Definitions containing the research մար : 10000 results

Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «պրս. շուրիտէ, շուրիզէ, այսինքն խելաշուրջ և թափառական»։ Աճառ. Արրտ. 1910, 180 համարելով «խառնա-կիչ, խռովարար կամ խենթ», ուզում է դնել պհլ. *šōrīk ձևից, իբր պրս. ❇ šōr «շփոթութիւն, խռովութիւն. 2. ձա-խող», šōrmor «անարգ, չնչին. նուասա-2. կագ և կռիւ», šōrbaxt «վատաբախտ, դժբախտ», šoridan «պղտորել 2. խեն-թենալ, խելացնոր լինել», šorīda «խե-լացնոր. 2. խառնակ»։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Շումրայ, ից

s.

wild fennel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.

ՆՀԲ-ի գործածած ձեռագրի մէջ գըր-ուած լինելով ղումրայ, ՆՀԲ յիշում է այս ձևով և ուղղում է շումրայ, իբր «ռմկ. շիւմրէ»։ ՋԲ և ԱԲ ունին շումրայ։ ՀԲուս. § 2354 շումրայ, իսկ § 2369 լուրմրալ։ Lag. Armen. St. § 1709 ասորերէնից է դնում։ Հիւբշ. 273 ծանօթ չլինելով բա-ռիս Վեցօրէից մէջ գործածութեան, հա-մարում է յետին և դնում է արաբական փոխառութեանց շարքը՝ փխ. ասորերէ-նի։


Շուշփայ, ի, ից

s.

fine linen;
altar napkin, corporal.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. ❇ sūseppā «գլխի ծածկոց ծածկոյթ, քօղ», որի հետ նոյն է համարւում ասուր. բաբել. šusuppu, šusubbu (Broc. kelm. Lex. syr. 371 ա)։-Հիւբշ. 314։

ԳՒՌ (dialectal) Մկ. Վն. շուշփա, Շիր. շուշբա «սա-ւան կամ նման մի շորեղէն» (Արրտ. 1896, 519 ա), Մկ. շիւշպի (Գ. Սրկ. Յովսէփեան. Փշրանքներ 27) և Ալշ. Մշ. Նբ. շուշպա «շոր կամ թաշկինակ, որի մէջ աւետարան կամ մասունք են փաթաթում»։ Նոր բառեր են շուշփացու (Kivola) «ընտիր կտորեղէն, որից սկիհի համար շուշփայ են պատրաստում», շուշփայել Վն. «մասունքը, խաչը կամ աւե-տարանը մետաքսահիւս ընտիր շորի մէջ փա-թաթել»։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Լծ. ի վերլծ. Պորփ. «Հոմանուն բարի. ի շուփ, որ չէ իսկապէս և ի կարևոր՝ որ է ստոյգ բարի»։ ՆՀԲ համարում է «կաս-կածելի», ԱԲ «կասկած, կասկածելի, խառ-նակ»։


Շպետ, աց

s.

