Entries' title containing նա : 6571 results

Պատուիրանապահ, աց

s. adj.

observer of precepts;
fulfilling what is prescribed.

· Calfa

NBHL (4)

Զպատուիրանապահսն անմահացուսցէ յիւր աստուածութիւնն. (Ագաթ.։)

Զոսկերսն փտեալս առ պատուիրանապահաւն եղեկիէլիւ. (Ոսկ. լս.։)

Պատուիրանապահն փոխադարձի՛ յԱյ սիրիլ, եւ զնա տեսանել։ Ցուցանե զինքն պատուիրանապահաց իւրոց. (Խոսր.։)

Պատուիրանապահք էին սուրբ կտակարանացն։ Պատրաստել կայ պատուիրանապահ (մի ձ. պատուիրապան) համբերողացն. (Եղիշ. ՟Ա ՟Բ։)


Պատուիրանապահութիւն, ութեան

s.

observance, fulfillment of a commandment or order.

· Calfa

NBHL (5)

պահումն կամ պահպանութիւն պատուիրանաց.

Ի լռել մարդոյն զպատուիրանապահութիւն՝ լռէր եւ աստուած զբարեգործութիւն։ Ի լռելն պատուիրանապահութեանն՝ լռէր եւ աստուածագործ հրաշքն. (Մամբր.։)

Սէրն Աստուծոյ՝ պատուիրանապահութեամբն ճանաչի. (Խոսր.։)

Այ պատուիրանապահութեամբն զնախանձելի զաստուածատուր իմաստութիւն պահեալ. (Ագաթ.։)

Հաստատուն կալ եւ մնալ ... ի պատուիրանապահութեան քո. (Ժմ.։)


Պատուիրանաւանդութիւն, ութեան

s.

transgression, breaking or violating the law.

· Calfa

NBHL (2)

որպէս Պատուիրանազանցութիւն. (ի ձայնէս աւանդ, իբր աւելազանցութիւն. կամ ի Վանգելոյ).

Իսկ յոյժամ ի պատուիրանաւանդութիւն գործեցին անդամ մի, անկան յիշխանութէնն՝ զոր առաւել յառաջն ունէին. (Բուզ. ՟Դ. 5։ 13)


Պարաբառնամ, բարձի

vn.

to raise around;
to sustain, to support, to take away, to suppress.

· Calfa

NBHL (9)

Արարիչն եւայի՝ թոռն նորա եղեւ, որ պարաբառնայ զանէծս եւ զցաւս երկանց նախամօրն. (Խոր. հռիփս.։ Մեկն. ղկ.։)

Պարաբառնայ զանհնազանդութիւն առաջին մարդոյն. (Մամբր.։)

Խաւարն առաջին բարաբարձեալ եղեւ։ Աւդոստոս սպանանէ զկղէոպատրա, եւ պարաբարձեալ յինքն նուաճէ զեգիպտացւոց իշխանութիւնն։ Հրեղեն սուրն սերովբէին պարաբարձաւ ի ծառոյն կենաց։ Ոչ պարաբառնի եւ անջատի ի քէն։ Ամենայն աղմուկ եւ հակառակամարտութիւն պարաբառնայ (այսինքն պարաբառնի) ի միջոյ. (Զքր. կթ.։)

Ամենայն պարաբարձիցելոց այլոցն՝ որք միանգամ պատահարկ են, պարաբարձցի ի մարդոյն տէրն սմա գոլ. սապէս եւ հաւուն պարաբարձցի թեւաւորն գոլ. (Արիստ. առինչ. ՟Ղ։)

Ոչ յեղեալ շփոթին կամ պարաբառնան զմիմնեանս (աստուածութիւնն եւ մարդկութիւն քրիստոսի)։ Ոչ շփոթեալ պարաբարձաւ բնութեանց՝ սահման. (Ժող. շիրակ.։)

Պարաբառնան՝ ի նմանէ զհայրականն էութիւն եւ զանուն. (Լմբ. հանգ.։)

ՊԱՐԱԲԱՌՆԱԼ. Շուրջանակի ի վեր բառնալ. եւ Բոլորովին յինքեան կրել. Ոչ յեցեալ յինչ, ոչ սիւնք նեցուկ պարաբառնան. (Շ. իմ. եղակ.։)

Պարաբարձողի առաքինասէր ողջախոհութեամբ. (Ճ. ՟Ա.։)

περιαιρέω aufero ab omni parte, circumcido, adimo. Շրջանակի ի բաց բառնալ ի միջոյ. ի բաց հատանել. խլել. ջնջել.


Պարարտանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat, to become fat and plump.

· Calfa

NBHL (4)

Պարարտասացին գեղեցկութիւնք անապատի։ Գիրացան եւ պարարտացան. (Սղ. ՟Կ՟Դ. 13։ Երեմ. ՟Է. 28։)

Հոգէխառն սիրով պարելով ի դրախտին, եւ պարարտանան անմահական պտղովն. (Ոսկ. ի նեռն.։)

Ծորմամբ հոգւոյդ՝ նախնին սոցա ծերն (սուրբ տարագոս) իբր ի ձէթ պարարտանայ. (Տաղ.։)

πιαίνομαι, παχύνομαι, λιπαίνομαι pinguesco, incrassor. Պարարտ լինել. պարարիլ. գիրանալ. գիրնալ.


Կամարանամ, ացայ

vn.

to bewed, to stoop, to grow crooked.

· Calfa

NBHL (1)

Խորանաձեւ կամարացեալ օդ վերնական։ Գմբեթաձեւ կամարացեալ նման ձեղուան. (Երզն. ոտ. երկն.։)


Կամենամ, եցայ

vn.

cf. Կամիմ.

· Calfa

NBHL (2)

cf. ԿԱՄԻՄ. կամենալ, ուզենալ.

Թէ զայլ ոք ընտրել կամենայք։ Որքան կամենայ ոք, եւ այլն. (Յհ. կթ.։ Սարգ.։ ՃՃ.։ Վրք. հց.։ Յայսմաւ.։ (Իբր կամիցիմ, ցիս, եւ այլն. կամ յօժարիլ. ուզելու ըլլալ )։)


Կամնասայլ, ից

cf. Կամն.

· Calfa

NBHL (5)

Մինչդեռ կամանամբ կասէր զցորեանն, օձահար եղեւ. (Բառ. ստեփ. լեհ.։)

Զկանայս եւ զմանկտիս հանէին ընդ ցից սայլից, զկէսս՝ զոր ի ներքոյ կամացն արկեալ կասուին. (Բուզ. ՟Դ. 24։)

Կոխիցէ ոք զկալ կամնասայլիւք։ Զանիւ կամնասայլին։ Իբրեւ զանիւս նորս սղոցաձեւ կամնասայլից. (Ես. ՟Ի՟Ե. 10։ ՟Ի՟Ը. 27։ ՟Խ՟Ա. 15։)

Ի մանրել զցողունն կամնասայլիւն։ Հատ ցորենոյ ոչինչ վնասի ի կամնասայլիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Շ. մտթ. ՟Գ. 12։)

Ի կալ կամնասայլից անիւքն սղոցաձեւք զցորեանն չկտրեն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Կամշանամ

vn.

to be stubborn, obstinate, obdurate.

· Calfa

NBHL (2)

ԿԱՄՇԱՆԱԼ. Իբրու Կաշիանալ, խստանալ. կամ Պակասիլ ի լուսոյ.

