Definitions containing the research ական : 10000 Results

Մեծայաղթ

adj.

victorious, conquering, triumphant;
great, enormous, huge, colossal.

NBHL (1)

Ի բացուստ մեծայաղթ տարերք նոցա (յն. մեծութիւն նոցա) իբրու սակաւիկ ինչ երեւին տեսլեան ական. (Վեցօր. ՟Զ։)


Մեծաշահ

adj.

very profitable, advantageous, lucrative.

NBHL (1)

Եղէ մեծաշահ վաճառական, մանաւանդ եղէց. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Մեծապարգեւ

adj.

very magnificent, very liberal, generous;
— առնել, մեծարել, to load with precious gifts;
— լինել յումեքէ, to receive magnificent presents.

NBHL (2)

Զմեծապարգեւին աստուծոյ մեծ օգնականութիւն։ Մեծապարգեւիդ մարդասիրութիւնդ. (Փիլ. բագն.։ Խոսր.։ Մաշտ.։)

Եւ որպէս Այն ինչ, որ է մեծ պարգեւ կամ պարգեւական. առատապէս պարգեւեալ.


Մեծաջան

adj.

very diligent, careful, studious, industrious;
toilsome, tiresome, hard, painful.

NBHL (1)

Մեծաջան վաստակօք անցուցանէ զիւրս կեանսն. (Նեղոս, կամ Եզնիկ.։ (տպ. մեծական։))


Մեծասար

adj. s. gr.

trochaic, trochee.

NBHL (1)

Որոյ սարն՝ այսինքն կատարն, գլուխն, սկիզբն է մեծ. մեծասկիզբն։ Այն է ըստ քերականաց կամ երաժշտաց՝ վերկավանկ բառ, ոյր առաջին վանկն է երկար, եւ վերջինն սուղ. (որում հակակայի Մեծավերջ)


Մեծավաստակ

adj.

meritorious, deserving, of great merit;
cf. Մեծաջան.

NBHL (1)

μεγαλόπονος summopere laborans. Որ բազումս կամ մեծապէս վաստակի. մեծաջան. արդիւնական. աղէկ աշխատօղ.


Մեծավերջ, ից

s. gr. adj.

iambus;
iambic.


Մեծարանք, նաց

s. adv.

respect, honour, veneration, reverence, deference, homage, distinction;
ceremony, compliments, respects;
kind reception, welcome;
— հասարակաց, universal esteem;
—նօք, respectfully, honorably, with regard;
առնել —նս երեսաց ուրուք, to have regard for;
to hearken favourably to;
—նս դնել, առնել, ցուցանել, cf. Մեծարեմ.

NBHL (1)

Անարգեալ պատուական հանդերձքառ ի զարդս մեծարանաց. (անդ. ՟Գ։)


Մեծարգի

cf. Մեծարգոյ.

NBHL (1)

αἱδεστιμότερος, μεγαλεῖος reverendus, venerandus, magnificus πολύτιμος pretiosus եւ այլն. Մեծապէս յարգի կամ արգոյ. որոյ յարգն է մեծ. մեծապատիւ. ակնածելի. պատկառելի. մեծ եւ պատուական. մեծագին.


Մեծարգոյ

adj.

very respectable, estimable, reverend, venerable;
— լինել, to be held in high esteem, to enjoy the esteem of, to be much esteemed by;
— առնել, cf. Մեծարեմ.

NBHL (2)

Խաչն է պատուական եւ մեծարգոյ քան զամենայն անօթս փրկականս. (Շ. բարձր.։)

Շունչ (այսինքն հոգի) մարդոյ մեծարգոյ է եւ պատուական. (Վեցօր. ՟Թ. (յն. մարդն ազնուականութեամբ ոգւոյ գերագոյն է։))


Մեծարոյ

cf. Մեծարգի.

NBHL (3)

ՄԵԾԱՐՈՅ կամ ՄԵԾԱՐՈՒ. Մեծ առնելի կամ համարելի, եւ համարեալ. յարգելի. յարգոյ. մեծարգոյ. պատկառելի. պատուական. մեծ. նազելի. պիտուական, մենծ.

Մեծարոյ՝ հասարակաց հօրս վարդապետութիւն։ Մեծարոյքն եւ պատուականքն ընդ առաջ ելանեն (թագաւորին). (Սեբեր. ՟Դ. ՟Զ։)

Մեծարու լինել վարդապետին՝ աշակերտաց օգնականութիւն է։ Տաճարն շինուածովն մեծարու էր. (Ոսկ. կող. եւ Ոսկ. եբր.։)


Մեծափառ

adj.

majestic, glorious, august, illustrious.

