Your research : 125 Results for դա

Entries' title containing դա : 1602 Results

Definitions containing the research դա : 2551 Results

Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?

• = Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռաստ

s.

thick cloud.

• «Վիշապ համաստեղութեան գլու-խը». Վրդն. սղ. ճգ. էջ 344. («Վիշապն՝ որ ասեն զամենայն երկիրս բոլորեալ է. զորոյ զտուտն և զգլուխն ռաստ և զանապ կոչեն աստեռագէտքն և զխաւարումն արեգական և լուսնին անտի ասեն)։ Որ և Վրդ. պտմ. 137. Յորժամ ի միում կենդանակերպի դիպին ա-րեգակն և լուսին, և ժամ իցէ ծննդեան լուս-նի, և անդ դիպին թանձր ամպքն կոչեցեալ ռաստ և կամ ղանաան։


Ռեմոն

s.

earnest, pledge.

• «գրաւական, առհաւատչեայ» Մխ. դտ. ռիմոն Ասոր. դատ. 10. 14 (Եթէ ոք ծախէ ինչ և առնու առհաւատչեայ, այսինքն է ռիմոն). 41 (հինգ անգամ), ըռիմոն Ան-սիզք 83. վրիպակով գրուած ռետին Վրք. հց. ա. 143 (Նորայր, Հայկ. բառաք. 19), ուղղե-լի ռեմին։

• = Պրս. արաբ. [arabic word] ramūn, որից նաև վրաց. რამონი րամոնի, რიმონი րիմոնի «գրաւ». ընդարձակ տե՛ս ռաբունայ։-Հիւբշ. 275.

• ՆՀԲ ռմկ. ռէհին։ Ուղիր մեկնեց Պատկ. Maтep. I. 14։ Brockelmann, Ուս. փոխ. բառից 114 յն. άῤῥαβων բառից՝ իբր ժողովրդական ձև։


Ռումբ, ռմբաց

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

• (որ և ըռումբ), ի-ա հլ. «նետելու քար, երկաթ. 2. տէգ, նիզակ» Թղթ. դաշ. ժռ. հռոմկլ. Ուռհ. Երազ. Մաշտ. ջահկ. Մխ. դտ. էջ 266 (մեկնում է «նիզակ». այսպէս՝ ռունին նիզակս, որ է ըռումբ»). գրուած ըռում «նիզակ» Թլկր. 53. որից ռմբաքար (գրուած նաև ըռըմբաքար) «բաբան, բա-բանով նետելու քար» Յոբ. խա. 19. Եզեկ. ժգ. 11, 13. Ա. մկ. զ 51. ռմբաւոր «իշխա-նի նիզակաւոր հետևորդ» Ոսկ. յհ. բ. 18 (էջ 713), ռմբափակ «զինւորներով պաշարուած» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 12. ՀՀԲ ունի նաև ըռըմբարտակ, ըռմբկէն։ Արդի գրակա-նում ռումը նշանակում է «թնդանօթի գըն-դակ», որից և ռմբաձիգ, ռմբակոծել, ռըմ-բակոծութիւն նոր բառերը։


Ռունգն, ռնգան

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• , ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

• ԳՒՌ.-Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։


Սաբաւովթ, այ

cf. Սաբաւօթ.

• = Եբր. [hebrew word] sābā «բանակ, զօրք» բառի յգ. [hebrew word] səbāōϑ ձևն է, որ Ս. Գրրև ռառոմանութեան ժամանակ յն. σαβαώϑ տառադարձութիւնից անցել է հայերէնի. հմմտ. նաև լտ. sabaoth, ֆր. sabaoth ևն։ Եբր. բառի միւս ցեղակիցներն են եթովպ. [ethiopian word] daba «պատերազմ վարել», արաբ. [arabic word] δaba «հետապնդել», ասուր [other alphabet] sa-a-bu և՝ կամ գաղափարագրով [other alphabet] sabu «մարդիկ, ժողովուրդ. 2. մարտիկներ, կրռ-ւողներ. 3. բանակ» (Delitzsch, Assyr. Han-dwb 557. Strassmaier, Alphabetisches Verz d. Assyr. u. Akkad. Wörter, էջ 865), եգիպտ. sab(i?)ā, saba('?)o «բանակ» (Gesenius17, 670 համարում է սեմակա-նից փոխառեալ)։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• = Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։

