Definitions containing the research հաստատ : 1275 results

Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։


Պարկէն, ենից

s.

trench, moat, ditch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pārken ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] pargīn (Salemann ЗAH 8(1908), 109), պրս. [arabic word] ︎pārgīn կամ, [arabic word] pārgī «նշանակէ զայն փոսն, զոր առնեն ի խոհանոցս և ի բաղանիս, զի աղտեղի ջուրք անդր երթիցեն. 2. անձրևաջուր, որ իցէ ժո-ղովեալ ի փոսորակ տեղիս». [arabic word] bārgīn «տեղի ուր ժողովեալ իցէ անձրևաջուր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] oarqīnā «քաղաքը շրջապատող փոսր» (Brockelm. Lex. syr. 292), «աղտեղութեւն թափելու փոս» (Noldeke), արաբ. [arabic word] ︎ lāriqīn «ջրամբար»։-Հիւբշ. 228։


Պարս, ից

s.

sling;
swarm of bees;
քարինս արձակել —իւ, to sling.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.


Պարս

adj. s.

Persian;
—ք, Persia.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *pars, որ բուն նշանակում էր «կապ, կապիչ» և յետոյ ստացաւ «պարս» նշանակութիւնը. (հների պարսէտը մի տե-սակ կապ էր՝ մէջտեղը լայն, ծայրերը նեղ, ուր քարը դնելով արձակում էին. հմմտ. յն. σσενδόνη «կապ, վիրակապ, գլխակապ, կա-նանց ամօթոյքի կապ, նաև պարսէտ». անգլ. sling «կապ և պարսէտ»)։-Պհլ. բառը ա-ւանդուած չէ, բայց նրա հոմանիշ *parsak ձևն է հաստատում իրանեանից փոխառեալ թալմուդ. [hebrew word] parsakā «Schlinge, թա-կարդի՝ ցանցի ևն կապը, lacet»։-Հիւբշ. IF Anz. 10, 49.


Պարտակ

s.

mask, veil, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. *partak «առագաստ, վրան, ծած-կոց» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց հաստատում է պրս. օ [arabic word] parda (որից թրք. perde) «վարագոյր, ծածկոց» և պահլաւերէ, նից փոխառեալ ասոր. [syriac word] pardaqa «վը-րան» բառերով։-Հիւբշ. էջ 229։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Սարոյ, ից

s.

pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սափասուտ

adj.

quite false, untrue, lying.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. σάφα «յայտնի, ակներև հաստատ» և φενδ կς «սուտ» բառերից է դնում, Տէրվ. Altarm. 6 և Նախալ. էջ 115 սուտ բառի *սփուտ նախաձևի հետ կրկնուած։ Հիւբշ. 377 կասկածով դնում է յն. σάϰα, σαφως և հյ. սուտ բառերից բարդուած։ Ուղիղ մեկնեց նախ Այտնե-ան, Քնն. քեր. էջ 310, որից անկախա-բար Աճառ. (անտիպ)։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-

եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tak ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] tak «սակաւ, քիչ, դոյզն». ըստ այսմ տակաւ նը-շանակում է բուն «սակաւուք, քիչ քիչ»։-Աճ.


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իոան. գւռ. *sik «աւազ» ձևից, որի գո-յութիւնը հաստատւում է սանս. sikatā, հարս. ϑikā, մար. sikaya, և նոր իրանա-կան բարբառների six, šəga, sag', səγā, səgya, sigioh և մանաւանդ xūr և Mihreǰan բարբառների sik, sig ձևերով (ըստ Ben-veniste BSL л 89, էջ 60 և л 93, էջ 74)։ Բոլորն էլ նշանակում են «աւազ»։-Աճ.


