artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).
· Calfa
. ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։
pole (of a coach).
· Calfa
, ի-ա հլ. «երկար ու հաստ գերան որի վրայ նստած է սայլը և որի ծայրից կապւում են լուծն ու եզները» Նար. տաղ. (Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին). Արծր. ա. 9 (Ի սաստիկ շրջագայութիւնէ սայլիցն բազում անգամ և առեղք փայտիցն վառմամբ հրոյ հրդեհին) հրտր. Պատկ. էջ 31. Պիսիդ. Վեցօր. տպ. Վենետ. 1900, տող 342. Երզն. քեր. «առաստաղի մէջտեղի մեծ գերանը» Յայսմ. =Նոր վկ. էջ 109 (ԺԳ ռա-րից). «Ճայթեաց առեղ դարպասուն և կոտո-րեցաւ ընդ մէջն և դ որմունքն յիրեար դի-պան և առաստաղն նստաւ ի վերայ նոցա», «երաժշտական ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259։
lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. reug'-«մռըն-չել» արմատից, որ տալիս է հյ. ռեւծ և ռ-ի պատճառով՝ ա լաւելուածով՝ տռե. ծ. ժառանգ ձևերից հմմտ. յն. ερεῦγομαι (ερυ-γοντα, ἔρυγμηλος) «ցուլի բառաչել, առիւծի մռնչել», ὥρυγή «ոռնոց», ὥρυγιιός «մռնչիւն», լտ. rugio «մռնչել առիւծի», հոլ. rъzati, լեհ. rzae, ռուս. pжaть «խրխնջել», միռլ. rucht «ոռնոց, աղաղակ», անզլսք. rēoč «վայրի, վայրենի», գոթ. in-rauhtjan «կա-տաղիլ» ևն։ Այս բոլորը կազմուած են պար-զական reu-«ոռնալ, դոչել, մռնչել» ար-մատից՝ g' աճականով։ Նոյնից k աճակա-նով ունինք հսլ. rykati, ռուս. pmкaть, pu-чaть, հբգ. ruhen, լեթթ. rucu, ruču, լիթ. rukti «մռնչել, բառաչել»։ Պարղական ար-մատի համար հմմտ. յն. ὥούω «ոռնալ (գալ-լի և շան), մռնչել (առիւծի)». միւսները տե՛ս օռնալ սառի տակ (Pokorny 2, 350, Wald︎ 6c1, loisacq 285, Trautmann 21z 8, lruout-Meillet 835)։-Աճ.
Հներից Վարդան և Տօնական մեկնում ևն «առիւծն ի յառնլոյ» (այսինքն առ-նուլ «առնել, յափշտակել» բայից)։ Այս-պէս նաև Տաթև. հարց. 220։ Schro-der, Thesaur. 45 փոխառեալ է եբր. [hebrew word] ariye «առիւծ» հոմանիշից։ Kla-proth, Asla polygl. էջ 103 արաբ. a-gu0։ Ինճիճեան, Հնախ. Գ. 20 և Ca-pelletui. Armenia (թրզմ. Արշալ. արրտ. 1842, 108) առնուլ և ծուել բառերից ւաե՛ս և արծուի)։ ՆՀԲ արի և ոյժ կամ յոյժ բառերից։ Lagarde, Urgesch. 738 զնդ. raoža «ընձառիւծ», հսլ. ruisu։ Ասեր Մազիստ. Խմբագիր չափածոյ րանից, էջ 133-134 հյ. առնու հիւծէ կամ արի և ոյժ և փիւնիկ. առիւն։ Müller, SWAW 48, 430 վերի զնդ. և հսլ. ձևերի հետ նաև պրս. [arabic word] yoz, մոնգոլ. bars, կոյբալ. bares «առիւծ», չին. rá «ընձառիւծ»։ Նոյնը SWAW 76. 425 ևն մերժում է պրս. yóz = «յովազ» բառի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ, disu, պհլ. dis «գի-շատիչ դազան»։ Հիւնք. յն. ἄρευς, ἂρης «Արէս» դիցանունից։ Patrubány SA 1, 198 լտ. rugire «մռնչել», լիթ. rugōti «մոմռալ» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 214 առ մասնիկով -իւծ «հարաւ» բա-ռից (հմմտ. հսլ. ǰugu «հարաւ»), իբրև «հարավի անասուն»։ Անկախաբար տա-լիս եմ վերի մեկնութիւնը, որ ընդու-նում է նաև Meillet (նամակ 1928 փետր. 13)։ Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ariya և էջ 417 թրք. arslaū հոմանիշների հետ։ Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2. 105-7 հնխ. reg'>լտ. rex «թագաւոր» բառից (առիւծն իբրև անա-սունների թազաւոր ըմբռնելով)։ Մառ, Cpeд. двнж. էջ 9 կցում է արաբ. [arabic word] lays հոմանիշին։ Պատահական նմանու-թիւն ունին սանս. haryakša, գնչ. uros, թրք. arslan, մանչ. arsalana, արաբ. [arabic word] 'ufrus, [arabic word] 'afras (Կամուս,
ԳՒՌ (dialectal) Ղրբ. ա՛ռիւծ, Կր. առուծ, Ալշ. Ակն. Մշ. առուձ, Ոզմ. առօծ, Տիգ. առյուձ, Պլ. այռուձ (միայն իբր ած. գործածուած, ինչ. իմին այռուձ զավակս). Սեբ. այլուձ. նոր բառեր են առիւծաճուտ, առիւծբերան։
cf. Յարալէզ.
