now ! now then ! come on !
δή, ἁλλά, γάρ, πλήν, εἶα nunc ergo, enim, eja, ἅγε, φέρε age, agedum. հէլէ, տէ՛, տէ՛յինատի. է՛յ. Հա՛պա. օ՛ն. բայց արդ. ե՛կ. ա՛ծ. բե՛ր.
Մատհրամանոյն (մակբայ). աղէ՛, թո՛ղ, ա՛ծ, ե՛կ, բե՛ր։ (Թր. քեր.)
Աղէ՛ հա՛րց զԱստուած։ Աղէ պատմեա՛ ինձ։ Աղէ հա՛րց զազգն առաջին։ Աղէ ածէ՛ք զմտաւ։ Բայց արդ աղէ դուք եկա՛յք։ Բայց աղէ՛ զարժանն իսկ, տո՛ւք ողորմութիւն։ Բայց աղէ՛ դու, քե՛զ ասեմ. (Դատ. ՟Ժ՟Ը. 5։ Յոբ. ստէպ։ Եբր. ՟Ժ՟Բ. 3։ Ղկ. ՟Ժ՟Ա. 41։ ՟Գ. Մակ. ՟Ա. 9։)
Արդ աղէ՛ ընդ միտ հարկանելով ցի ձեզ ինքեանս գիտիցէք։ Բայց աղէ զվաղնջո՛ւցն յիշեցէք։ Այլ ո՛վ, աղէ՛, դարձեալ պաշարեալ թշուառականս ես հեծեծելի եւ եղկելի. (Պիտ.։)
Աղէ դուք, օ՛ն եկայք, ի վեր յերկինս ելեալ մտցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
• «օ՜ն, հապա դեհ, բայց արդ», ՍԳր. Եզն։
• Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։
• Յունարէն բառի թարգմանութիւնն է հյ. բե՛ր, բե՛ր ի մէջ «օ՜ն, դէ՛հ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. [arabic word] hele «դե՛հ»։