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Muller SWAW 38, 573 սանս. çvan և գոթ. hunds ձևերի հետ։ Նոյն 78, 429 զնդ. spā պրս. sag<*swag։ Հիւբշ. KZ 23 16 և 48 սկ-դնում է çv-ձևից և կցում է փռիւգ. kun բառին։ Տէրվ. Altarm. 62 քենթ հոմանիշի հետ= գոթ. hunds։ Նոյն, Նախալ. 75, Մասիս 1882 յուլիս 24, Երկրագունտ 1884, 101 և Լեզու 16ո նվան արմատից՝ դ յաւելուածով, ինչ-պէս է և գերմ. hund, գոթ. hunds ևն խումբը։ Thomaschek SWAW 96, 761 պամիր. skōn, հսլ. štenici «ձառ».-Bugge KZ 32, 54 կցում է շուն բառին և շեշտի տարբերութեան պատճառով դնում է հնխ. k'uōn>շուն, k'unnós > սկունդ։ Հիւնք. պրս. քունտիւզ «շնջրի» բառից։ Վերի ձևով մեկնեց. Meillet MSI 8. 160։ Հիւբշ. 480 անցողակի յի-շում է սանս. çvá, իսկ Strassburger Festschrift 71 բոլորովին բաժանելով αυων=«շուն» ընտանիքից՝ կցում է յն. αϰԱλας «անասունի ձագ, շան ձագ, շուն» և σxύμνος «ձագ» բառերին։ Brugmann, Grdr2 I 140, 304, 564, 900, II. 296, 421 հնխ. k'uon-to ձևից, իբր գոթ. hunds ևն։ Bartholomae (առ Osthoff, Parerga 1, 273) պամիր. skōn «շնիկ» և յն. σϰύλας։ Pedersen Նպաստ 6 և Verol Gr. kelt. spr. 1, 120 և 185 հսլ. štene, ռուս. шенокъ, լեհ. szcze-hie «շնիկ», կիմր. cenaw «շնիկ», սանս-kánistha «փոքրագոյն», հսլ. čedo «տղայ», որ հաստատում է նաև Grarr-


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Սմնակ

s. bot. eastern poppy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *sumnak ձևից՝ որ հաստատում է պրս. [arabic word] sumna «անուշահոտ մի ծաղիկ, souchet» (Steinschneider WZKM 12, 98. չունի ԳԴ)։-Աճ.


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհյ, *sōx ձևից, որ աւանդուած չէ. սա-կայն նոյնն է հաստատում պրս. ❇ sox «սոխ». բառիս ծագումն ու ստուգաբանու-թիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 238։


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս փոխառեալ իրան. *stāhak ձևից. սրա հետ հմմտ. պհլ. vistāxy<հպրս. *yis-tāhuva, զնդ. *vistāka>հյ. վստահ, կազ-մուած stak «դէմ կանգնել» արմատիզ՝ νι-նախդիրով։ Առանց նախդիրի ունինք պհլ. staxmak, զնդ. staxra «ամուր, հաստատ», և յատկապէս ստահակ բառի համաձայն՝ պրս. ustāx «յանդուգն» (Horn, Grdr. § 920), որ դժբախտաբար չէ վկայուած։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ հնխ. steib-արմատից այն ձևերը, որոնք նշանակութեամբ մերձա-ւոր են մեր բառին.-յն. στεἰβω «ոտքի տակ կոխոտել, կոխոտել ամրացնելու համար, ճանապարհը շարունակ յաճախել», στίβος «բանուկ ճանապարհ», στιβαρός «կոխո-տուած, սեղմ, ուժեղ, հաստատուն», στιπτὸ քհաստատուն», լիթ. staibus «ուժեղ, կորո-վի» ևն։ Այս արմատը համարւում է աճաձ Lb-աճականով՝ պարզական stāi-, stelā-«խտանալ, խտացնել» արմատից, որի այլ աճած ձևերն են՝ 1) -bh-աճականով՝ steibh-, որից յն. στῖφος «դէզ» (փոխառութեամբ թրք. istii>Պլ. իստիփ «իրար վրայ խիտ ու կուռ դարսած դէզ»), στιφρός «կոխոտած, սեղմ, խիտ, ուժեղ, հսկայ».-2) -p-աճա-կանով՝ steip-, որից լտ. stipo «սեղմել, խտացնել, դիզել, ճնշել», stipulus «հաստա-տուն», լիթ. stipti «խստանալ», stiprus «ու-ժեղ, կորովի», հհիւս. stifr, անգսք. stif «խիստ», մբգ. steppen «սրածայր մի բանով խթել» (Pokorny 2, 646-8, Boisacq 905-


