Entries' title containing ց : 4881 Results

Ուխտագնացութիւն, ութեան

s.

pilgrimage.


Ուխտազանց, ից

s. adj.

violator or breaker of a vow, of a convention;
infringer, transgressor, offender;
false-hearted, unfaithful, perfidious.

NBHL (4)

Որ զանցանէ զուխտիւ. ուխտադրուժ. ուխտակորոյս. եւ իբրեւ Ուխտազանցական.

Ուխտազանց ի միաբանութենէս մերմէ որոշեսցի։ Ի ներքին ընտանեաց՝ դրժողաց ուխտազանցաց։ Զուխտազանցդ օրինացն աստուծոյ. (Փարպ.։ Արծր. ՟Գ. 12։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի.։)

Ուխտազանց եղեն յաստուծոյ հարցն իւրեանց. (՟Ա. Մնաց. ՟Ե. 25.) յն. ἁθετέω praevaricor.

Ի ձեռն ուխտազանց յանցաւորութեանն. (Եղիշ. դտ.։)


Ուխտազանցեմ

vn.

to break or violate one's vow.


Ուխտազանցութիւն, ութեան

s.

violation of a wow, of a convention, contravention, breach, infraction of treaties;
transgression.

NBHL (4)

ἁσυνθεσία, τὸ ἁσύνθετον praevaricatio. Անցանելն զուխտիւ. պատուիրանազանցութիւն.

Արդարացոյց զանձն իւր ապստամբութիւնն իսրայէլի առ ուխտազանցութեամբնն յուդայ. (Երեմ. ՟Գ. 11։)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուեմք, եւ դու եւ ուխտազանցութեանն ստութիւն ի միասին էք. (Փարպ.։)

Գովեցաւ անառակ որդին առ անդարձիս ուխտազանցութիւն։ Բազմօրինակ ուխտազանցութիւնս. (Նար. ՟Զ. ՟Ձ՟Գ։)


Ուխտակից, կցի, կցաց

s.

companion in a vow;
ally, confederate.

NBHL (2)

συνθέτης, ὀμόσπονδος confoederatus, concors. Դաշնակից. միաբան.

Աղուանից ազատք, որ ուխտակիցք էին հայոց։ Ուխտակիցք՝ արք աստուածասէրք։ Քաջ ուխտակցօքն։ Յիւր ուխտակցացն. (Փարպ.։)


Ուծացուցանեմ, ուցի

va.

to cool, to damp, to estrange;
to avert, to remove.

NBHL (3)

Տալ ուծանալ. ցրտացուցանել. հովացուցանել. օտարացուցանել. պաղեցնել.

Մինչեւ զսուրբ եպիսկոպոսացն զմիտս ուծացոյց ի նոցանէ. (Եղիշ. ՟Դ։)

Զի եւ ոչ չարաչար ջախջախումն ոսկերաց ծնօտիցս իմոց ուծացոյց զիս ի յաստուծոյ նմոյ. (Ճ. ՟Բ.։)


Ուղեգնաց, աց

s.

traveller, passenger.

NBHL (8)

Նաւորդացն նաւակցեա՛. ուղեգնացացն ճանապարհակցեա՛. (Պտրգ. բրս.։)

Հնչեցուցանէ ձայնիւի (ճպուռն) զանտառսն, եւ զուղէգնացսն ձայնիւն անցուցանէ. (Առ որս. ՟Է։)

ՈՒՂԵԳՆԱՑ կամ ՈՒՂԷԳՆԱՑ. (վրիպակաւ գրի եւ Ուղղէգնաց) ὀδοιπόρος viator. Որ գնայ ընդ ուղի. ուղեւոր. ճանապարհորդ. ճամբորդ.

Պահք՝ բարի ճանապարհակից ուղեգնացաց։ Ուղեգնացք, եւ նաւորդք։ Որսորդս, ուղեգնացս։ Ուղեգնաց ես. (Բրս. պհ. եւ Բրս. հայեաց.։)

Ըստ ուղեգնացացն (նոր. ձ. ըստ ուղղէգնացիցն) սովորութեան ի յառաջադէմսն հայելով՝ սակաւ ինչ բանի արժանաւոր առնէ զերեւելիսս. (Նիւս. կուս.։)

Եկեալ հասեալ էին ուղէգնացքն՝ լուսաւորութեամբ. (Ագաթ.։)

Կալեալ զկիրճս ուղէգնացաց անապատին հագարու. (Յհ. կթ.։)

Ուղեգնացաց ետ օրինակ, թէ որպիսեօք գրաստուք զաշխատութիւնն հանգուցանել պատշաճ է. (Խոսր. պտրգ.։)


Ուղեգնացութիւն, ութեան

s.

travelling, journeying.

NBHL (6)

Երկայն ուղեգնացութեան համբերելով. (Նիւս. կուս.։)

Առակ օրինակի ուղեգնացութեան տագնապեցելոց։ Զիա՛րդ եբրայեցւոցն ծովն առ ի պէտս ուղեգնացութեանն պատառեցաւ. (Փիլ. ել. եւ Փիլ. յովն.։)

Որք զհեռարձակ ուղեգնացութիւնսն առնեն. (Բրս. պհ. ՟Բ։)

Հրամայէ մակուկաչու ուղեգնացութեամբ ի քաղկեդովն ելանել. (Շիր. քրոն.։)

Անդառնալի ուղեգնացութիւն։ Զնաւին ուղեգնացութիւն։ Վաստակեցար յուղեգնացութեան. (Մաշտ.։ Պիտ.։ Սկեւռ. աղ.։)

Զուղեգնացութիւնսն արեգականն ի կենդանակերպսն։ Ականն տուընջեան ցանգ յիւրն կենդանատեսակս ուղեգնացութիւն. (Մագ. ՟Ե. ՟Ի՟Թ։)


Ուղեկից

s.

fellow-traveller, fellow-passenger;
—ք, retinue, train, attendants, suite, cortege.

NBHL (6)

συνέκδημος, συνοδοιπόρος, συνοδία comes, comitatus. բայիւ συμπορέομαι proficiscor cum, una vel simul eo. (գրի վրիպակաւ եւ Ուղղեկից) Կցորդ եւ ընկեր ուղւոյ. ճանապարհակից, ճանապարհորդակից. եւ Զուգընթաց

Ընդ ուղեկիցսն իցէ։ Զուղեկիցսն պօղոսի։ Հրեշտակն նորա ուղեկից լիցի ձեզ. (Ղկ. ՟Բ. 44։ Գծ. ՟Ժ՟Թ. 29։ Տոբ. ՟Ե. 22։)

Զուղեկցացս փոխանորդէ զպնդութիւն՝ լքումն։ Աղօթք՝ ճանապարհորդաց ուղեկից։ Երանութիւնն՝ որ ի տեառնէ, ուղեկից է նոցա։ Ուղեկից լինել ընդ նմա. (Պիտ.։ Խոսր.։ Բրս. հց.։ Ճ. ՟Ա.։)

Ե՛կ գնա՛ ընդ մեզ յերկինս. քանզի այսպիսի ուղեկիցս ոչ երբէք գտանես. (Ճ. ՟Բ.։)

Տե՛ս, զորպիսի՛ լուսոյ ճառէ, ընդ որում փառք աստուծոյ ուղեկից են. (Ոսկ. ես.։)

Նաւավար՝ ալեաց ճանապարհորդ, ծովու մշակ, հողմոց ուղեկից. (Պիտառ.։)


Ուղեկցեմ, եցի

vn.

to travel together, to accompany, to go with, to follow;
to convoy.

NBHL (6)

συνοδεύω, συμπορεύομαι itineris socius sum, una iter facio, comitor συντρέχω concurro. Ուղեկից առնել ինքեան.

Զանմաքուրս ի սրբութենէ ... հատուածեալ յինքենէ՝ հեռի ուղեկցէ. (Նար. ՟Հ՟Ե։)

ուղեկցեմ կամ ցիմ. չ.ձ. Ուղեկից լինել. ճանապարհակցել. զուգընթաց գտանիլ.

Ուղեկցի այնոցիկ՝ որ գնային յեմաւուս։ Ուղեկցի կղէովպեանցն ի ճանապարհին եմաւուսայ. (Իգն.։ Վրդն. աւետար.։)

Ուղեկցեալ է ստուեր՝ մարմնոյ, եւ նշոյլք՝ զօրութեան հրոյ. (Վեցօր. ՟Ա։)

Ի ժամանակի յայնմիկ արէս (հրատն) ուղեկցեալ արեգական, եւ օդք ջերմայինք. (Խոր. ՟Գ. 8։)


Ուղեկցիմ, եցայ

vn.

to travel together, to accompany, to go with, to follow;
to convoy.


Ուղեկցութիւն, ութեան

s.

travelling companion, accompanying, following, company;
convoy.

NBHL (5)

συνοδία iter commune, comitatus συνφδρομή concursus. Ճանապարհակցութիւն. զուգընթացութիւն. գործակցութիւն. հետեւողութիւն. եւ Ձայնակցութիւն.

Դիւրընթացիկ լինիցի զկնի մեր յուղեկցութիւնս ճանապարհին. (Ճ. ՟Ա.։)

Զհոգւոյդ սրբոյ ինձ ուղեկցութիւն, զոր պաշտեմ. (Նար. ՟Հ՟Գ։)

Հրաշաշաւիղ եւ կատարեալ ուղեկցութիւն զկնի աստուածային ձայնին. (Թէոդոր. խչ.։)

Գրոց սրբոց է ուղեկցութիւն (մերս բան եւ ընթացք). (Լմբ. առ լեւոն.։)


Ուղեցոյց, ցուցի

s. mech.

guide, escort;
itinerary;
sector-guide;
— օտարականի, cicerone, guide;
— լինել, to guide, to escort, to conduct.


Ուղխացան

adj.

inundating, overflowing.

NBHL (2)

Ցանիչ ուղխից. յարուցիչ հեղեղաց.

Մի՛ շարժեսցէ ուղխացան ջուրցն բազմութիւն զհիմունս եկեղեցւոյ քոյ. (Ագաթ.։)


Ուղղագնաց

adj. fig.

walking upright;
walking in uprightness, full of rectitude, virtuous.

NBHL (4)

ὁρθοπεριπατετικός recte ambulans. Ուղղորդագնաց. կանգուն ի վերայ երկուց ոտից քայլօղ.

Մարդ կենդանի բանաւոր՝ ուղղագնաց։ Մարդ է ուղղագնաց՝ ծիծաղական. (ա՛յլ ձ. ուղղորդագնաց) (Սահմ. ՟Գ։)

ՈՒՂՂԱԳՆԱՑ. εὑθυπορών, κατορθοκός qui recte se gerit. Այն՝ որ ուղղութեամբ վարուց գնայ.

Յառաջագոյն ետես տեսական զօրութեամբն ո՛չ ուղղագնաց առ բարին զկամսն. (Նիւս. կազմ.։)


Ուղղագնացութիւն, ութեան

s.

orthodromy.

NBHL (3)

որ եւ ՈՒՂՂԵԳՆԱՑՈՒԹԻՒՆ. Ուղիղ գնացք՝ ընթացք.

Նա զկամարն պատելով, սա սակս ուղղագնացութեան. (Վանակ. տարեմտ.։)

Շնորհեա՛ ընդարձակութիւն ուղղագնացութեան մերում, անդորութիւն ի նեղութեան. (Ժմ. յն. (եթէ չիցէ գրելի՝ ուղեգնացութեան)։)


Ուղղալից

adj.

marrowy;
pithy;
plump, fat, greasy.

NBHL (4)

μεμυελώμενος medulla plenus, medullosus. Լցեալ կամ լի ուղղով. պարարտ. գէր. պարարած. ծուծով լեցուն, բոլորը ծուծ.

Զողջակէզս ուղղալիցս մատուցից քեզ խոյովք եւ խնկովք. (Սղ. ՟Կ՟Ե. 15։)

Զողջակէզս զուղղալիցս կամ զղղալիցս. (Արիստակ. գրչ.)

Պարարակ զգէրն ասէ եւ զուղղալիցն. (Երզն. մտթ.։)


Ուղղակտուց

adj.

straight-beaked.


Ուղղակցեմ, եցի

va.

to reunite well.

NBHL (2)

συνάπτω conjungo. Ուղիղ կցել. բարւոք զօդել, յարել, միաւորել.

Զցաւագնեալսն բժշկեա՛, եւ ուղղակցեա՛ ընդ սուրբ կաթուղիկէ եկեղեցւոյ. (Բրս. պտրգ.։)


Ուղղահայեաց

adj.

perpendicular;
normal;
— գիծ, plumb-line.


Ուղղահայեցութիւն, ութեան

s.

perpendicularity.


Ուղղասացութիւն, ութեան

s.

sound doctrine.

NBHL (2)

Ուղիղ ասացուած. ողջամիտ վարդապետութիւն.

Զիա՞րդ ... զիւրեանցն ի ձեռս նոցա տային առ ի թիւրել զուղղասացութիւն. (Յհ. իմ. երեւ.։)


Ուղղընթաց

adj. fig.

straight (road);
just, virtuous.

NBHL (3)

Ուղիղ ընթացօղ. արդար. առաքինի. եւ Ուր ուղիղ ընթացք կայցեն առաջի.

Մարդք ուղղընթացք՝ սիրելիք երեւեցան աստուծոյ, եւ զյանցաւորս նմա ընտանեցուցին. (Լմբ. առակ.։)

Ոչ այնպէս ծովու ալէկոծութիւնք հարկանեն նաւուղղին յուղղընթաց ճանապարհէն, որպէս վարդապետաց բռնութիւն (լինին) ուսողացն զանազան յօժարութիւնքն. (Եփր. աւետար.։)


Ունակացուցանեմ, ուցի

va.

to habituate, to accustom.

NBHL (3)

Տարրացուցանել. ստանալ. առնել ինքեան որպէս բնաւորական.

Ընդերկարութեամբ ժամանակի ունակացուցեալ անփոփոխ կամօք զառաքինութիւնն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Զասացեալսն յինքն ունակացուսցէ. (Երզն. քեր.։)


Ունայնացուցանեմ, ուցի

va.

to empty;
to render vain or useless, to do away with;
— զանձն, to be annihilated, to bow down to the dust, to debase or humble oneself.

NBHL (2)

κενόω evacuo, exinanio. Թափուր իմն կացուցանել. նուաստացուցանել. կամ ծածկել զփառս.

Զանձն ունայնացոյց՝ զկերպարանս ծառայի առեալ. (Փիլիպ. ՟Բ. 7։)


Ունայնացուցիչ, չի, չաց

adj.

rendering vain.


Ունկնախից

adj.

shutting one's ears;
disobedient, contumacious.

NBHL (3)

Որ խցեալ ունի զունկն՝ զի մի՛ լուիցէ. անունկնդիր. անլսօղ. անսաստ.

Իժիս եւ քարբիս ունկնախից եւ լսելափակ անլուր ականջացս. (Նար. ՟Զ։)

Զի ատեցօղ՝ զմարդիկ տեսին, եւ ունկնախից ընդդէմ բանին. (Լմբ. ի շ.։)


Ունկնացաւ

s.

ear-ache, otalgy.


Ուշագնաց

adj.

out of one's mind;
loosing one's senses, fainting, swooned;
— լինել, to faint away, to swoon.

NBHL (2)

ՈՒՇԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ. Կորուսանել զուշն. նուաղիլ. թալկանալ. զինքը կորսնցնել, մարիլ.

Ուշագնաց եղեւ իբրեւ զթալացեալ. (Ոսկիփոր.։)


Ուռեց

cf. Ուռոյց.

NBHL (4)

ՈՒՌԵՑ ՈՒՌԷՑ կամ ՈՒՌԻՑՔ. Ուռոյցք, եւ ուռուցեալ.

