Entries' title containing ախ : 1675 results

Տաղախ, ոյ

s. chem.

cement;
mortar.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«ցեխ, շաղախ» Նէեմ. դ. 17. Նչ. եզեկ. ուրիշ վկայութիւն չկայ։

= Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ტალახი տալախի «ցեխ, տիղմ», ტალახიანი տալախիանի «ցեխոտ», ტალახიანება տալախիանեբտ «ցեխոտիլ», ինգիլ. თალახ տալախ «ցեխ», սվան. ტალახ տալախ «ցեխ», լազ. dalaxi, talaxi, tolop'i «ցեխ, տիղմ, ճահիճ, աղտե-ղութիւն», dalax «կեղտոտել, ցեխոտել»։ (Արդեօք այս բառերի պարզ արմատն է tal.» հմմտ. վրաց. ტალა տալա «ատամի վրայի կեղտը»)։-Աճ.

ՆՀԲ թւում է կցել շաղախ բառին՝ իբրև տարբեր գրչութիւն։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, շաղախ, շողիք, տողիք, թրք. saγanaq «տեղատարափ», սումեր. sagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] talx «հեղեղի բերած ցեխաջուրը, որ կարելի չէ խմել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 550)։

ԳՒՌ (dialectal) Ռշտ. տախախ կամ տաղախ «ցեխի ցամաք շաղախ՝ կտուրը ծածկելու համար» (Ամատունի, Հյ. բառ ու բան 614)։

NBHL (2)

Զխիճն կամ զտաղախ. (Նեեմ. ՟Դ. 17։)

Ծեփէին տաղախով, զի դիւրաւ փլցի։ Որպէս տաղախ զխախուտ որմով արեալ. (Նչ. եզեկ.։)


Տաճարախիտ

adj.

many roomed.

· Calfa

NBHL (1)

Շինէ անդ վայելչական տեղի խրախից՝ բլուր մի պարսպեալ՝ տաճարախիտ շինուածովք. (Արծր. ՟Դ 11։)


Սիմոնեան ախտ

sn.

Simony.

· Calfa

NBHL (3)

ՍԻՄՈՆԱԿԱՆ կամ ՍԻՄՈՆԱՑԻ, եւ ՍԻՄՈՆԵԱՆ. որպէս լտ. simoniacus. Սեպհական կամ Հետեւօղ սիմոնի կախարդի. աղանդաւոր. եւ կաշառատու եւ կաշառ առու ի հոգեւորս. ուստի եւ Սիմոնեան ախտ կամ Սիմոնականութիւն է կաշառակրծութիւն վասն հոգեւոր իրաց.

Ձեռս վաղվաղակի դնէք ի վերայ տգիտաց. թողում ասել զսիմոնեանն ախտ ախտանալոյն, դատեսցին տուօղքն եւ առօղքն։ Թէ առեր մամոնայ եւ ձեռնագրեցեր զոք, զյուգայեան եւ զսիմոնեանն ախտացայք զախտ. (Խոսր.։)

Սիմոնական ախտ, այսինքն ցանկութիւն ունել վաճառել զհոգեւոր իրքն. (Կիր. երզն. խր.։)


Սիրախնձոր

s.

love-apple, tomato.

· Calfa


Սիւրալախուր

cf. Հինգտերեւեան.

· Calfa

NBHL (1)

ՍԻՒՐԱԼԱԽՈՒՐ կամ ՍԻՐԱԼԱԽՈՒՐ. Որպէս թէ՝ Լախուր սիւրոյ, այսինքն քերեվիզ երկրին ասորոց. որ եւ պենդափիւղսն, ըստ յն. πεντάφυλλον quinque folium. ի բառս Գաղիանոսի։ Որոյ թարգմանութիւն դնի ի Բժշկարանի ՝ հինգտերեւան, հինգտերեւէն, հինգմատնէ. ... Այլ է եւ Ձիալախուր։


Սկախառն

adj.

slimy, oozy, muddy, miry, sloughy;
սկախառն խոնաւութիւն, cf. Ճահիճ.

· Calfa

NBHL (4)

Ոչ մօրք եւ ոչ ջրաշեղջ, եւ ոչ սկախառն խոնաւութիւնք։ Գորտք եւ ճանճք եւ մժիխք ի սկախառն խոնաւութենէ բղխեցին. (Վեցօր. ՟Է։)

Գետ դաժանահոտ սկախառն մամռարմատ խառնախռիւ. (Նար. ՟Ծ՟Դ։)

Թանձրամած մրուր սկախառն։ Ի սկախառն աւաղոյ. (Ճ. ՟Է.։ Վրդն. ծն.։)

τελματιαῖος coenosus, palustris. իսկ Սկախառն խոնաւութիւն, τέλμα locus coenosus, lacuna. Խառն ընդ սիկ. ցեխոտ, ցխոտ. մօրուտ. տղմուտ. կաւուտ. մրրախառն. դէջ. ճախնուտ. ճահիճ.


Սնոտիախօս

adj.

cf. Ընդունայնաբան.

· Calfa

NBHL (2)

Որ սնոհիս խօսի նանրախօս. ունայնաբան.

Բանք սնօտիախօս վարդապետացն. (Լմբ. առակ.։)


Սպանախ, ի, ից

s. bot. spinage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։

ԳՒՌ (dialectal) Ախց. սպանլըղ։

NBHL (2)

Բանջար ուտելի՝ քաջ եփելով եւ ի բաց քամելով զջուրն. որ ըստ հյ. Շոմին, կամ ծմէլ. եւ այլազգ. սիփանախ, սիֆանախ, իսփէնախ, իսֆենախ. ուստի իտ. լտ. spinace, spinaceum olus.

Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զանուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ, եւ ապա զնա տալ կերակուր։ Սպանախ ոմանց է չար, այլ բազմաց պիտանի ի դարմանս. (Մխ. առակ. ՟Ծ՟Բ։)


Սպառածախ լինիմ

sv.

to be wholly consumed.

· Calfa


Սպիտակախայտ

adj.

spotted with white speckled, dapple-grey, grey.

· Calfa

NBHL (1)

Լինի ի մակեդոնիա մարմարիոն կանաչ սպիտակախայտ (կամ կանաչախայտ սպիտակ). (Խոր. աշխարհ.։)


Սպիտակախառն

adj.

black and white, grey.

· Calfa

NBHL (1)

Զծաւի մորուսն սպիտակախառնեալ՝ ոսկէփունջ յօրինեալ գործէր. (Հ. ապր. ՟Ժ՟Է.։)


Ստախօս, աց

adj. s.

speaking lies, lying, mendacious;
liar, impostor, fibber, story-teller.

· Calfa

NBHL (3)

Բերան ստախօս սպանանէ զանձն իմ. (Իմ. ՟Ա. 11։)

Եւ զի ոչ էիր ստախօս, հաւաստեաւ գիտէի. (Եփր. ծն.։)

Այն չար եւ ստախօս ծերն մոլորեցոյց զքեզ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Ստախօսութիւն, ութեան

s.

lying tale, fictitious story, falsehood, untruth, imposture.

· Calfa

NBHL (1)

Ստախօսութեամբն պատրեալ, աստուածք լինիջիք ասէ։ Ծիծաղելով եւ ստախօսութեամբ։ Կեղծաւորութիւն զստախօսութեանցն ասէ. (Ճշ.։ Բրսղ. մրկ.։ Ոսկ. ՟ա. տիմ.։)


Ստորակախիմ

vn.

to be hung up, suspended.

· Calfa


Ստորանախանձ

cf. Գետնանախանձ.

· Calfa

NBHL (2)

Այս լինի ձեզ վասն ստորանախանձ մտաց ձերոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

cf. Գետնանախանձ. χαμαίζηλος humi repens.


Վաճառախաբութիւն, ութեան

s.

cheat, swindlery.

· Calfa

NBHL (2)

Խաբէութիւն՝ խարդախութիւն ի վաճառս.

Մի՛ յագահութենէ եւ ի վաճառախաբութենէ եւ յանիրաւութենէ զինչս ժողովել. (Մանդ. ՟Զ։)


Վայրախոյզ

adj.

inquisitive.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր ի նանիր վարախոյզն լինիք, որ եւ ոչ մի նչ ունի խուզումն. (Կիւրղ. գանձ.։)


Վայրախուզութիւն, ութեան

s.

inquisitiveness.

· Calfa


Վայրապարախօս

adj.

cf. Ընդունայնաբան.

· Calfa

NBHL (1)

Պօղոս իբրեւ ուսուցանէրն, վայրապարախօս այլանդակ կոչէին զնա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Վատաբախտ, ից

cf. Վատաբախտիկ.

· Calfa

NBHL (3)

Առ հիւանդս բժիշկ, իսկ առ վատաբախտսն՝ բարեկամս մերձակայել պարտ է. (Ոսկիփոր.։)

Վատաբախտք եղիցին։ Իբրեւ զվատաբախտք ոմանք պարսաւէին. (Փիլ. ՟ժ. բան.։ Նոննոս.։)

κακοδαίμων, κακοδαιμονέστατος infelix, miser, infortunatus, infortunatissimus. Չարաբախտ. հէք. թշուառ. տնանկ. ըստ յն. չարադեւ. խեղճ.


Վատաբախտիկ

adj.

unhappy, unfortunate, unlucky, ill-starred.

· Calfa

NBHL (1)

Ու՞ր բողոքեմ զյանկարծադէպ պատուհասառաք բարկութիւն, զոր վատաբախտիկս անձն կատարէ ի վերայ իմ չարահնար փութով. (Պիտ.։)


Վատաբախտութիւն, ութեան

s.

unhappiness, misfortune, ill or bad luck;
misery, calamity.

· Calfa

NBHL (7)

Եհաս վատաբախտութիւն զակեդմոնացւոցն։ Վասն վատաբախտութեան նորա. (Նոննոս.։)

Այնոցիկ՝ որք բարաբախտութեամբք են յաջողեալք, եւ այնոցիկ՝ որք ի վատաբախտութեան են. (Փիլ. ՟ժ. բան.։)

Հանդուրժել բարեբախտութեան եւ վատաբախտութեան, եւ պատուոյ եւ անպատուութեան. (Արիստ. առաք.։)

Անտանելի աղետիւք յամենայն կողմանց զվատաբախտութեանցն կրեն հեքութիւնս։ Ամենաչար վատաբախտութիւն. (Պիտ.։)

Ի վատաբախտութեան անմխիթարելի. (Ոսկ. սղ.։)

Զերծ յայժմու թշուառութենէս եւ ի վատաբախտութեանցս. (Վրդն. լս.։)

κακοδαιμονεία infelicitas κακοπραγία, δυσπραγία sors dura, res adversae. Չարաբախտութիւն. թշուառութիւն. հիքութիւն. արկածք. խեղճութիւն, դժբախտութիւն, փորձանք.


Վատախառն

adj.

of bad constitution, quality or temper;
bad, hurtful;
unhealthy.