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

rāre «վերանորոգել», սանս. sthā̄yará-«ստուար» ևն բառերի հետ հնխ. stēn-«հաստատ կանգնիլ» արմատից։ Մեր-ժում են Pokorny 2, 608 և Meillet MSL 22, 61-62։ Վերջինս տալիս է ուղիղ մեկնութիւնը։


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ստոյգ բառի հակառակն է. սրա-նից յն. φευδής Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 115 յունարէնի հետ հնխ. spud արմատից։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 25 (կրկնում է Brugmann Grdr. 2 1, 511), որ չի ընդունում Հիւբշ. 492, առարկելով թէ այսպիսի ձայնա-փոխութեան ուրիշ օրինակ չկայ։ Հիւնք սուտ հանում է ստուեր բառից, իսկ սուտակասպաս դնում է սուտան «ռա-րը»+յն. ἀσπαζομαι «ողջունել, մեծա-րել»։ Վերի մեկնութիւնը հաստատում է


Տաշտակ

s.

chalice for offering libations;
libatorium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *taštak ձևից, որ աւանդւած չէ, ռաւո նոյնն են հաստատում պրս. [arabic word] tas-ta «փոքրիկ տաշտ, բաժակ» և իրանէանից փոխառեալ արևել. թրք. (Kašgārī) [arabic word] taštak «մի տեսակ աման հողէ»։-Հիւբշ, 252։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դեսպակ, աց

s.

litter, palankeen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dēspak ձևից, սր թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում հրէարէն dīspaq [hebrew word] «կառք», որ յամախ գործա-ծուած է բաբելական Թալմուդի մէջ և իրանա-կան ծագում ունի։-Հիւբշ. 140։


Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,


Դերբուկ, բկաց

adj. s.

rough, stiff, rude;
scabrous place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Buςxe, Lуk. Stud. 1, 73 Եւրետ կղզու Ἀερφος լեռան անուան հետ Scheftclowitz. BВ, 29, 20 հհիւս. pjarfr «անխմոր, հում, հասարակ», անգլոք, peorf «անխմոր», հրդ. derb, derp, ՀՖրիզ. derք «բուռն» բառերի հետ՝ հնխ. terbho-ձևից։ Այս մերժելով leters-son, KZ, 47, 283, միացնում է հհիւս. djarir, շվէդ. djart «կտրիճ», հսաքս. derbi «քաջ, ուժեղ, չար», հֆրիղ. der-ve «հաստատան, աւղղակի»։ Շատ աւե-լի նման է գերմ. derb «ուժեղ, կոշտ, կոպիտ, խիստ», բայց ինչպէս ցոյց է աալիս Kluge, 93, այս իմաստը փոխա-բերական է և ծագում է «անխմոր» հում (հաց)» իմաստից։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դժգոյն

adj.

discoloured, dead, pale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։


Զգենում, գեցայ

vn.

to clothe, to dress one's self, to put on one's back, to put on, to wear, to put on clothes;
— հանդերձ սգոյ, to put on mourning;
— հանդերձս ուրախութեան, to put on garments of gladness;
մի զգեցցի այր զգեստ կանացի, man shall not put on the garments of woman;
բարւոք զգենու, he dresses well, with taste;
մարմին —, to incarnate, to take on himself human nature;
— զարգարութիւն, to clothe one's self with justice;
to do good works;
փառս եւ պատիւ —, to clothe one's self with glory and honour;
զօրութիւն —, to clothe one's self with strength, to gather strength;
— զպատկեր ուրուք, to assume the appearance of another person, to resemble;
զգենում բանին զմարմին, cf. Մարմնանամ, cf. Մարդանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ


Զեն

cf. Զոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է իրան. *zуān կամ *ziyān հոմանիշ մի ձևից, որ չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. ož yān «զոհ» (Gauthiot, Gram. sogd. էջ 72). հմմտ. զնդ. zуāna=պհլ. ziyān>հյ. զեան «վնաս», գւռ. և բարդութեանց մէջ՝ զեն-. ինչ. զենարար ևն։-Աճ.


