Entries' title containing պ : 4936 Results

Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

NBHL (7)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

ՇՏԱՊԵՄ ՇՏԱՊԵՑՈՒՑԱՆԵՄ. պ. շիթապանիտէն. Ստիպել. փութացուցանել. հարկեցուցանել. նեղել. վտանգել. ահաբեկ առնել. ի վարանս արկանել.

Յոյժ շտապէ զիս երկունք աղիտից. (Պիտ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

Ահ եւ երկիւղ շտապէ զգործն. (Ոսկ. ես.։)

Զարհուրեցոյց տեսիլն զմարդարէն, շտապեաց ահն. (անդ. յն. բազում ահ արկ։)

Որ զայն շտապեցուցանէ գործել. (Շ. յկ. ՟Ի՟Է։)


Շտապիմ, եցայ

vn.

to be quick, to hasten, to hurry, to precipitate.

NBHL (4)

ՇՏԱՊԻՄ որ եւ ՇՏԱՊԱՆԱԼ. պ. շիթապիտէն, շիթաֆթէն. Անկանիլ ի շտապ տագնապի. խուճապիլ. զահի հարկանիլ. աճապարել. փութալ. ... եւ իբրեւ կր. ստիպիլ.

Զի մի՛ շտապեսցի ժողովուրդն տեսլեամբ նորա։ Ետես զկինն, զի ճեպեալ շտապեցաւ ի նմանէ. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Շտապեա՛ փութացիր. (Լմբ. պտրգ.։)

Իսկ փախստեայքն որ շտապէին, յահէ սըրոյն զարհուրէին. (Շ. եդես.։)


Շտապութիւն, ութեան

s.

cf. Շտապ.

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտապումն, ման

s.

cf. Շտապ.

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտեմարանապահ

cf. Շտեմարանապետ.

NBHL (4)

ταμίας promus, cellarius, dispensator. Շտեմարանապետ. մառանապետ. մատակարար. եւ հանդերձապետ.

Հրամայեն շտեմարանապահաց իւրեանց զծառայակցացն իւրեանց տալ զկերակուրս. (Խոսր.։)

Առցեն զամենայն պիտոյս ի շտեմարանապահէն. (Լմբ. կան. բենեդ.։)

Շտեմարանապահք երկրագործք ամենապատիկք. (Բրս. ընչեղ.։)


Շտեմարանապետ, աց

s. fig.

warehouse-keeper, store-keeper;
butler;
cellarman;
the Supreme Master.

NBHL (9)

ταμίας questor, promus, condus, arbiter, dispensator եւ այլն. Պետ կամ պահապան շտեմարանաց. տանուտէր. եւ անտես. մատակարար. հազարապետ. գանձապետ. առաւել նմանութեամբ, որպէս Տնօրէն, եւ տէր կենաց եւ մահու. եւ Մատակարար շնորհաց, եւ այլն. ... եւ այլն.

Որ շտեմարանապետն է հոգւոց, ստիպեաց զհոգի իմ առ ինքն։ Եթէ տայցէ ինձ կենաց ժամանակ, որ կենացն է շտեմարանապետ աստուած. (Ճ. ՟Ա.։ Նիւս. երգ.։ Ղեւոնդ.։ Կիր. պտմ.։)

Թոքն՝ մարմնոյն շնչիցն շտեմարանապետն. (Պղատ. տիմ.։)

Իբրու եթէ ինքեանք իցեն տէր եւ շտեմարանապետ վախճանին։ Ինքն է թողութեանն շտեմարանապետ։ Որ շտեմարանապետն է ամենայն բարեաց, եւ զամենեցուն կամի զկեալն. (Սարգ. յկ. ՟Ժ։ Իգն.։ Գր. հր.։)

Ինքն (քրիստոս) եւ չարչարանացն էր ինքեամբ շտեմարանապետ. (Ածաբ. մկրտ.։)

Ինքեամբ (քրիստոս) որպէս ամենայն տնօրինականացն՝ եւ այսմ (մկրտութեան) շտեմարանապետ էր. (Լծ. ածաբ.։)

Հեղիաս իբրեւ շտեմարանապետ ոք աստուծոյ պարգեւացն եղեւ։ Որպէս շտեմարանապետ երկնից էր, բանայր եւ փակէր. (Նիւս. կուս.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Բ։)

Շտեմարանապետն շնորհաց հոգւոյն, որ իմաստութեամբ մատակարարէր յընդունօղս զբանն աստուածային. (Պրոկղ. յոսկ.։)

Ոչ գոլով կարկատօղ ցանկի, կամ եթէ շտեմարանապետ կտակարանացն աստուծոյ. (Մագ. ՟Ի՟Ա։)


Շտեմարանապետութիւն, ութեան

s.

office of a store-keeper.

NBHL (2)

ταμίεια questura, dispensatio. Պաշտօն եւ գործ շտեմարանապետի.

Այլոց հաճութեանց, եւ շտեմարանապետութեանց, եւ մանկանց սինդեան. (Պղատ. օրին. ՟Է։)


Շրջապահ, ից

s.

lifeguardsman.

NBHL (2)

Շուրջ պահօղ. թիկնապահ.

Ոչ էր նորա բազմութիւն ընդոծնաց, ոչ զինուորաց շրջապահից հաւաքումն. (Ճ. ՟Գ.։)


Շրջապատ, ից

adj. s. geom.

surrounding, ambient;
turn, round, circumference, compass, outline, circuit, fence, wall, enclosure;
periphery, circumference.

NBHL (6)

Շուրջ պատօղ եզր՝ որպէս զպարիսպ.

Պարիսպ կամ պարիսպք շրջապատ. (Վեցօր. ՟Է։ Շար.։ Երզն. լուս.։)

Շրջապատիւ սահմանէ զվայրն ամենայն. (Ուռպ.։)

Եւ էր գետն խուրիան շրջապատ (զքաղաքաւ). (Ուռհ.։)

Շուրջ պատելով.

Սուրբն գրիգորիոս աղօթիւք շրջապատ պարսպեաց զքեզ ո՛վ աստուածաբնակ լեառն. (Երզն. լուս.։)


Շրջապատեմ, եցի

va. vn.

to surround, to compass, to encircle;
to envelop;
շրջապատիմ.

NBHL (17)

περιβάλλω, κυκλόω, τυχίζω, συνέχω circumdo, munio եւ contineo. Շուրջ պատել. պարփակել. պարունակել. պաշարել. պարսպել. ամրացուցանել. չորս դին պատել.

Զանծանօթ երկրէ ասէ՝ շրջապատեալ զբնակութիւն մարդկըային բնութեանս։ Ի ծովուն՝ որ շրջապատեն զերկիր. (Խոր. աշխարհ.։ Շիր.։)

Շրջապատեցին զինուորքն զեկեղեցին բազում սպառազինութեամբ։ Շրջապատէին զտաճարն աստուծոյ լինուք բազմօք։ Հասին ի վերայ, եւ շրջապատեցին զքաղաքն։ Շրջապատեալ հուրն զհրէայսն՝ կիզեաց արս եօթն. (Հ. կիլիկ.։ Ճ. ՟Բ.։ Լաստ. ՟Ժ՟Բ։ Խոր. առ արծր.։)

Ապականութիւնն շրջապատեալ՝ մեռոյց աստուծոյ. (Նար. ՟Խ՟Դ։)

Ահա շրջապատեալ պահեն զմեզ չարք, որոց ոչ գոյ թիւ. (Ղեւոնդ.։)

Մի՛ ապարանս մեծս շրջապատեսցես. (Ոսկիփոր.։)

Շուրջ պատիլ պաշարիլ. եւ Ամրանալ.

