Your research : 610 Results for կազմուած

Գեղ, ոց

s.

beauty, charm, attraction, allurement good grace.

• նախնայան «փայլուն» նշանակութեամբ։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gili «շնորք, գեղեցկութիւն»։-Karst, Յու-շարձան, 401, 404 սումեր. g'ili «կա-նաչ, գեղեցկութիւն», 418 ույգուր. kó-ruk, kórk «գեղեցկութիւն», ատրպ. görček «գեղեցիկ»։ -Ատրպետ, ՀԱ, 1926, էջ 276 անգեղեայ ուզում է մեկ-նել «գեղեցիկ», որի նմանը չկայ, իբրև անգին բառի ոճով կազմուած։


Գեղ, ից

s.

village, fields.

• նախնայան «փայլուն» նշանակութեամբ։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gili «շնորք, գեղեցկութիւն»։-Karst, Յու-շարձան, 401, 404 սումեր. g'ili «կա-նաչ, գեղեցկութիւն», 418 ույգուր. kó-ruk, kórk «գեղեցկութիւն», ատրպ. görček «գեղեցիկ»։ -Ատրպետ, ՀԱ, 1926, էջ 276 անգեղեայ ուզում է մեկ-նել «գեղեցիկ», որի նմանը չկայ, իբրև անգին բառի ոճով կազմուած։


Համադամ, աց

adj.

agreeable to the taste, delicate, delicious, dainty, exquisite, savoury, succulent;
—ք, dainties, delicacies, tit-bits.

• , ի-ա հլ. «քաղցրահամ, համեղ, անուշ» Պիտ. փիլ. Միսայէլ խչ. Վահր. յար. «համեղ ըմպելիք և կերակուր» Սսկ. մտթ. Գ. 69, Վեցօր. 24 (տպ. համ ազդումն), Վրք. հց. Լմբ. Գր. հր. «հեշտութիւն, փափկութիւն» Եւագր։ Այս նոյն բառից է կազմուած և այլ-այլուած համադաուղնակ «խորտկաց համե-ղութիւն» Բառ. երեմ. 172։


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

• = Յն. ϰαϑολιϰή «ընդհանրական, տիեզե-րական (առաքելական թուղթ կամ եկեղեցի), մայր եկեղեցի». կազմուած է ϰαβά «ըստ» և ὄ'ος «ամենայն» բառերից. փոխառու-թեամբ անցել է բոլոր քրիստոնեայ. ազգե-րի լեզուներին. ինչ. լտ. catholicus, ֆրանս. čatholique, վրաց. კათოლიკე կաթոլիկե ևն. նոյն իսկ տճկ. ասւում է ❇ ︎ qa-tolik «կաթոլիկ հայ»։-Հիւբշ. 353։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

• = Յն, πατριάρχης «նահապետ, հաւռա-պետ», որ կազմուած է πατριά́ «ցեղ, ընտա-նիք» (այս էլ πατήρ «հայր» բառից)+ ἀρχω «իշխել» բառերից և ըստ այսմ թարգման-ուած է հայրապետ։ Յունարէնից են փոխառ-եալ նաև լտ. patriarcha, ֆրանս. patriarche, արաբ. [arabic word] batrīq, թրք. [arabic word] patriq «պատրիարք» ևն։-Հիւբշ. 371։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. mou-no-ձևեռ-որ կազմուած է mou-արմատից՝ -nე-մաս-նիկով. արմատը գտնում ենք մի՛ միայն գեր-մանական ընտանիքի մէջ. հմմտ. մհիւս. գերմ. moile), մհոլլ. mooy, հոլլ. mool, ֆրիզ. mōi, բոլորն էլ «զեղեցիկ, սիրուն», ֆրիզ. sik mōien «եղանակը գեղեցկանալ. օդը բացուիլ», որից փոխառեալ շվեդ. moina «քամին նստիլ»։ Ընդհանուր գերմանական նախաձևն է *maula-։

• նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• «բարբաջանք, շատախօսութիւն, փուճ խօսքեր». մէկ անգամ ունի Ճառընտ. (գրուած շաւշանք, շուշանք)։ առանձին անգործածական, որից կազմուած են շօշափել ՍԳր. (գրուած է շաշափել Տի-մոթ. կուզ, էջ 93). շօշափելի Ել. ժ. 21, Եբր. ժբ. 18. շօլափական Նիւս. բն. դիւրաշօշա-փագոյն Փիլ. լին. խաւարաշօշափ Տօնակ. մեղկաշօշափ Յհ. կաթ.։

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

• , ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։


Դարապետ, աց

cf. Դարապան.

