despicable, contemptible, vile, abject, low, poor, sorry.
· Calfa
Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 211 վե-րի ձևով։ Brosset JAs. xI7 (1834), էջ 383 ևն դնում է ար-համարել «ոչ հա-մարել», իբր ար=վրաց. ար «ոչ»։-ՆՀԲ ան-համարել «չհամարել ինչ» (նոյ-նը Մառ ИАН 1918, էջ 2087)։ Բագրա-տունի, Քերակ. զարգ. 654 առ-համարել։ Dulaurier ՐAs. 1870, 125-293 -աս-միջամասնիկով կրկնուած՝ իբր արհ-ամ-արհ, ինչպէս աղխ-ամ-աղխ և հեղձ-ամ-ըղձուկ։ Տէրվ. Նախալ. 102 տալիս է վերի մեկնութիւնը և արհ դնում է հնխ. ra, ars արմատից, իբր ցեղակից լալ, շաղփաղփ, ողբ ևն բառերին։ Հիւնո. ար-հաւիր բառից և կամ կրկնուած արհ ար-մատիզ։-Կրկնութեան վրայ խօսում ևն նաև Աճառ. ՀԱ 1899, 207 ևն, Գազան-ճեան, Արև. մամուլ 1902, 77։-Peder-sen, Հայ. դր. լեզ. էջ 56 արհ արմատը կցում է ահ «վախ» բառին։
cf. Կապար.
· Calfa
(ըստ ՆՀԲ ո, ի հլ. առանց վկա-յութեան) «կապար» Մխ. այրիվ. էջ 10. Վրդ. առ. 341, Զքր. սարկ. բ. 55 (վերջին երկուսը սեռ. արճճոյ ձևով). Ոսկիփ. որից արհճա-փակ «կապարով փակուած» Միխ. աս. 272. արճճեայ Վստկ. 52. արճճակապ կամ արճի-ճակապ «կապարով կպցրած» Մարթին. (ՆՀԲ և ԱԲ արճին մեկնում են «կապար», ՋԲ մեկ-նում է արճիճ «անագ», սեաւ արճիճ «կա-պար». առաջինների կողմն են արդի բար-բառները, որոնց մէջ արճիճ նշանակում է «կապար կամ հրացանի կապարեայ գնդակ». իսկ երկրորդը հետևում է Ոսկիփորիկին, ուր ունինք «արճիճ սեաւ, որ է կապար». հմմտ նաև պարսկերէնը։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. Pictet 1, 158 պրս. բառը կցում է սանս. ralata «արծաթ» բառին, որ այստեղ գործ չունի։ Lagarde, Arm. Stud. § 262 պարսկերէնից է դնում նաև արաբ. [arabic word] ︎ rasas «անադ», կապար. այսպէս նաև Müller WZkM 20, 271, որոն» համաձայն չէ Հիւբշ. 511 անկանոն s-ի պատճառով, փոխանակ լինելու 1։
ՓՈԽ (borrowing) Գնչ. arčiči կամ նաև artiči, arkiči «անագ, կլայեկ» կարող է հայերէնից լինել, բայց կարող է նաև ուղղակի պահլա-ւերէնից փոխառեալ լինել։
stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.
· Calfa
Pictet 1, 304 Պլինիոսի armon ձևը կցում է մեր բառին։ Տէրվիշ. Altarm 8 արմուկն բառի հետ նոյն ծագումից։ Canini, Et. êtym. էջ 127 յն. ϰορμός «ծառի կոճղ»։ Thomaschek. Deutsche Litteraturh. 1883, էջ 1254 չեչէն. օրում «արմատ» բառի հետ։ Bugge, Lyk. Stud. 1, 18 լիւկ. Ἀρμόασις և նման յատուկ անունների մէջ։ Scheftelowitz BВ 29, 25 հհիւս. oromr, հբգ. drum, անգլ. thrum, յն. τέρμα ևն բառերի հետ, որոնց իմաստն է «ծայր, եզր»։ Pat-rubány ՀԱ 1906, 57 sero «հոսիլ» ար-մատից է հանում։ Karst, Յուշարձան 104 սումեռ. erim, rim «հիմնարկու-թիւն»։-Մառ ИАН 1917, 444 ընդարմ և զարմանալ հանում է ահ, զարհ «վախ» արմատից։ Պատահական նմա-նութիւն ունին չեչէն. orum, arumeš «արմատ»։ արաբ. [arabic word] äruma «ար-մատ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 391), ասոր. [syriac word] ︎ 'amrā «բոյս»։ Ուղիղ մեկնեց Persson. Beitr. 657։ Ernout-Meillet 810 լտ. ramus ձևի հետ։
. անստոյգ նշանակութեամբ բառ, որ մէկ անգամ ունի Վանակ. վրդ. հրց. «Միկոնն ի՞նչ է.-Արմ ասեն, քան զզաֆրանն հով է և քան զսապռն տաք» (տե՛ս ՀԲուս. § 220)։ Ըստ իս այս բառը կարելի է հասկանալ «բոյս» և այս պարագային կնոյնանայ վե-րի արմ, արմն բառի հետ. իսկ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 72 մեկնում է «մեկոն, խաշխաշ»։
date;
date-tree;
phenix.
