Your research : 167 Results for հայերէն

Entries' title containing հայերէն : 2 Results

Definitions containing the research հայերէն : 704 Results

Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

• ՓՈԽ.-Օսս. kiri, kxira, tJiren «կիր», վրաց. კირი կիրի «կիր», კირიანი կիրիանի «կրային», მოკირვა մոկիրվա «կրով կըպ-ցընել», թուշ. კირ կիր, լազ. կիրի, չեչէն ինգուշ. կիր «կիր». այս բոլորը հայերէնի միջոցով Սեմական աշխարհից անցել են Կովկաս։-Յայտնի չէ միայն թէ ի՛նչ կապ ունին թրք. [arabic word] kireǰ «կիր», արևել. թրք. [arabic word] kiriǰ «գաճ»։


Կիւ

s.

mastic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'iv-«ծամել» ար-մատիզ. հմմտ. հբգ. kiuwan «ծամել», chewa «ծնօտ», գերմ. kauen, հոլլ. kau-wen, անգսք. cēowan, հիսլ. tyggia, անգլ. chew, հսլ. živati, živa, žuya, ռուս. жe-вaть, պհլ. jūtan, պրս. [arabic word] ǰavīdan, քրդ. jūin, աֆղան. žōval, բոլորն էլ «ծա-մել, ծասքել» նշանակութեամբ. նոյն ար-մատից է կրկնուած՝ լտ. gingīva «լինդ, լնդերք» (Walde 342, Kluge 247, Boisacq 1103, Horn § 415)։ Հայերէնի մէջ իմաստի զարգայման համար հմմտ. ծամօն «մազ-տաք»՝ ծամել բայից և լտ. mastix «կիւ» masticare «ծամել» բայից (Pokorny 1, 642)։


Կղմինդր, տրի, տրոց

s.

til, pantile;
— քառանկիւն, brick.

• Lag. Arm. St. § 1164 բառիս ուղիղ մեկնութիւնը վերագրում է ՆՀԲ-ի և ՋԲ-ի, որոնք այսպիսի բան չունին. ուս-տի և ինքն է առաջին մեկնիչը։ Հիւնք. հայերէնի հետ նաև յն. ϰεραμίς դնում է «ի հակառակեն բառիս կաղամար»։


Կղմինտր

cf. Կղմինդր.

• Lag. Arm. St. § 1164 բառիս ուղիղ մեկնութիւնը վերագրում է ՆՀԲ-ի և ՋԲ-ի, որոնք այսպիսի բան չունին. ուս-տի և ինքն է առաջին մեկնիչը։ Հիւնք. հայերէնի հետ նաև յն. ϰεραμίς դնում է «ի հակառակեն բառիս կաղամար»։


Կղմուխ

s. bot.

s. bot. elecampane, star-wort.

• ՓՈԽ.-Հայերէնի միջնորդութեամբ է թերևս վրաց. კულმუხო կուլմուխո «inula helenium (Չուբինով 634 մեկնում է ռուս девясилъ. оманъ, որ Анненковъ իր բու-սաբանական բառարանում, էջ 176 դնում է իբր inula helenium L, ֆրանս. aunée énu-le, գերմ. Wahrer ևն)։ Բայց յայտնի չէ թէ նո՞յն են սրանց հետ վրաց. კალმახი կալ-մախի «մի տեսակ սունկ» և კალმახა ბა-ლახი կալմախա բալախի «мeдвeжьe yxō խոտը»։


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

• = Յն, ϰονϰούλλιον «աբեղայի գլխարկ» ռառից, ռր ծագում է լտ. cucullus, cucullio, cuculla «գլխանոց» բառից, իսկ սա էլ հա-մարւում է կելտական փոխառութիւն (Walde 206)։ Յոյն բառը այնուհետև անցել է զա-նազան լեզուների. ինչ. հբգ. cucula, մբգ. kugele, հսլ. kukoli, ռուս. куколь, բուլգար. gugla, լեհ. չեխ. kukla (Berneker 640), լազ. kukula, թրք. kukuleta ևն։ Լատիներէ-նից յետ են առնուած իռլ. cochull, կիմր. çwcwll (Walde անդ)։ Հայերէնի մէջ ու-ղիղ տառադարձութեամբ ծագած է նախ կու-կուլ, յետոյ ն յաւելուածով կնկուղ. և ն-ի մօտ կ կակղելով՝ կնգուղ։-Հիւբշ. 358։

• ՓՈԽ.-Հայերէնից պետք է լինի վրաց. კუნკულა կունկուլա «աբեղայի գլխարկ», մի-ջին ռնգականի պատճառով, որից զուրկ են յոյնն ու լատինը։


Կնդրուկ, դրկաց

s.

olibanum, frankincense;
benzoin;
— երեւելի, pure —.

