Your research : 146 Results for իրան

Entries' title containing իրան : 57 Results

Definitions containing the research իրան : 441 Results

Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• , ի-ա հլ. «կեռ, սուր և ժանևռո ռործի, կամ նաև թռչունի և գա-զանի մագիլ, ճիրան» Յայսմ. Խոր. աշխ Վանակ. հց. Լաստ. որից ճանկխոտ «ռետ-նի փիճի բոյսը» Բժշ. ճանկճանկոտ «շատ ճանկերով» Վանակ. հց.։


Մէզ, միզի, միզոյ

s.

urine, water, piss;
stale;
մրուր միզոյ, urinary sediment.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meig'h-արմա-տից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] meha-«մէզ», [other alphabet] mē̄hati «միզում է», զնդ. ❇ maēza-«մէզ» (որ և massmanl, ❇ maezaiti «մի-զում է», պրս. [arabic word] mextan (ներկ, [arabic word] mezem) «միզել», պհլ. mēzītan «մի-զել», քրդ. mīztin, mistin «միզել», mīz «մէզ», աֆղան. mītal, օսս. mēzun, mīzjn, բելուճ. mīžaγ, mezaγ «միզել», թոխար. mi-ço «մէզ», յն. ὄμιχέω «միզել», ὄμιχμα «մէզ», լտ. mingo, mēǰo, լիթ. mēzú, miszti, լեթթ. mīzt, սերբ. mizam, հիսլ. miga, անգսք. migan «միզել», migoδ «մէզ», գոթ. maihstus, հբգ. mist «աղբ, կու» ևն (Pokor-ny 2, 245, Boisacq 700, Trautmann 185 Walde 486, Ernout-Meillet 584-5, Horn § 1006)։ Հայերէնը հաւասարապէս կարող՝ է գալ թէ՛ հնդևրոպականից և թէ փոխառեալ լինիլ իրանեանից, որի հետ տառացի համա-ձայն է։-Հիւբշ. 474։


Միծ, մծի

s.

mud, mire, dirt;
puddle.

• Scheftelowitz BВ 28, 300 հայ. մէզ բառը դնելով իրանական փոխառութիւն, բնիկ է համարում մձութիւն. իսկ BВ 29, 30 կցում է անգսք. smitta «կեղտ, ա-րատ», հբգ. smiz «բիծ, արատ» ևն բա-ռերին. և դարձեալ BВ 29, 46 սանս. mih «մէգ», meha «մէզ», զնդ. miz, լիթ. mižu, լտ. mingere, գոթ. maihstus, գերմ. mist ձևերին։ Pokornv 2 685 այս երեքից ընդունելով երկրորդը, միծ դնում է հնխ. smeid-«քսել, կեղտոտել» արմատի տակ։ Պատահական նմանու-թիւն պէտք է ունենայ վրաց. მიწი միծի «հող, աճիւն, արտ, նկարի մէջ ստուեր». მიწური միծուրի «գետնատուն, խըր-ճիթ», შემიწება շեմիծեբա «լաճիւն դառնալ», სამიწო սամիծո «հողային»։


Միշտ

adv. adj.

always, at all times, continually, at every turn, incessantly, for ever, for ever and ever, perpetually, eternally;
eternal;
որպէս —ն, as usual, as before, as formerly.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. mušti «շարունակ, մշտապէս». ուրիշ իրա-նական լեզուի մէջ աւանդուած չէ։


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• ՆՀԲ լծ. յն. παρέχω «հայթայթել, շնոր-հել»։ Հիւնք. թրք. վէրկիւ «տուրք» բառի հէտ։ Müller WZKM 11, 206 իրանեան պար մասնիկով գև «տալ» ենթադրեալ ռառից, որի հետ հմմտ. գոթ. giba (ghebh) =գերմ. geben «տուրք, տալ»։


Պարիսպ, րսպաց

s.

wall, rampart, fortification.

• = Պհլ. *parisp «պատ, պարիսպ» բառից. այս բառը բոլոր իրանեան լեզուների մէջ կորած է. պահում է միայն հայերէնը և վեր-ջին ժամանակներս երևան եկաւ մանիք, պհլ. [hebrew word] pris p (կարդա՛ parisp) ձե-ւով (Salemann, Manich. Stud. ЗАН 8 (1908), էջ 114 և ИАН 1912, 47). ծագում է pari-«շուրջ» մասնիկով spā «արկանել, գցել» արմատից, իբր «շուրջ արկեալ»։


Պարկէն, ենից

s.

trench, moat, ditch.