Սէր զուռէց կողմ սրտմտութեան բժշկէ. (Եւագր. ՟Գ։)

Ոչ վէրք յայտումն, որ է ուռէց. (Գէ. ես.։)

Իբրեւ զխղխայթեալ շարաւով ուռիցք. (Վրդն. ծն.։)


Ուռէց

cf. Ուռոյց.


Ուռիցք

cf. Ուռոյց.


Ուռոյց

adj. s.

swollen, puffy, bloated;
—ք, swelling, puffing, rising;
tumour, bump;
blister, pimple;
զնստուցանել զ—ս, to assuage or cure a swelling.

NBHL (2)

Ուռուցեալ. եւ Ուռեցք. ուռնուլն, ելունդ. տկռած. եւ ուռ.

Որովայնն ուռոյց իցէ, հարցափորձեն, եթէ ջե՞րմ է լանջքն, կամ հով. (Փիլ. նխ. ՟ա. յն. περιπληθής oppletus.)


Ուռուցանեմ, ուցի

va.

to swell, to puff out;
to bloat;
to stuff;
to tumefy, to raise.

NBHL (3)

πρήθω inflo. Այտուցանել. ուռեցընել .... կր. ուռնուլ.

Ուռուցանել զմէջս քո։ Ուռուսցէ զորովայն նորա. (Թուոց. ՟Ե. 22. 27։)

Արկին ընդ բերանն ջուր սափորով, մինչեւ ուռուցաւ որովայնն. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Է.։)


Ուռուցիկ

adj. fig.

swelled out, puffed up, bloated, turgent;
swelling, puffing;
proud, fastuous, pompous;
— հողմն, tempestuous or stormy wind, gust;
— ոճ, turgid, inflated or fustian style;
— հերք, wavy hair.

NBHL (9)

ՈՒՌՈՒՑԻԿ որ եւ ՈՒՌՈՒՑՈՒԿ. Ուռուցեալ. այտուցեալ. ըստ յն. եւ մրրկեալ. փոթորկային. ... եւ Փափուկ. ... τυφωνικός procellosus եւ ἀπαλός tener, mollis.

Անկաւ զնովաւ հողմ ուռուցիկ. (Գծ. ՟Ի՟Է. 14։)

Բռնութիւնք ուռուցիկ հողմոց. (Արիստ. աշխ.։)

Ի բազում հոգս զբաղեալ յալեկոծութիւն ուռուցիկ հողմոյ. (Տօնակ.։)

Իբրեւ զուռուցիկ փքոյ (կամ բքոյ) շփոթեալ. (Յհ. կթ.։)

Քացախուտ վարք չարութեան, եւ ուռուցիկ փքացումն թեթեւամտութեան. (Խոսր.։)

Դադար ուռուցիկ ախտի. (Երզն. մտթ.։)

Եւ ընդէ՞ր զոպայիւ. քանզի խիտ է եւ ուռուցիկ (յն. փափուկ). (Ոսկ. եբր. ՟Ժ՟Զ։)

Զուռուցիկ տիկսն մեծամեծս. (Կաղանկտ.։)


Ուռուցումն, ման

s. fig.

swelling, puffiness, bloatedness, turgescence, inflation, turgidity;
turgidness, bombast.

NBHL (4)

πρῆσις inflatio ὅγκος tumor, fastus. Ուռնուլն. այտնուլն. եւ Փքացումն. խանչումն.

Ի տալ տեառն զորովայն քո յուռուցումն. (Թուոց. ՟Ե. 21։)

Տիկ գործեալ (զմորթն) ուռուցմամբ. (Խոր. ՟Գ. 50։)

Ուռուցումն, եւ ամբարտաւանութեան սովորութիւն. (Բրս. հց.։)


Ուսանոց, աց

s.

shoulder-strap, shoulder-piece;
ephod;
epaulet;
cf. Վակաս.

NBHL (1)

Վակասն, որ այժմ կոչի ի մեզ ուսանոց։ Վակաս՝ ուսանոց։ Զգենոյր քահանայապետն, եւ դնէր յուսանոցն զերկոտասան ակունս. (Լմբ. պտրգ.։ Նախ. ել.։ Վրդն. սղ.։)


Ուսումնակից, կցի, կցաց

s.

fellow-student;
school-fellow.

NBHL (7)

Այսուիկ եւ մեք մոլորեսցուք՝ ուսումնակիցք եղեալ նոցա. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

ՈՒՍՈՒՄՆԱԿԻՑ կամ ՈՒՍԸՄՆԱԿԻՑ. συμμανθάνων simul vel una discens συμμαθητής condiscipulus, collega եւ ejusdem doctrinae, sectae. Աշակերտակից. կրթեալն ի նոյն վարդապետութիւն. հաւատակից, եւ աղանդակից.

Գայր առ ուսումնակիցսն իւր ի վարդապետարանն։ Եւ յովհաննէս գնաց առ ուսումնակիցս իւր։ Պօղոս անուն ուսմնակից նիւսացւոյն։ Լեալ էին միմեանց ուսմնակիցք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Վանակ. հց.։ Վրդն. պտմ.։)

Իգնատիոս աղաչէր զսուրբն պօղիկարպոս զուսմնակիցն իւր. (Ճ. ՟Գ.։)

Զերիցունս եկեղեցւոյն փողոտել, եւ զուսումնակիցս (այսինքն զդաւանակիցս) նոցա հանել ընդ սուր. (Բուզ. ՟Դ. 54։)

ՈՒՍՈՒՄՆԱԿԻՑ. ա. որպէս Ուսուցչակից, վարդապետակից. συνδιδασκαλίτης condoctor.

Այժմ սկսայ աշակերտ լինել, եւ խօսիմ ընդ ձեզ իբրեւ ընդ ուսումնակիցս իմ. (Ածազգ. ՟Գ։)


Ուսումնատեաց

adj.

loathing study, hating science.

NBHL (3)

Ատեցօղ ուսման. խորշեալն կամ անփոյթ յուսմանէ եւ ի խրատուց (անձն, կամ բարք).

Յամենայնի ուսումնատեացք։ Զանպիտանսն, մանաւանդ զուսումնատեացսն. (Կանոն.։)

Նիւթ նոցա անմտութեան զձեր ուսումնատեացդ տալով բարս. (Խոր. ՟Բ. 89։)


Շամրտացի, ցւոյ

s. adj.

Samaritan.

NBHL (3)

ՇԱՄԱՐԻՏ որ եւ ՇԱՄՐՏԱՑԻ ՇԱՄՐԻՏ. Սամարացի . յն. սամարի՛դիս.

Շամարիտն ետես զանծանօթն եւ զօտարն ի նմանէ, եւ չարար զանց. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Միթէ շամարիտքն անաստուածագոյն եւ՞ս իցեն քան զնոսա. (Կոչ. ՟Զ։)


Շանազգեաց

adj.

cynic.

NBHL (2)

Զգեցեալ յինքն զբնութիւն շան. շնաբարոյ

Մի՛ տար զգաստութիւն սրբութեան մերոյ բոզանոց անօրէն շանազգեաց լկտութեան նոցա. (Ագաթ.։)


Շանթընկէց

adj. fig.

thundering;
fulminating;
— բարկութիւն, thunder, cf. Շանթ, cf. Կայծակն;
— ամպք, thunder-cloud.

NBHL (1)

Ո՞վ զթանթընկէց բարկութիւնն (յն. զկայծակունս) թոյլ ետ գալ ի վերայ սոդոմայեցւոց երկրին. (Ոսկ. հռ.։)


Շառագունացուցանեմ, ուցի

va.

cf. Շառագունեցուցանեմ.

NBHL (3)

ՇԱՌԱԳՈՒՆԱՑՈՒՑԱՆԵՄ եւ ՇԱՌԱԳՈՒՆԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑρυθραίνω rubore suffundo καταφοινίσσω purpureum reddo. Շառագոյն կացուցանել.

Զիա՛րդ մոլեցցուցանէ բարկութիւն, եւ պատկառանք շառագունացուցանեն արեամբ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Հրաձեւի գունոյ արիւնուտկըային շառագունեցուցեալ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Շառագունեցուցանեմ, ուցի

va.

to cause to blush, to put to the blush, to shame, to confound.

NBHL (3)

ՇԱՌԱԳՈՒՆԱՑՈՒՑԱՆԵՄ եւ ՇԱՌԱԳՈՒՆԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑρυθραίνω rubore suffundo καταφοινίσσω purpureum reddo. Շառագոյն կացուցանել.

Զիա՛րդ մոլեցցուցանէ բարկութիւն, եւ պատկառանք շառագունացուցանեն արեամբ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Հրաձեւի գունոյ արիւնուտկըային շառագունեցուցեալ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Շատակեաց

adj.

long-lived, long-living.

NBHL (2)

Յորժամ վախճանին կեանքս, շատակեացն եւ սակաւակեացն ոչ ընդհատ են ի միմեանց. (Իսիւք.։)

Բարեկեաց շատակեաց կենօքս յերկրի զձեզ վայելուչս ցուցանիցէք։ Ամենայն նահապետացն շատակեաց եղեալ. (Ագաթ.։)


Շատացուցանեմ, ուցի

va.

to content, to satisfy;
to augment, to multiply.

NBHL (3)

Որպէս Բազմացուցանել. շատցընել.

Շատացոյց զհացն՝ զոր ունէր ընդ ինքեան. (Հ. մայ. ՟Ժ՟Ա.։)

Դենշապուհ՝ որ զշնմոլութիւնսն շատացոյց. (Ասող. ՟Բ. 2։)


Շատիցս

adv.

often.


Շարակցեմ

va.

to conjoin, to chain or link together.

NBHL (3)

ՇԱՐԱԿՑԵԼ. Ի մի շար կցել. շարալծել. յարակցել.

Զերկոսին սահմանսդ շարակցեմք. (Սահմ. ՟Դ։)

յանզգալից եւ ի զգայնոց շարակցեալ։ Է միւս եւս սուտ իմն ասացելոցն ըստ առման շարակցեալ. (Նիւս. բն.։)


Շարակցութիւն, ութեան

s.

conjunction, chaining together.


Շարաւալից

cf. Շարաւածոր.

NBHL (4)

ՇԱՐԱՒԱԼԻ ՇԱՐԱՒԱԼԻՑ. Լի կամ լցեալ շարաւով. թարախոտ, թարխոտած.

Եբաց զխխայթեալ եւ զշարաւալի խիթս նոցա բժշկաբար. (Տօնակ.։)

Շարաւալից եւ արիւնաշաղախ տաճարացն հեթանոսականաց. (Անան. եկեղ։)

Շարաւալից թարախն յոբայ յայտ առնէ զժահահոտութիւն մեղացն ադամայ. (Լծ. կոչ.։)


Definitions containing the research ց : 10000 Results

Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

Etymologies (4)

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։

• ՀՀԲ «բառ այլազգ.»։ Ուղիղ մեկնեց նախ S։ Martin. Mémoires 2, 279, յե-տոյ ՆՀԲ, Peterm. 21 ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Ղրբ. Շմ. Տփ. պա-լատ, Սչ. բ'ալադ՝ (վերջինը նոր փոխառու-թիւն ռում. palat, palatù ձևից, իսկ առա-ջիններն էլ ռուս. nалата բառից

NBHL (5)

παλάτιον, palatium. գրի եւ ՊԱՂԱՏ, ՊԱՂԱՏՆ. Բառ յն. եւ լտ. բալա՛դիօն, բալա՛ցիում. որ պէսպէս մեկնի առ հնախօսս նոցա։ Ի մեզ վարի որպէս Ապարանք. արքունիք. տուն եւ աթոռ եւ քաղաք արքունի. եւս եւ ապարանք երեւելի իշխանաց եւ այլն. սարայ.

Առաքեաց գան տիոքոս յարդարիչ իւրոյ պաղատանն. (Խոր. Գ. 5։)

Յարուցեալ չոգաւ ի դուռն պաղատին. (Ոսկիփոր։)

Դարձաւ թագաւորն կոստանդիանոս ի պաղատան։ Զսուրբ հայրապետն սեղբեստրոս ընդ իւր տանէր ի պաղատանն. (որպէս թէ ուղր. իցէ Պաղատան)։ Եփիմիանոս ի պալատն իւր ունէր շինեալ եկեղեցի։ Ի պալատին եկաց ամս քառասուն։ Ներքինի մի ի պալատէ անտի է. եւ այլն. (Վրք հց։)

Անդէն իսկ ի պաղատ թագաւորին պարսից. (Պտմ. վր։)


Պալիուն

s.

pallium.

Etymologies (3)

• «քահանայապետական եմիփո-րոն» (նկարագրութիւնը տե՛ս Հացունի, Պտմ. տաբազի 408) Լմբ. Յիշատ։ Նոյն բառն ու-նի և Սմբ. պտմ. 130՝ հետևեալ ձևով. «Բա-ցին զհողքն... կաթողիկոսին. նա գտան զշուրջառն փտած և զպավլին խայտնին շէն և զգաւազանն և զմազն. և ոսկր ամենևին չգտան». ուր պավլին խայտնին «պալիունի գունաւոր ժապաւէնն» է։

• = Լտ. pallium «երկար ու նեղ՝ սպիտակ բուրդէ խաչազարդ մի տեսակ վերարկու» (որ առաջին անգամ Լուկիոս Գ. պապը նուի-րեց Գրիգոր տղային, և յետոյ հետզհետէ տարածուեց մեր մէջ)։ Սոյնից է և յն. πάλλι-ον, παλλίον։-Հիւբշ. էջ 369։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (1)

Ոմոփորոն քազ, եղբա՛յր կաթողիկոս, պալիուն՝ որ է առաջին ամենայն պատուոյ, եւ խոյր զիմոյ գլխոյս առաքեցի։ Ընկալեալ կաթողիկոսին սրբոյ զպատուական պալիունն եւ զխոյրն ի լրումն պատուոյ իւրոյ՝ գոհացաւ զԱստուծոյ. (Լմբ. ի թղթ. լուսիոսի պապին առ գր. տղայ. եւ Լմբ. յիշատ.։)


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

Etymologies (5)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «խաշած միս» Ել. ժբ. 9. որից պախեփ «լաւ խաշած» Հին բռ. պախել «եփել» Բառ. երեմ. 262. այսպէս էլ Տաթև ձմ. ճժէ պախ եփեալ ջրով մեկնում է «որ է քաջ եփեալ»։

• ՆՀԲ յիշում է պրս. puxtan «եփել»։ Lag. Urgesch. 334 pac «եփել» արմա-տից. հմմտ. յն. πέσσειν, պրս. puxtan։ Նոյնպէս և Տէրվ. Նախալ. 45, իբր հնխ. nak և Հիւնք. պրս. puxtan։

• ԳՒՌ.-Թւում է թէ սրանից է պաղմիս Վն. «խաշած ու սառեցրած միս», որ յետոյ շը-փոթուած է պաղ բառի հետ։

• «բաց, արձակ». անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Պտմ. աղէքս. 69. Ընդ դրունս ելանեն պախս և ընդ անվթարս։

• «պատռել, ճեղքել, վնասել». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պախումն «պատռուածք, ճեղքուիլը» Փիլ. լին. և ել. Նիւս. կազմ. անպախ «անվթար, անեղծ» Փիլ. իմ. և լին. Անյ. բարձր. ան-պախելի «անվնաս» Տօնակ.։

NBHL (3)

Ոչ ուտիցէք ի նոցանէ հում, եւ ոչ պախ եփեալ ջրով. (յն. լոկ՝ եփեալ ի ջուր) (Ել. ՟Ժ՟Բ. 9։)

Որպէս Բա՛ց, արձակ. տե՛ս եւ ՊԱԽԻԼ, եւ ՎԱԽՔ.

Որպէս Բա՛ց, արձակ. տե՛ս եւ ՊԱԽԻԼ, եւ ՎԱԽՔ.