• ՓՈԽ.-Վրաց. გუნდრუკი գունդրուկի, թուշ. ვუდრუց գուդրուղ թւում են հայերէնից, ռ րովհետև պահլաւականից աւելի՝ նման են հայերէնին։ Այսպէս է ընդունում նաև Մառ, Иппoл. 63։ Հայերէնից չէ, այլ ուղղակի պարսկերենից՝ ուտ. k'undürúk «կնդրուկ»։


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

• = Ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] lku-nuuk ku (kunukku) «կնիք», kanīku «կընքուած բան», ակկադ. qanaqu «կնքել» (Strass-maier, Alphabetisches Verzeichniss der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 566 և Delitzsch, Assyrisches Handwor-terbuch, էջ 589)։ Այս բառը ասորերէնի մէջ գոյութիւն չունենալով՝ ասուրական փոխա-ռութեան ենթադրութիւնը հայերէնում՝ աւե-լի ևս է հաստատւում։ Նկատելի է նաև որ ասորեստանցին ունի երկու ձև (kunukku և kaniku), առաջինը u ձայնաւորով և երկ-րորդը ī ձայնաւորով. և այդ երկուսն էլ պահուած են հայերէնի մէջ։-Հիւբշ. 308։


Կոծ, ոյ, ով

s.

lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.

• ԳՒՌ.-Սովորաբար պահուած լացուկոծ բարդի մէջ՝ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոծ, Ալշ. կոձ, Ախց. Երև. Կր. Տփ. կօծ, Ննխ. Պլ. գօձ, Մրղ. կուիծ, Ասլ. գէօ՝ձ, գէօ՝զ, Զթ. գիւձ.-կայ և Սեբ. քարգօձէլ, Պլ. քարգօրձէլ, Ատն (թրքախօս հայոց բարբառով) քարգօձէլ էթ-մtք «քարկոծել».-ր յաւելման համար հմմտ-յետին հայերէնի մէջ ալէկործումն «ալեկո-ծութիւն» Օգոստ. բաջ. 12։

• ՓՈԽ.-Վրաց. კოკოცება կոկոցեբա «ող-բալ, կոծել». ծագում է *կոկոծ կրկնակա-նից և պահում է միայն հայերէնի երրորդ նշանակութիւնը։-Չուբինով 622 ևս համա-րում է հայերէնից փոխառեալ։


Հիր, ի

s.

purple;
— garment.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։


Հնար, ի, ից

s. rhet. v. imp.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

• , ի հլ. «ճար, միջոց, վարպետ ելք. կարելիութիւն, մի խելք բանացնելը» ՍԳր. եզն. Մծբ. Կոչ. «մեթոդ» Սահմ. Անց. պորփ. որից են հնար է, հնար չէ «կարելի է, կա-րելի չէ» Սգր. Ոսկ. ա. թես. ը. Կոչ. հնարել կամ հնարիլ ՍԳր. եզն. Կոչ. հնարալ Ոսև ա. տիմ. հնարաւոր ՍԳր. Կոչ. Ոսկ. հնարո-ղութիւն Եզն. հնարին Կոչ. հնարագէտ Ոսկ. ես. Վեցօր. հնարագիտութիւն ՍԳր. եոն հնարագիւտ Սեբեր. եզն. հնարակերտ Եւա-գըր. հնարացոյց Սեբեր. անհնար ՍԳր. Ա-գաթ. անհնարին ՍԳր. Կոչ. Ագաթ. բազմա-հնար Եսթ. ժզ. 13. Փարպ. դիւրահնար Փարպ. բարեհնար Ոսկ. յհ. ա. 42, ևն։ Հին հայերէնում շատ անգամ բառս անեզական էր, այս պատճառով նոր գրականում (յատ-կապէս արևմտեան) ասւում է հնարք։


Հոլով, ից

s. gr.