Կուրացեալ հրէիցն կամշացեալ սրտիւք, կամին սպանանել զկեանս ազգի մարդկան. (Տաղ.։)


Կայանամ, ացայ

vn.

to be composed;
cf. Կամ.

· Calfa

NBHL (6)

Կայանան եւ զտեղի առնուն եւ մնան. (Փիլ. այլաբ.։)

Ի շարժմանէ թարթել ական մի չկայանամ. (Շ. իմ. եղակ.։)

Որպէս խաւար ոչ ունի կայանալ մերձ անստուեր լուսոյ. (Շ. ամենայն չար.։)

Խորանին սրբութեան, ուր սեղանն սուրբ կայանայ. (Նար. երգ.։)

Ասել զբնութիւն ծընունդ շարժման՝ որք կայանան։ Ի ըստորին կոյս կայացեալ հող ծանրական. (Երզն. ոտ. երկն.։)

Որ քամահէ զընչիւք, անտրտում կայանայ. պիտի լուսոյ ըստ ձձ. կայ մնայ։)


Կայանանամ, ացայ

vn.

cf. Կայանամ.

· Calfa

NBHL (2)

ԿԱՅԱՆԱՆԱԼ. cf. ԿԱՅԱՆԱՄ. որ եւ ասի ԿԱՅԱՒՈՐԱՆԱԼ. Զկայ առնուլ մոլորակաց ի դառնալն ընդ նոյն վայր.

Լուսաբերն կայանանայ, յորժամ ի հետեւեալ արեգականն բացակայանայցէ մասունս ՟Խ՟Ը. (Շիր.։)


Կայանաւոր

cf. Կայուն.

· Calfa

NBHL (2)

(Ոմանք յարարածոց՝) կայանաւորք են. (Եղիշ. յես.։)

(Երկինք են) կայանաւոր սահմանք. (Ագաթ.։)


Կայարանապետ, աց

s.

station-master, superintendent.

· Calfa


Կայլականամ, ացայ

vn.

to drop, to flow by drops, to fall drop by drop, to trickle;
to leak, to run out;
to stream, to flow.

· Calfa

NBHL (2)

Աստուածաբան ասէ, ել ջուր ի կողէն քրիստոսի, զի ցուցցէ՝ թէ մեռեալ է. կայլակեաց արիւն, զի ցուցցէ՝ թէ կենդանի է. (Տօնակ.։)

Վտակք կրկնակի աղբեր կայլակնացեալ հրաշիւք. (Երզն. մտթ.։)


Կայլակնացուցանեմ, ուցի

va.

to cause to trickle.

· Calfa

NBHL (2)

Տալ կայլականալ. բղխեցուցանել.

Գերագոյն եւս գեր զոր ի մեռային զդառնահոսան ջրոցն ծորումն կայլակնացուցեալ բղխես զանոյշ եւ զքաղցրահամ արբումն. (Անան. եկեղ։)


Կայծականամ, ացայ

vn.

to break out in flames, to blaze.

· Calfa

NBHL (1)

ԿԱՅԾԱԿԱՆԱԼ. Հրանալ. շանթանալ. կրակ դառնալ կամ կտրիլ.


Կայծակնահար

adj. fig.

thunder-struck;
thundermg;
fulminating;
startling;
— ծառ, tree struck with lightning, ablasted tree;
— առնել, սատակել, to blast or strike with lightning, to thunders trike;
— եղեւ տուն նորա, his house has been struck with lightning.

· Calfa

NBHL (2)

Եւ ինքն լիպարիտ իբրեւ զամպ հրախառն մտանէր եւ ելանէր, եւ կայծակնահար առնէր զբազումս. (Օրբել.։)

Իբրեւ զհուր կայծակնահարեալ ընդ ոլորտս երկրիս մերոյ ի վեր բարձրացուցին զբոցն տոչորիչ. (Յհ. կթ.։)


Կայծակնահարութիւն, ութեան

s.

fulmination.

· Calfa


Կայծակնաճաճանչ

adj.

sparkling, bright, brilliant.

· Calfa


Կայծակնամաքուր

adj.

purified by fire.

· Calfa

NBHL (3)

Մաքրեալն իմանալի կայծակամբ հրոյ. մակդիր եսայեայ մարգարէի ըստ տեսլեան իւրում.

Կայծակնամաքուր յեսայիաս։ Քան զկայծակնամաքուր բերանն տպաւորագոյն. (Սարգ. յկ. ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Ամսվսածնին եսայեայ կայծակնամաքուր սուրբ մարգարէին. (Շար. Եփր. խոստ.։)


Կայծակնացայտ

adj.

lightening, flashing.

· Calfa

NBHL (1)

Հուր կայծակնացայտ, որ տեղացն ի մեզ. (Յհ. կթ.։)


Կայսերանամ, ացայ

vn.

to rise to imperial dignity, to become or to be crowned emperor.

· Calfa


Կայտռունակ

adj.

containing fish or aquatic animals.

· Calfa

NBHL (2)

Ունակ կայտառաց յինքեան. պարունակօղ ձկանց.

Ուռկանեցին ի մի ծածկութիւն պաշարման վարմի կայտռունակ ցանցի. (Նար. խչ.։)


Կանամբի, բւոյ, բեաց

adj.

having a wife, married, conjugated.

· Calfa

NBHL (2)

γαμησάς, γεγαμηκώς nuptus, matrimonio iunctus. Այր, որ ունի զկին. ամուսնացեալ. կարգւած մարդ, կնիկ ունեցօղ, տնւոր.

Կանաբրեացն պատուիրեմ։ Որ կանամբին է, հոդայ, թէ ոչպէս հաճոյ լիցի կնոջ իւրում. (՟Ա. Կոր. ՟Է. 10. 33։)


Կանանի, նւոյ

s. pl. women, the fair sex.

· Calfa

NBHL (5)

Կանայք. γυναῖκες mulieres, feminae. կնիկներ. ( կանանի ասեն եւ ջուղայեցիք)

Զարհուրեցան կանանին՝ որ ընդ նունեայ, եւ սկսան փախչել. (Պտմ. վր.։)

Զիւրեանց կանանին ընդ նոսա արձակեալ։ Ընդ կանանին տայր հրաման երթալ. (Բուզ. ՟Ե. 43։)

Ի մատուռն ուրեք երթալ՝ վասն կանանւոյ ոչ կամիմ. (Վրք. հց. ձ։)

Նաեւ կանանոյն ժողովեալ մատաղ մանկտովք։ Եւ կանանոյն անդամ սատարեալք ըստ իւրեանց տկարութեան կանացի ուժոյն. (Ագաթ.։)


Կանանոց, ի, աց

s.

gynecaeum;
harem, seraglio;
nunnery, convent.

· Calfa

NBHL (2)

γυναικών, γυναικεῖον gynaeceum, mulierum conclave. Բնակարան կանանց, որոշեալ ի տունս մեծամեծաց՝ ուրոյն ի բնակարանէ արանց. եւ վանք կուսանաց կամ կանանց միայնացելոց.

Պարկեշտանոցս այս կրկին գաւիթ է. մին յառնանոնց, եւ միւսն ի կանանոցն զատուցեալ եւ որոշեալ. (Փիլ. տեսական.։)


Կանանցաբարոյ

adj.

feminine, weak, timid, cowardly, pusillanimous.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զկանացի բարս. կնամարդի. վատասիրտ. թոյլ. անարի.

