Definitions containing the research դան : 2683 results

Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։


Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ Lag. Arm. Stud. § 2012 տուաւ վերի մեկնութիւնը։ Էմին, Иинacтиuec-կազմուած -ոյր մասնիկով։ Հիւբշ. 238 վերի նմանութիւնը կատարեալ չի գըտ-նում։ Հիւնք. պրս. ճէնկեար, ժէնկեար «նոյն նշ.» և սէնկէր «կենդանի ինչ կարմրամորթ»։


Սող

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Սպառ, ի Սպառ

s. adv.

end, term, consumption;
—, ի —, totally, entirely, quite, all, thoroughly;
մինչեւ ի —, to the last extremity, utterly;
մինչեւ ի — ազգին, արշակունեաց, till the extinction of the dynasty of the Arsacides;
մինչեւ ի — շնչոյն, to the last breath;
— եբարձ զայն ի միջոյ, he achieved its destruction;
ի սպառ, to the end;
finally, at length, at last;
fully, altogether, wholly, entirely, quite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերջ» Ոսկ. ա. թես. Խոր. գ. 7. որից ի սպառ «բոլորովին, ամբողջովին, ցվերջ» ՍԳր. սպառել «վերջացնել, վատնել, հատցնել» ՍԳր. սպառիչ Վեցօր. սպառազէն «ամբողջովին զինուած» ՍԳր. Ագաթ. Ոսկ. եբր. սպառուած Դ. թագ. ժթ. 25. Նևեմ. գ. 21. անսպառ Յոբ. լղ. 26. Ողբ. գ. 22. Ագաթ. Եզն. Կորիւն. անսպառական Ոսկ. մ. գ. 14. Եզն. ոգեսպառ Ագաթ. շնչասպառ Նար. յիշ. կենդանասպառ Նար. կրկնաբար՝ սպառսպուռ, ի սպառսպուռ, սպառ ի սպուռ, ի սպառ ի սպուռ Ա. մկ. թ. 42. Դատ. ե. 26. Առաթ. Եւս. պտմ. ևն։-Կայ նաև սառւո բովանդակ Մծբ. 306. որ ըստ Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 75 ուղղելի է սպառսպուռ։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Ստի, ստուոյ

s.

honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստիքերոն, աց

s.

verse;
հինգ — գիրք, the five poetical books of the Bible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուրիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ. Բառիս վրայ քննութիւններ ունին Սարգիսեան, Եւագր. ներած. էջ ղթ և Վաոդանեան, Եւթաղ. էջ 1 ծան., էջ 155 [other alphabet] ը︎


Ստոր

s.

bottom, the under or lower part;
ի —, under, underneath, below;
ի —է, from under, from below or beneath;
downwards;
ի ստորեւ, ի ստորէ, cf. Ստոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «տակը, ներքև, վայռ» Նա-նալ. Վրք. հց. Մագ. Նար. մծբ. (մէկ ան-գամ ընտիր մատենագրութեան մէջ ունինը բց. ի ստորէ կամ ի ստորուէ Սղ. ժգ. 37, որի դէմ այլ ձ. ի ստորև. նոյնպէս ի ստորէ ձևն ունի Նորագիւտ բ. մնաց. ի. 6՝ ըստ սրբա-գրութեան Վարդանեանի՝ ՀԱ 1911, 49)։ Այս արմատից են ստորին ՍԳր. ստորնեայ կամ ստորնետւք Եռն. 92 (տպ. ասորնեայք), Ոսկ. յհ. ա. 9. ստորոտ ՍԳր. Ոսկ. մ. ա. 17. ստորաքարշ Կրչ. 231. ստորև Փիլ. Մեկն. ղգ. Նար. Մագ. կիսաստոր Գրչ. արիստ. գետնաստոր «խսիր» Փիլ. տես. ստորնակ «տակի պատմուճան» Փիլ. ել. ստորանալ, ստորացում, ստորացուցիչ, ստորնայարկ (նոր բառեր) ևն։-Յետոսկեդարեան մատե-նագրութեան մէջ ստոր դարձած է նախա-մասնիկ՝ համապատասխան յն. Նπο-և ϰατα-մասնիկներին. հմմտ. ստորաբաժանել = ύπομερίζω, ստորագրել =ύπογράφω ստղրա-ռասել =Նποτασοω ϰατατασσω, ստորակէտ = ύποστιγμή, ստորասել =ϰαταφήμι ևն։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վաճառ, աց, ուց