rolling, circular motion, circulation;
case;
— անուանց, oblique cases.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qkol-«շարժիլ, դառնալ, պտուտ գալ» արմատից. ցեղա-կիցներն են յն. πέλομαι «շարժիլ», ἔπλετο «դարձաւ», περιπλήμενος «դարձած», πάλιν «դարձեալ, յետս», πόλος «առանցք, լի-սեռն». ϰυϰλος «շրջան, անիւ», πολέυω «շար-ժիլ», πωλέομαι «յաճախել», τελέϑω «եմ, լինել», սանս. čarati «շարժիլ», čakrá-«անիւ», զնդ. čaraiti «դառնալ», čaxra «ճա-խարակ», հսլ. kolo, չեխ. kolo, ռուս. koleso «անիւ», հպրուս. kelan, հիսլ. hvel, hjol, անգսք. hwēol, hwēl «անիւ», անօլ. wheel «անիւ, դարձնել», լեթթ. du-celes «երկ-անիւ կառք», փռիւգ. kikλην «Սայլ կամ Մեծ Արջ համաստեղութիւնը» ևն։ Այս բոլորը ծագում են հնխ. g'el-, g'ol-, g'l-արմատից (Po-korny 1, էջ 514-6, Trautmann 125, Boi-sacq 531, 533 և 743, Walde 178, Berneker 549)։ Հայերէնը ծագում է g'ol>հոլ ձայն-դարձից (-ով մասնիկով), իսկ g' el-ձևը ներկայացնում են յեղ, եղ, որոնց վլայ տե՛ս առանձին։ Պարզ արմատը պահում են գա-ւառականները։


Հողմ, ոց

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

• -Բնիկ հայ բառ, հնխ. onəmo-ձևից, որ նշանակում է «շունչ, փչիւն, քամի». բուն արմատն է հնխ. enə-, onə-, fiə-«շնչել, փչել», որ an-ձևով երևում է զանազան լե-զուների մէջ. յիշենք այստեղ կարևորներից յն. ἀνεμος «շունչ, քամի», ἀνήνεμος, νήνεμος «առանց քամու, հանդարտ օդ», լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», սանս. anila-«քամի շունչ», հիռլ. animm, նիռլ. anam «հոգի», կորն. eneff, բըրտ. anaoun «հոգի» ևն (միւսները տե՛ս Pokorny 1, 56-57)։ Հայերէնի մէջ հնխ. onəmo-ձևից միջին ə ընկել է ըստ օրինի, -nm-տա-ոանմանութեամբ վերածուել է -ղմ-(հմմտ. նման>ըլման-իլ) և միավանդ *ողմ ձևի վրայ աւելացել է հ յաւելուածը, ինչպէս յաճախ։ Մեկնութիւնը տե՛ս Ernout-Meillet 51. նոյն արմատից է նաև հյ. անձն., որ տե՛ս առանձին։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

• ՓՈԽ.-Վրաց. ჭამაკი ճաշակի «գաւաթ, թաս» գործածուած է Երեմ. ծբ. 19, որի դէմ հայ թարգմանութիւնն էլ դնում է ճաշակ ձևը. վրացի բառը կարող է լինել անկախ փոխառութիւն իրանեանից և կամ թարգ-մանութեան ժամանակ հայերէնից տառա-դարձուած։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

• ՓՈԽ.-Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

• Առհասարակ շփոթուած է յաջորդի հետ՝ հայերէնի մէջ ձևի նոյնութեան և պարսկերէնի մէջ ձևի նմանութեան պատճառով։ Առաջին անգամ Հիւբշ. տարբերեց երկուսը՝ դնելով ճարակ «հը-նար»<պհլ. čārak և ճարակ «խոտ»< ահլ. čarak։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «սպիտակ» (գործած-ուած միմիայն ձիու համար) Բուզ. Սեբ. Մեսր. Եր. Նար. խչ. որից ճերմակածի «սպի-տակ ձի հեծնող» Բուզ. ճանճաճերմակ «պի-սակաւոր սպիտակ գոյնով, ճանճկէն» Մագ. արևմտեան գրականում՝ գաւառականների համաձայն՝ գործածւում է ընդհանրացած «սպիտակ» նշանակութեամբ. իսկ սպիտակ բառը անսովոր է. ճիշտ սրա հակառակը, արևելեան հայերէնում գործածւում է սպի-տակ և անսովոր է ճերմակ։-Գրուած է հար-մակ Անկ. գիրք հին կտ. 379, 381-2