· Calfa
. ռ. ու հլ. «արմաւ պտուղը, խուր-մա» Ագաթ. «արմաւի ողկոյզ» Բ. թագ. ժզ. 1 «արմաւենի» ՍԳր. «արմաւենու տերև» Վրք. հց. «մի տեսակ խոտ» Բժշ. «փիւնիկ թոռ-չունը» Կոչ. 404-5. Տօնակ. Բար. 146. Մխ. առ. (այս բոլոր նշանակութիւնները կազ-մուած են հետևողութեամբ յունարէնի, ուր თοῖνις նշանակում է «արմաւ, արմաւենի, արմաւենու տերև, փիւնիկ հաւ, մի տեսակ բոյս (lolium perenne L)»։ Շրջմամբ գրուած է ամրաւ Քուչ. 57, 59. ևբ ձայնի յաւելու-մով եղած է ամբրաւ Ոսկ. ես. Վրք. հց. Վստկ. 206, որ և գրւում է ամպրաւ Քուչ. 54 Սրանցից ածանցուած են արմաւաստան Ե-զեկ. խէ, 18, 19. արմաւենի «արմաւի ծառ, արմաւենու տերև, մի տեսակ զարդ (վեռօևն նշանակութեան համար հմմտ. յն. თահ «մի տեսակ զարդ») ՍԳր. արմաւաջուր Վրք. եւագրի. ամբրաւօղի Կանոն.։
Այս մեկնութիւնը տուաւ նախ Böttich Arica 73, 196, Lag. Urgesch. 821 ևն։ նոյնը ընդունում է Müller SWAW 66, 273, որ և WZKM 9, 79 արմաւ և xurmā դնում է ar-man-ձևից, իռռ = լտ. alimentum «սնունդ»։ Իրարից քիչ
տարբրութեամբ նոյն ծագումը տալիս են Peterm. 52 և Հիւնք. առաջինը ար-մաւ համարում է յն. ἀμβοοτος «անմահ» բառից, մեր արմաւօղին դնելով իբր ἐμβροσια «նեկտար», իսկ Հիւնք. էջ 291 ամբրաւ համարում է բարդ բառ, իբր ամբը<յն. ἀμβροτος «անմահ» և աւ< հաւ, ուստի «ամբրաւ ստուգաբանի ան-մահ հաւ. քանզի հաւն արմաւ՝ որ և փիւնիկ հաւ, անմահ է, վերստին ծնա-նելովն ի մոխրոյն (ըստ առասպելաց)»։ ՀԲուս. § 221 արմաւ թռչունը ստուգա-բանում է «միթէ՞ արմ-հաւ?»։ Schef-telovitz BВ 29, 47 մերժելով պրս. xurmā, համեմատում է սանս. amra «մանգօ կոչված պտուղը»։
dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.
· Calfa
. ներկայ գրականի ընդունած ձևն է. հները աւանդում են շատ բազմազան ձևերով. ինչ. արշալուրշ, արշալուշ, աշալուրջ, աշալուրշ, աշալուջ, աշալուշ, աշալուշս, աշա-լուս, աշալոյս, արշալուս, աչալուրջ, որոնք ոսկեդարեան հայերէնի մէջ (ինչպէս նաև յետնաբար) գործածուած են միշտ անեզա-բար, ընդ նախդիրով և անհոլով. (միայն Խոր. բ. 39 ունի հոլովուած աչալրջացն, այլ ձ. աչալրջոցն, աշալրջոցն)։ Այսքան զանա-զան ձևերը բացատրելու համար պէտք է մեկնիլ հնագոյն *արշալուրջ բառից, որի յգ. հյց. հոլովն է *ընդ արշալուրջսն։ Սրա մէջ կրկին ր բաղաձայնները փոփոխակի կամ երբեմն էլ միանգամայն ընկնելով, ջ ձայ-նը յաջորդ բաղաձայնի պատճառով շ-ի վե-րածուելով և յետոյ էլ ջնջուելով, և ս արմա-տական կարծուելով ու լոյս բառի հետ շփո-թուելով՝ ձևացել են բոլոր վերի ձևերը։ *Ար-շալուրջք բառի հին նշանակութիւնն է «յետին պահ գիշերոյ՝ որում յաջորդեն նշոյլք լուսոյ առաւօտուն», իսկ արդի «aurora, արշալոյս, տճկ. շաֆախ» նշանակութիւնը յետին է։
արշ 2 և լոյս բառերից։ Տէրվ. Altarm. 5Ո համարում է արշա և լոյս բառերից կազմուած. արշա՝ իբրև նախաւոր վաշ-րա կամ աւշրա «երեկոյ» =լիթ. vaska-ras, հիռլ. fescor, յն. ἔ́σπερος, ւտ vesper, նոյն վաշրա-ից է դնում նաև աշուն, իբր «մութ, տխուր եղանակ»։ Նոյն, Նախալ. 103 դնում է արշա+լուրջ, որի մէջ արշա թողնում է առանց մեկ-նութեան, իսկ լուրշ՝ արմատակից է դնում լուրջ, լոյս բառերին։ Ալիշան, Հին հաւ. 145 զնդ. ուշահինա կամ օշէն «առաջին պահ աւուր»։ Հիւնք. հանում է արջ և լոյս բառերից. հին հայերը յն. λνϰαυγή։ «արշալոյս» բառի առաջին մասը λύϰη «աւգ» շփոթելով λύϰος «գայլ» բառի հետ, նրա տեղ դրել են արջ և թարգմա-Պաւտմ. ռեր. 213 առաջին և լոյս բառե-րից։ Patrubány ՀԱ 1908, 214 արշ-կը-ցում է արգել բառին։ Karst, Յուշարձան 406 սումեր. ruš, rus «փայլուն» բառի հիյր է համեմատում։
course.