NBHL (1)

Մեծափառ աւետարանականս պատմութիւն. (Կլիմաք.։)


Մեծաքաղաք, աց

s.

great city, capital.

NBHL (1)

Վայրագք՝ զքաղաքք ոչ տեսեալ, զգեօղն կամ զգաւիթն մեծաքաղաք կարծեն, անգիտութեամբ արդարեւ ճշմարիտ մեծաքաղաքին։ Զմեծաքաղաքս զայս աշխարհ։ Մեծաքաղաքիս աշխարհիս այսորիկ խնամիչն։ Զմեծաքաղաքս զայս՝ աստուած իբրու ակնածու միշտ յականէ. (Փիլ. լին. ՟Գ. 34։ Փիլ. ել. ՟Ա. 1։ Փիլ. նխ. ՟բ.։)


Մեծեղեռն

adj.

execrable, abominable;
very wicked, heinous;
— ամբարըշտութիւն, horrible crime;
— յանցանք, crime.

NBHL (1)

Եղեռնական յոյժ. չարագոյն.


Մեծիմաստ

cf. Մեծիմաց.

NBHL (2)

ՄԵԾԻՄԱՍՏ ՄԵԾԻՄԱՑ. Քաջիմաստ. քաջիմաց. իմաստութեամբ մեծ. նրբամիտ. հանճարեղ. մտացի, զգօն. զգօնական. խելացի.

Մեծիմաստ խոհականն չառնոյր յանձն զերթալն. (Յհ. կթ.։)


Մեծիմաց

adj.

of vast intellect, very wise, — learned, — ingenious.

NBHL (2)

ՄԵԾԻՄԱՍՏ ՄԵԾԻՄԱՑ. Քաջիմաստ. քաջիմաց. իմաստութեամբ մեծ. նրբամիտ. հանճարեղ. մտացի, զգօն. զգօնական. խելացի.

Մեծիմաստ խոհականն չառնոյր յանձն զերթալն. (Յհ. կթ.։)


Մեծուհի, հւոյ, հեաց

s.

woman of quality, dame, lady, lady of rank.

NBHL (1)

Ո՛վ կանայք պատուականք մեծուհիք։ Մեծ թագուհին թագաւորին, եւ ամենայն մեծուհիքն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։) (ռմկ. տօմնա, տօմնի՛սսա. որ է տիրուհի, տիկին։)


Մեկնակ

adj.

distinct, one only;
cf. Մեկին.

NBHL (1)

Առանձինն իմն եւ մեկնակ եւ զատ պատուոյ արժանի առնեն։ Մեկնակ ընկալաւ սկիզբն լինելութեան (մարդն)։ Զաւ եւ մեկնակ խնամոյ կցորդութիւն տայ այրեաց եւ որբոց. (Փիլ. տեսական. եւ Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. ել. ՟Բ. 3։)


Մեկնակազէն

s.

marauder, freebooter, bandit.

NBHL (1)

ՄԵԿՆԱԿԱԶԷՆ որ եւ ՄԵԿՆԱԶԷՆ, ՄԵԿՆԱԶԻՆԵԱԼ. Մեկնակ եւ ինքնագլուխ զինեալ. կամ զմի ազգ զինու կրօղ. սրիկայ. զօրական. ըսի յն. միագօտեալ կամ մենագօտեալ. (որ պէսպէս մեկնի)


Մեկնեմ, եցի

va.

to separate, to divide, to detach, to loose, to remove;
to explain, to expound, to develop, to resolve, to interpret, to comment upon;
to hold out or stretch forth;
— ի ստենէ, to wean;
թուղթ մեկնելոյ, bill of divorce;
cf. Թիւր.

NBHL (1)

Մեկնէ զխորհրդական սնդուն ի վերայս սեղանոյն զգուշութեաբմ. (Աթ. պտրգ.։)


Մեկնիչ, չի, չաց

s.

interpreter, commentator, expositor.

NBHL (2)

ἐρμηνευτής, ἐρμηνευτικός interpres, interpretativus ἑξηγητής enarrator, explicator γραμματεύς scriba. Յայտնիչ. պարզօղ մթութեան բանից, թարգման. պատմօղ. քարոզ. դպիր. եւ Մեկնողական.

Զմեկնիչն խրատէ տէր (զօրինական դպիրն)։ Իւրաքանչիւր ուրուք ի սոցանէ մեկնիչ՝ սահմանն իմանի. (Նիւս. կազմ.։)


Մեկուսանամ, ացայ

vn.

cf. Մեկուսիմ.