Պարիսպ ամուր ապաստանի ամենայն առաքինութեամբք շրջապատեալ է. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ղազարոս յայսպիսի ի վէրս շրջապատեալ. (Բրս. հց.։)

Շրջապատեցան ի տրտմութեան հոգս. (Ոսկ. ամբակ.։)

Ամենեւին յորս մեղադրեմբ ընկերին՝ ի նոյն շրջապատեալ թաւալիմք մեք. (Կլիմաք.։)

ՇՐՋԱՊԱՏԵԼ. չ. եւ իլ. ձ. Շրջիլ պատելով. եւ Շրջանակիլ. եւ Պատիլ. բոլորիլ.

Քաջագօտւոյ առն շրջապատեալ ճանապարհաւ. (Խոր. ՟Ա. 11։)

Զամենայն երկիրն եւիլատայ շրջապատէ փիսոն. (Շիր.։)

Զօրութեամբն քրիստոսի շրջապատեցաւ խաչն ինքնին, եւ դարկձաւ յարեւելս. ((ռմկ. պտըտիլ) Տէր Իսրայէլ.։)

Փառք նորա զքեւ շրջապատեսցեն։ Ծագեաց լոյս երկնային, եւ, շրջապատէր զմարմնով նորա։ Ընդ շրջապատեալ առագաստն ի կոշոյ եւ ի կտաւէ. (Զքր. կթ.։ Ճ. ՟Բ.։ Խոր. ՟Բ. 43։)

Ետես գունդս դիւաց սեաւս, զի շրջապատեցան զնովաւ իբրեւ զհնդիկս. (Վրք. հց. ՟Ղ։)


Շրջապատիմ, եցայ

vn.

to take a turn;
to turn round, to whirl;
to be surrounded, enclosed.

NBHL (2)

Շրջապատեցան զինեւ աղէտք չարեաց. (Պիտ.։)

Շուրջ պատել՝ պարուրել՝ պաշարել.


Շրջապատութիւն, ութեան

s.

circuit.

NBHL (2)

Իբր Շրջապատ. շրջաչափութիւն.

Շրջապատութիւն սարդոնեայ (կղզւոյն) եօթնհարիւր ութսուն մղոն. (Խոր. աշխարհ.։)


Շրջապատումն, ման

s. fig.

rotation;
circumlocution, ambages.

NBHL (4)

Շրջան. եւ դարձուած. պտոյտ. մանուած բանից. եւ Խարդախանք.

Յորում ոչ ամք եւ ոչ ամիսք՝ են թուական, ո՛չ հազարաց շրջապատումըն բիւր անգամ. (Շ. իմ. եղակ.։)

Զի՞նչ պիտոյ էր նմա այս ամենայն շրջապատումն, եւ առակքս. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Ոչ եմ ես մոռացեալ զշրջապատումն իրացդ. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)


Շրջապարիսպ, րսպի

s.

fortification, enclosure.

NBHL (3)

Շուրջ ածեալ պարիսպ.

Պատուար շրջապարիսպ ըստ դաւթայ. (Նար. կուս.։)

(Տաճարքն՝ սուրբն սոփի եւ իռինէ) այժմ են ընդ միով շրջապարսպաւ. (Սոկր. ՟Բ. 16։)


Շքեղապանծ

adj.

majestic, illustrious, dignified.


Ոգեպահ

adj. s.

life sustaining;
necessary food, scarce food.

NBHL (7)

Որ ինչ բաւական իցէ պահել զհոգին ի մարմնի կամ զոգին կենդանական. որպիսի է սակաւապէտ կերակուր. պարէն չափաւոր. եւ Պահեստ ոգւոյ ի մարմնի. կեանք.

Ոչինչ գտանիւր ամենեւին ոգեպահ պարենի աւուր միոյ։ Զպէտս ոգեպահին այնուիկ վճարէին. (Յհ. կթ.։)

Տային ռոճիկ եւ ջուր ... ոգէպահ՝ առ ոգւոցն ունելոյ. (Եփր. թագ.։)

Միով ինչ կերեկրով, եւ ոգեպահովն շատացեալք (կամ ոգեպահով եւեթ շատանան). (Եփր. պհ.։ եւ Մանդ. ՟Գ։)

Եթէ զոգեպահն ոչ ընծայեսցես, մեռանիմ. (Նար. ՟Ի՟Է։)

Առնուլ սակաւ մի զոգէպահն ի փշրանաց անկելոց. (Մարաթ.։)

Ի պահելն քո՝ զոգեպահն միայն կե՛ր. (Վրք. հց. ձ։)


Ոգեպահանջ

adj.

requiring back life;
depriving of life;
mortal.

NBHL (4)

Որ պահանջէ զհոգին կամ բաժանէ ի մարմնոյ. եւ Մահառիթ. հոգին ուզօղ առնօղ՝ հանօղ.

Յիշատակաւ հարման հեղուսիցն քսամնափուշ դաժանատեսիլ ոգեպահանջից. (Նար. ՟Ի՟Ը։)

Զփուշն եւ զքացախ եւ զմերկութիւնն, եւ զոգէպահանջ բեւեռսն, եւ զտէգն. (Գանձ.։)

Լոյծ ինձ զհանգոյցս խեղդողականս ոգեպահանջ սաստկութեանս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Ոգեպարտ լինիմ

sv.

to be guilty of blood.

NBHL (2)

Մի՛, ասէ, սպանցուք, եւ ոգեպարտ եղիցուք. (Եփր. ծն.։)

Մի՛ հարցուք զնա, եւ ոգէպարտ լիցուք. (Վրդն. ծն.։)


Ոգեսպան

adj.

soul-depraving.

NBHL (2)

Սպանօղ հոգւոց՝ սատանայ.

Բանսարկեալ սատանայի վարդապետութեամբ, որ մարդասպանն է ի սկզբանէ, կամ ոգէսպան. (Յհ. կթ.։)


Ոգեսպառ

adj. fig.

out of breath;
exanimate, half-dead;
knocking down, killing.

NBHL (3)

Սպառեալ յոգւոյ. շնչասպառ. եւ Հոգեկորոյս. սպառօղ շնչոյ.

Պահապանացն սրտաբեկ ոգէսպառ ի քաղաքն անկեալ՝ պատմելով քահանայիցն. (Ագաթ.։)

Ջրակուլ ոգեսպառ պղտորարբութեամբ. (Նար. ՟Ծ՟Դ։)


Ոլիմպիադ

cf. Ողոմպիադ.

NBHL (1)

cf. Ողոմպիադ։


Ոլորտապտոյտ

adj.

winding, sinuous, meandering.


Ոխապահ

cf. Ոխակալ.

NBHL (2)

Ուղտն չարայուշ է եւ ոխապահ։ Ոխապահն իբրեւ զուղտս։ Ոխապահք, քինաթաքոյցք. (Ոսկ. եբր.։ Տօնակ.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Վասն ոխապահաց եւ քինահանաց։ Քինախնդիր ոխապահացն. (եւ այլն. Մանդ. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը։)


Ողիմպիադ

cf. Ողոմպիադ.

NBHL (1)

ՈՂԻՄՊԻԱԴ կամ ՈՂԻՒՄՊԻԱՍ. cf. Ողոմպիադ, աս, եւ այլն։


Ողոմպիադ, աց

s.

olympiad.

Etymologies (2)

• (գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.