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։


Վայր, աց, ից

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 334 վայրկեան, որ գրում է վարկեան (ինչպէս արտասանում ենք այժմ), ստուգաբանում է վարկ «կշռի ամենափոքր քանակը» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուր, թրք. եէր, արա, արալըգ։ Boрp, Gram. comp. I7 393 ի վայր=սանս. avaras «ստորին»։ Տէրվ. Altarm. 76 խօսում է վայրագ բառի վրայ, որ տես վիրագ։ Justi, Dict. Kurde 429 զնդ. vara, քրդ. var «կացարան»։ Canini, Et. etym. 197 գերմ. Jahr, յն. ὥρος բա-բառից, իսկ վայրիկ, վայրկեան՝ լտ. virgula «փոքր ճիւղ»։ Müller WZKM 6, 188 և 9, 289 պրս. [arabic word] bīr=dwa-irya? որ գտնում է պրս. [arabic word] birun «դուրս» բառի մէջ։ Jensen ZDMG 48, 480, Hitt. u. Arm. 103 հաթ. ptr, wtr= watirā «քաղաք կամ վայր»։ Patrubány SA I, 196 վայրի <հնխ. vntrios, իբր բնիկ հայ ձև փոխառեալ անտառ <*va-natara բառի։ Scheftelowitz BВ 29 (1905), 42 սանտ. vara «ընդարձակ տեղ, երկիր», զնդ. vara «միջավայր, շրջան», պրս. ber «երկիր», պհլ. gērāk «տեղ, վայր» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 117 կցում է վարեմ ռա-յին՝ յ եկամուտ համարելով։ Դարձեալ Patrubány ՀԱ 1910, 93 վեր <*uperos բառին արմատակից։-Karst, Յուշար-


Վանդակ, աց

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «թելից, ճիւղերից, չուանից, ուռուց, երկաթից հիւսուած որևի-ցէ բան. ինչ. ցանց, վարմ, ուռկան» ՍԳր. «կասկարայ» Ել. լ. 3. լէ. 16, «զամբիւղ, կո-ղով» Գծ. թ. 25, Բ. կոր. ժա. 33. «վանդա-կապատ, ճաղեր» Պտմ. աղէքս. «վերնատուն» Ճառընտ. Վրք. հց. (գրուած է վանդանակ Պտմ. աղէքս.), որից վանդակել «կապել» Եզեկ. իէ. 24, «զօրք հաւաքել» Բուզ. դ. 11 (այս բառը Հ. Գ. Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է բովանդակել), «կողովի մէջ դնել» Ճառընտ. վանդակագործ ՍԳը. վանդա-կակապ Ա. մկ. զ. 37. Եփր. մն. 469. ունինք նաև հրավանդ «կրակի կասկարայ» Նորա-գիւտ բ. մնաց. դ. 16, որ ցոյց է տալիս թէ պարզ արմատն է վանդ «կապել կամ հիւ-սել»։


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «գէշ, չար» Ծն. լէ. 17. Բ. մկ. է. 34. Ագաթ. Եփր. թգ. «անպիտան, ծոյլ, անարի, թոյլ» ՍԳր. Եղիշ. Փարպ. Խոր. որից վատիլ «կու-րանալ, աչքի լոյսը խաւարիլ» ՍԳր. Ոսկ. տիտ. Վեցօր. վատանալ «դանդաղիլ, ծուլա-նալ» Դատ. ժը. 8. Ոսկ. Եզն. վատախոռ հուրդ Օր. լբ. 31. Բուզ. Մծբ. Փարպ. վատա-մտիլ (չունի ՆՀԲ) Ոսկ. փիլ. 356. վատամահ Կիւրղ. թգ. վատշուէր (տե՛ս շուէր). վատա-կոխ «վատ ճանապարհ, որ ցեխոտ լինելով՝ անցնելը դժուար է» Կղնկտ. հրտր. Շհնզ. Ա. էջ 165 (հրտր. Էմ. 53 ունի վարակոխ). վա-տանշան Բուզ. Կոչ. Ոսկ. վատանուն Կոչ. Եզն. վատարի Եւագր. 333. վատասիրտ ՍԳը. Եւս. քր. ևն։ Նոր բառեր են վատաբանել, վատահամբաւ, վատատես։ Նոր գրականի մէջ արևելեանը գործածում է սովորական «յոռի, գէշ» նշանակութեամբ, իսկ արևմտե-անը «փոքրոգի, վատասիրտ, läche»։


*Սանտրուկ

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


*Սապոն, ի

s.

soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. σάπων, σαπώνιον «օճառ» բառից, որ փոխառեալ է լտ. sapo, saponis ձևից, իսկ սա էլ գերմանականից։ Գերմանական ձևերն ևն հբգ. seifa, seiffa, seipfa, մբգ. sēpe, seife, գերմ. Seife, հոլլ. zeep, անգսք. sā̄pe, հհիւս. sāpa, անգլ. soap, բոլորն էլ «օճառ», որոնցից ենթադրւում է գոթ. *saipjō։ Ըստ որում հբգ. seifa և անգսք. sāp նշանակում են նաև «ծառից վազած խէժ», ուստի վերի բառերը կցւում ևն մբգ. sīfen, հոլլ. siǰpelen, անգսք. sīpan, շվեդ. sipa, դան. sibe «ծորել. կաթկթելով հոսել», նորվ. sīpa «լաց լինել». ինչպէս և սերբ. sipiti «շաղել, բարակ ան-ձըրևել», յն. τρῦγ-οιπος «գինի քամելու պար-զուտ» (կազմուած τρῦς τρυγός «նոր գինի»+ οἰռος «մաղ»= հբգ. sib, հոլլ. zeef, անգսք. sife, գերմ. sieb «մաղ» բառերից) ձևերին և բոլորը միասին հանւում են հնխ. seip-«ձու-լել, կաթկթել, ծորիլ, հոսիլ» արմատից (Po-korny 2, 467, Boisacq 987)։ Նախապէս ոճառը Հռովմայեցոց ծանօթ չէր. նրա գիւտը վերագրւում է Գերմանացոց. առաջին ան-գամ Պլինիոս (+79) յիշում է säpo ձևով և «մազերի օծանելիք» նշանակութեամբ, որ գտել են Գալլիացիք. պատրաստում էին ճարպից և մոխրից. Գերմանացիք, թէ՛ այր և թէ կին, նրանով օծանում էին իրենց մա-ռերը. (Gallorum hoc inventum rutilandis capillis, fit ex sebo et cinere.. apud Ger-manos majore in usu viris quam feminis)։ Գեոմանականից օճառը տարածուեց ամէն կողմ. յոյն հեղինակ Aretaeus յիշում է այն 3. Ք. 180 թուին (Sophocles 978), Դ դարից սոմոռաևան է դառնում Լատինների մօտ (Kluge 449) և նիւթի հետ բառն էլ տարած-ւում է ամէն կողմ. այսպէս իտալ. sapone, ֆրանս. savon, սպան. jabon, նյն. σαποῦνt, ֆինն. suopa, saippua, saippio, վոգուլ. so-nən, հունգ. szappan, հսլ. sapun, ռում. su-pon, ալբան. sapun, արաբ. թրք. [arabic word] sabūn, թթր. sabən, քրդ. sabun ևն։-Աճ.


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռամբ, -ռանց) «սառած ջուր, սառ» ՍԳր. «ցուրտ, պաղ» Լմբ. ժղ. Երզն. երկն. Ոսկիփ. որիզ սառնա-կերպ Իմ. ժթ. 20. սառնացուցանել Ոսկ. յհ. բ. 4. սառնեղէն Ագաթ. սառնահալ Ագաթ. սառնապատ Ագաթ. սառնապան «սառցա-տան մեռակազու» Մին. համդ. 15. սառնա-մանիք «սառը քամի» Ագաթ. «սառոյց» Խոր. պարզ արմատն է սառ, ինչպէս ցոյց են տալիս ռմկ. սառ «ցուրտ» Բրս. խ. մկ. սա-ռուցանել Եղիշ. սառչիլ Մաշտ. սառոյց Ոսկ. բ. տիմ. սառամանիք «սառոյց» Յոբ. լէ. 10. Ոսև. ես. 186. «ցուրտ քամի» եռն. 12 սառեալ Սիր. դ. 3 (որ ըստ Վարդանեան ՀԱ 1911, 691 պէտք է կարդալ վառեալ). նա-խասառոյց Արիստ. աշխ. մշտասառոյց Նար. սառնասառոյց Վեցօր. 124. թերասառուռ Եոռն. մտթ. սառնաշաքար, սառնասիրտ. սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցային, սառցակալել (նոր բառեր) ևն։


Սատանայ, ի, իւ

s.

Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. սատանտ. Ասլ. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. սադանա, Մկ. սmտmնա, Այշ. սmդmնա, Հճ. Սվեդ. սադանօ, Զթ. սադանո, Հմշ. սադօնա, Ագլ. Երև. Շմ. ստանա, Գոր. Ղրբ. ստա՛նա, սուտա՛նա։ Նոր բառեր են սատանաբոյն, սատանաքոլ, սատանորդի, սատանոց, որոնք ոչ թէ սատան ձևից են ծագում, այլ սատանայ բառից կրճատ-մամբ։-Ագլ. բառս նշանակում է նաև «սարդ, մամուկ»։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვარდი վարդի «վարդս ვარდიანი վարդիանի «վարդեղէն», ვარდის ზეთი վարդիս զեթի «վարդի ձէթ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «վարդի ծիտ, սո-խակ», სავარდი սավարդի «վարդարան, ա-ղօթքի համրիչ», სავარდე սավարդե «վար-դանոց», իմերել. vardi, թուշ. սվան. vard «վարդ», ուտ. վաովարթն ախսիբայ «Վար-դավառի տօն» (Քամալեան, Երկասիրութ. Ա. 161), կպդվկ. -βάρτι «վարդ», βαρτουβάρια, βαρτουβάρ, βερτουὲ «հոգեգալուստից մէկ շա-բաթ առաջ կատարուած տօն ծաղկանց՝ ճիշտ մեր Վինակի նման» (Karolides, Iλ. ουγϰρ. էջ 71, որ դնելով բառը φερω արմա-տից, համարում է բնիկ կապադովկեան և ո՛չ հայկական, որովհետև այս ձևերը ենթա-դրում են հյ. վարդաբեր և ո՛չ թէ վարդա-վառ), ուտ. վարթ «վարդ»։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է

տալիս որ զնդ. aēϑrapaiti պիտի տար հյ. հայրապետ կամ այրապետ, բայց ո՛չ վարդապետ. այս վերջինը կա՛մ պէտք է դնել վիրտ «աշակերտ» բառից և կամ իբրև «թաղապետ» մեկնելու է պրս. gird բառից, ինչպէս որ յն. տէո-բոդիս «տանուտէր» բառը հիմայ դար-ձել է «վարդապետ»։ Այս յօդուածով բանավէճը փակւում է։ Սրանի՞ց թէ ան-կախաբար Պատկ. Maтep. I. 15 պրս. vird «աշակերտ»+bad «պետ»։ Աւելի յետոյ Տէրվ. Լեզու 150-152 և Նախալ. 1Ո6 հնխ. var «խօսիլ, սովորեցնել» ար-մատի տակ դնում է «զնդ. var, յն. εἰρω լտ. verbum, գոթ. vaurd և հյ. թերևս վարդապետ. հմմտ. պրս. ა «աշա-կերտ»։ Գարագաշեան (Ամէն. տարեց. 1ՉՈ8, 153) Վարդան «ուսեալ» անուան հետ։ Հիւնք. լտ. veritas «ճշմաոտու-թիւն»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 208 պրս. վիրտ «աշակերտ»։ Carrière (տե՛ս REA 1 (1929), էջ 1-2) «պսակ-ուած վարդերով», ինչպէս է լտ. coro-natus, որ նշանակում է «պսակեալ» և աբեղաների տիտղոս է։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. atrapaiti։ Նոյնը նաև Պարոնեան, Անահիտ 1903. 12 և Փորթուգալ փաշա, Եղիշէ 166։ Հիւբշ. ՀԱ 1906, 223 մերժում է դնել արաբ. ❇vird, որ իրանեանների մէջ ստոյգ գոյութիւն չունի։ Ոմն (Ձեռ. թ։ 120 Ղա-լաթիոյ Ազգ. մատ. տե՛ս Ամէն. տարեց. 1908, 153) «գրոց ծաղկանոցէն վարդեր փետող»։ Յ. Ներսիսեան, Ամէն. տարեց. 1908, 153 արաբ. vird «տէրունական աղօթք» բառի հետ։ Ե. Փափազեան (անդ) իբր «պետ զվարս յարդարողաս»։ Տո Պառիւ. Աւետաբեր 1914, էջ 135 աար «կրակ» բառից՝ իբր ատրուշանի աետ։ Մ. Առամեան, Բիւզանդիոն 1914 յուլ. 29 վ+արդ՝ որ է պրս. ատր «կրակ» +պետ, այն է «հրպետ, ատրուշանի պետ»։ Ա. Ահարոնեան REA 9 (1929), էջ. 2 var, vard «գործ, աշխատանք» +պետ, իբր «գործապետ»։։ Ա. Չօ-պանեան, անդ, սանս. warda (անգլ.