Զի մի՛ վատութիւն քան զքաջութիւն ճոխասցի, որ կանանցաբարոյիցն քաջ յարմարի. (Արծր. ՟Ա. 7։)


Կանանցածին, ծնաց

adj.

born of & woman.

· Calfa

NBHL (3)

Այր կանանցածին։ Ո՞ ոք կանանցածին։ Ո՞վ ի կանանցծնաց՝ Յոբ. (՟Ժ՟Ա. 12։ ՟Ժ՟Դ. 1։ ՟Ժ՟Ե. 14։ ՟Ի՟Ե. 4։)

Ազատին ազգք կանանցածնաց ի ձեռն կուսին կուսածնի. (Տօնակ.։)

Գլխատմանն, որ հոգւովն եղիային, ի կանանցածնացս վեհին. այսինքն մեծին ի ծնունդս կանանց. (Ոսկիփոր.։)


Կանանցական, ի, աց

adj.

womanish, feminine.

· Calfa

NBHL (3)

Գրի եւ Կանանցեկան. γυναικώδης muliebris. Սեպհական կանանց. կանացի.

Ազգ կանանցական։ Կանանցական շողոքորդութիւն. (Ոսկ. յհ.։ Լմբ. առակ.։)

Պնդութիւնն (գոտւոյ) մի՛ ի վեր քան զքաշսն. (վասն կանանցեկան է. Բրս. առ աստուածաբ.։)


Կանանցանդերձ

adj.

petticoated, clothed in womans garments.

· Calfa


Կանանցապետութիւն, ութեան

s.

gynecocracy, petticoat government.

· Calfa


Կանաչ

adj. s.

green, verdant;
verdure;
— բացագոյն, sea-green.

· Calfa

NBHL (10)

ԿԱՆԱՉ. χλωρός, θάλλων, πράσιος , (որպիսի գոյն) viridis. Գրի եւ ԿԱՆԱՋ. եւ իբր ռմկ. կանանչ, կանանջ. որ եւ յն. բառիւ, ՇԼՈՌՈՍ. Գոյն զուարթ ընդ կապոյտ եւ ըստ դեղին. ունօղ զգոյն դալարիոյ. եւ Դալար.

Շեկ ընդ սեւի (կացուցանէ) զկանաչ. (Պղատ. տիմ.։)

Կանաչս, կամ կարմրացեալս. (Ղեւտ. ՟Ժ՟Դ. 37։)

Եւ յորթն երեք ուռք կանաչք յոյժ. (Ծն. ՟Խ. 10։)

Կանաչ իմն գոյն է լուսիկն (փոսուռայի). (Շիր.)

Յասպոյ որակութիւն գունոյ կանաչ է, որպէս զմրուխտ։ Զմրուխտ կանաչ է գունովն. (Լմբ. յայտն.։)

Կարմիր կանաջ գոյն զգեցայց. (Շ. եդես.։)

Կանաչն (գոյն՝ նշանակէ) միշտ զմանկականութիւնն, եւ զաճողութիւնն միշտ ի բարիս. (Շ. հրեշտ.։)

ԿԱՆԱՉ. գ. Դալարի. բանջար. խոտ. բոյս. տունկ. եւ Դալարութիւն. կանանչեղէն.

Եւ ոչ մնաց կանաչ, ո՛չ ի ծառս, եւ ոչ յամենայն բանջարս դաշտի. (Ել. ՟Ժ. 15։ Ամենայն կանաչ՝ որ շուրջ զգետովն իցէ. Ես. ՟Ժ՟Թ. 7։)


Կանաչագեղ

adj.

painted green, of a fine green colour;
greenish.

· Calfa

NBHL (6)

Գեղեցկացեալ կանաչութեամբ. դալար. սաղարթագեղ.

Դրախտ կանաչագեղ տերեւալից. (Լաստ. ՟Ժ։)

Խոտ վայելչական եւ կանաչագեղ. (Սարգ. յկ. ՟Բ։)

Զերեսս երկրի կանաչագեղ զարդարեաց բուսովք. (Մխ. այրիվ.։)

Կանաչագեղք եւ համեմատ նռան ծաղկաց.. (Տօնակ.։)

Կանաչագեղ զարդարեցան յամենայն կողմանց. (Վեցօր. ՟Ե։)


Կանաչագոյն

adj.

green;
dark green.

· Calfa

NBHL (3)

χλοερός . Կանաչ գունով. եւ Առաւել կանաչ.

(Զմրուխտն) յեսանաւն մաշելով եւ ծախելով, զայն միայն թողուն անծախ, որ ինչ ի նմա տեսանի կանաչագոյն. (Նիւս. երգ.։)

Անկեալն եւ նեխեալն յառնէ կանաչագոյն ( կամ կանանջագոյն) Կոչ. (ձ։ եւ Ճ. ՟Գ.։)


Կանաչազարդ

adj.

clothed with verdure, covered with leaves or grass, verdant, green.

· Calfa

NBHL (2)

ԿԱՆԱՉԱԶԱՐԴ եւ ԿԱՆԱՉԱԶԱՐԴԵԱԼ. Զարդարեալ կանաչութեամբ.

Կանաչազարդ ոռոգմամբ դալարացեալ ծաղկեցուցանէ զհովիտս։ Սաղարթափթիթ տերեւովք կանաչազարդեալ. (Անան. եկեղ։)


Կանաչազգեաց, եցի, ից

adj.

cf. Կանաչազարդ.

· Calfa

NBHL (4)

ԿԱՆԱՉԱԶԳԵԱՑ ԿԱՆԱՉԱԶԳԵՍՏ. Զգեցեալ զկանաչութիւն. դալարացեալ. դալարագեղ.

Զոստս եւ զուռ կանաջազգեացս. (Խոր. վրդվռ.։)

Կանաչազգեստ հասակ գարնայնոյն. (Ագաթ.։)

Դալարացան անապատք հեթանոսաց, եւ կանաչազգեստք եղեն. (Վանակ. յոբ.։)


Կանաչազգեստ, ի, ից

adj.

cf. Կանաչազգեաց.

· Calfa

NBHL (4)

ԿԱՆԱՉԱԶԳԵԱՑ ԿԱՆԱՉԱԶԳԵՍՏ. Զգեցեալ զկանաչութիւն. դալարացեալ. դալարագեղ.

Զոստս եւ զուռ կանաջազգեացս. (Խոր. վրդվռ.։)

Կանաչազգեստ հասակ գարնայնոյն. (Ագաթ.։)

Դալարացան անապատք հեթանոսաց, եւ կանաչազգեստք եղեն. (Վանակ. յոբ.։)


Կանաչաձեւ

adj.

fresh, blooming.

· Calfa

NBHL (2)

Կանաչ տեսլեամբ. դալար.

Ցամպքեցուցանէ զկանաչաձեւ բոյսս դալարիցն. (Ագաթ.։)


Կանաչանամ, ացայ

vn.

to become green, to grow green again;
to be verdant.

· Calfa

NBHL (7)

χλωρίζομαι, θάλλω viresco, vireo, viridis sum. Զգենուլ զգոյն կանաչ. եւ Դալարանալ. ուռճանալ. ծաղկիլ.

