Your research : 131 Results for գործ

Entries' title containing գործ : 459 Results

Definitions containing the research գործ : 1379 Results

Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• , ի հլ. «միս խորովելու վան-դակաձև գործիք. 2. կաթսայի եռոտանի» ՍԳր. Ոսկ. ա. թես. հնապէս գործածուած է միայն անեզաբար, ներկայ գրականի մէծ երկու թուով էլ կարող է գործածուիլ։ Ըստ Վրդ. և Տաթև. հրց. 357 «կասկար է պու-տուկ պղնձի»։


Կատար, ոյ, ի, աց

s.

summit, top, height;
end, conclusion, term, accomplishment;
— հաւու, cock's comb;
crest;
tuft;
ի —ն եհաս շնորհաց, he arrived at the height of favour;
cf. Կատարումն.

• (ի-ա, ո հլ?) «ծայր, մի գործի վերջը, լեռան գլուխ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. (գա-ւառականներում և արդի գրականում նշա-նակում է նաև «աքլորի բբուկ»). որից կա-տարել «գործել, անել, վերջացնել» ՍԳր. «մևոտել, սրբազնագործել» ՍԳր. կատարումն «ամբողջացում, բովանդակութիւն» ՍԳը. «մահ, նահատակութիւն» Յկ. ե. I1. Կորիւն. «կատարելութիւն» Առակ. ժա. 3. Կող. գ. 14. «սրբազնագործութիւն» ՍԳր. կատարե-լիք «փակման հանդէս» Բ. մակ. բ. 9. կա-տարած «վերջ» ՍԳր. կատարեալ ՍԳր. կա-տարելապէս Ոսկ. յհ. ա. 17. Կոչ. կատա-րելամիտ Ագաթ. անկատար ՍԳր. լիակա-տար Եսագր. դժուարակատար Ոսկ. ես. ե-րագակատար Ոսկ. ես. թերակատար Իմ. գ. 16. դ. 5. Եղն. Ոսկ. հայրենակատար Կորիւն. սորհրդակատար Ագաթ. կամակատար Ա-զաթ. Եզն. յանձնակատար, գործակատար (նոր բառեր) ևն։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կատու, Ալշ. Մշ. կադու, Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաղու, Ասլ. գադիւ, Տիգ. գmդու, Ոզմ. կա-տօ, Սվեդ. գ'ադօ։-Զարմանալի կերպով ջնջուած է Զէյթունում. ուր գործածական է միայն փը՛սը՝գ ձևը, որ է փիսիկ (այլուր միայն փաղաքշական)։ Նոր բառեր են ար-ջակատու, կատուաչք, կատուալուայ (որ և կատնլուայ), կատուախաղող, կատուակ, լատուակծկունծ, կատուահոռի, կատուա-հուտ, կատուամորի, կատուանուաղ տալ. կատուասատկ տալ, կատուատէր, կատուա-քուն, կատուենի, կատուկախ, կատուաթութ ևն։-Միջին հյ. ունինք կատու՝ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (տե՛ս Ամատ. Հայ. բառ ու բան, էջ 333ա)։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• , ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Կարապետ, ի

s. adj.

fore-runner, precursor;
out-rider;
guide;
precursory.

• ՆՀԲ լծ. կառապետ կամ կարաւանա-պետ։ Lag. Beitr. baktr. Lex. 41, 26 դնում է իբր հպրս. *kārapati-«գործա-պետ» (kar «գործել» և pati «պետ» բա-ռերից բարդուած)։ Տէրվ. Altarm. 14 և Նախալ. 69 իբր կառապետ՝ հանում է կառք բառից։ Հիւնքն. յն. χαρυβδίζω. «մխել ի ջուր, մխրճել», բային է կցում, իբր թէ կարապետ բառի բուն նշանա-կութիւնը լինէր «մկրտիչ»։ Մէնէվիշեան ՀԱ 1896 ապրիլ (կողի վրայ) պհլ. ka-rapati։ Հիւբշ. 166 մերժում է համեմա-տել վերջինիս հետ, որ Lagarde-ի են-թադրութիւնն է։ Jensen, Hitt. u. Ar-men. էջ 122 դնում է հաթեան ինչ-որ grəbətwsə ձևի դէմ։ Մառ ЗВО 1924, 192 վրաց. tar-maϑ, սվան. ger-beϑ «Աստուած» բառերի հետ։


Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

• ՓՈԽ.-Վրաց. კახრი կասրի «տակառ, մի փթանոց աման». მეკახრე մեկասրե «տակառագործ», მეკახრეობა մեկասրեոբա «տակառագործութիւն». -ռոաս. карacь, մորդ-վին. karašja, երկուսն էլ «կարաս»։


Կողոբ, ից

s.

a sleeveless tunic;
an under waistcoat.

• , ի-ա հլ. «անթև կարճ զգեստ» Եղիշ. միանձ. 159. Վրք. հց. Ա. 162, Բ. 223. Վրք. սեղբ. 701-702 (յգ. գրծ. կողո-բաւք). ասւում է նաև կողովբիոնայ, կողո-բիոնայ Վրք. հց. Ա. 232։-Գործածուած է «գլխարկ» իմաստով և կոլոփ ձևով՝ Դռնռ. 250 «Մարկոսն զկոլոփն ի գետինն եզարկ և զմօրուսն ճողեաց»։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոյտ, կուտից

s.

heap, mass, pile;
great crowd, throng;
flock, herd, drove;
meadows, grazing grounds;
— ձիոց, paddock.

• ԳՒՌ.-Ջղ. կիտել, Երև. կի՛տէլ, Տփ. Կի՛-տիլ, Գոր. Ղրբ. Շմ. կիւտիլ, Ագլ. կէ՛տիլ «կուտել, դիզել», Մշ. կուտոց, Խրբ. գդօց «կուտոց, կոյտ, դէզ», Մղր. կիւտ նիւլ «հա-ւաքուիլ, կոյտ գալ»։ Նոր բառեր են կիտուկ, կիտուիլ, կոյտ անել, կուտակ, կուտիչ, կու տոց, կուտոցել, կտոց, կտոցել, կտոցուիլ, քարկտոց («կոթող» իմաստով ունի Margo-liuth, The Syro-Armenian dial. JRAs 1898, էջ 853)։ ևռոռնեւ» ՍԳր. «խափանուիլ, գործածութիւ-նից ընկնելով՝ եղծւիլ» Ոսկ. ես. 248 (Զճա-նաաարհն որ զբազում ժամանակս կուրա-ցեալ իցէ և անհետ և աներևոյթ լեալ, փշա-լից, տատասկաբեր). կուրութիւն ՍԳր. Կոչ. կուրացուցանել ՍԳր. Ոսկ. ես. կուրամիտ Տօնակ. գիշերակոյր Մխ. դտ. մտակոյր Մաշկ. Ոսկիփ. ակնկոյր Ոսկ. մ. բ. էջ 600. խուլակոյր Կոչ. 148. կուրաքաշ «կոյրին ա-ռաջնորդող շուն» Վրդ. առ. էջ 280։

• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինս-տիտ. 2, էջ 96 հայերէնից է փոխառեալ վրաց. კოლტი կոլտի «խոզերի, եզների և ուղտերի խումբ», որ գործածուած է միայն ՍԳր։


Կոնդակ, աց

s.

brief, bull, decree.

• , ի հլ. «նիզակ». մէկ անգամ գործածում է Մագ. գամագտ։ (Նորագիւտ բառ)։


Կոնքեռ

s.

enchirium.