· Calfa

NBHL (3)

Ինն գոլով խառնուածոցն, եցոյց գաղինոս ութ զվատախառնիցն, եւ մի զբարեխառնին. ըստ բարեխառնին ասէ խառնիլ զմարդն, իսկ ըստ այլոց վատախառնիցն զայլս կենդանիս ըստ տեսակկին. (Նիւս. բն. ՟Բ։)

Վատախառն էր օդն. (Վրք. հց. ձ։)

Վատախառն խորշակասուն պտղովք մատուցանեն ախտաժետութիւն ճաշակողացն. (Պիտ.։)


Վատախառնութիւն, ութեան

s.

bad temperament, evil disposition, ill nature;
— օդոյ, inclemency of the weather;

· Calfa

NBHL (5)

δυσκρατία intemperies. Վատախառն գոլն. վատ խառնուած.

Է՛ որ ի տարեւոր եղանակաց զքաջախառնութիւն քաղցրութեան մատոյց, եւ է՛ որ զդժնդակութիւն վատախառնութեան հիւանդութիւն գործէ. (Փիլ. այլաբ.։)

Երկար ամանակաւ պահեն զվատախառնութեանցն բերս։ Բարեխառնութեան եւ վատախառնութեան մարմնոյն. (Անյաղթ ստորոգ.։)

Ի վեր մղէր զդառնութիւն ժահու մաղձոյն չարաթոյն վատախառնութեան. (Արծր. ՟Գ. 5։)

Վասն վատախառնութեան տեղւոյն չբնակէին անդ զառաջինն. (Միխ. ասոր.։)


Վատախնդիր, դրաց

adj.

seeking evil;
impudic.

· Calfa

NBHL (2)

Նոքա վատախնդիրք՝ ընդէ՞ր զայլոյ բարեբարութիւն առ նախանձու նենգէին։ Իսկ բոզիցն վատախնդրաց անդ զի՞նչ խնդիրք կայցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 4։ եւ Ոսկ. կողոս. ՟Ժ՟Բ։)

որպէս յն. Աւելախնդիր, յաչաղկոտ, եւ պոռնիկ. περιττός καὶ βασκάνος , πόρνη . Որ ի խնդիր է վատութեան եւ վատթարութեան. չարասէր. խեղաթիւր. խենէշ. ուրիշի գէշ ուզօղ. եւ ան՝ որ գէշութենէ ետեւէ է.


Վատախորհուրդ, հրդաց

adj.

evil-minded, wicked, malicious;
wanting in judgment, silly, stupid, foolish.

· Calfa

NBHL (2)

Որ առ նմա նախարարքն են, եւ պաշտպանք վատախորհուրդք։ Յիրաւի վատախորհուրդ խորհրդակցացն ընդդէմ դարձցի։ Ժողովուրդ վատախորհուրդ եւ անմիտ։ Վատախորհուրդք են՝ վատանշանք։ Այդ բանք եւ խորհուրդք՝ արանց վատախորհրդաց են. (Պտմ. աղեքս.։ Եւագր. ՟Ժ։ Մծբ. ՟Ժ՟Ը։ Բուզ. ՟Դ. 55։ Փարպ.։)

κακογνώμων improbus, pravus consiliorum, imprudens. Վատթար եւ անպիտան խորհրդով. չարախոհ. չարամիտ. անմիտ. խորհրդակորոյս. անխոհեմ.


Վատախորհրդութիւն, ութեան

s.

evil counsel, malignity, iniquity.

· Calfa

NBHL (2)

Չարամոգականն թովէր բանիւք՝ իւր վատախորհրդութեան առնել հաղորդս. (Պիտ.։)

Զնմին զոգւոյն բուռն հարկանէ վատախորհրդութիւն. (Նիւս. կուս.։)


Վատախտարակ

adj.

ill-starred, luckless, unfortunate;
— առնել, to render unhappy, to oppress, cf. Թշուառացուցանեմ, cf. Վատթարեմ;
to discomfit, to overcome.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«թշուառ, դժբախտ» Եղիշ. ը, էջ 111։

= Պհլ. *vataxtarak>պրս. [arabic word] ba-dāxtar «վատաբախտ, չարաբախտ, թշուառ», ռը կազմուած է vat «վատ»+axtar «աստղ» բառերից (որի աստղը վատ է)։-Հիւբշ. 243։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։

NBHL (4)

պ. պէտէխթէկ. որպէս չարախտար կամ չարաստղ. Չարաբախտ. թշուառ. ուստի՝ ՎԱՏԱԽՏԱՐԱԿ ԱՌՆԵԼ՝ է Չուառացուցանել, վատթարել.

Անձուկ լաշկարաւ վատախտարակ արարեալ՝ այսրէն դարձուցանէր. (Եղիշ. ՟Ը։)

(Իսկ Հին բռ. հայելով ի նախընթաց բառսդ՝ անձուկ լաշկար, շփոթ իմն գրէ.)

Վատախտարակ. որ ի քմէ (այսինքն ի դարանի) կացեալ՝ ընդ կրուկն դարձուցեալ շփոթէ։


Վատախրատ, ից

adj.

suggesting or counselling evil.

· Calfa

NBHL (1)

Արանց վատախրատից եւ աշխարհակորուսաց. (Փարպ.։)


Վատախօս

adj.

cf. Չարախօս.

· Calfa

NBHL (2)

Խոշոր եւ վատախօս լեզու։ Սրեալք վատախօս լեզուաւ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

κατήγορος, κακήγορος maledicus. Չարախօս. բամբասօղ. հայհոյիչ.


Վարազախառն

cf. Վարազաբար.

· Calfa

NBHL (1)

Վարագախառն առիւծաբար յարձակէին ի վերայ գնդին թշնամեաց. յն. լոկ, առիւծաբար. (՟Բ. Մակ. ՟Ժ. 11։)


Սաստկախօս

adj.

chirping, chattering excessively.

· Calfa


Սատանայախօս

adj.

treating or dealing with the devil.