NBHL (2)

Զքառասուն օր բոլոր մեկուսացաւ ի կերակրոյ մարմնականէ. (Աթ. ՟Գ։)

Ի քահանայական գաւթէն ոչ երբէք մեկուսանայր. (Ճ. ՟Գ.։)


Մեկուսի

prep. adv.

apart, aside, separately, in private, singly;
— առնել, to remove, to alienate;
— կալ, լինել, to remain aloof, to withdraw, to retire, to stand in dispart.

NBHL (1)

որ եւ ՄԵԿՈՂՄԱՆԻ. Ի մի կոյս կամ ի մի կողմն գնացեալն կամ գտեալն. զատեալ. որոշեալ. բացական. հեռաւոր.


Մեհենագիրք, գրոց

s.

ancient codices, pagan archives;
hieroglyph.

NBHL (1)

ἰεραί βίβλοι . Մեհենական գրուածք, մատեանք, եւ դիւան.


Մեհենազարդ

s.

neocorus, guardian or maintainer of the temples.

NBHL (1)

Եւ Որ ինչ հայի ի զարդ եւ ի հանդէս մեհենական.


Մեհենակապուտ

adj.

cf. Մեհենազերծ.

NBHL (1)

ἰερόσυλος sacrilegus. Կապտիչ կողոպտիչ սպասուց մեհենին. գողացօղ նուիրական իրաց. մեհենազերծ. տաճարակապուտ. սեղանակապուտ.


Մեղադիր

adj.

blamable, blameworthy;
— լինել, cf. Մեղադրեմ.

NBHL (1)

Բան մեղադիր, կամ մեղադական. (Կոչ. ՟Ժ՟Զ։ Մխ. երեմ.։)


Մեղադրանք

s.

blame, obloquy, accusation, reproof, reproach, reprehension.

NBHL (1)

Դնել առաջի աղերսական մեղադրանս։ Ի մեղադրանս մատուցեալ. (Արծր. ՟Բ. 2. 6։)


Մեղայ, ի

s.

repentance, contrition, compunction, hearty sorrow;
— ! mea culpa ! I have sinned !.

NBHL (1)

Զդաւթին, ընդ մեղայն ասել, իսկոյն անցուցեր զպատիժ պարտուցն։ Ահա արդարեւ օրհնեալ է հատուած բանի՝ յուսադրական սրտի՝ այսր մեղայի. (Նար. ՟Ծ՟Է. եւ ՟Ի՟Է։)


Մեղապարտ, աց, ից

adj.

guilty.

NBHL (2)

αἵτιος, ἕνοχος reus, obnoxius Մեղաց պարտական՝ պարտաւոր. յանցաւոր. վնասապարտ. պատժապարտ.

Ի պարթեւական մեղապարտ ազգէն (անակայ). (Շար.։)


Մեղացածին

adj.

produced by sin.

NBHL (1)

Ի մեղս կամ ընդ սկզբնական մեղօք թնեալ.


Մեղաւոր, աց

adj. s.

sinful;
iniquitous, wicked;
sinner.

NBHL (1)

ἀμαρτωλός peccator ἀμαρτάνω peccans ἅδικος injustus, iniquus. Ունօղ զմեղս. մեղուցեալն. մեղանչական. մեղապարտ. յանցաւոր. անիրաւ, չար.


Մեղկեմ, եցի

va. fig.

to soften, to loosen, to slacken, to mollify;
to unman, to enervate, to effeminate, to emasculate, to render cowardly.

NBHL (1)

Մեղկեն, ի ծուլութիւնս դարձուցանեն։ Ամենայն ուստեք զանձինս մեղկեմք, եւ դիւրինս առ ըմբռնել առնեմք սատանայի։ Զախորժականսն ասաց, եւ մեղկեաց զլսողսն։ Մի՛ մեղկիցես զփոյթն։ Մի՛ մեղկէք զոլոր փութոյն ժամանակօք, այլ մանաւանդ աճեցուցէք։ Զամենայն ոք գինւով մեղկէր. (Ոսկ. ես. Ոսկ. մտթ. Ոսկ. հռ. եւ Ոսկ. ղկ.։)


Մեղկիմ, եցայ

vn.

cf. Մեղկանամ.

NBHL (1)

Յախորժականն դիւրաւ մեղկէին։ Ի փափկութիւնս մեղկին եւ թուլանան ոգիքն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։ ՟Բ. 15։)


Մեղմախառն

cf. Մեղմական.


Մեղմեխութիւն, ութեան

s.

cf. Մեղմեխանք.

NBHL (1)

Իսկ մոգքն այսպիսի մեղմեխութեան չէին տեղեակ՝ իւրեանց ազնուական լաւութեամբ։ Տե՛ս որպիսի մեղմեխութեամբ մերձենայր. (Ոսկ. մ. ՟Ա. 7. 13։)


Մեղուանոց

cf. Մեղուոց.