• = Պհլ. *pārken ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] pargīn (Salemann ЗAH 8(1908), 109), պրս. [arabic word] ︎pārgīn կամ, [arabic word] pārgī «նշանակէ զայն փոսն, զոր առնեն ի խոհանոցս և ի բաղանիս, զի աղտեղի ջուրք անդր երթիցեն. 2. անձրևաջուր, որ իցէ ժո-ղովեալ ի փոսորակ տեղիս». [arabic word] bārgīn «տեղի ուր ժողովեալ իցէ անձրևաջուր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] oarqīnā «քաղաքը շրջապատող փոսր» (Brockelm. Lex. syr. 292), «աղտեղութեւն թափելու փոս» (Noldeke), արաբ. [arabic word] ︎ lāriqīn «ջրամբար»։-Հիւբշ. 228։


Պարս, ից

s.

sling;
swarm of bees;
քարինս արձակել —իւ, to sling.

• -Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.


Պարս

adj. s.

Persian;
—ք, Persia.

• -Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.


Պարսաւ, ից

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պարտ, ոյ, ուց

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

• = Հպրս. *partu-«պարտք» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կայ միւս իրանեան լեզուների մէջ. հմմտ. զնդ. pāra-«պարտք», tanūm pairyeite «պարտական լինի անձին. գլխապարտ լինի», pəša-(<*prta-) «պար-տական, յանցաւոր, մեղաւոր», pəšōsara-«գլխապարտ», pəšotanu-, pərətotanu-, ta-nupərəϑa-«գլխապարտ, անձնապարտ, մա-հապարտ», սոգդ. apartak «յանցաւոր, մև-ղապարտ» (MSL 19, 128 և ՀԱ 1927, 763), աֆղան. por «փոխ, պարտք»։ Պակասում է սառանեան աահլաւերինըւմ, Իրանէանից է ւևռեառեալ նաև քուչ. peri «պարտք» (MSL 19, 159)։-Հիւբշ. 228։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• = Անշուշտ իրանեան փոխառութիւն է։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• = Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պիսակ, աց

adj. s.

spotted, speckled, motley, dapple;
cf. Բորոտ;
speckle, spot, mark;
ephelis;
small-pox.

• = Պհլ. pesak «բորոտ» բառից, որ դար-ձել է նախ *պէսակ և յետոյ բուն հայերէնի օրէնքով՝ պիսակ։ Սրա հետ նոյն են հպրս. (յոյն տառադարձութեամբ) πισάγας ,ό λεπρός*, զնդ. paesa-«բորոտ», պրս. [arabic word] es, [arabic word] pesi «բորոտութիւն», [arabic word] pēsa «խայտ ի սպիտակէ և ի սևոյ», [arabic word] pēsagī «բորո-տութիւն», [arabic word] besa «պիսակ, խայտուց»։ Առանոեո են փոխառեալ նաև ասոր [syriac word] paiskāyā «պիսակատր, խայտուցաւոր» cBrockelmann. Lex. syr. 271 ա), աֆղան. pēs «բոր, բորոտ», pesi «բորոտ», չաղաթ. [arabic word] pis «մի տեսակ անբուժելի բորոտու-թիւն», խոքանդ. [arabic word] pisah «բորոտ», [arabic word] pis «բորոտ», թրք. [arabic word] pis «աղտոտ, կեղ-տոտ», որից էլ ռմկ. փիս «կեղտոտ» և վրաց. ფისი փիսի «կղկղանք»։ Իրանեան ձևերը ծագում են հնխ. peik'-«մարմինը ցտելով կամ ներկելով նշաններ քաշել» արմատից, որի զանազան ժառանգները տե՛ս պէս բա-ռի տակ։ Այս ձևերից յիշենք օր. ռուս. nи-caть «գրել», nиcəмo «նամակ», որոնց հետ նշանակութեան աստիճանական զարգաց-մամբ նոյնանում են բոլորովին տարբեր իմաստներ (տե՛ս վերը)։-Հիւբշ. 230։