• = Պհլ. *čermak ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] čarma «ճեր-մակ ձի, շագանակագոյն կարմիր ձի» (Vul-lers), «հասարակօրէն ձի, իսկ յատկաբար այն ձին, որ կոչի թրք. գուլա աթ (իմա՛ «աշ-խէտ, կարմրագոյն ձի») և ուրեք գրի նշա-նակել գորշ ձի» (ԳԴ). գրուած է նաև [arabic word] ǰarma «գորշ ձի». քրդ. čerme «սպիտակ, ճերմակ» (ZDMG 38, 61)։ Իրանականից փոխառեալ են նաև վրաց. ბარმაι ճար-մակի կամ ჭარმაგი ճարմագի «սևերի հետ խառն ճերմակ մազեր», ჭარმალი ճար-մաղի «ալևոր քաջ ծերունի», ჭარმაკი ცხენი ճարմակի ցխենի «ճերմակ ձի», ჭარმაგოხანი ճարմագոսանի «ալեհեր». (սրանք չեն կա-րող հայերէնից լինել՝ առաջին վանկի ա-և պատճառաւ)։-Հիւբշ. 189։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

• ՆՀԲ լծ. թրք. ջօխ, չօգ «բազում» և գօճա, խօճա «մեծ, վարժապետ, հա-սուստ»։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. čoq «շատ»։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 24՝ պատասխանելով ոմն Պա-ոոյրի հարցումին, յայտնում է թէ թրք. čoq պատահական նմանութիւն ունի մեր ռառի հետ։ Patrubány SA 1, 310 փո-խառեալ է թրք. čpk «շատ» բառից, իսկ նոյն ՀԱ 1907, 305 աճիլ բառին ար-մատակից է և թրք. čok փոխառեալ է հայերէնից։ Karst, Յուշարձան 121 թրք. cok։


Ճուռակ, աց

cf. Ճուրակ.

• Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Ճուրակ, աց

s.

merlin.

• Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Հէն, հինից

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

• ծելով իբր ց-խենի), յն. *μνισνο ձևե րի հետ. իսկ Cpeд. передвиж. 20 լտ. hinnus «ջորի», յն. ἴννος «ջորի», ὅνος «էշ» և ἰππος «ձի» բառերի հետ։ + ՀԷՆ «հիւսել, հիւսուածք». սրա հէնք ձևը գործածական է արդի գաւառականներում. այս արմատից են բխում հինել «հիւսել» Ոս-կիփ. հինուշ Ոսկ. ղկ. հինուած «հիւսք, հիւ-սուածք» ԱԲ. աւելի հին ձևեր են հենուլ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, Եփր. ծն. Ոսկ. յհ. բ. 39 (որի ռամկականը համարւում է հե-նել Լմբ. սղ.) և հանուլ Յոբ. ժ. 11, Կոչ. 156, 224. ըստ այսմ արմատը ներկայանում է հայերէնի մէջ հէն, հեն, հան ձևերով։

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներից հմմտ. լիթ. pinū, pinti «հիւսել», pántis «տաւարի ոտքը կապելու չուան», լեթթ. pinu, pit «հիւ-սել», հպրուս. panto «տրցակ», հսլ. pet (pina) «լարել», pato «կապոց», չեխ. pnu, pnouti «լարել», ռուս. зa-понъ «գոգնոց». հիսլ. spinna, գոթ. spinnan «մանել, հիւ-սել», հբգ. և անգսք. spannan «լարել», գերմ. spannen, spinnen, անգլ. spin «հիւ-սել, մանել», յն. πά́τος «Հերայի հագուս-տը», թերևս և յն. πένομαι «տաժանագին աշխատիլ, աղքատ ապրիլ, պատրաստել» (անցնելով «*ձգտել, իր ուժերը լարել» նա-խանշանակութիւնից)։-Այս բոլորը տալիս են հնխ. pen-, spen-«մանել» արմատները, որոնք պիտի տային հայերէնում *հին-, հի-նուլ>*հնուլ, ըստ Meillet. Esquisse 32 ու-ի պատճառով դարձած յետոյ հենուլ, որից էլ հէն-ք. -արմատի ստորին թη-ձայնդարձն էլ տալիս է հան-(Boisacq 752, 767, 781, Walde 572, Trautmann 219, Pokorny 2, 660)։-Հիւբշ. 466։

• Տէրվ. Նախալ. 104 հենուլ, հիւել, հեսկ, հիւսկէն ձևերը դնում է հնխ. vi vā արմատից, իբր սանս. vā, հսլ. viti, ւտ. viere ևն։ Հիւնք. արաբ. tann «գի-տութիւն» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Müller, Armen. VI, էջ 4։ Հիւբշ. 466 առարկում է թէ հնխ. pen-պիտի տար հյ. *հնուլ, իսկ էջ 520 խնդիր է հանում թէ հնխ. -en-ամէն անգամ հայերէնի մէջ դառնո՞ւմ է -ին-. եթէ այո, ուրեմն


Հին, հնոց

adj. adv.