· Calfa
Տէրվ. Նախալ. 65 սանս. arš, aršāmi ձե-վի հետ՝ հնխ. ars «արշաւել, սահիլ, հո-նիլ» արմատից։ Հիւնք, արծուի բառից։ Մառ, Яфeт. cбoр. 1, 51 յաբեթական ras «ձի» բառից։ Ուղիղ մեկնեց Մարք-վարթ (նամակ 1926 յունվ.)։
latten, brass.
· Calfa
ՆՀԲ լծ. լտ. aes, aeris, իտալ. rame «պղինձ»։ Lagarde, Arm. St. § 272 և էջ 188 լտ. raudus, կիմր. elydr ցեղա-ղակիցների հետ։ Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG (1882) 36, 133։ Toma-schek Dertsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. rwali։ Հիւնք. պրս. rōy բառից։ Jensen, հայ և ասորեստանեան ձևերի միջնորդ է դնում հաթերէնը։
field, piece of arable land, soil.
· Calfa
Հիւբշ. Arm. St. էջ 11։ Հիւնք. պրս.» ard «ալիւր» բառից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet MSL 9, 150, որ կրկնում է յետոյ Pedersen KZ 39, 352։-Patrubány SA 2, 12 լն, ἀοόω «հերկել» բառի հետ։ Գ. Փառնակ, Ա-նահետ 1906, 233 արմատը ար, որից նաև արարք «կալուած», ար--հետ և ալբան. ar «արտ»՝ իբր փոխառեա՞լ։ Karst, Յուշարձան 402 սումեր. aē «արտ»։-'Oštir, Btrg. alarod. 59 սու-մեր. adar «դաշտ» բառ ի հետ։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] «հող, երկիր»։ Նաև՝ Pictet բ. տպ, հտ. Բ. 108 գոթ. airtha, պհլ. artā, քրդ. ard, օսս. ardus «արտ, մարգ», որոնք հաւանաբար սեմական են, իբր առաբ. ardh ևն։ Autran. Sumér et ind. 79 յն, ἀγρός ևն, ձևերի հետ կզում է սումեր. agar, աքքատ. ugaru «արտ»։ Պատահական նմանութիւն ունին հբգ. art, անգլսք. earδ, հհիւս. orδ, հսաքս ard. որոնք նշանակում են «ցանուած հող, արտ, հունձք, բնակավայր, հալբև-նիք» և ծագում են artōn «արօրով վա-րել» բայից (Pokorny 1, 72)։
tiara, mitre, diadem.
· Calfa
«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։
ՀՀԲ մեկնում է արտ «դուրս» բառից իբր «արտաքուստ երևելի խուրիկ»։ Տէրվ. Altarm. 75 հպրս. arta «բարձր» (որ գտնում է arta-xšatra բառի մէջ) և խոյր։ Canini, Et. etym 200 արդ «զարդ» բառից։ Հիւնք. արտ մասնիկով՝ խոյր բառից։ Patrubány SA 2, 12 արտ «գետին» և խոյր բառերից։ Մառ ЗВO 9, 307 «ծածկոյթ» նշանակութեան կը, ցում է վրաց. խւր, խուրա «ծածկել»։
. անստոյգ բառ, որ գործա-ծուած է մի շատ հին վիպասանական երգի մէջ. «Տենչայ Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ». Խոր. Ա. 30։-Աւս-տեղ դնում եմ բազմազան մեկնութիւնները՝ ր տրուել են այս բառի առթիւ։
operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում
է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-
և արտախոյր գոյական (տե՛ս խաւարտ)։ Ա. Բահաթրեան, Հովիւ 1908, էջ 415-6 մեկնում է արտախոյր «արքայական», խաւարտ «մի տեսակ բոյս», տից=դից, խաւարծի «ծիլ, ուղէշ», բարձ «անկո-ղին». որով հատուածը թարգմանում է՝ «Սաթենիկը Արգաւանի անկողնից ցան-կանում էր արքայական խաւարտ և դիւ-ցազնական ուղէշ» (այսինքն՝ յղանալ, ծիլ՝ զաւակ ունենալ)։ Սիօն վրդ. Հովիւ 1909, էջ 235-7 գաւառական բարբառ-ներից առնելով՝ մեկնում է տենչալ «մորմոքուիլ», զարդախոյր «խոյրա-զարդ, խոյրով զարդարուած», խաւարտ խորտ, հուժկու», տից «ցից, իշխանա-կան գաւազան», խաւարծի «խաւարտ, խորտ, հուժկու բառի սեռականը», բար-ձիցն «բառնալը, վերացուելը» (Մորմո-քուիր, Սաթենիկ, խոյրազարդ քաջ Ար-գաւանից գաւազանի իշխանութեան բարձումը)։ Շ. վրդ. Սահակեան, ՀԱ 1911, էջ 334-47, Համշէնի բարբառի համեմատ մեենում է տիզ «փունջ» (որ կցում է դէզ, տրցակ և tisser «հիւսել» բառերին), խաւարծի «խաւարծիլ բոյ-սը», որի հոմանիշն է խաւարտ. իսկ ար-տախոյր «մի կապ, մի փունջ»։ Հ. Կ. Տ. Սահակեան, Բազմ. 1911, 345-52 կար-դում է «Ջարտախոյր սաղաւարտ և զդից հաւ՝ արծուի ի բարձր դիցն՝ Արտաւա-նայ» Հացունի, Ճաշեր 143 այնպէս է հասկանում թէ Սաթենիկը ցանկանում էր մասնակցիլ Արգաւանի խնջոյքին (բարձ) և այնտեղ վայելել խաւարտն ու խաւարծի բոյսերը։
cf. Արփի.