• «եևեղեցական մի զարդ՝ որ հայ-րապետը իր ձախ ազդրի վրայ է կրում» Պտոռ. 521. Լմբ. մատ. 195. Մաշտ. Ամ» պտմ. (շար.) էջ 134։ («Կոնքեռը քառակու-սի զարդ մըն է ասեղնագործուած կամ ըն-տիր կերպասէ շինուած, որ երեք անկիւննե-ոէն փոքրիկ ծոպեր ունի և չորրորդ անկիւ-նէն երիզով կկախուի գօտիէն՝ հայրապե-տին ձախ կողմէն և ձախ ազդրին վրայ». Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. առո-հիւանդ. 1906 թ. էջ 154)


Կոշկոճ

adj.

beaten, ruined, destroyed, worn away.

• «ջարդել, ծեծել, զարնել». ար-մատ առանձին անգործածական, որից կոշ-կոճել «քարերով ծեծել, ջարդել, խոշտան-գել, յօշոտել» Եբր. ժա. 35. Ոսկ. եբր. ես., յհ. ա. 43, ա. տիմ. ժե, բ. տիմ. ա. «փշրել, կոտրատել (մետաղեայ մի բան)» Բարուք. զ. 8. կոշկոճամահ «չարաչար սպանուած» Յհ. կթ. կոշկոճիչ Մեսր. եր. կոշկոճումն Յհ. կթ. քարակոշկոճ «քարերով ջարդելով սպա-նուած» Եփր. բ. տիմ. 255. Բուզ. կոշկոճա-հոս Մագ. թղթ. 133. ընդվայրակոշկոճ Ա-գաթ. (այսպէս պէտք է ուղղել նաև Ոսկ. մ. բ. 22. ընդվայր կոշկոճ)։ Այստեղ է պատ-կանում նաև Պտմ. վր. կոշկռճեալ «կարկու-տից զարնուած», որ պէտք է ուղղել կոշկո-ճեալ։


Կոշտ, ից, ոց

s. adj.

lump of clay, clod, sod, glebe;
corn, callosity;
hard, rude, rough, coarse;
rude, unpolished, clownish, boorish, ill-bred, ill-mannered, rough;
awkward, clumsy.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոշտ, Ախց. Երև. Գոր. Կր. Ղրբ. Շմ. Տփ. կօշտ, Խրբ. Ռ. Տիգ. գօշդ, Մրղ. կուշտ, Ագլ. Ոզմ. կուշտ, Սեբ. գէօշտ. սրանք գործածական են զա-նազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Ռ. Ոզմ. «հողի գուղձ», Ակն. «հողի, թար-խանայի ևն կտոր», Մրղ. «պանցի են մե︎ կտոր», Կր. «սառած հողի հաստ կտոր», Ախց. Խրբ. «մարմնի վրայ կոշտ, մազօլ, նասըր», Ագլ. Երև. Գոր. Ղրբ. Ախց. Սեբ. Տիգ. Տփ. «կարծր, անհարթ, կոպիտ»։ Նոր բառեր են կոշտ ու պլոշտ, կոշտ ու կոպիշտ, կոշտել, կոշտացան։


*Կոպիտ

cf. Կոշտ.

• «կոշտ, անհարթ, բիրտ». գործա-ծական է միջին հայերէնում, արդի գրակա-նում և գաւառականներում. այսպէս՝ Ան-սիզք 15, Մեծոփ. յիշ. էջ 85, Ադամ. 122 Չքր. սարկ. Գ. 41, Տաթև. հարց. էջ 722. որից կոպտաձև Վրդն. պտմ. կոպտանալ, կոպտութիւն (նոր բառեր). հնից ունինք կոպ-տարանձն Խոր. բ. 7, որի մէջ -ար կարող է մասնիկ լինել, եթէ արդիւնք չէ սխալ գըր-չութեան. (հին տպ. ունի սրա տեղ կոպտա-տարազ)։


Կոտակ

adj.

little, short of stature.