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «կրթութիւն, դաստիարակութիւն, ուսմունք» Ժղ. ժբ. 12. Փարպ. Պիտ. «վարժուած, հմուտ, փորձա-ռու» Եզն. Խոր. որից վարժել «կրթել, հրա-հանգել» Յոբ. լ. 24. վարժիլ «սովորիլ, հրա-հանգուիլ» Գծ. է. 21. Պիտ. Խոր. վարժոց Ոսկ. մ. ա. 17. վարժումն Սիր. լթ. 11. վար-ժուն «վարժ» Նանայ. 53. վարժեար «վար-ժապետ կամ վարժարան» Բուզ. ե. 27. վար-ժելիք «սանձ» Ոսկ. մ. գ. 6 և եբր. լա. (որ և վարելիք «սանձ» Ոսկ. եբր. 564). թերա-վարժ Եւս. պտմ. Բուզ. անվարժ Սիր. լ. 8. Սեբեր. մանկավարժ Պիտ. մտավարժ Դան. ա. 4. Իմ. ը. 9. Եզն. Ոսկ. թես. ձիավարժ իլիլը. են։


Սոյլ

cf. Սուլումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կրկնաբար ունինք սլվլանք «սոյլ, սուլումն, sibilatio» (Ներսէսովիչ, Բառ. ւա-հյ. 494ա), սլվլումն «սոյլ» (Վարդան Յունանեան. Ձեռբածութիւն 1671, էջ 332, յիշուած իբր ռմկ. բառ), սլվլել Սվեդ. Զթ. «սուլել», Հմշ. «ուրուրի կամ այլ թռչունի սուլելը», պլվլուկ Սվեդ. «սրինգ» և յատկա-պէս՝ Վն. սուլսուլել «սուլէլ»։


Տանձ, ից

s.

pear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տապալ

adj. adv.

prostrate, fallen down;
cf. Թաւալագլոր;
— յերկիր կործանել, to fall down;
to be struck dead on the spot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. թաւալել, ռմկ. թապլել, թապլտկիլ, թրք. տէվիրմէք։ Տէրվ. Նա-խալ. 125 կցելով տապաստ բառին, ար-մատը դնում է տապ։ Müller SWAW 136 (1897), 37=Armen. VI յն. ταπει-νός «խոնարհ» բառի հետ։ Հիւնք. թըր. տէպէլէնմէք «թաւալիլ»։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 289 սեմականից փոխա-ռեալ պհլ. դապլօնասդան հոմանիշի հետ ցեղակից։ Lidén IF 44, 192 շվեդ.


Դատաստան, աց

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. դատաս-տա՛ն, Ախց. Կր. դ'ատաստան, Ալշ. Մշ. Ջղ. դ'ադաստան, Ագլ. դադաստա՛ն, դադաստո՛ւն, Պլ. դադասդան (հին լեզւով), թադասդան (նոր լեզւով), Սչ. դ'ադասդ'ան, Խրբ. Սեբ. դ'ադասղան, Զթ. դ'ադասդօն, դ'ադասդոն, Ռ. թադասդան, Հճ. դ'ադաստոն, Ասլ. դ'ա-դասդա, Ողմ. դ'mտաստան, Մկ. Սլմ. Վն տmտmստան, Մրղ. տmդmստան, Տիգ. թm-դmսդmն, բոլորն էլ նշանակում են «հան-դերձեալ կենաց դատաստանը»։ Նոր բառեր են ռատաստանագիր եղբայր կամ դատաո-տանեորայր «մի տեսակ ոգի» (Տիւր. դիք)։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դարապետ, աց

cf. Դարապան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դռնապան» Նոռաս ա. մնաց. ժե. 24. ժզ. 42, Կոչ. էջ 289, Մծբ. էջ 371, 391. Եփր. տնընդ. 43. Թէոդոր. խչ. 163, սրից՝ դարապետական «դժոխքի դռնապա-նին պատկանող, սանդարամետական» Թէո-դոր. խչ. 161։-Դարապետ բառը յետոյ գոր-ծածութիւնից ընկնելով՝ տեղ տեղ սխալմամը գրուած է դարանապետ և կարապետ (սրանց սրբագրութիւնը տե՛ս Վարդանեան և Նո-րայր, ՀԱ, 1913, 296)։-Բառ. երեմ. էջ 74 մեկնում է «հարիւրապետ», հետևցնելով ղար «հարիւր տարի» բառից! իր աղբիւրն է անշուշտ Փիլ. ել. 500 «Եթէ զօրագլուխն ոչ իցէ ընդ նոսա, երկրորդ իշխանք և դարա-պետք և դասապետք լինելով՝ զերկրորդսն մատուզանեն պէտս»։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։


Դզի

s.

courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «նոյն ընդ բառիս ձի կամ ընդ պրս. դուսէն» (իմա՛ պրս. [arabic word] tay-san, tosan «վայրի ձի. 2. երիվար», բայց աւելի յարմար պիտի լինէր պոս- [arabic word] tosa «սնուցեալ կենդանի, թէ ձի իցէ և թէ այլ»)։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոյտ, շեղջ» Սիրաք. լթ. 22. Կա-նռն. Նար. խրատ. Վրդն. քրզ., որից՝ դէզա-դէզ Վեցօր., դիզադէզ Մծբ. Ագաթ., դիզանիլ «կուտուիլ, դիզուիլ» ՍԳր. Ագաթ. Վեցօր. դիզուլ Փիլ. լին. Շիր. էջ 44, դիզել Փարպ.. դիզանել Գ. թագ. ժը. 33, դիզանալ Դան. զ. 42. Բ. մակ. է. 5, դիզան «դիզուած» Մադ. ստա.. բոցադէզ Ագաթ., բազմադէզ Վեցօր., բոլորաղէզ Եփր. պհ. 170, երկայնադէզ «բարձրահասակ» Խոր., փրփրադեզ Գնձ. Լաստ., հրադէզ Ագաթ., մեծաղէզ Մծբ. (իսկ դէզաւոր, որ վատ ածականների մի շարքի մէջ յիշում է Մանդ. էջ 217 («... ուռուցկոտ, դէզաւոր, դեղամոր...» ևն), ըստ Մանդ. սիր. 23 պէտք է կարդալ դեղաւոր «թունոտ»)։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։


Խերեւէշ, եշի, ից, աց

cf. Լումայ;
—ս —ս, piece by piece, little by little, slice by slice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև խերե-ւէշտ) «լումայ» Ոսկ. բ. տիմ. 199 (քանիցս). յհ. բ. 33 (էջ 859) և հռ. իա. Սկևռ. աղ. 185. Աասն. էջ 15. Տօնակ. «բարակ թերթ կամ կտոր», որից խերևէշս խերևէշս անօսրել «մանր մանր ջարդել» Վեցօր. 166 (չունի ՆՀԲ. գիտեն միայն ՋԲ և ԱԲ)։ Նոյն բառն է նաև հարէժ «լումայ» Ոսկ. վասն գալստեանն Քսի ճառի մէջ (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 921). «Միայն երկու հարէլս, այսինքն երկու դանկ արծաթոյ»։


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კეცი կեցի «կաւ, ցեխ, բրուտի կաւ» (Դան. բ. 25). 2. «հաց եփե-լու յատուկ կաւէ աման». 3. «կրեայի և նմանների խեցին». սրա հետ հմմտ. նաև ափխազ. akəc «կաւ». (այս օրինակները ցոյց են տալիս խ և կ ձայների լծորդութիւ-նո, որի վրայ տե՛ս Աճառ. ՀԱ 1909, 160)։


Խիղճ, խղճի, իւ

s. adj.

scruple;
conscience;
doubt, distrust;
anguish, sorrow, affliction;
scrupulous, conscientious;
— մտաց, conscience;
scruple;
remorse, compunction;
խղճիւ մտաց, conscientiously, scrupulously;
ազատութիւն խղճի, liberty of conscience;
կշտամբանք խղճի մտաց, accusation, reproach of conscience;
— պահել, ի խղճի լինել մտաց ուրուք, to pretend to have scruples, to scruple to, to be conscientious;
լռեցուցանել զ— մտաց, to stifle remorse;
յազատութիւն խղճի մտացն, for conscience sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. խեղճ, Սլմ. Վն. խեխճ, Ախց. Գոր. Կր. Ղրբ. Մկ. խէղճ, Ագլ. Երև. Մրղ. խէխճ, Ջղ. խեղջ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. խէղջ, Տփ. խիխճ, Ասլ. խե՛ղջ, խէ՛ղժ, Տիգ. խիղջ, Երև. հէղջ, որոնք բոլոր նշանաևում են «խեղճ, թշուառ»։ «Խիղճ, խղճմտանք» նը-շանակութիւնն ունին Ախց. Կր. խիղճ, Սլմ. խեխճ, Գոր. Ղրբ. Մկ. խէղճ, Ալշ. Մշ. Պլ. Ռ. Տիգ. խիղջ, Երև. խիխճ, բայց կայ նաև խեղճ գալ «խղճալ» ոճը (Գնձ. Երև. Ղրբ. Շմ-Պլ.)։-Սակայն «խիղճ» նշանակութեան հա-մար յատկապէս խիղճ մտաց ձևից կազ. մուած է խղճմտանք> Ախց. խղճմտանք, Մկ. խղճմտանք՝, Սրմ. խեխճմըտանք, Մրղ. խէխճմըտանք, Երև. խըխջմտանք, Ջղ. խըղջ'-մըտանք, Շմ. խըխճմըդանք. Ալշ. Տիգ. խըղջմդանք, Պլ. խըղջմըդանք, խջմդանք, խըժմըդանք, Ննխ. խըջմըդանք, խըժմըդանք, Սչ. խըխ'ջմդանք, Ագլ. Գոր. Ղրբ. խըժմը-տանք, Խրբ. Ռ. Սեբ. խըժմըդանք, Ասլ. խըժ-մըդանք, խըժմըդա*, Զթ. խըղջմըտօնք, խըղջմըդոնք, Հճ. խmղջմըդոնք, Կր. խճմը-տանք, Տփ. խճմըտանք, խըխճմտանք, խըճ-պըտանք։-Նոր բառեր են խեղճաբեր, խեղ-նուկ, խեղճկեկ, խղճահարուիլ, խղճմտան-քաւոր, անխղճմտանք։-Թրքախօս հայերից ունինք էնկ. խժմտանք «խղճմտանք», խըղ-հաւոր «երկմիտ, խղճահար» (Բիւր. 1898, 789)։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