• = Յն. Օλυμπιας (սեռ.-άδος, հյց. -άδα)«ղ-լիմպիական խաղեր», ὄλυμπιαϰός, ὄλυμπιϰός «ոլիմպիական», ὄλύμπιος «ոլիմպեան»։-Հիւբշ. 368։

NBHL (4)

ՈՂՈՄՊԻԱԴ կամ ՈԼՈՄՊԻԱՍ. որ եւ ՈԼՈՄՊԻԱԴ, ՈԼՈՄՊԻԱԹ, ՈԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱՆԴ. լաւ եւս՝ ՈՂԻՒՄՊԻԱԴ, ՈԼԻՒՄՊԻԱԴ. յն. օլիմբիա՛ս , սեռ. օլիմբիա՛տօս. հյց. օլիմբիա՛տա. ὁλυμπίας, -άδος, -άδα olympias, -adis, olympii, -ia, olympiaca. Խաղ աշխարհագումար ըմբշամարտաց, եւ ասպարիզական արշաւանաց յողիւմպիա դաշտի եղիդ կամ հեղիայ գաւառի՝ չորեքամեայ ընդհատութեամբ իբր միանգամ ի նահանջ ամս. եւ Թուական հաշուիս այսորիկ. եւս եւ Յաղթանակն.

Ժամանակք թագաւորաց, եւ ողոմպիադաց, որ թարգմանի ըմբշամարտաց։ Յաւելից ի սոյն եւ զդիր ողոմպիադացն, որք ի յունաց գրեցան։ Յունաց առաջին ողոմպիադն կարգեցաւ։ Առ վաթսներորդիւ եւ հինգերորդիւ ողոմպիադաւն։ Յունաց ողոմպիադք (մրցանքն, եւ թուականն). ՟Ա. ողոմպիաս, յորում յաղթէր կուռբոս հեղիացի ի ստագին։ Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի պիթիոջն վեցիցս. եւ այլն. (Եւս. քր.։)

Տրդատ յոլոմպիաթսն յունաց հսկայազօր երեւեալ. (Ագաթ.։)

Ոլի մպիաթն առ յունօք անուանի այն, որ ըստ չորս ամացն ժողովին ի տօն տարեկանացն ... Հերովդէս թագաւորէ յամին հարիւրորդի ութսներորդի վեցերորդի յոլիմպիաթացն՝ յամին չորրորդին իւրոյ. (եւ այլն. Կոչ. ՟Ժ՟Բ։)


Ողոմպիական, ի, աց

adj.

olympic.

NBHL (4)

ὁλυμπικός olympicus, olympiacus. Սեպհական խաղուց՝ որ յողիւմպիտ, կամ խաղացողաց, կամ դիոսի ողիւմպեան կոչեցելոյ, այսինքն արամազդայ՝ յորոյ ի պատիւ էր խաղն, որ եւ ասի որմզդական, եւ ողոմպիացի.

Ոչ ոստք ձիթենեաց ողոմպիական։ Ոչ պսակ ձիթենւոյ ողոմպիական (կամ ողոմբիական) մարտից յաղթանակ։ Ոչ ոստ ձիթենւոյ ոլոմպիականս մատուցանեմ. (Ածաբ. կիպր.։ Խոր. հռիփս.։ Թէոդոր. խչ.։)

Ղէոնիդէս ի չորս ողոմպիադս առ երկոտասան պսակս ողոմպիականս։ Զողոմպիականն մենամարտիկ (այսինքն մենամարտութիւն) կռուեցաւ։ Ի տաճարին զարամազդայ ողոմպիական (կամ ողոմպիականի) պատկերն կանգնէր. (Եւս. քր.։)

Իբրեւ ոք ողոմպիական յաղթող՝ պայծառ ձայնիւ գոչէր առ տէր. (Ածաբ. մակաբ.։)


Ողորկապատեան

adj. s.

provided with a smooth or even shell;
mollusk.

NBHL (2)

μαλακόστρακος molli testa tectus. Ոյր պատեան կամ խեցին է ողորկ, կամ մեղմ եւ կակուղ.

Միւս եւս ազգք (խեցեմորդաց) կոչին ողորկապատեանք. այսինքն կապք, եւ խեցգետինք. հանդերձ այլ եւս բազմօք՝ որ սոցին նման են. (Վեցօր. ՟Է։)


Շնչակապ

adj.

out of breath, faint, senseless, exanimate, lifeless;
cf. Շնչարգել.

NBHL (2)

Ոյր շունչն իցէ կապեալ. նուազեալ. իբր անշնչացեալ.

Որ ես ապաւէն շնչակապ եւ հոգէհան թալկացելոց. (Մարաթ.։)


Շնչասպառ

adj. adj. adv.

mortal;
quite out of breath, panting for breath;
— առնել, to put out of breath;
— լինել, to put oneself or to be out of breath, to be panting or gasping;
— ընթանալ, to run oneself out of breath.

NBHL (2)

Ուր լինիցի սպառումն շնչոյ. մահկանացու (կեանք).

Շնչասպառ եւ կենդանանորոգ առուղեկան յաւիտենիս. (Նար. յիշ.։)


Շնչասպառութիւն, ութեան

s.

being out of breath, breathlessness.


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

NBHL (2)

Որպէս զշող. ըստ օրինակի շողոյ կաթելոյ.

Եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն. (Խոր. ՟Գ. 67։)


Շոպ

s.

parching by the sun.

NBHL (2)

ՇՈՊ որ գրի եւ ՇՈՐՊ. Ի տապոյ եւ ի տօթոյ խանձատումն. խորշակահարութիւն. խորշակ գալուկն.

Ամենայն ազգ մրգաբերաց, որ ի շորպէ վնասին։ Յաղագս որ շոպ կամ դեղնութիւն դիպի սրտին կամ այգւոյ. (Վստկ. ՟Ղ՟Ե. ՟Ղ՟Է։)


*Շոպագ

s.

string of comfits.


Շոպեմ, եցի

va.

cf. Շոպշոպեմ.

NBHL (8)

ἁφαιρέω aufero, intercipio, demo, detraho. որ է ՇՈՊՇՈՊԵԼ. Յափ արկանել. յափշտակել (զուտելիս եւ զզգենլիս, զինչս), կորզել. ձրձել. ի բաց հանել. շորթել. կապտել. եւ Ճողոպրել. փրծուցանել. ափ ձգել, փրցընել, փաշել առնել տանիլ.

Գաղտուկ շոպեսցեն գողանալով. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Շոպելոյ ընչիցն եղեւ պատճառ։ Առ ի զծաղիկ պատկառանացն ի բաց զգեստուցն մերկանալ՝ շոպելովն. (Պիտ.։)

Անխղճաբար կորզես, զնոցայն շոպշոպելով (կամ ըստ նոր ձ. շոպելով). (Կանոն.։)

Իւրաքանչիւր ոք իւրովի յինքն շոպելով. (Խոսր. պտրգ.։)

Բազումք բարեկամանան մեծատանց՝ վասն յընչիցն առատութենէ շողոքորթութեամբն շոպելոյ. (Լմբ. առակ.։)

Յափշտակեալ ի քոյոցն՝ յինքն շոպեսցէ։ Զբազմաց խորհի շոպել (գողութիւնն). (Երզն. մտթ.։)

Ի բաց զինքն ի նոցանէն շոպեալ ճողոպրէր. (Յհ. կթ.։)


Շոպշոպեմ, եցի

va.

to snatch away, to pluck off, to take away, to ravish, to carry off.


Շուտասաղապ

cf. Դիւրագայթ.

NBHL (2)

Որ փութով կամ փոյթ ընդ փոյթ սաղապի, գթէ. դիւրագայթ. սահական.

Մարդկայինս բնութիւն դիւրամէտ եւ շուտասաղապ, երագասխալ եւ հեշտապատիր գոլով. (Խոսր.։)


Որմածերպք

s.

chink, cranny;
breach, gap, opening.

NBHL (2)

Ծերպք եւ ճեղքուածք որմոց.