• WZкM 14, 161 կցում են սանս. ham-sá-, յն. [other alphabet] ︎ լտ. (hjanser, լիթ. uasis, հբգ. gans, հսլ. gensi, ռուս. rycь «սագ» ևն ընտանիքին. սրա նա-խաձևն էր հնխ. g'hans-, որ տուել է հյ. *գաս և շրջմամբ սագ։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. çaka, ca-kavi։ Հիւնք. պրս. qāz։ Osthoff. Parer-ga 1, 247, յետոյ Patrubány SA 2, 170 Scheftelovitz BВ 28, 284 սանս. ca-kuná-«թռչուն, մեծ թռչուն», յն. ϰυϰνος «կարապ», լտ. cicōnia «արա-գիլ», գոթ. hāhan, հբգ. hêhara, գերմ. bäher ևն բառերին ցեղակից։ Pedersen ZDMG 57(1903), 561=Հայ. դր. լեղ. 187 կարծում է թէ սագ<*գաս շրջումը կատարուած է ձագ բառի ազդեզութե-ամբ (կցում է դարձեալ հսլ. gasi ևն ձևերին)։ Այս բոլորը մերժելով վերի ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 80, որին համամիտ են Walde 150 Boisaca 422 532, 1058, Berneker 342, Pokorny 1, 332, 456 և 536։ Karst, Յուշարձան 425 թրք. qaz «սագ»։

• «շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

• «զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.

• = Եբր. [other alphabet] sədērōth բառի յն. σαδηρωϑ տառադարձութիւնից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցին անցել է մեզ։


Սադիր

cf. Ծոթոր.

• = Արաբ. [arabic word] sa'tar կամ [arabic word] sa'tar ծոթրին». աւելի ընդարձակ տե՛ս ծոթոր։-Ոճ.


Սալ, ից

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

• (սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əlá-ձևից. հմմտ. սանս. çilá «քար, ժայռ», թերևս նաև հհիւս. hella «տափակ քար, շերտաքար», hallr «քար», գոթ. hallus «ջրի տակին խութեր». ուրիշ լեզուի մէջ չէ պահուած բառս։ Հայե-րէնի մէջ «դարբինի սալ» իմաստի զարգաց-ման համար հմմտ. սանս. áçman-«քար, ժայռ»=յն. ἀϰμων «դարբինի սալ» (Pokorny 1, 454 և 2, 593)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խտջ. Խրբ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Սեբ. Սլմ. Վն. սալ, Սվեդ. սոզ, Ագլ. սօյլ, բոլորն էլ նշանակում են «մեծ և տափակ սալ քար», Զթ. սmլ «դար-ռինի սալ», իսկ Նբ. սալ «դարբինի սալի տակի յենարանը»։ Նոր առումներով են՝ Այն. «միակտուր քարէ փորուած հնձան», Վն. «վէգի ուռած կողմը», Ղրբ. «պանիրի՝ մածունի ևն հարթ ու պինդ շերտ»։ Նոր բա-ռեր են սալք «հնձանի մէջ խաղողը ճմռելու տեղը, որ քարից շինուած կրաշաղախ հարի տեղ է», սալաշար, սալարսել, սալարսուն, նալբանդ, սալքար, սալջարդ, սալհար. սա-լըրկապ։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool.

s. zool. francolin, heath-cock.

• «դահուճ թռչունը» Բժշ. Մխ. ըժ» 125 (սեռ. սալամու). բար. 160. որ և ռա-լամբ (ի-ա հլ.) Փարպ. յգ. սալամունք Փիլ, նխ. բ. 103։


Սալար, սալարանի

cf. Սաղար.

• «ամբողջ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած միջին հյ. մատենագրութեան մէջ. Զտարին ու զօրն որ նա սալար լինի կեցել (Անսիզք 67). Նա սալար զգինն ի հետն թող բերէ (Անսիզք 69). Առնու ամէն մէկ զիր բաժինն սալար (Սմբ. դատ. 5ն)։


Սակայն

conj.

but, notwithstanding, nevertheless, however, yet, always, besides, moreover.