· Calfa
«մեռելներին լիզելով կենդանաց-նող առասպելական մի էակ» Բուզ. ե. 36 Եզն. Ոսկ. պօղ. Ա. 602. գրուած է նաև ա-րալեզ, արալէզ և յարալէզ Սահմ. ա. ե. Ա. ռաք. լծ. սահմ. 189. Վահր. երրդ. 165. յա-րալեզ Եղիշ. հրց. 52. երկու ձևերն էլ միասին գործածելով Եզնիկ գրում է. «Ջառլեզն ի շա-նէ (էջ 98), զոր արալեզն կոչեն» (էջ 99) և հո-լովուած՝ զարալիզէն (էջ 100)։
= Բառի բնիկ ձևը անստոյգ լինելով՝ ստու-գաբանութիւնն էլ կասկածական է. արդի ձևի տակ թւում է թէ լեզ ծագում է լիզել բայից. բայց կարող է լինել որ դա ժողովրդական ստուգաբանութեան արդիւնք լինի, ինչպէս է նաև լեզու բառը. հմմտ. տակը նշանս-կուած զանազան մեկնութիւնները։
ՀՀԲ և ՋԲ լար լիզօղ։ ՆՀԲ յար լիզանօղ, գուցէ և Արայի լիզօղ։ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, էջ 82, Ист. Aсоxикa 288 և աւելի ընդարձակ՝ Հայ հեթ. կրօնր, հայ թրգմ. Յոյս Արմաշու, 1875, էջ 358-360՝ մերժում է «Արայի լիզօռ» մեկնութիւնը, որովհետև եթէ արալէզը Արայից ծաղած լինէր, Արայի ժամա-
նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև
dormouse.
· Calfa
Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] arnab «մի տեսակ մեծ մուկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 149), որի ասորի համապատասխան ձևն է [syriac word] arnəbā «նապաստակ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 111 կազմուած էտ մասնիկով, ինչ. բրէտ, կրէտ։
rocket.
· Calfa
ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։
shooting star.
· Calfa
«թռիչ աստղ». ըստ ՀՀԲ և ՋԲ ի-ա հլ. ՀՀԲ իբր վկայութիւն դնում է Ալպերտ ա-ծառ. ոստ ՆՀԲ բառ ռմկ. գործածական է արդի գրականում։
iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned
· Calfa
, ի-ա հլ. «ձիու զենք և զարդե-րը» Ագաթ. Խոր. Արծր. յետնաբար նաև «ձի-աւորուած ու զինուած» Յհ. կթ. գրուած է նաև ասպիզէն. որից ասպազինեալ «ձին զինելով ևռուի պատրաստած» Արծր.։
= Պհլ. *aspzēn «ձիու զէն ու զարդ» բա-ռից, որ սակայն աւանդուած չէ պահլաւ գը-րականութեան մէջ. կազմուած է պհլ. asp «ձի» և zēn «զէնք» բառերից. պրս. կայ [arabic word] zin-i asb «թամբ». սակայն այս նշանակութեամբ գործածուած չէ հայե-րէնի մէջ։-Հիւբշ. 108։
huntsman, hunter.
· Calfa
(-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից
այսպէս նաև Հիւբշ. 108 կասկածով։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 467 զնդ. spaka «շնիկ» պրս. isba [arabic word] «շուն», յգ. [arabic word] isbagān «շներ»։ Այս մեկ-նութիւնը շատ ուղիղ պիտի լինէր (հմմտ Հերոդոտոս Ա. 110 σπάϰα τὴν ϰνα ϰαλζουσι οί Νήδοι Մարք զշուն սպակա
s. adj. cavalry general.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։
= Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ պրս. էսփէն-պէտ ձևից փոխառութիւն է դնում։ Յե-տոյ գալիս են ՆՀԲ և Lagarde, Gesam, Abhd. 186։-Dulaurier JAs. 18(1861), էջ 291 համարում է հայակերտ ձև, կազ-մուած ասպ բառից. իսկ արաբ. asbah buδ հայերէնից տառադարձուած է դնում։
stirrup;
փոկ —ի, stirrup-strap or — leather.
