Your research : 61 Results for համեմատ

Entries' title containing համեմատ : 9 Results

Definitions containing the research համեմատ : 526 Results

Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խաղխամ, աց

s.

bars, rails;
grating, railing, rail-fence;
palissade.

• ՆՀԲ խաղ խաղ ձևերից։ Աճառ. Արա-րատ 1911, 420 կրկնուած համարելով խաղ արմատից, համեմատում է լազ. oxile «կամուրջի ճաղերը» բառի հետ։


Ապտակ, աց

s.

slap, box, tap;
— ածել՝ հանել՝ մատուցանել, to slap, cf. Ապտակեմ;
— առնուլ՝ ըմպել՝ ուտօլ, to receive a box on the ear.

• Աւգերեան, Բացանր. չփ. և կշռ. 58 դնում է ափ բառից և համեմատում է պրս. էֆդէխ կամ աֆդախ բառի հետ (այս բառով թերևս ուզում է հասկանալ արաբ. [arabic word] aftax «մեծ ճիրաններով (առիւծ)», [arabic word] ︎ fatx «մատները դէ-պի ափը ճկել»)։ ՆՀԲ ափ-ի ց։ Հիւնք. տապանակ-ից


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

• Հներից Համամ. քեր. 268 առաջին բա-ռը կազմուած է համարում առ նախդի-րով։ ՆՀԲ առաջ, առաջին ևն հանում է աչք բառից կամ դնում է լծ. յն. ἀρχαῖος, ἀρχή (տե՛ս ՆՀԲ հին և սկիզբն ռառերի տակ)։ Peterm. 162 առաջին համարում է առ մասնիկով աջ բառիռ. ինչպէս յն. πρώτος «առաջին» ծագում է τρο-ից։ Müller SWAW 41, 11 արամ. [hebrew word] raš, արաբ. ras «գլուխ, գլխա-ւոր» բառերի հետ, իսկ WZKM 9, 298 մերժում է իր այս մեկնութիւնը և դը-նում է առ+աջ (իմա՛ աչք) հմմտ. յն. προσωπον, ἐνφπιον։ Մորթման ZDMG 26, 493 առաջի=խալդ. ardizi։ Տէրվ. Նախալ. 134 առաջին՝ սանս. pra-thama, լտ. pri-mus ևն ձևերի պէս առ մասնի-կով։ Մառ ЗВО 5, 318 առաջ, առաջին, աջ և երաշխ կցում է զնդ. dašina, պհլ. dašn «աջ» ռառերին։ Հիւնք. աջ բառից։ Bugge KZ 32, 3, յն. ἀρχή ձևի հետ հա-յերէնի մէջ երկրորդ ա յաւելուած է։ Սանտալճեան, L'idiome... 12 առաջին բառի արմատը դնում է ջի=խալդ. sibi. նոյն բան է նաև Բառմ. 19Ո4 498, ուր համեմատում է ուրարտ. շի, սի ձևի հետ։ Patrubány SA 1, 187 ա-ռա =հնխ. pro-, իսկ ջ աւելացրած է նմանութեամբ մէջ բառի։ Նոյն, անդ էջ 314 հունգ. os «շատ հին, վաղեմի» մեր բառից փոխառեալ է դնում։ Peder-sen. Հայ. դր. լեզ. 91 առ նախդիրով կազմուած և ջ մասնիկ, ինչպէս վեր-ջ։ *ոտջ, ա՛ռաչ, Ախց. Գոր. Եռև.


Առաւուշտ

s.

bladder.

• ՆՀԲ «նոյն ընդ փամփուշտ»։ Տէրվ. Al-tarm. 80 առա մասնիկով ւուշտ ար-մատից, որի հետ համեմատում է սանս. vasti «ուռույցք»։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