• «բոլոր, բովանդակ». ունի միայն Բառ. երեմ. էջ 279։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

• . արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։

• ՓՈԽ.-Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ բառս տառադարձւած է σαομὶ (տե՛ս Lag. Ագաթ. 72)։


Սաղամանդր, աց

cf. Սալամանդր.

• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

• «անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։

• ՆՀԲ «որպէս թէ սողեալ՝ սողոպեալ դանդաղանօք»։

• -Արաբ. [arabic word] ϑa'lāb, նոր հնչումով sa' lab, որ է նոյն բոյսը (բուն նշ. «աղուէս», այս պատճառաւ էլ հյ. թրգմ. աղուէսաձուք). դարձած է թրք. ❇ saleb՝ նոյն նշ.-Ահ.


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• = Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։


Սաղմոս, աց

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• (յգ. սեռ. -աց, գրծ. -իւք, իսկ Ոսկ. ես. 367 ունի սաղմոսից) «քնարերգա-կան նուագ (եբրայեցոց). 2. յատկապէս՝ Դաւիթ մարգարէի երգերը և նրանց հաւա-քածոն» ՍԳր. Կորիւն. Եղիշ. Յճխ. որից սաղ-մոսել Նեեմ. ժբ. 28. Ա. եզր. ե. 60. սաղ-մոսանուագ ՍԳր. Ագաթ. սաղմոսասաց ՍԳո. սաղմոսակից Վկ. գէ. 23. սաղմոսարան ՍԳր. Կոչ. Ադաթ. սաղմոսութիւն Եւագր. սաղ-մոսերգու Կոչ. ևն։

• = Յն. ῥαλμός «սաղմոս» բառից. այս բա-ռը ծագում է φάλλω «քաշել, աղեղը լարել. թրթռացնել, քնար հարկանել» բայից (Boi-sacq 1073) և հին յն. նշանակում է «աղեղի լարում, թելաւոր նուագարան, քնարի վրայ երգ»։ Սրանից են փոխառեալ նաև լտ. psal mus. անգլ. գերմ. psalm, ռուս. nсаломъ, ֆրանս. psaume ևն։ Մեր մէջ գիտական ձև-ւեր են համարւում փսալմոս, փսաղտ ևն, որ տե՛ս առանձին։ Մեր բառի հետ յատկապէս համեմատելի են հբգ. psalmo, որ շրթնա-կանի անկմամբ շատ անգամ դառնում է salm, salmo, սպան. salmo, դան. psalme և շվեդ. psalm, որոնք հնչւում և նոր ուղ-ղագրութեամբ գրւում են դան. salme, շվեդ. salm «սաղմոս» (Poestion, Lehrb. d. schwoϑ. spr. 25)։-Հիւբշ. 376։


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

• = Պհլ. samor կամ samūr «սամոյր», յն. տառադարձուածօἰμωթ, պրս. ❇samur «սա-մոյր». փոխառութեամբ տարածուած է շատ հեռուները. ինչ. ասոր. [syriac word] samūrā, արաբ. [arabic word] sammur, վրաց. სამურიչ սա-մուրի, քրդ. թրք. գնչ. samur, յն. σαμούριον, նյն. σαμοῦρι, հին ֆրանս. samarre, ֆրանս. simarre, անգլ. simar, հսլ. samurini ռում. samur, սպան. zamarra, եւրոպականների մէջ ռնգականի փոփոխութեամբ՝ մլտ. sabel-lum, իտալ. zibellino, հֆրանս. անգլ. sable, ֆրանս. zibeline, գերմ. Zobel, ֆինն. sopoli, լիթ. sabalas, zabels, ռուս. coбопь ևն։-Հիւբշ. 236.


Սայթաք

adj.

fickle, inconstant, unsteady, changeable;
agile, quick, nimble.