· Calfa
«հեծեալի ոտնատեղերը՝ որ թամբի երկու կողքից կախուած են». այս ձե-վըն է, որ ընդունուած է արդի գրականում. բայց հնապէս գրւում էր նաև ասպանտակ, ասպատան, ասպատանգ, ասպատանկ, և իբր յգ. ասպատանք, հյց. ասպատանս Վրք. հւ ա. 218։
= Անշուշտ պահլաւական փոխառութիւն է կազմուած asp «ձի» բառից. բայց նոյն իսկ հայերէնի ձևը անորոշ լինելով՝ կարելի չէ որոշել թէ յատկապէս ի՛նչ պահլաւերէն բա-ռից է. հմմտ. միայն պոհեմ. span «ասաան-դակ» (տե՛ս Vaillant, Gram. Dialegues et Voc. de la langue des Bohimiens ou Ci-gains, Paris 1868, էջ 128), նաև վրաց, ავჟანდა ավժանդա, մինգր. աբժանդ, աբ-ժանդի, սվան. ավժանդ «ասպանդակ»։-Աճ.
stable;
drove of horses, horses.
· Calfa
, ի-ա հլ. «ախոռ», Երեմ. լա. 40. Բուզ. դ. 16 (քանիցս). Եփր. թգ. 423, 426. 457. Պտմ. աղէքս. Փիլ. լիւս. Արծր. Ճա-ռընտ. որից շինուած կեղծ ձևեր են ասպաս-տանի «ախոռ» Մխ. Երեմ. (իբրև թէ մեկնե-լու համար Երեմ. լա. 40 ասպաստան բառը)։ ասաաստանեակ «արածող ձիոց կամ դառ մանող երիվարաց» ՀՀԲ, ասպաստանք «երկ-րորդական ձի ճանապարհորդաց» ՓԲ։
= Պհլ. aspastān, պրս. ︎ asbis. tan «ախոռ», զնդ. asəōstana-, սանս. aç-vasthāna «ախոռ», կազմուած asp «ձի» և stān «-արան» ձևերից։-Հիւրշ. 108։
brought up in a stable (horse).
· Calfa
«ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։
= Պհլ. *aspastānīk > պրս. *asbistāni ենթադրեալ ձևերից, որոնք կագմուած են նախորդից՝i. > մասնիկով։-Հիւբշ. 108։
straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
— առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.
· Calfa
, ի-ա հլ. «ձիով արշաւանք կամ յարձակում. 2. ձիով արշաւող, յարձա-կուող» ՍԳր. Եւս. քր. Բուզ. դ. 58. Ոսկ. ես. ոճով ասւում է ասպատակ գծել, տալ, սըփ-ռել, արձակել, առնել «արշաւել». նոյն ար-մատից են ասպատակաւոր Յոբ. ա. 17. Եդիշ. ասպատակել ՍԳր. ասպատակի կամ յաս-պատակի «արշաւակի» Վեցօր. 153, 16Ո դիւրասպատակ ԱԲ. նոր բառեր են ծովաս-պատակ, ձիասպատակ։ Ըստ ԱԲ կայ և աս-պատ «ասպատակ», որ անշուշտ մի յետին ձև է, ուր ակ սխալմամբ նուազական կար-ծուելով՝ ջնջուած է։
= Իրան. *aspataka-ձևից, իբր պհլ. *asptak «ձեռմ առշաւանք, ասպատակութիւն» և զնռ. *aspotaka-այս բառերը կազմուած են a «ձի» և tak «վաղել» բառերից. հմմտ. զնդ. aspa-«ձի», tač «վազել, արշաւել», taka-«վազող (ինչ. dərəzitaka «արագընթաց»), պհլ. tak «վազք, արշավ» պրս. takidan «արշաւել», tak կամ tag «յարձակում, ար-շաւանք», tēztak «սրընթաց, արագավազ». tagāvar «լաւ վազող» (Շահն. է. 1046), որ մեր ասպատակաւոր բառի վերջին մասն է։ -Հիւբշ. 108։
shield, buckler.
· Calfa
(ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։
equerry, knight, squire, cavalier.
· Calfa
, ի-ա հլ. (ըստ ՆՀԲ նաև ի հլ. «ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր» Բուզ. Փարպ. Խոր. Սեբ. (բառիս նշանակու-թեան և գործածութեան վրայ տե՛ս Նորայր, Կորիւն վրդ. 284). որից ասպետութիւն Ա-գաթ. Խոր. Նոր գրականում ասպետական. ասպետաբար, ասպետօրէն «ասպետի վայել ազնուութեամբ»։ Տարօրինակ կազմութիւն ունի վերջասպետ «այծքաղ» Փիլ. ել. 533։
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. açvapati, հպրս. *aspapati-«ձիատէր» (կազմուած aspa-«ձի» և pati «տէր, պետ» բառերից), որ համառոտուելով դարձել է *aspati, ինչպես որ հպրս. *hamamātā «հա-մամայր» եղել է hamatā'-Հիւբշ. 109։
Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն
կազմուած լինէր մեր բառը, պիտի ունե-նար «*սուկպետ, *ասուկպետ կամ ասկ-պետ ձևը և ո՛չ բնաւ ասպետ)։ Ադոնց, Յուստ. էջ 400-1 մեկնում է աս+պետ, որի մէջ աս միացնում է սե-պուհ բառի առաջին մասի հետ.