old, worn, decayed;
ancient, antique;
-ք, the ancients;
antiquity;
ի հնումն, anciently, formerly, a longtime since, in days of yore;
ի — or ի հնոց ժամանակաց, ի հնոց ժամանակաց հետէ, ab antiquo;
— կտակարան, the old testament;
— մատեանք, ancient codes;
ի հնումն եւ ի նորումն, in ancient and modern law;
— լուսին, waning moon;
հին աւուրց, old aged in years, grown old;
— աւուրցն, Ancient of days, the Eternal, the Most High;
— աւուրց մանուկն, the Eternal Son;
— աւուրց զօրական, a veteran;
անտառ — աւուրց մայրեաց, a forest of ancient cedars;
— աւուրց ատելութիան, rancour, inveterate hate.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. seno-ձևից. ցե-ղակիցներն են՝ սանս. [other alphabet] sána-«հին», sanaká «հնաւուրց, վաղեմի», զնդ. hanē «հին, ծեր», hana «ծեր կին», պհլ. hān, յն. ενος «հին», ενη «նոր լուսնի նախորդ օրը, որ է հին ամսի վերջին օրը», լտ. sen-ex, հյց. senem «ծեր», senior «երիցագոյն», se-natus «ծերակոյտ», գոթ. sin-eigs «երէց», šinista «երիցագոյն», լիթ. sēnas «հին». se. niai «ի հնուց, վաղուց», լեթթ. sens «ծեր», sen «վաղուց», հիռլ. sen, sinin, կիմր. կորն. hēn, բրըտ. hen «հին, ծեր» (Walde 698, Boisacq 257, Ernout-Meillet 882, Iraut-mann 256, Pokorny 2, 494)։ Հայերէնի մէջ նախաձայն s ընկնելով՝ հնխ. seno-տուել է նախ *ին, բայց պարթևական շրջանին ազ-դուելով իրանեան ձևերից՝ խաչաձեման օ-րէնքով ստացել է նրանցից՝ նախաձայն հ (ըստ Meillet MSL 21, 187). հմմտ. հում։-Հիւբշ. 467։


Ծնծղայ, ից

s.

cymbal;
cithern.

• , ի հլ. «երաժշտական մի գործիք բ. զիլ» ՍԳր. Նար. խչ. գրուած է ձնծղայ Անկ. գիրք նոր կտ. 291, 301. ցնծղայ Վե-ցօր. 66. ձնձղայ Վրդ. առ 198. ծեծեղայ Բառ. երեմ. էջ 149. կայ և ծիծեղայ ձևը՝ ըստ ՓԲ. միջին հայերէնում ունինք ծնծղեակ Թլկր. 27։-Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. ազգ. հիսանդ. 19Ո6. էջ 150 իրարից տարբեր է դնում ծըն-ծըղայ «տափակ երաժշտական գործիքը» և ծնծղակ «կիսագունդ զանգակաձև գործիք մը՝ որ պղնձէ թաթով մը բաղխելով՝ դուր. սէն՝ ձայները ճշտելու և կանոնաւորելու հա-մար կգործածեն»։-Մնծղայ «եղանակի ա-նուն» Մանդուս. (Ամատ. 315)։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

• = Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუժუ ձուձու «ծիծ, ստինքի պտուկ», ժუժუთა ձուձութա, ժუժუ-ზწოვარი ձուձու-մծովարի, მმუძებიანი մձուձեբիա-նի «դիեցիկ մանուկ», მამა-მძუაე մամա-մձուձե «հայր սնուցիչ, կառավարիչ, երախա-յի վերակացու», დედა-ბძეძე դեդա-մձեձե «ստնտու, ծծմայր», ἀიძა ձիձա «ստնտու», წოვა ծովա, წოვნა ծովնա «ծծել, ծծումն», წუწნა ծուծնա «ծծել», ვამოწუწვა գամո-ծուծվա «ծծելով դուրս քաշել», წვა ծու-ծընվա «ծծելով հանել», წუწვა ծունվա «խոնաւացնել, թրջել», წოვება ծովեբա «ծիձ տալ», წუწი ծուծի «արատ», ἀუძγὸ ბაჭოεხ ձուձուո հոծովս «ծիծ է ուտում», მეძუბური մեձուձուրի «դիեցիկ մանկիկ». ნთა ձուա «հիւթ, հոյզ», լազ. ձու «ծծել», ծուծոնոր «ծծել», ցիցի, ցիցիլի «ծիծ», ավար. ծօէզէ «ծծել» ևն։ Նման հնչիւնով բառեր շատ կան զանազան լեզուների մէջ. հմմտ. նբգ. zitze, հիւս. գերմ. titte, հգերմ. tutta, tuta. ան-գըսք. tit, յգ. tittas, իտալ. tetta, zizza, zez-zolo, լեհ. cyc, խրվաթ. czeczek, դալմատ. czicza. հունգ. tsets, օսթյաք. tJuti ոն։ ցիցա, ռում. titä, օսս. ջէջէ, ցիցի, քրդ. [arabic word] čičik (Աւետարանի թարգմանութեան մէջ ջըջըք. ինչ. Ու ժը աւ. ջրջրքռա քօ ժը դառա շիր տան «Եվ ստեանցն որ դիեցուցին զքեզ» Ղուկ. ժա. 27), ալբան. ցիցէ, յն. τιτϑός, եբր. [hebrew word] zīr, արաբ. օ ︎ zīzat, ասուր. zizē «ծիծ, ծծել». ինչպէս նաև ա-րաբ. [arabic word] days «կնոջ ստինք» (որի հա-մար Կամուս, թրք. թրգմ. Բ. 242 ասում է թէ հարազատ արաբերէն չէ) ևն։ Այս բա-ռերից ոմանք բնաձայն են, ոմանք պատա-հական նմանութիւն ունին և ոմանք էլ փո-խառեալ (Berneker 129)։ Հայերէնը կով-ևասեան ընտանիքից փոխառեալ ենք դնում այն պատճառով, որ այստեղ ենք գտնում զարզական արմատը (ծու) և նախնական նշանակութիւնը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. սիւզմէք, լտ. sugo, վը-րաց. ձուձու։ Justi, Kurd. Gram. I17 քրդ. čičik, պրս. [arabic word] čačū, օսս. ձինի և հյ. ծոց (իմա՛ ծիծ) և ծծել իրար հետ է դնում։ Նոյն հեղինակը՝ Litt. Blatt 1883, էջ 64 ծուծ =լիթ. zisti «ծծել». ռուս. жижа «հիւթ, արգանակ» բառե-րի հետ։ Տէրվ. Նախալ. 43, 88 ծիծ, ինչպէս նաև տիտ՝ կցում է դիել բա-յին՝ իբր կրկնական. այսպէս է դնում նաև յն. τιτՅός «ծիծ», τίτβη «ստոն։ տու», սանս. dadhan «կաթ»։ Հիւնք. հծը-ծել բայից։ Bugge, Etrusk. u. Arm. 93 ծծել= ետրուսկ. sce. իսկ էջ 85 հյ. տիտ «ծիծ» բառի հետ է համեմատում անգսք. tit, յգ. tittas, գերմ. Zitze «ծիծ»։ Հիւբշ. 498 այս և վերի բոլոր ձևերը համարում է բնաձայն. իր կարծի-քով ծիծ բառն էլ կապ չունի ծուծ, ծծել ձևերի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, էջ 233 հայերէնից փոխառեալ է դը. նում ալբան. ցիցէ «ծիծ»։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

• = Ընիկ հայ բառ՝ հնխ. g'uro-ձևիր. հմմտ. յն. γυρός «կոլոր, կորացած», γῦρος «շրջանակ, բոլորակ, ծիր», [other alphabet] «ծռել, կորացնել»։ Հայերէնից և յունարէնից դուրս ուրիշ տեղ պահուած չէ։ Հայերենում ռ ձայ-նը յառաջ է եկել նախաւոր ծուռն ձևի պատ-ճառաւ. որ թէև հին մատենագրութեան մէջ աւանդուած չէ, բայց պահուած է նոր գա-ւառականներում (տե՛ս Pokorny 1, 557. համարում է հնխ. geu-«ծռել» պարզաևա-նից՝ r մասնիկով)։-Հիւբշ. 457։


Կագ, ի, ոյ

s.

contention, debate, dispute, contest, quarrel, hroil, strife, cavil;
— յարուցանել, to excite contention, to create strife.