· Calfa

NBHL (1)

Եւ եննոքա սատանայախօսք, եւ դիւակոչք. (Կանոն.։)


Վարդախտ

s.

the measles;
roseola.

· Calfa


Վարձախնդիր

adj.

asking wages, requiring a stipend, mercenary.

· Calfa

NBHL (1)

Որ երբեմն անագորոյնն, այժմ վարձախնդիր. (Ոսկ. ղկ.։)


Շճախառն

adj.

cf. Շճային.

· Calfa


Տաշտախիլ լինիմ

sv.

to have branches torn away;
to be rooted up or out;
— առնել, to root out, to pull up, to pluck up.

· Calfa

NBHL (1)

Տաշտախիլ եղեն որթք գինեբեր այգեաց նոցա. (Եղիշ. ՟Ը։)


Դատախազ, ից

s.

accuser, informer, plaintiff;
— լինել cf. Դատախազեմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «դատ պահանջող, դա-տի մէջ ամբաստանող» Ես. խա. 11 ծդ. 17. Գծ. իե. 16. Փարպ., որից՝ դատախազութիւն Եւս. քր. Փարպ., դատախազ լինել Եղիշ. կամ դատախազել Նեղոս. Սրգ. Անկ. գիրք առաք. 226, դատախազանք ԱԲ։

= Իրանեան բարդութիւն է թւում, որի ա-ռաջին մասն է դատ, իսկ երկրորդ մասը՝ խազ անյայտ է (հմմտ. նաև գինեխազ, մա-տակախազ, իգախազութիւն)։

ՆՀԲ և Հիւնք. պրս. [arabic word] dadxvah «դատախազ» բառի հետ, որ կազմուած է dad «դատ» և xvāstan «ուզել» բառե-րից։ Հիւբշ. չունի։

NBHL (3)

Լուաւ թագաւորն ի դատախազացն արտաշիսի։ Դատախազ ոք չէ զհետ. (Փարպ.։)

Դատախազաց, եւ ամբաստանելոց. (Մխ. դտ.։)

Ոչ ածեալ զմտաւ զդատաւորին եւ զդատախազին միտս։ Հանդերձ դատախազիւն. (Լմբ. սղ.։)


Դատախազեմ, եցի

vn.

to accuse, to denounce;
to oppose.

· Calfa

NBHL (6)

Դատախազ լեալ էին զնմանէ արքայի. (Եղիշ. ՟Է։)

Զխոցողացն զինուորութեանց դատախազեցից. (Նար. ՟Ի՟Բ։)

Զայսոսիկ գրելով՝ զանձնէ դատախազեմ. (Սարգ. յկ. ՟Է։)

Եթէ զրկիցիս յումեքէ, մի՛ դատախազեր. (Նեղոս.։)

Ոչ որպէս դատապարտեալ, այլ որպէս դատախազեալ. (ՃՃ.։)

Եւ ոչ հանդերձ արտասուօք դատախազի ոք. ընթերցի՛ր կամ իմա՛, դատախազէ։


Դատախազանք

s.

accusation.

· Calfa


Դատախազութիւն, ութեան

s.

cf. Դատախազանք.

· Calfa

NBHL (5)

Որ ունի ընդ ումեք դատախազութիւն. (Մխ. դտ.։)

Զկնի դատախազութեան ծովուն՝ եւ ինքն իսկ (յովնան) զփախուստն խոստովանի. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)

Յանդիմանչի, կամ ինքնամատոյց՝ դատախազութիւն. (Նար. ՟Ծ՟Զ. ՟Ծ՟Է։)

Առաւել եւս ի դատախազութիւն եղեալ՝ վնասէին նմա. (Փարպ.։)

Դատախազութեամբ ունէր զթագաւորութիւնն. (Եւս. քր. ՟Ա։) յն. ո՛չ իրաւամբ։


Դատախնդիր

s.

judge;
pleader;
— լինել, to litigate, to pleade, to contest;
to be revenged.

· Calfa

NBHL (3)

Առաքելոցն վերակացուն եւ դատախնդիրն պետրոս. (Շ. ՟բ. պետ. ՟Ի՟Բ։)

դատախնդիր լինել. Ի դատ մտանել. իրաւունս խնդրել. իրաւախոհ լինել.

Դատախնդիր լինել ընդ աստուծոյ։ Ընդ քեզ դատախնդիր լինել. (Լմբ. ամբակ.։)


Դատարկախոյզ

adj.

very inquisitive.

· Calfa

NBHL (1)

Զդատարկախոյզս արգելուցու սակաւ բանիւս. (Սամ. երէց.։)


Դեղախունկ

s.

spice, aromatic or medicinal drug.

· Calfa

NBHL (1)

Զցօղն յիւղ դարձուցանէ ... եւ այլովք բանջարօք ի դեղախունկս. (Սեբեր. ՟Ը։)


Դեղնախունկ

s.

ochre;
yellow incense.

· Calfa

NBHL (3)

Ձիւթ, եւ խունկ, եւ դեղնախունկ. (Մխ. դտ.։)

Իսկ ըստ Բժշկարանի ՝ Դեղնախունկ կամ Դեղնդեղ ասի Դեղին դեղ ինչ, այսինքն ներկ ի փայտէ.

Հատանի ի լերանցն ոսկի, երկաթ, պղինձ, եւ դեղնախունկ. (Կաղանկտ.։)


Դեռախօս

adj.

that has recently begun to speak.

· Calfa

NBHL (1)

Դեռախօս լեզուոյն գովութեամբ. (Խոսր.։)


Դժբախտ

adj.

unfortunate, disgraced, unlucky, fatal.

· Calfa


Դժբախտաբար

adv.

unfortunately.

· Calfa


Դժբախտութիւն, ութեան

s.

misfortune, ill luck, disgrace, disaster, adversity.