ՓՈԽ (borrowing) Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ հայերէնից յունարէնի տառադար-ձուած է բառը ασπετ, ἀσπετων ձևով (հրտր. Lagapde, § 164, էջ 83, 95 և § 135, էջ 68, 46). սրանից էլ ձևացել է արաբ. ❇ dsbāta «ասպետ»՝ Ագաթանգեղոսի արաբա-կան թարգմանո։թեան մէջ (Մառ ЗВО 16, 201)։
lobster.
· Calfa
«խեցգետին» Նեմես. էջ a0 ուրիշ տեղ չէ գործածուած։
lining.
· Calfa
(յետնաբար ի-ա հլ. հմմտ. աս-տառօք Կանոն. էջ 1005) «հագուստի ետևի կողմը դրուած շորը» Կանոն. էջ 105, Վստկ. 119, Վրդն. սղ. ճը, էջ 371, հնից ունինք ան-աստառ «առանց աստառի» Կիւրղ. թագ։
-Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։
ՓԲ աաստառ բառից համառօտուած է կարծում։ Ուղիղ մեկնութիւնը տուա-նախ Bötticher, Arica 75, 240, Lag, Ulrgesch. 245, Gesam. Abhd. 14։
monkey.
· Calfa
(սեռ. -ի. ըստ ՆՀԲ ի հլ.) «կապիկ» Ոսկիփ. Միխ. աս. հրտր. Երուս. էջ 378 (տպուած է արուզնայ. մէկ ձեռ. ունի ապուզնա, որից երևում է, որ առաջինն էլ պէտք է ուղղել ըստ հին տառադարձութեան աբուզնայ). Յայսմ. սեպ. 23։ Յետին ռամիկ բառ է։
booty, plunder;
fish-hook.
· Calfa
(ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։
= Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։
ԳՒՌ (dialectal) Վն. ապուռ «խիստ էժան գնով առ-նուած բան. տճկ. քէլէփիր»։
pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.
· Calfa
. պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։
Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։
ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. Սլմ. Վն. ապուր, Ալշ. Ախց. Ակն. Զթ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. աբուր, Մրղ. ապուռ, Տիգ. mբուր, Ոզմ. ա՛-պօր, Ասլ. աբիւր, Հճ. աբույ. այս բոլորը նը-շանակում են «սուպ, շօռվա». իսկ Այն. Արբ. Մրշ. «փլաւ», Ղրբ. «անասուններին տրուած կերը (յարդ, գարի, թեփ, հաճար ևն)։ Պլ. կայ միայն «պաղա՜ծ տբուր» և «կերած ա-բուրը նայէ» ոճերով, իսկ Երև. թանապուր բարդի մէջ։-Ապրիլ բառը պահուած է Ջղ. Սլմ. Վն. ապրել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. ապրիլ, Գոր. Երև. Ղրբ. ա՛պրէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Մշ. Պլ. Ռ. աբրիլ, Սչ. աբրել, Ննխ. աբրէլ, Զթ. աբրըլ, Տիգ. mբրիլ, Հմշ. աբռիլ, Մրղ. աբռէլ, Սեբ. ափրիլ, Ակն. Ասլ. արբիլ։ -Ապրսւստ բառի դէմ գտնում ենք Մկ. Ջղ. Սլմ. ապրուստ, Մշ. աբրուստ, Ագլ. Երև. ա՛ պրուստ, Պլ. աբրուսղ, Ասլ. արբիւս ։-Ապրանք բառի դէմ Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սլմ. Տփ. ապրանք, Ալշ. Ախց. Խրբ. Մշ. Պլ. Սչ. աբրանք, Մկ. Վն. ապրանք, Ոզմ. հաբ-րանք, Հմշ. աբրօնք, Զթ. աբրօնք։ (Այս բա-ռը Գոր. Երև. Ղզ. Ղրբ. նշանակում է նաև «արջառ, տաւար, եզ ու կով». հմմտ. արաբ. [arabic word] ︎ māl «ապրանք, ինչք. 2. արջառ»)։ Նոր բառեր են ապրուցք, ապրոտ, ապրիկ, ապըր-ցու, ապրուիլ, ապրտրկուիլ և ապուրի զանա-զան տեսակների անուններ. ինչ. թանապուր. ճիտապուր, փշրուկապուր ևն։ Ատանայի թրքախօս հայոց բարբառով ունինք ապուր «կերակուր», ճիտապուր «հերիսայ», ապրիս «կեցցե՛ս»։ Պօլսոյ մանկական բարբառով աբիս «համբուրել, ձեռք համբուրել» (ըստ որում ձեռք համբուրողին պատասխանում են ապրի ս)։
ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։
«տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։
rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «իշխանութեան դէմ կանգնած ան-հնազանդ, ըմբոստ» ՍԳր. Ագաթ. որից ա-պըստամբել ՍԳր. Վեցօր. ապստամբեցու-ցանել ՍԳր. Եղիշ. ապստամբութիւն ՍԳր. Ոսկ. ապստամբող Դան. գ. 32. ապստամ-բանոց «ապստամբների բոյն» Միխ. աս. 377. ծառայապստամբ Եւս. քր. նոր գրա-կանում ապստամբապետ ևն։ Բառիս հնա-ռոյն ձևն էր ապաստամբ և սրանից էլ ա-պաստամբութիւն, ապաստամբել, ապաս-տամբական, ինչպէս գտնում ենք գրուած մի քանի շատ հազուագիւտ օրինակներում. այսպէս՝ Եզնիկի նորագիւտ ձեռագրում (Չեռ. էջմ. л 1111, Կարինեան 1091), էջ 53 ապաստամբ (5 անգամ), էջ 91 ապաստամ-բութեանն, էջ 53 ապաստամբի (տե՛ս Ջ. Մկրտչեան և Աճառեան, Քննութ. և համե-մատութ. Եզնկայ նորագիւտ ձեռագրին, էջ 71-73), Իրենէոսի նորագիւտ Ընդդեմ հերձուածոց գրոց մէջ՝ էջ 8, 49, 205, 211, 212 (6 անգամ) ապաստամբ. էջ 148 21n 215, 218, 221 ապաստամբեալ, էջ 155, 212 213, 215, 218, 220, 221, 223 ապաստամ-բութիւն, էջ 212, 222, 224 ապաստամբա-կան (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 283), Վարք և Վկ. ա 646 ապաստամբութիւն, Յայսմ. յուլ. 17 ապաստամբ, սեպտ. 22 ապաստամբել։ Հնագոյն այս ապաստամբ բառի միջից կորուսման օրէնքով ա ձայնը սղուեց յետոյ (հմմտ. ապասպարել) և նո-րագոյն ապստամբ ձևը ո՛չ միայն գրաւեց նրա տեղը, այլ և նոյն իսկ հնագոյն բնա-գիրների մէջ ներմուծուեց։ Մեր բառարան-ներում ապաստամբ ձևը չկայ. յիշում է միայն ՋԲ։
= Պհլ. *apastamb ձևից, որ կազմուած է apa մասնիկով, stamb արմատից. հմմտ. ռանս. stambha-«հպարտոթիւն, ամբար-աաւանութիւն», vi-štambha-«ապստամ-րութիւն», պհլ. stambak, պրս. sitanba և հյ. ստամբակ (տե՛ս այս բառը)։-Աճ.
ԳՒՌ (dialectal) Սեբ. ափսդամբ ձևով գործածա-կան է «անհնազանդ զաւակ» նշանակու-թեամբ։
cf. Ապրիշում.
· Calfa
= Պրս. [arabic word] pārdum կամ [arabic word] naldum «ձիի թամբի փոկ». բառիս պահլաւ ձևը ա-ւանդւած չէ. բայց կարող էր լինել *apār-dum։-Հիւբշ. 515։ Պհլ. *apardum կառմուած պիտի լինի պհլ. apar «վեր»+dum «ա-գի» բառերից և բուն նշանակում է «վեր-նագի»։ Պրս. [arabic word] paldum ձևից փոխա-ւեալ է վրաց. ბალდუმი պալդումի «աлeя, կառք քաշող ձիու մեջքի փոկը»։
ՆՀԲ, ՋԲ և ԱԲ նոյն են համառում ապրշում «մետաքս» բառի հետ։ Կաս-կածում է Նորայր, Կորիւն վրդ. և թրգմ. 451 և ռնում է «ձիու կազմածի մաս»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Stackelberg, որ նամակով յայտնել է Հիւբշմանին։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 55 պհլ. apar «վրայ»+tum (պրս. dum) «պոչ»։
April.
· Calfa
կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։
-āն άτοἰλις կամ ἀπρίλιος բառից, որ ծա-գում է լտ. aprilis ձևից. բուն նշանակում է «երկրորդ», իբրև մարտից յետոյ երկրորդ ամիսը, ինչպէս ունինք quintilis (հինգե-րորդ) «յուլիս», sextilis (վեցերորդ) «օղոս-տոս». հմմտ. սանս. ápara-, հպրս. զնդ. apara-«վերջինը, երկրորդը», գոթ. afar «յետոյ», լատինի նախաձևը *aporo-s։ Լա-տինական տոմարի տարածման հետ այս բառն էլ անցաւ բազմաթիւ լեղուների. յի-շենք ի մէջ այլոց ֆրանս. avril, զերմ, april, իտալ, aprile, վրաց. აბრილი ապրի-լի, ռուս. aпрeль ևն ևն (Walde 52--53)։-Հիւրշ. 367։
Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.
silk;
cf. Մետաքս.