shepherd;
cf. Հովիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «թուի բառ եբր. շուփէթ, որ է տեսուչ, իշխան, դատաւոր և կամ պրս. շիւպան, թրք. չօպան»։ ՋԲ համարում ե պրս.։ Müller SWAW 42, 254 համե-մատում է աոս. šubān բառի հետ, որի երկրորդ անդամը փոխանակուած է ու-րիշ բառով»։ Justi, Zendsp. 206 fšu «արջառ» ձևի տակ։ Վերի ձևով ունի Հիւբշ. ZDMG 44, 560։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Հմշ. օզնի, Սեբ. վօզնի, Ռ. օզնի, օզնիգ, Երև. վօզնի, կուզնի, Ասլ. էօզնի, Տիգ. օզնիգ, Խրբ. օզնէգ, Վն. վոզնիկ, Սլմ. վօզնիկ1, Մրղ. վըիզնիկ', Գոր. Ղրբ. կօ՜զնի, Ագլ. կօ՜զնի, կո՛ւզնի, Ղզ. կուզ, Ալշ. Եծնի, Մշ. օձնի, Շտ. վոնձնի, Մկ. տնձնը՛, Ջղ. կոնձնի, Լ. կունձինա, Շմ. կուզնիգ՝.-սրանցից կոզնի ձևի մէջ կ նախաձայնը ծա-գած է շրջմամբ՝ ոզնիկ նուազականից, ինչ-պէս որ կոզնի ձևից էլ նոր նուազականով յառաջացել է Շմ. կուզնիգ'<կոզնիկ (նուա-զականի համար հմմտ. վերը սլաւական ձե-ւերը).-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոզնի ձևը, որ սակայն վրիպակ պէտք չէ կարծել, որովհետև դրուած է խ բառաշարքի մէջ՝ իր պատշաճ տեղը։ Իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 69 ունի կուզնի։-Նոր բառ է ոզնեղէն Վն. «ոզ-նիի մորթից շինուած»։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. օզոր «ծառի ճիւղից շին, ուած կապ՝ խուրձ կապելու համար». նշա-նակում է նաև «ծուռ, գալարուն, ճամբի։ շեղուած, սխալ». որից օզրել «ծռել, ոլորել ճիւղերը իրար ոլորելով հիւսել, թեքուել, ճա-նապարհից շեղուել, միսը կսմթել (ՀՀԲ և ՋԲ)», ոզիր «կսմիթ» (ՓԲ), օզորտուկ «շիլ աչքերով» (Ազգ. հանդ. Ե. էջ 148), օզոր-մո-զոր «օձապտոյտ», օզրուկ «ոլորուած»ւ


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ողոց

s.

end of a fishing net.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառիս համար գրում է ՆՀԲ. «Թերևս առեալ ի գրոց Եւս. քր. (ա. 358 և բ. 35), ուր դնի ողոց, իբր յն. άυϑις, այսին-քըն «դարձեալ». գուցէ ընթերցեալ որ-աէս յն. δλως, որ է «բոլորովին, ամբողջ»։


Ոճիր

s. adj.

crime, guilt, criminal attempt, misdeed, villainy, felony, ribaldry, vile wickedness;
wicked, guilty, criminal;
— եղեռան, crime;
—ք ապիրատութեան, excess;
ածել յ—ս, to carry to excess.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. արաբ. էօզիւր «յանցանք»։ Տէրվ. Altarm. 47 ուղիղը համարում է աւճիր, իբր սանս. avačar-ana «վար-մունք, գործածութիւն»։ Մառ ЗВО 5, 317 զնդ. añra «չար»։ Հիւնք. օճառ բա-ռից։


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Klaproth, Asia pol. 1823, 104 վօ-գուլ. oš, թրք. koč, kockar ձևերի հետ։ ՆՀԲ «որպէս ոչ խարեալ մալեալ կամ որոճօղ զխար. վրաց. ցխովարի»։ Մորթ-ման ZDMG 26, 563 բևեռ. huzi ձևին է կցում հյ. խոյ, ու-խար, թրք. quzu. qoc։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 92 կցում է չաղաթ. qocqar, qočqor «վայրի խոյ» ձևերին և համարում է աևևառեան փոխառութիւն։ Հիւնք. պրս. աշ խօր «կերակուր ուտելի»։ Վերի մեկնութիւնը

ԳՒՌ (dialectal) Ախց. Բլ. Հմշ. Ննխ. Սչ. օչխար, Կր. օչխար, օխչար, Մշ. օչխար, օխչար, օխճար, Բլ. Խրբ. Հւր. Շմ. Տփ. օխչար, Ալշ. օճխար, օխճար, Մժ. օխճար, Պրտ. Ռ. Սեբ. օշխար, Ասլ. էօշխար, Ագլ. է՛խչmր, Վն. վոչխար, Սլմ. վոխչար, Երև. վօխչար, Մկ. տխչար, Ջղ. վոխջ'ար, Մրղ. վուէխչար, Գոր. Ղրբ. վըխճար, վրէ՛խճար։ Նոր բառեր են ոչխա-րախոտ, ոչխարած, ոչխարահամար, ոչխար-աչք, ոչխարապան, ոչխարատեղ, ոչխարծա-ղիկ, ոչխարատէր։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից կրկին յետ է փոխառեալ վրաց. ოჩხარი ոչխարի կամ ოհեარობა ոչխրո-բա «փոքրիկ խնջոյք, որտեղ մի աղքատ մարդ մի ոչխար է մորթում և հարուստնե-րին բաժանելով, փոխարէն պարգևներ է ստանում, իր վիճակը բարելաւելու համար»։ -Pedersen հայերէնից է համարում չաղա-թայ. kočkar, արև. թրք. [arabic word] qočqār, որոնց վրայ ընդարձակ տե՛ս խոյ։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։