• = Պհլ. *darpat «դռնապանապետ» ձևից, որ կազմուած է պհլ. dar=պրս. dar (որ և «դուռ») և պհլ. pat=պրս. bad, bud (որ է «պետ») բառերից։ Բարդութիւնը չի կա-րող հայոց մէջ տեղի ունեցած լինել, ո-րովհետև հայերէնի մէջ անկախ դար «դուս» բառը գոյութիւն չունի, այլ ամբողջը պատ-րաստ փոխառեալ է իրանեանից։-Աճ


Դժկամ

adj.

involuntary, disgusted, tired;
disastrous, disagreeable;
— լինել, գտանիլ, to be angry, displeased.

• = Պհլ. *duškam, որ առանձին չկայ, բայց պահուած է duškamkartārīh բարդի մէջ, նուն են նաև պազենդ. duškām «վատ տբա-մառրուած», պրս. [arabic word] ︎ dižkām, [arabic word] diž-kāma, [arabic word] dižakama «բարկացեալ և ա-հաւոր կամ երկիւղագին, չարաբարոյ դա-ժան», կազմուած են duž «վատ» և kām. bama «կամք» բառերից։-Հիւբշ. 142, 163.


Ալք, ալուց, ալից

s. pl.

s. pl. cf. Ալուց.

• -«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.


Համբուն

adv.

totally, entirely;
no, not, not at all.

• -Պազ. hambun «միևնոյն ծագումն ու-նեցող, նոյնարմատ» բառից պատրաստի փոխառութիւն. հայերէնը կարող էր նաև մեր մէջ կազմուած լինել՝ համ և բուն բառերի բարդութեամբ. բայց փոխառութեան կողմն է յօդակապի բացակայութիւնը։ Մեր «բնա՛ւ, երբեք» նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. բուն և բնա՛ւ, արաբ. asi «բուն» և ásla «բնա՛ւ, երբեք»։-Աճ.


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

• ՓՈԽ.-Սրմագաշեան, Արմէնիա՝ ռումա-նահայ մարդապօյ «մի մարդու հասակի մե-ծութեամբ» (հյ. մարդ + թրք. boy «հասակ» բառերից կազմուած) ձևից փոխառեալ է դը-նում ռում. գւռ. martapoi (կարդա՛ մարզա-պօի). այսպէս են կոչւում այն պատանինե-րը, որոնք ծերերի առաջ իրենք իրենց իբր մեծ բան են ուզում ցոյց տալ, բայց իրապէս ոչինչ են։


Շառ

adj.

cf. Շէկ.

• «մութ կարմիր, արիւնագոյն շէկ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են շառագոյն Ծն. իե. 25. Փիլ, Ոսկ. ղկ. շառագունիլ Եփր. թգ. 356. Փիլ. Նիւս. բն. շառագունանք Պիտ. շառագունա-ցուցանել Նիւս. կազմ. շառագունութիւն Յհ. կթ. շառագեղ? Պիտ. շառատ «թուխ կարմրա-գոյն (ձի)», ֆրանս. bai (իբր նոր բառ, Նո-րայր, Բառ. ֆր. 121ա)։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mənu-արմատից որի պարզականն է men-«փոքր, փոքրա-նալ». ցեղակիցներն են սանս. [other alphabet] manāk «սակաւ, մի քիչ, մի քիչ ժամանակ, միայն», քուչ. meñki «նուազագոյն», յն. μάνν «մանր», μανός «ցանցառ, անգայտ, թոյլ», լիթ. meñkas «սակաւիկ, չնչին» հիռլ. menb «փոքր», նիռլ. meanbh «սակա-ւիկ» կամիս. man-in-k «փոքր լինել», հսլ. mьnjьjь «նուազագոյն», գոթ. mins «նուազ», Hinniza «փոքրագոյն», լտ. minus «նուազ», minister «ծառայ» (որ յետոյ եղաւ «մի-նիստր, նախարար», իբր թագաւորի ծառան). տե՛ս Ernout-Meillet 586.-յն. μάνν ձևը ըստ Հեսիքիոսի՝ Աթամանացոց բառ է, որի մասին խօսում է Մարքվարթ REA 8 (1928), էջ 211։ Walde 487, Boisacq 608, Pokorny 2, 266)։ Հյ. մանր կազմուած է այս արմա-17-488 տից ր մասնիկով, ինչպէս որ նուազական մասնիկով էլ կազմուած է մանուկ։-Հիւբշ. 472։


Տիզ, տզի, տզոյ, տզոց

s.

tick, acarus;
Mexico-seed, castor-oil, ricinine oil.