Ելանիցէ հասանիցէ մինչեւ ի նա ի ծակոց առաստաղացն, եւ ընդ որմածերպս պրշակին. (Եփր. աւետար.։)


Որմզդապէս խաղ

sn.

olympic game.

NBHL (2)

ՈՐՄԶԴԱՊԷՍ ԽԱՂ. Խաղ որպէս ի պատիւ արամազդայ.

Զինուք որմզդապէս խաղս հանդերձ արեամբ. (Սարկ. պատկ.։)


Նեարդապատ

adj.

fibrous, stringy, muscular, brawny;
ligamentous;
tendinous, sinewy.

NBHL (2)

ՆԵԱՐԴԱՊԱՏ կամ ՆԵՐԴԱՊԱՏ. Նեարդիւք պատեալ, ջղուտ. կարշնեղ. յն. ձգտեալ.

Խորտակեցից զբազուկս նորա հզօրս նեարդապատս եւ աճառապատս. (Եզեկ. ՟Լ. 22։)


Պապանձեմ, եցի

va.

to dumbfound, to put to silence, to non-plus, to run down, to confound, to refute, to overcome.

NBHL (1)

Ընդդէմ դնել նոցա զսուրբ հարցն վարդապետութիւնս, որ եւ զԵւտիքէս պապանձեցին. (Սիւն. առ գերմ.։)


Պապանձեցուցանեմ, ուցի

va.

cf. Պապանձեմ.

NBHL (4)

φιμόω capistro, os obturo. Տալ պապանձել. ափիբերան առնել. ըմբերանել. սանձել. պապանծեցնել.

Պապանձեցոյց զսադուկեցիսն։ Բարեգործացն պապանձեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն. (Մտթ. ՟Ի՟Բ. 34։ ՟Ա. Պետ. ՟Բ. 15։)

Լռութիւն երկնաւորին բերանոյ զնա պապանձեցուսցէ. (Նար. ՟Հ՟Զ։)

Պապանձեցոյց Տէր զգոռոզն մահարար. (Տաղ.։ 1)


Պապանձիմ, եցայ, ցի՛ր

vn.

to be silent, mute or speechless, to be unable to answer, to hold one's tongue, to be dumfounded, non-plussed.

NBHL (6)

φιμόομαι obturor, obmutesco ἑνέος, κωφός γίνομαι mutus fio. Կապիլ լեզուի, կարկիլ, համրանալ. ափիբերան լինել. ըմբերանիլ. (պա՛ պա՛ շշնջել համերց) պապանծիլ.

Պապանձեցաւ՝ եւ համարեցաւ թէ իմաստուն իցէ. (՟Ժ՟Է. 28։)

Պապանձեցաւ, եւ ոչ կարէր խօսել բան մի. (՟Ա. Մակ. ՟Թ. 55։)

Ընկեր, զիա՞րդ մտեր այսր. եւ նա պապանձեցաւ։ Նշանացի խօսէր ընդ նոսա, եւ կայր պապանձեալ։ Պապանձեա՛ց, եւ ե՛լ ի դմանէ. (Մտթ. ՟Ի՟Բ. 12։ Ղկ. ՟Ա. 22։ եւ ՟Դ. 35։)

Պապանձեցաւ, եւ չգտաւ բան ի բերան նորա. (Եղիշ. ՟Է։)

Լռեա՛ պապանձեցի՛ր. (Նիւս. երգ.։)


Պապանձումն, ման

s.

muteness, speechlessness.

NBHL (5)

Պապանձիլն. կարկումն.

Պապանձումն Զաքարիայի ի թշրին ամսոյ էր. (Ուռհ.։)

(Շրթունք Զաքարիայի) բանիւն իւրեանց մատնեցան ի պապանձումն, զի ուսցին զծանրութիւն. (Եփր. համաբ.։)

Զաքարիաս զի եհարց երկմտութեամբ, զդատապարտութիւն ընկալաւ պապանձմամբն. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

Բա՛ց զբերանոյ իմոյ զպապանձմունս յամօթոյ անօրէնութեան. (Սարկ. աղ.։)


Պապաչ

s.

bleat.


Պապաջ

cf. Պապաչ.


Պապաչեմ, եցի

vn.

to bleat;
to stutter, to stammer.

NBHL (6)

եւ ն. ՊԱՊԱՉԵՄ կամ ՊԱՊԱՋԵՄ, μηκάζω, μηκάομαι balo, caprisso եւ այլն. գրի եւ ՊԱՊԱՆՋԵԼ, եւ ՊԱՂԱՋԵԼ. Ի ձայնէն առեալ՝ պա՛ պա՛, կամ պէ՛ պէ՛ ձայնելն կապկաց, այծից, եւ այլն. մելէմէք, բէբէլէմէք.

Պապաչեաց (ա՛յլ ձ. պապանջեաց) խախանջելով իւրով թաւ լեզուաւն. (Պտմ. աղեքս.։)

Բառաչել, կամ պապաչել, կամ հաջել, եւ կամ խխնջել. (Նիւս. կազմ. ՟Թ։)

Հանգոյն կապկաց զսովորականն միշտ ի բերան առեալ պապաջելով (ա՛յլ ձ. պաղաջելով). (Խոսր.։)

Իբրեւ զազգ կապկաց՝ զմի ինչ ծանուցեալ՝ սովորաբար զնոյն պապաջել. (Ի գիրս խոսր.։)

Բջօղն՝ զարջառոցն ասէ. բառաչօղն՝ զոչխարէն, խառընչօղն՝ զիշոցն. իսկ պապաչօղն զայծիցն. (Ոսկիփոր.։)


Պապաչիւն

s.

bleating.


Պապաս

s.

priest.

Etymologies (3)

• (որ և պապիոս) «քահանայ» Ղևոնդ լդ. էջ 150, Լմբ. մատ. 83. Մխ. դտ. հրտր. Բաստ. էջ 255. Վրք. հց. բ. 458։

• = Յն. πάππας «հայր, տէ՛ր հայր, տէր-տէր», որից փոխառեալ է նաև թրք. [arabic word] papas կամ [arabic word] papaz «յոյնի կամ հայի քահանայ». հմմտ. պապ։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հներից Լմբ. մատ. 83, որ ասում է. «Հինգերորդ դաս աստիճանի եկեղեցւոյ երեփսունք և պապասք, որ թարգմանին քահանայք և երիցունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ.

NBHL (4)

Որպէս յն. բա՛բբաս. յորմէ եւ ռմկ. բաբազ. πάππας . (Թջթթջփ՞) Հայր հոգեւոր. քահանայ. երէց.

Տեսանէին եռիեսունս եւ պապասս աւետարանօք եւ մոմեղինօք եւ խնկօք. (Ղեւոնդ.։)

Երեփսունք եւ պապասք, որ թարգմանին քահանայք եւ երիցունք. (Լմբ. պտրգ.։)

Հինգերորդ դասք եկեղեցւոյ՝ եռիսունք եւ պապասք, որք են քահանայք եւ երիցունք. (Մխ. դտ.։)


Պապենի

adj.

paternal, ancestral, hereditary.

NBHL (2)

Բառ ռմկ. որպէս պապենական. Որ ինչ է ի հաւուց անտի կամ ի նախնեաց անտի.

Զմեր պապենի հայրենիք եկեղեցին. (Յիշատ.։)


Պապիր

s.

papyrus.


Definitions containing the research պ : 10000 Results

Աղբիւրանամ, ացայ

vn.

cf. Աղբերանամ.