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «գօտիի կամ կա-մարի նման կանացի մի զարդ». մէկ անգամ ևւնի Ոսկ. եբր. իը. էջ 554. «Այնպիսի պախ-ճասանդօք և լանջագեղ կամարօք զսպեալ լինիցիս պնդակազմ»։ (ՋԲ գրում է պախճա-ւանդակ. Քաջունի՝ Գ. 198 դնում է պախճա-ւանդ «corset, սեղմիրան»)։

• = Իրանեան փոխառութիւն է, որ կազ-մուած է պախճ-(պախին կամ պախուճ) + ւանդ բառերից, առաջինը անհետացած է իրանեանում, երկրորդն է պհլ. պրս. band «կապ», որ գտնում ենք նաև բահուանդ, մե-հեւանդ, դանդանաւանդ բառերի մէջ։-Աճ.

NBHL (2)

Զարդ ինչ կանացի. cf. ՊԱԿ.

Այնպիսի պախճաւանգօք եւ լանջագեղ կամարօք զսպիցիս պնդակազմն. (յն. լոկ՝ այնպիսի՛ս զգեցիր). (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Պախրէ, ից

s.

money, effects, property, goods;
provisions, victuals;
cattle.

Etymologies (4)

• , ի հլ. «տաւար, արջառ, նախիր» Մանդ. Կանոն. Մխ. դտ։ Վստկ. 13. «ուտե-լիք, պաշար» Սիր. լա. 26. Ոսկ. մ. ա. 8, բ. 10. «ինչք, ստացուածք, ապրանք, դրամ» Ոսկ. ա. տիմ. ժդ. եբր. ժա. փիլիպ. թ. ժե. յետնաբար գրուած պախրայ Ասոր. դատ. 56. Տաթև ամ. 12. որից պախրէիկ «մի քիչ դրամ» Ոսկ. մ. ա. 3։ Նշանակութեանց զար-գացման համար հմմտ. լտ. pecu «տաւար» և pecunia «ինչք, ապրանք, դրամ, արծաթ», արաբ. māl «եզ, տաւար. 2. ապրանք, հա-րըստութիւն, ինչք», Ղրբ. ապրանք «ինչք. 2. տաւար» ևն։

• =Նման, բայց ձայնապէս անյարմար են ասոր. [syriac word] baqrā «նախիր», եբր. [hebrew word] baqar «արջառ, կով, ցուլ», արաբ. օ [arabic word] baqara, baqra «եզ, կով», ասուր. bukkuru «հերկել»։ Արաբերէնից է փոխառեալ յետին պաքարայ ձևը։

• րէ և հյ. պաճարանք,-իսկ պախրէ «ար-ջառ» լծ. պաճար, եբր. պաքար, լտ. pe-cus։ Տէրվ. Altarm. 104, Նախալ. 91, Երկրագ. 1884, 53 դնում է *պախուէ ձևից և հանում է հնխ. paç «կապել» արմատից. հմմտ. սանս. paçu, զնդ. pasu «եզ, արջառ», գոթ. faihu «տա-ւար, ինչք, դրամ», լտ. pecus «տաւար», pecunia «ինչք», լիթ. pekus։ Հիւնք. արաբ. baqar «արջառ, եզն» բառից։ Հիւբշ. 516 պախրէ «տաւար» նշանակու-թեամո համարում է արաբերէնից փո-խառեալ պաքարայ բառի ռմկ. ձևըս (Սակայն անտեղի է նախ բառիս այս նշանակութիւնը միւսներից ջոկել, և երկրորդ՝ պախրէ «տաւար» նշանակու-թեամբ ունի Մանդ1)։ Seidel, Մխ. հեր. § 183 հայացեալ է արաբ. [arabic word] baqar «եզ» բառից։

• ԳՒՌ.-Սվեդ. բmխրէ «եզ», Զթ. բախռէ «եզ», Հճ. բախրէ (որ է<բախռէ, որովհետև հյ. ր>Հճ. յ, իսկ ռ>ր) «եզ», Երև. Տփ. պա՛խրա «եղջերու», Ղրբ. բա՛խրա «եղջե-րու». որից պախրակով Ղրբ. «էգ եղջերու»։

NBHL (8)

Որպէս լծ. ընդ թ. պագըր. պ. խրիյտէ, խրիտ. յն. χρῆμα pecunia, aes. Հրիտակ. ինչք. ստացուած. պիտոյք. պղինձ. դրամ. ըստակ.

Եթէ զսրբոց ոտս պարտ իցէ լուանալ, ո՛րչափ եւս առաւել ձեռնտու լինել պախրէիւ։ Այլ թէ կերակրով կամ պախրէիւ իցէ, բնաւ ինչ մի՛ քննիցես։ Եւ զի տարաւ նա պախրէ ինչ, մօտ ի կատարած թղթոյս ասէ, թէ ընկալայ յեպափրոդիտեայ զառ ի ձէնջս։ Ի ձեռն Եպափրոդիտեայ, որպէս վերագոյն ասացի, պախրէ ինչ առաքեցին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։ Ոսկ. փիլիպ. ՟Թ. ՟Ժ՟Ե։)

Նոքա որ բնաւ ինչ չունին, բայց միայն զմարմինն եւ զձեռս, ջանան եւ հակառակին՝ պախրէ կարօտելոցն գտանել անտի։ Առանց պախրէի եւ պաշարի առաքեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

Ոյր պախրէք իցեն, որթ մի տացեն. (Կանոն.։)

Եթէ աղքատ եւս իցէ փոխապարտն ... երբեմն սուղ ինչ զպախրէն կամի վաճառել, զի հատուսցէ զվաշխիցն տոկոսիս. (Մանդ. ՟Է։)

Զձիոց եւ զպախրեաց եւ զուղտուց. (Ուռհ.։)

Յորժամ տեսանես զպախրիքն։ Պախրեաց աղբով։ Պախրեաց աղբն. (եւ այլն. Վստկ. ստէպ։)

Ասէ անդամալոյծն. վայել է ինձ մուրացիկն պախրէին. (Վրք. հց. ձ։)


Պակ

s.

female jewelry.

Etymologies (4)

• «մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։

• «պէս, կերպ». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած է ո՛րպակ «ո՛րպէս, ի՛նչպէս» Մագ. թղ. 205. Արիստ. քանակ. Պորփ. էֆիմ. 318, 320. բառս ուրիշ տեղեր չի պատահում։

• «վախ, երկիւղ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են պակ-նու «վախենալ, ապշիլ, սարսափիլ» Բ. մկ. ր. 16, ժե. 23. Ագաթ. պակեցուցանել Փիլ. ել. պակուցանել Փիլ. Խոր. պակչիլ Իմ. ժէ 14. Ոսկ. եբր. ա. եւագր. Եփր. օրին. էջ 267. պակումն «վախ» Նիւս. բն. Վրդն. ծն. «կե-րակուրից յափրանալով խորշիլը» Կլիմաք.։ Սրա հետ նոյն է պախ «վախ», որ տես վե-րր։

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։

NBHL (2)

Կանացի զարդ մեծագին.

Կոչեաց Ահարոն զքանդակագործսն, եւ ողջացոյց զպակսն ի կերպ որթոյ. (Վրդն. ել.։)


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

Etymologies (2)

• (որ և պագշոտ), ի-ա հլ. «ցոփ, շոսայտ, լիրբ, անառակ» Ոսկ. յհ. բ. 15 և խչ. Ագաթ. որից պակշոտիլ Առակ. է. 10. Մծբ. 228. Ոսկ. մ. բ. 9 և Եբր. փարպ. պակ-շոտութիւն Ոսկ. յհ. բ. 13. Պիտ. պակշոտե-ցուցանող Լմբ. իմ. սրանց արմատական ձևն են ներկայացնում պակշիլ «զմայլիլ տես-քից» Լմբ. իմ. պակշեցուցանել «զմայլեցնել» Լմբ. իմ. որոնք ենթադրել են տալիս պակշ-(պակիշ կամ պակուշ) արմատր. որով պակ-ոտ կազմուած պիտի լինի -ոտ մասնիկով։

• Աւետիքեան, Քերակ. 1815, 235 -շոտ մասնիկով պագանել բայից, իբր «համ-բուրելու հետամուտ». հմմտ. լեզուա-շոտ։ ՆՀԲ «պակուցեալ և ափշեալ շուայ-տութեամբ կամ որ պագանէ զօշոտաւ-թեամբ»։ Էմին, Քերակ. էջ 51 նոյնպէս -շոտ դնում է մասնիկ, որով արմատը պակ։ Lauer (տե՛ս Տէրվ. Alarm. էջ 39) պագանել բայից։ Տէրվ. անդ՝ (քն)-քուշ, (փաղա)քուշ բառերի քուշ արմա-տին միացնելով՝ դնում է gus ձևից հմմտ. լտ. gustare, գոթ. kiusan, kaus-van, յն. γεύω «ճաշակել»։ Հիւնք. յն. βαϰ-xευω «անկղիտանալ ի հեշտութինն մարմնոյ»։

NBHL (3)

ՊԱԿՇՈՏ որ եւ ՊԱԿՇՈՏԵԱԼ. գրի եւ ՊԱԳՇՈՏ. (որպէս պակուցեալ եւ ափշեալ շուայտութեամբ, կամ որ պագանէ զօշոտութեամբ) ἁκόλαστος lascivus ἅσωτος luxuriosus. Խենէշ, ցոփ. անառակ. լկտի. վավաշոտ. գէշ աչք տնկօղ .... շփացած, երեսը պատռած, քեղըրթած, առ սըզ, էտէպսիզ.

Զայն որ զարդարի՝ ոչ ոք ի մաքրից գովէ, այլ պակշոտք եւ շռայլք։ Խաչն՝ պակշոտաց ապաշխարութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 15. եւ Ոսկ. խչ.։)

Առ պակշոտ յիմարութեան ցոփութեան բարոյիցն. (Ագաթ.։)


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

Etymologies (5)

• , ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։

• = Պհլ. *pahr ձևից, որ յատուկ էր հիւս. գաւառականին և որի դէմ միւս բարռառնե-րում գտնում ենք pās. այսպէս պհլ. [other alphabet] ) pās «պահպանութիւն», պրս. [arabic word] pās «պահպանութիւն, 2. գիշերային պահ, որ է 3 կամ 11/2 ժամ», սրա հետ նաև պրս.՝ [arabic word] pahr «քառորդ բաժին տունջեան և գիշերոյ», սոգդ. pā9θr «պահպանութիւն, պաշտպանու-թիւն», զնդ. ❇ pā̄ϑra «պահպանու-թիւն» (Horn § 274). բոլորն էլ կազմուած են pā-«պահել» արմատից՝ -ϑra մասնի-կով։-Հիւբշ. 217։

• ՆՀԲ պարհք=պրս. փէրհից։ Win-disch. 15 pā «պահել» արմատին ազ-գական է դնում։ Նոյնը նաև Lag. Ur-gesch. 115։ Muller SWAW 42 256 spaç արմատից. հմմտ. լտ. spec-։ lns-t1, Zendsp. 188 սանս. և զնդ. pā։ Mül

• ler. Kuhns u. Schleich. Beitr. 3, 88 պրս. pās ձևի հետ։ Lag. Gesam. Abhd. 8, 25 և Btrg. bktr. Lex. 58, 74 զնդ. pāϑra և պրս. pās բառերի հետ։ Asco-li-Srhweizer KZ 17, 136 հին իրան. pād արմատից։ Müller SWAW 78, 425 ո՛չ թէ pā, այլ զնդ. pā̄ϑra-բառին պէտք է միացնել։ Այսպէս նաև Lag. Arm. Stud. § 1792, իսկ § 1818 պաս ձևը (որ գրբ. պահս հայցականից է լա-ռաջացած) կցում է պրս. pās-ban «պա-հապան» բառին։ Մորթման ZDMG 26, 528 բևեռ. pakha «պահ»։ Տէրվ. Նա-խալ. 91 pā «պահել» արմատիզ։-Հիւնք. պրս. բէհրէ, բէհրիյզ։-Karst, Յուշարձան 406 պահ «յղի» կցում է սու-մեր. pah, pag' «առատ՝ բերրի լինել» բային։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 ասում է թէ կապ չունի հաթ. pāimi «պահեմ» բայի հետ։

• ԳՒՌ.-1. Ախց. Գոր. Կր. Ղրբ. պահէլ, Ագլ. Շմ. Տփ. պահիլ, Ալշ. Մշ. պայել, Երև. պհէլ, Ջղ. Սլմ. Վն. պախել, Մրղ. պախէլ, Մկ. պախիլ, Սչ. բահել, Պլ. Ռ. Սեբ. բահէլ, ննխ. բայէլ, Ասլ. բայէ՛լ, Ակն. բայհէլ, Տիգ. բmհէլ, Հճ. բէհել, Զթ. բէհիլ, Խրբ. բէյիլ, Հմշ. բէհուշ, Սվեդ. բիհիլ, Աժտ. փայէլ.-2. Գոր. Ղրբ. Ջղ. պաք, Ակն. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. բաք, Ասլ. բաք, բա*, Տիգ. բmք, Ագլ. պօք, Զթ. բօք, բոք, Հճ. բօք, Սվեդ. բիւք,-Մրղ. Սլմ. Վն. պախս, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Տփ. պաս, Հմշ. Ննխ. Սչ. բաս. -3. Ակն. բօյհ «պահ, մի պահ», Ասլ. բայ մը, բայիգ «պահ մը, պահիկ», Ննխ. բամալ «մի քիչ առաջ» (<պահ մի այլ), մէքբա-հէգէն «մի քիչ յետոյ» (<մէկ պահիկ-էն)։-նոր բառեր են պահարան (որ Ջղ. դարձած է պարան «նամակի ծրար, պահարան՝ ըստ Արևմտահայ գրականի), պահենի. տահես-տէն, պահծու, պահվտիլ (Ննխ. բօհօդվէլ, բօհըդվէլ, բօղօդվէլ, Ակն. բայհմընդիլ), պահկուիլ (Սլմ. փախկվել, որ կարծեմ փախ-ծիլ բայի ազդեցութեամբ նախաձայնը դարձ-ռել է փ), պահման, պահունի, պահուկ, պա-հոցել, պահպհել, պահպրտել, պասակեր, պասահարիլ, պասալուայ, պասահան, պա-սատօն, պասնուտ, պասուց ևն։-էնկիւրեև թրքախօս հայոց մէջ մնում են bak «պահք», bak-baba «մոռմոռոս. ախացել», baharanjə «լուսարար» (որ եկեղեցու պահարանն է արաբախօս քրիստոնեաներն ունին pze «պահէ՛» (Բիւր. 1899, էջ 116)։

NBHL (16)

φυλακή, προφυλακή custodia, observatio, excubiae. Արմատ Պահելոյ. Պահպանութիւն. եւ Բաժանումն ժամանակի պահապանաց գիշերոյ, յերիս ժամս՝ մի պահ համարեալ.