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

• = Իրանեանից փոխառեալ բառ. հմմտ. պրս. [arabic word] ︎ birinj կամ [arabic word] pirinǰ «արոյր, պղինձ», որի հին ձևերը յայտնի չեն. յաւա-նի չէ նաև բառիս ծագումը (Horn § 208 bis), որովհետև պատահական նմանութիւն միայն ունի bronze, որ յառաջանում է ստ. լտ. aes Brundisinum ձևից և նշանակում է «Բրինդիզոյ պղինձ» (Kluge 74)։ Պարսկե-րէնից են փոխառեալ նաև քրդ. birinj, pirin-ǰok «արոյր», բելուճ. brinj, թրք. [arabic word] pirinǰ վրաց. ბრინჯაო բրինջաօ, աբազ. prinj-žeš «արոյր», ասոր. [syriac word] parnog «պղինձ»։ Հայերէնի ձ ձայնի համար հմմտ. բրինձ< պրս. birinǰ։-Հիւբշ. 231։


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

• (ի, ի-ա հլ. յետնաբար) «այ-բուբեն սովորելու տախտակ» Ոսկ. մ. ա. 21. Կող. էջ 570. Եւագր. 174. Փիլ. «Մովսէսի տասնաբանեայ պատուիրանքի տախտակնե-րը» Բրս. մրկ. 109. գրուած է նաև բնակիտ Լաստ. ժէ. էջ 76, Յայսմ. ապր. 4։


Համհարզ

cf. Համահարզ.

• ԳԴ պրս. հէմրազ «խորհրդակից» ձևից։ ՆՀԲ «թերևս իբր համահարազատ կամ պրս. հէմէրզ «համապատիւ և երկրա-կից» (իմա՛ ham-arz «համարժէք» կամ ham-marz «գաւառակից»)։ Սւրոպա 1852, 123 պրս. [arabic word] hamrāz «խոր-հըրդակից»։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 83 պրս. ham «համ»+arz «երկիր», իբր «հայրենակից»։ Տէրվ. Մասիս 1882, օգոստ 18 հարզ «մտերիմ, ընկեր, ազ-գական», որ կազմուած է հար մասնի-կով՝ զա, զան «ծնիլ» բայից և գտնւում է նաև ապա-հարզ-ան բառի մէջ։ Հիւնք. ապահարզան բառից։ Հիւբշ. 177 գուշա-կեց իրանեան ծագումը։ Նորայր, Կոր. վրդ. էջ 57 պրս. հէմրազ «խորհրդա-կից»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով Stackelberg (անդ)։ Ադոնց, Aрм. Юстин. 382 պրս. arzan=արժանիք


Հանգամանք, նաց

s. adv.

condition, quality, state;
kind, species, nature;
details, circumstances, particulars;
attribute, disposition, situation;
way, manner;
model;
proof;
— ժամանակին, actual state of things;
ստիպողական —, emergency;
յամենայն —նս, in any way, at all events.

• = Պհլ. պազ. ❇ hangām «ժամա-նակ, միջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ», հպրս. *han-gāma «ժամանակ» (Horn § 1109)։ Սրանց հետ հմմտ. նաև անգամ։ Յատկապէս «որ-պիսութիւն ևն» նշանակութիւնները աւան-դուած չենք գտնում իրանականում, բայց յայտնի է, որ ժամանակ նշանակող բառերը ցոյց են տալիս նաև որպիսութիւն. հմմտ. հյ, իբր և երբ, իբրև «երբոր» և «ինչպէս», եղա-նակ «տարուայ ժամանակները» և «կերպ, ձև, որպիսութիւն».


Հանդէս, դիսի, սաց

s. adv.