Ոստ, ոց

s.

branch, bough;
knot, joint;
—ք մատանց ձեռին, the fingers;
—ովք վարակեալ, knotty, nodous, knobby, gnarly;
hill, height, hillock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. ոստ, Ալշ. տստ, Կր. օստ, Խրբ. ոսռ. Ախց. վօստ, Հճ. վոսդ, Զթ. իւսդ, Սեբ. վէսդ, Երև. վօստղ, կօստղ, որոնք նշանա-կում են «ճիւղը կտրելուց յետոյ ծառի վրա։ մնացած մասը, ծառի կամ տախտակի վրայի հանգոյց կամ երակ, այդ հանգոյցը ընկնե-լուց յետոյ մնացած ծակը», միայն Հճ. «շոճի ծառի մարխոտ ճիւղ»։ Հետաքրքրական է օստռուտ Սեբ. «ոստղերով լի (փայտ)»։ -ղ յաւելուածի մասին տես Ղափանցեան, Տե-ռեկ. ինստ. 2, 103։


Ոստան, ի

s. adj.

free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։

Վիստոնեանք (թրգմ. Խոր. էջ 93) հա-մարում են բառ, որ նշանակում է պրս. «սեամ, շեմք» (այն է ustān կամ āsi-tān)։ ՆՀԲ «լծ. հյ. ոստ (իբր բարձը տե-ղի, բլուր) և ազատ, վեստ, վստահ, ա-պաստան, աստիճան ևն, թրք. ustun, set, պրս. իւսթամ, ուսթամ, ասիթան, ասիթանէ «սեամ», յն. ա՛սդի, լտ. ա՛ս-դու «մայրաքաղաք», մանաւանդ «Ա-թէնք», Peterm. տե՛ս Ոստիկան։ Չու-ռինով1-սրան է կցում վրաց. ռստինա-գի, որ տե՛ս ոստիկան։ Պատկ. Maγep. II 5 պոս. ūstām, ustān, asitān «շեմք. դուռ, պալատ» բառից։ Տէրվ. Նախալ. 108 ոստան<վաստան, սանս. vastu «կայանք», յն. ἀστν «քաղաք»։ Ստեփա-նէ, Խոր. ծան. 148 պրս. ուստէմ «գա-ւիթ, արքունի Դուռը»։ Հիւնք. յն. ἀοτω «քաղաք», լտ. ostivum «դուռ», civitas


Ովան

s.

sea-monster.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Ովասիս, ի

adj.

oasis, verdant spot in a desert.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὄασις բառն է, որից փոխառեալ են նաև լտ. oasis, ֆրանս. oasis, ռուս. оaзиcъ ևն. վերջինիս համաձայն հյ. բառն էլ ոմանք Կովկասում գրում են օազիս կամ օվազիս։ Յոյն բառը համարւում է եգիպտական ծա-գումից. հմմտ. խպտ. ouahsi (Bailly, Dict. gr9 1348)։


Որբ, ոց

s.

orphan, orphan boy or girl;
adj. fig. derelict, desolate, abandoned, destitute;
— մնալ ի հօրէ, ի մօրէ, to lose one's father, or mother;
— մնալ յումեքէ, to be bereaved, to remain desolate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Ուղիղ համեմատեցին ՆՀԲ, Peterm. 38, Windisch. 15, Պատկ. Изслъд. (նաև սանս. arbha), Lag. Urgesch. 866, Pic-tet 2, 360, Ascoli KZ 17, 336, Հիւբշ. KZ 23, 19 և 33, Arm. Stud. § 231 ևն։ Müller SWAW 41, 10 փոխառեալ է համարում յունարէնից։ Տէրվ. Նախալ. 65 հնխ. arbh «թողուլ» արմատից է դը-նում բոլոր վերի ձևերը։ Հիւնք. բոր բա-ռից։