· Calfa
, ի հլ. «եթեր, օդից այնկողմ մին-չև հրեղէն երկինքն եղած միջոցը» (ըստ հին աստղաբաշխութեան) Հց. աթ. Կիւրղ. Ճա-ռընտ. Տոմար. Նար. կուս. որ և արփի (-ւոյ, եաւ) Փիլ. Նիւս. կազմ. Պիտ. Խոր. գ. 62. արփին Նար. կուս. Գնձ. Սարգ. ա. պ. ժա։ Ածանցման մէջ մտնում են վեց ձևով. 1. արփա-ինչ. արփագեղ Տոմար. արփամերձ Պիտ. արփային Փիլ. Խոր. արփաճաճանչ Զքր. կթ.-2. արփայա-, որից արփայագնաց լի-նել Խոր. գ. 55. -3. արփե-ինչ. արփեգնաց լինել, Փիլ. լիւս. արփենի Յս. որդի. Գնձ. Նար. տաղ.-4. արփիա-ինչ. արփիազարդ Պիտ. արփիակիզն Թէոդոր. խչ. արփիաճեմ Փիլ. լին. բառավերջում արփի-ինչ. գերարփի Շար. Սարգ. Նար. լուսարփի Նար. ևուս. նրա-շարփի Պրոկղ. յայտն.-5. արփն-, որից արինաթևել Ոսկիփ.-6. արփին, ոռեռ եռեք-արփին Մաքս. եօթնարփին Շար.։ Այստեղ է պատկանում նաև արփող «երեկոյեան արևե-լեան ժամը 12, երբ արևը մայր է մտնում»։ Բոլոր այս բառերը յետին են. Ոսկեդարը այս արմատը չի ճանաչում։ Նոր գրական լեզուն գրական բարձր սեռերում միայն գործածում է արփի «արեգակ»։
ՆՀԲ արև բառից. (այսպէս նաև Ալիշան, Հին հաւատք, էջ 85), Lagarde, Ur-gesch. 797 օսս. arw «երկինք» բառի հետ։ Մերժում է Հիւբշ. Arm St. էջ 18, որովհետև օսս. arw պատկանում է զնդ. awra «ամպ» բառին։ Tomaschek. Die álten Thraker, II. 52-3 սանս. rupa «գեղեցկութիւն» ևն։ Bugge KZ 32, 66 համեմատում է արև բառի հետ, օրէնք դնելով որ հյ. v ձայնը r-ից յետոյ դառ-նում է փ. ինչ. երևիլ-երփն։ Հիւբշ. 424 սխալ է գտնում այս մեկնութիւնն էլ։ Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 159 արփող մեկնում է առ+փող, այսինքն այն ժամը, երբ քաղաքի դռները կող-պում էին փողահարութեամբ։ Schef-telovitz BВ 29, 35 երին բառի հետ հնխ. prepso, յն. πρέπω «երևիմ»։ Pe-dersen. Հալ. դր. լեզ. էջ 34 արփի=լտ. apricus «արևոտ» և կամ հյ. երփն?Peters. son LUA 1916, 33-4 (ըստ Pokorny 2, 499) երփին բառի հետ միասին հա-նում է հնխ. ser, sor «կարմիր» արմա-տից. հմմտ. լեթթ. särts «երեսը կար-միր», լտ. sorbum «սին պտուղը», լիթ. serpes «դեղին ներկ տուող մի խոտ» ևն։
archbishop, metropolitan.
· Calfa
Հներից ուղիղ մեկնութեան ծանօթ է Լմբ. մատ. 83 «արքեպիսկոպոսք, որ թարգմանին եպիսկոպոսապետք կամ առաջին եպիսկոպոսք»։ Նորերից ուզիղ մեկ-նեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ ևն։
sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.
· Calfa
Klaproth, Asia polygl. 104 յն. ἀμμος «աւաղ» բառին է կցում։ Bugge, Etr. u Arm. 79 և KZ 32, 38 յն. ἐuαւ︎-«աւազ» և գերմ. Sand «աւազ» բա-ռերին ցեղակից, որոնց նախաձևը դնում է *samadhós։ Հիւնք. էջ 277 սվասիս ձևի՞ց է հանում։ Ա. Խաչաարեան (անձ-նական) մեկնում է apa «ջուր» և al «ածել, բերել» բառերից, իբր «ջրից ռերուած»։ Ուղիղ մեկնեց Meillet (տե՛ս Frnout-Meillet 841). հմմտ. նաև Walde 667, Boisacq 1074, չի հիշում բնաւ Po-korny։
(գրուած նաև աւաջ), ո, ի-ա հլ. «ձայն, երգ, մեղմ և քաղցր երգ» Երզն. քեր. Անյ. պորփ. Մարթին. Բրս. մրկ. 68. «լեզու, բարբառ» Սոկր. եկեղ. պտմ. էջ 169. որից աւաչ ասել «երգել», աւաչական «եղանա-կաւոր» Սոկր. 387. աւաչել կամ աւաջել «եր-գել, մրմնջել» Մարթին. Մին. համդ. 56. դիւրաւաչ «քաղցրահնչիւն» Անյ. պորփ.։
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ համեմա-տում է պրս. avāz բառի հետ։ Նոյնը կրկնում են ՆՀԲ, Lag. Urgesch. 347, Հիւնք. ևն։ ՆՀԲ աւելացնում է նաև տճկ. հավա, լտ. vox, իտալ. voce, սանս. vāča։ Հիւնք. նաև յն. έυάζω «վազս առնուլ գոչելով»։
thief, robber, rifler;
assassin, brigand, high-wayman.