Յառաւօտու պահուն։ Ի սկզբան միջնոյ պահուն։ Ել նմա վիճակն (շաբաթաւոր) պահ առ պահ ընդ արեւելս։ Զցայգ պահ արկցուք զմեօք շուրջ։ Որ պահէ զպահս գիշերականս։ Ժամանեցին պահուց աչք իմ։ Որպէս պահ մի գիշերոյ։ Ի պահէ առաւօտու։ Ի պահու իմում կացից։ Ի գլուխ պահուց քոց։ Ի չորրորդում պահու գիշերոյն։ Յորում պահու գող գայ.եւ այլն։

Վասն այնորիկ կարգեցան աւո՛ւրքս այս պահոց. վասն զի եւ ժամանակն՝ իւրեանց բարբառովն ասի պահք. յն. վիճակք. թերեւս առ նմանութեան յն. ձայնիցս՝ ֆրո՛ւրիօն, պահպանութիւն. եւ ֆրուրէ՛, վիճակք։

Դու պահից պատանդ՝ երաշխաւոր տիպ դիմառից։

Պահ գիշերային քերովբն հնչէր՝ փողս հարկանէր. իմա՛ ձայն տուեալ ըստ պահապանաց ի պահէ ի պահ։

Արկցեն շուրջ զքեւ պահ։ Շուրջ զքեւ պահ դիցէ։ Կարգեցեր զինեւ պահ։ Ի պահ զգուշութեան փակել։ Պահ պատնէշ պաշարումն մատուցանէր. (Եզեկ. ՟Ի՟Գ. 24։ ՟Ի՟Զ. 8։ Յոբ. ՟Է. 12։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 7։ ՟Ժ՟Գ. 19։)

Երկիւղ իսկ յումմէ՞ կայր, զի պահ տայր ունել։ Իշխանքն՝ որ զերանելին զՍահակ ի պահ ունէին։ Հրամայեաց պահ ունել ճանապարհին. (Սեբեր.։ Ճ. ՟Գ.։ Տէր Իսրայէլ. մայ. ՟Լ.։)

Արք տեղւոյն սկսան զանց ճանապարհին ունել. (Զենոբ.։)

Հրամայէ ի պահ արկանել (զաւուրս ինչ) զոչխար՝ որ պատարագելոցն էր. (Փիլ. ել. ՟Ա. 2։)

Առաքեաց Շաւուղ արս՝ ի պահ առնուլ զնա (այսինքն պաշարեալ պահել). (Եփր. թագ.։)

Զկարգս քրիստոնէից՝ զոր առի յաւանդ, այս է ի պահ. (Լծ. նար.։)

Ո՞չ դու քեզէն կացուցեր զինուորս, եւ ի պահ ետուր զմեռեալն. (Գէ. ես.։)

Զպահ պէսպէս աղօթիցն շուրջ զիւրեւ կարգել. (Լմբ. սղ.։)

Պահ եւ ապաւէն զերկրպագեալ ամենեցուն զնոյն նշան կանգնէր. (Ագաթ.։)

ՊԱՀ ԴՈՒՌՆ. Պահակն Ճորայ, դուռն ալանաց.

Զամենայն ազգս հաւաքեա՛, եւ անցո՛ ընդ պահ դուռն ի ներքո։ Անդէն ի ներքոյ պահ դրանն արգելոյր զբազմութիւն այրուձիոյն. (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

Etymologies (3)

• «պահակ, պահապան» բ. թգ. ը. 14. Եւս. պտմ. գ. 6. Ոսկ. ա. Թես. ա. հին ձևն է պարհակապան «բերդապահ» Նռ-րագիւտ Ա. մնաց. ժը. 13 կամ հ-ի անկու-մով էլ՝ պարեկապան «դէտ, պահնորդ» Ա. մկ. ժբ. 27։

• = Պհլ. *pahrakpān «պահապան» բառից, որ կազմուած է pāhrak և pān բառերից։ Այս պհլ. ձևը, ինչպէս նաև նրա ներկայացուցիչ պրս. *pahrabān չեն աւանդուած գրականու-թեան մէջ. բայց նոյնն են հաստատում իրանեանից փոխառեալ ասոր. pahragbān «պահպանութիւն», թալմ. [hebrew word] parhag-banā «ոստիկանական տեսուչ» ձևերը։-Հիւբշ. 218։

• Աոհասարակ միացրել են նախորդին՝ հայկական մի ածանց համարելով։

NBHL (3)

Դաւիթ եդ յեդոմ պահակապանս յամենայն եդովմայեցիս. (՟Բ. Թագ. ՟Ը. 14։)

Սողէին եւ ելանէին գաղտուկ ըստ պահակապանսն հոռոմոց՝ գիշերայն, քաղել իւրեանց խոտ ի վայրէ, եւ բանջար. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Թէպէտ դրունք եւ նիգք, եւ պահապանք եւ պահակապանք կայցեն, սակայն մտանէ գող. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։)


Պահակեր, աց

s.

overseer, surveyor;
tutor;
cf. Պահայոյզ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պահող, խնամող, սնուցիչ» Ես. լգ. 18 (որ Գէ. ես. մեկնում է «գիշերապահ»)։

• -Պհլ. *pahrkar «պահապան» ձևից, որ բարդուած է pahr «պահ» և kar «գործել» բառերից։-Աճ.

• Peterm. 25 հյ. պահ բառից՝ -կեր մասնիկով։

NBHL (4)

Բառ երկդիմի՝ ի դէպ եկեալ պէսպիսութեան յն. ընթերցուածոյ. τρεφόμενος , որ է Սնուցիչ. դայեակ. դաստիարակ. կամ συστρεφόμενος , որ է Համախմբօղ. գնդապետ.

Ո՞ւր են դպիրքն. ո՞ւր եւ խրատտուքն. ո՞ւր է որ ունի զհամար պահակերաց զմեծի եւ զփոքու ժողովրդեանն. (Ես. ՟Լ՟Գ. 18. ի լտ. ասի՝ վարդապետ տղայոց։)

Իսկ (Գէ. ես.) ըստ Եփրեմի եւ ըստ այլոց գրէ այսպէս.

Ո՞վ է՝ որ ունի զհամար պահակերացն, որ են գիշերապահքն. կամ որ համարի զվարիչս մեծի եւ փոքու ժողովրդեանն։


Պահանգ, աց

s.

iron or wooden tie-piece, binding-piece, notched-rail, brace;
buttress, flying-buttress.

Etymologies (2)

• (սեռ. փ) «պատր ամուր պահելու համար մէջն ագուցուած գե-րաններ» ՍԳր. Եփր. թգ. 423. Վեցօր. 169. Ոսկ. ես. և կողոս. 579. Մծբ. 39. «գրահ, պահպանակ» Թղթ. դաշ. որից պահանգա-կապ Սիր. իբ. 19. Մծբ. 39։

• ՆՀԲ «անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ», Lag. Urgesch. 378 san( արմատից։ Հիւնք. վահան բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 307 պրս. [arabic word] vahang «փայտեայ օղակ կամ շրջանակ՝ որ բեռների վրայ են անց-կացնում՝ ամրապնդելու համար»։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] pahāna «դռան յետևի փայտէ սողնակը, նիգ, գամ»։

NBHL (5)

ՊԱՀԱՆԳ կամ ՊԱՀԱՆԿ. ἕνδεσμος illigatio, junctura, compago ἰμάντωσις contignatio, loramentum ξύλον lignum. (Որպէս թէ Անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ) Շաղկապ ի մէջ հիւսուածոյ որմոց՝ ի փայտից եւ յայլ նիւթոց. տե՛ս եւ ԿՈԶԱԿ եւ ԳԱՄ.

Տաց քարինս ռմբաքարաց ի պահանկս նոցա, եւ կործանեսցին։ Փայտեայ պահանգս կապէին ի մէջ որմոյն։ Փայտս պահանգս դնէին յորմսն. (Եղեկ. ՟Ժ՟Գ. 11։ ՟Ա. Եզր. ՟Զ. 9։ ՟Բ. Եզր. ՟Ե. 8։)

Զորօրինակ շինուածոց յորժամ պահանգքն՝ որ պինդ ունին զշինուածսն՝ փտիցին եւ ապականիցին, ապա որմքն ի հարկէ խարխարին եւ անկանին։ Ի շինուածին թէ ոչ կապիցեն պահանգքն, ոչ է հաստատուն. (Ոսկ. ես. եւ Ոսկ. կողոս.։)

Սէրն՝ պահանգ շինուածոյ. զի նովաւ հաստատեալ կազմին որմք տաճարի. եւ եթէ նենգութիւն ինչ գտցի ի պահանգս ապարանիցն, անկեալ կործանի շինուածս. (Մծբ. ՟Բ։)

Հոգին սուրբ որպէս զպահանգ՝ զբոլորն ինքեան կապեալ ունի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։

• = Պհլ. *pahrapān<զնդ. *pāϑrapāna-բառից, որ կազմուած է pahr<զնդ. pāϑra «պաշտպանութիւն, պահպանութիւն»+pān «պահող» բառերից։ Վերի բառերը աւանդ-ուած չեն թէև, բայց կան նրանց այլ գաւա-ռական ձևերը. ինչ. պհլ. pāspān=պրս. pās-bān «պահապան»։ Տե՛ս նաև պահ։-Հիւբշ. 217։

• ՆՀԲ դնում է պահել բայից՝ իբր հյ, ածանց։ Böttich. Arica 76, 252, Lag. Urgesch. 115, Muller SWAW 38, 575 պրս. pāsbān։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ ունինք Ալշ. Մշ. պահաբան, Երև. պրհապան, Մկ. պmխmպան, Պլ. բահաբան ձևերով՝ միայն «պահապան հրեշտակ», «Աստուած պահա-պան» ձևերի մէջ։ Մինչև անգամ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառում կայ bahaban «պահապան հրեշտակ». ինչ. bahabanəm esirgedi «պահապան հրեշտակս ինձ պահ-պանեց» (Բիւր. 1898, 865)։ նը (Օրբել. 1861, էջ 268), որ ճիշտ այն է. ինչ որ այլուր Պարտիզացփոր.

• = Նոյն է պարտէզ բառի հետ և ծագում է կա՛մ պհլ. գւռ. մի ձևից, և կամ հայերէնի մէջ րտ>հ ձայնափոխութեամբ (իբր եր-թալ>էհա*լ)։-Աճ.

NBHL (7)

φύλαξ, προφύλαξ custos, excubitor φυλάσσων qui custodit φυλάκισσα custos foemina. Որ պահէ զոք կամ զիմն՝ զգուշաւոր ոստիկանութեամբ. պահպանիչ. պէքճի. եբր. շմէր. (յորմէ շամրտացի, սամարացի)

Մի թէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ։ Պահապան դրախտին արքունի։ Պահապան կանանց, կամ այգեստանի, քաղաքի, զօրաց։ Մի՛ ննջեսցէ պահապան քո։ Պահապան Իսրայէլի։ Թողեալ անդ պահապանս զօրս.եւ այլն։

Անուանեցան շամրտացիք. զի եւ անունն իսկ պահապանս յայտ առնէ. (Եւս. քր. ՟Բ։)

Պահապանք լինելով իրաւանց եւ պաշտպանք. (Պիտ.։)

Եհաս մինչեւ յերկինս որպէս զաղաղակ սոդոմայեցոց ի պահապան հրեշտակացն. (Լմբ. յայտն.։)

Հրամայեաց զզօրն ի ներքս տանել պահապան քաղաքին։ Պահապանս կացուցին թշնամութեամբ ի վերայ իսրայէլացւոց։ Պահապանք ոստիկանութեամբ կային ապողոնեայ ի վերայ նոցա։ Յիւրոց զօրացն պահապանս թողոյր իւրաքանչիւր քաղաքաց, եւ այլն. (՟Ա. Մակ.։)

Ոչ է մարթ առնել հմայեակս եւ պահապանս. որ ճշմարտութեամբ չեն պահապանք, այլ կապանք հոգւոց նոցին. (Կանոն.։)


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

• ՆՀԲ լծ. յն. πάγος «սառոյց», թրք. pek «ամուր, պինդ» և լտ. pactus «տընկ-ուած»։ Հիւնք. յն. πάγος, πάχνη «սառոյց, պարզ, եղեամն»։ Bugge, Beitr. 34 և IF 1, 455 պաղպաղակ դնում է փաղ-փաղիլ բայից։ Petersson, Ar. u. Arm Stud. 95 սանս. basta «ապուշ», ֆրիզ. oal, pall «հաստատուն, անշարժ» բա-ռերի հետ հնխ. bol-, bl-արմատից։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։

• «փայլ, փայլիւն, ցոլք». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են աա-ղապանծ «լուսափայլ, մաքուր, լուսապանծ» Հին բռ. պաղապանծական Անան. եկեղ. և կրկնութեամբ՝ պաղպաջ «փայլ, փայլիւն», որի վրայ տես առանձին։

NBHL (6)

Արմատ Պաղելոյ. լծ. յն. բա՛ղօս. թ. բէք. լտ. բա՛քդուս. πάγος glacies, gelu. Սառն. ջուր սառուցեալ եւ պնդացեալ. պուղ, տօն. իսկ ռմկ. պա՛ղ ՝ է ցուրտ, եւ սառնամանիք.

Հալեցաւ լուծաւ պաղն։ Մերկ, եւ ի պաղ ընկեցեալք. (Սիսիան.։)

Գետն Երասխ սառուցեալ էր ... իբրեւ ելանէին ի վերայ պաղին բազմութիւն զօրացն, անդէն վաղվաղակի խորոց մատնէին, խորտակեալ պաղին։ Հանեալ ի վերայ պաղին զառն եւ զգերին, յանկարծակի հատեալ պաղին՝ զորս ի վերայ կային՝ զամենեսեան ընդ իւրեաւ ծածկեաց. (Ղեւոնդ.։ Լաստ. ՟Ժ՟Է։)

Յորում կաթեաց շողն երկնային, զպաղըն հալեաց զհիւսիւսին. (Շ. եդես.։)

Առաջի դրաց այրին սեպ էր ուղղորդ միապաղաղ, եւ ի վերուստ պաղ անձաւ (կամ պաղանձաւ) քու աւոր, որ հայի յանդունդս խորաձորոյն. եթէ որպէս երկու բառ, եւ եթէ որպէս մի բառ բարդ առցի, իմաստն երեւի լինել, սառն իբրեւ անձաւ քուաւոր էր ձեւացեալ. կամ անձաւն էր քուաւոր ըստ նմանութեան առկախեալ սառին։

Որ ի լըճին սառնամանեաց՝ զմարմին սրբոցըն պաղ ձուլեաց. (Գանձ.) այսինքն պաղեցոյց իբրեւ զսառն։


Պաղան

cf. Համետ.

Etymologies (3)

• «համետ, թամբ» Յայսմ. փետր. 6 (երկիցս). Առաք. պտմ. 330, 331 (կուր-դինն, որ է պաղանն). որից պաղանե «հա-մետել» Վրք. հց. ա. 496. պաղանաւոր «ձիա-ւոր» Կաղանկտ. պաղանակար «համետա-գործ» Դրնղ. 324։

• = Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (1)

Դի՛ր ի վերայ վիրաւորեալ թիկանցդ պաղան, պատեա՛ց ընդ սրահ եկեղեցւոյս, եւ ողջանաս։ Եթէ ոչ դնես թիկանցդ (կամ բառնաս ողինդ) պաղան, ոչ ողջանաս. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ՟Ա.։ եւ Հ. փետր. ՟Զ.։)


Պաղատ

cf. Պաղատանք.

Etymologies (3)

• «թախանձանք, աղաչել խնդրելը» մէկ անգամ գտնում եմ գործածուած այս արմատական ձևով աղաչանք և պաղատ կրկնականի մէջ՝ Եփր. յես. էջ 317 (որի հետ հմմտ. գւռ. աղաչ-պաղատ). նոյն արմատից են կազմուած պաղատիլ «աղաչել, թախան-ձել» ՍԳր. «լալով աղաչել» Մանդ. Շար. պա-ղատանք ՍԳր. պաղատախառն Մծբ. պաղա-տումն Խոսր. Նար. Արծր. պաղատաւոր Սկևռ. աղ. աշխարհապաղատ Բուզ. բազմապաղատ. Պհ. կթ. մեծապաղատ Յհ. կթ.-բառիս երկ-րորդ ձևն է պաղէտ «աղաչանք» Մծբ. էջ 305, 339. Եփր. յես. էջ 317 և մնաց. էջ 475 (ոստ այլ, ձեռագիրների. հմմտ. ՀԱ 1911, 504 և 1912, 547)։

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։

• ԳՒՌ.-Մող. պաղատ, Տփ. պաղատիլ, Ախց. պաղատէլ, Ննխ. բաղադէլ, Սվեդ. բm-ղmդիլ, Ախց. Երև. Շմ. Ջղ. պաղատանք, Ղրբ. պղա՛տանք, Տփ. պաղանտաք, որից կրկնութեամբ Երև. Մրղ. Սլմ. Շմ. աղաչ-պաղատ լինել, Սեբ. ախջէլ-բաղդէլ «շատ աղաչել»։

NBHL (1)

Մի՛ եղիցի ի վերայ նոցա աղաչանք եւ պաղատ. (Եփր. յես.։)


Պաղատիտ, տտի

s.

dried fig, string of dried figs, a frail.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «չոր թուզ» Ա. թագ. իե. 18, լ. 12. Դ. թագ. դ. 42, ի. 7. ես. լը. 21. Նորագիւտ Ա. մնաց. ժբ. 40. (իսկ Յուդթ. ժ. 5 գրուած է յգ. գրծ. պաղատտկօք, այլ ձ.