• «փոքր, կարճահասակ» Բուզ. ա. 5 (իբր մականուն գործածուած Մեծն Խոս-րովի թոռան՝ Խոսրով Բ թագաւորին). ուրիշ վկայութիւն չունինք։ (Թովմա Արծրունին նոյն թագաւորին անուանում է Խոսրով Փո-քըր)։ Տե՛ս և կոտիկ։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

• «ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։

• «կորչիլ, անհետանալ, փճանալ». ար-մատ առանձին անգործածական, որից կազ-մուած են զանազան մասնիկներով՝ կորնչիլ «կորչիլ» ՍԳր. (ձևի համար հմմտ. յար-նչ-ել, երկ-նչ-իլ, մարտ-նչ-իլ), կոր-նչ-ումն Շիր. կորուսանել «կորցնել» ՍԳր. կորուստ ՍԳր. Եփր. ա. թես. կորուսիչ Ագաթ. Եզն կորստախառն Եփր. դտ. կորստական ՍԳը. Ոսկ. յհ. ա. 11. անկորուստ Ագաթ. երախ-տակորոյս Վեցօր. խորհրդակորոյս Օր. լբ. 28. համակորոյս Ոսկ. մ. ա. 20. հետակո-րոյս Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. ճշմարտակո-րոյս Վեցօր. մտակորուս Ոսկ. մ. ա. 3. շնորհակորոյս Եփր. թգ. ոգեկորոյս Կոչ. դե-նակորոյս Զենոբ. դաշնակորոյս Մարաթ կանխակորուստ Նար։ Բուն արմատական ձևը աւելի լաւ են երևան հանում կտ. կո-րեայ, հրամ. կորի՛ր, կորո՛։


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

• ՓՈԽ.-Վրաց. კორდი կորդի «մարգ, մար-գագետին, դուրսը գտնուած անմշակ տեղ», ნაკორდალი նակորդալի «չմշակուած դաշտ». სიკორდე սիկորդե «անմշակ և դատարկ բացավայր», քրդ. կորդ «չվարած հող» (գործածւում է Բուլանըխի մօտ՝ Հառան Գորանի քրդերի մէջ. տե՛ս Միրախորեան, Նկարագը. ուղևորութ. Գ. 96) և կամ կօրթ «կորդ գետին» (Վտակ 1908, N 141)։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

• ԳՒՌ.-Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

• ՓՈԽ.-Վրաց. კორკოტი կորկոտի «կաթով եփուած ձաւար, հերիսայ», թրք. ❇ ︎ gorgot «հացով ապուր, Brotsuppe», որից էլ ըստ Miklosich՝ նյն. ϰουρϰοῦτι «հա-ցաթան, խաշու, bouillie, panade» (Karo-lides, I,. σνγϰρ. 211 գործածում է «խոշոր աղած ալիւր, սմըր» նշանակութեամբ). ռուս куркутъ, բուլգար. kurkut, gurgut «viati-cum, ճամբի պաշար», ուտ. korkot «կոր-կոտ»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• «ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։

• «ծուր. թիւր. անհարթ». առանձին չէ գործածուած, այլ կայ միայն հետևեալ ածանոների մէջ.-կորճայ «խեցբեկ, աղա-ւաղ լեզու»։ Տօնակ. կորճալեզու Երզն. քեր. կորճաբառ Հին քեր. նաև բենկորն (Բ), t-կորն ( պեկորն (> և ձակորճ խազերի անունները, որոնք բ, է, պ, ձ գրերի տձև մի պատկերն են ներկայացնում։


Կուժ, կժոց

s.

earthen-pitcher, jug, jar;
water-pot.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ջրի աման (խեցեղէն կամ փայ-տէ, մեծ կամ փոքր)» ՍԳր. որից կժաւոր Անյ. վերլ. արիստ. կիսակուժ Վստկ. 43, նշխարակուժ Կանոն. կժակարկաժ «մեծ դը-դում՝ որ իբրև գինու աման են գործածում» (նորագիւտ բառ) Մագ. թղ. 80։


Կուլ

s.

swallowing.