· Calfa
ՆՀԲ մեկնում է «հէն աւազուտ վայրաց կամ ի վերայ վազող»։ Տէրվ. Նախալ. 106 հյ. վազել, վագել, սանս. vah, զնդ. vaz, լտ. veliere ևն բառերի,հետ հնխ. vagh «երթալ» արմատից։ Հիւնք. զո-վող բառից։ Müller WZKM 6, 265 պհլ [hebrew word] ︎ bačak, պրս. ❇ baza «մեդք, յանցանք» բառերից։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 346 պրս. [arabic word] varz «գործ» րառից։-Մաս ИАН 1913, 330 Ափ-խազ ազգի անունից։
basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.
· Calfa
, ի-ա հլ. «գուռ. 2. ջրշեղջ, հա-վուզ. 3. եկեղեցում մկրտարան» ՍԳր. Ոսկ. մ. ա. 7. Եղիշ. Խոր. որից աւազանօրհնէք Կանոն. աւազանազարդ Անան. եկեղ. աւա-զանածին Մխ. երեմ. Տօնակ. աւազանապա-ճոյճ Անան. եկեղ. բոլորն էլ յետին։ (Միջին հյ. ավզալ ըստ Karst, Քերակ. 130)։
small market town, borough, village.
· Calfa
Brosset JAs. 14(1834), էջ 36ე-4n։ համեմատում է բառս հյ. վանք, սանս. vani և վրաց. վանի բառերի հետ։ ՆՀԲ վան արմատից, որից նաև իջավան, օթեւան։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Եւրոպա 1849, էջ 200։ Lagarde, Ges. Abhd. 149 ասոր. [hebrew word] avan, իբր երկուսն էլ van «բնակիլ» արմատից։-Lag. Urgesch. 909 զնդ. aonya «ա-նագ» բառի հետ՝ սրա նշանակութիւնը սխալ հասկանալով։ Haug GGA 1854, 250 զնդ. *avaāhanəm բառի հետ՝ ás «նստիլ» արմատից։ Մորթման ZDMG 31, 421 նոյն ընդ հյ. վան, սանս. vas «րնակիլ», որից āvasana «քաղաք». հպրս. āvahana, շօշական բևեռ. uvanis «քաղաք», գերմ. wohnen «բնակիլ». ասոր. avan (որ փոխառեալ է դնում), խալդ. [other alphabet] . որ կարդում է van կամ avan «քաղաք»։ Հիւնք. յն. αυονή «ցա-մաքութիւն»։ Müller WZKM 8. 183-1 պհլ. μ «պալատ», թալմուդ. [hebrew word] avnā «իջևան», արմատը aw, հմմտ. յն αυλή, լտ. aula «բակ»։ Աւետիսեան ՀԱ 1907, 281 ագանիմ բառի հետ։ Մառ տե՛ս Վան։ Պատահական նմանութիւն ունին սանս. avani «երկիր, հող», քրդ.
deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.
· Calfa
(հնից ունինք ներգ. յաւանոի. սեռ. աւանդոզ, յետնաբար ից, իւք, օք) «պահ տը-րուած բան, փխբ. կտակ, պատուէր, ընծայ» ՍԳր. Ագաթ. «աւանդական սովորութիւն» Տօնակ. Փիլ. Շնորհ. վիպ. և թղթ. «գաղտնիք, խորհուրդ» Վրդն. սղ. որից աւանդել ՍԳր. Ա-գաթ. Եզն. աւանդութիւն ՍԳր. Ագաթ. Կորիւն. աւանդակիր Ագաթ. աւանդապահ Բ. մակ. գ 15. Գ. մակ. զ. 18. Ագաթ. Բուզ. աւանդառու Բուզ. աւանդատուր Բ. մակ. գ. 15. աւանդիք «աւանդութիւն» Շնորհ. բարձր. առաքելա-ւանդ Կանոն. աւանդատուն «եկեղեցու պա-հարան» ԱԲ. աստուածաւանդ Յհ. իմ. Դիոն. Նար. տիրաւանդ Նար. ևն. նոր բառեր են հնաւանդ, նորաւանդ, աւանդաբար, աւան-դավէպ ևն։
-Պրս. [arabic word] avand «գահ, աթոռ, պաշ-տօն» (թախթ ու մէսնէդ) ըստ Բուրհա՛նի Կատի, Բուրհա՛նի Ջամի (էջ 13) և ֆարհա՛ն-գի Ջիհանգիրի բառարանների։ Չի գտնւում Գէորգ Դպրի բառարանում։ Սրանից է կաղ-մուած Պարսիզ [arabic word] Nihāvand քաղաքի անունը (տե՛ս Blochet, Liste géogr. էջ 2), որ ժողովուրդը սխալ ստուգաբանու-թեամբ մեկնում է «Նոյի գահ» (այս ստուգա-բանութիւնը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Ա. ZՈ1 և մերժելով մեկնում է «մեծ քաղաք»)։ -Աճ.
Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 2576բ ոննի «viculus, աւանգ, փողոցիկ», ուր աւանդ բառը կա՛մ է աւան և կա՛մ աւանդ, որ վերի բառն է։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 182 հանում է պրս. աւա, հյ. ա-ւան բառերից։ Վերի մեկնութիւնը հրա-տարակել եմ նախ իմ Հայ. նոր բառեձ հին մատ. աշխատութեան մէջ, հտ. Բ. էջ 47 և 297։
termination, completion, consummation, end, term, point, extremity, issue, exit, conclusion;
fall, termination, cadence;
— դնել, to end.
· Calfa
(սեռ. ի) «վերջ, ծայր» Ոսկ. յհ. ա-22 և մ. բ. 27. Եփր. Փես. 376. որից աւար-տել Խոր. Պիտ. աւարտեղ «եռավանկ բառ՝ վերջի երկու վանկերն երկար» Քեր. թր. և Երզն. աւարտակէտ «վերջակէտ» Մագ. ա-ւարտուն «կատարեալ» Անյ. վերլծ. արիստ. աւարտահասակ «կատարեալ հասակով» Յհ. կթ. անաւարտ Արիստ. աշխ. Նար. խչ. նրբաւարտ Ոսկ. Փիլիպ. է. բացաւարտել «ա-սածր նորից կրկնել» Մաքս. եկեղ. (տե՛ս նաև վաւարտ բառի տակ)։ Նոր բառեր են աւար-տաճառ, ուսումնաւարտ, շրջանաւարտ, թե-մականաւարտ, ճեմարանաւարտ ևն։
«վերջացնել», սանս. sanoti բառերի հևա. հաւերէնի մէջ արտ մասնիկ է. հմմտ. պարարտ<պարար։ Գազանճեան. Արև. մամուլ 1902, 74 ա յաւելուածով վերջ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ Salemann՝ անդ։ Պատահական նը-մանութիւն ունի սանս. avarati «ա-ւարտ», վերջ»։
cf. Աւետիք.
· Calfa
(գրուած նաև աւէտ) «ուրախ լուր» Գնձ. «բարև, ողջոյն 2» Ճառընտ. որից ա-ւետել «ուրախ լուր տալ» Մծբ. աւետիք (ռմկ. աւետիս) «ուրախ լուր. 2. պարգևի խոստում» ՍԳր. աւետչեայ «աւետիս բերողին տրուաձ պարգևը» Բ. թագ. գ. 10. աւետագիր Կորիւն, աւետաւոր ՍԳր. Եւս. քր. աւետապարգև Ա-գաթ. աւետարան ՍԳր. Ագաթ. աւետարանել ՍԳր. Կոչ. Ագաթ. աւետարանիչ ՍԳր. Եփր. Եփես. Բուզ. աւետարանագիր Ոսկ. մ. ա. 1, 16. Եփր. ծն. Ագաթ. նախաւետեալք «նրանք, որոնց աւետուեցաւ նախ Աւետարանը» (նո-րագիւտ բառ) Պարական. շար. էջ 31. հոլո-վեալ ձևից՝ աւետեացաբեր Ագաթ. § 642 տաղաչափութեան համար յարմարեցրած ձև է րաւետումն (իբր հրաւետումն) «կրակով աւետում» (նորագիւտ բառ) Պարական. շար. էջ 16 (րաւետմամբ հրեշտակն աւետէր, ասէ, հոգին սուրբ եկեսցէ ի քեզ)։
Կում է Աւետարան։ Partubány SA 1, 211 իրանեան փոխառաթիւն է համա-րում. հմմտ, ղնդ. nivaeδayemi, պրս. nuvēd «աւետիս» ձևերը. իսկ SA 2, 224 համեմատում է լն. αυδή «ձայն», սանս. vádati «խօսի» բառերի հետ։ Այս վերջին համեմատութիւնը ունի նաև Գեանջեցեան ZAPh 1, 49։ Թիրեա-քեան, Կարնամակ ծան. 100 Աւետարան համեմատում է հաւատ և Avesta բա-ռևսև հետ։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հպրս. *ä-vaid-ya «ծանուցում» բառից, որ տուած պիտի լինի նաի *աւերիք, յետոյ դարձած աւետիք։ Ny-berg, Hilfsbuch 2, 2 իրան. *awyati-*awvata-ձևից, որ կազմուած է awi-մասնիկով yata-«յիշողութիւն, յիշա-տակ» բառից. հմմտ. զնդ. yatā-«մէկի համար նշանակոած բաժինը», yata-«յիշողութիւն», պհլ. awyāt, պազ. ayaδ, պրս. [arabic word] уad «յիշողութիւն, յի-շատակ»։ Երկու մեկնոթիւններն էլ անընդունելի՝ առաջինը ձայնական, երկ-րորդը նշանակութեան տարբերութեան պատձառով։
ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. avidos, որ ըստ Kαρολίδης, Γλωσσ. σνγϰρ. էջ 66 գործածա-կան է միայն Avidós Kalendós երգի մէջ, որ երգում են Ամանորի երեկոյին (կաղան-դին)։-Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ մտած է աւետարանիչ ձեւր՝ Բ. տիմ. դ. 5. Ամէլէ աւետարանիչէ իճրա պըքm (Զգռոծ։ աւետարանչի գործեա՛)։ Ուտ. avetaran «աւետարան»։
cf. Օշակ.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Ges. Abhd. 11 և Arm. Stud. § 298։ ՀԲուս. § 3252 արմատը կարծում է օշ։
old woman.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La-garde, Ges. Abhd. 274, Baktr. Lex. 5՝ դնելով իբր=զնդ. *aiwisarəδa։ Տէրվ. Altarm. էջ 46, ծան. 2 աւ դնում է փխ. յաւ, որից յաւետ. իսկ սարդ = զնդ. sarəδa։ Նոյն, Մասիս, 1881 մայիս 8 և Նախ. 70 մեկնում է միայն սարդ = զնդ. sarəδa։ Հիւնք. սարդ միջատի անունից։
cf. Ափսեայ.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 58։ ՆՀԲ աւելաց-նում է նաև լծ. պրս. թէփսի։ Յակո-բեան, Բիւզանդիոն թ. 743 եբր. սաֆ, -ասոր. սաֆա «կոնք, տաշտ» բառերի հէլր։
weasel;
— սպիտակ, ermine.