· Calfa


Դժոխախեռ

adj.

very bad, wicked, atrocious, fierce, wild.

· Calfa

NBHL (2)

Դժոխախեռ աղու եւ դագ բանիւքն վարէր։ Յանկարծակի ըմպահկելով դժոխախեռ յոխորտանօք հանգոյն մոլեկանացն։ Դժոխախեռ հայհոյութեամբքն. (Պիտ.։)

cf. Դժոխախեռ։


Definitions containing the research ախ : 9405 results

Արուեստգիտութիւն, ութեան

s.

cf. Արուեստագիտութիւն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կեղծաւորութեամբ, եւ մարդկեղէն արուեստգիութեամբ։ Արուեստգիտութիւն բժշկութեան դիպեցաւ ամօթղեած տանջանացն (տեռատեսին) ... Երեւեցաւ թէ ո՛րչափ առաւել են հաւատք քան զարուեստգիտութիւն։ Զի ամաչիցեն կախարդքն այնոքիկ՝ որ կարծեցին կալ ընդդէմ մովսիսի արուեստգիտութեամբն իւրեանց. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. համաբ. եւ Եփր. ծն.։)


Արութիւն, ութեան

s.

virility, manhood;
courage, valour;
fortitude, virtue;
male sex;
seed of man.

· Calfa

NBHL (2)

Խորհականութիւն եւ ողջախորհութիւն, արութիւն եւ արդարութիւն։ Եզերացեալ է խոհականութիւն առնելեօքն, իսկ արութիւնն համբերելեօքն. (Փիլ. այլաբ.։)

Խրախուսեն յոգի արութեամբ. (Նար. ՟Ղ՟Բ։)


Արջառ, ոց

s.

ox;
—ք, cattle.

· Calfa

NBHL (1)

βοῦς, μόσχος bos, taurus, vacca;
vitulus, -la;
juvencus, -ca Պաճար. անդեայք. եթէ՛ արուն, որպէս եզն, ցուլ զուարակ. եւ եթէ էգն, որպէս կով, երինջ. կամ հասարակ, որպէս որթ. պախրէ, դուար. տավար


Արջնազգեստ

adj.

dressed in a black or dark coat.

· Calfa

NBHL (1)

Ուրախութեան պատմուճանն այն յարջնազգեստ խորդ փոխեցաւ. (Լաստ. ՟Ժ։)


Արջնդեղ, ոյ

s. bot. fennel-flower.

· Calfa

NBHL (1)

(որպէս թէ սեաւ դեղ. կամ արջոյ դեղ) μελάνθιον melanthium, nigella, git, papaver nigrum . Հատ սեաւ՝ կծու եւ ախորժ համեմ հացի. սեւ սոնիճ կամ շոնիզ. սեւուկ հնտիկ, կամ հընտիկ, կամ սեւուգնդիկ .... զոր Մենինսքի շփոթէ ընդ կունճիթ, որ է սուսամ, եւ ընդ շունիզ. եւ փոխանակ արջջնդեղի. որ է յն. մէլանթիօն, լտ. նիճե՛լլա. դնէ սիյահ դանէ, սիյահ պօյա, փէհանէ, փէհնալէ.


Արջտակ, ի

s. bot. truffle.

· Calfa

NBHL (1)

(իբրու Սեաւ արմատ, կամ սիրելի արջոյ) κυκλάμηνος cyclamen, arthannita, tuber terrae իտ. pan porcino Անուն խոտոյ եւ ծաղկի, եւ պտղոյ նորա՝ որ է որպէս գետնախնձոր. որ յայլ լեզուս կոչի խոզի հաց, նկան գետնոյ, եւ այլն. ... Բժշկարան. ուր կոչի նաեւ որպէս ռմկ. տռնղուզ աղիրշաղի, եւ մեկնի, թանձր փուշ, որով լուանան զբուրդ։


Արտաբերեմ, եցի

va.

to utter, to pronounce.

· Calfa

NBHL (3)

Զնախաստեղծն արտաբերեաց ի դժխոց. (Զքր. կթ.։)

Ոչ եթէ ամենայն հոգւոյ յԱստուծոյ ուրախութիւն արտաբերի, այլ որ բազում անգամ զմեղս իւր լացեալ է զօրութեամբ. (Մաշկ.։)

Միայն ի շառաչմանէ քարի զի վայրս իւրս արտաբերէ վախճան (գողիադ). (Պիտ.։)


Արտաբերութիւն, ութեան

s.

pronunciation.

· Calfa

NBHL (1)

Վախճանելոց սոցա՝ նախագրութիւնք, եւ արտաբերութիւնք, եւ դիրք իսկ զանազան գոլ՝ քան եթէ այլոց քաղաքացեացն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Արտադրեմ, եցի

va.

to produce;
to express.

· Calfa

NBHL (6)

Եւ նախ զայս արտադրեսցուք, թէ զիա՞րդ շինեցաւ եկեղեցի. (Յհ. իմ. եկեղ.։)

Զորոյ պախարականս ոչ կարեմ ըստ արժանւոյն արտադրել. (Պիտ.։)

Զորոց եւ առաքեալ նախախնամաբար, յաղագս իւրոցն հոգւով սրբով արտադրեաց. (Սարկ. հանգ.։)

Գեղեցկապէս Մովսէս զարարչագործութիւն արտադրեալ։ Զնախ եղելոց իրաց ինչ պատմութեան արտադրել. (Նիւս. բն.։ Նանայ.։)

Փախչելն արարածոց ո՛չըթէ զյոչէութիւն դառնալն, այլ զեւս պայծառանալն նոցին արտադրէ մեզ. (Լմբ. յայտն.։)

Ծնօղ մեր ըստ աւետարանին, եւ նախահայր աստանօր արտադրելով. (Յհ. կթ.։)


Արտադրութիւն, ութեան

s.

production, generation, reproduction;
expression;
- հագւատոյ, creed.