• «կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

• «կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

• -άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• (կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։

• «հանգոյց, կապ». առանձին չկայ գործածուած. բայց ունինք կղթել «հանգոյց շինել, ամուր կապել» Զենոբ. էջ 46 (հինգ ձեռագիրներից երեքը ունին կրթել). Յայսմ. մրտ. 2. կղթկապ «հանգոյց» ՀՀԲ. սրանց արմատը կարող է լինել կիղթ կամ կուղթ։


Կուղխ

adj.

gluttonous, greedy.

• «շատակեր, պորտաբոյծ, որովայ-նամոլ» Եւս. քր. Բ. 288 (մէկ անգամ միայն գործածուած)։


Կումբ

s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

• «ուռեցք, ուռած մաս». առմատ առանձին անգործածական, որից կազմուած են՝ կմբեայ «վահանի մէջտեղի ուռած մա-սը՝ պորտը, ombon» Ոսկ. մ. գ. էջ 66. Եբր 490 (տպ. կմբեթեայ). կմբրաւոր կամ կմըր-բաւոր (ուղղելի կմբաւոր) «պորտաւոր» Մխ. դտ. էջ 264. Սմբ. դատ. 87. ոսկիկմբեայ (կամ ոսկեկմբեայ, ոսկիկմբէ, ոսկեկնբե-այ) «մէջտեղը ոսկեղէն մի պորտ ունեցող» Բուզ. Ե. 32. Ոսկ. Եփես. 769 (տպ. ոսկի գմբէիւք). Հռովմ. 193 (տպ. ոսկի գմբէիցն) բոլորն էլ վահանին իբրև ածական։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.


Կունդ

adj.

bald, hairless.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• . ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• «ծեծած. ռործած, բանած (մետաղի համար)» ՍԳր. «կոխուած, բանուկ (ճամ-բայ)» Փիլ. այլաբ. Յհ. կթ. «հոծ, սեղմ, խիտ» Ոսկ. ա. տիմ. ը. «խիտ» Նիւս. բն. «լաւ, բոլորովին, ի սպառ (զինուած)» Խոր. ղև. Յհ. կթ. այս արմատից են կռել «ծե-ծել, կոփել, մետաղը ծեծելով բանիլ, դարբ-նել» Ես. խա. 7. Ոսկ. մ. բ. 25. Երդ մեաաս (Խոր.), Ագաթ. Կոչ. «հաստատել, դնել (դա-շինք)» ՍԳր. Ագաթ. «թխմել, ճխտել, մէջը խրել» Յասմ. ապր. 16 (Բանային զբերանն և կեղտաշորս ի ներս կռէին.-այս իմաս-տը չունին բառարանները, բաւր տե՛ս տա-կը գւռ). կուռք (ո հլ.) «կռեալ կոփեալ ար-ձան աստուածների» ՍԳր. կռապաշտ կամ կռապարիշտ ՍԳր. կռատուն (նոր բառ). կռածոյ ՍԳր. կռած Ամբ. բ. 19. կռան «մուրճ (իբր գործիք կռելու)» Վեցօր. գ. էջ 48. Փարպ. կռանագործ Ագաթ. կռանակուռ Եղիշ. յես. 172. կռանել Պրպմ. անկուր «ան-կոխ (ճամբայ)» Փիլ. Լմբ. յայտ. էջ 11. եր-կաթակուռ Պիտ. Յհ. կթ. երդմնակուռ ժղ. հռոմկլ. թևակուռ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. մարմարակուռ Ոսկ. մ. բ. 25. իւրեանցակուռ Բուղ. խաւարակուռ Զենոբ. կաճակուռ Վրդ. պտմ. կարծրակուռ Մագ. ոսկիակուռ Կոչ. 20. քարկուռ կամ քարա-կուռ նորագիւտ Բ. մնաց. իդ. 12. Մծբ. որ և քարկռի Ա. մակ. ժգ. 27. կուռվիզ «ամուր՝ ուժեղ վիզ ունեցող» (չունի ԱԲ) Մխ. այրիվ. էջ 39։