· Calfa
ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] as, որ ԳԴ մեկ-նում է «գագում, որ է մուշտակ իմն սպիտակ»։ Բազմ. 1844, էջ 335 սանս աքհու։ Մառ, Վրդ. առ. 1, էջ 217 ասոր. [arabic word] qaqusуata «կատու»։ Patru-bány ՀԱ 1908, 186 յն. ἀxίς «ծայր» բառից փոխառեալ. հմմտ. գերմ. Spitz-maus «աքիս» (բառացի «ծայրամուկ»)։ Մառ, Io nоводy pyccк. cлова caлo, էջ 116 իբրև յաբեթական բառ կցում է ասոր. [syriac word] qūza>հյ. կուզ «կատու», ռուս. кисa, кошкa «կատու» ևն բա-ռերին։
exile, ban, banishment, transportation.
· Calfa
, ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։
tongs, pincers;
— ասամնախիլ, forceps.
· Calfa
ՆՀԲ մեկնում է «իբր ոտս ունօղ (աք բառից) կամ ագուցեալ ընդ միմեանս»։ Տէրվ. Altarm. 74 դնում է ագ «ոտք» բառի հետ՝ սանս. ač, anč «ծռիլ» ար-մատից։ Հիւնք. քած «էգ շուն» բառից կամ խածանել բայից։
door
· Calfa
«դուռ». մէկ անգամ ունի Մագ. իր իբրև մեկնութիւն Բաբ յատուկ անուան։ Ըստ այսմ այս բառը մեր մէջ գործածուած չէ։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, բայց սխալ-մամբ համարելով պարսկերէն, որին հե-տևում է նաև ԱԲ։
barnacle, muzzle;
part, portion;
արկանել զ— ի ցռուկն, to muzzle;
— արկանել, to participate.
· Calfa
Նախ ՆՀԲ մեկնել է սանս. պակա բա-ռով և դրել է իբր արմատ՝ բաժին, բագ-ձաձել ևն բառերի։-Böttich. ZDMG 1850, 351 սանս. bhāga, զնդ. baγa։ Նոյնը նաև Տէրվ. Նախալ. 95 և Երկրա-գունտ, Ա տարի, էջ 170։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. page, pakit «իր կող-մից», թրք. pay «բաժին»։
indigent, necessitous, poor, forlorn.
· Calfa
ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։
safe, secure.
· Calfa
ՆՀԲ դնում է լծ. հյ. հանգիստ, անգայթ, անսայթաք, անխութ, յն. ἀϰὶμαντος «անալեկոծ», պրս. āsūda «հանդարտ» լտ. sudum «պարզ (եղանակ)»։ Տէրվ. Altarm. 74 կա՛մ ան-խութք և կամ համ-քոյթ, ընդունելով քոյթ=յն. ϰεδϑω «պահել, ազատել»։ Հիւնք. անխութ կամ անգայթ։ Տէրվ. Լեզու էջ 91 մեկ-նում է համ-քոյթ, ուր *քոյթ «պատոս-պարան»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 26 քոյթ=հսլ. kypètl.. ռուս. кипить «ե-ռալ», լտ. cupiō «ցանկանալ»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 ան բացասականով խոյթ «ժայռ» բառից։
slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.
· Calfa
(ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։
disciple, student, pupil, scholar;
foster-child;
seetator, follower;
— արուեստի, apprentice.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Bötticher, Arica 76, 254 ևն։ Թօփու-զեան, Արծիւ Վասպ. էջ 44 իբր արշ կերտել «գեր ի վեր լինել»։
s. bot. rye.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։
reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.
· Calfa
ՆՀԲ յիշում է վրաց. սխէտի։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Müller, Orient und Occident 3, 348, որ Lagarde. Arm. Stud. § 144 մերժում է։ Հիւնք. պրս. šēdax բառից։
ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.
· Calfa
ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։
candle-stick.
· Calfa
, ի-ա հլ. «շամդան, մոմակայ» ՍԳր. Ագաթ. որից աշտանակազարդ Անան. եկեղ. աշտանակակիր Նար. մծբ. աշտանա-կամազ «մազերը վեր տնկւած» Ոսկ. ես. աշտանակել «արիութեամբ ձիու վրայ զատ-կել նստիլ» Խոր. Պտմ. աղէքս. Յհ. կթ. վեր-ջին երկու բառերը ցոյց են տալիս «ցցուելու, կանգնելու» գաղափարը, որ յառաջացած է փոխաբերաբար։
pike;
javelin, dart, lance.
· Calfa
ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական
sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.