NBHL (2)

ԱՂԲԻՒՐԱՆԱՄ որ եւ գրի ԱՂԲԻՒՐԱՆԱԼ, ԱՂԲԵՐԱՆԱԼ. Բղխել եւ յորդել իբրեւ զաղբիւր. աղբիւրի պէս առատ վազել. ճարի օլմագ. ճէրեան էթմէք.

Գերագոյն պարզութեամբ աղբիւրացեալ ճառագայթին (աստուածայնոյ). (Դիոն. երկն. ՟Թ։ (յն. աղբերական, կամ աղբիւրեղէն)։)


Աղեղնաւոր, աց

s.

archer;
Sagittarius.

NBHL (5)

τοξότης, τοξεύων, ἑκτείνων sagittarius, jaculator Որ գիտէ վարել եւ լարել զաղեղն. նետաձիգ. նետող. պատերազմական, եւ որսորդ. աղեղ բանեցնօղ, նետ ձգօղ. օգճի, քէմանքէշ. թիրէնտազ. գավվաս.

Աճեաց, եւ եղեւ աղեղնաւոր։ Գտին զնա աղեղնաւորք աղեղամբք։ Յուսացան ի կորովս աղեղնաւորացն եւ պարսաւորացն։ Նետաձիգ եղեն աղեղնաւորքն ի ծառայս քո ի վերուստ ի պարսպէ անտի։ Հարին աղեղնաւորքն զարքայ Յովսիաս։ Նետօղք եւ աղեղնաւորք մտանիցեն անդր։ Պատուէ՛ր տուք ամենայն աղեղնաւորաց. եւ այլն։

Աղեղնաւորք կորովեաց, եւ տիգաւորք նիզակաց։ Սրիկայս պատրաստէր աղեղնաւորս. (Յհ. կթ.։)

Զնպատակն խաւարային աղեղնաւորին ի յետս ընկճեցեր. (Նար. ՟Ղ՟Բ։)

Մին յերկոտասան կենդանակերպից, ընդ որ անցանէ արեգակն ի ՟Ի՟Ա օրէ նոյեմբ. մինչեւ ի ՟Ի՟Ա դեկտ. քըման, պիւրճի գավիս.


Աղեղնաւորութիւն, ութեան

s.

archery.

NBHL (1)

Փորձք կորովակի աղեղնաւորութեամբ։ Ունելով զաղեղնաւորութեանցն (այս ինքն զաղեղանց) եւ զնիզակաց եւ զսուսերացն եւ զտիգացն պատրաստութիւն. (Պիտ.։)


Աղեմ, եցի

va.

cf. Յաղեմ.

NBHL (1)

Հողմով հիւսիսոյ փչելով ի գէջ ամպ, եւ աղեալ՝ առնէ կարկուտ. ընթերցի՛ր կամ իմա՛, պաղեալ, եւ պնդեալ իբրեւ զաղ։ (Վրդն. սղ. ՟Ճ՟Խ՟Ը.)


Աղետակոծ

adj.

cf. Աղէտական.

NBHL (1)

Սկսանի ասել այսպիսի ինչ տաղս գորովալի, եւ երգս աղետակոծս. (Պտմ. աղեքս.։)


Աղերսաբանութիւն, ութեան

s.

supplication, entreaty, instance.

NBHL (4)

ἁπολογία apologia Բան աղերսանաց. մանաւանդ Աղերս ապաբանութեան. պատասխանատուութիւն ըստ իրաւանց. րիճտ. իւղիւր. եւ հագ. իթիզար.

Առանց փրկանաց եւ աղերսաբանութեան հատուցանելոց են զկորստեանն պարտս. (Սարկ. քհ.։)

Նշանակ չափաւորապէս զօրութեան առաջիկայ իրողութեանցս՝ հանդերձ աղերսաբանութեամբ. (Մխ. դտ.։)

Վայելուչ աղերսաբանութեամբքս զուարճացուցանել զտրտմեալդ ձեր բարեպաշտութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)


Աղերսալի

adj.

cf. Աղերսալից.

NBHL (2)

Աղերսալի հառաչանօք եւ մաղթանօք զԱստուած հաշտեցուցանէին. (Եփր. պհ.։)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)


Աղերսալից

adj.

full of supplication, suppliant.

NBHL (2)

Աղերսալի հառաչանօք եւ մաղթանօք զԱստուած հաշտեցուցանէին. (Եփր. պհ.։)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)


Աղերսանք, նաց

s. pl.

supplication, petition;
գիր աղեբսանաց cf. Աղերսագիր.

NBHL (2)

Զձեռն շարժեաց ի պատճառս աղերսանաց. (Յհ. կթ.։)

Հայեսցիս յաղերսանս բանիս. (Լմբ. պտրգ.։)


Աղերսարկու, աց

adj.

suppliant.

NBHL (1)

Երկրպագեմք աղերսարկու մաղթանօք. (Գանձ.։)


Աղերսեմ, եցի

va.

to supplicate, to implore, to entreat, to petition.

NBHL (2)

Աղերս մատուցանել. աղաչել. մաղթել. պաղատիլ. եալվարմագ. րիճա նիյազ էթմէք. ἰκετεύω, δέομαι supplico, rogo

Որպէս աղերսաբանել. ջատագովել. ի չքմեղս լինել. ἁπολογούμαι excuso. բւզիւր տիլէմէք.


Աղէխարշ

adj.

cf. Աղէխորով.

NBHL (1)

Առաջի ունելով զմեռեալ որդի՝ աղէխարշ գորովոյն տագնապեալ զնա։ Աղէխարշ գթով կորզել հնարիմ. (Լմբ. պտրգ.։)


Աղէկատ, ի

s.

distaff.

NBHL (2)

ԱՂԷԿԱՏ կամ ԱՂԵԿԱՏ. գրի եւ ԱՂԷԿԱՆԴ. ἅτρακτος, ἡλακάτη fusus, colus որ եւ Մարմնենի. մանելիք, ձողաձեւ գործի կամ մեքենայ մանելոյ՝ հանդերձ գլխով, յոր պատատի վուշն կամ այծեայն մանելի. րոք. եօրէքէ. (տե՛ս եւ ԻԼ, իլոյ. ԻԼԻԿ)

Թելքն՝ որ գործեալ եւ պարապեալ, զանցեալն նշանակէ. որ դեռ մանեալ լինին՝ զներկայս. եւ որ տակաւին յաղէկատն է, զապառնին. (Արիստ. աշխ.։)


Աղէկէզ

adj.

pitiable;
afflicted with grief.

NBHL (1)

Զի մի՛ աղէկէզ բժշկութեամբս վասն ի խոր հարմանս զդեզ բանիս՝ երեւեցայց թշնամի. (Լմբ. պտրգ.։)


Աղէյարմար

adj.

well-chorded, well-tuned;
adapted, suitable.

NBHL (1)

Սկզբնապար նախընթացութեան աղէյարմար ջութակաց. (Նար. ՟Ղ՟Բ։)


Աղէտաբեր, ի, աց

adj.

cf. Աղէտաւոր.

NBHL (1)

ԱՂԷՏԱԲԵՐ որ եւ ԱՂԻՏԱԲԵՐ. Որ բերէ աղէտս այլոց, կամ յանձին իւրում. պատճառ աղետից. ցաւալի.


Աղէտաւոր

adj.

fatal, calamitous, bringing evil, disastrous, grievous, mournful;
full of misery, piteous, exciting pity.

NBHL (1)

Զոր յիշեցոյց արդար դատաւորն աղետաւոր պատուհասիւն. (Վրդն. սղ.։)


Աղիճ, աղճի

s.

prostitute, whore.

NBHL (1)

Աղջիկ աղճատեալ. (յորմէ եւ ԱՂՋԿՈՐԴԻ) բոզ. կին պոռնիկ. ἐταίρα amica, meretrix. գահբէ. րուսբի. ֆահըշէ.