• Հներից Վարդան և Տօնական մեկնում ևն «առիւծն ի յառնլոյ» (այսինքն առ-նուլ «առնել, յափշտակել» բայից)։ Այս-պէս նաև Տաթև. հարց. 220։ Schro-der, Thesaur. 45 փոխառեալ է եբր. [hebrew word] ariye «առիւծ» հոմանիշից։ Kla-proth, Asla polygl. էջ 103 արաբ. a-gu0։ Ինճիճեան, Հնախ. Գ. 20 և Ca-pelletui. Armenia (թրզմ. Արշալ. արրտ. 1842, 108) առնուլ և ծուել բառերից ւաե՛ս և արծուի)։ ՆՀԲ արի և ոյժ կամ յոյժ բառերից։ Lagarde, Urgesch. 738 զնդ. raoža «ընձառիւծ», հսլ. ruisu։ Ասեր Մազիստ. Խմբագիր չափածոյ րանից, էջ 133-134 հյ. առնու հիւծէ կամ արի և ոյժ և փիւնիկ. առիւն։ Müller, SWAW 48, 430 վերի զնդ. և հսլ. ձևերի հետ նաև պրս. [arabic word] yoz, մոնգոլ. bars, կոյբալ. bares «առիւծ», չին. rá «ընձառիւծ»։ Նոյնը SWAW 76. 425 ևն մերժում է պրս. yóz = «յովազ» բառի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ, disu, պհլ. dis «գի-շատիչ դազան»։ Հիւնք. յն. ἄρευς, ἂρης «Արէս» դիցանունից։ Patrubány SA 1, 198 լտ. rugire «մռնչել», լիթ. rugōti «մոմռալ» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 214 առ մասնիկով -իւծ «հարաւ» բա-ռից (հմմտ. հսլ. ǰugu «հարաւ»), իբրև «հարավի անասուն»։ Անկախաբար տա-լիս եմ վերի մեկնութիւնը, որ ընդու-նում է նաև Meillet (նամակ 1928 փետր. 13)։ Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ariya և էջ 417 թրք. arslaū հոմանիշների հետ։ Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2. 105-7 հնխ. reg'>լտ. rex «թագաւոր» բառից (առիւծն իբրև անա-սունների թազաւոր ըմբռնելով)։ Մառ, Cpeд. двнж. էջ 9 կցում է արաբ. [arabic word] lays հոմանիշին։ Պատահական նմանու-թիւն ունին սանս. haryakša, գնչ. uros, թրք. arslan, մանչ. arsalana, արաբ. [arabic word] 'ufrus, [arabic word] 'afras (Կամուս,


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։


Առուոյտ, ուտից

s. bot.

s. bot. lucerne.

• Տէրվ. Altarm. 29 համեմատում է յն. ἔ́ρεβινϑος և հբգ. araweiz «սիցեդ»։ Հիւկք. դնում է միպյց յն. ձևը։


Ասպազէն

s. adj.

iron armour, horse armour;
trooper, horseman;
caparisoned

• ՀՀԲ և ՆՀԲ մեկնում են հյ. ասպ և զէն բառերով։ Այսպէս է նաև Տէրվիշ. Մա-սիս 1882 յուլ" 24։ Laqarde., Arm stud § 199 համեմատում է պրս. zīn-i-asb ձևկ հետ։


Աստիճան, ի, աց

s.

stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.

• ՆՀԲ «ի ձայնէս ճան՝ իբր արմատ ռա-ռիս սանդուղք, և աշտ, ոստ, թրք. իւսթ, իբր «բարձր, ի վեր», Տէրվ. Altarm. 73 և Նախալ. 114 համեմատում է վերի ձե-վերի հետ, իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. šutur «ուղտ» բառից։ Meillet (անձնա-կան) ապահովաբար փոխառեալ բառ է։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

• Մառ, ИАН, 1915, 828 համեմատում է կովկասեան ձևերի հետ՝ իբր յաբեթա-կան բառ։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց արս. zumurrud ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ կցում են ՆՀԲ, Lag. Arm. Stud.


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• Klaproth, Asia polygl. էջ 103 արաբ. seh'yjeh, արմատը syh՝ «արևին դնել»։ ՆՀԲ յիշում է միայն եբր. [hebrew word] zewah, zebah «զոհ»։ Նոյն համեմատութիւնն ու-նին նաև Peterm. 259 և Kiggs, Քերակ 1856, էջ 60։ Ուղիղ մեկնեց նախ Lag Urgesch. 1117, որից յետոյ Muller Zendsp. 120 ևն։-Սէր 1862, թ. 24, էջ 182 «սեմական զոպհ բառն է, որ Պար-սից կամ Ասորոց միջոցաւ անցած է մե-ղի»։ Գարագաշեան, Քննակ. պատմ. 44, 51 պրս. (Աժի)տահագա և Չոհակ անուն-