ԳՒՌ (dialectal) Խրբ. օրբ', Ախց. Սչ. վօրբ, Կր. օրփ, Երև. Ռ. վօրփ, Մշ. ոռբ՝, Ալշ. ւոռպ, Սլմ. վուէրփ, Սեբ. վէրփ, Մրղ. վըիրփ, Տիգ. վըրփ, Տփ. վուրփ, Ասլ. էօ՞րփ, էօ՜ր*։-Սրա-նից է կազմուած որբևայրի «մարդը մեռած կին», որի վրայ տե՛ս այրի։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. porthu-ձևից հմմտ. յն. πόρτις, πόρτας «հորթ, երինջ, փոքր տղայ կամ աղջիկ», սանս. [other alphabet] prthuka-«մանուկ, տղայ, անասունի ձագ», կիմր erthyl «օրպակաս ձագ», erthylu «ժամանա-կից առաջ ծնիլ», հսլ. zaprútukü «մաշկա-ձու, թերակազմ ձու», չեխ. spratek «օրպա-կաս հորթ», ուկր. vyportok «վիժուածք», հբգ. far, farro, մբգ. varre, անգսք. fearr, հհիւս. farre, գերմ. Farre, հոլլ. var, varre «ցլիկ, մատաղ ցուլ», մբգ. verse, հոլլ. vaars, գերմ. Färse «երինջ» (գերմ. *farz, *fars նախաձևերից)։ Բոլորի նախնական արմատն է հնխ. per, por «ծնիլ, ձագ բե-րել». հմմտ. լիթ. periu «թխսել», յն. πόρις «հորթուկ, ձագուկ», լտ. pario, peperi «ծնիլ, երկնել, տղայ բերել» (Boisacq 804, Waldē 562, Pokorny 2, 41 և 49, Kluge 131, Pe-tersson KZ 47, 271-273)։ Այս նոյն խըմ. բին է պատկանում նաև հյ. որդի և որով-հետև հնխ. t տալիս է հյ. ր-ից յետոյ դ, ուս-տի հյ. որդի յառաջանում է հնխ. portiyo-ձևից, իսկ որթ<հնխ. porthu-ձևից, որի p նախաձայնը աւելի հաւատարմութեամբ պա-հում է դեռ գւռ. հորթ։-Հայերէնի հետ պա-տահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] fartā «փոքր ոչխար», արամ. [hebrew word] pārtā «կով», արաբ. [arabic word] farr «հորթ», եբր. [hebrew word] par «ցուլ», որոնց համար կարծիք կայ թէ փոխառեալ են հնդևրոպականից։

ՆՀԲ որդի բառից։ Lag. Urgcsch 730 և Ges. Abhd. 172 կցում է սանս. և յն. ձևերին։ Muller SWAW 38, 579 ևն ն բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. § 232 ասում է թէ սպասելի էր հյ. *հորդ ձևը (նախաձևը ընդունելով port-)։ Bugge, Btrg. 10 նախաձևը դնում է *porthu-և ո՛չ *portu-։ Այս մեկնութիւնը անա-պահով է համարում Հիւբշ. 483։-Հիւնք. որոջ բառից։ Jensen, Hitt. u. Arm կցում է հաթեան մի բառի, որից միայն pa... նախավանկն է կարողանում կար-դալ։

-Բնիկ հայ բառ. կազմուած է փոխաբե-րաբար նախորդից. նշանակութեան զարգայ-ման համար հմմտ. յատկապէս հյ. երինջ, որ բուն նշանակում է «հորթ, կովի ձագ (էգը)», բայց Երև. նաև «խաղողի որթի մատ»։ Նման երևոյթ են ցոյց տալիս նաև յն, βλαστός «ծիլ, սերունդ մարդու կամ ա-նասունի» և յն. μόσχος «հորթ, անասունի ձագ. 2. ընձիւղ, շառաւիղ, ծիլ» (այս մասին տե՛ս մոզի բառի տակ)։

. ո հւ. «կողով, քթոց» Սղ. ձ. 7. Խոր. գ. 27. էր ընդ եղբ. 44. որից որթաւոր «մէջ-քին կողովով մշակ՝ որ աղբ ևն է թափում» Ոսկ. եփես. 782։-Նորայր, Յուշարձան 168 ուղիղ ձևը համարում է որդ։


Որմ, ոյ

s. adv.