Աղիողորմ

adj.

miserable, pitiable, unfortunate, calamitous, grievous.

NBHL (2)

ԱՂԻՈՂՈՐՄ որ եւ ԱՂԻ ԵՒ ՈՂՈՐՄ. Որ ինչ յողորմ շարժէ զաղիս. ցաւալի յոյժ. աղէտաւոր. ողբալի. ցաւագին. խղճալի, խեղճ, ողորմուկ. մուսիպէթլի.

Ի ձայն աղիողորմ հառաչեն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Աղիւսագործութիւն, ութեան

s.

the employment, the art of making bricks.

NBHL (1)

Դարձաւ յԵգիպտոս այս ինքն ի խաւարումն աղիւսագործութեան իմանալի փարաւոնի. (Վրք. հց. ՟Գ։)


Աղիւսարկ, արկի

s.

cf. Աղիւսագործութիւն.

NBHL (1)

Ի խիստ ծառայութենէ եգիպտացւոցն, եւ յաղիւսարկ կտտանացն. (Նար. յովէդ.։)


Աղիւսարկութիւն, ութեան

s.

cf. Աղիւսագործութիւն.

NBHL (2)

Որ ի կաւագործին եւ յաղիւսարկին կապեալ կային ... եւ այժմ սատանայ հրամայէ յաղիւսարկի աշխատել. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

Ապրեցելոցն ի տաժանաւոր աղիւսարկութեանցն. (Նար. ՟Հ՟Ե։)


Աղիք, աղեաց

s. pl.

bowels, guts;
tripe, garbage;
intestines, entrails;
strings, chords;
խռովին — իմ, I have pity, compassion;
որդի աղեաց, well loved son.

NBHL (10)

Աբեսողոմ ապստամբեաց ի Դաւթայ, իբրու որդի աղեաց էր նորա. (Եփր. ել.։)

(զորոյ զեզականն տե՛ս ի վեր՝ ԱՂԻ, աղւոյ) σπλάγχνα, ἕντερον viscera, intestinum Ընդերք, մաշկեղէն խողովակ երկայն ոլորեալ ի փոր կենդանեաց՝ ընդունարան յաւելուածոյ կերակրոց՝ կից ընդ քաղրթի. գարըն իլի, պազըր, պազըրսագ.

Առ ի գիրկս իւր զաղիսն արեամբն հանդերձ։ Աղիք ամպարշտաց անողորմ են։ Գալարէին աղիք նորա ի վերայ եղբօրն իւրոյ. (Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 46։ Առակ. ՟Ժ՟Դ. 10։ Ծն. ՟Խ՟Գ. 40։)

Ի պատուած աղեացս։ Աղիք անգթականք. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ։)

Հայրենի աղեօք տագնապեալ. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Որպէս հայր ի վերայ աղեաց խարշի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Զաղիս որովայնի իւրոյ (Ղովտ զդստերս) դնէր առաջի նոցա։ Աղիք իմ էք, եւ իբրեւ յորդւոց վերայ գթամ ի ձեզ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Առ ի լինել յարմարումն քնարի՝ պարտ է զամենայն աղիսն բարէյարմարս գոլ. (Սահմ. ՟Գ։)

Զպարս աղեացն պատկանաւոր. (Մագ. ՟Լ։)

Քահանայք միաբանեալ ընդ եպիսկոպոսի իբրեւ զաղիս քնարի. (Ածազգ. ՟Գ։ Տե՛ս եւ ԱՂԻ՝ յեզականն։)


Աղխաղխեմ, եցի

va.

to join together, to chain, to fasten, to buckle;
to button;
to lock.

NBHL (4)

Զօդել եւ յարել ի մի զբազում ինչ իրս. կուտել. բեռնաւորել. խռկել. լնուլ. յօրինել. կապկըպել, դիզել, խընճախընճ լեցնել. պիլե գօմագ, տիզմէք, եըզմագ, եիւքլէթմէք. συντίθημι, πληρόω եւ այլն compono, conjungo, repleo, instruo

Զհամատարած անդունդսն աղխաղխեաց ելից (մամոնայ) բազում անօրէնութեամբ։ Բազում բեռամբք աղխաղխես զնաւդ։ Նիւթս վաճառականաց աղխաղխիցէ։ Թէպէտ եւ զամենայն ինչ աղխաղխիցեն, աղքատանան։ Զփիւնիկ ասորին լցեալ աղխաղխեալ արձակեաց. (Ոսկ.։ յորմէ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)

Զայլ ամենայն աղխաղխելով զկապուտս ազգաց։ Զաղխաղխեալ ի սայլսն զծանունս ինչ բեռինս ձգել զկնի. (Պիտ.։)

Ուղխիւք գետոց՝ փայտ եւ քարինք, եւ ամենայն որ ինչ դիպիցին՝ աղխաղխելով հոսանօքն բերեն. (Նիւս. կուս.։)


Աղխամաղխ, ի

s.

cf. Աղխամաղխեայ.

NBHL (1)

ԱՂԽԱՄԱՂԽ ԱՂԽԱՄԱՂԽԵԱՅ. σύμμικτος commistus, miscellanea Խառնիխուռն աղխք վաճառաց. բազմութիւն ընչից. ստացուածք. եւ խռկեալ խռնեալ (գոյք). տէնկ տէնկ, պապէթ պապէթ մալ, մաթահ.


Աղխատրոյզ

adj.

rude, barbarous, coarse, uncivilised, gross;
that has a disagreeable sound.

NBHL (3)

Անդ ապա զնուաճեալսն առ ինքեամբ զաղխատրոյզսն բանիւք համոզեալ։ Ոչ սակաւ ինչ ձայն ամբոխի աղխատրոյզ շփոթից ի վերայ ածեալ. (Յհ. կթ.։)

Եւ որպէս աղխազուր.

Ցարդ եւս բան ըստ իւրեանց աղխատրոյզ բառին պատմի. (Յհ. կթ.։)


Աղխեմ, եցի

va.

to lock, to fasten, to enclose, to shut up;
to stop or close up;
to button.

NBHL (4)

ԱՂԽԵՄ կամ ԱԽԵՄ. Աղխիւք փակել. ամրափակել. խնուլ. ամրապնդել. σφηνόω obstruo կղպել, գոցել. քիլիտլէմէք. գափամագ.

Հրամայեաց աղխել ընդդէմ Շապհոյ. (Խոր. ՟Գ. 26։)

Անջրպետեաց ջուրն ի մէջ երկնի եւ երկրի, եւ աղխեաց զլոյսն ի վերուստ. (Տօնակ.։)

Ոտք քո ոչ աղխեցան ի շղթայս. (Բ. Թագ. ՟Գ. 34. այս ինքն ոտնակապօք ոչ պնդեցան։)


Աղծեալ

adj.

salted.

NBHL (1)

Ազգի ազգի ազգս ձկանց՝ իբրեւ աղծեալ ապխտեալ. (Եւս. քր. ՟Ա։)


Աղկաղկ, աց

adj.

destitute, indigent, poor, necessitous.

NBHL (5)

πένης, πτωχός inops, pauper, egens Աղքատ. տնանկ. չքաւոր. կարօտ. ցականեալ. անկած. տառապեալ. ֆագըր, ֆուգարէ, սէֆիլ.

Իբրեւ զտնանկ եւ զաղկաղկ՝ որբոց եւ տարակուսանաց ձայն արձակէր. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Առաքինութեամբ հոգւոյ է այնպիսին աղկաղկ ի խոհեմութենէ եւ յարւութենէ. (Ոսկ. գծ.։)

Տկար. անարգ. չնչին. փուճ, անպիտան. ալչագ. զէլիլ.