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

• Kultureis, Breslau 1909, էջ 36 համև. մատում է բասկ. inč̌aur, «ընկոյզ» բառի հետ։ Ա. քհ. Երկաթ ՀԱ 1912, 656 ընդ նախդիրով կոյզ բառից է դնում։ Մառ-ИАН 1920, 139 և Яз. и лит. I. 235 վրաց. նիգոզի և բասկ. inč̌aur, բար-դուած նուշ+կոյզ=արաբ. [arabic word] ǰauz «ըն, կոյզ» բառերից։-Ընկոյզի ծագման մա-սին խօսած են նաև Lag. Gesam. Abhd. 25, Tomaschek, Pamir-Dial. 58, BВ 7. 202, Hubš. Etymol. und Lautlehre D.oss. էջ 124 ևն։ Pictet, բ. տպ. Ա 2Չ1 համեմատում է ծանօթ ձևերի հետ և արմատը դնում է սանս. gud «պարփա-կել»։


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

• Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։


Երկ, ոց

s.

work, labour;
endeavour;
pain, trouble, toil;
—ս արկանել, to strive hard, to make an effort to, to tire one's self;
to endeavour, to try, cf. Ճգնեմ, cf. Վաստակեմ, cf. Ջանամ.

• ՆՀԲ լծ. յն. ἔ́ργον «գործ» և պրս. (ի. մա՛ արաբ.) [arabic word] 'araq «քրտինք»։-Windisch. 8, 29 յն. ἐογνν։ (Յոյն բա-ռիս նմանութիւնը պատահական է. իբ-րև փոխառեալ պիտի տար *երգոն կամ առառաւելն *երգ, իսկ իբրև բնիկ՝ տա-լիս է գործ. տե՛ս այս բառը)։ Bugge, Btrg. 15 սանս. gurù-«ծանր», յն. βα-*erv, *gerv նախաձևից, ինչպէս ունինք երկան համեմատում է գերմ. sorge «հոգ, խը-նամք», հիռլ. serg «հիւանդութիւն» ևն ընտանիքի հետ։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• Müller Vorlesunsen uber aie Wissen. schaft der Sprache, հտ. II, էջ 219)։ Արևելեան ֆինների «երկաթ» ռա-ռը, բացառութեամբ հունգ. vas-ի, մի է և ընդհանուր. վօգ. ker, kier, օստյակ. karti. karta, վօտյ. kort, սիրյ. և պերմ. kört, չերեմ. kirtni, որոնց կարելի է կցել նաև մորդվ. ksine, kšni։ Այս բառի ծագումն ու համեմատութիւնը չենք կա-րող այժմ որոշել, որովհետև մեր ծա-նօթութիւնը այս արևելեան ֆիննական ւեզուների վրայ շատ քիչ է։ Բայց այս բառը ընդհանուր լինի թէ չլինի, սա՛ մի-այն յայտնի է՝ որ ծագած է արևմտեան ֆինների իրենց արևելեան ցեղակիցնե-ռևո բաժանուելուց յետոյ, որովհետև արևմտեան ֆինների մօտ գոյութիւն չու-նի»։-N. Anderson, Studien zur Vergl. der ugrofinn. und indogerm. Spra-chen, Dorpat, 1891, էջ 296-312 աշ-խատում է հաստատել թէ բոլոր ֆիններն էլ միևնոյն բառն ունին առհասարակ հունգ. kard «սուր, թուր» սրանց է պատ-կանում ըստ Donner, Հմմտ. բառ. ուգ-սօ-ֆիննական լեզուների, Helsing-fors, 1874-6։-Երկաթ բառին կովկա-սեան ծագում են տալիս նաև Toma-schek, Deutsche Litt. 1890, էջ 197 և Bugge, որ նախապէս (Btrg. էջ 14) հա-մարելով երվաթ նախաձևից՝ համեմա-տում էր գերմ. erz, հբգ. erizzi, aruz «արոյր» բառերի հետ. բայց յետոյ, (KZ 32, 54 և 83) այս կարծիքից հռա-ժարելով՝ համարում է կովկասեան փո-խառութիւն, Schrader-ի և Tomaschek-ի յիշած ձևերի վրայ աւելացնելով նաև կիւրին. raq «երկաթ», գրծ. raqu, ra-qini, ներգ. raqá, raqina, սոսվա-վօ-գուլ. ārgin, չերեմիս vörgēn'e, վօտյ. irgon, սիրյ. urgōn «պղինձ», horgany «ցինկ»։-Հիւնք. յն. έργάτις «մշակ, աշխատաւոր, գործաւոր» բառից է հա-նում։-Մառ, ИАН, 1911, 137-145 լազ. erkina, ekina, ikina, վրաց. რკინა րկինա, კინა կինա ևն դնում է յաբեթ.