feast, public rejoicing;
procession, solemnity, religious ceremony;
pomp, show, display, gala, exhibition, parade, state;
scene, spectacle, show;
arena;
proof, argument, demonstration;
declaration, witness, testimony, evidence;
trial, experience, essay;
exercise, practice;
audit, examination, inspection, investigation;
deed, fact, act;
effects;
fight, assault, combat;
care, diligence;
bravery, great deeds;
account;
review (journal);
—դիսիւ, pompously, solemnly;
համաշխարհական —, exhibition;
— թաղման, burial, funeral obsequies;
— զօրաց, review, muster;
— յաղթանակի, triumphal rejoicings;
— թատրոնական, theatre, spectacle, play;
— առաքինութեան, brilliant action;
— լաւութեանց, shining qualities;
ի — մարտից, among combats;
— առնել, to pass in review, to make a diligent investigation, to examine;
to make a show or display of, to show off, to display, to expose to view, to put or set forth;
to turn to account, to improve;
to exercise, to practise;
— առնել զօրաց, ի —դիսի անցուցանել զզօրս, to review, to muster, to pass in review;
— համարոյ առնել, to examine, to register, to make a numbering or enumeration of;
— առնել քաջութեան, to prove, to signalize one's valour, to signalize oneself by prowess, gallantry, bravery;
— առնել զօրութեան, to use or exert one's power;
— առնել պերճութեան, գիտութեան, to make a show of one's science;
— առնել ի մաստութեան իւրոյ, to display one's wisdom;
— առնել հանճարոյ, to heighten, to set off, to enhance, to give zest to one's parts or talent, to show one's wit, to play the sprightly, ingenious or witty;
ի — ածել, to exhibit, to expose to view, to display, to show off;
to represent, to play, to act;
ի — անցանել, to compete, to rival, to vie with;
to appear;
ի — մտանել, to enter the lists;
to be ranked among;
ի — մատուցանել, to put to the trial, to the test, to prove;
զ— առնուլ, to examine, to prove, to know by experience.

• = Պհլ. *handēs ձևից, որ աւանդուած չէ, ինչպէս նաև նրա համապատասխան զնդ. *handaesa-, բայց սրանց գոյութեան ապա-ցոյց են սանս. samdēça «պատուէր, լանձ-նարարութիւն» և զնդ. handaesayafiuha «ու-սուզանել, սովորեցնել»։ Իրանեան արմատն է dis «ցոյց տալ, սովորեցնել»=հիւս. պհլ. dysyd «ցոյց է տալիս» (տե՛ս Meillet MSL 17, 243), որի վրայ աւելացել է han-նա-խամասնիկը։-Հիւբշ. 179։


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• Այս բառերը, որ սանս. prthu ևն ձևե-րի հետ նշանակութեամբ և հնչմամբ նոյն լինելով՝ հնդևրոպական պէտք է լինեն, կարող են իրանականից և կամ մի ուրիշ հնդևրոպական լեզուից փո-խառեալ լինել։ Հիւնք. արդ բառից, Karst, Յուշարձան 421 լտ. porio, գերմ. Furt, յն. πέρας «ծայր», թաթտր. yor, yur, yur «քայլել, երթալ» բառերի հետւ Մառ ИАН 1926, 107 նոյն ընդ արդ-ար։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 հբո. furben «մաքրել», մբգ. vurbe «մաք-րում», յն. πρέπω «երևիլ», հյ. երևիլ, հիռլ. richt «ձև, կերպարանք», կիմր. rhith «երևոյթ» բառերի հետ հնխ. prep. արմատից. հյ. հարթ<հնխ. prp-to-։


Հարիւր, ոց

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

• Peterm. 158 դնում է եր արմատից սրա յոգնակին է երեր «մէկեր, բա-զումք», որ դարձել է յետոյ հարիւր. այս եր ձևից է նաև երր=երեք։ Boрp, Abhnd. d. Ak. d. Wiss. zu Beriin 1846, 297 համարում է *հատ-իւր ձևից, ուր -իւր մասնիկ է, իսկ հատ=սանս. çata, պրս. sad «հարիւր» ևն։ Justi, Zendsp. 312ա ոնդ. haurva, սանս. sarva «բո-լոր» բառերի հետ։ Müller, Benfeys Ur. u. occ, II (1864), էջ 585 մերժելով Boрp-ի մեկնութիւնը՝ դնում է para-ivare ձևից, որի մէջ para «մէկ», իսկ ivare գտնւում է baevare «բիւր» բառի մէջ։ Ascoli BVS 5, 212 իրանեան par-var ձևից. հմմտ. սանս. parvan, parus, իբր «խումբ, լիութիւն»։ Müller SWAW 66, 272 ուզում է կցել յն. πօλώ «շատ» ևն ձևեռեն։ Böttich. Rudimenra 41, 113 Թալմուդի յիշած պրս. [hebrew word] yr «հարիւր» ձևը համարում է [hebrew word] hrvr = հարևր։ Müller ՏWAW 84 (1877), 225 *paruvat «բազմաթիւ» ձե-ւով է մեկնում։ Տէրվ. Երկրագունտ Ա, 49=Լեզու էջ 179 համարում է ծագումն անծանօթ, բայց հաւանական է կարծում *paru «բազում» արմատից դնել։ Մառ ЗВО 5, 316 զնդ. sata բառի հետ։ Հիւնք. հարաւ բառից։ Patrubány SA 1, 196 յն. πολύς, սանս. purú «շատ» բառե-ոի հետ, իբր հնխ. polevros ձևից։ Meil-let MSZ 11, 384 կասկածով համեմա-տում է վրազ. asi, մինգր. oši, սվան. ašir «հարիւր» բառերի հետ։ Pedersen, Հալ. դր. լեզ. 59-61 ենթադրում է որ չափ ցոյց տուող մի գոյական էր, որ