· Calfa

NBHL (2)

Ի վերայ բանի նակին է նախերգանն, եւ գրկրորդ՝ արտադրութիւն իրացն. (Անյաղթ ստորոգ.։)

Նախ առաջին սուղ ինչ բամբասանս ասել իրացն ասողին, եւ ապա զնոյն ինքն դնել զիրացն արտադրութիւն. (Պիտ.։)


Արտահալածեմ, եցի

va.

cf. Արտալածեմ.

· Calfa

NBHL (1)

Արտահալած առնէր զնոսա ի վայելչական տնկոց դրախտին. (Զքր. կթ.։)


Արտաշիկագոյն

adj.

very or more ardent, much inflamed.

· Calfa

NBHL (1)

Արտաշիկագոյն առու հրախառն սուրբ արեանն. (Անյաղթ բարձր.։)


Արտասահմանեմ, եցի

va.

cf. Աքսորեմ.

· Calfa

NBHL (2)

Արտասահման արար զնախաչարն. (Ճ. ՟Ա.։)

Արտասահմանիցիք ոչ ի տնկախիտ դրախտէն, այլ ի նոյն ինքն յէական բարւոյն. (Մանդ. ՟Ժ՟Ա։)


Արտասահմանութիւն, ութեան

s.

cf. Աքսոր.

· Calfa

NBHL (2)

Այսօր ծովաքատակ մեղք աշխարի արտասահմանահալած փախչի. (Թէոդոր. ի կոյսն.։)

Յերկնային մտանել յառագաստ փոխանակ արտասահմանութեանն մերոյ ի դրախտէն կենաց. (Յհ. իմ. եկեղ.։)


Արտասանեմ, եցի

va.

to pronounce, to utter, to articulate, to sound, to recite.

· Calfa

NBHL (1)

Զնախաւորութիւն երկուց ազգացն արտասանեալ համառօտեցաք. (Սամ. երեց։)


Արտասուք, սուաց

s. pl. tears, lamentation;
յարտասուս, հարկանել, լուծանել, to melt in tears;
արտասուօք, with tears;
ջերմ արտասուս իջուցանել, լալ ջերմ արտասուօք, to cry bitterly;
աչք յարտասուս, with tears in the eyes;
արտասուօքս թանալ ոռոգել, to water with tears;
— հոսէին յաչաց նորա, the tears ran from his eyes;
սրբել զարտասուս յաչաց, to dry one's tears.

· Calfa

NBHL (3)

δάκρυ, δάκρυον lacryma Շիթք աղի եւ ջերմ ջրոյ ցօղեալ յաչաց՝ ի նշանակ սգոյ, առ ճնշելոյ սրտին ի ցաւոց, է՛ զի եւ յուրախութենէ. արցունք.

Արտասուօք յարտասուացն փախչիցիք. (Ածաբ. աղքատ.։)

Ոչ միայն տրտմութեան է պտուղ արտասուք, այլ մաքուրն նորա եւ առաւելն ուրախութեան. (Լմբ. սղ.։)


Արտափայլեմ, եցի

va.

to shine, to sparkle, to be resplendent;
to glitter.

· Calfa

NBHL (1)

Զմարգարէութեանց նախագուշակումն արտափայլեալ լուսազարդեցեր. (Շար.։)


Արտաքնոց

s.

privy, necessary.

· Calfa

NBHL (1)

Ոչ ախոռ, ոչ արտաքնոց, եւ ոչ այլ ինշ գարշահոտ տուն. (Վստկ. ՟Լ՟Ը։)


Արտաքոյ

prep. adv. out, abroad;
outwardly, outward, externally;
— քաղաքին, out of town;
— ժամու, beyond the hour.

· Calfa

NBHL (1)

Որ յայսմ ախտէ արտաքոյ է. (Լմբ. սղ.։)


Արտաքս

adv.

out, outwardly.

· Calfa

NBHL (4)

ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ի դաշտ. զոր օրինակ,

Եւ այս ոչ արտաքս քան զնախախնամութիւն հոգւոյն սրբոյ լինէր. (Եղիշ. թաղմ.։)

Յաճախութեամբն արտաքս ելանեն քան զսահման համարոյ. (Լմբ. սղ.։)

Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. (Եփր. յես.։)


Արտունութիւն, ութեան

s.

privilege, prerogative, right, favour, exemption, immunity.

· Calfa

NBHL (1)

ԱՐՏՈՒՆՈՒԹԻՒՆ որ եւ գրի ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆ. Նիւթական թարգմանութիւն յն. ձանյնիս ἑξοχή կամ ὐπεροχή որ եւ ԳԵՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ. eminentia, excellentia. Նախապատուութիւն. յառաջամասնութիւն. առաւելութիւն. վսեմութիւն.


Արփի, փւոյ, փեաց

s.

sun, luminary;
heaven, ether;
light, brightness, splendour.

· Calfa

NBHL (2)

Զպատարագացն ծախիլն՝ ո՛չ յայնմանէ որ ի պէտսն տուեալ է մեզ հուր, այլ յայնմանէն՝ որ յարփոյն էջ ի վերուստ։ Որ յօդսդ ինչ է, եւ որ յարփին։ Բղխեաց արփի եւ երկին (զմանանայն), իբրեւ զաստեղս երկնից, բոլոր բոլորեքումբք արփեաւն փայլմունս ճառագայթից։ Օդ ընդ երկնաւ եւ ընդ արփեաւն կարգեալ. (Փիլ.։)

Իսկ վերին արփին՝ լուսեղէն երկին։ Նախ արփին վերին՝ բնակչօքն իւրային. (Գանձ.։)


Արքայութիւն, ութեան

s.

royalty, reign, kingdom;
heaven, paradise.