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

• = Բնիկ հայ բառ. պարզ արմատն է երկ-, որի վրայ աւելացել է -այն մասնիկը. հմմտ. մի-այն, ուն-այն, միանգամ-այն, զնանա-պարհ-այն ևն. նոյն արմատից -ար մասնի կով կազմուած է երկ-ար. հմմտ. մեծ-ար-ել, ևն։ Բոլորի արմատն է հնխ. dewə, որի ձայն-դարձներն են dowə, dwā, du. այս առմա-տից զանազան մասնիկներով յառաջանում ևն յն. δfαρόν, հոմեր ἰη ό, δfāլίς δηρίς. δfāν, ղո.. δάν, հոմեր. δfήν. δηὶ ά, δαίν, δ.č, (O աստիճանով) «երկար ժամանակ, երկարատև, վաղուց, շատոնց», երկար u ձայնդարձով՝ հսլ. davš «էր երբեմն», dovī-nu«հին, հնուց», ռուս. давe«երեկ, քիչ առաջ». павно«վաղուց», սլով. davi «քիչ առաջ, այս առաւօտ». լեհ. dávno «վաղուց», ուկր. dá-viky «այս առաւօտ», լատ. dūdum «ի վա-ղուց հետէ, շատոնց», duro «տևել, տոկալ, դիմանալ» (ստորին ձայնդարձով՝ du ձևից)։ Համեմատութեանց վրայ աւելացնել կամես. tuwa «հեռու», tuwaz (a) «հեռուից», tuwa-las «հեռաւոր» (Benveniste, BSL, հտ. 33, ❇ 99, էջ 142. տե՛ս և Pokorny, 1, 779, Er-nout-Meillet, 275)։ Հիռլ. doe «կամաց» թերևս նաև գերմ. zaudern «վարանիլ, ձգձո-գել, ժամանակ անցկացնել» (տե՛ս Walde, 245, Boisaeq, 183, Berneker, 181)։ Ըստ ո-րում՝ հնխ. dw տալիս է հյ. երկ-(հմմտ. եր-կու, երկնչել), ուստի և հնխ. dwāro-տալին է հայ. երկար, ro-ի փոխարէն ռնգային մաս-նիկով՝ երկայն (իբր յն. δfα). միևնոյն ժա-մանակ dewə ձևից տևել և dowə ձևից տո-կալ։ Այսպէս ուրեմն հնխ. երկավանկ ար-մատների և ձայնդարձի օրէնքների համա-ձայն նոյն ծագումն ունին և նոյն արմատից են բխում հյ. երկայն, երկար, տևել և տոկալ բառերը։

• Windisch. 29 երկու բառից։ Böttich ZDMG, 1850, 354, Arica, 82, 380, սանս. dirgha, զնդ. darəγa, լիթ. ilgas «եր-կար»։ Տէրվ. Altarm. 75 երկայն և երկար համեմատում է այս բառերի և յն։ δνλιχός. հսլ. d'u>u, պրս. dirāz «երկար» ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 78 սանս jar «ժողովել», grāma «ժողով», յն α-γείρω «ժողովել», α-γιρί «ժողով». հյ. կար, կարել, կարուակ, կարկել, կարկամ, կարկառել, կարկառ ձևերի հետ՝ թերևս հնխ. gar «մօտեցնել, դի-զել, ժողովել, ամփոփել, կուտել» արմա-տից. հնագոյն ձևերը համարում է *կրա-նի>երկայն, *կեր-կար, կրար> երկար. Meillet, MSL, 9, 150 երկայն և եր-կար կցում է կասկածով լիթ. erdvas «ընդարձակ, լայն» բառին։ Հիւբշ. 445 ւևշում է անցողակի։ Bugg։, KZ, 32, 84 երկայն և երկար հանելով երկ արմա-տից՝ դնում է կովկասեան փոխառու-թիւն. հմտ. կիւրին. yärg' «երկար»։ Հիւնք. երկինք բառից հանում է երկայն, երկիր բառից երկար։ Scheftelowitz, BВ, 28, 308 անգսք. raecean, հբդ. rei-chen, անղլ. rcach «հասնիլ, ժամանել» և յն. ὸρι-ντομαι «երկարիլ»։ Karsl, Յուշարձան, 427 երկայն=թաթար. keñ «լայն», 428 երկար=թաթար. ker, er «լայն»։ Մառ, ЗВО, 1925, 803 և 811 երկայն և երկար =վրաց. գրձելի և եբր. eārōk։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ 2, 107 իրար է խառնում լտ. rex «թա-գաւոր», սանս. raçmi «ճառագայթ, սանձ». արս. rasan «թոկ», rag «ջիղ, երակ» և հյ. առիւծ, երկայն ու երկար։