• «ոտքը սահիլ». այս իմաստից է բխում «դիւրագայթ, շուտ սխալող» Փարպ. «յաջողակ, արագաշարժ» Տօնակ. նոյն ար-մատից՝ սայթաքիլ «սահիլ, գայթիլ, շեղիլ, մոլորուիլ» Բ. մկ. ժե. 17. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. ա. 1, 3. Փարպ. սայթաքումն Ոսկ. ես. 436 (գրուած սեթաքոյիմն, այսպէս ուղղելի ըստ Վարդանեան ՀԱ 1910, 368), սայթաք-մունք Փարպ. անսայթաք Խոր. Նար. Տօնակ. դիւրասայթաք Սկևռ. աղ.։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

• , ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

• ԳՒՌ.-Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

• = Յն, τύπος «հարուած. 2. նզան, տիպ. 3. դրամի կնիք. 4. հետք, շաւիղ, 5. պատ-կեր. 6. գաղափար. 7. օրինակ, նախատիպ, տիպար. 8. խորհրդաւոր նշան, այլաբանու-թիւն», τυπόω «տպել, կնքել, դրոշմել», ծա գում են τύπτω «զարնել» բայից (Boisaq 991). յոյնից են նաև լտ. typus, ֆրանս. type ևն, տարածուած ամէն կողմ։-Հիւբշ. 384։

• ՆՀԲ այս բառը նախորդին կցելով մևևնած էր «կնիք կուսութեան», որին հետևելով ԱԲ՝ «կնիք կուսութեան և ի-գական անդամ»։ ՋԲ չունի։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բառաք. էջ 123 երևան հանեց բառիս ստոյգ իմաստր։ Չիթճեան ՀԱ 1908, 37 հաւանում է այս

• մեկնութեան և բառը կցում է գւռ. տուփ «ծիրանաչիր» բառին։ Վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1911, 101-2 յունա-րէնի համեմատութեամբ ճշտում է բա-ռիս նշանակութիւնը վերի ձևով։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։


Տոկ, ոյ

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

• = Բնիկ հայ բառ, հնխ. dowə-արմատից, որի dewə-ձևից ունինք տևել, արմատը ա-ճելով -ko մասնիկով տուել է նախահայ *towoko, որից *took>տոկ. հմմտ. *nowro > նոր։ Աւելի ընդարձակ տե՛ս երկայն բա-ռի տակ (տ. Walde 245, Pokorny 1, 780 ևն)։


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

• , ի, ի-ա հլ. «զարմ, ցեղ, ազգա-տոհմ» ՍԳր. Եփր. ծն. Եզն. Մծբ. Եղիշ. Փարպ. որից տոհմագիր «ցեղագրութիւն» Կոչ. 183. տոհմաթիւ «ազգահամար» Ա. տիմ. ա. 4. Տիտ. գ. 9. տոհմական «առատ բերք» Ղկ. ժբ. 16. Ոսկ. Կոչ. Եփր. գ. կոր. 122. Ագաթ. Եզն. «ազգական» Մծբ. «ցեղա-յին» Փիլ. «ազնուական» Մծր. 374. տռհմա-կից Ագաթ. Վեցօր. տոհմիկ «ազնուական» Բուզ. Եղիշ. ը. 126. տոհմակութիւն «ազ-նուականութիւն» Փարպ. 167. աղգատոհմ ՍԳղ. Եւս. պտմ. ապատոհմ Ոսկ. եփես. 912. Մծբ. անտոհմ Ա. կոր. ա. 28. անտոնմակ Փարպ. համատոհմակ (չունի ԱԲ) Թղ. պրռ-ևրղ. ՀԱ. 1921, 20. բազմատոհմ Եփր. պհ. Վեզօր. բարետոհմիկ Ոսկ. ա. կոր. դայե-կատոհմ Գ. մկ. ե. 18. ծառայատոհմ Ա-գաթ. միատոհմ Ագաթ. վատատոհմակ Փարպ. տոհմարան (նորագիւտ բառ) Մխ. անեց. 37, 39 ևն։ Տոհմն ձևն է ցոյց տալիս Նոռառիւտ մնազ., ուր գտնում ենք ի տոհ-մանէ Ա. մն. ի. 6, տոհմանցն Ա. մն. իղ. 26, ազգատոհմանցն Բ. մն. ա. 2 հոլովա-ձևերը։