• (յետնաբար ռ հլ.) «ոչխարի կամ ուրիշ կենդանու ոջիլ» Վանակ. հց. Վստկ. 203. Լծ. նար. Գնձ. Գաղիան. (նոր գրաևա-նի մէջ «շանաճանճ, տճկ. կէնէ»). սրանից է կազմուած տիզկանեփատ, տզկանեփատ և սխալմամբ՝ տիզկանփայտ «ջղու, սրո-հունդ բոյսը. լտ. ricinus communis L» (ոստ Տիրացուեան, Contributo § 338) Բժշ. ունին Նորայր. Բառ. ֆր. 1092 ա և ՀԲուս. § 2944 (իբր տիզ+կանեփհատ, ճիշտ ինչպէս հոմա-նիշ թրք. [arabic word] genegerček, որ կազ-մուած է gene «տիզ»+gerček բառից և ռուս. кдешевинa, որ կազմուած է клещъ «տիզ» բառից. այսպէս է կոչուած բոյսը, ոռովհետև իր հունդը հասած ժամանակ գոյնով և ձևով նման է արիւն ծծած ու կշտացած տիզի։ Նոյն իսկ ֆր. ricin, որ է «տզկանեփատ», նշանակում է և «տիզ»։ Այսպէս նաև յն։ ϰρότων և φϑείρ հոմանիշները)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Լ. Հւր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. տիզ, Ննխ. դիզ, Ղրբ. տէզ «շանաճանճ, նաև ճանճի չափ մի միջատ՝ որ արիւն է ծծում և ոչխարի, կովի կամ ու-րիշ անասունների վրայ է գտնւում»։ Սրա-նից է կազմուած Ջղ. քաքաթիզ «կոյաբըն-դեռ», որ ծագում է նախաւոր *քաքատիզ ձևից, առաջին բաղաձայնների ազդեցու-թեամբ տ դարձած թ։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

• = Պհլ. *rētaksard «երիտասարդական տարիքով» բառից, որ գրականութեան մէջ աւանդուած չէ. կազմուած է պհլ. retak «ե-իիտասարդ, պատանի» և sard «տարի» բա-ռերից, որոնք գործածուած են պահլաւական գրականութեան մէջ և որոնց հետ նոյն են պազենդ. rēdak «տղայ, պատանի», պրս. [arabic word] ︎ rēdak «անմօրուս երիտասարդ» և զնդ. sarəda-, պրս. [arabic word] sal «տարի»։-Հիւբշ. 148։


Պիտառութիւն, ութեան

s.

word, oracle, prediction;
testimony, witness;
use, employ;
want, necessity;
work;
writing, useful treatise.

• Muller WZKM 8, 283 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 294) դնում է թալմ. [hebrew word] piϑrā «մեկնութիւն», եբր. [hebrew word] pϑr «բա-ցատրել» բառից, որ չի ընդունում Հիւբշ, 315 նշանակութեան տարբերութեան պատճառով։ Բայց մեկնութիւնը ամէն պարագայի մէջ էլ ընդունելի չէ, որով-հետև հյ. բառը կազմուած է յունարէ-նից թարգմանաբար պէտք և առնու բառերից։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

• = Պարթևական *nāfapati-«ցեղապետ» բառից, որ կազմուած է nāfa «պորտ, ցեղ» +pati «պետ» բառերից. առաջինի համար հմմտ. զնդ. nāfō «պորտ. 2. ընտանիք», hāfya-«ընտանեկան», պրս. [arabic word] nāf կամձ։ nāfa «պորտ», օսս. naffä, սոգդ. nāf (որ գրուած է n'6) «ազգ, ժողովուրդ». իսև ամ. բողջի կազմութեան համար հմմտ. սոգդ. nāfδār (գրուած n'ზδ'r) «ցեղապետ»։-


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

• = Պհլ. *nismār<հպրս. *nišmara-ձևից, որ կազմուած է ni-բայական մասնիկով՝ šmar=smar արմատից. հմմտ. պրս. [arabic word] *umār «համար, թիւ, հաշիւ, համարում». šumurdan «հաշուել, թուել, համարել, են-թադրել», axtaršumar «աստեղանշմար», զնդ. mar (