Դառնայ եւ առ հեթանոսացն աղկաղկ յօդուածս առասպելեաց. (Լծ. ածաբ.։)


Աղկեր

s. icht.

sardel, sardine.

NBHL (1)

Աղծեալ ձուկն. որպէս ռմկ. սարտէլ. ըստ յն. սարդիական կամ սարդոնական տառեխացեալ. σαρδίος τεταριχευμένος պիփ. յղ. ականց.։)


Աղկիոն, աց

s.

kingfisher;
halcyon.

NBHL (2)

բառ յն. ἁλκυών, ἁλκυδών alcedo, halcyion Թռչուն ծովային, (որպէս ձկնկուլ, ծոված հաւ, կամ ճայ ծովու. մարթը։)

Աղկիովն թռչուն առ ծովեզերբ բնակէ։ Դադարէ ծովն ի խռովութենէ, մինչ տկար թռչունն աղկիոն թխէ զձուս զեօթն օր։ Նաւորդքն զաւուրսն զայնոսիկ յանուն աղկիոն թռչնոյ անուանեն, եւ այսպէս կոչեն, աղկիոնի տեսակ՝ աւուրք. (Վեցօր. ՟Ը։)


Աղճատաբանեմ, եցի

va.

to talk extravagantly, to chatter, to prattle, to be tedious in conversation.

NBHL (1)

Զմիաւորութիւնն ասէին, թէպէտեւ ըստ շնորհի եւ ըստ արժանաւորութեան աղճատաբանէին. (Սարկ. հանգ.։)


Աղճատանք, նաց

s. pl.

idle words, frivolous discourse, chitchat, nonsense;
cf. Աղճատաբանութիւն.

NBHL (6)

λῆρος, λήρημα delirium, nugae, ἁηδία taedium, molestia (որ թարգմանի եւ ԱՂՄՈՒԿ) Ցնորք մտաց եւ բանից. զառանցանք. բանդագուշանք. շաղփաղփութիւն. անմիտ եւ անհամ զրոյցք եւ իրք. յիմարութիւն. փճախօսութիւն, պառւու խօսքեր. հէրզէ. թիւրրէհաթ. սաֆուր՝ սուֆուր՝ տէլի սէօհպէթի.

Զյաճախութիւն աղճատանացն՝ որք յաղագս աստուածոցն։ Զգոդոնեայ զկաղնւոյն զաղճատանսն։ Ըստ մանիքեցւոց աղճատանաց։ Շատխօսութեամբ եւ աղճատանօք։ Ոչ ինչ այսպիսի խորհուրդ ածեն հեթանոսք, որոց՝ աղճատանք են ինձ ամենայն նուէրքն եւ խորհուրդքն. (Ածաբ.։)

Աղճատանք պառաւանց. (Շ. իմ. եղակ.։)

Ոչ տօնի աղճատանք՝ զբեռնաբարձս պսակելով գրաստս. (Խոր. ՟Գ. 62։)

Զնոցինսն զանշահ աղճատանսն, զվայրապար բերմունսն. (Նար. ՟Խ՟Ե։)

Նմա պատահին անարգանք, ատելութիւնք, գանք, եւ յամենեցունց աղճատանք. (Կլիմաք.։)


Աղճատիմ, եցայ

vn.

to grow childish, to dote, to rave, to talk nonsense;
to stagger, to reel, to waver;
աղճատեալ ծեր, garrulous and decrepit old man.

NBHL (6)

Զառամիլ. ցնորիլ. զառանցել. ցնդիլ. յիմարիլ. մոլիլ. եւ աղճատաբանել. խռֆիլ. պունամագ. սայըգլամագ. չըլտըրմագ.

Ի վերջինն հասանիցէ ծերութիւն, եւ սկիզբն առնէ աղճատելոյ եւ բարբանջելոյ։ Մի՛ խոտան վարկանել վասն դողդոջ եւ աղճատեալ հասակին։ Աղճատեա՛լ ալեւոր, մինչեւ ցե՞րբ ընդ քեզ լինիմ ... Աղճատեալ ծեր. (Սահմ. ՟Թ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։ Վրք. հց.։)

Յիմարաց են այդպիսի կարծիք, որպէս եւ ոյք վասն լուսնոյ խաւարմանն աղճատին, ի տտնոյ վիշապին դատարկաբանելով։ Զի մի՛ անզուգութիւն ի զուգութեան երեւեցուցանել աղճատիցիմք. (Սարկ. շարժ.։)

Մերկացաւ, եւ սկսաւ լուանալ. զոր տեսեալ սպասաւորին՝ ասէ, աղճատեցաւ ծերն. (Վրք. հց. ձ։)

ԱՂՃԱՏԻԼ. ԱՂՃԱՏԻԼ. որպէս Օրհաս. մահ կամ սպանումն. ... πότμος mors, vel interfici

Յետ եքտոռոսի՝ աղճատիլն քեզ հուպ է. (Պղատ. սոկր.։)


Աշմկասէր

adj.

mutinous, seditious, turbulent, inclined to excite sedition.

NBHL (2)

Անուն պատուական քարի. թերեւս ռմկ. եէշիմ, եէշմ. լտ. եասբիս, իտ. տիա՛սբրօ.

Ի քարէ պատուականէ, որոյ անունն է ալպէսգօն, որ է աշմ. (Մարթին.։)


Աղմկեմ, եցի

va.

to trouble, to disquiet;
to alarm;
to put into disorder, to jumble, to mix, to confound.

NBHL (1)

Մի՛ աղմկել (այս ինքն իլ) առ խնդիրսն։ Տրտմեալք աղմկէին։ Գունդն հագարացւոց աղմկեալ՝ յետս կոյս հարան. (Յճխ. ՟Ի՟Գ։ Փարպ.։ Յհ. կթ.։)


Աղմուկ, մկի, աւ, աց

s.

alarm, noise, uproar, tumult, bustle;
squabble, fray, scuffle, broil, quarrel, contest;
disorder, confusion;
clamour, riot, rising, sedition, revolt, revolution;
plot, intrigue;
— առնել՝ յարուցանել, յարուցանել աղմուկս շփոթից, աղմուկս յուզել, to trouble, to disturb, to alarm, to embroil, to excite to mutiny or sedition;
զաղմկաւ լինել, to be troubled, in confusion, agitated, embroiled.

NBHL (3)

σύγχυσις, θόρυβος, σύστασις, ἁηδία, confusio, tumultus, turbatio, seditio, molestia Խառնակութիւն. շփոթութիւն. ամբոխումն. խռովութիւն. ապստամբութիւն. վրդովումն իբր ալեօք եւ աղաղակաւ. իրար անցում. գարըլըգլըգ. վելվելէ. անապապա կիւնիւ. իզդիրապ. իխթիլալ.

Տեսանե՞ս զատեանն լի աղմկաւ։ Սուրբ են յարկք նոցա յայնպիսի յաղմկոյ (յն. յաղմկաց). (Ոսկ. յհ. եւ Տիմ.։)

Ո՛չ, որպէս նոքա կարծէին, աղմուկ առնելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.

NBHL (4)

Աղուն քաղցր ասի. որպէս եւ է աղաւնին քաղցր ի տես։ (Լծ.)

Եւ ձեւացեալն կամ կեղծաւորեալն քաղցր բարուք. իրօք՝ ժանտ, նենգաւոր, աղուիսաբարոյ. (որպէս եւ տճկ. աղու՝ է թոյն. եւ աղուլու՝ թունաւոր)

Ելոյծ զնա պատիր, աղու, եւ դագ բանիւք։ Վատթարն չարաբարոյ՝ դժոխաբարկ, աղու, նենգաւոր։ Աղու իմաստութեամբ է լի, ոչինչ առողջ խորհեալ. (Փիլ. սամփս. եւ լին։)

Դագ եւ աղու բանիւքն պատրանս զԱստուծոյ ուխտաւորին զՍամփսովնի. (Սարկ. հանգ.։)


Աղուաշ, ի

adj.

cf. Աղուաշիկ.