*Խծիպ

s.

quilting;
— առնել, to quilt, to stitch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կար՝ ոլորելով և ամփո-փելով կտորը». կենդանի է միայն գաւառա-կաններում, հնից ունինք խծպիլ «ինք իր մէջ ամփոփուիլ, պարուրիլ» Ոսկ. ես. և ճառաք. էջ 416 (մի մի անգամ)։-ՀՀԲ գրում է խձիբ. խձբել։


Զեն

cf. Զոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։


Կախարդ, աց

s.

charmer, enchanter, sorcerer, wizard, conjurer, magician.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հմայող, վհուկ» ՍԳր. որից կախարդել Օր. ժը. 11. կախարդանք Օր. ժը. 12. Նաւում. գ. 4. Եզն. կախարդինք Եփր. վկ. արև. 150-3. Ագաթ. կախարդու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. I. կախարդական Պիտ. դիւակախարդ Կանոն. դիւթակախարդ Կանոն. կախարդակից (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 194. -կախարդ, վհուկ, դիւթ և հմայ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. հարց. 388։


Կաղաբոյս

s. bot. bulb, bulbous root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոճղէզաւոր բոյս, ծաղկի սոխ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 1267, իբր նոր բառ։ Սրանցից աւելի հին է Վարդան Յունանեան։ Ձեռբածութիւն 1671, էջ 316։ Ենթադրել է տալիս *կաղ «կոճղէզ» ձևով մի բառ։


Ըմբիշ, բշի, բշաց

s. fig.

athlete, wrestler;
champion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գօտեմարտող, փահլա-վան» Փիլ. Պիտ. Նար. 265. որից ըմ-բըշական Ոսկ. մ. ա. 1,3. ըմբշամարտ Ա-գաթ. Ոսկ. մտթ. բ. 8, Ա. տիմ. և եբր. Եւս. քր. ըմբշամարտիկ Ոսկ. պօղ. Ա. 249 (հմմտ. Վարդանեան, Բառաք. գիտ. Բ. 45), Խոր. Ե ղիշ. միանձ. գրուած է նաև ըմբշտական (փխ. ըմբշական), ըմպիշ, ըմպշամարտել Աբր. կրետ. էջ 45. արևելեան գրականում յաճախ գրում են ըմբիշտ։


Ցօղ, ոյ

s.

dew;
չիթ —ոյ, dew-drop;
— քաղցրածաւալ, the gently-falling dew;
— քաղցրութեան, the benign dew.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «շաղ» ՍԳր. Եզն. Սեբեր. որից ցօղել ՍԳր. Ագաթ. ցօղագին Ես. ժը. 4. Դան. գ. 5. Ագաթ. ցօղալից Ագաթ. ցօղահար Ա-գաթ. Ոսկ. մ. գ. 30. ցօղածին Արծր. Գնձ. ցօղաւոր Շար. Գնձ. մանրացօղ Ոսկ. ես. Վեցօր. վերացօղել Տօնակ. ցօղաթուրմ, ցօ-կաթաթախ, ցօղաշատ (նոր բառեր)։


Փայլ, ից

s. adj. adv. vn.

shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «պայծառ վառիլը, շողալը, պայծառութիւն» Ոսկ. մտթ. գ. Յ0. որից փայլել «պայծառ վառիլ» Եզեկ. իա. 29. Ա-գաթ. փայլիւն ՍԳր. փայլուն ՍԳր. փայլա-ծուն «պայծառ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22. փայ-լածու «մոլորակը» Շիր. Արիստ. աշխ. փայ-լական «բուրգ, պիւրամիդ» (իբր թրգմ. յն, πυράμις հոմանիշից, որ ծագում է πνρά «խարոյկ, փայտակոյտ» բառից1) Պղատ. տիմ. փայլակն ՍԳր. (կազմուած է փայլ+ ակն «աչք» բառից, ինչպէս յն. αστεροπη, ατέροπή, αστραπή «փայլակ» կազմուած են «աստղ»+ «աչք» բառերից՝ ըստ Meillet ՀԱ 1927, 760), փայլատակել ՍԳր. Ա-գաթ. ((կազմուած փայլ+հատանել՝ ըստ Meillet անդ), փայլատակն Դան. ժ. 6, Եւս. պտմ. զ. 9. Եփր. աւետ. փայլատա-կունք ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսկ. բազմափայլ Փարպ. ջահափայլ Եփր. պհ. 169. լուսա-փայլ Ոսկ. յհ. ա. 14. Պիտ. գեղեցկափայլ Վրք. հց. կրկնութեամբ՝ փայլփայլումն Մեսր. եր. անփայլ (նոր բառ)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ ՓԱՂ «փայլ». առանձին անգործածական, որից ունինք կրկնու-թեամբ՝ փաղփաղիլ «փայլիլ, ցոլցլալ» Բուզ, դ. 59, Յհ. կթ. փաղփաղուն «փայլուն» Վրք. ոսկ. փաղփաղեալ «փայլելով» Նար. կուս. 414. Օրբել. հրտր. Էմ. էջ 362 (տպուած է փաղփաջեալ). փաղփաղող «փայլուն» Վրդն. դան. (այս բառի վկայութիւնն է «Արջ ան-հեռեդ և փաղփաղող ատամամբք և ռնգամ-բըք և ոտիւք». ՆՀԲ, որից և ԱԲ, մեկնում է «պապաչող, մռնչող», որ անյարմար է. կա՛մ պէտք է հասկանալ «փայլուն» (իբր ած. ատամներին) և կամ կարդալ փաղաղող «գիշատիչ»՝ իբր ած. արջին)։ Յետնաբար արմատը ենթադրուած է փաղփ, ի հլ. «փայլ. շողիւն» Թէոդ. կուս. որից փաղփիլ «փայլիլ» Պիտ. Նիւս. կուս. իգն. Պտմ. աղէքս. 6Ո. փաղփեցուցանել Պիտ. փաղփեալ Լաստ. ժզ. Իգնատ. ղկ. 404. փաղփիւն «փայլուն» Պտմ. աղէքս. 155 (իմա՛ փաղփուն). փաղ-փումն Առ որս. Մագ. 120. փաղփուն Փիլ. սամփս. 569. Նիւս. կուս. ևն (առնուած է «փափուկ, կակուղ» իմաստով՝ Նար. խր. 506, ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա 154)։-ՓՈՂ «փայլ». առանձին անգռո-ծածական, որից փողել «փայլիլ» (նորա-գիւտ բառ) Օրբել. ողբ ժե. կրկնութեամբ՝ փողփողել «փայլփլիլ, շողշողալ» Բ. մկ. ժե. 21. Զենոբ. Ղևոնդ. Արծր. փողփողենէջ Նար. տաղ.։ Կայ նաև փող «լուսնի շուրջը փակ». անստոյգ և նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 12 Եւ թէ տեսանես ի շուրջն լուսնի գերթ կալ փողեր, բազում անձրևաց նշան է (յն. եր-կուս կամ երիս կալս, այսինքն բակս)։


Փուտկայ

s.

caravanserai.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։

Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Փրփրեմ, եցի

va. vn.

to cause to froth, to cover with foam;
cf. Փրփրամ;
— առ կատաղութեան, to foam with rage, to fume with anger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմեռուկ կամ կոճկորաև կոչոսած բոյսը. դանդուռ, լտ. portulaca, տճկ. սէմիզ օթ, պրս. խըլֆա» Բժշ. Հին բռ. Մխ. հեր. որոնց մէջ գրւում է նաև փերփեր, փրփրերան, փերփերան, փարփար, փառ-փառ. մեր գրականում ընդունուած է փըր-փըրեմ ձևով, իսկ արևելեանում չի գործած-ւում (կայ միայն դանդուռ)։


Փրփրեմ, ի

s. bot. portulaca;
cf. Անմեռուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմեռուկ կամ կոճկորաև կոչոսած բոյսը. դանդուռ, լտ. portulaca, տճկ. սէմիզ օթ, պրս. խըլֆա» Բժշ. Հին բռ. Մխ. հեր. որոնց մէջ գրւում է նաև փերփեր, փրփրերան, փերփերան, փարփար, փառ-փառ. մեր գրականում ընդունուած է փըր-փըրեմ ձևով, իսկ արևելեանում չի գործած-ւում (կայ միայն դանդուռ)։