արած կանաչացեալ, կամ կարմրացեալ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 49։)

Միթէ կանաչանա՞յ պրտու առանց ջրոյ. (Յոբ. ՟Ը. 11։)

Յաւուրս գարնայնոյ կանաչանայ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Հանապազ կանաչեալ, համակ նորոգեալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացեալ կենդանութեամբ. (Շ. տաղ.։)

Երջանկին իսահակայ կանաչացեալ ի մեզ ժառանգ. (Տաղ.։)


Կանաչասաղարթ

adj.

green leaved.

· Calfa

NBHL (3)

Կանաչացեալ սաղարթիւք. դալար ոստովք եւ տերեւովք. դալարագեղ. զուարդ.

Զկանաչասաղարթ ոստոցն զտարածումն. (Անան. եկեղ։)

Նորոգի երկիր կանաչասաղարթ վայելչութեամբ. (Ճ. ՟Բ.։)


Կանաչացուցանեմ, ուցի

va.

to paint or stain green, to make green.

· Calfa

NBHL (3)

Տալ կանաչանալ. դալարացուցանել. բողբոջեցուցանել. կանանչցընել.

Վերստին կանաչացոյց զմեզ ի ձմեռային մեռելութենէ. (Ժող. հռոմկլ.։)

Եթէ տեսի՞ց զցող անձրեւոյն կանաչացուցանօղն հոգւոց ինձ արօտ. (Նար. ՟Ի՟Ե։)


Կանաչութիւն, ութեան

s.

green, green colour;
verdure.

· Calfa

NBHL (5)

Կանաչ գոլն, կանաչ գոյն. մանաւանդ Դալարութիւն. կանաչասաղարթութիւն.

Ի ծառս ... որ յար ի կանաչութեան կան մնան. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Ի թզենին՝ որ առաւել ունէր կանաչութիւնն. (Երզն. մտթ.։)

Մշտափթիթ լուսեղէն կանաչութեամբն ծաղկեալ։ Լուսեղէն կանաչութեամբ հրոյն էր ծաղկեալ. (Խոր. հռիփս.։)

Յորժամ երկիրն խոնաւ լինի, եւ ունի նշանակ ջրոյ յինքեան զկանաչութիւն բուսոյն. (Անան. զղջ.։)


Կանացաբար

adv.

womanlike, womanly;
— զարդարիլ, to adorn or bedeck oneself like a woman.

· Calfa

NBHL (2)

կանացի օրինակաւ. իբրեւ զկին կամ զկանայս. կնկան պես.

Կանացաբար նստուցին ի ձի մտտակի. (Եղիշ. ՟Է։)


Կանացի, ցւոյ, ցեաց

adj.

female, feminine, womanly, womanish;
effeminate;
— սեր, ազգ —, womankind, the fair sex;
— ձայն, womanish voice;
— զգեստ, woman's garments;
— զարդ, female attire or ornaments;
զգենուլ —, to dress oneself in female attire;
մտանել զմուտ —, ննջել զգործ —, to lie with mankind;
s. pl. —ք, women;
the menses.

· Calfa

NBHL (9)

γυναικαῖος, γυναικώδης muliebris ἁνδρόγυνος effeminatus. Յանկաւոր կանանց կամ կնոջ. կանանցական. կնոջական. եւ Կնատ. կնամարդի. իգացեալ. կնկան յարմար, կնիկներու բան՝ կերպ՝ պէս.

Զգեստ, կամ գործ, կամ մուտ կանացի. (Օրին. ՟Ի՟Բ. 5։ Ղեւտ. ՟Ի. 13։ եւ ՟Ժ՟Ը. 22։)

Անձինք կանացեաց քաղցիցեն։ Վատութիւն ունի զկանացին. (Առակ. ՟Ժ՟Ը. 8։ ՟Ժ՟Թ. 15։)

Ո՞վ հոգւոյն արութեան ի կանացի մարմնի։ Զարդ կանացի. (Ածաբ. մակաբ. եւ Առ որս. ՟Ա։)

Մարմին մի, եւ գլուխ երկուս, կանացիս եւ առնիս։ Կանացի բարք։ Արք կանացիք. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ ունէր կակուղ փետրալից անկողինս՝ թուլացուցանողս եւ լուծանողս զկանաչեաց զմարմին. (Բաբիղ. ի յհ. մկ.։)

Մոռացան զկանացի տկարութիւնն։ Զճչիւն կանացեացն. (Եղիշ. ՟Ը. եւ ՟Զ։)

Կանացի կերպ։ Ձայն կանացի. (Նար. ՟Խ՟Ը։ Շ. եդես.։)

Մի զգեցցի կանացի ( զգեստ, կամ կանացաբար) (Վանակ. յուրախացիրն.։)


Կանափ, ի

s.

hemp;
tow.

· Calfa

NBHL (2)

Մուրացի ոմն զկանափ մետաքս կարծեալ. (Մագ. ՟Ժ՟Զ։)

Կտաւատ, եւ կանափ։ Կանափն ընդունի զթանձր եւ զգէճ գետինն։ Կանափն ծեծես, եղն դուրս կուտայ, ա՛ռ եւ ի գո՛րծ ած. (Վստկ.։ Բժշկարան.։)


Կանգնագեղ

adj.

standing, upright, straight, erect;
— հասակ, beautifully shaped, erect stature.

· Calfa

NBHL (2)

Կանգուն կացեալ վայելուչ օրինակաւ.

Թողին լքին զհեծանս կանգնագեղս. (Ոսկ. ապաշխ.։)


Կանգնական

cf. Կանգնագեղ.

· Calfa

NBHL (2)

Ի խաչն իւր կանգնական զյաղթականն ցուցանէ. (Ագաթ.։)

Այլեւ տախտակամած էր կանգնած իբր անջրպետ. (Նչ. եզեկ.։)


Կանգնաչափ

s. adj.

cubit measure;
cf. Կանգնեան.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԿԱՆԳՆԵԱՆ. Չափեալն կանգնաւ. ունօղ զչափ կանգնոյ՝ միոյ կամ բազմաց. կանկուն մը, ասչափ կանկուն.

Սիւնս կանգնաւորս, այսինքն կանգնաչափս։ Երկու կանգնաչափ թանձր կուտեալ. (Վրդն. ել. եւ Վրդն. թուոց.։)


Կանգնաչափութիւն, ութեան

s.

measuring by cubits.

· Calfa

NBHL (2)

Չափելն եւ չափիլն կանգնաւ. որոշեալ չափ կանգնոյ.

Կանգնաչափութիւն պատկերին նաբուգոդոնոսորայ՝ ՟Կ՟Զ. յարեալ ի վեց հարիւր ամս նոյի, առ որով ջրհեղեղ, լինի ՟ոկզ. այն է թիւ անուան գազանին, այսինքն նեռին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Կանգնաւոր

adj.

cf. Կանգնագեղ;
cf. Կանգնեան.

· Calfa

NBHL (8)

ὁρθός rectus, erectus. Կանգնական, կանգուն. ուղղաբերձ. ուղղորդ. կանգնեալ. կայուն.

Զյառաջագոյն հնձեալսն ի բարդից մինչեւ ցկանգնաւորն. (Դատ. ՟Ժ՟Ե. 5։)

Իբր զպատնէշս կանգնաւորս. (Նար. ՟Ղ՟Բ։)

Կայմն կանգնաւոր, եւ առագաստ պարզեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զկանգնաւորն կործանէ, զի ընտանի է այնր՝ որ կործանեցաւն յերկնից. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

ԿԱՆԳՆԱՒՈՐ. Կանգնաչափ. ոյր բարձրութիւնն է այսչափ կանգուն.