NBHL (2)

Ամենեքին ասէին, եթէ աղուաշ է։ Աղուաշ աբեղայ մի։ Որպէս զաղուաշ խազ առնէին զնա. (ՃՃ.։)

Նման ես դու կարուակի աղուաշի, որ երբեմն կարէ, եւ երբեմն պատառէ. (Մաշկ.։)


Աղուեսենի, նւոյ, նեաց

s.

skin of a fox, fox-case.

NBHL (1)

Մորթ աղուեսու թաւ ի պէտս մաշկեկի. թիլքի տէրիսի՝ քիւրքիւ, նաֆէ.


Աղուէս, եսու, ուց

s.

fox;
կորիւն աղուեսու, fox's cub.

NBHL (5)

Կալաւ երեք հարիւր աղուէս։ Կալարո՛ւք մեզ աղուեսունս (կամ աղուէսս)։ Ո՞չ ելանեն այժմ աղուէսք, եւ քակեն զքարինս պարսպաց նորա։ Բաժինք աղուեսուց եղիցին։ Աղուէսք մուտ եւ ել առնէին ի սրահս նորա։ Աղուեսուց որջք գոն. եւ այլն։

Աղուեսուն փոքու։ Ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւօղ աղուեսուց։ Ի ժանեաց աղուեսոյն ... Յորսոյ աղուեսոյն ազատեալ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Կ՟Թ. եւ Երգ.։ Տե՛ս եւ ի Մխիթ. առակ ՟Ղ՟Ը. ճ։)

ԱՂՈՒԵՍՈՒ ՁՈՒ. Բոյս կամ դեղ ինչ, որ ի Բժշկարանի բացատրի այսպէս.

Կարկոտակ. կոտրկուտակ. խուսաթըլսայլապ։

ԱՂՈՒԵՍՈՒ ՍՈՒՍԵՐ, կամ ԱՂՈՒԷՍՈՒՍԵՐ. Անուն խոտոյ՝ առ Գաղիանոսի, որպէս յն. երիոս. թերեւս ἑρύσιμον erysimum որ է խոտ յաճախեալ ի քարուտ տեղիս։


Աղութիւն, ութեան

s.

saltness.

NBHL (3)

Աղ՝ եթէ աղութիւն ոչ ունիցի, ոչ իմիք է պիտանացու. (Շ. մտթ.։)

Զպատճառս ջուրցն աղութեան. (Վեցօր. ՟Է։)

Ծով ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ զանամոքելի աղութիւնն ի խորոց զգայռի. (Պիսիդ.։)


Աղուճակ, ի

s.

rock-salt.

NBHL (1)

Թէոդիտովն ասէ, իբրեւ զաղ մածցին. զվանագոյն ականագոյնն երկնից աղուճակի նմանեցուցանէ կերպարանաց. (Ոսկ. ես. ՟Ծ՟Ա։)


Աղուրայ

s.

slip, cutting (to plant), layer.

NBHL (2)

ԱՂՈՒՐԱՅ ԱՂՈՒՐԻ. Ուղէշ. շառաւիղ. բարունակ որթոյ. շահ, չըպուգ. տալտըրմա

Որթն զարդարեալ զստեղն ի վայելչութիւն երկայն ձգմամբ աղուրեաց՝ պատատմամբ գնդակաց՝ տարածեալ տերեւովքն. (Փիլ. լիւս.։)


Աղջամղջին

adj.

dark, obscure, gloomy, black.

NBHL (2)

ζοφερός, γνοφερός caliginosus, tenebrosus Աղջամղջաւ պատեալ. մառախլապատ. մթին. խաւարային.

Զաղջամղջին գունոցն սեւութիւն փոխել ի ձեան պայծառութիւն. (Նար. ՟Ծ՟Բ։)


Աղջամուղջ, մղջաւ

s.

darkness, obscurity.

NBHL (3)

Որոց աղջամուղջք խաւարին (այս ինքն խաւարի) յաւիտեան պահեալ կան. (Բ. Պետ. ՟Բ. 17։)

Միգապատեալ կաս ի հուր հնոցին, եւ աղջամղջիւ յաննշոյլ գեհենին. (Մանդ. ՟Ա. եւ Եփր. խոստով.։)

Աղջամուղջն մասն ինչ լուսոյ ունելով ընդ խաւարի (որպէս արշալուրշ). (Ի գիրս խոսր.։)


Աղջիկ, ջկան, ջկունք, կանց

s.

maid, girl, virgin;
chamber-maid, female servant;
nursery-maid, child's maid.

NBHL (1)

Էր նորա աղջիկ մի եգիպտացի։ Եկն երկու աղջկամբք ... ասէ ցաղջկունսն։ Աղջիկն՝ որ դռնապանն էր. եւ այլն։


Աղջկորդի, դւոյ

s.

bastard.

NBHL (1)

յն. որդի աղջկանց. պոռնկորդի. յաղիճ մօրէ ծնեալ. փիճ.


Աղջուր, ջրոյ

s.

brine;
the action of salting in brine.

NBHL (1)

Թանայր զհացն յաղջուր. չկարացի (ասէ) կլանել զպատառ հացին աղիւ, այլ արկի ջուր եւ աղ ի պնակ եւ թացի. (Վրք. հց. ձ։)


Աղտ, ի, ից

s.

salt;
saltness;
ծով աղտից, salt-marsh.

NBHL (7)

Աղային կամ աղի դարան, վայր, տեղի. որպէս թէ իցէ՝ աղուտ, աղտի։ Ըստ յն. աղ, եւ աղի. ἄλς sal. դուզ.

Գումարեցան ի ձորն աղի, որ է ծով աղտից։ Քաղաքք աղտիցն։ Գնաց ի հովիտս աղտիցն։ Բաժ աղտից, կամ տարազ պսակաց։ Հարկանէր Յովաբ զձորն աղտից. (Ծն. ԺԴ. 3։ Յես. ԺԵ. 62։ Բ. Մնաց. ԻԵ. 11։ Ա. Մակ. ԺԱ. 35։ Սղ. ԾԹ. վերնագր։)

Ընկալեալ պարգեւս զերիր մասն գեղաքաղաքին Կողբայ, եւ զաղտս նորին բովանդակաբար. կամ է հանք աղի, եւ կամ հասք, կամ շրջակայ վայրք եւ գիւղք իբր ալէթ. կամ վիլայէթ։

Աղտ, ոյ, ոց. եւ ի, ից. ῤύπος sordes, σπίλος macula, ἱλύς limus, lutum, faex Անմաքուր ինչ շաղախիչ այլոց, եւ հետք նորա երեւեալ ի շաղախեալն. կեղտ. արատ. բիծ. քիր. փիսլիք. չիրք. չէքէ. եւ Գայռ. ցիխ. տիղմ. մրուր. ցեխ. թըն, չամուր. պալչըգ.

Նախատինս աւելորդ աղտոյ իւրեանց զկրակն առնէին. (Փարպ.։)

Գոյ աղտ յոսկին քո՝ որով պարծիս. (Վանակ. յոբ.։)

χόριον կամ κόριον secundina, secundae Թաղանթ սաղմի կենդանեաց յարգանդի մօր, որպէս շապիկ կամ քօղք բնութեան. տղի ընկեր, տղայ. տուվագ. մէշիմէթ.