• = Պհլ. tohm «տոհմ», որ գործ ծուած է 27-2045 Թուրֆանի նորագիւտ արձանագրութեանց մէջ. որից mrdwhm (կարդա՛ mardohm, «մարդիկ» (այն է *mard-tohm=«մարդա-տոհմ» >պրս. [arabic word] mardum «մարդիկ» MSL 17, 2)։ Միւս իրանեան ձևերն են՝ սոգդ. tōxm «սերունդ», պհլ. [other alphabet] tohm, tōxm, tuxm «սերմն (բոաական և կամ առ-նական), սերունդ, ցեղ», [other alphabet] tohmak, tōxmak, tuxmak «սերմ, ցեղ, ծագում, ծր-նունդ», պրս. tāhm (հնագոյն ձևը), [arabic word] tuxm «սերմ, ձու, ցեղ, ծագում», [arabic word] tux-ma «ծագում, ցեղ», [arabic word] tuxmagān «ա-մորձիք մարդոյ, սերմն բուսոց», քրդ. tox-ma «ցեղ, սերունդ», txoma «բոյն», tim «կորիզ, հատիկ, ունդ», բելուճ. tom, tum «սերմ», պազ. tuxm «սերմ», tuxma «սե-րունդ, ծագում», ϑum «սերմ». հնագոյն ձևերն են հպրս. [other alphabet] taumā (կարդա՛ tauhmā, ըստ Benveniste, BSL л 93, 76-79) «ընտանիք, ցեղատոհմ», զնդ. ❇ ︎ taoxman-«սերմ, ցեղ», սանս. [other alphabet] tokman «ընձիւղ»։ Իրան-եանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tōhmā «ցեղ, ազգատոհմ, սերունդ», արաբ. [arabic word] tuxm, թրք. [arabic word] toxum, ռմկ. tohum «բուսական կամ առնական սերմ, ցեղ»։ Ըստ Pokorny 1, 713 իրանեան բառերը ծագում են հնխ. teuq-արմատից, որից է նաև մբգ. diehter «թոռ»։ Ուրիշ ցեղակից ձև չկայ։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պի-տի ունենայինք *թոյք։-Հիւբշ. 253։

• ԳՒՌ.-Կայ միայն Մշ. շան տորմ է «շան ցեղ է» նախատական դարձուածի մէջ։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

• (ի հլ. յետնաբար) «ուղիղ շարք (մարգարիտների, շղթայի, բազմականների, խօսքի կամ բառերի)» Ոսկ. ա. թես. Բուզ. 172. որից տողել «ուղիղ շարել, դասաւորել» Եւս. քր. Սեբեր. Ոսկ. Ագաթ. տողեալ «շա-րուած» Վեցօր. 86. Ոսկ. եփես. 915. տողան տշարք, դաս» Եւս. պտմ. 664. տողանի «յա-ջորդական կարգով շարուած» Եւս. պտմ. Բ08. տողաբան «շատախօս» Մծբ. շղթայա-տող Խոր. մարգարտատող Յհ. կթ. տարա-տողել Թէոդ. խչ. քարատող «քարով շա-րուած» Կաղնկատ. 172։ Նոր բառեր են տողաշար (արդէն 1788 թ. ունի Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ 116, իբր ռուս. тeрaкca), երկտող, երկտողիկ, տո-ղած, տողավարձ ևն։

• = Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.

• ՆՀԲ լծ. յն. օτολή «յարդարումն,


Վիրագ, աց

adj. s.

fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.

• ՆՀԲ նոյն ընդ վայրագ? Lag. Urgesch 244 սանտ. yīra, yir բառերի հետ դը-նում է հյ. վիրակ «մարդ», որով թերևս ուզում է հասկանալ վիրագ։ Տէրվ. Al-tarm 76 իրար հետ նոյն է դնում վայրագ, վիրագ և վէրք, որոնց արմատը վայ= սանս. vadh-aka «սպանող», զնդ. xvara «վէրք»։ Հիւնք. տարբեր է վայրագ բա-ռից և ծագում է յն. χάρυβδις «անդնդա-յին» բառից, իբր χαριβ >βιραχ> վիրագ, Ալիշան, Հին հաւ. էջ 170 վիր «վիհ»+ ագ (հմմտ. վիշապ), հնդ. ուրակ «մեծ օձ». ւտ. Uragus «դժոխքի աստուածը». virago «կին այրասիրտ», virgo «կոյս». հնռ. վիրաճա «կոյս»։