Արասցես զսիւնակս խորանին յանփուտ փայտից՝ կանգնաւորս. ի տասն կանգնոյ զերկարութիւն միոյ սիւնակին առնիցես։ Նոյնպէս արասցես երկոցունց անկեացն կանգնաւորս. այսինքն որոշեալ կանգնօք չափեալս. (Ել. ՟Ի՟Զ. 16. 24։ ՟Լ՟Զ. 20։)

Սիւնս կանգնաւորս, այսինքն կանգնաչափս. (Վրդն. ել.։)


Definitions containing the research նա : 10000 results

Առաջապահեստ, ից

s.

outpost, outguard.

· Calfa

NBHL (1)

Առաջապահեստ ճանապարհորդութեանն արարեալ (այսինքն եղեալ) մերշապուհ, վահան, եւ այլն. (Արծր. ՟Ա. 15։)


Առաջարկութիւն, ութեան

s.

proposition, proposal, project, question;
establishment, introduction, motion;
arrangement;
theme;
problem;
discourse;
—ք, premises.

· Calfa

NBHL (8)

Կարի լաւ եւ պիտանացու է առաջարկութիւնս այս (կուսութեան). (Իգն.։)

Յառաջ տանելն. յառաջատութիւն. ձեռնարկումն եւ կատարումն. գործադրութիւն. յառաջադիմութիւն.

Շնորհօք նորին ամենայն ոք զընթացս առաջարկութեան ըստ բարւոյ մասին աւարտէ. (Խոսր.։)

Ի բոլոր տնօրինական առաջարկութիւնս. այսինքն ի տնտեսական արարս. (Մագ. ՟Խ՟Է։)

πρόβλημα, πρότασις. propositio, quaestio, objectio, enunciatio. Առարկուած. խնդիր. ձեռնարկութիւն. սկիզբն. առած. առեղծուած.

Առաջարկութիւն բերէ ի փորձ. եթէ ամենայն ի բարւոյ է, ուստի՞ է չար, եւ ուստի՞ եղեն հրեշտակք դեւք. (Մաքս. ի դիոն.։)

Կարծիք հանդերձ պատճառաւ՝ եզրակացութիւն է առաջարկութեանց. ո՛րգոն, Հոգին՝ ինքնաշարժ, ինքնաշարժն՝ մշտաշարժ. մշտաշարժն անմահ է. այսինքն հոգի՝ անմահ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Բան՝ ոչ յառաջբերական, եւ ո՛չ խոհական, ո՛չ հատումն յանախտ բնութենէն, եւ ոչ առաջարկութիւն, այլ՝ որդի ինքնակատար. (Աթ. ՟Զ։)


Առաջաւոր, աց

adj.

proposed;
precedent, prior, first;
—ք, first-fruits.

· Calfa

NBHL (7)

πρῶτος. primus. Ունօղ զառաջնութիւն. առաջին. նախկին.

Զառաջաւորս ցորենոյ բերցուք առ քահանայսն։ Զռոճիկսն ղեւտացւոցն, եւ զառաջաւորս քահանայիցն. (Նեեմ. ՟Ժ. 37։ ՟Ժ՟Գ. 5։) cf. ԶԱՌԱՋԱՒՈՐ.

Առաջաւոր եւ կարապետ թագաւորի զգալուստ թագաւորի նշանակէ. (Կամրջ.։)

Կոչին առաջաւորք, զի յառաջաւոր է տէրունական պահոցն։

Առաջաւորացն պահս զգալուստ թագաւորական պահոցն նշանակէ. (Եփր. քրզ.։)

Նախ զառաջաւոր պահքն կարգէ ի մաքրութիւն հինգ զգայութեանց նոցա. (Տօնակ.։) (Ճոխագոյն, Շ. թղթ.։ եւ Կամրջ.։)

ἁπαρχή, πρωτογέννημα. primitiae. Առաջնապտուղ. երախայրիք. նուէրք.


Առաջաւորութիւն, ութեան

s.

proposition, proposal;
first-fruits.

· Calfa

NBHL (1)

Եւ ի վերայ նորա զհացն առաջաւորութեան. (՟Բ. Մնաց. ՟Դ. 19։)


Առաջեւ

adv.

before;
զառաջեօք անկանել, to go to meet (a person), to advance before (the enemy).

· Calfa

NBHL (1)

Ապա զառաջեօք անկանէր վասակ իւրով հայաստան գնդաւն, հարկանէր զզօրսն ամենայն պարսից. (Բուզ. ՟Դ. 39։)


Առաջիկայ, ից

adj. s. adv.

present;
near, close;
assistant;
— տարի, the current year;
— ամիս, present month;
յ— շաբաթու, in the next week;
— լինել, to be present, to interpose;
յերեսուն — ամսեան, the thirtieth inst.;
յ—սն for the future, henceforth.

· Calfa

NBHL (5)

Յամենայն առաջիկայ քաղաքս խաղաղութեամբ զմուտն առնել. (Խոր. ՟Գ. 26։)

ԱՌԱՋԻԿԱՅ προκείμενος, παρών. propositus, praesens. որ ասի եւ ԱՌԱՋԱԿԱՑ. Առաջի եդեալն. մերձակայ, եւ ներկայ. եւ Ապագայ. այնինչ՝ զոր ունի ոք տեսանել, կամ առնել, կամ ասել. առջեւի, առջեւը, առջեւը ելածը, առջեւը կեցածը՝ եղածը, ըլլալիքը, ըսելիքը. Որպէս Մօտաւոր. ներկայ. զոր օրինակ.

Առաջիկայս գործ։ Ե՛ւս վեհագոյն եւ առաջիկայիւքս ճանաչի. (Պիտ.։)

Մանաւանդ՝ որպէս Ապագայ. հանդերձեալ.

ՅԱՌԱՋԻԿԱՅՍՆ, կամ ՅԱՌԱՋԻԿԱՅՆ. մ. Յառաջիկայ ժամանակս. առյապայ. այսուհետեւ. ասկից ետեւ, ետեւէն, ետքը.


Առաջնորդ, աց

s.

author, creator;
captain, chief, conductor, guide, escort, director, guardian, rector;
ordinary principal, provost, overseer, prelate, superior, father;
— կարգել, to set over.

· Calfa

NBHL (11)

Առաջնորդ կենաց ... առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս քո։ Առաջնորդ եղեն մեզ ուղիղ գնացիւք ի շաւիղս արքայութեան երկնից։ Նախաշաւիղ եւ առաջնորդ կենացն յաւիտենից՝ ո՛վ սուրբ վկայք. (Ժմ.։)

Տացէ զքեզ պատուիրանաւ առաջնորդ ի վերայ իսրայէլի։ Իշխանք յուդայ առաջնորդք նորա։ Դու ես մեր առաջնորդ փոխանակ յուդայի։ Առաջնորդ ի վերայ ամենայն զօրացն։ Առաջնորդ նազովրացւոց հերձուածոյն. եւ այլն։

Ըստ առաջնորդին իւրոյ աւանդութեան՝ աստուծոյ եւ աստուածայնոցն հպել։ Ի գիր հանել զնա, եւ զառաջնորդն նորա։ Ընձեռեն առաջնորդի ընծայման. (Դիոն. եկեղ. ՟Բ։)

Առաջնորդ գտեալ յոգնապատիւ կարգաց. (Յհ. կթ.։)

Զառաջնորդ կենացն սպանէք. (Գծ. ՟Գ. 15։)

Առաջնորդ լինել հիքութեանց, կամ ձաղանաց, եւ այլն. (Պիտ.։)

Յիշխանական առաջնորդին ի բանականի յոգւոջն. (Փիլ. լին. ՟Ա. 6։)

ὀδηγής, ἠγούμενος, ἁρχηγός, δημαγογός. dux, princeps, rector. եւ այլն. Սկզբնապատճառ, վարդապետ, ուսուցիչ. կամ յառաջ վարօղ եւ առիթ յո՛ր եւ է բանի. եւ բերան ժողովրդեան.