• ՆՀԲ. լծ. պրս. թրք. ղագ, ղավղա-գագշմա, գավկա։ Հիւնք. յն. ϰαϰίζω «սաստել, յանդիմանել», պրս. [arabic word] γak «աղմուկ, շփոթութիւն» (այս բա-ռը հայերէնի մէջ պիտի տար գակ)։ Bugge KZ 32, 55 յն. ἠχή, դոր. ἀχά «աղմուկ, ժխոր», լտ. 'vagio «պոռալ, ճչալ» բառերին ցեղակից։ Scheftelo-witz BВ 28, 303 լիթ. kovà «կռիւ», հբգ. houwan «զարնել»։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձ. 397 հիռլ. cath «կռիւ, պատերազմ», հբրըտ. cat-al-rid «կռիւ, վէճ», սանս. kadt ևն։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

• «հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

• = Իրան. hae-ձևից փոխառեալ. հմմտ. զնդ. hač-, պհլ. sačītan, պրս. ❇ sazī-dan, արմատի բուն նշանակութիւնն է «հե-տևիլ», ինչպես ունին յն. ἔπομαι լտ. sequor, հիռլ. sechim, sechur, լիթ. seku, սանս. sá-čatē ցեղակիցները։ Այս նշանակութիւնը հե-տրզհետե զարգանալով՝ դարձել է «յարիլ. յարմարիլ, պատշաճիլ, վայլել, սազիլ», և վերջապէս՝ «դուր գալ, ախորժիլ». այսպէս՝ զնդ. hačaintē «պատշաճում են, համաձայն են» (հմմտ. noit daenā noit urvanō hacain-tē̄ հատուածի մէջ՝ Եասնա խե. 2). պրս. sa-zidan «արժանանալ», sazā «արժանի, պատ-շաճ, վայելուչ», պհլ. sačītan «արժանի լի-նել», sačāk «արժանաւոր», և paiti->pat. նախամասնիկով՝ pat-sac, որից հյ. *պատ-սաճ>պատշաճ «յարմար, վայելուչ». լն. ἐπω «հետևիլ», բայց նաև «պատշաճիլ, յար-մարիլ, համաձայն լինել»։ Հայերէնի մէջ էլ կայ «համաձայն, հաւան» իմաստը. հմմտ. Հաճք և հաւանք և միաբանք. Մամբր. Հա-ճել և հաւանեցուցանել զմարդիկ. Եւս. պտմ. բ. 10։ Այս «պատշաճիլ» իմաստից ածանց-ւում է «ախորժիլ, դուր գալ», որ թէև չէ՛ ա-ւանդուած իրանեան գրականութեան մէջ. բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել և կամ յառաջացած է հայերէնում. հմմտ. գերմ. behagen «յարմարիլ, պատշաճիլ, ա-խորժիլ, հաճիլ»։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

• = Յն. ϰαϑολιϰός «ընդհանրական, տիե-զերական» ածականն է՝ գոյականաբար գոր-ծածուած. որից փոխառեալ են նաև լտ. catholicus. արաբ. [arabic word] ǰāϑalīq կամ [arabic word] jatalīq, ասորի տառադարձութեամբ [arabic word] katulīka (Մառ. Гpaм. др.-apм. էջ 18), վրաց. კათოლიკოზი կաթոլի, կոզի (թերևս հայերէնի միջոցով)։ Տե՛ս նաև երը՝ կաթողիկէ բառը։-Հիւբշ. 353։


Կաթսայ, ից

s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

• = Ասոր. [syriac word] qadsa բառից փոխա-ռեալ. այս ասորի ձևը ծագում է յն. ϰάδος բառից, որ նշանակում է «գինու կամ ջրի մեծ աման, 32 լիտր պարունակութեամբ մի չափ». յոյն բառն էլ ծագած է փիւնիկերէնից (Boisacq 398). հմմտ. եբր. [hebrew word] kaδ «դոյլ, կուժ, ջրաման», բաբել. kandu, ե-գիպտ. qd «պտուկ» (BSL հտ. 27, ж 21 էջ 88), արամ. [hebrew word] kaddānā հր. [hebrew word] kadda «փոքր կուժ»։ Նոյնից փո-խառեալ են նաև լտ. cadus, հսլ. kaϑι ռռւս. кадь, кадка, кадочка, кадушка, кадущечка, ուկր. кадкa, բուլգար. кána. kádos, kaca, սերբ. kärd, չեխ. kád', լեհ. kadz' «ևիսատակառ, կոնք կամ նմպն ա-մաններ», ռուսերէնից էլ վերջապէս լիթ. kodis «ջրի կուժ» (Berneker 467)։ Յունա-րէնից է դարձեալ արաբ. [arabic word] qadas «պղնձէ դոյլ, փարխաճ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 274)։ Հայերէնի մէջ ասորի բառը տուել է նախ *կադսայ, ուր դ ձայնը աց-ղուելով յաջորդ ս-ից՝ վերածուած է խու-լի։-Հիւբշ. 306։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակաջ, ի, ից, աց

cf. Կակաչ.