• ՓՈԽ.-Սրանից են և ոչ պատահական վը-րաց. ვერაგი վերագի, ვერაბული վերա-գուլի «խորամանկ, խաբեբայ», ვერაგობა վերագոբա «խորամանկութիւն անել, խորա-մանկել», որովհետև ունինք նաև ვავერაგება գավերագեբա «աւազակ դարձնել» (Չուբի-նով 145)։ Այս ձևերը ներկայացնում են հյ, նախաւոր *վէրագ ձևը, որ վայրագ և վիրագ ձևերի միջին աստիճանն է։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. ի) «գուբ, խոր փոս, ցամաք հոր» Ագաթ. Սեբեր. Եղիշ. «գետնափոր բանտ, զնդան» Ել. ժբ. 29. որից վիրապընկէց ԱԲ։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

• = Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

• ՆՀԲ «որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն»։ Spiegel, Huzw. Gram. 164, 190 պրս. guvāh հոմանիշից, որ մերժում է Lag. Arm Stud. § 2151. բայց նոյնը կըրկ-նում է Muller WZKM 5, 263, 8, 354-5, որ և ընդունում է Horn, Grdr. § 940։ Հիւբշ. IF 4 (1894), 119 և Pers. St. էջ 159, 161 ցոյց տուաւ որ պրս. օ [arabic word] guvāh<պհլ. [other alphabet] 9 (gukās<զնդ. *vi-kāsa «վկայ» պիտի տար հյ. *վկաս, *վկահ (հմմտ. վնաս) և ո՛չ թէ վկայ. ուստև մերժելով այն, տուաւ վերի մեկ-նութիւնը։ Հիւնք. քուեայ կամ վէգ բա-ռից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+կայ։ Նոյնը նաև Ադամեան, Բիւզ. 1914 յուլ. 29։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

• Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

• սանս. vičāra, պրս. guzārdan, քրդ. bežardin։ Հիւնք. և Թիրեաքեան, Կար-նամաև ծան. 41 վճիռ բառից։ Ադամ-եան, Բիւզ. 1914 յուլ. 29 վ+ճար։


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

• , ո հլ. «բարակ կտաւ, քթան. կտա-ւի բոյսը. linum usitatissimum L» Մխ. ա-ռակ. Վրդն. սղ. Վրք. հց. «խծուծ, քուղ, կա-նեփի խոշրտուք, թրք. իւսթիւփիւ» Ես. ա. 31, Դան. գ. 46. Սիրաք իա. 10. որից վշա-գործ «վուշ մանող» ԱԲ։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

• ԳՒՌ.-Ախց. վտանք, Ալշ. Մշ. վդանգ՝։


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

• ՀՀԲ մեկնում է վտառ «սրահ, գաւիթ, հոտ»։ ՆՀԲ «լծ. վտակ. հոյլք կենդանե-աց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ»։ Lag. Btrg. bktr. Lex. 74 վտառապահ բառը յաջորդ վտառ բառից կարծելով՝ կցում է պրս. guδarbān «ճանապարհի պահապան» բառին։


Վրան, աց

s.

tent, pavilion;
— ժամու, Tabernacle;
— հարկանել, կանգնել, to pitch a tent, to dress a pavilion;
ի —ս բնակել, to dwell in tents;
բառնալ զ—ն, to strike a tent.

• , ի-ա հլ. «վրան, չատըր» ՍԳր. ո-րից վրանաբնակիչ Դատ. ը. 1, վրանայարկ Արծր. վրանանման Զքր. կթ. վրանապահ Որբել. Սմբ. պտմ. հրտր. 1856, էջ 34. վրա-նատեղ Վրդն. սղ. նոր գրականի մէջ վրանտ-բնակ։


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

• «սխալ, սխալանք» Սղ. հբ. 4. Ոսկ. ես. «խոտորեալ, թիւր, ծուռ, դատարկ, թա-փուր» Համամ. առակ. Վրք. հց. որից վրի-պիլ ՍԳր. Եզն. Ոսկ. մ. ա. 5. վրիպեցուցա-նել ՍԳր. Վեցօր. Եզն. վրիպած Սեբեր. վրի-պակ «սխալ» Թուոց լե. 22. Ա. թագ. զ. 9. «դիպուած» Եւս. քր. «սխալական, սխալեալ» Գ. մկ. ե. 23. Եւագր. վրիպական Ոսկ. մտթ. անվրէպ ՍԳր. Ագաթ. Բուզ. բազմավրէպ Նար. ևն։


