած է նաև աժխոյժ։

ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Աշտարակ, աց

s.

tower;
donjon;
watch-tower.

• , ի-ա հլ. «բերդ, խուլէ» ՍԳր. որից աշտարակագործ Ագաթ. աշտարակա-գործութիւն Եւս. քր. Եզն. Ոսկ. ա. կոր. աշ-տարակեայ «աշտարակներ ունեցող» Ողբ. բ. 7. աշտարակեալ Եւագր.։

ՆՀԲ և Հիւնք. տե՛ս Աշտանակ։

• ԳՒՌ.-Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան


Աշտեայ, էի, էից

s.

pike;
javelin, dart, lance.

• (ի հլ. սեռ. աշտէի ևն) «հեռուից նետելու կարճ նիզակ» Երգ. դ. 4. Ա. մնառ. ժբ. 8. Նիւս. երգ. Արծր. յետնաբար ունինք նաև աշտէ Խոր. աշտէն Լծ. նար. ձևերը. հո-լովեալ ձևերից ոմանք էլ, ինչպէս սեռ. աշ-տէի, գրծ. աշտէիւք ևն, յետին վկայութեանց մէջ կարող են ուղ. աշտէ ձևից յառաջացած լինել։ Աշտէն ձևի հետ միանում է աշտեան։ Ածանցման մէջ ունինք աշտենաւոր Եփր. վկ արև. 71, Մամիկ. 23, Ճառընտ. աշտէաւռ Մխ. այրիվ. էջ 11. ուրիշ ձև չկայ։

• = Հպրս. և զնդ. aršti-, սանս. ršti «նի-ղակ». կայնաև պհլ. aršt (Horn, Grdr. էջ 266), բայց սա պարզապէս զնդ. բառի տա-ռադարձութիւնն է. հպրս. aršti-ձևը պիտի տար պհլ. *ašt, որից հյ. *աշտ և -եայ վեր-ջաւորութեամբ աշտեայ (հմմտ. բազէ)։ Հպրս. aršti-ձևի մօտ կար նաև *ršti-ձե-վը, որից ծագում է պրս. [arabic word] xišt «նի-ղակ, տէգ» և սրանից էլ հյ. խիշտ, խըշ-տաւոր։ Այս իրանեան ձևերից են նաև քրդ. [arabic word] heš «տէգ, մական» և ավար. աշթի քկացին, տապար»։-Հիւբշ. 102, 510։

ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական

նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ šədāita «նիզակ», որ ծագում է [arabic word] šədā «նե-տեւ» արմատից։


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

• . ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։

ՆՀԲ լծ. յն. ἀσιτος «անկերակուր», ի-տալ. asciutto «չոր, ցամաք»։ Հիւնք. աստիճան բառից։


Ապալեր

adj.

desert, uncultivated.

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապալերկ

cf. Ապալեր.

• «ամաւի. անշէն թափուր». առաջին ձևը՝ որ լաւագոյնն է ե-րևում, ունին Պիտ. Կղկնտ. իսկ երկրորդը, որ լերկ բառից ազդուած է թւում, ունին Փիլ. տես. 23. Անան. եկեղ. Շ. ա. յհ. իը. Օրբ.։

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։