NBHL (1)

Մեղուաց զդուրս մեղուանոցացն յառաջ քան զցուրտն ականամոմով խնլոյ. (Եզնիկ.։)


Մեղսաթաթաւ

adj.

plunged, sunk in sin.

NBHL (1)

Ի հողաթաւալ մեղսաթաթաւ մեղանչական ի մարդկանէս. (Ագաթ.։)


Մեղսածին

adj.

born in sin.

NBHL (1)

Յորմէ խաւարըն մեղսածին՝ հալածական անհետ լինին. (Յիսուս որդի.։)


Մեղսասէր

adj.

inclined to transgress, delighting in sin, wicked, criminal.

NBHL (2)

Սիրօղ զմեղս. յօժարեալ կամ անյագ ի մեղս. եւ Մեղանչական. մեղսային.

Ի մեղսասէր բարուց։ Յաշխարհական մեղսասէր օձապատիր խաբմանց նախնոյն. (Նար. երգ.։)


Մեղք, ղաց

s.

sin, crime, iniquity, transgression, trespass;
fault, error;
offence, evil, malice;
— փոքր, թեթեւ, peccadillo, venial fault;
եօթն մահուչափ —, the seven capital sins;
մահուչափ or մահացու, սկզբնական, ներգործական, վերապահեալ —, deadly or mortal, original, actual, reserved sin;
վկայք մեղաց, false witnesses;
վասն մեղացն, sin-offering or trespass-offering;
անկանել ի մեղս, մեղս առնել, գործել, to sin, to transgress;
ի մեղս արկանել, to cause to sin;
խոստովանել զմեղս իւր, to confess one's sins;
թողուլ զմեղս, to remit, to absolve sin;
մեռանել ի մեղս, to die in sin;
ի մեղս գրել զիմն, to impute a thing as a crime to;
մեղս դնել, cf. Մեղադրեմ.


Մենակեաց, կեցաց

cf. Միայնակեաց.

NBHL (2)

Եւ Միակեցական. առանձնական.

Բազմաց ի մէնջ մենակեաց բնակութիւն հաճոյ թուի. (Վեցօր. ՟Ը. յն. հրաժարականն եւ առանձնականն։)


Մենաճիւ

adj.

hoofed, having hoofs.

NBHL (1)

Միաճիւք կենդանեացն արագագլորք են. եւ հաստատագոյն երկաճիւքն՝ միւսոյ օգնական մատչելով կճղակացն. (Իրեն. առ Լեհ.։) որպէս յն. μονώνυξ, μονόνυχος ... unicae ungulae, solidas ungulas habens.


Մենամարտ, ից

adj. s.

gladiatorial;
relating to duels;
gladiator;
duelist;
cf. Մենամարտութիւն.

NBHL (1)

ՄԵՆԱՄԱՐՏ. ա. μονομάχος, μονομαχής gladiator եւ այլն. ... Մենամարտիկ, եւ մենամարտական.


Մենամարտիկ

s.

gladiator, wrestler, gymnast, athlete;
— կռիւ, cf. Մենամարտութիւն;
— լինել, cf. Մենամարտիմ;
— ոգորել, cf. Մենամարտիմ.

NBHL (1)

Պիտտակ ընդ փրիոնի զողոմպիականն մենամարտիկ կռուեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Մենամարտիմ, եցայ

vn.

to fight a duel, hand to hand, in single combat;
to wrestle, to struggle.

NBHL (1)

Որպէս զքաջս ի զօրականաց՝ մենամարտեան ընդդէմ չարին. (Շար.։)


Մենամարտութիւն, ութեան

s.

single combat, duel, monomachy;
wrestling.

NBHL (1)

Էր այր պնդակազմ ուժով զօրութեան, եւ վարէր ըմբշական մենամարտութեամբ. (Ղեւոնդ.։)


Մենանամ, ացայ

vn.

to lead a retired or solitary life, to be alone, to live retired.

NBHL (1)

Մենացելոց պար շրջական, ճգնաւորաց ժոյժ զօրութեան. (Շ. ոտ. բարձր.։)


Մենաստան

cf. Մենարան.

NBHL (1)

Առաքեաց ի վերայ մենաստանեաց կուսանացն. կամ գրելի է՝ մենաստանաց, եւ կամ ուղղականն թերեւս իցէ Մենաստանիք, կամ Մենաստանեայք։


Մենութիւն, ութեան

s.

solitude, lonesomeness.

NBHL (1)

ՄԵՆՈՒԹԻՒՆ կամ ՄԷՆՈՒԹԻՒՆ. μόνωσις solitudo. Մէն միայն գոլն. միայնութիւն. առանձնութիւն. առանձնականութիւն.