• ՆՀԲ «նոյն բառ է և ի յն. բալա՛թի»։ Հիւնք. յն. παλάϑη «կողով թզոյ», պրս. falāta «պտուղ չորացուցեալ, քաղցու թանձրացեալ, պաստեռ».

NBHL (4)

ՊԱՂԱՏԻՏ ՊԱՂԱՏՏԻԿ. Նոյն բառ է եւ ի յն. բալա՛թի. παλάθη massa ficuum. Չոր թուզ ի շարս անցուցեալ կամ կոխեալ յամանս. տիւզի կամ տապան ինճիրի. եբր. տէվլա.

Կայթ մի չամիչ, եւ պաղատիտս երկերիւր։ Ետուն նմա կոտոր մի պաղատտաց եւ երկուս չամչեայս, եւ կերաւ։ Առցեն պաղատիտս թզոյ, եւ դիցեն ի վերայ վիրիդ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Բ. 18։ եւ ՟Լ. 12։ ՟Դ. Թագ. ՟Ի. 7։)

Ելից զնա (զմախաղն) փոխնդով եւ պաղատտկօք (կամ պաղատկօք, կամ պաղատակօք). (Յուդթ. ՟Ժ. 5։)

Եզեկիա թագաւորն բժշկեցաւ պաղատիտ թզովք։


Պաղմական, ի, աց

adj.

oscillating, swinging, shaking.

Etymologies (3)

• «մի տեսակ երկրաշարժ, որ գետինը դողացնում է «Արիստ. աշխ. 615 (գրուած է տաղմական)։

• -Յն. παλματιας հոմանիշի համեմատ կազ-մուած է πάλμα «սասանում, դող» բառից՝ հյ. -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 370։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

(Ի յն. ձայնէս բա՛լմա. յորմէ լտ. բալբիթա՛ցիօ, տրոփումն. թնդումն. դողումն) Անուն մասնաւոր սասանութեան երկրի, իբր դողացուցիչ. παλματίας vibrator, quidam terrae motus.

Ի շարժմանցն ... այլք դողացուցանեն՝ խոնարհեցուցանելով, եւ վերստին շարժելով, եւ միշտ ի շարժեալն բերելով, որ պաղմականք լինի ասացեալ, նման դողութեան ախտի բացագործելով. (Արիստ. աշխ. ուր գրիչք ունին վրիպակաւ՝ տաղմականք։)


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։

• ՆՀԲ աաճար «տաւար» բառի համար թուի թէ յիշում է եբր. պաքար «պախ-րէ». իսկ պաճարել՝ լծ. և նոյն թրք. be-ǰermek և ռմկ. ճարել։ Lag. Urg. 479 ճարակ բառի հետ։ Հիւնք. պաճար «տա-ւար»=պրս. čārpā «չորքոտանի» (շըրջ-մամբ), իսկ միւս նշանակութիւններով վաճառ բառից։ Գազանճեան, Արևել. մամ. 1907, 934-5 պաճարել=թրք. bejer-mek։ Meillet, Rev. d. ét. arm. 2, 6 պա-մասնիկով իրան. ճար (cār), ճարակ (čārak) բառերից փոխառեալ։

NBHL (6)

Ի պաճարաց եւս ծննդից՝ ըստ հօտից եւ անդէոց։ Ոչ եւս վարեսցեն ի պէտսն զպաճարսն։ Շունք՝ որ ի հօտսն են, յառաջագոյն մարտնչելով ի վերայ պաճարացն մինչ ի յաղթութիւն։ Զբնակիցն ի մեզ զպաճարն պարարեն՝ զցանկութիւնն։ Զառ ի շնորհ պատարագն յարու պաճարաց առնել. (Փիլ.։)

Լերինքն զանասուն պաճարս բազմացուցանեն մեծահասակս. (Խոր. ՟Գ. 59։)

Սիրելի է սա (գարունն) ամենայն մարդկան, եւ ցամաքային պաճարաց։ Ի թշնամեացն խողխողի զինուք զօրէն պաճարաց. (Պիտ.։)

Իբր զանզգայ պաճարս անասնոց մեռանիմք, եւ ոչ զարհուրիմք։ Ոչ պաճարք խոտաճարակք, եւ կամ լուղակ կերակրելիք. (Նար. ՟Ծ՟Ե. եւ Նար. առաք.։)

Զկոյտս ջոլրաց անասուն պաճարաց. (Երզն. մտթ.։)

Չտայ զքեզ ի ձեռս, որչափ ինչ պաճարս եւ պաճարիցի սատանայ. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

Etymologies (3)

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։

NBHL (3)

Ո՛վ շնորհաշուք գեղով արփաւոր ծածկութիւ, յանմատոյց գեղեցկութենէն պաճոյճ փաղփաղեալ (որ լինի ա. գ. եւ մ) (Նար. կուս.։)

Ոչ կարաց կուրացուցանել զքեզ սատանայ՝ առ ի տեսանել զպաճոյճսն, եւ ոչ պարզեցար ի տես յանցաւոր կանանց, որով որսաց սատանայ զորդիսն Ադամայ ի պաճոյճսն դստերս Կայենի, զարդարելով զնոսա համօրէն մեղօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որսայ զորդիս մարդկան անմտաց, եւ ի պաճոյճս յանցանաց զդստերս Եւայի։


Պայ, ից

s.

fairy, elf.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

• = Պհլ. *payāzāt ձևից, որ է հպրս. *pati azāta «յաջորդ յազատութեան, որ է ազ-նուականութեան», կազմուած pati մասնի-կով՝ āzāta-«ազատ» բառից։-

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։

NBHL (2)

որ եւ ՊԱՅԻԿ. Մարդ հրեշաւոր, մտացածին. որպիսի է եղջերուաքաղն ի կենդանիս. ճին, տէվ, խէյալ.

Իբրեւ զծովացուլն՝ զոր ի կովէ ելեալ ասեն, եւ զպայն իմն ի մարդկանէ։ Ոչ երբէք ի մարդկանէ ելեալ պայն, եթէ առ երես արարած իցէ. (Եզնիկ.։)


Պայազատ, աց

s.

successor, heir, inheritor, descendant;
noble, nobleman, prince, lord.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «ժառանգորդ, ցեղի մնացորդը, յաջորդ, գահաժառանգ» Եւս. քր. Ոսև. մ. ա. 9, 17. «ազնուատոհմ» Նար. Կե-չառ. աղէքս. որից պայազատել «իշխանու-

NBHL (5)

διάδοχος successor, posterus. Յաջորդ. փոխանորդ, մանաւանդ ազատի կամ թագաւորի. սեպհական ժառանգ, եւ մնացորդ ազգի. էվլատ, ճինս. (լծ. փայէ, եւ զաթ. ուստի առ մեօք առին ոմանք որպէս պէյզատէ ).

Պայազատս ազգաց հանգոյն բազմութեան ժամանակին յառաջ բերէին։ Կարգ ըստ կարգէ ի նոյն յեռեալ յարէ զնորին յետնոց պայազատացն զհամար։ Սոցա (այսինքն Մատաթիայի Յուդայ) պայազատք զիշխանութիւնն հրէիցն վերստին նորոգեցին։ Զորոց ամենեցուն իսկ (թագաւորացն Եգիպտոսի) քուրմքն ունէին զմատեանս ... ի պայազատաց ի պայազատս ակւանդեալ։ Ոչ եւս պայազատ ի պայազատէ ի քահանայական ազգէն կային քահանայք Աստուծոյ ... այլ աննշանաւորք ոմանք, եւ այլն. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Մովսէսի որդիքն եւ ոչ իշխանութեանն գտան պայազատք։ Պայազատս եւ ժառանգս յետ մեր կարգիցեմք (յն. լոկ՝ յաջորդս). (Ոսկ. մ. ՟Ա. 9. եւ 17։)

Եւ յայտ այս ի պայազատաց թագաւորացն լինի. յն. ի յաջորդութեանց։

Միջակայնոց, եւ պայազատաց. շինականաց եւ տոհմականաց. (Նար. ՟Գ։)


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բերդի պահապան, պա-հակ զինւոր, հետիոտն զինւոր» Խոր. Գ. 36. Փարպ. Ղևոնդ. ժ, էջ 37. Ասող. 126. ոռուած նաև պայեկ Օրբել. պահեկ Մեսր. եր. պայակ Խոր. Գ. 36 (մի ձեռ.)-Նոր ձևն է փայիկ «ոտքով վազող սուրհանդակ» Լծ. նար. («Սուրհանդակ, փայիկ և այնոքիկ՝ որ առա-ջի պարոնաց վազեն ոտիւք, յորժամ պարոնն ի ձի ելանէ»)։

• = Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։

• ՆՀԲ նոյն ընդ պահակ, լծ. պրս. paik։ Böttich. Rudim. 50, 189 ասորին դնում է պարսկերէնից։ Նոյն, ZDMG 1850, 360 հայ բառը կցում է սանս. և պրս. բառերի հետ։ Ուղիղ են նաև Böttich. Arica 80, 342, Lag. Ges. Abhd. 74, Պատկ. Изслед. 12, Maтep. II, 25։

NBHL (3)

Մերուժան հրամայէ պայակացն (կամ պայկացն) զբերդից պարսպացն կախել զկանայս նախարարացն. (Խոր. ՟Գ. 36։)

Ձաղեալ զնա պայկացն՝ մերկացուցին զնա. (Փարպ.։)

Անդէն վաղվաղակի թօթափեցան պայիկքն նախամարտիկք, որք պահէին զպարիսպսն։ Թօթափեցան ամենայն պայիկք նախամարտկացն ի պարսպէն։ Մարտ եդեալ ըստ պայիկսն. (Ղեւոնդ. ՟Ժ։ Ասող. ՟Բ. 4։ եւ ՟Գ. 10։)


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

Etymologies (3)

• «ֆրանկների կողմից Կիլիկիոյ, Հայոց մեծ իշխանին տրուած աատուռ։ տիտղոս» Հեթմ. պտմ. Յիշատ. Վահր. ոտ. 210. Սմբ. պտմ. Սամ. անեց. շար. 148, «պարոնի կամ ասպետի փոխանորդը» Ան-սիզք 9, 39. որիզ պայլութիւն Անսիզք 11-17 Մեխ. աս. 514, Պտմ. կիլ. 207։

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Նոյնը յետոյ Peterm. ZDMG 15(1861), էջ 403։ ԳԻՌ.-Տե՛ս բէլ։

NBHL (3)

Բառ գաղղ. եւ իտալ. bailo, balio. թ. պալեօզ. որ էր առ մեօք սեպհականեալ անուն դեսպանի վենետկեցւոց ի Կոստանդինուպօլիս. եւ առ կիլիկեցւովք, անուն պատուոյ տուեալ մեծի իշխանին հայոց ի ֆռանկաց.

Պայլն հայոց Կոստանդին կոտորեաց զնոսա մերձ ի Սիս. (Հեթում պտմ.։)

Զոր եւ պայլ իսկ եդ հայոց. (Յիշատ.։)


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։

• Klaproth, As. polygl. 101 արաբ. [arabic word] baiδa «սպիտակ» և գերմ. weiss «սպիտակ» բառերի հետ։ Bugge, Beitr. 33 լեթթ. špihguloth «փայլիլ» բառին է կցում։ Հիւնք. արաբ. պէյզա «սպիտա-կութիւն», պէյազ «սպիտակ»։ Մառ ИАН 1909, 1155 -առ մասնիկով (հմմտ. երկ-ար և արդ-ար) պայծ բա-ռից՝ որ փոխառեալ է վրացական մի լեզուից. տե՛ս պերճ, հմմտ. գւռ. պէծ «կայծ»։ Նոյն ИАН 1920, էջ 106 պայծ արմատը նոյն է դնում պարծիլ, կարծ և կայծ բառերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. պա՛յծառ, պօ՛յծառ, Շմ. պայ-ձառ, Ննխ. բայձառ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) բէյձառ, Վն. պոծառ, Ալշ. Մշ. պօձառ, Մկ. պուծառ, Ակն. բօձառ, Չրս. բօզառ (ըստ Հայկունի՝ Մօքոս, էջ 23), Սվեդ. բիձձու։

NBHL (9)

λαμπρός splendidus, candidus, clarus, illustris, lucidus φαιδρός nitidus, luculentus, praeclarus. Լուսափայլ. սպիտակ յոյժ. ջինջ. եւ Շքեղ. փառացի. երեւելի. չքնաղ, եւ այլն.

Որ ունիցի զհանդերձսն պայծառս. (Յակ. ՟Բ. 2։)

Զգեցեալ էին ի տաճարին կտաւս մաքուրս եւ պայծառս։ Աստղ պայծառ առաւօտին. (Յայտն. ՟Ժ՟Ե. 6։ ՟Ի՟Բ. 16։)

Որպէս հրամայեաց պայծառն ի թագաւորս մեծն Կոստանդիանոս. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)

Արեւ, եւ լուսին պայծառ բազմեալ ի քաղաքն Հռոմ (Պետրոս եւ Պօղոս). լոյս յարեւմտից ծագեն ազգաց եւ ազանց յերկրի. (Շ. տաղ.։)

Կայր եղբայրն այն ի գունդս մարտիրոսաց կարգեալ, եւ պսակ պայծառ կայր ի գլուխ նորա. (Վրք. հց. ՟Գ։)

Պայծառ է ինձ այսօր եկեղեցւոյս տեսարան։ Պայծառ է մեզ բանս, եւ շնորհօք լցեալ. վասն զի պայծառ է եւ սուրբ հարանցս հաւաքումն. (Ոսկ. համբ.։ Կիւրղ. ի կոյսն.։)

Յանձինս պանծային ... վասն պայծառ վարուցն. (Երզն. մտթ.։)

Ստօքն ճշմարիտն պայծառ լիցի. (Մխ. երեմ.։)


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։

• = Նպհլ. paykār ձևից. հմմտ. պրս. [arabic word] paikār կամ paigār «կռիւ, մարտ, պատե-րազմ», պազ. պհլ. [other alphabet] l patkār «վէճ. կռիւ, հակառակութիւն, պայքար», զնդ. *pai-tikāra (Horn § 360), որ կազմուած է paiti-մասնիկով kar «գործել» արմատից. հմմտ. զնդ. [other alphabet] paiti. akəra-naot «հակառակը գործեց, հակառակուեց» (Bartholomae, Altir. Wört. 447 բառիս ե-մաստը անյայտ է թողնում)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. յետոյ ՆՀԲ Böttich. ZDMG 1850, 360, Arica 80. 343, Spiegel, Huzw. Gram. 187, Տէրվ. Altarm. 70 ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ბაეკრობა պաեքրոբա «վէճ» Միք. զ. 2. საბაეკრო սապաեքրո «մենամարտի տեղ», მემაეკრე մեպտեքրև «կռուող»։

NBHL (6)

պ. բէյքեար. Կռիւ. կագ. վէճ. յոյզք խնդրոց. գավկա, նիզա.