• ՓՈԽ.-Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակժիրակ, ի

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• = Իրանեան փոխառութիւն է. ենթադրում է պհլ. *kākzirak ձևը, որի ժառանգն է պրս. [arabic word] kāzira կամ կրճատ [arabic word] kazra «ասպուր» հոմանիշը։ Իրանեան բառը բար-ռուած պէտք է լինի kak և žirak բառերից. հմմտ. պրս. [hebrew word] kak (որից թրք. [arabic word] kekik) «ծոթրին», [arabic word] kākunī «ծոթ րին», [arabic word] kākiyān «ասպուր», օ︎ ǰira «ասպուր», օ [arabic word] zīra կամ օ.︎ žira «մի տեսակ չաման, տճկ. քիմյօն»։ Պառս-ևերէնի ǰira և žira ձևերի պատճառով է որ հայերէնի մէջ էլ գտնում ենք կակժիրակ, կակճիրակ ևն։


Կաղաղ, ոց

s.

den, lair, haunt.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։


Կաղամախ, ից

s.

poplar

• = Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանո մևաւութեան) «թանաքաման» Մագ. և Երզն. քեր. Վանակ. հց. Վրք. հց. Ա. 156, Աթան. էջ 492, Յայսմ. յնվ. 19 և 27 (եր-կուսն էլ տպ. կաղմար. այսպէս նաև Յայսմ. յունիս 8, որ յետին հայերէնի ձևն է)։-ՀՀԲ և ՋԲ դնում են և կաղամար «թանաքաձուկ», եբրև նոր բառ։-Արդի գրականի մէջ միայն արևմտեանն է, որ գործածում է կաղամտս բառը, արևելեանը գիտէ միայն թանաքա-ման։


Կաճ, իւ

s.

felt;
—ակուռ թաղիք, compact felt.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։


Կամակ, աց

adj. adv. s. pl.

agreeable, sweet, pleasing, delicious;
agreeably, pleasingly;
— լինել ի, to be disposed or inclined to;
s. pl. —ք, pleasures, delights;
dainties.

• ՆՀԲ կամք կամ քիմք բառից է հա-նում։ Müller SWAW 39, 406 պրս. kam, սանս. kāma ձևերի հետ։ Lag. Arm. Stud. § 1087 համարում է հայերէնի մէջ կազմուած ածական՝ կամք բառից։


Հազարապետ, աց

s.

chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.

• = Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։


Հալուէ, ից

s.

aloes.

• = Յն. άλοή հոմանիշից, որի հետ նոյն են լտ. aloe, եբր. [hebrew word] ahālīm, [hebrew word] ahā loϑ, արաբ. օ︎ alva, պրս. [arabic word] ilva, ասոր. [other alphabet] alvā, որոնք բոլոր ծագում են հընդ-կականից. հայերէնը գալիս է յն. ձևից, որի վրայ աւելացել է հ, ինչպէս հեթանոս բառի վրայ. յոյնից փոխառեալ են նաև լտ. aloe, ռուս. aлой (Berneker 28), մբգ. alōē, գերմ Aloe, անգլ. aloes, վրաց. ალო ալո ևն։-Հիւբշ. 360։


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

• = Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։


Ճախարակ, աց

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է թւում ի-մերխեվի լեզւով ճախրակի «ճախարակ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ 71)։ Թրք. [arabic word] čaxrəq «մի տեսակ թռչուն», որ Будаговъ, Cpaв. cлов. 1, 454 ը մեևնում է «драxва (=արօ՞ս)»։ Հյ. գւռ. ճախրակ (մանիկ) բառն է։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

• =Նոյն են վրաց. ჭაკი, ճակի, սվան. ճագ «էգ ձի», կամ նաև ածականաբար վրաց. և մինգ. ჭაკი ცხენი ճակի ցխենի, ինգ. ճակ-ցխեն «էգ ձի». գործածութեան կրկին ձևերը նոյն են հայերէնի հետ. բայց աւելի լաւ է վրաց. მოჭაკე մոճակե «հեշ-տասէր, իգամոլ» (Չուբ. 2 884), որ մեր ճա-կաճան բառի համապատասխանն է։ Բայց այս նմանութիւնները այնպէս են, որ թոյլ չեն տալիս ենթադրել մի կամ միւս կողմից փոխառութիւն, այլ երրորդ մի ընդհանուր աղբիւր, որ թերևս խալդերէնն է։-Աճ.


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

• ԳՒՌ.-Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։


*Ճաղ

cf. Դագաղ.

• =Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.


Ճանկ, աց

cf. Ճանգ.

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։


Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։