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

• ԳՒՌ.-Աւս արմատից են կազմուած խըշ-տիկ Մշ. «փայտի ծայրին անցկացրած սուր երկաթ», խշտեկ Նբ. «սուին», խշտել Ղրբ. «մշտել, բոթել, հրել», Պլ. «չարչարել, նե-ղել», Շմ. «շուլալել, հարևանցի կարել», Տփ. «վատնել, մսխել», խշտի տալ Ղրբ. «մշտել», խշթել Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրել», խշթուիլ Վն. «միսը ասեղ, փուշ ևն խրուիլ», խշթիկ Վն. «էշ քշելու խթան»։


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

• = պհլ. axtarmār «աստեղագէտ, աստղա-բաշխ», որի հետ հմմտ. պրս. axtar-šumār, sitāra-šumār, պհլ. starušmar և հյ. աստե-ղանշմար. բոլորն էլ կազմուած axtár, sitā-тa. աստղ բառից և զնդ. mar=սանս. smar, պհլ. ušmurtan, պրս. šumurdan=հι. հա-մարել բայից. նոյն արմատից է նաև հյ, ճշ-մար։ Ուրեմն բուն իմաստն է «աստղերը հաշւող»։-Հիւբշ. 94։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• = Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

• ՓՈԽ.-Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».


Նշխար, աց

s.

bit, piece, particle, fragment;
rest, residue;
remains, mortal coil;
consecrated bread, eulogia;
—ք սրբոց, relic;
տուփ —աց, reliquary, shrine;
— պատարագի, host, wafer;
— կնքոյ, wafer;
— գործել or կազմել, to make wafers;
—ք եւ նշմարք հայաստանի, the antiquities of Armenia (Picturesque Armenia).

• ՆՀԲ պրս. նիւշխար, նիշխար կամ կազմուած նիշ և խար բառերից (տե՛ս խար բառի տակ), իբր «նիշ կամ մնա-ցորդ ուտելեաց»։ Windisch. 42 նշ-հա-մարում է մասնիկ։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 204 ուղիղ է մեկնում։ Հիւնք. խոշոր բառից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, 123 հպրս. *niš-xāϑa «անուտե-լի» ձևից. հմմտ. սանս. khādá-«ուտե-լիք»։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

• Տէրվ. Altarm. 3-4 համարում է կաց-մուած եր+ը մասերից. եր=գոթ. air «նախ, նախապէս, կանխագոյն», air-is «կանխագոյն», իսկ բ=լատ. -bi (ինչ. u-bi), յն. -φι (ինչ. βίηφι) և հյ.բ գործիականի մասնիկը։ Մառ, զնղ. yedhi, հպրս. yadiy «երբ» բառերի հետ։ Հիւնք. իբր բառից։ Müller, WZKM, 6, 265 (և նոյնը SWAW, 136 (1817), էջ 31) համեմատում է յն. Շφρα «մինչդեռ, մինչև, ցորչափ» բառի հետ. յունարէնը կազմուած է ό <հնխ. yo-և φρα <հնխ. bhra ձևերից, ինչպէս յն. τό-φρα կաղ, մուած է το-< հնխ. to-և čρa< հնխ. bhra ձևերից. ըստ այսմ էլ հյ. երբ < *եբր <*e-bhra կազմուած է e<հնխ. k2e և bhra=յն. φρα ձևերից։ Հիւσշ. 443 խիստ անհաւանական է համարում այս մեկնութիւնը։-Մառ, Гpaм. др. apм. nз. 293 ե= ի՞ «ի՞նչ» արմատից՝


Օրէն, րինի

s. adv.