· Calfa
«մետաքս» կղկնտ. Միխ. ա-սոր. Գնձ. (գրուած նաև ապրշում). փոխա-բերական իմաստով է ապիրշում «ծառի վրայ մազանման մամուռ» Վստկ. 79. որից ապրիշմի «մետաքսեայ» Նար. տաղ. 473 ապրիշմագործ «մետաքս շինող (շերամ)» Պիսիդ. Վեցօր. տող 1293. ապրշմեղէն Թղթ. դաշ. 17. ապրիշմեղէն Յայսմ. նոյ" 8 (որ և պրիսմեղէն Մաշտ. ջահկ. պրիսմէն Սմբ. դատ. 21). ապրիշիմագործութիւն Մխ. ալ-րիվ. էջ 45։ Արդի գրականում ընդունուած է միայն արևելեանի մէջ աբրշում ձևով, իսկ արևմտեանը չէ ընդունած իբր ռամիկ (գործ է ածում նրա փոխարէն մետաքս)
= Պհլ. *aprēšum, պրս. [arabic word] abrešum, abrešam, աֆղան. wrešam «մետարս», պարս-կերէնից փոխառեալ են բելուճ. abrēsam. քրդ. avrīšim, ebrisim, armus, hewirmūs վրաց. մինգր. աբրեշումի, սվան. ինգիլ. աբրե-շում, թուշ. արրշուլ, ուտ. արբեշշում, խին. արվաշում, ասոր. [syriac word] abrīsum, արաբ. [arabic word] ibνīsum, թրք. ebrusūm, զնչ. ibi-šim, նյն. μπւρσίμι, սերբ. imbrišim ևն։ Հին իրանեան ձևը ենթադրւում է *aparē. šum, *uparešum, *uparēšma, որ պատ-կանում է պրս. rišten «մանել» և կամ սանս. kšāuma «ոլորած մետաքս» արմա-տին (Horn § 65)։-Հիւբշ. 107։
pail, vessel to hold water.
· Calfa
«ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։
= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։
packthread, string;
waxed thread;
rope, cord, line;
thread.
· Calfa
= Պհլ. *rasan, որից պրս. [arabic word] rasan և կամ [arabic word] varsan «չուան». այս բառը ունե-ցած պիտի լինի նաև «սանձ» նշանակութիւ-նը, որ սակայն չէ աւանդուած. հմմտ. ցեղա-կից ձևերից սանս. raçana-«չուան, առա-սան, սանձ, գօտի», raçmi «սանձ». հեն-դուստ. [arabic word] ras «սանձի փոկերը», գնչ. ras-moz «օանձ», զազա [arabic word] rssanə «չուան», մինջ. lzsá «չուան»։ Իրանեանից են փոխ առնւած նաև արաբ. [arabic word] rasan «չուան. 2. տաւառի քթին անցուած սանձը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 637), արամ. risna, եբր. [hebrew word] resen «սանձ», նոյնպէս և հայ. երա-սան, երասանակ, ապարասան, ապերասան բառերը՝ որոնք պահած են իրանականում կո-րած նշանակութիւնը (տե՛ս այս բառերը)։-Հիւբշ. 107։
smalled
· Calfa
, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։
cf. Առատուկ.
· Calfa
, ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։
gad-fly.
· Calfa
ՆՀԲ, ՋԲ և ԱԲ դնում են բառս «վայրի մեռու». որովհետև Վարք Հարանցի միւս խմբագրութեան մէջ վերոյիշեալ տեղը գրուած է «մժղով և պիծակով»։ Բայց այս նշանակութիւնը բնաւ յարմար չէ. մրջիւնները ի՞նչպէս պիտի կարենային օդի մէջ թռչող այդ պիծակներին որ-սալ։ Ըստ իս պէտք է հասկանալ «մլուկ, փայտոջիլ», ինչպէս ցոյց է տալիս վրա-ցին և՝
bean;
lupine.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «բակլայ կոչուած ընդեղէնը. fève» Մխ. առակ. Տօնակ. Յայսմ. Վստև. 21. մանր բակլայ «lupinus» Գաղիան.։
spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.
· Calfa
= Հնխ. bher-արմատից, որի միւս ժա-ռանգներն են (իրենց աճած ձևերով միա-սին). սանս. bhrīnāti «վիրաւորել», bhri «կացին», զնդ. brīnənti «հատանեն», brólϑ-тa «սուր բերան, սայր», bära «սուր ծայր»,
պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։
necklace, diamond to hang on the neck;
iron collar.