ὀδηγός. viae dux. Յառաջագնաց ուղեցոյց. ճամբայ ցցնօղ՝ տանօղ

ἠγεμών, ἠγούμενος, ἁρχηγός, προηγούμενος, προεστώς. dux, princeps, praeses, rector, praepositus, praefectus եւ այլն. Առաջինն կամ գլխաւորն յամենայն տնտեսութիւն քաղաքական եւ եկեղեցական. վարիչ. ուղղիչ. թագաւոր. իշխան. վերակացու. հեղինակ. եպիսկոպոս. վանահայր. պարագլուխ. զօրագլուխ. եւ այլն։

ἁρχιγετής, ἑξηγετής. author, expositor, interpres. Նախկին մատենագիր, շարագիր. մեկնիչ. պատմիչ. օրէնսուսոյց.


Առաջնորդական, ի, աց

adj.

belonging to a prelate;
that conducts, that regulates.

· Calfa

NBHL (3)

Իբր նախաշաւիղ առաջնորդական յանտարակոյսն յարկ հրաւիրեաց. (Նար. մծբ.։)

Իշխանական առաջնորդականն ի ներքս ի դրաստին է (յոգւոջ)։ Այժմ ի մարմնիս իմում իշխանական առաջնորդականն ըստ գոյացութեան է, իսկ ըստ զօրութեան յիտալիա, կամ ի սիկիլիա. (Փիլ. այլաբ.։)

Առաւել սեպհականեալ մակդիր մտաց, որ է որպէս առաջնորդ բանական հոգւոյն. յն. ἠγεμονικόν. որ եւ ԱՌԱՋՆԱԿԱՆ, եւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ասի.


Առաջնորդասիրութիւն, ութեան

s.

immoderate thirst of dignity or power.

· Calfa

NBHL (1)

Բազում ցանկութեամբ առաջնորդասիրութեամբ ետ զանձն իւր (մոնտանոս) ճանապարհ լինել թշնամւոյ. (Եւս. պտմ. ՟Ե. 16։)


Առաջնորդեմ, եցի

vn.

to Conduct, to lead, to guide, to command, to head, to rule, to govern, to direct, to escort, to accompany.

· Calfa

NBHL (10)

Առաջնորդեա՛ ժողովրդեանն այնմիկ ի տեղին՝ յոր ասացի քեզ։ Առաջնորդեաց արդարոյն ի շաւիղս։ Առաջնորդեաց նոցա ընդ ճանապարհ սքանչելի։ Աստղն առաջնորդեաց նոցա։ Առաջնորդեսցէ մեզ աստուած փրկիչ մեր։ Ո՛ տէր փրկեա, ո՛ տէր առաջնորդեա՛։ Յուդա մի յերկոտասանիցն առաջնորդէր նոցա, եւ այլն։

Եւ մանաւանդ՝ Վերակացու եւ իշխան լինել. վարել զիշխանութիւն. առաջին լինել ի տնտեսութեան, եւ այլն.

Ե՛լ դու, եւ ամենայն ժողովուրդ քո՝ որում դուդ առաջնորդես. (Ել. ՟Ժ՟Ա. 8։)

Սիմոն ոմն առաջնորդէր տոհմին իւրոյ։ Առաջնորդէր յովնաթան իբրեւ ի բերանոյ նեէմայ, եւ այլքն զկնի կցէին. (՟Բ. Մակ. ՟Գ. 4. եւ ՟Ա. 23։ ) Սոյնպէս եւ յայլ գիրս։

Ուսուցանել, ցուցանել զճանապարհ. եւ Տանել ընդ ճանապարհ. վարել.

Ծառայ աստուծոյ, առաջնորդեա՛ ինձ զճանապարհս փրկութեան։ Առաջնորդեա՛ ինձ տէր զնեղ եւ զնուրբ ճանապարհ. (Վրք. հց. ձ։ Եփր. աղօթք.։)

Շքով եւ պատուով առաջնորդէր նոցա զերկայնութիւն ճանապարհին անդրէն յերկիրն հայոց. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ ոք գոյր, որ առաջնորդէր նոցա զքահանայապետութիւնն. (Բուզ. ՟Գ. 15։)

Այրուձին հայոց ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին. (Եղիշ. ՟Ա։)

ὀδηγέω, ἠγέομαι, κυβερνάω. duco, conduco, rego, guberno. Լինել առաջնորդ ուղեցոյց. տանել ընդ ճանապարհ. ուղղել. վարել. յաջողել. առաջի երթալ.


Առաջնորդութիւն, ութեան

s.

conduct, command, governance, direction;
provost-ship, prelature.

· Calfa

NBHL (11)

Ջեռուցանէր զնոսա (սիւն ամպոյն) ի ցրտոյ սառնամանեացն ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)

Լուսաւորականաւն նորա (հրեշտակի) առաջնորդութեամբ ի սրբազան տեսութիւնն աստուծոյ վերադրիլ. (Դիոն. երկն.։)

ἠγεμονία, χειραγωγία, προοδοποιεῖν. conductio, manuductio, viam parare. եւ այլն. Առաջնորդելն, եւ իլն. ուղղելն, հորդելն զճանապարհ, յառաջ վարումն. իբր ձեռամբացի տանելն ի ճանապարհ կամ ի գործ ինչ. յաջողումն. հրահանգք.

Ամենայն յօրինուածք (բարեխառնութեան) երկրի ի բարւոք առաջնորդութենէ վերին բնութեանցն լինին. (Վեցօր. ՟Գ։)

Որ հանճարեղն է, զառաջնորդութիւն ստասցի։ Առաջնորդութեամբ մղի պատերազմ։ Որոց ոչ գոյ առաջնորդութիւն, թօթափին իբրեւ զտերեւ։ Յանձն առ յովնաթան զառաջնորդութիւն։ Այց առնել հրէից առաջնորդութեամբ եզրի. եւ այլն։

Սա ի բազում իրս վերակացու առաջնորդութեամբ առաքեալ ի սանատրկոյ։ Միաբանեալ եւ նոցա առաջնորդութեամբ ներսեհի. (Խոր. ՟Բ. 34։ ՟Գ. 29։)

Զառաջնորդութիւնս հասարակաց ստանան. (Պիտ.։)

Արծաթսիրութիւնն վնասակար է առ թագաւորս եւ դատաւորս. բայց առաւել առ հոգեւոր առաջնորդութիւնս. (Շ. ընդհանր.։)

Ամենայն վարժապետաց նորայն եդեալ լինէր առաջնորդութիւն. (Պիտ. (ուր կայ եւ ՟Ա նշ)։)

Կարող է վերանալ ելանել (մարդն). եւ ի սքանչելի առաջնորդութիւնս (աստուծոյ). (Վեցօր. ՟Զ։)

κυβέρνησις. gubernatio, προστασία, praefectura, πρωτεῖον, primatus, եւ այլն. Իշխանութիւն առաջնորդական. վերակացութիւն. ղեկավարութիւն. հրամանատարութիւն. զօրավարութիւն. առաջինն գոլ յիմիք կարգի. գլխաւորութիւն. եպիսկոպոսութիւն. վարդապետութիւն. (եւ իբր ի թանձրացեալն՝ Առաջնորդ).