law;
precepts;
faith, religion;
constitution;
rule, regulation;
right;
principle, maxim;
usage, uses, custom;
institution;
condition, fashion, mode;
district, canton, province;
— աւետեաց, guerdon or gift to a bringer of good news;
—ք քահանայապետականք, decretals;
հմուտ քահանայապետական օրինաց, decretalist, canonist;
—ք կանանց, menses, menstrua, catamenia;
—ք, or Գիրք Բ. օրինաց, or Երկրորդումն օրինաց, Deuteronomy;
—ք ազգաց, the law of nations;
—ք մտաց, principles;
— պատուոյ, decoration, insignia, badge;
—ք անօրէնք, corrupt practice, abuses;
—ք հզօրադունին, the law of might, the good old rule;
հակառակ or ընդդէմ օրինաց, against all rule, illegally;
աստուածային՝ յաւիտենական՝ բնական՝ քաղաքական՝ զինուորական՝ հին՝ նոր՝ աւետարանական՝ գրաւոր օրէնք, divine, eternal, natural, ancient, new, evangelical, written, civil, military law;
according to law, legally, legitimately, lawfully;
duly, suitably, regularly, properly;
խնդրել —ս, to come to Communion;
տալ —ս, to administer the Sacraments, to communicate;
արժանի լինել օրինաց, to be worthy of receving the Sacrament;
—ս դնել, հաստատել cf. Օրինադրեմ;
—ս դնել, to dictate or lay down laws;
to give laws to, to prescribe laws;
—ս տալ, to give laws;
պահել զ—ս, to keep, to obey the laws;
ընդ օրէնս համարել, to lay down or state as a principle;
խոտորել յօրինաց, to swerve, to depart or deviate from the laws;
զանցանել օրինօք, to transgress, to violate the law;
բառնալ՝ ջնջել զօրէնս, to abolish, to repeal, to abrogate a law;
բազում օրինօք հակառակիլ, to resist or oppose in many ways;
լինել ի կանանց օրինի or ի կանանց —ս, to have the menses;
ի կանաց օրինաց պակասել, to cease to be after the manner of women;
եթէ — իցէ ասել, if it may be said;
— է, it may be, it is allowed, one may;
— էր նմա, he was allowed to;
— էր քեզ, you might;
օրէ՞ն իցէ, իցէ՞ —, is it allowed to ? չէ —, it is not permitted to;
յետ օրինացն կցորդութեան, after the Holy Communion;
—ս իւր կալեալ էր, he holded as a maxim or principle;
—ս կարծեցին անձանց, they believed themselves permitted to.

• = Պհլ. *awδen ձևից, որ է զնդ. *awi-δaуana-, կազմուած awi-մասնիկով dāy >պհլ. dītan>պրս. [arabic word] dīdan «դիտել, տեսնել» բայից։ Նոյն բայից ā մասնիկով էլ ունինք պհլ. *āδēn, որից պրս. āδin, āyīn «սովորութիւն, կանոն. կարգ, կերպ, եղա-նակ. զարդ», āyīna «հայելի» և փոխառու-թեամբ հյ. -արէն մասնիկը, իբր իրան. *ā-δayana-։ Այս բառերի հետ զուգահեռ կազ-մութիւն ունին պհլ. [arabic word] aδvέn և [other alphabet] āδvεnak «կերպ, եղանակ», որոնց անորոշ ընթերցումը ճշտւում է այժմ Սար-ի-Մէշհէ-դի արձանագրութեան *dwyn ձևով և թուր-ֆանի պհլ. *ywyng ձևով էլ կապւում է ბ>y ձայնափոխութեան։ Ենթադրում են ի-րան. *aδi-vaina-«հայեացք», որ կազմուած է aδi-նախդիրով նախորդին հոմանիշ va-ina (որ է պհլ. vēn, պրս. [arabic word] bīn) «տես-նել» բայից։-Հիւբշ. 510-511 և. IF Anz. 8, 48։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։

• Որովհետև բառը հայցական հոլով է, ուստի ՆՀԲ դնում է զառքաշ կամ առ-քաշ. իբր թէ առ նախդիրով կազմուած՝ քաշել բայից. յիշում է նաև պրս. zer «ոսկի»։ Բայց հանդերձ գոյականը ա-ռաջ դրուելուց յայտնի է որ զ նախդիր չէ. բացի սրանից, պրս. և վրաց. ձևերը կասկած չեն թողնում, որ բառի բուն ձևն է զառքաշ, որի մօտ դրուած «առ ստորոտովք, ի վերջաւորս» բառերն էլ այնպես լաւ յարմարում են յիշեալ «ա-սեղնագործ» իմաստին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 658։


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• ՓՈԽ.-Գնչ. կայ azδm «շատ, բազմաթիւ». սրա մասին որևէ մեկնութիւն չունի Paspati.-եթէ ընդունինք, որ գնչուերէնի բնիկ ձևն է buhu կամ but, կարող է azóm հյ. բազում ձևից փոխառեալ լինել։ Բայց նախաձայնի պատճառով աւելի լաւ է դնել ռմկ. äzmə. 8z-mə «մի շատ, խել մը» ձևից, որ իր հերթին կազմուած է թարգմանաբար թրք. bir az ձե-վից։