Վրձին, ձնի

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։

• ԳՒՌ.-Սչ. վրձին. իսկ Ննխ. վռձին գոր-ծածւում է միայն վոձինի պէս «շատ խիտ» պատկերաւոր դարձուածքի մէջ։


Տագնապ, աց

s. adv.

anxiety, anguish, restlessness, embarrassment, perplexity, agitation, alarm, trouble;
crisis;
haste, precipitation;
—աւ, in haste, hastily, with all possible speed, in a hurry, hurriedly, precipitately;
anxiously, with anxiety;
— մտաց, grief, anxiety, mental torture, constraint, heaviness of heart, oppression;
— մահու, pangs or agony of death, death-struggle;
արկանել, մատնել ի —ս անհնարինս, to embarrass extremely, to place in a strait, in a scrape, embarrassment or perplexity;
արկանել զանձն ի —, to embarrass oneself;
կալ ի —ի, to be in trouble, anxiety or embarrassment;
հասանել ի յետին —, to be reduced to extremities;
եղիցի — հեթանոսաց, the nations shall be plunged in consternation;
եկն յանկարծակի դողումն եւ —, a sudden fear fell on them;
ամենայն — հասցէ ի վերայ նորա, every kind of grief shall fall upon him;
ըմբռնեալ յանլոյծ — հասանէր, he found himself embarrassed by that insuperable necessity;
— էր նմա յամենայն կողմանց, he was hemmed in by necessities;
— մեծ էր նմա, he had extreme difficulty, he turned on all sides;
հարից զամենայն երիվարս —աւ եւ զհեծեալս նորա յիմարութեամբ, I will turn the horses into stone and their riders will I stultify;
յետին — կալաւ զնա, he was brought to the last extremity;
փոյթ եւ — եղեւ ի ջուրս, the waters rivalled each other.

• , ի-ա հլ. (յետնաբար կայ գրծ. -ով) «սրտադող, անձկութիւն, մեծ նեղու-թիւն, հոգս» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 9. բ. 32. Եփր. ծն. Եղիշ. որից տագնապաւ «շուտով, ստի-պով, փութով, աճապարանքով, հապճեպով» ՍԳր. տագնապել «նեղել, նեղը ձգել» ՍԳր. Մծբ. տագնապիլ «նեղուիլ, չարչարուիլ» ՍԳր. Կոչ. տագնապեցուցանել Բ. թագ. իբ. 5Ո. Դան. դ. 16. Եզն. տագնապութիւն Ոսկ. մ. ա. 15, բ. 3. տագնապափոյթ Ագաթ. բազմատագնապ Նար. մեղսատագնապ Նար. տագնապալի (նոր բառ)։


Տաժան, ի

adj.

worn out by fatigue, overwhelmed with labour, weary, tired out.

• Müller Kuhns u. Schl. Btrg. 5, 382 և SWAW 84 (1877), 217 դաժանիլ բա-յի հետ միասին զնդ. daž և սանս. dah-ձևերին է կցում։ Հիւնք. դաժան բառից։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

• = Բնիկ հայ բառ. հնխ. gləlōu-ձևից, որի միւս ժառանգներն են յն. γαλόως, γάλως, լտ. glos, հսլ. zúlίtva, հչեխ. zelya. սերո. zäova «տալ» և թերևս փռիւգ. γέλαρος «եղբօր կին» (Pokorny 1, 631, Walde 347, Ernont-Meil-let 408, Boisacq 140)։ Հնխ. g'əlōu-դար-ձած պիտի լինի նախ հյ. *ծալ, որ յետոյ, տագր բառի ազդեցութեամբ՝ նախաձայնը փոխելով եղաւ տալ։ Այս մեկնութեան ժա-մանակ պէտք չէ մոռանալ նաև լազ. ϑa «քոյր», որի յոգնակին ϑálepe «քոյրեր» ցոյց է տալիս նախաւոր եզ. *ϑal։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Տփ. տալ, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դալ, Ջղ. տալն, Տիգ. դmլ, Զթ. դօլ, դոլ, Ագլ. տօյլ, Մշ. տալ, տալվ, Ալշ. Բլ. Դվ. Մկ. Սլմ. Վն. տալվ, Հճ. դօլ, Մրղ. տավլ, Սվեդ դուլ, դալդըգէն (<տալտիկին)։-Նոր բառեր են տալուկ, տալիկ, տալանք, տալայր «տա-լոջը ամուսինը»։