Թո՛ղ ընդ նոսա (եւ ընդ մեզ) պայքար յանդիմանութեան հակառակութեան լիցի՝ ա՛րքայ. (Բուզ. ՟Դ. 8։)

Ընդ պարսից քէշին գտօղս՝ ապաւինեալ ի շնորհսն Աստուծոյ՝ մատիցուք ի պայքար. (Եզնիկ.։)

Ընկերաբար գայիր ի պայքար։ Այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարու։ Ոչ ինչ մտանեմ ես ի պայքար ընդ քեզ վասն բնութեան արարածոցս։ Ընդ աթենացիսն վիճէին պայքարաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը. եւ Եղիշ. յառաք.։)

Մինչդեռ ի պայքարին եւ ի տուգանին իցեն։ Եթէ պայքար ինչ իցէ ի մէջ եղբարցն, հաշիւ դիցեն. (Կանոն.։)

Ի պայքար բանից զոք արկանել. (Արծր. ՟Գ. 5։)


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

Etymologies (6)

• , ի հլ. «կոլոր հաց, բլիթ, նկանակ» ՍԳր. (15 անգամ գործածուած). Վանակ. հց. Մեկն. ղևտ. Նար. էջ 93. «մեղրախորիսխ, մեղրահաց» Լմբ. առակ. Կլիմաք. Վստկ 192. յետնաբար գրուած է բան «բաղարջ փե-թակի, մեղրահաց» Վստկ. լա։

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։

• Schröder, Thesaur. 58 մեզանից է դնում լտ. panis, ՆՀԲ լծ. լտ. ձևը, իսկ Հիւնք. հայերէնը լատիներէնից փոխառ-եալ։ Չէ յիշած Հիւբշման։

• ԳՒՌ.-Արբ. բան, Զթ. բօն, բոն, Սվեդ. բուն «մեղրահաց, չհալած մեղը», որից և կազմուած է մեղրապան Զթ. «մեղրախո-րիսխ»։

• (բոյսը) տե՛ս Բան. ձած է պանդոկ (սեռ. -ի), որ և որուաձ պանտոկ, բանդոկ Ճառընտ. Վրք. հց. Յս. որդի. Լմբ. ատեն. Գնձ. Մեկն. ռև. որից պանդոկապետ Ղկ. ժ. 35. Սեբեր. պանդո-կապան Պղատ. օրին. պանդոկապանութիւն Պղատ. օրին։ Նոր գրականի մէջ ընդունուած է միայն պանդոկ ձևը։

• = Յն. πανδοxεῖον «պանդոկ, հիւրանոց, հիւրատուն» ձևից, որի հետ կան նաև παν-ὄογεῖον «պանդոկ», πανδοχεύς «պանդոկա-պան». կազմուած է παν «բոլոր» և δέχομαι «ընդունիլ» բառերից։ Յոյնից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] ︎ funtuq կամ [arabic word] funduq «պանդոկ, խան» (տե՛ս Կամուս, թրք. թռոմ Գ. 44). վերջինից է հյ. փնտուկ յետին ձևը, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. էջ 370։

NBHL (9)

ἅρτος panis. (լծ. ընդ պան) Հաց բոլորշի, բլիթ. նկան. սօմուն, էքմէք.

Պանս բաղարջս ի նաշհւոյ զանդեալ իւղով։ Պան մի բաղարջ, եւ պան մի յիւղոյ անտի։ Զպանսն՝ որ ի խանի կատարմանն իցեն. (Ղեւտ. ՟Բ. 4։ ՟Է. 12։ ՟Ը. 26. եւ 31։ տե՛ս եւ ՟Ի՟Գ. 14. 17. 20։ Ել. ՟Ի՟Թ. 32. 2։ Թուոց. ՟Զ. 15. 19։)

Պանն ի՞նչ է. բոլոր բաղարջ. (Վանակ. հց.։)

Զնաշիհն եւ զորս ի թոնրէն պանս՝ զոհ կոչեաց. (Մեկն. ղեւտ.։)

ՊԱՆ. նմանութեամբ, Մաղ խորսխի մեղուաց, եւ նմանիք. բճիճ.

Մեղու յարմարէ զպանս խորսխացն. (Լմբ. առակ.։)

Սուգն գտանի ի մէջ ուրախութեանն, որպէս մեղր ի բճիճս պանիցն. (Կլիմաք.։)

Զկարասն ... են՝ որ մազտաքոյն ցախովն ձիւթեն, կամ պանին ցախովն ... կամ այլ անուշահամ ծառանց. (Վստկ.։)

Ի յանգս բառից է նոյն ընդ Պահապան կամ պետ, յար եւ նման պ. պան. զոր օրինակ՝ տէրպան, դռնապան. պաղպան, այգեպան, եւ այլն։


Պանդեմի

adj.

popular.

Etymologies (3)

• «հեթանոսա-կան ժողովրդական հասարակաց տօն». մէկ անգամ ունի Ոսկ. եզեկ.։

• -άն πανδημεί, πανδημι, πανδήμιος, πά́νδημος «համաժոռովրդական, հասարակաց» բառից, որ կազմուած է παν «ամբողջ» և δῆμος «ժո-ղովուրդ» բառերից։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (1)

Հեթանոսք տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս՝ յաւուրս կոչեցեալս պանդեմին, եւ ողջակիզեն զկերակուրսն. (Ոսկ. եզեկ.։)


Պանդոկի, կւոյ

cf. Պանդոկ.

Etymologies (2)

• (սեռ. -կւոյ, -կւոջ) «իջևան, անցորդների օթևան, խան» Ղկ. ժ. 34. Եփր. ա. ևոր. 72. Սեբեր. Ոսկ. յհ. բ. 33. որ և պանդուկի Վրք. սեղբ. 710. յետնաբար դար-

• Ստուգաբանութիւնը տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. էջ 710. «Զնոյն ասել (իմա՛ վերոյիշեալ) պանդուկին, այս է ամենընկալ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև ՆՀԲ, Müller SWAW 66, 278 և Հիւնք.։

NBHL (11)

Էր պանդոկ մի, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՊԱՆԴՈԿ մանաւանդ ՊԱՆԴՈԿԻ. πανδοχεῖον, πανδοκεῖον diversorium publicum, taberna, stabulum, cauponium. իտ. l'osteria, albergo, locanda. (գրի եւ ՊԱՆՏՈԿ. ԲԱՆԴՈԿ. ար. եւ պ. ֆունտուգ ). Բառ յն. բանտօգի՛օն, որպէս թէ Ամենից ընդունարան. այն է Իջեւան ի վերայ ճանապարհի. օթեւան անցաւորաց. վան. խան, գօնագ, լօստարիա, լօքանտա.

Տարաւ ետ զնա ի պանդոկի մի. պանդոկին՝ եկեղեցի թարգմանի։ Եւ պանդոկին ետ ցպանդոկապետն. եկեղեցին ցեպիսկոպոսն. (Սեբեր. ՟Ժ՟Բ։)

Նստցի ի պանդոկոջ։ Ի պանդոկւոջ նստիմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։)

Եկն ի պանդոկի մի, եւ խնդրեաց օթեւանս։ Ընկէց ի մէջ պանդոկին. (Ճ. ՟Բ.։)

Արժանի լինել եւ ի պանդոկի մտանել՝ յեկեղեցի. (Կամրջ.։)

Շինել պանդոկի, եւ իջավանաց տունս. (Մխ. դտ.։)

Պանդոկի շինել եւ հիւրանոցս. (Մեսր. երէց.։)

Բա՛րձ ի վերայ գրաստու խաչին, տա՛ր ի պանդոկ՝ յեկեղեցին. (Յիսուս որդի.։)

Եկեղեցիք՝ պանդոկք եւ մաքսատունք օտարաց. (Լմբ. ատեն.։)

Աստուած զնա ի պանդոկ մի. պանդոկն՝ եկեղեցի Աստուծոյ. (Մեկն. ղկ.։)


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

Etymologies (3)

• «անմիտ, տխմար, ապուշ» Ոսև. մ. բ. 23. Հին բռ. որից պանդուրութիւն Ոսկ. փիլիպ. 406 (չունի ՆՀԲ). ենթադրելի է նաև պանդորր ձևը, որից կազմուած է պանդոր-րութիւն Սիր. իբ. 16. երկու ձևերի փոխանա-կութեան համար հմմտ. անդոյր և անռորր.

• Հիւնք. հանում է անդորր բառից։

• ՓՈԽ.-Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։

NBHL (1)

Ո՛վ պանդոյրդ եւ յիմար, զիա՞րդ ի կարեւոր չարեացն ոչ երկեար. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «նժդեհ, վտարանդի» ՍԳր. որից պանդխտիլ ՍԳր. Ոսկ. ես. պան-դըխտանալ ՍԳր. պանդխտեցուցանել Բ. եզր. և 12 նեեմ. է. 6. Գծ. է. 4. պանդխտութիւն ՍԳր. պանդխտակից Ոսկ. բ. կոր. պանդըխ-տանոց «իջևան» Փարպ.։-(Պանդուխտ, նըժ-դեհ և եկ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. ամ. 360)։

• Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝

• պանդխտութիւնը իբր բանտարգելութիւն ըմբռնելով։ Հիւնք. պանդոկ բառից։ Մարքվարթ, Die Entstehung der arm Bistumer Roma 933, էջ 7, ծան. 1 դնում է յն. παγδόγος ձևից, որ մերժում է Adontz, ըստ որում նոյն յն. բառի հա-մապատասխանն է պանդոկ (հաղորդեց Հ. Պէրպէրեան, նամակ 1933 յունվ. 16)։

NBHL (6)

πάροιος, γειώρας, πρόσηλητος eregrinus, advena, accola. Որ հեռացեալ ի հայրենի երկրէն՝ յօտար աշխարհս դեգերի. վտարանդի. նժդեհ. եկ. դրսեցի, օտարական. ղարիպ, եէպանճի.

Պանդուխտ եղիցի զաւակ քո յերկիր՝ որ ոչ իւր իցէ։ Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ի միջի ձերում. (Ծն. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ի՟Գ. 4. եւ այլն։)

Զպանդուխտն մի՛ չարչարիցէք, եւ մի՛ նեղէք զնա. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին եգիպտացւոց։ Ճանաչէք դուք զանձինս պանդխտաց։ Հանգիցէ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին. (Ել. ՟Ի՟Բ. 21։ ՟Ի՟Գ. 9. 12։)

Յաւելիցի պանդուխտն ի տունն Յակովբայ. (Ես. ՟Ժ՟Դ. 1։)

Մահ սպառնայ ասէ՝ Աստուած՝ թէ ոք անդր պանդուխտ երթիցէ. (Նախ. երեմ.։)

Մխիթարեսցէ զնոսա ի վերայ պանդուխտ որդւոյն իւրեանց Ալէքսիանոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

Etymologies (4)

• . ի-ա, ո հլ. «պահեստի կամ ճա-նապարհի պարէն, ուտելեղէն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից պաշարադիր Եփր. պհ. 173. պա-շարաբարձ Վրդն. ծն. պաշարաման «պաշա-րի մեծ աման» Վրդ. առկ. 48. պաշարապինդ Սարգ. Վրք. հց. գրուած է պարշար Նար. յո-վէդ։

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է «պաճարանք ուտե-լեաց»։ Lag. Urgcsch. 480 պաճար բա-ռի հետ։ Հիւնք. նոյն ընդ վանառ։ Վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Kev. d. Et. arm. 3, 8։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։

NBHL (8)

ἑφόδιον viaticum ἑπισιτισμός cibaria. բայիւ ἑφοδιάζω ad iter sumo. Պաճարանք ուտելեաց՝ որպէս թոշակ ճանապարհի. կերակուր ի պէտս ուղեւորութեան, կամ հանդերձեալ պիտոյից. պարէն. նպար. ճամբու պաշար, կերակրեղէն. զախրէ, թուշէ.

Ետ նոցա պաշար ի ճանապարհ։ Եւ ոչ պաշար արարին իւրեանց ճանապարհին։ Եկեալք պաշարովք եւ պատրաստութեամբ։ Հաց պաշարի իւրեանց չորացեալ։ Զհացս զայս ջերմ առաք պաշար ի տանց մերոց. (Ծն. ՟Խ՟Ե. 21։ Ել. ՟Ժ՟Բ. 39։ Յես. ՟Թ. 4. 5. 11. 12. 14. եւ այլն։)

Սովիմբք կենդանի եւ իմացական պաշարաւս (սուրբ հաղորդութեան). (Եղիշ. ննջ.։)

Այլ այն իսկ քեզ պաշար տանջանաց լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Աղօթեա՛ արտասուօք. զի պաշարաւ երթիցես ի կարեաց աշխարհն. (Տօնակ.։)

Հաղորդեցուցանեն կենսացուցիչ մարմնոյ եւ արեան. որ եւ պաշար առ Աստուած ուղեգնացութեանն յիւրաքանչիւր ելս կատարածի կենաց. (Յհ. իմ. եկեղ.։)

Ինձ պատարագ պաշա՛ր դըրէք, ւի չար այսոցըն թափեցէ՛ք. (Գանձ.։)

Միաբանեցայ քառասունիցս (ուխտին), եւ ետու զիմ հոգւոյ պաշարն. (Յիշատ.։)


Պաշտատական, ի, աց

s.

appanage.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «հարսի բերած օժիտը փեսային» Յես. ժզ. 10. Գ. թագ. թ. 16. Խոր. սխալ գրուած պաշտական, պաշա-տական ևն։ Նոյնից է նաև պաշտանակարել «պարգևել, doto» Ներսէսովիչ, Բռ. լտ.-հյ. 167բ։

• Հիւնք. պրս. pešdār «կանխագոյն տուեալ, կանխիկ հատուցեալ» բառից հյ. -ական մասնիկով։ Կոստանեան, Ազգ. հանդ. ժԳ. 133 յն. παστάς «առա-գաստ» բառի հետ։ Ադոնց, Aрм. Юстин. էջ 190 պրս. peš-dāta «առաջ-վանից տրուած?» Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 311 պրս. [arabic word] pis-dād «նախընծայ»։

NBHL (1)

Պաշտատականս այս Անուշայ ի նոյն մարաց, որ առ ոտամբ լերինն բնակեցան. (Խոր. ՟Ա. 27.) (ուր հին տպ. պաշտական. եւ մի ձ. պաշտօնեայս. բանն է զպաշտօնէից, զորս ի պատիւ Անուշայ ետ Տիգրան իբրեւ օժիտս)։


Պաշտպան, աց

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պահապան, պահող պահպանող» ՍԳր. Ոսկ. մ. ա. 5. որից պաշտպանել ՍԳր. Ոսկ. մ. գ. 25. պաշտ-պանակք «թիկնապահ» Արծր. պաշտպանու-թիւն ՍԳր. պաշտպանումն Սիր. լա. 19. ան-պաշտպան, մաքսապաշտպան (նոր բառեր). ւետնաբար կապելով բառս պաշտել բայի հետ՝ գրուած է «ծառայել» նշանակութիւնը, այսպէս՝ պաշտպան «ծառայող, սպասաւոր» Լմբ. Սկևռ. աղ. պաշտպանութիւն «ծառաւու-թիւն» Պիտ. Լմբ. սղ.։

• -Պհլ. *paštpān ձևից, որ չէ ասանդուած. բայց ունինք սրա աւելի նոր ձևը՝ պհլ. [other alphabet] puste-pān-և պրս. [arabic word] pustbān, [arabic word] pustvān, որոնք ենթա-դրում են հպրս. և զնդ. *paršti-pāna-։ Նագում է հպրս. *prsti-=զնդ. ❇ naršti-> պհլ. [other alphabet] pušt և պրս. [arabic word] pušt, զազա pašt, աֆղան. pušt, քրդ. pišt, բելուճ. p'ut «թիկունք, կըռ-նակ»+pāna>bān բառերից, որով բուն նշանակութիւնը լինում է «թիկնապահ», յե-տոյ ըմբռնուած է ընդհանուր «պահապան. օգնական» իմաստով (Horn § 321)։ Հյ. պաշտպան փոխառեալ է արշակունեան շըր-ջանին. միևնոյն բառը սասանեան շրջանին երկրորդ անգամ փոխ է առնուած փուշտի-պան «թիկնապահ» ձևով (տե՛ս այս բառը) և վերջապէս երրորդ անգամ նորապարսիկ շրջանին փոխ առնուելով տուած է փեշտը-վան Ակն. «պատի մէջ պահանգ», որ է պրս. puštvān «պահանգ»։-Հիւբշ. 221։

• Müller SWAW 42, 250 պրս. pušl-bān ձևի հետ։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 82 փուշտիպան բառից։ Lag Beitr. bktr. Lex. 57, 38 մերժում է ա-ի պատճառաւ։ Հիւբշ. KZ 23, 403 հայր պարսկից փոխառեալ։ Հիւնք. փուշտի-պան բառից. գործ չունի պաշտել բայի հետ։

NBHL (7)

ὐπερασπιστής protector, propugnator, defensor. Պահպանիչ. հովանի եւ վերակացու օգնական եւ պահապան եւ ջատագով.