Սոնք

adj. gr.

big, fat, plump;
molossus.

• «ստուար, յոյր, գէր, թաւ» Նչ. քեր. «երեք երկար վանկերից բաղկացած բառ» Թր. քեր. որից սոնքանալ «գիրանալ, թասա-նալ, ստուարանալ» Ոսկ. ա. թես. թ. Ա. Կոր. ժգ. Եւագր. Փարպ. սոնքաձև «տնկուած. հաստ» (թութակի կտուցի համար է ասուած) Կղնկտ. հրտ. Շահն. Ա. 322.-գրուած է սունք «molossus, pes carm». (Cl. Galano, Gram. et log. inst. Romae 1645, էջ 24բ)։


Սոր, ոց

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

• ԳՒՌ.-Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։


Սուգ, սգոյ

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սպայ, ից

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։


Սպաս, ուց

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• ՆՀԲ սպաս՝ լծ. պաշտօն, պաս, պահ, իսկ սպասել՝ լծ. լտ. expecto, պրս. payistan։ Lag. Urg. 544 սանս. spaç, speç արմատների հետ։ Spiegel, Huzw. Gram. 190 յիշում է պրս. sipās և պհլ, spās «շնորհակալութիւն»։ Justi, Zen-dsp. 303 զնդ. spaç ձևի տակ։ Տէրվ. Altarm. 71 և Նախալ. 114 վերի ձևերի հետ՝ իբր հնխ. spaç «սպասել» արմա-տից։ Lag. Յն. Ագաթ. էջ 83 ծան. սպասկապետութիւն մեկնում է պրս. šipāhī+պետ, որ կրկնում են Տաշեան, Ագաթ. էջ 68 և Սարգիսեան, Ագաթ. էջ 241, բայց մերժում է Հիւբշ. 239։ Bug-ge KZ 32, 64 ընդունելով որ հնխ. sρ տալիս է հյ. ս՝ չի հաւատում թէ բնիկ է հյ. սպաս և դնում է իրանական փո-խառութիւն։ Նոյն կարծիքն ունի նաև Meillet. Rey, erit. թրգ. Բազմ. 1898, 119ա ձայնաւորի պատճառաւ։ Հիւբշ. 492 կարծում է որ բնիկ է, որովհետև հւ. ա կարող է երբեմն հնխ. e, o ձալ-ներին համապատասխանել. ինչ. տասն, վաթսուն։ Այժմ ընդհանուր ընդունուած է այն կարծիքը թէ սպաս փոխառու-թիւն է։ Հիւնք. դնում է ս մասնիկով պաս բառից՝ իբր պրս. pās «պահպա-նութիւն գիշերոյ», թրք. baqmaq «նա-ւեւ». beklemek «սպասել»։ Թիրեաքեան, Կարնամակ 51 զ-պաս՝ իբր զ-պահել։ Սանտաւճեան. L'idiome 15 բևեռ. sebas, յն. σέβας «պաշտամունք»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sa'fasa «թանապուր, գւդր սպաս» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 384)։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

• =Սասան. պհլ. [other alphabet] spāh «զօրք, բա-նակ»+ [syriac word] sālār «սալար, զօրագլուխ», պազ. spahsālār, պրս. [arabic word] sipāhsa-lār «զօրագլուխ» (որ և sipahsālār), իրանե-ան հին ձևից էլ վրաց. სბარხალარი սպարսա-լարի «զօրապետ»։-Հիւբշ. 239։


Սպարակ

s. bot.

s. bot. fustic, Indian saffron.