· Calfa
«հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։
ՆՀԲ «ապ, այսինքն հեռի՝ յանէ կամ ի հովէ՝ այսինքն ի հողմոյ»։ ՓԲ յռջ. է» բ ապ «ոչ»+ահ «երկիւղ»+ով գործիա-կանի մասնիկը։ Տէրվ. Մասիս 1882 օ-գոստ՛՛ 18, ապա մասնիկ է։ Հիւնք. յն. απոφν (այսպէս1)։ Մէնէվիշեան ՀԱ 1930, 731 ծան. մեկնում է ապ-ահ-ով «անվախ» (գրծ. մասնիկով)
cf. Շէն.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պատ, պա-տել և պրս. ապատ, ապատան։ Ուղիղ են նաև Neumann, ZKM 1, 247, Lagar-de, Urgesch. 931 ևն։ Canini, Eti é́tym. 145 պատել բայից։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. էջ 15 եբր. աաատ։
bracelet.
· Calfa
Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ. յե-տոյ ՆՀԲ ևն։ Եվրոպացիներից ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 35 (1881) 657։
cord, string, line.
· Calfa
(ռործածուած է անհոլով. մէկ անգամ Սկևռ. ես. ունի գրծ. ապաւան-դակիւն. իսկ ՆՀԲ դնում է ի-ա հլ.) «վրանի չուան» ՍԳր. (5 անգամ). Գէ. ես. Սկևռ. ես. Նար. իե. էջ 58. սրա լուծման մէջ ապաւան-դակ մեկնւում է «հաստ ճոպան, մալուխ»։
Lagarde, Urgesch. 417 bandh «կապել արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Հիւբշ. Pers. Stud. էջ 139։ Հիւնք. ἀπο-βάτρα բառից, որ չգիտէ Bailly (թեր-ևս իմա ἀποβαβρα «նաւից դուրս գալու կամուրջ»)։
dirty, unclean.
· Calfa
, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։
cf. Աննիազ.
· Calfa
ՋԲ ոչ նուազեալ։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից Lagarde, Arm. St. § 162։
cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.
· Calfa
. մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ
ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։
pistol.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։
stork.
· Calfa
սիս 1x81, էջ 202 «թերևս բաղդատի արկիլա ձայնին հետ»։ Հիւնք. առաթինի րառից։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 գը-նում է արա «ոաք» (հմմտ. արահետ, որոզայթ)-գիլ, իբր «բարձրոտն, բարձ-սասրան»։ Հալաճեան, Արևելը 1893 նոյ՛՛ 10 արազ խել։ Buqqe I 1, էջ 444, 456 հրղ. chragil «ճոուողող». cihragilōn «շաղփաղփել» բառերի հետ. այս բառերը K. Hildebrand (Deutsch. Wtb. V 1956) և Fick BВ 17, 320 հա-մեմատում են լտ. grāculus «մի տեսակ ագռաւ» բառի հետ, որ ըստ Fiok հնխ. graqló-, graqélo նախաձևից է ծաղում, Walde 349 լտ. և գերմ. բառերին կղոմ է նաև հսլ. grača grakati «կռնչել», grukati «մնչել», իռլ. grāc «կոնչիւն», սերբ. gróchot «բարձր քրքիջ» և ուրիշ բնաձայն բառեր, որոնք բոլորը դնում է հնխ. ger-արմատից։ Halévy (անձ-նական) եբր. [hebrew word] regel, ասոր. [syriac word] reglā, արար. [arabic word] riǰl «ոտք» բառերից, իբր «երկայնոտն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 17 համեմատում է սանս. krakara «մի տեսակ կաքաւ»։ Patrubány ՀԱ 1908. 188 -իլ համարում է նուազական մասնիկ։ Սագզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 402 սումեր. arlk-gil-im «մի տեսակ բարձրասրուն թռչուն է»։ Յոյն բառի հետ, ինչպես նշվեց, կցել էր Lagarde։ Առաջարկում եմ վերի մեկնութիւնը, որ ընդունում է նաև Meillet (անձնական)։ Ըստ այսմ պա-տահական նմանութիւն ունին ասոր. raqraqu, laqalaqa, արաբ. laqlaq, թրք. legleg, leylek հոմանիշները։ ևՌ.-Վն. առակել, Ոզմ. առակէղ, Մկ.
hard, strong.
· Calfa
ՆՀԲ մեկնում է «կարի աստոյ կամ աս-տի, կամ իբր արու և ազդու»։ Պատկ. Maтep. I 15 պրս. [arabic word] rast «հառ-տատուն, ամուր» (ԳԴ չգիտէ այսպիսի բառ)։ Փառնակ, Անահիտ 1904, էջ 26 բաբելոնական Արաշտու «Արարատ»
բառի հետ, տոնելով իրրև «ամուր, կար-ծըր, լես, մայս», Մաս, Ilaдnuci, Cap-дуpa, էջ 8 մեկնում է «ուրարդական, ուրարդացիներից մնացած»։
broth.
· Calfa
«մսի ջուր, խաշու» ՍԳր. (ՆՀԲ դնում է ի-ա հլ. ունինք միայն սեռ. ի, Եզեկ. իդ. 12)։
conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.
· Calfa
-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։
kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. նոյնը յետոյ Windisch. 11, 42, Lag. Urgesch. 195 ևն։ Մորթման, ZDMG 24, 80 ցեղակից է դնում թրք. artək «ա՛յլ ևս, մնացորդ» բառին։