Պաշտպան լինիցիմ քեզ, իսրայէլ։ Ոչ ոք է որ պաշտպան լինի ազգիս իսրայէլի բաց ի քէն Տէր. (Ովս. ՟Ժ՟Ա. 8։ Յուդթ. ՟Թ. 19. եւ այլն։)

Կացուցից տան իմոյ պաշտպան (յն. կանգնումն, որպէս նեցուկ) առ ի չանցանելոյ եւ չդառնալոյ. (Զաք. ՟Թ. 8։)

Պահապանք լինելով իրաւանց, եւ պաշտպանք. (Պիտ.։)

Որ այնչափ բազմութեան եղեւ պաշտպան, անձին ինչ ոչ կարաց վճարել. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Որ զտարտամութիւնս ընթադրեալ՝ պաշտպան կացի աւուրս մեծի. (Լմբ. համբ.։)

Արտաքս ի յարկէն սրբութեան տանջողական պաշտպանօքն հանեալ՝ յաւիտենական եւ յարաբորբոք մատնեսցես բոցոյ. (Սկեւռ. աղ.։)


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

Etymologies (5)

• (յետնաբար ի-ա, ու հլ.) «մեծ հայր» Փիլ. Մամիկ. Մխ. դտ. «հայրապետ, կաթուղիկոս (Աղէքսանդրիոյ, բայց յատկա-պէս Հռովմի)» Մխ. այրիվ. Վրք. հց. Գնձ. Սկևռ. պտ. 66. որից պապենի Յիշատ. երկ-պապ «պապի պապի հայրը, quadrisaieul» մհյ բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս.) նոր գրականի մէջ պապական, պապենական, պապադաւան ևն. գրուած է նաև պապայ Օր-բել. ողբ. էջ 62. պապիոս Ուռհ. 275 30ā առանձին տես ապոպապ և պապա։

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

• ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պապ, Գոր. պա՛պի, Ղրբ. պապ, պա՛-պրէ, Ալշ. Մշ. պաբ, Խրբ. Հմշ. Ռ. Սեբ. Սչ. բաբ, Ագլ. պօ՛պի, Վն. պապիկ (սեռ. պապ-կէ), Սլմ. պապիկ', Զթ. բօբ, բոբ, Անտ. բուէօ՛բ, Հճ. բօբ, Տիգ. բmբ, Սվեդ. բուբ, տրոնցից առաջինները նշանակում են «մեծ հայր, պապ», իսկ Ալշ. Զթ. Անտ. Տիգ. ըս-տացած են «հայր» նշանակութիւնը, ինչպէս ռո Տիդ. մամ դարձել է «մայր». Ալշ. պառ «հայր», պաբէ «պապ», Սվեդ. բուբ «քահա-նայ, 2. կնքահայր», բmբէօգ «մեծ հայր. պապ»։ Նոր բառեր են պապկլոր, պապկեպ-լոր, պապկանց, պապոնք, պապունց, պա-պունցի, կնքապապ (էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով իք'աբաբ «կնքահայր»), սա-նապապ (Ատն. սանաբաբ), պապուկ Ալշ. Պլ. «մուրացկան» (այլուր նաև «ծերունի խեղճուկ, մի սև միջատ ևն».-«մուրացկան» նշանակութիւնը յառաջացած է euphémis-me-ի օրէնքով. հմմտ. նաև Պլ. ամուջա (<թրք. amuja «հօրեղբայր»), որ մուրաց-կաններին տրուած կոչականն է)։

• ՓՈԽ.-Քրդ. babuk «մուրացկան, աղքատ, թշուառ մարդ»։

NBHL (10)

որ եւ ՊԱՊԱՍ, կամ ՊԱՊԱՅ, եւ ՊԱՊԻՈՍ. Նոյն ձայն է եւ բազում լեզուս՝ պէսպէս առմամբ. պապ, պապա, ապպա, բա՛բա, բաբաս, բա՛բբաս, բա՛բբօս, բօբ, եւ այլն. Մեծ հայր՝ հոգեւոր, եւ մարմնաւոր. որպէս ռմկ. պապ ասի հայր հօրն կամ մօրն. որ ի մեզ տիրապէս ասի Հաւ. բայց գտանի եւ ի գրոց բարբառ. որպէս յն. πάππος avus.

Յայսց անուանց՝ պապաց, հարց, որդւոց ... լցեալ կատարին ազգք. (Փիլ. լին. ՟Բ. 5։)

Որչափ հայրն եւ պապն կենդանի է։ Ոչ ունի իշխանութիւն հայրն զթոռունսն ի հնազանդութենէ պապուն ազատել։ Հնազանդեցուցանէ օրէնքս զորդիս որդւոցն՝ պապուն. (Մխ. դտ.։)

ՊԱՊ. πάππας papa. Երբեմն յայս անուն կոչէր պատրիարգն Աղեքսանդրիոյ եգիպտացւոց, որպէս մեծն ի պատրիարգս արեւելից.

Պապն Աղեքսանդրու, եւ ամենայն իշխանքն խնդրեցին զնա։ Սովորութիւն էր առաջնորդացն սկիտոյ ելանել առ պապայն ի տօն զատկին։ Մտեալ ծերն առ պապն՝ ագաւ առ նմա. (Վրք. հց. ՟Ը. եւ ՟Թ։)

ՊԱՊ. Սեպհականեալ անուամբ՝ Գլուխն ամենայն պատրիարգաց՝ քահանայապետն Հռովմայ.

Սուրբ հայրապետն Ենովկենտիոս պապն Հռովմայ։ Գնասցուք առ պապն Հռովմայ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Ժ՟Զ։)

Ստորագրեցաւ հրովարտակս հրամանաւ մեծի պապուս հռովմայեցւոց։ Սրբոց եւ գլխաւորաց առաքելոցս, եւ փոխանորդի նոցա պատուելի պապիս։ Սեղբեստրոսի պապի. (Թղթ. դաշ.։)

Զայս ձայն գուժի աղաղակաւ ի Հռոմ քաղաքըն հասուցին. պապն լըւեալ ի խոր խոցէր, եւ ամենայն սեպուհք նորին. (Ներս. մոկ.։)

Իններորդ դաս վերագոյն քան զամենեսեան պապիոս՝ նմանեալ քերովբէից (լս. ֆռանկ պապն). (Մխ. դտ.։) (Պապիոս գրէ եւ Ուռհ. վասն գլխաւոր առաջնորդի լատինացւոց ի Պաղեստին, զի էր փոխանորդ պապին։)


Ուրագ, աց

s.

hatchet, small axe.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «փայտ տաշելու գործիք» Ա. մն. ի. 3. Ես. խդ. 12. Եփր. նին. 114. Ոսկ. փիլիպ. որից քարուրագի Եփր. թգ. էջ 423. գրուած ուրաք Տաթև. ամ. 167 (եռ-կիցս)։

• = Ասուրականից փոխառեալ բառ. հմմտ. ur-ra-ku «քարտաշ», ston-mason, steinmetz, urrakutu «քանդակագործութիւն», sculpture, Bildheuerkunst (Muss-Arnolt, Ass. Hand. wb. էջ 100բ)։-Աճ.

• ՆՀԲ «իբր ազգ ուռան կամ ուռան ագի՝ որպէս սրեալ և հատու կողմն». Հիւնք. առոյգ բառից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 հյ. ուռն, վուռ, վիռ, թրք. urmaq «զարնել»։ Պատահաբար նման են հնչում սանս. paracúh, լն. πέλεϰος «կացին», որոնք համարւում են ո՛չ թէ բնիկ, այլ փոխառեալ նոյն իսկ նախալեզուեան շրջանին. հմմտ. ասուր. pilakku (Delitzsch, Assyr. Hndw. 529), սումեր. balag, ասոր. [syriac word] nel-qā «կացին, տապար». նոյն բառը գըտ-նըւում է նաև Աւստրալիայում balgo balgu, balko, polgo ձևերով (M. Cohen ըստ Trombetti, BSL л 85, էջ 50)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մշ. ուրագ՝, Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Տփ. ուրաք, Մկ. Վն. ուրաք, Տիգ. ուրmք, Ասլ. իւրաք, Ագլ. օ՛րագ՝, Գոր. հօ՜րաք, Ննխ. վրաք, Հմշ. ուրէք, Ղրբ. հօ՜րէք, Սվեդ. ուրիւգ՝, Հճ. ու յօգ՝, Զթ. ույօք, ուրոք։ Նոր բառեր են ուրա-գատաշ, ոտնուրագ, ձեռնուրագ։

NBHL (4)

Ճարտարապետին եթէ՛ երկաթի եւ եթէ՛ ոսկի ուրագ տայցես, զնոյն գործ գործէ. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

σκέπαρνον ascia, securis. իտ. scure, mannaia. (իբր ազգ Ուռան, կամ ուռան ագի՝ որպէս սրեալ եւ հատու կողմն) Փոքր տապար կամ սակր հիւսանց. ... ըստ ոմանց եւ քերիչ, քերանք. ռէնտէ. եւ այլն.

Սղոցեաց սղոցօք, եւ ուրագօք երկաթեօք։ Հիւսն՝ ուրագ սրեաց. (՟Ա. Մնաց. ՟Ի. 3։ Ես. ՟Խ՟Դ. 12։)

Ձայն ուրագին եւ ձայն դրին զջրհեղեղն գւոշակէր։ Ձայնիւ ուրագին հնչեցուցանէր յամենեցուն լսելիս. (Եփր. նին.։ Մանդ. ՟Ի՟Ա։)


Ուրար, ի

cf. Քող.

Etymologies (1)

• , որ և որար, ուրարն «եկեղեցա-կանի ուսանոց», բայց կայ նաև «աշխար-հականի գօտի, կայսերական զարդ, կնոջ լա-ջակ» նշանակութիւններով՝ Մաշտ. ժմ. Մաշկ. Մխ. դտ. Մարթին. Օրբել. իչ. Կանոն. Միխ. ասոր. հնագոյն վկայութիւնն ունի Եւս. պտմ. էջ 589 որար ձևով (տե՛ս այս մասին ՀԱ 1913, 348). որից բազկուրար Մաշտ. ջահկ. Պտրգ. 476. փորուրար (նորագիւտ բառ) Պտրգ. 620. ձեռնուրար Մաշտ. ուրարումն «պատելը» Պտրգ. էջ 622։

NBHL (8)

ՈՒՐԱՐ ՈՐԱՐ ՈՒՐԱՐՆ. Նոյն եւ յն. օրա՛րիօն. լտ. օրա՛րիում , որ եւ ՓԱԿԵՂՆ. յն. ֆա՛գէլլօս. լտ. ֆա՛սչիս, ֆա՛սչիա. ὠράριον orarium եւ φάκελλος fascis, fascia եւ στολή stola. Կտաւ երկայն կամ պաստառակ պատատելի՝ որպէս գօտի, պէսպէս գունով եւ զարդուք, արկեալ զանձամբ՝ աշխարհականաց, զուսով՝ եկեղեցականաց, զգլխով կանանց կամ զմիջով.

Ուրար կայսերաց, որով շրջապատեն զինքեանս, եմիփորոն պապոյն եւ արքեպիսկոպոսացն. (Մարթին.։)

Զահեակ ուսովն արկեալ (սարկաւագաց) զուրարն. (Մխ. դտ.։)

Մեղայ՝ առանց աղաբողոնի եւ ուրարի եւ բոկոտն ի բեմբ ելանել, եւ խունկ ծխել սեղանոյն. (Մաշկ.։)

Զարդարեալ զպարանոցս եւ զկուրծս ուրարով։ Դիցէ զպարանոց իւր ընդ ուրարովս այսուիկ. (Մաշտ.։)

Ո՛չ է պարտ սպասաւորաց (դպրաց), եւ ո՛չ գրակարդացաց ուրար ընդ պարանոց ընթեռնուլ կամ սաղմոսել. (Կանոն.։)

Բուռն եհար զուրարէն յոբնաղայ, եւ պատառեաց. (Միխ. ասոր.։)

Դիպեցաւ նոցա կին ոմն աստուածապաշտ, զոր տեսեալ պօղոսի՝ ասէ ցնա. տո՛ւր ինձ զուրարդ քո ... (եւ կինն ետ ցզօրականս՝ ասելով) այդուիկ փակեղամբ պատեցէ՛ք զաչս գորա. (Ճ. ՟Բ.։)


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

Etymologies (8)

• , ու հլ. «շաբաթուայ վեցերորդ օրը» ՍԳր. Սեբեր. որից ուրբաթանալ Խոսրո-վիկ. կամրջ. ուրբաթացուցանել Ճառընտ. ուրբաթալէզ Ոսկիփ. Շնորհ. թղթ ուրբա-թայրք Խոր. պտմ. հռիփ.,

• = Յն. ὥράριον բառից, որ նշանակում է «սարկաւագի ուրար» (Sophocles 1186բ)։ Փոխառեալ է լտ. orarium «երես սրբելու թաշկինակ» ձևից, որ ծագում է լտ. os «բե-րան» բառից։ Յունարէնից է փոխառեալ նաև ասոր. ❇❇ vrarā «ուրար»։-Հիւբշ. էջ 369։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Գաթրճեան. Պատարագամատոյցք 740, ծան. 4 են-թաւռռում է որ ուրար փոխառեալ է ազո-րերէնից, որովհետև յունարէնից պիտի ունենայինք որար կամ ովրար։ Վար-դանեան ՀԱ 1913, 348 գտնելով իրօք հնագոյն որար ձևը, դնում է յոյնից։

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։

• Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ.