• «դեղին կամ ծիրանի ներկ տւող ծառ է. arbor flava (ՆՀԲ), curcuma (ՀԲուս. § 2817), rhus cotinus L (Տիրացուեան, Contributo § 306), ֆրանս. fustet (Քաջունի, Գ. 222)» Բժշ. գրուած նաև սպորակ, զա-պարակ, զաբարակ (ՀԲուս. § 690)։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• = Պհլ. spetak, պազ. spēda, պրս. sipeda «աչքի սպիտակուց, ձուի ճերմկուց, երեսը սնգուրելու սպիտակադեղ». ըստ այսմ մեր բառի նախաձևն է *սպէտակ, ուր անշեշտ է յետոյ դարձել է ի. հմմտ. նաև սոգդ. spēt, *spètek «սպիտակ», պհլ. [other alphabet] ︎ spēt, պրս. [arabic word] siped, ❇ sifed (նոր հըն-չումով sefid) «ճերմակ», քրդ. sipi, sipan «ճերմակ», sipik «ձուի սպիտակուց», աֆ-ղան. spīn, բելուճ. ispēt, զնդ.» [other alphabet] spaeta-«ճերմակ», որոնց համապատաս-խանն է հյ. սպետ։ Իրանեան բառերը ծա-գում են հնխ. k'neit-«փայլիլ, պայծառ, սպիտակ» արմատից, որի այլ ժառանգորդ-ներն են սանս. [other alphabet] çvētá-«սպիտակ, լու-սաւոր». [other alphabet] çvetaka «սպիտակ», [other alphabet] rvit «սպիտակիլ, պայծառանալ, լուսաւոր-ուիլ», հսլ. svétu «լոյս», ռուս. сиътъ «լոյս», լիթ. švaityti «պայծառացնել», գոթ. heits, հբգ. hwiz, wīz, հիսլ. hvitr, անգլ. white, գերմ. weiss, հոլլ. wit «սպիտակ», նաև գերմ. weizen «ցորեն» ևն (Pokorny 1, 470. Trautmann 3Il Kluəe 524, Horn § 708)։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. > ︎ asrīdaj «սպիտակադեղ», թրք. [arabic word] ustubeǰ նոյն նշ., վրաց. სუტთა սուփթա «սպիտակ», შβეტი շպետի «սպիտա-կադեղ»։-Հիւբշ. 240։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

• = Պհլ. *staxša ձևից, որ չէ աւանդուած. այս բառը յետոյ անցնելով յունարէնի, տու-աւ *σταςη, որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ նմանեցուելով στσϰτός, σταxτή «կաթ կթող, կաթիլ կաթիլ դուրս ծորող» բառերին, դարձաւ եղաւ օταϰτή «ստաշխ»։ (Իրանա-կան ծագման համար հմմտ. Սուտ-Կալիսթ. էջ 126. «Մառքն արտօսր ունէին իբրև զպար-սիկ ստաքտիկէ»)։-Յն. σταϰτή ձևից փո-խառեալ են յետնաբար լտ. stacte, իտալ. statte և հյ. ստատկէ, ստաքտիկէ ձևերը։-Հիւբշ. 241։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Պախճաւանդ, աց

s.

female ornament.

• , ի-ա հլ. «գօտիի կամ կա-մարի նման կանացի մի զարդ». մէկ անգամ ևւնի Ոսկ. եբր. իը. էջ 554. «Այնպիսի պախ-ճասանդօք և լանջագեղ կամարօք զսպեալ լինիցիս պնդակազմ»։ (ՋԲ գրում է պախճա-ւանդակ. Քաջունի՝ Գ. 198 դնում է պախճա-ւանդ «corset, սեղմիրան»)։

• = Իրանեան փոխառութիւն է, որ կազ-մուած է պախճ-(պախին կամ պախուճ) + ւանդ բառերից, առաջինը անհետացած է իրանեանում, երկրորդն է պհլ. պրս. band «կապ», որ գտնում ենք նաև բահուանդ, մե-հեւանդ, դանդանաւանդ բառերի մէջ։-Աճ.