Երկին, կնի

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

• ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

• Klaproth, Asia polygl. 197 կցում է վրաց. ori, սվան. jeru, մինգր. žiri հո-մանիշներին։ Peterm. 151 եզ «մեկ» բա-ռից՝ կու երկակի մասնիկով։ Windisch. 30 կրկին բառի հետ=լատ. circum «շուրջ»։-Bopp, Abhnd. d. Ak. d. Wiss zu Berlin 1846, 290 նախաւոր *երգու ձևից, ուր գհամեմատում է բևեռ. divizi։ Տէրվ. Altarm. 68 dvau ձևից՝ ե լաւև-լուածով։ Հիւբշ. ZDMG, 30, էջ 774-9 անընդունելի է գտնում այս։ Müller, SWAW, 88(1877), էջ 13 երկու բառի նշանակութիւնը համարում է «զոյգ» և կցում է լիթ. su-renku, su-rinkti «հա-ւաքել» բառերին։ Տէրվ. Երկրագունտ, Ա, 18-20, Լեզու, 169 ընդարձակօրէն և Նախալ. 131 նախաձևը դնում է կր (ինչ-պէս ունինք կր-կին), որից շրջմամբ րԿ, և ե յաւելուածով՝ երկ-երկակիի նշանով՝ երկու. կր ձևի մէջ կ


Երմոս

cf. Եռմոս.

• Առաջին անգամ Klaproth. Asia po-lvol 102 սլ. as, օսս. as, jes, քրդ. as, զնդ. esom, լեթթ. լիվ. Շs։ ՆՀԲ համեմատում է ռուս. ազ, եա ձե-վերի հետ։ Ուղիղ են մեկնում Paterm 16Z Windisch. 19, Böttich. ZDMG, 1850, 354 ևն։ Մորթման, ZDMG, 26, 525 բևեռ. iezi=ես։ Վանեան բևեռա-գրերի ies=ես ձևի վրայ նաև ՀԱ, 1896, 268 և Բազմ. 1897, 53։ Meillet, MSL, 7, 164 համարում է թէ մեր բառի նախ-նական ձևն է *եծ, որ բաղաձայնի մօտ դարձել է ես և յետոյ ընդհանրացել է։ Jlensen, ZDMG, 48, 449 ևն գտնում է հաթեան ձայնաւոր +z+ ձայնաւոր ձևով մի բառ, իսկ Hitt. u. Arm. էջ 98, 130 դնում է հաթ. *s'։ Հիւնք. հանում է եզ «մէկ» բառից։ Սանտալճեան, L'idione 16 իմ=բևեռ. mi։ Karst, Յուշարձ. 405 սումեր. iz, giz «ես»։ Մառ. ЗВО. 25 18 մերժում է խալդ. ❇ [arabic word] i-e-še «ես» ձևի համեմատութիւնը, որ


Երշիկ, շկի

s.

sausage.