Առաջոյ

adv. prep.

forward, before;
— կողմանէ, in front of, in presence of;
յառաջոյ քան, before.

· Calfa

NBHL (5)

Զներկայութիւն նորա առաջոյ կողմանէ։ Առաջոյ կողմանէ խորանին։ Առաջոյ կողմանէ խարիսխ ձգել. (՟Բ. Մնաց. ՟Գ. 8։ Ել. ՟Ի՟Զ. 9։ Գծ. ՟Ի՟Ե. 30։)

Եւ էր որ անդէն իսկ մօտալուտ առաջոյ ի նոյն ի նմին ժամանակի դէմ յանդիման ցուցանէ. (Ագաթ.։)

ԱՌԱՋՈՅ ՔԱՆ. նախադր. Յառաջագոյն. կանխեալ.

Գտանես զնա անդ առաջոյ քան զքեզ. (Սիր. ՟Ժ՟Բ. 17։)

Իսկ առաջոյքս ի յատկագունիցն մինչեւ ի սեռականագոյնսն եկեալք ի վեր՝ սեռք ասին եւ տեսակք. (Պորփ.։)


Առասանեմ, եցի

va.

to tie with string;
to cord.

· Calfa

NBHL (1)

Առասանաւ ձգել. չուանով՝ թելով բռնել քաշել.


Առասանութիւն, ութեան

s.

name, title;
diction, elocution;
tale, recital.

· Calfa

NBHL (2)

Գրէ զմարգարէիցն առասանութիւնս։ Պղատոնական նորագոյնս առասանութիւն. (Մագ. ՟Ե. ՟Ի՟Թ։)

Զտէրունականն զառասանութիւն. (Կանոն.։)


Առասպել, աց

s.

fable, fiction, tale, romance, novel;
apologue;
mythology;
enigma.

· Calfa

NBHL (7)

Եւ Յարմարական յօդուած պատմութեան ի դիմաց կենդանեաց եւ տնկոց, որ եւ Առակք ասին. եւ Բանաստեղծական կեղծիք ի վերայ դից. որ եւ դիցաբանութիւնք. եւ Վիպասանութիւնք նուագեալք առ հինս.

Յունական պերճ եւ ողորկ առասպել։ Առ այսոքիւք եւ աշխարհիս մերոյ առասպելք զբազմահմուտ ասորին արդարացուցանեն. (Խոր. ՟Ա. 31. եւ 17։)

πρόβλημα. propositio. Առեղծուած. առակ. իբր խրթնաբանութիւն, եւ առարկուած նմանաբանական. հանելուկք. (Դատ. ՟Ժ՟Դ. 12. 19։)

Որպէս ասէ հին առասպելն, յանօրէն ձեռաց ելցէ վնաս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Դ. 14։)

Արդարանալ թուի առասպելին, որ ասի ի մէջ գեղջկաց, թէ քո շարայի որկորն է, մեր շիրակայ ամբարքն չեն. (Խոր. ՟Ա. 11։)

Առակ նշաւակի. զրոյց ի բերանս բազմաց առ ի ծանակել զոք, կամ շշնջել զնմանէ.

Ա՛րկ մեզ զառասպելն քո, եւ լուիցուք լնա. (Դտ. ՟Ժ՟Դ. 13։)


Առասպելաբան, ից

adj. s. narrator, fabulist;
mythologist;
romancer;
quack, story-teller.

· Calfa

NBHL (5)

Մի՛ ելցուք զհետ առասպելաբանիցն՝ ընդ անկոխն գնալով ճանապարհ. (Արծր. ՟Գ. 6։)

Ուստի՞ քեզ այդ, եւ կամ յորո՞ց աւանդողաց, եւ կամ յառասպելաբանաց. (Առ որս. ՟Զ։)

Այսոցիկ՝ որ առասպելաբանացն եւ այնոցիկ՝ որ եւ այլն. (Նիւս. կազմ. լ։)

Եւ իբր Առասպելաբանական, առասպելական.

Առասպելաբան բաղբանջանք, կամ ուսումն, կամ գիտութիւն. (Անան. եկեղ.։ Արծր. ՟Գ. 5։ Ճ. ՟Ա.։ Կոչ. ՟Ժ՟Գ։)


Առասպելաբանեմ, եցի

vn.

to tell tales, to talk nonsense.

· Calfa

NBHL (1)

Որ յաղագս մարմնափոխութեանն նոցա առասպելաբանեն. (Նիւս. կազմ. լ։)


Առասպելախօս

adj.

cf. Առասպելաբան.

· Calfa

NBHL (1)

Եւ μυθολογικός. mythologicus, fabulosus. Առասպելաբանական. առասպելական.


Առասպելական, ի, աց

adj.

romantic, fabulous.

· Calfa

NBHL (1)

Առ որովք ասեն լեալ զարմանալի ինչ առասպելականք (յն. առասպելաբանեալք). (Եւս. քր. ՟Ա։)


Առասպելապատում

adj.

who tells idle stories, novelist, who spreads news;
fabulist;
fabulous.

· Calfa

NBHL (2)

Պատմօղ առասպելաց. գրօղն, եւ մանաւանդ՝ գիրքն.

Ուռճանայր առասպելապատում ճառիւքն. (Պի։)


Առասպելեմ, եցի

va.

cf. Առասպելաբանեմ.

· Calfa

NBHL (1)

Քան զհեթանոսականացն առասպելեալ աստուածաբանութիւնսն. (Շ. թղթ.։)


Առաստաղակալք, ալաց

s.

wainscot canopy.

· Calfa

NBHL (1)

φάτνωμα. laqueare Տախտակամածք յարկին. հեծանաձգութիւնք առաստաղաց. դարաւանդք. յարկք.


Առատաբերութիւն, ութեան

s.

abudance, fertility, abundance.

· Calfa

NBHL (1)

Առեալ զառատաբերութիւն ամենայն իրաց. (Ճ. ՟Ա.։)


Առատաձեռն

adj. adv.

liberal, generous, bountiful;
plentifully, liberally, abundantly.

· Calfa

NBHL (2)

Եւ իբր Առատաձեռնական. լիաձեռն. առատ. ճոխ.

δαψιλής. abundans, largus. Առատ ձեռօք. աննախանձ բաշխօղ։ առատաձիր. առատամիտ, առատատուր.


Առատաձեռնեմ, եցի

va.

to give bountifully, liberally, to gratify, to favour.

· Calfa


Առատաձեռնութիւն, ութեան

s.

liberality, generosity, bounty, munificence, favour, gift, privilege.

· Calfa

NBHL (1)

Առատաձեռնութեամբ զամենայն ոք յինքն յանգուցանէր. (Խոր. ՟Բ. 37։)


Առատաձիր

adj.

who gives liberally;
that is given adundantly, abundant, copious.