Լեղի, ղւոյ, ղեաց

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

• (-ղւոյ, -ղեաւ) «լեարդի լեղին» ՍԳր. Ագաթ. «դառն» Ոսկիփ. գրուած է նաև ղեղի (այսպէս օր. կրկնագիր Ագաթ. Յուշարձ. էջ 107, Եփր. ղևտ. էջ 214), լեղ՝ որ բուն արմա-տական ձևն է, և որից կազմուած են լեղա-նամ Կոչ. 260 (տպ. լեղեհամ), լեղախառն Մծբ. լեղութիւն Ոսկիփ. Վստկ. նաև ղեղա-ման «լեղիի պարկը» Կալիսթ. 172. ղեղաւոր Յճխ. առաջին ձևից է մեծալեղի Ոսկիփ։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

• = Պհլ. apurtan (միշտ գաղափարագրով գրուած բառ իբրև уhnslwn) «վերցնել, ա-ւարել, կողոպտել», apar «թալան, աւար, կո-ղոպուտ», պազենդ. apar, apardan նոյն նշ. կազմուած է apa-մասնիկով par «անցնիլ» արմատից. հմմտ. զնդ. nipā̄rayeiti «մի բան իրեն սեփականացնել», սանս. apa-par-«մի բան վերցնելով առնել տանիլ»։ Իրա-նեանից փոխառեալ եմ համարում արևել. թրք. [arabic word] aparmaq «առնել տանիլ» (չը-կայ տաճկերէնում)։


Եղեամն, ղեման

s.

hoar-frost, rime, frost;
իջանել եղեման, to drizzle.

• Հիւնք. յն. ἡλιος «արև» բառից։-Bugge, Btrg. 30 հին ձևը համարում է *եղեւամն, որ կազմուած է դնում -մն մասնիկով՝ *եղևա-<հնխ. geleva-ար-մատականից. հմմտ. լտ. gelu «սառնա-մանիք». հհիւս. kala «սառիլ», kaldr «ցուրտ» ևն. պատահական է կիւրին. elivuը «ցրտիլ»։ Patrubány, ՀԱ, 1905, 318 յն, ἐλεῖν, ἐλέσϑαι «առնել, ձեռք առնել», հիռլ. šellaim «առնել», իբր թէ «վնասել»։


Գանձաւոր, աց

s.

treasurer;
receiver.

• = Պհլ. ganǰuvar (գրուած է ganǰubar). պրս. [arabic word] ganǰvar «գանձապետ», որից փոխառեալ են նաև սանս. gañjayara-ա-սոր. [hebrew word] կամ [syriac word] glzabrā «գան-ձապետ» (Brockelm. 59 ա), եբր. [hebrew word] giz-bār «գանձապահ, գանձապետ»։ Հայերէն բառը մեր մէջ կազմուած չէ՝ -աւոր մաս-նիկի այս առանձնակի գործածութեան պատ-ճառաւ, այլ ամբողջութեամբ փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 126։


Դեկտեմբեր, ի

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

• «գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

• Հներից Գէ. ես. մեցամէս մեկնում ե մէց «գիջութիւն» բառից՝ -ամէս յօդով կազմուած։ (Մէցն գիջութեան անուն է.. իսկ ամէսն թուի թէ իբրև յօդ իմն ըստ պատշաճի անուանցդ, որպէս յիմով-սանն և յիւրեանցայոցն)։ ՆՀԲ յիշում է յն. μόςα, լտ. mucus «խլինք, շողիք»։ Canini, Et. etym. 165 իտալ. mezzo «լխկած»։ Հիւնք. մեծ բառից։ Հացունի, Պատմ. տարազի 12 մեցամես դնում է


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

• = Նպհլ. paykār ձևից. հմմտ. պրս. [arabic word] paikār կամ paigār «կռիւ, մարտ, պատե-րազմ», պազ. պհլ. [other alphabet] l patkār «վէճ. կռիւ, հակառակութիւն, պայքար», զնդ. *pai-tikāra (Horn § 360), որ կազմուած է paiti-մասնիկով kar «գործել» արմատից. հմմտ. զնդ. [other alphabet] paiti. akəra-naot «հակառակը գործեց, հակառակուեց» (Bartholomae, Altir. Wört. 447 բառիս ե-մաստը անյայտ է թողնում)։-Հիւբշ. 220։


Ստուգն

s. anat.

s. anat. oesophagus.