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


Եւ

conj. adv. conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

• ՆՀԲ արմատն է ւ, յորմէ ռմկ. ու, վե, վ, իւ, սանս. եվա։ Peterm. 33 եբր. va և արաբ. ❇ va շաղկապների հետ. իսկ էջ 170 և շաղկապի հետ նոյն է դը-նում ինչ որ և դերանուն, ճիշտ ինչպէս եբր. և արաբ. hva դերանունները գալիս են va շաղկապից։ Spiegel, BVS, 4, 473 այս և դերանունը շաղկապից անկախ համարելով՝ համէմատում է ղնդ. ava ձևի հետ։ Lag. Urgesch. 61 և. Btrg. bktr. Lex. 5 սանս. api, զնդ. aiwi ձևե-ոի հետ։ Justi, Zendsp. 8 զնո. aēva հպրս. aiva, զազա yau, օսս. yeue, yu «մէկ», իսկ էջ 62 սանս. զնդ. uta, պհլ, պրս. u ևն։ Մորթման, ZDMG, 26, 533 բևեռ. eha և 591 բևեռ. iu բառերի հետ. Հիւնք. արաբ. վէ, ու, իւ։ Karst Յու-շարձ. 403 սումեր. bi «և, միասին, հետ»։ Ուռեր մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 654 մերժելով զնդ. aiβi համեմատութիւնը և դնելով aipi, սանս. api, յն. ἐπί ևն։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

• =Բնիկ հայ բառ, հնխ. sephs արմատից, որից յառաջանում են նաև յն. ἐკω «եփել, խաշել», εφϑός «եփուած».-կարելի էր կար-ծել, թէ նոյն արմատի -օ-ձայնդարձից են յն. ὄπτός «խորոված, եփած», ὄπτάω «խո-րովել, տապակել, եփել», ὄπτάνιον «խոհա-նոց», ὄπτανίς «խորոված», և ὄώον «հացի հետ ուտելու բան, միս կամ ձուկ», ὄώάριον «ձկնով կերակուր», նյն. φάρι «ձուկ». բայց լաւագոյն է համարւում բաժանել սրանք նա-խորդներից, ըստ որում όπτός ևն ձևերի ար-մատն է ότ-, իսկ ὅνον ևն ծագում են υαίω «փշրել» արմատից (տե՛ս Boisacq, 304, 703, 737. իսկ հայերէնի նախաձևի համար տե՛ս Meillet, MSL, 21, 187), Pokorny, 1, 124 (ճշտիւ համեմատում է յն.τφω, բայց նախաձևը դնում է հնխ. eps -, eph -«եփել»՝ փոխա-նակ sephs-, այս դէպքում յն. ἐ անբա-ցատրելի է մնում)։-Հիւբշ. 446։


Եօթն, թին, թան, թանք, թանց

adj.

seven;
— անգամ, — times, many times.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց բառս Klaproth, Asia polygl. էջ 107։ ԳԴ հա-մեմատեց պրս. haft ձևի հետ։ Ջանա-զան հնդևրոպական ձևերի հետ ուղիղ համեմատութիւններ ունին ՆՀԲ, Pe-term 20. Windisch. 26 ևն, Ընդարձակ խօսում է բառիս ծագման վրայ Տէրվի. շեան, Երկրագունտ, Ա. 48 և Լեզու, Ա. 177։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

• Տէրվ. Altarm. 3-4 համարում է կաց-մուած եր+ը մասերից. եր=գոթ. air «նախ, նախապէս, կանխագոյն», air-is «կանխագոյն», իսկ բ=լատ. -bi (ինչ. u-bi), յն. -φι (ինչ. βίηφι) և հյ.բ գործիականի մասնիկը։ Մառ, զնղ. yedhi, հպրս. yadiy «երբ» բառերի հետ։ Հիւնք. իբր բառից։ Müller, WZKM, 6, 265 (և նոյնը SWAW, 136 (1817), էջ 31) համեմատում է յն. Շφρα «մինչդեռ, մինչև, ցորչափ» բառի հետ. յունարէնը կազմուած է ό <հնխ. yo-և φρα <հնխ. bhra ձևերից, ինչպէս յն. τό-φρα կաղ, մուած է το-< հնխ. to-և čρa< հնխ. bhra ձևերից. ըստ այսմ էլ հյ. երբ < *եբր <*e-bhra կազմուած է e<հնխ. k2e և bhra=յն. φρα ձևերից։ Հիւσշ. 443 խիստ անհաւանական է համարում այս մեկնութիւնը։-Մառ, Гpaм. др. apм. nз. 293 ե= ի՞ «ի՞նչ» արմատից՝