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

• (սեռ. -ի) «աղջիկ» (Աստուա-ծածնի համար ասուած) Եփր. ծն. քս. 10, 23. տնընդ. 41. Սրճ. ածած. էջ 436. «աղ-ջիկ» (Յիսուսի յարուցած աղջիկը) Բենիև (վատ մտքով. Հերովդիադայի համար աս-ուած) Գնձ. Տաղ. Տաթև. ձմ. ժը. որից տա-լիթայ սարկաւագ «սարկաւագուհի» Իգնատ. թղ. 105. ամենահին օրինակն է. Մրկ. ե. 41 «Տալիթա, կո՛ւմի, որ թարգմանի Աղջի՛կ դու, քեզ ասեմ, արի՛»։

• = Յն. ταλιϑά ձևից, որ տառադարձուած է արամ. [syriac word] ︎ talīϑā «աղջիկ» բառից. այս էլ արամ. [hebrew word] taliā և ասոր. ❇ taliā «տղայ, մանուկ» բառի իգականն է, որ կրց-ւում է արաբ. [arabic word] talā «գառնուկ, ուլ», ն. արաբ. tully «արու գառն», եբր. [hebrew word] tāle «ֆոքրիկ գառ», եթովպ. [other alphabet] talú «այծ» բառերին (Gesenius17, էջ 276, Brockel mann, Lex. syr. 134)։ Նոյն ասոր. բառի արական ձևից է փոխառեալ հյ. տղայ։-Հիւբշ. 325։


Տախտ, ից

s.

throne, seat, bench.

• ՆՀԲ պրս. թրք. դախտ, դէխտ, դէհդ։ Peterm. 21, 27, 34 լտ. tectum «տա-նևո»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 449՝ սանս. sthag, պրս. ❇ sat'r «մակերևոյթ, մակերես»։ Böttich ZD. MG 1850, 363 պրս. taxt, որ Lag. Ur-gesch. 554 հանում է takš «տաշել» ար-մատից։


Տած, ից

s.

care, heed, charge.

• «խնամք, դարման, հոգալը, սնու-ցանելը» Փիլ. Պիտ. որից տածել «խնամել, հու տանիլ, դարմանել» Եզն. Խոր. փիլ. տա-ծիչ Եւս. քր. տածումն Խոր. Պիտ. ձիատած Մխ. դտ. ծերատածել Նխ. ծն. ծերատածու-թիւն Պիտ. անտած Փիլ. Պիտ. կուսատած Ճառընտ. աշխարհատած Բուզ. մանկատա-ծութիւն (նոր բառ), և ս զօրացուցիչ մաս-նիկով՝ ստածել Լմբ. պտրգ. Վստկ. անստած ԱԲ. բազկաստածու (ծառին իբրև ածական) Նար. խչ.։

• ՆՀԲ թուի մեկնել ըստ ածել։ Տէրվ. Altarm. 106 հնագոյն ձևը դնում է ստածել=յն. στέγειν «ծածկել»։ Հիւնք. պրս. տատու, տատա «դայեակ» բա-ռից։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

• = Պհլ. *takār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ taγār «կարաս, սափոր», որից փոխառաւ-թեամբ չաղաթ. [arabic word] taqar «աման, պարկ» ևն. ընդարձակ տե՛ս թաղար բառի տակ, որ նոյնից նոր փոխառութիւն է։ Տակառապետ ենթադրում է պհլ. *takārpat, իբր պարս-կական մի տիտղոս, ինչպէս ունի Բուզ. դ. 46։-Հիւբշ. 251։


Տակռի, ռաց

cf. Տակռիչ.

• ԳՒՌ.-Գոր. տա՛կռի, Ղրբ. տա՛կռէ, Շմ. տակռի՛գ՝, Ագլ. տա՛կռիք, տա՛կռիկ՝, տա՛կ-ռիյկ', տա՛կռինք, Տփ. տա՛կրի, տակր «ար-մատ». որից տակռակալել «արմատ բռնել», տակռահան «արմատախիլ», տակռուտ «վաւ րի խոտերով ու արմատներով լի խոպան դաշտ», տակռքահան «արմատարե». տա-կըռքապոկ «արմատախիլ», տակռքոտ «ար-մատներով լի»։