· Calfa
«ակունքներով զարդարուած մի տեսակ կանացի զարդ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 17. նոյն բառը բահուբանդ ձևով գիտէ Հին բռ. «Մեհևանդ. անթանոց կամ բա-հուբանդ»։
= Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։
s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.
· Calfa
, -եաց, -եօք (միայն անեղա-բար գործածուած) «բաղնիք, տաքտուն, հա-մամ. 2. ջերմուկ» Եզեկ. իդ. 40. Եւս. պտմ Խոր. Սեբ. 55. -անսովոր եզակի ձևը գտնում եմ գործածուած մի անգամ Վրք. և վկ. Բ. 356 բաղանի մի. միջին հյ. յգ. ձևն էր բաղանես-տան (հմմտ. Սոկր. եկեղ. պտմ. էջ 112 տր-պուած բաղանեստ այն, որ պէտք է կարդալ բաղանեստան յգ. հյց.)։ Այս բառից են բա-ղանապան Յայսմ. բաղանապետ Փիլ. Ճա-ռընտ. բաղանաւոր ԱԲ. բաղանէպան Ճա-ռընտ. առաջին երեքը ա յօդակապով, վերջի-նը՝ բաղանէպան (կարդա՛ բաղանեպան) ըստ օրինի ունի ե (ինչ. *գինիապան>գի-նեպան). ռամկական ձևեր են բաղնապան Գնձ. բաղնեպան Ոսկիփ. բաղնելուայ «բա-ղանիքից նոր դուրս եկած» Քուչ. 79 (չունի ԱԲ)։
= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։
Աղրիւր 1889, էջ 6 մեզանից է դնում վրաց. აბანო աբանո «բաղանիք», որ սակայն բնաւ յարմար չէ։ Աթայեան (անձնական) պրս. pak u nik «մաքուր և լաւ» բառերից է համարում ձևացած։
ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. բաղնիք, Ախց. Կր. Մշ. Սեբ. Սչ. բ'աղնիք, Խրբ. բ'աղնիք, Ալշ. բ'աղնիք, բ'աղնիս, Երև. Սլմ. Տփ. բաղնիս, Ռ. փաղնիք, Տիգ. փmղնիք, Զթ. բ'աղնըք, Մկ. Վն. պmղնիս, Մրշ. պաղնաք (ըստ Գաբի-կեան, Ամէն. տարեց. 1922, 325)։ Նոր բառեր են՝ բաղնիսէշ, բաղնսարած, բաղնսպան, բաղնևոր, բաղնսատէր։
unleavened, azymous;
unleavened bread, azyme.
· Calfa
, ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։
Kаρολίδγς, Γλωσσ. συγϰρ. փոխառեալ է դնում կապադովկիական παγάρτζι հոմա-նիշից, որովհետև այս բառի արմատը կարծում է παγ, որ կցում է լն, πάγος «սառած», πήγνυμι «սառչիլ», լտ. piger «ծոււ». սանս. pajras «հաստատուն» բառերին։ Հիւնք. թրք. boγača «կարկան-դակ» բառից։ Յակոբեան, Բիւզանդիոն թ. 742 արաբ. [arabic word] fitr «ծոմը բանալ» + պրս. [arabic word] ča նուազական մասնիկով։
stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.
· Calfa
«նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։
cf. Բալասան.
· Calfa
«բալասան». գրուած է բաղսամովն Ոսկ. ա. տիմ. բաղսամոս Վեց-օր. էջ 101. բաղասամովն Ոսկ. եբր. բաղա-ռամոն Գառիան. վաղսամ, վաղսամոն Պի-սիդ. տպ. Վենետ. 1900, տող 911. բալասա-մին Տաթև. հարց. 604։ Ըստ Aнненковь-ի բուսաբանական բառարանի, էջ 61 ա՝ այս է «հինայի ծաղիկը, ֆր. jalousie, balsamine des jardins», գիտական անունով balsamina hortensis Dc,
vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.
· Calfa
, ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։
ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։
altar.
· Calfa
= Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։
s. mus. basse, base;
thorough base.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նուագարանի խոշորաձայն հաստ թելը. 2. հաստ ձայն» Երզն. քեր. Ոսկիփ. ά-րից բամբերգային «հաստ ձայնով երգող» Նար. բամբջութակ, բամբջութակահար (նոր բառեր). գրուած է պամ Երզն. քեր. տե՛ս և բանդ, բանդախառն։
= Պրս. [arabic word] bam, որից փոխառեալ արաբ. [arabic word] bamm «բամբ, հաստ ձայն, քնարի հաստ թելը». վերջաձայն բ՝ հայերէնի մէշ յետոյ է աւելացրած. հմմտ. բեմ>բեմբ, պատշգամ>պատշգամբ։-Հիւբշ. 116։
coton;
— ազնիւ, wadding
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բամբակ» (գրուած նաև բան-բակ) Կաղկանտ. Խոր. աշխ. Երզն. մտթ. 231. Մագ. և Երզն. քեր. որից բամբակենի «բամբակի բոյսը, gossypium herbaceum L» Մխ. առակ. նոր գրականում բամբակեղէն, բամբակեայ, բամբակավաճար.
= Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։
Պարսկերէնի հետ համեմատեցին նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ ևն։ Gosche, էջ 22 Հե-սիքիոսի աւանդած փռիւգական βάμβαλον «վերարկու և ամօթոյք» բառը հա-մեմատում է հյ. բամբակ և պրս. panba բառերի հետ։
ԳՒՌ (dialectal) Տփ. բամբակ. Ախց. Երև. Կր. Ջղ. բ'ամբակ, Ննխ. բամբագ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. բ'ամբագ, Պլ. բամբագ, փամբագ, Ռ. փամբագ, Տիգ. փmմբmգ, Ասլ. փամբայ, Զթ. Հճ. բ'ամբօգ, Ոզմ. փmմբmկ, Գոր. Մկ. Վն. պmմբmկ, Մրղ. Սլմ. պmմբmկ', Շմ. պmմ-բmգ1, Հւր. բmնբmկ, Ղրբ. պէ՛մբակ, Ագլ. բի՛մբmկ, բի՛մբէկ։ Նոր բառեր են բամբա-կել, բամբակիլ, բամբկուն, բամբակածախ, բամբակարտ, բամբակաքաղ, կրճատ՝ բամբ-քսող և բամբահատ «բամբակի սերմ»։
gum ammoniac;
bamboo;
agasyllis.
· Calfa
ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ
sacerdotal maniple;
bracelet.
· Calfa
-Պհլ. *bāzupān, պրս. *bazūbān, զնդ. *bāzupāna-«բազպան», որոնցից ո՛չ մեկը գրականութեամբ աւանդուած չէ. կազմուած են bāzu «բազուկ» բառից՝ pāna-pān-bān «-պան» մասնիկով։-Հիւբշ. 114։
impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.
· Calfa
, ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։
socket;
snuffer-tray;
candle;
candle-light.
· Calfa
, ի-ա հլ. «ճրագ» Ա. մնաց. իը. 15. Փիլ. բագն. 203, 204. Վրդն. ել. «ճրագա-րան, աշտանակ» Երզն. մտթ. Նար. Լծ. նար. որից բազմակակալ և կամ համառօտուած բազմակալ «ճրագ» Բ. մնաց. դ. 21. «ճրագի մկրատ» Ել. իե. 38, լե. 17. Թուոց դ. 9. Գ. թագ. է. 49. «աշտանակ» Լծ. նառ.։
= Իրան. *bazmak հոմանիշ ձևից, որ թէև չէ գործածուած բնաւ իրանեան գրականու-թեան մէջ, բայց հայերէնի հետ նոյնն է հաստատում ասոր. [syriac word] mazməxā (բա-ցարձակ ձևը mazmak) «ճրագ, աշտանակ» (Brockelm. 96 ա, 182բ), որ բնիկ սեմա-կան չի կարող լինել և նոյն իրանեան բառից փոխառեալ պէտք է լինի։ Ասորերէնի մէջ նախաձայն b՝ յաջորդ վանկի m-ի ազդեցու-թեամբ վերածուել է m-ի։-Հիւբշ. 114։
stray, misled;
dissipated, absent.
· Calfa
. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։
ՆՀԲ մեենում է իբր այղումայղ, այլևայլ։ Այվազովսքի, Յղ. հնչման, էջ 8 նոյն ընդ առաւաղ։ ԱԲ «աղեաց պէս ծուռ և գալա-րուած» ասելով՝ հանում է աղիք բառից։ Հիւնք. մղեղ «փոշի» բառից։-Թերևս կապ ունենայ մող «ծուռ» բառի հետ։
dessert.
· Calfa
«կերակրից յետոյ քաղցր ուտե-լիք, մրգեղէն ևն. dessert» Բուզ. Ե. 7. Ոսկ. ճառք, էջ 403. գրուած նաև աղընդեր ԱԲ կամ աղանդէր ՋԲ։
cf. Աղէկատ.
· Calfa
= Յն. ἀλεϰατη, աւելի սովորական ձևով ἡλαϰάτή «իլ», որի ծագումը ոմանք դնում են հնդևրոպական նախալեզուից (հմմա-լիթ. lenktis «վիլակ»), ուրիշներ համա-րում են փոքր-ասիական մեռած մի լեզուից փոխառութիւն (տե՛ս Boisacq, էջ 318)։-Հիւբշ. 340։
salt, saline, brackish;
cf. Աղիք.
· Calfa
(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։
prostitute, whore.
· Calfa
«բարակ աղիք, նրբաղիք». ունի մի-այն ՋԲ, որից էլ ԱԲ. յայտնի է որ աղիք բա-ռից յարմարեցրած էս