• Հներից Տաթև. ամ. 280 կուռք բառը մեկնում է «նախ զի կուրութիւն է մը-տաց, երկրորդ՝ զի կռեալ է և գործեալ»։ ՆՀԲ թրք. կիւռ «յորդ»։ Հիւնք. յն. ϰουρίζω «ծառը կնտել»։ Scheftelovitz BВ 28, 304 հսլ. kruchu, հբգ. hrosa «կե-ղև», հիռլ. cruaid «կարծր, ամուր», յն. ϰούος «սառոյց» ևն։ Karst, Յուշարձան 420 կռիւ, կառուցանել բառերի հետ՝ իբր թթր. qur-maq «լարել, կառուցա-նել, շինել», Մառ ЗВО 22, 78 երե-րորդ սիւնակի kurpi «ձեռք կամ աս-տուած» (?) բառի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. Ք. գուռ «կուռ, խիտ, ամուր՝ աինդ կպած (հագուստ)», Երև. Վն. կռան «մեծ մուրճ», Ոզմ. կռան «ջաղացքի մասե-րից մէկն է», Պլ. Ռ. գուշդ ու գուռ, Սեբ. զուռուգուշտ «բոլորովին յազեցած», -շատ տեղ գործածական է կուռք (որ փոխառեալ է գրականից) և երկրորդաբար նշանակում է «անշարժ, արձանացեալ»։ Նոր բառեր են կռել Ասլ. Ննխ. Չն. «ճխտել, թխմել, կուռ կերպով լցնել», Ակն. «չափից աւելի լըց-նել», Ննխ. «մերձաւորիլ», և թերևս կռոր Երև. =կռօ Ղրբ. «պինդ, չկտորուող (ընկոյզ ևն)»։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

• ԳՒՌ.-Կուրիկ Հմշ. «մի տեսակ աման է փայտեայ՝ որ իբր չափ է գործածւում».-կայ և թրքախօս հայոց մէջ կուր «փայ-տեայ աման» Ատն. (Արևելք 1888 նոյ. 8-9)։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

• «կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։

• , ի հլ. (անեզաբար գործածուած) «լանջքը, լանջքի տախտակը. լայնաբար սիրտ, ստինք, կուշտ, երբուծ» Ղկ. ժը. 15, իգ. 48. Ագաթ. Ոսկ. յհ. ա. I, 3 և մտթ. որից կրծացաւութիւն Շիր. կրծապահ Ուռհ. էջ 120. կրծանոց Փիլ. Նխ. ել. կրծաբախ Արծր. միջակուրծք Նիւս. բն. կրծոսկր (նոր զրականի մէջ)։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Կոփ

cf. Կուռ.

• «տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

• ԳՒՌ.-Գործածական է Ղարաբաղում կռըպէ՛նջmր ձևով։


Կռթունք

s.

back.

• «կռնակ, թիկունք» Տօնակ. սեռ, կռթանց ձևն ունի Շիր. եզակին պիտի լինի *կուռթն կամ կիռթն, որ գործածուած չէ։ Այս արմատից է գւռ. կռթնիլ Ակն. Պլ. «յե-նուիլ», կռթնցնել «յենել», որ դարձել է Երև. շրջմամբ կնթռնիլ (Պռօշեան, Կռուա-ծաղիկ, ա. տպ. էջ 13, բ. տպ. էջ 23)։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