Փակ, ոյ, ի

s. adj.

fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նաև «ճաքճքիլ» իմաստը՝ հեռանում են այս խմբից. վերջապէս անգսք. spang ևն ձևերը յառաջացած են համարւում ո՛չ թէ ռնգականի յաւելումով, այլ n-ից յետոյ g-ի յառաջացումով, որով ար-մատո լինում է span՝-աճած spe-«քա-ղել» արմատից։ Այսպեսով ամբողջ կազմը քայքայւում է և հայերէնի դէմ մնում է միայն յն. φάϰελος «կա-պոց, տրցակ»?)-Karst, Յուշարձ. 415 մոնգոլ. buke, կալմուկ. buku, թուն-գուզ. beki, թրք. poko, ճապոն. bogo, օսմ. pek «ուժով, ամուր, հաստատուն», 416 մոնգոլ. xaga, թունգուզ. ka «փա-կել», 424 թթր. bak, baklamaq «կա-պել, փակել», 428 թթր. qap, qaq «փակել»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ բակ։


Փասքուս, քսի

adj.

chattering, prattling, tale-bearing, whispering, slanderous, back-biting.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

իմանի կին շատախօս». (բայց յն. φάσ-ϰω նշանակում է «ասել, յայտարարել, հաստատել, կարծել, հաւատալ»)։ ՆՀԲ «Ի ձայնիցս քուս, յորմէ քսու, և փաս-յորմէ բամբաս. լծ. և յն. փսի՛թիրօս, որպէս և ֆա՛սքօ «ասել», թրք. ֆասլ էթմէք «բամբասել»։ Տէրվ. Altarm. 71 փաս+քուս (քսու). առաջինը համարում է կա՛մ բաս (որից բամբաս) և կամ նոյն ընդ սպասել =սանս. spaç, որով փասքուս լինում է բուն «բառի լըտես»։ lusti, Dict. Kurde 78 քրդ. pəsapəs և պրս. fasāfas «փսփսուք» ձևերի հետ։ Հիւնք. յն. βασϰοσυνη «փասքսութիւն»?


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kakka-«քաք» մանկական բառից՝ -որ մասնիկով. ժառանգ-ներից են պրս. [arabic word] kaka, [arabic word] kaki, յն. ϰαϰϰη, միռլ. cacc, քիմր. cach, բրըտ. cac'h, քորն. caugh, ռուս. кака (գոյականի նշա-նակութեամբ), լտ. caco, cacare, յն. xаϰϰаω, մեռլ. caccaim, ռուտ. какать, աբգ. kakken (բայական ձևով) ևն։ Նախաձևի կրկնակ k ձայնը պահած են յն. իռլ. լեզուները, բայց հայր կրկնակ թաղաձայն չընդունելով՝ վե-րածել է (Pokorny 1, 336, Ernout-Meillet 121, Walde 104, Boisacq 395)։ Մեր. բառի երկրորդ և առանց մասնիկի ձևն է քաք, որ տե՛ս առանձին։ Քաք և քակոր բառերի կա-պը հաստատում է նաև Ղրբ. քա՛քուռ, որի մէջ -ուռ մասնիկի համար հմմտ. ծակ-ուռ։


Քաղց, ի, ոյ, ից

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պրս. xordan «ուտել» + sk'a մանի-կով։ Մերժում է Հիւբշ. 502։ Meillet MSL 10, 270 համեմատում է լիթ. álkti, հսլ. alkati, lakati «քաղցնուլ» բառերի հետ. Յիշում է Հիւբշ. IF Anz 10, 49։ Pedersen, Հայ. դր. լեզ. 151 առաջարկեց նախ վերի մեկնութիւը, որ աւելի է հաստատում Lidén, Arm. Stud. 99՝ մերժելով Meillet-ի մեկնու-թիւնը։ (Այժմ նոյնը կրկնում են Peter-sson, Ar. u. Arm. Stud. 45 և Pokorny 2. 532)։ Karst, Յուշարձան 423 թթր. kasi «քաղց»։ Մառ ЗВО 1925, էջ 799 ռուս. голод «քաղց»։-Petersson, Ar. u. Arm. Stud. 45 թէև ընդունում է վերի մեկնութիմնը, բայց առաջարկում է նաև (բխելով «չոր» իմաստից) լեթթ, kalstu, kalst, kaltu «չորացնել», kal-dans «նիհար, վտիտ», մբգ. hel «յոգ-նած», նբգ. hellig «ծարաւից պապա-կած» ևն։