wall;
partition;
— զորմայն, from wall to wall;
in groping, groping along;
քանդել զ—, to unwall, to dismantle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ռ հլ. «պատ» ՍԳր. Վեցօր. որ և որմն Ա. թագ. ժը. 11. Վրք. հց. (յգ. որ-մունք). որից որմզորմայն «պատից պատ. զարնուելով» Կոչ. 11. որմած Բուզ. որմա-ծակ Ոսկ. ա. Թես. ա. որմածերպ Եփր. աւետ. որմալեց Ա. թագ. ի. 25. որմաշէն Բուզ. որմարգել Ես. լա. 9=Ոսկ. ես. 19։ միջնորմ Եփես. բ. 14. քաղաքորմ Երեմ. ժե. 12. Ագաթ. Բուզ. քարորմ Վրդն. պտմ. երեք. որմեայ Զքր. սարկ. Բ. 105 (չունի ԱԲ). որ-մանկար, որմնադիր, որմնադրութիւն, տախ-տակորմ (նոր բառեր)։

Böttich. Arica 76, 259 պրս. bārū «պարիսպ» և dī-vār «որմ» բառերի հետ։ Նոյն, Wurzelforsch. § 10 var ար-մատից։ Lag. Urgesch. 229 նոյն է դը-նում սանս. *varman, *varma=հյ. գեղմն բառերի հետ՝ իբր «ծածկող»։ Տէով. Նախալ. 106, 128 մ մասնիկով yar «ծածկել» արմատից։ Bugge KZ. 32. 22 հնխ. *sormos ձևից. հմմտ. հսլ. chramu «տուն», յն. ὄρμος «փողպատ, նաւ կապելու ցից»։ Այս մեկնութիւնը բոլորովին անստոյգ է համարում Հիւբշ. 483, որովհետև հսլ. ch այստեղ չի ծա-գում հնխ. s-ից։ (Մերժում են նաև Ber. neker 397 և Pokorny 2, 500), Հիւնք. յն. ὄρμος «ամրութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 161 լտ. murus «պատ»? Patrubány ՀԱ 1906, 56 հնխ. or «շարժիլ, վերանալ» արմատից. հմմտ. ւտ. orior «ամբառնալ, վերա-նալ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «հիմ, պատ»։ Պատահական նմա-նութիւն ունին լտ. murus և գերմ. Mauer «պատ»։ Պատահական նմանու-թիւն ունի ասուր. arammu «պատ, պատնէշ», որ թերևս աւելի «բաբան» է նշանակում (Muss-Arnolt, Ass. Handwb. 102ա)։


Նոմիկոս, աց

s.

lawyer, jurisconsult;
president.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դիւանադպիր, նօտար» Ոսկ մտթ. դ. (հրտր. Բազմ. 1913, 16 ա). Երզն. մտթ. 478. Ասոր. դատ. 41. Մխ. դտ. Վրք. հց. բ. 226. 227. «դատաւոր կամ կուսակալ» (Պիղատոսի համար է ասուած) Մագ. մեծ են. էջ 53։


Նոյեմբեր, ի

s.

November.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հռովմէական տոմարի 11ρ4 ամիսը» Յայսմ. Տօնակ. գրուած է նոյենբեր՝ նոռակաթ, էջ 32. նովեմբեր էֆիմ. 105. ու-նին միայն ՀՀԲ և ՋԲ։

= Յն. νοέμβριος ձևից, որ գալիս է լտ. no-vember բառից. նշանակում է «իններորդ ա-միս» (մարտից սկսեալ) և ծագում է novem «ինը» բառից. փոխառութեամբ անցել է ոռ-լոր եւրոպական լեզուներին. ինչ. ֆրանս. no-vembre, գերմ. november, ռուս. ноябрь ևն։ Հիւբշ. 367։


Նոտար

cf. Նօտար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։


Նու, նուոյ, ով, աւ, նուք, նուոց, նուանք, աց

s.

daughter-in-law;
sister-in-law, brother's wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. (յգ. նաև նուանք, նովանք, -անց, յետնաբար գրծ. -աւ) «հարսը (փեսի ծնողների և հարազատների համար)» ՍԳր. Եզն. Սեբեր. (յգ. հյց. նովանս ձևն ունի Ոսկ. ես. էջ 13)։


Նուազ, ից

adj. adv.