• ՓՈԽ.-Վրաց. კრივი կրիվի «կռիւ». չունի Չուբինով. գործածում է Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 256 (հաղորդեց Գ. Ա-սատուր)։ კრვა կրվա, კრუა կր'ւա «բաղ-խում, հարուած, կռիւ, զարնել, հրացանով խփել, քնար հարկանել, նաև կպցնել, փակ-ցընել», მოკრვა մոկրվա, მოკრუა մոկրնւա «զարնել, բռնել, հրել, կապել, կպնիլ, կըպ-չիլ», მიკრვა միկրվա «հարուածել», ნაკრავი նակրավի «կապ, հանգոյց», მოკრივე մոկրիվե «ըմբիշ». այս բոլորը տալիս ևն հայ բառի բոլոր նշանակութիւնները, այն է «կպչիլ, փակչիլ, կռուիլ ևն»։


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

• , ո հլ. (յետնաբար կայ կտաւուց Եանայ) «վուշի բոյսը. linum nodiflorum ι (ըստ Տիրացուեան, Contributo § 320). 2. քթան, նոյն բոյսից գործած կտոր. 3. քթա-նից հագուստ. 4. մեռեալի պատան, սաւան 5. կտաւեղէն» ՍԳր. Եփր. ել. էջ 150. որից կտավագործ Ես. ժթ. 9. կտաւավաճառ Լա-բուբ. 32 (նորագիւտ բառ), կտաւեայ Ել. իր. 42. կտաւի ՍԳր. Եւս. պտմ. կտաւեղէն Փիլ. կտաւատ «կտաւի սերմը, կտաւահատ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. և հակառակ դիրքով՝ հատկտաւ Վրք. հց. Բ. 157. կտաւոտեալ «կտաւով պատած» Ճառընտ. կտաւոտեակ «կապերտ, ղենջակ, շոր» Կոչ. 202. Ոսկիփ. կտաւագործութիւն (նոր բառ)։


Կտին

s.

scallop.

• «շերտաւոր պատեանով մի տեսակ խեցեմորթ» Վեցօր. 140. գործածուած է մի-միայն մի անգամ՝ յգ. կտինք ձևով. «կոն-քըն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։


Կտիտ, կտտի

s.

dung, muck.

• «խուսարկութիւն, փնտռտուք». առ-բատ առանձին անգործածական, որից կազ-մուած են կտտել «մանրազնին կերպով ոռն-նել, պրպտել, խուզարկել» Նար. երգ. 308 Վստկ. մանրակտիտ առնել «մանրամասն քննել» Ագաթ. Կորիւն։-Տե՛ս և կտուտ։


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

• ՓՈԽ.-Կեսարիոյ թուրք բարբառով angər-zəngər «յանկարծակի». ինչ. angərzəngəra gelesin «յանկարծակիի գաս», որ Հայոց ըն-տանեկան լեզւում շատ գործածական մի անէծք է, փոխառութեամբ անցած թուրքե-րին (Բիւր. 1898, 712). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց մօտ՝ hangarzagi, որից hangarzagiye gedesije «յանկարծակիի երթաս» (Բիւր. 1808, էջ 886)։


Կարճին

s.

root.

• «ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։

• ՓՈԽ.-Վրաց. լազ. կալմախա «կարմրա-խայտ ձուկը» ըստ Մառ, Гpaм. ч'aнcкaгo яз. էջ 151 փոխառեալ է հյ. կարմրախայտ բառից։ (Այս բառը գործածած է արդէն Մագ. թղ. թ, ժա)։


Կարշն

s. fig.

nerve, sinew;
strength.