· Calfa

NBHL (1)

ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ, կամ ՀՕՐ, կամ Քրիստոսի, կամ ԵՐԿՆԻՑ, ի նոր կտ. անխտիր նշանակէ զերկնաւոր թագաւորութիւնն, կամ զդրախտն երկնաւոր. զտէրութիւնն Աստուծոյ յերկինս եւ յերկրի, եւ զդատաւորութիւն. որպէս եւ զեկեղեցի Ասստուծոյ, զնոր օրէնս. եւ որ ի նոյնս հային.


Աւագագոյն

adj.

older.

· Calfa

NBHL (2)

Առաւել աւագ. երիցագոյն. նախապատիւ. մեծամեծք. աւելի մենծը, մենծերը

Զազգիս մերոյ զաւագագոյն արս եւ զնախնիս. (Խոր. ՟Ա. 18։)


Աւազակեմ, եցի

va.

to assassinate, to plunder, to rob.

· Calfa

NBHL (1)

Սնափառութիւն մինչեւ ի վախճան աւազակէ զառաքիութիւն. (Կլիմաք.։)


Աւազակուտ

adj.

full of robbers;
who loves robbery.

· Calfa

NBHL (2)

Ուր է բազմութիւն կամ յաճախութիւն աւազակաց. աւազականոց (տեղի).

Եւ Որ յաճախէ յաւազակութիւնս. աւազականոց (ոք).


Աւազեմ, եցի

va.

to sand, to gravel.

· Calfa

NBHL (1)

Աւազով շփել. շաղախել. աւազոտել.


Աւանդագիտութիւն, ութեան

s.

knowledge of traditions.

· Calfa

NBHL (1)

Տեղեկութիւն աւանդութեանց, եւ տենչ դիտելոյ զխորհուրդ բանիցն աւանդելոց ի նախնեաց.


Աւանդապահ, աց

cf. Աւանդակիր.

· Calfa

NBHL (1)

Աւանդապահքն տային ցմիմեանս մինչեւ ի յովաննէս. զի ի նա հասեալ էր յառաջին նախնեացն իբրեւ յաւանդապահ. (Ագաթ.։)


Աւանդեմ, եցի

va.

to consign, to deposit;
to leave, to commit, to deliver, to remit, to transmit;
to recommend;
to toach;
to give;
— զոգի, to give up the ghost, to die.

· Calfa

NBHL (3)

Զոր ի ներքս ի գերեզմանիդ աւանդեցէք։ Այնչափ մեծարեաց զդանակսն գայլախազեայ, մինչեւ ընդ իւր աւանդեաց ի թամնաքարի. (այսինքն յանձնեաց գնել). (Եղիշ. թղմ. եւյես։)

ԱՒԱՆԴԵԼ ԶՈԳԻ. Յանձն առնել ի ձեռս Աստուծոյ զհոգի իւր. հանել զհոգին. վախճանիլ. փոխիլ ի կենաց. հոգին տալ. ճանընը թեսլիմ էթմէք, թէսլիմ օլունմագ.

Չարախօսէս զեփրեմայ իբրեւ զաւանդող երնջի ստահակութիւն մոլորէ. այս է, զի զօրինացն լուծն անարգեաց. (Սեբեր. Ժ։)


Աւանդութիւն, ութեան

s.

consignment, deposit;
tradition.

· Calfa

NBHL (3)

παράδοσις traditio, δόγμα decretum Աւանդելն, աւանդիլն, եւ աւանդեալն բան. որպէս վարդապետութիւն, ուսումն, օրէնք, պատուիրան, սովորուիւն եւ այն. եւ այն՝ աստուածային, առաքելական, կամ եկեղեցական, կամ մարդկային՝ գովելի կամ պարսաւելի. որ ինչ ի նախնեաց փոխանցեալ իցէ առ յետինս՝ որդւոց յորդիս.

Պինդ կալարուք զաւանդութիւնս՝ զոր ուսարուք եթէ բանիւ, եւ եթէ թղթով։ նախանձախնդիր էր իմոյ հայրենի աւանդութեանցն։ Ունիք զմարդկան աւանդութիւնս.եւ այլն։

Զաւանդութիւնս հարցն սրբոց (գրաւորս)։ Ընդունայնախօս աւանդութիւնք. (Կորիւն.։)


Աւարտումն, ման

s.

termination, term, end, completion.

· Calfa

NBHL (1)

Աւարտելն, աւարտիլն. աւարտ. վախճան. յանգ. կատարումն. լրումն իբր պսակ. ծայր.


Աւելաբանութիւն, ութեան

s.

pleonasm, redundancy of words.

· Calfa

NBHL (1)

περισσολογία sermo supervacuus Աւելորդ բան կամ խօսք. ընդունայնաբանութիւն, զրախօսութիւն. աւելորդաբանութիւն, փճախօսութիւն.


Աւելագոյն

adj.

very abundant, much.

· Calfa

NBHL (1)

Մի՛ նախանձել ընդ շնորհս ընկերին, եթէ աւելագոյն ինչ ունիցի քան զնա. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)


Աւելածու, աց

s.

sweeper.

· Calfa

NBHL (1)

Վիճակ տաճարին աւելածուաց է այս։ Զքսան նախ առաջին տասներորդն՝ տայ աւելածուաց տաճարին։ Իսկ զտասներորդին տասներորդ հրամայէ դարձեալ աւելածուաց՝ նախնիս հանել դեր ի վերոյ եղելոյն. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)


Աւելաստացութիւն, ութեան

s.

acquisition of superfluous things, avidity.