• ՆՀԲ լծ. ընդ ծծումն, ծծոց։ Բառիս նշանակութեան վրայ ընդարձակ խօ-ռում է Մ(էնէվիշեան) ՀԱ 1887, 43։-Անստոյգ ձևը թոյլ չի տալիս որոշելու թէ իբր բնիկ հայ կապ ունի՞ հնխ. sto-шen-«ռերան», որից զնդ. staman «շան դունչ», յն. στόμα «բերան», στόμαχος «կո-կորդ, ստուգ, ստամոքս» (կազմուած -gho-մասնիկով) ևն բառերի հետ (Boi-sacq 914-5, Pokorny 2, 648)։


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

• = Ձևով նոյն է հսլ. bedro, ռուս. бeдр6, ուկր. բուլգ. սերբ. չեխ. bedro, լեհ. biodro, biodra բառերի հետ, նշանակութիւնն է «ազ-դըր, երանք, զիստ» (Berneker 47)։ Բոլորի նախաձևը կարելի է դնել bed-ro-, կազմուած bed-«ուռչիլ»? արմատից, -ro մասնիկով։ Նոյնի միջին ձայնդարձից հնխ. bod-ro-, որից շրջմամբ՝ նախահայ. bordo->պորտո. հմմտ. հնխ. k'ubhró->հյ. *սուրբո>սուրբ։ Անյարմար է միայն նշանակութիւնը։


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

• = Պհլ. ❇ fravartak «նամակ, գը-րութիւն, հրովարտակ» բառից, որից փոխ առնուած է նաև արամ. [hebrew word] farvartaqīn «հրովարտակք». հմմտ. նաև մանիք. պհլ. [hebrew word] frvrdg «գրել» (Salemann. Manich. Stud. ЗАН 8, 117), սոգդ. farwārt «գլան, գրքի հատոր, գիրք»։ Բառիս հպրս. ձևը պիտի լինէր *frayartaka-. որ կազմուած է fra-մասնիկով՝ vart «ոլո-րել, գալարել» արմատից։-Հիւբշ. 184։


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• ԳՒՌ.-Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։


Ուշ, ոյ, ի

s. adj. adv.

memory, remembrance;
attention;
intelligence, mind, sentiment, sense, instinct;
late;
cf. Յուշիկ;
— եւ ուրուշ, the senses;
— ի կուրծ, attentively, carefully, heedfully;
—ի —ով, with great attention, most attentively, more at leisure, diligently, carefully;
— առնել, առնուլ, ունել, դնել, to pay attention, to be attentive, to have in view, not to lose sight of;
to apply oneself to;
to mind, to take care, to be heedful or cautious, to take good heed, to be on one's guard;
to tend to, to aim at, to seek, to try, to endeavour, to strive;
յ— ածել, առնել, արկանել, to recall to mind, to remember, to remind;
cf. Յիշեցուցանեմ;
յ— գալ, լինել, զ—ով գալ, to bear in mind, to recollect, to call to mind, to remember;
յ—ի ունել, կապել, to preserve in one's memory, to have recollection of, never to forget;
— ի կուրծս առնել, to think, to meditate, to conceive or imagine the design of;
— ի կուրծս արկանել, to take a thing for serious, in earnest;
զ— եւ զուրուշ գրաւել, cf. Մոգեմ;
ընդոստուցանել զ—, to excite the attention;
— ունել յոք, to follow with the eyes;
յ— բերել, cf. Յիշեմ;
յ—ի բերել, to revive, to cause a person recover his breath, to quicken, to rouse;
— ունել, to wait;
բառնել յ—ոյ մտաց, to cause to forget, to put out of one's head;
պրծանիլ յ—ոյ յիշատակաց, to be forgotten;
յ— լինի ինձ, ինձ յ— անկանի, I do remember;
— ի կուրծս անկաւ գրել, the idea struck him to write, he conceived the idea of writing;
— ի կուրծս քաջալերէին զմիմեանս, they incessantly encouraged one another;
չէ ի յ— մտաց, he does not remember;
նմա ընդ յ—ի կապեալ, calling to his memory, reminding him;
— կալ, attention !.

• ԳՒՌ.-Ուշ. «միտք» բառն ունին Գոր. Ղրբ. օշ, Ախց. Երև. Կր. ուշք, Ալշ. Մկ. Մշ. Տփ. ուշկ. որից կազմուած են ուշագնաց, ուշա-թափ, ուշաթափուիլ, ուշկալ.-ուշ «անագան» բառն ունին Ախց. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմ». Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. ուշ, Ասլ. Մրղ. Սլմ. իւշ, Զթ. օշ. որից են ուշանալ, ուշաց-նել, ուշկեկ, ուշկիկ, ուշհասուկ։


Պատիժ, տժոյ, տժի, տժոց

s. adv.

pain, punishment, chastisement, correction, penitence;
— մահու, condemnation, sentence;
առանց պատժոց or պատժի, with impunity;
անկանել ընդ պատժով, to incur, to deserve punishment;
— տալ, to order punishment or penance;
դնել — ի վերայ, to inflict punishment or chastisement;
զանիրաւութեան —ս արկանել զնովաւ, to punish his injustice.