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

• Առաջին անգամ Böttich. Arica, 78, 289, Wurzelf. 23 և Lag. Urgesch. 370 համեմատես սանս. և գոթ. բառերի հետ։ 257։-Հիւբշ. KZ, 23, 32 աւելացնում է նաև յն. ἐεβος։ Տէրվ. Altarm. 68 սանս. rajas։ Նոյն, Նախալ. 102 վերի ձևերի և հյ. ներկել, երկինք, երկիր բա-ռերի հետ՝ հնխ. rag «ներկել, գունաւո-րել» արմատից։ Հիւնք. երկիւղ բառից։


Զերծ

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

• = Պհլ. [arabic word] zen, պազենդ. zin, զնդ. zae-na «զէնք», որոնց հետ նոյն են պհլ. azena-var «անզէն», *zēnā̄var «զինուած», զնդ. zayan «զինեալ», zayōtəma «սպառազէն», zaya «կահ և կազմած, կռուողի զէնքերը» (Bartholamae, էջ 1650, 1666), սանս. [other alphabet] hi, [other alphabet] hinoti, դերբ. [other alphabet] hitá «ար-ձակել, նետել, քշել», [other alphabet] heti «արձակե-լու բան, նետ, սլաք և ընդհանրապէս զէնք» աւելի հեռաւոր համեմատութիւնները տե՛ս գայիսոն բառի տակ (Walde, 331)։ Իրա-նեանից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] zai-nā, ն. ասոր. zeinā «զէնք»։-Հիւբշ. էջ 151։


Թեր, ի

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

• , ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

• ԳՒՌ.-Ջղ. թեվ (թռչունի). թեֆկ (շորի), Հճ. Մշ. Սլմ. Վն. թեվ, Ալշ. թեվ (մարմնի), թեֆք (շորի), Ախց. Երև. Կր. Սեբ. թէվ, Սչ. թեֆ, սեռ. թեվի «զգեստի թև» (մարդու թևը կոչւում է ձ'եռք), Գոր. Ղրբ. թէվ «թռչունի թև» (մարդունը կոչւում է կօ՜ռնը), Խրբ. Ննխ. Պլ. Ռ. թէվ, Ասլ. թէ՛վ, Ագլ. Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Ոզմ. Տիգ. թիվ, Տփ. թիվ (մարմնի), թիվք (շորի), Շմ. թէֆք և Ագլ. թիֆք, թիփք «հագուստի թև» (մարդունը Շմ. կըռնը)։ Նոր բառեր են թևաթափ, թևահարել, թևանի, թե-վանցուկ, թևաւորուիլ, թևք «խադողի կոտ-րակ», թևխաղ, թևլող, թևլաթ, թևըեկեր, բևթիակ, թևքաշ ևն։-Թև բառի նոր գաւա-ռական առումները տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 360։ Սրանց մէջ յիշելու արժանի է թև Լ Ղրբ. «ոչխարների հօտի գիշերային բաց-օթեայ մակաղատեղում պահապան շան հա-մար նշանակուած տեղը», թև դնել Լ. Ղրբ. «մակաղատեղում շան համար տեղ նշանա-կել». այս իմաստի հետ Մ. Նաւասարդեան, Մուրճ 1894, 443 համեմատում է վրաց. თევა թեվա (ვათევ վաթեվ, ვათიე վաթիե) «անքուն մնալ և հսկել հիւանդի մօտ կամ ա-ղօթքի համար» (Չուբին.2 555), որ սակայն վրացերէնով չի մեկնւում.-կապ չունի սը-րանց հետ վրաց. თეეი թեեի «ննջասե-նեակ», որի վրայ տե՛ս թևէ։


Գորշ, ից

adj.

ash-coloured, gray.

• Տէրվ. Նախալ. 127. հնխ. kars-na ձևեր. հմմտ. սանս. krsna «սև ևամ կապոյտ ագռաւ», krsnāyāmi «գորշա-նամ» ևն։ Petersson, Ar. u. Arm. St. 81 համեմատում է հբգ. gris, հոլլ. grijs, գերմ. greis հոմանիշների հետ. որոնց ծագումը անհայտ է ըստ Kluge, 188 և որոնցից փոխառեալ են յետռւ ֆրանս. gris, իտալ. griso, grigio «գորշ»։ Ըստ Petersson գերմանական բառերը տալիս են հնխ. ghr-ei-so, հայերէնը հնխ. ghor-s-։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Գուգազ

s.

union of irregular troops.