· Calfa

NBHL (1)

Փախչելով յառաւելաստացութենէ. (Սահմ. ՟Դ։)


Աւելի, լւոյ, լեաց

s.

adj. adv. exceeding, superfluous;
more, ahove, beyond;
աւելեաց բանք, exaggeration;
աւելեաց, the five epagomene days of the Armenian calendar.

· Calfa

NBHL (2)

Գրեթէ ըստ ամենայն ախտից, կամ ըստ աւելեաց (այսինքն յոլովից) այլայիլ պատահեաց մեզ. (Արիստ. շարժ.։)

Գորգ շատախօս, որ կոչեաց զանուն գաւառին իւրում շատախ վասն աւելի անուան իւրում. (Մամիկ.։)


Աւելորդ, աց

adj. s.

exceeding, redundant, superfluous, too much;
rest;
—ք որովայնի, excrement.

· Calfa

NBHL (1)

Փախեաք յաւելորդ եւ ի պաճուճեալ բանից։ Մի՛ յաւելորդսն զմեզ հարկաւորել. (Խոր. ՟Բ. 61։)


Աւետաբեր

adj.

that brings good news, messenger.

· Calfa

NBHL (1)

Որ ոք կամ որ ինչ բերէ աւետիս. ուրախարար. բերկրարար.


Աւետագիր

s.

copy or writing of good news;
a. that writes goodnews.

· Calfa

NBHL (2)

Կործանման մահունախաժաման մեծ աւետագիր. (Կորիւն.։)

Կորածանման մահու նախաժաման մեծ աւետագիր. (Նար. ՟Ծ՟Ա։)


Աւետալուրք

s. pl. good news.

· Calfa

NBHL (1)

Աւետալուր եւ ուրախաբեր ձայն հրեշտակապետի առ կոյսն. (Ոսկիփոր.։)


Աւետապարգեւ

adj.

that gives good news;
that is given with good news.

· Calfa

NBHL (1)

Որ պարգեւէ զաւետիս. ուրախարար.


Աւետարանեմ, եցի

va.

to give good news, to announce;
to evangelize, to preach the Gospel.

· Calfa

NBHL (1)

Բարութիւնս աւետարանես։ Աւետարանեմ ձեզ ուրախութիւն մեծ։ Եւ այս են աւետիքն, զոր աւետարանեաց նա մեզ, զկեանսն յաւիտենականս։ Աւետարանել աղքատաց առաքեաց զիս։ Աղքատք աւետարանին։ Աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկութիւն նորա.եւ այլն։


Աւետաւոր, աց

adj.

that has, firings good news.

· Calfa

NBHL (1)

ԱԵՒԵՏԱՒՈՐ. Որպէս ինչ մի աւետալից. ուրախալի. բերկրական.


Աւետաւորեմ, եցի

va.

to give, to bring good news, to announce.

· Calfa

NBHL (1)

Իսկ ԱՒԵՏԱՒՈՐԵԼ ԶՈՔ՝ է Ուրախ առնել աւետեօք։ Ընդունել զաւետիս.


Աւետիք, ետեաց

s.

good news, notification of good news;
երկիր աւետեաց, land of promise;
աւետիս տալ, cf. Աւետեմ;
տօն աւետեաց, Lady-day.

· Calfa

NBHL (3)

ԱՒԵՏԻՔ. ասի եւ որպէս ռմկ. ԱՒԵՏԻՍ. ἁγγελία, εὑαγγελία, -ον nuncium, annunciatio, bonum vel laetum nuncium Բան եւ լուր ուրախարար եւ բերկրալի. ... պ. նիվիյտ, իբր նոր լուր. որ եւ հաւատիս. լծ. եւ լտ. աւէ, աւէտէ. ո՛ղջ՝ կամ ուրա՛խ լեր, լերուք.

ԱՒԵՏԻՔ. ἑπαγγέλμα, ἑπαγγελία annunciatio et promissio Ըստ հոմաձայնութեան յունին՝ ստէպ դնի ի մեզ որպէս Խոստումն պարգեւաց. զոր օրինակ եւ երկիրն աւետեաց՝ ասի եւ երկիր խոստմանց, կամ երկիր խոստացեալ կամ պարգեւական. Քանզի եւ խոստումն բարեաց է տիրապէս աւետիք ուրախարար.

Այսօր մեծ աւետիք ադամայ նախաստեղծին տուաւ։ Այսօր ձայն աւետեաց յեւայի գոչեն լսելիս. (Շար.։)


Աւոլոց ելանեմ

sv.

to run away, to vanish, to drop off.

· Calfa

NBHL (2)

Ատեայր եւ աւոլոց ելանէր ի քարոզութենէ ճշմարտութեան. (Նախ. թղթ. պաւղ.։)

Սոսկաձ եւ աւելոց ելանէ ոգին։ Ոչ փախստի, եւ աւելոց ելանելոյ. (Ոսկ. եբր. ՟Լ՟Ա. եւ Ոսկ. մ. ՟Ա. 10։)


Ափրոդիսեան

adj.

venereal, syphilitic;
— ախտ, syphilis.

· Calfa


Աքեացք

cf. Աքացիք.

· Calfa

NBHL (1)

Երկու աքեացս, գարշապարքն՝ որք ընթացան ի ծառն, եւ ելին ի դրախտէն. (Լմբ. ամովս.։)


Աքսորեմ, եցի

va.

to exile, to banish, to transport, to send away, to confine, to proscribe.

· Calfa

NBHL (1)

Աքսորէ ակամայ ի դրախտէն զեւայ, եւ զկրօնաւորն կամաւ յիւրոց հայրենեաց. (Կլիմաք.։)