of little consequence, inconsiderable, few in number;
lesser, smaller, very slight, weak, little;
thin, slender;
base, low, vile;
not so much, less but little, not over;
ոչ ինչ —, not less, not fewer;
յաւէտ կամ —, more or less;
ոչ յաւէտ եւ ոչ —, neither more nor less;
— առնել, cf. Նուազեցուցանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Ջղ. Սլմ. նվազ, Ագլ. նվայզ «նիհար, վտիտ», Շմ. Տփ. նվազիլ, Մշ. նվազել «նիհարիլ», Մշ. նվըզ-րուգ=Ալշ. նվըժրուկ «նիհար, ճռզած» (մարդ, ցորենի հատիկ ևն)։


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

= Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.

ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։


Նուշ, նշի, նշոյ

s.

almond;
դառն —, bitter -;
իւղ նշոյ, almond-oil;
կիթ նշոյ, milk of almonds;
— շաքարապատ, sugar-plums;
բլիթ ի նշոյ, crisp almond, almond-paste.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Խրբ. Հճ. Մկ. Մշ. Ջղ. Վն. Տիգ. Տփ. նուշ, Մրղ. Սլմ. նիզ, Սվեդ. նէօշ «նուշ», իսկ Երև. նուշ գործածւում է իբր ած. «անուշ, քաղցր» իմաստով՝ միայն կորիզի համար (Ամատունի, Հայոց բառ ու բան. 506)։


Նպատակ, աց

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։


Նպերտ

adj.

poor and proud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նքողակ

s.

lake, small lake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։


Շաբաթ, ու

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-

ների անուանակոչութեան վրայ շատ ըն-դարձակ մի մենագրութիւն ունի Nilsson, Primitive time-reckoning, Paris 1921։ -Շաբաթ բառի մեկնութիւնը տալիս են հներից՝ Երզն. մտթ. էջ 611 «շաբաթն ըստ եբրայեցւոցն հանգիստ թարգմա-նի».-Գիրք առաք. 680բ մեկնում է «Շաբաթն թարգմանի հանգիստ և նշա-նակէ զխաղաղութիւն».-Յայսմ. մարտ 23 «Շաբաթն հանգիստ թարգմանի».-Տաթև. ձմ. ճլդ «շաբաթն հանգիստ լսի յեբրայեցւոցն ի մերս».-այսպէս և Բրս. մրկ. 376, Խոսր. 126։-Նորերից նախ Schroder, Thesaur. 45 և յետոյ ՀՀԲ, ՆՀԲ, Müller SWAW 38, 578 դրին եբ-րայեցերէնից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Ջղ. Սչ. շաբ'աթ, Ակն. Երև. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շափաթ (Պլ. սեռ. շափտու, շափտվան), Ասլ. շափաթ. շափա*, Զթ. լաբ'օթ, շաբ'ոթ, Հճ. շաբ'բ'օթ, Ագլ. ըm՛բmթ, Մկ. Սլմ. Վն. շmպmթ, Ալշ. Մշ. շապատ, Տիգ. շmփmթ, Մրղ. շmպպmթ. Շմ. շmպmտ, Գոր. շէ՛բէթ, շm՛փmթ, Ղրբ. չէ՛բէթ, շէ՛բmթ, Սվեդ. ըmբ'ութ։-Նոր բառեռ են շաբաթական, շաբաթավար, շաբթամիջի։ Էնկիւրիի թրքախօս հայոց մէջ eršapdə «եր-կուշաբթի», šapatsəz «անշնորհք» (Բիւր. 1898, էջ 789 և 865)։-Գաւառականների մէջ շաբաթ (օրը) և շաբաթ (եօթնեակը) չշփոթե-լու համար կատարուած է տարբերացում. այսպէս շաբաթ (եօթնեակ) և շաբաթօր, կի-րակմուտ (շաբաթ օրը), որից և Տիգ. շփթօր «շաբաթ օրը»։