· Calfa

NBHL (1)

Ամենազօրիդ, առատաձրի. (Սկեւռ. աղ.։)


Առատամիտ

adj.

liberal, noble, generous, magnanimous;
ingenious, intelligent.

· Calfa

NBHL (3)

Չքնաղագեղ, եւ առատամիտ. (որ հայի եւ ի յաջորդ նշ) (Յհ. կթ.։)

Գոյ հնար եւ յաղքատութեանն առատամիտ լինել։ Յորժամ յաղքատութեան իցես, եւ առատամիտ քան զնա լինիցիս. (Ոսկ. հռ. ՟Ի՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Առատամիտ գոհանալ. (ՃՃ.։)


Առատամտութիւն, ութեան

s.

generosity, liberality;
abundance, fertility of mind, intelligence.

· Calfa

NBHL (1)

Առատամիտն գոլ՝ ըստ ամենայն նշ.


Առատաշնորհ

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (1)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Առատապարգեւ

cf. Առատաձիր.

· Calfa

NBHL (1)

Զի ողորմելովն առատապարգեւ լիցի ի մեզ։ Գոհանամք զառատապարգեւ բարերարութեանցդ քոց. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)


Առատապէս

adv.

abundantly, superabundantly, copiously, plentifully, liberally, greatly, nobly, richly, splendidly;
profusely;
fruitfully.

· Calfa

NBHL (3)

Առատապէս սրտի մտօք փոխանակ ընդ նոցա եղիցին մեռանել նոքա. (Եւս. պտմ. ՟Ա. 3։)

Առատապէ՛ս արկցուք սերմանս, եւ մի՛ խնայեսցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

Գրեցի առանց խնայելոյ, զի դու առատապէս ջնջեսցես. (Նար. ՟Ի՟Ը։)


Առատատուր

cf. Առատաբաշխ.

· Calfa

NBHL (1)

Բարեգործ առ ամենեսեան, առատատուր, եւ սիրուն յամենայնի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Առատացուցանեմ, ուցի

va.

to fill, to heap up;
to augment.

· Calfa

NBHL (2)

Ողորմելով առատացո՛ զամենայն. (Խոսր.։)

Կամի՞մք, զի սիրեսցուք (յայլոց). մեք նախ զսէրն առատացուսցուք. (Լմբ. ատեն.։)


Առատութիւն, ութեան

adv.

abundance, plenty, superabundance, exuberance, copiousness;
fulness, repletion;
fertility, fecundity;
անչափ —, profusion.

· Calfa

NBHL (4)

Առատութեամբ ամենայն պտղոց. (Խոր. ՟Բ. 78։)

Ամենայն առատութեամբ ընկալան զնա. (՟Բ. Մակ. ՟Գ. 9։)

Ծանր աղքատութիւն նոցա առաւել եղեւ ի մեծութիւն առատութեան նոցա։ Յամենայնի մեծացեալք ամենայն առատութեամբ։ Առատութեամբ հաղորդութեանն ի նոսա եւ յամենեսին. (՟Բ. Կոր. ՟Ը. 2։ ՟Թ. 11. 13։)

δαψιλία. largitas, φιλοτιμία, munificentia, ἁγαθότης, bonitas. Առատաձեռնութիւն. առատամտութիւն, կամ պատուասիրութիւն. բարերարութիւն. մարդասիրութիւն. աննախանձ բաշխումն.


Առարկու, աց

s.

antagonist, adversary, rival, opponent.

· Calfa

NBHL (2)

Առարկու ելեալ թշնամեացն՝ յաղթեաց։ Առ որ ժպրհի բանս յառնել առարկու։ Եւ ոչ նոցա արժան է սորին վասն առարկու մեզ յառնել։ Թէ ոչ էր զօրութիւն փրկչին մերոյ նմին առարկու։ Անգոսնէին՝ զոր ասէր, առարկու (իբր առարկութիւն կամ ընդդիմութիւն) ածեալ ի մէջ զոր ի մովսիսէ խոստումն։ Վկայքն զինէին, եւ զօրագլուխն մարզէին. առարկուքն պնդէին, եւ վարժիչքն քաջալերէին. (Լմբ.։)

προβάλλων, προβαλλόμενος. objiciens, se opponens Ձեռնարկու. դիմախօս. դիմակաց. դիմամարտ. ախոյեան. ոսոխ.


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

· Calfa

NBHL (7)

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցան աւար ի թշնամեաց ընդ եղբարս իւրեանց. (Յես. ՟Ի՟Բ. 8։)

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

Զի մի՛ տգէտ մարդիկ երկմտեալ բաժանեսցին ի մեր հաստատուն օրինացս. (Եղիշ. ՟Ը։)

ԲԱԺԱՆԵԼ. որպէս Զանազանել.


Բաժանորդ, աց

adj. s. partaker, concerned, participant;
subscriber, sharing;
— լինել, to participate, to subscribe.

· Calfa

NBHL (2)

Բաժանորդ եղեր արմատոյն, եւ պարարտութեան ձիթենւոյն։ Մի՛ այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա։ Երկնաւոր կոչմանն բաժանորդք։ Բաժանորդք եղեաք Քրիստոսի։ Որով ամենքին բաժանորդք եղեն.եւ այլն։

որ եւ ԲԱԺԱՆԱԿԻՑ. συγκοινωνός, μέτοχος, συμμέτοχος particeps, consors Հաղորդ. կցորդ. մասնակից.


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

· Calfa

NBHL (5)

Անդաստանաց բաժանմունս. (Սարգ. յկ. ՟Է։)

Կարմիր ծովուն բաժանումն հզօր հրամանաւ բաժանողին առնն Աստուծոյ.

Էարկ տէր ի մէջ պահպանաց ամբոխումն եւ բաժանումն. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)

ԱԺԱՆՈՒՄՆ. διορισμός distinctio Զանազանութիւն. տարբերութիւն. խտիր. որոշումն կմ բաժանումն մտաւոր եւ իմաստասիրական.


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

· Calfa

NBHL (4)

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Բնակէր ի պարսից բաժնի անդ. վասն զի գետն ազատ զսահման բաժնիցն երկոցունց ընդ մէջ հատանէր. (Յհ. կթ.։)

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

· Calfa

NBHL (4)

Որդի մի էր նորա Արտուազդ անուն՝ բախած ի մանկութենէ, զոր շիդարն կոչեն. (Վանակ. տարեմտ.։)

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

· Calfa

NBHL (1)

Ձկնոսաց բախեցուցեալ զնաւս վարչօք. (Մագ. ՟Լ՟Է։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

· Calfa

NBHL (3)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

· Calfa

NBHL (1)

Որոյ բախտաւորութիւն՝ բազում ժամանակս ունի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

· Calfa

NBHL (4)

Որով տարբերի բոլորն բակառեալ բանական եւ մահկանացու սեր. (Մագ. ՟Ձ՟Թ։)

Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)

Կամ Բակ առնուլ. որպէս շուրջ պատել. առընթեր կալ շուրջանակի. περιΐστημι circumdo, cingo, circum sto եւ παρίσταμαι assisto


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

· Calfa

NBHL (1)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

· Calfa

NBHL (5)

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. (Պորփ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)


Բաղազան

adj.

suitable.

· Calfa

NBHL (1)

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

· Calfa

NBHL (1)

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)