• բաթ, որ արդարև տւաւ բօթ մեղուցեալ մարդոյն»։ Երկուսը միացնելով Տաթև. հարց. 200. «Ուրբաթ ասի, որ է կազ-մութիւն. ասի և բօթ. այսինքն սուգ և տրտմութիւն վասն ելիցն ի դրախտէն»։ Նորերից ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. 882 (ասորերէնից). նոյ-նը նաև Dulaurier, Rech. chrol. (1859), էջ 14, Müller SWAW 41, 13։ Մասեաց աղաւ. 1857, 154 եբր. րապաթ «պատ-րաստութիւն» բառից, ինչպէս է նաև յն. παρασxευή, Հիւնք. ասոր. էռրուբթօ, ա-րաբ. արիֆէ, արէֆէթ «նախընթաց օրն տօնի»։

• ԳՒՌ.-Ջղ. Սեբ. ուրբ'աթ, Մշ. Սչ. ուրբ'ադ՝, Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Տփ. ուրփաթ, Տիգ. ուրփmթ, Ալշ. ուրպատ, Մկ. Վն. ուրպmթ, Զթ. ույբ'օթ, ուրբ'ոթ, Հճ. ույ-բ'օթ, Սվեդ. ուրբ'աթ, Ասլ. իւրբաթ, Սլմ. իւր-պmթ, Շմ. իւրփmթ, Մրղ. իւպmթ, Գոր. օ՜րփաթ, Ղրբ. էօ՜րփmթ, Ագլ. էօ՜րբmթ, է՛ր-բmթ։ Նոր բառեր են ուրբաթախօս, ուրբա-թամուտ, ուրբաթարօր, ուրբաթեկին, ուրբաթ--իրիկուն «հինգշաբթի երեկոյ»։

NBHL (2)

(պէսպէս ստուգաբանեալ ըստ հեռաւոր նմանութեան ձայնից յայլեւայլ ազգս) παρασκευή (որ է պատրաստութիւն՝ իմա՛ առ շաբաթն). parasceve, feria VI, dies veneris. Վեցերորդ օր եօթնեկի. օր կանխեալ քան զշաբաթ. եբր. եօմ շիշի. այսինքն օր վեցերորդ. ճիւմա, ճիւմահի. որպէս օր ժողովարանի.

Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն։ Ուրբաթուքն ի շաբաթսն. (Արշ.։ Իսկ Վանակ. հց. եւ Տօնակ. գրեն, թէ Ուրբաթն հայերէն է օր բօթի. իսկ ըստ եբրայեցւոց՝ կազմութիւն (այսինքն արարչութիւն ադամայ)։)


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

Etymologies (3)

• ՆՀԲ լծ. յորդ, հորդ։ Տէրվ. Altarm. 89 և Նախալ. 106 *ուդր նախաձևիզ համա-րելով՝ կցում է սանս. udra, յն. δδωρ, լտ. unda, հսլ. voda, գոթ. vato. ռերմ, Wasser «ջուր» բառերի հետ։ Հիւնք. երդ բառից։ Սանտալճեան, L'idiome 13 բե-ւեռ. uldie, զնդ. urudh «ջրանցք»։ Scheftelowitz BВ 29, 29 պրս. rud «գետ», զնդ. araoδat «հոսիլ»։ Patrubá-ny ՀԱ 1908, 341 հնխ. sero «հոսիլ» արմատից։

• ԳՒՌ.-Ջղ. ուրդ, Մշ. ուրդ՝, Այշ. ուռթ. Սլմ. յիւրթ, Ագլ. էօռդ. Մաստարա գիւղում՝ ուրց (այս վերջինը ըստ Ամատունի, Հայոր բառ ու բան 538)։ Նոր բառ է ուրդկապ (Ա-մատ. 537)։

• ՓՈԽ.-Սալմաստի թուրքերը տեղական հայ բարբառից փոխ առնելով՝ գործածում ե։ yürt ձևը։

NBHL (4)

ՈՒՐԴ կամ ՈՐԴ. ὁχετός canalis, rivus, aquaeductus. (լծ. յորդ, եւ հորդ) Առուակ ոռոգանելոյ զպարտէզս, եւ սահմանք նորա. առու փոքր. խողովակ ջրանցք. աւազան.

Աստուած՝ զօրէն յորձանաց ուխից զարկածս չարութեանն ընդ այլ ուրդս արձակել ցանկացեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զթանձրագոյն ի պարզագունէն ընտրեալն՝ զմանրն ի ձեռն ուդից ոմանց առուոց ի լերդին ածէ ի դուրըս. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Հանէր ջուր ի ջրհորոյն, եւ արկանէր յորդ ծակ. եւ իջանէր ջուրն դարձեալ անդրէն ի ջրհորդ. (Վրք. հց. ձ։)


Ուրու, աց

s.

phantom, ghost.

Etymologies (3)

• «երազական տեսիլ, ցնորք» Գնձ. որից ուրուական «երազական՝ երևակայա-կան բան, երևոյթ» Նիւս. բն. Դիոն. ածայ. «ևուռք, չաստուած» Ագաթ. Եզն. «հոգեգէշ, մեռելի ստուերը« Եւս. քր. Ոսկ. մ. բ. 9. ուրուապաշտ «կռապաշտ» Ագաթ. ուրուարար «հմայող» Բռ. ստեփ. լեհ. ուրուաձայն Նար. էջ 243. նոր բառեր են ուրուագիծ, ուրուա-գծել, ուրուանկար։

• ՆՀԲ փոխառեալ արաբ. [arabic word] ruvā «երազ, ցնորք» բառից։ Տէրվ. Altarm. 72 սանս. rupa «արտաքին երևոյթ, ե-րազական ցնորք» ևն։ Հիւնք. արաբ. րուհ «հոգի» կամ րույէ «երազ»։ Ալի-շան, Հին հաւ. 199 արական մի աստ-ուած է, որի իգականն է ուրհի. հմմտ. արաբ. հիւրի։ Թիրեաքեան, Կարնամակ ծան, 59 ոնր. ուրուան, հպրս. րուան, պրս. [arabic word] ruvān «հոգի»։ Խաչկոնց, Բիւր. 1899, 180 «երբեք կասկածելու տեղի չկայ թէ հպրս. ֆէրուհէրը հայա-ցած ուրու ձևէն առաջ եկած է և որո։

• իգական ձևն է ուհի», Karst. Յուշար-ձան 403 սումեր. biru «երազ»։ Ղա-փանցեան, Արրտ. 1917, 230 երևիմ բա-յի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] rai, rii «ոգի, ուրուական» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Գ. էջ 818)։

NBHL (1)

(արմատ բառիս Ուրուական) Բառ այլազգ. րույ. րույէ, իւրէա, հիւրէա. որ է Երազ, ցնորք.


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ

NBHL (4)

ՈՒՐՈՒԿ գրի եւ ԱՒՐՈՒԿ ՕՐՈՒԿ. (որպէս թէ ունօղ զեռ, կամ զայրուք ցաւ. երուք՝ եռք ունեցօղ ). Բորոտ. գոդի. քոսոտ.

Բորոտք հալածեալ լինէին ... զուրուկս փախստեայ առնէին։ Բորոտաց եւ ուրկաց։ Ընկալայ զգիր զախտացելոցդ մարմնով՝ զուրուկ անուանելոցդ. (Խոր. ՟Գ. 20։ Յհ. կթ.։ Շ. թղթ.։)

Զինչ պղծութիւն լինի ջրոյն ի յուրկէն յայնմանէ, որ լնու զայն։ Գտեալ ի ճանապարհին ուրուկ մի ընկեցիկ։ Ասէ ուրուկն, արա՛ սէր, եւ բա՛րձ զիս. (Վրք. հց. ՟Ժ. ՟Ժ՟Դ։)

Որ ընդ կանայս ուրկունս շնայցէ, որպէս զանասնապիղծ է։ Ծնունդք նոցա ուրուկս ծնանին. (Կանոն.։)


Ուրուր

s. zool.

buzzard.

Etymologies (6)

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձայ-նից։ ՆՀԲ որոր համարում է «որի կամ ուրուր»։ Capelletti, Arm. թրգմ. Արշալ. արրտ. 1842, 108 բնաձայն է համա,

• րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ննխ. Սեբ. Տփ. ուրուր, Ասլ. իւրիւր, Խրբ. ուրուրիք՝, Ալշ. Մշ. ցուրուր. նոյն է և ուլուրիկ Մլթ. իսկ փխբ. Պլ. ուրուր «այս ու այն կողմ պրպտող, ան-հանդարտ (տղայ)», Ննխ. ուրուրի աչք «շատ սոատես»։

• ՓՈԽ.-Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «խորթ զաւակ» Սեբեր. 42 (սեռ. ըրջուաց), Եւս. քր. ա. 245։

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-

• mann BВ 27, 221 և Pedersen KZ 39, 360 (ըստ Walde 58 և Pokorny 1, 149) որդի բառի հետ հնխ. erdh-«աճիլ, մե-ծանալ» արմատից։

NBHL (1)

Եւս դժնդակ ծուխ, որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի. (Սեբեր. ՟Գ։)


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

Etymologies (3)

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։

• ՆՀԲ լծ. յն. ὄπή «ծակ, բացուածք, պա-տուհան, օդանցք, շէնքի ճակատի կոլոր պատուհանը». (բայց այս բառի նմա-նութիւնը պատահական է, որովհետև իբր փոխառեալ պիտի տար հյ. գոնէ ոպ, իսկ իբր բնիկ համապատասխանում է հյ. ակն «ծակ» բառին (հնխ. oqu, ձևից. տե՛ս Boisacq 707)։

• ԳՒՌ.-Մշ. Շտ. ջն. օփ «փոքրիկ լճակ, լճացած ջուր» (նոյնը հուբ՝ Խիան). որից Մշ. օփռել «ջուրը լճանալով հոսիլ»։

NBHL (1)

Ոչ զտեղակալ ջուրցն մօրացելոց ասեմ, որ առանց գնացից եւ առանց շարժելոյ են՝ ըստ օրինակի ոփոց պաշարելոց, որ զետղ առեալ կան՝ արգելեալ կան՝ արգելեալ ի պաշարն. (Վեցօր. ՟Գ։)


Ոփելեթին

s.

slingers.

Etymologies (2)

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.

NBHL (1)

Քերեթին աղեղնաւորք են, եւ ոփելեթին՝ պարսաւորք. եւ են անուանք գովութեանց, թէ կորովի աղեղնաւորք էին, եւ քաջաձիգ պարսաւորք. (Կիւրղ. թագ.։)


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

white poplar.

Etymologies (3)

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։

• ԳՒՌ.-Ղրբ. հո՛ւփուտ «սօսիների բազմու-թիւն» (Մուրճ 1897, էջ 245), որ գալիս է հոփի «սօսի» բառից։ Մղր. հուփփի և Կրճ. հուպպի նշանակում են «բարտի», որով նոյ-նանում են Բժշկարանի և վրաց. «կառամա-խի» և «բարտի» նշանակութեանց հետ։

• ՓՈԽ.-Վրաց. ოუი ոփի «оcокорь, որ է բարտի կամ կաղամախի»։

NBHL (2)

Անուն անպտուղ ծառոյ ի պէտս փայտի շինուածոց. թերեւս որպէս ազգ կաղամախի, որ ըստ իտալ. օ՛փփիօ. oppio.

Առ յոյժ ուղղաձիգ բարձրութեանցն եւ ողորկատարր բնութեանն եւ առոյգութեանն՝ դիւրայարմարք մատուցանելոյ ի պէտս շինողացն փութոյ էին տունկք ոփեացն եւ կաղամախեացն. (Պիտ.։)


Ոքոզ, ի

s.

thistle.

Etymologies (2)

• = Յն. οχος ընթերցուածից, որ ունի մի ձե-ռագիր՝ բնագրի համապատասխան տեղում։ -Աճ.

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։

NBHL (2)

cf. ԱԿՔԱՆ. որ եւ ԵԿՔԱՆ. յն. աքան, աքխուխ. որպէս եբր. խօխա. (գուցէ գրելի եւ ի հյ. Ոքող)

Ոքոզն՝ որ ի լիբանան է, յղեաց առ մայրսն լիբանանու ... եւ ահա անցին գազանք անապատին լիբանանու, եւ եկեալ կոխեցին՝ զամենայն զեկքան. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ե. 18։)


Ոքսիմելի

s.

oxymel, honey, vinegar and water.

Etymologies (3)

• «մեղրով ու քացախով պատ. րաստուած համեմանք՝ կերակուրի համար. իսքէնճէբի» Մագ. թղ. 214 (այլ ձ. ոքսեմելի, ոքսմելի)

• -άն. δέύuελι նոյն նշ. ծագում է όէυς «կծու, թթու»+μέλι «մեղր» բառերից. որից նաև ֆրանս. oxуmel ևն։-Հիւբշ. 369։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

Բառ յն. օքսիմէլի. ὁξύμελι . իբր քացախամեղր, մեղրաքացախ. potio e melle et aceto. Օշարակ թթու եւ քաղցր, ի շլորոյ, ի նռանէ եւ այլն. արկեալ իբրեւ համեմ ի կերակուրս եւ յեփոց ձկանց.

Զայլս (ի ձկանց) որակացեալս ոսկետեսակ քրքմով, ռետին մակաւասար արկեալ, եւ ոքսիմելի (կամ ոքսեմելի, կամ ոքսմելի). (Մագ. ՟Ժ՟Բ։)


Չ

adv.

no, not;
չէր, it was not;
չասեմ, I do not say;
չգիտել, to ignore, not to know;
չեմ հմուտ, I am ignorant;
չասաց ինչ, he said nothing;
չիք ինչ հնար, it is impossible, it cannot be.

Etymologies (1)

• . բացասական կազմող նախամասնիկ ընդարձակ տե՛ս Ոչ։


Չաման, ոյ

s.

cumin.

Etymologies (4)

• , ո հլ. «համեմիչ մի բոյս է» Ես իր. 25, 27, 28. Մտթ. իգ 23. որից չաման հալոց «cuminum armenicum, carvi» Բժշ. չամանուկ «վայրի չաման» Գաղիան. չաման-ջուր Վստկ. 223։

• = Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։

• ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։

NBHL (2)

κύμινον ciminum, cuminum. եբր. քամմօն. ար. քէմմուն. թ. չէմին (յն. քի՛մինօն. լտ. չի՛մինում կամ քո՛ւմինում). Բոյս ընտանի եւ վայրենի, որոյ ունդն է դեղին. որպէս եւ տերեւն չորացեալ դեղնի. ջերմ եւ չոր՝ կծուահոտ, որ լինի համեմ ի կերակուրս. մանաւանդ ի պէտս ապխտելոյ զմիս.

Սերմանէ փոքր մի արջնդեղ եւ չաման։ Եւ ոչ զանիւ կամնասային ածեն ի վերայ չամանոյն։ Չամանն հացիւ ուտի. (Ես. ՟Ի՟Ը. 25=28։)


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

Etymologies (5)

• , ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։

• ՆՀԲ յիշում է եբր. ձիմիւք կամ զիմ-մուք (իմա՛ [hebrew word] sīmmuqā) «չա-միչ»։ Հիւնք. ջամբ կամ շամբ բառից

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. չամիչ, Հճ. Մրղ. Սլմ. Տիգ. չmմիչ, Սվեդ. չmմէչ, Ալշ. չամիճ, Ղրբ. չm՛մինչ, չա՛մէնչ, չա՛մըէչ, Զթ. չամը՛չ, Ագլ. չա՛մուչ, Մղր. չօ՜ մէնչ։-Նոր բառեր են չամչապուր, չամիչխաղող, չամ-չենի կամ չամչի, չամչկենի, չամչիլ, չամ-չմիլ ևն։

• = Պրս. [arabic word] čumča «շերեփ. 2. փայտէ պնակ», որից նաև թրք. [arabic word] čemče «շերեփ». [arabic word] čamčaq «փայտէ խոր սկաւառակ», ն. ասոր. čamcá «գդալ»։-Աճ.

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։

NBHL (4)

σταφίς, ἁσταφίς uva passa, vel sicca, corinthiaca. եբր. ձիմիւք , կամ զիմմուք. Խաղող չորացուցեալ յարեւու կամ ի փռան. որպէս եւ ի բնէ կծկեալն յետ կատարեալ հասունութեան. յորում մասին երեւելի է մանրահատ խաղողն սեաւ, եւ սպիտակ խաղողն անուշահոտ.

Չամիչ եւ ստոման մի մեղու։ Թուզ եւ չամիչ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 3։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Բ. 40։)

Զխաղող նորա եւ զչամիչ մի՛ կերիցէ. (Թուոց. ՟Զ. 3։)

Զգինի ի չամչոյ մինչեւ ցթինն». իմա՛ զկոխածն խաղողոյ. շիվ. στέμφυλον, -λα vinacea, retrimenta. տե՛ս ԹԻՆ։