Շահապ

cf. Շահապետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։


Շահասպրամ, ի

s. bot. basil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. sāhspram, որից պրս. ❇ *ahisparam (կազմուած է šah «թագաւոռ» և spram բառերից, որի վրայ տե՛ս համասպ-րամ). ասւում է նաև պրս. sahisparγam, sā-hisfaram, šahsarm, sāhsiparham, sāhsipar-vam, sāhsiparm, sāhsifarham, šasparm, šāhisparm, sāhisfarm ևն, որոնք բոլոր նշա-նակում են «ռեհան»։ Իրանեանից փոխառու-թեւն է նաև ասոր. [syriac word] sahaspram (?) «ocimum basilicum»։ Հյ. շահասարամ բառը թէև շատ յետին, բայց ձևով այնպէ՛ս համապատասխան է պհլ. բառին, որ ան-շուշտ պէտք է հին համարել. հմմտ. հա-մասպրամ Ագաթ.-Հիւբշ. 209։


Շահատակ

cf. Նահատակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։


Շահպուրակ

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. sāhpari, šahbari, sahbōy «յամ-բար ծաղիկը», որից թրք. šehboy>ռմկ. շէխ-պօյ «շահպրակ»։ Կերևի թէ նոր գրողների ձեռքով է շինուած այս բառերի վրայից՝ հին հայերէն փոխառութեանց ոճով և հայկական համարուած -ակ մասնիկով։-Աճ.


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ցօղ, խոնաւութիւն, շիթ, կա-թիլ» Երգ. ե. 2. Յոբ. լը. 28. Վստկ. 215. որից շաղալից «ցօղալից» ԱԲ. շաղել «ջրով թրջել, թրմել, շաղախել» Մաշտ. Կիլիկ. Զքր. կթ. (իմաստի զարգացման համար տե՛ս և հմմտ. թրել). արմատի երկրորդ ձևն է *շող, որից շողիք «լորձունք, թուք» Վստկ, ընդ-հանուր իմաստն է «թացութիւն»։ Հմմտ. նաև ջաղախ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։


Շաղախ, ոյ

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ո հլ. «ցեխ, շաղուած հող և կիր» Ծն. ժա. 3. «պիղծ, կեղտոտ» Կոչ. 31. 118 (նշանակութեան զարգացման համար հմմտ. ռուս. гpязныи «ցեխոտ. 2. կեղ-տոտ»). որից լաղախել «ծեփել, ցեխի մէջ թաթախել, կեղտոտել, պղծել» ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. եփես. շաղախանալ «պղծուիլ, ապա-կանուիլ» Բրս. ծն. շաղախուտ «տղմուտ» Վստկ. կրաշաղախ Օրբել. կպրաշաղախ Ա. գաթ. շաղախաբեր (գրուած շաղաղաբեր) Ուռհ. խառնաշաղախ «անկանոն զօրք» Ուրհ, 344 (չունի ԱԲ). ըստ Նորայր, Բառ. ֆր. 762բ կայ նաև մհյ. շոխ, շողախ «աման-ների բերանը ցեխելու ծեփ»։

ԳՒՌ (dialectal) Գոր. Կր. Ղրբ. Մկ. շաղախ, Մրղ. շաղախէլ, Մկ. շmղmխիլ, Խրբ. շխախ «շա-ղախ, ծեփ, ցեխ», շխիլ «շաղախել, ծեփել», Երև. շա՛ղաղ «ալիւրի, ցեխի շաղախ», Ջղ. Վն. շաղաղել «շաղուել», Սլմ. շաղըղել «ցեխ կամ խմոր շաղուել», Ագլ. շղա՛ղիլ և Տփ. շաղըղիլ «խմորը շաղուել» (նաև Տփ. լաղխիլ «ցեխը շաղախել»), Շմ. շղաղիլ «ապականել, բնական պէտքը հոգալ», Ատն. շավախ «խը-մորի համար ջրով զանգուած ալիւր», Մշ, շաղ «շաղախ»։


Շամբ, ից

s.

cane-brake, cane-field, fen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «եղեգնուտ տեղ» Եւս. քր. Խոր. Նար. Վրք. հց. Վրդ. առկ. 193 որից շամբակ «փոքրիկ եղէգնուտ» Վրք. հց բ. 167. շամբուտ Պիտ. կամ շամբոտ Մար-թին. եղեգնաշամբ Շնորհ. վիպ.։


Ուրագ, աց

s.