• Հառունի. Պատմ. տարազին 129 պրս. պախջիտէն «շրջապատել»+ band «կապ», որով հասկանում է մի երկար երիզ, որով կանայք լանջքը պատում էին՝ սեղմիրանի պէս։


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

• = Պհլ. *pahrakpān «պահապան» բառից, որ կազմուած է pāhrak և pān բառերից։ Այս պհլ. ձևը, ինչպէս նաև նրա ներկայացուցիչ պրս. *pahrabān չեն աւանդուած գրականու-թեան մէջ. բայց նոյնն են հաստատում իրանեանից փոխառեալ ասոր. pahragbān «պահպանութիւն», թալմ. [hebrew word] parhag-banā «ոստիկանական տեսուչ» ձևերը։-Հիւբշ. 218։


Պահանջ, ջից

s.

credit-side, credit;
cf. Պահանջումն.

• ՆՀԲ «որպէս թէ զ'ի պահեստ եդեալն կամ զաւանդն և զփոխն յետս նահան-ջել»։ Հիւնք. պրս. պազխասթ (իմա bāz-xvāst) հոմանիշից։ Meillet REA 1, 9 և II. 6 փոխառեալ իրանական կորած մի ձևից, որ կազմուած է pa-նախա-մասնիկով՝ պհլ. սոգդ. hanǰ, հպրս. զնռ. Banj «քաշել» արմատից. հմմտ. պհլ, āhanǰītan, պրս. [arabic word] āhan ǰīdan «քաշել, յետ քաշել» (Bartholo-mae, Altir. Wört. 784-5, Horn. § 58 Gauthiot, Gr. sogd. 156), ինչպէս նաև


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

• = Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

• = Պազ. paimān «չափ, սահման, խոս-տում, դաշինք, համաձայնութիւն, դաշնա-դրութիւն», պրս. [arabic word] paimān «պայման, ուխտ, դաշինք», [arabic word] paymāna «մի չափ է. 2. գինու մեծ կթղայ», պհլ. ❇ pat-mān, [arabic word] patmānak «դաշինք. համաձայնութիւն, չափ, աստիճան» ❇ [other alphabet] ápatmān «անպայման=չափազանց, ան-չափ»։ Իրանեանից են փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] faymān «պայման» (Կամուս, թրք. թրզմ. Գ. 532), արևել. թրք. [arabic word] paуman կամ [arabic word] paymanah «մի տեսակ չափ»։ Իրանեան ձևերը ծագում են paiti-մասնիկով՝ mā «չափել» արմատից. ըստ այսմ պրս. [arabic word] paymūdan, պհլ. pat-māyend, քրդ. piwán «չափել» (Horn § 363), որոնց հետ հմմտ. սանս. mana «չափ», յն. μέτρον (որից մետր) «չափ», լտ. mētior «չափել», ռուս. мepa «չափ» ևն։-Հիւբշ. 230։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


Սապատ, աց

s.

trunk, coffer, safe;
basket;
cf. Զուգեմ;
— ուղտու, camel's hump;
— ողին, hump, humpback, gibbosity.

• = Պհլ. *sapat «կողով, արկղ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստա-տում պրս. ❇ sabad, քրդ. sevi «կողով, ևթոց» և իրանեանից փոխառութեամբ՝ ա-սոր. [syriac word] seftā, արաբ. ❇ safat, օ-︎ sabaδa, քրդ sabat, sebet, թրք. ❇sepel և սրանից փոխառութեամբ՝ սերբ. sepet, ուկր. sepeta, բոլորն էլ «կողով»։-Հիւբշ. 236։


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-


Սարեակ

cf. Սարեկ.

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Սարկարան, աց

s.

crater, cup, large goblet;
քամել զ—, to drink off, to quaff.

• Բառս գործածուած է մէկ անգամ Սեբեր. թ. էջ 164. «Եւ այն իսկ են զարմանալիք, զի մատսուակք արբեալ առաւեւութեամբ սպասաւորութեանն ծանրանան, և դուք որ այդչափ զսար-կարանս աստուածեղէն բանիւն քամեցէք և յետ արբեցութեանն ծարաւի էք»։ Բառարանները նշանակած են սարկա-ռան վաոռանեան ՀԱ 1911, էջ 19 ուղ-ղում է արկարան՝ կազմւած արկանել բայից, իբր թրգմ. յն. ϰρατήρ «գինու աման» ռառիզ։ (Յն. ϰρατήρ գալիս է ϰεράσω «խառնել» բայից և բուն նշա-նակում է «խառնարան». այսպէս է կոչուած գինին ու ջուրը միասին խառ-նելու պատճառաւ։ Յն. ϰεράσω թարαა մանւում է հյ. խառնել կամ արկանել (ջուր, գինի). ուստի ϰρατήρ ձևն էլ պիտի թարգմանուէր խառնարան կամ արկարան)։-Հացունի, Ճաշեր 78 պրս. սէրկիրան «գլխագարութիւն ի գինւոյ». որով ենթադրում է «մեծ ըմպանակ, ռռով կարելի էր արբենալ»։-Հմմտ. նաև սակարան։


Սարկեաւառք

cf. Սարկեւառք.