Քաշկէն

s.

barley-bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kašken ձևից, որ հաստատում է արս. ︎ kaškin կամ ❇ [arabic word] kaškīna «գարեհաց»։ Աւելի ընդարձակ տե՛ս կասկ։ -Հիւբշ. 257։


Քաշտի

s.

ship.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Վարշամակ, աց

s.

handkerchief;
towel, napkin, linen;
head-band, hand-cover, veil;
amict.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vāršāmak հոմանիշ ձևից, որ հաստատում են հայերէնի հետ պ. [arabic word] ︎ yašāma կամ [arabic word] bāšāma «կանանց գըւ-խի ծածկոյթ՝ մետաքսով ոստայնանկեալ»։ -Հիւբշ. 245։


Վարտիք, տեաց

s.

drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *varti հոմանիշ ձևից, որ ծագում է var «ծածկել» արմատից. նոյն ձևից՝ an-dar «մէջ, միջին» նախադրութեամբ կազ-մուած է պհլ. *andarvarti «ներքնավար-տիք», որից ամբողջութեամբ փոխառեալ է հյ. անդրավարտիք։ Իրանական ձևերը՝ բացի var արմատից, աւանդուած չեն. բայց նոյնն է հաստատում փոխառեալ արաբ. [arabic word] andarvarϑ կամ [arabic word] ❇ ︎ andarvardiyya «մի տեսակ վարտիք, որ ներքնավարտիքի վրայից են հագնում՝ շալվարի և չաշքըրի նման... պարսկերէն բառ է և արաբներեո ևս գործածուած» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա 570)։ Նոյն արմատից նոյն ձևով կառմուած է նաև պհլ. *sārawarti, «գլխանոց»<հպրս. sāravarti, որոնք նոյնպէս աւանդուած չեն բայց պահուած են փոխառեալ հյ. սաղա-ւարտ (փխ. 'սարաւարտ) և ասոր. [arabic word] šanvartā «սաղաւարտ» ձևերով։ Իռանեան այս ձևերի դէմ՝ առանց -ti մասնիկի ունինք զնդ. [arabic word] sā̄ravara և պհլ. ❇ sā̄rvār «սաղաւարտ», որոնց համապատասխան է գալիս. պրս. [arabic word] šal-yār «անդրավարտիք» (բառացի «սը-րունքները ծածկող», ըստ Horn § 789)։ Վերջապէս նոյն var «ծածկել» արմատից են կազմուած գւռ. պրս. var, wērá «տա-փատ», veráh «զգեստ» (MSL 19, 154)։


Վին, վնաց

s.

lute;
— հարկանել, to play the -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vīn հոմանիշ ձևից փոխառեալ, այս բառը աւանդուած է vīn «մի տեսակ երաժշտական գործիք» ձևով, որ ծանօթ է vīn Artaxsēr անունով (Nyberg, Hilfsb. I, 43 և 2, 243)։ Նոյնը հաստատում է սանս. [other alphabet] vīηa «քնար, luth»։


Փարուազ

s.

skirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *parvaz ձևից, որ աւանդուած չէ, բայց որ հաստատում է պրս. [arabic word] parvaž «ժապաւէն, որ է սինճաֆ, զոր դնեն յեզերս կապայից և ֆէրաճէից. և յայսմանէ առեալ նշանակէ զեզերս զինչ և իցէ իրաց». որից նաև թրք. pervaz «շրջանակ դռան, պատու-հանի ևն»։-Հիւբշ. 255։