• ՆՀԲ յն. γίγας, լտ. gigas «հսկայ, վիթխարի» բառերի հետ համեմատե-լով՝ մեկնում է «ամբոխ զօրու կամ քա-ջաց և հսկայից»։-Գ. Փառնաև. Անա-հիտ, 1904, 26 աքքադ. guk «կռուիլ»։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

• ՆՀԲ դրած է գոյն բառից, ինչպէս հա-մարում են առհասարակ ամէնքը։ Ուղիղ մեկնեց նախ Müller, ՏWAW, 38, 572 և յետոյ Lag. Gesam. Abhd. 27, Պատկ. Maтep. I, 8։-Հիւբշ. Pers. Stud. էջ 95 իբր պրս. gūna, բայց Arm. Gr. 128 դնում է նոյնպէս գոյն բառի տակ, թէև վերի համեմատութիւններով։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ։ -Böttich. ZDMG, 1850 352 սան. gōša «ձայն», gōšanā «բարձրաձայն խօսիլ», զնդ. gaoša, պրս. gōš «ա-կանջ» բառերի հետ։ Պատկանեան, M-тep. I, 8 և Հիւնք. պրս. kūsān։ Հիւբշ. 131 չի ընդունում վերի համեմատու-թիւնը՝ նախաձայնի տարբերութեան պատճառով։ Գէորգեան, Խոր. Խորենա-ցով, էջ 32 հանում է գովասան բառից։


Դակու, աց

s.

adze, axe.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

• Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դու, քո

pron.

thou, thee;
ի քէն, from, by or of thee;
thyself;
զքէն, upon thee;
of thee.

• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. 1823, էջ 99, և 102։-ԳԴ հա-մեմատեց պրս. tu ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ ուղիղ համեմատում են ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 11, Gω-sche, 67 ևն։ Հիւնք. դու=լտ. tu «դու» և duo «երկու», յն. δὸο, պրս. թիւյ «դու» և դիւյ («երկու»։-Karst, Յուշարձան, 407 սումեր. ti «դու»։


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

• ՆՀԲ հասկանում է բառս «երէ». ուս-տի և համեմատում է յն. ϑήρ «վայրի կենդանի»։ Այսպէս է հասկանում նաև ՋԲ (կասկածով)։ ԱԲ դնում է «սալամռ». Վերի մեկնութիւնը տուաւ Նորաւռ. Բառ. ֆր. (տե՛ս francolin բառի տակ)։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

• Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

• ՆՀԲ հանում է դժ, դժուար բառերից։ Windisch. 10 հյ. դժ-և սանս. duç-yami։ Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, հանդէս Վիեննայի, 1849, էջ 200, իբր հպրս. դհուրուժ։ Այնուհետև գալիս են Lag. Urgesch. 650, Müller, SWAW. 42, 253՝ իբր սանս. druh, զնդ. druj ևն։ Տերվ. Նախալ. 88 սանս. druh, ղնդ. druǰ, հպրս. duruǰ, պրս. durōz հսաքս. driogan ձևերի հետ, հնխ. drugh, dhrugh արմատից։ Meillet, MSL, 7, 58 ուզում է հայ բառը բնիկ համարել՝ նկատելով որ դրուժան< *դրոյժան ներկայացնում է dhreugh-իսկ դրժել<*դրուժել՝ dhrugh-ձայն-դարձը։ Հիւնք. դաշն բառից։ Սրմագա-շեան, Արմէնիա՝ համեմատում է ռում. dârjire «խոժոռեալ դիմադրութիւն» ձև-վի հետ։


Եբենոս, ի

s.

ebony;
ebon;
ebony-tree.

• ՀՀԲ ոպնիազ բառի համար ասում է «Թուի եբր. ոպնիմ»։ ԳԴ եբենոս համե-մատում է պրս. ձևի հետ։ Ո՜չ ՆՀԲ, ո՛չ ՋԲ և ո՛չ էլ ԱԲ նշանակում են ւն. ծա-գումը, թէև համեմատելի ձևերը գիտեն։