• Այս բառը մէկ անգամ գործածել է Վեցօր. ը. 161. «իսկ գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան և ճիրանունք և սար-կեաւառք տուան»։ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկ-նում են սարկեաւառ «մագիլ, ճիրան, ռուր եղունգներ»։ Առաջին անգամ Մատ. թէոս Այվատեան, Մասիս 1853 մարտ 25, մի ընտիր ձեռագրում գտնելով «ճիրանունք ևս արկևառք տուան» ըն-թերցուածը, համարում է այս ուղղա-գոյն ձևը և մեկնում է արկանել և առ-նու բառերից։ Այսպէսով արկևառ ո՛չ թէ գոյական է, այլ ճիրան բառի ածա-կանը՝ «յափշտակող» նշանակութեամբ։ Նունը ունի նաև Նորայր, Հայկ. բառաք. 25, որ բառիս կազմութեան իբր օրի-նակ է բերում տուրևառ, հասևառիկ։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, խիտ, կուռ, սեղմած» Վեցօր. Շիր. որից սեղմել «պնդել, ամրացնել» Ա. մկ. ե. 47. Ագաթ. սեղմանալ Եզն. սեղմու-թիւն Վեցօր. սեղմում, սեղմիրան (նոր բա-ռեր)։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

• = Պհլ. stavar «թանձր, հաստ, ստուար» բառից փոխառեալ, որի հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ustuvār «ամուր, հաստատուն», քրդ. stur, ustūr «հաստ, թանձր, ուժեղ», ռաս. st'ur «մեծ, խոշոր, զօրեղ», բելուճ. istūr, աֆղան. star «մեծ, լայն, խոշոր», զնդ. stawra-«ուժեղ, զօրաւոր», stavah-«ստուարութիւն, հաստութիւն», stū-styi-«ստուար», սանս. sthāvará-«ստուառ. թանձր, հաստատուն», sthurá-«թանձր, ւայն», stūla-«հաստ, թանձր» ևն։ Այս բա-ռերի ցեղակիցներն են յն. σταυρός «ցից», στεδμαι «ոտքի կանգնիլ, հաստատել, վաւե-րացնել», լտ. re-staurare «վերականգնեւ». in-staurare «կանգնել, հաստատել», գոթ. stiurjan «հաստատել», հբգ. stūri «զօռա-ւոր», stiura «ցից», stiuren «կառավարեւ-վարել, նեցուկ դնել», լիթ. storas «հաստ», հիսլ. staurr «ցից» ևն, որոնց նախաձևն է հնխ. stēu-, stāu-«կանգնիլ, ոտքի վրաւ հաստատ մնալ» և -ro-մասնիկով՝ հնխւ. steuro-, stəuro-, stūro-, steuero-, որոնք իբր բնիկ հայ պիտի տային *ստոյր, *ստօր, *ստուր, *ստոր։-Իրանեան -av-ձևի դէմ հյ. երբեմն գտնում ենք -ով-. հմմտ. Խոս-րովիրանեանից է նաև ուտ. ostavan «ամուր, պինդ, ժլատαι


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

• Schroder, Thesaur. 46 ասոր. [hebrew word] sr h ձևից փոխառեալ։ Lag. Btrg, bktr. Lex. 69 կցում է իրանեանից փոխառեալ արաբ surādiq բառի հետ։ Justi, Zendsp. 139 զնդ. ϑraiti «սը-նունդ», պհլ. srāyašn, պրս. աֆղան, sarāi «տուն» բառերի հետ։ Նոյնը նաև Horn § 727, Փ. Տէր-Մովսիսեան ՀԱ 1893, 190 շատ նման է գտնում պրս. և թրք. [arabic word] ❇sarāy «պալատ» բառի հետ։ Հիւնք. արաբ. սարհ, սէրա «ապարանք», սարա «գետին, հող», պրս. սէրաչէ «տնակ»։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 199։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

• = Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։