hatchet, small axe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «իբր ազգ ուռան կամ ուռան ագի՝ որպէս սրեալ և հատու կողմն». Հիւնք. առոյգ բառից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 հյ. ուռն, վուռ, վիռ, թրք. urmaq «զարնել»։ Պատահաբար նման են հնչում սանս. paracúh, լն. πέλεϰος «կացին», որոնք համարւում են ո՛չ թէ բնիկ, այլ փոխառեալ նոյն իսկ նախալեզուեան շրջանին. հմմտ. ասուր. pilakku (Delitzsch, Assyr. Hndw. 529), սումեր. balag, ասոր. [syriac word] nel-qā «կացին, տապար». նոյն բառը գըտ-նըւում է նաև Աւստրալիայում balgo balgu, balko, polgo ձևերով (M. Cohen ըստ Trombetti, BSL л 85, էջ 50)։


Ուրախ, աց

adj.

light-hearted, gay, merry, joyful, jocund, cheerful, sportive, playful;
— առնել, cf. Ուրախացուցանեմ;
— լինել, to be cheerful, delighted, to rejoice, to feel glad, to have pleasure;
to feed well, to feast;
— լեր, hail! joy be with you! God keep you!.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զուարթ» ՍԳր. որից ուրախանաւ Սղ. ճխթ. 2. ուրախութիւն ՍԳր. ուրախալից Ոսկ. մ. ա. 15. ուրախակից Յուդ. 12. Փիլիպ. բ. 17, 18. Սեբեր. ուրախամիտ Սղ. ճժբ. 9. ուրախարար Վեցօր. բազմուրախ Կղնկտ. ու-րախալի, կենսուրախ (նոր բառեր)։ Ոտանա-ւորների համար սղուած ձևեր են՝ րախ Գնձ. րախալի Գնձ. րախաճեմ Ճառընտ. րախա-րար Մագ. ևն։ Իսկ խրախ բառի վրայ՝ որ սրա սաստկականն է, տե՛ս առանձին։

Meillet MsL 8, 160 նմանապէս բուն ձևը *խուրախ։ Հիւնք. յն. χαρά«ուրախու-թիւն», արաբ. *araq և թրք. raqə «օղի»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 85 դնում է խուրախ ձևից, որ տարանմանութեամբ դարձաւ հուրախ և նախաձայնի անևու-մով ուրախ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ❇ rāxī «բարեկեցիկ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 822), ասոր. [arabic word] rəvāxa «հաճոյք, ուրա-խութիւն» (որի արմատն է [arabic word] rūxā «ոգի, շունչ»=արաբ. ❇ ruh), մանիք. պհլ. [hebrew word] hurvāxm «ուրախու-թիւն» (Salemann ЗAH 8, էջ 50)։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։

Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-

բաթ, որ արդարև տւաւ բօթ մեղուցեալ մարդոյն»։ Երկուսը միացնելով Տաթև. հարց. 200. «Ուրբաթ ասի, որ է կազ-մութիւն. ասի և բօթ. այսինքն սուգ և տրտմութիւն վասն ելիցն ի դրախտէն»։ Նորերից ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. 882 (ասորերէնից). նոյ-նը նաև Dulaurier, Rech. chrol. (1859), էջ 14, Müller SWAW 41, 13։ Մասեաց աղաւ. 1857, 154 եբր. րապաթ «պատ-րաստութիւն» բառից, ինչպէս է նաև յն. παρασxευή, Հիւնք. ասոր. էռրուբթօ, ա-րաբ. արիֆէ, արէֆէթ «նախընթաց օրն տօնի»։


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «պարտէզները ջրելու համար փոքրիկ առու» Փիլ. Նխ. բ. 70. Նիւս. կազմ. գրուած նաև որդ Վրք. հռ..


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-


Ոփելեթին

s.

slingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոքոզ, ի

s.

thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Ոքսիմելի

s.

oxymel, honey, vinegar and water.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեղրով ու քացախով պատ. րաստուած համեմանք՝ կերակուրի համար. իսքէնճէբի» Մագ. թղ. 214 (այլ ձ. ոքսեմելի, ոքսմելի)


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։


Չամչաշերեփ

s.

long-necked wooden water-pot;
large spoon, ladle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ յարմարեալ ձևով՝ չամչեայ շերեփ) «մեծ շերեփ, խոշոր գդալ» Յայսմ. ուրիշ վկայութիւն չկայ։