• ՆՀԲ, Թիրեաք. Պատկ. աշխ. գր. 207 և Հիւնք. պրս. pādās «բարի հատու-ցում, վարձատրութիւն»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 պհլ. paddahisn, patdahasn, padašn, պրս. pādās «վար-ձատրութիւն, հատուցում»։ 3. Գ. I-Պատմ. գրակ. 16 ճապոն. պաճց! Bar-tholomae, IF 38, 44 հիրան. *patīzā= pati-izā «Gegenforderung, փոխադար։ պահանջ», որ կազմուած է pati-մաս-նիկով īz-արմատից. հմմտ. սանս. ihate


Արշալոյս, լուսոյ

s.

dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.

• = Բարդ բառ է, որ կազմուած է արշ «ըս-կիզբ) (2) և լուրջ (լուրթ) «կիսամութ, կիսա-լոյս» բառերից (տե՛ս այս վերջինը)։-Աճ.

• արշ 2 և լոյս բառերից։ Տէրվ. Altarm. 5Ո համարում է արշա և լոյս բառերից կազմուած. արշա՝ իբրև նախաւոր վաշ-րա կամ աւշրա «երեկոյ» =լիթ. vaska-ras, հիռլ. fescor, յն. ἔ́σπερος, ւտ vesper, նոյն վաշրա-ից է դնում նաև աշուն, իբր «մութ, տխուր եղանակ»։ Նոյն, Նախալ. 103 դնում է արշա+լուրջ, որի մէջ արշա թողնում է առանց մեկ-նութեան, իսկ լուրշ՝ արմատակից է դնում լուրջ, լոյս բառերին։ Ալիշան, Հին հաւ. 145 զնդ. ուշահինա կամ օշէն «առաջին պահ աւուր»։ Հիւնք. հանում է արջ և լոյս բառերից. հին հայերը յն. λνϰαυγή։ «արշալոյս» բառի առաջին մասը λύϰη «աւգ» շփոթելով λύϰος «գայլ» բառի հետ, նրա տեղ դրել են արջ և թարգմա-Պաւտմ. ռեր. 213 առաջին և լոյս բառե-րից։ Patrubány ՀԱ 1908, 214 արշ-կը-ցում է արգել բառին։ Karst, Յուշարձան 406 սումեր. ruš, rus «փայլուն» բառի հիյր է համեմատում։


Գայլ, ոց

s.

wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.

• , ո հլ. (յետնաբար նաև ու հլ. «գայլ անասունը» ՍԳր. գրուած է նաև գայո (կրկնագիր Ագաթ. Յուշարձան, 128բ). սրա-նից են ծագում գայլ «սանձ, բերանակապ» ՍԳր. Ագաթ. (գրուած նաև գել, գէլ Շար. Շնորհ. վիպ.). հետևողութեամբ յն. λὸϰος «գայլ» բառի, որ նշանակում է նաև «ձիու կարծր սանձ, կապ» (հմմտ. լտ. lupus «գայլ գազանը», lupatus «սանձ»). գայլանալ «գայլ դառնալ, չարանալ» Ոսկ. մ. բ. 8. Մանդ., գայլենի «գայլի մուշտակ» Բուզ. զ. 2, գայլակորիւն «գայլի ձագ» Մամիկ., գայ-լառ «գայլից յափշտակուած՝ պատառո-տուած» Կանոն. Վրդն. առակ. 32 (գալառ). գայլութիւն Փարպ., գայլագռաւ Վրդն. առկ. 29, մարդագայլ «բորենի» Մխ. առկ., շնա-գայլ (նոր գրականում կազմուած), գայլա-հալած Ուխտ. բ. 37, գայլ կամ գայլխոտ «մի տեսակ գաղձ, cuscuta» Բժշ. (հմմտ. նաև ուրիշ բուսական անուններ՝ գայլ բառից կազմուած. ինչ. գայլաբոխ, գայլասխտոր, գայլասոխ, գայլթաթ, գայլթիս, գալլու ա-կանջ, գայլու թուր, գայլուկ, գայլվիզ. տե՛ս ՀԲուս. § 409-418)։


Definitions containing the research կազմուած : 1 Results