• «ոյժ, զօրութիւն». առանձին չէ գործածուած. գտնւում է հետևեալ ածանցնե-րի մէջ. կարշնեղ «զօրեղ, ուժեղ» Պիտ. կարշնեղագոյն «ուժեղագոյն» Պիտ. կարշնե-ղութիւն «ուժեղութիւն» Պիտ. -ն լանգի ան-կումով՝ կարշապինդ «կարշնեղ» ԱԲ. -ր-ի անկումով (յաջորդ շ-ի պատճառաւ) կաշնել «զօրել» Բառ. երեմ. էջ 156 և ՋԲ. -ն վերա-ծուած մ-ի (յաջորդ բ-ի պատճառաւ) կաշըմ-բուռն «զօրեղ, հուժկու» Եւս. քր. ա. 216։ Առանձին կարշն ձևը տալիս է Բռ. ստեփ. լեհ. և մեկնում «ծայր բազկի ի մէջ ոսկե-րաց թիկան և արմկան»։ Սա անշուշտ պարզ ենթադրութիւն է. աւելի ուղիղ կլինէր դնել «ոյժ ջղաց կամ մկանանց» և կամ պարզա-պէս «ջիղ», ինչպէս ունին ոմանք։ Սխաւ գրչութիւն է կարշև «ուժեղ» Բառ. երեմ. էջ 159։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

• = Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։


Կացին, ցնոյ, ով

s.

axe, hatchet.

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ). «տապար, փայտատ» Ա. թագ. ժգ. 21. Եղիշ. Արծր. որից կացնաւոր Վրդն. ծն. կացնակ (փոքր կացին» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 124. Աղթամ. 118. կացնահարութիւն (նոր բառ). կայ նաև գործիական կացնեաւ հոլովաձևը՝ Բուզ. Գ. ժ, որ ենթադրում է *կացնի ուղղականը։


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

• , ո հլ. (Ոսկ. յհ. բ. 9 ունի սեռ. կա-ւու) «շաղուած հող, տիղմ. 2. մի տեսակ հող, բրուտի կաւ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 9. որից կաւագործ «բրուտ, կամ աղիւև շինող» Իմ. ժե. 7. «աղիւսաշինութիւն» Կիւրղ. ել. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թագ. կաւա-գործութիւն Ագաթ. կաւակերտ Գ. մակ է. 23. կաւեայ Դան. ժդ. 6. կաւեղէն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 37. կաւարծաթ «մի տեսակ հանքա-յին մարմին» Փարպ. կաւանալ «ցամքիլ. եաւի պէս պնդանալ» Նիւս. բն. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 166. հայկաւ «հայկական ևաւ» Բժշ. (օտար լեզուներով էլ այսպէս է կոչւում. հմմտ. յն. βῶλος ἀρμένια, լտϰ bolus armeniaca, արաբ. [arabic word] tin ar-manī, թրք. kilermeni, որից փոխառեալ ռում. kilermene ևն). կաւահող, կաւային (նոր բառեր) ևն։ Այստեղ է պատկանում նաև կաւին, որ տե՛ս առանձին։


Կաւատ, ից

s.

ruffian, pander, pimp, go-between;
կին —, procuress, bawd, go-between.

• , ի-ա հլ. «բոզի միջնորդ». Շնորհ. առ. 65, ընդհ. տպ. եմ. էջ 82. Լմբ. առակ։ Յայսմ. որից կաւատութիւն «բոզի միջնոր-դութիւն». (այս բառը մէկ անգամ գործա-ձուած է Ոսկ. մ. բ. 12 «Եւ այնչափ կաւա-տութեան բանս և գործս անամօթութեան զործեն». յունարեն բնագիրն ունի՝ τοσαντην μελέτην ἀναισχυντίας ποιούμεναι (այնչափ բանս անամօթութեան գործեն)։ Որովհետև կաւատութիւն բառը իբրև արա-բական փոխառութիւն չէր կարող գտնուիլ Ոսկեդարում, և բնագրի մէջ էլ արդէն նրա համապատասխանը չկայ, ուստի հետևում է թէ Ոսկեբերանի վերի հատուածի մէջ յե-տին յաւելուած է՝ ըստ Հիւոշման ZDMG 46, 261, հյ. թրգմ. Ուս. փոխառ. բառից. էջ 59)։ Յետնադարեան շրջանին ունինք գրուած ղաւատ Կոստ. երզն. 158։


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կէլ

cf. Կել.

• «նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։